Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ-ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ'

ԱՐՑԱԽԻ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ-ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
24
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
վերաբնակեցում / Քաշաթաղի շրջան / ժամանակավոր գրանցում / Շահումյանի շրջան / Բերձոր / Քարվաճառ / լեգիտիմություն / իշխանափոխություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Էլբակյան Էդգար, Հակոբյան Ալեքսան

Սույն հոդվածը քննության է առնում Քաշաթաղի շրջանի և վերաբնակեցման պատմությանը վերաբերող մի սկզբնաղբյուրային նշանակության փաստաթուղթ։ Վերջինս զեկուցագիր-տեղեկանք է, որ կազմվել է 2003 թ․ մայիսին շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի կողմից և վերնագրված է՝ «Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների ժամանակավոր գրանցումները շարունակելու արդյունավետության մասին»։ Փաստաթուղթը կցվել է կառավարության որոշման նախագծին՝ որպես փորձագիտական-ապացուցողական հիմնավորում։ Ժամանակավոր գրանցումը թույլ էր տալիս վերաբնակչին պահպանել նախորդ գրանցման վայրում գրանցումը՝ զուգահեռաբար ստանալով ժամանակավոր գրանցում նոր վայրում։ Այս կարգը գործում էր միայն Քաշաթաղի շրջանում և ընկած էր եղել վերջինիս ստեղծման հիմքում՝ որպես վերաբնակեցման գործիքակազմի մաս։ Պատմական այս ժամանակաշրջանում, երբ փոխվում էր Քաշաթաղի շրջանի դե-ֆակտո վարչական կարգավիճակն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ընդհանուր կառուցվածքում՝ տանելով դեպի շրջանի լիակատար ինկորպորացիա արցախյան վարչատարածքային և ներպետական համակարգին, քննարկվում էր վերաբնակիչներին տրվող ժամանակավոր գրանցման համակարգը չեղարկելու հարցը։ Հոդվածի նպատակն է բացահայտել հետազոտության օբյեկտ հանդիսացող փաստաթղթի վարչական-բյուրոկրատական, ինչպես նաև քաղաքական նշանակությունը։ Հոդվածի հետազոտական խնդիրները կոչված են պատասխանելու այն հարցերին, թե ինչ պայմաններում է կազմվել այդ փաստաթուղթը, ինչ վիճակագրական տվյալներ է պարունակում վերաբնակեցման պատմության համար և ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար է ստեղծվել։ Մեր կողմից որդեգրված համակարգային և խոսույթային վերլուծության մեթոդները թույլ են տվել քաղաքագիտության և սոցիոլոգիայի դիտանկյուններից վերհանելու պատմական մեծ համատեքստում այս փաստաթղթի դերը, դրանում արծարծված համատեքստային դրսևորումները, ինչպես նաև վիճակագրական սկզբնաղբյուրի նշանակությունը։ Հետազոտության արդյունքում ցույց է տրվում, որ փաստաթուղթն ունի ապացուցողական-ջատագովաբանական նշանակություն և կոչված է պատմական անցյալի արժևորման միջոցով լեգիտիմացնելու վերաբնակեցման հետ կապված քաղաքական ագենտներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

A REPORT BY THE HEAD OF KASHATAGH PROVINCE OF ARTSAKH AS A PRIMARY SOURCE FOR REPOPULATION PROCESS HISTORY

This article discusses a primary source associated with the history of the Kashatagh region and the resettlement process there. The document is a report written in May 2003 by the head of the regional administration, Aleksan Hakobyan. The document is entitled “On the Effectiveness of Continuing the Temporary Registration of Resettlers in the Kashatagh Region”. The document was attached to the draft government decree as an expert justification. Temporary registration allowed resettlers to keep the registration in the old place of inhabitance, while simultaneously receiving temporary registration in the new place. This procedure was in act only in the Kashatagh region and formed the basis for its creation as part of the resettlement toolkit. In the historical period under review, when the actual administrative status of the Kashatagh region in the general structure of the Republic of Artsakh and the Republic of Armenia was changing, which led to the full inclusion of the region in the Artsakh administrative-territorial and intrastate system, the issue of abolishing the system of temporary registration of resettlers was discussed...This article discusses a primary source associated with the history of the Kashatagh region and the resettlement process there. The document is a report written in May 2003 by the head of the regional administration, Aleksan Hakobyan. The document is entitled “On the Effectiveness of Continuing the Temporary Registration of Resettlers in the Kashatagh Region”. The document was attached to the draft government decree as an expert justification. Temporary registration allowed resettlers to keep the registration in the old place of inhabitance, while simultaneously receiving temporary registration in the new place. This procedure was in act only in the Kashatagh region and formed the basis for its creation as part of the resettlement toolkit. In the historical period under review, when the actual administrative status of the Kashatagh region in the general structure of the Republic of Artsakh and the Republic of Armenia was changing, which led to the full inclusion of the region in the Artsakh administrative-territorial and intrastate system, the issue of abolishing the system of temporary registration of resettlers was discussed. The methods of systematic and discursive analysis adopted by us made it possible to highlight the role of this document in a large historical context, the contextual manifestations discussed in it, as well as the statistical significance of this source from the point of view of political science and sociology. As a result of the study, it is shown that the document has an evidence-apologetic value and is designed to legitimize political agents associated with the resettlement process through an assessment of the historical past.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ-ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(14), 2022

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ

ԱՐՑԱԽԻ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ-ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ* 1

ՀՏԴ 94 (930.25) 10.52063/25792652-2022.3.14-10

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Երևանի պետական համալսարանի ՀՀԻ ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն elbakyan.edgar@ysu.am

ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն iakobialex@yahoo.com

Սույն հոդվածը քննության է առնում Քաշաթաղի շրջանի և վերաբնակեցման պատմությանը վերաբերող մի սկզբնաղբյուրային նշանակության փաստաթուղթ։ Վերջինս զեկուցագիր-տեղեկանք է, որ կազմվել է 2003 թ. մայիսին շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի կողմից և վերնագրված է՝ «Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների ժամանակավոր գրանցումները շարունակելու արդյունավետության մասին»։ Փաստաթուղթը կցվել է կառավարության որոշման նախագծին՝ որպես փորձագիտական-ապացուցողական հիմնավորում։ Ժամանակավոր գրանցումը թույլ էր տալիս վերաբնակչին պահպանել նախորդ գրանցման վայրում գրանցումը՝ զուգահեռաբար ստանալով ժամանակավոր գրանցում նոր վայրում։ Այս կարգը գործում էր միայն Քաշաթաղի շրջանում և ընկած էր եղել վերջինիս ստեղծման հիմքում՝ որպես վերաբնակեցման գործիքակազմի մաս։ Պատմական այս ժամանակաշրջանում, երբ փոխվում էր Քաշաթաղի շրջանի դե-ֆակտո վարչական կարգավիճակն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ընդհանուր կառուցվածքում՝ տանելով դեպի շրջանի լիակատար ինկորպորացիա արցախյան վարչատարածքային և ներպետական համակարգին, քննարկվում էր վերաբնակիչներին տրվող ժամանակավոր գրանցման համակարգը չեղարկելու հարցը։ * 1

* Հոդվածը ներկայացվել է 14.09.2022թ., գրախոսվել' 19.09.2022թ., տպագրության ընդունվել' 30.10.2022թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսական աջակցությամբ 20TTSH-074 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։

10

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Հոդվածի նպատակն է բացահայտել հետազոտության օբյեկտ հանդիսացող փաստաթղթի վարչական-բյուրոկրատական, ինչպես նաև քաղաքական նշանակությունը։ Հոդվածի հետազոտական խնդիրները կոչված են պատասխանելու այն հարցերին, թե ինչ պայմաններում է կազմվել այդ փաստաթուղթը, ինչ վիճակագրական տվյալներ է պարունակում վերաբնակեցման պատմության համար և ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար է ստեղծվել։

Մեր կողմից որդեգրված համակարգային և խոսույթային վերլուծության մեթոդները թույլ են տվել քաղաքագիտության և սոցիոլոգիայի դիտանկյուններից վերհանելու պատմական մեծ համատեքստում այս փաստաթղթի դերը, դրանում արծարծված համատեքստային դրսևորումները, ինչպես նաև վիճակագրական սկզբնաղբյուրի նշանակությունը։

Հետազոտության արդյունքում ցույց է տրվում, որ փաստաթուղթն ունի ապացուցողական-ջատագովաբանական նշանակություն և կոչված է պատմական անցյալի արժևորման միջոցով լեգիտիմացնելու վերաբնակեցման հետ կապված քաղաքական ագենտներին։

Հիմնաբառեր՝ վերաբնակեցում, Քաշաթաղի շրջան, ժամանակավոր գրանցում, Շահումյանի շրջան, Բերձոր, Քարվաճառ, լեգիտիմություն, իշխանափոխություն:

Մուտք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից և ծավալված ռազմական գործողություններից հետո հայկական կողմի փաստացի ենթակայության և 2006 թ.-ից ներպետական օրենսդրությամբ արցախյան իրավազորության տակ անցան նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քյալբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի

(ամբողջությամբ), Ջաբրայիլի, Ֆիզուլու և Աղդամի (մասնակի) շրջանների տարածքները։ Այս տարածքներից Քյալբաջարի տեղում (որոշ փոփոխություններով) ձևավորվեց Շահումյանի (Քարվաճառի) շրջանը, իսկ Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանները միավորվեցին Քաշաթաղի շրջանի տարածքի մեջ, որ կազմավորվել է 1993 թ. դեկտեմբերի 2-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ (ԼՂՀ ՊՊԿ հ. 335 որոշում)։ Մեկ օր անց՝ դեկտեմբերի 3-ին, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի1 11 որոշմամբ Քաշաթաղի շրջանում ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Ալեքսան Հակոբի Հակոբյանը (նույն տեղում)։ Քաշաթաղի շրջանի կենտրոնը դարձավ վերանվանված Բերձոր քաղաքը։

Սկսած 1992 թ.-ից սպորադիկ, իսկ 1994 թ.-ից ՀՀ կառավարության մասնակցությամբ մեկնարկեց գերազանցապես ՀՀ բնակավայրերից դեպի Քաշաթաղի, ապա նաև Շահումյանի (Քարվաճառի) շրջաններ բնակչության վերաբնակեցումը։ Այս գործընթացի արդյունքում նշված երկրամասերում հիմնվել են 100-ից ավելի նոր գյուղեր և 5 նոր քաղաքներ։ 2000-ական թվականների սկզբից պայմանավորված մի կողմից՝ ՀՀ-ում բնակչության կենսամակարդակի ընդհանուր բարձրացմամբ, ինչպես նաև քաղաքական սերնդափոխությամբ, փոփոխվում են վերաբնակեցման գործընթացի հանդեպ ռազմավարական մոտեցումները, ծայր է առնում նոր վերաբնակիչների զանգվածային արտահոսք դեպի հին բնակության շրջաններ։ Հետագա տարիներին զանգվածային վերաբնակեցման գործընթացը հիմնականում փոխարինվել է «տեղային» լուծումներով, այն է՝ ըստ տեղերում առկա որակավորված մասնագետների պահանջարկի թիրախային հրավերներով։ 2020 թ.

1 ԼՂՀ ՊՊԿ – ճգնաժամային կառավարման բարձրագույն մարմին Արցախում 1992-1994 թթ.։ Կազմված էր 7 անդամից, նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը։

11

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Արցախյան երրորդ պատերազմի (սեպտեմբերի 27 - նոյեմբերի 9) արդյունքում ՀՀ-ՌԴ-ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության դրույթներով և դրանից հետո այդ տարածքներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման և տեղահանության։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի որոշումը

1993-2004 թթ. տարիները համընկնում են Ա. Հակոբյանի ղեկավարման շրջանին և բնորոշվում են որպես զանգվածային վերաբնակեցման քաղաքականություն։ Մեր ձեռքի տակ առկա «Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների ժամանակավոր գրանցումները շարունակելու արդյունավետության մասին» զեկուցագիր-տեղեկանքը,

12

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

որը հեղինակել է Ա. Հակոբյանը և թվագրված է 2003 թ. մայիսի 20, պահպանվում է հեղինակի անձնական արխիվում և անգնահատելի տեղեկություններ է պարունակում այդ տարիներին վերաբնակեցման և Քաշաթաղի ճակատագրի շուրջ ներէլիտար քննարկումների վերհանման տեսանկյունից։ Պատմական այս շրջանում, երբ փոխվում էր Քաշաթաղի շրջանի դե-ֆակտո վարչական կարգավիճակն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ընդհանուր կառուցվածքում՝ տանելով դեպի շրջանի լիակատար ինկորպորացիա արցախյան վարչատարածքային և

ներպետական համակարգին, քննարկվում էր վերաբնակիչներին տրվող ժամանակավոր գրանցման համակարգը չեղարկելու հարցը։ Ժամանակավոր գրանցումը թույլ էր տալիս վերաբնակչին՝ պահպանել նախորդ գրանցման վայրում գրանցումը՝ զուգահեռաբար ստանալով ժամանակավոր գրանցում նոր վայրում։ Այս կարգը գործում էր միայն Քաշաթաղի շրջանում և ընկած էր եղել վերջինիս ստեղծման հիմքում՝ որպես զանգվածային վերաբնակեցման գործիքակազմի մաս։ Մենք քաղաքագիտության և սոցիոլոգիայի տեսանկյուններից համակարգային և խոսույթային վերլուծության ենք ենթարկել այս փաստաթուղթը՝ նպատակ ունենալով վերջինիս մեջ ամփոփված տեղեկությունների միջոցով լույս սփռել Քաշաթաղի պատմության առաջին շրջանի վրա։

Քննարկում և արդյունքներ

Հետազոտության առարկա հանդիսացող փաստաթղթի համակողմանի ուսումնասիրությունն անհնար է առանց այն մեծ համատեքստը ձևավորող քաղաքական իրակությունների քննության, որոնք ներկայացնում են տվյալ փաստաթղթի, այսպես ասած, «դարաշրջանը»։ Այդ իրակությունները երկշերտ են և պայմանավորված են առաջին մակարդակում 1998 թ.-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ, արտահերթ իշխանափոխությամբ և երկրորդ մակարդակում՝ Քաշաթաղի շրջանի վրա այդ իշխանափոխության թողած ազդեցությամբ։ Այսպես՝ չնայած շրջանն ի սկզբանե Արցախի կազմում էր՝ ընդհուպ մինչև 2002 թ.-ը, ֆինանսավորումն իրականացվում էր առավելապես ՀՀ-ից։ Համապատասխանաբար ֆինանսական հաշվետվությունը ևս ներկայացվում էր Հհին, իսկ վարչականը՝ Արցախին։ 2002 թ.-ից ֆինանսավորումը ևս սկսել է իրականացվել Ստեփանակերտից (Հարցազրույց Ա. Հակոբյանի հետ)։ Այս փոփոխությունները տեղի էին ունենում հայաստանյան՝ վերը հիշատակված իշխանափոխության արդյունքում՝ պետականության հետագա և նորովի ինստիտուցիոնալացման համաշարում, որի պայմաններում Քաշաթաղն իր ոչ ստանդարտ կարգավիճակով ընկալվում էր որպես «համակարգից դուրս»։

Պատմա-քաղաքագիտական գրականության մեջ կա համաձայնություն առ այն, որ արտահերթ կամ հեղափոխական իշխանափոխությունները հանգեցնում են ոչ միայն իշխող անձանց վերնախավի, այլև ամբողջ քաղաքական, իսկ երբեմն էլ՝ հասարակական հանրակարգերի (ինստիտուտների) փոփոխությանը (Tiruneh 2; Lachapelle et al. 8-9)։ 1998թ. Հայոց համազգային շարժում կուսակցությանը քաղաքական լուսանցք մղած լինելով՝ նոր իշխանությունը վերջինիս գործուն անդամ Ա. Հակոբյանին և նրա ղեկավարած Քաշաթաղի շրջանն ու դրան բնորոշ յուրահատկությունները համարում էր պետականության նոր կարգերին ոչ համահունչ։

Ահա այսպիսի համաշարում խոսքի առարկա փաստաթուղթն ընթացիկ վարչարարական նշանակությունից զատ՝ վերածվում է մի յուրատեսակ ջատագովաբանական տրակտատի, որի նպատակը սեփական ճշմարտացիության և սեփական լեգիտիմության հավաստումն է։ Վերջինս իրականացվում է անցյալին կատարվող պարբերական հղումներով՝ կառուցարկելով յուրատեսակ

«լեգիտիմություն ժառանգության միջոցով» տեսակերպ։ Վերջինիս պարագայում արժևորվում են քաղաքական ագենտի՝ անցյալում կատարած արարքները, քայլերն ու ծրագրերը՝ դրանից բխեցնելով ներկայում և ապագայում իր ղեկավարելու

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ճշմարտացիությունն ու նպատակահարմարությունը, այն է' լեգիտիմությունը (օրինակարգությունը): Ըստ որում' հաճախ այդ լեգիտիմությունը հայցվում է հենց լեգիտիմացման աղբյուր ներկայացվող անցյալի ժառանգության պաշտպանության և շարունակման համար։ Այս պարագայում առաջնային նշանակություն է ստանում տեքստերի, պատումի (նարատիվ) և խոսույթի (դիսկուրս) մակարդակում և հանրային հիշողության մեջ այդ ժառանգությունն արժևորելը։

Ասվածն ամբողջությամբ համահունչ է հանրային հիշողության կառուցարկման և պատմական դրվագների միջոցով առաջնորդության հիմնավորման վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ առկա տեսական հիմնադրույթների հետ։ Այսպես՝ Վորվիկի համալսարանի բիզնես դպրոցի հանրային առաջնորդության մասնագետ Քեյթ Գրինտը կարծում է, որ հնագույն ժամանակներից սկսած՝ առաջնորդության մասին մեր պատկերացումները հիմնված են գրավոր տեքստերի վրա, որից բխում է ուղիղ կապը գրավոր տեքստի և առաջնորդության ընկալման միջև՝ լինի դա ռազմական առաջնորդների, թե քաղաքական խմբերի դեպքում (Grint 3)։ Ավելին՝ նույն հեղինակի կարծիքով՝ հենց պատմական դրվագների միջոցով է տարորոշվում լավ և վատ առաջնորդությունը (Jimenez-Luque 2)։ Իսկ արդեն պատմական դրվագների շուրջ հանրային հիշողությունը և ընկալումները ձևավորվում են սոցիալական ագենտների միջև փոխշփումների, այդ թվում՝ մրցակցության արդյունքում՝ հաշվի առնելով, որ վերջին ատյանի ճշմարտություն լինելու համար շատ հաճախ պայքարում են մեկից ավելի «ճշմարտություններ» (Fairhurst and Grant 174)։ Այս սոցիալ-կոնստրուկտիվիստական հիմնադրույթից էլ հենց բխում է, որ լինելով սոցիալական կերտածո՝ պատմական հիշողությունը կարող է ազդել ներկայի և ապագայի վրա՝ վերածվելով կամ ստատուս քվոյի պահպանման, կամ փոփոխության հարուցման աղբյուրի (Jimenez-Luque 2)։ Մեր կողմից հետազոտվող փաստաթղթի դեպքում համաձայն Ա. Խիմենես-Լուկեի տեսական ձևակերպման՝ ստատուս-քվոյի և փոփոխության պայքարի պայմաններում փորձ է արվում պատմական փաստերի շուրջ գրավոր հիշողության և «լեգիտիմություն ժառանգության միջոցով» տեսակերպի կառուցարկման շնորհիվ պահպանել ստատուս-քվոն, այն է՝ ժամանակավոր գրանցումների համակարգը։

Դա արվում է ինչպես անցյալի օրենսդրական ակտերին կրկնվող հղումներով («վերաբնակեցման կառավարական մայր որոշումների ... դրույթներով...», «... մեր երկրի բարձրագույն ղեկավարության կողմից խորապես մտածված և սահմանված կարգով (ընդգծումը մերն է – Է.Է., Ա.Հ.), 1994 թ. փետրվարի 7-ի հմր 68գ կառավարական որոշման 5-րդ կետի համաձայն»), այնպես էլ փաստարկումների հերթագա թվարկումով։ Փաստարկումների հիմնական տեսակը գործառնական բնույթի է՝ նպատակ ունենալով ցույց տալ պաշտպանվող համակարգի՝ վերաբնակեցման գործում ունեցած և ունենալիք արդյունավետությունը։ Այսպես՝ «Ժամանակավոր գրանցումն առաջին հերթին ունի աշխատանքային մեխանիզմի նշանակություն։ Վերաբնակի այն թույլ է տալիս իր բնավորվելու վերջնական վճիռը կայացնել ոչ թե նոր բնակության վայր տեղափոխվելուց առաջ, ինչպես որ, փաստորեն, ստիպված են անել ԼՂՀ այլ շրջանների վերաբնակիչները մշտական գրանցման պատճառով (դրա բոլոր բացասական հետևանքներով), այլ

տեղափոխվելուց հետո' վերաբնակեցման սկզբնական' բնավորման փուլում, ինչքան էլ որ դա երկար տևի»,– նշված է փաստաթղթում։ Այս փաստարկումների շարքում հեշտ է հանդիպել նաև ԽՍՀՄ շրջանից եկող և 1990-ական թթ. շարունակվող պատերնալիստական պետականաշինության ոգուն բնորոշ հիմնավորումներ։ Դիցուք՝ «... ժամանակավոր գրանցումը նաև ամենակարևորն է արտոնությունների շարքում, քանի որ արձանագրում է վերաբնակեցման նկատմամբ պետության որոշակի վերաբերմունքը։ Հենց դա է ցույց տալիս, որ պետությունը վերաբնակեցման պատասխանատվությունը չի թողնում միայն վերաբնակչի վրա, այլ շարունակաբար պահում է իր ձեռքում: Դրանով է նա համոզում վերաբնակչին, որ անկախ նրանից, թե

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

վերջինս երբ է կայացնելու վերջնական բնավորման իր կամավոր վճիռը (մշտական գրանցման ակտով), ինքը' պետությունը, վերաբերվում է նրան անվերապահ «ավանսային» հարգանքով և օժտում նոր բնակավայրի քաղաքացու բոլոր իրավունքներով... Սրանով է փոխհատուցվում այն օբյեկտիվ ու մարդկայնորեն հասկանալի մինուսը, որը սպառնում է վերաբնակեցման պատվավոր պատասխանատվություն ստանձնած հայ մարդուն: Սա է ամենակարևորը, որը վերաբնակեցման գործը դարձնում է իրոք կամավոր, որը վերաբնակեցվողին տունը և առաջին արտոնությունները ստանալուց հետո չի գցում «թակարդն ընկածի» վիճակի մեջ և այդպիսով դարձնում վախեցած ու բողոքավոր... Սա է առավել ևս, որ հնարավորություն է տալիս վերաբնակչին և ինչ-որ չափով հոգեբանորեն ստիպում նրան ապրել ու անձնական անսպառ ներդրումներ կատարել այն ծանր քաշաթաղյան պայմաններում, երբ հատկացվող տունն իրականում կիսաավերակ է, իսկ կոմունիկացիաներն ու կրթա-մշակութային ենթակառուցվածքները' դեռ նոր-նոր ստեղծվող»:

Հաշվի էր առնվում նաև կարճաժամկետ օգուտի և երկարաժամկետ վնասի փոխհարաբերակցությունը. «Բոլոր դեպքերում' վերաբնակեցման տեսությունը

պահանջում է պահպանել չբնավորվող վերաբնակների ետ վերադարձի հեշտացված մեխանիզմներ, որոնք պիտի հնարավորին չափ բացառեն վերաբնակվելու պատասխանատվության նկատմամբ տագնապը և դրանով վերաբնակեցման գործընթացի մեջ ներառվելու դաշտ ստեղծեն հասարակության բոլոր խավերի ու խմբերի համար... Մյուս կողմից' ետ վերադարձի հեշտացված պայմանները պետք է բավարար լինեն, որպեսզի չհաջողված (չբնավորված) վերաբնակիչների պատճառով հայկական հասարակության մեջ չառաջանա բողոքի կամ անբարյացակամության միտում վերաբնակեցման պետական (թեկուզ և գաղտնի կամ քիչ ռեկլամվող) ծրագրի ու աշխատանքների նկատմամբ: Իսկ ժամանակավոր գրանցումը, ինչպես ասվեց, դրա ամենակարևոր գրավականն է»։ Ասելիքն առավել հիմնավոր դարձնելու համար ներկայացվում էին նաև իրավաքաղաքական փաստարկներ առ այն, որ «մշտական գրանցումը ... սահմանադրական պարտադիր նորմ չէ», և որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային դիվանագիտական չլուծվածության պարագայում ժամանակավոր գրանցումն ավելի ճկուն և արդյունավետ մեխանիզմ է «և' ներքին ու արտաքին շրջանառության տեսանկյունից, և' վերաբնակչի մարդկային իրավունքների հաշվառման տեսանկյունից (անձի, բնակավայրի և սերունդների հնարավոր առավելագույն անվտանգության իրական երաշխիք)»։

Է. Էլբակյանի առաջ քաշած «լեգիտիմություն ժառանգության միջոցով» տեսական մոտեցումը կարող ենք համարել Պրինստոնի և Թել-Ավիվի համալսարանների քաղաքագետ Ուրիել Աբուլոֆի ներկայացրած բացասական քաղաքական լեգիտիմության ենթատեսակ։ Ըստ հեղինակի՝ բացասական քաղաքական լեգիտիմությունը վերաբերում է լեգիտիմության օբյեկտին, պարզ ասած՝ այն պատասխանում է «ի՞նչն է լեգիտիմ» հարցին, ոչ թե «ո՞վ է լեգիտիմացնողը», որն արդեն դրական քաղաքական լեգիտիմության տիրույթում է (Abulof 2)։ Մեր կողմից հետազոտվող փաստաթղթում կարմիր թելի պես անցնում է այդ ինքնալեգիտ իմացնող մոտիվն առ այն, վերաբնակեցումը լեգիտիմ է, իսկ դրա համար արդյունավետ է ժամանակավոր գրանցման համակարգի պահպանումը։ Հասկանալով, որ վերջինիս վերացումը դոմինոյի էֆեկտով կարող է կանգնեցնել նաև բուն վերաբնակեցման գործընթացը, որն էլ զուգահեռաբար կասկածի տակ կդնի իր լեգիտիմությունը՝ որպես շրջանի հիմնադիր-վերաբնակեցնողի՝ հեղինակը փաստաթղթի վերջում զգուշացնում է. «Անհրաժեշտ է անընդհատ պահպանել Քաշաթաղի շրջանի՝ հենց վերաբնակեցվող կարգավիճակը: Մշտական գրանցում ունեցողների կողքին պետք է անընդհատ շարունակեն լինել ժամանակավոր գրանցումով քաղաքացիներ: Պետք է

շարունակվեն վերականգնման աշխատանքները հենց որպես վերաբնակեցվող

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

տարածքի աշխատանքներ: Վերաբնակեցման դադարեցումը կամ ավարտը

(վերջակետը) ներքին և արտաքին խնդիրների ծագումով է հղի»:

Խոսքի առարկա փաստաթուղթն ունի նաև կարևոր սկզբնաղբյուրային-վիճակագրական նշանակություն վերաբնակեցման պատմության ուսումնասիրման համար: Պահպանված վիճակագրական տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին վերաբնակեցման տեմպերի, վերաբնակիչների թվաքանակի և պետականորեն հատկացվող բյուջետային միջոցների մասին։ Այսպես՝ փաստաթղթում առկա վիճակագրական հիշատակումներից հնարավոր է դառնում վերականգնել վերաբնակեցման առավել ակտիվ փուլում՝ 1997-2003 թթ. Քաշաթաղի շրջանի վարչակազմի տրամադրության տակ դրված կապիտալ շինարարության բյուջեն:

տարի բյուջե աճ

1997 250.000.000 դրամ տվյալը բացակայում է

1998 290.000.000 դրամ =18%|

1999 320.000.000 դրամ 9.375%Т

2000 310.000.000 դրամ =-3.2%i

2001 310.000.000 դրամ 0%

2002 375.000.000 դրամ =17.3%Т

2003 375.000.000 դրամ 0%

Աղյուսակ 1. Քաշաթաղի շրջանի կապիտալ շինարարության բյուջեն 1997-2003 թթ.

1999 թ.-ից հետո բյուջեի՝ քննվող շրջանում միակ անկումը 2000 թ.-ին, ապա կայունացումը նույն չափով 2001 թ.-ին բացատրվում են 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ շենքում տեղի ունեցած ահաբեկչությանը հաջորդած քաղաքական ճգնաժամով և անորոշությամբ, որի հաղթահարումից հետո, սակայն, ինչպես տեսնում ենք, աճի տեմպը վերականգնվել է, իսկ անվանական արժեքով բյուջեն հասել է քննվող շրջանի պատմական առավելագույնին: Այս բյուջեի % (մեկ երրորդը) մշտապես հատկացվել է շրջանի վերականգնման աշխատանքներին (հաղորդակցությունների կառուցմանը, հիմնարկա-դպրոցաշինությանը), իսկ %-ը (երկու երրորդը)' անհատական տների կառուցմանը: Այդ վերջին նպատակի համար տրամադրվող գումարի շուրջ %-ով տարեկան վերականգնվել է 60-70 տուն և բնակարան, իսկ մնացյալ %-ն անհատական պայմանագրերով և կատարված աշխատանքի դիմաց օգտագործված շինանյութի արժեքի չափով վճարվել է կիսաավերակ շինությունը սեփական ուժերով բնակելի վիճակի հասցրած վերաբնակիչներին: Կապիտալ շինարարության այսօրինակ

տեսակերպի, այն է' պետություն-վերաբնակիչ համագործակցության պայմաններում 1 տան ծախսը հասնում էր շուրջ 250.000-370.000 դրամի: Համեմատության համար նշենք, որ 1998 թ. ազատագրված հայրենիքի վերաբնակեցվող մեկ այլ շրջանում' Քարվաճառում1, 200 տան նախագծա-նախահաշվային փաստաթղթերով կառուցման համար ծախսվել է 400.000.000 դրամ, այսինքն' 1 տան համար 2.000.000 դրամ: Քաշաթաղի դեպքում հաշվարկները ցույց էին տալիս, որ ոչ մեծ տան նախագծա-նախահաշվային փաստաթղթերով կառուցումը կարող էր արժենալ 2.500.0003.500.000 դրամ: Այսպիսով' ընտրված տեսակերպի պայմաններում տնտեսումը կազմում էր շուրջ 10%: Փաստաթղթի կազմման ժամանակ Քաշաթաղում կար 106 բնակավայր, որից 71-ը' համայնք, 3-ը' քաղաք (Բերձոր, Կովսական, Միջնավան), և շուրջ 12300 բնակիչ: Բնակելի ֆոնդի 25%-ը բարվոք տներ էին' թվով շուրջ 1000, մնացյալը հարմարեցված էին բնակության համար: 1

1 Տեղին է հիշատակել, որ Քարվաճառի շրջանի վերաբնակեցված անդրանիկ չորս գյուղերը նույնպես ծնունդ են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ջանքերի: Դրանք են Թութխուն գետի ձորակի Ճումեն, Զուար, Թութխուն, Խնձորեկ (հետագայում' Հավսաթաղ) գյուղերը:

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Եզրակացություն

«Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների ժամանակավոր գրանցումները շարունակելու արդյունավետության մասին» զեկուցագիր-տեղեկանքի (20.05.2003թ.) սկզբնաղբյուրային և քաղաքագիտական հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջինս, կազմված լինելով Հայաստանի Հանրապետությունում իշխանության անցման՝ տրանզիցիայի ժամանակներում, որ բնորոշ են անցյալի վերատեսության դրսևորումներով, նպատակ ունի կանխելու այդ վերատեսության կիրարկումը վերաբնակեցման հարցում։ Որպես այդ նպատակին հասնելու միջոց է ընտրված զանգվածային վերաբնակեցման համար հիմնարար համարվող ժամանակավոր գրանցումների համակարգի վերատեսության կանխումը։ Մեր հետազոտական եզրակացությունները համապատասխանում են քաղաքական լեգիտիմության և հիշողության տեքստային կառուցարկման վերաբերյալ քաղաքագիտական և սոցիոլոգիական գրականության մեջ ներկայումս շրջանառվող հիմնական տեսական մոտեցումներին։

Խնդրո առարկա փաստաթուղթը, պարունակելով վիճակագրական տեղեկություններ Քաշաթաղի շրջանի 1997-2003 թթ. կապիտալ շինարարության բյուջեի, գյուղերի, քաղաքների և բնակչության թվի մասին, ունի արժեքավոր սկզբնաղբ-յուրային նշանակություն այդ ժամանակաշրջանում շրջանի վերաբնակեցման պատմության ուսումնասիրման տեսանկյունից։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Էլբակյան, Էդգար. Խորքային հարցազրույց Ալեքսան Հակոբյանի հետ, Երևան, 25.10.2018 թ.։

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտե. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին» հ. 335 որոշում. 3 դեկտեմբերի 1993 թ., Ստեփանակերտ, Արցախի Հանրապետության կառավարության արձանագրային բաժնի արխիվ

3. Abulof, Uriel. “‘Can’t buy me legitimacy’: the elusive stability of Mideast rentier

regimes”, Journal of International Relations and Development, 2015, (1-25),

doi:10.1057/jird.2014.32.

4. Fairhurst T. Gail, and Grant David. “The Social Construction of Leadership: A

Sailing Guide”, Management Communication Quarterly, 24(2) 171-210, DOI:

10.1177/0893318909359697.

5. Grint Keith. “A history of leadership”. In: Bryman A, Collinson D, Grint K, et al. (eds). The Sage Handbook of Leadership. Thousand Oaks, CA: Sage, 2011.

6. Jimenez-Luque, Antonia. “Reframing the past to legitimate the future: Building collective agency for social change through a process of decolonizing memory”, Leadership 2021, Vol. 0(0) 1-20, DOI: 10.1177/1742715021999892.

7. Lachapelle, Jean, et al. “Social revolution and authoritarian durability”, World Politics, 1-44, 2020, doi: 10.1017/S0043887120000106.

8. Tiruneh, Gizachew. “Social Revolutions: Their Causes, Patterns, and Phases”, SAGE Open, 4(3), 2014, https://doi.org/10.1177/2158244014548845.

WORKS CITED

1. Abulof, Uriel. “‘Can’t buy me legitimacy’: the elusive stability of Mideast rentier

regimes”, Journal of International Relations and Development, 2015, (1-25),

doi:10.1057/jird.2014.32.

2. Elbakyan, Edgar. Xork‘ayin harcazruyc Alek’san H akobyani het, Yerevan, [Indepth interview with Aleksan Hakobyan] 25.10.2018. (In Armenian)

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

3. Fairhurst T. Gail, and Grant David. “The Social Construction of Leadership: A Sailing Guide”, Management Communication Quarterly, 24(2) 171-210, DOI:

10.1177/0893318909359697.

4. Grint Keith. “A history of leadership”. In: Bryman A, Collinson D, Grint K, et al. (eds). The Sage Handbook of Leadership. Thousand Oaks, CA: Sage, 2011.

5. Jimenez-Luque, Antonia. “Reframing the past to legitimate the future: Building collective agency for social change through a process of decolonizing memory”, Leadership 2021, Vol. 0(0) 1–20, DOI: 10.1177/1742715021999892.

6. Lachapelle, Jean, et al. “Social revolution and authoritarian durability”, World Politics, 1-44, 2020, doi: 10.1017/S0043887120000106.

7. Lernayin Garabag i H anrapetowt‘yan Pastpanowt‘yan petakan komite. «Lernayin Garabag i H anrapetowt‘yan K‘asatag i srjanowm Lernayin Garabag i H anrapetowt‘yan Pastpanowt‘yan petakan komitei liazor nerkayacucic nsanakelow masin» h. 335 orosowm, Stepanakert, Arcaxi H anrapetut‘yan karavarowt‘yan arjanagrayin bazin [State Defence Committee of Nagorno-Karabakh Republic. No. 335 decree on “Appointing a Pplenipotentiary Rrepresentative of State Defence Committee in Kashatagh province of Nagorno-Karabakh Republic”] 03.12.1993. (In Armenian)

8. Tiruneh, Gizachew. “Social Revolutions: Their Causes, atterns, and hases”, SAGE Open, 4(3), 2014, https://doi.org/10.1177/2158244014548845.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

A REPORT BY THE HEAD OF KASHATAGH PROVINCE OF ARTSAKH AS A PRIMARY SOURCE FOR REPOPULATION PROCESS HISTORY

EDGAR ELBAKYAN

Yerevan State University, Institute for Armenian studies,

Center for Strategic Research, Research Fellow;

Yerevan, The Republic of Armenia

ALEKSAN HAKOBYAN

NAS RA, Institute of Oriental Studies,

Department of Christian Orient, Head;

Doctor of History,

Yerevan, The Republic of Armenia

This article discusses a primary source associated with the history of the Kashatagh region and the resettlement process there. The document is a report written in May 2003 by the head of the regional administration, Aleksan Hakobyan. The document is entitled “On the Effectiveness of Continuing the Temporary Registration of Resettlers in the Kashatagh Region”. The document was attached to the draft government decree as an expert justification. Temporary registration allowed resettlers to keep the registration in the old place of inhabitance, while simultaneously receiving temporary registration in the new place. This procedure was in act only in the Kashatagh region and formed the basis for its creation as part of the resettlement toolkit. In the historical period under review, when the actual administrative status of the Kashatagh region in the general structure of the Republic of Artsakh and the Republic of Armenia was changing, which led to the full inclusion of the region in the Artsakh administrative-territorial and intrastate system, the issue of abolishing the system of temporary registration of resettlers was discussed.

The methods of systematic and discursive analysis adopted by us made it possible to highlight the role of this document in a large historical context, the contextual

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

manifestations discussed in it, as well as the statistical significance of this source from the point of view of political science and sociology.

As a result of the study, it is shown that the document has an evidence-apologetic value and is designed to legitimize political agents associated with the resettlement process through an assessment of the historical past.

Keyword: Kashatagh region, resettlement, temporary registration, Shahumyan region, Berdzor, Karvachar, legitimacy, power change.

ДОКЛАД ГЛАВЫ КАШАТАХКСОИ РАЙОННОЙ АДМИНИСТРАЦИИ РЕСПУБЛИКИ АРЦАХ КАК ПЕРВОИСТОЧНИК ПО ИСТОРИИ ПЕРЕСЕЛЕНИЯ

ЭДГАР ЭЛБАКЯН

младший научный сотрудник центра стратегических исследований института арменоведческих исследований Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

АЛЕКСАН АКОПЯН

заведующий отделом Христианского Востока Института Востоковедения НАН РА, доктор исторических наук, г. Ереван, Республика Армения

В данной статье рассматривается первоисточник, связанный с историей Кашатахского района и процесса переселения. Документ представляет собой отчет-справку, написанный в мае 2003 году главой районной администрации Алексаном Акопяном. Документ озаглавлен «Об эффективности продолжения временной регистрации переселенцев в Кашатахском районе» и был приложен к проекту постановления правительства в качестве экспертного обоснования. Временная регистрация позволяла переселенцу сохранять регистрацию в прежнем месте регистрации, одновременно получая временную регистрацию на новом месте. Этот порядок действовал только в Кашатахском районе и лег в основу его создания как части переселенческого инструментария. В рассматриваемый исторический период, когда фактический административный статус Кашатахского района в общей структуре Республики Арцах и Республики Армения менялся, что привело к полному включению района в Арцахскую административнотерриториальную и внутригосударственную систему, обсуждался вопрос об отмене системы временной регистрации переселенцев.

Принятые нами методы систематического и дискурсивного анализа позволили выделить роль этого документа в большом историческом контексте, обсуждаемые в нем контекстуальные проявления, а также статистическую значимость этого источника с точки зрения политической науки и социологии.

В результате исследования показано, что документ имеет доказательноапологетическое значение и призван легитимизировать политических агентов, связанных с процессом переселения, через оценку исторического прошлого.

Ключевые слова: Кашатахский район, переселение, временная

регистрация, Шаумяновский район, Бердзор, Карвачар, легитимность, смена власти.

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.