Научная статья на тему 'Անկայունության Եվ հատվածայնության գործոնները նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգերի ձեվաչափերում'

Անկայունության Եվ հատվածայնության գործոնները նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգերի ձեվաչափերում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
151
36
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արտակ Զաքարյան

Աշխատանքը նվիրված է ժողովրդավարական կերպափոխման գործընթացում գտնվող երկրների կուսակցական համակարգերի ձևաչափում առկա անկայունության և հատվածայնության գործոններին: Այս գործոնների ուսումնասիրման ժամանակ կարելի է համատեղել «տվյալների նվազեցման» և «ենթատեքստայնացման» տարրերը օգտագործելով անկախ փոփոխականների սահմանափակ թիվը, որոնց ազդեցության ընդհանուր գնահատականը, սակայն, տրվում է որակական վերլուծության արդյունքներով: Բացի անկայունության և հատվածայնության ընդունված ինդեքսներից, այստեղ հիմնավորված են լրացուցիչ թվային ցուցանիշները, որոնց օգնությամբ «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների միջև անցկացվել է իրատեսական համեմատական վերլուծություն:Կարևորելով «սահմանադիր ընտրությունների» արդյունքներն անկողմնակալ վերլուծելու անհրաժեշտությունը ներմուծված է «վճռական ընտրություններ» հասկացությունը։ Դրանք ընտրություններ են, որոնք լեգիտիմորեն փոխում են ընտրական նախապատվությունների քարտեզը, որի արդյունքում ձևափոխվում է կուսակցական համակարգի ձևաչափը և ստեղծվում են քաղաքականապես ինքնորոշված կուսակցական տարածություններ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье анализируется влияние факторов неустойчивости и фрагментации на форматы партийных систем новых демократий. В результате сравнительного исследования «учредительных выборов» разных стран и обсуждения взглядов разных исследователей в статье рассматриваются элементы «уменьшения данных» и «подтекстизации», действующие в случае неустойчивости и фрагментации. В работе рассмотрены проблемы методологии, связанной с целями более общих исследований; обоснована разработанная Э. Даунсом «теория средних избирателей», напрямую отрицающая существование «центра» как отдельного политического «союза». С учетом этого представлена необходимость непредвзятого анализа результатов «учредительных выборов». Для решения этой задачи выделяется соотношение партий в «союзах» и прослеживается их влияние на системную динамику неустойчивости и фрагментации. Опираясь на опыт новых демократий (Испания, Бразилия), действующих в рамках демократической «третьей волны», автор приходит к выводу о преимуществе «правых-левых» политически самоопределенных территорий без «центра».

Текст научной работы на тему «Անկայունության Եվ հատվածայնության գործոնները նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգերի ձեվաչափերում»

ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՎԱԾԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՆՈՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐՈՒՄ

Արտակ Զաքարյան

Աշխատանքը նվիրված է ժողովրդավարական կերպափոխման գործընթացում գտնվող երկրների կուսակցական համակարգերի ձևաչափում առկա անկայունության և հատվածայնության գործոններին: Այս գործոնների ուսումնասիրման ժամանակ կարելի է համատեղել «տվյալների նվազեցման» և «ենթատեքստայնացման» տարրերը օգտագործելով անկախ փոփոխականների սահմանափակ թիվը, որոնց ազդեցության ընդհանուր գնահատականը, սակայն, տրվում է որակական վերլուծության արդյունքներով: Բացի անկայունության և հատվածայնության ընդունված ինդեքսներից, այստեղ հիմնավորված են լրացուցիչ թվային ցուցանիշները, որոնց օգնությամբ «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների միջև անցկացվել է իրատեսական համեմատական վերլուծություն:

Կարևորելով «սահմանադիր ընտրությունների» արդյունքներն անկողմնակալ վերլուծելու անհրաժեշտությունը ներմուծված է «վճռական ընտրություններ» հասկացությունը։ Դրանք ընտրություններ են, որոնք լեգիտիմորեն փոխում են ընտրական նախապատվությունների քարտեզը, որի արդյունքում ձևափոխվում է կուսակցական համակարգի ձևաչափը և ստեղծվում են քաղաքականապես ինքնորոշված կուսակցական տարածություններ:

Քաղաքական համակարգերի ժողովրդավարական կերպափոխությունների գործընթացում տեսաբանները կարևորում են «կուսակցական համակարգի ձևաչափ» հասկացությունը, որն ըստ ամերիկացի քաղաքագետ Փ.Լևիսի հիմնականում «...արտաքին (այսինքն տվյալ հասարակությունում քաղաքական ուժերի տեղաբաշխման հետ ուղղակի կապ չունեցող) հատկանիշների ամբողջություն է, որոնց օգնությամբ բնութագրվում է քաղաքական ֆրագմենտացիայի (հատվածայնության) և ընտրական անկայունության աստիճանը: Անկայուն են համարվում այնպիսի կուսակցական համակարգերը, որոնցում մեծ թվով ընտրողներ ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում փոխում են իրենց նախապատվությունները։ Հատվածային են այն կուսակցական համակարգերը, որոնք բաղկացած են մեծ թվով տարրերից, այսինքն կուսակցություններից» [1, p. 19]: Հա-

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

մաձայնելով Փ.Լևիսի հետ և ընդհանրացնելով ԿԱԵ (Կենտրոնական Արևելյան Եվրոպա) և ՆԽՄ (Նախկին Խորհրդային Միություն) նոր ժողովրդավարական կուսակցական համակարգերի ձևավորման փորձը նշենք, որ այս երևույթն առաջին հերթին կարելի է բացատրել ինստիտուցիոնալ գործոնների ազդեցությամբ: Ինչպես գրում է Իսպանիայի ժողովրդավարական կերպափոխումն ուսումնասիրող անցումագետ, կուսակցականագետ Ս.Սանիստեբանը, «Որպես կանոն, նոր ժողովրդավար քաղաքական կուսակցությունները փորձում են զանգվածներին համոզել, որ իրենք հանրային շահն արտահայտող միակ ինստիտուտն են, այդ իսկ պատճառով գերակա են, քանի որ կայունություն, աստիճանակարգություն և ինստիտուցիոնալ փոխհարաբերություններ են ենթադրում» [2, с. 72-73]: Նման պարագայում կարելի է առանձնացնել ինստիտուցիոնալ ազդեցությունների հետևյալ գործոնները.

1. նոր ժողովրդավարական կուսակցական համակարգեր ձևավորելիս մեծ է ավտորիտար ռեժիմների ինստիտուցիոնալ ժառանգության դերը, ամենից առաջ այդ ռեժիմների գաղափարախոսական դիրքերի, այսպես կոչված ժառանգորդ-կուսակցությունների և նրանց կազմակերպական ռեսուրսների, ինչպես նաև այն կուսակցությունների, որոնք ձևավորվել են ժողովրդավարության համար, զանգվածային շարժումների հիման վրա,

2. ձևավորվող կուսակցական համակարգերի վրա լուրջ ազդեցություն է թողնում յուրահատուկ մի ինստիտուտ «սահմանադիր ընտրությունները»,

3. կուսակցական համակարգերի ձևաչափը պայմանավորված է նոր ժողովրդավարների հաստատած ինստիտուցիոնալ կարգի, հատկապես ընտրական համակարգի և կառավարման ձևով,

4. նոր ժողովրդավարների կուսակցական համակարգում առկա մարգի-նալության սահմանները, ինչի գերակայության պայմաններում փոխվում է ոչ միայն ընտրազանգվածի, այլև կուսակցական առաջնորդների վարքը:

Հասկանալի է, որ անկայունության և հատվածայնության նշված պատճառները փոփոխական են' կախված ժողովրդավարական կերպափոխության գործընթացներում առկա քաղաքական, քաղաքացիական և սահմանադրական մշակույթի որակից: Այդուհանդերձ, ժողովրդավարական կերպափոխության գործընթացներում ստեղծվում է ճանաչողական մի իրավիճակ, երբ պետք է փորձել հասկանալ, թե ինչ կերպ են միմյանց հետ առնչվում տարբեր ինստիտուցիոնալ գործոնները, որոնցից յուրաքանչյուրն առանձին արդեն նույնացված է որպես կուսակցական համակարգերի ձևա-

139

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

չափի կարևոր դետերմիեաետ: Ակնհայտ է, որ առանձին գործոնների հատվածային վերլուծությունից անհրաժեշտ է անցնել նոր ժողովրդավարական կուսակցական համակարգերն այս կամ այն չափով անկայուն դարձնող մեխանիզմների մասին ընդհանուր պատկերացման մշակմանը: Նպատակահարմար ենք համարել համեմատել ժողովրդավարական կերպափոխման գործընթացում գտնվող այնպիսի դասական երկրների կուսակցական համակարգերի ձևավորման տվյալները, ինչպիսին են Իսպանիան և Բրազիլիան:

Նման տարաբնույթ համակարգերի իրատեսական վերլուծության համար ի սկզբանե անհրաժեշտ է պատասխանել ավելի ընդհանուր կարգի

ռ

հարցերի. արդյոք օրինաչա փ է համեմատել այս աստիճան տարբեր քաղա-

ռ

քական համակարգերը, նման համեմատությունները չե ն հանգեցնի, արդյոք, տեղեկատվության կորստի, որն էականորեն կարժեզրկի ստացված արդյունքները: Այս հարցերին դրական պատասխան է տալիս անցումագետ Վ.Բանսը լուսաբանելով մշակութային, սոցիալ-տնտեսական, միջազգային և այլ համատեքստերի միջև գոյություն ունեցող այն արմատական տարբերությունները, որոնցում ժողովրդավարական կերպափոխություններն ընթանում են Արևմուտքում և Հարավում [3, p. 127]: Սակայն ենթատեքստերի տարբերությունների խնդիրը հառնում է ցանկացած տեսակի համեմատական հետազոտությունների ժամանակ: Այնինչ, նկատի ունենալով ժողովր-դավարացման «երրորդ ալիքի» շրջանակներում ընթացող կերպափոխությունների առանձնահատկությունները դժվար է կասկածի ենթարկել ազգային համեմատությունների նպատակահարմարությունը: Իր հոդվածի եզրափակիչ մասում Բանսն ընդունում է. «Արևելյան Եվրոպայի հաշվին ժո-ղովրդավարացման համեմատական հետազոտությունների լրացումը ստիպում է մեզ մտածել հիմնական խնդիրների մասին, որոնք կապված են այն բանի հետ, թե ինչպես անցումագետները հասկացան և վերլուծեցին անցումներն ավտորիտար կառավարումից Արևելքում, կարելի է ասել Հարավում նույնպես» [3, p. 127]:

Անցումագետ Ս.Ռագինն իր մշակած համեմատական մեթոդի օգնությամբ վերլուծելով կուսակցական համակարգերի ձևավորումն ու կերպափոխումը կարևորել է համատեքստերի տարբերության խնդրի մասնակի չեզոքացման երկու ճանապարհ: Դրանցից մեկը, ավալների նվազեցման հաշվին, անկախ փոփոխականների թվի սահմանափակումն է, մյուսը հետազոտման ենթաաեքuաայնացnւմը, որը կողմնորոշված է «անանուն» փոփոխականներից հրաժարվելուն' հօգուտ առանձին դեպքերի բազմակողմանի ուսումնասիրման և վերլուծության [4, с. 17]: Ընդունելով Ս.Ռագինի մեթոդը կարծում ենք, անկայունության և հատվածայնության գործոնների ուսումնա-

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

սիրման ժամանակ կարելի է համատեղել «տվյալների նվազեցման» և «ենթա-տեքստայնացման» տարրերը օգտագործելով անկախ փոփոխականների սահմանափակ թիվը, որոնց ազդեցության ընդհանուր գնահատականը, սակայն, տրվում է որակական վերլուծության արդյունքներով, որը կատարված էր միասնականացված մեթոդաբանական սխեմայով:

Նոր ժողու1րդավարութ]ուեեերի կուսակցական համակարգի ուսումնասիրման համեմատական մեթոդաբանությունը

Խնդրի ուսումնասիրվածության աստիճանով և այն նկատառումներով պայմանավորված, որոնք կապված են ստացված արդյունքների ճանաչողական օգտակարության հետ, անհրաժեշտ է կարևորել նոր ժողովրդավարություններում ինստիտուցիոնալ գործոնների ընտրությունը:

Ուսումնասիրելով ավտորիտար ռեժիմների ինստիտուցիոնալ ժառանգությունը ի տարբերություն ամերիկացի քաղաքագետ, Տրումենի անվան համալսարանի պրոֆեսոր Ջ.Իշիյամայի, որը հատկապես կարևորել է «ժառանգորդ-կուսակցությունների» գերակա դերը, դիտարկել ենք նոր ժողովրդավար կուսակցությունները, որոնք ձևավորվել են (կամ շարունակում են ձևավորվել) ավտորիտար ժողովրդավարության պայմաններում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ, ճիշտ է, «ժառանգորդ կուսակցությունները նոր ժողովրդավարություններում ամենից հաճախ հանդիպող նմանատիպ մրցակցային ակտորների տեսակ են և նրանց դերն արժանի է առանձնահատուկ վերլուծության, սակայն, կարծում ենք, նոր ինստիտուցիոնալ դիզայնի համար որոշիչ գործոն կարելի է օգտագործել և կառավարման ձևը, և ընտրական համակարգը» [5, p. 110]: Այդ նկատառումներով քաղաքական համակարգի կերպափոխման գործընթացի ամբողջական վերլուծության համար ակնհայտ է «սահմանադիր ընտրությունների» արդյունքներն անկողմնակալ վերլուծելու անհրաժեշտությունը:

Սակայն ժողովրդավարական կերպափոխման գործընթացում գտնվող երկրներում առկա են քաղաքական ժամանակի և տարածության ներդաշնակ դիտարկման դժվարություններ: Հասկանալի է, որ արժեքային համակարգերի արմատական կերպափոխմամբ պայմանավորված մարգի-նալությունը ընտրական անկայունություն է ծնում, որը կարող է կանխվել ամենաքիչը միայն երկու ընտրությունների արդյունքների հիման վրա: Ուսումնասիրելով 20-րդ դարի 50-ական թթ. աֆրիկյան և լատինաամերի-կյան երկրներում ընթացող ժողովրդավարական անցման գործընթացները

ռ

ամերիկացի քաղաքագետ Վ.Կեյն ուշագրավ հարցադրում է կատարել. «Ո ր ընտրությունները պետք է համարել «որպես երկրորդ», և արդյոք պարտա-

ռ

դիր է ղեկավարվել իրադարձությունների պարզ ժամանակագրական հա-

141

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

а

ջորդականությամբ, թե «երկրորդ» ընտրությունները պետք է ունենան իեչ-որ առանձնահատուկ հատկանիշներ» [6, p. 75]): Կարևորելով վերջին տարբերակը որպես «երկրորդ» ընտրություն նպատակահարմար է համարել «վճռական ընտրությունները» (հասկացությունը փոխառված է Վ.Կեյի աշխատությունից), այսինքն ընտրություններ, որոնք ամբողջովին փոխում են ընտրական նախապատվությունների քարտեզը, որի արդյունքում ձևափոխվում է կուսակցական համակարգի ձևաչափը և ստեղծվում է քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն: Ճիշտ է, շատ դեպքերում ընտրական անկայունությունը նոր ժողովրդավարություններում այնքան բարձր է, որ երկրորդ ընտրությունները դառնում են նաև «վճռական»: Միևնույն ժամանակ, արդյունավետ ենք համարում օգտագործել միայն օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքները:

Ժողովրդավարական կերպափոխությունների գործընթացում առկա կախյալ փոփոխականների անկայունության և հատվածայնության օպե-րացիոնալացումը որևէ դժվարություն չի ներկայացնում: Հատվածայնության մակարդակը որոշելու համար հետազոտողները, կիրառելով տարբեր մեթոդներ, ձգտում են ստեղծել «կատարյալ» թվային ինդեքս: Այսօր ընդունված է նոր ժողովրդավարությունների կերպափոխությունները դիտարկել Մ.Լաակսոյի և Ռ.Տաագեպերի առաջարկած ցուցանիշով, որը հայտնի է որպես «կուսակցությունների էֆեկտիվ թիվ» [7, p. 40]: Այն հաշվվում է բավականին պարզ բանաձևով N=1\ SPi, որտեղ Pi-ն ձայների բաժինն է, որը ստացել է i-րդ կուսակցությունը: Բնական է, որ կուսակցությունների էֆեկտիվ թիվն անփոփոխ է: Դինամիկ ցուցանիշը (D) կարելի է ստանալ N-ը բաժանելով կուսակցությունների սկզբնական էֆեկտիվ թվին, որտեղ N-ը հաշվարկվում է «կրիտիկական ընտրությունների» տվյալներով: D>1 ցույց կտա հատվածայնության աճը, D<1' նրա անկումը, D=1 հատվածայնության մակարդակում դինամիկայի բացակայությունը:

Անկայունությունը հաշվարկելիս ամենից հաճախ կիրառվում է «Պե-դերսենի ինդեքսը» (P): Այն ստանալու համար երկու ընտրությունների ժամանակ կուսակցությունների ստացած խորհրդարանական տեղերի կամ ձայների բաժինների բոլոր փոփոխությունները պետք է գումարել և բաժանել երկուսի: Օրինակ, եթե P=15, նշանակում է դիտարկվող ընտրություններում որոշ կուսակցություններ ընդհանուր առմամբ հավաքել են 15% ձայն կամ տեղ ավելի, քան նախորդներում, իսկ մյուսները նույնքան կորցրել են: Պետք է նշել, որ վերջնական ցուցանիշը ոչինչ չի ասում այն ընտրողների բաժնի մասին, որոնք իրականում փոխել են իրենց կուսակցական նախապատվությունները: Փաստորեն, հատվածայնությունը և անկայունությունը համակարգային հատկանիշներ են, ինչը նշանակում է, որ ներդր-

142

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

ված թվային ցուցանիշները բնութագրում են կուսակցական համակարգն ամբողջությամբ: Ցավոք, նրանց հիման վրա ստացված բնութագրերը մակերեսային են, քանի որ թույլ չեն տալիս դատել այն մասին, թե մրցակցային դերակատարներից հատկապես ով է «պատասխանատվություն կրում» անկայունության և հատվածայնության դինամիկայի համար: Ժողովրդավարական բազմաչափ կերպափոխման գործընթացում տրամաբանական է ենթադրել, որ «պատասխանատվության» չափն անհավասար է: Առաջադրված խնդրի լուծման համար առանձնացրել ենք կուսակցական համակարգերում «դաշինքներում» կուսակցությունների համադրվածությունը և փորձել պարզել, թե ինչ ազդեցություն են գործում «դաշինքներից» յուրաքանչյուրն անկայունության և հատվածայնության համակարգային դինամիկայի վրա: Համապատասխանորեն նպատակահարմար է մի շարք լրացուցիչ ինդեքսներ ներմուծել, որոնք թույլ են տալիս բազմակողմանիորեն բացահայտել քաղաքական տարրապատկերի բազմակազմությունը:

Նախևառաջ նույն տվյալների հիման վրա և նմանատիպ մեթոդներով, որոնք վերը դիտարկվեցին, յուրաքանչյուր «դաշինքի» համար անհրաժեշտ է պարզել կուսակցությունների էֆեկտիվ թիվը: Այդ ցուցանիշների գումարը, իհարկե, չի հավասարվելու ընդհանուր համակարգային կուսակցությունների էֆեկտիվ թվի և ոչ էլ դուրս կբերվի նրանից (եթե ձայները կամ տեղերը բաժանվում են «դաշինքների» միջև բացարձակ հավասարաչափ): Սակայն «ներդաշինքային» հատվածայնության դինամիկան, մեր պատկե-րացմամբ, կարելի է արտահայտել այլ ձևով, ինչի օգնությամբ կարելի է բացահայտել դիտարկվող մեթոդաբանությունում առկա թերությունը:

Առաջարկում ենք անկայունությունը չափելու համար օգտագործել հետևյալ սկզբունքները. սկզբում հաշվարկվում է P-ի նշանակությունն ամբողջ համակարգի համար, հետո այն դաշինքների ներսում, որոնք ընդհանուր առմամբ բարելավել են իրենց դիրքերը, առանձնացվում են այն կուսակցությունները, որոնք «կորցրել» են իրենց տեղերը կամ ձայները, իսկ այն դաշինքների ներսում, որոնց ընդհանուր ցուցանիշները վատացել են, առանձնացվում են ձայներ կամ տեղեր «ձեռք բերած» կուսակցությունները: Եթե մեկտեղենք այս «կորուստները» կամ «ձեռքբերումները» առանձին բաժիններում, իսկ հետո գումարենք ստացված գումարները, կորոշվի «ներդաշինքային անկայունության» հավաքական ցուցանիշը (Pi), իսկ եթե հանենք Pi-ից P, կստացվեն «միջդաշինքային անկայունության» ցուցանիշները (Pe): Վերը նկարագրված գործողության արդյունքում հնարավորություն կունենանք հաշվել P(S)^ կազմում Pi-ի տոկոսային բաժինը և, որն ավելի կարևոր է տվյալ հետազոտության նպատակների տեսանկյունից, ներկայացնել Pi-ն որպես առանձին դաշինքների ցուցանիշների գումար, իսկ դա նշա-

143

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

եակում է չափել նրանցից յուրաքանչյուրի տոկոսային բաժինը հավաքական եերդաշիեքայիե անկայունության կազմում: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ժողովրդավարական կերպափոխությունների գործընթացում ներկայացված երկու գործողություններն էլ հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ առանձնացված դաշինքների թիվը գերազանցում է երկուսը: Եվ դա առաջացնում է լուրջ մեթոդաբանական խնդիր, որը բազմակողմանի դիտարկելու նկատառումներով էլ կատարել ենք համեմատական ռեֆերենտների ընտրություն:

Քաղաքական խաղերը, որոնցում որպես հիմնական դերակատարներ հանդես եե գալիս կառավարությունն ու ընդդիմությունը, երկբևեռ եե: Դա նշանակում է, որ կերպափոխվող իրականությունում «դաշինքների» դիտարկման ընդունելի արարողակարգերից ամենապարզն անխուսափելիորեն ենթադրում է երկճյուղավորվածություե, որի արժեքայիե համակարգը «լավ կառավարման» սկզբունքների տեսանկյունից լուրջ հիմնավորման կարիք ունի: Հաերագումարելով աֆրիկյաե և լատիեաամերիկյաե երկրեե-րի քաղաքական համակարգերի կերպափոխման փորձը աեցումագետ, կուսակցակաեագետ Ջ.Մոլիեարը ենթադրում է, «որ առաջին հայացքից թվում է, թե «դաշինքների» բևեռների միջև ընկած «կենտրոնի» գոյությունը առավել արդյուեավետորեե կարող է նպաստել կերպափոխման գործընթացին, մինչդեռ նման պարագայում համաձայնեցում է տեղի ունենում քաղաքականության վերաբերյալ առկա մարգիեալացված հայացքների միջև, որն էլ դառնում է նոր ժողովրդավարների քաղաքական քննարկումների գլխավոր բանաձև» [8, p. 21-22]:

Որպես քաղաքական «կենտրոնի» սկզբունքի առկայության մասին հայեցակարգի անհրաժեշտության փաստարկում աեցումագիտությաե մեջ երբեմն օգտագործվում է Է.Դաուեսի ձևակերպած «միջին ընտրողների թեորեմը», որի համաձայն երկբևեռ կուսակցական համակարգերում ծագում է հիմնական դերակատարների արտահայտած նախապատվությունների մերձեցման միտում' ի հակակշիռ միջանկյալ դիրք գրաված ենթադրյալ ընտրողների նախապատվություններին [4, с. 28]: Սակայն ակնհայտ է, որ Դաուեսի թեորեմը ոչ միայն չի հիմնավորում, այլև ուղղակիորեն ժխտում է «կենտրոնի» գոյությունը որպես առանձին քաղաքական «դաշինք»: Եթե Դաուեսի դատողությունները ճիշտ եե, ապա վերջին հաշվով երկբևեռ համակարգերի զարգացման տրամաբանությունը պետք է հանգեցնի հիմնական դերակատարների միջև եղած տարբերությունների բացարձակ անհետացմանը, որն էլ հենց քվեարկության ժամանակ ձևախե-ղում է ընտրության հիմքերի արժեքայիե ուղղվածությունը:

Ժողովրդավարական կերպափոխման գործընթացում դերակատար-

144

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

ների դիրքերն իրար մոտենալով ուղղակի տեղ չեն թողնում ենթադրական «կենտրոնի» համար: Ամերիկացի քաղաքագետ Օ.Կիրհայմերը, դիտարկե-լով անցումային գործընթացում գտնվող Արևմտյան Եվրոպայի կուսակցական համակարգը, եկել է այն եզրակացության, որ, իրոք, «...հատկապես այն համակարգերին, որոնցում գերակշռում են ունիվերսալ կուսակցությունները (catch-all), համապատասխանում է «երկբևեռ» որոշիչը: Ուրեմն քաղաքականության մեջ հայտնի տեսական հեռանկարի «կենտրոն» չկա և լինել չի կարող [9, p. 48]:

Այսպիսով, քաղաքականությունը երկբևեռ տեսնելը հնարավորություն է տալիս ստեղծել համատեղելի քաղաքական տարրապատկերի կառուցվածքի ավելի բովանդակալից մոդել: Նման պարագայում ամենից առաջ հնարավոր է ցանկացած ներքուստ տարբերակված, երկճյուղված տեղաբաշխում դիտարկել որպես քաղաքականապես ինքնորոշված տարածություն: Այդ ժամանակ պարզվում է, որ նրա տարբեր տարրերը տարբեր աստիճանի մոտեցված են միջին կետին: Ինքնին դա, իհարկե, «կենտրոնի» մասին որպես առանձին դաշինքի պատկերացում չի ստեղծում: Բայց գոնե որոշվում է նրա ենթադրյալ տեղայնացումը: Հաջորդ քայլը կարելի է կատարել այն վարկածի հիման վրա, որ տվյալ քաղաքական համակարգում քաղաքական մրցակցության կառուցվածքն ունի ոչ թե միաչափ, այլ բազմաչափ բնույթ, այլ կերպ ասած միևնույն դերակատարները միաժամանակ տեղավորվում են քաղաքականապես ինքնորոշված մի քանի տարածություններում, որոնք իրար միջև կարող են ունենալ և ցանցային, և աստիճանակարգային կապեր: Դրանից հետևում է, որ միջին կետի մոտավորությունը նրանցից յուրաքանչյուրի վրա բնավ տվյալ դերակատարի դիրքերի բացարձակ անորոշության նշան չէ: Քանի որ լիովին հնարավոր է, որ քաղաքականապես ինքնորոշված մի տարածությունում նա զբաղեցնում է բևեռին մոտ տեղ, և հենց այդ պատճառով առաջին բաժանման դիրքն ուղղակի նրա համար ոչ մի նշանակություն չունի: Այդ կերպ «կենտրոն» հասկացությունը վերջապես ստանում է սեփական բովանդակություն և կարող է օգտագործվել կուսակցական համակարգերի ձևաչափերի վերլուծության ժամանակ:

Մնում է կողմնորոշվել, թե քաղաքականապես ինքնորոշված տարածություններից որն է ավելի նպատակահարմար օգտագործել որպես բազային արժեք քաղաքական համակարգի ժողովրդավարական կերպափոխման գործընթացում: Այս առումով անհրաժեշտ է օգտագործել ժողովրդավարական «երրորդ ալիքի» շրջանակներում գործող նոր ժողովրդավարների փորձը, ինչը միանշանակ խոսում է «աջ-ձախ» քաղաքականապես ինքնորոշված տարածությունների օգտին: Քաղաքական համակարգի ժողովրդավարական կերպափոխման գործընթացում այս մոդելի առաջատար

145

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

նշանակությունը դեպի ազատական ժողովրդավարություն ընթացող երկր-եերում ընդունվում է անգամ այն տեսաբանների կողմից, որոնց սկզբնական տեսական դիրքերը լիովին համաձայնեցվում են քաղաքական իրականության «բազմաչափ» տեսանելիության հետ:

Փաստորեն, քաղաքականապես ինքնորոշված տարածությունները կուսակցությունների աջ-ձախ բաժանման հիմք են հանդիսանում այնպիսի հարցերի տարբերությունների բացահայտման առումով, ինչպիսիք են տնտեսությունը կառավարելու պետական միջամտության ծավալները, բնակչության տնտեսական առավելություններ չունեցող խավերի աջակցման աստիճանը և պետական վերահսկման քաղաքականության մակարդակը: Նոր ժողովրդավարների օրակարգում վերը թվարկված հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում, քանի որ քաղաքական կերպափոխումները, նպա-տակամետորեն զուգամիտվելով տնտեսական բարեփոխումների հետ, քաղաքական ուժերի կողմից հանգամանքների դասավորվածության տրամաբանության պահպանման նախապայման են հանդիսանում: Այս պարագայում հնարավոր է որոշել, թե որ քաղաքական ուժերը պետք է դասել նոր ժողովրդավարություններում առկա երեք հիմնական «դաշինքների» շարքին, այսինքն «աջերին», «կենտրոնին» և «ձախերին»: «Աջերը» այն կուսակցություններն են, որոնք հանդես են գալիս տնտեսության մեջ պետական միջամտման արմատական կրճատման և «շուկայական ուժերի ազատ խաղի» պահանջով պետության վերահսկողական գործառույթների դեմ: «Ձախերը» զբաղեցնում են հակառակ դիրքերը: Ինչ վերաբերում է «կենտրոնին», ապա այստեղ տվյալ հարցերի նախապատվությունները որոշված չեն կամ թույլ են արտահայտված: Դրանք այնպիսի կուսակցություններ են, որոնց համար ավելի կարևոր է պաշտպանել իրավիճակով և ոչ թե ժողովրդավարական կերպափոխման տրամաբանությամբ պայմանավորված դիրքեր.

1. այսպիսի կուսակցությունների առաջնության համակարգում կենտրոնական դեր կարող է ունենալ հենց ժողովրդավարական անցման գործընթացը,

2. երբեմն քաղաքական թատերաբեմ են մտնում դերակատարներ, որոնք ապահովում են քաղաքականապես ինքնորոշված տարածությունների, սոցիալական, էթնիկական, մասնագիտական և ժողովրդագրական առանձին ճնշման խմբերի ներկայացուցչությունը,

3. բացառված չէ այնպիսի իրադրությունը, երբ նոր ժողովրդավարություններում ձևավորվում են գաղափարախոսական մրցակցության առանձնահատուկ չափեր, որոնք նպատակամիտված չեն ո չ տնտեսական բարեփոխումներին, ո չ ժողովրդավարական խնդիրներին և ոչ էլ կորպորատիվ ներկայացուցչությանը:

146

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

Այսպիսով, նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգերում քաղաքական ուժերի երեք «դաշինքների» առանձնացումը թույլ է տալիս վերը ներկայացված ընտրական անկայունության և քաղաքական հատվածայնության ցուցանիշներն օգտագործել ավելի տարբերակված (քան սովորական) վերլուծության համար: Արդեն բնութագրված մեծությունների Pe-ի, Pi-ի և S-ի, ինչպես նաև ընդհանուր դաշինքային անկայունության առաջին բաժինների շարքում դիտվող դեպքերից յուրաքանչյուրի համար «դաշինքներում» ամեն մեկի համար կհաշվարկվեն քաղաքական հատվածայնության ինդեքսներ ^Բ.-«աջեր», ^-«կենտրոն», ^-«ձախեր»), իսկ դրա հիման վրա կորոշվի ներդաշինքային հատվածայնության դինամիկան (DR, DC, DL): Անհրաժեշտ է ընդգծել, որ «դաշինքներ» հասկացությունը, որտեղ առանձնացված են «աջերը», «ձախերը» և «կենտրոնը», խիստ պայմանական կիրառում ունի: Խոսքը միայն այն կուսակցությունների մասին է, որոնք ունեն նմանատիպ դիրքեր (բոլորովին ոչ համապարփակ) հասարակությունում քաղաքականապես էական հարցերի շուրջ: Ինքնին նման «դաշինքների» առկայությունը ոչինչ չի ասում կոալիցիոն քաղաքականության հեռանկարների մասին, մասնավորապես, ինչպես նկատում է ռուս քաղաքագետ Ս.Կրասինը, երբ «չի ապահովում «փակ և մինիմալ օգտավետության» կամ էլ «քաղաքականապես գիտակցված» քաղաքականության երկրաչափությունը» [10, с. 70-71]:

Առավել ևս միևնույն «դաշինքի» շրջանակներում կարող են հայտնվել անհաշտ քաղաքական հակառակորդներ: Առաջին հերթին դա վերաբերում է տարակազմ «կենտրոնին», որը միավորում է այնպիսի կուսակցությունների, որոնք ունեն ծայրահեղական նախապատվություններ տարբեր քաղաքական ինքնորոշում ունեցող տարածություններում: «Աջերի» և «ձախերի» մոտ, ուր այդպիսի հնարավորությունը կապված է միջկուսակցական մրցակցության տարածքային երկրաչափության հետ, նմանատիպ իրադրություններ նոր ժողովրդավարություններում ստեղծվում են հազվադեպ, թեպետ ընտրական հնարավորությունների ընդհանուր անորոշությունը բնորոշ է ժողովրդավարական անցման ժամանակաշրջանին:

Վերը կատարված դատողությունների օգնությամբ որոշել ենք այն չափանիշները, որոնցով ուղղորդվել ենք նոր ժողովրդավարություններում կուսակցական համակարգերի ձևաչափերի շրջանակում համեմատական ռեֆերենտներ ընտրելիս: Այդ չափանիշներից որոշ չափով կարևորը «կենտրոնի» առկայությունն է, որը գոյություն ունի ոչ բոլոր ժողովրդավարություններում: Այն չի ստեղծվել, օրինակ, Չիլիում, որտեղ քաղաքական ասպարեզում, ըստ անցումագետ Ս.Քավիեդեսի, գերիշխում էին երկու հիմնական կոալիցիաներ, ինչպես նաև Բուլղարիայում, Չեխիայում, Լեհաս-

147

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

տանում [11, p. 145]: Որպես մյուս չափանիշ հանդես է գալիս «ժառանգորդ կուսակցությունների» գոյությունը, որոնք հետկոմունիստական աշխարհում գործում են գրեթե ամենուր, բայց զգալի ընտրական հաջողության են հասել միայն Իսպանիայում և Բրազիլիայում:

Ըևտրակաև տվյաչներիքանակական և որակական վերլուծություն

Ժողովրդավարացման «երրորդ ալիքի» շրջանակներում կուսակցական համակարգի ձևաչափի ընտրության իրատեսական հնարավորություն է ստեղծվել 1977 և 1982թթ. Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների փորձնական տվյալների զանգվածն ուսումնասիրելիս: Չեն կարևորվել 1979թ. ընտրությունները, որոնք ակնհայտորեն «կրիտիկական» չէին, քանի որ գրեթե ոչինչ չփոխեցին ո չ քաղաքական ուժերի տեղաբաշխման մեջ և ոչ էլ անգամ առանձին կուսակցությունների համար քվեարկության ծավալներում: 1977թ. «սահմանադիր ընտրություններում» հաղթեց 12 փոքր կուսակցություններից ձևավորված ԺԿՄ (Ժողովրդավարական կենտրոնի միություն) կուսակցությունը, որի հետ էր կապում ժողովրդավարական կերպափոխման հաջողությունը իսպանացիների մեծամասնությունը, բայց դրա հետ մեկտեղ կուսակցությունը գաղափարապես անորոշ և կազմակերպչականորեն փխրուն էր: Երկրորդ տեղն անցան համեմատաբար լավ կազմակերպված և ժողովրդավարացմանն անվերապահորեն աջակցող' 1879թ. Մադրիդում առաջին ինտերնացիոնալի իսպանական ֆեդերացիայի անդամների կողմից հիմնադրված «ձախ դաշինքը»' Իսպանիայի Սոցիալիստական Աշխատավորական Կուսակցությունը (ԻՍԱԿ) և Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ), իսկ «աջ դաշինքի» դիրքերը սոցիալ-տնտեսական հարցերով հետևողականորեն պաշտպանում էր միայն Ժողովրդավարական դաշինքը (ԺԴ), որը միաժամանակ հանդիսանում է «ժառանգորդ կուսակցություն» [12, с. 53]: Փաստորեն, քաղաքական ուժերի բաշխման դեպքում ընդդիմության դերը ժողովրդավարական կերպափոխման գործընթացում կապված էր աջ գաղափարախոսա-կան կողմնորոշումներով նախկին ռեժիմի հետ: «Կենտրոնը» բաժանվում է երկու մասի: Մի կողմից դրանք կուսակցություններ են, որոնց նախընտրական քարոզարշավներում գերիշխում են երկրի ժողովրդավարացման գործընթացի հետ կապված թեմաները: Դրանք են Ժողովրդավարական կենտրոնի միությունը և ավելի ուշ ստեղծված Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը (ԺՍԿ), իսկ մյուս կողմից դրանք բազմաթիվ տարածա-շրջանային կուսակցություններ են (ամենից առաջ կատալոնյան և բասկյան), որոնք հանդես են գալիս իրենց տարածաշրջանի լիազորություններն

148

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

ընդլայնելու համար: Դաշինքների և կուսակցությունների ընտրությունների արդյունքները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Իսպանիայի 1977և 1982թթ. օրենսդիր ընտրությունների արդյունքները (ձայների տոկոսնեյավ)

1977թ. 1982թ.

ԱՋԵՐ Ընդհանուր 8,4 25,8

ԺԴ 8,4 25,8

ԿԵՆՏՐՈՆ Ընդհանուր 51,9 23,7

ԺԿՄ 34,8 6,7

ԺՍԿ - 2,8

Կատալոնյան կուսակցություններ 4,5 3,9

Բասկյան կուսակցություններ 2,0 2,9

Տարածաշրջանային այլ կուսակցություններ 10,6 7,4

ՁԱԽԵՐ Ընդհանուր 39,6 50,6

ԻՍԱԿ 30,3 46,5

ԻԿԿ 9,3 4,1

Աղբյուր. Leonard D. Natkeilr. World Atlas of Elections: Voting Patterns in 39 Democracies L.,1986:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Բրազիլիայի ընտրական վիճակագրության զանգվածն ուսումնասիրելով կազմել ենք 1986 և 1990թթ. պատգամավորների կոնգրեսի պալատի ընտրությունների արդյունքները: Կուսակցությունների և «դաշինքների» ստացած արդյունքները բերվում են տեղերի տոկոսներով, քանի որ ընդհանուր ձայների բաշխումներն ազգային մասշտաբով' Բրազիլիայում չեն հրատարակվում: Իհարկե, դա հիմք է տալիս կասկածելու Բրազիլիայի տվյալների համադրությանը մյուսների տվյալների հետ: Այնուամենայնիվ, ինչպես ներկայացվում է դիտարկվող դեպքում, այդպիսի շեղումը պաշտոնական համադրումից ոչ միայն լիովին թույլատրելի է, այլ նաև նպատակահարմար: Բրազիլիայում ընտրություններն անցկացվում են համաչափ ցուցակային համակարգով ցածր արգելափակիչ պատնեշով առանձին նահանգներում, որոնք ստեղծում են մեծ չափերի ընտրատարածքներ: Դա ապահովում է համաչափության չափազանց բարձր մակարդակ, այսինքն տեղերի տոկոսների մոտեցումը կուսակցություններին տրված ձայների տոկոսներին:

Բրազիլիայում կուսակցությունների ըստ դաշինքների բաժանման պատկերը նման է իսպանականին, չնայած կուսակցական սպեկտրի կառուցվածքը զգալիորեն ավելի բարդ է (տե ս Աղյուսակ 2): «Ձախերի» թվին դասված են Ժողովրդավարական տրաբալյիստյան կուսակցությունը (ԺՏԿ),

149

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Աշխատավորների կուսակցությունը (ԱԿ), Բրազիլիայի սոցիալիստական կուսակցությունը (ԲՍԿ), ավելի ուշ ստեղծված Բրազիլիայի սոցիալ-ժողո-վրդավարական կուսակցությունը (ԲՍԺԿ), ինչպես նաև մի շարք ավելի փոքր կազմակերպություններ, այդ թվում կոմունիստական կուսակցություններ: Բացի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության (ՍԺԿ) «ժառանգորդ կուսակցություններից», «աջեր» պետք է համարել Ազատական ճակատ կուսակցությունը (ԱՃԿ), Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը (ՔԺԿ), Ազատական կուսակցությունը (ԱԿ), Բրազիլական տրաբարիստյան կուսակցությունը (ԲՏԿ), Ազգային վերակառուցման կուսակցությունը (ԱՎԿ) և Ազգային զորահավաքի կուսակցությունը (ԱԶԿ): «Կենտրոնի» մեջ ընդգրկվել է միայն Բրազիլիայի ժողովրդավարական շարժում կուսակցությունը (ԲԺՇԿ), որի նախընտրական քարոզչությունը, ինչպես Իսպանիայում ԺՄԿ-ի մոտ, կենտրոնացել է ժողովրդավարացման գործընթացի և հենց իր կուսակցության ներդրման վրա:

Աղյուսակ 2

1986և 1990թթ. ընտրությունների արդյունքները Բրազիլխայում(տեղերի տոկոսներով)

1986թ. 1990թ.

ԱՋԵՐ Ընդհանուր 36,3 48,1

ՍԺԿ 6,6 8,3

ԱՃԿ 23,8 16,7

ՔԺԿ 1,2 4,3

ԱԿ 1,2 3,0

ԲՏԿ 3,5 7,6

ԱՎԿ - 8,0

ԱԶԿ - 0,2

ԿԵՆՏՐՈՆ Ընդհանուր 53,6 21,4

ԲԺՇԿ 53,6 21,4

ՁԱԽԵՐ Ընդհանուր 10,0 30,5

ԺՏԿ 4,9 9,3

ԲՍԺԿ - 7,4

ԲՍԿ 0,2 2,2

ԱԿ 3,3 7,0

1986թ. ընտրությունների երկու կուսակցություններ 1,6 -

1990թ. ընտրությունների յոթ կուսակցություններ - 4,6

Աղբյուր. Mainwaring S. Brazil: Weak Parties, Feckless Democracy- Mainwaring S., Scully T.R. (eds.) Building Democratic Institution: Party Systems in Latin America. Stanford, 1995.

150

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

Այսպիսով, դիտարկվող դեպքերում հաջողվում է առանձնացնել քաղաքական ուժերի երեք համադրվող դաշինքները, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել անկայունության և հատվածայնության գործոնները ընտրական վիճակագրության քաղաքական վերլուծության միևնույն մեթոդաբանությամբ: Այդ նկատառումով ներկայացրել ենք (Աղյուսակ 3) ընտրական անկայունության ցուցանիշները նոր ժողովրդավարությունների երկր-ներում: Աղյուսակից երևում է, որ ընդհանուր անկայունությունն ամենից շատ առկա է նոր ժողովրդավար երկրներից Ռուսաստանում: Այն ավելի քան վեց անգամ գերազանցում է միջին արևմտաեվրոպական մակարդակը և գրեթե երկու անգամ բարձր է, քան Հունգարիայում: Սակայն, ընդհանուր առմամբ, հետկոմունիստական ժողովրդավարություններում հունգարական օրինակն ավելի հատկանշական է ռուսականից: Մինչդեռ Իսպանիայում և Բրազիլիայում անկայունության մակարդակները գրեթե նույնն են, և նրանց թվային նշանակությունը մոտավորապես միջին է ըստ ընտրանքի, որն օգտագործվում է տվյալ հետազոտություններում: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ լայն հեռանկարներում P-ի նշանակությունները նշված երկրներում բավական բարձր են ստացվում, անգամ Լատինական Ամերիկայի նոր ժողովրդավարների համանման ցուցանիշների համեմատությամբ:

Աղյուսակ 3

Ընտրական անկայունության ցուցաեիշները

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան

P 37,2 39,4 26,6 51,7

Pe 28,3 32,9 15,2 11,9

Pi 8,9 7,2 11,4 39,8

S 23,9 18,1 43,0 76,9

Աղբյուր. Mainwaring S., Sculli T.R. Introduction: Party Systems in Latin America.- Mainwaring S., Scully T.R. (eds.) Building Democratic Institution: Party System in Latin Amerca. Stanford,1995:

Այսպիսով, ընդհանուր անկայունության վերլուծության արդյունքներով թվում է, թե կարելի է եզրակացնել, որ հունգարական և ռուսական դեպքերը ծայրահեղություններ են, այնինչ իսպանական և բրազիլական դեպքերն իրար նման են: Սակայն միջդաշինքային և ներդաշինքային անկայունության բնույթը ստիպում է կասկածել այդպիսի եզրակացության օրինաչափականությանը: Իսպանիայում և Բրազիլիայում առկա են շատ նմանություններ, բայց դրա հետ մեկտեղ պարզվում է, որ մոտ են իրար Ռուսաստանի և Հունգարիայի Pe-ի չափումները, ընդ որում վերջին դեպ-

151

Ա.Զաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

քում այն ցածր է, իսկ ընդհանուր անկայունության անսովոր բարձր մակարդակը (2,3-ով) բացատրվում է ներդաշինքային դինամիկայով: Տվյալ հարաբերություններում Ռուսաստանին հակադրություն է հանդիսանում Բրազիլիան, որտեղ ներդաշինքային անկայունության տոկոսային բաժինը ցածր է ավելի քան չորս անգամ:

Ընդհանուր ներդաշինքային անկայունությունում առանձին դաշինքների բաժինների վերլուծության ժամանակ պատկերն ավելի բարդ ու բազ-մակերպ է հանդես գալիս (Աղյուսակ 4): Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, ըստ տվյալ չափանիշների ուղղակի անհնար է «խմբավորել» դիտարկվող դեպքերը, քանի որ մոդելներից յուրաքանչյուրն ունի բավական ինքնատիպ ազգային-առանձնահատուկ բնույթ: Իսպանիայում բացարձակ բացակայում է անկայունությունը «աջ դաշինքի» շրջանակներում, իսկ նրա հիմնական կողմերն են «կենտրոնը» և հատկապես «ձախերը»: Բրազիլիա-յում ճիշտ հակառակ իրավիճակն է, քանի որ ներդաշինքային անկայունության դինամիկան այստեղ ամբողջությամբ կենտրոնացված է «աջ դաշինքում»: Բաշխումը քիչ ավելի հավասարաչափ է Հունգարիայում և Ռուսաստանում, բայց և այստեղ էլ պատկերները զգալիորեն տարբերվում են. եթե առաջին դեպքում, պարզվում է, ամենաանկայունը «ձախ» դաշինքն է, ապա երկրորդում, ընդհակառակը, այն ավելի կայուն է:

Աղյուսակ 4

Իսպանիա Բրա^լիա Հունգարիա Ռուսաստան

Աջեր 0 100 28,1 49,3

Կենտրոն 41,6 0 18,4 40,2

Ձախեր 58,4 0 53,5 10,5

Ակնհայտ է, որ ժողովրդավարական կերպափոխությունների ժամանակ ընդհանուր քաղաքական հատվածայնության ցուցանիշները (Աղու-սակ 5) ըստ օգտագործված ընտրանքների բավական բարձր են: Միայն 1986թ. բրազիլական ընտրությունների ժամանակ այդ ցուցանիշը լայն համեմատական հեռանկարում ընդունվել է որպես միջին ցուցանիշ: Մինչդեռ միջինից բարձր են Հունգարիայի երկու և Բրազիլիայի 1990թ. ընտրություններում առկա հատվածայնության մակարդակները, իսկ ՌԴ կուսակցական համակարգն անընդհատ ցուցադրում է N-ի չափազանց բարձր մակարդակ: 1995թ. ընտրությունների արդյունքում այն դիտարկվում է որպես աշխարհի ամենահատվածայնացվածը: Հատվածայնության բաշխումը դաշինքների

152

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Զաքարյան

ինքնատիպ է: Իսպանիայում քաղաքական սպեկտրի ամենահատվածայ-նացված մասը մշտապես եղել է «կենտրոնը», մինչդեռ Բրազիլիայում «աջերը» և «ձախերը»: Հունգարիայում հատվածայնության «դաշինքների» բաշխման պատկերը կրեց արմատական փոփոխություններ. եթե 1990թ. բարձր հատվածայնացվածության աստիճանով տարբերվում էր «ձախ դաշինքը», իսկ նրան հաջորդում էր «կենտրոնը», ապա չորս տարի անց NC նշանակությունը դարձավ ամենամեծը, իսկ N ամենափոքրը: «Գումարելիների տեղերի փոփոխություն», չնայած ավելի սահմանափակ, տեղի ունեցավ նաև Ռուսաստանում, ըստ հատվածայնության մակարդակի այստեղ սկզբում «գլխավորում էին» «աջերը», իսկ հետո «կենտրոնը» (ընդ որում ընդհանուր բաշխումը մոտենում էր հունգարականին):

Աղյուսակ 5

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան

1977թ. 1982թ. 1986թ. 1990թ. 1990թ. 1994թ. 1993թ. 1995թ.

N 4,2 3,4 2,8 8,7 6,7 5,5 8,3 11,1

NR 1 1 2,1 4,7 1,7 2,0 3,2 5,0

NC 2,1 6,5 1 1 2,3 3,2 2,7 6,1

NL 1,6 1,2 2,8 4,7 3,2 1,3 1,9 1,9

Աղբյուր. Taagepera R., Shugard M.S.Seats and Votes: The Effects and Determinants of Electoral Systems. New Haven 1989.

Հատվածայնության ցուցանիշների դինամիկան բավական տարաբնույթ է Իսպանիայում և Հունգարիայում (Աղուսակ 6), որտեղ նկատվում է D-ի նշանակության նվազում, իսկ Ռուսաստանում մոտավորապես նույնպիսի աճ, այնինչ Բրազիլիայում հատվածայնությունն աճել է ավելի քան 3 անգամ: Սակայն D-ի հարաբերական նշանակությունները, ըստ առանձին «դաշինքների», բաշխված են որոշակիորեն հավասարաչափ: Երեք դեպքերում՝ իսպանական, հունգարական և ռուսական, ամենադինամիկ հատվածայնությունը նկատվում է «կենտրոնում», իսկ ամենադանդաղը «ձախ դաշինքում»: Առանձնահատկությամբ աչքի է ընկնում միայն Բրազիլիան, որտեղ ամենից ցածր է հենց DC-ի նշանակությունը, չնայած այստեղ էլ DR-ը բարձր է DL-ից:

153

Ա.Զաքարյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Աղյուսակ 6

Քաղաքական հատվածայնության դիեամխկաե

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան

D 0,8 3,1 0,8 1,3

DR 1,0 2,2 1,2 1,6

DC 3,1 1,0 1,4 2,3

DL 0,8 1,7 0,4 1,0

Հաերագումարելով կատարված վերլուծությունը կարող եեք հաստատել, որ յուրաքանչյուր երկրի եոր ժողովրդավարների կողմից ստացված արդյունքներն էականորեն տարբերվում եե միմյանցից և դրանք չի կարելի քեեարկել մեկ մոդելի շրջաեակեերում: Ընդհակառակը, եոր ժողովրդավարական երկրեերում առկա եե զգալիորեն տարբեր կուսակցական համակարգի ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրն ուեի եույեակաեացեող յուրահատուկ բնութագրիչներ: Բացահայտելով իեստիտուցիոեալ գործոնները, որոնք «պատասխանատու» եե եերազգայիե և ազգամիջյան փոփոխությունների համար, անհրաժեշտ է ճշգրտել այե չափորոշիչեերը, որոնց օգնությամբ հնարավոր է որակական վերլուծություե կատարել: Մեթոդաբանական համասեռություե հնարավոր կլինի ապահովել ժողովրդավարական կերպափոխման գործընթացում առկա ինչպես աեկախ փոփոխականի տեսության, այնպես էլ քաղաքական տեքստերի միջև առկա եերքիե հաղորդակցության վերլուծության հաշվին: Այս նկատառումներով կարևորել եեք եախ ժողովրդավարական «սահմանադիր ընտրությունների» արդյունքները' ազգային առանձնահատուկ գործընթացների համատեքստում, այնուհետև «ժառաեգորդ-կուսակցություեեերի» դերը և եոր ժողովրդավարների իեստիտուցիոեալ դիզայնը' «կրիտիկական» ըետրություեեերի ժամանակ:

Փետրվար, 2006թ.

Աղբյուրներ և գրակաեություե

1. Lewis P.G, Political Institutionalization and Party Development in Post-Communist Poland, 1994, Vol. 46.

2. Санистебан С, Основы политической науки, пер. с испан., А. П. Купцова, М., 1990.

3. Bunce V, Should Transitologists Be Grounded?, 1995, Vol. 54.

4. Чилконт Рональд Х, Теории сравнительной политологии. В поисках парадигмы / Пер. с англ. - М, 2001.

5. Ishiyama J. T, Communist Parties in Transition: Structures, Leaders and Processes of

154

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ԱԶաքարյան

Democratization in Eastern Europe, 1995, Vol. 27.

6. Key VO, The Theory of Crucial Elections, 1995, Vol. 17.

7. Laakso M, Taagepera R, Effective Number of Parties: A Measure with Application to West Europe, 1979, Vol. 12.

8. Molinar J, Counting the Number of Parties: An Alternative Index, 1991, Vol. 85.

9. Kirhcheimer O, The Transformation of the Western European Party Systems, La-Palombara L, Weiner M. (eds), Political Parties and Political Development, Princeton, 1966.

10. Красин С. Г, Геометрия политики, М., 2002.

11. Caviedes C. N, Election in Chile: The Road Towards Redemocratization, Boulder, 1991.

12. Политические партии: Справочник /Под. общ. ред. Загладина В.В., Киселева Г.А., М., 1981.

ФАКТОРЫ НЕУСТОЙЧИВОСТИ И ФРАГМЕНТАЦИИ В ФОРМАТАХ ПАРТИЙНЫХ СИСТЕМ В НОВЫХ ДЕМОКРАТИЯХ

Артак Закарян

Резюме

В статье анализируется влияние факторов неустойчивости и фрагментации на форматы партийных систем новых демократий. В результате сравнительного исследования «учредительных выборов» разных стран и обсуждения взглядов разных исследователей в статье рассматриваются элементы «уменьшения данных» и «подтекстизации», действующие в случае неустойчивости и фрагментации. В работе рассмотрены проблемы методологии, связанной с целями более общих исследований; обоснована разработанная Э. Даунсом «теория средних избирателей», напрямую отрицающая существование «центра» как отдельного политического «союза». С учетом этого представлена необходимость непредвзятого анализа результатов «учредительных выборов». Для решения этой задачи выделяется соотношение партий в «союзах» и прослеживается их влияние на системную динамику неустойчивости и фрагментации. Опираясь на опыт новых демократий (Испания, Бразилия), действующих в рамках демократической «третьей волны», автор приходит к выводу о преимуществе «правых-левых» политически самоопределенных территорий без «центра».

155

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.