Научная статья на тему 'Համացանցը Եվ քաղաքական կուսակցությունների զարգացման միտումները'

Համացանցը Եվ քաղաքական կուսակցությունների զարգացման միտումները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
283
149
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
քաղաքական կուսակցություններ / համացանց / վեբ կայքեր / մեդիահաղորդակցական կուսակցություններ / կուսակցական ցանցեր / կիբեռկուսակցություններ:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Էդգար Ալեքսանյան

Դասական կուսակցություններն այսօր կանգնած են քաղաքական նոր հաղորդակցության նետած մարտահրավերի առջև: Կազմակերպչական դասական մոտեցումներն այլևս նախկինի պես արդյունավետ չեն: Այդ պատճառով քաղաքական կուսակցությունները սկսում են ակտիվորեն հարմարվել իրավիճակին, ինչը հանգեցնում է դրանց գործունեության ցանցային վերակազմակերպմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERNET AND DEVELOPMENT TRENDS OF POLITICAL PARTIES

Today classical parties are faced with challenges posed by new political communication. The classical organizational approaches are no longer as effective as they used to be. As a result, the political parties actively adapt to the situation, which leads to the network reorganization of their activities.

Текст научной работы на тему «Համացանցը Եվ քաղաքական կուսակցությունների զարգացման միտումները»

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Էդգար Ալեքսանյան՛

Բանալի բաոեր ' քաղաքական կուսակցություններ, համացանց, վեբ կայքեր, մե-դիահաղորդակցական կուսակցություններ, կուսակցական ցանցեր, կիբեռկու-սակցություններ:

Ժամանակակից քաղաքական կուսակցությունները, «հանուն իշխանության» մղվող պայքարին մասնակցելու և իրենց նպատակներին հասնելու համար, սկսել են օգտագործել համացանցային ռեսուրսները: Արդի տեղեկատվահա-ղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման պայմաններում դասական զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ) բնութագրվում են վերահսկման բարձր մակարդակով, ինչը թանկացրել է օգտագործումը քաղաքականության մեջ: Ակնհայտ է, որ միայն ցանցային կառավարման հնարավորություններն արդյունավետ օգտագործելու պարագայում են կուսակցությունները կարողանում ընդարձակել իրենց սոցիալական տարածությունը, նպատակամետ օգտագործել իրենց ունեցած ռեսուրսները և մրցակցել վիրտուալ հարթակում: Չնայած պետությունը փորձում է քաղաքական կուսակցությունների համար ԶԼՄ-ի հավասար հասանելիություն ապահովել, այդ ջանքերը բավարար չեն մրցակցային պայմանները հավասարեցնելու համար: Այս տեսանկյունից հա-մացանցը մի շարք առավելություններ ունի: Այն մարտահրավեր է նետում քաղաքական գործընթացներին մասնակցելու սահմանափակ հնարավորություններին' տալով քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, միմյանց հասանելի լինելու, կարծիքների փոխանակում և համագործակցություն կազմակերպելու հնարավորություն: Այս ամենն էլ ավելի դյուրին ու էժան է դարձնում քաղաքական գործընթացները ընդարձակելով կուսակցությունների մասնակցության սոցիալական հիմքը: Դա հատկապես կարևոր է հարաբերականորեն նորաստեղծ կուսակցությունների և այլընտրանքային

՛ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հայցորդ:

տեսակետների ներկայացման համար: Ստիպելով դասական քաղաքական կուսակցություններին հարմարվել նոր պայմաններին' համացանցը քաղաքական սուբյեկտների և հասարակ քաղաքացիների համար հավասարեցնում է տեղեկատվական, դիսկուրսային և կազմակերպչական հնարավորությունները: Եթե քաղաքական կուսակցությունը կազմակերպություն է, որի նպատակն է ընտրություններին մասնակցելու, խորհրդարանում տեղեր ապահովելու և կառավարություն ձևավորելու միջոցով իր քաղաքականության իրականացումը, ապա ցանցերի օգտագործումն այս նպատակների իրագործման համար բավական գործուն է և արդյունավետ: Քաղաքական կուսակցությունները, սակայն, տարբեր կերպ են օգտագործում իրենց ցանցային ներուժը: Դրանց մի մասը պահպանում է կազմակերպչական դասական կառուցվածքը' համացանցն օգտագործելով որպես գործունեության երկրորդական ռեսուրս, մի մասն էլ ցանցային համագործակցության ազդեցության հետևանքով նոր կառուցվածքային հատկանիշներ է ձեռք բերում, մյուսներն ընդհանրապես վերակազմակերպվում են որպես ցանցային կուսակցութուններ: Այս խնդիրների առավել ակտիվ ուսումնասիրությամբ զբաղվում է զարգացած երկրների կուսակցականագիտությունը:

ՀՀ-ում կատարվում են համացանցային ռեսուրսն օգտագործելու առաջին փորձերը: Ընդ որում' քաղաքական կուսակցությունների գործելաոճի փոփոխությունների ուսումնասիրումն ընդանուր առմամբ սահմանափակվում է միայն նոր տեղեկատվական տեխնոլոգիաների' քաղաքական կուսակցությունների գործունեության վրա ունեցած աղդեցության յուրահատկության և կարևորության շեշտադրմամբ: ՀՀ-ում բավականաչափ ուսումնասիրված չէ դասական կուսակցությունների կերպափոխումը, ինչպես նաև նոր տեսակի կուսակցությունների առաջացման գործընթացի ազդեցությունը կոալիցիոն կառավարությունների կազմման և գործունեության վրա: Մինչդեռ ակնհայտ է, որ ՏՀՏ-ների զարգացումը հնարավորություն է տալիս քաղաքական կուսակցություններին օգտագործել համացանցը որպես իրենց քաղաքականության ներկայացման բազմամակարդակ ռեսուրս:

Քաղաքական կուսակցությունների և քաղաքական գործիչների կողմից օնլայն տիրույթի յուրացման գործընթացի առավել ակտիվ փուլը սկսվեց 2004թ., երբ տեղի ունեցավ անցում Web 1.0 տեխնոլոգիայից Web 2.0-ին, որը վեբ կայքերի բովանդակությունն ինտերակտիվ համագործակցության, տեսա-

նելի դարձնելու, անձնավորման և հաղորդակցական խթանման միջոցով լրացնելու հնարավորություն էր ընձեռում: Նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում կուսակցությունները սկսեցին ակտիվորեն օգտագործել համա-ցանցն իրենց ներկայացնելու համար: Պ.Նոռիսը, ուսումնասիրելով այն հիմնական խնդիրները, որոնք կարելի է լուծել կուսակցությունների վեբ կայքերի միջոցով, առանձնացնում է դրանց հատկություններից երկուսը. 1. վեբ կայքերը գործում են որպես բազմակարծությունը խթանող ֆորումներ, որոնք ընդդիմադիր քաղաքական գործիչներին իրենց տեսակետն արտահայտելու, ինչպես նաև կուսակցության քաղաքականությանը և դրա նպատակներին առնչվող տեղեկատվության ծավալը մեծացնելու հնարավորություն են ընձեռում, 2. վեբ կայքերը քաղաքական մասնակցության միջոցի դեր են խաղում' հեշտացնելով կուսակցությունների և քաղաքացիների միջև փոխադարձ կապի հաստատումը [1, p. 21-45]:

Գոյություն ունի քաղաքական կուսակցությունների համացանցային ներկայության գործառույթների մեկնաբանման երեք հիմնական մոտեցում: Առաջին մոտեցման համաձայն' կուսակցության մուտքը համացանց չի փոխում դրա քաղաքականության և գործունեության էությունը: Ժամանակակից տեղեկատվական հասարակության պայմաններում քաղաքականությունը գոյություն ունի «որպես հասարակ քաղաքականություն» [2, p. 256]: Երկրորդ մոտեցման հիմքում ընկած է համացանցի ժողովրդավարական էությունը, որը հնարավորություն է ընձեռում հավասարեցնել քաղաքական սուբյեկտների տեղեկատվական և ներկայացուցչական հնարավորությունները քաղաքական գործընթացների համատեքստում: Դա հատկապես կարևոր է քաղաքական փոքր խմբերի համար, որոնք չեն կարող իրենց հավասար մրցակցություն թույլ տալ դասական ռեսուրսներն ու ազդեցության միջոցներն օգտագործելով: Երրորդ մոտեցման էությունը տեղափոխվելն է օնլայն տիրույթ. կուսակցությունները սկսում են կերպափոխվել կառուցվածքային տեսանկյունից և իրականացնել իրենց քաղաքականությունը հաշվի առնելով տեղեկատվական ցանցի յուրահատկությունները: Դրանց մեծ մասը փաստացի վերածվում է նոր ցանցային կուսակցությունների: Համացանցն այս համատեքստում այն ազդակի դերն է խաղում, որը խթանում է դասական կառուցվածքային միավորների կերպափոխումն այնպես, որ քաղաքական կուսակցությունները սկսում են փոխվել:

Փաստորեն, արդի կուսակցությունների համար բնութագրական է մասնագիտացած մեդիահաղորդակցությունը հետևյալ հատկանիշներով [3, p. 77].

• մասնագիտացած հաղորդակցական մենեջմենթ,

• խնդիրների ձևակերպում մեդիահաղորդակցական տրամաբանության շրջանակներում,

• անցում համաձայնեցված ծրագրերից առանձին խնդիրների,

• իշխանության ռազմավարական կենտրոնի կողմից զտված, գիտակցված հնարավորությունների առկայություն,

• կուսակցական ակտիվ անդամների դերի նվազում (կամավորներ և այլն):

Քննարկվող շրջանակում նպատակահարմար է առանձնացնել վեբ կայքերի հետևյալ հիմնական գործառույթները' կուսակցական հեղինակության մասսայականության ամրապնդման, կուսակցականաշինության, քարոզելու և տեղեկատվության տարածման, շահերի համատեղման, կուսակցական ֆինանսների հավաքագրման, կուսակցական միությունների ստեղծման, հաղորդակցման, սոցիալական ցանցերի, համագործակցող կազմակերպությունների հետ կապի պահպանման գործառույթ [4, с. 29]: Լրացնելով այս գործառույթները որոշակի բովանդակությամբ' կուսակցությունները քաղաքացիների հետ պասիվ շփման ձևաչափից աստիճանաբար անցում կատարեցին ակտիվ շփման:

Կուսակցականագիտական գրականության մեջ քաղաքական կուսակցությունների վեբ կայքերի առանձնահատկություններն այսօր ակտիվ ուսումնասիրվում են: Ընդհանուր առմամբ, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են տեղեկատվական ապահովվածությունը, ռեսուրսային բազայի ամրապնդումը, մասնակցությունը, ցանցայնացումը, արշավների կազմակերպումը և այլն, կուսակցական կիբեռտիրույթի գնահատման հիմքն են կազմում: Դրան զուգահեռ նշվում է նաև, որ կուսակցությունների վեբ կայքերը քաղաքացիների' կուսակցական կյանքին մասնակցելու հնարավորությունների ընդլայնման տիրույթ են ստեղծում թափանցիկության, հետադարձ կապի և քննարկումների միջոցով: Այսօր հիմնականում ուշադրություն է դարձվում կուսակցությունների' սոցիալական ցանցերում (ВКонтакте, Facebook, Twitter, Youtube և այլն) ներկայությանը: Սակայն հույսը միայն համացանցում կուսակցության առկայության փաստի վրա դնելը բավական չէ արդյունավետ քաղաքական գործունեության համար: Այս նկատառումներով Տ.Օլսոնը և Տ.Նելսոնն առա-

ջարկում են գործողությունների տասը կետ, որոնց իրականացումը կբերի օն-լայն տիրույթի օգտագործման և քաղաքական գործունեության արդյունավետության ցուցանիշի բարձրացմանը [5, p. 63-64]: Հ.Մարգեթսը, որն առաջին անգամ առաջարկեց լրացնել քաղաքական կուսակցությունների ընդունված դասակարգումը (կադրային, մասսայական, լայնամասշտաբ, կարտելային) նոր տեսակով' կիբեռկուսակցություն, այդ նոր տեսակի հիմնական առանձնահատկությունը տեսնում է այն փաստի մեջ, որ դրաեք (կիբեռկուսակցու-թյունները) հրաժարվում են անդամակցության դասական մեխանիզմներից և անցնում են ընտրողների հետ անմիջական կապի ձևաչափին: Հ.Մարգեթսը նշում է. «Հիմնական առանցքային հատկանիշն այն է, որ կիբեռկուսակցու-թյուններն օգտագործում են ցանցային տեխնոլոգիաները ոչ այնքան անդամակցության դասական սկզբունքները, որքան ընտրողների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Այդ տեխնոլոգիաներն ավելի շատ նպաստում են անդամների թվի նվազմանը, այլ ոչ թե հակառակը [6, p. 528-536]»:

Чիբեnկnւսակցnւթյnւեեերե առանձնանում են հետևյալ հատկանիշներով.

• կուսակցության ակունքներ, որոնք են' անդամակցության փոփոխված սկզբունք, ընտրազանգվածի խառնածին համակարգ' ՏՀՏ և համացանց,

• սատարման ձևեր. անմիջական կապ ընտրողի հետ, ընտրողների նախասիրություններով պայմանավորված կուսակցական ուժեղ մրցակցություն,

• անդամակցության բացակայություն, «համախոհ» հասկացության

ազատ ընկալում (ընդ որում' տեսականորեն համախոհների թվին են դասվում բոլոր ընտրողները),

• հաղորդակցման կուսակցական միջոցներ, ցանցային հաղորդակցության միջոցներ' ներքին և արտաքին ցանցեր,

• քաղաքացիական հասարակության և պետության միջև զբաղեցրած դիրք, կուսակցությունը որպես կազմակերպություն (այլ ոչ թե ինստիտուտ), այդ կազմակերպությունները գործում են պետության և քաղաքացիական հասարակության սահմանին:

Այս հատկանիշներով օժտված են նաև այն դասական կուսակցությունները, որոնք սկսում են ակտիվորեն օգտագործել ՏՀՏ-ն իրենց գործունեությունում: Բայց էլ ավելի հատուկ են դրանք վիրտուալ կիբեռկու-սակցությունների բացարձակապես նոր երևույթին, որն ի հայտ եկավ 2010-

ական թթ. ի լրումն դասական կուսակցությունների: Նորամուծությունը գիտական գրականության մեջ միանշանակ չի ընդունվում հատկապես նկատի ունենալով կիբեռկուսակցությունների գաղափարազուրկ վիճակը: Այս համատեքստում ուսումնասիրելով կիբեռկուսակցությունները Փ.Թագարթը շեշտադրում է նրանց ժողովրդահաճո բնույթը [7, p. 128]: Համաձայնվելով արտահայտված կարծիքի հետ նշենք, որ մեր ուսումնասիրած գիտական գրականության մեջ ոչ միայն գաղափարախոսական հատկանիշները, այլ նաև «հանուն իշխանության համար» մղվող պայքարում պարտականությունները հստակեցված չեն: Դա էլ հնարավորություն է տալիս վարել ժողո-վրդահաճ ցանցային քաղաքականություն անտեսելով ռեալ սոցիալական տարածությունում առկա շահերի խմբերը:

Քաղաքական կուսակցությունները և շահերի խմբերը

Ցանցային համագործակցության պայմաններում, հանուն իշխանության համար մղվող պայքարին առավել ժողովրդավարական բնույթ հաղորդելու նպատակով, երիտասարդ կուսակցությունները նպատակամետորեն փոխ-հարաբերվում են շահային խմբերի հետ: Ժողովրդավարական անցման գործընթացում գտնվող երկրների կուսակցական գործունեությունն ուսումնասիրող փորձագետներն այն կարծիքին են, որ նշված համագործակցության հետևանքով կուսակցությունները վերածվում են նոր կառուցվածքային միավորների' այսպես կոչված լայն կուսակցական ցանցերի (extendedparty networks): Կուսակցությունների և շահային խմբերի համագործակցության ցանցային վերլուծությունը հիմնված է երկու հիմնական հանգամանքների վրա. 1. կուսակցությունների և շահային խմբերի միջև ցանցային համագործակցության ձևավորման առանձնահատկություններ, 2. շահային խմբերի հետ ինտենսիվ համագործակցության պայմաններում քաղաքական կուսակցությունների ցանցային կերպափոխումներ:

Կուսակցությունների և շահային խմբերի միջև համագործակցության թուլացումը պայմանավորված է նույն այն գործոններով, որոնք նպաստում են կուսակցությունների' մասսայական կազմակերպություններից լայնամաս-շտաբ կարտելային կուսակցությունների վերածվելուն: Ներկայումս առանձնացվում են կուսակցությունների և շահային խմբերի միջև համագործակցության, ինչպես նաև այդ համագործակցության ձևերի և ինտենսիվության վրա

ազդեցություն ունեցող հետևյալ հիմնական գործոնները: Առաջինը շահային խմբերի տարբերակման և սեգմենտացման գործընթացն է: Երկրորդ թուլանում են տարբեր տեսակի սոցիալական պառակտումների դերը և նշանակությունը: Այդ պառակտումները նախկինում ստիպում էին սոցիալ-դեմոկրատներին միավորվել արհմիությունների, խոշոր հողատերերին' գյուղատնտեսական միությունների, իսկ քրիստոնեական կուսակցություններին' կրոնական կազմակերպությունների հետ: Երրորդ գործոնի էությունն այն է, որ զանգվածային տեղեկատվության միջոցների դերի նշանակության մեծացումը (դա հատկապես վերաբերում է սոցցանցերին) նպաստում է տեղեկատվական ռեսուրսների փոխանակման նոր եղանակների ի հայտ գալուն, որոնք չեն ենթադրում կուսակցությունների և շահային խմբերի միջև կոորդինացվող կապի առկայություն: Իսկ չորրորդ գործոնը ենթադրում է, որ մեծացել են շահային խմբերի քաղաքական ազդեցության հնարավորությունները, ինչի հետևանքով վերջիններս կարող են չհամագործակցել կուսակցությունների հետ, կուսակցություններն էլ ավելի քիչ ուշադրություն են հատկացնում դասական կապերին: Վերջին գործոնը ենթադրում է, որ ժամանակակից կուսակցությունների կարտելային բնույթը և ներկուսակցական համագործակցությունը կոորդինացնելու ձգտումը, ինչպես նաև կուսակցության և պետության միջև կապի կարևորումը խթանեցին քաղաքական հասարակության մասնատումը հարաբերականորեն ինքնուրույն կուսակցական և քաղաքացիական հասարակության տարբեր ասոցիացիաների կողմից ձևավորված սեգմենտների: Իսկ այն փաստը, որ կուսակցությունները հայտնվեցին քննադատության կենտրոնում որպես պետության ազդեցության գործակալներ, նպաստեց քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական ասոցիացիաների դասական կապերի թուլացմանը:

«Լայն կուսակցական ցանցերի» տեսությունը կուսակցաշինությունը և կուսակցության գործունեությունը դիտարկում է ներկուսակցական և արտակուսակցական ֆորմալ կառույցների շուրջ ձևավորված կապերի համատեքստում: Իրականում կուսակցությունն այսօր ներկայացնում է տարաբնույթ կապերի ցանց, որն օգտագործվում է ընտրություններում հաջողության հասնելու և սեփական քաղաքականություն (ինչպես ընդդիմադիր, այնպես էլ լոյալ) անցկացնելու համար: Առանձնացվում են ցանցային համագործակցության հետևյալ հիմնական մասնակիցները' կուսակցության ֆորմալ կազմակերպչա-

կան միավորներ, ֆինանսական դոնորներ, կուսակցական ակտիվիստներ, արշավների կազմակերպիչներ, կուսակցության հետ համագործակցող շահային խմբեր, բարեկամաբար տրամադրված լրատվամիջոցներ: Մի կողմից' այսպիսի լայն կուսակցական ցանցերում դրանք չեն կարող գործել փոխկախվածության պայմաններից դուրս: Հիմնվելով կուսակցական ցանցերի և դրանց կոալիցիոե բնույթի վերլուծության վրա' Մ.Գրոսմանը և Ք.Դոմինգեզը նշում են, որ «կուսակցական գործիչները... ընդամենը ուժեղ փոքրամասնությունների կոալիցիայի ներկայացուցիչներ են' անելով դա այնպես, որ պաշտոնական կոմիտեները չեն կարող իշխանության կրող հանդիսանալ առանց նրանց շահերը հաշվի առնելու [8, p. 771]»: Մյուս կողմից' այդպիսի ցանցերում գործիչներից ոմանք կարող են լինել ավելի ազդեցիկ, քան մյուսները: Սակայն վճռորոշ նշանակություն ունի այն, որ ֆորմալ կազմակերպությունները ներառում են ճանաչված' հեղինակավոր առաջնորդներին, որոնք համագործակցությունն ու կոորդինացիան ուժեղացնելու իշխանություն ունեն: Հիերարխիայից դուրս առավել կարևոր սուբյեկտները կարող են գործել միայն ոչ պաշտոնական և ոչ անմիջական կերպով [9, p. 637]: Ընդհանրապես, քաղաքական կուսակցությունների և շահային խմբերի միջև նոր հարաբերությունների կայացման հետ կապված ԱՄՆ-ում կոալիցիոն կուսակցությունների նոր տեսության անհրաժեշտության հարց է առաջ քաշվում: Դրան զուգահեռ շեշտվում է, որ կուսակցական քաղաքական սուբյեկտները սկսում են մենեջերի դեր կատարել' նպաստելով շահային խմբերի և կուսակցական կոալիցիայի միջև համագործակցության կայացմանը [10, p. 581]: Սակայն շեշտվում է, որ կուսակցական լայն ցանցերի իրական վերլուծությունն ի ցույց է դնում ֆորմալ ցանցային համագործակցության համատեքստում կազմակերպչական միավորների կատարած դերի ոչ միանշանակ լինելը:

Դիտարկենք վերոնշյալ հատկությունները ԱՄՆ քաղաքական կուսակցությունների օրինակով: Մ.Գրոսմանը և Ք.Դոմինգեզը դեմոկրատների և հանրապետականների ցանցերի մասին որոշակի տվյալներ են բերում ըստ ցանցային համագործակցության երեք հիմնական ուղղությունների' սատարմանն ուղղված արշավներ, օրինաստեղծ կոալիցիաներ և քաղաքական գործողությունների կոմիտեներ [8, p. 777]: Ուշադրություն է դարձվում ցանցերի վճռորոշ գործիչների և ցանցային կառուցվածքի որոշակի առանձնահատկությունների վրա: Սատարմանն ուղղված արշավների համեմատությունը ցույց է տալիս, որ

դեմոկրատներն ու հանրապետականներն առանձնապես չեն տարբերվում այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին են ցանցի ծավալը (խմբերի քանակը ցանցում)' համապատասխանաբար 121 և 118 խումբ: Գրեթե նույնն է ցանցի խտության ցուցանիշը (առկա և տեսականորեն հնարավոր կապերի քանակի համեմատություն)' 0.21 և 0.17: Չեն տարբերվում նաև կենտրոնացման ցուցանիշները (այս ցուցանիշը ցույց է տալիս առկա կապերի քանակով առաջնահերթ համարվող հանգույցների և մնացած հանգույցների հարաբերությունը)' 14.1% և 14.4%: Զգալիորեն տարբերվում են կենտրոնական հանգույցների ցուցանիշները (այն հանգույցների քանակը, որոնք կանխորոշում են երկու հանգույցների միջև ամենակարճ հեռավորությունը): Դեմոկրատների համար այս ցուցանիշը կազմում է 6.4%, հանրապետականների համար' 13.1, ինչը խոսում է այն մասին, որ հանրապետականների ցանցում ամենակարճ հեռավորության համար պատասխանատու գործիչներն ավելի շատ են: Այս փաստը հաստատվում է նաև ԱՄՆ քաղաքական կուսակցությունների ցանցային մյուս վերլուծություններով: Այսպես, այդ երկրի երկու խոշորագույն կուսակցությունների համաժողովների պատվիրակների ցանցային ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ հանրապետականների ցանցը ներառում է ավելի շատ կազմակերպություններ' պատվիրակների ավելի մեծ թվով, այնինչ դեմոկրատների ցանցի կազմակերպությունների թվաքանակն ավելի մեծ է, սակայն պատվիրակների թվաքա-նակը բավական համեստ է: Այս տեսակետից դեմոկրատական կուսակցությունը ձգտում է կենտրոնացնել տեղեկատվական հոսքը կուսակցական կառուցվածքային միավորների միջոցով, իսկ հանրապետականներն օգտագործում են իրենց համախոհներին գործողությունների կոորդինացման և տեղեկատվության փոխանցման համար [11, p. 1665-1666]: Դեմոկրատների պարագայում սատարման կազմակերպման հիմնական գործող սուբյեկտներն արհմիություններն են, հանրապետականների պարագայում' բիզնեսը: Առաջիններին հատուկ է գործող սուբյեկտների բաշխումը ցանցով մեկ' կենտրոնից եզրեր, այնինչ հանրապետականներն ունեն ազգային տեսանկյունից ավելի նոսր կառուցվածք, որը ձևավորվել է պահպանողականների տարբեր խմբերի կողմից: Եվրոպայում կուսակցությունների ցանցային վերակառուցումն ընթացել և ընթանում է զարգացած տրիպարտիզմի պայմաններում: Ցանցային հարաբերությունները ԵՄ առաջատար երկրներում հնարավորություն են տալիս կուսակցություններին իշխանության համար պայքարում ընդգծված ներ-

կայացնել հանրային շահը և այն այլընտրանքները, որոնք առկա են սոցիալական ցանցում քաղաքականությունը խճանկարային ներկայացնելու համար: Եվրոպական կուսակցություններն այսօր քաղաքական օրակարգը մշակում են առաջին հերթին այն ներկայացնելով սոցիալական ցանցերին: Փաստորեն, հանուն իշխանության համար մղվող պայքարը որդեգրել է ցանցայ-նացման գաղափարը' ազդեցություն թողնելով քաղաքական արշավների և կուսակցությունների քաղաքական կազմակերպման վրա: Ցանցային

քաղաքական կուսակցությունների գաղափարն առավել հարմար է դառնում Եվրոպայի «երիտասարդացող» կուսակցական համակարգի վերլուծության համար: Ինչպես նշում է Ռ.Կարլսենը, Նորվեգական աշխատավոր կուսակցության համար օնլայն ռազմավարության հենասյունը դարձավ թեմատիկ ցանցային կառուցվածքի ձևավորումը, որը կուսակցության անդամների' կուսակցական կյանքին մասնակցելու շեմն իջեցնելու, ինչպես նաև նոր անդամներ ձեռք բերելու նպատակ ուներ, ինչը թույլ է տալիս խոսել դեպի կազմակերպման ցանցային մոդել կատարվող անցման մասին [12, p. 158-170]:

Մարտ, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Norris P, 2003. Preaching to the Converted? Pluralism, Participation and Party Websites. -Party Politics. Vol. 9. No. 1.

2. Margolis M, Resnick D, 2000. Politics as Usual: The Cyberspace «Revolution». Thous Oaks, CA.

3. Hartleb F, 2012. Al Tomorrow’s Parties: The Chnaging Face og European Party Politics. Brussels. Center for European studies.

4. Кислицына ИС, 2009. Политические партии в коммуникативном пространстве Интернета. Российская академия государственной службы при Президенте Российской Федерации.

5. Olson T, Nelson T, 2010. The Internets Impact on Political Parties and Campaign. KAS International Reports. No. 6.

6. Margetts H, 2006. Cyber Parties. - Handbook of Party politics (ed. by R. Katz: W. Crotty). Newbury Park, London, New Delhi.

7. Taggart P.,2000. Populism. Buckingham: Open University Press.

8. Grossmann M, Dominguez C, 2009. Party Coalitions and Interest Grooups Networks. -American Politics Research Vol. 37 N 5.

9. Koger G, Masket S, Noel H, 2009. Partisan Webs: Information Exchange and Party Networks. - British Journal of Political Science. Vol. 39. N 3.

10. Bawn K, Cohen M, Karol D, Masket S, Noel H, Zaller J, 2012. A theory of Political Parties, Groups, Policy, Demands and Nominations in American Politics. - Perspective on Politics. Vol. 10 N 3.

11. Heany M, Masket S, Miller J, Strogovich D, 2012. Polarized Networks: The Organizational Affiliations of National Party Convention Delegates. - American Behavorial Scientist. Vol. 56 N 12.

12. Karlsen R, 2013. Obama’s Online Succes and European Party Organizations: Adoption and Adaptation of U. S. Online Prcatices in the Norwegian Party Convention Delegates. - Journal of Information Technology and Politics. Vol. 10. N 2.

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Էդգար Ալեքսանյան

Ամփոփագիր

Դասական կուսակցություններն այսօր կանգնած են քաղաքական նոր հաղորդակցության նետած մարտահրավերի առջև: Կազմակերպչական դասական մոտեցումներն այլևս նախկինի պես արդյունավետ չեն: Այդ պատճառով քաղաքական կուսակցությունները սկսում են ակտիվորեն հարմարվել իրավիճակին, ինչը հանգեցնում է դրանց գործունեության ցանցային վերակազմակերպմանը:

ИНТЕРНЕТ И ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ ПОЛИТИЧЕСКИХ ПАРТИЙ

Эдгар Алексанян

Резюме

Традиционные партии сегодня сталкиваются с рядом проблем, связанных с новой системой политической коммуникации. Традиционные организационные подходы уже не могут быть такими же эффективными, какими являлись в прошлом. Как следствие, политические партии начинают активно приспосабливаться к новым условиям, что, в свою очередь, приводит к сетевой реорганизации их деятельности.

INTERNET AND DEVELOPMENT TRENDS OF POLITICAL PARTIES

Edgar Aleksanyan

Resume

Today classical parties are faced with challenges posed by new political communication. The classical organizational approaches are no longer as effective as they used to be. As a result, the political parties actively adapt to the situation, which leads to the network reorganization of their activities.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.