Научная статья на тему 'ՀՀ բյուջեից գիտությանն ուղղված ծախսերը '

ՀՀ բյուջեից գիտությանն ուղղված ծախսերը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
315
41
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Թեւիկյան

Գիտության զարգացման անհրաժեշտության գերակայության մասին խոսվում է պետական ամենաբարձր մակարդակով: 2012թ. ապրիլի 19-ին Սյունիքում մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Տնտեսական աճի հասարակ նպատակից մենք անցնում ենք նորամուծության տնտեսության ձևավորման հայեցակարգի»: Պետության ղեկավարի խոսքով՝ դա միակ ճանապարհն է՝ լուծելու տնտեսությունում առկա խնդիրները: Իսկ նորամուծության տնտեսություն, գիտելիք արտադրող պետություն ձևավորելու հիմքը զարգացած գիտական միջավայր գիտություն ունենալն է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматриваются вопросы финансирования науки Армении из государственного бюджета за 2012 год. Сделан обзор по отдельным статьям финансирования из бюджета и научным направлениям. В частности, подробно рассмотрены расходы по следующим программам финансирования: базовое, тематическое и целевое. Выявлены основные проблемы финансирования науки. В этом контексте большое внимание уделяется вопросам повышения уровня финансирования науки, ее планирования.

Текст научной работы на тему «ՀՀ բյուջեից գիտությանն ուղղված ծախսերը »

ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

Աշոտ Թեիկյաե'

Հիմնարար գիտությունը հասարակության ապաստանն է ճգնաժամային իրավիճակում

Գիտության զարգացման անհրաժեշտության և գերակայության մասին խոսվում է պետական ամենաբարձր մակարդակով: 2012թ. ապրիլի 19-ին Սյունիքում մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Տնտեսական աճի հասարակ նպատակից մենք անցնում ենք նորամուծության տնտեսության ձևավորման հայեցակարգի»: Պետության ղեկավարի խոսքով դա միակ ճանապարհն է լուծելու տնտեսությունում առկա խնդիրները: Իսկ նորամուծության տնտեսություն, գիտելիք արտադրող պետություն ձևավորելու հիմքը զարգացած գիտական միջավայր և գիտություն ունենալն է:

Գիտության ֆ^անսահսյումը ՀՀ-ում

Վերոնշյալ համատեքստում խիստ հրատապ է այն խնդիրը, թե կարող են արդի պայմաններում պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման ծավալները հանգեցնել այն արդյունքներին, որոնք սպասվում են գիտությունից: ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ին հաստատած ՀՀ 2012թ. պետական բյուջեով* 1 գիտության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվելու է 10.088

* ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի կառավարման ամբիոն, տ.գ.թ.։

1 ՀՀ կառավարության զեկույցը սոցիալ-տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին (մաս I, էջ 5, 26), «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի բացատրագիր (մաս Ш-Բ, էջ 171): Գիտության ծախսերն ամբողջովին արտացոլված են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի NN 22-2, 22-3 աղյուսակներում: Գիտության բնագավառի ծախսերը և դրանց համեմատությունը նախորդ տարվա հաստատված համապատասխան ցուցանիշների հետ արտացոլված են բացատրագրի N 13 աղյուսակում; գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերի ցանկը ներկայացված է բացատրագրի N 7 հավելվածում; գիտության բնագավառի ՊՈԱԿ 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշներն արտացոլված են բացատրագրի N 19-3 աղյուսակում:

97

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

մլրդ դրամ, ինչը կազմում է նախատեսված 1,044.2 մլրդ դրամ բյուջետային ծախսերի 0.97%-ը. 2011թ. այն կազմել է 0.95% (9,514.5/1,001,054.3 մլն դրամ): Անվանական ՀՆԱ-ում գիտության ոլորտի ֆինանսավորմանը ե զարգացմանն ուղղված միջոցները կազմել ե կազմելու են 2011 ե 2012թթ. համապատասխանաբար' 0.25 ե 0.24% (անվանական ՀՆԱ-ն 2011թ. կազմել է3,870.8 ե 2012թ. համար կանխատեսվում է 4218.6 մլրդ դրամի չափ): Այս վերջին երկու տոկոսային արտահայտություններով են հիմնականում որոշվում, թե որքանով է պետությունն իր աջակցությունը ցուցաբերում գիտության զարգացմանը ե դրան առնչվող բազմաթիվ խնդիրների լուծմանը1:

Միաժամանակ, գիտության բյուջետային ֆինանսավորման ծավալներն ընդունված է համեմատել պետական «սոցիալական» հոդվածների հետ, որի արդյունքները ներկայացվում են Աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1

ՀՀ պետական բյուջեի ծախսերի հոդվածները Գումար % պետական բյուջեի ծախսերում

գործնական դասակարգմամբ (մլն դրամ)

Ընդամենը ծախսեր այդ թվում 1,044,179.6 100

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 165,056.0 15,8

Հասարակական կարգ, անվտանգություն ե դատական գործունեություն 61,470.7 5,9

Տնտեսական հարաբերություններ 113,858.8 10,9

Շրջակա միջավայրի պաշտպանություն 5,258.8 0,5

Բնակարանային շինարարություն ե կոմունալ ծառայություններ 19,509.7 1,9

Առողջապահություն 65,126.5 6,2

Հանգիստ, մշակույթ ե կրոն 22,652.6 2,2

Կրթություն 105,554.3 10,1

Սոցիալական պաշտպանություն 307,269.3 29,4

Գիտություն 10,088.0 0,97

1 2013թ. գիտության ոլորտի ֆինանսավորման համար նախատեսվում են բարեփոխումներ «Գիտության մասին» օրենքում, մասնավորապես, գիտնականներին տրվող թոշակների մասով: 2013թ. գիտության բյուջեն կլինի 11,1 մլրդ դրամ, որը պետական բյուջեի ծախսային մասի մոտ 1%-ն է կազմում:

98

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյան

Համեմատությունը հօգուտ գիտության (0.97%) չէ. ավելի ցածր է ֆինանսավորվում միայն «Շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածը (0.5%):

Իհարկե, գիտությանն ուղղվող միջոցները չեն սահմանափակվում միայն պետական բյուջեով: Այստեղ պետք է հաշվի առնվեն նաե առանձին արտասահմանյան դրամաշնորհները, ՀՀ կրթության ե գիտության նախարարության համակարգում գործող Գիտության պետական կոմիտեի1 (այսուհետ ' ԳՊԿ) ե արտասահմանյան առանձին հիմնադրամների համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող մրցութային ծրագրերը ե այլն:

Նկատի ունենալով վերոնշյալ ֆինանսական միջոցները մենք միանշանակ կարեորում ենք ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացված գումարները, քանի որ միայն դրամաշնորհներով հնարավոր չէ զարգացնել գիտությունը:

Ստորե ներկայացված Աղյուսակ 2-ում համեմատվում են Հայաստանի գիտության բնագավառին 2010-2012թթ. ուղղվող ծախսերը: Համաձայն «Գիտական ե գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի (26.12.2000թ., ՀՕ-119) 23-րդ հոդվածի գիտական ե գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հե-տեյալ երեք ձեերով. ա) բազային ֆինանսավորում, բ) պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, գ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում: Իրենց բնույթով պայմանագրային ե նպատակային-ծրագրային ձեե-րը մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծեր են, միաժամանակ, նպատակային-ծրագրային ֆինանսավորմամբ իրականացվում են գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերը: Գիտական կազմակերպությունների ֆինանսավորման այս երեք ձեերը սկսեցին կիրառվել 2005թ. (1993-ից ՀՀ-ումընդունված էր գիտության ֆինանսավորման միայն մեկ թեմատիկ ծրագրերի տարբերակը Տանք որոշ պարզաբանումներ դրանց վերաբերյալ:

1 ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի նիստում հավանության են արժանացել «ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները» ե գիտության ոլորտի բարեփոխումների ծրագիրն ու ժամանակացույցը, որի շրջանակներում ՀՀ նախագահի 01.10.2007թ. Հ231-Ն հրամանագրով ստեղծվել է

ԳՊԿ-ն:

99

Աղյուսակ 2

Հայաստանի Հանրապետության գիտության բնագավառի 2010-2012թթ. ծախսերի համեմատությունը

քկուջետայիև ծախսեր {ծրագրի աԼէվտնումը) 4Ւ 1 4 Э R -5- տ- | 2 3 Я 4 6-1 £ 5 Я 1 6-1 Տ 5 Տ I ClL 'I <ւ% Տ § ГЧ H рЗ4 (հազ. դրամ) 2012թ. (%)

2010թ. փասսւ նկաւռմ. 2011թ. հասա. նկատ.

121,1 107,8

Բադային ֆինանսավորում՜ ընդամենը, այղ թվում' 5224141,0 5245182,7 6833671,1 7440842,1 73,8 100% 141,9 108,9

Գիսւակաև և գիաաաեխնիկակաև գործրււնեռւթ]ան հիմնարար և կ արնորագու] ե նշանակությ ուև ունեցող կիրաւրական ենւռա գրւսաւթ՚ւ ուննհր 2495500:0 10800,0 177575,7 157082,5 2,1 1488,1 90,5

Գիսւակաև ե գիասււռեխեիկակաե գործո ւնեութ] աև եեթակաւաւցվածքի պահպանում և զարգացում 2390200,0 4895941,7 6264534,4 5946788,6 79,9 22,21 95,51

«Ա.Ի. Ալիխւսե] լսեի անվան ազգային գիսւակաև լաբո-րասարիա» հիմնադրամի գիսւական և գիւոաաեխնի-կակաև գործունեության ենթակաոուցվածքի պաճպա-եում և ֆիգիկնսյի. բնագավառում գիւռակաև ներուժի արդի ակաևացում ֊ 0,0 0,0 665600,0 8,9 - ֊

Ազգային արժեք ևէրկւպացնալ գիւռակաև օբյեկտների պահպանություն 241600,0 241600,0 309120,0 588930,0 7,9 248,0 193,9

Գիւռակաև կադրերի պասւրաւաաւմ 96841,0 96841,0 82441,0 82441,0 1,1 85,1 100,0

Գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում ֊ 38941,0 28941,0 28941,0 74,3 100,0

Ասպիրանտական ն դոկտորանտական կրթաթորա կե եր ֊ 54900,0 49900,0 49900,0 90,9 100,0

Սփյուորագիտության ոլորտում դիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում - 3000,0 3600,0 3600,0 120,0 100,0

Գիտական ե գիտատեխնիկական գռրծւււնեությսւն պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ 1546066,0 1546866,0 820433,1 862525,9 8,5 56,7 106,9

Գիտական ե գիտատեխնիկական եպտւոյոկպյիե-իրացրւպիե ն ետացո յ/աւթյունկեր 1071800,0 122990,6 126380,6 1364724,0 135 107,5 104,6

Գիտաշխատող ներին գիտական աստիճանների համար տրվող հավեք ավմարներ 529830,0 529930,0 529930,0 420000,0 4,2 79,26 79.26

Ա.Թեիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյահ

Բազային ֆինաեսավոյւռւմ

Այդ ուղղությամբ կարգավորվում է համաձայն ՀՀ կառավարության 17.11.2001թ. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը» N 1121 որոշման: 2010թ. որոշ փոփոխությունների ենթարկվեց նշված ֆինանսավորման ձևը. բազային ֆինանսավորմամբ իրականացվող ենթակաոուցվածքի պահպանման ու զարգացման ենթա-ծրագրերն ընդգրկվեցին հիմնարար հետազոտությունների ենթածրագրե-րում դրանով իսկ առանձնացնելով կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ենթածրագրերը, որոնք ուղղված են տնտեսության մեջ գործածելի արդյունքների ձեռքբերմանը1:

Աղյուսակ 3-ում ներկայացված են քանակական տվյալներ 2009-2011թթ. ՀՀ պետական բյուջեից բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ.

Աղուսակ 3 հատ

Ծրագրերի անվանումները 2009 2010 2011

Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում 86 141 163

Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ 85 - 21

Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանում 3 3 4

Աղուսակ 2-ից հետևում է, որ բազային ֆինանսավորումը 2012թ.' 2010թ. համեմատ, ավելացել է 1.4 անգամ, իսկ 2011թ. նկատմամբ ավելացումը կազմել է մոտ 7.8%: Բազային ֆինանսավորման չորս ուղղություններից երեքում արձանագրվել է ֆինանսավորման աճ, բացառությամբ գիտական կադրերի պատրաստման պետական ծրագրի:

1 Ինչպես նշում է ԳՊԿ նախագահ Ս .Հարությունյանը (13.09.2012թ.), գիտական արդյունքների առև-տրայնացման հարցը ոչ միայն Հայաստանում է առկա, այլև ամբողջ ԱՊՀ տարածքում, նույնիսկ զարգացած երկրներում այս խնդիրն ամբողջովին վերացած չէ: Նաև դրանով կարելի է բացատրել N 1121 որոշման փոփոխությունը:

101

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ առաջին անգամ Հայաստանի կառավարությունը ՀՀ պետական բյուջեով առանձին տողով առանձնացնում է գիտական կազմակերպության' <<Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի բազային ֆինանսավորման ծավալները. 2012թ. լաբորատորիային հատկացվել է 672.3 մլն դրամ։

2010թ.' 2005թ. (ինստիտուտի ֆինանսավորման ծավալները կազմել են 133.2 մլն դրամ) համեմատ, ինստիտուտի ֆինանսավորման ծավալներն ավելացել են 116,7 մլն դրամով կամ 87,6%-ով: Լաբորատորիայի համար 2011թ. ե հաջորդ տարիներին բազային ֆինանսավորման համար նախատեսվեց առնվազն 575.6 մլն դրամ գումար: Սկսած 1995 թվականից' ինստիտուտում բազային ֆինանսավորում են ստանում երկու խոշորագույն փորձարարական բաժանմունքներ, շարունակական ձեով կատարվել են արագացուցչի նորացման աշխատանքները, ընթանում են միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման աշխատանքները:

2011թ. հիմնարար ե կարեորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրի շրջանակներում իրականացվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրերի մրցույթ' մասնավոր հատվածի կամ այլ աղբյուրների հետ համաֆինան-սավորման սկզբունքով, որը բարձրացնում է գիտական արդյունքների քանակն ու որակը: Մրցույթին ներկայացված 43 նախագծերից ֆինանսավորվել են 17-ը: Դա հուսադրող նորույթ է, ե շատ կարեոր է, որ անցկացված հետազոտություններն ու ստացված արդյունքները գտնեն իրենց տեղը Հայաստանի տնտեսությունում ե նաե նրա սահմաններից դուրս:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարիների համեմատ կարելի է արձանագրել որոշակի առաջխաղացում գիտության առանձին ծրագրերի վրա բյուջետային ծախսերի ծավալների մասով իրականացվող: Դա կարեոր է, քանի որ բազային ֆինանսավորումը ցանկացած գիտական հիմնարկի առաջնային ֆինանսավորման աղբյուրն է (այն կազմում է գիտության ընդհանուր ֆինանսավորման 74%-ը), որից իրականացվում են, մասնավորապես, աշխատավարձի վճարումները:

102

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյան

Բայց, միենույն է, գիտության ֆինանսավորման հարցը մնում է տագնապալի մակարդակի վրա, քանի որ գիտական համակարգում գիտաշխատողների աշխատավարձերը շատ ցածր են, բազային ֆինանսավորմամբ իրականացվող շարունակական ծրագրերում գիտական աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 55.0հազ. դրամ1, այն դեպքում, երբ կառավարությունը սահմանել է նվազագույն աշխատավարձը 32.5 հազ. դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2012թ. առաջին եռամսյակի միջին գներով կազմում է 55.3 հազ. դրամ: Միաժամանակ, դրանց վրա ազդեցություն ունի գնաճային գործընթացը, որը Հայաստանում 2011թ. կազմել է 7.7%: Այսինքն, եթե նույնիսկ արձանագրվել է որոշակի առաջխաղացում բյուջետային ծախսերի մասով, ապա գնաճային գործընթացներն այդ աճը նվազեցնում են թողնելով ծախսերը նախորդ տարվա մակարդակի վրա:

Նման աշխատավարձով գիտությունը Հայաստանում պահպանելը, առավել ես ' այն զարգացնելը, բարդ խնդիր է: Գիտության ոլորտում աշխատող մասնագետները պետք է ֆինանսական տեսանկյունից տեսնեն, որ

ռ

իրենց աշխատանքն անհրաժեշտ է հասարակությանը: Բայց որտեղի ց հայթայթել այդքան անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Պատասխանին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Մեր կարծիքով գիտաստեղծարար աշխատողների հանդեպ նման մոտեցումը շարունակությունն է այն ուղղության, որը սկիզբ դրվեց «Գիտական ե գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդուն-մամբ ե դրանում կատարված փոփոխությամբ: Այդ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետն ուներ հետեյալ ձեակերպումը. «Գիտական ե գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով»: Ուղիղ մեկ տարի անց, 14.12.2001թ., ՀՕ-275 օրենքով հոդվածը կրում է փոփոխություն հետեյալ 1

1 1989թ. ԽՍՀՄ գիտությունում զբաղվածների միջին ամսական աշխատավարձը կազմել է 303,1 ռուբլի ե գտնվում էր երկրորդ տեղում պետության ժողտնտեսության 14 ճյուղերում զբաղված աշխատակիցների շարքում շինարարությունում զբաղված աշխատակիցներից հետո, որոնց ամսական աշխատավարձը կազմում էր 312,3 ռուբլի:

103

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

անորոշ ձեակերպմամբ. «Գիտական ե գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002թվականից, պետությունը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ»:

Այդ ժամանակից, ըստ էության, էական փոփոխություն գիտության ֆինանսավորման ոլորտում չի արձանագրվել ի նպաստ նրա: Դա որոշ չափով հասկանալի է դառնում, եթե դիտարկվում են ՀՀ կառավարության որոշումները, ինչպես, օրինակ, ՀՀ կառավարության 17.02.2011թ. նիստի N 6 արձանագրային որոշման հավելվածով հաստատված «Ինովացիոն տնտեսության ձեավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը», որտեղ ինովացիոն ազգային համակարգի հենասյուները դիտարկելիս առանձնացվում են հետեյալ ուղղությունները. կրթություն, ֆիզիկական ենթակառուցվածք, ֆինանսական ենթակառուցվածք, բիզնես կարողություններ ե իրավական հենք, բայց գիտությունն այստեղ չի դիտվում: Նման մոտեցման հետ ուղղակի չի կարելի համաձայնել: Գտնում ենք, որ վերը նշված օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի դրույթը պետք է վերականգնել: Ավելին, անհրաժեշտ է նորմատիվորեն կարգավորել գիտությանն ուղղվող ֆինանսական ծավալները հիմնվելովՀՆԱ-ում նրա տոկոսային մաս կազմող ցացւսնիշից:

Դիտարկելով ՀՀ գիտության ոլորտը բնութագրող որոշ ֆինանսական տվյալները համեմատենք դրանք այլ պետություններում գիտահետազոտական ե փորձարարա-կոնստրուկտորական մշակումների (ԳՀՓԿՄ) վրա ուղղվող ծախսերի հետ (Աղյուսակ 4): Ի լրումն աղյուսակի նշենք, որ ԱՄՆ մեկ հետազոտողի վրա տարեկան ծախսվում է մոտավորապես $190 հազար, Գերմանիայում' 215 հազար, Ռուսաստանում' 35 հազար, Հայաստանում' 35601: Իհարկե, համեմատական վիճակագրությունն ընկճող է: Սակայն Աղյուսակ 4-ում նշված պետություններից մի քանիսն իրենց վերընթաց ճանապարհի սկզբին նույնպես գտնվում էին ծանր սոցիալ-տնտեսա- 1

1 Այստեղ խոսքը պետական բյուջեից ֆինանսավորման մասին է, եթե դրան գումարենք դրամաշնորհները, այդ ցուցանիշը հավասար կլինի $3793-ի:

104

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյան

կան վիճակում, իսկ առանձին դեպքերում զիջում էին Հայաստանին: Միայն ՀՀ ԳԱԱ գոյության փաստն արդեն խիստ դրական գործոն է:

Բայց գիտությունը Հայաստանում շարունակում է ապրել: Անհավատալի է, բայց արդի դժվար ժամանակներում սկսել են ավելի շատ գիտական հոդվածներ հրապարակվել, աճել է դրանց իմպակտ-գոծոնը: Խոսքը վերաբերում է Թոմսոն Ռոյթերի «Web of Science»— (WOS) գիտական ոլորտի համար մասնագիտացված ե գիտության բոլոր բնագավառներին վերաբերող տեղեկատվական ամենադասական շտեմարանին: 30.12.2011թ. դրությամբ WOS-ում Հայաստանից ընդհանուր գրառումների թվաքանա-կը 15884, գերազանցում է նույն օրվա թե Վրաստանի (13011) ե թե Ադրբե-ջանի (13025) ցուցանիշները1: 1994-1995 թվականներից հայկական գիտության ներդրումը համաշխարհային գիտության մեջ ակնհայտորեն սկսել է աճել ե առավելագույնին է հասել 2008թ.: Նման վերլուծության ժամանակ

ռ

առաջ է քաշվում մի կարեոր հարց. որքանո վ են արդյունավետ Հայաստանում տպագրվող գիտական հոդվածները, որքանո վ են ՀՀ պետական բյուջեից ծախսվող գումարները նպաստում գիտության զարգացմանը: Արդյունավետ այն տեսակետից, թե WOS-ում առկա 15884 հայկական գրառումներից քանիսն ունեն, օրինակ, 50 ե ավելի հղումներ:

ԳՊԿ-ի կողմից գիտական կազմակերպություններում առաջին անգամ իրականացված մոնիթորինգը1 2 թույլ կտա պետական բյուջեից բազային ֆինանսավորում ստացող գիտական կազմակերպություններում վեր հանել համակարգում առկա բացթողումները, բացահայտել խախտումները ե առավել արդյունավետ ու հստակ կազմակերպել հետագա գործընթացները, այսինքն արդյունավետ բաշխել բյուջետային միջոցները:

1 Տվյալները ներկայացվել են գիտության ե առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հ.Կարապետյանի կողմից:

2 ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի 2011թ. ապրիլի 18-ի N 11-Ա/Ք հրաման:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

105

Աղյուսակ 4

Պետությունների բաժինը ԳվՓԿՄ ծախսերում 2009թ. Գ2ՓԿՍ լ]րա ըևդհանւււր ծախսերը 2007թ. 2007թ. արդյունաբերական արտահանման մեջ բարձր տեխնոլոգիական արտահանում կազմող մասը {%)

Պետություններ ԳխՓԿՍվր ծա ա ընդհանուր սսերր Պետություններ % ճՆՄ-ից Ֆինանսավորման բաժինը

Տմլբդ ԳվՓԿՍ համաշխար-հա]իև ծախսերում (%) պետական մասնավոր բիզնես

ճապոնիա 139,6 լշ,ճ Շվեդիա 3,60 24,43 63,86 Իռյ անդիա 46,9

վարակային Կորեա 41,3 3,7 Ֆինյաևդիա 3,47 24,05 68,20 Շվեյցարիա 42,9

Բայկան 17,5 1,6 վարակային Կորեա 3,47 24,80 73,65 վարակային Կորեա 33,0

Իադաևիա 17,2 1,6 ճապոնիս։ 3,44 15,63 77,71 խանդարիա 31,9

Շվեդիա 11,4 1,0 Շկխցարիա 2,90 22,71 69,73 վոյանդիա 28,7

վոլաևդիա 10,4 0,9 Դանիա 2,55 27,58 59,53 Մեքսիկա 28,4

Իւտաւե] 8,8 0,8 ՏձԶԿ (|\>£Щ 2,29 28,56 63,79 Իսրայեւ 25,0

ԵՄ 27 1,77 34,11 54,98 ԲՐԻՔՍ [BRICb) 24,6

ԱՍՆ 389,2 35,0 Չեխիա 1,54 41,19 53,96 ճապոն իա 23,1

Չինաստան 123,7 11,1 Իսպանիա 1,27 42,49 47,07 Z&4{OECD) 22,6

Գերմանիա 67,9 6,1 Ֆին] անդիա 20,1

Ֆրան՜սիա 41,1 3,7 ԱՍՆ 2,68 27,73 66,44 ԵՄ 19 19,8

Միացյալ Թագավորություն 37,2 3,3 Գերմանիա 2,54 27,76 68,07 Շվեդիա 19,2

Հնդկաստան 28,1 2,5 Մեծ յոթնյակ 2,53 26,64 65,80 Դանիա 19,0

Ֆրանսիա 2,08 38,42 52,44

Միացալ Թագավորություն 1,79 29,33 47,19 ԱՄՆ 32,9

Չինաստան 1,49 24,62 70,37 Չիևաստւսհ 32,8

Ա.Թեիկյան «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյան

Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավռյաւմ

Գիտության ֆինանսավորման մյուս ձեն է գիտական ե գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը, որն էական փոփոխություններ կրեց 2011թ.: Նախորդ տարվա համեմատ կտրուկ, մոտ 1.79 անգամ, նվազել են ծախսերը թեմատիկ1 ֆինանսավորմամբ իրականացվող թեմաների վրա: Դա պայմանավորված է նրանով, որ փոխվել են այդ հետազոտությունների համար անցկացվող մրցութային գործընթացի մոտեցումները, որի արդյունքում եթե 2008-2010թթ. հաղթողներ էին ճանաչվել 708 գիտական թեմաներ, ապա 2011թ. դրանց թիվը հասցվել է 130-ի, այսինքն' ֆինանսավորվող թեմաների քանակը կրճատվել է մոտ 5,5 անգամ: Կրճատվել են այն թեմաները, որոնք պարունակում էին կրկնություններ կամ ոչ հեռանկարային էին: Իհարկե, դա որոշակի դժգոհություն առաջացրեց, սակայն, ի պատիվ ԳՊԿ ղեկավարության, պետք է ասել, որ այն կարողացավ պաշտ-պանել ընտրված մոտեցումը բարձրացնելով դրանով մրցութային ձեով ֆինանսավորվող թեմաների արդյունավետությունը ե նշանակությունը, ինչպես նաե ձեավորեց ե ներդրեց գիտության ոլորտում ծրագրերի ֆինանսավորման իրական մրցութային պայմանների ապահովման հիմնական նախապայմանը' գիտական անկախ փորձագիտական համակարգը1 2: Ներկայում անկախ փորձագիտական համակարգում ընդգրկված են ՀՀ-ից (հանրապետության գիտական կազմակերպությունների գիտաշխատողներ ե բուհերի դասախոսներ) ե օտարերկրյա պետություններից շուրջ 1350 գիտնականներ: Հարցն այստեղ ավելի շուտ վերաբերում է նրան, թե որքանով է այդ մեծ թվով գիտնականների ներուժն արդյունավետ օգտագործվում ե կառավարվում: Համակարգը նոր է գործում, խնդիրներ կան ե կլինեն:

Ընթերցողի ուշադրությունը հրավիրենք այն բանի վրա, որ Հայաստանում բացակայում է գիտության ֆինանսավորման այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է պետական բյուջեի հատկացումներին այլընտրանք հանդիսացող (կամ պետական բյուջեի մասնակի մասնակցությամբ) դրա-մաշնորհային հիմնադրամը: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում գոր-

1 ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի «Գիտական ե գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մասին» թիվ 1122 որոշում:

2 ԳՊԿ-ն համակարգը ներկայացրել է ՀՀ կառավարության քննարկմանը, ե վերջինիս կողմից ընդունվել են մի շարք որոշումներ:

107

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ծող Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամը ե Ռուսաստանի հումանիտար գիտական հիմնադրամը եզակի կազմակերպություններ են, որոնք նեցուկ են կանգնում գիտնականների նախաձեռնություններին: Հայաստանում, գիտության ոլորտի ծախսերի կառուցվածքում նման գիտական դրամաշնորհային (հիմնադրամ) այլընտրանք կարող է հանդիսանալ պայմանագրային ֆինանսավորումը իր հետագա կառավարման մեխանիզմի զարգացման դեպքում, որպես պետական ե մասնավոր ֆինանսավորմամբ կառավարվող կառույց:

Պետական եպատակայիե-ծրագրայիե ֆինանսավորում

Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորմամբ (1,364.7 մլն դրամ) իրականացվում են 6 ծրագրեր:

Գիտության ոլորտի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման մյուս հոդվածն է գիտական աստիճանների համար հավելավճարների տրամադ-րումը, որի համար նախատեսվել է 420.0 մլն դրամ (ծախսերը հաշվարկվել են 534 գիտությունների դոկտորների ե 1807 գիտությունների թեկնածուների հաշվով, համապատասխանաբար ' գիտության դոկտորների համար 20 հազ. դրամ, իսկ թեկնածուների համար ' 10 հազ. դրամ):

ԳՊԿ-ի կողմից 2009թ. սկսեց կիրառվել գիտական ծրագրերի ե թեմաների համաֆինանսավորման նոր սկզբունքը, երբ առաջնահերթությունը տրվում է տնտեսության մասնավոր հատվածի, օտարերկրյա պետությունների կամ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կատարվող ծրագրերին, որը նպաստում է ՀՀ գիտնականների ինտեգրմանը միջազգային գիտական տարածքում: 2009թ. կազմակերպվել է երկամյա ծրագրերի երկու մրցույթ (Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) հետ ե երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության «պիլոտային» ծրագրեր):

Ընդհանուր առմամբ, 2011թ. կոմիտեի կողմից կազմակերպված գիտական ծրագրերի մրցույթների արդյունքներով ֆինանսավորման են երաշխավորվել շուրջ 201 գիտական ծրագրեր:

Պարզության համար նկարագրենք ՀՀ գիտության միջավայրը, որի վրա ուղղվում են վերը նշված ֆինանսական միջոցները: Այսպես, Հայաս-

108

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյան

տանում գործող 89 գիտական կազմակերպությունները, ըստ ենթակայության, բաշխված են հետևյալ կերպ (Աղյուսակ 5).

Աղյուսակ 5

Գործադիր մարմին, որի համակարգում գործում է գիտական կազմակերպությունը Գիտական կազմակերպությունների քանակը

1. ՀՀ գիտությունների ագգային ակադեմիա 37

2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 17

3. ՀՀ առողջապահության նախարարություն 9

4. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 4

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 3

6. ՀՀ մշակույթի նախարարություն 2

7. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 1

8. Երևանի քաղաքապետարան 2

9. ՀՀ էներգետիկայի նախարարություն 1

10. Այլ կազմակերպություններ 13

Ընդամենը 89

Հայաստանում ներկայումս գիտության մեջ ներգրավված է ավելի քան 7000 մարդ: ՀՀ պետական բյուջեից բազային ծրագրերով գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում ֆինանսավորվում է 3899 հաստիք (գիտական և վարչասպասարկող), պայմանագրային (թեմատիկ) գիտական թեմաներով 2346 հաստիք: Ըստ մեր հաշվարկների, գիտությանն ուղղվող բյուջետային հատկացումների հիմնական մասը տրվում է ՀՀ ԳԱԱ-ին 4,296.6 մլն դրամ: Պետական բյուջեում հաստատված են նաև Հայաստանի պետական համալսարանի գիտական ծախսերը ' 847.3 մլն դրամ, այլ բարձրագույն հաստատություններինը' 556.1 մլն դրամ: Մնացած գումարները բաշխվում են տարբեր գերատեսչական մարմինների համակարգերում գործող գիտական կազմակերպություններին, ինչպես նաև ԳՊԿ-ի կողմից իրականացվող առանձին ծախսային հոդվածների և միջոցառումների իրականացման համար: Այսպես է փաստացի ֆինանսավորվում ՀՀ գիտությունը պետական միջոցներից:

Ի հավելումն պետական բյուջեից իրականացվող ֆինանսավորման ծավալների, գիտության զարգացմանն ուղղվում են միջազգային կազմա-

109

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

կերպությունների դրամաշնորհները: Այդ ֆինանսավորման ծավալները 2011թ. կազմել են համապատասխան արտասահմանյան արժույթով 663.6 մլե դրամ(233267 եվրո, 65.6 մլե դրամ, $1121471, 1200000ռուբլի, 25827 CHF, 6240 կրոն): Այս գումարներով ֆինանսավորվել է ՀՀ ԳԱԱ 84 թեմա: Այստեղ ներառված են (արտասահմանյան գործընկերոջ մասով) նաե վերը նշված ԳՊԿ-ի կողմից 2009թ. համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող գիտական ծրագրերը:

ՀՀ պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ծավալներն իրենց իրավական հաստատումն են ստանում պետական բյուջեի նախագծի պատրաստման գործընթացում («Հայաստանի Հանրապետությանբյու-ջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, 21-րդ ե 22-րդ հոդվածներ), որի ժամանակ գիտության ոլորտին հատկացվում է առանձին տող:

Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից' ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա' ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում ե բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում: Ֆինանսների նախարարությունը, բյուջետային պարամետրերի համապատասխան, ՀՀ ԿԳՆ (ինչպես նաե մյուս գործադիր մարմիններ) է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու ե դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումները:

ՀՀ ԿԳՆ-ն իր ե համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ) ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն: Վերջինս հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը:

Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պար-տավորությունների ե հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա ֆինանսների նախարարությունը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ե ներկայացնում կառավարություն, որն էլ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱԹեիկյան

առնվազն իննսուն օր առաջ: Բյուջեի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելուց հետո, բյուջետային գործընթացը տեղափոխվում է հանձնաժողովներ քննարկման փուլ: Պետական բյուջեի կատարումն ապահովում է ՀՀ կառավարությունը:

Բյուջեի ձեավորման գործընթացը գիտության պետական ֆինանսավորման ուղղությամբ ունի նաե հետեյալ առանձնահատկությունները.

• Բյուջեի ձեավորման ընթացքում համաձայնեցումների ոչ թափանցիկ

բնույթը:

• Բացակայում է գիտատեխնիկական քաղաքականության գերակայությունները հաշվի առնելու մեխանիզմը:

• Գիտական հասարակության աչքի չընկնող դերակատարությունը հանձնաժողովներում գիտության հիմնախնդիրները քննարկելիս:

Ինչպես նշեցինք, առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում: Այն հնարավորություն է ստեղծում «կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին ե քաղաքականության գերակայություններին համապատասխան»: Բացի այդ, ծրագիրը կարեոր օղակ է Հայաստանի գիտության ոլորտի պլանավորման ե գործունեության կանխատեսման գործընթացում: Ընդհանուր առմամբ, կարելի է եզրահանգել, որ ՀՀ կառավարության ընդունած այլ որոշումներով հանդերձ, Հայաստանում աստիճանաբար ձեավորվում է գիտության ոլորտը կարգավորող ընդհանուր համակարգ: Դա թույլ կտա արդյունավետ ուղի ընտրել զարգացնելու գիտական ոլորտը, առավել նպատակադրված բաշխելու ֆինանսական միջոցները: Այդ որոշումների շարքում, առաջին հերթին, պետք է նշել «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները» ե այնտեղ ձեա-վորված առաջնահերթ 10 նպատակները: Նշված նպատակները պետք է առաջին հերթին նպաստեն ՀՀ գիտության ե տեխնիկայի զարգացման գերակայություններին: Այդ գերակայությունների ցուցակը հաստատվել էր ՀՀ կառավարության որոշմամբ երկու անգամ' 20021 * 111 ե 2010թթ.: Միաժամանակ,

1 ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի «ՀՀ գիտության ե տեխնիկայի զարգացման գերակայու-

թյունները հաստատելու մասին» N 1302-Ն որոշումը:

111

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

գերակայությունները սահմանելու հետ միասին հաստատվել են ՀՀ գիտության ե տեխնիկայի զարգացման գերակայությունների ձեավորման սկզբունքները ե չափանիշները (ՀՀ կառավարության 25.12.2008թ. N1558-Ն որոշում): Ընդունվել է նաե Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը (ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի նիստի N20 արձանագրային որոշում), ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը ե միջոցառումների ժամանակացույցը (ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N23 արձանագրային որոշում): Իր հերթին, ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում առանձին գլխում բերված են համապատասխան երեք տարիների համար գիտության ոլորտում միասնական քաղաքականության մշակման ե արդյունավետ իրականացման գործում առաջնային լուծում պահանջող հիմնական խնդիրները:

Չնայած ՀՀ գիտության ոլորտում առկա առանձին հիմնախնդիրներին ե բացթողումներին, պետք է արձանագրել դրական շարժը, որը թույլ կտա լուծել այդ հիմնախնդիրները: Հիմնարար գիտության հանդեպ ճիշտ վերաբերմունքը ենթադրում է խիստ կարեորել այն նաե այն հասարակություններում, որոնք գտնվում են բարդ սոցիալ-տնտեսական վիճակում: Արհամարհումը կործանարար է պետության համար:

Հոկտեմբեր, 2012թ.

БЮДЖЕТНЫЕ РАСХОДЫ НА НАУКУ В РА Ашот Тевикян

Резюме

В статье рассматриваются вопросы финансирования науки Армении из государственного бюджета за 2012 год. Сделан обзор по отдельным статьям финансирования из бюджета и научным направлениям. В частности, подробно рассмотрены расходы по следующим программам финансирования: базовое, тематическое и целевое. Выявлены основные проблемы финансирования науки. В этом контексте большое внимание уделяется вопросам повышения уровня финансирования науки, ее планирования.

112

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.