Научная статья на тему 'ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
117
16
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գյուղատնտեսություն / մրցունակություն / քաղաքականություն / հնարավորություններ / սուբսիդիաներ / փոխհատուցումներ / դոտացիաներ / հարկեր / վարկեր / գներ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Ծպնեցյան Լուսինե

Հոդվածի նպատակն է քննել և առաջարկել գյուղատնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության էության, հնարավորութ-յունների, կատարելագործման ուղղությունների, եղանակների և գործիքների վերաբերյալ տնտեսագիտական գրականության մեջ առկա տեսական ու մեթոդաբանական դրույթների ուսումնասիրությամբ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու այդ ամենի մասին: Հոդվածի խնդիրներն են՝ գյուղատնտեսության ֆինանսական աջակցության գործիքների համեմատական վերլուծության արդյունքում հիմնավորել ոլորտի մրցունակության բարձրացման նպատակին առավելապես ծառայող գործիքները, բացահայտել վերջիններիս արդյունավետ կիրառման ուղիները, ճյուղի մրցունակության բարձրացման քաղաքականության հնարավորությունները պայմանավորող գործոնները և դրանց ընդլայնման ուղղությունները: Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության տրամաբանական մեթոդները: Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները. - դոտացիաների, փոխհատուցումների և սուբսիդիաների համեմատական վերլուծությունից հետևում է, որ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման նպատակին առավելապես ծառայում են սուբսիդիաները, հատկապես երբ դրանք ավելի մեծ չափով են ուղղվում ճյուղի տեխնիկական արդիականացմանը, արդյունավետության, արտադրողակա-նության բարձրացմանը և նորարարությանը, - սուբսիդիաների, փոխհատուցումների, դոտացիաների, հարկային, վարկային և գնային լծակների օգտագործմամբ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության հնարավորությունները որոշվում են դրանցից յուրաքանչյուրի կիրառական նշանակությամբ, շրջանակներով, ճյուղին ֆինանսական աջակցության պահանջով, վերջինիս բավարարման համար պահանջվող ծախսերի մեծությամբ, երկրի բյուջեի հնարավորություններով, նշված լծակների արդյունավետ կիրառման խթանմանն ուղղված պետության որդեգրած քաղաքականությամբ, - այդ քաղաքականության հնարավորությունները կարող են ընդլայնվել նաև գյուղատնտեսական կոոպերացմամբ, արդյունաբերականացմամբ, ճյուղում կլաստերային քաղաքականության ներդրմամբ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

OPPORTUNITIES FOR IMPROVING THE STATE POLICY OF INCREASING THE COMPETITIVENESS OF AGRICULTURE

The purpose of the article is to study and propose approaches with the study of theoretical and methodological provisions of the economic literature on the essence, possibilities, directions, methods and tools of the policy of increasing the competitiveness of agriculture, which will make it possible to get a more complete picture of all this. The purpose of the article is to study and propose approaches, taking into account the theoretical and methodological provisions in the economic literature on the essence, opportunities, directions, methods and tools of the policy to increase the competitiveness of agriculture, which will provide an opportunity to get a more complete picture of all this. The article used logical methods of dialectics, scientific abstraction, comparative analysis: As a result of the study , the following main conclusions were drawn: - a comparative analysis of subventions, compensations and subsidies states that subsidies serve the most to increase the competitiveness of agriculture, especially when they are more focused on the technical modernization of the industry, increasing efficiency, productivity and innovation, - the possibilities of the state policy of increasing the competitiveness of agriculture using subventions, compensations, subsidies, tax, credit and price levers are determined by the applied value of each of them, the circles, the requirement of financial support for the industry, the amount of expenses necessary to meet it, the budgetary capabilities of the country, the state policy aimed at stimulating the effective use of these levers, - the possibilities of this policy can also be expanded by agricultural cooperation, industrialization, and the introduction of cluster policy in the industry...The purpose of the article is to study and propose approaches with the study of theoretical and methodological provisions of the economic literature on the essence, possibilities, directions, methods and tools of the policy of increasing the competitiveness of agriculture, which will make it possible to get a more complete picture of all this. The purpose of the article is to study and propose approaches, taking into account the theoretical and methodological provisions in the economic literature on the essence, opportunities, directions, methods and tools of the policy to increase the competitiveness of agriculture, which will provide an opportunity to get a more complete picture of all this. The article used logical methods of dialectics, scientific abstraction, comparative analysis: As a result of the study , the following main conclusions were drawn: - a comparative analysis of subventions, compensations and subsidies states that subsidies serve the most to increase the competitiveness of agriculture, especially when they are more focused on the technical modernization of the industry, increasing efficiency, productivity and innovation, - the possibilities of the state policy of increasing the competitiveness of agriculture using subventions, compensations, subsidies, tax, credit and price levers are determined by the applied value of each of them, the circles, the requirement of financial support for the industry, the amount of expenses necessary to meet it, the budgetary capabilities of the country, the state policy aimed at stimulating the effective use of these levers, - the possibilities of this policy can also be expanded by agricultural cooperation, industrialization, and the introduction of cluster policy in the industry.

Текст научной работы на тему «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*

ՀՏԴ 338.43 DOI: 10.52063/25792652-2022.2.13-207

ԼՈՒՍԻՆԵ ԾՊՆԵՑՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն tspnetsyanlusine@gmail. com

Հոդվածի նպատակն է քննել և առաջարկել գյուղատնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության էության, հնարավորությունների, կատարելագործման ուղղությունների, եղանակների և գործիքների վերաբերյալ տնտեսագիտական գրականության մեջ առկա տեսական ու մեթոդաբանական դրույթների ուսումնասիրությամբ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու այդ ամենի մասին:

Հոդվածի խնդիրներն են՝ գյուղատնտեսության ֆինանսական աջակցության գործիքների համեմատական վերլուծության արդյունքում հիմնավորել ոլորտի մրցունակության բարձրացման նպատակին առավելապես ծառայող գործիքները, բացահայտել վերջիններիս արդյունավետ կիրառման ուղիները, ճյուղի մրցունակության բարձրացման քաղաքականության հնարավորությունները պայմանավորող գործոնները և դրանց ընդլայնման ուղղությունները:

Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության տրամաբանական մեթոդները:

Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները.

- դոտացիաների, փոխհատուցումների և սուբսիդիաների համեմատական վերլուծությունից հետևում է, որ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման նպատակին առավելապես ծառայում են սուբսիդիաները, հատկապես երբ դրանք ավելի մեծ չափով են ուղղվում ճյուղի տեխնիկական արդիականացմանը, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը և նորարարությանը,

- սուբսիդիաների, փոխհատուցումների, դոտացիաների, հարկային, վարկային և գնային լծակների օգտագործմամբ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության հնարավորությունները որոշվում են դրանցից յուրաքանչյուրի կիրառական նշանակությամբ, շրջանակներով, ճյուղին ֆինանսական աջակցության պահանջով, վերջինիս բավարարման համար պահանջվող ծախսերի մեծությամբ, երկրի բյուջեի հնարավորություններով, նշված լծակների արդյունավետ կիրառման խթանմանն ուղղված պետության որդեգրած քաղաքականությամբ,

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 23.05.2022թ., գրախոսվել' 28.06.2022թ.,

տպագրության

207

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

- այդ քաղաքականության հնարավորությունները կարող են ընդլայնվել նաև գյուղատնտեսական կոոպերացմամբ, արդյունաբերականացմամբ, ճյուղում կլաստերային քաղաքականության ներդրմամբ:

Հիմնաբառեր՝ գյուղատնտեսություն, մրցունակություն, քաղաքականություն, հնարավորություններ, սուբսիդիաներ, փոխհատուցումներ, դոտացիաներ, հարկեր, վարկեր, գներ:

Ներածություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ներկա փուլում ոլորտի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մեջ իր կարևորությամբ առաձնանում է մրցունակության բարձրացումը: Մրցունակության ապահովումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց շրջանակը ունի լայն ընդգրկում. այն ներառում է ինչպես բուն գյուղատնտեսության արտադրական գործընթացները, այնպես էլ գյուղատնտեսական ներդրանքների, ինչպես նաև պարենամթերքների արտաքին և ներքին շուկայական իրավիճակը և տարբեր ենթակառուցվածքների առկայությունն ու դրանց գործունեության կատարելության մակարդակը: Հիշատակված գործոնների շրջանակը ներառում է նաև գյուղատնտեսության ոլորտը կարգավորող իրավաօրենսդրական դաշտը և դրանց համապատասխան պետական լծակներն ու մեխանիզմները: Հետևաբար գյուղատնտեսության մրցունակության խնդրի լուծման արդյունավետ լծակներից մեկը այդ բնագավառում պետական նպատակային քաղաքականության իրականացումն է:

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման խնդրի լուծումը

կարևորվում է երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին

ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավման առումով: Գյուղատնտեսության մրցունակության բարձրացումը կարևորվում է նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացման և արտադրության

արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Դրա հետ մեկտեղ, ոլորտի մրցունակության բարձրացման հիմնավորված մոտեցումների առաջադրումը բարդ խնդիր է և պահանջում է համակողմանի ուսումնասիրություններ:

ՀՀ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման, մասնավորապես այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների կատարելագործումը պահանջում է այս բնագավառում ընդգրկուն գիտական ուսումնասիրություններ և դրա հիման վրա հիմնավորված մոտեցումների առաջադրում: Վերջինս անհնար է պատկերացնել առանց գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության

հնարավորությունների, ուղղությունների, եղանակների ու գործիքների մասին լիարժեք պատկերացում կազմելու, առավել ևս, որ ներկայումս տնտեսագիտական գրականության մեջ այդ ամենի վերաբերյալ առկա մեկնաբանություններում հանդես չի բերվում համալիր մոտեցում: Այս համատեքստում արդիականություն է ձեռք բերում վերը նշված քաղաքականության հնարավորությունների, կատարելագործման ուղղությունների, եղանակների ու գործիքների պարզաբանումը:

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության գործիքների արդյունավետ կիրառման մոտեցումները

Ինչպես նշվել է, գյուղատնտեսության մրցունակության վրա ազդող գործոնները հանդես են գալիս մակրո, միկրո և մեզա մակարդակներում: Սույն հետազոտության հետաքրքրությունից բխող մակրոտնտեսական գործոնը վերաբերում է

208

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

կառավարության ագրարային քաղաքականությանը, որը նկատելի ազդեցություն է ունենում գյուղատնտեսության մրցունակության վրա: Թեպետ այդ

քաղաքականության ազդեցության օբյեկտների շրջանակը չի սահմանափակվում միայն մրցունակությամբ, իսկ նպատակները՝ մրցունակության բարձրացմամբ, բայց և այնպես նշված քաղաքականությունը կարելի է դիտարկել տվյալ դեպքում մեզ հետաքրքրող, գյուղատնտեսության մրցունակության վրա ազդեցության, դրա բարձրացմանն ուղղված նպատակի իրականացման հնարավորությունների գնահատման համատեքստում: Այդ նպատակին ուղղվածության առումով

գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական

քաղաքականությունն ագրարային քաղաքականության դրսևորումներից է: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության մրցունակության բարձրացումը փոխկապակցված է ագրարային քաղաքականության մյուս նպատակների հետ: Նպատակներից մեկի իրականացումը նպաստում է մյուսների կենսագործմանը: Մասնավորապես գյուղատնտեսության կայուն աճի ապահովումը նպաստում է տվյալ ոլորտի մրցունակության բարձրացմանը:

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականությունն ունի իր առավել կոնկրետ ուղղվածությունը, նպատակները: Գյուղատնտեսության մրցունակության չափանիշներին համապատասխան այն ուղղված է գյուղատնտեսական արտադրանքի և գյուղատնտեսությունում հանդես եկող տնտեսավարող սուբյեկտների մրցունակության, դրա տեխնիկական զինվածության, ռեսուրսային ապահովվածության մակարդակի, այդ ճյուղում ռեսուրսների օգտագործման և դրա կառավարման արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կողմնորոշման աստիճանի, ճյուղի ինքնաբավության և համակենտրոնացման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսության ներդրումային և նորարարական ակտիվության, գրավչության աճին, նշված ճյուղի կայունության ապահովմանը, տնտեսության մեջ մրցակցային դիրքի ամրապնդմանը: Նկատենք, որ գյուղատնտեսության մրցունակության

բարձրացման քաղաքականությունը թեպետ բնութագրվում է ազդեցության օբյեկտների և նպատակների հստակ շրջանակով, բայց և այնպես բովանդակում է այդ ճյուղի պետական կարգավորման և աջակցության տարրեր: Վերջիններս վերաբերում են նաև նշված կարգավորման և աջակցության, ինչպես նաև առհասարակ ագրարային քաղաքականության (գյուղատնտեսությանը վերաբերող մասով) իրականացման միջոցառումներին, մեթոդներին, լծակներին ու մեխանիզմներին, թեպետ դրանք որակապես նոր բովանդակություն են ձեռք բերում գյուղատնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության պարագայում:

Նշված քաղաքականության մեջ առանձնակի դերակատարում ունի գյուղատնտեսությանը պետական աջակցությունը: Միանգամայն ընդունելի է այն, որ «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության չափը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ երկրի տնտեսական զարգացման աստիճանով, բյուջետային հնարավորություններով, գյուղատնտեսական արտադրանքի ինքնաբավության աստիճանով, գյուղացիական տնտեսությունների չափերով և եկամտաբերությամբ, բնակլիմայական պայմաններով, հողային ու ջրային ռեսուրսների քանակով և այլն» (Կարապետյան 48):

Գյուղատնտեսության պետական աջակցության առանցքը ֆինանսականն է, որն իրականացվում է տարբեր եղանակներով. դոտացիաների, սուբսիդիաների, սուբվենցիաների տրամադրմամբ, փոխհատուցումներով, վարկավորմամբ: Ընդ որում, դոտացիաները, սուբսիդիաները, սուբվենցիաները, փոխհատուցումները և վարկերը հանդես են գալիս որպես գյուղատնտեսության ֆինանսական աջակցության գործիքներ:

209

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Դոտացիաները պետական և տեղական բյուջեներից ֆինանսական աջակցության ցուցաբերման համար առանձնացվող դրամական միջոցներ են վնասով աշխատող ձեռնարկություններին, որոնց արտադրված արտադրանքի իրացումից ստացված դրամական հասույթը փոքր է այդ արտադրանքի արտադրության և իրացման ծախսերից (Дотация): Այլ խոսքով՝ այդ դրամական միջոցներն ուղղված են նշված հասույթի և ծախսերի միջև առկա ճեղքվածքի ծածկմանը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ձեռնարկությունների՝ վնասով աշխատելը կարող է պայմանավորված լինել իրենց գործունեության բնույթով և ոչ արդյունավետ աշխատանքով: Այս իմաստով ընդունելի է այն, որ բյուջետային դոտացիաները վճարվում են այն ծախսերի հատուցման համար, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող ծածկվել ապրանքային արտադրության հիմնական գոտիներում արտադրված արտադրանքի իրացման գներով (Коваленко 93): Ընդունելի է նաև այն, որ «Ձեռնարկություններին դոտացիաների տրամադրումը թույլ է տալիս մի կողմից՝ կանխել նրանց սնանկացումը, մյուս կողմից՝ թույլ չտալ առաձին սպառողական ապրանքների ու ծառայությունների մանրածախ գների բարձրացում, քանի որ այդ ապրանքների գների մի մասը վճարվում է դոտացիաների հաշվին բյուջետային միջոցներից» (Дотация): Նշված գների բարձրացում թույլ չտրվելու առումով դոտացիաները մասամբ նպաստում են ապրանքի մրցունակության նվազումը կանխելուն: Սակայն «դոտացիաները լայնորեն տարածված են այն երկրներում, որտեղ գերակշռում է տնտեսության պետական-վարչական կառավարումը և անհամեմատ քիչ չափով է հատուկ տնտեսության շուկայական տիպին, որում ինքնաֆինանսավորման և ինքնածախսածածկման պահանջները հանդիսանում են բավականին խիստ» (Дотация): Շուկայական տնտեսության պայմաններում

դոտացիաները կիրառական են հատկապես գյուղատնտեսության պարագայում: Գյուղատնտեսության բնագավառում դոտացիաներն ուղղվում են համապետական ու տարածաշրջանային տոհմային անասնաբուծության, էլիտային սերմնաբուծության, եգիպտացորենի հիբրիդային սերմնացուների, արևածաղկի և շաքարի ճակնդեղի արտադրությանը (Минаков и др. 312): Այլ խոսքով՝ դոտացիաները վերաբերում են գյուղատնտեսության առանձին ուղղություններին: Կարծում ենք, որ դոտացիայի կիրառման շրջանակները միայն վերը նշված ուղղություններով սահմանափակելն արդարացված չէ և պետք է վերաբերեն նաև այն գյուղատնտեսական արտադրանքին, որի արտադրության ծախսերը օբյեկտիվ պատճառներով չեն կարող ծածկվել դրա իրացման գներով:

Ինչպես նշվել է, գյուղատնտեսության ֆինանսական աջակցության

գործիքներից են նաև փոխհատուցումները: Տնտեսագիտական գրականության մեջ փոխհատուցում են անվանում տնտեսավարող սուբյեկտի կրած ծախսերի՝ պետության կողմից փոխհատուցումը (Минаков и др. 313): Ընդ որում,

փոխհատուցվում է մասնագիտացված ձեռնարկություններում փակ գրունտում բանջարեղենի աճեցման ժամանակ օգտագործվող էլեկտրաէներգիայի և վառելիքի ծախսերի, խոզաբուծական համալիրների և բրոլերային թռչնաֆաբրիկաների կողմից գնվող համակցված կերերի արժեքի մի մասը, գյուղատնտեսական ապրանքարտադրողների հանքային պարարտանյութերի և բույսերի պաշտպանության քիմիական միջոցների ձեռքբերման, նշված ապրանքարտադրողների բերքի ապահովագրության ծախսերը (Коваленко 97): Ինչպես երևում է, փոխհատուցումները վերաբերում են գյուղատնտեսությունում իրականացվող ծախսերի առանձին ուղղություններին: Այդ ուղղություններից

էլեկտրաէներգիայի, վառելիքի, համակցված կերերի գնման ծախսերի հետ կապված կարծում ենք, որ փոխհատուցման ենթակա պետք է լինեն գյուղատնտեսական արտադրությանը վերաբերող էլեկտրաէներգիայի ու վառելիքի ձեռքբերման ծախսերն առհասարակ (դրանց թանկացումների պարագայում արտադրանքի ինքնարժեքի բարձրացում և դրա մրցունակության անկում թույլ չտալու նկատառումներից ելնելով),

210

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ինչպես նաև խոզաբուծական համալիրների և բրոլերային թռչնաֆաբրիկաների հետ մեկտեղ առհասարակ անասնաբուծական համալիրների կողմից գնվող անասնակերի արժեքի մի մասը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ և ընդունելի համարել այն, որ «Բյուջետային փոխհատուցումները պետք է վճարվեն առանձին արտադրության միջոցների արդյունավետ սպառման նվազագույն պահանջների բավարարման համար, որոնց թանկացումը չի կարող փոխհատուցվել գյուղատնտեսական արտադրանքի գների բարձրացմամբ: Այսպիսով, դոտացիաների և փոխհատուցումների օգնությամբ պետությունն աջակցում է արտադրության առանձին ռազմավարական կարևոր ուղղություններին, այդ թվում՝ ճյուղի վերարտադրական պոտենցիալն ապահովող, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող» (Коваленко 93): Ինչպես երևում է, գյուղատնտեսական արտադրանքի գների բարձրացում թույլ չտալու առումով փոխհատուցումները ևս մասամբ նպաստում են ապրանքի մրցունակության նվազումը կանխելուն: Այս առումով առանձնապես կարևորվում է այն, որ փոխհատուցումները չեզոքացնեն օբյեկտիվ պատճառներով (մասնավորապես՝ համապատասխան ռեսուրսների թանկացումների) տնտեսավարող սուբյեկտների արտադրության և իրացման ծախսերի աճի բացասական ազդեցությունը:

Գյուղատնտեսական արտադրողներին ֆինանսական աջակցության հարցում առանձնակի տեղ է գրավում նրանց սուբսիդավորումը: Առանձին հեղինակների կարծիքով՝ սուբսիդիան դրամական օգնություն է, որը ծառայում է որպես ծախսերի ծածկման լրացուցիչ աղբյուր (Минаков и др. 313): Կարծում ենք, որ սուբսիդիայի նման մեկնաբանությունը մասամբ կարելի է ընդունելի համարել: Բայն այն է, որ սուբսիդիան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որպես կանոն, բյուջեից տրամադրվում է նպատակային ծախսերի բաժնային ֆինանսավորմամբ: Ինչ վերաբերում է բյուջետային սուբսիդիդավորման ուղղություններին, ապա առանձին հեղինակների կարծիքով՝ «Որպես կանոն, նպատակային պետական սուբսիդիաները կարող են տրվել արտադրական շինարարության, տեխնիկայի գնման, անասնապահական շինությունների վերասարքավորման, վարկի էժանացման համար» (Коваленко 92): Ինչպես երևում է, սուբսիդիաներն առավելապես

վերաբերում են գյուղատնտեսությունում իրականացվող կապիտալ ծախսերի իրականացմանը և այս առումով դրանք առավել մեծ չափով կարող են նպաստել ճյուղի մրցունակության բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետական նպատակային սուբսիդիաների տրամադրման

ուղղությունները չեն սահմանափակվում միայն վերը նշվածներով: Գաղտնիք չէ, որ այդ սուբսիդիաները կարող են ուղղվել նաև գյուղատնտեսության զարգացմանը, դրա առանձին ճյուղերի զարգացման նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը, գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացմանը, տեխնիկական և տեխնոլոգիական արդիականացմանը, նորարարության ծավալմանը, ներդրումային գործունեության և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, գյուղատնտեսական նշանակության հողերի մելորացիայի համակարգի զարգացմանը, հատկապես ռազմավարական և կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերով (մասնավորապես՝ հացահատիկային և կերային) զբաղեցված ցանքատարածության 1 հա-ի հաշվով հողերի պտղաբերության և որակի բարձրացմանը: Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման առումով նշված ուղղություններից, մեր կածիքով, առանձնապես կարևորվում է ճյուղի տեխնիկական զինվածության մակարդակի աճին ուղղված սուբսիդավորումը:

Ինչպես երևում է, սուբսիդաները դոտացիաների ու փոխհատուցումների համեմատությամբ աչքի են ընկնում բազմակի նշանակությամբ և պատահական չէ, որ մի շարք երկրներում դրանք պատկառելի մեծություն են կազմում ապրանքային արտադրանքի արժեքում. «ԵՄ երկրներում սուբսիդիաները հասել են ֆերմերների

211

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

կողմից արտադրված ապրանքային արտադրանքի արժեքի 45-50 %- ին,

Ֆինլանդիայում և Ճապոնիայում' 70 %-ի» (Гугкаева 46):

Չնայած նշանակության տարբերություններին, սուբսիդիաները, դոտացիաները և փոխհատուցումները հանդես են գալիս որպես ուղղակի պետական վճարումների դրսևորումներ: Որպեսզի դրանք իրապես ծառայեն նպատակին, անհրաժեշտ է, որ տրվեն ժամանակին, լրիվ և հասցեական՝ բյուջետային նշանակությանը և սահմանված կարգին համապատասխան: Ընդ որում, առանձին տնտեսագետների կարծիքով՝ ուղղակի պետական վճարումները սահմանվում են արտադրության անբարենպաստ պայմաններում կամ հողի 1 հա-ի կամ անասունների գլխաքանակի հաշվով (Коваленко 92): Կարծում ենք, որ նշված մոտեցումն այդքան էլ արդարացված չէ: Բանն այն է, որ հողի 1 հա-ի կամ անասունների գլխաքանակի հաշվով կատարված ծախսերը ոչ ամբողջովին կարող են վերաբերել ապրանքային արտադրանքին: Ուստի առավել ընդունելի կարելի է համարել վերը նշված վճարների սահմանումը ապրանքային արտադրանքի միավորի հաշվով: Դրա հետ մեկտեղ կարծում ենք, որ հողի 1 հա-ի կամ անասունների գլխաքանակի հաշվով պետական վճարների սահմանումն առավել ևս ընդունելի չի կարող լինել սուբսիդիաների պարագայում: Բանն այն է, որ սուբսիդիաները դոտացիաների և փոխհատուցումների համեմատությամբ աչքի են ընկնում բազմակի նշանակությամբ և սուբսիդավորման առանձին ուղղությունների (հատկապես՝ գյուղատնտեսության տեխնիկական արդիականացման) պարագայում սուբսիդիայի չափը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել սուբսիդիավորման տվյալ ուղղության հետ կապված պահանջվող ծախսերի մեծությունը:

Դոտացիաների, փոխհատուցումների և սուբսիդիաների՝ վերը նշված համեմատական նկարագրությունից պարզորոշ երևում է, որ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման նպատակին առավելապես ծառայում են սուբսիդիաները, հատկապես, երբ դրանք ավելի մեծ չափով են ուղղվում ճյուղի տեխնիկական արդիականացմանը, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանն ու նորարարությանը: Վերջիններիս հնարավորությունները մեծանում են

գյուղատնտեսությունում խոշոր տնտեսությունների, գյուղացիական կոպերատիվների գերակշռության պարագայում: Այս դեպքում հարաբերականորեն նվազում է վերը նշված ուղղակի պետական վճարների, հատկապես դոտացիաների նկատմամբ պահանջը:

Գյուղատնտեսությանը սուբսիդիաների, փոխհատուցումների և դոտացիաների տրամադրումը հնարավորություն է տալիս ֆինանսական միջոցների նկատմամբ նրա պահանջը բավարարել անհատույց կարգով, սակայն ոչ ամբողջովին: Նշված միջոցների նկատմամբ պահանջի մի մասն էլ բավարարվում է վարկերի հաշվին: Միանգամայն ընդունելի է այն, որ գյուղատնտեսության մեջ դրանք ձեռք են բերում առավել մեծ նշանակություն, քան մի այլ ոլորտում. «Գյուղատնտեսական արտադրության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ծախսերի և եկամտի ստացման միջև առաջանում է ժամկետային՝ սեզոնային խզում: Հետևաբար՝ գյուղատնտեսական ապրանքարտադրողները պետք է ունենան զգալի շրջանառու միջոցներ: Հիմնականում այս միջոցների մեծ մասը զարգացած երկրներում ձևավորվում է ի հաշիվ փոխառությունների» (Թովմասյան 25): Ընդ ուրում, վարկերի նկատմամբ գյուղատնտեսութան պահանջները կարող են բավարարվել ինչպես առևտրային, այնպես էլ պետական բանկերի կողմից, պետության աջակցությամբ՝ երաշխիքային վարկերի տրամադրմամբ, տոկոսադրույքների մասնակի

սուբսիդավորմամբ: Այս իմաստով առանձնապես ուշագրավ է գյուղատնտեսության վարկավորման ԱՄՆ-ի փորձը. «ԱՄՆ-ում կարևոր նշանակություն է տրվում գյուղատնտեսության վարկավորման հարցերին և բավականին զարգացած է ագրարային ոլորտի վարկավորման բանկային համակարգը, որն ընդգրկում է գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղվող շուրջ 800 բանկեր, որոնց միայն 26

212

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

տոկոսն է հանդիսանում մասնավոր առևտրային, մնացած 74 տոկոսը պետական բանկեր են:

Այստեղ գյուղատնտեսական ձեռնարկությունները վարկերի միջոցով ֆինանսավորում են իրենց ընդհանուր ծախսերի 35-70 %-ը: Անշարժ գույքի գնման համար հատկացվում է վարկ՝ գործարքի մինչև 70 %-ի չափով, մեքենաների և սարքավորումների գնման դեպքում՝ 40-70» (Կարապետյան 44-45): Ինչպես երևում է, ԱՍՆ-ում գյուղատնտեսության վարկավորումն առավելապես իրականացվում է պետական բանկերի կողմից (թեպետ երկրների մեծ մասում գյուղատնտեսության վարկավորումը հիմնականում իրականացնում են առևտրային բանկերը), իսկ գյուղատնտեսական ձեռնարկությունների ընդհանուր ծախսերի առնվազն 1/3-ից ավելին

ֆինանսավորվում է վարկերի հաշվին:

Վարկերը, բավարարելով ֆինանսական ռեսուրսների նկատմամբ գյուղատնտեսության պահանջը, խթանում են գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի աճին և դրա արդյունքում գնի իջեցմանն ու նշված արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Վարկերը գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների ծախսերի ֆինանսավորման միջոցով նպաստում են նաև ճյուղի տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացմանը և հետևաբար աշխատանքի արտադրողականության աճին: Սակայն վարկավորման միջոցով գյուղատնտեսության ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջի բավարարման հնարավորությունները սուբսիդիաների, դոտացիաների և փոխհատուցումների համեմատ ավելի սահմանափակ են' կապված հատուցելի կարգով դրա իրականացման հետ: Այս պարագայում առանձնապես կարևորվում է արտոնյալ պայմաններով (հատկապես վերը նշված երաշխիքային վարկերի տրամադրմամբ և տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ) գյուղատնտեսության վարկավորման շրջանակների ընդլայնումը, ինչն իր հերթին կախված է տվյալ երկրի բյուջեի հնարավորություններից, գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղվող պետական բանկերի տարածվածությունից, գյուղատնտեսությանը նշված պայմաններով վարկավորելու հարցում առևտրային բանկերին պետության շահադրդումից՝ նրանց նկատմամբ հարկային արտոնությունների կիրառմամբ (հաշվի առնելով նշված բանկերի կողմից ներդրումների վարկավորման ցածր տոկոսադրույքը և դրա՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածը): Ընդ որում, վարկավորման արտոնյալ պայմանները պետք է հատկապես վերաբերեն գյուղացիական տնտեսությունների կողմից տարբեր շրջանառու միջոցների, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, նոր տեխնիկայի, անասունների գնմանը, ինչը միաժամանակ կնպաստի բուսա-

բուծությունում բերքատվության, անասնաբուծությունում մթերատվության աճին, գյուղատնտեսության տեխնիկական զինվածության մակարդակի և աշխատանքի արտադրողականության և, վերջին հաշվով, ճյուղի մրցունակության բարձրացմանը: Այս առումով, մեր կարծիքով, առանձնապես կարևորվում է գյուղատնտեսական նոր տեխնիկայի ձեռքբերման հարցում գյուղացիական տնտեսություններին անտոկոս ու երկարաժամկետ վարկերի տրամադրումը (իսկ ահա կարճաժամկետ վարկերի տրամադրումը նպատակահարմար է սեզոնային ծախսերի ֆինանսավորման պարագայում): Դրա հետ մեկտեղ ընդունելի է այն, որ գյուղատնեսության վերելքի, դրա մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է ընդլայնել

գյուղատնտեսական օբյեկտների վերակառուցմանը, նոր տեխնոլոգիաների

ներդրմանը և հիմնական միջոցների արդիականացմանն ուղղված ներդրումային բնույթի վարկը, նաև լայնորեն կիրառել պետության մասնակցությամբ լիզինգը (Минаков и др. 317): Վերջինիս հետ կապված' առանձնապես կարևորվում է լիզինգային ընկերություների կանոնադրական կապիտալում պետական 50-60 % մասնակցությունը: Այս դեպքում պետությունը նաև լծակ կունենա մասնավոր

213

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

դեպքերում արտոնյալ տոկոսադրույքով լիզինգային պայմանագրերի կնքման համար (Թովմասյան 131):

Գյուղատնտեսության վարկավորման հնարավորությունների ընդլայնման հարցում համակարծիք ենք այն հեղինակների հետ, որոնք կարևորում են գյուղատնտեսական կոոպերատիվ բանկերի ստեղծման դերը և գյուղատնտեսական վարկային կոոպերացիայի լայնորեն տարածումը (Коваленко 92): Պետությունը կոչված է խթանել այդ գործընթացը՝ նշված բանկերի նկատմամբ հարկային արտոնությունների կիրառմամբ, վարկային կոոպերատիվներին երկարատև

վարկավորմամբ նրանց կանոնադրական կապիտալը ձևավորելիս:

Այսպիսով՝ գյուղատնտեսության վարկավորումը լրացնում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների պակասը, նպաստում դրանցով ճյուղի ապահովվածության մակարդակի և, այս առումով ևս, նրա մրցունակության բարձրացմանը:

Ինչպես նշվել է, գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականությունը սուբսիդիաների, դոտացիաների, փոխհատուցումների և վարկի տրամադրմամբ այդ ճյուղին ֆինանսական աջակցության տարրերից բացի ներառում է կարգավորման տարրեր: Խոսքը հատկապես վերաբերում է հարկային, գնային և արդեն իսկ քննության առնված վարկային լծակներին:

Հայտնի է, որ հարկերը անուղղակի և զգալի ներգործություն են ունենում գյուղատնտեսական արտադրանքի գնի ձևավորման և մրցունակության վրա: Գյուղատնտեսությունում հանդես եկող տնտեսավարողներն ունեն որոշ

առավելություններ այդ ոլորտում: Շուկայական տնտեսությամբ երկրների մեծ մասում գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ավելացված արժեքի հարկ չի գանձվում, ինչը դրականորեն է անդրադառնում նշված արտադրանքի մրցունակության վրա: Նրանք ազատված են նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված շահութահարկից, սակայն վերջինիս վճարումը պարտադիր է այլ գործունեություններից ստացված շահույթի դեպքում: Գյուղատնտեսության պարագայում հարկային արտոնությունները, մեր կարծիքով, կարող են տարածվել նաև հողի հարկի վրա: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավվող նոր, մշակելի հողատարածքների սեփականատերերին առաջիկա առնվազն հինգ տարիներին հողի հարկի վճարումից ազատելուն: Դա կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի ընդհանուր ծավալի աճին, գնի իջեցմանը և մրցունակության բարձրացմանը: Վերը նշված արտոնությունները գյուղատնտեսությունում հանդես եկող տնտեսավարողներին հնարավորություն են տալիս տնտեսված միջոցներն ուղղել արտադրության արդիականացմանը:

Ինչպես երևում է, հարկային լծակի կիրառմամբ պետությունը ներգործում է ոչ թե անմիջապես գյուղատնտեսության, այլ նրա արտադրանքի մրցունակության վրա: Դա վերաբերում է նաև գնին, որի ներգործությունը նշված արտադրանքի մրցունակության վրա դրսևորվում է պետության կողմից կարգավորվող գների տարբեր տեսակների կիրառմամբ: Խոսքը վերաբերում է շուկայական տնտեսությամբ երկրների գյուղատնտեսության պարագայում կիրառվող և տնտեսագիտական գրականության մեջ հայտնի գների այնպիսի տեսակներին, ինչպիսիք են՝ երաշխավորված, նպատակային, ապահովագրական, շեմային կամ պաշտպանական, սահմանային նպատակային և ֆիքսված գները: Դրանցից յուրաքանչյուրը ծառայում է կոնկրետ նպատակի (մասնավորապես՝ տնտեսավարողների համար նվազագույն շահութաբերության, ընդլայնված վերարտադրության ապահովում) և, վերջին հաշվով, այս կամ այն կերպ ազդում է գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի, դրա մրցունակության մակարդակի փոփոխության վրա: Գյուղատնտեսական

արտադրանքի գների կարգավորման հետ մեկտեղ պետությունը, մեր կարծիքով, պետք է իրականացնի գյուղատնտեսությանը մատակարարվող որոշակի նյութական ռեսուրսների (հատկապես՝ թունաքիմիկատների, պարարտանյութերի,

214

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

գյուղատնտեսական տեխնիկայի) գների և գյուղատնտեսությանը տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման սակագների կարգավորում, դրանց վերին սահմանի ֆիքսմամբ (մենաշնորհների կողմից առաջարկի պարագայում) կամ այդ ամենի գնման հարցում տնտեսավարողներին ֆինանսական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխհատուցմամբ՝ տվյալ երկրի բյուջեի հնարավորություններին համապատասխան: Նման մոտեցումը, վերջին հաշվով, կնպաստի

գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի և գնի իջեցմանը, մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի կիրառման և գյուղատնտեսությանը տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման շրջանակների ընդլայնմանը, ճյուղի տեխնիկական զինվածության, աշխատանքի արտադրողականության և նրա մրցունակության աճին:

Այսպիսով՝ սուբսիդիաների, փոխհատուցումների, դոտացիաների, հարկային, վարկային ու գնային լծակների օգտագործմամբ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության հնարավորությունները, վերջին հաշվով, որոշվում են դրանցից յուրաքանչյուրի կիրառական նշանակությամբ, շրջանակներով, նշված ճյուղին ֆինանսական աջակցության պահանջով, վերջինիս բավարարման համար պահանջվող ծախսերի մեծությամբ, տվյալ երկրի բյուջեի հնարավորություններով, նշված լծակների լայնորեն և արդյունավետ կիրառման խթանմանն ուղղված՝ պետության որդեգրած քաղաքականությամբ:

Վերը նշված լծակները՝ հատկապես սուբսիդիաներն ու վարկերը, կիրառվում են նաև գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, որոնք ևս հանդես են գալիս որպես ճյուղի մրցունակության բարձրացման պետական քաղաքականության կարևորագույն գործիք: Ավելին՝ այդ ծրագրերը որոշում են գյուղատնտեսության պետական աջակցության և դրա շրջանակներում ճյուղի մրցունակության բարձրացման ուղղությունները նաև երկարաժամկետ կտրվածքով, բովանդակում են կոնկրետ հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ՝ ռեսուրսների, կատարողների և կատարման ժամկետների հստակ մատնանշմամբ: Նշված ծրագրերը սովորաբար մշակվում են գյուղատնտեսության պետական աջակցության և դրա շրջանակներում մրցունակության բարձրացման առանձին ուղղությունների կտրվածքով, կոնկրետ հիմնախնդիրների լուծման նպատակով: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդպիսի ծրագրերի թիվը, պետական բյուջետային միջոցների անբավարարության հետ կապված, մեծ չէ: Բյուջետային ռեսուրսների դեֆիցիտի պայմաններում դրանց մի մասը ֆինանսավորվում է նաև բանկային վարկերի, օտարերկրյա ներդրումների, կազմակերպությունների, ձեռնարկատիրական կառուցվածքների միջոցների հաշվին և այլն:

Մեր հանրապետությունում ևս մշակվել և իրականացվում են գյուղատնտեսության պետական աջակցության և դրա շրջանակներում ոլորտի մրցունակության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտնանյութերի ձեռքբերման աջակցության», «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության», «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրերը, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը», «Հայաս-

215

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

տանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներ-դրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն): Մասնավորապես՝ առանձին ծրագրերի նպատակի և դրանից բխող գյուղատնտեսության մրցունակության բարձրացման հնարավորությունների մասին ակնառու

պատկերացում կարելի է կազմել 1-ին աղյուսակից:

Աղյուսակ 1: ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը, դրանց նպատակն ու մրցունակության բարձրացման հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը Ծրագրերի նպատակը Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման հնարավորությունները

1 2 3

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկո-սադրույքների սուբսիդա-վորման Տրամադրվող վարկերի տոկոսա-դրույքների մասնակի սուբսիդա-վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: Գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը կնպաստեն ոլորտի արդյունավետության և արդյունքում մրցունակության բարձ-րացմանը:

ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության Գյուղատնտեսությունում տնտեսա-վարողներին մատչելի պայմաններով, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը: Գյուղատնտեսության տեխնիկական զինվածության մակարդակի աճը կնպաստի ոլորտի արդյունավետության և արդյունքում մրցունակության բարձրացմանը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության Պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավե-ւացմանր։ Ջերմատնային տնտեսությունների մակերեսի ու արտադրանքի արտադրության ծավալների ավելացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, արտադրված արտադրանքի մրցունակության բարձրացումը:

1 2 3

Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության Ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները' արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշ-ները: Կենդանիների պահվածքի պայմանների բարելավումը, արդյունքում' նրանց մթերատվության ցուցանիշների բարելավումը կնպաստեն անասնաբուծության մրցունակության բարձրացմանը:

ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության Բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների համար ապահովել բավարար պայմաններ, մասնավորապես' հողօգտագործողներին հնարավորություն ստեղծել գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտա-նւութեր ձեռքբերեւ: Բուսաբուծական արտադրանքի ինքնարժեքի իջեցման արդյունքում մրցունակության բարձրացումը:

216

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր Հստակեցնել գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմները և իրականացնել գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականություն: Գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի նվազումը, արյունքում կորուստների փոխհատուցման հնարավորությունների ստեղծումը կնպաստեն ճյուղի մրցունակության բարձրացմանը:

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդըրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր Անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանդ ՀՀ անասնաբուծության ճյուղում ներ-դըրումների ավելացումը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, տեղական արտադրության աճը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացումը կնպաստեն ճյուղի մրցունակության բարձրացմանը:

1 2 3

ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների Խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտդի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրու-թւունր և աււն: Ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրության աճը կնպաստեն բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարմամբ բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել ինքնարժեքը: ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային կենդանիների մատակարարման արդյունքում տեղական կենդանիների մթերատվության բարելավումը կնպաստի այդ ճյուղի արտադրանքի արդյունավետության մրցունակության բարձրացմանը:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա-դրույքների սուբսիդավորման Հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը: Գյուղատնտեսական հումքի մթերման հնարավորությունների ընդլայնումը կնպաստի դրա իրացման աճին և մրցունակության բարձրացմանը:

Կարծում ենք, որ վերը նշված ծրագրերը կարող են ծառայել նպատակին' ժամանակին իրականացման, ընթացքի պատշաճ վերահսկման, գյուղացիական տնտեսություններին ծրագրերում սահմանված կարգով ընդգրկման, վճարունակ և անվճարունակ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ տարբերակված գնային քաղաքականության և վճարման կարգի կիրառման պարագայում: Իսկ

առհասարակ գյուղատնտեսության պետական աջակցության և դրա շրջանակներում ոլորտի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերից ակնկալվող արդյունքների հետ կապված ընդունելի է այն մոտեցումը, որով կարևորվում է վարկի ցածր տոկոսադրույքը, դրա գումարի ու տոկոսադրույքի սուբսիդավորման մասնաբաժնի հարաբերականորեն մեծ լինելը:

217

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական

քաղաքականության հնարավորությունների ընդլայնման ուղիները

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության հնարավորությունները կարող են ընդլայնվել բազմահազար տնտեսա-վարողների սեփականության ներքո գտնվող մանր հողակտորների խոշորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և լայնորեն տարածման պարագայում՝ հաշվի առնելով մանրերի նկատմամբ խոշոր տնտեսությունների անկնհայտ մրցակցային առավելությունները՝ հատկապես տեխնիկական

զինվածության և աշխատանքի արտադրողականության մակարդակի առումով (ինչն անդրադառնում է գյուղատնտեսության մրցունակության վրա): Սակայն գյուղատնտեսական կոոպերատիվների տարածման ճանապարհին ի հայտ են գալիս մի շարք խոչընդոտներ՝ կապված գյուղացիական տնտեսությունների միավորման և իրավաբանական անձ դառնալու արդյունքում նոր հարկման դաշտ մուտք գործելու՝ գյուղացիների ցանկության բացակայության, կոոպերատիվի անդամների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման բարդությունների, կոոպերատիվների կազմակերպման սկզբնական փուլում տնտեսական բազա ստեղծելու համար զգալի պետական միջոցներ (մասնավորապես՝ սուբսիդիաների և արտոնյալ վարկերի տրամադրմամբ) հատկացնելու անհրաժեշտության հետ (Կարապետյան 104-105): Այս պարագայում պետությունը կոչված է խթանելու հողերի խոշորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների՝ լայնորեն տարածման գործընթացը համապատասխան օրենսդրական, տնտեսական, կազմակերպական, տեխնիկական և աջակցության միջոցառումների իրականացմամբ, տարբեր տնտեսական լծակների՝ հատկապես հարկային ու վարկային լծակների կիրառմամբ: Այս առումով

հատկանշական է Մերձավոր Արևելքի երկրների նորաստեղծ կոոպերատիվներին անվճար տեխնիկա և երկարաժամկետ անտոկոս վարկեր տրամադրելու փորձը (Կարապետյան 49):

Ինչ վերաբերում է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման խոչընդոտների յուրահատկությանը, ապա որպես այդպիսին՝ ընդունելի կարելի է համարել անհատական գյուղացիական տնտեսությունների հողերի ցրվածությունը (Կարապետյան 105): Սակայն վերջինիս հաղթահարման առաջարկվող ուղին՝ կոոպերատիվի մեջ մտնողի և չմտնողի միջև հողերի փոխանակության վերաբերյալ ոչ միանշանակ կարելի է ընդունելի համարել՝ կողմերի՝ գործնականում փոխադարձ համաձայնության գալու հարցում նրանցից մեկի շահագրգռվածության հնարավոր բացակայության առումով: Սա ևս վկայում է այն մասին, որ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը էվոլյուցիոն գործընթաց է: Այս առումով ընդունելի ենք համարում այն մոտեցումը, ըստ որի՝ անհրաժեշտ է սկզբնական շրջանում կոոպերատիվները կազմակերպել առանձին ենթաոլորտների շրջանակներում (մատակարարում, իրացում, վերամշակում, բաժանման աշխատանքներ, տեխնիկայի ու գործիքների օգտագործում և այլն), որոնք ցատկահարթակ կդառնան գյուղատնտեսության լիարժեք կոոպերացման ճանապարհին (Կարապետյան 105):

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության նոր հնարավորություններ ի հայտ կգան այդ ճյուղի արդյունաբերա-կանացման պարագայում: Ոլորտի արդյունաբերականացմանը միտված քայլերի ձեռնարկումը գյուղատնտեսության մրցունակության բարձրացման կարևոր ուղղություններից է: Ընդհանուր առմամբ արդյունաբերականացման քայլերը

հանգեցնում են աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, վերջինս էլ հանդիսանում է արդյունաբերականացման մակարդակը բնորոշող ցուցանիշներից մեկը: Այսինքն՝ արտադրողականության ավելացման միջոցները հանդիսանում են արդյունաբերականացման մակարդակի բարձրացման բաղադրիչներ:

218

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության

արդյունաբերականացման միջոցները բազմազան են, սակայն անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ դրանցից հիմնականներին:

Այսպիսով՝ գյուղատնտեսության արդյունաբերականացման առանցքային ուղղություններից մեկը պետք է լինի գուղատնտեսության՝ արդիական տեխնիկական միջոցներով համալրումը, գյուղատնտեսության ճյուղերում արդիական

տեխնոլոգիաների ներդրումը:

Հաշվի առնելով գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակության ներկայիս մակարդակը, գյուղացիական տնտեսությունների տեխնիկական զինվածությունն իրատեսական է ապահովել տեխնիկական հագեցվածության տարբեր ծրագրերով, որոնք ներառում են տնտեսավարողների համար մատչելի մեխանիզմներ:

Արդյունաբերականացմանը միտված կարևոր քայլերից է պետություն-մասնավոր հատված համագործակցության պետական աջակցության ծրագրերի իրականացումը, որոնց հիմնական մասը ներառում է արդիական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունաբերականացման մակարդակի բարձրացումը, սակայն դրանցում ներառվող մեխանիզմները հատկապես աջակցության տարրերի մասով վերանայման անհրաժեշտություն ունեն:

Գյուղատնտեսությունում արդյունաբերականացմանն ուղղված քայլերից է տնտեսավարողների ֆինանսական ապահովվածության ընդլանումը, վերջինս հնարավոր է համարվում նպատակային տեխնիկայի և տեխնոլոգիանների արդիականացմանն ուղղված մատչելի, երկարաժամկետ վարկերի տրամադրմամբ:

Ոլորտի արդյունաբերականցման ուղղություններից է գյուղացիական տնտեսությունների խոշորացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսական հողատեսքերի տարածքների ընդլայնումը և անասնագլխաքանակի ավելացումը:

Այսպիսով՝ վերը նշված ուղղություններով պետական քաղաքականության կատարելագործումն ու բարելավումը կնպաստի ոլորտի արդյունաբերականացմանը, որը ճյուղի մրցունակության բարձրացման կարևոր երաշխիքներից և միջոցներից է: Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության հնարավորությունների ընդլայնումը կապված է նաև կլաստերների հետ: Դիտարկումները ցույց են տալիս, որ ագրոպարենային ոլորտում, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում մրցունակության բարձրացման մոտեցումներից մեկը կարող է լինել այս բնագավառում կլաստերային քաղաքականության ներդրումը: Վերջինս մեր հանրապետության համար հնարավոր է համարվում այս բնագավառում համապատասխան պետական քաղաքականության մշակման և ներդրման միջոցով: Ըստ Մայքլ Պորտերի՝ «Կլաստերը դա փոխկապակցված կազմակերպությունների և հաստատությունների տեղաբաշխումն է մեկ աշխարհագրական վայրում, առանձին տարածաշրջանի կտրվածքով» (Асаул 110):

Այսպես՝ մեկ վարչատարածքային միավորի շրջանակներում

գյուղատնտեսական արտադրական միավորների, սպասարկող և մատակարարող սուբյեկտների, խորհրդատվական, տեղեկատվական և կրթական օղակների, իրացման գործառույթ ունեցող կառույցների փոխկապակցված՝ միասնական, համաձայնեցված գործունեությունը հանգեցնում է գյուղատնտեսական արտադրանքի՝ արտադրողից մինչև սպառումը շղթայի օղակների արդյունավետ գործունեությանը, որի արդյունքում ապահովվում է գյուղատնտեսական արտադրանքի բարձր որակ, արտադրության ծավալների ավելացում և ամենակարևորը՝ միավոր արտադրանքի հաշվով նվազագույն նյութա-դրամական ծախսեր: Վերջինս դրական է անդրադառնում գյուղատնտեսական արտադրանքի և ոլորտի մրցունակության վրա: Գյուղատնտեսությունում կլաստերային

քաղաքականության հնարավորությունների նախընտրելի ուղղություններին սույն

219

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հոդվածում չենք անդրադարձել' այն չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, առավել ևս, որ դրանք առանձին քննարկման առարկա են:

Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական

քաղաքականության հնարավորությունների օգտագործման տեսակետից կարևոր նշանակություն կարող է ունենալ ագրարային ոլորտի գիտական նվաճումների առևտրայնացման խնդիրների լուծումը, որը առանձնապես կարևոր է համարվում գյուղատնտեսական մշակաբույսերի առաջնային սերմնաբուծության, տոհմային անասնաբուծության, գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, անասնաբուժության, տնտեսավարման ձևերի կատարելագործման (կոոպերացիայի, կլաստրների ներդրում) և այլ կարևոր ուղղությունների համար: Գիտական նվաճումների առևտրայնացման խնդիրների լուծումն առավել իրատեսական է համարվում այս բնագավառում համապատասխան պետական քաղաքականության իրականացման և անմիջական միջամտության ձևով: Գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության հնարավորությունները իրավականորեն ծագում և իրացվում են համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա: Այլ խոսքով՝ այդ

հնարավորությունները կախված են ամենից առաջ այն բանից, թե տվյալ երկրի օրենսդրական դաշտը որքանով է նպաստավոր նշված քաղաքականության իրականացման համար: Այս առումով առանձնապես կարևոր է, որ օրենսդրությունը հստակ սահմանի այդ քաղաքականության իրականացման իրավական հիմքերն ու մեխանիզմները, ինչպես նաև ամրագրի դրա համար անհրաժեշտ նպաստավոր պայմաններ: Մասնավորապես բացակայում են մի շարք հարաբերությունների օրենսդրական կարգավորման հիմքերը. այսպես՝ դեռևս գույություն չունի գյուղատնտեսության և գյուղի մասին օրենքը, որը գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակի իրավական հստակեցման հետ մեկտեղ կկանոնակարգեր գյուղատնտեսության բնագավառի այլ մի շարք կարևոր հարաբերություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսության աջակցության, մրցունակության բարձրացման պետական քաղաքականության քայլերն ու մոտեցումները: Օրենսդրական կարգավորման առումով լուծում չի ստացել նաև գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների հաշվառման և հաշվետվողականության հարաբերությունները և այլն:

Եզրակացություն

Ամփոփելով նշենք, որ ներկայումս տնտեսագիտական գրականության մեջ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության վերաբերյալ առկա մեկնաբանություններում շեշտը դրվում է դրա առանձին կողմերի, բնութագրիչների վրա, ինչը թույլ է տալիս այս կամ այն տեսանկյունից մեկնաբանել այդ քաղաքականությունը, գնահատել վերջինիս հնարավությունները: Մինչդեռ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման պետական քաղաքականության հնարավորությունների, կատարելագործման ուղղությունների, եղանակների ու գործիքների մասին լիարժեք պատկերացում կարելի է կազմել դրանց մեկնաբանության հարցում համալիր մոտեցում ցուցաբերելու դեպքում:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Թովմասյան, Արսեն. Ագրարային քաղաքականության իրականացման տնտեսական լծակների կատարելագործման մի քանի հիմնահարցեր Հայաստանի Հանրապետությունում. թեկնածուական ատենախոսություն, Երևան, 2007:

2. Կարապետյան, Լիլիթ. Պետական կարգավորման տնտեսական լծակների կատարելագործման ուղիները ՀՀ ագրարային ոլորտում. թեկնածուական ատենախոսություն, Երևան, 2012:

220

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

3. Асаул, Анатолий. Организация предпринимательской деятельности. Учебник. Санкт-Петербург, 2005.

4. Гугкаева, Софья. Государственная поддержка как основа повышения конкурентоспособности сельскохозяйственных предприятий (на материалах Республики Северная Осетия-Алания). Диссертация на соискание ученой степени кандидата экономических наук, Владикавказ, 2016.

5. Коваленко, Николай, и Юрий Агирбов. Экономика сельского хозяйства: учебник для студентов высших учебных заведений и др.. Москва, 2004.

6. Минаков, Иван, и др.. Экономика отраслей АПК. Под ред. И. А. Минакова, Москва, 2004.

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն. http://www.mineconomy.am:

8. «Дотация». Википедия — свободная энциклопедия,

https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D1%82%D0%B0%D1%86%D0%B8%D 1%8F.

WORKS CITED

1. Asaul, Anatolij. Organizacija predprinimatel'skoj dejatel'nosti. Uchebnik. Sankt-Peterburg. [Organization of Entrepreneurial Activity. Textbook. St. Petersburg] 2005. (In Russian)

2. Gugkaeva, Sofia. Gosudarstvennaja podderzhka kak osnova povyshenija konkurentosposobnosti sel'skohozjajstvennyh predprijatij (na materialah Respubliki Severnaja Osetija-Alanija). Dissertacija na soiskanie uchenoj stepeni kandidata jekonomicheskih nauk, Vladikavkaz. [State Support as a Basis for Increasing The Competitiveness Of Agricultural Enterprises (based on the materials of the Republic of North Ossetia-Alania). Thesis for the degree of candidate of economic sciences, Vladikavkaz] 2016. (In Russian)

3. Karapetyan, Lilit. Petakan kargavorman tntesakan lts'akneri katarelagorts'man ughinery' HH agrarayin volortum. t'eknats'uakan atenakhosut'yun, Erevan. [Ways to Improve the Economic Levers of State Regulation in the RA Agrarian Sphere. PhD dissertation, Yerevan] 2012. (In Armenian)

4. Kovalenko, Nikolay, i Yuri Agirbov. Jekonomika sel'skogo hozjajstva: uchebnik dlja studentov vysshih uchebnyh zavedenij i dr.. Moskva. [Economics of Agriculture: a Textbook for Students of Higher Educational Institutions and Others. Moscow] 2004. (In Russian)

5. Minakov, Ivan, i dr.. Jekonomika otraslej APK. Pod red. I. A. Minakova, Moskva. [Economics of Branches of the Agro-industrial Complex. Ed. I. A. Minakova, Moscow] 2004. (In Russian)

6. Tovmasyan, Arsen. Agrarayin qaghaqakanut'yan irakanatsman tntesakan lts'akneri katarelagorts'man mi qani himnahartser Hayastani Hanrapetut'yunum. t'eknats'uakan atenakhosut'yun, Erevan. [Some Issues of Improving the Economic Levers for the implementation of Agrarian Policy in the Republic of Armenia. PhD dissertation, Yerevan] 2007. (In Armenian)

7. “Dotacija”. Vikipedija — svobodnaja jenciklopedija. [“Subsidy”. Wikipedia – The free encyclopedia,

https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D1%82%D0%B0%D1%86%D0%B8 %D1%8F1. (In Russian)

8. Hayastani Hanrapetut'yan e'konomikayi naxararut'yun. [Ministry of Economy of the Republic of Armenia. http://www.mineconomy.am]. (In Armenian)

221

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

OPPORTUNITIES FOR IMPROVING THE STATE POLICY OF INCREASING THE COMPETITIVENESS OF AGRICULTURE

LUSINE TSPNETSYAN

National Agrarian University of Armenia,

Department"Agribusiness Management and Politics", Ph.D.Student, Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to study and propose approaches with the study of theoretical and methodological provisions of the economic literature on the essence, possibilities, directions, methods and tools of the policy of increasing the competitiveness of agriculture, which will make it possible to get a more complete picture of all this.

The purpose of the article is to study and propose approaches, taking into account the theoretical and methodological provisions in the economic literature on the essence, opportunities, directions, methods and tools of the policy to increase the competitiveness of agriculture, which will provide an opportunity to get a more complete picture of all this.

The article used logical methods of dialectics, scientific abstraction, comparative analysis:

As a result of the study , the following main conclusions were drawn:

- a comparative analysis of subventions, compensations and subsidies states that subsidies serve the most to increase the competitiveness of agriculture, especially when they are more focused on the technical modernization of the industry, increasing efficiency, productivity and innovation,

- the possibilities of the state policy of increasing the competitiveness of agriculture using subventions, compensations, subsidies, tax, credit and price levers are determined by the applied value of each of them, the circles, the requirement of financial support for the industry, the amount of expenses necessary to meet it, the budgetary capabilities of the country, the state policy aimed at stimulating the effective use of these levers,

- the possibilities of this policy can also be expanded by agricultural cooperation, industrialization, and the introduction of cluster policy in the industry.

Keywords: agriculture, competitiveness, policy, opportunities, subsidies,

compensation, subventions, taxes, loans, prices.

ВОЗМОЖНОСТИ УСОВЕРШЕНСТВОВАНИЯ ГОСУДАРСТВЕННОЙ

ПОЛИТИКИ ПО ПОВЫШЕНИЮ КОНКУРЕНТОСПОСОБНОСТИ СЕЛЬСКОГО ХОЗЯЙСТВА

ЛУСИНЕ ЦПНЕЦЯН

соискатель кафедры «Управление Агробизнесом и политика» Национального аграрного университета Армении, г. Ереван, Республика Армения

Целью статьи является на основе изучения теоретико-методологических положений, представленных в литературе по экономике, рассмотреть и предложить подходы относительно содержания, возможностей, инструментов и путей совершенствования политики повышения конкурентоспособности сельского хозяйства, что позволит дать более полную картину описанных факторов.

222

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Задачи статьи заключаются в том, чтобы в результате сравнительного анализа средств финансовой поддержки сельского хозяйства обосновать инструменты, служащие цели повышения конкурентоспособности отрасли, выявить пути их эффективного применения, факторы, определяющие возможности политики повышения конкурентоспособности отрасли и пути их расширения.

В статье использованы диалектический метод, метод, научной абстракции и логического и сравнительного анализа.

В результате исследования были сделаны следующие выводы:

- из сравнительного анализа дотаций, компенсаций и субсидий следует, что цели повышения конкурентоспособности сельского хозяйства в большей степени служат субсидии, особенно если они направлены в большей степени на техническое перевооружение отрасли, повышение эффективности, производительности и использование инноваций;

- возможности государственной политики повышения конкурентоспособности сельского хозяйства с использованием субсидий, компенсаций, дотаций, налоговых, кредитных и ценовых рычагов определяются практическим значением каждого из этих инструментов, их границами, требованиями финансовой поддержки отрасли, величиной необходимых расходов, бюджетными возможностями страны, политикой государства, направленной на стимулирование эффективного применения указанных рычагов;

- возможности этой политики могут быть расширены за счет сельскохозяйственной кооперации, индустриализации, внедрения кластерной политики в различные отрасли сельского хозяйства.

Ключевые слова: сельское хозяйство, конкурентноспособность,

политика, возможности, субсидии, компенсации, дотации, налоги, кредиты, цены.

223

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.