Научная статья на тему 'Characteristics of person’s compensatory adaptation in emergency'

Characteristics of person’s compensatory adaptation in emergency Текст научной статьи по специальности «Психологические науки»

CC BY
84
45
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
ադապտացում / արտակարգ իրավիճակ / կոնստրուկտիվ հատկանիշ / դեստրուկտիվ հատկանիշ / կոմպենսատորային արտակարգ իրավիճակ:

Аннотация научной статьи по психологическим наукам, автор научной работы — Ерицян Аревик

В статье представлено теоретико-методологическое исследование адаптации личности в чрезвычайных ситуациях. Предметом исследования является характеристика компенсаторной адаптации личности. Целью исследования является наблюдение и определение положительной или отрицательной направленности признаков адаптации, способствующее выявлению особенностей адаптации личности. Методологической основой исследования стали работы Т.Шибутани, С.Рубинштейна, Ф.Василюка о кризисных, чрезвычайных и поворотных ситуациях, взгляды Фрейда и Адлера о компенсации как защитном механизме. В результате исследования была выдвинута концептуальная модель компенсаторной адаптации личности, представлены проявления конструктивных и деструктивных признаков адаптациии личности. Компенсация была охарактеризована в качестве защитного механизма перераспределения психологических ресурсов адаптации личности.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Характеристика компенсаторной адаптации личности в чрезвычайных ситуациях

This article presents the theoretical-methodological review of person’s adaptation in emergency. The object of investigation is characteristics of person’s compensatory adaptation. The general goal of research is observation and determination of positive and negative features deal with the peculiarities of person’s adaptation. The methodology of research is based on the works of T.Shibutani, S.Rubinshtain, F.Vasiljuk about emergency, crisis and the works of Z.Freud and A.Adler about compensation as a way of defense. In the result of the research it is presented the concept of person’s compensatory adaptation. Constructive and destructive features of adaptation are presented too. Compensation is characterized as a defensive mechanism of distribution of the psychological resources of person’s adaptation.

Текст научной работы на тему «Characteristics of person’s compensatory adaptation in emergency»

Արևիկ ԵՐԻՑՅԱՆ ՀՏԴ 159.9

ԱՆՁԻ ԿՈՄՊԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ Ը ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Անձը ապրում ու գործում է հասարակության ներքո: Նրա կենսագործունեությունը պայմանավորող սոցիալական միջավայրը հասարակական, նյութական և հոգևոր պայմանների բարդ, բազմաշերտ և տարաբնույթ մի ամբողջություն է, որի ձևավորման ու զարգացման միտումներն հաճախ ներկայանում են հակասական և կոնֆլիկտային փոխհարաբերությունների տեսքով: Սոցիալական միջավայրի ցանկացած բնութագրումը (Ильичёв, Федосеев, Ковалёв, Панов (ред.) 1983) շեշտադրում է սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային և ալլ ինստիտուտների զարգացող բնույթը, ինչը ենթարկվում է անկանխատեսելի փոփոխությունների տարատեսակ արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպիսիք են բնական աղետները երկրաշարժը, ջրհեղեղը, դժբախտ պատահարները և այլն: Նման իրավիճակները շղթայական կապով առաջ են բերում նաև սոցիալական այնպիսի իրավիճակներ, որոնք պահանջում են նոր սոցիալական պայմաններին անձի ադապտացում և հարմարում նոր ստեղծված պայմաններին: Արտակարգ իրավիճակով պայմանավորված սոցիալական տարրի ներգործողութլունն և ազդեցությունը չեզոքացնելու համար առաջ են գալիս անձի սոցիալ-հոգեբանական ադապտացման համապատասխան մեխանիզմներն ու գործառույթները: Ուստի արտակարգ իրավիճակներին անձի ադապտացման յուրահատկությունները ներկայացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բնութագրել արտակարգ իրա-

վիճակի հասկացութային շրջանակները և տալ սոցիալ-հոգեբանական համապատասխան արժևորումը (Калайков 1984; Короленко 1978):

Անձի կենսագործունեության անցանկա-լի, խոչընդոտող արտաքին պայմանները գիտական հարթակներում ստացել են բազմաթիվ արձագանքներ և ձևակերպումներ: Այսպես հանդիպում ենք «արտակարգ», «ճգնաժամային», «էքստրեմալ» իրավիճակների

սահմանումների, որոնք հաճախ լինում են հարակից ու միմյանց փոխլրացնող: Շիբու-տանին «ճգնաժամին» զուգահեռ կիրառում է «կրիտիկական ժամանակահատված» եզրույթը, Ռուբինշտելնը «կյանքի ուղու շրջադարձ», իսկ Ֆ.4ասիլյուկը «կրիտիկական իրավիճակ» եզրույթները (Василюк 1984; Осипова 2005; Шибутани 2002): Ճգնաժամային և արտակարգ իրավիճակների տերմինաբանական կիրառելիության հավաստիությունը պահպանելու համար նշենք առաջինի առանձնահատկությունը որպես անձի կյանքի ուղու օբյեկտիվ և անբաժանելի մաս, որը ենթադրաբար շաղկապում է անձի հոգեկանի զարգացման աստիճանական փոփոխությունները: Նման ճգնաժամային փուլեր կարող են համարվել, օրինակ, տարիքային որպես հոգեֆիզիոլոգիական, կամ կրթական որպես սոցիալական, որոշակի անցումները (Короленко 1978): Բացի դրանից, ճգնաժամային իրավիճակներ կարող են ստեղծվել որպես անձի հոգեկանի անհատական փուլեր և բնութագրվել որպես կյանքի իմաս-

տազրկում, ինքնատիրապետման կորուստ և այլն: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակների սահմանմանն ու տարանջատմանը ճգնաժամային փուլերից, ապա հարկ է առանձնացնել արտակարգ իրավիճակների յուրահատկությունը որպես անձի կենսագործունեության արտաքին պայման: Ա]ն

կարող է հանդես գալ օբյեկտիվ բնական աղետներ, համաճարակներ և այլն, և սուբյեկտիվ բռնություններ, հանցագործություններ և այլն, պատճառաբանությամբ (Муздыбаев 1998; Нуркова, Василевская 2003: 95-102):

Իրավիճակները, որոնք մարդկանց առջև պահանջներ են դնում և բարձրացնում են նրանց սովորական հարմարվողական ներուժը, նկարագրվում են տարբեր տերմիններով. կենսական դժվարություներ, ճգնաժամային իրավիճակներ, բացասական կենսական իրադարձություններ, սթրեսային կենսական իրադարձություններ, տրավմա-տիկ իրադարձություններ, անցանկալի իրադարձություններ, կենսական ճգնաժամեր, տնտեսական դեպրիվացիա, արհավիրքներ (Зотова, Кряжева 1979: 219-232;): Այս իրավիճակներից յուրաքանչյուրը պարունակում է կամ մարտահրավեր, կամ վտանգ մարդու կենսագործունեության համար, նաև բերում է անվերադարձ կորուստների. այս իրադրություններից յուրաքանչյուրը սահմանափակում է անհատի ակտիվությունը, նրա առջև դնում պահանջներ, որոնք նրա կարողություններից, բարոյական և նյութական ռեսուրսներից վեր են: Բոլոր այս տարաբնույթ իրավիճակները սթրեսորների ազդեցություն են ունենում, այսինքն այնպիսի գործոնների ազդեցություն, որոնք առաջացնում են սթրես (Лебедев 2001; Маклаков 2001: 16-24):

Արտակարգ իրավիճակները լինում են հիմնականում անկանխատեսելի և անսպա-

սելի: Նրանց էքստրեմալ լինելու հանգամանքը թերևս արտահայտվում է արդեն հասկացության «արտակարգ, կարգ ու կանոնից տարբերվող» հատկանիշով, ինչը ենթադրում է անձի գոյատևման ու ինքնաարտահայտման համապատասխան դրսևորումներ: Այս պարագայում ճգնաժամային իրավիճակները կարող են նաև հետևել արտակարգ իրավիճակներին (Тарас, Сельченок (сост.) 2000; Соловьева 2003): Քանի որ արտակարգ իրավիճակները կարող են ստեղծվել թե լայնամասշտաբ և թե ինդիվիդուալ մակարդակներում, ապա կարող ենք եզրակացնել, որ արտաքին միջավայրի որևէ արտակարգ փոփոխություն լինի դա սոցիումի մակարդակում ընթացող (պատերազմ, բնական աղետներ, այլ անսպասելի իրավիճակներ), թե անձի սուբյեկտիվ վերապրումի արդյունք (բռնություն, դժբախտ պատահար, այլ), որպես արտակարգ իրավիճակ, անվերապահորեն ստեղծում է սոցիալական արտակարգ պայմաններ: Այդ պայմանների ներքո առաջանում է անձի ադապտացման պահանջմունք և հոգեբանական ռեսուրսների համապատասխան վերա-բաշխում:

Արտակարգ իրավիճակների ընդհանուր և ներածական բնութագրումից արդեն պարզ երևում է նրանց առանձնահատուկ կարևորությունը անձի ադապտացման համապատասխան ռեսուրսների կիրառելիության և զարգացման նկատառումներով: Ուստի արտաքին միջավայրում ստեղծված արտակարգ իրավիճակների սոցիալ-հոգեբանական ցանկացած հետազոտություն ենթադրում է սոցիալական նորմերի, փոխհարաբերությունների ու արժեքների ուսումնասիրում, քանզի հետաքրքության կենտրոնում մնում է անձը արտակարգ իրավիճակով պայմանավորված նոր, փոփոխական սոցիալական միջավայ-րով: Անձի վրա ներգործող սոցիալական ար-

տակարգ պայմանների ներքո ընթացող անձ -հասարակություն փոխգոծողությունը կարող է բնութագրվել որպես նոր պայմաններին ադապտացում: Ա]ն մեր կողմից սահմանվում է իր կոնստրուկտիվ և դեստրուկտիվ հատկանիշներով, որոնք ամբողջանում են անձի կոմ-պենսատորային ադապտացման եզրույթով: Ադապտացման կոնստրուկտիվ հատկանիշը արտակարգ իրավիճակի պայմաններում անձի հոգեբանական ռեսուրսների այնպիսի արտահայտություն է, երբ անձն իր հոգեկերտ-վածքով ոչ միայն դրականորեն նույնակա-նացվում է սոցիալական նոր պայմանների հետ, այլև ունակ է այս կամ այն չափով ազդելու արտաքին պայմանների վրա վերացնելու համար սոցիալական միջավայրի էքստրեմալ, սահմանային կացությունը: Նման պատկերը հանգեցնում է սոցիալական նոր ավանդույթների ստեղծման ու ամրակայման, նոր սոցիալական նորմերի ձևավորման գործընթա-ցին: Այս դեպքում կարելի է խոսել նոր պայմանների նկատմամբ ոչ միայն անձի, այլև արտաքին միջավայրի ադապտացման մասին (Дьяченко, Кандыбович 1976): Անձի ադապտացման դեստրուկտիվ հատկանիշը նախորդի հակապատկերն է, երբ սոցիալական նոր իրավիճակում անձին չի հաջողվում ինք-նառեալիզացվել, և անձի ադապտացման կամ հարմարման ջանքերը ձախողվում են: Այդ երկու հատկանիշները բնութագրում են ադապ-տացման կոմպենսատորային բնույթը:

Անձի զարգացմանը զուգընթաց անընդհատ բախվում ենք սոցիալական որոշակի նորմերի, մեխանիզմների ու արժեքների յուրացման սոցիալ-հոգեբանական անհրաժեշտության հետ (Абульханова-Славская 1980): Դրա մասին են վկայում անձի սոցիալա-կանացման զանազան ինստիտուտներն ու անձի գործունեության նպատակաուղղվա-ծությունը (Свиридов 1980: 47-48): Սակայն, զարգացնելով հայտնի տեսաբաններ Ֆրեյդի և Ադլերի հայացքները (Головин 1998) կոմպենսացիայի որպես պաշտպանական մեխանիզմի մասին, որն ուղղված է հոգեկանի որոշակի թերությունների փոխհատուցմանը, մեր կողմից փորձ է արվում այդ հասկացությունը տեղափոխելու սոցիալական դաշտ, և առաջ է քաշվում կոմպենսացիայի սոցիալ-հոգեբանական դիտակետը, որն արտահայտվում է հետևյալում. կոմպենսացիան անձի ադապտացման հոգեբանական ռեսուրսների վերաբաշխման այնպիսի պաշտպանական մեխանիզմ է, որն ուղղված է արտաքին միջավայրի (բնական կամ սոցիալական) արտակարգ կերպով ծագող «թերությունների» բացասական ազդեցության մարմանը կամ հարմարմանը:

Այս վարկածն ապացուցելու նպատակով տեսամեթոդաբանական քննությամ մշակվել է արտակարգ իրավիճակներին անձի կոմպենսատորային ադապտացման հետևյալ մոդելը.

Բնութագրում Կոնստրուկտիվ հատկանիշ Դեստրուկտիվ հատկանիշ Կոմպենսատորային ադապտացիա

Անձի հոգեբանական ռեսուրսներ Աֆեկտիվ, կոգնիտիվ և վարքային բաղադրիչների դրական արտահայտվածություն Բաղադրիչների բացասական արտահայտվածություն Բաղադրիչներից մեկի գերակշռում մյուսների նկատմամբ

Ողղվածությ ուն Համակարգում Կազմալուծում Հարմարում

Արդյունք Հոգեբանական կայունություն, Ես-ի վերաիմաստավորում Հոգեբանական անկայունություն, Ես-ի ճգնաժամ Անձի Ես-ի կոմպենսատորային բնութագիր

Դիտարկելով արտակարգ իրավիճակների պայմաններում անձի ադապտացման հոգեբանական ռեսուրսների կիրառման ուղղվածությունը, այսպիսով, առանձնացվել են հոգեբանական ռեսուրսների կոգնիտիվ, աֆեկտային և վարքային բաղադրիչները: Նրանց գործարկման արդյունքով առանձնացվել են դեպի սոցիալական համակարգում տանող կոնստրուկտիվ հատկանիշները և սոցիալական կազմալուծում ենթադրող դեստ-

րուկտիվ հատկանիշները: Ա]դ հատկանիշները ա]ս կամ այն չափով ընդգրկվելով կոմպեն-սատորային ադապտացման պատկերի մեջ հետևապես, բնութագրում են տվյալ արտակարգ իրավիճակում անձի հարմարման դրական կամ բացասական ուղղվածությունը, անձի Ես-ի ճգնաժամային կացությունը և ընդհանուր առմամբ հնարավորություն են տալիս տեսնելու նոր պայմաններում Ես-ի կոմպեն-սատորային բնութագիրը:

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Абульханова-Славская, К.(1980). Стратегия жизни. Москва.

2. Василюк, Ф. (1984). Психология переживания: Анализ преодоления критических ситуаци. Москва.

3. Головин, С. (1998). Словарь практического психолога. Москва.

4. Дьяченко, М., Кандыбович, Л. (1976). Психологические проблемы готовности к деятельности. Минск.

5. Зотова, О. Кряжева, И. (1979). Некоторые ас-

пекты социально-психологической адаптации

личности. В сб.: Психологические механизмы

регуляции социального поведения. Москва.

6. Калайков, И. (1984). Цивилизация и адаптация. Москва.

7. Короленко, Ц. (1978). Психофизиология человека в экстремальных условиях. Ленинград.

8. Лебедев, В. (2001). Экстремальная психология. Психическая деятельность в замкнутых системах. Москва.

9. Маклаков, А. (2001). Личностный адаптационный потенциал: его мобилизация и прогноз в

экстремальных условиях. Психологический журнал. Москва, № 1.

10. Муздыбаев, К. (1998). Стратегия совладания с жизненными трудностями. Журнал социологии и социальной антропологии. Т.1, Вып. 2.

11. Нуркова, В.,Василевская, К. (2003). Автобиографическая память в трудной ситуации: новые феномены. Вопросы психологии. Москва, № 5.

12.Осипова, А. (2005). Справочник психолога по работе в кризисных ситуациях. Ростов н/Д.

13. Тарас, А., Сельченок,К. (сост.) (2000). Психология экстремальных ситуаций: Хрестоматия. Москва.

14. Свиридов, Н.(1980). Социальная адаптация личности в трудовом коллективе. Социологические исследования. Москва, № 3.

15. Соловьева, С. (2003). Психология экстремальных ситуаций. Санкт-Петербург.

16. Ильичёв, Л., Федосеев, П., Ковалёв, С., Панов, В. (ред.) (1983). Философский энциклопедический словарь.Москва.

17. Шибутани, Т. (2002). Социальная психология. Москва.

Արևիկ ԵՐԻՑՅԱՆ

ԱՆՁԻ ԿՈՄՊԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

ԱՄՓՈՓՈՒՄ

Հոդվածը ներկայացնում է արտակարգ իրավիճակներում անձի ադապտացման գի-տամեթոդաբանական քննությունը: Հետազոտության առարկան անձի կոմպենսատորային ադապտացման բնութագրումն է: Հետազոտության նպատակն է անձի ադապտացման յուրահատկությունների դիտարկմանն ու բացահայտմանը ուղղված ա]դ հատկանիշների դրական կամ բացասական ուղղվածության սահմանումն ու բնորոշումը: Հետազոտութ]ան մեթոդաբանական հիմք են ծառայել Տ.Շիբուտանիի, Ս.Ռուբինշտեյնի, Ֆ.4ասիլյուկի հայացքները ճգնաժամային, արտակարգ և շրջադարձային իրավիճակների, Զ.Ֆրեյդի և Ա.Ադլերի հայացքները կոմպենսացիայի որպես պաշտպանական մե-

խանիզմի վերաբերյալ: Հետազոտության արդյունքով կազմվել է անձի կոմպենսատորային ադապտացման հայեցակարգային մոդելը, ներկայացվել են անձի ադապտացման կոնստրուկտիվ և դեստրուկտիվ հատկանիշների դրսևորումները: Կոմպենսացիան բնու-

թագրվել է որպես անձի ադապտացման հոգեբանական ռեսուրսների վերաբաշխման պաշտպանական մեխանիզմ:

Հանգուցային հասկացություններ.

ադապտացում, արտակարգ իրավիճակ, կոնստրուկտիվ հատկանիշ, դեստրուկտիվ հատկանիշ, կոմպենսատորային արտակարգ իրավիճակ:

Arevik ERITSYAN

CHARACTERISTICS OF PERSON'S COMPENSATORY ADAPTATION IN EMERGENCY

ABSTRACT

This article presents the theoretical-methodological review of person's adaptation in emergency. The object of investigation is characteristics of person's compensatory adaptation. The general goal of research is observation and determination of positive and negative features deal with the peculiarities of person's adaptation. The methodology of research is based on the works of T.Shibu-tani, S.Rubinshtain, F.Vasiljuk about emergency, crisis and the works of Z.Freud and A.Adler about

compensation as a way of defense. In the result of the research it is presented the concept of person's compensatory adaptation. Constructive and destructive features of adaptation are presented too. Compensation is characterized as a defensive mechanism of distribution of the psychological resources of person's adaptation.

Key concepts: adaptation, emergency, cons- ry emergency.

tructive feature, destructive feature, compensato-

Аревик ЕРИЦЯН

ХАРАКТЕРИСТИКА КОМПЕНСАТОРНОЙ АДАПТАЦИИ ЛИЧНОСТИ В ЧРЕЗВЫЧАЙНЫХ

СИТУАЦИЯХ

РЕЗЮМЕ

Ключевые понятия: адаптация, чрезвычайная ситуация, конструктивный признак, деструктивный признак,компенсаторная чрезвычайная ситуация.

щитном механизме. В результате исследования была выдвинута концептуальная модель компенсаторной адаптации личности, представлены проявления конструктивных и деструктивных признаков адаптациии личности. Компенсация была охарактеризована в качестве защитного механизма перераспределения психологических ресурсов адаптации личности.

В статье представлено теоретико-методологическое исследование адаптации личности в чрезвычайных ситуациях. Предметом исследования является характеристика компенсаторной адаптации личности. Целью исследования является наблюдение и определение положительной или отрицательной направленности признаков адаптации, способствующее выявлению особенностей адаптации личности. Методологической основой исследования стали работы Т.Шибутани, С.Рубинштейна, Ф.Василюка о кризисных, чрезвычайных и поворотных ситуациях, взгляды Фрейда и Адлера о компенсации как за-

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.