Научная статья на тему 'Մերձավոր Եվ Միջին արեվելքի հայ համայնքներն արդի փուլում. Հայրենադարձության խնդիրը'

Մերձավոր Եվ Միջին արեվելքի հայ համայնքներն արդի փուլում. Հայրենադարձության խնդիրը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
324
36
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Մերձավոր և Միջին Արևելք / Սփյուռք / Հայաստան / հայրենադարձություն / բարեգործական կազմակերպություններ / հիմնադրամ / տեղեկատվական աջակցություն / հայեցակարգ / օրենքի նախագիծ։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ваграм Овян

Հայրենադարձությունը, ըստ կազմակերպվածության աստիճանի, լինում է ծրագրված և տարերային։ Ներկա սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ՀՀ-ին իրականացնել ծրագրված հայրենադարձություն։ Մինչդեռ Մերձավոր և Միջին Արևելքում ընթացող գործընթացները լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցնում տարածաշրջանի հայ համայնքները՝ մեծացնելով այնտեղից տարերային հայրենադարձության ալիքների հավանականությունը։ Տարերային հայրենադարձության հնարավոր նոր ալիքներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝ հայրենադարձության հիմնադրամի ստեղծում, բարեգործական կազմակերպությունների կողմից հայրենադարձության ծրագրերի իրականացում, ՀՀ և ԼՂՀ անմշակ հողատարածքների հաշվառում՝ դրանք հայրենադարձներին հատկացնելու նպատակով, հայրենադարձների նկատմամբ հատուկ հարկային քաղաքականության որդեգրում, տեղեկատվական աջակցության կենտրոնի ստեղծում, մատչելի բնակարանաշինության քաղաքականության որդեգրում, հայրենադարձության մասին օրենսդրական հենքի բարելավում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

АРМЯНСКИЕ ОБЩИНЫ БЛИЖНЕГО И СРЕДНЕГО ВОСТОКА НА НЫНЕШНЕМ ЭТАПЕ: ПРОБЛЕМА РЕПАТРИАЦИИ

С точки зрения степени организованности, репатриация бывает запланированная и стихийная. Нынешние ограниченные возможности не позволяют РА осуществлять запланированную репатриацию. Между тем процесс на Ближнем и Среднем Востоке столкнули армянские общины региона с серьезнейшими вызовами, увеличивающим вероятность волн стихийной репатриации оттуда. Чтобы быть готовыми к новым волнам стихийной репатриации, необходимо осуществить следующие практические шаги: создание фонда репатриации, осуществление репатриационных программ со стороны благотворительных организаций, учет необработанных земель в РА И НКР для их предоставления репатриантам, принятие специальной налоговой политики в отношении репатриантов, создание центра информационной поддержки, осуществление политики строительства доступного жилья, улучшение законодательной базы по вопросам репатриации.

Текст научной работы на тему «Մերձավոր Եվ Միջին արեվելքի հայ համայնքներն արդի փուլում. Հայրենադարձության խնդիրը»

 ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

ՎահրամՀովան՛

Բանալի բաոեր Մերձավոր և Միջին Արևելք, Սփյուռք, Հայաստան, հայրենադարձություն, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամ, տեղեկատվական աջակցություն, հայեցակարգ, օրենքի նախագիծ։

Տարածարջանային գործընթացները և Մերձավոր ու Միջին Արևեյքի հայ համայնքները

Որպես Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի հենասյուներ ներկայում հանդես են գալիս Լիբանանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքները* 1։ Մյուս հայ համայնքները թե թվաքանակով և թե կազմակերպչական հաստատությունների քանակով էապես զիջում են վերջիններիս դիտարկվելով հիմնականում որպես տեղական (լոկալ) նշանակության ընդհանրություններ։

Թվարկված չորս համայնքներն էլ ներկայում գտնվում են անկայունության հետևանքով սպառվելու վտանգի առջև։ Չնայած սիրիական կառավարական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո ինչպես տեղի ազգային իշխանությունները, այնպես էլ տարածաշրջանային և համազգային հայկական կառույցները մեծ թափով ձեռնամուխ են եղել հայ համայնքի վերականգնմանը [տե ս 2; 3], այնուամենայնիվ, դեռևս լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան։ Նախ համայնքն արդեն իսկ հսկայական կորուստներ է կրել սիրիական ճգնաժամի հետևանքով։ Նախքան քաղաքի ազատագրումը նրա թվաքանակը ամենալավատեսական հաշվարկներով

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտա-կան խորհրդի քարտուղար։

1 Լիբանանի հայ համայնքի թվաքանակը կազմում է 70-80 հազ., Իրանինը 80 հազ., Թուր-քիայինը 80 հազ.։ Սիրիահայության թվաքանակը նախքան 2011թ. սիրիական ճգնաժամը կազմում էր մոտ 70 հազ. [1, էջ 290, 235, 175, 508]։ Ներկայում, համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների այն կազմում է մոտ 25 հազ.։

կազմում էր մոտ 10 հազ.: Բացի այդ, պատերազմը Սիրիայում դեռևս ավարտված չէ: ԻՊ խմբավորումները գտնվում են Իդլիբում Հալեպից ընդամենը 60կմ հեռավորության վրա։ Սիրիական կառավարական զորքերի կողմից ազատագրվել է Հալեպ քաղաքը, բայց ոչ Հալեպի նահանգը։ Իսկ վերջնական խաղաղության հաստատման հեռանկարները դեռևս անորոշ են։ Հետևաբար, Լիբանանի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքների կողքին Սիրիայի հայ համայնքը, որը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի բնորոշմամբ «շնորհիւ իր քրիստոնէական հաւատքին, ամուր կամքին ու վառ յոյսին» [4] անասելի զրկանքների գնով կարողացավ պահպանել իր վերջին բեկորները կործանումից, ներկայում միայն վերապահումով կարելի է համարել Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի հենասյուն համայնք։

Մյուս երկրներում, թեև դրությունը համեմատաբար կայուն է (համե-նայն դեպս, համեմատելի չէ Սիրիայում տիրող իրավիճակի հետ), այնուամենայնիվ, հաշվի առնելով ինչպես անցյալի փորձը, այնպես էլ զարգացումների ընթացքն ու հնարավոր սցենարները, կարելի է ասել, որ ամենևին բացառված չէ ոչ հեռավոր ապագայում իրավիճակի ապակայունացումն այդ երկրներում նույնպես։

Ներկայում միայն փխրուն խաղաղություն է տիրում Լիբանանում։ Վերջինս, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, բնորոշվում է էթնիկ և կրոնական բազմազանությամբ [մանրամասն տե ս 5, էջ 88-95]։ Այստեղ բախվում են թե տարածաշրջանային տերությունների, թե գերտերությունների շահերը, ինչը, զուգակցվելով գրեթե մշտական անկայուն միջավայրի հետ, ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակի առաջացման պատճառ դառնալ [տե ս, օրինակ, 6]։ Հետևաբար, նոր անհանգիստ իրավիճակի առաջացումը Լիբանանում լիովին հավանական է կապված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով պայմանավորված հնարավոր ճգնաժամի առաջացման հետ։

Իրանի պարագայում կարելի է ասել, որ թեև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սառույցը նախագահ Բարաք Օբամայի օրոք զգալիորեն հալվեց կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015թ. նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, սակայն ճգնաժամն այդ երկու երկրների միջև դեռևս հեռու է հաղթահարված լինելուց։ Չմոռանանք, որ 1979-ից մինչև այժմ չկան դիվանագիտական հարաբերություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Եվ ապագայում էլ չի բացառվում հարաբերությունների սրումն այդ երկու երկրների միջև, ինչի միտումները ներկայում երևում են։ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրան-

ԱՄՆ հարաբերություններն արդեն իսկ կրկին սրվելու միտում են ցուցաբերում պայմանավորված այս անգամ արդեն ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության հետ։ Նախ նոր նախագահ Դոնալդ Թրամփի ընդգծված իսրայելամետ քաղաքականությունը չի կարող համապատասխան արձագանք չգտնել Իրանում, և երկրորդ վերջինիս հրթիռային փորձարկումներից հետո ԱՄՆ նոր վարչակազմը գնաց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները մեծացնելու ճանապարհով1, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը չբացառեց Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները2։ Այսպիսով, ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից հետո ամերիկա-իրանյան հարաբերությունները միտում ունեն վերադառնալու Իրանում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք (2005-2013թթ.) եղած հարաբերությունների մակարդակին, երբ երկու երկրները երբեմն գտնվում էին պատերազմի (զինված բախման) շեմին։ Իրանում նույնպես հերթական նախագահական ընտրություններից հետո կարող են կրկին իշխանության ղեկին չափավորներին կամ բարեփոխիչներին փոխարինել կոշտ գծի կողմնակից պահպանողականները և գնալ առճակատման ԱՄՆ-ի հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրում ավանդաբար առկա հայատյացությանն ու ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հալածանքներին վերջին տարիներին գումարվում են Թուրքիայի ներքին կյանքն ապակայունացնող այնպիսի գործոններ, ինչպիսիք են.

• Քրդական հարցի սրումը, որը բավական հրատապ է դարձել հատկապես սիրիական ճգնաժամի համատեքստում,

• պայքարն աշխարհիկության և իսլամիզմի միջև, որի ամենացայտուն դրսևորումը 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձն էր,

• հաճախակիացած ահաբեկչական գործողությունները,

• Թուրքիայի ներգրավումը մերձավորարևելյան, մասնավորապես սիրիական ճգնաժամում,

• Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը և դրա հետևանքով տնտեսական անկումը,

• նախագահ Էրդողանի կողմից սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ավտորիտար նկրտումները,

1 Տես US slaps new sanctions on Iran over missile test,

http://www.aljazeera.com/news/2017/02/slaps-sanctions-iran-missile-test-170203154253182.html

2 Իրանը խաղում է կրակի հետ. Դոնալդ Թրամփ,

http://haydzayn.am/hy/աշխարհի-ձայն/2017/02/03/իրանը-խաղում-է-կրակի-հետ-դոնալդ-թրամ/

• 2016թ. հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած քաղաքական բռնաճնշումները պետական պաշտոնյաների, ուժային կառույցների աշխատակիցների, ընդդիմադիր քաղաքական գործիչների1, լրագրողների ձերբակալություններն ու բանտարկությունները, ընդդիմադիր «Զաման» պարբերականի փակումը։

Բացի վերոնշյալ հանգամանքներից, պատմությանը հայտնի է, որ թուրքական իշխանությունները սովորություն ունեն օգտագործել միջազգային անկայուն իրավիճակներն ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Դրա լավագույն օրինակը Հայոց ցեղասպանության իրագործումն էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Ներկայում էլ, եթե վերոհիշյալ գործոնների ազդեցությամբ Թուրքիայում և տարածաշրջանում ստեղծվի անկայուն իրավիճակ, չի բացառվում, որ թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողնի հերթական անգամ հաշվեհարդար տեսնելու իրենց կողմից անբարեհույս համարվող հայկական տարրի հետ։

Հպանցիկ նշենք, որ, բացի ավանդական հայ համայնքից, Թուրքիայում են գտնվում նաև մեծ քանակությամբ աշխատանքային միգրանտներ Հայաստանի Հանրապետությունից, որոնք չունեն այդ երկրի քաղաքացիություն և որոնց կեցությունն այդ երկրում հաճախ անօրինական է։ Անկայուն իրավիճակի առաջացման պարագայում հայության այս շերտը նույնպես կարող է դառնալ թուրքական իշխանությունների և ոչ իշխանական հետադեմ տարրերի բռնության և ցասման թիրախ, ինչի մասին սպառնալիք արդեն իսկ պաշտոնական մակարդակով հնչել է դեռևս 2010թ. Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից2։ Հետագայում ևս թուրքական իշխանությունների կողմից հնչեցվել են նման սպառնալիքներ3։

Ֆորսմաժորային իրավիճակներից բխող Լիբանանի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքներին հասցվելիք հարվածի դեպքում վերջիններս կամ

1 Մասնավորապես, հիշատակելի է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի և 9 ակտիվ գործիչների (Միլի մեջլիսի պատգամավորներ) ձերբակալությունը [7]։

2 Տես Էրդողանը սպառնում է արտաքսել հազարավոր հայերի. Հայաստանը դատապարտում է, http://www.azatutyun.am/a/1986701.html

3 Տես Էրդողանն ակնարկել է Թուրքիայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին, http://www.ermenihaber.am/am/news/2015/04/15/Էրդողանն-ակնարկել-է-Թուրքիայից -հայերին-արտաքսելու-հնարավոր-սպառնալիքի-մասին/55629;

Էրդողանը կրկին սպառնացել է արտաքսել հայերին Թուրքիայից, http://araratnews.am/erdoghaneh-krkin-sparnacel-e-artakhsel-hayerin-thurkhiayic/

ամբողջությամբ կկազմալուծվեն, կամ այնքան կթուլանան, որ նրանց գոյությունը կկրի գրեթե խորհրդանշական բնույթ, ինչպես, օրինակ, Եգիպտոսի հայ համայնքի պարագայում, որը նախկինում լինելով հայկական սփյուռքի ծաղկուն համայնքներից մեկը 20-րդ դարի կեսերից աստիճանաբար թուլացավ կորցնելով իր երբեմնի դերը։

Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի գլխավոր համայնքներին հասցվելիք հնարավոր հարվածը և դրա հետևանքով վերջիններիս կազմալուծումն ընդհանրապես կարող են կասկածի տակ դնել այդ տարածաշրջանում հայկական սփյուռքի գոյությունը։ Իսկ դա ծանր հարված կլինի նաև ողջ Սփյուռքի համար, քանի որ այդ տարածաշրջանի հայ համայնքները «...ոչ միայն արևմտահայության անմիջական ժառանգներն են, այլև արևմտահայ մշակույթի կրողները և տարածողները» [8, էջ 7]։ Հետևաբար, նրանց կազմալուծումը մեծ կորուստ կլինի արևմտահայ քաղաքակրթության (քաղաքակրթական կոդի կամ գենի) շարունակականության ապահովման տեսանկյունից։ Եվ, բացի այդ, նրանք հանդիսանում են սփյուռքաստեղծ համայնքներ [տե ս, օրինակ, 9], քանի որ ներկայում Սփյուռքի շատ առաջնորդներ (համազգային կառույցների ղեկավարներ, խմբագիրներ և այլն) դուրս են եկել այդ տարածաշրջանից, այդ տարածաշրջանում են ժամանակին ստեղծվել Սփյուռքի համազգային շատ կազմակերպություններ1, ներկայում էլ շատ համազգային կառույցներ գտնվում են այնտեղ2։

Ցավոք, ստեղծված իրավիճակում դժվար է քիչ թե շատ արդյունավետ դեղատոմս առաջարկել Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների փրկության համար։ Մինչ օրս կիրառվել են այնպիսի ավանդական քայլեր, ինչպիսիք են.

• Հայ համայնքների տղամարդկանցից զինված խմբերի կազմավորումը և հայկական բնակավայրերի պաշտպանությունը նրանց հանձնելը (ինչպես լիբանանյան քաղաքացիական պատերազմի, այնպես էլ սիրիական և իրաքյան ճգնաժամերի ժամանակ [տե ս, օրինակ, 13]),

• Շտապ օգնության և վերականգնումի մարմնի գործունեությունը,

1 ՀԲԸՄ-ն (1906թ.), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (1928թ.) և այլն [10, էջ 103, 27]։

2 Որպես այդպիսի ամենանշանավոր կառույց կարելի է վկայակոչել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի իրավասությունները տարածվում են Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Կիպրոսի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Վենեսուելայի, Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների վրա [տե ս 11, էջ 466-469]։ Առանձնակի հիշատակման արժանի է նաև Սփյուռքի միակ բուհը Բեյրութի Հայկազյան համալսարանը։ Այն, ըստ էության, ունի միջազգային բուհի կարգավիճակ, քանի որ այնտեղ «...ուսանում են Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բազմաթիվ հայ և օտարազգի ուսանողներ» [12, էջ 43]։

• Հայրենիքից և Սփյուռքի այլ համայնքներից ու համազգային կազմակերպություններից տրամադրված նյութական օժանդակությունը սննդի, հագուստի, դեղորայքի և այլնի տեսքով։

Ավանդական այս եղանակները, կարևոր լինելով հանդերձ, այնուամենայնիվ, միայն մասնակիորեն են կարողացել փրկել իրավիճակը ընդհանուր առմամբ ի զորու չլինելով կանխել համայնքների եթե ոչ կազմալուծումը, ապա էական թուլացումը։

Առանձնապես մեծ հույսեր չպետք է կապել նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների կազմում հայկական զինուժի ներգրավման հետ, քանի որ. ա) դրանք տեղակայված են ոչ բոլոր հայաշատ երկրներում (այսօր միայն Լիբանանում կան հայկական խաղաղապահ ուժեր) և բ) նրանց անմիջական գործառույթների մեջ չի մտնում հայ համայնքների պաշտպանությունը։ Հայկական խաղաղապահ ուժերի ներկայությունը լավագույն դեպքում կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հայ համայնքների համար։

Հիշյալ հանգամանքներում լավագույնը, ինչ կարող են անել Հայաստանն ու Սփյուռքը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայության բեկորների դեպի Հայաստան արագ և անվտանգ ուղղորդումն է Արամ Ա կաթողիկոսի «Եթե գաղթ, ապա միայն Հայաստան» ձևակերպման տրամաբանությանը համապատասխան։ Այլ կերպ ասած հայրենադարձությունը, ինչը ենթադրում է փոխկապակցված քայլերի հաջորդականություն ճգնաժամային իրավիճակների կանխատեսումից մինչև հայրենադարձների ինտեգրացիա հայաստանյան հասարակության մեջ։

Հայրենադարձության խնդիրը

Հայրենադարձությունը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու տեսակի ծրագրված և տարերային։ Ծրագրված հայրենադարձությունը պետական մարմինների և սփյուռքյան կառույցների կողմից նախօրոք մշակված և իրականացվող հայրենադարձությունն է։ Տարերայինը անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային իրավիճակի) ազդեցությամբ, ինչպիսիք են պատերազմները, տվյալ խմբի նկատմամբ իրականացվող բռնությունների ալիքը, բնական կամ տեխնածին աղետները և այլն, Սփյուռքի համայնքներից հայրենակիցների զանգվածային ներհոսքն է հայրենիք։ Այս դեպքում հայրենադարձները նույն փախստականներն են միայն այն տարբերությամբ, որ գալիս են ոչ թե օտար, այլ հայրենի երկիր։

Ցավոք, Հայաստանը ներկայում չունի համարժեք հնարավորություններ ծրագրված հայրենադարձության քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար1։ Հետևաբար, այսօրվա դրությամբ այդպիսի հայրենադարձության մասին խոսելը, թերևս, ժամանակավրեպ է։ Սակայն Հայաստանի նորագույն պատմության ընթացքում եղել են ոչ ծրագրված տարերային հայրենադարձության ալիքներ, որոնցից որպես առավել խոշորներ կարելի է առանձնացնել երեքը.

1. 1989-91թթ. ադրբեջանահայության զանգվածային ներհոսքը Հայաստան կապված Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ բնակավայրերի հայկական կոտորածների հետ։ Հայրենադարձության այս տարերային ալիքի հետևանքով Հայաստանում հայտնվեց ավելի քան 300 հազար ադրբեջանահայություն [14, էջ 63]։

2. 2003թ. իրաքահայության զգալի քանակության ներհոսքը Հայաստան պայմանավորված իրաքա-ամերիկյան պատերազմով։ Այս ալիքի ժամանակ մոտ 1000 իրաքահայեր հաստատվեցին Հայաստանում2։

3. 2011-ից առ այսօր շարունակվող սիրիահայության զգալի քանակությամբ ներհոսքը Հայաստան պայմանավորված սիրիական ճգնաժամով, իսկ ավելի կոնկրետ պատերազմով։ Համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանել է մոտ 20 հազար սիրիահայ։

Այսպիսով, տարերային հայրենադարձության խնդրի հետ, անկախ ցանկությունից, Հայաստանը բախվել է, և, ինչպես հիմնավորվեց վերը, քիչ չէ հավանականությունը, որ ապագայում ևս կբախվի։ Դա կարելի է համարել անխուսափելի աշխարհի թեժ կետերում ստվարաթիվ համայնքներ ունեցող երկրի համար։

Նկատի ունենալով, որ տարերային հայրենադարձության հավանականությունը ոչ հեռավոր ապագայում բավական մեծ է, կարծում ենք նպատակահարմար կլինի, որ ինչպես պետությունը ի դեմս ՀՀ-ի և ԼՂՀ-ի, այնպես էլ Սփյուռքի կառույցները որոշակիորեն պատրաստ լինեն դրան։ Դա թույլ կտա, մի կողմից սահուն և նվազագույն կորուստներով իրականացնել հայրենադարձությունը (օրինակ, հնարավոր ֆորսմաժորային իրավիճակները կանխատեսելու և ժամանակին հայ համայնքներին վտանգա-

1 Չնայած անկախության հռչակումից ի վեր սփյուռքահայերի փոքրիկ խմբեր սեփական նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներից հայրենադարձվել են Հայաստան։

2 Փաշայան Ա, Իրաքահայ համայնքը նոր մարտահրավերների առջև, http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2385

վոր շրջաններից դեպի հայրենիք փոխադրելու ճանապարհով), իսկ մյուս կողմից հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու հայրենադարձների խնդիրները Հայաստանում։ Խոսքը վերաբերում է ինչպես սկզբնական շրջանում հայրենադարձների կենսական պահանջները բավարարելու, այնպես էլ ավելի լայն հայ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման խնդիրներին։

Հարկ է նկատել, որ հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի երկր-ներից հայրենադարձության հետ կապված քաղաքակրթական, հոգևոր-մշակութային խնդիրներ մեծ հաշվով չկան։ Որքան էլ տարբեր, այնուամենայնիվ, թե տեղի հայությունը և թե հայրենադարձները միևնույն հայկական քաղաքակրթության կրողներն են, ունեն միևնույն հոգևոր-մշակու-թային կերտվածքն ու արժեհամակարգը։ Խնդիրներն ունեն հիմնականում նութական, այն է սոցիալ-տնտեսական և սկզբնական շրջանում որոշակիորեն կենցաղային բնույթ, որոնց հաղթահարման նպատակով, կարծում ենք, ՀՀ և սփյուռքյան կառույցների կողմից նպատակահարմար կլինի իրականացնել հետևյալ մի շարք գործնական միջոցառումները.

Հայրենադարձության հիմնադրամի ստեղծում. Այսօր թե Հայաստանում և թե Սփյուռքում գործում են բազմաթիվ հիմնադրամներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չունի անմիջականորեն հայրենադարձության խնդիրներով զբաղվելու գործառույթ։ Կարծում ենք, նպատակահարմար կլինի համահայկական այդպիսի մի կառույցի ստեղծումը, որտեղ հավաքված միջոցները կծախսվեն հենց այդ նպատակով սկսած սփյուռքյան համայնքներում ֆորսմաժորային իրավիճակների առաջացման դեպքում հայրենադարձության արագ և սահուն (հնարավորինս քիչ կորուստներով) կազմակերպումից մինչև հայրենիքում հայրենադարձների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը և նրանց ինտեգրացիան հայաստանյան հասարակության մեջ։ Այդպիսի կառույցի գործունեության դեպքում տարերային հայրենադարձության ալիքների ժամանակ ոչ թե այլ հիմնադրամները կամ բարեգործական և այլ կառույցները կսկսեն հանպատրաստից գումարներ տրամադրել հայրենադարձներին օգնելու նպատակով, ինչի արդյունքում իրականացված ծախսերը կլինեն նվազ արդյունավետ, այլ նախօրոք մշակված ռազմավարության և ծրագրերի համապատասխան հատուկ հայրենադարձության նպատակով ստեղծված հիմնադրամը կբավարարի դրա հետ կապված ծախսերը նպատակային գումարներ հատկացնելով այդ գործընթացի հաջող իրականացման համար այդ կերպ առավել կազմակերպված, անկորուստ և արդյունավետ դարձնելով հայրենադարձության գործընթացը։

Բացի այդ, հայրենադարձության հիմնադրամի ստեղծումը լուծում է ևս մեկ խնդիր։ Կան բազմաթիվ մարդիկ, հատկապես գործարարներ, ովքեր ցանկություն են ունեցել նյութապես (ֆինանսապես) օգնելու ինչպես հայրենադարձության կազմակերպմանը, այնպես էլ հայրենադարձների խնդիրների լուծմանը, սակայն չեն իմացել դրա իրականացման մեխանիզմները։ Կարծում ենք, հայրենադարձության հիմնադրամի առկայության պարագայում նրանք կարող էին պարզապես այդ նպատակով նախատեսված գումարները փոխանցել վերջինիս նրան վստահելով դրանց տնօրինումը։ Հիմնադրամն էլ, ունենալով մասնագիտական պատրաստվածություն և փորձ հայրենադարձության ասպարեզում, կկարողանար առավել արդյունավետ օգտագործել այդ գումարները։

Բարեգործական կազմակերպությունների կողմից հայրենադայւձու-թյան ծրագրերի իրականացում. Հայաստանյան և սփյուռքյան բարեգործական կառույցները («Հայաստան» համահայկական հիմնադրամ, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՕՖ, ԱՀԱԸ և այլն) նույնպես միայն տարերային հայրենադարձության առաջացման դեպքում հախուռն կերպով արձագանքում են դրան փորձելով իրենց միջոցներով թեթևացնել փախստականների հոգսերը։ Հախուռն գործունեությունից ավելի կազմակերպվածի անցնելու համար, կարծում ենք, նպատակահարմար է, որ բարեգործական կառույցներն իրենց ծրագրերում և գործունեության ռազմավարության (հայեցակարգի) մեջ ամրագրված ընդգրկեն հայրենադարձության բաղադրիչը։ Օրինակ, սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր հայկական գրեթե բոլոր բարեգործական կազմակերպությունները (այլ կառույցների նման պետական, հասարակական, սփյուռքյան, եկեղեցական և այլն) հսկայական գումարներ են հատկացրել ինչպես Սիրիայում մնացած, այնպես էլ հարևան երկրներ (Լիբանան, Հորդանան և այլն) փախած սիրիահայ գաղթականներին օգնելու համար։ Մինչդեռ այդ գումարներով նվազագույն կորուստնորով կարելի էր կազմակերպել վերջիններիս հայրենադարձությունը, եթե նախապես բարեգործական կազմակերպությունների ծրագրերում լիներ նաև հայրենադարձության բաղադրիչը։ Կամ գոնե հնարավոր կլիներ այդ գումարներով օգնել Հայաստան տեղափոխվել ցանկացողներին հեշտացնելով այդ գործընթացը։ Այսինքն կրկին հախուռն և տարերային գործողությունների փոխարեն իրենց ծրագրերում այլ բաղադրիչների կողքին հայրենադարձության բաղադրիչն ունենալու պարագայում Սփյուռքի բարեգործական կառույցները կկարողանան առավել համարժեք արձագանքել ստեղծվող ֆորսմաժո-րային իրավիճակներին, որոնց պայմաններում արտերկրի հայությունը

կամ նրա մի մասը ստիպված կլինի բռնել Հայաստանի ճանապարհը, և կդիմեն արդեն նախօրոք մշակված գործողությունների (ըստ մշակված ռազմավարության և ըստ ստեղծված օբյեկտիվ հանգամանքների)։

ՀՀ և ԼՂՀ մշակեյի հողատարածքների հաշվառում' դրանք հայրենադարձներին տրամադրեչու նպատակով: Այս դրույթը վերցված է իսրայե-

ռ

լական հայրենադարձության փորձից։ Ինչպե ս տեղի ունեցավ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսը հրեական պետության բացակայության պայմաններում Պաղեստինի ժողովրդագրական յուրացումը հրեաների կողմից։ Հրեական կապիտալի միջոցով Պաղեստինում գնվում էին հողատարածքներ և անվճար տրամադրվում հրեա ներգաղթյալներին բնակության համար [տե ս 15, էջ 98-99, 101-102]։ Ներգաղթողներին հողեր բաժանելու հրեական փորձը լիովին կիրառելի է նաև հայերիս պարագայում այն շահեկան տարբերությամբ, որ եթե հրեաները ստիպված էին դրամով գնել հողատարածքներ, ապա մենք այդ խնդիրը չունենք։ Ներկայում ՀՀ և ԼՂՀ տարածքներում առկա են մեծ քանակությամբ մշակելի հողատարածքներ, որոնք սպասում են իրենց մշակին և կարող են օգտագործվել հայրենադարձության նպատակով։ Պայմաններն առկա են։ Խնդիրն ավելի շատ գործընթացի արդյունավետ կազմակերպման և կառավարման մեջ է1։ Իսկ դրա համար անհրաժեշտ է. ա) ՀՀ և ԼՂՀ տարածքներում անմշակ հողերի հաշվառում, բ) դրանցից առավել մշակելի հատվածների առանձնացում, գ) ըստ անդամների թվաքանակի դրանց հատկացում հայրենադարձված ընտանիքներին որքան մեծ է ընտանիքը, այնքան շատ է հողաբաժինը սկզբունքով, դ) հողահատկացումը պետք է լինի սկզբնական շրջանում 5 տարի, անհատույց օգտագործման իրավունքով, իսկ դրանից հետո ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարագայում սեփականության իրավունքով։

Կարծում ենք, որ սեփականության իրավունքով օժտելը լուրջ գործոն է հանգամանքների բերումով Հայաստանում հայտնված սփյուռքահայերին մայր հողին ամուր կամ անգամ վերջնականապես կապելու համար։ Մի բան է, երբ մարդը գտնվում է ընդամենը փախստականի կարգավիճակում ունեզուրկ և իրավազուրկ վիճակում, լիովին այլ բան, երբ գտնվում է տվյալ երկրում սեփականատիրոջ իրավունքով. ունենում է որոշակի ունեցվածք հետագայում լիովին սեփականաշնորհելու հեռանկարով։

1 Նման քաղաքականություն եղել է նաև հայկական փորձում։ Խոսքը վերաբերում է Ցեղասպանության արդյունքում Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների խնդրին։ Ինչպե ս լուծվեց Խորհրդպյին Հայաստանում նրանց խնդիրը, եթե ոչ հողատարածքների հատկացման միջոցով։ Կամ մի թե նույն կերպ չէր լուծվում 1829-30թթ. Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանի կազմում մնացած հայկական բնակավայրերից դեպի Ռուսական կայսրության կազմի մեջ մտած Արևելյան Հայաստան գաղթած հայերի խնդիրը։

Հողատարածքի հատկացումը հայրենադարձներին, բացի նրանց հայրենի հողին ավելի ամուր կապելուց, լուծում է նաև այլ խնդիրներ ինչպես վերջիններիս, այնպես էլ երկրի համար։ Դրանք են.

ա) Հայրենադարձների կեցության (օթևանի) և ապրուստի խնդրի լուծում. Այս համատեքստում հարկ է նշել, որ հողատարածքների հաշվառման հետ մեկտեղ հարկ է ձեռք բերել մեծ քանակությամբ վագոն-տնակներ (ինչը համեմատաբար մեծ ծախսերի հետ կապված խնդիր չէ), և հողատարածքի հետ մեկտեղ դրանք տրամադրել հայրենադարձներին սկզբնական շրջանում գոնե այդ կերպ նրանց օթևանի խնդիրը լուծելու համար։ Կարծում ենք, մեկ տարի ապրելով վագոն-տնակում, Հայաստանում հողաբաժին ստացած սփյուռքահայ հայրենադարձը հաջորդ տարիների ընթացքում կկարողանա իր վաստակով և քրտինքով սեփական հողատարածքի վրա աստիճանաբար կառուցել սեփական տուն։ Այնպես որ, առաջին հայացքից ծիծաղելի կամ նվաստացուցիչ թվացող այս առաջարկությունը միայն սկզբնական և շատ կարճ ժամանակահատվածի համար նախատեսված լուծում է այնուհետև սեփական տուն ունենալու հստակ հեռանակարով։ Ըստ այդմ էլ, հայրենադարձներին տրամադրվող հողատարածքների չափերի որոշումը պետք է իրականացվի, բացի ընտանիքի անդամների քանակից, նաև հատկացված հողատարածքի վրա բնակելի տուն և այլ շինություններ կառուցելու հաշվառումով։ Ինչ վերաբերում է ապրուստի խնդրին, ապա տվյալ պարագայում այդ խնդրի լուծումը հենց հատկացված հողատարածքի վրա հողագործությունն է, որը պետք է ապահովի հայրենադարձներին պարենով և աշխատանքով (գումար վաստակելու հնարավորությամբ)։

բ) Հայաստանի տնտեսական կյանքի աշխուժացում, հատկապես գյուղատնտեսության ոլորտում նկատի ունենալով այն, որ հայրենադարձները ոչ միայն աշխատասեր և եռանդուն մարդիկ են նվիրված երկրին և իրենց ընտանիքներին, այլ նաև այն, որ նրանք իրենց հետ բերելու են նոր մշակույթ, ինչը հարստացնելու է տեղի տնտեսական գործունեությամբ զբաղվելու մշակույթը և նպաստելու է տնտեսական զարգացմանը։ Այս վերջին դրույթը արդեն իսկ ընդունվել է ՀՀ բարձրագույն իշխանությունների կողմից։ Ըստ վարչապետ Կ.Կարապետյանի «Վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով ... Հայաստանում ծառայությունների որակն էապես փոխվել է: Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել»1։

1 «Պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է գործ սկսել և իրեն ապահով զգալ». ՀՀ վարչապետը հանդիպել է սիրիահայերին, http://www.gov.am/am/news/item/12905/

գ) Ժողովրդագրական խնդիրների լուծում նկատի ունենալով, որ ներկայում Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի պայմաններում սփյուռքահայ հայրենադարձների հաստատումը երկրում, հատկապես սահմանային, անբնակ կամ նվազ բնակչություն ունեցող շրջաններում, ինչպիսիք են, օրինակ, Արցախի ազատագրված տարածքները, նոր բնակավայրերի հիմնումը, թեկուզ փոքրիկ, այնուամենայնիվ, մխիթարություն է և թեկուզ չնչին չափով, բայց և այնպես, հակակշռում է արտագաղթի գործընթացին։

Հատուկ հարկային քաղաքականություն հայրենադայւձների նկատմամբ. Քանի որ տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստանում հայտնված սփյուռքահայերը յուրահատուկ խումբ են և նրանց բնորոշ հատկություններից մեկն էլ խոցելիությունը կամ անպաշտպանությունն է, ապա նրանց նկատմամբ պետական քաղաքականությունը գոնե սկզբնական շրջանում պետք է լինի բարձր աստիճանի հոգացողական։ Դրա դրսևորումներից մեկն էլ հայրենադարձ գործարարների նկատմամբ նպաստավոր հարկային քաղաքականությունն է։ Խոսքն այստեղ վերաբերում է ոչ թե խոշոր բիզնեսին, քանի որ այդ ոլորտի ներկայացուցիչներն, անկախ ամեն ինչից, չեն կարող խոցելի կամ անպաշտպան համարվել, այլ առաջին հերթին հողա-հատկացումների արդյունքում հողաբաժին ստացած և դրա վրա գյուղատնտեսությամբ զբաղվող սփյուռքահայ ընտանիքներին։ Կարծում ենք, որ նպատակահարմար է վերջիններիս 5 տարով ազատել գյուղատնտեսական հարկերից։ Նույնպիսի մոտեցում, կարծում ենք, նպատակահարմար է որդե-գրել նաև Հայաստանում փոքր բիզնես հիմնադրած սփյուռքահայ գործարարների նկատմամբ, որոնք նույնպես պետք է 5 տարով ազատվեն հարկերից։

Նման հարկային քաղաքականությունը կնպաստի ոչ միայն հայրենադարձների հաստատմանը Հայաստանում, այլև վերջիններիս տնտեսական բարեկեցության ապահովմանը սեփական աշխատանքի միջոցով։ Արդյունքում ոչ միայն կթեթևանա պետության բեռը հայրենադարձներին օգնելու առումով, այլև կաշխուժանա երկրի սոցիալ-տնտեսական կյանքը։

Հայրենադարձների նկատմամբ վերոհիշյալ հարկային քաղաքականությունն ավելի իրատեսական է դառնում ՀՀ կառավարության կողմից վերջերս որդեգրված հարկային քաղաքականության համատեքստում, համաձայն որի ինքնազբաղված անձինք, այսինքն նրանք, ովքեր սեփական գործարար ակտիվության հաշվին իրենց ապահովում են աշխատանքով, ազատվում են հարկերից1։ Կարծում ենք, հարկային քաղաքականության

1 Ջեբեջյան Հ, Մի շարք ձեռնարկատերերի ազատում են հարկերից, տույժ-տուգանքներից. հարկային համաներում կառավարությունից, http://www.aravot.am/2016/12/13/836961/

ոլորտում ՀՀ կառավարության այս նոր մոտեցումը պետք է տարածվի նաև հայրենադարձների վրա։

Տեղեկատվական աջակցության կենտրոնի ստեղծում. Ինչպես ցույց է տվել հատկապես սիրիահայերի փորձը, տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստանում հայտնված սփյուռքահայերի գլխավոր խնդիրներից մեկն էլ անտեղյակությունն է։ Նրանք չեն տիրապետում հանրապետության օրենսդրությանը։ Հետևաբար, պատշաճ կերպով չգիտեն իրենց իրավունքների մասին, չգիտեն որ հարցով ում դիմել, չգիտեն նաև Հայաստանի հարկային օրենսդրության, գործարար միջավայրի և այլնի մասին։ Տարբեր խնդիրների առնչությամբ տեղեկատվություն ստանալու համար նրանք ստիպված են դիմել տարբեր ատյաններ, ինչն էապես բարդացնում է նրանց սկզբնական կեցությունը հայրենիքում։

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կողմից դեռևս 2008թ. ստեղծվել և առ այսօր գործում է «Տունդարձ» («Back to Armenia»» համացանցային կայքը1, որում անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակվում Հայաստանում հաստատվել ցանկացող հայերի համար իրենց հուզող խնդիրների վերաբերյալ առողջապահության, կրթության, քաղաքացիության և երկքաղաքացիության, զինապարտության, կենսաթոշակների և պետական նպաստների հարցերում։ Սակայն այդ կայքը բավարար չէ հայրենադարձների լիարժեք տեղեկատվական ապահովման համար պայմանավորված երկու հանգամանքով։ Նախ կայքում պարունակվող տեղեկատվությունը նախատեսված է ոչ ֆորս-մաժորային իրավիճակներում սեփական ցանկությամբ և որոշմամբ Հայաստան հայրենադարձվել ցանկացողների կամ արդեն հայրենադարձվածների համար։ Այլ կերպ ասած այն կոչված է լուծելու սովորական միգրանտների տեղեկատվական ապահովման խնդիրը։ Ուստի, կայքը միայն մասնակիորեն կարող է օգտակար լինել ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով տարերայնորեն հայրենադարձվածների համար։ Երկրորդ լեզվական խնդիրները (կապված հատկապես գրավոր լեզվի հետ), իրավական գիտելիքների ոչ բարձր մակարդակը, առկա խնդիրներից բխող այլ հարցերի հնարավոր առաջացումը և այլն, անփոխարինելի են դարձնում մասնագետների հետ կենդանի շփման միջոցով խորհրդակցությունների դերը հայրենադարձների տեղեկատվական ապահովման հարցում, ինչն ապահովված չի կարող լինել միայն տեղեկատվական կայքի գործունեությամբ։

1 www.backtoarmenia.com

Այս խնդրի հաղթահարման համար, կարծում ենք, նպատակահարմար է ստեղծել հատուկ հայրենադարձների խնդիրներով մասնագիտացված տեղեկատվական աջակցության կենտրոն, որի հիմնական գործառույթը վերջիններիս ապահովումն է անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ։ Քանի որ, ինչպես ցույց է տալիս սիրիահայության օրինակը, հայրենադարձները հիմնականում շփվում են ՀՀ Սփյուռքի նախարարության հետ, ապա նպատակահարմար է նման կենտրոնի ստեղծումը վերջինիս կազմում կամ վերջինիս կից։ Տեղեկատվական աջակցության կենտրոնի առկայության պարագայում տարերայնորեն Հայաստանում հայտնված սփյուռքահայերը կկարողանան անհրաժեշտ պահին հավաստի տեղեկատվություն ստանալ իրենց հուզող տարաբնույթ հարցերի մասին, այլ կերպ ասած կիմանան ում դիմել այդպիսի անհրաժեշտության դեպքում տարբեր ատյաններում իրենց եռանդն ու ժամանակը վատնելու փոխարեն։

Շինարարական քաղաքականության փոփոխություն. Սա ավելի շատ տնտեսագիտական խնդիր է դուրս մեր մասնագիտական կոմպետենտությունից։ Այնուամենայնիվ, քանի որ տարերային հայրենադարձության հետևանքով Հայաստանում հայտնված սփյուռքահայերի գլխավոր խնդիրներից է բնակարաններով ապահովվածության (օթևանի) հարցը, հարկ ենք համարում որոշակի դիտարկումներ իրականացնել այս առնչությամբ։

Այսօր Երևանի կենտրոնական թաղամասերում կառուցվում են բազմաթիվ էլիտար շենքեր, անգամ թաղամասեր, որոնցից շատերը բնակեցվում են լավագույն դեպքում կիսով չափ։ Նման շինարարական քաղաքականությունն անհեռանկարային է երկրի բնակեցման, մասնավորապես տարերայնորեն Հայաստանում հայտնված սփյուռքահայերի օթևանի ապահովման հարցը լուծելու առումով1, քանի որ այդպիսի շենքերի բնակարանները, իրենց բարձր գնի պատճառով, մատչելի չեն վերջիններիս համար։

Դրա փոխարեն կարելի է որպես շինարարական հիմնական ուղղություն որդեգրել հասարակ (ոչ էլիտար) և մատչելի բնակարանների կառուցումը։ Ընդ որում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Այդ կերպ հնարավոր կլինի ավելի հեշտ եղանակով լուծել փախստականի կարգավիճակում Հայաստանում հայտնված սփյուռքահայերի օթևանի ապահովման հարցը։ Բազմաթիվ այդպիսի բնակարանների առկայության դեպքում դրանք կարելի է տրամադրել հայրենադարձներին սկզբնական շրջանում անվճար,

1 Նման քաղաքականությունն անհեռանկարային է նաև գործարարության առումով, քանի որ թույլ բնակեցվածության հետևանքով տուժում են նաև շինարարական կազմակերպությունները։

այնուհետև վարձակալության կամ գնման միջոցով սեփականաշնորհման հիմունքներով: Այս համատեքստում կարևոր է նաև սփյուռքահայերին մատչելի բնակարանային վարկերով ապահովելու խնդիրը։ Հասարակ և մատչելի բնակարանների առկայության պարագայում բացառված չէ, որ բազմաթիվ սփյուռքահայեր հենց սկզբից կկարողանան սեփական միջոցներով սեփականության իրավունքով ձեռք բերել (գնել) բնակարաններ1։

Հայրենադարձության մասին օրենսդրության բարելավում. Հայրենադարձության արդյունավետ իրականացման համար կարևոր նշանակություն ունի այդ գործընթացը կարգավորող օրենսդրությունը (օրենքներ, հայեցակարգ, ռազմավարություն), որում պետք է ամրագրված լինեն հայրենադարձության բնագավառում պետական քաղաքականության մոտեցումները, հայրենադարձության սկզբունքները, հայրենադարձության փուլերը (հայրենադարձության նախապատրաստում, իրականացում, հայրենադարձների ինտեգրացիա) յուրաքանչյուրն իրեն վերաբերող կոնկրետ գործողություններով հանդերձ, և այլն։ Նման ինստիտուցիոնալ հենքի (մեխանիզմների ամբողջության) առկայությունը հնարավորություն է տալիս ոչ միայն խուսափել հախուռն չհամակարգված գործողություններից, այլև որոշակիորեն ինքնակարգավորման և ինքնակառավարման հուն տեղափո-խել հայրենադարձության գործընթացը։

Չնայած Հայաստանը վաղուց ի վեր բախվում է հայրենադարձության խնդրին, սակայն այդ ոլորտը կարգավորող օրենսդրական հենքերը մեր երկրում դեռևս հեռու են կատարյալ լինելուց2։ Բացի միգրացիային վերաբերող իրավական ակտերից, ՀՀ-ում դեռևս 2010թ. մշակվել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգ։ 2012թ. մշակվել է նաև հայրենադարձության մասին օրենքի նախագիծ, որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, սակայն դեռևս չի ընդունվել ԱԺ-ի կողմից։ Հիշյալ հայեցակարգում և օրինագծում ամրագրված են վերն արտացոլված գործնական քայլերի որոշ տարրեր սահմանամերձ համայնքներում հողամասերի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում հայ-

1 Սփյուռքահայերին բնակարաններով ապահովման հարցից բացի, շինարարական քաղաքականության նման փոփոխությունը կունենա դրական ազդեցություն ևս երկու իմաստով. ա) այն կնպաստի նաև ՀՀ բնակչության զգալի հատվածի բնակարանի խնդրի լուծմանը, քանի որ մատչելի բնակարանները հասանելի կլինեն նաև նրանց, բ) կնպաստի ՀՀ համա-չափ զարգացմանը, քանի որ Երևանի հետ մեկտեղ բնակչություն կկենտրոնանա նաև մարզերում, որի արդյունքում կզարգանան նաև դրանք։

2 Անգամ 1946-48թթ. Մեծ հայրենադարձությունը, որը կազմակերպվել էր Կրեմլի մակարդակով, իրականացվեց հանպատրաստից և հախուռն առանց ռազմավարության և հայեցակարգի [տե ս 16, էջ 107-119]։

րենադարձներին որպես նրանց տրամադրվող արտոնություն1, հայրենադարձության հիմնադրամի որպես այդ գործընթացը կազմակերպող, իրականացնող և դրան օժանդակող մարմնի ստեղծում2։

Թե հայեցակարգի, թե օրինագծի պարագայում ընդհանուր առմամբ խնդիրն այն է, որ դրանք կանոնակարգում են ծրագրված հայրենադարձության հետ կապված խնդիրները, երբ պետությունն ինքն է վարում հայրենադարձության քաղաքականություն։ Այդ իսկ պատճառով դրանք միայն մասնակիորեն են վերաբերում տարերային հայրենադարձության հետ առնչվող խնդիրներին։ Հետևաբար, կարելի է ասել, որ դրանք որոշակիորեն հնացած են և լիովին չեն համապատասխանում հայրենադարձության հետ կապված արդի իրողություններին։ Ուստի, անհրաժեշտ է ա) վերը թվարկված առաջարկությունների հաշվառմամբ համապատասխան լրամշակման ենթարկել ինչպես Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը, այնպես էլ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, բ) ընդունել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրինագիծը ԱԺ-ում տալով դրան իրավական փաստաթղթի օրենքի կարգավիճակ։

Ընդհանուր առմամբ, տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստան եկած սփյուռքահայերի նկատմամբ պետական քաղաքականությունը, հաշվի առնելով վերջինիս սահմանափակ հնարավորությունները, պետք է հենվի ոչ թե պետության կողմից նրանց նյութական և այլ բարիքներ առատորեն տրամադրելու սկզբունքի, այլ նրանց հնարավորություն տալու վրա, որպեսզի իրենք սեփական աշխատանքի և տաղանդի շնորհիվ ստեղծեն այդ բարիքներն իրենց համար, ինչը, վերջիններիս խնդիրներն էականորեն լուծելուց բացի, զգալի նպաստ կբերի նաև երկրին։

Մայիս, 2017թ.

1 «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, հոդված 12, կետ 1, ենթակետ 5, https://www.google.am/url?sa=t&rct=j&q&esrc=s&source=web&cd=3&cad= rja&uact=8&ved=0ahUKEwi4jdCNofvPAhVC1hQKHa-IBcMQFggpMAI&url=http%3A%2F% 2Fwww.mindiaspora.am%2Fres%2F3.%2520Iravakan%2520akter%2FNaxagcer%2FNaxagic%2520 (3).doc&usg=AFQjCNGvXFU1bZHf22JiZYV8Cg17ZlOhoQ

2 Հայեցակարգ հայրենադարձության գործընթացի կազմակերպման, հոդված 2, կետ 4, www.google.am/url?sa=t&rct=j&q&esrc=s&source=web&cd=1&cad=rja&uact=8&ved=0ahUKEwi-54WNoPvPAhWH2SwKHSG1Ah8QFggZMAA&url=http%3A%2F%2Fwww.mindiaspora.am% 2Fres%2F3.%2520Iravakan%2520akter%2F0.%2520ALL%2FHayecakargHayren. Nor.doc&usg=AFQjCNE51pyzJH9mSkmDHSxIyZRG6UlIUw&bvm=bv.136811127%2Cd.bGg

Աղբյուրներ և գրականություն

1. «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հ.Այվազյան, Եր., «Տիգ-րան Մեծ» հրատարակչություն, 2003։

2. «Դեռ կեանք մը կայ Հալէպի մէջ պլպլացող, պէտք է բոցավառել զայն». Կարօ Իւզպաշեան, Գանձասար, փետրուար Գ. 2017։

3. Ֆրանսայի երեք ձայնասփիւռներուն կողմէ կազմակերպուած «ռատիօթոն»ին սուրիահայութեան ի նպաստ 120 հազար եւրօ հանգանակուեցաւ, Գանձասար, փետրուար Դ. 2017։

4. ՆՍՕՏՏ Արամ Ա. վեհափառ հայրապետին հովուապետական այցելութիւնը Հալէպ եզակի խանդավառութիւն ստեղծեց հալէպահայութեան մօտ, Գանձասար, Յունուար Բ., 2017։

5. Հարությունյան Լ., Լիբանանի կրոնա-համայնքային համակարգը, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», թիվ 19, Եր., «Զանգակ-97», 2000։

6. Իրան Հըզպալլայի միջոցով «պատգամ» կ՚ուղարկէ Իսրայէլին եւ Թրամփին, Նոր օր, 2017թ., փետրվարի 23, թիվ 8։

7. Կէսգիշերային միաժամանակեայ ոստիկանական գործողութիւն ՀԷ-ՏԷ-ՓԷի երեսփոխաններու դէմ. ՀԷ-ՏԷ-ՓԷի համանախագահներ Սէլահատտին Տէմիր-թաշ ու Ֆիկէն Եիւքսէքտաղ ներառեալ 11 երեսփոխաններ հսկողութեան տակ առնուեցան, Նոր Մարմարա, 04 նոյեմբեր 2016։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

8. Հարությունյան Գ., Հայաստան-Սփյուռք. նոր մարտահրավերներ, «21-րդ ԴԱՐ», թիվ 2, 2015։

9. Ատանալեան Գ, Սուրիոյ միջազգային տագնապը եւ սուրիահայութեան հերոսական պայքարը, Գանձասար, Փետրուար Բ, 2017։

10. Սփյուռքահայ կազմակերպություններ, խմբագիր Հ.Այվազյան, Եր., 2002։

11. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հ.Այվագյան, Եր., «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2002։

12. Ղանալանյան Տ, Բեյրութի Հայկազյան համալսարանը, «Գլոբուս», թիվ 2, 2013։

13. Գասպարյան Ս, Իրաքի «Հավրեսք» հայկական գյուղը ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտերում, Ազգ, դեկտեմբերի 9։

14. Պեարոսյան Ք, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1988-2001թթ., Եր., «Գիտություն», 2011։

15. Հակոբյան Հ, Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական ու իրավական հիմքերը, Եր., «Ասողիկ», 2002։

16. Թիթիզյան Մ, 1946-48թթ. հայրենադարձությունը ականատեսների հուշերում, «1946-48թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Լիմուշ», 2009։

ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈԻԼՈԻՄ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

ՎահրամՀովան

Ամփոփագիր

Հայրենադարձությունը, ըստ կազմակերպվածության աստիճանի, լինում է ծրագրված և տարերային: Ներկա սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ՀՀ-ին իրականացնել ծրագրված հայրենադարձություն: Մինչդեռ Մերձավոր և Միջին Արևելքում ընթացող գործընթացները լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցնում տարածաշրջանի հայ համայնքները մեծացնելով այնտեղից տարերային հայրենադարձության ալիքների հավանականությունը: Տարերային հայրենադարձության հնարավոր նոր ալիքներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործնական քայլերը հայրենադարձության հիմնադրամի ստեղծում, բարեգործական կազմակերպությունների կողմից հայրենադարձության ծրագրերի իրականացում, ՀՀ և ԼՂՀ անմշակ հողատարածքների հաշվառում դրանք հայրենադարձներին հատկացնելու նպատակով, հայրենադարձների նկատմամբ հատուկ հարկային քաղաքականության որդեգրում, տեղեկատվական աջակցության կենտրոնի ստեղծում, մատչելի բնակարանաշինության քաղաքականության որդեգրում, հայրենադարձության մասին օրենսդրական հենքի բարելավում:

АРМЯНСКИЕ ОБЩИНЫ БЛИЖНЕГО И СРЕДНЕГО ВОСТОКА НА НЫНЕШНЕМ ЭТАПЕ: ПРОБЛЕМА РЕПАТРИАЦИИ

Ваграм Овян

Резюме

С точки зрения степени организованности, репатриация бывает запланированная и стихийная. Нынешние ограниченные возможности не позволяют РА осуществлять запланированную репатриацию. Между тем процесс на Ближнем и Среднем Востоке столкнули армянские общины региона с серьезнейшими вызовами, увеличивающим вероятность волн стихийной репатриации оттуда.

Чтобы быть готовыми к новым волнам стихийной репатриации, необходимо осуществить следующие практические шаги: создание фонда репатриации, осуществление репатриационных программ со стороны благотворительных ор-

ганизаций, учет необработанных земель в РА И НКР для их предоставления репатриантам, принятие специальной налоговой политики в отношении репатриантов, создание центра информационной поддержки, осуществление политики строительства доступного жилья, улучшение законодательной базы по вопросам репатриации.

ARMENIAN COMMUNITIES OF THE NEAR AND MIDDLE EAST IN THE CURRENT PHASE: THE ISSUE OF REPATRIATION

Vahram Hovyan

Resume

Repatriation by the level of its organization can be planned and spontaneous. The current limited means do not allow the Republic of Armenia to carry out planned repatriation. Meanwhile, processes occurring in the Near and Middle East pose serious challenges to be faced by the Armenian communities of the region, increasing the chances for spontaneous repatriation from there.

In order to be prepared for possible waves of spontaneous repatriation, the following practical steps need to be taken: establishing a fund for repatriation, implementing repatriation programs by charities, recording unused lands to allot those to repatriates, adopting special tax policies for repatriates, establishing an information support center, affordable housing policies, and improving legislation on repatriation.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.