Научная статья на тему 'ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ 2020 Թ․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ'

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ 2020 Թ․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
124
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հայաստան / Արցախ / Ադրբեջան / Իսլամ / մզկիթ / ազան / այլատյացություն / ԻՀԿ / ջիհադ / ահաբեկիչ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Փաշայան Արաքս

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ներքին լսարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի քարոզչության և հակազդեցության մեջ իսլամական գործոնի նշանակությունը, դրա տեսական ու գործնական կողմերը։ Ուսումնասիրության խնդիրն է վեր հանել 2020 թ․ Արցախյան պատերազմի համատեքստում ներքին լսարանում իսլամական հռետորաբանության կերպափոխման ընթացքը, պատճառներն ու հեռանկարը, ինչպես նաև պատերազմում Ադրբեջանի կողմից իսլամական ջիհադական ռեսուրսի օգտագործման կրոնաքաղաքական շարժառիթները։ Ուսումնասիրության մեթոդաբանությունը ներառում է կոնտենտ վերլուծության, դիսկուրս վերլուծության գործիքակազմերը։ Վերլուծության միջոց են ինչպես տեքստային, այնպես էլ տեսապատկերային նյութերը։ Նյութի ուսումնասիրությունը ի ցույց է դնում, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախյան պատերազմի համատեքստում լավագույնս օգտագործեցին արտաքին իսլամական լսարանում հայկական աշխարհի դեմ իրենց իսկ կողմից գեներացված այլատյացության և քարոզչության փորձն ու գործիքակազմը։ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության սկզբնավորումից ի վեր առաջին անգամ իսլամական գործոնն առավել մեծ նշանակություն ձեռք բերեց պատերազմի համատեքստում հասարակությանը ընդհանուր թշնամու դեմ համախմբելու և վարչակարգին աջակցություն ապահովելու հարցում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ISLAMIC FACTOR IN THE CONTEXT OF 2020 ARTSAKH WAR: THE AZERBAIJANI PROPAGA TOOLKIT AGAINST THE ARMENIAN WORLD

Тhe ruling elite of Azerbaijan used the Islamic factor in Nagorno-Karabakh issue in advantageous way. For many years the internationally formed anti-Armenian agenda for International Islamic community has been presented domestically. In the context of 2020 war the rhetoric of Karabakh issue was highlighted by Islamic undertone. Аfter the end of the war Ilham Aliyev’s visits to the areas controlled by Azerbaijan (Akna, Shushi, etc.), prayers in the mosques and ‘’Islamic speeches’’, are noteworthy. Particularly, the joint prayer of Sunni and Shia soldiers in Shushi Mosque has become the centrepiece of the Islamic discourse. The Azerbaijani authorities made every effort to use the Islamic factor to consolidate the victories of the war and to enlist the support of disaffected social circles. In general, Azerbaijan made extensive use of the Islamic factor in both external and internal audiences to spread propaganda against the Armenian world and to create anti-Armenian sentiments.

Текст научной работы на тему «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ 2020 Թ․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ 2020 Թ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ*

ՀՏԴ 316.354.2 (479.22) DOI: 10.52063/25792652-2021.4-250

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ առաջատար գիտաշխատող,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն a [email protected]

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ներքին լսարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի քարոզչության և հակազդեցության մեջ իսլամական գործոնի նշանակությունը, դրա տեսական ու գործնական կողմերը։

Ուսումնասիրության խնդիրն է վեր հանել 2020 թ. Արցախյան պատերազմի համատեքստում ներքին լսարանում իսլամական հռետորաբանության կերպափոխման ընթացքը, պատճառներն ու հեռանկարը, ինչպես նաև պատերազմում Ադրբեջանի կողմից իսլամական ջիհադական ռեսուրսի օգտագործման կրոնաքաղաքական շարժառիթները։

Ուսումնասիրության մեթոդաբանությունը ներառում է կոնտենտ վերլուծության, դիսկուրս վերլուծության գործիքակազմերը։ Վերլուծության միջոց են ինչպես տեքստային, այնպես էլ տեսապատկերային նյութերը։

Նյութի ուսումնասիրությունը ի ցույց է դնում, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախյան պատերազմի համատեքստում լավագույնս օգտագործեցին արտաքին իսլամական լսարանում հայկական աշխարհի դեմ իրենց իսկ կողմից գեներացված այլատյացության և քարոզչության փորձն ու գործիքակազմը։ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության սկզբնավորումից ի վեր առաջին անգամ իսլամական գործոնն առավել մեծ նշանակություն ձեռք բերեց պատերազմի համատեքստում հասարակությանը ընդհանուր թշնամու դեմ համախմբելու և վարչակարգին աջակցություն ապահովելու հարցում։

Հիմնաբառեր՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան, իսլամ, մզկիթ, ազան, այլատյացություն, ԻՀԿ, ջիհադ, ահաբեկիչ:

Ներածություն

Արցախյան հակամարտությունը էթնոքաղաքական ու տարածքային բնույթ ունի: Սակայն կրոնական գործոնը միշտ էլ որոշակի դեր է խաղացել թե' քրիստոնյա հայերի և թե' մուսուլման ադրբեջանցիների փոխադարձ ընկալումների, միմյանց դեմ հակազդեցության, ի վերջո՝ հերոսանալու, նահատակվելու և դրանց առնչվող այլևայլ պատկերացումների ձևավորման հարցում։ Հակամարտության սկզբնավորումից ի վեր էթնիկությունը, նաև կրոնը ընդհանուր դիսկուրսի մաս են կազմել (Tonoyan, Artyom 17)։

Մասնավորապես Ադրբեջանում միշտ էլ եղել են կրոնական և հասարակական գործիչներ ու քաղաքացիական ակտիվիստներ, որոնք համարել են, որ Հայաստանի

* Հոդվածը ներկայացվել է 19.10.2021թ., գրախոսվել՝ 20.10.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

250

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով, այդ թվում' ռազմական' հավատարիմ մնալով պատերազմի ու նահատակության իսլամական (թե' շիայական և թե' սուննիական) սկզբունքներին։ Արցախյան հարցի դիսկուրսում կրոնական գործոնը լրացուցիչ ազդակ է դարձել քաղաքական ու հասարակական գործընթացների խթանման համար՝ ապահովելով բոլոր կողմերի՝ թե' աշխարհիկ ու կրոնական էլիտաների և թե' ընդդիմության օրինակարգությունը։ Սակայն Հ. Ալիևի (1993-2003) և Ի. Ալիևի նախագահության շրջանում (2003 թ.-ից մինչ օրս) իշխող վարչակարգը հիմնականում խուսափել է ներքին լսարանում Արցախյան հիմնահարցի հետ կապված իսլամական գործոնի շահարկումներից՝ բացառությամբ առանձին դեպքերի։

Ի տարբերություն ներքին դաշտի՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության իսլամական ուղղությունն անկախությունից ի վեր հետևողականորեն ու հարաճուն ձևով ծառայել է Արցախի հարցում Հայաստանի դեմ միջազգային իսլամական օրակարգ ձևավորելու և իսլամական համերաշխության գաղափարները պետության ազգային շահերին ծառայեցնելու խնդրին։

Մուսուլմանական աշխարհին ներկայանալով որպես իսլամական Ումմայի անդամ և յուրահատուկ իսլամական ինքնությամբ աչքի ընկնող պետություն՝ Ադրբեջանն ամեն կերպ ձգտում էր Արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես իսլամական աշխարհի օրակարգային թեմա՝ համարելով, որ հարցի լուծման համար անհրաժեշտ են մուսուլմանական աշխարհի ջանքերն ու աջակցությունը։ Ի տարբերություն արտաքին լսարանի՝ Բաքուն հիմնականում խուսափում էր ներքին լսարանում Ղարաբաղյան խնդրին իսլամական հնչեղություն տալ։ Սակայն 2020 թ.-ի Արցախյան պատերազմի շրջանում նախագահ Ի. Ալիևը նոր թափ հաղորդեց իսլամական հռետորաբանությանը։ Իսլամական գործոնը կարևոր նշանակություն ունեցավ ընդհանուր թշնամու դեմ հասարակության համախմբման և վարչակարգին աջակցելու հարցում։ Մյուս կողմից շարունակվեց իսլամական աշխարհում հիմնականում Թուրքիայի ու Պակիստանի օգնությամբ մուսուլմանական Ադրբեջանի վարկանիշն ամրապնդելուն ուղղված քայերը։

Լեռնային Ղարաբաղի հարցը իսլամական աշխարհի օրակարգում.

Իսլամական համագործակցություն կազմակերպության դիրքորոշումը

1991 թ.-ին Ադրբեջանը նախկին խորհրդային մուսուլմանական երկրների մեջ դարձավ առաջին պետությունը, որը, ունենալով աշխարհիկ բնույթ, Թուրքիայի աջակցությամբ անդամակցեց իսլամական աշխարհի բարձրագույն կրոնա-քաղաքական մարմնին՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը (2002 թ.-ից՝ Իսլամական համագործակցություն կազմակերպություն՝ ԻՀԿ)։ ԻՀԿ-ն իսլամական աշխարհի շահերն ու հետաքրքրությունները ներկայացնող միջազգային կազմակերպություն է, որի հիմքում ընկած են իսլամական համերաշխության ու համագործակցության, ինչպես նաև իսլամական արժեքների պահպանման ու պաշտպանության գաղափարներ (Charter, OIC 2-5)։ Թե' Հեյդար Ալիևի, թե' Իլհամ Ալիևի իշխանության օրոք Ադրբեջանի իշխանությունները, ճնշելով սեփական երկրում խոսքի ազատության, կրոնական ու քաղաքացիական ակտիվության, իսլամի քաղաքականացման ու կրոնական լուսավորչականության ընթացքը, մեծ թափ հաղորդեցին արտաքին քաղաքականության իսլամական ուղղությանը։ Հատկանշական է, որ աշխարհիկ հիմքեր ունեցող Ադրբեջանն իրեն անվերապահորեն ներկայացրեց իսլամական Ումմայի բաղկացուցիչը՝ ձգտելով իսլամական աշխարհը ներկայացնող պետությունների հետ սերտ ու համապարփակ համագործակցության հաստատմանը («Addresses by the Minister...»): Ադրբեջանը նպատակ ուներ ԻՀԿ հարթակն օգտագործել Հայաստանի դեմ հակաիսլամական տրամադրություններ ձևավորելու խնդրին և, կարելի է ասել, հաջողեց։ Մոտ երեսուն տարի Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց պետության համար առավելություններ ստեղծել ԻՀԿ-

251

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ում: Հենվելով բացառապես միակողմանի, այսինքն' ադրբեջանական

տեղեկատվության վրա, և հիմք ընդունելով իսլամական համերաշխության գաղափարը' Իսլամական համագործակցություն կազմակերպությունը

մասնավորապես քարոզչական ու քաղաքական դաշտում անվերապահ աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին։ Երեք տասնամյակի ընթացքում կազմակերպությունն ընդունել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին մի քանի տասնյակ բանաձևեր, բայց բովանդակային առումով դրանք միմյանցից գրեթե չեն տարբերվել։ Որպես կանոն, ԻՀԿ-ն կոշտ քննադատության թիրախ է դարձրել հայկական աշխարհը՝ համարելով, որ ՀՀ-ն «ագրեսոր պետություն» է, «հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ», «քանդել» է իսլամական հուշարձաններն ու մզկիթները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը։ Իր հերթին ԻՀԿ-ն կոչ է արել անդամ պետություններին և միջազգային հանրությանը՝ զերծ մնալ ՀՀ-ին սպառազինություններ, զենք ու զինամթերք վաճառելուց։

Արդյունքում Ղարաբաղյան հարցի ադրբեջանական մեկնաբանությունը ԻՀԿ-ի միջոցով իսլամական աշխարհում որոշակի ճանաչում է ձեռք բերել, իսկ ՄԱԿ-ում ԻՀԿ անդամ պետությունները հիմնականում քվեարկել են Ադրբեջանի օգտին՝ փաստելով իսլամական համերաշխության գաղափարի կենսունակությունը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվել Արցախյան հարցը դարձնել իսլամական աշխարհի կարևորագույն հարցը կամ հարցերից մեկը։ Երեսուն տարվա ընթացքում ԻՀԿ-ի՝ տարբեր մակարդակի հանդիպումներին Արցախյան հարցի հետ կապված ելույթները, կարելի է ասել, հազվադեպ բնույթ են կրել։ Ադրբեջանի օգտին ելույթ են ունեցել հիմնականում Թուրքիայի, Պակիստանի ու Բանգլադեշի ներկայացուցիչները։

Փաստացիորեն, չնայած Արցախի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության սկզբնավորումից ի վեր թե' Հայաստանի և թե' Ադրբեջանի քաղաքական ու կրոնական էլիտաները նշում էին, որ հակամարտությունը կրոնական բնույթ չունի և պետք է փորձել խուսափել խնդրին կրոնական երանգավորում հաղորդելուց, այնուամենայնիվ դեպքերի ծավալմանը զուգընթաց՝ նման միտումներ դրսևորվեցին երկու կողմից էլ՝ թե' հայկական, թե' ադրբեջանական։ Սակայն Ադրբեջանի կողմից նման մոտեցումները պետական՝ ինստիտուցիոնալ բնույթ ստացան՝ տեղափոխվելով Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակ։ Հատկանշական է, որ Բաքուն ժամանակի ընթացքում դարձավ կազմակերպության ակտիվ դերակատարներից մեկը։ ԻՀԿ տարբեր մակարդակի հանդիպումները սկսեցին բավական հաճախ տեղի ունենալ Ադրբեջանում։ Բաքվի իշխանությունները նույնիսկ ԻՀԿ անդամ պետությունների առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և առևտրի նախարարների հանդիպումներին խոսում էին Արցախյան հարցի մասին, վարկաբեկում Հայաստանի

Հանրապետությունը, Արցախի հայ ազգաբնակչությանը, ամբողջ հայկական աշխարհը։ 2017 թ.-ին Աստանայում ԻՀԿ հերթական գագաթաժողովներից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարեց, որ որևէ մուսուլմանական պետություն չպետք է բարեկամ լինի ադբեջանական մզկիթ քանդող պետության, այսինքն՝ Հայաստանի հետ («Ilham Aliyev...»)։ Նրա խոսքով՝ հայաստանյան իշխանությունների հրահանգով՝ «մեր բոլոր մզկիթները քանդվել են», ինչը «հայկական վանդալիզմի» ապացույցն է («Ilham Aliyev.»)։

Իսլամական համագործակցություն կազմակերպության դիրքորոշումը 2020 թ.-ի Արցախյան պատերազմի համատեքստում

Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած 2020 թ.-ի պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԻՀԿ գլխավոր քարտուղարությունը հանդես եկավ հայտարարությամբ' խստորեն դատապարտելով «Հայաստանի զինված ուժերի կրկնվող սադրանքներն ու ագրեսիան» Ադրբեջանի դեմ։ ԻԿՀ-ն իր համերաշխությունը հայտնեց Ադրբեջանին, Հայաստանից պահանջեց ամբողջովին և առանց

252

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

նախապայմանների դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից, երկու պետություններին կոչ արեց քաղաքական լուծման հասնել' հարգելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը («OIC condemns..»):

2020 թ.-ի դեկտեմբերի վերջին ԻՀԿ արտգործնախարարների 47-րդ համաժողովին ընդունվեց «Իսլամական սրբավայրերի պաշտպանության» մասին բանաձևը, որում դատապարտվեց «հայ ագրեսորների կողմից բարբարոսական գործողությունների իրականացումը, որոնք նպատակաուղղված են եղել իսլամական պատմական ու մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացմանը» («OIC expresses concern...»): ԻՀԿ-ն «իր խոր մտահոգությունն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ գտնվող պատմական հուշարձանների ոչնչացման և կողոպտվելու կապակցությամբ, որոնք իսլամական ժառանգության անբաժան մասն են, մասնավորապես վերջերս ազատագրված Կուբաթլուի շրջանի Մամար գյուղի ավերված մզկիթը» («OIC expresses concern.»):

Եթե գրավյալ տարածքներում մզկիթները իսկապես ոչնչացվել են, ապա ինչպե՞ս բացատրել Շուշիում հայկական հիմնադրամների կողմից հիմնովին վերանորոգված Գոհար տիկնոջ Վերին մզկիթի և մեդրեսեի գոյության փաստը (Շուշիում վերականգնվել է.) և հակառակը' պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում բարբարոսաբար վնասվող և անարգվող բազում հայկական քրիստոնեական հուշարձանների, դրանք ալբանական ժառանգությանը վերագրելու՝ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության փաստերը («ՀՀ ԳԱԱ հայտարարությունը.»): Ինչպե՞ս բացատրել Շուշիի գրավումից անմիջապես հետո բարեկարգ մզկիթում հնչեցված ազանն ու տեղի ունեցած իսլամական աղոթքը: Հատկանշական է, որ ի հակադրություն Արցախում մզկիթների վիճակի մասին ադրբեջանական կեղծիքների' իրանական բլոգերներից մեկը, հղում անելով Շուշիի մզկիթը, նշում էր, որ Արցախում մզկիթներն ավելի լավ վիճակում են, քան Բաքվում (...^4ճ jlj^l ):

Նշենք նաև, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց ԻՀԿ գլխավոր քարտուղարության անունից Ադրբեջանին ջերմագին շնորհավորական նամակ էր ուղարկվել պատերազմում հաղթանակ տոնելու կապակցությամբ: Դրանում նշված էր, որ ԻՀԿ-ն Հայաստանի դեմ պայքարում մշտապես աջակցել է Ադրբեջանին («OIC congratulates..»): Հատկանշական է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին իրենց աջակցությունը հայտնեցին զգալի թվով հեղինակավոր մուսուլման աստվածաբաններ ու հոգևորականներ աշխարհի տարբեր կողմերից: Նրանք պատերազմի ավարտից հետո ջերմորեն շնորհավորում էին Ադրբեջանի նախագահին հաղթանակի առիթով (Փաշայան, Արաքս և Նավասարդյան, Նազելի էջ 111-112):

Արցախյան հարցի իսլամական դիսկուրսը ներքին լսարանում

Միանգամայն տարբեր էր Արցախյան հարցի վերաբերյալ իսլամական դիսկուրսը և դրա գործառույթը ներքին լսարանում, որը, ինչպես նշեցինք, ավելի լատենտ բնույթ ուներ: Մինչև 2020 թ.-ի պատերազմը Ադրբեջանի իշխանությունները հիմնականում զսպում էին հանրային դաշտում հակամարտության վերաբերյալ իսլամական դիսկուրսի ծավալումը: Ալիևների վարչակարգը չէր ցանկանում, որպեսզի Արցախյան հարցով պայմանավորված' Ադրբեջանի հասարակական, քաղաքական կյանքում իսլամական գործոնն ակտիվանա: Իսլամական գործոնի ընդլայնումը, թեկուզ Արցախի օրակարգով, կարող էր որոշակիորեն խարխլել իշխող ընտրանու, ազգային անվտանգության և հասարակական համերշախության դիրքերը: Իսկ նման միտումներ եղել են հետանկախության շրջանում: Օրինակ' կովկասյան պարսիկներով' թաթերով բնակեցված Նարդարանում հիմնված հակաքրիստոնեական, հակահրեական ու հակաարևմտյան ուղղվածությամբ «Ադրբեջանի իսլամական կուսակցության» առաջնորդ Մովսում Սամեդովն առաջարկում էր բացառապես զինված պայքարի ու շիայական շահիդականության միջոցով հաղթանակ ապահովել հայերի նկատմամբ: Պահպանողական շրջանակների, այդ թվում' շատ ու շատ հոգևորականների ու

253

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

կրոնական ակտիվիստների համար հակամարտությունը նույնացվում էր պայքարի ու նահատակության իսլամական ընկալումների հետ: Ադրբեջանցի ռուսաստանաբնակ հետազոտող Հեյդար Ջեմալն այնքան հեռու գնաց, որ առաջարկում էր Արցախյան հարցը դարձնել գլոբալ՝ կրոնական հակամարտության թեմա՝ պաղեստինյան հիմնախնդրին համահավասար՝ դրա լուծման մեջ ներգրավելով ամբողջ իսլամական աշխարհը (Tonoyan, Artyom, 31)։ 2006 թ.-ին Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ պատրաստ է ջիհադ հայտարարել գրավյալ տարածքներն ազատագրելու համար, եթե իշխանությունները արտոնեն պատերազմը (Goyushev, Altay), ինչն այդ պահին ավելի շատ քարոզչական քայլ էր։ Նույնանման հարցադրումներ կային Փաշազադեի 2016 թ. հարցազրույցներից մեկում, որտեղ ասված էր. «...Հայրենիքի

պաշտպանությունը մեր հավատքի մի մասն է...բայց մինչ այդ բոլոր մինբարները հավատացյալների համար նվազագույնը պետք է ծառայեն որպես յուրատեսակ խրամատներ... քարոզներում պետք է զինվոր զգանք մեզ...» (Goyushev, Altay):

Իսլամական դիսկուրսը 2020 թ.-ի Արցախյան պատերազմի համատեքստում

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում քարոզչության գործիքակազմը ներքին դաշտում կերպափոխման ենթարկվեց. իսլամական դիկուրսը, որն արդեն գեներացված էր արտաքին լսարանի համար, սկսեց նոր թափով դրսևորվել նաև հանրային դաշտում:

2020 թ.-ի հոկտեմբերի սկզբներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի մասին պետական և ոչ պետական լրահոսը 27 տարի անց մզկիթում հնչած ազանի մասին էր: Արդեն պատերազմի ավարտից հետո Ի. Ալիևը ընտանիքի անդամների հետ սկսեց այցելել Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում գտնվող առանձին մզկիթներ: Ի. Ալիևի «ամենաիսլամական» ելույթը Աղդամի մզկիթում էր, որտեղ նա մասնավորապես նշեց. «Այսօր վանդալների կողմից ավերված մզկիթի դիմաց ես կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ: Ես վերստին երախապարտ եմ Ալլահին' իմ աղոթքները լսելու և ինձ ուժ տալու համար... Ես երջանիկ եմ, որ չորս անգամ այցելել եմ Մեքա, մի անգամ իմ հանգուցյալ հոր և երեք անգամ' որպես նախագահ: Ես ուրախ եմ, որ աղոթել եմ իմ ընտանիքի հետ Սուրբ Քաաբայում: Ես իմ սրտում ունեմ այն նույն զգացողությունները, ինչ մեզնից յուրաքանչյուրը: Իմ առաջին աղոթքը եղել է մեր հողերի ազատագրման համար: Ես խնդրեցի Ալլահին ինձ ուժ տալ ազատագրելու մեր գրավյալ հողերը օկուպանտներից, ընծայելու մեզ այս երջանկությունը և վերադարձնելու մեր նախնյաց հողերը» (Goyushev, Altay):

Հատկանշական է, որ Ի. Ալիևը սեփական հասարակության աջակցությունը ստանալու համար քննադատության թիրախ դարձրեց Արևմուտքը: Նա մեղադրեց արևմտյան երկրների առաջնորդներին' իսլամատյացության կրքեր բորբոքելու, իսլամն անարգելու և անարգողների նկատմամբ աչք փակելու մեջ՝ նկատի ունենալով նաև Արցախի հարցում Արևմուտքի միտումնավոր անգործությունը: Արցախյան

պատերազմը համընկավ Ֆրանսիայում իսլամատյացության դրսևորումների հետ, որին նախորդել էր մուսուլման մոլեռանդ ահաբեկչի կողմից ֆրանսիացի ուսուցչի դաժան սպանությունը, դրա առիթով Ֆրանսիայի նախագահ է. Մաքրոնի հայտնի ելույթը, որում նա նշում էր, որ իսլամական ահաբեկչության դեմ Ֆրանսիայի պայքարը գոյաբանական բնույթ է կրում («Macron speaks.»): Հատկանշական է, որ Ալիևը փորձեց շարունակել Ռ.Էրդողանի' Արևմուտքին ուղղված քննադատության գիծը, Հայաստանի դեմ Ադրբեջանի պայքարը կապել նաև իսլամատյացության դեմ պայքարի հետ, քանի որ ըստ նրա' Հայաստանում կան իսլամատյացության դրսևորումներ:

Պատերազմից հետո Աղդամ կատարած այցի շրջանակներում Ի. Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ մուսուլմանական պետությունները չեն կարող բարեկամ լինել

254

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

մզկիթ քանդող և մզկիթում կովեր պահող պետության հետ: «...Դա կեղծավորություն և նաև անհավատություն է Հայաստանին ընդունել որպես բարեկամ» (Goyushev, Altay)։

Շուշիի նկատմամբ վերահսկողության հաստատումը և Գոհար տիկնոջ Վերին մզկիթի ազանը և սուննի ու շիա զինվորականների համատեղ աղոթքը նույնպես լայնորեն լուսաբանվեց և օգտագործվեց հասարակությանը համախմբելու նպատակով։

Ընդհանրապես հետպատերազմյան շրջանում Ի. Ալիևի այցելություններն առանձին մզկիթներ, նրա և նրա ընտանիքի անդամների կողմից հրապարակային աղոթքներն ու իսլամական խորհրդանիշների ակտիվ օգտագործումը փաստեցին քարոզչական դաշտում իսլամական դիսկուրսի վերափոխվող դինամիկան։ Ի. Ալիևը մզկիթներ էր տանում կարմիր կազմով Ղուրանը, որն իր հետ բերել էր Սաուդյան Արաբիայից։

Ջիհադ' ընդդեմ Հայաստանի. վարձկան ահաբեկիչների ներգրավումը

Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիայի ոչ հրապարակային և հրապարակային աջակցությամբ Հայաստանի դեմ ակտիվ միջազգային քարոզչություն էր իրականացվում ՝ շատ դեպքերում կրոնական երանգավորմամբ։ Հայկական աշխարհի դեմ տեղեկատվական քարոզչության իսլամական ուղղվածությունն իր հերթին նպաստեց, որ միջազգային իսլամական միջավայրում աշխարհիկ հիմքեր ունեցող Ադրբեջանը, որպես Ումմայի անդամ, ավելի ընկալելի դառնա, իսկ հայերի դեմ Ադրբեջանի վարած պատերազմը՝ ավելի օրինակարգ։ Արդյունքում հայկական աշխարհի դեմ իսլամական փաթեթավորմամբ անտագոնիստական մոտեցումները նոր թափ ստացան։ Ադրբեջանի՝ առավելապես շիայական ինքնությունը սուննիական միջավայրում քողարկվեց իսլամական համերաշխության, իսկ թյուրքական միջավայրում՝ պանթյուրքական համերաշխության գաղափարներով։ Հատկանշական է, որ Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիան օգտագործեց ոչ միայն իր կողմից ուղղորդվող պանթյուրքական և իսլամիստական պլատֆորմի քաղաքական ու գաղափարական, այլև ռազմական բաղադրիչը։ Արդյունքում սիրիական-

թուրքմենական ծագում ունեցող «Սուլթան Մուրադի» զինյալները և վարձկան ահաբեկիչները Թուրքիայի ճանապարհով Ադրբեջան նետվեցին (Pagliese, Matteo)։ Վերջիններիս մասնակցությունը բյուրեղացնում էր հայկական աշխարհի դեմ ոչ պաշտոնապես հայտարարված ջիհադը։ Վարձկան ահաբեկիչները, տոգորված ջիհադի գաղափարներով և գումար վաստակելու գայթակղությամբ, մեկնեցին Ադրբեջան՝ քրիստոնյաներից «ազատագրելու» «մուսուլմանական հողերը»՝ շատ դեպքերում առանց Ադրբեջանի տեղի ու կրոնական ուղղվածության մասին պատկերացում ունենալու։ Գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչպես վարձկան ջիհադիստներից շատերը հետագայում գանգատվել են՝ իմանալով, որ Ադրբեջանը շիայական երկիր է:

Չնայած թե' ադրբեջանական և թե' թուրքական կողմը բազմիցս հերքել են վարձկան ահաբեկիչների մասնակցությունը Արցախյան պատերազմին, այդ մասին կան բազմաթիվ վկայություններ։ Առավել արժեքավոր են ինչպես սիրիական աղբյուրները՝ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանի նյութերը («Nagorno-Karabakh battles...»), Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հարցազրույցը («Асад назвал Эрдогана инициатором конфликта.»), ՄԱԿ-ի զեկույցները («Mercenaries in and around the Nagorno-Karabakh.»), այնպես էլ դաշտային նյութերի հիման վրա իրականացված լրագրողական հետաքննությունները («The Syrian mercenaries.»)։

Առկա տվյալները գալիս են փաստելու, որ ջիհադի ոգեշնչումը նույնպես նախապես ներառված է եղել Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի օգտագործած գործիքակազմում՝ որպես հայկական աշխարհի դեմ պայքարի ու քարոզչության արդյունավետ գործիքակազմ։

255

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Եզրակացություն

Ադրբեջանի իշխող ընտրանին Արցախի հարցում կարողացավ գրագետ ու շահեկանորեն օգտագործել իսլամական գործոնը։ Տարիներ ի վեր միջազգային իսլամական ընտանիքի համար Արցախյան հարցում գեներացված իսլամական օրակարգը փորձաքննության ենթարկվեց նաև ներքին դաշտում։ 2020 թ.-ի Արցախյան պատերազմի համատեքստում Ադրբեջանի պաշտոնական ու հանրային դաշտում տեղի ունեցան արցախյան խնդրի հռետորաբանության կերպափոխումներ, որոնք պատերազմին նախորդող, ընթացիկ ու հաջորդող ժամանակահատվածում աչքի ընկան իսլամական երանգավորմամբ։ Այս տեսանկյունից հատկապես ուշագրավ է Ի. Ալիևի այցելությունները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ

(Աղդամ, Շուշի և այլն), աղոթքները մզկիթներում և «իսլամական ելույթները»։ Շուշիի մզկիթում սուննի և շիա զինվորականների միասնական աղոթքը դարձավ իսլամական դիսկուրսի առանցքներից մեկը։ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ամեն կերպ իսլամական հռետորաբանությունը ծառայեցնել պատերազմի հաղթանակների ամրագրմանը, ինչպես նաև աջակցություն ստանալ իշխող վարչակարգից դժգոհ հասարակական շրջանակներից։ 2020 թ.-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանը լայնորեն օգտագործեց իսլամական գործոնը ոչ միայն արտաքին, այլև ներքին լսարանում հայկական աշխարհի դեմ քարոզչության, հակահայկական տրամադրություններ ձևավորելու և վարչակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Օգտագործված գրականություն

1. ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին, https://www.sci.am/newsview.php?id=370&langid=1. Հասանելի է 25.11.2021։

2. Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը,

https://escs.am/am/news/5191. Հասանելի է 25.11.2021 ։

3. Փաշայան, Արաքս և Նավասարդյան, Նազելի.Իսլամական աշխարհի աջակցությունը Ադրբեջանին 2020 թ. արցախյան պատերազմի համատեքստում. «Գիտական Արցախ» 1(8), Երևան, 2021, էջ 106-119։

4. Addresses by the Minister of Foreign Affairs of the Republic of Azerbaijan Elmar Mammadyarov, Journal of the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan, No. 15, 2006.

5. Butler, Еd. ‘’The Syrian mercenaries used as 'cannon fodder' in Nagorno-Karabakh’’. BBC. 10 Nov 2020, https://www.bbc.com/news/stories-55238803. Accessed: 25.11.2021.

6. Charter. Organisation of Islamic Cooperation, https://ww1.oic-oci.org/english/charter/OIC%20Charter-new-en.pdf.Available: 25.11.2021.

7. Goyushev, Altay. The Azerbaijani Government’s Islamic Rhetoric During the Six Week War in Karabakh, https://bakuresearchinstitute.org/en/the-azerbaijani-governments-islamic-rhetoric-during-the-six-week-war-in-karabakh/. Available: 25.11.2021.

8. Ilham, Aliyev: Armenia which destroyed Azerbaijani mosques cannot be friend of

Muslim Countries, Sept. 10, 2017, https://www.azernews.az/nation/118782.html.

Available: 25.11.2021.

9. OIC condemns repeated provocations and aggression by Armenian military

forces against Azerbaijan, https://www.oic-

oci.org/topic/?t id=23879&t ref=14184&lan=en. Available: 25.11.2021.

256

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

10. OIC Expresses Concern over Destruction of Islamic Historical Shrines in

Occupied Territories of Azerbaijan, https://www.oic-

oci.orq/topic/?t id=24928&t ref=15226&lan=en. Available: 25.11.2021.

11. ‘’Macron speaks of 'existential' fight against terrorism after teacher killed in

France”. The Guardian, 17 Nov 2020,

https://www.thequardian.com/world/2020/oct/16/french-police-shoot-man-dead-after-knife-attack-near-paris-school. Accessed: 21 Nov 2021.

12. Mercenaries in and around the Nagorno-Karabakh conflict zone must be withdrawn–UN

experts, https://www.ohchr.orq/EN/NewsEvents/Paqes/DisplayNews.aspx?NewsID=2649

4. Accessed: 25.11.2021

13. Nagorno-Karabakh battles։ Over 2,000 mercenaries sent to Azerbaijan, nearly 135 killed so far, https://www.syriahr.com/en/188669/. Available: 25.11.2021.

14. Paqliese, Matteo.The Role of Foreign fighters in the Nagorno-Karabakh Conflict.

Italian Institute for International Political Studies, 08 Oct 2020,

https://www.ispionline.it/en/pubblicazione/role-foreiqn-fiqhters-naqorno-karabakh-conflict-27764. Available: 25.11.2021.

15. Tonoyan, Artyom. Armenia-Azerbaijan: Rethinking Role of Religion in the Nagorno-Karabakh Conflict, Religion, Conflict, and Stability in the Former Soviet Union. Editors: Miqacheva, Katya, and Frederick, Bryan. Rand Corporation, 2018.

16. Асад назвал Эрдогана инициатором конфликта в Карабахе, https://ria.ru/20201006/karabakh-1578356443.html.Достvпна: 25.11.2021. * 1

httDs://www.vetogate.com/. Available: 25.11.2021.

Works Cited

1. HH GAA haytararutyune Adrbejani h’skoghutyan tak antsac’ tarac’kneri mshakutayin zharanqutyan pahpanutyan ev mshtaditarkman kazmakerpman masin, https://www.sci.am/newsview.php?id=370&lanqid=1.[Statement of the National Academy of Sciences of the Republic of Armenia on the organization of protection and monitoring of the cultural heritage of the territories under the control of Azerbaijan, https://www.sci.am/newsview.php?id=370&lanqid=1 .Available: 25.10.20211.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2. ‘’Shushium verkanagn’vel e Gohar tiknoj m’zkite, https://escs.am/am/news/5191 [The mosque of Lady Gohar was restored in Shushi, https://escs.am/am/news/5191. Available: 25.10.2021].

3. Pashayan, Araks yev Navasardyan, Nazeli. Islamakan ashkhar’i a’j’akc’utyune’ Adrbejanin 2020 t. artsakhyan paterazmi hamatekstum . «Gitakan Artsakh» 1(8), Yerevan, 2021, 106-119. [Pashayan, Araks, and Navasardyan Nazeli. Islamic world support to Azerbaijan in 2020 in the context of the Artsakh war. ‘’Scientific Artsakh’’. 1(8), Yerevan, 2021, 106-119].

4. Addresses by the Minister of Foreign Affairs of the Republic of Azerbaijan Elmar Mammadyarov, Journal of the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan, No. 15, 2006.

5. Butler, Ed. ‘’The Syrian mercenaries used as 'cannon fodder' in Nagorno-Karabakh’’. BBC. 10 Nov 2020, https://www.bbc.com/news/stories-55238803. Accessed: 25.11.2021.

6. Charter. Organisation of Islamic Cooperation, https://ww1.oic-oci.org/enqlish/charter/OIC%20Charter-new-en.pdf.Available: 25.11.2021.

257

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

7. Goyushev, Altay. The Azerbaijani Government’s Islamic Rhetoric During the Six Week War in Karabakh, https://bakuresearchinstitute.org/en/the-azerbaijani-governments-islamic-rhetoric-during-the-six-week-war-in-karabakh/. Available: 25.11.2021.

8. Ilham, Aliyev: Armenia which destroyed Azerbaijani mosques cannot be friend of

Muslim Countries, Sept. 10, 2017, https://www.azernews.az/nation/118782.html.

Available: 25.11.2021.

9. OIC condemns repeated provocations and aggression by Armenian military

forces against Azerbaijan, https://www.oic-

oci.org/topic/?t id=23879&t ref=14184&lan=en. Available: 25.11.2021.

10. OIC Expresses Concern over Destruction of Islamic Historical Shrines in

Occupied Territories of Azerbaijan, https://www.oic-

oci.org/topic/?t id=24928&t ref=15226&lan=en. Available: 25.11.2021.

11. ‘’Macron speaks of 'existential' fight against terrorism after teacher killed in

France’’. The Guardian, 17 Nov 2020,

https://www.theguardian.com/world/2020/oct/16/french-police-shoot-man-dead-after-knife-attack-near-paris-school. Accessed: 25.11.2021.

12. Mercenaries in and around the Nagorno-Karabakh conflict zone must be withdrawn-UN

experts, https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=2649 4. Accessed: 25.11.2021.

13. Nagorno-Karabakh battles: Over 2,000 mercenaries sent to Azerbaijan, nearly 135 killed so far, https://www.syriahr.com/en/188669/. Available: 25.11.2021.

14. Pagliese, Matteo.The Role of Foreign fighters in the Nagorno-Karabakh Conflict.

Italian Institute for International Political Studies, 08 Oct 2020,

https://www.ispionline.it/en/pubblicazione/role-foreign-fighters-nagorno-karabakh-conflict-27764. Available: 25.11.2021.

15. Tonoyan, Artyom. Armenia-Azerbaijan: Rethinking Role of Religion in the Nagorno-Karabakh Conflict, Religion, Conflict, and Stability in the Former Soviet Union. Editors: Migacheva, Katya, and Frederick, Bryan. Rand Corporation, 2018.

16. Asad nazi’val Erdogana initsiatorom konflikta v Karabakhe, https://ria.ru/20201006/karabakh-1578356443.html. [Assad called Erdogan the initiator of the conflict in Karabakh, https://ria.ru/20201006/karabakh-1578356443.html. Available: 25.11.2021.

17. ‘Iran takshif 'akadhib 'Erdughan wa al’hukumat al'adhrbijaniyat hawl himayat al’a’thar al'islamiyati, https://www.vetogate.com/. [Iran exposes lies of Erdogan and the Azerbaijani government about the protection of Islamic monuments, https://www.vetogate.com/. Available: 25.11.2021].

ISLAMIC FACTOR IN THE CONTEXT OF 2020 ARTSAKH WAR: THE AZERBAIJANI PROPAGA TOOLKIT AGAINST THE ARMENIAN WORLD

ARAKS PASHAYAN

Institute of Oriental Studies, NAS RA,

Leading Research Fellow YSU Faculty of Oriental Studies Ph.D in History, Associate Professor Yerevan, the Republic of Armenia

258

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

The ruling elite of Azerbaijan used the Islamic factor in Nagorno-Karabakh issue in advantageous way. For many years the internationally formed anti-Armenian agenda for International Islamic community has been presented domestically. In the context of 2020 war the rhetoric of Karabakh issue was highlighted by Islamic undertone. Аfter the end of the war Ilham Aliyev’s visits to the areas controlled by Azerbaijan (Akna, Shushi, etc.), prayers in the mosques and ‘’Islamic speeches’’, are noteworthy. Particularly, the joint prayer of Sunni and Shia soldiers in Shushi Mosque has become the centrepiece of the Islamic discourse. The Azerbaijani authorities made every effort to use the Islamic factor to consolidate the victories of the war and to enlist the support of disaffected social circles. In general, Azerbaijan made extensive use of the Islamic factor in both external and internal audiences to spread propaganda against the Armenian world and to create anti-Armenian sentiments.

Keywords: Armenia, Artsakh, Azerbaijan, Islam, mosque, azan, xenophobia, OIC, jihad, terrorist.

ИСЛАМСКИЙ ФАКТОР В КОНТЕКСТЕ АРЦАХСКОЙ ВОЙНЫ 2020 г.. ПРОПОГАНДИСТСКИЙ ИНСТРУМЕНТАРИЙ АЗЕРБАЙДЖАНА ПРОТИВ АРМЯНСКОГО МИРА

АРАКС ПАШАЯН

ведущий научный сотрудник,

Института Востоковедения НАН РА, доцент факультета востоковедения Ереванского государственного университета кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

Правящая элита Азербайджана в своих политических интересах весьма выгодно использует исламский фактор в карабахском вопросе. В течение многих лет азербайджанская политическая элита формировала антиармянскую исламскую повестку как на международной исламской арене, также и внутри страны. Во время войны 2020 г. Баку в риторике карабахского вопроса более усилил исламский подтекст. Исламский фактор остался в его повестке и после окончания войны. Визиты Алиева в районы, перешедшие под контроль Азербайджана (Агдам, Шуши и др.), молитвы в мечетях и его выступления в русле исламской тематики, а также объединенная молитва суннитских и шиитских солдат в Шушинской мечети стала стержнем исламского дискурса.

Власти Азербайджана всячески использовали исламскую риторику не только для закрепления побед в войне, а также для всеобщей социальной мобилизации и, особенно, чтобы заручиться поддержкой недовольных правящим режимом общественных кругов внутри страны. В целом, Азербайджан широко использовал исламский фактор как во внешней, так и во внутренней аудитории в целях пропаганды против армянского мира и формирования антиармянских настроений.

Ключевые слова: Армения, Арцах, Азербайджан, ислам, мечеть, азан, ксенофобия, ОИС, джихад, террорист.

259

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.