Научная статья на тему 'ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱՎԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ'

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱՎԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
59
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
շրջակա միջավայր / մթնոլորտային օդ / բացասական ազդեցություն / գնահատում / փորձաքննություն / մեթոդական մոտեցում / Կայուն զարգացում

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աֆյան Նադեժդա, Ալեքսանյան Հրանուշ

Հոդվածի նպատակն է ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մեթոդական մոտեցումներում մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման օրենսդրական դաշտը և մեթոդական կարգավորման հիմնահարցերի վերլուծականը։ Նպատակից բխող խնդիրներն են․ ուսումնասիրել, համեմատական տարբերակել և վերլուծել Հայաստանում մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների և օրենսդրաիրավական դաշտի հիմնահարցերը, այնուհետև վեր հանել և առաջադրել դրանց կատարելագործման և համակարգման ուղիները՝ համադրելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։ Հոդվածում օգտագործվել է վիճակագրական երկրորդային տվյալների և իրավական ակտերի համեմատական, համադրման վերլուծական մեթոդը։ Արդյունքում կատարվել է եզրահանգում, որ տնտեսական գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացությունների հիմնավորումների հավաստիության բարձրացման համար, միաժամանակ նաև բնապահպանական բազմաթիվ միջազգային պարտավորություններից բխող պահանջների կատարման համար հրատապ են շրջակա միջավայրի, մասնավորապես մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների վերանայումը, մշակումը, կատարելագործումը և համակարգումը։ Իսկ համակարգված միասնական մեթոդական մոտեցումների մշակման տեսանկյունից հրատապ ենք համարում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված տնտեսական մեխանիզմների գործիքակազմի և մշտադիտարկումների տվյալների բազայի արդիականացումը :

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

IN METHODOLOGICAL APPROACHES TO ENVIRONMENTAL IMPACT ASSESSMENT, LEGAL AND METHODOLOGICAL ISSUES OF AIR IMPACT ASSESSMENT IN ARMENIA

The purpose of the article is to present the legislative framework for assessing the negative impact on the atmospheric air in the methodological approaches of environmental impact assessment (EIA) and analytical issues of methodological regulation. To achieve the goal, the following tasks were set: to study, compare and analyze the issues of methodological approaches and the legislative framework for assessing the negative impact on the atmospheric air in Armenia, then to identify and propose ways to improve and harmonize them, combining them with international obligations adopted in the field of environmental protection. The analytical method of comparing and combining statistical secondary data and legal acts is used in the article. As a result, it was concluded that in order to increase the efficiency of the assessment and examination of economic activities on the environment, as well as to increase the reliability of the justifications for the conclusions of the examination of the environmental impact assessment, at the same time, it is urgent to fulfill the requirements arising from many international environmental obligations, in particular, revision, development, improvement and harmonization of methodological approaches to assessing the negative impact on the atmospheric air...The purpose of the article is to present the legislative framework for assessing the negative impact on the atmospheric air in the methodological approaches of environmental impact assessment (EIA) and analytical issues of methodological regulation. To achieve the goal, the following tasks were set: to study, compare and analyze the issues of methodological approaches and the legislative framework for assessing the negative impact on the atmospheric air in Armenia, then to identify and propose ways to improve and harmonize them, combining them with international obligations adopted in the field of environmental protection. The analytical method of comparing and combining statistical secondary data and legal acts is used in the article. As a result, it was concluded that in order to increase the efficiency of the assessment and examination of economic activities on the environment, as well as to increase the reliability of the justifications for the conclusions of the examination of the environmental impact assessment, at the same time, it is urgent to fulfill the requirements arising from many international environmental obligations, in particular, revision, development, improvement and harmonization of methodological approaches to assessing the negative impact on the atmospheric air. And ensuring the modernization of the toolkit of economic mechanisms aimed at protecting the environment, and the monitoring database in systemic unified methodological approaches.

Текст научной работы на тему «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱՎԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА

----------------------------------

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱՎԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ*

ՀՏԴ 338.4 DOI: 10.52063/25792652-2022.4.15-178

ՆԱԴԵԺԴԱ ԱՖՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» ամբիոնի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nafvan@rambler. ru

ՀՐԱՆՈՒՇԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» ամբիոնի մագիստրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nanoaleks8@gmail. com

Հոդվածի նպատակն է ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մեթոդական մոտեցումներում մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման օրենսդրական դաշտը և մեթոդական կարգավորման հիմնահարցերի վերլուծականը։ Նպատակից բխող խնդիրներն են. ուսումնասիրել, համեմատական տարբերակել և վերլուծել Հայաստանում մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների և օրենսդրաիրավական դաշտի հիմնահարցերը, այնուհետև վեր հանել և առաջադրել դրանց կատարելագործման և համակարգման ուղիները՝ համադրելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։ Հոդվածում օգտագործվել է վիճակագրական երկրորդային տվյալների և իրավական ակտերի համեմատական, համադրման վերլուծական մեթոդը։

Արդյունքում կատարվել է եզրահանգում, որ տնտեսական գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացությունների հիմնավորումների հավաստիության բարձրացման համար, միաժամանակ նաև բնապահպանական բազմաթիվ միջազգային պարտավորություններից բխող պահանջների կատարման

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.12.2022թ.:

է 21.11.2022թ., գրախոսվել'

15.12.2022թ., տպագրության

178

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

համար հրատապ են շրջակա միջավայրի, մասնավորապես մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների վերանայումը, մշակումը, կատարելագործումը և համակարգումը։ Իսկ համակարգված միասնական մեթոդական մոտեցումների մշակման տեսանկյունից հրատապ ենք համարում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված տնտեսական մեխանիզմների գործիքակազմի և մշտադիտարկումների տվյալների բազայի արդիականացումը:

Հիմնաբառեր՝ շրջակա միջավայր, մթնոլորտային օդ, բացասական ազդեցություն, գնահատում, փորձաքննություն, մեթոդական մոտեցում, կայուն զարգացում:

Նախաբան

Խորհրդային տնտեսվարման ժամանակաշրջանից ժառանգած և ընթացքում կամայականորեն վերափոխված շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների կիրառման արդյունքում ի հայտ են եկել անհամատեղելիություններ շրջակա միջավայրի, մասնավորապես մթնոլորտային օդի պահպանության ոլորտում միջազգային պարտավորությունների և ազգային իրավաօրենսդրական դաշտի կարգավորումների միջև։ Այսինքն, ազգային իրավաօրենսդրական կարգավորումների հետևանքով մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության հետևանքնով առաջացած վնասի դիմաց վճարվող բնապահպանական հարկային մուտքերը չեն բավարարում բնապահպանության ոլորտում բնապահպանական միջոցառումներ կատարելու համար։ Իսկ այս խնդիրները կարգավորելու համար, անշուշտ, անհրաժեշտություն է առաջանում մշակել առաջնային աղտոտմանը ենթարկվող՝ մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության էկոլոգիական և տնտեսական գնահատման միասնական մեթոդական մոտեցումներ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ժամանակակից համակարգը, ունենալով զարգացման որոշակի պատմական փորձ, ներկայումս կայուն զարգացման ենթատեքստում դարձել է զարգացած և նոր անկախ զարգացող պետությունների շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության

կանխարգելման, մեղմացման կամ նվազեցման առավել ազդեցիկ գործիքներից մեկը:

Մթնոլորտային օդի վրա ազդեցության գնահատման իրավական դաշտի վերլուծություն

Հայաստանում նախագծային, ինչպես նաև հիմնադրութային փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը ձևավորվել է դեռևս 1995 թ.-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունումով (այժմ գործում է 2014 թ. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը), որի մշակման համար հիմք են ծառայել 85/337/ЕЭС, 97/11/EC, 2003/35 EC և 2001/42/EC դիրեկտիվները, ինչպես նաև Հայաստանի միջազգային

պարտավորությունները՝ Էսպոյի կոնվենցիայի վավերացմամբ (1997թ.) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման (SEA) Կիևի արձանագրության ստորագրմամբ (2011թ.) (Environmental pollution and product charges in Armenia 8, 11-12)։

ՇՄԱԳ գնահատման գործընթացի բաղադրիչային մաս է կազմում մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատումը, որի գնահատման մեթոդական մոտեցումների իրավական հիմքերը հիմնականում ամրագրված են

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում, «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ, «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի N 953-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման, «Սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների/չափաքանակների նախագծերի կազմի ու բովանդակության» ուղեցույցի, ОНД-86 «Ձեռնարկությունների կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի խտությունների հաշվարկի մեթոդիկա» 5-րդ բաժնում։ Այսինքն, այս բոլոր իրավական նորմերի գերակշիռ մասն արդիական չէ և պահանջում է իրավական դաշտի վերանայում, մասնավորապես «Անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների ցրման հաշվարկի համակարգչային ծրագրերը սահմանելու մասին» հրամանի պահանջով, քանի որ, համաձայն հրամանում նշված համակարգչային ծրագրերի, գործարկման համար պահանջվում են նոր հաշվարկային ցուցանիշներ, որոնք դեռևս իրավական դաշտում կանոնակարգված չեն։

Մթնոլորտային օդի վրա ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների, գործիքակազմի, մեթոդաբանության միջազգային արդյունավետ փորձի վերաբերյալ թեմատիկ և կանոնակարգված ուսումնասիրությունները սակավաթիվ են և համակարգված չեն միասնական մեթոդական ուղեցույցում, սակայն այս թեմայի իրավական դաշտի տեսական հիմքերը կարելի է շոշափել հետևյալ տիպային մեթոդիկայում և ուսումնասիրություններում։

1. Методика определения предотвращенного экологического ущерба, временная типовая методика определения экономической эффективности осуществления природоохранных мероприятий и оценки экономического ущерба, причиняемого народному хозяйству загрязнением окружающей среды, РФ,1999,

2. Environmental pollution and product charges in Armenia: assessment of reform progress and directions for further improvement, OECD, 2004,

3. Сборник методик по расчёту выбросов в атмасферу загрязняющих веществ различными производствами. Ленинград Гидрометеоиздат 1986,

4. ГОСТ 17.2.3.02 -78 «Охрана природы. Атмосфера. Правила установления допустимых выбросов вредных веществ промышленными предприятиями».

Վերոնշյալ մասնագիտական ուսումնասիրությունների և իրավանորմատիվային փաստաթղթերի համեմատական վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ դրանք հին են, հետևաբար կարևորվում է Հայաստանի ՇՄԱԳ գործընթացի մեթոդական մոտեցումների վերանայման, կատարելագործման և միասնականացման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որն էլ, իր հերթին, ժամանակակից

բնապահպանության ռազմավարության գերակա ուղիներից մեկն է: Շրջակա միջավայրի կառավարման միջոցառումների ցանկի համապատասխան արդիական հարցերից է մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների կատարելագործումը և գործնական առաջարկությունների մշակումը: Ներկայումս Հայաստանում մթնոլորտային օդի վրա ազդեցության գնահատմանը վերաբերող նորմատիվաիրավական ակտերը

հիմնականում արտահայտվում են բնապահպանական փորձաքննության և քաղաքաշինության մասին իրավական դրույթներից բխող նորմատիվներում։ Եվ պարբերաբար դրանք կա'մ նույնականացվում են, կա'մ նսեմացնում շրջակա միջավայրի որակական հատկանիշները։ Սակայն, ի համեմատ միջազգային փորձի (օրինակ՝ ՌԴ-ի, ԵՄ երկրների), մշակված չեն հատուկ կարգեր, ուղեցույցներ, որոնք կապված են բուն մթնոլորտային օդի վրա ազդեցության գնահատման միասնական մեթոդիկայի հետ։ Ազգային փորձագիտական պրակտիկայում օգտագործվող

180

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

նորմատիվային փաստաթղթերը, մշտադիտարկումների իրականացումները,

գնահատման մեթոդական մոտեցումները հնացած են և չեն կարող ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության լիարժեք գնահատում, ինչպես նաև բնապահպանական փորձաքննության լիրաժեք իրականացում, հատկապես անդրսահմանային ազդեցության և ռազմավարական գնահատման գործընթացներում: Մեթոդաբանական մոտեցումների համար իրավական

միասնական ուղեցույցների բացակայության արդյունքում ՇՄԱԳ-ի մեթոդաբանական մոտեցումների ընտրությունը կատարվում է կամայականորեն՝ հաշվի չառնելով մի շարք իրավական նորմեր և ինստիտուցիոնալ գործիքներ, իսկ այդ

կամայականությունը զսպելու համար բացակայում են վարչական

պատասխանատվության լծակները (Environmental pollution and product charges in Armenia 19-20):

Մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների թերացումներից առաջացած տնտեսական հետևանքները

Կարելի է փաստել, որ մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունից առաջացած վնասի չնչին մասն է փոխհատուցվում, իսկ բնապահպանության համար կատարված ընթացիկ ծախսերը շատ ավելի քիչ են, քան բնապահպանական հարկերը, հետևաբար նշանակում է, որ էկոլոգիական վնասի և տնտեսական վնասի գնահատման միջև գոյություն ունի հստակ անհամադրելիություն, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է բացասական ազդեցության արդյունքում առաջացած վնասի էկոլոգիական և տնտեսական գնահատումների իրավական և մեթոդական մոտեցումներում առկա թերացումների հետ (Grid emission factor for the electricity system of the Republic of Armenia for 2016 3)։ Այդ թերացումները ձևավորում են այս ոլորտներում գնահատման մեթոդական մոտեցումների կիրառելիության թերացումներ, որոնք վերաբերում են՝

• անշարժ, շարժական աղբյուրներից արտանետումների նորմավորման համակարգի և գնահատման մեթոդական մոտեցումների վաղեմությանը (գործում է խորհրդային ժամանակաշրջանից և համաձայնեցված չէ միջազգային նորմատիվային համակարգին),

• արտանետման սահմանային չափաքանակների սահմանման թույլտվություններին, երբ ՇՄԱԳ կամ ՍԹԱ նախագծային փաստաթղթերում իրականացվում է վնասակար նյութերի արտանետման գնահատում (շատ հաշվետություններում անտեսվում է ջերմոցային գազերի և կայուն օրգանական աղտոտիչների հաշվառումը), ապա հետո իրականացվում է դրանց կոմոււյատիվ ազդեցության և էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում (այն իր մեջ պետք է ներառի բնապահպանական միջոցառումների իրականացման ծախսերը և տարածքի անթրոպոգեն ազդեցության ծանրաբեռնվածության սահմանափակումներ), սակայն հիմնականում իրականացվում է վնասակար նյութերի ցրման հաշվարկ, արտանետման խողովակի բարձրության հաշվարկ, արտանետումների որակական և քանակական գնահատման միասնական մեթոդական համակարգին, որոնք համաձայնեցված չեն ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներում գործող համակարգերի հետ, բացի այդ թերի է հիմնային տվյալային կամ մշտադիտարկումների տեղեկատվական բազան։

Մթնոլորտային օդի վրա ազդեցության առկա մեթոդական մոտեցումների կատարելագործումը և դրա միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը բխում է շրջակա միջավայրի կառավարման ռազմավարական միջոցառումներից (Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարություն 2018)։

181

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակը բնութագրվում է մի շարք վիճակագրական տվյալների հիման վրա, որոնք ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ շարժական և անշարժ աղբյուրներից օդային ավազան արտանետած վնասակար նյութերից առաջացած վնասի հատուցման ընդհանուր գումարը 2018-2021 թվականների ցուցանիշներով կազմել է վնասի համար սահմանված վարչական տույժի ընդհանուր գումարի 1,06 %-ը, իսկ մթնոլորտային օդի պահպանության համար կատարված բնապահպանության ընթացիկ ծախսերը, ի համեմատ անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի դիմաց բնապահպանական հարկերի, կազմել են 0,24 % (ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, տարեկան հաշվետվություններ, Շրջակա միջավայրի նախարարություն, Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ, ժամանակային շարքեր, հՀ Շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվություն, ՀՀ Վիճակագրական կոմիտե, շրջակա միջավայր և բնական պաշարներ, բնապահպանական հարկեր, մլն. դրամ, վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ):

Եզրակացություն

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև հնարավոր բացասական ազդեցությունները մեղմելու անհրաժեշտությունը, մթնոլորտային օդի վրա ազդեցության գնահատման ոլորտում մշտադիտարկումների տվյալները համակարգելու, արդյունավետ գնահատում իրականացնելու կարևորությունը՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել և գործածության մեջ դնել միասնական մեթոդական մոտեցումներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները ու միջազգային առաջավոր փորձը։

Մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման միասնական մեթոդական մոտեցումների մշակումը և ներդրումը պետք է կողմնորոշված լինեն նորմատիվային փաստաթղթերի վերանայմանը, դրանց ամբողջականության մշակմանը, տնտեսական մեխանիզմների գործիքակազմի և մշտադիտարկումների տվյալների բազայի հստակեցմանը, ինչպես նաև կադրային, գիտակրթական, տեղեկատվական գերակա ուղիների որակավորման բարձրացման իրագործմանը:

Այս կապակցությամբ առավել արդիականացվում են մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության ցուցանիշների և չափանիշների, մշտադիտարկման տվյալների բազաների, գնահատման միասնական մեթոդական մոտեցումների մշակումն ու ստեղծումը: Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները'

1. զարգացման արդի պայմաններում մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման գործընթացի առաջնային խնդիրների գիտական վերլուծություն և գնահատում,

2. մթնոլորտային օդի վրա ազդեցության գնահատման ընթացակարգի

միջազգային առաջատար և ազգային փորձի, մասնավորապես

իրավանորմատիվային դաշտի ուսումնասիրում,

3. մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության որակական գնահատման մեթոդական մոտեցումների ուսումնասիրում և կատարելագործման ուղիների մշակում՝ հաշվի առնելով ազգային և միջազգային պարտավորությունները,

4. մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության հետևանքով առաջացած վնասի տնտեսական գնահատում, միջազգային մեթոդական մոտեցումների ուսումնասիրում և ազգային մեթոդական մոտեցումներում դրանց տեղայնացման նպատակահարմարության որոշում և դրանց գիտականորեն հիմնավորում,

182

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

5. ՇՄԱԳ գործընթացում ներդնելու նպատակով մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցության գնահատման, ինչպես նաև վնասի տնտեսական գնահատման միասնական մեթոդական մոտեցումների ուղեցույցների մշակում։

Տնտեսական գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հետևանքով առաջացած վնասի որակական և տնտեսական գնահատումների արդյունքում կարելի է եզրակացնել տվյալ երկրի կայուն զարգացման տեսակը, էկոլոգիական անվտանգության ապահովման մակարդակը և նույնիսկ իրավական պատասխանատվության հակակոռուպցիոն մակարդակը։

Ենթադրվում է, որ միայն այս դեպքում է հնարավոր մշակել և ստեղծել մթնոլորտային օդի և ջրային պաշարների վրա բացասական ազդեցության գնահատման մեթոդական մոտեցումների միասնական համակարգ, բարձրացնել ընդունվող բնապահպանական, տնտեսական որոշումների էկոլոգիական գործոնի դերը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը և ապահովել բնակչության էկոանվտանգությունը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 22-ի նիստի N 11 արձանագրային որոշում, Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարություն:

2. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, տարեկան հաշվետվություններ, 2019, 2020, 2021 թթ., https://www.ecoinspect.am/hy/reports, 16.12.22:

3. Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ, ժամանակային շարքեր, Շրջակա միջավայրի նախարարություն, 2015-2020 թթ., http://env.am/shriaka-mijavayr/artanetumner , 16.12.22:

4. ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվություն, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, 1999-2017 թթ., http://www.mnp.am/shriaka-miiavavr/iermocavin-gazer, 16.12.22:

5. Շրջակա միջավայր և բնական պաշարներ, բնապահպանական հարկեր. մլն. դրամ, վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ, ՀՀ Վիճակագրական կոմիտե, Շրջակա միջավայրի նախարարություն, 2018-2021 թթ.։

https://armstat.am/file/article/eco_booklet_2019.pdf, 16.12.22,

http://www.mnp.am/shriaka-miiavavr/artanetumner, 16.12.22:

6. Framework Convention on Climate Change, Grid emission factor for the electricity system of the Republic of Armenia for 2016, United Nations, http://env.am/storage/files/reportgef2016.pdf 16.12.22:

7. Environmental pollution and product charges in Armenia: assessment of reform progress and directions for further improvement, OECD, 2004, https://www.oecd.org/cou ntries/armenia/34500203.pdf 16.12.22:

WORKS CITED

1. HH kar'avarut'yan 2018 t'. marti 22-i nisti N 11 ard'anagrayin oroshum, Shrjaka mijavayri pahpanut'yan ev bnakan r'esursneri o'gtagorc'man kar'avarman r'azmavarut'yun [Strategy of protection of environment and control of natural resources], 2018. (in Armenian)

2. HH bnapahpanut'yan ev y'nderqi teschakan marmin, tarekan hashvetvut'yunner, [RA environmental protection and subsoil inspection, annual reports] 2019, 2020, 2021t't' (in Armenian)

183

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

3. Shrjaka mijavayri naxararut'yun, Vnasakar nyut'eri artanetumy' mt'nolort, jhamanakayin sharqer [Ministry of Environment, Emission of Harmful Substances into the Atmosphere] 2015-2020t't'., http://env.am/shriaka-miiavayr/artanetumner (in Armenian)

4. HH Shrjaka mijavayri naxararut'yun, HH jermocayin gazeri azgayin kadastri hashvetvut'yun, [RA Ministry of Environment, RA National Greenhouse Gas Cadastre Report] 1999-2017t't' (in Armenian)

5. HH Vitwakagrakan komite, shrjaka mijavayr ev bnakan pasharner, bnapahpanakan harker. mln. dram, vnasakar nyut'eri artanetumy' mt'nolort, y'ndameny', haz. t, [RA Statistical Committee, Environment and Natural Resources, Environmental Taxes. Million. Drams, Emission of Harmful Substances into the Atmosphere, Total] 2019, 2020, 2021t't'. (in Armenian)

IN METHODOLOGICAL APPROACHES TO ENVIRONMENTAL IMPACT ASSESSMENT, LEGAL AND METHODOLOGICAL ISSUES OF AIR IMPACT

ASSESSMENT IN ARMENIA

NADEZHDA AFYAN

Armenian State University of Economics,

Chair of Environmental Economics, Lecturer,

Ph.D. in Economics,

Yerevan, the Republic of Armenia

HRANUSH ALEKSANYAN

National Polytechnic University of Armenia,

Department of Mining and Mineral Extraction, Master student,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to present the legislative framework for assessing the negative impact on the atmospheric air in the methodological approaches of environmental impact assessment (EIA) and analytical issues of methodological regulation. To achieve the goal, the following tasks were set: to study, compare and analyze the issues of methodological approaches and the legislative framework for assessing the negative impact on the atmospheric air in Armenia, then to identify and propose ways to improve and harmonize them, combining them with international obligations adopted in the field of environmental protection. The analytical method of comparing and combining statistical secondary data and legal acts is used in the article.

As a result, it was concluded that in order to increase the efficiency of the assessment and examination of economic activities on the environment, as well as to increase the reliability of the justifications for the conclusions of the examination of the environmental impact assessment, at the same time, it is urgent to fulfill the requirements arising from many international environmental obligations, in particular, revision, development, improvement and harmonization of methodological approaches to assessing the negative impact on the atmospheric air. And ensuring the modernization of the toolkit of economic mechanisms aimed at protecting the environment, and the monitoring database in systemic unified methodological approaches.

Keywords: environment, atmospheric air, negative impact, assessment, expertise, methodological approach, sustainable development.

184

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В МЕТОДОЛОГИЧЕСКИХ ПОДХОДАХ ОЦЕНКИ ВОЗДЕЙСТВИЯ НА ОКРУЖАЮЩУЮ СРЕДУ ПРАВОВЫЕ И МЕТОДОЛОГИЧЕСКИЕ ВОПРОСЫ

ОЦЕНКИ ВОЗДЕЙСТВИЯ НА АТМОСФЕРНЫЙ ВОЗДУХ В АРМЕНИИ

НАДЕЖДА АФЯН

лектор кафедры экономики природопользования Армянского государственного экономического университета, кандидат экономических наук, г. Ереван, Республика Армения

ГРАНУШ АЛЕКСАНЯН

магистрант кафедры горное дело и добыча полезных ископаемых Национального политехнического университета Армении, г. Ереван, Республика Армения

Цель статьи - представить законодательную базу оценки негативного воздействия на атмосферный воздух в методических подходах оценки воздействия на окружающую среду (ОВОС) и аналитические вопросы методического регулирования. Для достижения цели поставлены следующие задачи: изучить, сравнить и проанализировать вопросы методологических подходов и законодательной базы по оценке негативного воздействия на атмосферный воздух в Армении, затем выделить и предложить пути их совершенствования и согласования, сочетая их с международными обязательствами, принятыми в области охраны окружающей среды. В статье использован аналитический метод сопоставления и объединения статистических вторичных данных и правовых актов.

В результате сделан вывод о том, что в целях повышения эффективности оценки и экспертизы хозяйственной деятельности на окружающую среду, а также повышения достоверности обоснований выводов экспертизы оценки воздействия на окружающую среду необходимо безотлагательно начать выполнять требования, вытекающие из многих международных экологических обязательств, в частности, пересмотр, разработку, совершенствование и согласование методических подходов к оценке негативного воздействия на атмосферный воздух, а также обеспечение модернизации инструментария экономических механизмов, направленных на охрану окружающей среды, и базы данных мониторинга в системных единых методологических подходах.

Ключевые слова: окружающая среда, атмосферный воздух, негативное воздействие, оценка, экспертиза, методический подход, устойчивое развитие.

185

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.