Научная статья на тему 'ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ'

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
323
97
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախի Հանրապետություն / 44-օրյա պատերազմ / պատերազմի տնտեսական հետևանքներ / օգնության ծրագրեր / ֆինանսական օժանդակություն / տնտեսության առողջացման միջոցառումներ / ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման համալիր ծրագիր

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Մարկոսյան Աշոտ, Մաթեվոսյան Էլյանորա

Հոդվածում նպատակ է դրվել բացահայտել ու ներկայացնել Արցախյան 44-օրյա պատերազմի (2020 թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) հասցրած տնտեսական վնասները և նախանշել Արցախի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման առաջնահերթ միջոցառումները։ Աշխատանքի խնդիրը Արցախի Հանրապետության տնտեսության վերականգնման և բնականոն գործունեության ապահովման համար առաջնահերթ միջոցառումների ներկայացումն է, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների գործադրած ջանքերի ամփոփումը այդ ուղղությամբ։ Կատարված ուսումնասիրության արդյունքում հեղինակները գտնում են, որ Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման առաջնային խնդիրներից են՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովումը, Արցախի Հանրապետության կարգավիճակի ամրագրումը, հանրապետությունում ձևավորված բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական կապերի խորացումն ու զարգացումը, Արցախի Հանրապետությանը տրամադրվող օգնության ու աջակցման ծրագրերից անցումը երկրի երկարատև զարգացման ծրագրերին՝ հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների բացարձակ ու համեմատական առավելությունները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ECONOMIC CONSEQUENCES OF WAR AND CONTENT OF THE MAIN MEASURES FOR THEIR NEUTRALIZATION

The purpose of the article is to identify the economic damage caused by the 44-day Armenian-Azerbaijani war (from September 27 to November 9, 2020), as well as to outline the priority measures aimed to stabilize the socio-economic situation in the Republic of Artsakh. The authors present the content of the main measures to recover the economy of the Republic of Artsakh, which are being carried out at this point in time and aimed at ensuring normal life. They also summarize the efforts made by the governments of the Republic of Artsakh and the Republic of Armenia in this direction. As a result of the study, the authors come to the conclusion that the priority tasks for improving the socio-economic situation in Artsakh are ensuring the safety of the population, resolving the issue of the status of the Republic of Artsakh, improving the moral and psychological atmosphere in the republic, as well as deepening and developing economic relations between the Republic of Artsakh and Republic of Armenia through the transition from programs of support and assistance to individuals and organizations to long-term programs for the development of the country.

Текст научной работы на тему «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА

---------------------------------

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ*

ՀՏԴ 338.245.6 DOI: 10.52063/25792652-2021.4-185

ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ashotmarkos@rambler. ru

ԷԼՅԱՆՈՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան,Հայաստան Հանրապետություն meleonora06@rambler. ru

Հոդվածում նպատակ է դրվել բացահայտել ու ներկայացնել Արցախյան 44-օրյա պատերազմի (2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) հասցրած տնտեսական վնասները և նախանշել Արցախի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման առաջնահերթ միջոցառումները։

Աշխատանքի խնդիրը Արցախի Հանրապետության տնտեսության վերականգնման և բնականոն գործունեության ապահովման համար առաջնահերթ միջոցառումների ներկայացումն է, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների գործադրած ջանքերի ամփոփումը այդ ուղղությամբ։

Կատարված ուսումնասիրության արդյունքում հեղինակները գտնում են, որ Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման առաջնային խնդիրներից են՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովումը, Արցախի Հանրապետության կարգավիճակի ամրագրումը, հանրապետությունում ձևավորված բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական կապերի խորացումն ու զարգացումը, Արցախի Հանրապետությանը տրամադրվող օգնության ու աջակցման ծրագրերից անցումը երկրի երկարատև զարգացման ծրագրերին՝ հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների բացարձակ ու համեմատական առավելությունները։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 25.12.2021թ.:

է 14.11.2021թ., գրախոսվել'

16.11.2021թ., տպագրության

185

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Հիմնաբառեր' Արցախի Հանրապետություն, 44-օրյա պատերազմ,

պատերազմի տնտեսական հետևանքներ, օգնության ծրագրեր, ֆինանսական օժանդակություն, տնտեսության առողջացման միջոցառումներ, ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման համալիր ծրագիր:

Ներածություն

Ցանկացած պատերազմ երկու և ավելի կողմերի միջև փոխհարաբերությունների կարգավորման միջոց է: Ըստ որում, պատերազմների նպատակները կարող են լինել բազմաթիվ, այդ թվում՝ գլոբալ ու տարածաշրջանային վերահսկողության հասնելը և լոկալ (տեղական)՝ դրանով իսկ սպասարկելով որոշակի խմբերի շահերը։ Պատերազմների պատճառները կարող են լինել քաղաքական, գոյապահպանական, մշակութային, քաղաքակրթական, կրոնական, տարածքային և այլն։ Սակայն բոլոր պատերազմները ուղեկցվում են մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսների հսկայական և շատ հաճախ անդառնալի կորուստներով։ Կարևոր է նաև այն փաստը, որ, որպես կանոն, պատերազմի հետևանքները չեն վերանում պատերազմի անմիջապես ավարտից հետո, այլ հակառակը, դրանք ի հայտ են գալիս և շարունակում են զգացվել երկար ժամանակահատվածում, էական ազդեցություն են թողնում բնակչության բարոյա-հոգեբանական վիճակի, սոցիալական, տնտեսական միջավայրի և ժողովրդագրական իրավիճակի վրա։ Հատկապես վերջինը կարող է վերականգնվել միայն տասնամյակներ անց, քանի որ խոսքը վերաբերում է պատերազմի հասցրած անդառնալի ու հսկայական մարդկային կորուստներին։ Այս համատեքստում կարևոր է դառնում պատերազմում ներքաշված երկրների կառավարությունների գործառույթների էական փոփոխությունը: Դրանց շարքում նշանակալի է դառնում պատերազմի հասցրած տնտեսական վնասների վերականգնումը և երկրի հետագա կայուն զարգացման ապահովումը։

44-օրյա պատերազմը (2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) ավարտվեց եռակողմ (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան) 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությամբ, որով սահմանվեց պատերազմի դադարեցման և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը։ Այն ամրապնդվեց 2021 թ.-ի հունվարի 11-ի մեկ այլ փաստաթղթով։ Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ապահովում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը։ Ստեղծված բարդ ու ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում (տասնյակ հազարավոր տեղահանված անձինք, նյութական ու ֆինանսական հսկայական կորուստներ և այլն) առաջնահերթ դարձավ բնակչության նվազագույն կենցաղային պայմանների ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, ինչը Արցախի Հանրապետության (այսուհետ՝ ԱՀ) և Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցառումների հիմնական նպատակն էր և ուղղված էր ԱՀ-ում իրադրության կայունացմանը։

Ներկայումս էական է դառնում Արցախի Հանրապետության և նրա բնակչության ապագայի հիմնախնդիրը, որի լուծումը պահանջում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կողմից ջանքերի գործադրում, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում երկարատև խաղաղության և համագործակցության համար (հակամարտության քաղաքական հանգուցալուծում)։

Տարածաշրջանում ստեղծված առանձնահատուկ պայմանների առկայության պարագայում առաջնահերթ ու կարևոր նշանակություն է ստանում տնտեսական գործոնի դերը, որը կարող է և պետք է ստեղծված իրադրությունից դուրս գալու շարժիչ ուժը դառնալ։

186

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Պատերազմի տնտեսական հետևանքները և դրանց հաշվառման ու գնահատման մեթոդաբանությունը

Արցախյան երրորդ' 44-օրյա պատերազմը հանգեցրեց զգալի ինչպես մարդկային, այնպես էլ բնական պաշարների (հողային, ջրային պաշարների, ընդերքի մասերի, անտառային տարածքների) և այլ նյութական արժեքների կորստի։ Հատկապես անգնահատելի են մարդկային կորուստները (հազարավոր զոհվածներ և վիրավորներ), որոնք անվերադարձ կորուստներ են և արժեքային որևէ չափման չեն ենթարկվում, իսկ դրա ազդեցությունը իրեն զգացնել կտա տասնամյակների ընթացքում։ Մեր ուսումնասիրության առարկան 44-օրյա պատերազմի հասցրած տնտեսական վնասների բացահայտումն է, որը հիմնականում դրսևորվեց Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի զավթմամբ, որի հետևանքով հակառակորդին անցան նաև այդ տարածքներում գտնվող ինչպես բնական ռեսուրսները, այնպես էլ արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքները: Հետևաբար, ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել գնահատելու նաև Արցախի Հանրապետության բոլոր տեսակի ռեսուրսների կորուստները և դրանց հատուցման կառուցակարգերը։ Այդ պաշարներից հատկապես կարևորվում են ինչպես ընդերքի, այնպես էլ հողային պաշարները, որոնք ներառում են գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, անտառային, ջրային և պահուստային նպատակային նշանակության հողատարածքները, ինչպես նաև դրանց վրա գտնվող անշարժ ու շարժական գույքը։

44-օրյա պատերազմի տնտեսական վնասները հաշվառելու և գնահատելու նպատակով 2021 թվականի մարտի 10-ին Արցախի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Արցախի Հանրապետոիթյան պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 203-Ն որոշումը (ԱՀ կառավարության N 203 որոշում): Համաձայն այդ որոշման՝ ստեղծվել է պատերազմի հասցրած վնասների հաշվառման ու գնահատման հանրապետական հանձնաժողով և հաստատվել հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը։ Նույն որոշմամբ հանձնաժողովին հանձնարարվել է մշակել Արցախի Հանրապետոիթյան պետական, համայնքային, իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատկանող գույքին հասցված վնասների գնահատման կարգը, իսկ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը ցուցաբերել առաջնահերթ ու գործնական աջակցություն։

Արցախի Հանրապետության կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պետական, համայնքային,

իրավաբանական, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց գույքին հասցված վնասների հաշվառման և գնահատման աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիրը։ Տվյալ որոշման կարգավորման առարկան է.

> վնասի հաշվառման աշխատանքների իրականացմանն ուղղված

Հանրապետական հանձնաժողովի միջոցառումների ծրագիրը,

> ծրագրի բովանդակային նկարագիրը,

> հաշվառման և գնահատման ենթակա վնասված կամ կորսված գույքի անվանացանկն ու արձանագրման ձևերը,

187

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

> վերը նշված գույքի վնասի գնահատման սկզբունքները, կարգն ու մեթոդաբանությունը:

Վերը նշված աշխատանքների իրականացման առաջին փուլում հաշվառվելու և գնահատվելու է ֆիզիկական անձանց հասցված վնասները, ինչպես նաև կազմակերպվելու է դրանց փոխհատուցման գործընթացը։

Վնասների հատուցման համար առաջին հերթին անհրաժեշտ է

տեղեկությունների հավաքագրում ու հաշվառում, որի ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Նախ՝ կրած վնասների հայտարարագրերի ընդունման մասին հրապարակվել է հայտարարություն (հրապարակային առաջարկ) սահմանված ձևերով հայտերի ընդունման մասին, վնասները արձանագրելու և հանձնաժողովին ներկայացնելու նպատակով ստեղծվել են աշխատանքային (փաստահավաք) խմբեր, առանձնացվել է վնասված կամ կորսված գույքի անվանացանկը։

ԱՀ վերահսկողության ներքո գտնվող սուբյեկտների վնասի արձանագրումն ու հաշվառումը իրականացվում է ըստ յուրաքանչյուր սուբյեկտի՝ դրա վերաբերյալ ձևավորված անհատական գործի հիման վրա։ Տեղում (այդպիսի հնարավորության դեպքում) կատարված ուսումնասիրությունների, փաստերի արձանագրման, փաստաթղթավորման և ճշգրտումներից հետո առանձին սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են հանձնաժողովին։

Մասնագետների ներգրավմամբ վնասների ստուգման, նույնականացման, հաշվառման և ընդհանուր տեղեկատվական մատյանի ձևավորման աշխատանքներից հետո միայն իրականացվում է վնասների գնահատում՝ համաձայն ընդունված մեթոդաբանության։

Ֆիզիկական անձանց հասցված վնասների հաշվառման, փաստաթղթավորման և փոխհատուցման գործընթացի ավարտից հետո համանման ձևով միջոցառումներ են իրականացվելու նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (վնասների գնահատման աշխատանքների երկրորդ փուլ), այնուհետև նաև համայնքներին և պետությանը հասցված վնասի գնահատում (աշխատանքների իրականացման երրորդ փուլ)։

Ներկայումս հանձնաժողովի կողմից շարունակվում են Արցախի կառավարության որոշումներով նախատեսված պատերազմի վնասների հաշվառման, գնահատման և փոխհատուցման աշխատանքները։ Դրանք ավարտելուն պես արժեքային արտահայտությամբ հնարավոր կլինի պարզել պատերազմի կողմից պետությանը, համայնքներին, ֆիզիկական ու իրավաբանական անձանց, համայնքներին ու պետությանը հասցված վնասի չափերը, ինչպես նաև նախանշել դրանց համարժեք փոխհատուցման հնարավորություններն ու աղբյուրները։

Հարկ է նշել, որ վերոնշյալ որոշմամբ հստակեցված ու որոշակիացված են պատերազմի հետևանքով հասցված վնասի հաշվառման օբյեկտներն ու առարկաները։ Այսպես՝ հաշվառման ու գնահատման ենթակա են՝ 1. անշարժ գույքը (ներառյալ՝ շենք-շինությունները (սպասարկման հողամասերով), հողամասերում կատարած ներդրումները (այդ թվում՝ այգիները, բանջարանոցները, կաթիլային համակարգերը), ջրամբարները, ջրագծերը, ջրամատակարարման համակարգերն ու արտեզյան ջրհորները), 2. օգտակար հանածոների հետախուզված ծավալները և արդյունահանման համար կատարված ներդրումները, 3. ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համար կատարված ներդրումները, 4. ճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները, 5. փոխադրամիջոցները, 6. շինարարական և հատուկ տեխնիկան, 7. գյուղատնտեսական տեխնիկան, 8. արտադրական սարքավորումները և փոխանցվող հարմարանքները, կառուցվածքները, մեքենա-մեխանիզմները, հոսքային գծերը, 9. գրասենյակային կահավորանքն ու համակարգչային տեխնիկան, 10. բնակարանային կահավորանքը և կենցաղային տեխնիկան, 11. առևտրի իրականացման սարքավորումները և պարագաները, 12. տնտեսական և գյուղատնտեսական նշանակության ապրանքները, այդ թվում՝

188

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ընտանի կենդանիները, մեղվաընտանիքները, 13. պատրաստի արտադրանքն ու նյութական պաշարները, 14. ոչ նյութական ակտիվները:

Սահմանվել են նաև պատերազմի հետևանքով հասցված վնասների գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանական մոտեցումները։ Փոխհատուցման իրավունք ունեցող սուբյեկտների վնասը հաշվարկվում և արձանագրվում է շուկայական (իրական կամ շուկայականին մոտարկված) արժեքով, ընդ որում՝ ըստ առանձին տնտեսավարող սուբյեկտների՝ գնահատման համար հիմք են հանդիսանում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված գույքի վերաբերյալ

արձանագրված տվյալները: Վնասի արժեքն արձանագրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

Շենք-շինությունների լրիվ կորստի պարագայում գնահատումը իրականացվում է ԱՀ անշարժ գույքի տեղեկատվական համակարգի «NKRPIS» էլեկտրոնային ծրագրով՝ շուկայականին մոտարկված գնահատման եղանակով, իսկ այլ նշանակության անշարժ գույքի պարագայում հիմք է ընդունվում դրանց կառուցման 1 քառ. մետրի համար ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից արձանագրված և հաստատված ծախսերը՝ շուկայական գներով: Գնահատման այս սկզբունքը կիրառվում է նաև այն դեպքում, երբ բացակայում են հաշվառման համապատասխան տվյալները։

Այլ գույքի (կամ հիմնական միջոցների) լրիվ կորստի պարագայում

գնահատումը իրականացվում է վնասին նախորդող եռամսյակում՝ հրապարակային բաց աղբյուրներում (համացանցի հարթակներում, մասնագիտացված առևտրային կազմակերպություններում և շուկաներում) նույնանման գույքի առք ու վաճառքի արձանագրված գործարքների արժեքներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիցենզավորված անկախ գնահատողների կողմից տրված արժեքներով:

Շենք-շինությունների մասնակի վնասվածության պարագայում գնահատումը իրականացվում է դրանց վերակառուցման (վերանորոգման) համար ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շուկայական գներով արձանագրված և հաստատված ծախսերի հաշվարկման միջոցով:

Այլ գույքի (կամ հիմնական միջոցների) մասնակի վնասվածության պարագայում գնահատումը իրականացվում է դրանց վերանորոգման արժեքի որոշմամբ, որն իրականացվում է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավված անկախ փորձագետների կողմից։

Վնասների հատուցման իրավունք ստացած սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության և վնասի հաշվառման ենթակա գույքի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վնասների գնահատման աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովը։

Արցախի նախագահի 2021 թ.-ի ապրիլի 19-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 336-Ա հրամանագրով (ԱՀ Նախագահի N 336-Ա հրամանագիր) հաստատվել են համապատասխան միջոցառումները, որոնց նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել պատերազմական գործողությունների հետևանքով անշարժ և շարժական գույքի կորստի արդյունքում վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց (միջոցառումների շահառուներին):

Միջոցառումների շահառու չեն հանդիսանում

1. բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և/կամ մետաղի խտանյութի

189

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և/կամ արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձինք, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և/կամ մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձինք.

2. զորահավաքային զորակոչով չներկայացած Արցախի Հանրապետության պահեստազորային ֆիզիկական անձինք կամ նրանց ամուսինները կամ համատեղությամբ բնակվող ծնողները կամ համատեղությամբ բնակվող զավակները, ինչպես նաև այն իրավաբանական անձինք, որոնցավաքային զորակոչով չներկայացած Արցախի Հանրապետության պահեստազորային ֆիզիկական անձինք կամ նրանց ամուսինները կամ համատեղությամբ բնակվող ծնողները կամ համատեղությամբ բնակվող զավակները, ինչպես նաև այն իրավաբանական անձինք), վառելիքաէներգետիկտեղությամբ բնակվող ծնողները կամ համատեղությամբ բնակվող զավակները չեն ներկայացել զորահավաքային զորակոչով:

Միջոցառումների իմաստով գույքի կորուստ է համարվում շահառուին սեփականության, պտղատու այգիների դեպքում նաև վարձակալության իրավունքով պատկանող, ինչպես նաև ֆինանսական վարձակալությամբ (լիզինգ) ձեռքբերված այն գույքի կորուստը, որը պատերազմական գործողությունների հետևանքով մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքում կամ լրիվ կամ մասնակի վնասվել է պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում:

Շահառուին, գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը (այսուհետ' աջակցություն) տրամադրվում է դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ:

Ընդունված միջոցառումների շրջանակում աջակցությունը տրամադրվում է շահառուների հետևյալ գույքի կորստի մասով (այսուհետ' աջակցության ուղղություններ).

1. հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն,

2. ութից ոչ ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա,

3. բեռնատար ավտոմեքենա, ինը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա,

4. հիմնական միջոցների հետևյալ տեսակներ' կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, ինչպես նաև պաշարների հետևյալ տեսակներ' նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (այսուհետ բոլորը միասին' նյութական ակտիվներ),

5. կաթնատու և մսատու կենդանի, մեղվաընտանիք,

6. պտղատու այգի և խաղողի այգի:

Աջակցության ուղղություններից յուրաքանչյուրի համար սահմանված են հատուցման չափեր' ելնելով կորստի գնահատված արժեքի և արդեն տրամադրված աջակցության գումարի դրական տարբերությունից, սահմանված են գույքի յուրաքանչյուր տեսակի համար փոխհատուցման կոնկրետ սահմանաչափեր:

190

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները

Թեև Արցախյան երրորդ պատերազմի դադարեցման վերաբերյալ միջնորդ երկրների կողմից կատարվեցին մի շարք փորձեր, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով հաջողություն չարձանագրեցին։ Պատերազմը «դադարեցվեց» Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Նկատի ունենալով այդ հայտարարության նշանակությունը՝ այն կներկայացնենք ամբողջությամբ։ Համաձայն նշված հայտարարության.

1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային

Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի

Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:

8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն

ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է

191

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև' երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային

հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար

Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը (եռակողմ հայտարարություն, 9.11.2020)։

Վերը նշված հայտարարության շարունակությունը և զարգացումը հանդիսացավ նույն երկրների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի նոր՝ եռակողմ հայտարարությունը, որի համաձայն.

1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի առաջարկը:

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային

հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները' դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից

ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի

Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները» (եռակողմ հայտարարություն, 11.01.2021):

Վերը նշված երկու հայտարարությունները, թեև ամբողջությամբ չեն իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով (ավելին' անցած շուրջ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը ոտնձգություն է իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որն ուղեկցվեց նաև մարդկային զոհերով և խաղաղ բնակչության ահաբեկչությամբ), սակայն դրանք հիմք հանդիսացան

տարածաշրջանում թեկուզ և փխրուն խաղաղության հաստատման համար: Ակնհայտ է նաև, որ հակամարտության կողմերի միջև դեռևս պահպանվում է անվստահության մթնոլորտը, ձևավորված խաղաղության իրավիճակը վերջնական չէ և շարունակում է

192

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

մնալ Արցախի Հանրապետության կարգավիճակի չլուծված հիմնախնդիրը: Այս ամենը, ի վերջո, հետևանք է այն հանգամանքի, որ հակամարտող կողմերի միջև դեռևս չկա երկարատև խաղաղության մասին որևէ փաստաթուղթ։

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը ցուցաբերվող օգնությունը

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության արտադրական ռեսուրսների մեծ մասը բռնազավթվեց, ինչն ունեցավ ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական հետևանքներ։ Եվ եթե վերջիններս ժամանակի ընթացքում աստիճանաբար կարող են մեղմվել, ապա սոցիալ-տնտեսական հետևանքները կունենան երկարաժամկետ ազդեցություններ թե' Արցախի Հանրապետությունում և թե' Հայաստանի Հանրապետությունում։

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հակառակորդի ուժերի կողմից ոչ միայն բռնազավթվեց Արցախի տարածքի 75%-ը, այլև այն ուղեկցվեց հայ բնակչության տեղահանմամբ, որ հանգրվանեց ինչպես Արցախի Հանրապետության չզավթված տարածքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը շուրջ 34 հազար մարդու մասին է։ Այս ծանր պայմաններում առաջնահերթ դարձավ բնակչության՝ քիչ թե շատ տանելի կենցաղային, սոցիալ-տնտեսական պայմանների ձևավորումն ու մարդկանց ապրելու համար նվազագույն կենսապայմանների ապահովումը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մշակվեցին կարճաժամկետ միջոցառումներ ու ծրագրեր՝ Արցախում կյանքը բարելավելու համար։ Իսկ ավելի երկար ժամանակահատվածի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերի մշակումն ու իրականացումը դեռ բավարար ինտենսիվությամբ չի իրականացվում։ Խոսքը ոչ միայն պատերազմից տուժած բնակչության տնտեսական վնասների փոխհատուցմանը և նրանց կյանքի նորմալացմանն է վերաբերում, այլև առաջնային դարձած բնակարանային շինարարությանը, որը ինչպես երկարատև ժամանակահատվածում հիմնախնդիրների լուծում է պարունակում, այնպես էլ զգալի ֆինանսական միջոցների ներդրում է պահանջում։ Ըստ էության, խոսքը վերաբերում է Արցախի բնակչության օգնության ու աջակցության ծրագրին, որը հաջողությամբ իրականացվեց հետպատերազմյան գրեթե ամբողջ ժամանակահատվածում։

Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 17-ի N 1244-Ա որոշմամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի ղեկավարմամբ։ Աշխատանքային խմբի գործունեությունը առնչվում է սոցիալական, կրթության, առողջապահության, ձեռնարկատիրական ու ենթակառուցվածքների ոլորտներին։ Հաստատվել է նաև ՀՀ-ից աշխատանքային խմբի անհատական կազմը, ինչպես նաև նիստերին մասնակցող Արցախի Հանրապետության կառավարության

ներկայացուցիչների կազմը։

Աջակցության միջոցառումները տարբեր են և ներառում են ինչպես միանվագ դրամական օգնության տրամադրում, այնպես էլ պարբերական հիմքով ֆինանսական օժանդակության ծրագրեր։ Առաջիններից մեկը ընդունվեց ՀՀ կառավարության 2020 թ. նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշումը, որի շահառուներն են Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող Արցախի այն քաղաքացիները, որոնք ունեն Արցախի հաշվառում: Օժանդակության ձևը միանվագ դրամական օգնությունն էր՝ յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն

193

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ամսական աշխատավարձի չափով (68 հազ. ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար լրացուցիչ աջակցության տրամադրումը՝ 15 հազ. ՀՀ դրամի չափով այն շահառուներին, որոնք չունեն սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով ՀՀ-ում գտնվող անշարժ գույք:

ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի

Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1820-Լ որոշմամբ 300 հազ. դրամի չափով միանվագ դրամական օգնություն է տրամադրվել տվյալ որոշման յուրաքանչյուր շահառուին։ Շահառու են համարվել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիները, որոնք հաշվառված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքներում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ։ Այս որոշմամբ թվարկված են նաև հարևան երկրի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի 52, Մարտակերտի շրջանի 8, Շահումյանի 16, Հադրութի 29, Շուշիի շրջանի 2, Ասկերանի շրջանի 8 և Մարտունու շրջանի 6 համայնքները, կամ ընդհանուր թվով՝ Արցախի 121 համայնքները։

Մեկ այլ որոշմամբ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի բնակավայրերում հաշվառված Արցախի քաղաքացիներին հյուրընկալած անձանց։ Սոցիալական աջակցությունը

տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազ. ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 հազ. ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է։ Այս գումարը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման։

ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով

քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման շահառուներ են դարձել 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ և Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքները և հաշմանդամություն ձեռք բերած անձինք։

Ֆինանսական օժանդակության չափերը հետևյալն են՝

Տ 5 մլն ՀՀ դրամ՝ անձի զոհվելու դեպքում, տրվում է զոհվածի ընտանիքին,

Տ 3 մլն ՀՀ դրամ՝ անձի 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում,

Տ 2 մլն ՀՀ դրամ՝ անձի 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում,

Տ 1 մլն ՀՀ դրամ՝ անձի 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում,

Տ 3 մլն ՀՀ դրամ՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում։

Օժանդակություն է տրամադրվել նաև պատերազմի հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների համար։ Այս միջոցառման շահառուներն են ՀՀ Սյունիքի մարզի որոշ համայնքների բնակիչները, որոնց պատկանող անշարժ գույքին հրետակոծության հետևանքով վնաս է հասցվել։ Ֆինանսական օժանդակությունը պետք է տրամադրվի անհատական կարգով՝ կախված յուրաքանչյուրի գույքին պատճառված վնասի չափից։

Պատերազմի մարտական գործողությունների մասնակից սովորողներին, ինչպես նաև այն սովորողներին, որի ծնողը կամ ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին, ֆինանսական օժանդակությունը տրամադրվել է՝ կախված յուրաքանչյուրի ուսման վարձի չափից։ Այս միջոցառման շրջանակում վճարվում է

194

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

սովորողի 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը' 100%-ի չափով:

Աջակցություն է ցուցաբերվում նաև պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Օժանդակության այս ձևն այն է, որ ամենամսյա դրամական վճարներ են տրվում յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300 հազ. ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։

ՀՀ կառավարության առանձին որոշմամբ 250 հազ. ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն է տրամադրվել այն անձանց, որոնց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Այդ նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լորոշումը։

Սոցիալական աջակցության ծրագրերից առանձնացնենք 2021 թ. օգոստոսի 12-ին ընդունված ՀՀ կառավարության «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1326-Լ որոշումը, որի նպատակն է աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուին' նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։

Ընդունվել են նաև այլ որոշումներ, որոնք լուծում են տարբեր ժամանակահատվածներում առաջացող կոնկրետ խնդիրները, իսկ կառավարությունը փորձում է անհատական որոշումներով լուծում տալ այս կամ այն խնդրին։ Բացի զուտ դրամական օգնությունից, ՀՀ-ում կան նաև այլ, մասնավոր նախաձեռնություններ, որոնց նպատակն է արցախցիների սոցիալական վիճակի բարելավումը, աջակցությունը աշխատանք ունենալու, այդ նպատակով վերապատրաստվելու, ֆինանսավարկային կազմակերպությունների հետ հարաբերությունները հարթելու և այլ հարցերում։ Օրինակ' «Աշխատանք արցախցիներին» անվանմամբ ֆեյսբուքյան էջը (որի նպատակն է ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող արցախցիներին աջակցություն ցուցաբերել աշխատանք գտնելու գործում) պարբերաբար տեղադրում է տարբեր կազմակերպությունների առաջարկները առկա աշխատատաղերի, դրանք զբաղեցնելու հնարավորության, ինչպես նաև վերապատրաստումների

կազմակերպման մասին, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Այդպիսի ծրագրերը նպատակ ունեն աջակցելու և օգնություն ցուցաբերելու Արցախի բնակչությանը, և դրանք ունեն շարունակական բնույթ։ Ընդհանուր առմամբ 2021 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված օգնության չափը գնահատվում է 100 մլրդ դրամ։ Այդ ամենով հանդերձ հասկանալի է, որ անհրաժեշտ է մշակել և ունենալ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարային ծրագիր։ Հասկանալի է նաև, որ այդպիսի ծրագրերի մշակումն ու իրականացումը իմաստ ունի միայն Արցախի Հանրապետության կարգավիճակը որոշելուց հետո։

195

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Արցախյան հիմնախնդրի լուծումը

ՀՀ Ազգային ժողովը 2021 թ.-ի օգոստոսի 26-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրին: Նշված ծրագրի առանցքն է կազմում ՀՀ և ԱՀ բնակչության անվտանգության ապահովումը, իսկ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առանձնացված է առանձին բաժին, որում շարադրված է ՀՀ կառավարության մոտեցումը. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի

աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են

Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի

ներկայությունն Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը:» (ՀՀ կառավարության ծրագիր, 26.08.21)։

Եզրակացություն

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական 44-օրյա պատերազմը հանգեցրեց ԱՀ տարածքի 75 տոկոսի բռնազավթմանը և այդ տարածքի բնակչության տեղահանմանը, դրանով իսկ հսկայական վնաս պատճառվեց ինչպես ԱՀ բնակչությանը, այնպես էլ ենթակառուցվածքներին՝ հանգեցնելով մարդկային, նյութական ու ֆինանսական հսկայական կորուստների։ Հետպատերազմյան ժամանակաշրջանի հիմնախնդիրը Արցախի բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ կենցաղային և սոցիալ-տնտեսական պայմանների ապահովումն էր, ինչին ձեռնամուխ եղան ԱՀ, ՀՀ կառավարությունները և ողջ սփյուռքը։

Ինչպես ԱՀ, այնպես է ՀՀ կառավարության կողմից իրականացված միջոցառումների նպատակն է գնահատել պատերազմի հասցրած տնտեսական վնասները, ինչպես նաև փոխհատուցել այդ վնասները կրած անձանց կորուստները։ Դրանք հիմնականում օգնության և աջակցության ծրագրեր են, որոնք հաջողությամբ իրականացվել են և շարունակվում են մինչ օրս։

Տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման ծրագիրը այլընտրանք չունի և դրան պետք է միտված լինեն հակամարտող կողմերի ջանքերը։ Թեև Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները շարունակվում

196

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

են, սակայն ակնհայտ է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն քաղաքական լուծմամբ և Արցախի կարգավիճակի որոշմամբ' կարգավորման հայտնի սկզբունքների հիման վրա։

Նկատի ունենալով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գործողության ժամկետը սահմանափակ է և հակամարտող երկրներից մեկի կողմից այն կարող է չերկարաձգվել ժամկետի ավարտից հետո, ուստի ելնելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ հատկապես հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի ամրապնդելու իր դիրքերը (քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և այլն) ինչպես ԱՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում։

Ակնհայտ է, որ խնդրի քաղաքական լուծման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքերում է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ հակամարտության կարգավորումը կարելի է թողնել ինքնահոս վիճակի, այլ ընդհակառակը, պետք է ակտիվացնել և ուժեղացնել հայկական կողմի քաղաքական ու դիվանագիտական կարողությունները՝ հասնելու ցանկալի արդյունքների։ Այդ նպատակով պետք է մշակել ու գործադրել Արցախյան հակամարտության լուծման այնպիսի սցենարներ, որոնք կապահովեն հայկական ազգային շահերի առավելագույն պահպանումը։

Օգտագործված գրականություն

1. ԱՀ կառավարություն. «Արցախի Հանրապետոիթյան պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 203-Ն որոշում. 10 մարտի 2021։

2. ԱՀ նախագահ. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի

Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 336-Ա հրամանագիր. 19 ապրիլի 2021, http://president.nkr.am/am/news/lawsOrders/5249 ։

3. «Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության

նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություն». 9 նոյեմբերի 2020, https://www.primeminister.am/hy/press-

release/item/2020/11/10/Announcement/։

4. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը». 11 հունվարի 2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/։

5. ՀՀ Ազգային ժողով. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» որոշում, 26 օգոստոսի 2021, http://www.irtek.am/views/act.aspx?aid=112199։

Works Cited

1. Government of Artsakh. «Arcaxi Hanrapetoit'yan petakan, hamaynqayin, iravabanakan & fizikakan and'anc patkanogh guyqin paterazmi het&anqov hascvac' vnasneri hashvar'man & gnahatman hanrapetakan hand'najhoghov steghc'elu, dra anhatakan kazmn u ashxatakargy' hastatelu masin» N 203-N oroshum. 10 marti 2021, [Decision No. 203-N on March 10, 2021 “Establishment of a republican commission for the registration and evaluation of damages caused by the war to state, communies property and property of legal entities and individuals of the Artsakh Republic”] (In Armenian).

197

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

2. President of the Artsakh Republic. «2020 t'vakani septemberi 27-in Arcaxi Hanrapetut'yan dem sand'azerc'vac' paterazmakan gorc'oghut'yunneri het&anqov nyut'akan vnas krac' fizikakan & iravabanakan and'anc petakan finansakan ajakcut'yan mijocar'umy' hastatelu masin» N 336-A hramanagir. 19 aprili 2021, [Decree No. 336-A on April 19, 2021 “On approving the measure of state financial support to individuals and legal entities that suffered material damage as a result of the hostilities unleashed against the Artsakh Republic on September 27, 2020” ] (In Armenian).

3. «Hayastani Hanrapetut'yan varchapeti, Adrbejani Hanrapetut'yan naxagahi & R'usastani Dashnut'yan naxagahi haytararut'yun». 9 noyemberi 2020, ["Statement by the Prime Minister of the Republic of Armenia, the President of the Republic of Azerbaijan and the President of the Russian Federation" . November 9, 2020] (In Armenian).

4. «Adrbejani Hanrapetut'yan naxagahi, Hayastani Hanrapetut'yan varchapeti & R'usastani Dashnut'yan naxagahi haytararut'yuny'». 11 hunvari 2021, ["Statement of the President of the Republic of Azerbaijan, the Prime Minister of the Republic of Armenia and the President of the Russian Federation" . January 11,2021] (In Armenian).

5. RA National Assembly. «Hayastani Hanrapetut'yan kar'avarut'yan c'ragrin havanut'yun talu masin» oroshum, [Decision on approving the program of the Government of the Republic of Armenia, August 26, 2021.] (In Armenian).

ECONOMIC CONSEQUENCES OF WAR AND CONTENT OF THE MAIN MEASURES FOR THEIR NEUTRALIZATION

ASHOT MARKOSYAN

Yerevan State University, Faculty of Economics and Management,

Chair of Innovation Economics, Head;

The Journal «Scientific Artsakh», Member of Editional Board;

Doctor of Economics, Professor,

Yerevan, the Republic of Armenia

ELYANORA MATEVOSYAN

Yerevan State University, Faculty of Economics and Management,

Chair of Innovation Economics, Ph.D. in Economics,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to identify the economic damage caused by the 44-day Armenian-Azerbaijani war (from September 27 to November 9, 2020), as well as to outline the priority measures aimed to stabilize the socio-economic situation in the Republic of Artsakh.

The authors present the content of the main measures to recover the economy of the Republic of Artsakh, which are being carried out at this point in time and aimed at ensuring normal life. They also summarize the efforts made by the governments of the Republic of Artsakh and the Republic of Armenia in this direction.

As a result of the study, the authors come to the conclusion that the priority tasks for improving the socio-economic situation in Artsakh are ensuring the safety of the population, resolving the issue of the status of the Republic of Artsakh, improving the moral and psychological atmosphere in the republic, as well as deepening and developing economic relations between the Republic of Artsakh and Republic of Armenia

198

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

through the transition from programs of support and assistance to individuals and organizations to long-term programs for the development of the country.

Key words: Republic of Artsakh, the 44-day war, the economic consequences of the war, aid programs, financial assistance, measures to restore the economy, a comprehensive program for the development of the economy of Armenia and Artsakh.

ЭКОНОМИЧЕСКИЕ ПОСЛЕДСТВИЯ ВОЙНЫ И СОДЕРЖАНИЕ ОСНОВНЫХ МЕРОПРИЯТИЙ ПО ИХ НЕЙТРАЛИЗАЦИИ

АШОТ МАРКОСЯН

заведующий кафедрой экономики инноваций факультета экономики и управления Ереванского государственного университета, член редакционного совета журнала «Научный Арцах», доктор экономических наук, профессор, г.Ереван, Республика Армения

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ЭЛЯНОРА МАТЕВОСЯН

преподаватель кафедры экономики инноваций факультета экономики и управления Ереванского государственного университета, кандидат экономических наук, г.Ереван, Республика Армения

Целью статьи является выявление экономического ущерба, нанесенного 44дневной армяно-азербайджанской войной (с 27 сентября по 9 ноября 2020 г.), а также обозначение первоочередных мероприятий по стабилизации социальноэкономического положения в Республике Арцах.

Перед авторами стояла задача представить основное содержание первоочередных мер по восстановлению экономики Республики Арцах, которые осуществляются на данный момент времени и нацелены на обеспечение ее нормальной жизнедеятельности, а также обобщить усилия, предпринимаемые правительствами Республики Арцах и Республики Армения в этом направлении.

В результате исследования авторы приходят к выводу о том, что первоочередными задачами для улучшения социально-экономической ситуации в Арцахе являются обеспечение безопасности населения, решение вопроса о статусе Республики Арцах, улучшение морально-психологической атмосферы в республике, а также углубление и развитие экономических отношений между Республикой Арцах и Республикой Армения посредством перехода от программ поддержки и помощи отдельным лицам и организациям к долгосрочным программам развития страны.

Ключевые слова: Республика Арцах, 44-дневная война, экономические последствия войны, программы помощи, финансовая помощь, меры по восстановлению экономики, комплексная программа развития экономики Армении и Арцаха.

199

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.