Научная статья на тему 'ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ'

ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
47
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հատուկ տեղեկատվության ազատություն / հիմնական իրավունք / սահմանադրություն / չափորոշիչ / միջազգային չափորոշիչ / եվրոպական չափորոշիչ / տեղեկության ստացում / հանրային մարմին / բողոքարկում / իրավունքի սահմանափակում

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Ավետիսյան Էդգար

Հետազոտությունը վերաբերում է հանրային մարմիններից տեղեկություն ստանալու հիմնական իրավունքն ընդգրկող հատուկ տեղեկատվության ազատությանը։ Նշված իրավունքի երաշխավորման շրջանակում ձևավորվել են որոշակի չոփորոշիչներ, որոնք ուղղորդում են այս իրավունքի ապահովումը։ Հոդվածի շրջանակում ներկայացվում է միջազգային ու եվրոպական իրավական մոտեցումների լույսի ներքո ՀՀ-ում հատուկ տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման ու պաշտպանության շուրջ առաջացող որոշ խնդիրների վերհանման նպատակը։ Այդ նպատակին հասնելու համար նախ անդրադարձ է կատարվում այս հիմնական իրավունքի իրավական հիմքին, դրա վերաբերյալ տեսական որոշ մեկնաբանություններին, առանձնացվում են միջազգային ու եվրոպական իրավական մոտեցումները ու դրանց համադրումը ՀՀ-ում գործով օրենսդրական մոտեցումներին։ Ուսումնասիրությունն իրականացվել է վերլուծության ու համադրության գիտական մեթոդների կիրառմամբ։ Մանրամասն անդրադարձ է կատարվում հանրային մարմիններից տեղեկություն ստանալու գործընթացին, դրա շրջանակում բողոքարկման իրավունքին ու դրա սահմանափակման հարցերին։ Վերջինս ցույց է տալիս, որ հատուկ տեղեկատվության ազատության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունում առկա են որոշ խնդիրներ, որոնք կարող են առաջացնել այս հիմնական իրավունքի հնարավոր խախտում։ Հետազոտության արդյունքում ներկայացվում են առաջ քաշված իրավական խնդիրների լուծման տարբերակներ, որոնք կնպաստեն այս հիմնական իրավունքի ապահովմանն ու պաշտպանությանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ENSURING AND PROTECTING FREEDOM OF SPECIAL INFORMATION IN RA IN THE LIGHT OF EUROPEAN AND INTERNATIONAL STANDARDS

The research concerns the special freedom of information covering the basic right to receive information from public authorities. Within the framework of guaranteeing the mentioned right, certain non-determinations have been formed, which guide the provision of this right. In the framework of the article, in the light of international and European legal approaches, the purpose of highlighting some problems arising around the provision and protection of the right to freedom of special information in RA is presented. To achieve this goal, first, the legal basis of this basic right is referred to, some theoretical interpretations about it, the international and European legal approaches are distinguished and their comparison with the legislative approaches in the RA case. The study was conducted using scientific methods of analysis and combination. A detailed reference is made to the process of receiving information from public bodies, the right to appeal within its framework and the issues of its limitation. The latter shows that there are some problems in the RA legislation regarding the freedom of special information, which may cause a possible violation of this basic right. As a result of the research, some options for solving the legal problems are presented, which will contribute to the provision and protection of this basic right.

Текст научной работы на тему «ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ*

ՀՏԴ 342.7 10.52063/25792652-2022.3.14-58

ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանում Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն edaaravetisvan96@amail. com

Հետազոտությունը վերաբերում է հանրային մարմիններից տեղեկություն ստանալու հիմնական իրավունքն ընդգրկող հատուկ տեղեկատվության ազատությանը։ Նշված իրավունքի երաշխավորման շրջանակում ձևավորվել են որոշակի չոփորոշիչներ, որոնք ուղղորդում են այս իրավունքի ապահովումը։

Հոդվածի շրջանակում ներկայացվում է միջազգային ու եվրոպական իրավական մոտեցումների լույսի ներքո ՀՀ-ում հատուկ տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման ու պաշտպանության շուրջ առաջացող որոշ խնդիրների վերհանման նպատակը։ Այդ նպատակին հասնելու համար նախ անդրադարձ է կատարվում այս հիմնական իրավունքի իրավական հիմքին, դրա վերաբերյալ տեսական որոշ մեկնաբանություններին, առանձնացվում են միջազգային ու եվրոպական իրավական մոտեցումները ու դրանց համադրումը ՀՀ-ում գործով օրենսդրական մոտեցումներին։

Ուսումնասիրությունն իրականացվել է վերլուծության ու համադրության գիտական մեթոդների կիրառմամբ։

Մանրամասն անդրադարձ է կատարվում հանրային մարմիններից տեղեկություն ստանալու գործընթացին, դրա շրջանակում բողոքարկման իրավունքին ու դրա սահմանափակման հարցերին։ Վերջինս ցույց է տալիս, որ հատուկ տեղեկատվության ազատության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունում առկա են որոշ խնդիրներ, որոնք կարող են առաջացնել այս հիմնական իրավունքի հնարավոր խախտում։ Հետազոտության արդյունքում ներկայացվում են առաջ քաշված իրավական խնդիրների լուծման տարբերակներ, որոնք կնպաստեն այս հիմնական իրավունքի ապահովմանն ու պաշտպանությանը։

Հիմնաբառեր՝ հատուկ տեղեկատվության ազատություն, հիմնական իրավունք, Սահմանադրություն, չափորոշիչ, միջազգային չափորոշիչ, եվրոպական չափորոշիչ, տեղեկության ստացում, հանրային մարմին, բողոքարկում, իրավունքի սահմանափակում։

Ներածություն

Ժամանակակից ժողովրդավարական պետությունների համար գաղտնիք չէ, որ պահվող տեղեկության առավելագույն հրապարակայնությունից է կախված իրենց

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.10.2022թ.:

է 12.09.2022թ., գրախոսվել' 22.09.2022թ.,

տպագրության

58

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

նկատմամբ վստահությունը: Ինչպես նշում է ՄԱԿ-ի Հաղորդակցության և

տեղեկատվության գծով գլխավոր տնօրենի օգնական Ա. Խանը՝ տեղեկատվության ազատ հոսքի համար պետք է ընդունված լինի այն սկզբունքը, որ պետական մարմինները տեղեկություն են պահում ոչ թե իրենց, այլ հանրության անունից (Mendel 1): Արտահայտման ազատության ընդհանուր տեսական նկարագրությունը հեշտ է ներկայացնել և հասկանալ. ժողովրդավարական կառավարությունից պահանջվում է, որ այն քաղաքացիները, որոնք ընտրում են իրեն, հնարավորություն ունենան գնահատել իր կատարողականը (Alexander 136):

Ինչպես հղում անելով մեքսիկացի իրավագետ Վիլանուևային՝ նշում է Ջ. Աքերմանը՝ տեղեկատվության ազատությունը բաղկացած է երեք տարրից՝ տեղեկություն փնտրելու և ստանալու իրավունք, տեղեկացնելու իրավունք և տեղեկացված լինելու իրավունք (Ackerman 89)։ Մեր քննարկման առարկան՝ հատուկ տեղեկատվության ազատությունը, հանդիսանում է տեղեկություններ ստանալու և տեղեկացված լինելու իրավունքներն ապահովողը։

Հատուկ տեղեկատվության ազատության իրավական հիմքը

Հատուկ տեղեկատվության ազատությունը ՀՀ իրավական համակարգում հիմնադրվում է Սահմանադրության' «Տեղեկություններ ստանալու իրավունքը» վերտառված 51-րդ հոդվածով' Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Սահմանադրաիրավական նորմի ուսումնասիրության և հատուկ

տեղեկատվության ազատության՝ որպես մարդու իրավունքի էության համադրումը ցույց է տալիս, որ հատուկ տեղեկատվության ազատությունը պետության համար առաջացնում է պոզիտիվ պարտականություն՝ դրսևորելով դրական վարքագիծ տրամադրելու անհրաժեշտ տեղեկությունը։ Հատուկ տեղեկության ստացման իրավունքի իրացման իրավահարաբերությունները ՀՀ-ում կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ ՏԱ օրենք) (Սահմանադրության 51-րդ հոդվածի 3-րդ մաս):

ՀՀ օրենսդրությամբ անձի' հատուկ տեղեկատվության ազատությունը երաշխավորող հանրային մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքի ուսումնասիրության ու խնդիրների վերհանման համար անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ միջազգային և եվրոպական չափորոշիչ-սկզբունքներին։ Իրավական որոշակիությունը կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, եթե շոշափելի չափորոշիչներ ամրագրվեն (Bovens 323): Այսպես, մեծբրիտանական «ԱՐՏԻԿԼ 19» ընկերությունը1 և Թ. Մենդելը (Mendel 31) ամփոփում ու առանձնացնում են միջազգային այնպիսի սկզբունքներ (ARTICLE 19 4), որոնք ուղղված են ապահովելու ու պաշտպանելու անձի տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի մաս հանդիսացող հատուկ տեղեկատվության ազատությունը: Վերջիններս կդիտարկվեն եվրոպական իրավական չափորոշիչների, այդ թվում' «Պաշտոնական փաստաթղթեր մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ նաև' ՊՓՄ կոնվենցիա) և այլ իրավական, դատական ակտերի, իսկ դրանք էլ իրենց հերթին՝ ՀՀում տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման ու պաշտպանության շուրջ առաջացող իրավակարգավորումների լույսի ներքո: 1

1 «ARTICLE 19»-ը բրիտանական ընկերություն է, որը զբաղվում է արտահայտվելու և տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությամբ և առաջխախացմամբ: Այն հիմնդրվալ է 1987թ.-ին և անունը ստացել է համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համապատասխան 19-րդ հոդվածից:

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Տեղեկատվության մատչելիությունն ապահովող գործընթացները

Տեղեկություն ստանալու համար դիմումները պետք է քննվեն արագ և բարեխիղճ կերպով, իսկ տեղեկատվության տրամադրման յուրաքանչյուր մերժում պետք է ենթակա լինի բողոքարկման: Տեղեկություն ստանալու համար ներկայացված դիմումների վերաբերյալ որոշումների կայացման ընթացակարգն ընդգրկում է երեք տարբեր մակարդակներ՝ համապատասխան տեղեկատվությունը տնօրինող պետական մարմնի կողմից որոշման կայացում, կատարված որոշման բողոքարկում անկախ վարչական մարմնին և բողոքարկում դատական կարգով:

Այս սկզբունքն արտացոլված է նաև ՏԱ օրենքում, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներից է համարվում տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը: Տեղեկատվություն ստանալու՝ քաղաքացիների իրավունքի ապահովման նպատակով բոլոր պետական մարմինները պարտավոր են ստեղծել բաց, մատչելի ներքին մեխանիզմներ, մասնավորապես՝ պետք է ունենան հատուկ իրավասություններով օժտված մարմին կամ պաշտոնատար անձ, որը պետք է իրականացնի տեղեկատվություն ստանալու համար ներկայացված դիմումների քննություն և ապահովի տեղեկատվության մատչելիության մասին օրենքի պահանջների կատարումը: Նշված ընթացակարգերի շրջանակում կառանձնացնենք դրանց ապահովման առանցքային պայմանները։

1. ՏԱ պաշտոնատար անձ. ՏԱ օրենքն ընգծում է տեղեկատվության ազատության ապահովման հատուկ գործառույթն ունեցող պաշտոնատար անձին։ Բուլղարիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Կանադայի փորձը ՏԱ բնագավառում ուսումնասիրելիս պարզվել է, որ գրեթե բոլոր պետական մարմիններն ունեն հանրության հետ կապերի և տեղեկատվության/մամլո առանձին վարչություններ (կամ ՏԱ պատասխանատու հատուկ պաշտոնյաներ)։ Դրանցից առաջինը պատասխանատու է տվյալ մարմնից դեպի հանրություն տեղեկությունների հոսքի համար, որի նպատակն է խթանել (գովազդել) այդ մարմնի գործառույթներն ու գործունեությունը։ Երկրորդը պատասխանատու է ՏԱ հարցումներ ընդունելու և դրանց պատասխանելու, ինչպես նաև ՏԱ օրենքներով պահանջվող տեղեկությունները հրապարակելու համար: Վերոհիշյալ բոլոր երկրներում գործում է ՏԱ հարցերով հատուկ օմբուդսման կամ ՏԱ հանձնակատար, որը մի կողմից՝ քաղաքացիներին օգնում է պետական մարմիններում պահվող տեղեկությունները ձեռքբերելու գործում, մյուս կողմից՝ պետական պաշտոնյաներին աջակցում է իր խորհուրդներով այն դեպքերում, երբ վերջիններս դժվարանում են պահանջվող տեղեկությունները տրամադրելու մասին որոշումներ կայացնել։ Քաղաքականապես և ֆինանսապես անկախ այս մարմինը պետական մարմինների (ՏԱ համար պատասխանատուների) և հանրության միջև կապող օղակի դեր է խաղում՝ փորձելով արդյունավետ լուծել դրանց միջև առաջացած խնդիրները՝ առանց ժամանակ ու ֆինանսական միջոցներ վատնելու (ԵԱՀԿ Երևանի գրասենյակ և «Ինֆորմացիայի ազատության» կենտրոն հԿ 14)։

Ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի՝ Ադրբեջանում գոյություն ունի տեղեկատվության ազատության պահանջների համապատասխանությունը վերահսկող անկախ վերահսկիչ մարմին, այն է՝ Մարդու իրավունքների պաշտպանը: Այնուամենայնիվ, այդ ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն «de facto» արդյունավետ մեխանիզմ չէ («Թրանսփարենս Ինթերնեշնլի Հայաստան» ՀԿ և Չեխիայի արտաքին գործերի նախարարություն 17): Ուսումնասիրելով ՀՀ-ի մի շարք հանրային մարմինների կանոնադրությունները՝ պարզ է դառնում, որ ՀՀ-ում գրեթե բոլորն ունեն տեղեկատվության տրամադրմամբ զբաղվող առանձին մարմիններ, որոնք ներառված են մեծ մասամբ տվյալ հանրային մարմնի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության» կամ համանման ստորաբաժանման

60

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

մեջ, իսկ վարչության կամ առանձին ստորաբաժանման բացակայության դեպքում այն իրականցնում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձը1:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում չկա առանձին մի մարմին, որը կզբաղվի հենց տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման վերահսկմամբ: Այդ

պարտականությունը դրված է ինչպես վարչապետի («Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը), այնպես էլ կոնկրետ հանրային մարմինների վրա: Կարծում ենք՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է առանձին մարմնի կազմավորումը, որը վերահսկողություն կիրականացնի հանրային մարմինների կողմից անձի հատուկ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի ապահովման նկատմամբ, ինչպես նաև կիրականացնի դրանց ընթացքում քաղաքացիների ներկայացրած բողոքների քննությունը:

2. Հարցման ներկայացման ու քննարկման կարգը. ՏԱ օրենքի 9-րդ հոդվածը նախատեսում է հարցում ներկայացնելու և քննարկելու կարգը, որը կարող է լինել գրավոր կամ բանավոր: Հայաստանի և Ադրբեջանի ազգային օրենքներով թույլատրվում է տեղեկատվության ձեռքբերման հարցում ներկայացնել թե' բանավոր և թե' գրավոր կերպով: Մինչդեռ Վրաստանում տեղեկատվության մատչելիությամբ շահագրգիռ անձինք պետք է պարտադիր գրավոր ձևով հարցում ներկայացնեն համապատասխան մարմնին. դրույթ, որ որոշ չափով սահմանափակում է տեղեկատվության ազատությունը («Թրանսփարենս Ինթերնեշնլի Հայաստան» ՀԿ և Չեխիայի արտաքին գործերի նախարարություն 7):

ՊՓՄ կոնվենցիան նախատեսում է հատուկ տեղեկատվության ազատության իրավունքի իրացման շրջանակում պետության կողմից անձի՝ անանուն մնալու իրավունքն ապահովելու հնարավորությունը (4-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ ՀՀ-ում տեղեկության գրավոր հարցման մեջ դիմողի անուն-ազգանունը նշված չլինելը հիմք է հարցմանը չպատասխանելու համար (ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր), մինչդեռ կարծում ենք, որ այն դեպքերում, երբ դիմողի անուն-ազգանունը կամ այլ տվյալը որևէ կերպ կապված չէ և չի խոչընդոտում հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրմանը, ապա պետք է խուսափել լրացուցիչ օրենսդրական խոչընդոտներից, որոնք այս պարագայում ձևական բնույթ կարող են կրել, և օրենսդրությամբ ապահովել անանուն մնալու իրավունքի իրացմամբ անանուն հարցում կատարելու հնարավորությունը։

3. Տեղեկություն տնօրինող իրավասու մարմին. տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վերաբերյալ հետաքրքիր գործընթաց է նախատեսված ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասում, ըստ որի՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում' արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները: Համարելով, որ այս դրույթն իրենից ներկայացնում է կարևոր երաշխիք, քանի որ ընդգծում է քաղաքացու նկատմամբ հանրային մարմնի կողմից պարտավորվող աջակցություն, այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է նշված «աջակությունը» հասցնել առավելագույնի։ Ավելի մանրամասն, մի շարք իրավագետներ, այդ թվում՝ Վ. Խրոպանյուկը (Խրոպանյուկ 63), Մ. Մուրադյանը 1

1 Տե'ս օրինակ՝ Վարչապետի աշխատակազմ՝ https://www.aov.am/am/staff-structure/. ՀՀ արդարադատության նախարարություն՝ http://moj.am/staff/structure of the ministry, Շիրակի մարզպետարան՝ http://shirak.mtad.am/texekatvutyun/, Աշտարակի համայնքապետարան՝

http://www.ashtarak.am/Pages/CustomPage/?CustomPageID=3:

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

(Մուրադյան և այլք 76), Ա. Վաղարշյանը (Վաղարշյան 163), պետության հասկացությունն ու հատկանիշները ներկայացնելիս ընդգծում են դրա միասնականությունը, ըստ որի՝ պետությունը միասնական մարմին է։ Կարծում ենք, որ պետության միասնականությունը պետք է արտացոլվի նաև խնդրո առարկայի վրա այն առումով, որ պետությունը պետք է հանդես գա որպես հատուկ տեղեկություն կրող մեկ միասնական մարմին։ Վերջինից կհետևի՝ եթե տեղեկություն ստանալու դիմումով պահանջվող տեղեկությունը չգտնվի պետական մարմնի այն ստորաբաժանման մոտ, որին հասցեագրված է դիմումը, պետք է վերջինս ինքը նախաձեռնի նշված դիմումի փոխանցումը պահանջվող տեղեկությունը տնօրինող մարմնին՝ դրա մասին հայտնելով նաև դիմումատուին։ Նշված ընթացակարգով կարծում ենք՝ շատ ավելի կապահովվի հատուկ տեղեկության ստացման գործընթացում պետության լիակատար աջակցությունը, ուստի առաջարկում ենք քննարկվող հոդվածը վերախմբագրել հետևյալ կերպ. «եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ դիմումն ուղարկում է պահանջվող տեղեկատվությունը տնօրինող մարմնին (այդ թվում' արխիվին)' դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին:» ։

Բողոքարկումը

Օրենքը պետք է երաշխավորի տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին պետական մարմնի կայացրած որոշումը անկախ մարմնին բողոքարկելու անձի իրավունքը: ՏԱ օրենքը սահմանում է, որ տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան: ՀՀ-ում, թեև ՏԱ օրենքը հստակ նախատեսում է, սակայն մինչ օրս ներդրված չէ լիազորված պետական կառավարման մարմին, որը կքննի տեղեկատվության տրամադրման որոշման դեմ բերված բողոքները: Դրանք այժմ փաստացի քննվում են միայն վերադասության կամ դատական կարգով:

Հետաքրքիր է, որ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կ. Անդրեասյանի նախաձեռնությամբ 2011 թվականին հիմնադրվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ), որի նպատակն է եղել պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը՝ այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա: ՏՎԽ պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն բավականին հետաքրքիր վեճեր է քննարկել (թվով մոտ 60 վեճ) սակայն 2016թ.-ից հետո քննված վեճեր չկան. հավանաբար խորհրդի գործունեությունը դադարեցված է: Թեև ՏՎԽ-ն պաշտոնական բնույթ չուներ և վեճի արդյունքում տրամադրում էր կողմերի համար ոչ պարտադիր եզրակացություն, սակայն նման մոդելը տեղեկատվական վեճերի քննման արագ ու արդյունավետ տարբերակ կարող էր համարվել:

Բողոքարկման կարևորությունն ընդգծվել է նաև ՊՓՄ կոնվենցիայով, ըստ որի՝ հարցում ներկայացնողը միշտ պետք է ունենա արագացված և ոչ ծախսատար բողոքարկման ընթացակարգերի հնարավորություն, մինչդեռ ՀՀ-ում առկա իրավիճակով որևէ կերպ չի ապահովվում բողոքարկման գործուն միջոցները։ Այսպես, նման վեճերը մեծամասամբ քննվում են դատական կարգով, որում չկա սրա վերաբերյալ արագացված քննության արտոնյալ պայմաններ, իսկ ծանրաբեռնված դատական համակարգի միջոցով պահանջվող տեղեկության ստացումը երկարաժամկետ գործընթաց է ունենում, և պահանջվող տեղեկությունը, միանշանակ, այդ ընթացքում կորցնում է արդիականությունը։ Պետք է արձանագրել, որ այս պայմաններն անմիջական վտանգ են ստեղծում անձի հատուկ տեղեկատվության

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ազատության ապահովման համար, և առաջարկել' ստեղծել նման վեճերը քննող հատուկ մարմին, որի կողմից արտադատական կարգով ավելի պրոֆեսիոնալ քննության կենթարկվի մարդու տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի շուրջ առաջացող վեճերը (բողոքարկումները), և որոնց որոշումները դատարանի կողմից հաստատվելուց հետո կողմերի համար պարտադիր կդառնան, ինչպես նաև դատավարական օրենսդրությունում նախատեսել այս վեճերի քննության արագացված ընթացակարգեր։

Տեղեկատվության ազատության սահմանափակման սպառիչ ցանկ

Հատուկ տեղեկատվության ազատության կարևորությունն ընդգծելու համար չենք չափազանցնի և կներկայացնենք տեղեկությունների հրապարակման ենթակա լինելու կանխավարկածը, ըստ որի՝ հանրային մարմիններին ուղղված տեղեկատվություն ստանալու բոլոր դիմումները պետք է բավարարվեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հանրային մարմինը հիմնավորում է, որ տվյալ տեղեկությունը դասվում է տեղեկատվության թափանցիկության սկզբունքի բացառությունների թվին: Այսինքն՝ հանրային մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն բացառիկ դեպքերում։

Այսպես՝ ՊՓՄ կոնվենցիայի համաձայն՝ սահմանափակումները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքով, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակության պայմաններում և համաչափ ու նպատակամղված լինեն պաշտպանելու այնպիսի շահեր, ինչպիսիք են՝ ազգային անվտանգությունը, պաշտպանությունը և միջազգային հարաբերությունները, հանրային անվտանգությունը, քրեական գործողությունների կանխումը, հետաքննությունը և դատական կարգով հետապնդումը, անձի մասնավոր կյանքը և մյուս օրինական շահերը և այլն: Ընդ որում՝ Կոնվենցիան նախատեսում է երկու իրավիճակ, երբ պաշտոնական փաստաթուղթ ստանալու հարցումը կարող է մերժվել, եթե, չնայած պետական մարմնի ցուցաբերած օժանդակությանը, հարցումն այնքան անորոշ է ձևակերպված, որ չի հասկացվում, թե ինչ պաշտոնական փաստաթղթի մասին է խոսքը կամ եթե հարցումն ակնհայտորեն անհիմն է (հոդված 5):

Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում անդրադարձել է տեղեկատվության ազատության ու դրա սահմանափակման խնդիրներին։ Այսպես, Եվրոպական դատարանը հաստատել է, որ տեղեկատվություն ստանալու ազատությունը պետության համար չի կարող պարտադրանք հանդիսանալ այնպիսի տեղեկատվության դեպքում, որը համարվում է զինված ուժերի, հետախուզական ծառայության և ոստիկանության վերաբերյալ ցանկացած գաղտնի տեղեկություն պարունակող փաստաթուղթ: Դատարանը տեղեկատվության ազատության

իրավունքի խախտում չի արձանագրել ու գտել է, որ ատոմակայանի մասին բացառապես տեխնիկական տեղեկատվությանը հասու լինելը հանրային հետաքրքրության խնդիր չէ, իսկ այլ որոշմամբ էլ հաստատել է պետության կողմից տեղեկության ստացման իրավունքի խախտում, քանի որ վերջինս, հաշվի չառնելով առողջությանը սպառնացող վտանգը, դիմողին բավարար տեղեկություն չի տրամադրել ո'չ բնակության վայրում գտնվող քիմիական գործարանի առկայության, ո'չ էլ պատահարի դեպքում էվակուացիայի պլանների մասին:

Ուսումնասիրելով տեղեկատվության ազատության, մասնավորապես հանրային մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ ՀՀ-ում առկա դատական պրակտիկան՝ պարզ է դառնում, որ տեղեկատվություն տնօրինողը հաճախ խուսափում է տեղեկատվություն տրամադրել՝ այն ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի հիմքերը տարբեր կերպ մեկնաբանելով՝ առանց հիմնավորելու դրանք (օրինակ՝ թիվ ՎԴ/1250/05/20, ՎԴ/8655/05/18, ՎԴ/0214/05/15 և այլ վարչական գործեր), մինչդեռ տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ՝ լրիվ և սպառիչ պատասխան:

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Վերջիններիս հետ, միաժամանակ, հաշվի առնելով տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պատասխանատվություն նախատեսելու սահմանադրաիրավական պահանջը՝ կարծում ենք, որ այս առումով տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումների կանխումը տեղեկության մերժման որոշումների հիմնավորվածության ու պատճառաբանվածության մակարդակի բարձրացման մեջ է։ Այսպես, քննարկվող իրավունքի սահմանափակումը ունի նպատակ ու հիմքեր, որոնցից առաջինը նախատեսված է մայր օրենքում, երկրորդը՝ հասարակ։ Հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափությունը կախված է հիմքի ու նպատակի միաժամանակյա առկայությունից կամ այլ կերպ ասած՝ սահմանափակման համար ընտրված միջոց-հիմքը պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)։ Հետևաբար տեղեկության տրամադրման մերժումները պետք է հիմնավորվեն և պատճառաբանվեն ոչ թե միայն դրա հիմքը (ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի համապատասխան կետը) ուղղակի նշելով, այլ յուրաքանչյուր դեպքում նաև դրա սահմանադրաիրավական նպատակն ընդգծելով։

Ստացվում է, որ եթե հանրային մարմինները, հղում կատարելով ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի հիմքերին, մերժում են որևէ տեղեկության տրամադրումը, ապա պետք է հիմնավորեն նաև, որ մերժման կոնկրետ հիմքը վնաս է հասցնում կամ կարող է հասցնել հանրային շահերին կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը (Սահմանադրության 51-րդ հոդվածի 2-րդ մաս), հակառակ դեպքում՝ հանրային մարմնի կողմից տեղեկատվության տրամադրման մերժումն անհիմն ու չպատճառաբանված կլինի:

Եզրակացություն

Հատուկ տեղեկատվության ազատության շուրջ տեսությունում և միջազգային իրավական ակտերում առանձնացված սկզբունք-չափորոշիչների ուսումնասիրումը և ՀՀ համապատասխան օրենսդրության հետ համեմատությունը թույլ տվեց երևան հանել սույն ոլորտում ՀՀ-ում առկա որոշ իրավական խնդիրներ, ինչպես նաև առաջ քաշել դրանց լուծման տեսաիրավական տարբերակներ։

Ամփոփելով հետազոտությունը՝ պետք է արձանագրենք, որ արդյունքում մատնանշված խնդիրների լուծման համար առաջարկվեց՝

- նախաձեռնել հանրային մարմինների կողմից անձի հատուկ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող և դրա շուրջ վեճերը քննող մարմնի ստեղծում կամ նման վեճերի դատական քննության արագացված ընթացակարգեր,

- որոշ դեպքերում օրենսդրությամբ ապահովել անանուն մնալու իրավունքի իրացմամբ անանուն հարցում կատարելու հնարավորությունը,

- քննարկվող իրավունքի շրջանակում պետությանը դիտարկել մեկ ընդհանուր սուբյեկտ, ըստ որի՝ եթե տեղեկություն ստանալու դիմումով պահանջվող տեղեկությունը չգտնվի պետական մարմնի այն ստորաբաժանման մոտ, ում հասցեագրված է դիմումը, պետք է վերջինս ինքը նախաձեռնի նշված դիմումի փոխանցումը պահանջվող տեղեկությունը տնօրինող մարմնին՝ դրա մասին հայտնելով նաև դիմումատուին,

- տեղեկության տրամադրման մերժման որոշումների համար նախատեսել պատճառաբանության բարձր չափանիշ, որի դեպքում հանրային մարմինը պետք է հիմնավորի տեղեկության տրամադրումը մերժելու սահմանադրական նպատակների առկայությունն ու հնարավորությունը։

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. ԵԱՀԿ Երևանի գրասենյակ և «Ինֆորմացիայի ազատության» կենտրոն ՀԿ. «Տեղեկատվության ազատության ոլորտում վերապատրաստման կարիքների գնահատում». Երևան, 2008:

2. «Թրանսփարենս Ինթերնեշնլի Հայաստան» ՀԿ և Չեխիայի արտաքին գործերի նախարարություն. «Տեղեկատվության ազատությունը հարավկովկասյան երկրներում: ձեռնարկ». Երևան, 2012:

3. Խրոպանյուկ, Վալենտին. «Պետության և իրավունքի տեսություն», (2-րդ հրատարակություն, լրացումներով, ուղղումներով). թրգ. Խ. Հարությունյան, Երևանի Գիտակ համալսարան, «Գոշ» հրատարակչություն, Երևան, 1997:

4. «Պետության և իրավունքի տեսություն: Ուսումնական ձեռնարկ», Հեղ. խումբ՝ Մ. Մուրադյան, Ա. Ղամբարյան և այլք.-3-րդ լրամշակված հրատ.-Եր.: «Լուսաբաց հրատարակչատուն», 2018:

5. «Պետության և իրավունքի տեսություն-1 (դասախոսություններ)», ԵՊՀ, Երևան: Հեղինակային հրատարակություն, 2013:

6. Mendel, Toby. “Freedom of Information: A Comparative Legal Survey”. UNESCO: Paris, 2008:

7. Alexander, Larry. “Is There a Right of Freedom of Expression?”. , University of San Diego, Cambridge University Press, New York, 2005:

8. Ackerman, John M.,and Irma E. Sandoval-Ballesteros. Administrative law review: The Global Explosion of Freedom of Information Laws. Volume 58, Number 1, Washington College of Law, American University, 2006:

9. Bovens, Mark. “Information Rights: Citizenship in the Information Society”, Law & Public Administration, Utrecht University; The Journal of Political Philosophy: Volume 10, Number 3, Malden, Massachusetts, USA, 2002.

10. “The Public's Right to Know: Principles on Freedom of Information Legislation”, ARTICLE 19, London, 2016.

11. Sdruzem Jiho ceske Matky v. the Czech Republic, EC H R, 10 July 2006:

12. Սիրբուն և այլք ընդդեմ Մոլդովայի, ՄԻԵԴ, 16.06.2004:

13. Գուերրան ընդդեմ Իտալիայի, ՄԻԵԴ, 29.06.1996:

14. Թիվ ՎԴ4/0063/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում, 12.03.2010:

WORKS CITED

1. Administrative Law Review: The Global Explosion of Freedom of Information Laws, John M. Ackerman, Irma E. Sandoval-Ballesteros, Volume 58, Number 1, Washington College of Law, American University, 2006:

2. Freedom of Information: A Comparative Legal Survey, Toby Mendel, UNESCO: Paris, 2008:

3. Guerran y'nddem Italiayi, MIED [Guerra and Others v. Italy, ECHR], 29.06.1996. (In Armenian)

4. Information Rights: Citizenship in the Information Society, Mark Bovens, Law & Public Administration, Utrecht University; The Journal of Political Philosophy: Volume 10, Number 3, Malden, Massachusetts, USA, 2002:

5. Is There a Right of Freedom of Expression?, Larry Alexander, University of San Diego, Cambridge University Press, New York, 2005:

6. Muradyan, Manuk ev urishner. Petut'yan ev iravunqi tesut'yun: Usumnakan d'zer'nark. 3-rd lramshakvat's hrat., Lusabats hratarakchatun, Erevan. [Theory of Law and State.Textbook. 3rd revised publishing, Yerevan] 2018. (In Armenian)

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

7. Petut'yan ev iravunqi tesut'yun, (2-rd hratarakut'yun, Iracumnerov, ughghumnerov) V. N. Xropanyuk, t'rg. X. Harut'yunyan, Erevani Gitak hamalsaran, Gosh hratarakchut'yun, Erevan. [Theory of State and Law, Yerevan] 1997. (In Armenian)

8. Petut'yan ev iravunqi tesut'yun-1 (dasaxosut'yunner), EPH, Erevan: Heghinakayin hratarakut'yun. [State and Law Theory-1 (lectures), Yerevan] 2013. (In Armenian)

9. Sdruzem Jiho ceske Matky v. the Czech Republic, EC H R, 10 July 2006:

10. Sirbun ev aylq y'nddem Moldovayi, MIED [Sirbu and others v.Moldova, ECHR], 16.06.2004. (In Armenian)

11. Teghekatvut'yan azatut'yan olortum verapatrastman kariqneri gnahatum, EAHK Erevani grasenyak ev «Informaciayi azatut'yan» kentron HK, Erevan. [Freedom of Information Training Needs Assessment, Yerevan] 2008. (In Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. Teghekatvut'yan azatut'yuny' haravkovkasyan erkrnerum: d'er'nark, T'ransp'arens Int'erneshnli Hayastan HK ev Chexiayi artaqin gorc'eri naxararut'yun, Ereva. [Freedom of Information in South Caucasian countries: Handbook, Yerevan], 2012. (In Armenian)

13. The Public's Right to Know: Principles on Freedom of Information Legislation”, ARTICLE 19, London, 2016:

14. T'iv VD4/0063/05/09 varchakan gorc'ov HH vtwr'abek datarani oroshum, 12.03.2010 Tthe decision of the RA Court of Cassation on the administrative case VD4/0063/05/09]. (In Armenian)

ENSURING AND PROTECTING FREEDOM OF SPECIAL INFORMATION IN RA IN THE LIGHT OF EUROPEAN AND INTERNATIONAL STANDARDS

EDGAR AVETISYAN

European University in Armenia, Faculty of International Relations and Law,

Chair of Law, Ph.D.Student,

Yerevan, The Republic of Armenia

The research concerns the special freedom of information covering the basic right to receive information from public authorities. Within the framework of guaranteeing the mentioned right, certain non-determinations have been formed, which guide the provision of this right.

In the framework of the article, in the light of international and European legal approaches, the purpose of highlighting some problems arising around the provision and protection of the right to freedom of special information in RA is presented. To achieve this goal, first, the legal basis of this basic right is referred to, some theoretical interpretations about it, the international and European legal approaches are distinguished and their comparison with the legislative approaches in the RA case. The study was conducted using scientific methods of analysis and combination.

A detailed reference is made to the process of receiving information from public bodies, the right to appeal within its framework and the issues of its limitation. The latter shows that there are some problems in the RA legislation regarding the freedom of special information, which may cause a possible violation of this basic right. As a result of the research, some options for solving the legal problems are presented, which will contribute to the provision and protection of this basic right.

Keywords: special freedom of information, fundamental right, Constitution, standard, international standard, European standard, getting information, public body, appeal, limitation of right.

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ОБЕСПЕЧЕНИЕ И ЗАЩИТА СВОБОДЫ СПЕЦИАЛЬНОЙ ИНФОРМАЦИИ В РА В СВЕТЕ ЕВРОПЕЙСКИХ И МЕЖДУНАРОДНЫХ СТАНДАРТОВ

ЭДГАР АВЕТИСЯН

аспирант кафедры юриспруденции факультета международных отношений и юриспруденции Европейского университета в Армении, г. Ереван, Республика Армения

Исследование касается проблемы особой свободы информации, охватывающей основное право на получение информации от органов государственной власти. В рамках обеспечения указанного права,которыми руководствуется обеспечение этого права, сформировались определенные погрешности.

В данной статье в свете международно-правовых подходов поставлена цель освещения некоторых проблем, возникающих вокруг обеспечения и защиты права на свободу специальной информации в РА. Для достижения этой цели упоминается правовая основа этого основного права, некоторые теоретические толкования по этому поводу, выделяются международно-правовой и европейский подходы и их сравнение с законодательными подходами в деле РА.

Исследование проводилось с использованием научных методов анализа и комбинации.

Подробно рассматривается процесс получения информации от

государственных органов, право на обжалование в его рамках и вопросы его ограничения. Последнее свидетельствует о том, что в законодательстве РА имеются некоторые проблемы в отношении свободы специальной информации, что может привести к возможному нарушению этого основного права. В результате исследования представлены некоторые варианты решения правовых проблем, которые будут способствовать обеспечению и защите данного основного права.

Ключевые слова: особая свобода информации, основное право, Конституция, стандарт, международный стандарт, европейский стандарт, получение информации, государственный орган, обжалование, ограничение права.

67

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.