Научная статья на тему 'ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ'

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
51
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հայաստան / Իրան / արտահանում / ներմուծում / Թուրքիա

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Մովսիսյան Շուշան

Անկախացումից ի վեր տնտեսական շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար Իրանն արտաքին աշխարհի հետ կապող երկու ուղիներից մեկն է։ Չնայած մշակութային տար-բերություններին՝ երկու երկրներն ունեն թե՛ տնտեսական և թե՛ հատկապես քաղաքական ընդհանուր շահեր, որոնցով պայմանավորված, արցախյան վերջին պատերազմից հետո Իրանի դերն էլ ավելի է մեծացել Հայաստանի համար։Հոդվածում ուսումնասիրվել են Հայաստան-Իրան առևտրի ծավալները, շարժընթացն ու կառուցվածքը, վեր են հանվել տնտեսական կապերի զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEVELOPMENT PROSPECTS OF ARMENIAN-IRANIAN TRADE RELATIONS

Being under economic blockade since gaining independence, for the Republic of Armenia, Iran has become one of two ways to communicate with the outside world. Despite cultural differences, the two countries have both economic and political common interests, and accordingly, the role of Iran has increased even more afler the Artsakh war.The article studies the volumes, trends, structure of the Armenian-Iranian trade, highlights the obstacles and opportunities for the development of economic relations.

Текст научной работы на тему «ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀ

Շուշան

ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀՊՏՀ ասպիրանտ

2014 թ. ավարտել է ՀՊՏՀ-ն և ընդունվել ասպիրանտուրա: 2016 թ. աշխատանքի է անցել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում' սկզբում որպես կրտսեր հետազոտող, իսկ 2018 թ.-ից առայսօր' որպես փորձագետ: Հեղինակ և համահեղինակ է 9 գիտական աշխատանք-ների:

Щк https://orcid.org/0000-Ш 0001-7669-8626

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

DOI: 10.52174/2579-2989_2022.4-68

Հիմնաբառեր. Հայաստան, Իրան, արտահանում, ներմուծում, Թուրքիա

Անկախացումից ի վեր տնտեսական շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար Իրանն արտաքին աշխարհի հետ կապող երկու ուղիներից մեկն է։ Չնայած մշակութային տարբերություններին' երկու երկրներն ունեն թե տնտեսական և թե հատկապես քաղաքական ընդհանուր շահեր, որոնցով պայմանավորված, արցախյան վերջին պատերազմից հետո Իրանի դերն էլ ավելի է մեծացել Հայաստանի համար։

Հոդվածում ուսումնասիրվել են Հայաստան-Իրան առևտրի ծավալները, շարժընթացն ու կառուցվածքը, վեր են հանվել տնտեսական կապերի զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները։

Իրանը բնակչության թվով 17-րդ խոշորագույն երկիրն է աշխարհում, տարածքի մեծությամբ՝ 6-րդն Ասիայում։ ԱՄՀ տվյալներով՝ Իրանի ՀՆԱ-ն 2021 թ. կազմել է 938 մլրդ ԱՄՆ դոլար, և այս ցուցանիշով վերջինս աշխարհի 17-րդ խոշորագույն տնտեսությունն է'։ Իրանը նավթի և գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է։

Իրանը ՀՀ հարևան երկու երկրներից մեկն է, որի հետ վերջինս ունի բարիդրացիական հարաբերություններ: ՀՀ անկախության ճանաչումից ի վեր Հայաստանն ու Իրանը չեն ունեցել ոչ սահմանային, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական տարաձայնություններ: Հաշվի առնելով երկրների' քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու տեսանկյունից ընդհանուր հետաքրքրությունների առկայությունը, կարելի է պնդել, որ համագործակցությունը տրամաբանական է և ուղղված երկկողմ շահերի իրացմանը:

68

Արժույթի միջազգային հիմնադրամ, https://www.imf.org

ՀՀ-Իրան առևտրային կապերը

Իրանը ՀՀ երրորդ խոշոր առևտրային գործընկերն է: Իրանի դերը ՀՀ տնտեսության մեջ հատկապես կարևոր է ներմուծման առումով։ 2021 թ. Իրանը Ռուսաստանից և Չինաստանից հետո ՀՀ ներմուծման գծով երրորդ խոշորագույն գործընկերն է։ Իրանին էր բաժին ընկնում ՀՀ ներմուծման 8,2%-ը (2020 թ. այդ ցուցանիշը եղել է 7,1%, 2019 թ.՝ 6,4%)։ Արտահանման գծով Իրանը ՀՀ 12-րդ գործընկերն է՝ 2,2% մաս-նաբաժնով (2020 թ.՝ 8-րդ խոշոր գործընկերը, որին բաժին է ընկել ՀՀ արտահանման 3,4%-ը)։

Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը Իրանի տնտեսության մեջ, ապա պետք է նշել, որ, համաձայն 2020 թ. տվյալների, ՀՀ-ն Իրանի համար արտահանման գծով 6-րդ խոշոր գործընկերն է՝ Չինաստանից, Թուրքիայից, Պա-կիստանից, ԱՄԷ-ից և Գերմանիայից հետո։ Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ՝ 2,74%։ Սակայն, եթե հաշվի առնենք Հայաստանի և Իրանի տնտեսության չափերի տարբերությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Իրանից արտահանվող ապրանքների կեսից ավելին (54,4%) ուղղվում է դեպի Չինաստան, ապա կարելի է պնդել, որ Հայաստանը Իրանի համար արտահանման առումով խոշորա-գույն գործընկերներից մեկն է և կարևոր դերակատարում ունի դրա բազմազանեց-ման տեսանկյունից։ Ներմուծման գծով Հայաստանն Իրանի 25-րդ խոշոր գործընկերն է՝ 0,33% ցուցանիշով'։

Հայ-իրանական առևտրային կապերը կարելի է դիտարկել՝ սկսած 2000 թվականից (գծապատկեր 1)։ Ինչպես երևում է գծապատկեր 1-ից, 2000-2021 թթ. Իրանից ներմուծումն ավելացել է 6 անգամ՝ 2000 թ. 73,2 մլն ԱՄՆ դոլարից 2021 թ. կազմելով 437,6 մլն ԱՄՆ դոլար2։ Որոշակի անկում է գրանցվել ճգնաժամային տարիներին։ Մասնավորապես՝ ներմուծման ամենամեծ անկումը գրանցվել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համատեքստում՝ 2009 թ., երբ նախորդ տար-

վա համեմատ դա կրճատվել է 33,3%- ով՝

200.8 մլն ԱՄՆ դոլարից նվազելով մինչև

133.9 մլն ԱՄՆ դոլար։

2021 թ. ներմուծման տարեկան աճը կազմել է 38,4%, ինչը պայմանավորված է եղել մի կողմից համավարակին հաջորդող տնտեսական վերականգնմամբ, իսկ մյուս կողմից էլ՝ թուրքական ապրանքների ներ-կրման արգելքով և իրանական ապրանքներով դրանց փոխարինմամբ։

2000-2021 թթ. ՀՀ-ից դեպի Իրան արտահանման ծավալները ևս ցուցաբերել են աճի միտում, սակայն ավելի ցածր տեմպով։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում արտահանումն աճել է 2,2 անգամ։ 2000-2007 թթ. արտահանման ծավալները համեմատաբար կայուն են եղել, այնուհետև, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, 2008 և 2009 թթ. շեշտակի անկում են ապրել։ Արտահանման կտրուկ աճ տեղի է ունեցել 2010 և 2011 թվականներին։ 2010 թ.-ին նախորդ տարվա նկատմամբ դեպի Իրան արտահանումն ավելացել է 182,8%-ով՝ 14 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 39,6 մլն ԱՄՆ դոլարի։ Ըստ էության, 2010 թ. վերականգնվել է նախա-ճգնաժամային՝ 2007 թ. եղած մակարդակը (37.4 մլն ԱՄՆ դոլար)։ 2011 թվականին 2010 թ. նկատմամբ արտահանումն աճել է 138%-ով՝ 39,6 մլն ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 94,3 մլն ԱՄՆ դոլարի։ Վերջինս պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտահանման շեշտակի ավե-լացմամբ։ 2011 թ. դեպի Իրան է արտահանվել 83 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 26,2 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն։ Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտահանումը կատարվում է բարտերային եղանակով՝ իրանական 1 խմ գազի դիմաց՝ 3 կՎՏ/ժ էլեկտրաէներգիա4։ Հաջորդող տարիներին, բացառությամբ 2017 և 2018 թվականների, արտահանումն անկում է գրանցել։ 2017 և 2018 թվականներին այդ ցուցանիշն աճել է մինչև 2012 թ. մակարդակը, այնուհետև նորից անկում ապրել։ 2021 թ. նախորդ տարվա համե-

2 https://oec.world/en/profile/country/irn?yearlyTradeFlowSelector=flow1

3 Աղբյուրը՝ https://comtrade.un.org/data

4 Աթոյան Վ., Թաղարյան Է., Կեվեյան Կ., Մովսիսյան Շ., Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն. 2015, 978֊9939֊61֊108֊2. (hal-03278826) https://asue.am/upload/ files/amberd-region/Amberd_18.pdf

lO

О

iO

iO

մի

q

то

сг

со

сг

՜յ

>

£

сл

5

I

Ծ"

69

О

о

_1

о

5

о

Z

<

<

<

о.

5

и:

տ

1 ш

5

о.

<

V с. =i

2 ю ZS

у

£>

i

со

=1

=i

со

=i

V

ՀՀ արտաքին առևտուրն Իրանի հետ, 2000-2021 թթ., մլն ԱՄՆ դոլար

մատ արտահանման ցուցանիշը նվազել է 16.9 %-ով' կազմելով 65,4 մլն ԱՄՆ դոլար: Դիտարկենք դեպի Իրան արտահանման կառուցվածքը։ ՀՀ-ից դեպի Իրան հիմեականում արտահանվում է էլեկտրաէներգիա։ 2021 թ. դա կազմել է դեպի Իրան արտահանման 68,1%-ը (44,6 մլն ԱՄՆ դոլար)։ Արտահանման մյուս հոդվածներն են շոկոլադ և կակաո պարու-նակող սննդատեսակները (2,5 մլն ԱՄՆ դոլար), երկաթե և ածխածնային պողպատե ձուլակտորները (1,8 մլն ԱՄՆ դո լար), ծխախոտը (1,6 մլն ԱՄՆ դոլար), էլեկտրական կուտակիչների թափոնները և մասե-

րը (1,4 մլն ԱՄՆ դոլար), հեղուկային պոմպերը (1,1 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ-ն դեպի Իրան է արտահանել ԱՏԳԱԱ քառանիշ դասակարգման 203 ապրանքախմբի ապրանքատեսակներ:

Իրանից ներմուծումը շատ ավելի բազ-մազանեցված է: Ներմուծվում են 565 ապրանքախմբի ապրանքներ (ԱՏԳԱԱ քառանիշ դասակարգում): Ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի բնական և հեղուկ գազի ապրանքախումբը, որի ներկրումը 2021 թ. կազմել է 71,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ մասնաբաժինը ներմուծման ընդհանուր կառուցվածքում' 16,4%:

ԱՂՅՈՒՍԱԿ 1

ՀՀ-ից դեպի Իրան արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքը,

2021 թ.

70

ԱՂՅՈՒՍԱԿ 2

Նախորդ տարվա համեմատ Թուրքիայից ներմուծման ամենամեծ անկում արձանագրած ապրանքախմբերը և դրանց' Իրանից ներմուծման ծավալների փոփոխությունը, 2021 թ.

fl tupjlfnujfttj MjriiriujifuiEir ftp անքէց UjiiAi tJiAub մքն ԱՄՆ րրղար աճք, djtf ԱՄՆ ւյւդայւ

6114 Տրիկոււսսժհ ւսյլ հւսգուստ -14.2 + 0.003

805 ճիւ ւո |ւ ւ՚ւ ւււ ւսյիւ1յ պա ուղն հի -7.7 +2.7

2710 Նւսվ|* և նւսվքւսմքհրք (բենզին. մւսզուք. նւսվք. ղիզհլային վւսոհլիք. յուղ ) -5.2 -2.9

3402 Լվլւյցող միջոցներ (բացի օճւտփց) -4.7 + 1.3

8474 Սարք պինդ հւսնքւսնյուքի ւււհւււսկւսվորմւսն. լվացման, մւսնրւսցմւսն. ւսղւսլու. խււտնհլու -4 +0.6

6402 Ռհաինհ այլ կոշիկ |4ւււ|որււււսյին. դահուկային) -3.7 + 0.02

8516 էլեկւււրւսկւսն ււււսքւսցուցիչ. սրճեւի. փսրսւսհւսրդւսրիյ. արդուկ և ւսյլն. մւսսեր -3.5 +0.007

6204 լւոսւոյոliJ. ւսնդրւսւլւսրւոիք. շրջւսզգհւաւ (կնոջ) -3.4 +0.03

9619 Հվւզիենւսյի ւտսրւսզւսներ կւսնւսց և երեխւսնհրի հւսմւսր -3.3 Г-J о +

52 0 8 Բւսմբւսկհ գործվւսծք (:-՝ 85% բւսմբւսկի ւ>-|ւսլ՚ւունւսկւ՝ււ-քյւսմբ) մւսկերհսւսյին խւասքյւսմբ <*200 գ/մ2 -2.6 + 0.2

Իրանից ներմուծման մյուս հոդվածներն են նավթ և նավթամթերքը, նավթավերամշակումից ստացված մնացորդները, երկաթե և պողպատի գլանվածքները, պո-իէթիլենը, սուլֆիդները և կիսասուլֆիդները (աղյուսակ 1)։

Հետպատերազմյան ժամանակաշրջանում Իրանի դերը ՀՀ կյանքում մեծացել է հատկապես քաղաքական առումով։ Պատերազմական իրավիճակը Հայաստանին ստիպում է հայացքն ուղղել դեպի բարեկամական երկրները՝ էլ ավելի ամրա-պնդելով քաղաքական և տնտեսական կապերը դրանց հետ: 2021 թ. Հայաստանը թուրքական մի շարք ապրանքների ներ-կրման արգելք սահմանեց5: Իրանի հետ ՀՀ առևտուրը մի փոքր է գերազանցում Թուրքիայի հետ առևտուրը, և այստեղից հարց է ծագում' արդյոք հնարավոր է թուր քականը փոխարինել Իրանից ներմուծ-մամբ: Դա պարզելու համար դիտարկենք 2021 թ. Թուրքիայից ներկրման' ամենամեծ անկում արձանագրած ապրանքախմբերը և Իրանից նույն ապրանքների ներմուծման ծավալների փոփոխությունը 2020 թ։

Հայաստանը Թուրքիայից ներկրում է առավելապես տեքստիլ արտադրանք և հագուստ, և հենց այս տեսակի ապրանքներն էլ ամենամեծ անկումն են գրանցել:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ինչպես երևում է աղյուսակ 2-ից, տեքստիլ արտադրանքի՝ իրանականով փոխարինման հնարավորություններ գրեթե չկան, քանի որ Հայաստանը Իրանից տեքստիլ և հագուստ գրեթե չի ներմուծում: Եթե 2021 թ. 7,7 մլն ԱՄՆ դոլարով կրճատվել է Թուրքիայից ցիտրուսային մրգերի ներմուծումը, ապա Իրանից այդ ապրանքների ներմուծումն ավելացել է 2,7 մլն ԱՄՆ դոլարով։ Թուրքական արտադրության լվացող միջոցների ներմուծումը կրճատվել է 4,7 մլն ԱՄՆ դոլարով, և, միաժամանակ, Իրանից ներմուծումն ավելացել է 1,3 մլն ԱՄՆ դոլարով։ Հետևապես՝ Իրանից ցիտ-րոտային մրգերի և լվացող միջոցների ներկրումը մասամբ փոխարինել է Թուրքիայից ներկրմանը։

Նավթ և նավթամթերք ապրանքա-խմբի ապրանքների ներմուծումն ինչպես Թուրքիայից, այնպես էլ Իրանից կրճատվել է։ Այստեղ հարկ է ընդգծել, որ ՀՀ ներմուծման խոշորագույն գործընկերը նշված ապրանքախմբի առումով Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը 2021 թ. ավելացել է 106,4 մլն ԱՄՆ դոլարով: Ուստի կարող ենք ասել, որ մյուս երկրներից ներմուծման կրճատումը լրացվել է ռուսական նավթամթերքի ներկրմամբ։ Իրանը նավթ և նավթամթերքի ներմուծման գծով ՀՀ

Ю

О

ւՕ

Ю

մի

q

сг

со

сг

՜յ

>

£

сл

5

I

Ծ"

5 ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա, 21.10.2020, https://www.gov.am/am/news/item/14934/

71

о

о

О

о

О

_1

О

&

о

Z

<

<

երկրորդ խոշոր գործընկերն է: 2020 թ. Իրանից ներմուծվել է 47,1 մլն ԱՄՆ դոլարի նավթ և նավթամթերք, այն դեպքում, երբ Թուրքիայից ընդամենը՝ 5,3 մլն ԱՄՆ դոլարի։ Հաշվի առնելով Իրանից ներմուծման ծավալները՝ կարելի է պնդել, որ Իրանն այս ապրանքախմբի գծով այլընտրանք է Հայաստանի համար և կարող է ամբողջությամբ փոխարինել Թուրքիայից ներմուծմանը։

Հնարավորություններ և

մարտահրավերներ

Հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից, առկա են մի շարք օբյեկտիվ խոչընդոտներ։ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը բարդացնում է բիզնես գործընթացների իրականացումը։ Մյուս խոշոր մարտահրավերը ՀՀ ենթակառուց-վածքների թույլ զարգացած լինելն է։ Վերջին տարիներին պետական պաշտոնյաները հաճախ են խոսում Իրան-Հայաս-տան երկաթգծի շինարարության մասին, որի կառուցումը 2020 թ. պատերազմից հետո գրեթե հեռանկար չունի։ Երկու եր-կըրների տնտեսական համագործակցությանը մեծապես կարող է նպաստել Հյու-սիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը (Աշտարակ-Քաջարան և Քա-ջարան-Ագարակ հատված), որը տարբեր պատճառներով ձգձգվում է։ Իրանի հետ մշակութային տարբերությունները որոշակի մարտահրավերներ են ստեղծում երկկողմ կապերի զարգացման առումով։ ՀՀ-ից դեպի Իրան արտահանվող կարևորագույն ապրանքներից են ալկոհո-լայ ին խմիչքները և ծխախոտը։ Իրանում մահմեդականներին արգելված է օգտագործել ոգելից խմիչքներ, որոշակի սահ-մանափակումեեր կան նաև ծխախոտի սպառման առումով (օրինակ՝ ծխելն արգելվում է հասարակական վայրերում, միաժամանակ, ծխողներին չի թույլատրվում զբաղեցնել պետական բարձր պաշտոն-ներ6), իսկ ծխախոտի ներմուծման մենաշնորհը պատկանում է պետությանը։

Իրանի հետ կապված՝ առկա են ահռելի չօգտագործված հնարավորություններ։ Սա միակ երկիրն է, որը հստակ դիրքորոշում է արտահայտել 2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի, ինչպես նաև ՀՀ հարավային հատվածի վրա հարձակում թույլ չտալու առնչությամբ7։ Հայաստանի համար Իրանի հետ համագործակցությունը մշտապես եղել է շրջափակման բացասական հետևանքները մեղմելու կարևոր ուղի։ Իրանի դերը չի նվազում Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդող տարածաշրջանային ապաշրջափակման քննարկումների համատեքստում։ 2022 թ. սեպտեմբերի պատերազմը, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ցույց տվեցին, որ տարածաշրջանի ապաշրջափակման նախագծից, թշնամի երկրների հետ պարտադրված տնտեսական կապերից չի կարելի դրական ակնկալիքներ ունենալ։ Այս առումով, Իրանի դերը գնալով ավելի է մեծանում։

Հարկ է ընդգծել, որ Հայաստանն Իրանի համար նույնքան կարևոր գործընկեր է' միջազգային պատժամիջոցներից խուսափելու և դրանց ազդեցությունը նվազեցնելու տեսանկյունից։

85 մլն բնակչություն ունեցող հարևան երկիրը հսկայական շուկա է հայաստան-յան ապրանքների իրացման համար։ Հայաստանը տարանցիկ երկիր և կապող օղակ է Իրանի ու եվրոպական երկրների և, որ ամենակարևորն է, ԵԱՏՄ շուկայի միջև։ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ 2022 թ. ապրիլից սկսած՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ընթանում են բանակցություններ ազատ առևտրի համա-ձայնագրի ստորագրման վերաբերյալ, որը տեղի ունենալու դեպքում զգալիորեն կբարձրանա Հայաստանի դերը՝ որպես ԵԱՏՄ-ն Իրանին կապող երկիր։ Մինչ այդ, ըստ 2019 թ. ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի («ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիր»), իջեցվել կամ հանվել են մի շարք ապրանք-

6 Smokers to be banned from executive jobs in Iran, July 20, 2010, https://www.ndtv.com/world-news/smokers-to-be-banned-from-executive-jobs-in-iran-424381

7 Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանային սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԳՇ պետ, 22.09.2022, https:// factor.am/558020.html

72

ների առևտրի գծով մաքսատուրքերը: Սակայն, վերջին տարիներին արտահանման ծավալների նվազումը ենթադրում է, որ Հայաստանը չի կարողացել օգտվել այդ համաձայնագրից, ինչը պայմանավորված է եղել մի կողմից ընթացակարգային խնդիրներով, մյուս կողմից էլ՝ մաքսա-տուրքերի նվազեցում կամ չեղարկում ենթադրող ապրանքների գծով Իրանի հետ նշանակալի առևտրային կապերի բացակայությամբ։ Հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից, ճիշտ քաղաքականության իրականացման պարագայում մեծ ներուժ կարող է ունենալ Մեղրու ազատ տնտեսական գոտու գործունեությունը։ Հյուսիս-Հարավ

ճանապարհային միջանցքի կառուցումն առանցքային նշանակություն կարող է ունենալ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու տեսանկյունից։ Իրանը կարող է փոխարինել թուրքական ներմուծմանը՝ մի շարք ապրանքների առումով։

Ամփոփելով նշենք, որ Հայաստան-Իրան առևտրային կապերում շատ են չօգտագործված հնարավորությունները։ Աշ-խարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև հետպատերազմյան զարգացումներն ու երկու երկրների քաղաքական շահերի համընկնումն էլ ավելի կենսական են դարձնում Իրանի հետ տնտեսական կապերի խորացումն ու ամրապնդումը։

Ю

О

ւՕ

Ю

մի

ր

q

TO

сг

՜Օ

</>

сг

>

сп

5

I

сг

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Աթոյան Վ., Թաղարյան Է., Կեվեյան Կ., Մովսիսյան Շ., Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն. 2015, 978-9939-61108-2. (hal-03278826) https://asue.am/upload/files/amberd-region/Am-berd_18.pdf

2. Արժույթի միջազգային հիմնադրամ, https://www.imf.org

3. ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա, 21.10.2020, https://www.gov.am/am/news/item/14934/

4. Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանային սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԳՇ պետ,

22.09.2022,

https://factor.am/558020.html

5. Smokers to be banned from executive jobs in Iran, July 20, 2010,

https://www.ndtv.com/world-news/smokers-to-be-

banned-from-executive-jobs-in-iran-424381

6. https://comtrade.un.org/data

7. https://oec.world/en/profile/country/irn?yearly-TradeFlowSelector=flow1

Шушан МОВСИСЯН

Эксперт исследовательского центра «Амберд», АГЭУ

АРМЕНИЯ И МИР

ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ АРМЯНО-ИРАНСКИХ ТОРГОВЫХ ОТНОШЕНИЙ

Находясь под экономической блокадой с момента обретения независимости, для Республики Армения Иран стал одним из двух путей связи с внешним миром. Несмотря на культурные различия, две страны имеют как экономические, так и политические общие интересы, и соответственно, роль Ирана еще больше возросла после второй Арцахской войны.

В статье изучены объемы, тенденции, структура армяно-иранской торговли, выделены препятствия и возможности для развития экономических отношений.

Ключевые слова: Армения, Иран, экспорт, импорт, Турция

73

о

о

О

о

О

_1

О

&

о

Z

<

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<

0_

2

СЦ

Տ

I

2

0_

<

Shushan MOVSISYAN

Expert at «Amberd» Research Center, ASUE

ARMENIA AND WORLD

DEVELOPMENT PROSPECTS OF ARMENIAN-IRANIAN TRADE RELATIONS

Being under economic blockade since gaining independence, for the Republic of Armenia, Iran has become one of two ways to communicate with the outside world. Despite cultural differences, the two countries have both economic and political common interests, and accordingly, the role of Iran has increased even more after the Artsakh war.

The article studies the volumes, trends, structure of the Armenian-Iranian trade, highlights the obstacles and opportunities for the development of economic relations.

Keywords: Armenia, Iran, exports, import, Turkey

74

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.