ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS
ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀՏԴ 004
DOI: 10.52063/25792652-2024.3.22-57
ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի պետական համալսարանի
միջազգային հարաբերություններ ֆակուլտետի
միջազգային հարաբերությունների ամբիոնի հայցորդ,
ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
ORCID: 0009-0002-7518-6295
Եվրամիությունը, խոշոր ու ազդեցիկ կառույց լինելուց զատ նաև մեկ
միասնական, ընդհանուր ինտեգրացիոն տանիք է տարբեր մշակույթների ու
էթնիկ խմբերի համար։ Ու այս տարբերությունն է հաճախ, որ ընկած է
Միության ներսում տարբեր էթնոքաղաքական հակամարտությունների
հիմքում։ Այս հակամարտությունները պատմական անցյալից մինչ մեր օրեր
փոխանցված
լարվածության,
տնտեսական
անհավասարության
և
քաղաքական դժգոհությունների արդյունք են և զգալի ազդեցություն ունեն
քաղաքական կայունության, սոցիալական համախմբվածության, ինչպես նաև
տնտեսական զարգացման վրա։
Այս հոդվածի նպատակն է ուսումնասիրելով եվրոպական գործիքակազմը՝ բացահայտել, թե ինչպես են եվրոպական պետություններն ու
միջազգային կազմակերպությունները օգտագործում առկա մեխանիզմները՝
կանխելու կամ մեղմելու էթնոքաղաքական լարվածությունները, խթանելու
խաղաղությանը և կայունությանը: Այս հարցը հատկապես կարևոր է այժմյան
աշխարհում, երբ գլոբալացումն ու միգրացիոն գործընթացները նոր
մարտահրավերներ են առաջացնում հասարակությունների կայունության և
համերաշխության համար:
Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրության
ենթարկել ԵՄ-ում էթնոքաղաքական լարվածության առաջացման հիմնական
գործոնները,
ներառյալ
պատմական,
տնտեսական,
քաղաքական
և
սոցիալական ազդեցությունները:
Հոդվածի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է վերլուծական,
համեմատական, գործնական դեպքերի ուսումնասիրության, պատմական և
փաստաթղթային վերլուծության մեթոդների համակցման վրա:
Հոդվածը ներկայացվել է 04.07.2024թ., գրախոսվել` 31.07.2024թ., տպագրության
ընդունվել` 31.10.2024թ.:
57
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Հիմնավորվել է, որ էթնոքաղաքական լարվածությունը հաճախ պայմանավորված է տնտեսական անհավասարությամբ, պատմական վեճերով,
ազգային ինքնության խնդիրներով և միգրացիոն գործընթացներով, որոնց
կառավարման համար անհրաժեշտ է բազմակողմ և համապարփակ մոտեցում:
Եզրակացությունն այն է, որ էթնոքաղաքական լարվածության
արդյունավետ
կառավարումը
ԵՄ-ում
պահանջում
է
միասնական
քաղաքականություն, որը կհիմնվի էթնիկ բազմազանության և մշակութային
ինտեգրացիայի
վրա՝
ընդգրկելով
իշխանության
բաժանման
և
փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ,
ինչպես նաև արտաքին գործոնների ազդեցության մեղմացման նպատակով
գլոբալ և տարածաշրջանային համագործակցության ուժեղացումը:
Հիմնաբառեր՝ Էթնոքաղաքական կոնֆլիկտներ, Եվրամիություն,
Եվրոպա, միջմշակութային կապեր, ֆեդերալիզմ, մշակութային երկխոսություն:
ԵՄ,
Ներածություն
Հոդվածում առաջադրված խնդրի գիտական և գործնական կարևորությունը
կապված է էթնոքաղաքական լարվածությունների հաղթահարման անհրաժեշտության հետ, որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային
կայունության
ապահովման
գործում:
ԵՄ-ի
և
եվրոպական
երկրների
բազմամշակութային հասարակություններում էթնոքաղաքական խնդիրները հաճախ
դառնում են լուրջ մարտահրավերներ, որոնք կարող են հանգեցնել սոցիալական,
քաղաքական և տնտեսական անկայունության: Այս խնդրի լուծման գործիքակազմի
ուսումնասիրությունը կարող է նպաստել ոչ միայն գիտական համայնքին, այլև
քաղաքական գործիչներին և դիվանագետներին՝ ավելի արդյունավետ լուծումներ
մշակելու հարցում:
Վերլուծության
հիմնական
նպատակը
եվրոպական
գործիքակազմի
արդյունավետության գնահատումն է՝ էթնոքաղաքական լարվածությունների
հաղթահարման գործում: Հոդվածում հետազոտական խնդիրներ-հարցադրումները
ներառում են հետևյալը.
•
•
•
•
Ի՞նչն
է
եվրոպական
գործիքակազմի
հիմքը
էթնոքաղաքական
լարվածությունների հաղթահարման համար:
Որո՞նք են առավել արդյունավետ մեխանիզմները, որ կիրառվել են
Եվրոպայում նման լարվածությունները մեղմելու նպատակով:
Ինչպիսի՞ փորձ ունեն ԵՄ տարբեր երկրները
Կա՞ն արդյոք բացթողումներ կամ բարելավման կարիք ունեցող տարրեր
գործող մեխանիզմներում:
Վերլուծվում են այն մեթոդները, որոնք ներառում են վերլուծական, համեմատական, գործնական դեպքերի ուսումնասիրություն, պատմական և փաստաթղթային
վերլուծություն: Կիրառվող գիտական մոտեցումները (հայեցակարգերը) ներառում են
անվտանգության միջավայրի ուսումնասիրություններ, միջմշակութային հաղորդակցություն, սոցիալական կառուցվածքների տեսություն և դիվանագիտական
մեխանիզմների վերլուծություն: Այս մեթոդների և հայեցակարգերի համակցված
կիրառումը թույլ կտա հասնել ամբողջական և գիտական հիմնավորված
արդյունքների, որոնք կարող են օգտակար լինել ինչպես գիտական, այնպես էլ
գործնական կիրառման համար:
58
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Գործոններ, որոնք կարող են հանգեցնել էթնոքաղաքական լարվածության
Էթնոքաղաքական լարվածությունների խորն արմատները մշտապես սնուցվում
են պատմական և քաղաքական տարբեր գործոններով: Այստեղ նշանավորվում է
պատմության կենդանի դերը որպես սոցիալական թատերաբեմ և ձևավորող
դերակատար, որը հսկայական ազդեցություն ունի էթնիկական ինքնությունների
կայացման վրա: Ուսումնասիրելով անցյալի իրադարձությունների և ընթացիկ
մարտահրավերների փոխազդեցությունը կարելի է տեսնել, թե ինչպես են ազգային
ինքնության գիտակցումը, տարածքային վեճերը, պատմական տարաբնույթ
գործոնները,
ժամանակակից
մարտահրավերները,
ինչպիսիք
են
օրինակ
գլոբալիզացիան և միգրացիան, նպաստում էթնոքաղաքական լարվածությունների
մեծացմանը և նոր մարտահրավերներ ստեղծում այս կամ այն տարածաշրջանում՝
դառնալով փխրուն կայունությանը սպառնացող լրջագույն գործոն։
Ազգային
ինքնության
գիտակցումը
հաճախ
էթնոքաղաքական
կոնֆլիկտների առաջացման հիմնական գործոններից մեկն է։ Տարբեր էթնիկ խմբեր
կարող են ունենալ մրցակցային կամ հակասական պատկերացումներ այն մասին, թե
ինչ է նշանակում պատկանել կոնկրետ ազգին: Այսպիսի իրավիճակներն առավել բարդ
են դառնում, երբ խմբերի միջև զարգանում է այն մտայնությունը, որ մյուսի կողմից
վտանգվում են իրենց էթնիկականության պահպանման կարևորագույն տարրերը՝
լեզուն և կրոնը (Hierro & Gallego 2018):
Այս
գործոնն
իր
ուրույն
ազդեցություններ
է
ունեցել
այնպիսի
հակամարտությունների առաջացման ու զարգացման գործում, ինչպիսին է օրինակ
կատալոնական հարցը Իսպանիայում։ Շատ կատալոնացիներ երկար ժամանակ
ձգտել են ավելի մեծ ինքնավարություն և նույնիսկ անկախություն ստանալ
Իսպանիայից՝ պնդելով, որ իրենք առանձին ազգ են՝ իրենց սեփական լեզվով,
մշակույթով և պատմությամբ (Katalonien und die Unabhängigkeit): Այնուամենայնիվ,
իսպանական կառավարությունը չի պատրաստվում տրամադրել Կատալոնիային
ավելի մեծ ինքնավարություն, վախենալով, որ դա կարող է խրախուսել այլ
շրջաններին ձգտել անկախության։ Վերջին տարիներին լարվածությունը սրվել է․ որոշ
կատալոնացիներ աջակցում են անկախության հանրաքվեի անցկացմանը, մինչդեռ
Իսպանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում այդպիսի ջանքերը խափանելու
համար (MARTÍ 2023)
Բոսնիա և Հերցեգովինա. երկիր Բալկաններում՝ էթնիկ և կրոնական խմբերի
բարդ խառնուրդով: Երկիրն ունի մուսուլմանական մեծամասնությամբ, ինչպես նաև
ուղղափառ քրիստոնյա և կաթոլիկ զգալի բնակչություն (Bosnien-Herzegowina): 1990ականներին երկիրը բզկտվեց դաժան պատերազմով, որն իրար դեմ հանեց երեք
հիմնական էթնիկ խմբերին:1 Ազգային ինքնության մրցակցությունը և տարբեր
խմբերի կողմից իրենց ինքնության պաշտպանման ձգտումը առաջացրին խորացող
լարվածություն, որը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, բաշխման և
զանգվածային բռնությունների, ներառյալ էթնիկական զտումները, որոնք ծանր
ազդեցություն ունեցան տարածաշրջանի բնակչության վրա (Dobbins, J., Miller, L. E.,
1
Բոսնիացիներ․ հիմնականում իսլամադավան են: Կազմում են Բոսնիա և
Հերցեգովինայի բնակչության զգալի մասը։
Սերբեր. պատկանում են Սերբական ուղղափառ եկեղեցուն: Նրանք հիմնականում
ներկայացված են Սերպսկայի Հանրապետության շրջաններում և Սարաևոյի որոշ
շրջաններում։
Խորվաթներ. պատկանում են Հռոմի կաթոլիկ եկեղեցուն: Դրանք հիմնականում
տեղակայված են այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Հերցեգովինան և կենտրոնական
Բոսնիայի որոշ հատվածներ:
59
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Pezard, S., Chivvis, C. S., Taylor, J. E., Crane, K., Trenkov-Wermuth, C., & Mengistu, T.
2013)։
Էթնոքաղաքական հակամարտություններին հանգեցնող հաջորդ գործոնը
տարածքային վեճերն են (MOORE 2016)։ Տարածքային վեճերը նաև
էթնոքաղաքական լարվածության աղբյուր են հանդիսացել ԵՄ-ում, քանի որ տարբեր
խմբեր կարող են հակասական պահանջներ ունենալ որոշակի տարածքի կամ
տարածաշրջանի նկատմամբ: Կատալոնյան, իր բարդ և երկար տարիների
պատմությամբ տեղավորվում է էթնոքաղաքական այս հատույթի մեջ ևս։
Կիպրոս, որը բաժանված է Կիպրոսի հույների հեղաշրջումից և Թուրքիայի
ներխուժումից հետո՝ 1974 թվականին (Der Zypernkonflikt): Կիպրոսի հիմնախնդիրը
ծագել է էթնոքաղաքական և տարածքային վեճերի համադրության արդյունքում։
Կիպրոսում երկու հիմնական էթնիկ խումբ կա՝ հույներ և թուրքեր, որոնք ունեն
տարբեր մշակութային, կրոնական և ազգային ինքնություններ։ 1960 թվականին
Կիպրոսն անկախացավ Մեծ Բրիտանիայից, սակայն էթնիկ խումբերի միջև
լարվածությունն արագորեն սրվեց։ Հունական և թուրքական համայնքները
պահանջում էին տարբեր քաղաքական կարգավորումներ. հույները ձգտում էին
միանալ Հունաստանին (էնոսիս), իսկ թուրքերը նախընտրում էին կղզու բաժանում
կամ առնվազն ինքնավարություն (Ker-Lindsay 2015):
Կոսովո․ Կոսովոյի հիմնախնդիրը սերտորեն կապված է էթնոքաղաքական և
տարածքային վեճերի հետ։ Կոսովոն պատմականորեն եղել է Սերբիայի մաս, սակայն
դրա բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ ալբանացիները, որոնք
ունեն տարբեր լեզու, մշակույթ և կրոն՝ իսլամ, համեմատած սերբերի հետ, որոնք
հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են։ 2008 թվականին Կոսովոն միակողմանի
հռչակեց իր անկախությունը Սերբիայից, սակայն Սերբիան և մի շարք այլ երկրներ,
այդ թվում Ռուսաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Տարածքային վեճը
և էթնոքաղաքական լարվածությունը դեռևս մնում են տարածաշրջանի
անկայունության պատճառներից, քանի որ սերբական փոքրամասնությունը
Կոսովոյում շարունակում է ապրել որպես էթնիկ փոքրամասնություն, իսկ
միջազգային հանրության մի մասն էլ տարակարծիք է Կոսովոյի կարգավիճակի
վերաբերյալ (Bebler 2015):
Պատմական գործոնները կենտրոնական դեր են խաղում էթնոքաղաքական
լարվածության առաջացման և սրման գործում։ Մասնավորապես.
1. Պատմական
հակամարտություններ
և
տրավմա.
Անցյալի
հակամարտությունները, հատկապես բռնության և ճնշումների հետ կապված, կարող
են երկարատև սպիներ թողնել էթնիկ խմբի հավաքական հիշողության մեջ:
Անհաշտելի իրադարձությունները կարող են տևական ազդեցություն ունենալ տարբեր
խմբերի միջև վստահության վրա և հանգեցնել շարունակական լարվածության:
2. Սահմաններ և տարածքային փոփոխություններ. սահմանների սահմանման և
տարածքային փոփոխությունների վերաբերյալ պատմական որոշումները կարող են
առանձնացնել էթնիկ խմբերին կամ կենտրոնացնել դրանք որոշակի տարածքներում:
Սա կարող է հանգեցնել լարվածության, հատկապես, եթե այդ որոշումներն ընկալվում
են որպես անարդար կամ անհավասար:
3. Պատմական խտրականություն և անարդարություններ. Եթե որոշակի էթնիկ
խմբեր նախկինում սիստեմատիկորեն ենթարկվել են խտրականության կամ
անբարյացկամ վերաբերմունքի, այդ անարդարությունները կարող են շարունակել
անվստահություն և լարվածություն առաջացնել:
4. Ինքնության ձևավորում. Պատմական իրադարձությունները նշանակալի
ազդեցություն ունեն հավաքական ինքնության ձևավորման վրա: Պատմական
որոշակի իրադարձությունների ներկայացման ձևը կարող է ձևավորել էթնիկ խմբի
60
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ինքնապատկերը և հանգեցնել բացառիկության կամ զոհի զգացումի, որն իր հերթին
կարող է լարվածություն առաջացնել այլ խմբերի հետ:
5. Պատմական կրոնական հակամարտություններ. Պատմական կրոնական
հակամարտությունները կարող են էական դեր խաղալ, հատկապես այն շրջաններում,
որտեղ կրոնական տարբերությունները սահմանվում են էթնիկական գծերով:
Անցյալում կրոնական հակամարտությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ
էթնիկ խմբերի հարաբերությունների վրա և հանգեցնել լարվածության:
Անցյալի իրադարձությունները, ինչպիսիք են գաղութացումը, հարկադիր
միգրացիան և պատերազմները, կարող են խոր ազդեցություն թողնել տարբեր էթնիկ
խմբերի հավաքական հիշողության և ինքնության վրա, ինչը շարունակում է ձևավորել
նրանց հարաբերությունները ներկայումս։ Օրինակ, Երկրորդ համաշխարհային
պատերազմի և Հոլոքոստի ժառանգությունը դեռևս ազդում է Եվրոպայի տարբեր
էթնիկ խմբերի միջև հարաբերությունների վրա: Գերմանիայի և Լեհաստանի
հարաբերությունները, դարավոր հակամարտությունների և հատկապես Երկրորդ
համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի կողմից
Լեհաստանի ներխուժման և հետագայում միլիոնավոր էթնիկ գերմանացիների
Լեհաստանից բռնի վտարման արդյունքում, մինչ օրս կրում են այդ
իրադարձությունների խոր վերքերը: Նմանատիպ բարդ պատմություն ունեն Սերբիան
և Բոսնիա և Հերցեգովինան, որտեղ 1990-ականների նախկին Հարավսլավիայի
պատերազմները մասամբ բորբոքվեցին սերբերի և բոսնիացիների միջև երկար
տարիներ կուտակված դժգոհությունների պատճառով, որոնք ի հայտ եկան,
մասնավորապես, Սրեբրենիցայում տեղի ունեցած կոտորածների հետևանքով:
Հունգարիայի և Ռումինիայի միջև լարվածությունն էլ տևական է՝ կապված
փոքրամասնությունների իրավունքների և տարածքային վեճերի շուրջ ծագած
հակամարտությունների հետ, որոնք սկսվեցին Առաջին համաշխարհային
պատերազմի հետևանքով, երբ Հունգարիան կորցրեց իր տարածքի մեծ մասը, և
հետագայում ավելի սրվեցին կոմունիստական շրջանում, երբ Ռումինիան վարում էր
կոշտ քաղաքականություն հունգարական փոքրամասնության նկատմամբ:
Այս պատմական և քաղաքական գործոնների ըմբռնումը չափազանց կարևոր է
ԵՄ-ում
էթնոքաղաքական
լարվածության
արմատները
հասկանալու
և
հակամարտությունների կարգավորման և սոցիալական համախմբվածության
արդյունավետ ռազմավարությունների մշակման համար:
ԵՄ-ում էթնոքաղաքական հակամարտությունների դինամիկայի ձևավորման
գործում, բացի ներքին գործոններից, դեր են խաղում նաև արտաքին գործոնները։
Գլոբալիզացիան, որը նպաստում է երկրների միջև տնտեսական, մշակութային և
սոցիալական փոխանակումների ընդլայնմանը, էական ազդեցություն է ունեցել նաև
ԵՄ-ում էթնոքաղաքական հակամարտությունների դինամիկայի վրա։ Ահա մի քանի
օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է գլոբալիզացիան ձևավորել այս
հակամարտությունները Եվրամիության շրջանակներում:
Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից (Բրեքսիտը) միանշանակ ազդեց
ունեցավ Շոտլանդիայի անկախության ձգտումների վրա: Շոտլանդիան 2016
թվականի Բրեքսիտի հանրաքվեում մեծամասնությամբ քվեարկեց ԵՄ-ում մնալու
օգտին, ինչը հակասության մեջ մտավ Միացյալ Թագավորության այլ մասերի
ընտրության հետ։ Գլոբալիզացիան այստեղ հանդես է գալիս որպես մի գործոն, որը
ձևավորել է Շոտլանդիայի ազգային ինքնության և տնտեսական շահերի նոր
ընկալումը՝ ԵՄ-ի հետ սերտ կապերի միջոցով։ Բրեքսիտը խթանեց Շոտլանդիայում
անկախության երկրորդ հանրաքվեի կոչերը, քանի որ շատ շոտլանդացիներ
ցանկանում են վերամիավորվել ԵՄ-ի հետ (Tannam 2016)։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան, Բալթյան երկրները, իրենց անկախությունը
վերականգնելուց հետո, հայտնվեցին գլոբալիզացիայի ազդեցության տակ, որը
61
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
նպաստեց իրենց ինտեգրմանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Սակայն, գլոբալիզացիան նաև սրել
է լարվածությունը ռուսական փոքրամասնությունների հետ, որոնք այս երկրներում
պահպանել են ուժեղ կապեր Ռուսաստանի հետ։ Գլոբալիզացիան նպաստել է
Բալթյան երկրների եվրոպականացման գործընթացին, ինչը, միաժամանակ,
ուժեղացրել է ռուսական փոքրամասնությունների ինքնության և լեզվական
իրավունքների պաշտպանության պահանջները (Levinsson 2006)։
Լարվածության աղբյուր կարող է լինել նաև միգրացիան, ինչպես ԵՄ-ի
ներսում, այնպես էլ ԵՄ-ից դուրս1․ Հունգարիայում, ԵՄ-ի ներգաղթի բաշխման
քաղաքականության դեմ պայքարը, որը նպատակ ունի կարգավորել Միջերկրական
ծովի միջով ներգաղթյալների հոսքը, հանգեցրել է ազգային ինքնության
պաշտպանության պահանջների սրմանը և ներքին և արտաքին քաղաքական
լարվածությունների աճին (Hungary's Viktor Orban to defy EU over immigration law)։
Բելգիայում միգրացիայի մեծացմանը, հատկապես Միջին Արեւելքից և
Աֆրիկայից եկած ներգաղթյալների պատճառով, առաջացել են էթնիկ և կրոնական
կոնֆլիկտներ, ինչպես նաև սոցիալական խնդիրներ, որոնք սրվել են ծայրահեղական
խմբերի կողմից (van Meeteren 2014)։
Ֆրանսիայում միգրացիայի աճը, հիմնականում Արաբական աշխարհից,
հանգեցրել է քաղաքային բախումների և սոցիալական լարվածության, հատկապես
միգրանտների և տեղացի բնակչության միջև (Jossen 2018)։
Որոշ դեպքերում միգրանտների համայնքները կարող են իրենց զգալ
բացառված կամ խտրականության ենթարկված գերիշխող մշակույթի կողմից, մինչդեռ
բնակչության մեծամասնությունը կարող է վտանգ զգալ միգրացիայի ընկալվող
մշակութային,
տնտեսական
կամ
անվտանգության
հետևանքներից:
Այս
լարվածությունը կարող է ավելի սրվել ներգաղթի, ապաստանի և սահմանների
վերահսկողության հետ կապված քաղաքական որոշումների արդյունքում:
ԵՄ-ի ընդլայնումը, որը նոր անդամ պետություններ է բերել իրենց հստակ
պատմություններով և էթնիկական ինքնություններով, կարող է նաև բարդացնել
էթնոքաղաքական հակամարտությունների դինամիկան: Սա հատկապես ճիշտ է այն
դեպքերում, երբ կան պատմական դժգոհություններ կամ տարածքային վեճեր նոր
անդամ պետության և նրա հարևանների միջև, ինչպես երևում է Սերբիայի և
Կոսովոյի կամ Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեպքերում:
Եվրոպական
իշխանության
բաշխման
գործիքակազմը՝
էթնոքաղաքական հակամարտությունների և (կամ) լարվածությունների
հաղթահարման համատեքստում
Եվրամիությունում էթնոքաղաքական լարվածությունը կառավարելու և
կարգավորելու տարբեր մոտեցումներ կան։ Այս մոտեցումներից մի քանիսը ներառում
են
իշխանության
բաշխման
պայմանավորվածություններ,
ֆեդերալիզմ
և
փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն:
Իշխանության
բաշխման
պայմանավորվածությունները
ներառում
են
քաղաքական իշխանության բաժանում տարբեր էթնիկ կամ ազգային խմբերի միջև:
Սա կարող է ներառել կոալիցիոն կառավարությունների ձևավորում կամ քվոտային
համակարգերի ստեղծում՝ քաղաքական ինստիտուտներում տարբեր խմբերի
ներկայացվածությունն ապահովելու համար: Նպատակն է յուրաքանչյուր խմբին ձայն
տալ որոշումների կայացման հարցում և կանխել մեկ խմբի գերիշխանությունը:
1 Այս գործոնը մշտապես մնում է նաև ԵՄ տարբեր պետությունների քաղաքական
դերակատարների ուշադրության կետնրոնում, մասնավորապես Գերմանիայի Բունդեսթագում
AfD-ն (Alternative für Deutschland) կուսակցությունը, որը հանդես է գալիս Գերմանիայում ավելի
սահմանափակող միգրացիոն քաղաքականության օգտին: Նրա որոշ անդամներ նախկինում
կոչ են արել խստացնել սահմանային հսկողությունը և սահմանափակել ներգաղթը:
62
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Բելգիա. Բելգիան բաժանված է երկու հիմնական լեզվական և մշակութային
շրջանների՝ ֆլամանդական և վալոնական: Բրյուսելի դաշնային կառավարությունը
կազմված է երկու շրջանների ներկայացուցիչներից, և իշխանությունը բաշխված է
նրանց միջև։ Կան նաև առանձին տարածաշրջանային կառավարություններ
Ֆլանդրիայի
և
Վալոնիայի
համար,
որոնցից
յուրաքանչյուրն
ունի
իր
լիազորություններն ու պարտականությունները:
Հյուսիսային Իռլանդիա. 1998 թվականին Ավագ ուրբաթ համաձայնագրից (Wie
stabil ist der Frieden in Nordirland?) հետո Հյուսիսային Իռլանդիայում հաստատվեցին
իշխանության բաշխման պայմանավորվածություններ՝ օգնելու լուծել բողոքական և
կաթոլիկ համայնքների միջև երկարատև հակամարտությունը: Հյուսիսային
Իռլանդիայի ասամբլեան, որը ներառում է երկու համայնքների ներկայացուցիչներ, իր
ստեղծման օրվանից կիսել է իշխանությունը յունիոնիստական և ազգայնական
կուսակցությունների միջև:
Բոսնիա և Հերցեգովինա. Բոսնիա և Հերցեգովինան բարդ բազմազգ
պետություն է՝ երեք հիմնական էթնիկ խմբերով՝ բոսնիացիներ, խորվաթներ և
սերբեր: Երկրի սահմանադրությունը ներառում է իշխանության բաշխման
պայմանավորվածություններ՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր էթնիկ խումբ
իրավունք ունի որոշումներ կայացնելիս: Երկրի նախագահությունը, օրինակ,
կազմված է երեք անդամից՝ յուրաքանչյուր էթնիկ խմբից մեկը։
Շվեյցարիա1․ Շվեյցարիան դաշնային պետություն է, որն ունի չորս հիմնական
լեզվական և մշակութային շրջաններ՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և
ռոմանշերեն: Դաշնային կառավարությունը կազմված է բոլոր շրջանների
ներկայացուցիչներից, և իշխանությունը կիսվում է նրանց միջև։ Երկրում գործում է
նաև ուղղակի ժողովրդավարության համակարգ, որը թույլ է տալիս քաղաքացիներին
քվեարկել հարցերի լայն շրջանակի շուրջ։
Կիպրոս. Կիպրոսը բաժանված կղզի է, որի հարավում կիպրահունական
համայնքն է, իսկ հյուսիսում՝ կիպրական թուրքական համայնքը: Երկիրն ունի
իշխանության բաշխման համակարգ, որը հայտնի է որպես «երկհամայնքային,
երկգոտի դաշնություն» (Cyprus: Bi-communal and Bi-zonal Federation), որը ստեղծվել
է 1977 թվականին: Համաձայնագիրը ներառում է առանձին հաստատություններ
յուրաքանչյուր համայնքի համար, ինչպես նաև դաշնային կառավարություն՝ երկու
համայնքների միջև բաշխված իշխանությունով:
Իսպանիա. Իսպանիան ունի ինքնավար շրջանների բարդ համակարգ, որոնք
հիմնված են պատմական, լեզվական և մշակութային տարբերությունների վրա:
Յուրաքանչյուր ինքնավար մարզ ունի իր կառավարությունն ու խորհրդարանը՝
տարբեր աստիճանի իշխանության և ինքնավարության: Բասկերի երկիրն ու
Կատալոնիան, օրինակ, ունեն իրենց ոստիկանական ուժերը և կրթական
համակարգերը:
Ֆեդերալիզմ։
Դաշնային
համակարգի
հիմնական
նպատակը
հակամարտությունների նվազեցումն է և կրոնական ու բազմամշակութային խմբերի
բազմազանության ընդունումը։ Ֆեդերալիզմը կենտրոնական իշխանությունը
ապակենտրոնացնելու մեխանիզմ է, որն առաջարկում է լավ կառավարման և խաղաղ
համակեցության տարբերակներ։ Այնուամենայնիվ, ֆեդերալիզմի ազդեցությունը
տարբեր հասարակություններում տարբեր է։ Միջազգային փորձի համաձայն, օրինակ՝
Շվեյցարիայում, Կանադայում և Նորվեգիայում, ֆեդերալիզմը արդյունավետ է էթնիկ
բազմազանությունը կառավարելու և լարվածությունները թուլացնելու համար։
Սակայն, որոշ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Իսպանիան,
ֆեդերալիզմը չի կարողացել ամբողջովին վերացնել անկախության պահանջները։
Մյուս կողմից, այն համայնքները, որոնք դեռ գտնվում են ազգի կառուցման
1 Թեև չի մտնում Եվրամիության կազմի մեջ
63
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
գործընթացում և ունեն բազմազան կրոնական և էթնիկ համատեքստ, շարունակում
են օգտագործել ֆեդերալիզմը որպես լարվածության նվազեցման մեխանիզմ։ Սա
ցույց է տալիս, որ ֆեդերալիզմի ազդեցությունը էթնիկ հակամարտությունների վրա
կարող է լինել էական հետազոտության թեմա այս հասարակություններում (Ababakr
2022):
Շվեյցարիայի ֆեդերալ համակարգը բաղկացած է 26 կանտոններից, որոնցից
յուրաքանչյուրն ունի ինքնավարություն տարբեր աստիճան։ Երկիրն ունի չորս
պաշտոնական լեզու՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և ռետոռոմաներեն։ Այս
խմբերի համար կանտոնները և համայնքները ունեն օրենքներ, որոնք թույլ են տալիս
պահպանել և զարգացնել իրենց լեզուները և մշակույթը՝ առանց միջէթնիկ
հակամարտությունների սրման և բևեռացման (Freitag & Vatter 2008)։
Նորվեգիան, օրինակ, թեև չունի պաշտոնական ֆեդերալ համակարգ, սակայն
դրա մայրաքաղաքային կառավարման մոդելն ունի որոշակի ինքնավարության
տարրեր։ Նորվեգիայի ներքին ինքնավարությամբ տարածաշրջանները, ինչպես
Սամիական տարածքները, ունեն որոշակի մակարդակում ինքնավարություն, որը
թույլ է տալիս պահպանել Սամիական մշակույթը և լեզուն։ Մշակութային
բազմազանության ճանաչումը և ինքնավարության ապահովումը նպաստում են
համայնքների խաղաղ համակեցությանը (The Sámi Parliament in Norway: a “breaking
in” perspective)։
Եվրոպական իրավական գործիքակազմը՝ փոքրամասնությունների
իրավուքնների պաշտպանության համատեքստում
Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր
է էթնոքաղաքական լարվածությունը կառավարելու համար: Սա կարող է ներառել
լեզվական իրավունքների երաշխիքներ, պաշտպանություն խտրականությունից և
դրական
գործողությունների
քաղաքականություն՝
ուղղված
պատմական
անհավասարություններին: Այս պաշտպանությունները կարող են ամրագրվել
ազգային սահմանադրությամբ, ԵՄ օրենսդրությամբ կամ մարդու իրավունքների
միջազգային փաստաթղթերում:
«Ազգային
փոքրամասնությունների
պաշտպանության
շրջանակային
կոնվենցիա». (FRAMEWORK CONVENTION FOR THE PROTECTION OF NATIONAL
MINORITIES AND EXPLANATORY REPORT) 1995 թվականին Եվրոպայի խորհրդի
կողմից ընդունված այս կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել ազգային
փոքրամասնությունների իրավունքները և խթանել նրանց ինտեգրումը հիմնական
հասարակությանը: Այն ստորագրող պետություններից պահանջում է միջոցներ
ձեռնարկել՝ պաշտպանելու փոքրամասնությունների լեզուները, մշակույթները և
ինքնությունը, ինչպես նաև խթանելու նրանց մասնակցությունը հասարակական
կյանքում (Open Society Foundations 91):
«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական
խարտիան». (About the European Charter for Regional or Minority Languages) Այս
խարտիան, որը նաև ընդունվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1992 թվականին,
նպատակ
ունի
պաշտպանել
և
խթանել
տարածաշրջանային
կամ
փոքրամասնությունների լեզուների օգտագործումը հասարակական կյանքում: Այն
ստորագրող պետություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել այդ լեզուների
ուսուցումն ու օգտագործումը խթանելու և այդ լեզուներով ծառայություններ
մատուցելու համար (Dunbar 90):
«Ռասայական հավասարության վերաբերյալ ԵՄ հրահանգ» (The Race Equality
Directive: A Shadow Report). 2000 թվականին ընդունված այս հրահանգն արգելում է
ռասայական կամ էթնիկական ծագման հիմքով խտրականությունը աշխատանքի,
կրթության, կեցության և այլ ոլորտներում: Այն պահանջում է ԵՄ անդամ երկրներից
միջոցներ ձեռնարկել հավասար վերաբերմունքը խթանելու և խտրականության դեմ
64
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
պայքարող անկախ մարմիններ ստեղծելու համար (Amnesty International, & Open
Society Foundations 2021, 23):
Եվրոպական միջմշակութային գործիքակազմը
Էթնոքաղաքական լարվածության կառավարման մեկ այլ մոտեցում է
միջմշակութային երկխոսությունը և կրթությունը: Այն ներառում է տարբեր
մշակույթների և ինքնությունների ըմբռնումն ու գնահատումը խթանելը, ինչպես նաև
տարբեր խմբերի միջև հաղորդակցությունն ու փոխգործակցությունը խրախուսելը:
«Էրազմուս+» ծրագիր. (Erasmus+ EU programme for education, training, youth
and sport) «Էրազմուսը», որպես կրթության ոլորտում Եվրոպական միության
ամենահավակնոտ ծրագրերից մեկը, հանդես է գալիս ոչ միայն որպես անհատական
ակադեմիական հարստացման, այլև որպես ԵՄ ներսում էթնիկ և քաղաքական
խնդիրների հաղթահարման հզոր գործիք: Այս ծրագրի կարևորությունը դուրս է գալիս
դասասենյակներից ու լսարաններից և օգնում է ձևավորել քաղաքացիների սերունդ,
որը կապված է ընդհանուր փորձի հետ: Էրազմուսի հիմնական ներդրումն էթնիկ
տարբերությունների լուծման գործում նրա շարժունակության և մշակութային
փոխանակման խթանումն է: Տարբեր երկրներից և էթնիկական ծագում ունեցող
ուսանողները հնարավորություն ունեն սովորելու, ապրելու և միասին աշխատելու: Այս
միջմշակութային փորձառությունները մասնակիցներին հնարավորություն են տալիս
քանդել կարծրատիպերը և զարգացնել բազմազանության ավելի խորը պատկերացում
ԵՄ ներսում և նրա սահմաններից անդին: Էրազմուսը ոչ միայն ստեղծում է կրթական
միջազգային միջավայր, այլ նաև նպաստում է սոցիալական ինտեգրմանը և
համախմբմանը: Մնալով տարբեր երկրներում՝ ուսանողները բախվում են տարբեր
քաղաքական ենթատեքստերի և մշակութային ավանդույթների հետ: Այս անմիջական
հանդիպումներն օգնում են կոտրել նախապաշարմունքները և հիմք դնել եվրոպական
ինքնության համար, որը գոյություն ունի քաղաքական սահմաններից այն կողմ:
Էրազմուսի մեկ այլ կարևոր ասպեկտ է ընդհանուր արժեքների և քաղաքացիական
ներգրավվածության խթանումը (González, Mesanza & Mariel 2011):
«Եվրոպական մշակութային մայրաքաղաքներ». (Designated European
Capitals of Culture) Եվրոպական մշակութային մայրաքաղաք մրցանակը ոչ միայն
պատիվ է ընտրված քաղաքի համար, այլ նաև տեսլական նախաձեռնություն, որը
վճռական ներդրում է ունենում Եվրոպական միության էթնիկ և քաղաքական
մարտահրավերների հաղթահարման գործում: Այս ծրագիրը կարևոր նշանակություն
ունի, քանի որ այն ոչ միայն ընդգծում է մշակութային գանձերը, այլև ծառայում է
որպես հզոր գործիք՝ համայնքների միջև կամուրջներ կառուցելու և սոցիալական
համախմբվածությունն
ամրապնդելու
համար:
Եվրոպական
մշակութային
մայրաքաղաքների հիմնական մոտիվը ընդհանուր մշակութային արժեքների
ընդգծումն ու վերհանումն է, որոնք կապում են մարդկանց ամբողջ ԵՄ-ում: Քաղաքը
որպես մշակութային մայրաքաղաք ընտրելը հնարավորություն է տալիս ընդգծելու
մշակութային բազմազանությունը և ստեղծել միջմշակութային երկխոսության
հարթակ:
Ծրագրի կարևորությունը նաև Եվրամիության ընդհանուր պատմության և
մշակութային ինքնության մասին իրազեկումը խթանելու կարողության մեջ է: Սա
ստեղծում է ընդհանուր պատմություն, որը ոգեշնչում է մարդկանց միասին առաջ
շարժվել (URBANČÍKOVÁ 2018):
«Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիներ ծրագիր». (Cultural
Routes of the Council of Europe programme) Եվրոպական մշակութային երթուղիներ
նախաձեռնությունը երիտասարդ նախաձեռնություն է, որը ոչ միայն պահպանում է
պատմական ուղիներն ու մշակութային ժառանգությունը, այլև նպաստում է
Եվրոպական միության էթնիկ խոչընդոտների հաղթահարմանը: Մշակութային
ուղիները դառնում են փոխանակման և հանդիպման վայրեր, որտեղ կարող են
65
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
հավաքվել տարբեր մշակութային ծագում ունեցող մարդիկ: Տարբեր համայնքների
միջև երկխոսությունը խթանվում է միջոցառումների, փառատոների և կրթական
նախաձեռնությունների միջոցով, որոնք տեղի են ունենում այս ուղիներով: Սա օգնում
է կոտրել կարծրատիպերը, հաղթահարել նախապաշարմունքները և զարգացնել
միմյանց մասին ավելի խորը փոխըմբռնում: Ծրագրի կարևոր տարրը մշակութային
ժառանգությունը որպես բազմազանությունը խթանելու միջոց օգտագործելու
կարողությունն է: Կարևորելով պատմական վայրերը, ավանդույթներն ու
պատմությունները՝ ստեղծվում է հարթակ, որը ծառայում է մշակութային ինքնության
պահպանմանն ու ամրապնդմանը (Thomas-Penette 1996)։
Եզրակացություն
Հաշվի
առնելով
Եվրամիությունում
էթնոքաղաքական
լարվածության
համապարփակ վերլուծությունը առաջին հերթին կարևոր է ունենալ էթնիկ խմբերի
ներսում հակամարտությունների տանող բարդ գործոնների մանրամասն պատկերը:
Ազգային ինքնության առավել խորին (որոշ դեպքերում նույնիսկ ծայրահեղական
նրբերանգներով) գիտակցումը, տարածքային վեճերը, պատմական հիշողությունները,
գլոբալացումը, միգրացիան և ԵՄ ընդլայնումը նպաստել են էթնոքաղաքական
լարվածությունների առավել սրմանն ու ծավալմանը:
Արտաքին
ազդակների
կարևորության
շեշտադրումը,
ինչպիսիք
են
գլոբալիզացիան
և
ԵՄ
ընդլայնումը,
պարզ
է
դարձնում,
որ
այդ
հակամարտությունները չեն կարող դիտվել առանձին, այլ գտնվում են գլոբալ
փոփոխությունների և քաղաքական զարգացումների ավելի լայն համատեքստում: Սա
ընդգծում է հակամարտությունների կառավարման եվրոպական մոտեցման
անհրաժեշտությունը, որը ամեն պարագայում պետք է հաշվի առնի ինչպես ներքին,
այնպես էլ արտաքին դինամիկան:
Էթնոքաղաքական լարվածությունների ու հակամարտությունների դեմ
պայքարի
տարբեր
մոտեցումների
ուսումնասիրությունը,
մասնավորապես,
իշխանությունների տարանջատման, դաշնայնացման և փոքրամասնությունների
իրավունքների պաշտպանության շեշտադրումը հիմք է տալիս հնարավոր լուծումների
շուրջ կառուցողական քննարկման համար: Ինտեգրատիվ մոտեցումը, ներառյալ
ինստիտուցիոնալ, իրավական և սոցիալական գործիքները, նշանավորվում են որպես
ԵՄ-ում հակամարտությունների կայուն կառավարման կարևերագույն գործիքներ:
Կարևոր է նշել, որ ԵՄ-ում էթնոքաղաքական լարվածությունը կառավարելու
միասնական լուծում չկա: Որդեգրված մոտեցումը կախված է հակամարտության
կոնկրետ համատեքստից և դինամիկայից: Հակամարտությունների արդյունավետ
լուծումը պահանջում է կոնֆլիկտի հիմնական պատճառների բազմակողմ ըմբռնում,
ինչպես նաև այդ պատճառները լուծելու համար անհրաժեշտ քաղաքական,
իրավական և սոցիալական շրջանակների մանրակրկիտ դիտարկում:
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ էթնոքաղաքական լարվածության
պատճառների մանրակրկիտ ըմբռնումը էական է հակամարտությունների
կարգավորման արդյունավետ միջոցներ
մշակելու համար: Խնդիրն այս
պատկերացումներն ինտեգրելն է քաղաքականության և մեխանիզմների նախագծման
մեջ, որոնք նպաստում են երկարաժամկետ կայունությանը և ներդաշնակությանը
Եվրոպական Միությունում:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ababakr, Amer. “Federalism As a Tool for Ethnic Conflict Resolution: A Case
Study of Iraq”. Mediterranean Journal of Social Sciences, 2022, 13. 56. 10.36941/mjss2022-0017, pp. 56-75.
66
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
2. COE.INT. “About the European Charter for Regional or Minority Languages”.
https://www.coe.int/en/web/european-charter-regional-or-minority-languages/about-thecharter. Accessed: 07 July 2024.
3. “Discrimination: Legal Standards and Key Definitions. In A Human Rights Guide
for Researching Racial and Religious Discrimination in Counter-Terrorism in Europe”.
Amnesty International, & Open Society Foundations, 2021, pp. 22–38,
http://www.jstor.org/stable/resrep28828.8. Accessed: 18 August 2024.
4. Bebler, A. “The Serbia-Kosovo conflict”. “Frozen Conflicts" in Europe, in A. Bebler
(Ed.),
Verlag
Barbara
Budrich,
1st
ed.,
pp.
151–170,
2015,
http://www.jstor.org/stable/j.ctvdf0bmg.18. Accessed: 15 August 2024.
5. Fischer
M.
“Bosnien-Herzegowina”.
https://www.bpb.de/themen/kriegekonflikte/dossier-kriege-konflikte/54780/bosnien-herzegowina/. Accessed: 07 July 2024.
6. “Cultural
Routes”.
Council
of
Europe
programme,
https://www.coe.int/en/web/cultural-routes. Accessed: 07 July 2024.
7. “Cyprus:
Bi-communal
and
Bi-zonal
Federation”.
Bianet,
https://m.bianet.org/english/politics/10239-cyprus-bi-communal-and-bi-zonal-federation.
Accessed: 07 July 2024
8. “Der Zypernkonflikt”. Bpb, https://www.bpb.de/themen/europa/tuerkei/185876/derzypernkonflikt/. Accessed: 07 July 2024.
9. “Designated European Capitals of Culture”. European Commission,
https://culture.ec.europa.eu/policies/culture-in-cities-and-regions/designated-capitals-ofculture. Accessed: 07 July 2024.
10. Dobbins, J., Miller, L. E., Pezard, S., Chivvis, C. S., Taylor, J. E., Crane, K.,
Trenkov-Wermuth, C., & Mengistu, T. Bosnia and Herzegovina. In Overcoming Obstacles
to Peace: Local Factors in Nation-Building, RAND Corporation, 2013, pp. 93–124,
http://www.jstor.org/stable/10.7249/j.ctt3fgzrv.13. Accessed 15 Aug. 2024.
11. Dunbar, R. “Minority Language Rights in International Law”. The International and
Comparative Law Quarterly, 50(1), 2001, pp. 90–120, http://www.jstor.org/stable/761462.
Accessed: 18 August 2024.
12. “Erasmus+ EU programme for education, training, youth and sport”. European
Commission, https://erasmus-plus.ec.europa.eu/. Accessed: 07 July 2024.
13. “European Year of Cultural Heritage 2018”. European Commission,
https://culture.ec.europa.eu/cultural-heritage/eu-policy-for-cultural-heritage/europeanyear-of-cultural-heritage-2018. Accessed: 07 July 2024.
14. “Framework Convention for the Protection of National Minorities and Explanatory
Report”. Council of Europe, https://rm.coe.int/16800c10cf. Accessed: 07 July 2024.
15. Freitag, M., & Vatter, A. “Decentralization and Fiscal Discipline in Sub-National
Governments: Evidence from the Swiss Federal System”. Publius, 2008, 38(2), pp. 272–
294, http://www.jstor.org/stable/20184969 Accessed 15 Aug. 2024
16. González, C. R., Mesanza, R. B., & Mariel, P. “The Determinants of International
Student Mobility Flows: an Empirical Study on the Erasmus programme”. Higher
Education, 62(4), 2011, pp. 414–416, http://www.jstor.org/stable/41477876. Accessed: 18
August 2024.
17. Hierro, María José, and Aina Gallego. “Identities in between: Political Conflict and
Ethnonational Identities in Multicultural States”. The Journal of Conflict Resolution, vol.
62, no. 6, 2018, pp. 1314–39, https://www.jstor.org/stable/48596828 . Accessed 15 Aug.
2024.
18. “Hungary's Viktor Orban to Defy EU over Immigration Law”. BBC,
https://www.bbc.com/news/world-europe-59748173. Accessed 15 Aug. 2024.
19. “Intercultural
cities
programme
(ICC)”.
COE,
https://www.coe.int/en/web/interculturalcities. Accessed: 07 July 2024.
67
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
20. Jossen, M. Undocumented Migrants, Healthcare and Health. In Undocumented
Migrants and Healthcare: Eight Stories from Switzerland, 1st ed., Vol. 6, pp. 7–24, Open
Book Publishers, 2018, http://www.jstor.org/stable/j.ctv4w3srn.5. Accessed 15 Aug. 2024.
21. “Katalonien und die Unabhängigkeit”. DW, https://www.dw.com/de/katalonienund-die-unabh%C3%A4ngigkeit-ein-traum-spaltet-die-gesellschaft/a-66126745.
Accessed: 07 July 2024.
22. Levinsson, C. “The Long Shadow of History: Post-Soviet Border Disputes—The
Case of Estonia, Latvia, and Russia”. Connections, 5(2), 2006, pp. 98–110,
http://www.jstor.org/stable/26323241, Accessed 15 Aug. 2024.
23. Martí, J. Catalonia vs Spain: How Sonorous Is Nationalism? In M. MACHINAUTENRIETH, S. E.-S. CASTELO-BRANCO, & S. LLANO (Eds.), Music and the Making
of Portugal and Spain: Nationalism and Identity Politics in the Iberian Peninsula,
University
of
Illinois
Press,
pp.
205–224,
2023,
http://www.jstor.org/stable/10.5406/jj.6305470.15. Accessed 15 Aug. 2024.
24. Moore, A. “ETHNO-TERRITORIALITY AND ETHNIC CONFLICT”. Geographical
Review, 106(1), 2016, pp. 92–108. http://www.jstor.org/stable/43916149. Accessed 15
Aug. 2024.
25. Open Society Foundations. “Minority Protection in Bulgaria. In MONITORING
THE EU ACCESSION PROCESS: MINORITY PROTECTION”. 2002, pp. 69–121,
http://www.jstor.org/stable/resrep27173.7. Accessed: 18 August 2024
26. Tannam, E. “Brexit and the Future of the United Kingdom. Istituto Affari
Internazionali (IAI)”. 2016, http://www.jstor.org/stable/resrep09673. Accessed 15 Aug.
2024.
27. Open Society Foundations. “The Race Equality Directive: A Shadow Report”.
https://www.opensocietyfoundations.org/publications/race-equality-directive-shadowreport#:~:text=The%20Race%20Equality%20Directive%20is,of%20racial%20or%20ethni
c%20origin. Accessed: 07 July 2024.
28. Josefsen E. “The Sámi Parliament in Norway: a “breaking in” perspective”.
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/2154896X.2024.2342122#abstract.
Accessed 15 Aug. 2024.
29. Thomas-Penette, M. “Cultural Routes”. European Gardens, 2, 1996, pp. 4–9.
http://www.jstor.org/stable/44784400. Accessed: 18 August 2024.
30. Urbančíková, N. “European capitals of culture: what are their individualities?”.
Theoretical and Empirical Researches in Urban Management, 13(4), 2018, pp. 43–55,
https://www.jstor.org/stable/26537540. Accessed: 18 August 2024.
31. van Meeteren, M. “Immigration Policies in Belgium and the Netherlands. In
Irregular Migrants in Belgium and the Netherlands: Aspirations and Incorporation”.
Amsterdam University Press, 2014, pp. 61–80, http://www.jstor.org/stable/j.ctt12877r7.7.
Accessed 15 Aug. 2024.
32. “Wie
stabil
ist
der
Frieden
in
Nordirland?”.
Zdf
Heute,
https://www.zdf.de/nachrichten/politik/nord-irland-konflikt-karfreitag-abkommengrossbritannien-eu-100.html. Accessed: 07 July 2024.
33. “Working together for Roma inclusion The EU Framework explained”. European
Commission,
https://www.ab.gov.tr/files/ardb/evt/1_avrupa_birligi/1_9_politikalar/1_9_5_azinlik_politika
si/working_together_roma_inclusion.pdf. Accessed: 07 July 2024.
68
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
EUROPEAN TOOLS FOR OVERCOMING ETHNO-POLITICAL TENSIONS
VAHE ZARGARYAN
Yerevan State University,
Department of International Relations,
Chair of the International Relations and Diplomacy
Ph.D. Student
Yerevan, the Republic of Armenia
The European Union, apart from being a large and influential structure, is also a
single, common integration roof for different cultures and ethnic groups. And this
difference is often the basis of various ethno-political conflicts within the Union. These
conflicts are the result of tensions, economic inequality and political grievances carried
over from the historical past to the present day and have a significant impact on political
stability, social cohesion as well as economic development.
The purpose of this article is to explore the European toolkit to identify how
European states and international organizations use existing mechanisms to prevent or
mitigate ethno-political tensions, promote peace and stability.
In order to achieve the goal, the task was set to study the main factors of the
emergence of ethno-political tensions in the EU, including historical, economic, political
and social influences.
The methodological approach of the article is based on a combination of analytical,
comparative, practical case studies, historical and documentary analysis methods.
It has been argued that ethno-political tensions are often caused by economic
inequality, historical disputes, national identity issues and migration processes, which
require a multi-faceted and comprehensive approach to manage.
The conclusion is that the effective management of ethno-political tensions in the
EU requires a unified policy based on ethnic diversity and cultural integration, including
mechanisms for the separation of power and the protection of minority rights, as well as
the strengthening of global and regional cooperation to mitigate the impact of external
factors.
Keywords: Ethnopolitical conflicts, European Union, EU, Europe, intercultural
relations, federalism, cultural dialogue.
ЕВРОПЕЙСКИЕ ИНСТРУМЕНТЫ ПРЕОДОЛЕНИЯ ЭТНОПОЛИТИЧЕСКОЙ
НАПРЯЖЕННОСТИ
ВАГЕ ЗАРГАРЯН
соискатель кафедры международных отношений и дипломатии
факультета международных отношений
Ереванского государственного университета,
г. Ереван, Республика Армения
Европейский Союз, помимо того, что он является большой и влиятельной
структурой, также является единой общей интеграционной крышей для разных
культур и этнических групп. И это различие часто является основой различных
этнополитических конфликтов внутри Союза. Такие конфликты являются
результатом напряженности, экономического неравенства и политических обид,
69
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
перенесенных из исторического прошлого в настоящее время, и оказывают
существенное влияние на политическую стабильность, социальную сплоченность, а
также экономическое развитие.
Цель данной статьи — исследовать европейский инструментарий, чтобы
выявить, как европейские государства и международные организации используют
существующие механизмы для предотвращения или смягчения этнополитической
напряженности, содействия миру и стабильности.
Для достижения цели была поставлена задача изучить основные факторы
возникновения этнополитической напряженности в ЕС, включая исторические,
экономические, политические и социальные влияния.
Методологический подход статьи основан на сочетании аналитических,
сравнительных,
практических
исследований
случаев,
исторических
и
документальных методах анализа. Утверждается, что этнополитическая
напряженность часто вызвана экономическим неравенством, историческими
спорами, проблемами национальной идентичности и миграционными процессами,
для управления которыми требуется многогранный и комплексный подход.
Вывод заключается в том, что эффективное управление этнополитической
напряженностью в ЕС требует единой политики, основанной на этническом
разнообразии и культурной интеграции, включая механизмы разделения власти и
защиты прав меньшинств, а также укрепление глобального и регионального
сотрудничества для смягчения воздействия внешних факторов.
Ключевые слова: этнополитические конфликты, Евросоюз, ЕС, Европа,
межкультурные отношения, федерализм, культурный диалог.
70