Научная статья на тему 'ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ'

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
101
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Եվրոպական դատարանի վճիռներ / խորհրդարանական վերահսկողություն / խորհրդարանական մշտադիտարկում / ՀՀ Ազգային ժողով / ՄԻԵԴ վճիռների ազդեցություն / մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների իմպլեմենտացիա / եվրոպական դատարանի վճիռների կատարում

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Առաքելյան Արփինե

Սույն հոդվածով փորձ է արվել բացահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունը Հայաստանի Հանրա-պետությունում իրականացվող իրավաստեղծ գործունեության նկատմամբ։ Աշխատանքի հիմնական նպատակն է վեր հանել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման գործում խորհրդարաններին վերապահված յուրահատուկ դերը։ Ասվածը մեր կողմից դիտարկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի լույսի ներքո։ Աշխատանքի առաջին մասում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենքների նախագծերի և մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն չափանիշների ներդաշնա-կության և համապատասխանության ստուգման և ապահովման առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցերին, իսկ երկրորդ մասում՝ խորհրդարանական մշտադիտարկմանը։ Աշխատանքի խնդիրը ՀՀ-ում խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական մշտադիտարկման համատեքստում Մարդու իրավունք-ների եվրոպական դատարանի վճիռների ազդեցության ձևերի ու դրանց առնչությամբ առկա իրավական գործիքների կատարելագործման ուղիների վերհանումն է։ Սույն հոդվածի շրջանակներում օգտագործվել են ինչպես ընդհանուր գիտական, այնպես էլ իրավագիտությանը հատուկ մեթոդներ, ինչպիսիք են՝ իրավահամեմատական, ձևական-իրավաբանական և համակարգային վերլուծության մեթոդները։ Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում գործող խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը թերի է օրենքների նախագծերի՝ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխանության ստուգման՝ որպես պարտադիր գործառույթի իրականացման առումով և առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովում գործող մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտների վերանայման գործընթացում այս հարցն արժանացնել հստակ կարգավորման։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

IMPACT OF JUDGMENTS OF THE EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS ON THE LAW-MAKING ACTIVITIES OF ARMENIA

In the framework of this article an attempt has been made to identify the impact of the judgments of the European Court of Human Rights on law-making activities in the Republic of Armenia. The main aim of this article is to reveal the unique role assigned to the parliaments in the process of implementation of European standards for the protection of human rights. The topic at issue has been studied under the light of the relevant resolution of the CoE Parliamentary Assembly and the recommendation of the CoE Committee of Ministers. In the first part of the article, some issues have been viewed related to the parliamentary oversight in the Republic of Armenia while ensuring the harmonization and verification of compliance of draft laws with the conventional standards for human rights protection, in the second part, some issues concerning parliamentary monitoring have been referred to. The objective of this article is to reveal the types of impact of the judgments of the European Court of Human Rights in the context of parliamentary oversight and parliamentary monitoring in the Republic of Armenia and suggest ways to improve existing legal mechanisms in that regard...In the framework of this article an attempt has been made to identify the impact of the judgments of the European Court of Human Rights on law-making activities in the Republic of Armenia. The main aim of this article is to reveal the unique role assigned to the parliaments in the process of implementation of European standards for the protection of human rights. The topic at issue has been studied under the light of the relevant resolution of the CoE Parliamentary Assembly and the recommendation of the CoE Committee of Ministers. In the first part of the article, some issues have been viewed related to the parliamentary oversight in the Republic of Armenia while ensuring the harmonization and verification of compliance of draft laws with the conventional standards for human rights protection, in the second part, some issues concerning parliamentary monitoring have been referred to. The objective of this article is to reveal the types of impact of the judgments of the European Court of Human Rights in the context of parliamentary oversight and parliamentary monitoring in the Republic of Armenia and suggest ways to improve existing legal mechanisms in that regard. In the framework of this article, both general scientific and jurisprudence-specific methods have been used, such as legal comparative and formal-legal methods and the method of systematic analysis. Based on the results of the study, it has been noted that the parliamentary oversight in the Republic of Armenia in terms of ensuring the harmonization and verification of compliance of draft laws with the conventional standards for human rights protection as a mandatory function lacks for effective mechanisms. Thus it has been suggested to clarify the issue raised in the process of reviewing the spheres of activity of the standing committees of the RA National Assembly.

Текст научной работы на тему «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ

---------------------------

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՆԿԱՏՄԱՄԲ*

ՀՏԴ 342.4

DOI: 10.52063/25792652-2022.2.13-78

ԱՐՓԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն arpinearakelyan. h@gmail. com

Սույն հոդվածով փորձ է արվել բացահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող իրավաստեղծ գործունեության նկատմամբ։ Աշխատանքի հիմնական նպատակն է վեր հանել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման գործում խորհրդարաններին վերապահված յուրահատուկ դերը։ Ասվածը մեր կողմից դիտարկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի լույսի ներքո։

Աշխատանքի առաջին մասում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենքների նախագծերի և մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն չափանիշների ներդաշնակության և համապատասխանության ստուգման և ապահովման առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցերին, իսկ երկրորդ մասում՝ խորհրդարանական մշտադիտարկմանը։

Աշխատանքի խնդիրը ՀՀ-ում խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական մշտադիտարկման համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ազդեցության ձևերի ու դրանց առնչությամբ առկա իրավական գործիքների կատարելագործման ուղիների վերհանումն է։

Սույն հոդվածի շրջանակներում օգտագործվել են ինչպես ընդհանուր գիտական, այնպես էլ իրավագիտությանը հատուկ մեթոդներ, ինչպիսիք են՝ իրավահամեմատական, ձևական-իրավաբանական և համակարգային վերլուծության մեթոդները։

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում գործող խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը թերի է օրենքների նախագծերի՝ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխանության ստուգման՝ որպես պարտադիր գործառույթի իրականացման առումով և առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովում

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 12.06.2022թ., գրախոսվել' 06.07.2022թ.,

տպագրության

78

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

գործող մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտների վերանայման գործընթացում այս հարցն արժանացնել հստակ կարգավորման։

Հիմնաբառեր' Եվրոպական դատարանի վճիռներ, խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանական մշտադիտարկում, ՀՀ Ազգային ժողով, ՄԻԵԴ վճիռների ազդեցություն, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների իմպլեմենտացիա, եվրոպական դատարանի վճիռների կատարում։

Նախաբան

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Եվրոպական կոնվենցիա կամ Կոնվենցիա) վավերացմամբ յուրաքանչյուր պետություն ստանձնում է ներպետական իրավական համակարգը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և ներդաշնակեցնելու պարտավորությունը, ինչը, ի թիվս այլնի, դրսևորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան կամ ՄԻԵԴ) վճիռների պատշաճ և ամբողջական կատարմամբ:

Ասվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրոպական դատարանի վճիռները կոնկրետ գանգատի հիման վրա գործը լուծող վերջնական դատական ակտ լինելուց բացի հանդիսանում են Եվրոպական կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանություններ և իրենց գիտագործնական ու գիտատեսական նշանակությամբ էապես ազդում են իրավունքի զարգացման վրա։

Իրավունքի զարգացման կարևորագույն դրսևորումներից է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական արժեքների և իրավաբանական հայեցակարգերի հետևողական իմպլեմենտացիան ներպետական իրավական համակարգում, ինչը, կախված պետության իրավական համակարգի առանձնահատկություններից, յուրաքանչյուր դեպքում իրականացվում է տարբեր կերպ և տարբեր ընթացակարգերով։ Այնուամենայնիվ, մի բան ընդհանուր է՝ դա խորհրդարանների՝ ընդգծված կարևոր դերակատարումն է իրավաստեղծ գործունեության իրականացման շրջանակներում ներպետական օրենսդրության ու Եվրոպական դատարանի վճիռներում մեկնաբանվող կոնվենեցիոն չափանիշների համապատասխանության ապահովման գործում (Wittling-Vogel 62-63)։

Վերը նշված համատեքստում խորհրդարանների դերը դիտարկվում է երկու տեսանկյունից՝

• խորհրդարանական վերահսկողություն մարդու իրավունքների

պաշտպանության ոլորտի օրենքների նախագծերի և մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն չափանիշների ներդաշնակության ու

համապատասխանության ստուգման և ապահովման առնչությամբ,

• խորհրդարանական մշտադիտարկում Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում ձեռնարկվող ընդհանուր միջոցառումների առնչությամբ։

Խորհրդարանական վերահսկողություն

Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն չափանիշների ներդրման հարցում խորհրդարանների պատասխանատվության նման ոլորտային տարանջատումը բխում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականից, որով կոչ է արվում անդամ պետություններն իրենց իրավական համակարգում Եվրոպական կոնվենցիան կյանքի կոչել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան (Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե)։ Սրա համար հատկապես անհրաժեշտ է, որ պետությունները գործուն քայլեր ձեռնարկեն ապահովելու համար, որ ինչպես օրենքները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան համապատասխանեն Կոնվենցիային։ Ավելին՝ Նախարարների կոմիտեի հանձնարարականի իմաստով վերոնշյալ մեխանիզմի միջոցով պետք է հնարավոր

79

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

լինի ստուգել ոչ միայն օրենքի նախագծերի, այլ նաև գործող օրենքների համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիայով ամրագրված չափանիշներին, որպիսի գործառույթների իրականացման պատասխանատուն, որպես կանոն, համարվում են խորհրդարանները։

Հանձնարարականի բովանդակությունը հետագայում էլ ավելի հստակեցվեց ու մասնավորեցվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևով, համաձայն որի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման և մշտադիտարկման ապահովման նպատակով ազգային խորհրդարանները պետք է հիմնեն համապատասխան խորհրդարանական կառույցներ, ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների հանձնաժողովներ կամ այլ համանման կառույցներ, որոնց լիազորությունները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքով (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, 1823 (2011) բանաձև)։ Այս բանաձևի ընդունումից հետո տարբեր պետությունների օրենսդիր մարմինների կողմից մշակվեցին տարաբնույթ գործիքներ Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մշտադիտարկման նպատակով։ Դրանց շարքում հիշատակման արժանի է Գերմանիայի օրինակը, որտեղ կառավարությունը Եվրոպական դատարանի կողմից հրապարակված վճիռների և դրանց կատարման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տարեկան հաղորդումներով հանդես է գալիս խորհրդարանի առջև։ Սա հնարավորություն է տալիս խորհրդարանին ոչ միայն անմիջականորեն ներգրավվել Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացին, այլ նաև ըստ անհրաժեշտության արձանագրել օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու անհրաժեշտությունը Եվրոպական կոնվենցիայի ամբողջական իմպլեմենտացիա ապահովելու և խնդրո առարկա հարցի առնչությամբ իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ երաշխավորելու նպատակով։

Անդրադառնալով օրենսդիր մարմնի կանխարգելիչ դերակատարությանը՝ հարկ է նշել 2015 թվականի Բրյուսելի հռչակագրի դրույթները, որոնցով հատուկ ամրագրում ստացավ Եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացման գործընթացում ազգային օրենսդիր մարմինների ներգրավվածությունը։ Մասնավորապես Բրյուսելի

հռչակագրով կողմեերը համաձայնել են, որ հետայսու անհրաժեշտ է՝

• բարձրացնել խորհրդարանի ներկայացուցիչների իրազեկվածությունը Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալը, ինչը ուղղակիորեն կարող է ազդել պատգամավորների ամենօրյա գործունեության արդյունավետության բարձրացման վրա,

• ձեռնարկել համապատասխան գործողություններ Կոնվենցիային ու Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին օրենքների նախագծերի, գործող օրենքների և իրավակիրառ պրակտիկայի համապատասխանությունը ստուգող գործիքակազմի ներդրման համար,

• խթանել ազգային խորհրդարանների ներգրավվածությունը վճիռների կատարման գործընթացում, այդ թվում նաև՝ կատարման փուլում գտվող վճիռներով բարձրացված իրավական հարցերին անմիջականորեն առնչվող օրենսդրական թերի կամ ոչ լիարժեք կարգավորումների վերաբերյալ խորհրդարաններին ծանուցելով («Բրյուսելի հռչակագիր»)։

Վերոշարադրյալով պայմանավորված՝ անհնար է թերագնահատել մեկից ավելի ուղղություններով Եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունն իրավաստեղծ մարմինների՝ որպես ուղղակի ժողովրդավարական լեգիտիմության կրողի գործունեության ոլորտի նկատմամբ։

Դիտարկենք վերոշարադրյալը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օրինակով։ ՀՀ Ազգային ժողովում Մարդու և քաղաքացու իրավունքների և

80

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներին առնչվող հարցերով մշտական հանձնաժողովներ1 ձևավորվել են դեռ երրորդ գումարման Ազգային ժողովում և գոյություն ունեն այսօր ևս։ Ուսումնասիրելով հանձնաժողովների գործունեության ոլորտները՝ նկատելի է դառնում, որ խնդրո առարկա ժամանակահատվածի առաջնահերթություններով ու մարտահրավերներով պայմանավորված հանձնաժողովների գործունեության ոլորտները շատ հաճախ փոփոխվել են, երբեմն ներառելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող նոր ոլորտներ ու նոր հարցեր, ինչպիսիք են օրինակ՝ երեխայի իրավունքներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ։ Այսօր գործող ութերորդ գումարման Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտն ընդգրկում է հետևյալ հարցերի շրջանակը և այդ ոլորտները կարգավորող օրենքները՝

• մարդու իրավունքների պաշտպանություն,

• երեխայի իրավունքներ,

• կրոն,

• կանանց և տղամարդկանց իրավահավասարություն,

• ազգային փոքրամասնություններ,

• փաստաբանություն,

• հասարակական կազմակերպություններ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ1 2:

Թեև մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտը մեծապես ընդգրկում է Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների շրջանակը, այնուամենայնիվ գործունեության ոլորտների շարքում բացակայում է ուղղակի ամրագրումն առ այն, որ հանձաժողովը պատասխանատու է նաև խնդրո առարկա ոլորտներում օրենքների նախագծերի ու մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների համապատասխանության ապահովման համար։ Վերը նշվածի լույսի ներքո մարդու իրավունքների հանձնաժողովը Խորհրդարանական վեհաժողովի բանաձևի իմաստով չի համարվում խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքակազմ։ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բացատրական հուշագրի համաձայն՝ որպես այդպիսին համարվելու համար հանձնաժողովի իրավասաությունից հստակ պետք է բխեն հետևյալ լիազորությունները՝

• օրենքների նախագծերի՝ մարդու իրավունքների պաշտպանության

միջազգային չափանիշներին և այս ոլորտում ստանձնած միջազգային

պարտավորություններին համապատասխանության համակարգային ստուգում,

• Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի պարբերական մշտադիտարկում,

1 Հանձնաժողովը երբեմն անվանվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (ԱԺ երրորդ գումարում), երբեմն՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (ԱԺ չորրորդ գումարում, ԱԺ հինգերորդ գումարում, ԱԺ յոթերորդ գումարում, ԱԺ ութերորդ գումարում), իսկ վեցերորդ գումարման Ազգային ժողովում՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով։

2 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 06.08.2021թ. «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշում:

81

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

• օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու և օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն (Եվրոպայի խորհրդի

խորհրդարանական վեհաժողով, PPSD(2014)22 բացատրական հուշագիր)։

Ի համեմատություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մշտական հանձնաժողովի՝ զուգահեռաբար դիտարկենք նաև Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի գործունության հիմնական ուղղությունները՝ վեր հանելու վերջինիս լիազրությունները խորհրդարանական վերահսկողության շրջանակներում։

ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողով առաջին անգամ ձևավորվել է ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակով երրորդ գումարման Ազգային ժողովում։ Չորրորդ (2007), հինգերորդ (2012) և վեցերորդ (2017) գումարման Ազգային ժողովում արդեն իսկ մշտական հանձնաժողովի կարգավիճակով գործող Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտն ընդգրկում էր Եվրոպական Միության և Եվրախորհրդի հետ կապերը, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումը և այդ ոլորտները կարգավորող օրենքները։ Հանձնաժողովի գործունեության ոլորտի նման լայն ձևակերպումները թույլ են տալիս եզրակացնել, որ օրենքների նախագծերի՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական չափանիշներին (այդ թվում՝ Եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումներին) համապատասխանության ստուգման առնչությամբ

խորհրդարանական վերահսկողության իրականացման պարտականությունը վերապահված էր վերջինիս։

Ժամանակագրական առումով այս ընթացքը համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության սկզբնական փուլի հետ, երբ ներպետական օրենսդրության կատարելագործման առնչությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների բեռը բավականին մեծ էր և, միանշանակ, խորհրդարանական վերահսկողության նման կառուցակարգը կոչված էր նպաստելու ազգային իրավական համակարգի՝ առավել արագ կատարելագործմանը։

Այնուամենայնիվ, յոթերորդ և այժմ գործող ութերորդ գումարման Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտն այլևս չի ընդգրկում Եվրոպայի խորհրդի հետ կապերը։ Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրոպական միության հետ կապերը, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկումը և այդ ոլորտները կարգավորող օրենքները։ Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչու Եվրոպայի խորհրդի՝ որպես ՀՀ անդամակցությամբ գործող միջազգային կառույցի հետ կապերի և հետևաբար նաև վերջինիս մարմինների, այդ թվում՝ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո ազգային օրենսդրական կարգավորումների կատարելագործման հարցերն այլևս դուրս են մնում հանձնաժողովի գործունեության ոլորտից։

«ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար: Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է մշտական հանձնաժողովների լիազորությունները։

Փաստացի, ներպետական օրենսդրության ու մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների համապատասխանության ստուգումը չի ընդգրկվում ո'չ մարդու իրավունքների և ո'չ էլ եվրոպական ինտեգրման

82

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հանձնաժողովի գործունեության ոլորտներում: Միգուցե հնարավոր է առաջնորդվել այն կանխավարկածով, որ Եվրոպական կոնվնեցիայի՝ որպես վավերացված միջազգային պայմանագրի և ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մասի պահանջներին ու մեկնաբանություններին օրենքների նախագծերի համապատասխանեցումը մշտապես ենթադրվում է իրավական նորմերի աստիճանակարգությունը սահմանող Սահմանադրական դրույթի պահանջի ուժով։ Այուամենայնիվ անհասկանալի է, թե ինչու Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումը ժամանակին հանդիսանում էր Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի գործունեության ինքնուրույն ոլորտ, իսկ այսօր՝ ոչ։ Ներպետական օրենսդրության կատարելագործումն ու մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը հետևողականորեն իրականացվող գործունեություն է, հատկապես ներկայիս հարափոփոխ իրականության պայմաններում, երբ նոր հասարակական հարաբերությունների առաջացմանն ու թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ակնկալվում է ոլորտային իրավական կարգավորումների առնչությամբ սկզբունքային մոտեցումների համընթաց զարգացում։ Ինչպես իրավացիորեն նշում է Գ. Դանիելյանը՝ «Իրավական կարգավորման շրջանակների ընդլայնումը մեծապես թելադրված է նաև միջազգային իրավաստեղծ զարգացումներով, մասնավորապես վերջին տասնամյակներին նկատվում է միջազգային իրավական չափանիշների ընդլայնման միտում, ինչն անխուսափելիորեն անդրադառնում է ազգային օրենսդրության վերանայման գործընթացների վրա» (Դանիելյան 7):

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում գործում են քննարկվող հարցի կապակցությամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման տարբեր մոդելներ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների միացյալ հանձնաժողովն առանձին և մասնագիտացված հանձնաժողով է, որը պատասխանատու է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին օրենքների նախագծերի համապատասխանության ապահովման ու Եվրոպական դատարանի վճիռների կատարման մշտադիտարկման համար։

Չեխիայում, Լեհաստանում և Ռումինիայում գործում են մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովներին առընթեր ենթահանձնաժողովներ, իսկ Գերմանիայում և Լիտվայում գործում է խորհրդարանական վերահսկողության հիբրիդային տարբերակը, որի շրջանակներում մեկից ավելի հանձնաժողովներ կամ ենթահանձնաժողովներ ad hoc հիմքով կազմավորվում և իրականացնում են իրենց գործառույթները։ Հատկապես հետաքրքրական է Գերմանիայի օրինակը։ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում գործող մշտական հանձնաժողովներից երկուսն են առավելապես առնչվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերին։ Դրանք են՝ Մարդու իրավունքների և մարդասիրական աջակցության հանձնաժողովը և Իրավական հարցերի հանձնաժողովը։ Որպես կանոն Իրավական հարցերի հանձնաժողովը նախաձեռնում և ղեկավարում է բոլոր այն հարցերով քննարկումները, որոնք առնչվում են Արդարադատության նախարարության իրավասության ոլորտին։ Մարդու իրավունքների հանձնաժողովը գործունեության առավել լայն շրջանակ ունի, որը, ի թիվս այլնի, ներառում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-եվրոպական չափանիշներին օրենքների նախագծերի համապատասխանության ստուգումը։

Յուրաքանչյուր դեպքում հանձնաժողովների անդամ պատգամանվորները կարող են դիմել խորհրդարանի իրավական հետազոտությունների ծառայության համար պատասխանատու ստորաբաժանմանը, որը անկախ փորձագիտական աջակցություն է ցուցաբերում խնդրո առարկա հարցի կապակցությամբ միջազգային-իրավական չափանիշների ու սկզբունքների կապակցությամբ։ Բոլոր այն դեպքերում,

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

երբ Գերմանիայի դեմ կայացված Եվրոպական դատարանի վճռի կատարումը ենթադրում է օրենսդրության բարեփոխում կամ նոր օրենքի ընդունում, հարցը ենթակա է քննարկման Իրավական հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովի կողմից հրավիրվող նիստերի ժամանակ յուրաքանչյուր գործով պարտադիր քննարկման ենթակա են հետևյալ հարցերը. ինչու՞ է նման օրենսդրական փոփոխությունն անհրաժեշտ, արդյո՞ք այն համարվում է բավարար միջոց վճռով արձանագրված խախտումների վերացման համար և արդյո՞ք հաշվի են առնվել խնդրո առարկա հարցի կապակցությամբ առկա միջազգային-եվրոպական չափանիշները։

Բացի խորհրդարաններից, ներպետական իրավական իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրումն ապահովող բազմաթիվ այլ կառուցակարգեր կան։ Կան երկրներ,ինչպես օրինակ՝ Գերմանիան, որտեղ Եվրոպական դատարանում կառավարության/ պետության ներկայացուցիչը սերտորեն համագործակցում է խորհրդարանի հետ՝ այդկերպ նպաստելով Եվրոպական դատարանի վճիռների կատարումից բխող օրենսդրական բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը։

Վերադառնալով Հայաստանի Հանրապետության օրինակի քննարկմանը՝ անդրադառնանք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ինստիտուտին՝ բացահայտելու վերջինիս իրավասության շրջանակն այս ոլորտում։ Համաձայն Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) մասին օրենքի 9-րդ հոդվածի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ոլորտում Ներկայացուցիչը կարող է իրավասու մարմիններին ներկայացնել մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնել գրավոր կարծիք, ուսումնասիրել ոլորտի միջազգային փաստաթղթերը, նախադեպային իրավունքը, ինչպես նաև ոլորտի ներպետական պրակտիկան և անհրաժեշտության դեպքում իրականացնել ոլորտի բարելավման և մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ գործողություններ։

Վերը թվարկված լիազորությունների իրականացման արդյունքում

Ներկայացուցչի կողմից ներկայացվող կարծիքները և գրավոր առաջարկները նպաստում են իրավական ակտերի նախագծերի կարգավորումների

կատարելագործմանը և լավարկմանը։ Այս առումով պետական մարմինների և Ներկայացուցչի փոխհարաբերությունների էլ ավելի խորացումն ու ընդլայնումը միայն ի նպաստ է ներպետական իրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ներդրմանը։

Ինչ վերաբերում է Ներկայացուցչի և խորհրդարանի փոխհարաբերություններին, ապա այս առնչությամբ Ներկայացուցչի մասին օրենքը առանձնահատուկ կարգավորումներ չի նախատեսում։ Հայաստանի Հանրապետության համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. գործողությունների ծրագրի նախագծով ակնկալվող վերջնարդյունքներից մեկը ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափաիշների կիրարկման գործում ՀՀ խորհրդարանի դերի բարձրացումն է։ Մեր կարծիքով՝ այս գործողության կատարման շրջանակներում հնարավոր է էականորեն ընդլայնել խորհրդարանի և Ներկայացուցչի փոխգործակցության շրջանակը՝ վերջինիս տալով հստակ իրավական կարգավորում։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին և հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի ու հուշագրի առաջարկ-հանձնարարականները՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է կատարելագործել մարդու

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

իրավունքների պաշտպանության ոլորտում Երոպական դատարանի վճիռներով արտահայտված չափորոշիչների ներդրման, վերջիններիս և ներպետական օրենսդրության միջև ներդաշնակության ապահովման առնչությամբ

խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը։ Այս գործընթացի

մեկնարկային քայլը, մեր գնահատմամբ, Ազգային ժողովի մշտական

հանձնաժողովների գործունեության ոլորտների վերանայումն է՝ ուղղակիորեն ամրագրելով, որ յուրաքանչյուրն իր իրավասության ոլորտում պատասխանատու է եվրոպական չափորոշիչներին համապատասխան ՀՀ օրենսդրության զարգացման համար։

Խորհրդարանական մշտադիտարկում

Օրենսդիր մարմնի՝ որպես իր գործունեության ոլորտում Եվրոպական դատարանի վճիռների ազդեցության ուղղակի կրողի դերակատարությունը հատկապես ընդգծվում է հետևյալ կատեգորիայի վճիռներով՝

• երբ Դատարանը պահանջում է օրենսդիր մարմնից ընդունել իրավական կարգավորումներ՝ ապահովելով խնդրո առարկա հարաբերությունների կարգավորման առնչությամբ իրավական որոշակիություն,

• երբ Եվրոպական դատարանը պահանջում է պետությունից իր կողմից սահմանված չափանիշներին համապատասխան հստակեցնել ներպետական իրավական կարգավորումները՝ դարձնելով դրանք կանխատեսելի և որոշակի, և ապահովել դրանց պատշաճ կիրառման նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողություն։ Որպես կանոն, նման իրավիճակներ հանդիպում են հատկապես քրեական գործերի շրջանակներում, երբ մարդու իրավունքներին միջամտությունը և սահմանափակումներն առավել մեծ չափով են (ինչպես օրինակ՝ գաղտնի քննչական գործողություններ, ազատությունց զրկելու հետ կապված խափանման միջոցների կիրառում և այլն), ինչի հետևանքով իրավունքների խախտման հավանականությունն էլ համամասնաորեն բարձր է,

• երբ Դատարանն առաջարկում է ընդլայնել Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունքի պաշտպանությանը նվիրված ներպետական իրավական կարգավորման գործողության շրջանակը՝ այսպիսով նպատակ հետապնդելով ապահովել անձի իրավունքների և հանրային շահերի միջև առավել հավասարակշռված պաշտպանություն։ Որպես կանոն, այս գործերով ևս առաջին խումբ գործերի նմանությամբ ակնկալվում է դատական արդյունավետ վերահսկողության երաշխավորում նման հավասարակշռության և համաչափության պատշաճ գնահատման (Muller 182):

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Քննարկված բոլոր իրավիճակները վերաբերում են Եվրոպական դատարանի կողմից խախտում արձանագրող վճռի կատարան շրջանակներում կոնկրետ գործի շրջանակներում օրենսդիր մարմնի նախաձեռնողականությանն ու ներգրավվածությանը՝ որպես վճռի ազդեցության դրսևորման եղանակ։

Թեև խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից գոյություն ունեցող կառուցակարգերը դեռևս կատարելագործման կարիք ունեն, անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հրապարակված վճիռների կատարման պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա ամենևին չի խանգարել ՀՀ օրենսդրին Եվրոպական դատարանի կողմից ՀՀ վերաբերյալ կայացված վճիռներով արձանագրված խախտումների վերացման անհրաժեշտտությամբ պայմանավորված օրենսդական բարեփոխումների իրականացման համար։

Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներով արձանագրված խախտումների պատճառները տարբեր են: Յուրաքանչյուր դեպքում այդ պատճառները կարող են լինել ինչպես թերի իրավակարգավորման, այնպես էլ սխալ իրավական պրակտիկայի հետևանք: ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված և խախտում արձանագրող յուրաքանչյուր վճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես

85

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ձեռնարկվում են տվյալ վճռի կատարմանն ուղղված անհատական և (կամ) ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Այդուհանդերձ, երբեմն համապատասխան փոփոխությունների գործընթացը սկսվում է նույնիսկ մինչև ՄԻԵԴ-ի կողմից վճիռ կայացնելը՝ հաշվի առնելով ինչպես քննության փուլում գտնվող գործերով բարձրացված հարցերը, այնպես էլ գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները, պրակտիկան միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումների և, ընդհանրապես, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման ապահովման նպատակով նախաձեռնված օրենսդրական փոփոխություններին՝ հարկ է առանձնացնել հետևյալ օրինակները.

1. Վարչական կալանքի ինստիտուտի վերացումը:

2005 թվականի դեկտեմբերի 16-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունների արդյունքում վարչական կալանքի ինստիտուտը կարգավորող խնդրահարույց օրենսդրական նորմերը ճանաչվեցին ուժը կորցրած: Այս փոփոխությունները, ի թիվս այլնի, պայմանավորված էին նաև ՄԻԵԴ վարույթում քննվող գործերով բարձրացված ենթադրյալ իրավախախտումներով:

2008 թվականին ՄԻԵԴ-ը կայացրեց «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրված խախտումները պայմանավորված էին նաև 2003-2004 թվականներին ընդդեմ նախագահական ընտրությունների կազմակերպված հավաքներին մասնակցող անձանց նկատմամբ վարչական կալանքի ինստիտուտի կիրառմամբ և վերջինին առնչվող թերի իրավակարգավորումներով: Հետագայում ՄԻԵԴ-ը կայացրեց նմանատիպ խախտում արձանագրող ևս 6 վճիռ, որոնց կատարման շրջանակներում ընդհանուր միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը վերացել էր նախապես իրականացված օրենսդրական փոփոխություններ շնորհիվ։

2. Պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքի վերացում:

«Պայքար և հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ ներպետական օրենսդրության դրույթներով սահմանված պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքն ինքնին խնդիր է առաջացնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ: Հիմք ընդունելով արձանագրված խախտումը՝ 2009 թվականի ապրիլի 7-ին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների արդյունքում այն խնդրահարույց նորմերը, որոնց համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները չէին կարող ազատվել պետական տուրքի վճարումից, ուժը կորցրեցին:

3. Մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովումը:

«Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ զորակոչից խուսափելու համար դիմումատուների դատապարտումը Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կրոնի ազատության իրավունքին ոչ իրավաչափ միջամտություն է: Անձի այդ իրավունքը երաշխավորելու և նշված վճիռները կատարելու նպատակով 2013 թվականի մայիսի 2-ին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում այլընտրանքային աշխատանքային ծառայությունն ամբողջությամբ նոր բովանդակություն ձեռք բերեց: Այսինքն՝ այս վճիռներով արձանագրված խախտումները պայմանավորված էին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում տվյալ ժամանակահատվածում առկա թերի

86

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

իրավակարգավորումներով, մասնավորապես, այլընտրանքային ծառայության (ինչպես զինվորական, այնպես էլ աշխատանքային) համար օրենքով սահմանված երկար ժամկետները քննադատվել էին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից օրենքի ընդունման պահից:

Վերոնշյալ փոփոխությունները և դրանց կիրառման պրակտիկան բարձր գնահատականի են արժանացել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և մի շարք այլ կառույցների, ինչպես նաև Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության կողմից: Արդյունքում նշված վճիռների կատարողական վարույթները Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից փակվեցին՝ ՄԻԵԴ-ի համապատասխան վճիռների պահանջներն ամբողջությամբ կատարված լինելու պատճառաբանությամբ:

4. Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ապահովումը: «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի», ինչպես նաև «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռներում ՄԻԵԴ-ը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների բացակայությունը, որի հետևանքով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված երաշխիքների խախտման արդյունքում տառապանք կրած անձը զրկվում է նման փոխհատուցում ստանալու հնարավորությունից, ինքնին 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Հետևաբար ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվի նման հնարավորություն:

Նույն տրամաբանությամբ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից օգտվելու հնարավորությունը կարևոր պայման է նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի երաշխավորման համար: Այս դիրքորոշումն արտահայտվել է նաև «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում, որում ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման հատուցում չէր նախատեսվում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:

Գոյություն ունեցող օրենսդրական բացերը լրացնելու, ինչպես նաև նշված վճիռների՝ ամբողջական և արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետությունում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի սահմանմանը: 2015 թվականին այս

ինստիտուտը կատարելագործվեց:

Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաստեղծ գործունեության նկատմամբ եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունը դրսևորվում է ինչպես խորհրդարանական վերահսկողության, այնպես էլ խորհրդարանական մշտադիտարկման միջոցով, որոնց առնչությամբ գործող իրավական գործիքակազմերի հետագա զարգացումն ու կատարելագործումը կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին ՀՀ իրավական համակարգի ներդաշնակեցմանը։

Եզրահանգումներ

1. Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման գործում խորհրդարաններին վերապահված է բացառիկ ու յուրահատուկ

87

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

դեր, ինչը դրսևորվում է խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական մշտադիտարկման ձևերով։

2. Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված չափորոշիչների ներդրման, վերջիններիս և ներպետական օրենսդրության միջև ներդաշնակության ապահովման առնչությամբ խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը կատարելագործման կարիք ունի, և այս առնչությամբ առաջարկվող ուղղություններից մեկը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտների վերանայումն է։

3. Խորհրդարանը, որպես օրենսդիր գործունեություն իրականացնող մարմին,

երբեմն ուղղակիորեն կրում է Եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունը, ինչը առավել հստակ օրինակներով դրսևորվում է՝ ի կատարումն Եվրոպական դատարանի վճիռների՝ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման

պարագայում։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Դանիե[յան, Գևորգ. Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա. Ուսումնական ձեռնարկ. Տիգրան Մեծ հրատ., Երևան, 2021։

2. Wittling-Vogel, Almut. “The Role of the Legislatve Branch in the Implementation of the Judgments of the European Court of Human Rights”. Judgments of the ECHR-effects and implementation, Nomos Verlagsgesellschaft, 2014, pp. 59-74.

3. Muller, Amrei. “Effective politica; dialogue”. The European International Law, Vol. 28, No 3, The Author, Published by Oxford Press, 2018.

4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով. «Ազգային խորհրդարաններ. մարդու իրավունքների երաշխավորները Եվրոպայում» թիվ 1823 (2011) բանաձև. 23 Հունիսի 2011:

5. ---. «Խորհրդարանների դերը ՄԻԵԴ չափորոշիչների իմպլեմենտացման գործում. համալիր ակնարկ գոյություն ունեցող մեխանիզմների և համակարգերի վերաբերյալ» թիվ PPSD(2014)22) բացատրական հուշագիր. 13 Հոկտեմբերի 2014:

6. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե. «Անդամ պետություններում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված չափորոշիչներին օրենքների նախագծերի, գործող օրենքների և իրավակիրառ պրակտիկայի համապատասխանության ստուգման վերաբերյալ» թիվ Rec(2004)5) հանձնարարական. 12 Մայիսի 2004:

7. Եվրոպական միություն. «Բրյոաելի հռչակագիր», բարձրաստիճան կոնֆերանս «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիա. բաշխված պատասխանատվություն» խորագրով. 27 Մարտի 2015:

8. ՄԱԿ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա. 4 Նոյեմբերի 1950. ՀՀ-ի կողմից կոնվենցիան վավերացվել է 26 Ապրիլի 2002:

WORKS CITED

1. Danielyan, Gevorg. Iravasteghts' gorts'uneut'yun ev iravabanakan tekhnika. Usumnakan dz'er'nark. Tigran Mets' hrat., Erevan. [Law-making Activity and Legislative Technique. Educational Manual. Tigran Mets publishing house, Yerevan] 2021. (In Armenian)

2. Wittling-Vogel, Almut. “The Role of the Legislatve Branch in the Implementation of the Judgments of the European Court of Human Rights”. Judgments of the ECHR-effects and implementation, Nomos Verlagsgesellschaft, 2014, pp. 59-74.

3. Muller, Amrei. “Effective politica; dialogue”. The European International Law, Vol. 28, No 3, The Author, Published by Oxford Press, 2018.

88

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

4. Evropakan miut'yun. «Bryuseli hr'tchakagir», bardz'rastitchan konferans «Mardu iravunqneri evropakan konventsiayi implementatsia. bashkhvats' pataskhanatvut'yun» khoragrov. 27 Marti 2015. [“Brussels Declaration”, High-level Conference on the “Implementation of the European Convention on Human Rights, Shared Responsibility”. 27 March 2015]. (In Armenian)

5. Evropayi khorhrdi nakhararneri komite. «Andam petut'yunnerum Mardu iravunqneri evropakan konventsiayov nakhatesvats' chap'oroshichnerin o'renqneri naxagts'eri, gorts'ogh o'renqneri ev iravakirar' praktikayi hamapataskhanut'yan stugman veraberyal» t'iv Rec(2004)5) hand'znararakan. 12 Mayisi 2004. [“Recommendation of the Committee of Ministers Rec(2004)5) to Member States on the Verification of the Compatibility of Draft Laws, Existing Laws and Administrative Practice with Standards Laid Down in the European Convention on Human Rights”. 12 May 2004]. (In Armenian)

6. Evropayi khorhrdi khorhrdaranakan vehajhoghov. «Azgayin khorhrdaranner. mardu iravunqneri erashkhavomery' Evropayum» t'iv 1823 (2011) banad'zev. 23 Hunisi 2011. [“National Parliaments: Guarantors of Human Rights in Europe” Resolution 1823 (2011). 23 June 2011]. (In Armenian)

7. ---. «Khorhrdaranneri dery' MIED chap'oroshichneri implementatsman gort'um. hamalir aknark goyut'yun unetsogh mekhanizmneri ev hamakargeri veraberyal» t'iv PPSD(2014)22) batsatrakan hushagir. 13 Hoktemberi 2014. [“The Role of Parliaments in Implementing ECHR Standards: Overview of Existing Structures and Mechanisms” PPSD (2014)22) Background memorandum. 13 October 2014]. (In Armenian)

8. MAK. «Mardu iravunqneri ev himnarar azatut'yunneri pashtpanut'yan masin» evropakan konventsia. 4 Noyemberi 1950. HH-i koghmits konventsian vaveratsvel e' 26 Aprili 2002. [“The Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms”. 4 November 1950. ratified by the Republic of Armenia on 26.04.2002]. (In Armenian)

IMPACT OF JUDGMENTS OF THE EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS ON THE LAW-MAKING ACTIVITIES OF ARMENIA

ARPINE ARAKELYAN

Public Administration Academy of RA, Ph.D. Student,

Yerevan, the Republic of Armenia

In the framework of this article an attempt has been made to identify the impact of the judgments of the European Court of Human Rights on law-making activities in the Republic of Armenia. The main aim of this article is to reveal the unique role assigned to the parliaments in the process of implementation of European standards for the protection of human rights. The topic at issue has been studied under the light of the relevant resolution of the CoE Parliamentary Assembly and the recommendation of the CoE Committee of Ministers.

In the first part of the article, some issues have been viewed related to the parliamentary oversight in the Republic of Armenia while ensuring the harmonization and verification of compliance of draft laws with the conventional standards for human rights protection, in the second part, some issues concerning parliamentary monitoring have been referred to.

The objective of this article is to reveal the types of impact of the judgments of the European Court of Human Rights in the context of parliamentary oversight and parliamentary monitoring in the Republic of Armenia and suggest ways to improve existing legal mechanisms in that regard.

89

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

In the framework of this article, both general scientific and jurisprudence-specific methods have been used, such as legal comparative and formal-legal methods and the method of systematic analysis.

Based on the results of the study, it has been noted that the parliamentary oversight in the Republic of Armenia in terms of ensuring the harmonization and verification of compliance of draft laws with the conventional standards for human rights protection as a mandatory function lacks for effective mechanisms. Thus it has been suggested to clarify the issue raised in the process of reviewing the spheres of activity of the standing committees of the RA National Assembly.

Keywords: Judgments of the European Court, parliamentary oversight, parliamentary monitoring, RA National Assembly, Impact of the ECtHR judgments, implementation of international human rights standards, Enforcement of the judgments of the European Court.

ВОЗДЕЙСТВИЕ РЕШЕНИЙ ЕВРОПЕЙСКОГО СУДА ПО ПРАВАМ ЧЕЛОВЕКА НА ЗАКОНОДАТЕЛЬНУЮ ДЕЯТЕЛЬНОСТЬ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

АРПИНЕ АРАКЕЛЯН

аспирант Академии государственного управления РА, г. Ереван, Республика Армения

Данная статья посвящена выявлению воздействий решений Европейского суда по правам человека на законодательную деятельность Республики Армения. Основная цель работы заключается в выявлении уникальной роли парламентов в процессе имплементации европейских критериев, предусмотренных в целях защиты прав человека. Вышеуказанное положение было рассмотрено, в особенности, с точки зрения соответствующих резолюций Ассамблеи Совета Европы и рекомендаций Комитета министров Совета Европы.

В первой части статьи рассмотрены некоторые вопросы, связанные с парламентским контролем в Республике Армения при обеспечении гармонизации и проверки соответствия законопроектов общепризнанным стандартам защиты прав человека, во второй части обсуждался вопрос о парламентском мониторинге.

Задача работы - выявить формы воздействий решений Европейского суда по правам человека в контексте парламентского контроля и парламентского мониторинга в Республике Армения и предложить пути совершенствования существующих правовых механизмов в этом отношении.

В рамках данной статьи использовались как общие научные, так и особые юридические методы, такие, как сравнительно-правовые, формально-юридические и системно-аналитические методы.

По результатам исследования отмечено, что парламентскому контролю в Республике Армения в части обеспечения гармонизации и проверки соответствия законопроектов общепризнанным стандартам защиты прав человека как обязательной функции не хватает действенных механизмов. Таким образом, было предложено внести ясность в вопрос, возникший в процессе рассмотрения сфер деятельности постоянных комиссий Национального Собрания РА.

Ключевые слова: решения Европейского суда, парламентский контроль, парламентский мониторинг, Парламент РА, воздействие решений ЕСПЧ, имплементация международных критерий защиты прав человека, исполнение решений Европейского суда.

90

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.