Научная статья на тему 'ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ'

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
82
74
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գյուղատնտեսություն / մրցունակություն / ցուցանիշներ / բնութագրիչ / ապրանք / ծառայություն / շուկայական հարաբերություն տնտեսավարող / արտադրողականություն / կայունություն

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Ծպնեցյան Լուսինե

Հոդվածի նպատակն է քննել ու առաջարկել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էության և գնահատման վերաբերյալ տնտեսագիտական գրականության մեջ առկա տեսական ու մեթոդաբանական դրույթների ուսումնասիրությամբ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու դրա էության, այն պայմանավորող գործոնների և գնահատման չափանիշների, ցուցանիշների և մեթոդների վերաբերյալ: Հոդվածի խնդիրներն են բացահայտել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էությունը, առաջարկել այն պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, մրցունակությունը բնութագրող չափանիշների և համապատասխան ցուցանիշների առավել ամբողջական ցանկ, հիմնավորել այդ ցուցանիշների առավել մեծ չափով հաշվի առնելու հնարավորությունը նշված մրցունակության գնահատման համեմատական վերլուծության մեթոդի կիրառման պարագայում: Հոդվածում առաջարկվել են առհասարակ մրցունակության, ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության սահմանումներ, այն պայմանավորող գործոնների դասակարգման հատկանիշներ, այդ մրցունակության գնահատման ցուցանիշներ: Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության, տրամաբանական մեթոդները: Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները. - գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող գործոնների վերաբերյալ ամբողջական պատկերացում կարելի է կազմել դրանց դասակարգման հատկանիշների նկատմամբ համալիր մոտեցման պարագայում, - գյուղատնտեսության մրցունակությունը բնութագրվում է չափանիշների ու ցուցանիշների ընդգրկուն շրջանակով, որոնք անհրաժեշտ է ամբողջությամբ հաշվի առնել նշված մրցունակությունը համակողմանիորեն գնահատելիս, - գյուղատնտեսության մրցունակության գնահատման չափանիշներից առանցքայինը գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունն է, որը խտացված ձևով արտացոլում է ճյուղի մրցունակությունն այս կամ այն տեսանկյունից բնութագրող մյուս չափանիշները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COMPETITIVENESS OF AGRICULTURE FEATURES OF THE CLASSIFICATION OF DETERMINING FACTORS AND APPROACHES TO IMPROVING THE CRITERIA FOR ITS ASSESSMENT

The purpose of the article is to propose approaches by studying the theoretical and methodological provisions of the economic literature on the essence and assessment of the competitiveness of the industry, in particular agriculture, which will make it possible to get a more complete picture of its essence, the factors that determine it and evaluation criteria, indicators and methods. The objectives of the article are to identify the basis of the competitiveness of the industry, in particular, agriculture, to provide a more complete list of the features underlying the classification of conditioning factors, criteria characterizing competitiveness, and relevant indicators, to substantiate the possibility of taking these indicators into account to a greater extent when using the method of comparative analysis of the assessment of this competitiveness. The article proposed definitions of the competitiveness of the industry, in particular, the competitiveness of agriculture, features of the classification of factors that determine it, indicators for assessing this competitiveness...The purpose of the article is to propose approaches by studying the theoretical and methodological provisions of the economic literature on the essence and assessment of the competitiveness of the industry, in particular agriculture, which will make it possible to get a more complete picture of its essence, the factors that determine it and evaluation criteria, indicators and methods. The objectives of the article are to identify the basis of the competitiveness of the industry, in particular, agriculture, to provide a more complete list of the features underlying the classification of conditioning factors, criteria characterizing competitiveness, and relevant indicators, to substantiate the possibility of taking these indicators into account to a greater extent when using the method of comparative analysis of the assessment of this competitiveness. The article proposed definitions of the competitiveness of the industry, in particular, the competitiveness of agriculture, features of the classification of factors that determine it, indicators for assessing this competitiveness. The article used dialectical, scientific methods of elimination, comparative analysis, logical methods. As a result of the study, the following main conclusions were made: - a complete picture of the factors that determine the competitiveness of agriculture, can be compiled with an integrated approach to the characteristics of their classification, - the competitiveness of agriculture is characterized by a wide range of criteria and indicators that must be fully taken into account in a comprehensive assessment of this competitiveness, - the key criterion for assessing the competitiveness of agriculture is the competitiveness of agricultural products, which in a concentrated form reflects other criteria that characterize the competitiveness of the industry from one point of view or another.

Текст научной работы на тему «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(12), 2022

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ*

ՀՏԴ 338.43:339.137.2 DOI: 10.52063/25792652-2022.1.12-251

ԼՈՒՍԻՆԵ ԾՊՆԵՑՅԱՆ

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն tspnetsvanlusine@gmail. com

Հոդվածի նպատակն է քննել ու առաջարկել ճյուղի, մասնավորապես' գյուղատնտեսության մրցունակության էության և գնահատման վերաբերյալ տնտեսագիտական գրականության մեջ առկա տեսական ու մեթոդաբանական դրույթների ուսումնասիրությամբ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու դրա էության, այն պայմանավորող գործոնների և գնահատման չափանիշների, ցուցանիշների և մեթոդների վերաբերյալ:

Հոդվածի խնդիրներն են բացահայտել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էությունը, առաջարկել այն պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, մրցունակությունը բնութագրող չափանիշների և համապատասխան ցուցանիշների առավել ամբողջական ցանկ, հիմնավորել այդ ցուցանիշների առավել մեծ չափով հաշվի առնելու հնարավորությունը նշված մրցունակության գնահատման համեմատական վերլուծության մեթոդի կիրառման պարագայում:

Հոդվածում առաջարկվել են առհասարակ մրցունակության, ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության սահմանումներ, այն պայմանավորող գործոնների դասակարգման հատկանիշներ, այդ մրցունակության գնահատման ցուցանիշներ:

Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության, տրամաբանական մեթոդները:

Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները.

- գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող գործոնների վերաբերյալ ամբողջական պատկերացում կարելի է կազմել դրանց դասակարգման հատկանիշների նկատմամբ համալիր մոտեցման պարագայում,

- գյուղատնտեսության մրցունակությունը բնութագրվում է չափանիշների ու ցուցանիշների ընդգրկուն շրջանակով, որոնք անհրաժեշտ է ամբողջությամբ հաշվի առնել նշված մրցունակությունը համակողմանիորեն գնահատելիս,

- գյուղատնտեսության մրցունակության գնահատման չափանիշներից առանցքայինը գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունն է, որը

* Հոդվածը ներկայացվել է 01.03.2022 թ., ընդունվել' 10.04.2022 թ.:

գրախոսվել' 18.03.2022 թ., տպագրության

251

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

խտացված ձևով արտացոլում է ճյուղի մրցունակությունն այս կամ այն տեսանկյունից բնութագրող մյուս չափանիշները:

Հիմնաբառեր՝ գյուղատնտեսություն, մրցունակություն, ցուցանիշներ,

բնութագրիչ, ապրանք, ծառայություն, շուկայական հարաբերություն տնտեսավարող, արտադրողականություն, կայունություն:

Ներածություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ներկա փուլում ոլորտի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում կարևորությամբ առանձնանում է մրցունակության բարձրացումը: Գյուղատնտեսության

մրցունակության բարձրացման խնդրի լուծումը կարևորվում է երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական ծագման

արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավման, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների

ավելացման ու արտադրության արդյունավետության բարձրացման առումով: Դրա հետ մեկտեղ ոլորտի մրցունակության բարձրացման հիմնավորված մոտեցումների առաջադրումը բարդ խնդիր է և պահանջում է համակողմանի ուսումնասիրություններ: Վերջիններս անհնար է պատկերացնել առանց ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էության, բնութագրիչների, այն պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, այդ մրցունակության գնահատման չափանիշների և համապատասխան ցուցանիշների, գնահատման մեթոդների մասին լիարժեք պատկերացում կազմելու, առավել ևս, որ ներկայումս տնտեսագիտական գրականության մեջ այդ ամենի վերաբերյալ առկա մեկնաբանություններում հանդես չի բերվում համալիր մոտեցում: Այս համատեքստում արդիականություն է ձեռք բերում ճյուղի, մասնավորապես գյուղատնտեսության մրցունակության էության, այն պայմանավորող գործոնների, գնահատման չափանիշների, ցուցանիշների և մեթոդների պարզաբանումը:

Գյուղատնտեսության մրցունակության էությունը և այն պայմանավորող

գործոնների դասակարգման հատկանիշների կատարելագործումը

Մրցունակությունը շուկայական տնտեսության կարևորագույն հատկանիշներից է ու բազմաբովանդակ տնտեսական կատեգորիա, որը մեկնաբանվում է ապրանքի, ընկերության, ճյուղի, տարածաշրջանի և երկրի կտրվածքով: Առանձին հեղինակների կարծիքով մրցունակության համընդհանուր սահմանում չի կարող լինել, քանի որ դրա մեկնաբանությունը կախված է դիտարկվող օբյեկտից (ապրանք, ծառայություն, ձեռնարկություն, ճյուղ, երկիր) (Алещенко 106119): Թեպետ ապրանքի, ընկերության, ճյուղի, տարածաշրջանի և երկրի

մրցունակությունը սահմանելիս հաշվի է առնվում դիտարկվող օբյեկտներից յուրաքանչյուրի յուրահատկությունը, բայցևայնպես այս հանգամանքը չի կարող բացառել մրցունակության համընդհանուր սահմանման հնարավորությունը: Այս իմաստով հատկանշական է մրցունակության դիտարկումը որպես ապրանքի, ընկերության, ճյուղի և երկրի տնտեսական համակարգի առանձնահատուկ բնութագրիչ, որն ապահովում է դրանց առաջանցիկությունը տվյալ շուկայում առկա այլ համանման ապրանքի և սուբյեկտների համեմատությամբ (Մկրտումյան 26): Մրցունակության մեկ այլ սահմանման համաձայն այն շուկայական հարաբերությունների սուբյեկտների և նրանց կողմից թողարկվող ապրանքների տնտեսական, տեխնոլոգիական, տեխնիկական բնութագրիչների այնպիսի համադրում է, որոնք սպառողներին մղում են այդ սուբյեկտներին և նրանց կողմից

252

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

թողարկվող ապրանքներին նախապատվություն տալուն (Մկրտումյան 26): Այս երկու սահմանումները մեր կողմից ընդունելի են, քանի որ դրանցում մրցունակության մեկնաբանության մեջ շեշտը դրվում է ապրանքի, ընկերության, ճյուղի և երկրի մրցակցին գերազանցելու և սպառողի նախապատվությանն արժանանալու հանգամանքի վրա: Բայց միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մրցունակ լինելը միանշանակ չի ենթադրում մրցակցին գերազանցել: Մրցունակ կարելի է լինել նաև մրցակցի հետ հավասարազոր լինելու պարագայում: Այս իմաստով

հատկանշական է Մ. Պորտերի՝ մրցունակության վերաբերյալ սահմանումը, ըստ որի՝ «մրցունակությունը շուկայական հարաբերությունների սուբյեկտների, ապրանքների, ծառայությունների հատկությունն է շուկայում հավասարապես հանդես գալ համանման ապրանքների, ծառայությունների կամ շուկայական հարաբերությունների մրցակցող սուբյեկտների հետ» (Портер 480):

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում ենք, որ մրցունակությունը՝ որպես ապրանքի, ընկերության, ճյուղի և երկրի տնտեսական համակարգի առանձնահատուկ բնութագրիչ, արտացոլում է դրանց առնվազն հավասարազոր լինելը տվյալ շուկայում առկա այլ համանման ապրանքի ու սուբյեկտների հետ:

Մրցունակության համընդհանուր սահմանման այլ մոտեցումներում այն մեկնաբանվում է արտադրողականության ու արդյունավետության դիրքերից, և միաժամանակ այդ մեկնաբանության մեջ առանձնակի տեղ է հատկացվում ռազմավարությանը. «Մրցունակությունը վերաբերում է ազգի, ընկերությունների և քաղաքացիների կատարելագործված ունակություններ և գործողություններ մշակելու ռազմավարությանը, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ կիրառելու առկա պաշարներն ու ռեսուրսները: Այլ կերպ ասած՝ մրցունակությունն արդյունավետ և արտադրողական լինելու ունակությունն է» (Կոստանյան 16): Ինչ խոսք, արտադրողականության և արդյունավետության հետ մեկտեղ մրցունակության ապահովման գործում ոչ պակաս կարևորվում է մրցակցային պայքարում կիրառվող ճիշտ ռազմավարության դերը: Այդպիսի ռազմավարության կիրառումը

հնարավորություն է տալիս մրցակիցների համեմատ ավելի լավ բավարարելու առաջարկվող ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկը: Այս իմաստով հատկանշական է մրցունակության այն մեկնաբանությունը, ըստ որի՝ «լայն իմաստով, մրցունակությունն ենթադրում է, որ դրան տիրապետող սուբյեկտն (ապրանք, ընկերություն, ճյուղ, տնտեսություն) իր գործունեության արդյունքում ավելի լավ է բավարարում պահանջարկը և դրա հաշվին ապահովում զարգացում» (Կոստանյան 10-11):

Այսպիսով՝ մրցունակության վերը նշված մեկնաբանություններում շեշտը դրվում է դրա առանձին բնութագրիչների վրա, կամ տրվում է դրա վերացական սահմանում՝ առանց այդ բնութագրիչները հստակեցնելու: Կարծում ենք, որ մրցունակության սահմանումն առավել հստակ կարող է լինել դրա առանցքային բնութագրիչների համալիր ներկայացման պարագայում: Այս իմաստով հարկ է նկատել, որ մրցունակությունը տվյալ մրցակցային միջավայրում ներկայացված օբյեկտների կամ սուբյեկտների (ապրանքի, ծառայության, տնտեսավարող սուբյեկտի, ճյուղի, ոլորտի, տարածաշրջանի, երկրի) մրցակցելու ունակությունն է՝ ռեսուրսային ապահովվածության, արդյունավետ և արտադրողական լինելու, սպառողների նախապատվությանն արժանանալու, համախառն ներքին արդյունքի մեջ և շուկայում մասնաբաժնի ավելացման, ճկուն կառավարման, ռազմավարության,

մարտավարության, տեխնիկական զինվածության բարձր մակարդակի, նորամուծական ու ներդրումային ակտիվության և առհասարակ մրցակցային գործողություններ կատարելու, տնտեսության առաջադիմական կառուցվածքի, հարաբերականորեն մեծ եկամտաբերության ու սոցիալ-տնտեսական արդյունքի առումով: Այս սահմանման մեջ թվարկված բնութագրիչներն արտացոլում են վերը նշված օբյեկտների կամ սուբյեկտների մրցակցային առավելությունները և

253

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

միաժամանակ հանդես են գալիս որպես նրանց մրցունակության ապահովման պայմաններ: Մրցունակությունն ապահովվում է նաև դրա վրա ազդող գործոնների հաշվին (դրանց մասին կխոսենք հետագա շարադրանքում): Այս իմաստով

մրցունակությունը հանդես է գալիս որպես այնպիսի պայմանների և գործոնների ամբողջություն, որոնք ապահովվում են վերը նշված օբյեկտների կամ սուբյեկտների մրցակցելու կարողությունը: Վերջինս իր ընդհանրական արտացոլումն է գտնում տվյալ օբյեկտի կամ սուբյեկտի շուկայում ներկայացված այլ համանման օբյեկտներին կամ սուբյեկտներին գերազանցելու կամ նրանց հավասարազոր լինելու, մրցակցությանը դիմակայելու ունակությունում:

Մրցունակության վերը նշված սահմանումից հետևում է, որ մրցունակությամբ օժտված օբյեկտները կամ սուբյեկտներն են՝ ապրանքը (ծառայությունը), շուկայում դրանք առաջարկողը: Այլ խոսքով՝ «մրցունակությունը բազմամակարդակ

հասկացություն է և դրսևորվում է ապրանքի (ծառայության), միկրո, մեզա և մակրոտնտեսական մակարդակներում: Մրցունակության նշված դրսևորումները, որքան էլ որ հարաբերականորեն տարանջատված են և աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ, բայցևայնպես դրանք փոխկապակցված են և

փոխներգործության մեջ են գտնվում միմյանց հետ: Մասնավորապես երկրի մրցունակության հիմքում ընկած է ապրանքի, ձեռնարկության, ճյուղի, դրա տարածքային միավորների մրցունակությունը:

Մեր հետազոտության նպատակին և խնդիրներին համապատասխան՝ կանգ կառնենք ճյուղի, կոնկրետ՝ գյուղատնտեսության մրցունակության վրա՝ միաժամանակ հաշվի առնելով մրցունակության մյուս դրսևորումների հետ դրա

փոխկապվածությունը:

Տնտեսագիտական գրականության մեջ ճյուղի մրցունակության վերաբերյալ գոյություն ունեն տարբեր սահմանումներ: Այսպես՝ «ճյուղի մրցունակությունը ներքին շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների ու ապրանքների մրցունակության այնպիսի աստիճան, որը հնարավորություն է տալիս տվյալ ճյուղի արտադրանքի գծով միջազգային շուկայում ապահովելու մրցակցային առավելություններ» (Մկրտումյան 24): Ինչպես երևում է, տվյալ սահմանման մեջ ճյուղի մրցունակությունը

մեկնաբանվում է տնտեսավարող սուբյեկտների ու ապրանքների մրցունակության, ինչպես նաև ճյուղի արտադրանքի գծով միջազգային շուկայում մրցակցային առավելությունների հասնելու համատեքստում: Ընդունելով և կարևորելով այդ միաժամանակ գտնում ենք, որ նշված սահմանման մեջ հստակեցված չեն ճյուղի մրցունակության առանցքային բնութագրիչները, և այդ մրցունակությունը ներկայացված չէ միջճյուղային մրցակցության համատեքստում:

Մեկ այլ սահմանման մեջ ճյուղի մրցունակությունը մեկնաբանվում է որպես ազգային տնտեսության առանձին ճյուղերի աշխատանքի արդյունավետություն, որը ավանդական չափանիշների հետ մեկտեղ գնահատվում է տվյալ ճյուղին բնորոշ ցուցանիշներով, և բնութագրում է դրա կայունության ու դինամիկության աստիճանը տվյալ երկրի ու, ամբողջությամբ վերցված, աշխարհի տնտեսության զարգացման տարբեր տարբերակների դեպքում («Конкурентоспособность отрасли»): Այս

սահմանման մեջ ճյուղի մրցունակությունը մեկնաբանվում է դրա աշխատանքի արդյունավետության, կայունության ու դինամիկության դիրքերից, և հստակեցված է այդ մրցունակության յուրահատկությունը՝ ավանդական չափանիշների հետ մեկտեղ ճյուղին բնորոշ ցուցանիշներով գնահատվելու առումով: Ընդունելով և կարևորելով այդ ամենը՝ միաժամանակ կարծում ենք, որ տվյալ ճյուղի կայունության և դինամիկության աստիճանն ընդհանուր առմամբ դրսևորվում է երկրի ու, ամբողջությամբ վերցված, աշխարհի տնտեսության զարգացման, իսկ անմիջապես միջճյուղային մրցակցության համատեքստում: Այս պարագայում թերևս առավել ընդունելի է ճյուղի մրցունակության մեկնաբանությունն այլ ճյուղերի նկատմամբ դրա հարաբերական դիրքի առումով. «Մրցունակությունը ցույց է տալիս ձեռնարկության,

254

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ճյուղի, տարածաշրջանի, երկրի կամ երկրների խմբի հարաբերական դիրքը մյուս ձեռնարկությունների, ճյուղերի, տարածաշրջանների, երկրների և դրանց խմբերի նկատմամբ» (Сталгиене и др.): Նման մեկնաբանության հետ կապված՝ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ դրանում առավել ընդհանրական ու խտացված ձևով է ներկայացվում ճյուղի մրցունակության բովանդակությունը:

Ճյուղի մրցունակությունը սահմանելիս, մեր կարծիքով, անհրաժեշտ է միաժամանակ հաշվի առնել ամենից առաջ դրա աշխատանքի արդյունավետությունը, արտադրողականությունը, կայունության հատկությունը, այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում արտաքին միջավայրի ներգործության դեպքում որոշակի վիճակ պահպանելու ունակությունը, դինամիկությունը և մրցակցային դիրքը միջճյուղային մրցակցությունում: Ճյուղի մրցունակությունը բնութագրելիս այդ ամենի հետ մեկտեղ կարևորվում են ռեսուրսային ապահովվածությունը, գիտատարությունը,

կապիտալատարությունը, տեխնիկական զինվածության մակարդակը, ճյուղում նորամուծությունների ներդրումը, այլ ճյուղերի հետ նրա փոխներգործությունը, փոխկապվածությունը, արտադրանքի նկատմամբ հասարակական պահանջմունքների բավարարման, արտահանման կողմնորոշվածության աստիճանը, եկամտաբերությունը:

Այսպիսով՝ ճյուղի մրցունակությունը հանդես է գալիս որպես դրա յուրահատկությունը, զարգացմանը նպաստող գործոններն ու պայմաններն արտացոլող բնութագրիչների այնպիսի համադրում, որն ապահովում է նրա մրցակցելու կարողությունը միջճյուղային մրցակցությունում, կայունությունն ու դինամիկությունը, այդ ճյուղի արտադրանքի նկատմամբ սպառողների

պահանջմունքների բավարարվածությունն ու միջազգային շուկայում դրա մրցակցային առավելությունները:

Յուրաքանչյուր կոնկրետ ճյուղի մրցունակությունը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրա յուրահատկությունը: Մեր հետազոտության շրջանակներում ընդգրկված գյուղատնտեսությունը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով, որոնցից հատկանշական են՝ ոչ բարձր շահութաբերությունը, վերարտադրության ցիկլի տևողությունը ու ներդրված միջոցների հետգնման տևական ժամանակաշրջանը, բնակլիմայական պայմաններից կախվածությունը և տնտեսական գործունեության արդյունքի անկանխատեսելիության բարձր

աստիճանը, հողի սահմանափակության բերումով բերքի քանակի անսահմանորեն ավելացման հնարավորության բացակայությունը:

Գյուղատնտեսության վերոնշյալ առանձնահատկությունները սահմանափակում են տնտեսության այլ ճյուղերի համեմատությամբ նրա մրցունակության հնարավորությունները, և այս պարագայում ծագում է միջճյուղային մրցակցությանը դիմանալու խնդիր: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորված է դրա վրա բազմապիսի գործոնների ազդեցությամբ և զարգացման համար անհրաժեշտ պայմանների առկայությամբ: Այլ խոսքով՝ գյուղատնտեսությունն մրցունակության բնութագրիչները որոշվում են ոչ թե դրա բնույթով, առանձնահատկություններով, այլ այն պայմանավորող նպաստավոր գործոններով և անհրաժեշտ պայմաններով: Այս պարագայում գյուղատնտեսության մրցունակությունը հանդես է գալիս որպես նշված գործոնների ու պայմանների ամբողջություն:

Գյուղատնտեսության մրցունակության վրա ազդում են բազմաթիվ և ոչ միատեսակ ազդեցություն ունեցող փոխկապակցված ու փոխլրացնող գործոններ, և այդ գործոնների ազդեցությունը ճիշտ գնահատելու ու խառնաշփոթից զերծ մնալու համար նպատակահարմար է դրանք դասակարգել ըստ որոշակի հատկանիշների: Տնտեսագիտական գրականության մեջ նշված գործոնները դասակարգելիս առանձին հեղինակներ շեշտը դնում են այս կամ այն հատկանիշի կամ հատկանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը

255

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

պայմանավորող գործոնների դասակարգման վրա և հանդես չեն բերում համալիր մոտեցում այդ գործոնների դասակարգումը ճյուղի մակարդակով ներկայացնելու հարցում: Մասնավորապես Օ. Կորյակինն առանձնացնում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և սննդամթերքի մրցունակությունը պայմանավորող հետևյալ գործոնները՝ հիմք ընդունելով ստորև թվարկված հատկանիշները.

- դրանց ծագման միջավայրը (ներքին ու արտաքին գործոններ),

- արժեքային բնութագիրը (գնային ու ոչ գնային գործոններ),

- ներգործության բնույթը (հիմնական ու լրացուցիչ գործոններ),

- ներգործության տևողությունը (մշտական և փոփոխական գործոններ),

- ներգործության ոլորտը (մարքեթինգային, տնտեսական, արտադրական, գիտատեխնիկական, էկոլոգիական և այլ գործոններ) (Корякина):

Մեկ այլ հեղինակ՝ Ա. Բորելը, հիմք ընդունելով Մ. Պորտերի առաջարկած ձեռնարկության, ճյուղի և երկրի միցունակության պայմանների դասակարգումը և հաշվի առնելով գյուղատնտեսության առանձնահատկություններն ու զարգացման արդի միտումները, առանձնացնում է գյուղատնտեսության մրցունակությունը ձևավորող գործոնների այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ արտադրության գործոնների համար պայմանները, պահանջարկի մակարդակը, կից և ուղեկցող ճյուղերը, կայուն ռազմավարությունը, կառուցվածքը և մրցակցությունը, պատահական իրադարձությունները, արտադրանքի մրցունակությունը, կառավարության քաղաքականությունը (Борель):

Այսպիսով՝ արդի տնտեսագիտական գրականությունում չկա միասնական մոտեցում գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող գործոնների դասակարգման նկատմամբ: Չնայած մոտեցումների տարբերություններին՝ դրանք այնուհանդերձ ինչ-որ տեղ փոխլրացնում միմյանց և, այս իմաստով, կարծես ամբողջացնում են նշված գործոնների ցանկը: Բայցևայնպես նշված մոտեցումներում գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող գործոնների դասակարգման ոչ բոլոր հատկանիշներն են հաշվի առնվել, առանձնացվել դրանց համապատասխանող գործոնները: Խոսքն այնպիսի հատկանիշների մասին է, ինչպիսիք են՝ գործոնների ազդեցության քանակական գնահատման հնարավորությունը, ազդեցության ժամանակը, ազդեցության աստիճանը, ձևը, հաճախականությունը, ուղղվածությունը և տնտեսության տարբեր մակարդակներում հանդես գալը: Այսպես՝ ազդեցության քանակական գնահատման հնարավորության հատկանիշով կարելի է առանձնացնել չափակցելի (օրինակ՝ ռիսկը), ոչ չափակցելի կամ փորձագիտական ճանապարհով գնահատվող գործոններ (օրինակ՝ իրավական գործոնը):

Ազդեցության ժամանակի առումով առանձնացվում են երկարաժամկետ (օրինակ՝ գիտատեխնիկական գործոնը), միջին ժամկետային (օրինակ՝ հաղորդակցային համակարգը) և կարճաժամկետ (օրինակ՝ գների կարճաժամկետ տատանումները) գործոններ: Ընդ որում՝ երկարաժամկետ ազդեցության գործոններն իրենց բնույթով ռազմավարական են, միջին ժամկետայինները՝ ընթացիկ, իսկ կարճաժամկետները՝ օպերատիվ նշանակության:

Ըստ ազդեցության աստիճանի՝ տարբերում են էական (մասնավորապես՝ սղաճի տեմպն ու մակարդակը) և ոչ էական ազդեցությամբ (օրինակ՝ բնակչության սովորույթները), իսկ ըստ ազդեցության ձևի՝ ուղղակի (մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ պահանջարկը) և անուղղակի (օրինակ՝ քաղաքական) գործոններ:

Ազդեցության հաճախականության չափանիշով տարբերում են՝ մշտական (մասնավորապես՝ սպառողները) փոփոխական (օրինակ՝ ժողովրդագրական) և պատահական (մասնավորապես՝ եղանակային պայմանների անկանխատեսելի փոփոխությունները) գործոններ:

Գյուղատնտեսության մրցունակության վրա ազդող գործոնները հանդես են գալիս մակրոմակարդակում, միկրոմակարդակում և մեզամակարդակում: Դրան

256

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

համապատասխան' տարբերում են մակրոմակարդակի (օրինակ' կառավարության ագրարային քաղաքականությունը և ռազմավարությունը), միկրոմակարդակի (մասնավորապես՝ գյուղատնտեսությունում հանդես եկող տնտեսավարող

սուբյեկտների մրցունակությունը) և մեզամակարդակի (օրինակ՝ գյուղատնտեսական հումքի նկատմամբ արդյունաբերության պահանջարկի փոփոխությունը) գործոններ: Գյուղատնտեսության մրցունակության վրա ազդող գործոնները, մեր կարծիքով, կարելի է դասակարգել նաև ըստ ազդեցության ուղղվածության: Դրան

համապատասխան՝ տարբերում են այդ մրցունակության վրա դրականորեն (օրինակ՝ գյուղատնտեսության մեքենայացման բարձր մակարդակը) կամ բացասաբար ազդող (մասնավորապես՝ ոչ բարենպաստ հողային և կլիմայական պայմանները) գործոններ: Ընդ որում՝ միևնույն գործոնը կարող է դրականորեն կամ բացասաբար ազդել գյուղատնտեսության մրցունակության վրա:

Վերը նշված հատկանիշին համապատասխան՝ որպես գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող առանձին գործոն, մեր կարծիքով, կարելի է դիտարկել նաև միջճյուղային մրցակցությունը, որը կարող է նպաստավոր լինել կամ չլինել այդ ճյուղի մրցունակության համար:

Այսպիսով՝ գյուղատնտեսության մրցունակությունը ձևավորվում է միմյանցից նշանայիորեն տարբերվող, միմյանցից անկախ կամ կախյալ բազմաթիվ գործոնների ազդեցությամբ:

Գյուղատնտեսության մրցունակության գնահատման չափանիշների կատարելագործումը

Մրցունակությունը, մասնավորապես ճյուղի մրցունակությունը գնահատվում է որոշակի չափանիշներով ու ցուցանիշներով: Վերջինս վերաբերում է նաև

գյուղատնտեսության մրցունակությանը:

Չափանիշը գնահատման հատկանիշ է, իսկ ցուցանիշը՝ արդյունքներն ամփոփող տվյալ կամ տվյալների ամբողջություն: Ցուցանիշն արտացոլում է նաև երևույթի ընդհանրական քանակական բնութագիրը՝ որակական որոշակիության հետ միասնության մեջ:

Չնայած մրցունակության չափանիշի և ցուցանիշի նշված բովանդակային տարբերությանը՝ տնտեսագիտական գրականության մեջ դրանք սովորաբար հստակորեն սահմանազատված չեն:

Ճյուղի մրցունակությունը զգալիորեն կախված է այն բանից, թե ինչպիսին է պատրաստի արտադրանքի պահանջարկին համապատասխան առկա ռեսուրսների օգտագործման հնարավորությունը շուկայում: Այդ հնարավորության իրացման արդյունքը նշված ռեսուրսների օգտագործման տնտեսական արդյունավետությունն է: Այս պարագայում վերջինս հանդես է գալիս որպես ճյուղի մրցունակության չափանիշ, որը բնութագրվում է որոշակի ցուցանիշների համակարգով: Խոսքը ամենից առաջ բնեղեն և արժեքային ցուցանիշների մասին է: Որպես արդյունավետության բնեղեն ցուցանիշներ հանդես են գալիս գյուղատնտեսական մշակաբույսերի

բերքատվությունն ու գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը: Բնեղեն ցուցանիշները հիմք են դառնում արժեքային ցուցանիշների՝ համախառն ու ապրանքային արտադրանքի, համախառն ու զուտ եկամտի, շահույթի ու արտադրության շահութաբերության հաշվարկման համար (Коваленко и др. 12):

Տնտեսագիտական գրականության մեջ առանձնացվում են նաև ռեսուրսների օգտագործման տնտեսական արդյունավետությունը բնութագրող մասնակի ու ընդհանրական ցուցանիշներ: Մասնակիները բնութագրում են ռեսուրսների կամ ծախսերի առանձին տեսակների օգտագործման արդյունավետությունը, իսկ ընդհանրականը տալիս են ռեսուրսային ներուժի կամ բոլոր արտադրական ծախսերի օգտագործման արդյունավետությունը: Մասնակիին կարելի է վերագրել, օրինակ,

257

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

հողահատույցը, ֆոնդահատույցը, նյութատարությունը և այլն, ընդհանրականին' ռեսուրսահատույցը և շահութաբերության մակարդակը (Минаков и др. 276):

Ինչպես հայտնի է, գյուղատնտեսությունը տնտեսության առանձին ճյուղերի, հատկապես արդյունաբերության համեմատությամբ աչքի չի ընկնում նշված ցուցանիշների մակարդակով:

Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության համակողմանի բնութագրման համար տնտեսագիտական գրականության մեջ կիրառվում են նաև տնտեսագիտական գրականությունից հայտնի աշխատանքի արտադրողականության, ներդրումների արդյունավետությունը բնութագրող ցուցանիշները և այլն: Ընդ որում՝ աշխատանքի արտադրողականությունը խտացված ձևով արտացոլում է ճյուղի մրցունակությունը պայմանավորող առանձին գործոնների ազդեցությունը: Դրա հետ մեկտեղ այն «մի ցուցանիշ է, որը բնութագրում է արտադրության մրցունակության ընդհանուր մակարդակը ծախսերի կրճատման տեսանկյունից» (Մկրտումյան 51):

Գյուղատնտեսությունն արդյունավետության վերոնշյալ ցուցանիշներով ետ է մնում տնտեսության առանձին ճյուղերից, մասնավորապես՝ արդյունաբերությունից: Այս համատեքստում, որպես ճյուղի, մասնավորապես գյուղատնտեսության մրցունակության չափանիշներ կարելի է դիտարկել ներդրումային ու նորարարական ակտիվությունը, ներդրումային գրավչությունը և տեխնիկական զինվածության մակարդակը:

Գյուղատնտեսությունում ներդրումային ակտիվությունը բնութագրող առավել ընդհանուր ցուցանիշներ են ճյուղում ներդրումների ընդհանուր ծավալը, տնտեսության մեջ կատարված ներդրումների ընդհանուր ծավալում գյուղատնտեսության մասնաբաժինը, գյուղատնտեսություն ներդրումների ներհոսքի և այդ ճյուղից ներդրումների արտահոսքի հարաբերակցությունը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ճյուղի ներդրումային ակտիվությունից հարկավոր է տարբերել դրա ներդրումային գրավչությունը: Ներդրումային ակտիվությունը, մեր կարծիքով, արտացոլում է ճյուղում կատարված փաստացի, իսկ գրավչությունը՝ ակնկալվող ներդրումները:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ներդրումային գրավչությանը, ապա այն իր առանձնահատկության բերումով տնտեսության առանձին ճյուղերի համեմատությամբ աչքի չի ընկնում այդպիսի գրավչությամբ, հատկապես ձեռնարկությունների գործունեության միջին ճյուղային շահութաբերության համեմատաբար ցածր մակարդակի, ճյուղային ներդրումային առավել մեծ ռիսկերի առումով:

Ներդրումային ակտիվության և գրավչության հետ մեկտեղ ճյուղի մրցունակության գնահատման չափանիշներից է նաև դրա նորարարական ակտիվությունը: Գյուղատնտեսությունում նորարարական ակտիվությունը

բնութագրող առավել ընդհանուր ցուցանիշներ են նորարական ուղղվածությամբ ներդրումների ծավալը, դրանց մասնաբաժինը ճյուղի ներդրումների ընդհանուր ծավալում, տեխնիկայի և տեխնոլոգիայի նորացման տեմպերը, նորարարությունների թիվը, արժեքը և դրանց տարածման աստիճանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության մրցունակության վերը թվարկված մյուս չափանիշի՝ տեխնիկական զինվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներին, ապա որպես առավել ընդհանուր ցուցանիշներ կարող են ծառայել գյուղատնտեսությունում հիմնական միջոցների գործարկմանն ուղղված ներդրումների ծավալը, դրանց մասնաբաժինն այդ ճյուղի ներդրումների ընդհանուր ծավալում, գյուղատնտեսության մեքենայացման մակարդակը:

Ճյուղի տեխնիկական զինվածությունը և առհասարակ նրա զարգացումը զգալիորեն պայմանավորված են նրա ռեսուրսային ապահովվածությամբ ու ներուժով: Այս համատեքստում այն ևս կարելի է դիտարկել որպես նրա մրցունակության չափանիշ:

258

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Ճյուղի ռեսուրսային ապահովվածության համատեքստում առանձնապես կարևորվում է սեփական ֆինանսական ռեսուրսներով ապահովվածությունը: Դրա գնահատման համար տնտեսագիտական գրականության մեջ օգտագործվում են ճյուղի ձեռնարկությունների սեփական ֆինանսական ռեսուրսների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների ծավալի և տեսակարար կշռի, նշված ձեռնարկությունների կողմից օգտագործվող կապիտալի ընդհանուր ծավալում սեփական կապիտալի մասնաբաժնի ցուցանիշները (Макроносов и Маврина 114):

Ճյուղի ռեսուրսային ապահովվածությունը, ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, ներդրումային ու նորարարական ակտիվությունը, ներդրումային գրավչությունը և տեխնիկական զինվածությունն անդրադառնում են նրա կայունության վրա:

Առանձին հեղինակներ առաջարկում են ճյուղի մրցունակության կայունության վերլուծության ժամանակ օգտագործվող ցուցանիշները ներկայացնել հետևյալ կերպ.

«-ճյուղի արտադրանքի համար ներքին շուկայում պահանջարկի գնահատման ցուցանիշներ,

-մատակարար-ճյուղերի և տարածաշրջանի այլ ուղեկցող ճյուղերի

մրցունակության ցուցանիշներ,

-մրցակցության արդյունավետ ռազմավարությունների կիրառմանը նպաստող ասպեկտների գործոնային գնահատման ցուցանիշներ» (Закирова):

Ճյուղի կայունությունը բնութագրող ցուցանիշների նման խմբավորումը ոչ ամբողջովին է արտացոլում դրա մրցունակությունը: Մասնավորապես անտեսվում է արտադրության արտահանման կողմնորոշման աստիճանը: Կարծում ենք, որ ճյուղի կայունությունը պետք է դիտարկել դրա կայուն վիճակն ու զարգացումը բնութագրող ցուցանիշների ամբողջության մեջ տևական ժամանակահատվածում դրանց առնվազն չվատթարանալու առումով և ավելին՝ դրանք համադրելով ամբողջ տնտեսության նույնպիսի վիճակն ու զարգացումն արտացոլող ցուցանիշների շարժի հետ:

Ճյուղի կայունությունը և մրցունակությունը զգալիորեն կախված են դրա արդյունավետ կառավարումից: Այս պարագայում ճյուղի կառավարման

արդյունավետությունը ևս կարելի է դիտարկել որպես մրցունակության չափանիշ:

Ընդհանուր առմամբ, կառավարման արդյունավետությունն արտացոլում է նպատակներին հասնելու աստիճանը: Որպես ճյուղի կառավարման

արդյունավետության առավել ընդհանրական ցուցանիշ կարող է հանդես գալ կառավարչական աշխատանքի արդյունքների և կառավարման ծախսերի հարաբերությունը:

Ճյուղի կայունության և կառավարման արդյունավետության հետ մեկտեղ ոչ պակաս կարևորվում է դրա մրցունակությունը բնութագրող այնպիսի չափանիշ, ինչպիսին է տնտեսության մեջ դրա մրցակցային դիրքը: Վերջինս բնութագրվում է համախառն ներքին արդյունքի մեջ տվյալ ճյուղի արտադրանքի տեսակարար կշռի ցուցանիշով:

2016-2020 թթ. տվյալներով հանրապետության գյուղատնտեսության ՀՆԱ-ի ցուցանիշի տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ այդ ցուցանիշը ունեցել է նվազման միտում։ Այսպիսով՝ ՀՀ գյուղատնտեսության մասնակցությունը երկրի ՀՆԱ-ում 2020 թ. կազմել է 11.2 %, 2016 թ.' 16.4 %-ի դիմաց: Այսինքն՝ վերջինս որոշակիորեն վկայում է ճյուղի մրցակցային դիրքի մասին («Պարենային ապահովություն և աղքատություն 2021» 9)։

Ճյուղի մրցունակության վերը նշված չափանիշների և ցուցանիշների վերաբերյալ դատողությունները, բնականաբար, չեն կարող շրջանցել դրա արտադրանքի մրցունակությունը, որակը: Ավելին, առանձին հեղինակների կարծիքով «Ագրոպարենային արտադրանքի մրցունակության գլխավոր և նշանակալի չափանիշ ու ցուցանիշ է ճանաչվում արտադրանքի որակը: Դրանց կապը դրսևորվում է

259

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

գնորդների պահանջմունքների բավարարման միջոցով, դրա հետ մեկտեղ դրանք տարբեր են ըստ օբյեկտների, գնահատման եղանակների և ձևավորման պայմանների: Արտադրանքի որակն արտացոլվում է մրցունակության կարևոր բազային բաղկացուցիչների՝ գնի ու ինքնարժեքի մեջ» (Корякина): Արտադրանքի որակը, մրցունակության չափանիշ լինելով հանդերձ, չի կարող միաժամանակ հանդես գալ որպես ցուցանիշ, քանի որ այն վերացական հասկացություն է և բնութագրվում է գնահատման համապատասխան ցուցանիշներով: Բացի այդ, ինչպես վերը նշվել է, արտադրանքի որակն արտացոլվում է դրա գնի ու ինքնարժեքի մեջ:

Ապրանքի որակի գնահատման ցուցանիշները մասամբ են բնութագրում դրա մրցունակությունը: Վերջինիս մասին թերևս առավել լրիվ պատկերացում կարելի է կազմել դրա նկատմամբ պահանջմունքների բավարարման աստիճանի հիման վրա, նաև մրցակիցների կողմից առաջարկվող համանման ապրանքների հետ համեմատության արդյունքում: Այս իմաստով տնտեսագիտական գրականության մեջ առանձնացվում են արտադրանքի կոնկրետ տեսակի մրցունակության եզակի, խմբային ու ինտեգրալային ցուցանիշներ (Корякина):

Տնտեսագիտական գրականության մեջ ապրանքի մրցունակությունը

դիտարկվում է նաև ներմուծվող համանման ապրանքի հետ համեմատության համատեքստում և որոշվում է հետևյալ բանաձևով՝

СЦП

, , _ ___________ ձ

KClj ИЦ + ТП + НДС ՚

որտեղ՝

Кксij -ն j-րդ անդամ-պետության i-րդ տեսակի արտադրանքի մրցունակության գործակիցն է,

СЦ П-ն j-րդ անդամ-պետության i-րդ տեսակի արտադրանքի արտադրողների միջին գինն է (ԱՄՆ դոլարով տոննայի համար),

И Ц -ն j-րդ պետության սահմանին ներմուծվող i-րդ տեսակի արտադրանքի գինն է՝ մատակարարման պայմաններով (ԱՄՆ դոլարով տոննայի համար),

ТП-ն j-րդ անդամ-պետությունում ներմուծվող i-րդ տեսակի արտադրանքի ներմուծման մաքասատուրքերն են (ԱՄՆ դոլարով տոննայի համար),

НДС-ն՝ j-րդ անդամ-պետությունում ներմուծվող i-րդ տեսակի արտադրանքի ավելացված արժեքի հարկն է:

Արտադրանքը մրցունակ է այն դեպքում, երբ դրա մրցունակության գործակիցը փոքր է 1-ից: Որքան փոքր է մրցունակության գործակցի արժեքը, այնքան արտադրանքը ավելի մրցունակ է (Распоряжение Коллегии Евразийской экономической комиссии от 20.06.2017 N 67):

Արտադրանքի մրցունակության վերոնշյալ ցուցանիշները թեպետ որոշակի պատկերացում են տալիս դրա նկատմամբ սպառողների պահանջմունքների և պահանջարկի բավարարման աստիճանի, մրցակից տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջարկվող, ներմուծվող համանման ապրանքների համեմատ մրցակցային առավելությունների մասին, բայցևայնպես թույլ չեն տալիս հստակ պատկերացում կազմել տնտեսության այլ ճյուղերի և ոլորտների կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների մրցունակության հետ համեմատության արդյունքում տվյալ ճյուղի արտադրանքի մրցունակության մասին: Այս իմաստով որպես մրցունակության ընդհանուր ցուցանիշ, մեր կարծիքով, կարող է ծառայել ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ ճյուղի արտադրանքի իրացման ընդհանուր ծավալի աճի կամ նվազման տեմպը (համադրելի գներով արտահայտված) այլ ճյուղերի ու ոլորտների համեմատությամբ:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտադրանքի կամ ծառայության մրցունակությունը, վերջին հաշվով, արտացոլում է դրա պահանջված լինելը սպառողի կողմից: Այս պարագայում որպես ճյուղի արտադրանքի մրցունակության չափանիշ

260

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(12), 2022

հանդես է գալիս սպառողի կողմից դրա պահանջված լինելը' բավարարված պահանջարկի ձևով, որը բնութագրող ընդհանուր ցուցանիշ, մեր կարծիքով, կարող է հանդիսանալ տվյալ ժամանակահատվածում ճյուղի արտադրանքի առաջարկի ընդհանուր ծավալում իրացված արտադրանքի տեսակարար կշիռը:

Ճյուղի մրցունակության չափանիշներից է նաև դրա արտադրության արտահանման կողմնորոշման աստիճանը: Մենք համաձայն ենք այն

տնտեսագետների կարծիքին, համաձայն որի՝ «ապրանքների արտահանումը վկայում է այլ շուկաների կողմից դրանց որակի և մրցունակության ճանաչման մասին: Ինչքան բարձր է արտահանման ծավալը, այնքան ճանաչված և ընդունված են արտահանվող ապրանքների որակը և մրցունակությունը» (Մկրտումյան 53): Վերը նշված չափանիշը, մեր կարծիքով, կարող է բնութագրվել ոչ միայն տվյալ ճյուղի ապրանքների համաշխարհային շրջանառության մեջ այս կամ այն երկրի նույն ճյուղի մրցունակ ապրանքների արտահանման մասնաբաժնի, այլև ճյուղի արտադրության ընդհանուր ծավալում արտահանվող ապրանքների մասնաբաժինի, արտահանման և արտադրության հարաբերակցության ցուցանիշներով:

Միջազգային շուկայում ճյուղի մրցունակության դրսևորման չափանիշ կարելի է դիտել նաև արտաքին տնտեսական գործունեության ազատականացման աստիճանը, որն արտահայտվում է մաքսատուրքի դրույքաչափերում (Մկրտումյան 54): Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել և ընդունելի համարել այն, որ այս ցուցանիշը կրում է պայմանական բնույթ. «Մասնավորապես, շատ դեպքերում մաքսային դրույքաչափերը սահմանվում են միջազգային տարբեր կազմակերպություններին կամ մաքսային միություններին անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների ստանձնման հետևանքով, ինչը, անշուշտ, չի վկայում ներքին արտադրության մրցունակության կամ դրա բացակայության մասին» (Մկրտումյան 55): *

Արտադրանքի ներմուծման առումով ճյուղի, այդ թվում՝ գյուղատնտեսության մրցունակության գնահատման առավել իրատեսական չափանիշ կարող է ծառայել ինքնաբավությունը՝ հաշվի առնելով, որ երկրի ներքին շուկայում ճյուղի պատրաստի արտադրանքի ներմուծման բարձր մասնաբաժինը և դրական դինամիկան վկայում են այդ ճյուղի արտադրական ոչ բավարար հնարավորությունների կամ սպառողի կողմից դրա արտադրանքի ոչ այնքան պահանջված լինելու, հարաբերականորեն ցածր մրցունակության մասին և ընդհակառակը:

Ինքնաբավության մակարդակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով («Պարենային ապահովություն և աղքատություն 2021» 78).

իմ —

Ա

Ա + Ն - ԱՐՏ

* 100 %

2.

որտեղ՝

-ն ինքնաբավության մակարդակն է տոկոսային արտահայտությամբ,

-ն դիտարկվող ժամանակաշրջանում սննդամթերքի առանձին տեսակների արտադրության ծավալն է՝ բնեղեն արտահայտությամբ,

-ն տվյալ տեսակի սննդամթերքի ներմուծման ծավալն է՝ բնեղեն արտահայտությամբ,

-ն տվյալ տեսակի սննդամթերքի արտահանման ծավալն է՝ բնեղեն արտահայտությամբ:

Նշված բանաձևով ինքնաբավության մակարդակի հաշվարկը հնարավորություն է տալիս քանակական համապատասխանություն ապահովելու սննդամթերքի առանձին տեսակների արտադրության իրական հնարավորությունների և երկրի բնակչության կողմից դրանցից յուրաքանչյուրի սպառման հիմնավորված ծավալների միջև:

261

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Ճյուղի մրցունակության գնահատման չափանիշներից մեկն էլ դրա համակենտրոնացման մակարդակն է, դրանում խոշոր արդյունավետ

տնտեսավարողների առկայությունը, որոնք կարող են հաջողությամբ մրցակցել արտաքին շուկայում: Այս պարագայում որքան շատ են տվյալ ճյուղում այդպիսի տնտեսավարողները, այնքան ճյուղն ավելի մրցունակ է դառնում: Նշված չափանիշն իր արտացոլումն է գտնում այն բնութագրող այնպիսի ընդհանուր ցուցանիշներում, ինչպիսիք են՝ խոշոր տնտեսավարողների թիվն ու տեսակարար կշիռը ճյուղի տնտեսավարողների ընդհանուր թվում, այդպիսի տնտեսավարողների մասնաբաժինը ճյուղի արտադրության ու արտադրանքի իրացման ընդհանուր ծավալում: Այսպիսով՝ ճյուղի, այդ թվում՝ գյուղատնտեսության մրցունակության գնահատումն իրականացվում է բազմաթիվ չափանիշների ու դրանք բնութագրող ցուցանիշների համալիր կիրառմամբ:

Նշված չափանիշների և ցուցանիշների մասին առավել ակնառու պատկերացում կարելի է կազմել ստորև ներկայացված աղյուսակ 1-ից:

Աղյուսակ 1.

Ճյուղի, այդ թվում' գյուղատնտեսության մրցունակության գնահատման ________________չափանիշները և ցուցանիշները1_______________

Չափանիշները Ցուցանիշները

1 2

Արտադրանքի մրցունակությունը - Արտադրանքի որակի գնահատման տեխնիկական, ֆիզիկական նորմատիվային, տնտեսական, նաև ընդհանրական, անհատական Լ անուղղակի ցուցանիշներ, - արտադրանքի մրցունակության գնահատման եզակի, խմբային և ինտեգրալային ցուցանիշներ, - ներմուծված համանման արտադրանքի նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության գործակից, - սպառողների կողմից արտադրանքի պահանջված լինելն արտացոլող տվյալ ժամանակահատվածում ճյուղի արտադրանքի առաջարկի ընդհանուր ծավալում իրացված արտադրանքի տեսակարար կշիռը (հաշվի առնելով, որ նշված ծավալը նախատեսելիս պետք է ելնել այդ արտադրանքի նկատմամբ պահանջարկից), ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ ճյուղի արտադրանքի իրացման ընդհանուր ծավալի աճի կամ նվազման տեմպը (համադրելի գներով արտահայտված) այլ ճյուղերին և ոլորտներին վերաբերող նույն ցուցանիշի համեմատությամբ:

Ճյուղի կայունությունը - Ճյուղի արտադրանքի համար ներքին շուկայում պահանջարկի գնահատման ցուցանիշներ, - մատակարար-ճյուղերի և տարածաշրջանի ուղեկցող այլ ճյուղերի մրցունակության ցուցանիշներ, - մրցակցության արդյունավետ ռազմավարությունների կիրառմանը նպաստող ասպեկտների գործոնային գնահատման ցուցանիշներ, - տարածաշրջանի տնտեսության մեջ ճյուղի ներդրման վերլուծության ցուցանիշներ (ճյուղի մրցունակության

1 Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից՝ հիմք ընդունելով տնտեսագիտական գրականության մեջ տեղ գտած համապատասխան չափանիշներն ու ցուցանիշները և դրանց վերաբերյալ իր առաջարկություները:

262

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(12), 2022

վերլուծությունը քանակական արտահայտությամբ), - ճյուղի մրցունակության ձևավորման պայմանների, այսինքն՝ ռեսուրսային բազայի վերլուծության ցուցանիշներ (ճյուղի մրցունակության վերլուծությունը որակական արտահայտությամբ), ֊ կլաստերների վերլուծության ցուցանիշներ, ճյուղի և տնտեսության կայուն վիճակն ու զարգացումը բնութագրող ցուցանիշների, հատկապես ճյուղի արտադրանքի թողարկման ծավալի և երկրի համախառն ներքին արդյունքի դինամիկաների հարաբերակցությունը:

Տնտեսության մեջ ճյուղի մրցակցային դիրքը ֊ Համախառն ներքին արդյունքի մեջ տվյալ ճյուղի արտադրանքի տեսակարար կշիռը:

Ճյուղի ռեսուրսային ապահովվածությունը, ներուժը ֊ Նյութական, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսներից յուրաքանչյուրի գծով առկա և պահանջվող ռեսուրսների հարաբերությունը տոկոսային արտահայտությամբ, - ճյուղի ձեռնարկությունների սեփական ֆինանսական ռեսուրսների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների ծավալի և տեսակարար կշռի, նշված ձեռնարկությունների կողմից օգտագործվող կապիտալի ընդհանուր ծավալում սեփական կապիտալի մասնաբաժինը:

Ճյուղում ռեսուրսների օգտագործման և դրա կառավարման արդյունավետությունը - Նյութական, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ, - ծախսերի կրճատման տեսանկյունից արտադրության մրցունակության ընդհանուր մակարդակը բնութագրող աշխատանքի արտադրողականությունը, - Ճյուղի կառավարման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ (մասնավորապես այդպիսի ընդհանրական ցուցանիշ հանդիսացող ճյուղի կառավարչական աշխատանքի արդյունքների և կառավարման ծախսերի հարաբերությունը):

Ճյուղի ներդրումային ակտիվությունը և գրավչությունը - ճյուղում ներդրումների ընդհանուր ծավալը, - տնտեսության մեջ կատարված ներդրումների ընդհանուր ծավալում ճյուղի մասնաբաժինը, - ճյուղի ներդրումների ներհոսքի և այդ ճյուղից ներդրումների արտահոսքի հարաբերակցությունը, - ճյուղի զարգացման հեռանկարայնության մակարդակը, ձեռնարկությունների գործունեության միջին ճյուղային շահութաբերությունը, ճյուղային ներդրումային ռիսկերը բնութագրող ցուցանիշներ:

Ճյուղի նորարարական ակտիվությունը - Նորարական ուղղվածությամբ ներդրումների ծավալը, դրանց մասնաբաժինը ճյուղի ներդրումների ընդհանուր ծավալում, - տեխնիկայի Լւ տեխնոլոգիայի նորացման տեմպերը, ֊ նորարարությունների թիվը, արժեքը,

263

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

- նորարարությունների տարածման աստիճանը (նորարարություններից օգտվող տնտեսավարող սուբյեկտների տեսակարար կշիռը):

Ճյուղի տեխնիկական զինվածության մակարդակը - Ճյուղում հիմնական միջոցների գործարկմանն ուղղված ներդրումների ծավալը, դրանց մասնա-բաժինն այդ ճյուղի ներդրումների ընդհանուր ծավալում, - ճյուղի մեքենայացման և ավտոմատացման մակարդակը:

Ճյուղի արտադրության արտահանման կողմնորոշման աստիճանը - Տվյալ ճյուղի ապրանքների համաշխարհային շրջանառության մեջ այս կամ այն երկրի նույն ճյուղի մրցունակ ապրանքների արտահանման մասնա-բաժինը, - ճյուղի արտադրության ընդհանուր ծավալում արտահանվող ապրանքների մասնաբաժինը:

Արտաքին տնտեսական գործունեության ազատականացման աստիճանը և ճյուղի ինքնաբավությունը - Մաքսատուրքի դրույքաչափը, - տվյալ երկրի ներքին շուկայում կոնկրետ ճյուղի պատրաստի արտադրանքի ներմուծման մասնաբաժինը, դրա դինամիկան - երկրում տվյալ ճյուղի արտադրանքի սպառման ծավալում սեփականի տեսակարար կշիռը:

Ճյուղի համակենտրոնացման մակարդակը, դրանում արտաքին շուկայում հաջողությամբ մրցակցող խոշոր, արդյունավետ ձեռնարկությունների առկայությունը - Խոշոր ձեռնարկությունների թիվը և տեսակարար կշիռը ճյուղի ձեռնարկությունների ընդհանուր թվում, - այդպիսի ձեռնարկությունների մասնաբաժինը ճյուղի արտադրության և արտադրանքի իրացման ընդհանուր ծավալում:

Ճյուղի մրցունակության վերը նշված չափանիշների մեջ, մեր կարծիքով, կարելի է պայմանականորեն առանձնացնել հիմնական և ածանցյալ չափանիշներ: Հիմնական չափանիշը խտացված ձևով բովանդակում է ճյուղի մրցունակության մյուս

չափանիշները: Որպես այդպիսին հանդես է գալիս ճյուղի արտադրանքի

մրցունակությունը, որը, վերջին հաշվով, արտացոլում է սպառողների կողմից դրա պահանջված լինելը՝ բավարարված պահանջարկի ձևով:

Ինչ վերաբերում է ճյուղի մրցունակության վերը նշված ածանցյալ չափանիշներին և ցուցանիշներին, ապա դրանք բնութագրում են մրցունակությունը այս կամ այն տեսանկյունից և հնարավորություն են տալիս խորապես ըմբռնելու դրա էությունը, համակողմանիորեն գնահատելու այն:

Վերը նշված ցուցանիշներն անհրաժեշտ է հաշվի առնել ճյուղի մրցունակության գնահատման մեթոդները կիրառելիս: Տնտեսագիտական գրականության մեջ

կիրառվում են առհասարակ մրցունակության, մասնավորապես ճյուղի գնահատման մի շարք մեթոդներ: Դրանցից մեկը մատրիցային մեթոդն է, որը հիմված է տնտեսագիտական գրականությունից հայտնի մատրիցաների (մասնավորապես՝ Մ.Փորթերի «Հինգ ուժերի», «Աճ-շուկայի բաժին», «Շուկայի գրավչություն-առավելությունները մրցակցությունում») կազմման և ռազմավարության նախնական ընտրության վրա:

264

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Մատրիցային մեթոդը սովորաբար կիրառական է առանձին

ձեռնարկությունների (թեպետ Մ. Փորթերի մատրիցայի դեպքում նկատի են առնվում ճյուղի ներսում բոլոր ձեռնարկությունների մրցունակության վրա առանցքային ուժերի ազդեցության պոտենցիալ վտանգները) և նրանց կողմից առաջարկվող արտադրանքի, այլ ոչ ճյուղի մրցունակության համալիր գնահատման պարագայում:

Ճյուղի մրցունակությունը գնահատվում է նաև Ա. Թոմպսոնի առաջարկած ճյուղի հիմնական տնտեսական բնութագրերի (մասնավորապես մրցակցության մասշտաբը, մրցակիցների, գնորդների թիվը և նրանց հարաբերական չափերը) ուսումնասիրության արդյունքում դրանում առկա ընդհանուր իրավիճակի ու մրցակցության վերլուծության մեթոդական մոտեցման հիման վրա: Այն

հնարավորություն է տալիս վերլուծելու ճյուղում կոնկրետ իրավիճակը, սահմանելու գխավոր տնտեսական բնութագրերը, քննության առնելու ճյուղի հաջողության գխավոր գործոնները և զարգացման հեռանկարները (Макроносов и Маврина 106): Նշված մոտեցումը, մեր կարծիքով, թեպետ հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու ճյուղի մրցունակության մասին, բայց չի բովանդակում դրա համալիր քանակական գնահատական:

Ճյուղի մրցունակությունը գնահատվում է նաև Ռ. Ա. Ֆատխուտդինովի մեթոդով, որը հիմնված է առաջատար ձեռնարկությունների համալիր, փուլային ու տարրային հետազոտության վրա (Макроносов и Маврина 109): Մեր կարծիքով ճյուղի մրցունակության, գնահատումը դրա առաջատար ձեռնարկությունների և արտադրանքի մրցունակության տեսանկյունից հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել ողջ ճյուղի մրցունակության մասին:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ճյուղի մրցունակության գնահատման վերոնշյալ մեթոդներում դրա մրցունակությունը չի դիտարկվում տնտեսության այլ ճյուղերի և ոլորտների մրցունակության հետ համեմատության համատեքստում: Այս պարագայում, մեր կարծիքով, թերևս առավել ընդունելի կարելի է համարել ճյուղի մրցունակության գնահատման համեմատական վերլուծության մեթոդը: Այս

մեթոդիկայի առավելությունն այն է, որ գոյություն ունի հնարավորություն համեմատելու ստացված արդյունքները մեծ տնտեսական տարածաշրջանի արդյունքների հետ: Մրցունակության հիմնական ցուցանիշն աշխատանքի

արտադրողականությունն ու դրա աճի տեմպն են: Այդ ցուցանիշը զուգակցում է շատ գործոնների ազդեցությունը, քանի որ արտացոլում է շահութաբերության ու աշխատավարձի մակարդակը, որոնք, իրենց հերթին, կախված են մի շարք գործոններից (Сталгиене и др.): Կարևորելով այդ մեթոդի դերը ճյուղի, այդ թվում՝ գյուղատնտեսության մրցունակության գնահատման գործում՝ միաժամանակ գտնում ենք, որ այդ մեթոդը կիրառելիս մրցունակության հիմնական ցուցանիշների շրջանակը չպետք է սահմանափակվի միայն վերը նշված աշխատանքի

արտադրողականությամբ, և անհրաժեշտ է նկատի ունենալ նաև մրցունակության այլ ցուցանիշները: Ավելին՝ համեմատական վերլուծության մեթոդը մյուս մեթոդների համեմատությամբ ճյուղի, մրցունակության գնահատման ցուցանիշներն առավել մեծ չափով հաշվի առնելու հնարավորություն է ստեղծում:

Եզրակացություն

Ամփոփելով նշենք, որ ներկայումս տնտեսագիտական գրականության մեջ գյուղատնտեսության մրցունակության բնութագրիչների, պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, գնահատման չափանիշների և ցուցանիշների վերաբերյալ առկա մեկնաբանություններում շեշտը դրվում է առանձին բնութագրիչների, հատկանիշների, չափանիշների ու ցուցանիշների վրա, ինչը թույլ է տալիս այս կամ այն տեսանկյունից մեկնաբանել նշված մրցունակությունը և գնահատել այն: Մինչդեռ գյուղատնտեսության մրցունակության բնութագրիչների,

265

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, գնահատման չափանիշների, ցուցանիշների մասին լիարժեք պատկերացում կարելի է կազմել դրանց մեկնաբանության հարցում համալիր մոտեցում ցուցաբերելու դեպքում: Վերջինիս հնարավորությունը ճյուղի մրցունակության գնահատման ցուցանիշներն ամբողջությամբ հաշվի առնելու առումով ընդլայնվում է համեմատական վերլուծության մեթոդի կիրառմամբ:

Օգտագործված գրականություն

1. Կոստանյան, Նարեկ. Մրցունակության բարձրացման կառավարման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում. թեկնածուական ատենախոսություն, Երևան, 2011:

2. Մկրտումյան, Արարատ. Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակության բարձրացման ուղիները (լեռնարդյունաբերության օրինակով). թեկնածուական ատենախոսություն, Երևան, 2017:

3. Պարենային ապահովություն և աղքատություն 2021թ. հունվար-սեպտեմբերին. Հայաստանի Հանրապետության վիճակագրության կոմիտե, Երևան, 2021:

4. Коваленко, Николай, и Юрий Агирбов. Экономика сельского хозяйства: учебник для студентов высших учебных заведений и др.. Москва, 2004.

5. Макроносов, Александр, и Ирина Маврина. Конкуренция и конкурентоспособность. Учебное пособие. Екатеринбург, 2014.

6. Минаков, Иван, и др.. Экономика отраслей АПК. Под ред. И. А. Минакова, Москва, 2004.

7. Портер, Майкл. Конкуренция, Издательский дом Вильямс, Москва, 2001.

8. Алещенко, Виталий. «Теоретико-методологические вопросы конкурентоспособности экономической системы». Маркетинг в России и за руежом, No. 1,2005, http://www.mavriz.rU/articles/2005/1/4334.html.

9. Закирова, Вероника. «Методологические аспекты оценки

конкурентоспособности отрасли». Международный научно-исследовательский журнал, Выпуск 6 (6), 2012, стр. 92-96, https://research-

iournal.org/economical/metodologicheskie-aspekty-ocenki-konkurentosposobnosti-otrasli/.

10. Корякина, Ольга. «Критерии, показатели и факторы конкурентоспособности продукции аграрной сферы экономики». Бюллетень Оренбургского научного центра УрО РАН, Выпуск 3, 2011, https://cyberleninka.ru/article/n/kriterii-pokazateli-i-faktory-konkurentosposobnosti-produktsii-agrarnoy-sfery-ekonomiki/viewer.

11. Сталгиене, Алдона, и др.. «Возможности конкурентоспособности пищевой промышленности в Литве». Развитие высшего образования, демократического общества и рыночной экономики в европейском контексте, Выпуск 2, 2014, стр. 228-240, https://www.laei.lt/?mt=mokslo-publikaciios&straipsnis=946&metai=2015.

12. Борель, Алексей. «Сущность конкурентоспособности сельского хозяйства и формирующие ее факторы». Развитие, http://evolutio.info/ru/iournal-menu/2014-4/2014-4-borel.

13. «Конкурентоспособность отрасли, ее оценка». Grandars, https://www.grandars.ru/college/ekonomika-firmy/konkurentosposobnost-otrasli.html#.

14. Распоряжение Коллегии Евразийской экономической комиссии от 20.06.2017 №. 67 «Об утверждении Методики осуществления Евразийской экономической комиссией ценового мониторинга и анализа конкурентоспособности сельскохозяйственной продукции и продукции пищевой

266

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

промышленности, производимой в государствах - членах Евразийского экономического союза». https://docs.eaeunion.org > clco 22062017 67.

WORKS CITED

1. Kostanyan, Narek. Mrcunakut'yan bard'racman kar'avarman himnaharcery' Hayastani Hanrapetut'yan tntesut'yunum. t'eknac'uakan atenaxosut'yun, Erevan. [Problems Of Management Of Increasing Competitiveness In The Economy of the Republic of Armenia. PhD thesis, Yerevan] 2011. (In Armenian)

2. Kovalenko, Nikolaj, i Jurij Agirbov. Jekonomika sel'skogo hozjajstva: uchebnik dlja studentov vysshih uchebnyh zavedenij i dr., Moskva. [Agricultural Economics: textbook for students of higher educational institutions et al. Moscow] 2004. (In Russian)

3. Makronosov, Aleksandr, i Irina Mavrina. Konkurencija i konkurentosposobnost'. Uchebnoe posobie. Ekaterinburg. [Competition and competitiveness. Study guide. Ekaterinburg] 2014. (In Russian)

4. Minakov, Ivan, i dr.. Jekonomika otraslej APK. Pod red. I. A. Minakova, Moskva. [Economics of the agro-industrial complex. Ed. I. A. Minakova, Moscow] 2004. (In Russian)

5. Mkrtumyan, Ararat. Hayastani Hanrapetut'yan tntesut'yan mrcunakut'yan bard'racman ughinery' (ler'nardyunaberut'yan o'rinakov). t'eknac'uakan atenaxosut'yun, Erevan. [Ways To Increase The Competitiveness Of The Economy Of The Republic Of Armenia (On The Example Of The Mining Industry). PhD thesis, Yerevan] 2017. (In Armenian)

6. Parenayin apahovut'yun ev aghqatut'yun 2021t'. hunvar-septemberin. Hayastani Hanrapetut'yan Vitwakagrut'yan komite, Erevan. [Food Security And Poverty In January-September 2021. Committee On Statistics Of The Republic Of Armenia, Yerevan] 2021. (In Armenian)

7. Porter, Majkl. Konkurencija. Izdatel'skij dom “Viljams”, Moskva. [Competitiveness. Williams Publishing House, Moskow] 2001. (In Russian)

8. Aleshhenko, Vitalij. “Teoretiko-metodologicheskie voprosy

konkurentosposobnosti jekonomicheskoj sistemy”. Marketing v Rossii i za rubezhom, No.

1, http://www.mavriz.ru/articles/2005/1/4334.html. (“Theoretical and methodological issues of competitiveness of the economic system”. Marketing in Russia and abroad, No. 1] 2005. (In Russian)

9. Korjakina, Ol'ga. “Kriterii, pokazateli i faktory konkurentosposobnosti produkcii

agrarnoj sfery jekonomiki”. Bjulleten' Orenburgskogo nauchnogo centra UrO RAN, Vypusk 3, https://cyberleninka.ru/article/n/kriterii-pokazateli-i-faktory-

konkurentosposobnosti-produktsii-agrarnoy-sfery-ekonomiki/viewer. [“Indicators And Factors Of Competitiveness Of Agricultural Products Of The Economy”. Bulletin of the Orenburg Scientific Center of the Ural Branch of the Russian Academy of Sciences, Issue 3] 2011. (In Russian)

10. Stalgiene, Aldona, I dr. “Vozmozhnosti konkurentosposobnosti pishhevoj promyshlennosti v Litve”. Razvitie vysshego obrazovanija, demokraticheskogo obshhestva i rynochnoj jekonomiki v evropejskom kontekste, Vypusk 2, str. 228-240, https://www.laei.lt/?mt=mokslo-publikacijos&straipsnis=946&metai=2015.

[“Competitiveness opportunities of the food industry in Lithuania”. Development of higher education, democratic society and market economy in the European context, Issue

2, pp. 228-240] 2014. (In Russian)

11. Zakirova, Veronika. “Metodologicheskie aspekty ocenki konkurentosposobnosti otrasli. Institut jekonomiki, upravlenija i prava”. Mezhdunarodnyj nauchno-issledovatel'skij zhurnal, Vipusk 6 (6), str. 92-96,

267

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

https://research-iournal.org/economical/metodologicheskie-aspekty-ocenki-konkurentosposobnosti-otrasli/. [“Methodological aspects of assessing the competitiveness of the industry”. International research journal, Issue 6 (6), pp. 92-96] 2012. (In Russian)

12. Borel', Aleksej. “Sushhnost' konkurentosposobnosti sel'skogo hozjajstva i formirujushhie ee factory”. Razvitie, http://evolutio.info/ru/journal-menu/2014-4/2014-4-borel. [“The essence of the competitiveness of agriculture and the factors forming it”. Evolution]. (In Russian)

13. “Konkurentosposobnost' otrasli, ee ocenka”. Grandars, https://www.grandars.ru/college/ekonomika-firmy/konkurentosposobnost-otrasli.html#. [“Competitiveness of the industry, its assessment”. Grandars]. (In Russian)

14. Rasporjazhenie Kollegii Evrazijskoj jekonomicheskoj komissii ot 20.06.2017 No. 67 "Ob utverzhdenii Metodiki osushhestvlenija Evrazijskoj jekonomicheskoj komissiej cenovogo monitoringa i analiza konkurentosposobnosti sel'skohozjajstvennoj produkcii i produkcii pishhevoj promyshlennosti, proizvodimoj v gosudarstvah - chlenah Evrazijskogo jekonomicheskogo sojuza. https://docs.eaeunion.org > clco_22062017 67. [Order of the Board of the Eurasian Economic Commission dated 06/20/2017 No. 67 "On approval of the Methodology for the Implementation by the Eurasian Economic Commission of price monitoring and analysis of the competitiveness of agricultural products and food products produced in the Member States of the Eurasian Economic Union].

COMPETITIVENESS OF AGRICULTURE FEATURES OF THE CLASSIFICATION OF DETERMINING FACTORS AND APPROACHES TO IMPROVING THE CRITERIA FOR ITS ASSESSMENT

LUSINE TSPNETSYAN

National Agrarian University of Armenia,

Department "Agribusiness Management and Politics", Ph.D.Student, Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to propose approaches by studying the theoretical and methodological provisions of the economic literature on the essence and assessment of the competitiveness of the industry, in particular agriculture, which will make it possible to get a more complete picture of its essence, the factors that determine it and evaluation criteria, indicators and methods.

The objectives of the article are to identify the basis of the competitiveness of the industry, in particular, agriculture, to provide a more complete list of the features underlying the classification of conditioning factors, criteria characterizing competitiveness, and relevant indicators, to substantiate the possibility of taking these indicators into account to a greater extent when using the method of comparative analysis of the assessment of this competitiveness.

The article proposed definitions of the competitiveness of the industry, in particular, the competitiveness of agriculture, features of the classification of factors that determine it, indicators for assessing this competitiveness.

The article used dialectical, scientific methods of elimination, comparative analysis, logical methods.

As a result of the study, the following main conclusions were made:

268

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

- a complete picture of the factors that determine the competitiveness of agriculture, can be compiled with an integrated approach to the characteristics of their classification,

- the competitiveness of agriculture is characterized by a wide range of criteria and indicators that must be fully taken into account in a comprehensive assessment of this competitiveness,

- the key criterion for assessing the competitiveness of agriculture is the competitiveness of agricultural products, which in a concentrated form reflects other criteria that characterize the competitiveness of the industry from one point of view or another.

Keywords: agriculture, competitiveness, indicators, characteristics, product, service, market relations, economic, productivity, stability.

КОНКУРЕНТОСПОСОБНОСТЬ СЕЛЬСКОГО ХОЗЯЙСТВА, ОСОБЕННОСТИ КЛАССИФИКАЦИИ ОПРЕДЕЛЯЮЩИХ ФАКТОРОВ И ПОДХОДЫ К СОВЕРШЕНСТВОВАНИЮ КРИТЕРИЕВ ЕГО ОЦЕНКИ

ЛУСИНЕ ЦПНЕЦЯН

соискатель кафедры «Управление Агробизнесом и политика» Национального аграрного университета Армении, г. Ереван Ереван, Республика Армения

Цель статьи - посредством изучения теоретических и методологических положений материалов по экономикеотносительно сущности и оценки конкурентоспособности отрасли, в частности сельского хозяйства, предложить подходы, что даст возможность составить более полное представление о ее сущности, обуславливающих ее факторах и критериях оценки, показателях и методах.

Задачами статьи являются выявление основы конкурентоспособности отрасли, в частности, сельского хозяйства, предоставление более полного перечня особенностей, лежащих в основе классификации обуславливающих факторов, критериев, характеризующих конкурентоспособность, и соответствующих показателей, обоснование возможности учета этих показателей в большей степени при применении метода сравнительного анализа оценки указанной конкурентоспособности.

В статье были предложены определения конкурентоспособности отрасли, в частности, конкурентоспособности сельского хозяйства, особенности классификации обусловляющих ее факторов, показатели оценки этой конкурентоспособности.

В ходе исследования применялись диалектические, научные методы устранения, сравнительного анализа, логические методы.

В результате исследования были сделаны следующие основные выводы:

- полное представление о факторах, обуславливающих конкурентоспособность сельского хозяйства, можно составить при комплексном подходе к характеристикам их классификации,

269

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

- конкурентоспособность сельского хозяйства характеризуется широким спектром критериев и показателей, которые необходимо учитывать в полной мере при всесторонней оценке указанной конкурентоспособности,

- ключевой из критериев оценки конкурентоспособности сельского хозяйства

является конкурентоспособность сельскохозяйственной продукции, которая в концентрированном виде отражает другие критерии, характеризующие

конкурентоспособность отрасли с той или иной точки зрения.

Ключевые слова: сельское хозяйство, конкурентоспособность,

показатели, характеристика, продукт, услуга, рыночные отношения хозяйствующий, производительность, стабильность.

270

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.