Научная статья на тему 'ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՖՈՆԴԻ ԹԻՎ 1713 ԵՎ ՍԱՈՒԴ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՎ 6770 ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ'

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՖՈՆԴԻ ԹԻՎ 1713 ԵՎ ՍԱՈՒԴ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՎ 6770 ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
27
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հանաֆիական մազհաբ / "Ծովերի միաձուլում" / գլուխ / ձեռագիր / համեմատություն / գրիչ / մուսուլմանական իրավունք / մեկնաբանություն / էջ / հիշատակարան

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Հակոբյան Վահե

Հոդվածի նպատակն է վերլուծել նշանավոր մուսուլման կրոնաիրավագետ (ով նաև հանդիսանում է հանաֆիական մազհաբի [419] ներկայացուցիչ) Իբրահիմ իբն Մուհամմադ իբն Իբրահիմ ալ-Հալաբիի “Multaqa al-ābḥur” («Ծովերի միաձուլում») աշխատության՝ երկու տարբեր գրիչների կողմից գրված ձեռագիր տարբերակները։ Նպատակից բխող խնդիրներն են՝ ուսումնասիրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան, այսուհետ՝ ՄՄ) արաբական բաժնում պահվող “Multaqa al-ābḥur” («Ծովերի միաձուլում») աշխատության համանուն ձեռագիր տարբերակը (թիվ 1713) Սաուդ թագավոր համալսարանում [420] պահվող վերոգրյալ աշխատության նույնանուն ձեռագիր տարբերակը (թիվ 6770) ներկայացնել դրանցում առկա մեկնաբանությունների ու ծանոթագրությունների համեմատական բնութագիրը։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են համալիր համակարգային ուսումնասիրության մեթոդը, համեմատական վերլուծության ու համադրման մեթոդները։ Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ երկու ձեռագրերի մեկնաբանությունների ու ծանոթագրությունների հատվածում կան հստակ ու պարզորոշ տարբերություններ։ Կան գլուխներ ու ենթագլուխներ, որոնցում մեկնաբանություն կատարողները ընդհանրապես մեկնաբանություն չեն կատարել։ Հիմնականում մեկնաբանված են այն հատվածները, որոնք մեկնաբանություն կատարողների կողմից համարվել են դժվարըմբռնելի ձեռագիր ընթերցողների համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COMPARATIVE DESCRIPTION OF THE COMMENTARIES AND ANNOTATIONS IN THE 1713 MANUSCRIPT OF THE MESROP MASHTOTS INSTITUTE OF ANCIENT MANUSCRIPTS OF THE ARABIC FUND AND THE 6770 MANUSCRIPT OF KING SAUD UNIVERSITY

The purpose of this article is to analyze the two manuscript versions of the work «The Confluence of the seas» composed by Ibrahim ibn Muhammad ibn Ibrahim al-Halabi the prominent religious scholar who is also considered to be one of the outstanding representatives of the Hanafi religious law school, written by two different writers. The tasks arising from this goal are: to study the manuscript version of the work «Multaqa al-ābḥur» kept at the Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts (Matenadaran, No. 1713) and the manuscript of the same work kept at King Saud University (No. 6770) and present a comparative description of the comments and footnotes in them. During the research various methods were used such as: the complex and systematic study method, methods of comparative analysis and juxtapose. As a result of our research it was concluded that there are clear and distinct differences in the comments and footnotes to the two manuscripts. There are chapters and subsections in which the commentators did not comment at all. Mostly, comments were made on those passages which the commentators found difficult for readers to understand.

Текст научной работы на тему «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՖՈՆԴԻ ԹԻՎ 1713 ԵՎ ՍԱՈՒԴ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՎ 6770 ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՖՈՆԴԻ ԹԻՎ 1713 ԵՎ ՍԱՈՒԴ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՎ 6770 ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ*

ՀՏԴ 0.01.0 11/016 DOI: 10.52063/25792652-2021.1-136

ՎԱՀԵՀԱԿՈԲՅԱՆ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ասիստենտ և ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է վերլուծել նշանավոր մուսուլման կրոնաիրավագետ (ով նաև հանդիսանում է հանաֆիական մազհաբի* 419 ներկայացուցիչ) Իբրահիմ իբն Մուհամմադ իբն Իբրահիմ ալ-Հալաբիի “Multaqa al-abhur” («Ծովերի միաձուլում») աշխատության' երկու տարբեր գրիչների կողմից գրված ձեռագիր տարբերակները: Նպատակից բխող խնդիրներն են' ուսումնասիրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան, այսուհետ' ՄՄ) արաբական բաժնում պահվող “Multaqa al-abhur” («Ծովերի միաձուլում») աշխատության համանուն ձեռագիր տարբերակը (թիվ 1713) և Սաուդ թագավոր համալսարանում420 պահվող վերոգրյալ աշխատության նույնանուն ձեռագիր տարբերակը (թիվ 6770) և ներկայացնել դրանցում առկա մեկնաբանությունների ու ծանոթագրությունների համեմատական բնութագիրը։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են համալիր և համակարգային ուսումնասիրության մեթոդը, համեմատական վերլուծության ու համադրման մեթոդները։

Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ երկու ձեռագրերի մեկնաբանությունների ու ծանոթագրությունների հատվածում կան հստակ ու պարզորոշ տարբերություններ: Կան գլուխներ ու ենթագլուխներ, որոնցում մեկնաբանություն կատարողները ընդհանրապես մեկնաբանություն չեն կատարել: Հիմնականում մեկնաբանված են այն հատվածները, որոնք

մեկնաբանություն կատարողների կողմից համարվել են դժվարըմբռնելի ձեռագիր ընթերցողների համար:

Հիմնաբառեր՝ հանաֆիական մազհաբ, «Ծովերի միաձուլում», գլուխ, ձեռագիր, համեմատություն, գրիչ, մուսուլմանական իրավունք, մեկնաբանություն, էջ, հիշատակարան:

* Հոդվածը ներկայացվել է 16.01.2021թ., գրախոսվել' 01.02.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:

419 Մազհաբ (madhab) բառն աաբերենից թարգմանաբար նշանակում է ուղի, ուսմունք կամ դոկտրինա, որին պետք է հետևի մուսուլմանը:

420 Օրինակը Սաուդ թագավոր համալսարանի գրադարանի (այսուհետ՝ ՍԹՀ) 6770 համարի տակ պահվող ձեռագիրն է, որը մեզ հասանելի է դարձել Ալ-Մուստաֆա էլեկտրոնային գրադարանի միջոցով, որի կողմից էլ թվայնացվել է այդ օրինակը: Գրադարանը աշխարհի տարբեր գրադարաններում պահվող իսլամական ձեռագրերի լուսածրված ֆոնդ է ստեղծել:

136

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ներածություն

Հանաֆիական մազհաբի կարկառուն ներկայացուցիչ Իբրահիմ իբն ալ-Հալաբին421 ծնվել է Հալեպ քաղաքում հիջրայի 864/1460 մ.թ թվականին: Սկզբնական կրոնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Հիմնական կրթությանը զուգահեռ մասնակցել է տարբեր դասալսումների Դամասկոս քաղաքում: Նա ուսանել է մի շարք նշանավոր գիտնականների մոտ, որոնցից հայտնի էին Բուրհան ալ-Ռուհավին, Աբու Դահր իբն ալ-Հաֆիզ Բուրհան ալ-Դին իբն ալ-Քուֆը, ինչպես նաև ուսանել է հայտնի գիտնական Ջալալ ալ-Դին ալ-Սույուտի (911/1505) մոտ, որ հայտնի էր Ղուրանի և հադիսների մեկնություններով: Այս ամենի արդյունքում Ալ-Հալաբին Հալեպ քաղաքում վաստակեց առաջատար ֆակիհի համբավ։ Իսլամական գիտությունների բնագավառում առավել խորն ուսումնասիրություն կատարելու նպատակով 15-րդ դարի վերջին նա տեղափոխվեց Մամլուքյան Սուլթանության մայրաքաղաք Կահիրե: Օսմանյան կայսրության կողմից Սիրիան գրավելուց հետո վերջինս տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ էլ 1549 թվականին կնքել է մահկանացուն: Սերտ հարաբերություններ ունենալով Ստամբուլի մի շարք դպրոցների ուսուցիչ Սա’դի Հալաբիի հետ422' Ալ-Հալաբին նշանակվեց «ընթերցողների տան» (e'jSJ' jb) (dar al-qurra)423 ուսուցիչ, որը հիմնադրվել էր մուֆթի424 Սա’դի Հալաբիի կողմից 1539 թվականին: Նա դասավանդեց այդ դպրոցում մինչ իր մահը: Ստամբուլում իբն ալ-Հալաբին գրել ու հրատարակել է իր ամենահայտնի “Multaqa al-abhur”425 աշխատությունը: Նա արաբական գիտությունների, Ղուրանի ընթերցման եղանակների, մեկնությունների և հադիսագիտության գիտակ էր: Ծանոթանալով Ալ-Հալաբիի մասնագիտական գործունեությանը' կարելի է պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի իսլամական մտավոր կյանքի մասին: Չնայած այն հանգամանքին, որ Ալ-Հալաբին հանաֆիական ուղղության հետևորդ էր, այնուհանդերձ նա բավականին հանդուրժողական վերաբերմունք ուներ այլ ուղղությունների նկատմամբ և երբեմն թույլատրում էր հանաֆիական ուղղությանը չպատկանող ծեսեր իրականացնել' հաճախ նաև հղում կատարելով մյուս դպրոցների գիտնականներին: Ինչպես նշվեց, Ալ-Հալաբիի ամենահայտնի աշխատությունը “Multaqa al-abhur” («Ծովերի միաձուլում») աշխատությունն է: Աշխատությունը ժամանակի կրոնաիրավական բնույթի լավագույն աշխատություններից էր և հանդիսացել է հանաֆիական մազհաբի ձեռնարկներից մեկը: Աշխատությունը բովանդակալից է և գրված է պարզ ոճով' պարունակելով դրույթներ մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ' ներառյալ երկրպագության, ընտանեկան հարաբերությունների, ժառանգության, առևտրային գործարքների և հանցագործությունների վերաբերյալ: Այն բաղկացած է 57 գլուխներից։

421 Որոշ աղբյուրներ, մասնավորապես Jalal al-Dln Al-Suyuff, “Al-Tahaddut bl ni'mat Allah”, Al-Qahira, 1975, էջ 70, ավելացնում են նաև Բուրհան ալ-Դին անվանակոչումը, որը պատվանուն էր, ինչն Ալ-Հալաբին ստացել էր Եգիպտոսում:

422 Has, §ukru Selim, “A study of Ibrahim al-Halabi with special reference to the Multaqa”, PHD Diss., University of Edinburgh, 1981, p. 7.

423 Dar (jb) բառը թարգմանաբար նշանակում է կառույց, վայր, բնակատեղի: Տվյալ դեպքում' ընթերցողների հավաքատեղի:

424 Արաբերեն mufti (<^)' կրոնա-իրավական հարցերով եզրահանգում' ֆաթվա տվող անձ:

425 Հրատարակումը վերաբերում է ձեռագիր տարբերակին: Օսմանյան կայսրությունում մեծ թվով գրքեր տպագրվում ու տարածում էին ստանում արաբերեն ձեռագրերի տեսքով, ինչը շարունակական բնույթ կրեց մինչև 19-րդ դարի սկզբնական շրջանը:

137

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ՄՄ 1713 ու ՍԹՀ 6770 ձեռագրերում առկա մեկնաբանությունների և ծանոթագրությունների համեմատական բնութագիրը

Վերը նշված երկու ձեռագրերի լուսանցքներում կան մեկնաբանություններ ու ծանոթագրություններ: Անցնելով դրանց համեմատությանը՝ նշենք, որ դրանց հետ կապված որևէ հիշատակարան առկա չէ, հետևաբար հայտնի չէ, թե ում կողմից են դրանք արված: Ուսումնասիրելով առաջին ձեռագիրը՝ հստակ նշմարելի է այն փաստը, որ առաջին ձեռագրում մեկնաբանությունները բավականին քիչ քանակի են՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրում առկա մեկնաբանությունների, որոնք էլ առավել հասկանալի են դարձնում բովանդակության իմաստը ընթերցողի համար: Մեկնաբանությունների շատ ու քիչ լինելու պատճառներից մեկը կարելի է համարել ձեռագրերի գրի առնման տարեթվերը: Ձեռագրերի ստեղծման միջև առկա է հիսուներեք (53) տարվա տարբերություն: Ժամանակային առումով ավելի ուշ գրված ձեռագրում մեկնաբա-նություններն ու ծանոթագրությունները եղել են ավելի շատ, ինչն էլ առավել մատչելի է դարձրել ընթերցումը և նպաստել խորապես հասկանալու տվյալ գիրքն ու ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու մուսուլմանական իրավունքի մասին: Առաջին ձեռագրի ներածության մեջ նշվում է, որ հավաքագրված են հանաֆիների մուսուլմանական իրավունքին վերաբերող ամենաարժեքավոր ու կարևոր գրքերը, իսկ երկրորդ ձեռագրի նույն հատվածում բերված են գրքի հեղինակի կողմից նշված փաստարկները, ինչպես նաև տրված են դրանց մանրամասն ու բովանդակալից մեկնաբանությունները: Կարելի է ասել, որ առաջին ձեռագրի մեկնաբանություն կատարողը, ցանկանալով պահպանել ձեռագրի ինքնատիպությունն ու այն, ինչն իրեն էր հասել անձամբ հեղինակ Ալ-Հալաբիից, զերծ է մնացել շատ մեկնաբանություններ կատարելուց: Բայց դա չի նշանակում, որ առաջին ձեռագրում մեկնաբանություններ չկան: Ստորև կներկայացնենք երկու ձեռագրերի մեկնաբանությունների ու ծանոթագրությունների միջև առկա տարբերությունները.

• Ներածություն – առաջին ձեռագրի ներածությունը քիչ է մեկնաբանված426, իսկ ինչ վերաբերում է երկրորդ ձեռագրին, ապա վերջինիս տվյալ հատվածը մեկնաբանված է' սկսած առաջին բառից: “Multaqa al-abhur” աշխատության մեջ ասվում է հետևյալը. «Փառք տիրոջը, ով մեզ զորավիգ եղավ լինելու այն ընտրյալները, որոնց հնարավորություն ընձեռնվեց ուսումնասիրելու մուսուլմանական իրավունքը»: «Մուսուլմանական իրավունքն ուսումնասիրելու և ընտրյալներ լինելու»427 վերաբերյալ երկրորդ ձեռագրի մեկնաբանության հեղինակը կատարել է իր մեկնաբանությունը: Նա տվյալ բառակապակցության ընտրությունը կապում է Ղուրանում առկա նմանատիպ բառակապակցության հետ և որպես ապացույց բերում է Ղուրանի այաթներից մեկը' ներկայացնելով դրա թե' գիտական և թե' գաղափարախոսական կողմը՝ գիրքը դարձնելով մատչելի ու հասանելի յուրաքանչյուր ընթերցողի համար:

• «Գլուխ ծիսական մաքրության մասին» առաջին ձեռագրի մեկնաբանություն

կատարողը չնչին մեկնաբանություններ է կատարել վերոնշյալ գլխում բառերի միջոցով428՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որում կատարված են լեզվաիմաս-տային մեկնաբանություններ: Մեկնաբանություն կատարողը մեկնաբանում է

մաքրություն բառը լեզվական տեսանկյունից, այնուհետև պարզաբանում է գրքի հեղինակի տեսակետը՝ կապված մի շարք բառերի եզակի կամ հոգնակի թվին և իգական սեռին պատկանելու հետ429: Բացի այդ, հարկ է նշել, որ առաջին ձեռագրի տեքստը առավել ամբողջական է՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որում առկա են որոշ բաց

426 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 7բ, 8ա:

427 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 1 ա բ:

428 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 8ա:

429 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 1բ:

138

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

թողնված բառեր, որոնք լրացված են մեկնաբանությունների ու ծանոթագրությունների տեսքով, օրինակ' «շփել ականջները գլխի համար նախատեսված ջրով» հատվածում բաց է թողնված «ականջներ» բառը, փոխարենը այն գրված է տեքստից դուրս:

• «Գլուխ ծիսական աղոթքի մասին» առաջին ձեռագրի մեկնաբանությունների հեղինակը այս գլխում զերծ է մնացել մեկնաբանություններ կատարելուց430՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի մեկնաբանության հեղինակի, որ ամբողջ գլխում զետեղել է բազմաթիվ մեկնաբանություններ' պարզաբանելով բառիմաստներն ու մուսուլմանական իրավունքին վերաբերող տերմինները, երբեմն նույնիսկ իմաստը առավել հստակեցնելու համար նա կատարել է որոշակի նկարազարդումներ431:

• «Աղոթքի կոչի ենթագլխում» առաջին ձեռագրի մեկնաբանություն կատարողը որևէ մեկնաբանություն չի կատարել432՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որի մեկնաբանություն կատարողը հետևել է հանաֆիական մազհաբի հիմնադիր Աբու Հանիֆայի տեսակետին433, որն էլ արտահայտված էր հանաֆիների մուսուլմանական իրավունքին առնչվող գրքերում: Մինչդեռ առաջին ձեռագրի մեկնաբանության հեղինակը հիշատակում է միայն գրքում առկա Աբու Յուսուֆի և Մուհամմադ ալ-Շեյբանիի (սահիբեյն) տեսակետները: Սա վկայում է այն մասին, որ երկրորդ ձեռագրի մեկնաբանության հեղինակը առաջնահերթությունը տվել է Աբու Հանիֆային:

• «Գլուխ ողորմություն տալու մասին» երկրորդ ձեռագրի գրիչը «Գլուխ ողորմության մասին» գլուխը վերնագրել է առանձին, մինչդեռ առաջին ձեռագրի գրիչը զերծ է մնացել ողորմության մասին գլուխը առանձին գլուխ դիտարկելուց և այն միավորել է աղոթքի մասին գլխին մեկ վերնագրի տակ, թեև բովանդակության ցանկում այն թվագրված է առանձին էջերով: Հարկ է նշել, որ առաջին ձեռագրի մեկնաբանություն կատարողը վերոնշյալ գլխում որոշակի մեկնաբանություններ է կատարել Մուզաֆֆար ալ-Դին Ահմադ իբն Ալի ալ-Բաղդադիի (1295) “Majma' al-Bahrayn” «Երկու ծովերի միաձուլում»-ը գրքի նկարագրությունից434, մինչդեռ երկրորդ ձեռագրի տվյալ գլխում որևէ մեկնաբանություն կամ ծանոթագրություն չկա435:

• «Զույգերի բոլոր հարցերում միմյանց համապատասխանելու մասին»

ենթաբաժնի առաջին ձեռագրի մեկնաբանությունների հեղինակը կատարել է մի շարք մեկնաբանություններ՝ որոշ բառերի իմաստը բացատրելով այլալեզու

արտահայտություններով436՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որի

մեկնաբանությունների հեղինակը կատարել է բազմաթիվ մեկնաբանություններ' խնամակալության ու ժառանգորդ դառնալու հարցում նախապատվությունը տալով մեկ անձին ու դրանով իսկ ցույց տալով հանաֆիների հետ իր կարծիքի համընկնումը437:

• «Խնամակալի' առանց զույգերի կամ նրանցից որևէ մեկի թույլտվության նրանց

ամուսնացնելու մասին» ենթագլխում իրենց մեկնաբանություններում ու ծանոթագրություններում երկու ձեռագրերի մեկնաբանությունների հեղինակներն էլ ներկայացնում են վերոնշյալ գործընթացը, թեպետ առաջին ձեռագրի մեկնաբանություն կատարողը իր մեկնաբանություններում առանձնակի նշում է զույգերից մեկի կողմից առաջադրվող երաշխավորի կարևորությունը՝ միաժամանակ տալով հարցի մանրամասն

պարզաբանումը բոլոր կողմերով438, որն էլ համընկնում էր հանաֆիների կարծիքի հետ:

430 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.),էջ 14բ:

431 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 6բ:

432 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 15ա:

433 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 7բ:

434 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 31 ա:

435 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 20ա:

436 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 52ա:

437 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 35բ:

438 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 52ա:

139

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

• «Հավատուրացի ամուսնություն» ենթագլխում առաջին ձեռագրի մեկնաբանու-թյունների հեղինակը մանրակրկիտ ու հանգամանալից կերպով անդրադարձ է կատարում վերոնշյալ հարցին իր մեկնաբանությունների ու ծանոթագրությունների միջոցով439, որը նկատելի չէ երկրորդ ձեռագրում440: Ինչ վերաբերում է տեքստին, ապա տարբերությունը բառերի մեջ է և բավականին չնչին, քանզի իմաստային առումով այն իր ազդեցությունը ընդհանուր բովանդակության վրա չի թողնում:

• «Գիրք կրծքով կերակրելու մասին» առաջին ձեռագրի գրիչը գլուխները բաժանել է առավել համակարգված ձևով։ Առաջին ձեռագրում գրիչը ներկայացնում է գլխի վերնագիրը տեքստի կենտրոնական հատվածում՜ կարմիր թանաքով441՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի գրիչի, որ, առանց նշելու գլխի վերնագիրը, միանգամից անցում է կատարում տեքստի շարադրմանը442: Երկու ձեռագրերում էլ այս գլուխը մեկնաբանված չէ:

• «Գիրք ամուսնալուծության մասին» առաջին և երկրորդ ձեռագրերի միջև համե-

մատական անցկացնելով նկատվեց, որ վերոնշյալ գխում առաջին ձեռագրի մեկնաբանությունների հեղինակը տա[իս է ամուսնալուծության սահմանումը443, մինչդեռ երկրորդ ձեռագրի մեկնաբանությունների հեղինակը առաջ է քաշում

ամուսնալուծությանն առնչվող մի շարք հարցեր' վերցված հանաֆիական աղբյուրներից և միևնույն ժամանակ տա[իս է դրանց պարզաբանումը444:

• «Ապագա ամուսնալուծության մասին» ենթագլուխը առաջին ձեռագրում ներկայացված է բավականին դյուրին ձևով: Գրիչը ենթագլուխը վերնագրել է կարմիր թանաքով: Երկրորդ ձեռագրում կարմիր թանաքով է ներկայացված միայն ենթագլուխ բառը, իսկ մնացած հատվածը' սև թանաքով: Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա առաջին ձեռագրում դրանք չափազանց շատ են, որտեղ հեղինակը անընդմեջ մեջբերում է Աբու Հանիֆայի կարծիքը, ինչպես նաև մեկնաբանություններ է կատարում Մուզաֆֆար ալ-Դին Ահմադ իբն Ալի ալ-Բաղդադիի “Majma' al-Bahrayn” «Երկու ծովերի միաձուլում» գրքից445: Ի տարբերություն դրա՝ երկրորդ ձեռագիրը մեկնաբանված չէ446:

• «Ամուսնու կողմից կնոջն իր մորն ու քրոջը նմանեցնելը և նրանց միջև

համեմատականներ անցկացնեք» ենթագլուխ. առաջին ձեռագրի այս գլխի

մեկնաբանությունները շատ են, որոնք հիմնականում արտահայտում են այս հարցի շուրջ հանաֆիական մազհաբի հայտնի ներկայացուցիչների կարծիքը: Մեկնաբանությունների ու ծանոթագրությունների միջոցով մեկնաբանությունների հեղինակը արծարծում է մի շարք խնդիրներ, որոնք կարող են ծառանալ ցանկացած ընթերցողի առջև ձեռագրի իմաստն ըմբռնելու առումով՝ մեկնաբանելով, որ տվյալ դեպքում ամուսնու և կնոջ միջև ամուսնական կապն ընդհատվում է և տեղի է ունենում ժամանակավոր բաժանում նրանց միջև, որը վերականգնվում է միայն ամուսնու կողմից երեք շաբաթ ծոմ պահելուց հետո447: Ի տարբերություն առաջին ձեռագրի՝ երկրորդ ձեռագրի այս գլուխը մեկնաբանված չէ448:

• «Գլուխ գերի ընկածի ազատ արձակման մասին» առաջին ձեռագրի մեկնաբանությունների հեղինակը քիչ թվով մեկնաբանություններ է կատարել ազատ արձակման,

439 Նույն տեղում, էջ 56բ:

440 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 38բ:

441 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 56բ:

442 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 39ա:

443 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 57ա:

444 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 39բ:

445 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 58ա:

446 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 40ա:

447 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 65բ:

448 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 45բ:

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

դրա պայմանների և ազատ արձակման մտադրության ճշգրտման վերաբերյալ449' ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որի այս հատվածը մեկնաբանված չէ450:

• «Գլուխ երդումների մասին» առաջին ձեռագրի մեկնաբանություններ կատարողը անդրադառնում է յուրաքանչյուր երդման տեսակի անվանակոչման պատճառներին և դա կարճ բառերի տեսքով ներկայացնում է անմիջապես տվյալ անվան վերին հատվածում451՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որը մեկնաբանված չէ452:

Առաջին ձեռագրի մեկնաբանություններ կատարողը տեքստի մեջ' տողերի արանքում, և բուն տեքստից դուրս' էջի ազատ հատվածներում, կատարել է մի շարք մեկնաբանություններ հետևյալ գրքերում.

• «Գլուխ սահմանափակումների և պատժամիջոցների մասին», «Գլուխ գողության մասին», «Գլուխ ընկեցիկ երեխայի մասին», «Գլուխ գտնված իրի մասին», «Գլուխ փախչող գերու մասին», «Գլուխ գործակցության մասին», «Գլուխ դրամային փոխանակման մասին», «Գլուխ երաշխավորության մասին», «Գլուխ դրամական փոխանցումների մասին», «Գլուխ դատավարության մասին»453: Ի տարբերություն առաջին ձեռագրի՝ երկրորդ ձեռագրի մեկնաբանությունների հեղինակը հազվադեպ դեպքերում է մեկնաբանություններ կատարել վերոնշյալ գրքերում454:

• Սկսած «արգելքի»455 մասին գլխից մինչ ձեռագրի ավարտը առաջին ձեռագրում

մեկնաբանություններ գրեթե չկան՝ բացառապես եզակի դեպքերի, այն էլ պարզ բառերի տեսքով456՝ ի տարբերություն երկրորդ ձեռագրի, որում առկա են

մեկնաբանություններ457, բայց ի համեմատ ձեռագրի սկզբնական հատվածի՝ դրանք ավելի քիչ քանակի են:

Ամփոփելով այս ամենը՝ հարկ է նշել, որ երկրորդ ձեռագրի մեկնաբանությունները ավելի շատ են, քան առաջինում:

Եզրակացություն

Մատենադարանում պահվող արաբերեն ձեռագրերի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի հայ արաբագիտության համար, քանի որ այնտեղ պահվող արաբերեն շուրջ 2000 ձեռագրերի շարքում մուսուլմանական իրավունքին նվիրված ձեռագրերն ուսումնասիրված և գիտականորեն նկարագրված չեն, այդ թվում նաև՝ մեր կողմից ուսումնասիրված ձեռագիրը: Այն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի արաբական բաժնում պահվող “Multaqa al-abhur” («Ծովերի միաձուլում») աշխատության ձեռագիր տարբերակն է (թիվ 1713), որը երբևէ որևէ հեղինակի կողմից ուսումնասիրության չի արժանացել: Արդի արաբագիտության կարևոր խնդիրներից է նմանատիպ ձեռագրերը աշխարհին հասանեյի դարձնելը: Ձեռագրերի համակողմանի ու քննական վերլուծությունն ու գիտական նկարագրությունը ունեն նաև

աղբյուրագիտական կարևոր նշանակություն, որը հնարավորություն է ընձեռում լուսաբանելու արաբամուսուլմանական մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները: Նման ձեռագրերի առկայությունը մեկ անգամ ևս ապացուցում է

Հայաստանի՝ միջմշակութային հաղորդակցության կարևոր հանգույց լինելու փաստը:

449 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 72ա:

450 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 51 բ:

451 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 76ա:

452 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 54բ:

453 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 81 ա; 84բ; 92բ; 93ա; 93բ; 94բ; 110ա; 111 ա; 114ա; 114բ:

454 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 59ա; 62ա; 67ա; 68ա; 78բ; 79ա; 81 ա:

455Արգելքը վերաբերում է անչափահաս երեխաներին, խելագարներին ու ստրուկներին, որոնք ունակ չեն սթափ որոշումներ կայացնելու:

456 ՄՄ, Ձեռ. 1713 (արաբ.), էջ 158բ:

457 ՍԹՀ, Ձեռ. 6770 (արաբ.), էջ 103բ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Այսպիսով՝ եթե հիշատակենք երկու ձեռագրերի մեկնաբանությունների ու ծանոթագրությունների միջև առկա տարբերությունները, ապա կտեսնենք, որ կան հստակ զանազանություններ, ինչն արդյունք է ձեռագրերի գրիչների տարբերության:

Ուստի ամփոփելով այս ամենը՝ կարելի է ասել, որ հիմնական տարբերությունները երկու մեկնաբանողների կողմից տեքստի ընկալման մեջ է, քանզի նրանք իրենց հասկացածը հատված առ հատված ծանոթագրության ու մեկնաբանության տեսքով գրի են առել հիմնական տեքստից դուրս։

COMPARATIVE DESCRIPTION OF THE COMMENTARIES AND ANNOTATIONS IN THE 1713 MANUSCRIPT OF THE MESROP MASHTOTS INSTITUTE OF ANCIENT MANUSCRIPTS OF THE ARABIC FUND AND THE 6770 MANUSCRIPT OF KING SAUD

UNIVERSITY

VAHE HAKOBYAN

Yerevan State University, Faculty of Oriental Studies,

Chair of Arabic Studies, Assistant, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to analyze the two manuscript versions of the work «The Confluence of the seas» composed by Ibrahim ibn Muhammad ibn Ibrahim al-Halabi the prominent religious scholar who is also considered to be one of the outstanding representatives of the Hanafi religious law school, written by two different writers. The tasks arising from this goal are: to study the manuscript version of the work «Multaqa al-abhur» kept at the Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts (Matenadaran, No. 1713) and the manuscript of the same work kept at King Saud University (No. 6770) and present a comparative description of the comments and footnotes in them.

During the research various methods were used such as: the complex and systematic study method, methods of comparative analysis and juxtapose.

As a result of our research it was concluded that there are clear and distinct differences in the comments and footnotes to the two manuscripts. There are chapters and subsections in which the commentators did not comment at all. Mostly, comments were made on those passages which the commentators found difficult for readers to understand.

Keywords: Hanafi madhab, «The Confluence of the seas», chapter, manuscript, comparison, writer, Muslim law, commentary, page, memoir.

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

СРАВНИТЕЛЬНОЕ ОПИСАНИЕ КОММЕНТАРИЕВ И СНОСОК РУКОПИСИ № 1713 АРАБСКОГО ФОНДА ИНСТИТУТА ДРЕВНИХ РУКОПИСЕЙ ИМЕНИ МЕСРОПА МАШТОЦА И РУКОПИСИ 6770 УНИВЕРСИТЕТА КОРОЛЯ САУДА

ВАГЕ АКОПЯН

ассистент, аспирант кафедры арабистики факультета востоковедения Ереванского государственного университета г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является анализ двух рукописных версий произведения «Слияние морей», составленного выдающимся знатоком мусульманского религиозного права (который является также одним из выдающихся представителей ханафитской школы религиозного права) Ибрагимом ибн Мухаммадом ибн Ибрагимом ал-Халаби и переписанными двумя разными переписчиками. Задачи, вытекающими из этой цели, являются: изучение одноименной рукописной версии произведения «Слияние морей», хранящуюся в Институте древних рукописей имени Месропа Маштоца (Матенадаран, №1713) и одноименной же рукописной версиивышеупомянутого произведения, хранящейся в Университете Короля Сауда (№6770), и предоставить сравнительное описание их комментариев и сносок.

В ходе исследования использовались следующие методы: метод комплексного и системного исследования, методы сравнительного анализа и сопоставления.

В результате исследования мы пришли к выводу о том, что есть явные и четко видимые различия в комментариях и сносках к двум рукописям, и есть главы и параграфы, в которых нет комментариев. Комментарии касаются в основном тех отрывков, которые комментаторы считали трудными для понимания читателей.

Ключевые слова: Ханафитский мазхаб, «Слияние морей», глава, рукопись, сравнение, переписчик, мусульманское право, комментарий, страница, мемуары.

143

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.