Научная статья на тему 'Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունները Եվ դրանց գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության դեմ (1918-1920թթ. )'

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունները Եվ դրանց գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության դեմ (1918-1920թթ. ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
515
78
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
պանթուրքիստական գաղափար / Ադրբեջանի «համիդ- յան» քաղաքականություն / հետախուզական գործունեություն / դիվանա- գիտական ներկայացուցիչ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Տիգրան Դավիթավյան

Ադրբեջանի պատմությունն սկսվում է 1918թ. մայիսի 28-ից, երբ հռչակվեցԱդրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, իսկ հատուկծառայությունների սկիզբը դրվեց 1919թ. մարտի 28-ին:Ուսումնասիրելով Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանհատուկ ծառայությունների գործունեությունը` կարելի է եզրակացնել, որ.ԱԴՀ հատուկ ծառայություններն ավելի քան 9 տասնամյակ առաջ ՀՀ-իդեմ գործունեություն են ծավալել գրեթե բոլոր ուղղություններով, ևստեղծման առաջին իսկ օրվանից ԱԴՀ-ն ցանկացած, այդ թվում դիվանա-գիտական, քաղաքական, տնտեսական, ռազմական ու հատուկ ծառայու-թյուններին բնորոշ գաղտնի մեթոդներով փորձել է վնաս հասցնել Հայաս-տանի առաջին Հանրապետությանը, սպառնացել տարածքային ամբողջա-կանությանը, ներքաղաքական բնականոն կյանքի զարգացմանը, վտանգելբնակչության խաղաղ գոյատևման իրավունքը։Գոյության առաջին օրվանից ԱԴՀ-ին բոլոր առումներով մշտապեսաջակցել է եղբայրակից Թուրքիան՝ սկսած քաղաքական, տնտեսական,ֆինանսական, վերջացրած զինված ուժերի ու հատուկ ծառայություններիբնագավառներով:Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների համագործակ-ցությունը շարունակվում է մինչ օրս, ինչի վառ ապացույցը ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտված լրտեսության ու պետական դավաճանու-թյան մի շարք դեպքերն ու բազմաթիվ փաստերն են: Հայտնի է նաև, որԹուրքիան և Ադրբեջանը նախատեսում են համատեղ ստեղծել «Թուրանիբանակ» կոչված թուրք-մահմեդական ռազմական միավորում, ինչը ևսնախևառաջ ուղղված է լինելու հայ ժողովրդի դեմ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTELLIGENCE SERVICES OF THE AZERBAIJAN DEMOCRATIC REPUBLIC AND THEIR ACTIVITIES AGAINST THE FIRST REPUBLIC OF ARMENIA (1918-1920)

The history of Azerbaijan starts on May 28, 1918 when the Azerbaijan Democratic Republic was declared. The intelligence services of this country were established on March 28, 1919. Investigation of activities of the Azerbaijan Democratic Republic intelligence services leads to the following conclusions: 1. More than 9 decades ago the ADR intelligence services carried out subversive activities against the Republic of Armenia in almost every direction. From the day of the ADR establishment they used all sorts of methods, including diplomatic, political, economic, military ones and secret methods inherent to intelligence services, in order to do harm to the First Republic of Armenia, to threaten its territorial integrity and natural development of the domestic political life, and to jeopardize the population’s peaceful existence. 2. From the first day of ADR existence, it received all kinds of support from friendly Turkey, including political, economic and financial assistance, as well as military and intelligence support. Collaboration between Azerbaijani and Turkish intelligence services endures to date, which is most vividly demonstrated by a number of cases and facts of treason and espionage uncovered by the RoA National Security Service. It is also known that Turkey and Azerbaijan intend to create a joint unit called “Army of Turan”, which would be first of all directed against the Armenian people.

Текст научной работы на тему «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունները Եվ դրանց գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության դեմ (1918-1920թթ. )»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ (1918-1920ԹԹ.)

Տիգրաե Դավթավան

Բանալի բաոեր պանթուրքիստական գաղափար, Ադրբեջանի «համիդ-յան» քաղաքականություն, հետախուզական գործունեություն, դիվանագիտական ներկայացուցիչ:

1917թ. Ռուսաստանում Ռոմանովների կայսրության փլուզումը և 1918թ. Անդրկովկասյան սեյմի լուծարումը պայմաններ ստեղծեցին 1918թ. մայիսի 28-ին, այսպես կոչված, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) հռչակման համար: ԱԴՀ հռչակումը Մեծ Թուրանի նախագծի մի մասն էր:

Դեռևս 20-րդ դարի սկզբներին Թուրքիան տարածաշրջանում վարում էր իր սահմաններից դուրս նոր թուրքական պետություններ հիմնելու քաղաքականություն, ինչը հաստատվեց ոչ միայն ԱԴՀ-ն հիմնելու փաստով (1970-ական թվականներին նույնպիսի փորձ կատարվեց Կիպրոսում) [1, էջ 108]: Նորաստեղծ Ադրբեջանը պետք է կամուրջ դառնար Թուրքիայի և Պովոլժիեի, Միջին և Կենտրոնական Ասիայի թուրքական բնակչության միջև [2]: ԱԴՀ' Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ստեղծված լինելու փաստի մասին է վկայում նաև այն գաղտնի համաձայնագիրը, որով Ադրբեջանն առանց

՚ ՀՀ ԱԱԾ աշխատակից:

52

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավյան

Թուրքիայի թույլտվության այլ պետությունների հետ հարաբերվելու իրավունք չուներ [1, էջ 25]:

Անդրկովկասի Ֆեդերատիվ Հանրապետության անկայունության և փլուզման հիմնական պատճառն այն էր, որ այդ դաշնությունը կազմող հիմնական երեք ազգային միավորների քաղաքական ուղղվածությունը, նրանց կողմից լուծվող խնդիրներն ու նպատակները միանգամայն տարբեր էին, անգամ միմյանց հակասող ու բացասող: Անհամաձայնության գլխավոր կետն այն էր, թե ինչ դիրք պետք է գրավեր Անդրկովկասը դեռևս շարունակվող պատերազմի նկատմամբ:

Արդեն պատերազմի սկզբից թաթարների ամբողջ համակրանքն իրենց ցեղակից և կրոնակից Թուրքիայի կողմն էր: Երբ 1917թ. վերջերին ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ճակատը, և թուրքական բանակն սկսեց իր արշավանքը դեպի հյուսիս, թաթարներն անցան թուրքերի կողմը: Նրանք ոչ միայն չէին ուզում շարունակել պատերազմը Թուրքիայի դեմ, այլև ամեն ինչ անում էին, որպեսզի Թուրքիան օր առաջ տիրանա Անդրկովկասին:

Եվ ահա նորաստեղծ ԱԴՀ-ն, պանթուրքիստական գաղափարներով տոգորված, տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասի հայկական զգալի տարածքների նկատմամբ (Կարս, Ղարա-բաղ, Զանգեզուր, Շարուր-Նախիջևան, Բեյուկ-Վեդի, Զոդ-Բասարգե-չար, Զանգիբասար և այլն):

Գոյության հենց առաջին օրերից Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարել է «համիդյան» քաղաքականություն նպատակ ունենալով ամեն կերպ վնաս հասցնել հայ ժողովրդին իրականացնելով տարաբնույթ քայքայիչ գործունեություն: Նորաստեղծ այս պետության գոյության հատկապես առաջին շրջանը (1918թ. հունիս-հոկտեմբեր) բնութագրվում է օսմանյան գաղափարների բացարձակ գերակայությամբ, ուստի Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ պայմանավորվում էր Օսմանյան Թուրքիայի

53

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

արտաքին քաղաքականության գերակա նպատակներով ու կազմում էր նրա բաղկացուցիչ մասը [3]:

Վերոգրյալի վառ ապացույցը ԱԴՀ ներքին գործերի նախարար Բեբուդ Ջևանշիրի խոսքերն են. «Սա սրբազան պատերազմ է (խոսքը 1918թ. Արցախի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին է), որի նպատակը միասնական թուրք ազգի բոլոր ճյուղերի միավորումն է: Այս նպատակի համար հայ ազգի ոչնչացումը բացարձակապես կարևոր է: Հայերը մեր քաղաքականության հաջողության ճանապարհին միակ խոչընդոտն են: Իսկ այս քաղաքականությունը մեզ դեպի Հնդկաստան ճանապարհ է բացելու: Մենք պետք է բնաջնջենք հայերին և նրանց դիակների վրայով առաջ ընթանանք մեր ուղիով: Հետևաբար, ոչ մեկին մի խղճացեք և խստորեն կատարեք այն, ինչ ձեզ հրամայված է»1:

Հողահավաքման քաղաքականության, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած ոտնձգությունների և հայ-ադրբե-ջանական հարաբերությունների մասին ՀՅԴ կուսակցության այն ժա-մանակվա պատասխանատու մարմնի ներկայացուցիչ Ա.Գյուլխան-դանյանը գրել է. «Թէեւ արտաքնապէս պահւում էին բարեկամական յարաբերութիւններ (Հայաստանի և Ադրբեջանի միջև) եւ այդ երկու երկիրները միմեանց մօտ ներկայացուցիչներ ունէին, սակայն Ադրբեջանի կառավարութիւնը ամէն ճիգ էր գործադրում, որպէսզի Հայաստանի մէջ մահմետական տարրերը չենթարկուեն հայկական կառավարու-թեանը: Եւ այդ նպատակով Ադրբեջանը աջակցում էր նրանց զէնքով, զինուորական ղեկավարներով, մանաւանդ դրամով» [4]:

Հայաստանի տարածքում ապրող մահմեդականների (թաթար, թուրք, թուրքմեն, կարափափախ) թիվը 1919թ. կազմում էր 588.000

1 Էլիբեգովա Ա, Ադրբեջանական մտավորականության հակահայկական հռետորաբա-նությունը խաղաղարարության հետ համատեղելի չէ, http://theanalyticon.com/?p=3161, ապրիլ, 2013:

54

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավյան

մարդ կամ ողջ բնակչության 27%-ը [5], ինչն էլ բավական էր, որ ՀՀ կառավարությունը մշտապես գտնվեր տագնապի մեջ, մանավանդ որ նշված զանգվածին փորձում էին կազմակերպել Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան ժամանած լրտեսները, զանազան էմիսարները' կեղծ փողերի հսկայական զանգվածով զինված, և դրդել ապստամբության օրինական իշխանությունների դեմ' խրախուսելով անջատողական տրամադրությունները [6]:

Եվ իրենց արտաքին քաղաքական նկրտումներն իրականացնելու գործն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ԱԴՀ ղեկավարությունը բավական լուրջ հետախուզական-քայքայիչ գործունեություն էր ծավալում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Իր գոյության սկզբնական շրջանում Ադրբեջանի հատուկ ծառայությունների դերն ստանձնել էր արտաքին գործերի նախարարությունը, որն էլ հետախուզական լուրջ աշխատանք էր իրականացնում ՀՀ-ի նկատմամբ իր դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով: «Այլ դեր Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը չունի, քան լրտեսել Հայաստանի զորական ուժերը, զորքերի շարժումները, քաղաքական դիտումները, ֆինանսները և հրահանգներ տալ իր կառավարությանը, թե ինչով և ինչ ձևով հնարավոր է Հայաստանի Հանրապետությանը վնասներ հասցնել: Ավելին, դեռ երկրի ներսի թշնամի ու ապստամբ տարրերին դրամական ու զինվորական աջակցություն ցույց տալ և խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ծավալելուն իր պապենական հայրենիքում» [7, էջ 4]:

ԱԴՀ գոյության տարիներին հատուկ ծառայության մարմինները նախևառաջ ստեղծվեցին ռազմական նախարարության ենթակայության ներքո: ԱԴՀ 2-րդ կառավարության (ընդամենը ունեցել է 5 կառավարություն) ռազմական նախարար Սամադ բեյ Մեհմանդարովը (նախարար է նշանակվել 1918թ. դեկտեմբերին փոխարինելով Խոսրով բեյ Սուլթանովին) նախարարների խորհրդին նամակ է հղում հիմնավո-

55

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

րելով հատուկ ծառայություն ունենալու անհրաժեշտությունը: Առաջարկը կառավարությունում հավանության է արժանանում, և ռազմական նախարարության գլխավոր շտաբ-բնակարանի կազմում նախարար Սամադ բեյ Մեհմանդարովի և գլխավոր շտաբի պետ Մամեդ բեյ Սուլկևիչի' 1919թ. մարտի 28-ի թիվ 157 հրամանով, ի թիվս այլ ստորաբաժանումների, ստեղծվում է հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումը: Այն առավել եռանդով սկսեց հետախուզական բնույթի տեղեկություններ հավաքել ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ (ՀՀ միջազգային դրության, ներքաղաքական իրավիճակի, զինված ուժերի, բանակի մարտունակության, սպառազինության, թվակազմի, զորքերի դասավորության ու տեղակայման վայրերի, տնտեսության, ֆինանսական վիճակի վերաբերյալ): Բաժանմունքն ունեցել է 28 աշխատակից. բաժանմունքի պետը 2 օգնականներով և 2 քարտուղարներ ու 23 գործակալներ (հավանաբար, խոսքն օպերատիվ աշխատակիցների մասին է)1:

Ադրբեջանի հիմնական հատուկ ծառայությունների գործունեության սկիզբը դրվեց հենց վերոգրյալ' 1919թ. մարտի 28-ի թիվ 157 հրամանով, որով պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կազմում ստեղծվեց 4 բաժանմունք.

1. Օպերատիվ-մոբիլիզացիոն

2. Մարտական և հաշվետու

3. Հետախուզության և հակահետախուզության

4. Կապի1 2:

Հատկանշական է, որ ստեղծման հենց հաջորդ օրը 1919թ. մարտի 29-ին, հետախուզության և հակահետախուզության բաժանմունքի

1 Azsrbaycan tehlukssizlik orqanlannin tarixi (Ադրբեջանի անվտանգության մարմինների պատմություն, ադր.), http://big.az/forum/lofiversion/index.php/tH544.html.

2 http://www.mns.gov.az/ru/. 1997թ. մարտի 23-ին ԱՀ նախագահ Հ.Ալիևը հրաման ստորագրեց, որով մարտի 28-ն ընդունվեց որպես ԱՀ ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օր:

56

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավյան

աշխատակիցները Գյանջա քաղաքում, իբր անհերքելի ապացույցների առկայության հիման վրա, ձերբակալել են Սմիսլով ազգանունով մի սպայի և Գյանջայի կայազորի մի քանի այլ սպաների, որոնք գաղտնի տեղեկություններ են հավաքել' ՀՀ համապատասխան մարմիններին փոխանցելու նպատակով1:

1919թ. ապրիլի 2-ին ռազմական նախարար Սամադ բեյ Մեհ-մանդարովը կրկին նամակ է հղում նախարարների խորհրդին, որտեղ նշում է, թե քանի որ հետախուզության և հակահետախուզության բաժանմունքն իրավասու չէ միջամտելու քաղաքացիական գործերին (այն իրավասու էր զբաղվել միայն ռազմական հետախուզությամբ և ռազմական հակահետախուզությամբ), այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել մեկ այլ մարմին, որը կզբաղվի ոչ ռազմական, ներքին դիվերսիայի, ահաբեկչության, հեղափոխության դեմ պայքարի խնդիրներով: Եվ ահա 2 ամիս անց 1919թ. հունիսի 9-ին և 11-ին, ստեղծվեցին երկու այլ հատուկ մարմիններ' «Հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպությունը» և «Պաշտպանության պետական կոմիտեն», որը ստեղծման հենց առաջին օրը հունիսի 11-ին, երկրում մտցրեց արտակարգ դրություն:

«Հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպությունը» հիմնականում պայքար է ծավալել ահաբեկչության, դիվերսիայի և հատկապես բոլշևիկյան հեղափոխության ու Դենիկինի շարժման դեմ: Ստեղծման առաջին օրերին այս հատուկ մարմնի աշխատակիցները, ըստ ադրբեջանական որոշ հետազոտողների, իբր ձերբակալել են Դենիկինի բանակի հետախուզության պետ Չեռնիշովին, որը, սակայն, ազատ է արձակվել ինչ-որ ուժերի ճնշման ներքո1 2:

1 AZ0RBAYCAN XALQ CUMHURiYY0Ti DOVRUND0 MiLLi T0HLUK0SiZLiK ORQANLARININ T0§KiLi V0 F0ALiYY0Ti (Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կազմակերպումը և գործունեությունը, ադր.), http://www.respublica-news.az/, 20.03.2014թ.:

2 Նույն տեղում:

57

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

«Հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպությունն» իր կազմում ունեցել է գործակալական աշխատանքի գծով ծառայություն, գրաքննության աշխատանքների գծով ծառայություն, ֆինանսական ծառայություն և տեխնիկական անձնակազմ: Այն գործել է 9 ամիս (1919թ. հունիսից մինչև 1920թ. մարտ)1, ղեկավարել են Շեյխզամանլը Մամեդբաղըր Սալեհ օղլու (1919թ. հունիս-օգոստոս) և Շեյխզամանլը Նագը Սալեհ օղլու (1919թ. օգոստոս, 1920թ. մարտ) եղբայրները:

ԱԴՀ-ն իր գոյության ողջ ընթացքում սերտորեն համագործակցել է եղբայրակից Թուրքիայի հետ տարբեր, այդ թվում զինված ուժերի և հատուկ ծառայությունների բնագավառներում:

Փիլիսոփայության դոկտոր, ադրբեջանցի Վագիֆ Զալիլօղլին Կովկասի իսլամական բանակի 95-ամյակի առթիվ տված հարցազրույցում խոսել է հատկապես ռազմական բնագավառում համագործակցության մասին և հայտնել, թե Նուրի ու Էնվեր փաշաների արածն ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա2:

Հայաստանի առաջին Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից ձեռք է բերվել մի կարևորագույն փաստաթուղթ' «Թուրք-ադրբեջանական ռազմական միություն» (պաշտոնական

փաստաթղթի պատճեն) անվամբ, որը հենց ռազմական բնագավառում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունն ապացուցող փաստ է: Այն ըստ էության երկու երկրների միջև կնքված համաձայնագիր է (կնքվել է 1919թ. հոկտեմբերի 29-ին) համատեղ պաշտպանության և ռազմական համագործակցության վերաբերյալ [8]:

ՀՀ-ի դեմ հետախուզական և այլ գործունեություն հիմնականում ծավալել են ԱԴՀ արտաքին գործերի նախարարությունը իր դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով, ներքին գործերի նախարարությունը և ռազմական նախարարության հետախու-

http://www.mns.gov.az/ru/

http://www.online.baki-x3b3r.com

58

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավան

զության ու հակահետախուզության բաժանմունքը: Ադրբեջանը, հետևելով Թուրքիայի օրինակին, ճիշտ «համիդիե» ջոկատների նման ստեղծել է քրդերից բաղկացած զինված խմբեր, որոնց միջոցով էլ իրագործել է Շուշին հայերից դատարկելու քաղաքականությունը [9]: ԱԴՀ ներքին գործերի նախարար Բեբուդ Ջևանշիրը մի առիթով հայտնել է, թե ինքը համաձայնել է նախարար դառնալ բացառապես այն բանի համար, որ հայերի վերջը տա [10, էջ 134]: Եվ ոչ միայն Բեբուդ Ջևանշիրը, այլև գրեթե բոլոր պաշտոնյաներն աչքի էին ընկնում իրենց խիստ հայատյաց դիրքորոշմամբ ու գործունեությամբ: Ու թեև ադրբեջանական քաղաքական վերնախավի հայատյա-ցությունն ու հակահայ քաղաքականությունը համակարգված կերպով սկսեցին դրսևորվել 1918 թվականից, նրանց հայամերժ ու հայահալած ինքնությունը բազում դրսևորումներ է ունեցել նաև մինչև 1918 թվականը: Այս առումով հատկապես առանձնանում են 1905-1906թթ. Բաքվում և Ելիզավետպոլի նահանգում հայերի կոտորածները, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր: Դա կրկնվեց 1918թ., երբ անկախություն հռչակած Ադրբեջանի իշխանությունների առաջին խնդիրը եղավ զանգվածային կոտորածների և տեղահանությունների միջոցով փոխել ժողովրդագրական պատկերը ոչ միայն Բաքվում, այլև Լեռնային և Դաշտային Արցախում: Թուրքական կանոնավոր զորքերն ու ադրբեջանական զորամիավորումները, օգտվելով համաշխարհային պատերազմի և Ռուսական կայսրության անկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, որպես Թուր-քիայում 1915թ. հայերի ցեղասպանության շարունակություն, 1918-20թթ. բնաջնջեցին հարյուրավոր հայկական գյուղեր, կազմակերպեցին հայերի ջարդեր Բաքվում, Գյանջայում, Շուշիում1: Միայն 1918թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին' ընդամենը երկու ամսվա ընթացքում, թուրքերն ու ադրբեջանցիները Բաքվում կոտորեցին շուրջ 30

1 http:// www gov.nkr.am

59

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

հազար անմեղ հայի: Դա ցեղասպանություն էր' ազգային պատկանելության հատկանիշի հիման վրա գործված, նախապես ծրագրված և իրականացված բնաջնջում:

Թուրքիան անմիջականորեն մասնակցեց ԱԴՀ ստեղծմանը, և թուրքերն իրենց գազանաբարո գործելաոճը' հայասպանությունը, սովորեցրին կրտսեր ցեղակիցներին. 1915-ի եղեռնը 1918-ին կրկնեցին Բաքվում, Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգներում [10, էջ 4]:

Որպեսզի առավել հստակ լինի, որ Ադրբեջանն իրականացնում էր Թուրքիայի կողմից նախանշված քաղաքականությունը, նշենք, որ Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգներում իրագործված ցեղասպանու-թյանն անմիջապես նախորդել էին Թուրքիայի կողմից Էրզրումի, Վանի ու Սև ծովի ուղղություններով լայնածավալ հարձակումները [10, էջ 104]: 1918-20թթ. աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ տվեց թուրք-ադրբեջանական' Առաջին համաշխարհային պատերազմում անգամ պարտություն կրած զորքերին հայերի էթնիկ զտումներ իրականացնել կոտորածների և բռնի տարհանումների ձևով: 1920թ. մարտին մուսավաթները, կրկին Թուրքիայի հրահանգով և Թուրքիայի կողմից զինված, ցեղասպանություն իրագործեցին նաև Շուշիում ու շրջակա հայկական գյուղերում, որի արդյունքում սպանդի ենթարկվեց ավելի քան 30000 հայ (այնքան, որքան կոտորվել էր Բաքվում):

ՀՀ-ի դեմ հետախուզական գործունեությամբ աչքի են ընկել Երևանում ԱԴՀ դիվանագիտական ներկայացուցիչները: Այսօր գործող ադրբեջանական կայքերում (բնականաբար, պատմական բոլոր դեպքերն ու փաստերը ներկայացվում են նենգափոխված ձևով) կան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Երևանում Ադրբեջանի ներկայացուցիչ Մ.Խ. Թեքինսկին պարբերաբար ԱԳ նախարար Մ.Ու. Ջաֆարովին տեղեկացրել հայկական բնակավայրերում մահմեդական բնակչության նկատմամբ ՀՀ իշխանությունների' իբր խտրական ու հալածական քաղաքականության վերաբերյալ:

60

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավյան

ԱԴՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքն ունեցել է առանձին ծառայություններ. հակահետախուզություն' պետական անվտանգության և ներքին գործերի գծով, հետախուզություն' ռազմական նախարարության և արտաքին գործերի նախարարության գծով, ինչպես նաև առանձին սահմանապահ ծառայություն: Ռազմական նախարարության գծով հետախուզության բաժանմունքն ունեցել է ռազմական կցորդների ծառայություն, իսկ դեսպանությունները գտնվել են արտաքին գործերի նախարարության գծով հետախուզության բաժանմունքի պատասխանատվության ներքո1:

Փաստ է, որ Ադրբեջանը Երևանում ունեցել է գործակալական լայն ցանց, որը գործել է դիվանագիտական ներկայացուցչության քողի տակ: Հայաստանի առաջին Հանրապետության անվանի հետախույզ Տիգրան Դևոյանցն իր հուշերում գրել է. «Երեւանում գտնուող Ատրբեճանի դիւանագիտական միսիան ոչ միայն անսովոր արագու-թեամբ յայտնում էր Թիֆլիս եւ Բագու Հայաստանի զօրքերի դասաւո-րութեան եւ զօրքերի ու ռազմամթերքի փոխադրութեանց մասին, այլեւ իր ձեռքի տակ ունեցած էր Հայաստանի գաղտնի հրամաններն ու հրահանգները: ...Հայաստանում նստած Ատրբեճանի ներկայացուցիչը, օգտւելով իր դիրքերից, ծածկագիր հեռագրերով իր կառավա-րութեանն անդադար հաղորդում էր իր կատարած աշխատանքների մասին եւ նոր հրահանգներ ստանում» [11, էջ 96, 97]:

ԱԴՀ ղեկավարությունը, հայկական բազմաթիվ տարածքների նկատմամբ ունեցած իր նկրտումներն իրագործելու նպատակով, ՀՀ-ի դեմ ծավալել է գործունեություն' զինելով Հայաստանի տարածքում բնակվող մահմեդական բնակչությանը, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան բախումներ: Հայաստանի մուսուլմանական շրջաններում թուրք-մուսավաթական գործակալների կողմից հրահրված

1 http://www.mns.gov.az/ru/

61

Տ. Դավիթավան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ավազակաբարո քուրդ և թաթար տարրերը զանգվածային շարժում էին սկսել ոչ միայն իրենց հարևանների ունեցվածքին տիրանալու, այլև նրանց ընդհանրապես բնաջնջելու համար [12, էջ 29]:

Տիգրան Դևոյանցը հիշատակում է մի դեպք, երբ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը թալանվել է Շարուր-Նախիջևա-նի ճանապարհին, հակառակ դեպքում. «Բագվից ուղարկված այդ գումարով միայն Շարուր-Նախիջևանի շրջանի թաթարական բանակի թիվը պետք է հասներ 10.000-ի, ինչպես նաև ավելանար Բեյուկ-Վեդիի, Զանգիբասարի և այլ շրջանների կռվող թաթարների թիվը, ու ամբողջ Հայաստանի հայությունը պետք է գտնվեր բնաջնջման սպառնալիքի տակ» [11, էջ 97]:

Տ.Դևոյանցի հիշատակության հավաստիությունը հաստատվում է 1920թ. մայիսին առանձին գրքույկով հրատարակված նյութերով, որոնք Երևանում Ադրբեջանի ներկայացուցիչների հեռագիր-հաղոր-դագրություններն են' ուղղված Բաքու' հիմնականում արտաքին գործերի նախարարին, նախարարապետին, Թիֆլիսի ադրբեջանական զինվորական կցորդին («Գաղտնի փաստաթղթերը», Ադրբէջանի դաւադրական գործունէութիւնից մի էջ, Երևան, Գլխավոր շտաբի տպարան, 1920): Մասնավորապես, 1919թ. մարտի 10-ով թվագրված հեռագրի մեջ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Հախ-վերդովը արտաքին գործերի նախարարին ահազանգում է. «Հրօսա-կախմբի նախօրօք պատրաստած ինձ հետ պատահած քստմնելի դէպքից յետոյ, իմ այստեղ մնալը անմտութիւն եմ համարում» [7, էջ 55]: Այնուհետև կա նկատողություն (հավանաբար, արտաքին գործերի նախարարից), որում նշված է. «Հախվերդովը Թիֆլիս գալով ստացել է Նախիջևանի, Զանգիբասարի և այլ շրջանների համար նախօրոք նշանակւած փողերը, սակայն Երեւան վերադառնալիս չէզօք զոնայում կողոպտւել է չարագործներից» [7, էջ 55]:

Հեռագիր-հաղորդագրություններն ամբողջովին հետախուզական բնույթի տեղեկություններ են ուղարկված դիվանագիտական

62

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավյան

ներկայացուցչից և հանձնարարություններ' ուղղված վերջինիս:

Գրքույկի ուսումնասիրությունից և վերլուծությունից հետևում է, որ 1919թ. մարտ ամսին Երևանում բացված Ադրբեջանի ներկայացուցչությունը դարձել է հակահայկական գործողությունների մշակման և ուղղորդման լրտեսական-հետախուզական կենտրոնատեղի, այլ կերպ ասած' ռեզիդենտուրա, որում կենտրոնացած գործակալական ցանցը տեղեկություններ է հավաքել ՀՀ զինված ուժերի և զորա-շարժերի մասին, կատարել քաղաքական դիտարկումներ, տեղեկություններ հավաքել ՀՀ ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ, հրահանգներ ու խորհրդատվություն տվել սեփական կառավարությանը, թե ինչպես և ինչ ձևերով է հնարավոր վնաս հասցնել ՀՀ ազգային-պետական անվտանգությանը, անգամ կառավարությանը հուշել մահմեդական տարրերով բնակեցված Հայաստանի շրջաններում ապստամբություն բարձրացնելու համար հարմար ժամկետներ: Երևանում Ադրբեջանի ներկայացուցիչների' լրտեսությամբ զբաղվելու փաստի մասին կան այլ վկայություններ ևս: Մասնավորապես, Սիմոն Վրացյանը գրել է, թե Խան-Թեքինսկու (Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը ՀՀ-ում) Երևան հասնելու առաջին իսկ օրերից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ծանոթ է եղել նրա ծածկագրերին, որոնք նախ և առաջ հայտնի են դարձել ՀՀ կառավարությանը [11, էջ 97]: Պաշտոնական Երևանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հետ կանչել Խան-Թեքինսկուն, որը թեև փոխարինվել է, սակայն մյուս ներկայացուցիչները ևս շարունակել են ծավալել հետախուզական-քայքայիչ գործունեություն (սկսած 1919թ. հոկտեմբերի 21-ից' Բաքու ուղարկված հեռագրերը ստորագրված են այլ ներկայացուցիչների անուններով): Առկա են այլ ուշագրավ փաստեր ևս այն մասին, որ Ադրբեջանը լուրջ հետախուզական գործունեություն է ծավալել Հայաստանի նկատմամբ:

63

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

1919թ. դեկտեմբերին Երևանի զինվորական դատարանում քննվել է ավստրիական ծառայության նախկին սպա, վրացահպա-տակ Անտոն Մարոկուտտիի վերաբերյալ քրեական գործը, որը դատապարտվել է 15 տարվա տաժանակիր աքսորի' Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով: Նա ձերբակալվել է Երևան-Ալեքսանդրապոլ գնացքում, վերջինիս մոտ հայտնաբերվել են խոշոր չափի գումար, Շարուր-Նախիջևանի վերաբերյալ քարտեզներ, կեղծ փաստաթղթեր: Լրտեսության բացահայտման համար հիմք է հանդիսացել Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի տեղակալ Վեքիլովի հեռագիրը, որով վերջինս ՀՀ-ում գտնվող իրենց ներկայացուցչի տեղակալ Հախվերդովից խնդրում էր աջակցություն ցուցաբերել Անտոն Մարոկուտտիին' Խալիլ-բեյի բանակ անցնելու նպատակով [13]:

Ա.Մարոկուտտիի գործի հետ անմիջական եզրեր ունի նաև Հայաստանի Զինվորական գլխավոր հայթայթիչ գրասենյակի նախկին վարիչ Իվան Տարականովի գործը, որը մեղադրվել է դավաճանության և զինվորական գաղտնիքները թշնամուն հայտնելու մեջ [11, էջ 194]:

1920թ. հունիսի 3-ին ՀՀ զինվորական դատարանի կողմից լսվել է նաև Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության երեք նախկին աշխատակիցների դատը, ինչի վերաբերյալ Թիֆլիսի ՀՀ ներկայացուցիչ Բեկզադյանին ուղարկվել է հեռագիր, որը պահպանվել է [14]: Վերջիններս մեղադրվել են տարբեր քրեաքաղաքական հանցանքների մեջ, որոնք կատարվել էին Երևանում Ադրբեջանի դիվանագիտական հավատարմատար Թեմուր բեկ Մակինսկու անմիջական հանձնարարությումբ [11, էջ 194]: Սա ևս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող քայքայիչ գործունեության խոսուն փաստ է, ինչը հաստատվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խոյսկու նկատողությամբ. «Նկատողութիւն. 1920թ. ապրիլի 4-ին Էջմիածնի գաւառի Դաարաբադ գիւղի մօտ, ապստամբ Զանգիբասարի շրջանը մեկնող երեք զինւած թուրքեր են բռնւած: Կալանաւորւածների

64

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավան

մօտ գտնւել են Ադրբէջանի բոներ 499.750ռ., Անդրկովկասեան բոներ' 11.050ռ. և Հայկական չէկեր 1.100ռ.: Այդ մարդիկ պարզւել է Երեւանի Ադրբէջանեան միսսիայի պահակներ են եղել, եկել են միսսիայի աւտոմոբիլով դիւ. ներկ. Մակինսկու յանձնարարութեամբ և մտադրւել էին թափանցել Զանգիբասար' փողը ապստամբների ղեկավար Մոլլա Ղասումին յանձնելու դիտաւորութեամբ: Այդ երեք անձնաւորութիւն-ները և միսսիայի շոֆերը յանձնւել են Հայաստանի Հանրապետութեան զինւորական դատարանին» [7, էջ 56]:

ՀՀ-ի դեմ ԱԴՀ-ի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ բավական խոսուն փաստեր կան նաև Հայաստանի Ազգային արխիվում և Բոստոնում պահպանվող Հայաստանի առաջին Հանրապետության զինվորական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքի ղեկավարների կողմից երկրի բարձրագույն ղեկավարությանը զեկուցված հետախուզական բազմաթիվ ամփոփագրերում:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ապրիլ, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մաեասյաե Ա, Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել, Եր., 2010:

2. Мелик-ШахназарянЛ, Этнополитика Азербайджана, с. 92, Ер., 2007.

3. Կնյազյան Դ, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կովկասյան քաղաքականությունը 1918-20թթ., էջ 5, Եր., 2008:

4. Գիւlխաեդաեեաե Ա, Անդրկովկասի Հանրապետութիւնները, #4, էջ 76, «Հայրենիք», Բոստոն, 1967:

5. Քաջազնունի Յովհ., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 11, «Մ.Վար-դանեան», Եր., 1993:

6. Վիրաբյան Վ, Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը 1918-20թթ., էջ 224, Եր., 2009:

7. Գաղտնի փաստաթղթերը. Ադրբէջանի դաւադրական գործունէութիւնից մի էջ, Գլխավոր շտաբի տպարան, Եր., 1920:

8. ՀԱԱ. Ֆ.Պ-275, ց.5, գ.184, թ.67:

9. £Զlհրաբ]աե է, Նախիջևանյան հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» (1918թ. դեկտեմբեր, 1920թ. ապրիլ), էջ 132, Եր., 2002:

65

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

10. Դադայան Խ, Հայերը և Բաքուն (1850-ական թթ.-1920թ.), «Նորավանք» ԳԿՀ, Եր., 2006:

11. Վիբաբյան Վ, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումն ու գործունեությունը 1918-20թթ. Եր., 2006:

12. Տեւհբաբյան Է, Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918թ., Երևան, 2000:

13. Թումպան Ա, Դասախոսություններ. Հայաստանի անվտանգության մարմինների պատմության ուրվագծեր, էջ 18, ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոն, Եր., 2009:

14. ՀԱԱ. Ֆ.Պ-200, ց.1, գ.249 (2), թ.427:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ (1918-1920ԹԹ.)

Տիգրան Դավիթավյան

Ամփոփագիր

Ադրբեջանի պատմությունն սկսվում է 1918թ. մայիսի 28-ից, երբ հռչակվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, իսկ հատուկ ծառայությունների սկիզբը դրվեց 1919թ. մարտի 28-ին:

Ուսումնասիրելով Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունների գործունեությունը' կարելի է եզրակացնել, որ.

ԱԴՀ հատուկ ծառայություններն ավելի քան 9 տասնամյակ առաջ ՀՀ-ի դեմ գործունեություն են ծավալել գրեթե բոլոր ուղղություններով, և ստեղծման առաջին իսկ օրվանից ԱԴՀ-ն ցանկացած, այդ թվում դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, ռազմական ու հատուկ ծառայություններին բնորոշ գաղտնի մեթոդներով փորձել է վնաս հասցնել Հայաստանի առաջին Հանրապետությանը, սպառնացել տարածքային ամբողջականությանը, ներքաղաքական բնականոն կյանքի զարգացմանը, վտանգել բնակչության խաղաղ գոյատևման իրավունքը:

Գոյության առաջին օրվանից ԱԴՀ-ին բոլոր առումներով մշտապես աջակցել է եղբայրակից Թուրքիան սկսած քաղաքական, տնտեսական, ֆինանսական, վերջացրած զինված ուժերի ու հատուկ ծառայությունների բնագավառներով:

Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների համագործակցությունը շարունակվում է մինչ օրս, ինչի վառ ապացույցը ՀՀ ԱԱԾ մար-

66

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տ. Դավիթավյան

մինների կողմից բացահայտված լրտեսության ու պետական դավաճանության մի շարք դեպքերն ու բազմաթիվ փաստերն են: Հայտնի է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են համատեղ ստեղծել «Թուրանի բանակ» կոչված թուրք-մահմեդական ռազմական միավորում, ինչը ևս նախևառաջ ուղղված է լինելու հայ ժողովրդի դեմ:

СПЕЦСЛУЖБЫ АЗЕРБАЙДЖАНСКОЙ ДЕМОКРАТИЧЕСКОЙ РЕСПУБЛИКИ И ИХ ДЕЯТЕЛЬНОСТЬ ПРОТИВ ПЕРВОЙ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ (1918-1920ГГ.)

Тигран Давидавян

Резюме

История Азербайджана начинается с 28-го мая 1918г., когда была провозглашена Азербайджанская Демократическая Республика, а спецслужбы этой страны были учреждены 28 марта 1919г.

Изучая деятельность спецслужб Азербайджанской Демократической Республики, можно прийти к следующим выводам:

1. Спецслужбы АДР более 9 десятилетий назад вели против РА подрывную деятельность почти по всем направлениям и уже со дня основания АДР любыми, в том числе дипломатическими, политическими, экономическими, военными способами и характерными для спецслужб тайными методами пыталась причинить вред Первой республике Армения, угрожала территориальной целостности, естественному развитию внутренней политической жизни, подвергала опасности право населения на мирное существование.

2. С первого же дня существования АДР во всем помогала дружественная ей Турция, начиная с политической, экономической, финансовой сферы и заканчивая военной сферой и спецслужбами.

Сотрудничество азербайджанских и турецких спецслужб продолжается до сих пор, ярким доказательством чего является ряд случаев и многочисленные факты государственного предательства и шпионажа, обнаруженных органами СНБ РА. Известно также, что Турция и Азербайджан предполагают совместное создание турецко-мусульманского военного объединения под названием «Армия Турана», также прежде всего направленного против армянского народа.

67

Տ. Դավիթավյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

INTELLIGENCE SERVICES OF THE AZERBAIJAN DEMOCRATIC REPUBLIC AND THEIR ACTIVITIES AGAINST THE FIRST REPUBLIC OF ARMENIA (1918-1920)

Tigran Davidavyan

Resume

The history of Azerbaijan starts on May 28, 1918 when the Azerbaijan Democratic Republic was declared. The intelligence services of this country were established on March 28, 1919.

Investigation of activities of the Azerbaijan Democratic Republic intelligence services leads to the following conclusions:

1. More than 9 decades ago the ADR intelligence services carried out subversive activities against the Republic of Armenia in almost every direction. From the day of the ADR establishment they used all sorts of methods, including diplomatic, political, economic, military ones and secret methods inherent to intelligence services, in order to do harm to the First Republic of Armenia, to threaten its territorial integrity and natural development of the domestic political life, and to jeopardize the population’s peaceful existence.

2. From the first day of ADR existence, it received all kinds of support from friendly Turkey, including political, economic and financial assistance, as well as military and intelligence support.

Collaboration between Azerbaijani and Turkish intelligence services endures to date, which is most vividly demonstrated by a number of cases and facts of treason and espionage uncovered by the RoA National Security Service. It is also known that Turkey and Azerbaijan intend to create a joint unit called “Army of Turan”, which would be first of all directed against the Armenian people.

68

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.