Научная статья на тему 'Մետափաստարկումը մետափիլիսոփայության տեսանկյունից'

Մետափաստարկումը մետափիլիսոփայության տեսանկյունից Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
121
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
METATHEORY / METAPHILOSOPHY / METAARGUMENTATION / PLATO''S MODEL OF METATHEORY / RHODESIAN MODEL OF METATHEORY / PLATO''S MODEL OF METAARGUMENTATION / RHODESIAN MODEL OF METAARGUMENTATION

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Հովհաննիսյան Հասմիկ

In modern scientific and philosophical publications the term “meta” got different meanings that even sometimes contradict one another and usually do not keep their exact meanings resulting in certain conceptual chaotic picture. This situation demands to introduce necessary corrections and formulate strict interpretations for suggested conceptions of met a theoretical systems. The goal of this paper is applying academician G.Brutian’s conception of Rhodesian and Plato’s models of the theory of argumentation and the possibility of building the system of meta-argumentation by revealing the field of application of these two models. This paper proves that the Rhodesian model can be successfully applied to non-formal systems having methodological rather than axiological nature if the demands of the model are satisfied. This requires also to take into account the possible variations of Rhodesian models of argumentation and choose the most effective of them. On the other hand the Plato's model of argumentation is applicable to fields of argumentation that are completely formalized and could be presented as whole general theory.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «Մետափաստարկումը մետափիլիսոփայության տեսանկյունից»

ՀՈՎՀԱՆ ՆԻՍՅԱՆ ՀԱՍՄԻ Կ ՀՏԴ 1/14

ՄԵՏԱՓԱՍՏԱՐԿՈՒՄԸ ՄԵՏԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ

ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Ժամանակակից գիտափիլիսոփայա-կան գրականության մեջ «մետա» (цеха) ծագումով հունարեն բառը1 միանշանակ չէ և գործածվում է ամենատարբեր իմաստներով, երբեմն' փոխլրացնող, երբեմն' հակասական, իսկ երբեմն էլ' նույնիսկ իր որևէ իմաստը չպահպանող բազմիմաստությամբ, ինչն առաջ է բերում խառնաշփոթություն: Եվ դա այն աստիճան, որ համահունչ չեն նույնիսկ միևնույն հանդեսի (ինչպիսին է, օրինակ, տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում հրատարակվող Մետափիլիսոփայություն ամսագիրը 2 ) շրջանակներում ներկայացվող հոդվածների հեղինակների ըմբռնումներն ու մոտեցումները «մետայի» իմաստների հարցում: Դրա ապացույցն է նաև այն փաստը, որ

1 «Մետա» բառն առաջին անգամ գործածել է հույն փիլիսոփա, գրադարանավար Անդրոնի-կոս Հռոդոսցին (քաղաք Ալեքսանդրիա), Քրիստոսի ծնունդից առաջ, առաջին դարում: Դասակարգելով Արիստոտելի երկերը ըստ դրանց բովանդակության նա առանձնացրել է բնագիտական խնդիրներին վերաբերողները «ֆիզիկա», իսկ բուն փիլիսոփայական խնդրակար-գերին ու խորհրդածություններին վերաբերողները «մետաֆիզիկա» (ինչը նշանակել է «ֆիզիկայից հետո») ենթադասերում: Այստեղից էլ' մետայի «ինչ-որ բանից հետո» նշանակությու-նը:

Metaphilosophy ամսագրի գլխավոր խմբագիրը Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի նախագահ, փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Տ.Մարսուբյանն է, ով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանը (PhD) ստացել է Սթոնի Բրուքի Նյու Յորքի պետական համալսարանում: Նրա հետազոտության հիմնական ոլորտներն են ամերիկյան փիլիսոփայությունը, էսթետիկան, Չարլզ Սանդերս Փեյրսի սեմյոտիկան, մետաֆիզիկան և ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունները:

ռուս նշանավոր փիլիսոփա Տ.Օյզերմանի Մետափիլիսոփայություն: Պատմափիլիսո-

փայական գործընթացի տեսություն (Ойзер-ман 2009) խորագրով 440 էջից բաղկացած մենագրությունում որևէ անգամ չի գործածվում «մետափիլիսոփայություն» բառը: Սա այն դեպքն է, երբ գնալով դեպի բազմիմաստություն, հասնում են զրոյի: Արդյունքում ավելի ու ավելի է ծառանում «մետա» նախածանցով ստեղծված տերմինների իմաստի ճշգրտման և համապատասխանաբար դրանց մատնանշած տեսությունների կամ դրանով կազմավորված մետատեսություն-ների հստակեցման և տարբերակման խնդի-րը:

Տարբեր տեսաբաններ տարբեր կերպ են լուծում փիլիսոփայության և մետափիլիսո-փայության փոխհարաբերության հարցը, ինչը կարող է կառուցողական վիճաբանության նյութ դառնալ ոչ միայն ներկա, այլև այլ աշ-խատություններում:

Փիլիսոփայության և մետափիլիսոփա-յության հիմնախնդիրը (տե ս Брутян 1984; 1985; Բրուտյան 2008, 2009) միջնորդավորված ձևով առնչվում է նաև փաստարկմանը: Փաստարկման և մետափաստարկման տեսությունների փոխհարաբերության խնդրի լուծման համար նպատակահարմար է պարզաբանել որոշ հարցեր (այս մասին տե՛ս Հովհաննիսյան 2007), որոնք, իհարկե, չեն սպառում հարցի ճիշտ լուծման նախապայմանները, սակայն դառնում են որոշակի օգտակար ուղեցույց դրանց իրականացման համար: Նախ, մետատեսությունների և տե-

սությունների համատեքստում հարկ է էքս-պլիկացիայի ենթարկել «մետայի» իմաստը, ինչպես դիախրոն (տարաժամանակյա), այնպես էլ սինխրոն (միաժամանակյա) մոտեցումների տեսանկյունից: Երկրորդ, պետք է տարբերել «մետա» նախածանցով տերմինները դրանց արհեստական կազմավորման ու կիրառման և լեզվի զարգացման ընթացքում բնականոն եղանակով ձևավորված բնույթի տեսանկյունից: Դա հնարավորություն կտա դուրս բերել արհեստական կառույցները քննարկվող դաշտի սահմաններից, քանի որ «մետա» նախածանցը կարող է շեղել հարցի ճիշտ ըմբռնումից, և դրա հետ առնչվող քննարկումը տանել ոչ անհրաժեշտ ուղիով: Երրորդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «մետայով» ստեղծված բառերում նախածանցի իմաստն ինքնին բավականաչափ ազդեցություն է թողնում այդ բառակազմության վրա և ստիպում է ուշադրություն դարձնել նախածանցին և ոչ թե զբաղվել ստեղծված բարդ բառով արտահայտված հասկացությունների առարկայական բովանդակության վերլուծությամբ: Չորրորդ, հարկ է հաշվի առնել «մետա» նախածանցով ստեղծված բառերի այն կարևոր առանձնահատկությունը, որ դրանք ոչ թե սոսկ բառեր են, այլ տերմիններ, ինչն էլ իր հերթին համապատասխան պահանջներ է առաջադրում «մետա» նախածանցով տերմինաբանական նշանակություն ունեցող բառերի նկատմամբ: Հաջորդ պահանջը դիտարկվող տերմինի միանշանակությունն է, որը տվյալ համատեքստում կարևորագույնն է: Ակնհայտ է, որ տերմինի ոչ միանշանակությունը լրացուցիչ բարդություններ է առաջացնում համապատասխան բնագավառում հաղորդակցվելու համար, անկախ այն բանից, վերջիններս իրականացվում են ողջախոհության շրջանակներում, թե գիտութ-

յան բնագավառում (ավելի ճշգրիտ լինելու պարագայում թերևս պետք է ընդգծել, որ միանշանակությունն առավել կարևոր է գիտության բնագավառում):

Անդրադառնալով մետափաստարկում տերմինին' պետք է նկատել, որ փաստարկման գոյությունը ենթադրում է մետափաս-տարկման առկայությունը: Հարցն այն է, թե ինչպես հասկանալ մետափաստարկումը և ինչպես ներկայացնել փաստարկման և մե-տափաստարկման հարաբերակցությունը: Սակայն ճիշտ կլինի հարցը քննարկել պատմականորեն, անդրադառնալով «մետայով» ստեղծված դարձվածքների, ավելի ստույգ փիլիսոփայության և մետափիլիսոփայութ-յան փոխհարաբերության հարցի շուրջ եղած վիճաբանություններին: Գ.Բրուտյանի Փիլիսոփայություն և մետափիլիսոփայություն (Брутян 1985) հոդվածը առաջին հրատարակված աշխատությունն է Խորհրդային Միությունում դիտարկվող թեմայի շուրջ: Այդ աշխատանքում իրականացվում է մետափիլի-սոփայության վերաբերյալ որոշ աշխատասիրությունների (Metaphilosophy 1964; Lazero-vitz 1977; Gill 1982; Cultural Hermeneutics 1977; American Philosophical Quarterly 1983) վերլուծությունն ու գնահատականը: Ամերիկյան փիլիսոփա Մ.Լազերովիցի Փիլիսոփայության լեզուն աշխատությունը (Lazerovitz 1977) նվիրված է մետափիլիսոփայության բնույթի և էության բացահայտմանն ու վերհանմանը: Մ.Լազերովիցի կարծիքով մետափիլիսոփա-յությունը հետազոտության մի նոր բնագավառ է, որի արմատները միահյուսված են Լ.Վիտգենշտայնի «հեղափոխական» գաղափարներում: Հետևելով Վիտգենշտայնին' նա հանգում է այն եզրակացության, որ փիլիսոփայության խնդիրները ոչ թե լուծվում, այլ վերացվում են: Դա էլ Մ.Լազերովիցին « հիմք» է տալիս պնդելու, որ մետափիլիսո-

փայությունը վերացնում է փիլիսոփայությունը (այս մասին տե ս Բրուտյան 2008.152): Այլ է Ջ.Գիլի կարծիքը քննվող հարցի վերաբերյալ (Gill 1982): Իր Մետափիլիսոփայու-թյուն գրքում նա նշում է, որ «մետափիլիսո-փայություն» տերմինով պետք է անվանել փիլիսոփաների գործունեությունը և դրանով բացահայտել փիլիսոփայության էությունը: Մետափիլիսոփայությամբ զբաղվելը նշանակում է փիլիսոփայություն ստեղծել:

Կան նաև այլ կարծիքներ քննարկվող հարցի վերաբերյալ: Ըստ դրանցից մեկի, մե-տափիլիսոփայությունը ոչ թե ժխտում է փիլիսոփայությունը, այլ ճանապարհ է հարթում մետափիլիսոփայության էությունն ըմբռնելու համար: Մնացած տեսակետների դեպքերում հայտնաբերված տարբերություններն էական չեն:

Մետափիլիսոփայության բնույթի վերլուծությունն իրականացնող տեսաբանները հաճախ նշում են, որ մետափիլիսոփայութ-յունը փիլիսոփայության մասն է, բնագավառը, ճյուղը կամ թվարկված բառերի մեկ այլ հոմանիշը: Մինչդեռ դիտարկվող խնդիրը մետատեսության բնույթի համարժեք ներկայացման անհրաժեշտ նախադրյալներից է և, ըստ էության, կարևորագույն հարցերից մեկը: Պատահական չէ, որ դեռևս Հին աշխարհում փիլիսոփաները երկարատև վիճաբանության առարկա են դարձրել փիլիսոփայության և տրամաբանության փոխհարաբերության պարզաբանման հարցը: Արդյունքում ձևավորվել են երեք դիրքորոշում. ստոիկյան տրամաբանությունը փիլիսոփայության մասն է, արիստոտելականների տրամաբանությունը փիլիսոփայության գործիքն է, պլատոնականների տրամաբանությունը փիլիսոփայության և գործիքն է, և մասը: Մետափիլիսոփայությունը փիլիսոփայության մասը չէ, քանի որ, ի տարբերություն

այլ տեսությունների, որոնց համապատասխան մետատեսությունը կարելի է համարել դրանց բաժինը, մետափիլիսոփայությունը չի կարող հանդես գալ որպես «փիլիսոփայություն» բազմության ենթաբազմություն, այլապես ստիպված կլինենք ստեղծել ոչ միայն մետափիլիսոփայություն, որը, լուծելով փիլիսոփայության մյուս բաժինների խնդիրները, ինքն իր համար նոր խնդիրներ կձևավորի և կպահանջի մետամետափիլիսոփա-յությունների մի անվերջ շղթա, որն, ի վերջո, չի լուծի առաջադրված խնդիրը: Մետափիլիսոփայությունը հարկ է փնտրել փիլիսոփայության այլ հատկությունների դաշտում, քանի որ փիլիսոփայությունը որպես բազմություն, ունի ոչ միայն ենթաբազմություններ, որոնք իրենց շրջանակներում հետազոտության ինքնուրույն առարկա են, այլ նաև զանազան գործառույթներ, որոնք տարբերվում են ենթաբազմություններից նրանով, որ հետազոտում են ոչ թե ենթաբազմությունները որպես ամբողջություն, այլ բոլոր ենթաբազմությունների համար ընդունում են այս կամ այն կարևորագույն հատկությունը, որը դառնում է դրանց գործառույթը (օրինակ, աշխարհայացքային կամ ավելի ստույգ փիլիսոփայական աշխարհայացքային): Ուստի, ճիշտ կլինի մետափիլիսոփայությունը դի-տարկել որպես փիլիսոփայության գործառույթներից մեկը:

Մետատեսությունների մեջ լավագույն եղանակով ուսումնասիրված է մետամաթե-մատիկան, որը կարող է դառնալ մոդել մետատեսությունների համար: Այդ պատճառով էլ Փաստարկման երևանյան դպրոցում կազմակերպվող ավանդական տեսական սեմինարների ընթացքում հանգամանորեն քննարկվել են մետամաթեմատիկայի առանձնահատկությունները, ուշադրություն դարձնելով մասնավորապես այն հանգա-

մանքի վրա, որ Դ.Հիլբերտը վերիմաստավո-րում է մաթեմատիկան որպես ձևայնացված անհակասական տեսություն: Հենց այդպիսի մաթեմատիկան է, որը ոչ միայն դառնում է մետամաթեմատիկայի վերլուծության, այլև կարող է դառնալ չափանիշ այլ մետատե-սությունների համար: Միևնույն ժամանակ այս մտահղացման պաշտպանողներն ամեն կերպ աշխատում էին զերծ մնալ ոչ տեղին, ոչ ճշգրիտ էքստրապոլյացիայից' մետամա-թեմատիկական տեսություններում կիրառվող որոշ հիմնական հասկացությունները այլ տեսություններում կիրառելուց (Брутян 1984):

Գ.Բրուտյանը տարբերում է մետատե-սությունների երկու կաղապար (մոդել) պլատոնյան և հռոդոսցյան, որոնք կարող են և որոշակի պատկերացում տալ ընտրված կաղապարների մասին և նոր ուղիներ բացել դրանց համահունչ խնդիրների պարզաբանման համար (Բրուտյան 2008, 2009): Առաջադրված կաղապարների շնորհիվ կարելի է դատել արդյոք հնարավոր է կառուցել մետա-տեսություն, թե' ոչ: Եվ եթե այո, ապա ըստ

ռ ռ

ո ր կաղապարի' պլատոնյան թե հռոդոսց-յան: Առաջինը պահանջում է դիտարկվող տեսության ձևայնացում, երկրորդը կարող է գործել նաև բնական լեզվի դաշտում: Որպես պլատոնյան կաղապարով կառույց հետաքրքիր է մաթեմատիկայի և մետամաթե-մատիկայի զուգակցությունը: Այդպիսի կառույցի նկատմամբ կարևորագույն պահանջը դիտարկվող տեսության ձևայնացումն է: Մե-տամաթեմատիկան, որը մեթոդ է ձևայնաց-ված մաթեմատիկայի համար, ձևայնացված չէ: Տեսությունը քննելիս, վերլուծելիս, մետա-մաթեմատիկան կարող է օգտվել անհրաժեշտ բովանդակային ձևերից ու եղանակնե-

րից:

Ի հակադրություն պլատոնյան մեթոդով դիտարկվող տեսության պահանջին (այն է ունենալ ձևայնացված տեսություն) հռոդոսցյան կաղապարով ստեղծված կառույցը ձևայնացված չէ։ Այս էական տարբերությամբ էլ պայմանավորված է գիտությունների զարգացման յուրաքանչյուր փուլում ավելի շատ հանդիպում են չձևայնացված, քան' չձևայ-նացվող տեսությունները։ Ձևայնացման պահանջի բացակայությունը հնարավորություն է ընձեռում մետատեսության և տեսության փոխհարաբերության ոլորտ ընդգրկել մեծ թվով տեսությունների, ինչն իր հերթին օժանդակում է տարբեր տեսություններում նոր հատկություններ բացահայտելուն: ճիշտ է ձևայնացումը չի կարելի դիտարկել որպես մեկ անգամ տրված, վերջնականապես որոշված երևույթ, քանի որ գիտելիքի, տեսության ձևայնացումն ունի իր զարգացման առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել տեսությունների ստեղծման ընթաց-քում: Գիտության զարգացումը ցույց է տալիս, որ այն, ինչն այսօր չձևայնացված չէ, կարող է ձևայնացվել վաղը նոր հայտնագործությունների, գիտության անընդհատ զարգացման և ձևայնացման նոր ուղիների բացահայտման շնորհիվ: Սակայն այդ ընթացքը բացարձակ չէ և միշտ էլ կլինեն գիտելիքի այնպիսի երանգներ, շերտեր, որոնք ենթակա չեն ձևայնացման (տե ս Բրուտյան. 2008), ուստի դրանց նկատմամբ կիրառելի չէ տեսությունների պլատոնյան կաղապարը: Իսկ այն դեպքում, երբ ինչ-որ չափով իրականացվում է ձևայնացումը մինչ այդ չձևայնաց-ված համակարգերում, ապա ըստ հռոդոսց-յան կաղապարի, ստացված գիտելիքներին հնարավոր է դառնում ավելացնել պլատոնյան կաղապարով ձեռք բերվող գիտելիքներ (այդ մասին են վկայում մաթեմատիկական լեզվաբանությունը, մաթեմատիկական կեն-

սաբանությունը և նման այլ գիտական համակարգեր:

Ինչպես պլատոնյան, այնպես էլ հռո-դոսցյան կաղապարներում մետատեսութ-յան զինանոցը (ապարատը) ներառում է մեթոդաբանական այնպիսի հնարներ, եղանակներ, միջոցներ, որոնք սահմանափակված չեն ամփոփելու միայն բովանդակային կամ էլ միայն ձևական, ձևայնացված բնույթի տարրեր։ Սա հիշատակված կաղապարների կարևոր հատկություններից է: Սակայն դիտարկվող կաղապարների այս նմանությունը չի բացառում տարբեր տարրերի առկայությունը դրանցում: Վերջիններս հնարավորություն են ընձեռում միայն այս կամ այն կաղապարի գործունեության դաշտում լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու չէ լուծել նշված կաղապարներից որևէ մեկը։

Այն հարցը, թե ինչ պահանջներ են ներկայացվում պլատոնյան կաղապարով ստեղծված տեսություններին, գրավել է մաթեմատիկոսների և մաթեմատիկական տրամաբանությամբ զբաղվողների ուշադրությունը, ովքեր նկատելով և մեկնաբանելով Հիլբերտի դիրքորոշումն այս հարցում, պնդում են, որ անհակասականության պահանջից բացի տեսությանը կարող են ներկայացվել այլ պահանջներ, մասնավորապես անկախության և լրիվության պահանջները: Աա արդեն մեթոդաբանական-տրամաբանական գիտության մեջ հայտնի եզրահանգում է, ըստ որի, եթե տեսությունն անհակասական է, ապա այն ընդունելի է առանց անկախության և լրիվության պահանջների:

Պլատոնյան կաղապարի այսօրվա ամե-նահղկված ձևը դիտարկելի է մաթեմատիկա և մետամաթեմատիկա, տրամաբանություն և մետատրամաբանություն) զուգակցութ-յուններում: Մաթեմատիկայի և մետամաթե-մատիկայի փոխհարաբերության պլատոն-

յան կաղապարի նկատմամբ առաջին հիմնական պահանջը դիտարկվող տեսության ձևայնացումն է: Մետամաթեմատիկան, որը մեթոդ է ձևայնացված մաթեմատիկայի համար, ձևայնացված չէ, քանի որ այն օգտվում է բովանդակային ձևերից ու եղանակներից: Մինչդեռ տեսության և մետատեսության հռոդոսցյան կաղապարի դեպքում մետատե-սության քննարկման առարկան տեսությունը, ձևայնացված չէ. Սա շատ կարևոր հանգամանք է: Հռոդոսցյան կաղապարը տարբեր դրսևորումներով է հանդես գալիս:

Ինչպես վերը նշվեց, չձևայնացված տեսությունները շատ ավելի են, քան ձևայնաց-վող տեսությունները: Ուստի, ձևայնացման պահանջի բացակայությունը հնարավորություն է տալիս մետատեսության և տեսության փոխհարաբերության ոլորտն ընդգրկել ավելի մեծ թվով տեսությունների, դրանով իսկ բացահայտելով նոր հատկություններ տարբեր տեսություններում:

Հարկ է վերստին ընդգծել, որ, ինչպես պլատոնյան, այնպես էլ հռոդոսցյան կաղապարներում մետատեսության ապարատը ներառում է մեթոդաբանական-տրամաբա-նական այնպիսի հնարներ, եղանակներ, որոնք չունեն միայն բովանդակային, կամ միայն ձևական, ձևայնացված բնույթ: Սակայն այս ընդհանուր նմանության հետ այդ կաղապարներում մետատեսություններն ունեն որոշակի տարբերություններ, որոնք կարող են էական դեր խաղալ համապատասխան տեսության վերլուծության ոլորտում համապատասխան մետատեսության միջո-ցով:

Գիտության զարգացման ներկա փուլում մետափիլիսոփայությունը ևս կարող է ստեղծվել պլատոնյան և հռոդոսցյան կաղա-պարներով: Պլատոնյան կաղապարով մե-տափիլիսոփայություն ստեղծելու համար

անհրաժեշտ է, որ մետատեսության օբյեկտ լեզուն ամբողջովին ձևայնացված լինի: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում օբյեկտ լեզուն փիլիսոփայությունը, չի կարող բավարարել նշված պահանջին, չի կարող ամբողջովին ձևայնացված լինել: Ասվածը բավական Է, որպեսզի պարզ լինի, որ մետափիլիսոփա-յությունը չի կարող ներկայացվել որպես ինքնուրույն կառույց պլատոնյան կաղապարի եղանակով։

Մետատեսությունների երկու կաղապարների ընդհանուր բնութագրումից հետո հարկ է նշել, որ եթե պլատոնյան կաղապարն իր կայուն տեղն ունի մետատեսութ-յունների որոշակի բնագավառներում, և վերլուծողներն այսօր միարժեք են գնահատում այն, ապա այլ է վիճակը հռոդոսցյան կաղապարի մեկնաբանման և գնահատման հարցում։ Հռոդոսցյան կաղապարի շրջանակներում անհրաժեշտ է տարբերել մի շարք կոնկրետ կաղապարներ: Փիլիսոփայության համար մետափիլիսոփայություն ստեղծելու հնարավորությունը պետք Է փնտրել Հռո-դոսցյան եղանակով ստեղծվող կաղապարում, որի հիմքում ընկած Է «ֆիզիկա և ֆիզիկայից հետո» բանաձևը։ Այն սովորաբար տարածվում է «լեզու և լեզվի մասին լեզու» հիմքի վրա և հայտնի է որպես «օբյեկտ լեզու և մետալեզու» փոխհարաբերություն: Չարլզ Մորիսի առաջադրած այս բանաձևը (Moris 1938) վերաիմաստավորել կամ պարզաբանել է Ռ.Կառնապը հետևյալ կերպ. «Այն լեզուն, որի մասին խոսվել Է որևէ համատեքստում, կոչվում է «օբյեկտ լեզու». լեզուն որով խոսում ենք առաջին լեզվի մաին, կոչվում է «մետալեզու» (Carnap 1948: 2): Այս բացատրությունը դարձել է դասագրքային (տե ս նաև Mendelson 1963: 32; Stoll: 161-162): Այն տեղ է գտել բոլոր բառարանների դիտարկվող խնդրին վերաբերող տեքստերում: Սա-

կայն մի հարց ևս կարիք ունի հստակեցման: Ինչպես պետք է հասկանալ նշված դարձվածքներում լեզու հասկացությունը բնա-

ռ

կան (խոսակցական), թե արհեստական:

Հռոդոսցյան կաղապարը կարող է ընդ-գրկել լեզվի երկու ըմբռնումներն էլ խստորեն տարբերակելով դրանք որպես երկու մետաբազմություններ: Այդ դեպքում, բնականաբար, հռոդոսցյան կաղապարը չի կարող ունենալ մի միասնական արտահայտություն, այլ բաղկացած կլինի մի շարք կաղապարներից: Երբ հռոդոսցյան կաղապարում և մետալեզուն, և օբյեկտ լեզուն պատկանում են բնական լեզուներին, ապա գործ ունենք հռոդոսցյան կաղապարի տարատեսակի հետ:

Դիտարկվող խնդրի տեսակետից պակաս հետաքրքիր չէ այն տարբերակը, երբ մետալեզուն և օբյեկտ լեզուն արտահայտվում են արհեստական լեզուների միջոցով։ Այդ դեպքում օբյեկտ լեզուն կարող է ձևայնացված լինել: Հետևաբար «մետալեզու-օբ-յեկտ լեզու» կառույցը հռոդոսցյան կաղապարի օրինակ չէ:

Այսպիսով, պլատոնյան և հռոդոսցյան կաղապարները գործում են տարբեր հար-թություններում: Առաջինի համար պարտադիր է դիտարկվող տեսության ձևայնացումը, իսկ երկրորդին բնորոշ չէ այդ սահմանափակությունը, և այն կարող է գործել բնական լեզվի դաշտում հարստացնելով պլատոնյան կաղապարի օգնությամբ ստեղծվող մե-տատեսությունները (այս մասին տե ս 2008, 2009)։

Փաստարկման նկատմամբ մետատե-սություն ստեղծելու խնդիրը մի քիչ այլ է, քանի որ փաստարկումն ինքնին մեթոդ է: Այն հարցը, թե մետափաստարկումն իրականում գոյություն ունի և կարող է գործածվել փաստարկման տեսությունում, թե ոչ, կախված է

այն բանից, թե ինչ դաշտում է այն կիրառվում: Եթե փաստարկումը վերաբերում է գիտության բնագավառին, որտեղ մենք գործ ունենք ձևայնացված դրույթների, ձևայնաց-ված համակարգերի հետ, ապա մետափաս-տարկումը կիրականանա ըստ պլատոնյան կաղապարի, իսկ եթե այն կիրառվում է առօրյա բնական լեզվի գիտական դաշտում, երբ հետազոտվող, քննարկվող դրույթները ձևայ-նացման հետ անմիջական առնչություն չունեն, «մետափաստարկում» տերմինը կկիրառվի ըստ հռոդոսցյան կաղապարի:

Ուշագրավ է, որ 2010 թ. Ամստերդամում տեղի ունեցած փաստարկմանը նվիրված Փաստարկման հետազոտությունների միջազգային ընկերության 7-րդ միջազգային համաժողովին (հունիսի 29-ից հուլիսի 2-ը) ներկայացված մի քանի զեկուցումներ (տե ս Finocchiaro 2010; Cohen 2010) նվիրված են մե-տափաստարկմանը: Դրանք հետաքրքիր

նյութ են հետագա վերլուծության համար, քանի որ մետափաստարկման մասին ներկա հետազոտության հեղինակի հոդվածը (Hov-hannisyan 2007) մինչ այդ հայտնի միակ հրատարակված գործն էր այդ թեմայի շուրջ:

Մ.Ֆինոկիարոյի պնդմամբ, «մետափաս-տարկները փաստարկներ են փաստարկների վերաբերյալ և կարող են տարբերվել հիմնարար փաստարկներից»: Այս կշռադատությունը որպես մետափաստարկման սահմանում դիտարկելու դեպքում դժվար չէ նկատել, որ այն «նեղ սահմանում» է, ուստիև անընդունելի տրամաբանության տեսակե-տից: Իսկ եթե այն դիտարկենք որպես մետա-փաստարկի սոսկ նկարագրություն, ապա ակնհայտ է, որ այն թերի է: Օբյեկտիվ դատելու պարագայում պետք է ասել, որ հեղինակն ինքը, նկատում է իր հայտարարությունների ոչ լրիվությունը, հետևաբար նաև ոչ ճշգրտությունը, հայտարարելով «Մետա-

փաստարկները առկա են ճանաչողական պրակտիկայի բոլոր բնագավառներում, մի շարք գիտական աշխատանքներում ուսումնասիրվել են բացահայտ, իսկ որոշ աշխատանքներում ոչ բացահայտ կերպով» (Finocchiaro 2010: 81):

Դ.Կոհենը նշում է, որ փաստարկների միջև « գոյություն ունեցող կարևոր և հատկանշական տարբերությունները պարզելու համար անհրաժեշտ է հայեցակարգային տարբերակում, ինչպես արված է կանտյան տրանսցենդենտալ փաստարկներում, Ռեյ-խենբախի գործնական մետափաստարկման մեջ, իսկ ավելի խելամիտ՝ խաղաձևաբանա-կան «խախտման» ռազմավարություններում» (Cohen 2010: 97):

Այս առաջարկը թերևս փոքր հնարավորություն է ընձեռում մետափաստարկման էությունը բացահայտելու համար:

Մետափաստարկմանն անմիջականորեն վերաբերող զեկուցումներին զուգահեռ դիտարկվող գիտաժողովում կարդացվել են փաստարկման այլ խնդիրներին վերաբերող զեկուցումներ, որոնք կարող են ինչ-որ իմաստով օգնել բացահայտելու մետափաստար-կում հասկացության բովանդակության այս կամ այն երանգը: Դրանցից է Ս.ՄակԷվոյի Վերիֆիկացիան և փաստարկումը (McEvoy 2010: 150) հարցադրումը, որտեղ հեղինակը զարգացնում է այն միտքը, թե «մարդու խոսելաոճը», որը ներառում է ռիթմիկ որակներ, հռետորության առաջանալուց ի վեր ենթադրվում է, որ ազդեցություն է գործում վիճողի ներկայացրած փաստարկների համոզիչ լինելու վրա: Ս.ՄակԷվոյը կոչ է անում քննել այն հարցը, թե ինչպես կարելի է բովանդակային առումով անիմաստ ռիթմիկ միավորները վերածել բովանդակային և փաստարկելի իմաստ ունեցող միավորների:

Լ.Գրոարկեն իր զեկուցման մեջ մեկնաբանում է հուզական փաստարկում հասկացությունը: «Ես պնդում եմ, որ կան շատ համատեքստեր, որոնցում հուզական թույլատրելիությունն ավելի կարևոր է փաստարկման մեջ, քան ճշմարտությունը» (Groarke 2010: 118): Ակնհայտ է, որ նման եզրակացությունն անընդունելի է բոլոր նրանց համար, ովքեր ղեկավարվում են ճշմարտությամբ, որոնց համար ճշմարտությունը կյանքի ուղեցույց է: Իսկ այդպիսիները զգալի մեծամասնություն են' անկախ ցանկացած գործոններից: Այլ խնդիր է, թե փիլիսոփաներն ինչպես են արժևորում մետափիլիսոփայութ-յունը:

Լեհական Dialogue and Universalism հանդեսի խմբագրությունը 2000 թ. 5-6 համարի տիտղոսաթերթում իր վերաբերմունքն է ար-

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Բրուտյան, Գ. (2008): Ակնարկներ մե-տատեսության մասին: Երևան. Փիլիսոփայության միջազգային ակադեմիա հրատարակչություն:

2. Բրուտյան, Գ. (2009): «Մետատեսութ-յան պլատոնյան և հռոդոսցյան կաղապարները և մետափիլիսոփայության հիմնահարցը». - Ինչպիսին եմ տեսնում XXI դարի փիլիսոփայությունը: Պրակ 8 (էջ 21-43): Երևան. Փիլիսոփայության միջազգային ակադեմիա հրա-տարակչություն:

3. Հովհաննիսյան, Հ.Հ. (2007): «Փաստարկում և մետափաստարկում». - Փիլիսոփայություն և մետափիլիսոփայություն (էջ 186-190): Երևան. Փիլիսոփայության միջազգային ակադեմիա հրատարակ-չություն:

տահայտում խնդրո առարկա դարձած հարցին Մետափիլիսոփայությունը որպես գիտության, արվեստի և կյանքի իմաստութ-յուն:

Դժվար է ասել սա գովասանք է մետա-փիլիսոփայության հասցեին, թե մի դրույթ, որը դեռևս ապացուցման կարիք ունի: Բոլոր դեպքերում, մետափիլիսոփայության էությունը և դերը մետատեսությունների համակարգում հետագա բազմակողմանի վերլուծության կարիք ունի: Նույնը կարելի է ասել փաստարկման և մետափաստարկման վե-րաբերյալ:

4. Брутян, Г. (1984). "Об одной некорректной экстраполяции". В сб.: Принцип социальной помяти. Социальная детерминация познания. Тарту.

5. Брутян, Г. (1985). "Философия и метафилософия". Б сб.: Вопросы философии. № 9, сс. 85-90.

6. Ойзерман, Т.И. (2009). Метафилософия. Теория историко-философского процесса. Москва, изд-во. КАН Н-ПЛЮС. Рас-сийская академия наук. Институт философии.

7. American Philosophical Quarterly. (1983), vol. 20, № 1.

8. Carnap, R. (1948). Introduction to Semantics. Chicago: The University of Chicago Press.

9. Cultural Hermeneutics. (1977), vol. 4. № 2.

10. Cohen, D. (2010). Going for broke: The meta-argumentation of desperation strategies. In: 7ht International ISSA Conference on Argumentation. June 29-2 July, 2010, (p. 97). University of Amsterdam.

11. Finocchiaro, M. (2010). "Meta-Argumentation". In: 7ht International ISSA Conference on Argumentation. June 29-2 July, 2010, (p. 81). University of Amsterdam.

12. Gill, J. (1982). Metaphilosophy. An Introduction. Washington.

13. Groarke, L. (2010). "Emotional arguments: Their pedigree and their cultivation". In: 7ht International ISSA Conference on Argumentation. June 29-2 July, 2010 (p. 118). University of Amsterdam.

14. Lazerovitz, M. (1977). The Language of Philosophy. Dordrecht, Boston.

15. McEvoy, S. (2010). "Verification and argumentation". In: 7ht International ISSA Con-

ference on Argumentation. June 29-2 July, 2010, (p. 150). University of Amsterdam.

16. Metaphilosophy (1964). State University of New York at Albany, Co-Editors: T.Bynum, W.Ruse, M.Lazerovitz. Studies in Metaphilosophy. London, New York.

17. Moris, Ch. (1938). Foundations of the Theory of Science.

18. Nagel, E. and Newman, J.R. (1964). Godel's Proof. New York University Press.

ՀՈՎՀԱՆ ՆԻՍՅԱՆ ՀԱՍՄԻ Կ

ՄԵՏԱՓԱՍՏԱՐԿՈՒՄԸ ՄԵՏԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ

ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

ԱՄՓՈՓՈՒՄ

Ժամանակակից գիտական և փիլիսոփայական գրականության մեջ գործածվող մետա «цеха» ծագումով հունարեն բառի բազմիմաստության առաջ բերած խառնաշփոթության արդյունքում ավելի ու ավելի է ծառանում դրանով ստեղծված տերմինների (և ոչ թե բառերի, քանի որ այդ նախածանցով ձևավորված բառերն ինքնին տերմիններ են) իմաստի ճշգրտման և համապատասխանաբար դրանց մատնանշած տեսությունների կամ դրանցով ձևավորված մետատեսութ-յունների հստակեցման և տարբերակման

խնդիրը:

Ներկա հետազոտության մեջ խնդիր է դրվել կիրառել ակադեմիկոս Գ.Բրուտյանի առաջադրած մետատեսության պլատոնյան և հռոդոսցյան կաղապարները (մոդելները),

փաստարկման նկատմամբ և պարզել, թե արդյոք հնարավոր է ստեղծել մետափաս-տարկում այդ կաղապարներից որևէ մեկով, հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Կատարվել է եզրահանգում. փաստարկման ոչ ձևայնաց-վող համակարգի համար, որն իմացաբանական դաշտ չէ, այլ մեթոդ է, մետատեսության գաղափարը կիրառելի է, եթե պահպանվում են հռոդոսցյան կաղապարի նկատմամբ առաջադրվող պահանջները: Այս դեպքում անհրաժեշտ է նաև հաշվի առնել փաստարկման հռոդոսցյան կաղապարի տարբեր տարատեսակների հնարավորությունները և կիրառել ամենաընդունելի տարբերակը: Ինչ վերաբերում է փաստարկման պլատոնյան կաղապարին, ապա այն միանշանակ կիրա-

ռելի է այնպիսի կշռադատություններում, որոնք ամբողջովին ձևայնացված են և դի-տարկելի' որպես մի ընդհանուր միասնական տեսություն:

Հանգուցային հասկացություններ. մե-տատեսությ ուն, մետափիլիսոփայություն,

մետափաստարկում, մետատեսության պլատոնյան կաղապար, մետատեսության հռո-դոսցյան կաղապար, մետափաստարկման պլատոնյան կաղապար, մետափաստարկ-ման հռոդոսցյան կաղապար:

HOVHANNISYAN HASMIK

METAARGUMENTATION FROM THE PERSPECTIVE OF METAPHILOSOPY

SUMMARY

In modern scientific and philosophical publications the term "meta" got different meanings that even sometimes contradict one another and usually do not keep their exact meanings resulting in certain conceptual chaotic picture. This situation demands to introduce necessary corrections and formulate strict interpretations for suggested conceptions of met a theoretical systems.

The goal of this paper is applying academician G.Brutian's conception of Rhodesian and Plato's models of the theory of argumentation and the possibility of building the system of metaargumentation by revealing the field of application of these two models. This paper proves that the Rhodesian model can be successfully applied to non-formal systems having methodological ra-

ther than axiological nature if the demands of the model are satisfied. This requires also to take into account the possible variations of Rhodesian models of argumentation and choose the most effective of them. On the other hand the Plato's model of argumentation is applicable to fields of argumentation that are completely formalized and could be presented as whole general theory.

Key concepts, metatheory, metaphilosophy, metaargumentation, Plato's model of metatheory, Rhodesian model of metatheory, Plato's model of metaargumentation, Rhodesian model of metaargumentation.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.