Научная статья на тему 'Քաղաքական գիտակցության Եվ վարքագծի մշակույթի առանձնահատկություններն Արցախի Հանրապետությունում'

Քաղաքական գիտակցության Եվ վարքագծի մշակույթի առանձնահատկություններն Արցախի Հանրապետությունում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
758
94
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
քաղաքական գիտակցություն / քաղաքական մշակույթ / քաղաքա- կան կյանք / քաղաքական համակարգ / ինքնորոշման ազատություն / քաղաքական վարքագիծ / քաղաքական մասնակցություն / համապետական ընտրություններ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ստեփան Հասան-Ջալալյան

Հոդվածում վերլուծվում են Արցախի Հանրապետության հասարակության քաղաքա-կան գիտակցությանը և վարքագծին վերաբերող հարցեր։ Հենվելով Արցախի բնակիչ-ների քաղաքական տեղեկացվածության մասին սոցիոլոգիական հետազոտություն-ների արդյունքների վրա՝ նշվում է, որ արցախցիները վառ արտահայտվածքաղաքական կողմնորոշում ունեն։Եվ այնուամենայնիվ, չնայած Արցախի Հանրապետության քաղաքացիների՝քաղաքականության մասին տեղեկացվածության համեմատաբար բարձր մակարդա-կին, բնակչության ընդամենը մի փոքր մասն է ներգրավված ամենօրյա քաղաքականգործընթացներում։ Հանրային քաղաքական գիտակցությունը սերտորեն կապված էքաղաքական վարքագծի հետ և արտացոլվում է դրանում։Սոցիալական վարքագիծը քաղաքական միջավայրի հետ գործնական փոխ-գործակցության առարկա է հանդիսանում։ Նկատի է առնվում քաղաքական կյանքինմասնակցությունը։ Հաշվի առնելով, որ վարքագծի քաղաքական մշակույթի ամենակարևոր կողմե-րից մեկը ընտրազանգվածի վարքագիծն է, ինչպես նաև հենվելով 1991-2015թթ. Ար-ցախի Հանրապետությունում անցկացված համապետական նշանակության ընտրու-թյունների ու հանրաքվեների վերաբերյալ պաշտոնական տվյալների վրա՝ աղյուսա-կով ներկայացվել է դրանց Արցախի Հանրապետության քաղաքացիների մասնակ-ցության պատկերը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PECULIARITIES OF POLITICAL CONSCIOUSNESS AND CULTURE OF POLITICAL BEHAVIOR IN THE ARTSAKH REPUBLIC

The article analyzes the issues related to political consciousness and behavior of Artsakh society. Based on sociological surveys about Artsakh citizens’ political awareness, it is noted that they have clearly expressed political orientation. However, it is noted that, despite the relatively high level of awareness of citizens of the Republic of Artsakh, only a small part of the population is involved in daily politics. Public political consciousness is closely linked to the political behavior and is reflected in that behavior. More specifically social behavior is subject to the practical interaction with the political system/environment. This relationship or interaction implies political participation. Considering that the electorate’s behavior one of the most important aspects of the culture of political behavior, as well as based on the official data for the year 1991-2015 about participation in the general elections and referendums of the Artsakh Republic, the article illustrates the pattern of Artsakh Republic citizens’ level of participation.

Текст научной работы на тему «Քաղաքական գիտակցության Եվ վարքագծի մշակույթի առանձնահատկություններն Արցախի Հանրապետությունում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ստեփան Հասաե-Ջալայյաե’

Բանալի բաոեր ' քաղաքական գիտակցություն, քաղաքական մշակույթ, քաղաքական կյանք, քաղաքական համակարգ, ինքնորոշման ազատություն, քաղաքական վարքագիծ, քաղաքական մասնակցություն, համապետական ընտրություններ:

Արցախի Հանրապետության քաղաքական պատմության յուրահատկությունները, մասնավորապես ազնվականական դասի համեմատաբար երկարատև պահպանված լինելու իրողությունը, արցախահայության ճնշող մեծամասնության բնիկ լինելը, իր ներսում մեծապես քիչ թվով ներգաղթյալներ պարունակելու հանգամանքը, վերջին գրեթե երկուսուկես տասնամյակներում անկախ հանրապետության հռչակումն ու պետական շինարարությունը, նպաստել և նպաստում են զանգվածային քաղաքական մշակույթի վերարտադրությանը:

Ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հետազոտությունները, Արցախի Հանրապետության զանգվածային քաղաքական գիտակցության մշակույթի հիմնական գծերից մեկը հայրենասիրությունն է, որն առավել արտահայտված դրսևորվում է երիտասարդության շրջանում:

Նախընթաց ամենադժվարին պայմաններում անգամ, երբ դրված է եղել հայության լինել-չլինելու հարցը, հայ ժողովրդի արցախյան ազգահատվածը մշտապես կառչած է մնացել իր հողին, անգամ շրջապատված վիճակում զենքը վայր չի դրել ու չի հանձնվել, այլ փորձել է հիմնականում զենքի ուժով, իսկ երբեմն էլ դիվանագիտությամբ, բայց բոլոր դեպքերում ինքնուրույն, պաշտպանել իր բնօրրանը:

՚ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ, ՀՀ Ազգային ժողովի փորձագետ:

47

ՍՀասաե֊Ջալալաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Սոցիալական բնույթի պրոբլեմներն արցախցիների համար ունեցել են համեմատաբար երկրորդական նշանակություն, նրանց հիմնական ջանքերը գլխավորապես ուղղված են եղել ազատագրության խնդիրների իրականացմանը: Այսուհանդերձ, ինչպես ցույց են տալիս բնակչության քաղաքական տեղեկացվածության հետազոտությունները, քաղաքականության վերաբերյալ արցախցիների կողմնորոշումն ունի արտահայտված բնույթ կամ բարձր մակարդակ:

Այսպես, 2015թ. մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող համամասնական և մեծամասնական թեկնածուների վարկանիշերն ու դրանք պայմանավորող գործոնները պարզելու նպատակով նույն թվականի ապրիլին անցկացված սոցիոլոգիական հետազոտության համաձայն Ազգային ժողովի ընտրություններով հետաքրքրված է եղել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 40%-ը [1, էջ 5]: Սա կարելի է համարել ժամանակակից Արցախի Հանրապետության քաղաքական մշակույթի կարևորագույն ցուցանիշներից մեկը:

Հատկանշական է, որ թեև բարձր է քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության բնակչության տեղեկացվածության մակարդակը, այնուամենայնիվ, բնակչության քիչ մասն է ընդգրկված ամենօրյա քաղաքական գործընթացներում: Մասնավորապես, եթե քաղաքական գործընթացներում մասնակցության չափանիշ ընդունենք այս կամ այն կուսակցության պատկանելությունը, ապա տեսնում ենք, որ արցախահայության փոքր մասն է ակտիվություն դրսևորում Արցախի Հանրապետության առօրյա քաղաքական կյանքում: 2015թ. ապրիլի դրությամբ կուսակցական է եղել Արցախի Հանրապետության բնակչության ընդամենը 6.3%-ը [1, էջ 4]:

Քաղաքականության նկատմամբ արցախցիների որպես հայ ժողովրդի ակտիվ, նախաձեռնող, եռանդուն ազգահատվածի, մշտական վերաբերմունքի բացակայությունը բացատրվում է մի շարք փոխկապակցված պատճառներով: Այդ պատճառներից մեկն, ըստ մեզ, Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության համար քաղաքականության նկատմամբ հետաքրքրության բացակայությունն է: Մյուս պատճառն Արցախի Հանրապետության բարձրագույն քաղաքական իշխանությունների, մասնավորապես հանրապետության նախագահի նկատմամբ առկա հանրային վստահությունը կարող է լինել:

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս Հասան ֊Ջալալա ն

Մտածելով, որ քաղաքական խնդիրներով պետք է զբաղվեն երկրի բարձրագույն քաղաքական իշխանության մարմինները, որոնք ձևավորվում են համապետական ընտրությունների արդյունքում, Արցախի Հանրապետության քաղաքացիները քաղաքականության նկատմամբ չեն ցուցաբերում ամենօրյա հետաքրքրություն: Մինչդեռ ընտրական ակտիվության ցուցանիշ-ները վկայում են, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ակտիվորեն հետաքրքրվում են համապետական ընտրություններով: 2012թ. նախագահական ընտրությունների ընթացքում ընտրություններին քաղաքացիների մասնակցության ակտիվությունը կազմել է 73%1, իսկ 2015թ. մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է մոտ 71%1 2:

Հարկ է նշել, որ եթե հետևենք Արցախի Հանրապետության քաղաքական կյանքին և քաղաքական մշակույթին, սկսած հանրապետության անկախության հռչակումից մինչև մեր օրերը, ապա կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ աճել է Արցախի Հանրապետության հասարակության քաղաքակա-նացվածության աստիճանը: Այդ մասին են վկայում մինչ օրս տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններին արցախահայության մասնակցության ցուցանիշները: Արցախցին, որպես կանոն, համերաշխ է պետության հետ բոլոր մակարդակներում: Պետությունը (կառավարությունը) նույնացվում է գոյություն ունեցող քաղաքական համակարգի հետ: Պետության, որպես բարձրագույն իշխանական ատյանի, գոյության ճանաչման փաստը, որն էական ազդեցություն ունի քաղաքացիների կյանքում, և որն իր գործունեության համար պատասխանատվություն է կրում նրանց առջև, Արցախի Հանրապետության հասարակության բոլոր շերտերի և խավերի համար միասնության կայուն երաշխիքն է: Կառավարությունն արցախցու համար բարձրագույն ատյան է, որն անսխալական չէ և, հետևաբար, պետք է ժողովրդի առջև պատասխանատվություն կրի իր սխալների և բացթողումների համար: Այսպիսով, կարծում ենք ճիշտ կլինի ասել, որ պետության նկատմամբ վերաբերմունքի առումով արցախցիները կարևորում են ժողովրդի առջև նրա պատասխանատվության գաղափարը:

1 Օ6օոեր.£ա/լղհ-նախագահի/19-հոնլիսի-2012թ./#

2 cecnkr.am/wp-content/uploads/2015/05/Նախնական-արդյոննքներ.pdf

49

ՍՀասաե֊Ջալաթաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Արցախահայության քաղաքական կողմնորոշման մշակույթի տրամաբանական շարունակությունը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների նկատմամբ կողմնորոշման մշակույթն է: Արցախի Հանրապետության քաղաքացու համար ժամանակակից կուսակցությունը չի համարվում որպես մի կենտրոն, որը կազմակերպում է իր քաղաքական կյանքը: Կուսակցությունը նրա համար ավելի շուտ քաղաքական ուժ է, որը կազմակերպում է ընտրական գործընթացը և օգնում է իրեն կատարել ճիշտ ընտրություն: Արցախցին սկզբունքային տարբերություն չի տեսնում կուսակցությունների միջև և թե' իշխանական, թե' ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ունի լոյալ վերաբերմունք: Ընդհանուր առմամբ, արցախցիները լոյալ վերաբերմունք ունեն երկրում գոյություն ունեցող քաղաքական համակարգի նկատմամբ: Այդ լոյալ կողմնորոշումն արտահայտվում է նախևառաջ քաղաքական համակարգի բաղկացուցիչ հանդիսացող ինստիտուտների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքով: Օրինակ, բարձրագույն քաղաքական իշխանության մարմինների ղեկավարների գործունեության քննադատությունն ամենևին չի ազդում ինստիտուտի նկատմամբ դրական վերաբերմունքի վրա:

Արցախահայության քաղաքական մշակույթի կարևորագույն բնորոշիչներից մեկը նրանց օրինապահությունն է: Այս իմաստով երկրի քաղաքական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Սահմանադրությունը որպես հասարակության կյանքը կանոնակարգող ամենակարևոր իրավաքաղաքա-կան ինստիտուտ: Երկրի մայր օրենքն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հարկ է, սակայն, նշել, որ արցախահայության կյանքում սահմանադրաիրավական ավանդույթներն ունեն ավելի քան մեկուկես հազարամյակի պատմություն: Բանն այն է, որ V դարի վերջին Արցախի Հանրապետությունում ընդունվել է աշխարհի առաջին սահմանադրությունը, որը կոչվել է «Սահմանադրություն կանոնական»: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հռչակում է այնպիսի իրավունքներ, ազատություններ և սկզբունքներ, որոնք պաշտպանում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները և ընդունվում են նրանց կողմից որպես հիմնական քաղաքական արժեքներ, որոնց նկատմամբ ունեցած կողմնորոշումը Արցախի Հանրապետության քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրատարրերից մեկն է: Սահմանադրությունը հռչակում

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Հասան ֊Ջալալա ն

և ամրագրում է ազատության սկզբունքը: Այն երաշխավորում է մտքի, խղճի և դավանանքի ազատությունը [2, Հոդված 26]:

Արցախցու համար ազատությունը քաղաքական և կենսական արժեք է, որը որոշում է նրա հայացքը սեփական երկրի սոցիալական և քաղաքական կյանքի բազմաթիվ երևույթների նկատմամբ: Ըստ որում, այն արցախցիների կողմից մեկնաբանվում է որպես ինքնորոշման ազատություն, այսինքն սեփական կյանքն անարգել կազմակերպելու օրենքով երաշխավորված հնարավորություն: Մյուս կարևոր արժեքը, որի նկատմամբ կողմնորոշումը նույնպես արցախյան քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրատարրերից մեկն է, և որը հատուկ ամրագրված է երկրի մայր օրենքում, հավասարությունն է: Չնայած հավասարությունը, ինչպես և ազատությունը, կարող է ունենալ տարբեր մեկնաբանություններ, սակայն արցախցին հավասարություն ասելով նկատի ունի բոլորի հավասարությունն օրենքի առջև [2, Հոդված 21]: Այլ խոսքով հավասարությունն ընկալվում է որպես Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի, ազատության և սեփականության նկատմամբ հավասար հնարավորությունների առկայություն, ինչպես նաև այդ հնարավորություններն օրենքով պաշտպանելու հավասարություն:

Ցանկացած հասարակության քաղաքական մշակույթ որոշվում է քաղաքական վարքագծում արտահայտվող ազգային բնավորությամբ, ազգային ավանդույթներով, որոնք, պահպանելով որևէ կոնկրետ հանրույթի քաղաքական գործընթացի պատմական անընդհատությունը, ձևավորում են նոր սերունդների կողմից մշակույթի առավել հաստատուն և յուրօրինակ տարրերի

ռ

ժառանգման մեխանիզմ: Ինչ է քաղաքական վարքագիծը: Գոյություն ունեն այս ֆենոմենի բազմաթիվ սահմանումներ: Դրանցից մեկի համաձայն, օրինակ, «Քաղաքական վարքագիծը անձի, սոցիալական խմբի գնահատականներում, դիրքորոշումներում, որոշակի գործողություններում արտահայտվող առօրեական կոնկրետ քաղաքական գործողությունն է» [3, էջ 21]: Մենք քաղաքական վարքագիծ ասելով նկատի ենք առնում սոցիալական սուբյեկտի պրակտիկ փոխազդեցությունը քաղաքական միջավայրի հետ, կամ ավելի կոնկրետ քաղաքական պրոցեսի սուբյեկտների պրակտիկ հարաբերությունը քաղաքական համակարգի նկատմամբ: Սակայն միանգամից հարց է առա-

\ ռ

ջանում ի նչ բովանդակություն ունի այդ «փոխազդեցությունը» կամ «հարա-

51

ՍՀասաե֊Ջալալաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

բերությունը»: Հետազոտողների զգալի մասը, իհարկե ոչ միարժեքորեն, նշում է, որ խոսքը վերաբերում է քաղաքական մասնակցությանը [4]: Իսկ քաղաքական մասնակցությունն, ըստ մեզ, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական իշխանության կիրառման կամ օգտագործման ոլորտում քաղաքացիների պրակտիկ գործունեության տարբեր միջոցների ամբողջություն, որոնց նպատակն է ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների մշակման և ընդունման գործընթացների վրա:

Տարբեր են քաղաքական կյանքին մասնակցության ձևերը: Նկատի ունենալով, որ ժողովրդավարական քաղաքական վարչակարգի պայմաններում հասարակության քաղաքական մասնակցությունը հիմնականում դրսևորվում է քաղաքացիների ընտրություններին մասնակցության տեսքով կկենտրոնանանք Արցախի Հանրապետությունում ընտրական մասնակցության ձևի վրա: Բացահայտելու համար Արցախի Հանրապետությունում քաղաքական գիտակցության և վարքագծի, ինչպես նաև քաղաքական մասնակցության հետագա զարգացման միտումները անհրաժեշտ ենք համարում վերլուծել քաղաքացիների մասնակցությունը տեղի ունեցած համապետական ընտրություններին և հանրաքվեներին:

Ստորև բերված Աղյուսակում պաշտոնական տվյալների հիման վրա կներկայացնենք 1991-2015թթ. ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների հանրաքվեներին և համապետական ընտրություններին մասնակցության, որպես քաղաքական կյանքին մասնակցության հիմնական դրսևորման, պատկերն Արցախի Հանրապետությունում:

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Հասան ֊Ջալալա ն

Աղյուսակ

1991֊2015թթ. ընթացքում Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեներին և համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցության պատկերը

Հանրաքվեի կամ համապետական ընտրության անցկացման թվականը և անվանումը зг X* ГЭ 3" ր % 1 s 2 է £ Տ Ջ. 33 եՅ* Ё 1r 1 g* Ё з" 3 3" J= րր *3 *3 зг Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների ընդհանուր թիվը Մասնակցության տոկոսը

10.12.1991թ., Անկախության հանրաքվե 132.328 108.736 82.2%

28.12.1991թ., Գերագույն խորհրդի ընտրություն >Կա >կա >կա

30.04.1995թ., Ազգային ժողովի արտահերթ ընտրություն չկա >կա1 73.9%

24.11.1996թ., նախագահի ընտրություն 89.733 70.052 78.07%

1.09.1997թ., նախագահի արտահերթ ընտրություն 90137 76.257 84.6%

18.06.2000թ., Ագգային ժողովի ընտրություն 85.866 51.267 59.7%

11.08.2002թ., նախագահի ընտրություն 85.523 64.736 75.7%

19.06.2005թ., Ագգային ժողովի ընտրություն 87.949 64.841 73.3%

10.12.2006թ., Սահմանադրության ընդունման հանրաքվե 90.077 78.389 87.02%

19.07.2007թ., նախագահի ընտրություն 92.114 71.286 77.4%

23.05.2010թ., Ագգային ժողովի ընտրություն 98.518 66.771 67.7%

19.07.2012թ., նախագահի ընտրություն 99.227 72.958 73.5%

3.05.2015թ., Ազգային ժողովի ընտրություն 102.042 72.296 70.8%1 2

1 Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հավաստիացման 1991թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած Գերագույն խորհրդի և 1995թ. ապրիլի 30-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ըստ ընտրացուցակների ընտրողների ընդհանուր թվի և գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկությունները չեն պահպանվել:

2 Տվյալները վերցված են Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից www.cecnkr.am:

53

ՍՀասաե֊Ջալալաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ինչպես տեսնում ենք, քննվող ժամանակահատվածում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը (87.02%) գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Սահմանադրության հանրաքվեի ժամանակ: Երկրորդ տեղում (84.6%) 1997թ. սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքացիների մասնակցության ցուցանիշն է, իսկ երրորդ տեղում (82.2%) 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեին քաղաքացիների մասնակցության ցուցանիշն է: Ինչպես երևում է աղյուսակից, 1991, 1996, 1997, 2002, 2006, 2007, և 2012թթ. տեղի ունեցած հանրաքվեներին և նախագահական ընտրություններին քաղաքացիների մասնակցության համեմատաբար բարձր ցուցանիշերի համեմատ, Արցախի Հանրապետության քաղաքացիները ցածր մասնակցություն են ցուցաբերել 1995, 2000, 2005, 2010 և 2015թթ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Իսկ 2000թ. հունիսի 18-ին տեղի ունեցած 3-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ գրանցվել է մինչ օրս Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեներին և համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցության ամենացածր ցուցանիշը 59.7%։

Նկատի ունենալով հանրաքվեներին և համապետական ընտրություններին արցախցիների մասնակցության վեր բերված պաշտոնական ցուցա-նիշները կարելի է ասել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների համար կարևոր և առաջնային նշանակություն ունեն երկրի ազգային-պետա-կան կարգավիճակին, պետության մայր փաստաթղթի, որպես երկրի հետագա զարգացման և առաջընթացի ապահովման ամենակարևոր իրավաքաղա-քական փաստաթղթի, ընդունմանը, ինչպես նաև պետության առաջին դեմքի, որպես երկրի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի, ընտրությանը վերաբերող հանրաքվեներն ու ընտրությունները: Ընտրություններին մասնակցության ցուցա-նիշները վկայում են, որ ընտրությունները չափազանց կարևոր տեղ են գրավում Արցախի Հանրապետության հասարակության քաղաքական կյանքում: Ըստ էության, ընտրությունները, մասնավորապես նախագահական, Արցախի Հանրապետությունում ավելին են, քան պարզապես այս կամ այն պաշտոնի համար քաղաքական գործչի ընտրությունը:

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս Հասան ֊Ջալալա ն

Ամենօրյա զանգվածային կուսակցական կյանքի բացակայության պայմաններում ընտրություններն Արցախի Հանրապետությունում, ներառյալ հիմնականում հեռակա կարգով վարվող քաղաքական բանավեճերը, նախընտրական քարոզարշավները, որոնց իր մասնակցությունն է ունենում քաղաքացիների փոքր մասը, յուրատեսակ ձևով փոխարինում է ամենօրյա կուսակցական կյանքին, ընդ որում երկարատև ժամանակահատվածով:

Ըստ քաղաքական կյանքին ունեցած մասնակցության Արցախի Հանրապետության քաղաքացիներին պայմանականորեն կարելի է բաժանել երեք

խմբի՝

1. մասնակիցներ - քաղաքական կյանքում քիչ թե շատ ակտիվորեն ներգրավված անձինք,

2. դիտորդներ - քաղաքական գործընթացներում նվազագույն մասնակցություն ունեցողներ,

3. անտարբերներ - անձինք, ովքեր ընդհանրապես ներգրավված չեն քաղաքական գործընթացներում:

Արցախցիների համար հիմնականում համապետական ընտրություններին և հանրաքվեներին բարձր ցուցանիշներով մասնակցելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև արտաքին գործոնով: Բանն այն է, որ ամեն համապետական ընտրությունների ժամանակ Արցախի Հանրապետության պատկան մարմինների հրավերով ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող միջազգային դիտորդները, որոնցից շատերը ներկայացնում են աշխարհում քաղաքական կշիռ ունեցող և ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված պետություններ, ուշիուշով հետևում են, թե որքանով են տեղի ունեցող ընտրական գործընթացները համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:

Մինչ օրս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում միջազգային դիտորդներն արձանագրել են, որ ընտրությունները համապատասխանել են ընտրությունների անցկացման ժողովրդավարության չափորոշիչներին: Սրանով արցախահայությունն ապացուցել և ապացուցում է, որ ի զորու է ապրել անկախ, հավատարիմ է ժողովրդավարության ավանդույթներին և այդ ավանդույթների լավագույն շարունակողն է: Ամփոփելով Արցախի Հանրապետու-

55

ՍՀասան֊Ջալալան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

թյունում քաղաքացիների ընտրական վարքագծի վերաբերյալ վերն ասվածը նշենք, որ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկության ժամանակ առաջնորդվում է հիմնականում անհատականացված մոտեցումներով կարևորելով և առաջնային համարելով ոչ թե կուսակցությունը, այլ անձին:

Հոկտեմբեր, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն, 2015թ. ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական և մեծամասնական թեկնածուների ընտրվելու վարկանիշերը և պայմանավորող գործոնները, հատուկ սոցիոլոգիական հետազոտության հաշվետվություն, Երևան, 2015թ.:

2. Արցախի Հանրապետության Սահմանադրություն։

3. Օրդուխանյան Է, Սուքիւսսյան Հ, Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում, Երևան, 2012թ.:

4. Ковлер А, Смирнов В., Демократия и участие в политике, Москва, 1986.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ստեփան Հասաե-Ջաշայյաե

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում են Արցախի Հանրապետության հասարակության քաղաքական գիտակցությանը և վարքագծին վերաբերող հարցեր: Հենվելով Արցախի բնակիչների քաղաքական տեղեկացվածության մասին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վրա նշվում է, որ արցախցիները վառ արտահայտված քաղաքական կողմնորոշում ունեն:

Եվ այնուամենայնիվ, չնայած Արցախի Հանրապետության քաղաքացիների քաղաքականության մասին տեղեկացվածության համեմատաբար բարձր մակարդակին, բնակչության ընդամենը մի փոքր մասն է ներգրավված ամենօրյա քաղաքական գործընթացներում: Հանրային քաղաքական գիտակցությունը սերտորեն կապված է քաղաքական վարքագծի հետ և արտացոլվում է դրանում։

Սոցիալական վարքագիծը քաղաքական միջավայրի հետ գործնական փոխ-գործակցության առարկա է հանդիսանում: Նկատի է առնվում քաղաքական կյանքին մասնակցությունը:

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս Հասան ֊Ջալալյա ն

Հաշվի առնելով, որ վարքագծի քաղաքական մշակույթի ամենակարևոր կողմերից մեկը ընտրազանգվածի վարքագիծն է, ինչպես նաև հենվելով 1991-2015թթ. Արցախի Հանրապետությունում անցկացված համապետական նշանակության ընտրությունների ու հանրաքվեների վերաբերյալ պաշտոնական տվյալների վրա աղյուսակով ներկայացվել է դրանց Արցախի Հանրապետության քաղաքացիների մասնակցության պատկերը։

ОСОБЕННОСТИ ПОЛИТИЧЕСКОГО СОЗНАНИЯ И КУЛЬТУРЫ ПОВЕДЕНИЯ В РЕСПУБЛИКЕ АРЦАХ

Степан Асан-Джалалян

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Резюме

В данной статье анализируются вопросы, касающиеся политического сознания и поведения арцахского общества. Основываясь на результатах социологического исследования о политической осведомленности жителей Арцаха, можно отметить яркую выраженность политической ориентированности арцахцев и высокий уровень их политического сознания.

Тем не менее следует отметить, что, несмотря на относительно высокий уровень политической информированности граждан Республики Арцах, лишь малая часть населения вовлечена в повседневные политические процессы. Общественное политическое сознание тесно связано с политическим поведением и выражается в этом поведении. Социальное поведение является предметом практического взаимодействия с окружающей политической средой, или, более конкретно, практического отношения субъектов политического процесса к политической системе.

Говоря об отношениях или о взаимодействиях, мы имеем в виду политическое участие.

Учитывая, что один из самых важных аспектов политической культуры поведения — электоральная культура поведения, а также основываясь на официальных данных 1991-2015гг. о Республики Арцах в общих выборах и референдумах, в статье обрисована картина участия граждан Республики Арцах в политических процессах.

57

ՍՀասաե֊Ջալալաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

THE PECULIARITIES OF POLITICAL CONSCIOUSNESS AND CULTURE OF POLITICAL BEHAVIOR IN THE ARTSAKH REPUBLIC

Stepan Hasan-Jalalyan

Resume

The article analyzes the issues related to political consciousness and behavior of Artsakh society. Based on sociological surveys about Artsakh citizens’ political awareness, it is noted that they have clearly expressed political orientation.

However, it is noted that, despite the relatively high level of awareness of citizens of the Republic of Artsakh, only a small part of the population is involved in daily politics. Public political consciousness is closely linked to the political behavior and is reflected in that behavior. More specifically social behavior is subject to the practical interaction with the political system/environment. This relationship or interaction implies political participation.

Considering that the electorate’s behavior one of the most important aspects of the culture of political behavior, as well as based on the official data for the year 1991-2015 about participation in the general elections and referendums of the Artsakh Republic, the article illustrates the pattern of Artsakh Republic citizens’ level of participation.

58

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.