Научная статья на тему 'Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության գործընթացը ՀՀ-ում հասարակական կարծրատիպերի դինամիկան'

Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության գործընթացը ՀՀ-ում հասարակական կարծրատիպերի դինամիկան Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
277
41
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Women Social-Political Participation Process in the RA and Dynamic of Social Steroetypes

The key component of social system democratization is participation of different social stratums and clusters in social-political prosesses and decisions making processes. In the scope of implantation and development of principles of participative democracy in the RA, the realization of idea of gender-based parity participation became especialy important.

Текст научной работы на тему «Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության գործընթացը ՀՀ-ում հասարակական կարծրատիպերի դինամիկան»

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ

ԿԱՆԱՆՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ֊ՈԻՄ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Քաղաքակրթության պատմությունը վկայում է, որ հասարակության կազմակերպման ու կառավարման տարբեր մոդելների շարքում առավել կենսունակ, հանրության հնարավորությունների դրսևորման, զարգացման տեմպերի ու հեռանկարների երաշխավորման տեսանկյունից առավել արդյունավետ տարբերակը ժողովրդավարությունն է: Տարբեր են նաև ժողովրդավարության գաղափարի իրականացման եղանակները'անմիջական և ներկայացուցչական, ազատական և պահպանողական: Խոսվում է նաև արևմտյան և արևելյան մոդելների, ամերիկյան, ֆրանսիական կամ շվեդական տարբերակների մասին և այլն: Գլխավոր գաղափարը, սկզբունքը սակայն մեկն է. հասարակության հնարավորինս լայն խավերի մասնակցությունը որոշումների ընդունման և կառավարման գործընթացներին: Այնուհանդերձ, ժողովրդավարական կառույցներն ու գաղափարները չի կարելի պատկերացնել մեկընդմիշտ տրված, քարացած սկզբունքների տեսքով: Այլապես, հասարակական կյանքում անխուսափելի են դառնում լճացումները, տեղապտույտները, ետընթացներն ու բախումնային իրավիճակները: Ժողովրդավարության մասին արդի պատկերացումները հանգում են ներկայացուցչական, գենդերային առումով զուգակշռված և մասնակցային մոդելների, քաղաքացիական հասարակության գաղափարի կարևորմանն ու իրագործմանը: Հենց այդ սկզբունքների իրագործումը և հասարակության անդամների լիիրավ մասնակցությունն է, որ քաղաքական ու հասարակական գործընթացներին հաղորդում է իրապես ժողովրդավարական բովանդակություն' հնարավորինս բացառելով նեղ խմբի կողմից իշխանության յուրացումն ու չարաշահումը և բարենպաստ պայմաններ ստեղծելով հասարակական ներուժի դրսևորման համար:

Քաղաքական և քաղաքացիական մասնակցության ընդլայնումը, մասնավորապես գենդերային հավասարակշռված ներկայացվածությունը որոշումների ընդունման մակարդակում անցումային շրջանի հասարակություններին բնորոշ «ժողովրդավարության դեֆիցիտի» հաղթահարման կարևոր գործոն է:

Ժողովրդավարության մասնակցային մշակույթի արմատավորումը մեկ ակտով իրականացնել հնարավոր չէ: Իրավական դաշտի, հասարակական գիտակցության, արժեքային կողմնորոշումների, քաղաքական վարքի վերափոխման գործընթացները միջոցներ ու ժամանակ են պահանջում'ծավալվելով հաճախ ժամանակի միջսերնդային միջակայքերում: Այդ

ճանապարհին արժեքավոր են ժողովրդավարության զարգացած ավանդույթներ ունեցող երկրների դրական փորձի յուրացումը և դրա ճիշտ տեղայնացումն ու համադրումը սեփական երկրի պատմամշակութային արժեհամակարգի համատեքստում:

Հասարակական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունն էապես պայմանավորված է դրանց մեթոդաբանական հիմնավորվածությամբ և պետք է հիմնված լինի գիտահետազոտական, առկա իրողություններն ու միտումները վերհանող վերլուծական ծրագրերի արդյունքների վրա: Դա թույլ կտա խուսափել փորձի և սխալների, բարեփոխումների գաղափարը ստվերող բարձր գնի վճարման արատավոր պրակտիկայից:

Հասարակական-քաղաքական ակտիվության և մասնակցության տարբեր դրսևորումներ ու եղանակներ կան: Որոշ տեսաբաններ առանձնացում են «սիմվոլիկ» (մասնակցությունն ընտրությունների ու քվեարկությունների) և գործուն (անմիջական մասնակցությունը քաղաքական որոշումների ընդունմանը) մասնակցություն (Pateman 1970: 5):

Ու. Միլբրայթն առանձնացնում է մասնակցության կոնվենցիոևալ' լեգալ և օրենքով կարգավորվող (օրինակ' մասնակցություն կուսակցությունների գործունեությանը, ընտրական գործընթացներին, արտոնված ցույցերին, շփումները պաշտոնական դեմքերի հետ և այլն) և ոչ կոնվենցիոնալ' անօրինական և հասարակության մեծ մասի կողից մերժված (օրինակ' մասնակցությունը չարտոնված ցույցերին, պիկետներին, խռովություններին, բռնարարքներին և ահաբեկչական գործողություններին) (Շափաղաթյան 2007: 79):

Վերջապես, քաղաքացիական ու քաղաքական ակտիվությունն ու մասնակցությունը կարող է լինել տարերային (ինքնաբուխ, հախուռն, չկազմակերպված) և կազմակերպված (հասարակական-քաղաքական ինստիտուտների կողմից կարգավորվող և վերահսկվող):

Մասնագիտական գրականության մեջ կան հասարակական-քաղաքական ակտիվության ցուցանիշների դասակարգման տարբեր մոտեցումներ, որոնք սակայն միշտ չէ, որ բավարար զգայուն են այդ երևույթը չափելու համար (Мельник 1988: 388):

2010թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հովանավորությամբ ՀՀ-ում իրականացված հետազոտության շրջանակներում «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետները մշակել և ծրագրի հմքում դրել են հասարակական-քաղաքական ակտիվության տասը բնութագրիչներից բաղկացած սանդղակ: Այն ընդգրկում է հետևյալ բաղադրիչները.

1. Հետաքրքրվածությունը և տեղեկացվածությունը հասարակական-քաղաքական գործընթացների ու իրողությունների վերաբերյալ,

2. Դրանց նկատմամբ գնահատականի, դիրքորոշման ու վերաբերմունքի առկայություն

3. Քաղաքական համակարգի, ինստիտուտների և/կամ նրանց ներկայացուցիչների գործողությունների նկատմամբ ձևավորված ռեակցիան,

4. Մասնակցություն այնպիսի գործողություններին, որոնք կապված են ներկայացուցչական իրավասությունների հետ,

5. Մասնակցություն քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությ ունների գործունեությանը,

6. Քաղաքական գործառույթների կատարում այն ինստիտուտների շրջանակներում, որոնք մտնում են քաղաքական համակարգի մեջ կամ ուղղված են դրա դեմ,

7. ՈԻղղակի մասնակցություն քաղաքական գործողություններին (հանրահավաքներ, քվեարկություն, ստորագրահավաք և այլն),

8. Ակտիվ, նաև ղեկավարող գործունեություն քաղաքական շարժումներում

9. Քաղաքական ու քաղաքացիական մասնակցության ծայրահեղ' ոչ կոնվենցիոնալ դրսևորումներ,

10. Գիտակցված իներտություն, իմոբիլ մասնակցության և աբսենտեիզմի դրսևորումներ (Հովհաննիսյան, Զաքարյան, Օսիպով 2011: 5):

Այս սանդղակի կիրառմամբ արձանագրվել են հետաքրքիր տվյալներ ու իրողություններ: Ըստ նշված հետազոտության տվյալների' հասարակական-քաղաքական իրադարձություններով ու գործընթացներով հետաքրքրվածության ընդհանուր ցուցանիշը կազմում է 49,9% (13,2%-ը մշտապես հետաքրքրվում է կատարվող իրադարձություններով, իսկ 36,7%-ը հետաքրքրվում է ընդհանուր առմամբ): Տես գծապատկեր 1:

Գծապատկեր 1. Հասարակական-քաղաքական իրադարձություններով հետաքրքրվողների տեսակարար կշիռը

40.0%

35.0%

30.0%

25.0%

20.0%

15.0%

10.0%

5.0%

0.0%

Մշտապես Ընդհանուր Առանձնապես Բոլորովին չեն

հետաքրքրվում առմամբ չեն հետաքրքրվում

են հետաքրքրվում հետաքրքրվում

են

Տղամարդ ռեսպոնդենտների շրջանում հասարակական-քաղաքական

իրադարձություններով հետաքրքրվածության ցուցանիշը 9,4%-ով ավելին է, քան կանանց մոտ: Տես գծապատկեր 2:

Գծապատկեր 2. Հասարակական-քաղաքական իրադարձություններով հետաքրքրվածության ցուցանիշը տղամարդկանց և կանանց շրջանում

40.0%

35.0%

30.0%

25.0%

20.0%

15.0%

10.0%

5.0%

0.0%

Մշտապես Ընդհանուր Առանձնապես չեն Բոլորովին չեն

հետաքրքրվում են առմամբ հետաքրքրվում հետաքրքրվում

հետաքրքրվում են

■ Տղամարդ

■ Կին

Քաղաքացիական ու քաղաքական ակտիվության հաջորդ կարևոր ցուցանիշը տեղեկացվածությունն է առկա գործընթացների ու իրողությունների մասին և դրանց տրվող գնահատականներն ու ռեակցիաները:

Հաճախ ռեսպոնդենտների ինքնագնահատականը չի համապատասխանում

իրականությանը: Նրանց զգալի մասը գերագնահատում է սեփական կարողություններն ու հնարավորությունները, իսկ համեմատաբար փոքր մասը' թերագնահատում:

Օրինակ' ՄԱԶԾ հովանավորությամբ իրականացված մեկ այլ հետազոտության տվյալներով ՀՀ բուհերն ավարտած երիտասարդ մասնագետներն իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները 5 միավորանոց սանդղակով գնահատելիս մոտ մեկ միավոր ավելի բարձր են գնահատել (4 միավոր) , քան գործատուները (3,2 միավոր), որոնց մոտ աշխատում էին երիտասարդները և

«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից

իրականացված հեազոտության շրջանակներում հասարակական-քաղաքական իրողությունների վերաբերյալ հարցվողների իրազեկությունը գնահատող հարցերից մեկն 98

առաջակում էր նշել թե քանի խմբակցություններ կան ՀՀ 2007-2012թթ. գումարման Ազգային ժողովում 2:

ԱԺ խմբակցությունների թիվը ճիշտ է նշել հարցման մասնակիցների 27,7%-ը: 48,1%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Իսկ 24,2%-ը տվել է սխալ պատասխաններ: Ընդորում, հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ մշտապես կամ ընդհանուր առմամբ հետաքրքրություն դրսևորողների միայն 38,6%-ն է տվել ճիշտ պատասխան, 35,5%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 25,9%-ը նշել է սխալ պատասխաններ:

Հետաքրքրական է, որ այս հարցին ճիշտ պատասխանողները տղամարդկանց մեջ ավելի շատ են (34,5%), քան կանանց շրջանում (21,8%): Թերևս հատկանշական է նաև այն, որ

տղամարդկանց շրջանում համեմատաբար մեծ է տեղեկացվածների և “համարձակորեն սխալվողների” թիվը, իսկ կականց շրջանում միանշանակ պատասխան չունեցողների և դրանից խուսափողների թիվը: Տես աղյուսակ 1:

Աղյուսակ 1. ՀՀ Ազգային ժողովում գործող խմբակցությունների թվի վերաբերյալ հարցի պատասխաններն ըստ հացվողներ սեռի:

Հարցվողների ընդհանուր թվի Տղամարդկանց Կանանց

1 Ճիշտ պատասխան 27,7% 34,5% 21,8%

2 Սխալ պատասխան 24,2% 26,9% 21,8%

3 Դժվարացեյ են պատ. 48,1% 38,5% 56,9%

“Տեղյակների” տեսակարար կշիռը համեմատաբար մեծ է նաև 46-60 և ավելի տարեկանների (31,8%) և բարձրագույն կրթությամբ ռեսպոնդենտների (33,6%) շրջանում: Ընդ որում, մտահոգիչ է, որ տաիքային ցենզի նվազմանը զուգահեռ իրազեկ ռեսպոնդենտների թիվը նվազում է: Ամենաքիչ ճիշտ պատասխանները (23,9%) և ամենաշատ սխալ պատասխաններն (26,4%) արձանագրվել են հենց 18-30 տարեկանների մոտ:

Քաղաքական և քաղաքացիական ակտիվության կարևոր ու հիմնական ցուցանիշներից է մասնակցությունը իշխանության տարբեր մակարդակների ընտրություններին:

Ըստ հետազոտության տվյալների' երկրի ու հասարակության համար ընտրությունների նշանակությամբ և կարևորությամբ պայմանավորված' մասնակցության ցուցանիշն ավելանում է 3: Տարբեր մակարդակի ընտրություններում կանաց և տղամարդկանց մասնակցության ցուցանիշները գրեթե նույնն են' կանանց փոքր-ինչ գերակայությամբ: Տես գծապատկեր 3:

Գծապատկեր 3. Հարցվողների մասնակցությունը տարբեր մակարդակի

ընտրություններին

90.0%

80.0%

70.0%

60.0%

50.0%

40.0%

30.0%

20.0%

10.0%

0.0%

Համատիրության Համայնքի Ազգային ժողովի ՀՀ նախագահի

ղեկավար կազմի ղեկավար կազմի 2007թ. 2008թ.

ընտրություն ընտրություն Ընտրություն Ընտրություն

■ Տղամարդ

■ Կին

Քաղաքացիական ու քաղաքական ակտիվության հաջորդ կարևոր ցուցանիշը անդամակցությունն է հասարակական, քաղաքական կազմակերպություններին ու շարժումներին:

Ոուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացություններ անել Հայստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դաշտի դեռևս ոչ բավարար ձևավորվածության և կուսակցությունների ինքնաուռճացման մարտավարության մասին: Պարզվում է, որ հասարակական կազմակերպություններին անդամակցողներն ավելի քիչ են' 5,2%, քան քաղաքական կուսակցությունների անդամները' 10,7%: Նույնն է պատկերը նաև դրանց համակիրների առումով. համապատասխանաբար' 25,3% և 31,1%: Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ հասարակության մեջ ակտիվ կենսադիրքորոշում ունեցող մարդկանց թիվն ավելին պետք է լինի, քան քաղաքական գաղափարակիրներինը, և որ վերջիններս մի մասն են կազմում ակտիվ քաղաքացիների բազմության: Այնուամենայնիվ, ստացված տվյալները վկայում են, որ երրորդ սեկտորը Հայաստանում ավելի ֆեմինիզացված է, քան քաղաքաքական կազմակեդրպությունները: Կուսակցությունների դեպքում պատկերը հակառակն է(Հովհաննիսյան, Զաքարյան, Օսիպով 2011: 12): Տես աղյուսակ 2:

Աղյուսակ 2. Հարցման մասնակից կանաց և տղամարդկանց ընգրկվածությունը հսարակական կազմակերպություններում և կուսակցություններում

Կազմակերպության տեսակը Հարցման մասնակիցների անդամակցությունը

տղամարդկանց կանանաց տղամարդիկ կանայք

Հասարակական կազմակերպությ ուն 4,7% 5,5% 49,1% 58,1%

Կուսակցությ ուն 13,3% 8,5% 57,0% 43,0%

Համաձայն ուսումնասիրության տվյալների, և հասարակական

կազմակերպություններում, և կուսակցություններում կանայք ունեն հիմնականում շարքային անդամի կարգավիճակ, քիչ են ներկայացված ստորին և միջին ղեկավար օղակներում և գրեթե բացակայում են բարձրագույն ղեկավար կազմում: Իրավիճակը համեմատաբար մխիթարական է հասարակական կազմակեպությունների պարագայում: Սակայն այստեղ էլ կարիերայի սանդուղքն ի վեր կանաց թվի նվազման շարժընթաց է արձանագրվում: ՀԿ-ների շարքային անդամ կանայք երկու անգամ ավելի շատ են, քան շարքային անդամ տղամարդիկ: Ստորին և միջին ղեկավար օղակներում նրանց թիվը գրեթե հավասար է, իսկ բարձրագույն ղեկավար մարմիններում տղամարդկաց թիվը երեք անգամ գերազանցում է կանանց թվին:

Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ հասարակական շարժումներում որոշումների ընդունման գործընթացի վրա ազդելու' անդամի հնարավորությունն ավելի մեծ է (2,9 միավոր), քան հասարակական կազմակերպություններում (2,1 միավոր) և քաղաքական կուսակցություններում (2,0 միավոր)4: Այս իրողությունը հաստատում է կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների նեքին կյանքի ժողովրդավարացման անհրաժեշտությունը:

Ուսումնասիրության ընթացքում վերհանվել են այն հիմնական գործոնները, որոնք խոչընդոտում են կանանց ակտիվ մասնակցությանը հասարակական-քաղաքական գործընթացներին:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հասարակական-քաղաքական իներտությունը և աբսենտիզմի 5 երևույթը պայմանավորված կարող է լինել ինչպես մշակութային, արժեքային, սոցիալ-տնտեսական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական գործոններով, երբեմն էլ' քաղաքական և հասարակական ինստիտուտների ոչ բավարար ու անարդյունավետ գործունեության արդյունքում առաջ եկած

հիասթափությամբ, դրանց նկատմամբ հավատի ու վստահության կորստով: Այդ իրողությունը որպես քաղաքացիական ու քաղաքական ակտիվությանը խոչընդոտող գործոն նշել են հարցման մասնակիցների 25,6%-ը: Այս ցուցանիշը նույնն է թե տղամարդկանց, թե կանանց շրջանում:

Իսկ հարցվողների 27,7%-ին էլ քաղաքական ու քաղաքացիական ակտիվ մասնակցություն դրսևորելու հարցում խոչընդոտում է ընտանեկան հոգսերով զբաղվածությունը: Ինչպեսև կանխատեսվում էր, այս գործոնն ավելի շատ խանգարում է կանանց (34,5%), քան տղամարդկանց (20,5%):

Տեղի ունեցող գործընթացներին իր մասնակցությունը խոչընդոտող գործոնների շարքում ֆինանսական սուղ հնարավորությունները նշել է հարցման մասնակիցների 22,3%: Ընդ որում, այդ գործոնը ավելի շատ անհանգստացնում է կանանց' 24,2%, քան տղամարդկանց' 20,7% և գրեթե նույնն է տարիքային տարբեր խմբերում:

Քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը խոչընդոտող գործոնների շարքում նշվել են նաև կենցաղային խնդիրներով զբաղվածությունը (19,7%), աշխատանքային զբաղվածությունը, գենդերային խտրականությունը, անբարենպաստ հասարակական կարծիքը' հասարակական, քաղաքական գործիչների վերաբերյալ, համապատասխան գիտելիքների և փորձի պակասը, ցանկության բացակայությունը, տարիքը: Վերջին հանգամանքը նշող բոլոր հարցվողները 61 և ավելի տարեկան քաղաքացիներ են: Քաղաքական և քաղաքացիական ակտիվությանը խոչընդոտող գործոններն ըստ կարևորության և ըստ գենդերային “կտրվածքի” ներկայացված են Աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3. Քաղաքական և քաղաքացիական ակտիվությանը խոչընդոտող գործոններն ըստ կարևորության և ըստ գենդերային “կտրվածքի”

Գործոններ Հարցման մասնակիցների թվից Տղամարդկանց Կանանց

1 ընտանեկան հոգսերով զբաղվածությունը 27,7% 20,5% 34,7%

2 այդպիսի ցանկության բացակայությունը 26,3% 28,3% 25,3%

3 հիասթափությունը քաղաքական և/կամ 25,6% 25,9% 26,1%

հասարակական կյանքից

4 ֆինանսական սուղ հնարավորությունները 22,3%օ 20,7 24,2%

5 կենցաղային խնդիրներով 19,7% 14,4% 24,7%

զբաղվածությունը

6 աշխատանքային զբաղվածությունը 15,3% 17,4 % 13,9%

7 համապատասխան գիտեյիքների և 9,9% 8,9% 11,1%

փորձի պակասը

8 անբարենպաստ հասարակական կարծիքը հասարակական, քաղաքական գործիչների վերաբերյալ 8,7% 9,1% 8,6%

9 գենդերային խտրականության երևույթը 5,2% 3,3% 6,9%

10 տարիքը 2,7% 3,1% 2,3%

11 այյ պատասխան 2,0% 2,4% 1,7%

12 չկա որևէ խանգարող բան 9,7% 12,9% 7,2%

Թեև ՀՀ օրենսդրությունը, վավերացված միջազգային իրավական փաստաթղթերը, ՀՀ կառավարության կողմից ընդունված հայեցակարգային ծրագրերն ամրագրում և հռչակում են

կանաց և տղամարդկանց գենդերային իրավահավասարության, հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցության հավասար հնարավորությունների սկզբունքները, այնուհանդերձ այդ սկզբունքների «de facto» իրագործման ճանապարհին դեռևս լուրջ խոչընդոտներ կան հաղթահարելու: Դրանց մի մասն էլ պայմանավորված է հանրային կարծիքում առկա կարծրատիպային մոտեցումներով:

Հարցման ենթարկված ՀՀ քաղաքացիների մոտ 2/3-ը համոզված է, որ պաշտոնեական առաջխաղացման հարցում տղամարդկանց հնարավորություններն ավելի շատ են, քան կանանց պարագայում: Հարցման մասնակիցների 93%-ը կարիերան “կարևոր” և “շատ կարևոր” է համարում տղամարդու համար, կնոջ համար կարիերան կարևորել է 57%-ը:

ռ

Իսկ ինչպիսի դիրքորոշում ունի հանրային կարծիքը քաղաքականության և բիզնես ոլորտներում կարիերա անող կնոջ և տղամարդու նկատմամբ: Այս հարցի պատասխանների վերլուծությունը ևս խնդիրներ է արձանագրում կանանց համար:

Եթե հարցվողների 85,5% կարծում է, որ հայաստանյան հանրային կարծիքը բարյացակամ է տղամարդու քաղաքական, իսկ 89,7%-ն էլ' բիզնես կարիերայի նկատմամբ, ապա կնոջ քաղաքական կարիերայի նկատմամբ բարյացակամ է 46,5%-ով և բիզնես կարերայի նկատմամբ' 52,7%-ով: Ինչպես երևում է 4 և 5 աղյուսակներից, հարցվողների 49,4%-ը գտնում է, որ հանրային կարծիքը անբարյացակամ (27,0%) կամ անտարբեր(22,4%) է կնոջ քաղաքական կարիերայի նկատմամբ: Գրեթե նույնն է պատկերը նաև բիզնես կարիերայի դեպքում: Տես Աղյուսակ 5:

Աղյուսակ 4. Ըստ հարցվածների' որքանո վ է բարյացակամ հանրային կարծիքը քաղաքական կարիերա անող կնոջ և տղամարդու նկատմամբ Հայաստանում

Կնոջ նկատմամբ Տղամարդու նկատմամբ

Անբարյացակամ է 27,0% 2,4%

Անտարբեր է 22,4% 8,8%

Բարյացակամ է 46,5% 85,5%

Դժվարացել են պատասխանեյ 4,1% 3,3%

Աղյուսակ 4. Ըստ հարցվածների'Որքանո վ է բարյացակամ հանրային կարծիքը բիզնեսով զբաղվող կնոջ և տղամարդու նկատմամբ

Կնոջ նկատմամբ Տղամարդու նկատմամբ

Անբարյացակամ է 24,2% 1,4%

Անտարբեր է 19,3% 6,4%

Բարյացակամ է 52,7% 89,7%

Դժվարացել են պատասխանեյ 3,8% 2,5%

Նման պայմաններում բնական կարելի է համարել, օրինակ ՀՀ քաղաքական համակարգում կանանց ոչ բավարար մասնակցությունն արձանագրող վիճակագրությունը: Այսպիսով, 2007-2012թթ. գումարման Ազգային ժողովի պատգամավորների կազմում կանայք կազմում են ընդամենը 8,4%, 12 մշտական հանձնաժողովներից 4-ում ոչ մի կին չկա: 2011 թվականի տվյալներով կանանց ներկայացվածությունը նախարարների և փոխնախարարների մակարդակում կազմել է 9,6%: 18 նախարարներից միայն երկուսն են կին, 65 փոխնախարարներից' ընդամենը 6-ը: Հանրապետությունում չկա ոչ մի կին մարզպետ, 21 փոխ-մարզպետներից' մեկն է կին: 48 քաղաքապետերի թվում կանայք չկան, փոխքաղաքապետերից միայն մեկն է կին:

Թեև 2011թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում սահմանվել են 20% քվոտաներ կանանց համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեում է մեծամասնական ընտրակարգ 41 պատգամավորի համար, իսկ կանայք, որպես կանոն, տարբեր պատճառներով պակաս մրցունակ են, հետևաբար Ազգային ժողովում կանանց նվազագույնը 20% ներկայացվածություն ապահովելու համար պետք է կուսակցությունների ընտրական ցուցակներում հետագայում ապահովել կանանց 30% ներկայացվածություն: Թերևս արդարացված կլիներ ընդունել ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդագրական ու գենդերային հարցերի հանձնաժողովների առաջարկությունը կուսակցական ընտրացուցակներում սեռերի ներկայացվածության նվազագույն 30% և առավելագույն 70%' շեմեր սահմանելու, կին թեկնածուների ներքին ռոտացիայի ամրագրման վերաբերյալ' բացառելով որևէ կողմի նկատմամբ խտրականության հնարավորությունը

('www.publiccouncil.am):

Օրենսդրությամբ գենդերային քվոտաների սահմանումը թեև արմատական, բայցևայնպես իրավիճակային միջոց պետք է համարել: Առավել արմատական ու հեռանկարային

գործողությունների շարքում պետք է դիտարկել հասարակական և քաղաքական գործընթացների վերաբերյալ քաղաքացիների իրազեկության, նրանց իրավագիտակցության և քաղաքական գիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը:

Հասարակական-քաղաքական պասիվության հաղթահարման, կանաց մասնակցության չցուցանիշի բարձրացման գլխավոր տարբերակներից մեկն էլ կապված է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ցանցի, կանանց կազմակերպությունների ներուժի հզորացման հետ: Դրանց զարգացումն ու աշխարհագրության ընդլայնումը կարևոր կարող է լինել նաև իշխանության և հասարակության տարբեր շերտերի միջև նկատվող օտարման երևույթի հաղթահարման տեսանկյունից:

Քաղաքացիական և քաղաքական մասնակցության ցուցանիշների բարելավման, այդ գործընթացներում գենդերային հավասարակշռության ապահովման և սոցիալական գործընկերության առողջ մթնոլորտի ձևավորման կարևոր գործոններից մեկն էլ քաղաքական կուսակցությունների, և ոչ կառավարական կազմակերպությունների ներքին կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ իրականացվող վճռական քայլերը պետք է լինեն, որոնք իրական հնարավորություն կընձեռեն կին գործիչների առաջխաղացման համար:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 ՀՀ մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման

հայեցակարգային մոտեցումներ: ՄԱԶԾ, ՀՀ ԿԳՆ, 2005: Մաս 6.5:

http://www.undp.am/docs/publications/2005publications/edication.pdf

2 2007-2012թթ. գումարման ԱԺ- ում կային իշխանական կոալիցիան ներկայացնող երեք (ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ) և երկու ընդդիմադիր (ՀՅԴ և ԺԿ) խմբակցություններ:

3 Այդ են վկայում նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները: Տե ս http://www.elections.am/

4 Հարցման մասնակիցներին առաջարկվել էր 5 միավորանոց սանղակի միջոցով գնահատել սեփական ազդեցությունը կազմակերպության ներսում որոշումների ընդունման գործընթացների վրա: «1»-ը նշանակում էր, որ տվյալ անդամի ձայնն ընդհանրապես ազդեցություն չունի», «5»-ը՝ «ունի վճռական նշանակություն»: Տես նույն տեղում:

5 Աբսենտիզմ - լատ. absens (absentis) - բացակայող: Հասկացությունն արտացոլում է քաղաքական ընտրություններն, գործընթացների չմասնակցելու, խուսափելու երևույթը: Տե ս Краткий политический словарь. М., 1989, էջ 5.

Հովհաննիսյան Հ., Զաքարյան Լ., Օսիպով Վ. (2011). "Հայաստանում հասարակական-

քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները”, զեկույց սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վերաբերյալ: Երևան.

Շափաղաթյան Հ. (2007). Քաղաքական մասնակցության արդի հիմնախնդիրներ: Երևան: Мельник А.В. (1996). Политология, М.

Шестопал Е.Б. (1990). Очерки политической психологии. М.

Pateman C., Participation and Democratic Theory. Cambridge, 1970. www.publiccouncil.am

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.