Научная статья на тему 'ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
91
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Նոր աշխարհակարգ / տեղեկատվական հասարակարգ / գլոբալ ուժ / միջազգային իրավունք / պատերազմ / ինքնիշխանություն / ժողովրդավարություն / բռնապետություն / բեռներ / միջուկային շանտաժ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սիմոնյան Գուրգեն

Ազգերի ազդեցության տիրույթների ընդլայնման համար մղվող մրցապայքարը շարունակում է մնալ արդիական, և դա ի հեճուկս այն հանգամանքի, որ 20-րդ դարում մարդկությունը այդ մրցապայքարի հետևանքով անցել է երկու համաշխարհային պատերազմների առաջացրած աղետների միջով, այնուհետև կանգնել է միջուկային առճակատման սպառնալիք ենթադրող ճգնաժամի առջև։ Յուրաքանչյուր աշխարհացունց իրողությունից հետո հաղթանակ տոնած դաշինքները սկիզբ են դրել այդօրեական աշխարհակարգին՝ սահմանելով միջազգային հարաբերությունները կանոնակարգող իրավակարգն ու համակարգերը։ Բայց ամեն անգամ իրենց հաղթանակով աշխարհի կարգը սահմանողները ակամա սերմանել են նոր ընդդիմամարտությունների նախադրյալներ։ Սույն հոդվածի նպատակը աշխարհակարգի կերպափոխման հարացույցում պետության անվտանգային քաղաքականության իրականացման վրա ազդող գործոնների վերհանումն է, որոնք հնարավորություն կտան ազգ-պետություններին կողմնորոշվել և հավասարարժեք պատասխանել արտաքին և ներքին մարտահրավերներին։ Կիրառելով վերլուծության պատմահամեմատական, ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդները՝ հատուկ ընդգծել ենք պրոակտիվ միջազգային հարաբերությունների կառուցակարգման երկու գործիք՝ պարտադրանք և կոնսենսուս, որոնց գործադրումը հնարավորություն է ընձեռում ապահովել միջազգային իրավունքի լիակատար կիրարկումը։ Ժամանակի նոր հնարավորությունները օգտագործելով՝ մրցունակ ազգերը կարողացել են ոտքի կանգնել և իրականացնել տեխնոլոգիական թռիչք՝ ստեղծելով հատուկ միջոցներ, ռազմավարական տեխնոլոգիաներ, որոնց վրա հենվելով՝ կրկին վիճարկել են գործող աշխարհակարգը՝ իրենց իրավունք վերապահելով աշխարհին ահաբեկել իրենց իսկ տիրապետման տակ գտնվող հատուկ միջոցներով, որպես Ultima ratio regum (լատ. Արքաների վերջին պատճառաբանություն):

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

NEW WORLD ORDER: THE GEOPOLITICAL TRANSFORMATION IN CASE OF THE RATIO OF GLOBAL FORCES AND INTERNATIONAL LAW

The struggle for the expansion of the Nation's influence zones continues to remain an urgent problem of international relations and this is due to the circumstances that in the 20th century, as a result of these conflicts, humanity was forced to go through the trials caused by two world wars and faced the crisis of the threat of nuclear war. After each Worldwide event, the victorious unions laid the foundation for today's world order, defining the legal order and systems governing international relations. But each time, with their victory, those establishing the world order unwittingly sowed the prerequisites for new opposition clashes. The purpose of this article is to identify the factors influencing the implementation of the state's security policy in the paradigm of the transformation of the world order, which will be real chance for nation-states to orient themselves and respond equally to external and internal challenges. Applying historical-comparative, inductive and deductive approaches to research, we emphasize two main tools for structuring proactive international relations - coercion and consensus the use of which makes it possible to ensure the full application of international law...The struggle for the expansion of the Nation's influence zones continues to remain an urgent problem of international relations and this is due to the circumstances that in the 20th century, as a result of these conflicts, humanity was forced to go through the trials caused by two world wars and faced the crisis of the threat of nuclear war. After each Worldwide event, the victorious unions laid the foundation for today's world order, defining the legal order and systems governing international relations. But each time, with their victory, those establishing the world order unwittingly sowed the prerequisites for new opposition clashes. The purpose of this article is to identify the factors influencing the implementation of the state's security policy in the paradigm of the transformation of the world order, which will be real chance for nation-states to orient themselves and respond equally to external and internal challenges. Applying historical-comparative, inductive and deductive approaches to research, we emphasize two main tools for structuring proactive international relations - coercion and consensus the use of which makes it possible to ensure the full application of international law. Using the new opportunities of the time, competitive nations were able to stand on their feet and make a technological leap by creating special means, strategic technologies, relying on which they again challenged the current world order, reserving the right to terrorize the world with special means at their disposal, as Ultima ratio regum (lat. The Last Arguments of the Kings).

Текст научной работы на тему «ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 327 DOI: 10.52063/25792652-2022.4.15-96

ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ավագ գիտաշխատող, քաղաքագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն auraensimonvan4@amail. com

Ազգերի ազդեցության տիրույթների ընդլայնման համար մղվող մրցապայքարը շարունակում է մնալ արդիական, և դա ի հեճուկս այն հանգամանքի, որ 20-րդ դարում մարդկությունը այդ մրցապայքարի հետևանքով անցել է երկու համաշխարհային պատերազմների առաջացրած աղետների միջով, այնուհետև կանգնել է միջուկային առճակատման սպառնալիք ենթադրող ճգնաժամի առջև։

Յուրաքանչյուր աշխարհացունց իրողությունից հետո հաղթանակ տոնած դաշինքները սկիզբ են դրել այդօրեական աշխարհակարգին՝ սահմանելով միջազգային հարաբերությունները կանոնակարգող իրավակարգն ու համակարգերը։ Բայց ամեն անգամ իրենց հաղթանակով աշխարհի կարգը սահմանողները ակամա սերմանել են նոր ընդդիմամարտությունների նախադրյալներ։

Սույն հոդվածի նպատակը աշխարհակարգի կերպափոխման հարացույցում պետության անվտանգային քաղաքականության իրականացման վրա ազդող գործոնների վերհանումն է, որոնք հնարավորություն կտան ազգ-պետություններին կողմնորոշվել և հավասարարժեք պատասխանել արտաքին և ներքին մարտահրավերներին։

Կիրառելով վերլուծության պատմահամեմատական, ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդները՝ հատուկ ընդգծել ենք պրոակտիվ միջազգային հարաբերությունների կառուցակարգման երկու գործիք՝ պարտադրանք և կոնսենսուս, որոնց գործադրումը հնարավորություն է ընձեռում ապահովել միջազգային իրավունքի լիակատար կիրարկումը։

Ժամանակի նոր հնարավորությունները օգտագործելով՝ մրցունակ ազգերը կարողացել են ոտքի կանգնել և իրականացնել տեխնոլոգիական թռիչք՝ ստեղծելով հատուկ միջոցներ, ռազմավարական տեխնոլոգիաներ, որոնց վրա հենվելով՝ կրկին վիճարկել են գործող աշխարհակարգը՝ իրենց իրավունք վերապահելով աշխարհին ահաբեկել իրենց իսկ տիրապետման տակ գտնվող հատուկ միջոցներով, որպես Ultima ratio regum (լատ. Արքաների վերջին պատճառաբանություն):

Հիմնաբառեր' Նոր աշխարհակարգ, տեղեկատվական հասարակարգ, գլոբալ ուժ, միջազգային իրավունք, պատերազմ, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, բռնապետություն, բևեռներ, միջուկային շանտաժ:

* Հոդվածը ներկայացվել է 06.12.2022թ., գրախոսվել' 25.12.2022թ., տպագրության ընդունվել' 30.12.2022թ.:

96

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Նախաբան

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր աշխարհաքաղաքական սուր ընդդիմամարտությունը տարերայնորեն և գերարագ կերպափոխում է համաշխարհային ավանդական ձևաչափը՝ լարման տակ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված, այնուհետև հարահոս մետամորֆոզի ենթարկված գլոբալ անվտանգային համակարգը։

Եթե մինչ 2022 թ. տարածաշրջանային ռազմական բախումները դիտվում էին իբրև հին հիմնախնդիրներից բխող վերահսկելի ռազմական ընհարումներ՝ դժվար շոշափելի ակնարկով, որ միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային հարաբերությունները փլուզվում են, ապա 2022-ին Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքներ ակնառու դարձրեց, որ աշխարհը կանգնել է նոր «քաոսի» շեմին։

21-րդ դարում գերբնակեցման և գերարդիական տեխնոլոգիաների առկայության պայմաններում համաշխարհային քաոսը աշխարհը կգցի աննախադեպ հումանիտար աղետի հորձանուտ, որի հետևանքները անկանխատեսելի ծավալների վնաս կարող են հասցնել Երկիր մոլորակի կենսոլորտին։ Ուստի աներկբա է, որ վերոնշյալ իրողությունից խուսափելու նպատակով աշխարհին անհրաժեշտ են միջազգային հարաբերությունները կանոնակարգող նոր հավասարակշռիչներ, այն է՝ «նոր աշխարհակարգ», որը հիմնված կլինի արդարության ընկալման ունիվերսալ, միասնական արժեքաբանական չափորոշիչների վրա։

Նոր աշխարհակարգի հաստատումը հնարավոր է բացառապես պատերազմում տարած լիակատար հաղթանակի վերջնարդյունքում, երբ վիճարկող կողմը կկորցնի այն վիճարկելու բոլոր հնարավորությունները և կհրաժարվի բիրտ ուժով իր կամքը պարտադրելու քաղաքականությունից։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ անզեն աչքով դիտարկելի է, որ աշխարհն այսօր գտնվում է խաղաղություն-պատերազմ-խաղաղություն հարացույցի ամենավտանագավոր կետի վրա, որից անցումը հնարավորինս անցնցում իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բարդ համակարգերին հատուկ «առաջացող վարքաբանությունը» (անգլ. emergent behaviour), որի ուսումնասիրման շրջանակում ծագել և զարգանում է «կառավարվող քաոսի տեսությունը» (Britannica, Complexity scientific theory)։

«Նոր աշխարհակարգ», աշխարհաքաղաքական կերպափոխումները

«Աշխարհակարգ» գիտաբառի ծագումնաբանությունը ուսումնասիրելիս հաճախ ենք հանդիպում տարամետ մեկնությունների: Այն լայնորեն կիրառվում է ինչպես ակադեմիական գիտության շրջանակում, այնպես էլ իրական քաղաքականության (գերմ. realpolitik) և «դավադրությունների տեսության» (անգլ. conspiracy) մեջ։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը 2014-ին լույս ընծայված իր համանուն գրքում «Աշխարհակարգը» (անգլ. World Order) նկարագրում է որպես արժեհամակարգ՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների և քաղաքացիական հասարակության կայացման վրա, ի պաշտպանություն որի հանդես է եկել միաբևեռ աշխարհի առաջամարտիկը՝ ԱՄՆ-ն։ Սակայն այսօր նշված համակարգում ի հայտ են եկել խնդիրներ։ Ըստ Քիսինջերի՝ արևմտյան աշխարհից անդին գտնվող երկրները, որոնք նվազագույն մասնակցություն են ունեցել միջազգային արդի իրավունքի մշակման գործընթացին, կասկածի տակ են դնում տվյալ կանոնների արդյունավետությունը իրենց ընթացիկ մեկնություններում և հստակ դրսևորում են պատրաստակամություն՝ ջանքեր գործադրելու դրանք փոխարինելու ուղղությամբ։ Համակարգերին բնորոշ այդ ֆենոմենը միջազգային հարաբերությունների համատեքստում Քիսինջերն անվանում է «քաոս», որը սպառնում է միջազգային հանրությանը զանգվածային ոչնչացման սպառազինության

97

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

տարածմամբ, պետությունների ապակենտրոնացմամբ, շրջակա միջավայրի հանդեպ գիշատիչ վերաբերմունքի հետևանքներով, ցեղասպան քաղաքականության իրականացմամբ և նոր տեխնոլոգիաների սրընթաց ներդրմամբ (Kissinger 9)։

Սա նշանակում է, որ բազմազան աշխարհում, պայմանավորված տարբեր քաղաքակրթությունների կոգնիտիվ հատկանիշներով, միևնույն իրողությունների վերաբերյալ կարող են լինել բազմակի մոտեցումներ և վերաբերմունքներ։

Վերոգրյալից ակնհայտ է, որ համընդհանուր միջազգային իրավունքի տեսքով «ունիվերսալ արդարության» բացակայությունը հանգեցնելու է հարափոփոխ ժամանակի ընթացքում ծագող և գերիշխանություն նվաճած «ինքնատիպ արդարության» կողմից գործող իրավակարգի վիճարկման։

Ի հեճուկս վերոգրյալ մոտեցման՝ Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի պաշտոնական կայքում առկա դիվանագիտական բառարանում «Աշխարհակարգը» նույնացվում է «Կանոնների վրա հիմնված կարգին» (անգլ. Rules-Based Order), ինչն արդեն իսկ այն դարձնում է ընտրովի և վիճելի հասկացություն, քանի որ կանոնները չեն մեկնաբանվում իբրև համամարդկային օբյեկտիվ նորմեր, այլ՝ ուժեղի կողմից մնացյալին պարտադրվող սկզբունքներ, որոնց պաշտպանությունը սպասարկելու է բացառապես այդ սկզբունքները ստեղծած, սատարող և պարտադրող կողմի շահերը: Ըստ այդ աղբյուրի՝ «Աշխարհակարգ» գիտաբառը լայնորեն սկսել են կիրառել 2016-ից։ ԱՍՆ-ն և իր դաշնակիցները ձգտում են փոխարինել և հակադրել «կարգ, որը հիմնված է կանոնների վրա» սկզբունքը միջազգային իրավակարգին (անգլ. rule of law) (միջազգային կարգին, որը հիմնված է միջազգային իրավունքի (անգլ. international law) վրա) (Дипломатическая академия МИД России):

«Միջազգային իրավունք» գիտաբառը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել անգլիացի իրավաբան, ազատականության տեսության հիմնադիրներից մեկը՝ Ջերեմի Բենթամը (1748-1832), ով այդ տերմինը բնութագրում էր իբրև իրավունքի համակարգ, որը կառավարում է պետությունների/ազգերի միջև փոխհարաբերությունները, այն այլ կերպ նաև անվանում են ազգերի իրավունք (անգլ. Law of nations), ազգերի միջև իրավունք (անգլ. law among nations), միջպետական իրավունք (անգլ. Inter-state law) (Brian-Vincent Ikejiaku):

Միջազգային իրավունքի զարգացման հիմքը ընդունված է համարել երեսնամյա պատերազմը ամփոփող, 1648 թ. հոկտեմբերի 24-ին Վեսթֆալիայում կնքված Սրբազան Հռոմեական Կայսրության և Ֆրանսիայի Թագավորության ու նրանց դաշնակիցների միջև հաշտության պայմանագիրը, որով հիմք դրվեց վեսթֆաւյան աշխարհակարգին։ Այդ պայմանագրի որոշ կետեր այս կամ այն կերպ շարունակում են արտացոլված լինել արդի աշխարհակարգում: Օրինակ' «յուրաքանչյուր կողմ պետք է ուղարկի կամ իր տիրույթներում զորակոչի այնքան մարդ, որքան կհամարի անհրաժեշտ իր իսկ անվտանգության ապահովման համար» (Treaty of Westphalia) սկզբունքը ինքնապաշտպանության դիմելու անօտարելի իրավունքի մասին է, որն ամրագրված է նաև 1945 թ. Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում հաստատված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածում. «Սույն կանոնադրությունը ոչ մի կերպ չի նսեմացնում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության դիմելու անօտարելի իրավունքը, եթե տեղի կունենա զինված հարձակում Միավորված ազգերի կազմակերպության անդամի վրա, մինչև Անվտանգության խորհրդի կողմից կձեռնարկվեն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումներ...» (UN Charter): Աշխարհացունց իրողություններից հետո հաստատված միջազգային իրավունքի համահավասար և համապարտադիր նորմերը կիրարկելու համար միջազգային իրավունքի լիակատար սուբյեկտների գործիքակազմում սովորաբար կա երկու լծակ՝ պարտադրանք և կոնսենսուս:

Պարտադրանքն իրենից ներկայացնում է անհաղթահարելի ուժ (անգլ. force majeure) ռազմավարական զսպում (անգլ. strategic deterrence) իրականացնելու

98

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

նպատակով, որի ճնշման ներքո կրկին կապահովվի ուժերի հավասարակշռություն միջազգային ասպարեզում։

Կոնսենսուսի կարելի է հասնել իրավաքաղաքական կապերի հաստատման, այն է՝ միջազգային կազմակերպություններին անդամակցելու և միջազգային պայմանագրերը վավերացնելու միջոցով։ Վերջինս իր բնույթով իրավիճակային է, քանի որ այն կարող է գործել միայն խաղաղության դաշնագրերի, միջազգային իրավակարգերը հաստատող հռչակագրերի վավերացմանը համընթաց ժամանակահատվածում, երբ ուժերի դասավորվածքը և հարաբերակցությունը բեկումնային կերպափոխումների չեն ենթարկվել։ Այս լծակը ամենից անկայունն է, քանի որ ուժերի հավասարակշռության դույզն-ինչ խախտման պարագայում թռիչքային զարգացում ապահոված և առկա իրողությունները ոչ շահեկան գնահատող կողմը կարող է դադարեցնել իր անդամակցությունները միջազգային տարբեր կազմակերպություններում և դաշինքներում, ինչպես նաև հետ կանչել իր վավերացումները առկա աշխարհակարգը վիճարկելու նպատակով։

Վերոնշյալ երկու լծակների կիրառմամբ պայմանավորված՝ տվյալ

աշխարհակարգի ծիրում գործառվող միջազգային հարաբերությունների էվոլյուցիան կարող է ընթանալ միաբևեռ (անգլ. unipolar), երկբևեռ (անգլ. bipolar) և բազմաբևեռ (անգլ. multipolar) ոչ կանոնակարգված հարացույցով։

Ի հեճուկս միաբևեռ աշխարհակարգի՝ երկբևեռ աշխարհակարգում գրեթե անհնարին է միջազգային իրավունքների կենսունակության, կիրարկման ապահովումը առանց ռազմավարական զսպման հատուկ միջոցների։

Իսկ բազմաբևեռ աշխարհակարգի ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ կլինի բազմակիացված գործիքակազմ համաշխարհային բևեռ ներկայացնողի արժեշահային ծիրում հայտնված դաշնակիցների ուժերի համախմբման և ռազմավարական զսպման միջոցների դիվերսիֆիկացման եղանակով։

Գլոբալ ուժերի և միջազգային իրավունքի հարաբերակցության հիմնախնդիրը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ դրվեց Յալթա-պոտսդամյան աշխարհակարգին, երբ Յալթայի (1945 թ. փետրվարի 4-11-ը), այնուհետև Պոտսդամի (1945 թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը) կոնֆերանսներում Մեծ եռյակի առաջնորդները պայմանավորվեցին աշխարհի ֆիզիկական քարտեզի և խաղաղության պայմանների շուրջ։ Սակայն այդ աշխարհակարգը արագ վերածվեց երկբևեռ աշխարհակարգի, քանի որ ԱՍՆ-ն և ԽՍՀՍ-ը արագ առաջ անցան մյուսներից' ձևավորելով հավասարակշռություն ռազմավարական զսպման հայեցակարգերի վրա։

1946 թ. ԱՍՆ Սիսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Վինսթոն Չերչիլի (1874-1965) հայտնի ճառից հետո մեկնարկեց «Սառը պատերազմը» (անգլ. «Cold war»)։ Չերչիլն այս ճառի ընթացքում առաջ քաշեց «երկաթե վարագույր» հասկացությունը' ԽՍՀՍ-ը բնութագրելով որպես «չարիքի կայսրություն» (The Sinews of Peace (‘Iron Curtain Speech’))։ ԱՍՆ-ԽՍՀՍ ընդդիմամարտությամբ պայմանավորված' Յալթա-պոտսդամյան աշխարհակարգի կենսունակությունը երաշխավորվեց, և նոր համաշխարհային պատերազմ սկսելու ռիսկերը նվազեցին, երբ երկբևեռ աշխարհակարգի երկու առանցքային դերակատարներին հասու եղան միջուկային տեխնոլոգիաները, որով

պայմանավորված' աշխարհը հավասարակշռվեց «Փոխադարձ երաշխավորված ոչնչացման» ռազմավարությամբ (անգլ. mutual assured destruction) (mutual assured destruction): Սառը պատերազմը տևեց 43 տարի։ Հաճախ սառը պատերազմի ավարտ են համարում 1989 թ. դեկտեմբերի 1 -2-ը' Սալթայում ԱՍՆ և ԽՍՀՍ նախագահներ Ջորջ Բուշ ավագի և Սիխայիլ Գորբաչովի հանդիպումը (1989: Malta summit ends Cold War), սակայն երկբևեռ աշխարհակարգը լիակատար փլուզվեց և իր տեղը զիջեց միաբևեռին միայն 1991 թ. ստորագրված «Բելովեժյան համաձայնագրով»։

99

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

1991 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Բորիս Ելցինը (1931-2007) և Լեոնիդ Կրավչուկը (1934-2022), ինչպես նաև Բելառուսի գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը Բելովեժյան թավուտներում գտնվող «Վիսկուլի» նախագահական նստավայրում ստորագրեցին Միության 1922 թ. պայմանագրի չեղարկումը, որով ԽՍՀՄ-ի փոխարեն հռչակվեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ձևավորումը (The Belavezha accords signed)։ Ըստ էության, այդ համաձայնագրով նախկին երկբևեռ աշխարհակարգի կողմերից մեկը՝ ԽՍՀՄ-ը, դադարեց գոյություն ունենալ, այն փաստացի լուծարվեց, որով հիմք դրվեց միաբևեռ աշխարհակարգին։

XXI դարի մեկնարկից ի վեր ԱՍՆ-ի անգերազանցելի և անվիճարկելի դիրքերը սկսեցին տեղի տալ։ 2000-ականներից սկսած սրընթաց աճ սկսեցին գրանցել Չինաստանը, այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը և այլն, թեպետ և բազմաբևեռ աշխարհի հայեցակարգի շրջանակում մոտ ապագայում դժվար թե ձևավորվի 4 կամ 5 հավասարազոր դերակատարներով աշխարհակարգ (Zakaria 85):

2007 թ. Մյունխենի' «Անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ» կոնֆերանսում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայտնի ելույթով վերջնականապես կասկածի տակ դրեց և քննադատեց միաբևեռ աշխարհակարգը և հայտարարեց, որ բազմաբևեռ աշխարհակարգի տրամաբանությամբ Ռուսաստանը վերադառնում է միջազգային ասպարեզ (Speech and the Following Discussion at the Munich Conference on Security Policy):

Միաբևեռ աշխարհակարգի փլուզմամբ պայմանավորված' աշխարհում սկսվեցին հարահոս ընթացող տարածաշրջանային ընդդիմամարտություններ: Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կիրարկումը խոչընդոտող քաղաքականությունը և արդարության շուրջ քաղաքակրթական առանձնահատկություններով պայմանավորված տարաձայնությունները կասկածի տակ դրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը և աշխարհը նետեցին հարահոս և զուգահեռ ընթացող քաղաքատնտեսական ճգնաժամերի հորձանուտ:

Այժմ ծավալվող ընդդիմամարտությունների ֆոնին ավելի ու ավելի շատ պետություններ մեծացնում են իրենց երկրների ԶՈՒ հատկացվող բյուջեները, վարում են զինվելու և բանակը զանգվածային դարձնելու պետական քաղաքականություն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի չգոյության համար մեկ ցուցիչն այն է, որ, միջազգային գործուն լծակների անհուսալիությամբ պայմանավորված, աշխարհը միտվում է ազգային իրավունքների պաշտպանության համար հղում կատարել ոչ թե միջազգային իրավունքներին և դրանց պաշտպանությանը կոչված տերության ներուժին, այլ բացառապես իրենց ազգային ներուժին :

Եզրակացություն

Ամփոփելով ուսումնասիրությունը' փաստենք, որ այսօր ընթանում ենք նոր աշխարհակարգի ձևավորմանը նախորդող ընդդիմամարտության

ժամանակահատվածով, քանի որ բազմաբևեռ աշխարհի նորահայտ կամ վերարժևորում ապրած հին և նոր դերակատարները առաջ են մղում «արդարության» ընկալման իրենց մոտեցումները՝ վիճարկելով այն աշխարհակարգը, որի իրողությունը ընդունել են պարտվածի կամ թույլի դիրքերից:

Ընդհանրացնելով կարող ենք առանձնացնել հետևյալ եզրահանգումները, որոնք հանդես են գալիս որպես առկա մեծ փոխակերպումների ինքնատիպ համախտանիշներ.

• Միջազգային օրենքների, մարդու հիմնարար իրավունքների քայքայման շարժընթաց,

• Արժեքաբանական հիմքով նոր դաշինքների կայացման քաղաքականություն,

100

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

• Զինված ուժերի արդիականացման և սպառազինման ծախսերի ավելացում, մարտունակ զանգվածային բանակների կայացման քաղաքականություն,

• Ազդեցության գոտիների վիճարկման քաղաքականություն, աշխարհի ֆիզիկական քարտեզի շուրջ և ինքնիշխանության դեմ ծագած վեճեր,

• Ռազմավարական զսպման իրականացման գործուն միջոցների և մեխանիզմների հայտնաբերման և կիրարկման անհրաժեշտություն։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Дипломатическая академия МИД России. Новый дипломатический словарь. Мировой порядок, основанный на правилах (“Rules-Based Order”), 08.10.2021, http://dipԽmatюdюtюnary.com/dюtюnary/мировой-порядок-основанный-на-правилах-rules-based-order/ 20.12.2022

2. 1989: Malta summit ends Cold War. BBC home

http://news.bbc.co.Uk/onthisday/hi/dates/stories/december/3/newsid_4119000/4119950.st m Available: 19.12.2022.

3. Brian-Vincent Ikejiaku. International Law is Western Made Global Law: The Perception of Third-World Category 21.03.2014 https://brill.com/view/journals/ajls/6/2-3/article-p337_9.xml?language=en#FN1 Available: 24.12.2022

4. Britannica, Complexity scientific theory, By John L.Casti, 13.01.2013, https://www.britannica.com/science/complexity-scientific-theory Available: 19.12.2022

5. International Churchill Society. The Sinews of Peace (‘Iron Curtain Speech’) https://winstonchurchill.org/resources/speeches/1946-1963-elder-statesman/the-sinews-of-peace/ Available: 25.12.2022

6. Jung, C., Adler, G. and Hull, R. 1970. Collected Works of C.G. Jung, Volume 10:

Civilization in Transition. Princeton: Princeton University Press.

https://doi.org/10.1515/9781400850976

7. Kissinger H. World Order. Reflections on the Character of Nations and the Course of History. USA, LLC, Penguin Press, 2014, 432 p.

8. Mutual assured destruction. Military science. Britannica https://www.britannica.com/topic/mutual-assured-destruction Available: 25.12.2022

9. Speech and the Following Discussion at the Munich Conference on Security Policy 10.01.2007 http://en.kremlin.ru/events/president/transcripts/copy/24034 Available: 25.12.2022.

10. The Belavezha accords signed. Boris Yeltsin. Presidental Library. 2010 https://www.prlib.ru/en/history/619792 Available: 25.12.2022

11. Treaty of Westphalia. The Avalon Project: Documents in Law, History and Diplomacy. Lillian Goldman Law Library Yale Law School. 2008, https://avalon.law.yale.edu/17th_century/westphal.asp Available: 25.12.2022

12. UN Charter. United Nations. https://www.un.org/en/about-us/un-charter/chapter-7 Available: 25.12.2022.

13. Zakaria Fareed. The Post-American World. New York London: W.W. Northon & Company. 2008, 304 p.

WORKS CITED

1. Diplomaticheskaya akademiya MID Rossii. Noviy diplomatichesky slovar. Mirovoy poryadok, osnovanniy na pravilakh (“Rules-Based Order”) [Diplomatic Academy of the Russian Ministry of Foreign Affairs. A New Dictionary of Diplomacy (“Rules-Based Order”)], 08.10.2021, http://diplomaticdictionary.com/dictionary/мировой-порядок-основанный-на-правилах-rules-based-order/ 20.12.2022

101

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

NEW WORLD ORDER: THE GEOPOLITICAL TRANSFORMATION IN CASE

OF THE RATIO OF GLOBAL FORCES AND INTERNATIONAL LAW

GURGEN SIMONYAN

National Academy of Sciences, the Institute of Philosophy, Sociology and Law, Political Science Department, Senior Researcher,

Ph.D. in Political Science,

Yerevan, the Republic of Armenia

The struggle for the expansion of the Nation's influence zones continues to remain an urgent problem of international relations and this is due to the circumstances that in the 20th century, as a result of these conflicts, humanity was forced to go through the trials caused by two world wars and faced the crisis of the threat of nuclear war.

After each Worldwide event, the victorious unions laid the foundation for today's world order, defining the legal order and systems governing international relations. But each time, with their victory, those establishing the world order unwittingly sowed the prerequisites for new opposition clashes.

The purpose of this article is to identify the factors influencing the implementation of the state's security policy in the paradigm of the transformation of the world order, which will be real chance for nation-states to orient themselves and respond equally to external and internal challenges.

Applying historical-comparative, inductive and deductive approaches to research, we emphasize two main tools for structuring proactive international relations - coercion and consensus the use of which makes it possible to ensure the full application of international law.

Using the new opportunities of the time, competitive nations were able to stand on their feet and make a technological leap by creating special means, strategic technologies, relying on which they again challenged the current world order, reserving the right to terrorize the world with special means at their disposal, as Ultima ratio regum (lat. The Last Arguments of the Kings).

Keywords: new world order, information society, global forces, International law, war, sovereignty, democracy, dictatorship, poles, nuclear blackmail.

НОВЫЙ МИРОВОЙ ПОРЯДОК: ГЕОПОЛИТИЧЕСКИЕ ТРАНСФОРМАЦИИ В КОНТЕКСТЕ СООТНОШЕНИЯ ГЛОБАЛЬНЫХ СИЛ И МЕЖДУНАРОДНОГО ПРАВА

ГУРГЕН СИМОНЯН

старший научный сотрудник Института философии, социологии и права Национальной Академии Наук Республики Армения, кандидат политических наук, г. Ереван, Республика Армения

Борьба за расширение зон влияний нации продолжает оставатся актуальной проблемой международных отношений это вопреки тем обстоятельствам, что в 20м веке человечество вследствие подобных конфликтов было вынуждено пройти через испытания, вызванные двумя мировыми войнами, и встало перед кризисом угрозы ядерной войны.

102

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

После каждого события, сотрясающего мир, победители и их союзники устанавливали новый мировой порядок, учреждая новый правопорядок и системы, координирующие международные отношения. Но каждый раз учредители нового мирового порядка своей победой волей-неволейсеяли семена новых конфликтов. Пользуясь статусом победителя, они оспаривали историческую национальную справедливость побежденных и продвигали политику утверждения своей «справедливости».

Целью данной статьи является изучение факторов, влияющих на политику безопасности государтсва в парадигме трансформации мирового порядка, которые создадут возможности для наций-государств сориентироваться и соразмерно отвечать внешним и внутренним вызовам.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Применяя сравнительно-исторический, индуктивный и дедуктивный методы анализа, мы выделили два инструмента конструирования проактивных международных отношений: принуждение и консенсус, применение которых даёт возможность обеспечить полноценную имплементацию международного права.

Пользуясь новыми возможностями, конкурентоспособные нации смогли встать на ноги и обеспечить технологический скачок, создавая специальные средства, стратегические технологии, благодаря которым получили возможность оспоривать действующий мировой порядок, сохраняя за собой «право» находящимися под их контролем специальными средствами в качестве Ultima ratio regum (лат. «Последний довод королей») угрожать миру.

Ключевые слова: новый мировой порядок, информационное общество, глобальные силы, международное право, война, суверенитет, демократия, диктатура, полюса, ядерный шантаж.

103

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.