Ա.Թադեոպաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Աղասի Թադեոսյաե
Աշխատանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անցումային շրջաեի առանցքային հիմնայ^^րներից մեկի արժեքային կողմնորոշումների և այդ ոլորտում առկա գործընթացների վերլուծությանը: Ներկայացվում են ար-ժեքային կողմնորոշումներում ե արժեքներում ընթացող խմբակայնացման գործընթացների բնույթը ե դրա ազդեցությունը ինչպես երկրի մարդկային ներուժի ստեղծագործական կարողությունների բացահայտման, դրսևորման ու իրացման միջավայրի ձևավորման, այնպես էլ պետության զարգացման հիմ-նախնդիրների վրա: Հիմնարար նշանակություն է տրվում զարգացման համար արմատական դեր ունեցող հանրային կապիտալի ձևավորման վրա արժեքների ոլորտում տեղի ունեցող փոխակերպումների ազդեցության առանձնահատկությունների ներկայացմանը: Աշխատանքի վերջում արվում են եզրակացություններ ու առաջարկներ արժեքային ոլորտում պետական և հանրային զարգացման համար նպաստավոր քաղաքականության մշակման հիմնա-խնդիրների վերաբերյալ:
Ներածության փոխարեն
Հայաստանում անկախությունից ի վեր ձևավորված արժեքային կողմնորոշումներն ու միտումները վերլուծելու համար անհրաժեշտ է հստակեցնել արժեք եզրույթի մեր մոտեցումը: Մշակութաբաեութjաե, սոցիալական մարդաբանության և հասարակագիտության մեջ դրա շուրջ կան բազմազան, հաճախ նույնիսկ իրարամերժ մոտեցումներ: Դրանց առանձին չանդրադառնալով, մենք պարզապես կներկայացնենք այս հոդվածում որպես ելակետային ընդունվող տեսակետը: Ըստ այդմ, արժեքի տակ հասկացվում են այն սոցիալ-մշակութային երևույթները, որոնք նպաստում են հասարակության յուրաքանչյուր անդամի ստեղծագործական ներուժի բացահայտմանը, դրսևորմանը, զարգացմանն ու իրացմանը և հասարակական համակեցությունում ներդաշնակության ձևավորմանն ու դինամիկ վերարտադրությանը: Արժեքի ներկայացված ձևակերպումն ունի կառուցողական (կոնստրուկտիվ) բովանդակություն: Սակայն մեր դաշտային աշխատանքները թույլ են տալիս պնդելու, որ հանրային կյանքում դերակատարություն ունեն նաև այնպիսի սոցիալ-մշակութային երևույթներ, որոնք կառուցողական չեն և անհատի
30
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
զարգացման առումով ուեեե անկումային (դեպրեսիվ) և հետըեթացայիե (ռեգրեսիվ) դերակատարություե: Որքաե էլ առաջիե հայացքից տարօրի-եակ կարող է թվալ, դրաեցից շատերը հաերայիե ըեկալմաե մեջ գեա-հատվում եե եաև որպես արժեքեեր և խմբակայիե հոգեբաեությամբ բեո-րոշվող միջավայրերում համախմբմաե գործառույթ եե իրակաեացեում: Այսպիսի երևույթեերը եկատելի եե հատկապես խմբակայիե իեքեակազ-մակերպմամբ բեութագրվող կարծրատիպայիե (ստերեոտիպայիե) միջավայրերում, որտեղ աեհատի դերը հիմեակաեում սահմաեափակվում է ուղղահայաց իշխաեություե ուեեցող վերեախավայիե խմբերի եեթա-մշակույթի պարզ վերարտադրությամբ1: Նմաե երևույթեերը ճիշտ կլիեի բեորոշել որպես թվացյալ արժեքեեր (պսևդոարժեքեեր), քաեի որ աեհատի ու հաերույթի զարգացմաե առումով դրաեք կառուցողակաե դեր չեե կատարում: Այսօր Հայաստաեում արժեքի եշաեակություե է տրվում եաև այեպիսի սոցիալ-մշակութայիե երևույթեերի, որոեք իրակաեում թվացյալ արժեքեեր եե:
Արժեք բառի իմաստաբաեություեը (սեմաետիկաե) դրակաե է. այս բառը չի կարող իր բեույթով բացասակաե դերակատարություե ուեեցող երևույթեեր եշել: Ուստի, արժեք բառով կործաեարար (դեստրուկտիվ) սոցիալ-մշակութայիե փաստերը եշելե, ինքնիե, հայաստաեյաե հաերույ-թի արժեքայիե իրավիճակը եերկայացեող լեզվամշակութայիե խոսուե փաստ է:
Վերլուծություեե իրակաեացեելու համար պայմաեակաեորեե կա-ռաեձեացեեեք երկու հասկացություե' կառուցողակաե (կոեստրուկաիվ) արժեքեեր և կործաեարար (դեստրուկտիվ) արժեքեեր: Առաջիեի տակ եկատի եե առեվելու այե սոցիալ-մշակութայիե երևույթեերը, որոեք հա-մապատասխաեում եե մեր կողմից ձևակերպված արժեք, երկրորդի տակ' թվացյալ արժեք հասկացություեեերիե:
Գործառութայիե (ֆուեկցիոեալ) առումով թե արժեքեերը և թե թվացյալ արժեքեերը իրակաեացեում եե հայ հաերույթի համակեցություեը կազմակերպող և վերարտադրող գործառույթ: Սա հիմեակաե պատճառ-եերից մեկե է, որ արժեքե ու թվացյալ արժեքը հաճախ եույեացվում եե միևեույե' արժեք հասկացությաե եերքո: Հայաստաեյաե իրակաեությու-եում եմաե մոտեցմաե ձևավորմաե համար հիմք է ծառայում եաև այե, որ դրակաե գեահատակաե է տրվում սոցիալ-մշակութայիե երևույթի
1 Պարզ վերարտադրություե եզրույթի տակ այստեղ հասկացվում է վերարտադրությաե այեպիսի ձևը, երբ քաեակակաե ու որակակաե առումեերով աճի տեմպերե աեփոփոխ եե:
31
Ա.Թադեոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
կազմակերպչական ե վերարտադրողակաե գործառույթին, իսկ մարդու ե հանրույթի ստեղծագործական զարգացման գործոնն անտեսվում է: Կարևոր է նաև արժեքե արժեքայինընկալումներ հասկացությունների տարանջատումը: Արժեքային ընկալումներ ձևակերպման տակ մենք հասկանում ենք արժեքների ու դրանց վերարտադրության մասին հասարակական գիտելիքները, գնահատման չափանիշները ե ձևերը' իրենց ներքին (կոնտեքստուալ) փոխկապվածության մեջ [1]:
\ о
Հոդվածում բարձրացվող ելակետային հարցադրումն է արդյո ք ար-ժեքային համակարգում հիմնարար արժեքը մարդն է, իսկ գերակայությունը այդ հիմնարար արժեքի պահպանման ու վերարտադրության համար բարենպաստ պայմանների ձևավորման ընդհանուր նպատակ-ուղղվածություն ունեցող, համագործակցության ու համերաշխության սկզբունքով առաջնորդվող հանրային համակեցության ձևավորումը:
ռ \
Թե գերակայությունը պետք է կատարվի մարդկանց միմյանցից ե հասարակական կյանքից օտարման աստիճանի տարանջատող անհատի անսահման ազատականության արժեորման վրա: Սա կարևոր հարցադրում է, քանի որ դրա վիճարկումն այսօր թերևս առավել առանցքային-
ռ
ներից է աշխարհում: Այսինքն, որն է գերակայությունը' անհատի ազա-
ռ ռ
տությո ւնը, թե հանրային համակեցությունը: Այս հարցադրումը մեզ համար ես առանցքային է այն պատճառով, որ վերջին տարիներին տեղափոխվում է նաև մեր հասարակություն:
Ներկայացված հարցադրումն ինքնին ծայրահեղականացված է, ինչը բխում է հարցադրման հիմքում դրված «կա մ-կա մ» սկզբունքից: Ընտ-րույթի դեպքում կարելի է հանգել երկու հավանական արդյունքի' կա մ անհատական կյանքի ծայրահեղ ազատականացման, կա մ հասարակա-կան-քաղաքական համակարգի գերիշխանության:
Նշված խնդրի քննարկումը կարևոր է նաև այն պատճառով, որ Հայաստանի առջև կանգնած է զարգացման ուղու ընտրության հարցը, որի պատասխանն արժեքային տեսանկյունից դեռ հստակ չի տրվել: Հայաստանն ունի ընտրության առնվազն երկու տարբերակ
• նշված «կա մ-կա մ»-ի բևեռներից որևէ մեկը,
• մերժել այդ մոտեցումը ե գտնել զարգացման նոր ուրույն ուղի:
Սա, թերևս ամենից առանցքային հարցն է, որի շուրջ, ցավոք, լայն
հասարակական քննարկումներ չեն կազմակերպվում:
Մեր կարծիքով, արդի արժեքային գործընթացների գնահատման համար հիմնական չափանիշն այն է, թե, առանձին վերցրած, մարդը Հա-
ռ
յաստանում որքանո վ է հնարավորություն ստանում ստեղծագործորեն
32
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
о
իեքեաիրացվել և որքաեո վ է հասարակական համակեցությունը անհատի իեքեաիրացմաե տեսանկյունից նպաստում ներդաշնակ միջավայրի ձևավորմանը: Եթե անհատի ստեղծագործորեն իրացման և հասարակական համակեցության ներդաշնակության հարցը գերակայություն չի համարվում, ապա վտանգվում եե
• մի կողմից մարդու ազատության խնդիրը, քաեի որ իեքեագի-տակցորեե ու ստեղծագործորեն իրացվելու հնարավորությունից զուրկ մարդը չի կարող ազատ լինել,
• և մյուս կողմից հասարակական, ազգային համակեցության հնարավորությունը, քաեի որ հասարակության կամ ազգի վերարտադրությունը հնարավոր չէ առաեց մարդկանց ստեղծագործ և գիտակից մասնակցության:
Այսիեքե, եթե հասարակական համակեցությունում չկա ներդաշնակության այնպիսի աստիճան, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամի ստեղծագործական ներուժի բացահայտումը, դրսևորումը, զարգացումն ու իրացումն եե համարվում հասարակական համակեցության աոաեցքայիե արժեքայիե գերակայությունը և հասարակակաե-քաղա-քակաե ինստիտուտների հիմնական խնդիրը, ապա եմաե միջավայրում վտանգված եե թե մարդու ազատությունը և թե հաերայիե համակեցությունը:
Ստեղծված իրավիճակում և պայմաններում, ինչպես մեր հասարակությունը, այնպես էլ պետությունը չունեն հստակ ձևակերպված և հաե-րայեորեե հավաեությաե արժանացած այնպիսի գերակայություեեեր, որոնք ուղղված լիեեե ո չ միայն գոյատևման, այլև արժաեապատվորեե ապրելու և զարգանալու խեդրիե: Ազգերի և պետություեեերի գերխնդիրը դինամիկ ձևով վերարտադրվելն է ստեղծագործորեն իեքեաիրացվե-լու միջոցով: Պատմությունը ցույց է տալիս, որ այս գերակայությունը կորցրած ազգերն ու պետություեեերը, աեկախ իրեեց ռազմական ուժից ու տնտեսական հզորությունից, այդ ուժե ու հզորությունը պայմանավորող հավաքական կյանքի իմաստը սպառելու պատճառով կործանվել կամ կախման մեջ ընկնելով օգտագործվել եե այլոց կողմից:
Չնայած Հայաստանի աեկախացումից աեցել է 12 տարի, դեո ուշ չէ
ռ
վերադառնալ դեպի սկիզբ ու հարց տալ. ինչպիսի պետություն պետք է լինի ՀՀ-ը իր քաղաքացիների համար մի կողմից, և Սփյուռքի բազմամիլիոնանոց հայության համար մյուս կողմից. Այս հարցի պատասխանը
ռ
մեր զարգացման առանցքային երաշխիքն է: Մյուս կարևոր հարցը' որն է որպես պետություն ու ազգ մեր տեղը և դերն աշխարհում Այսիեքե,
33
Ա.Թադեոպաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
չնայած 12 տարիների բացթողմանը, մեր հարցադրումը դեռես արդիական է մնում ճշտորոշելու, թե.
ռ ռ
1. որն է կամ որո նք են 1991թ. ձևավորված Հայաստանի Հանրապետություն պետության գործառույթները մարդու, հասարակության ե ազգի համար,
ռ ռ
2. որն է կամ որո նք են 1991թ. ձևավորված Հայաստանի Հանրապետություն պետության գործառույթ(ներ)ն աշխարհում:
Առանց նշված ճշտորոշումների մենք ի վիճակի չենք լինի որպես մարդ, հասարակություն ե ազգ, 1991 թվականին ձևավորված անկախ Հայաստանի Հանրապետությունում արժևորել մեր կյանքի ու գործունեության իմաստը:
Արժեքները առանցքային դերակատարություն ունեն հանրային կապիտալի ձևավորման ու վերարտադրման գործում: Իսկ հանրային կապիտալն առանցքային կարևորություն ունի մարդու և հանրույթի զարգացման գործում: Առանց հանրային կապիտալի մարդիկ ստիպված պետք է լինեին «ամեն անգամ հեծանիվ հորինել», իսկ հանրույթը ամեն օր իր համար համակեցության կարգ վերահաստատել: Հանրային կապիտալը ներառում է մշակութային և հանրային կառուցողական արժեքները, և գործառութային առումով նպատակաուղղված է հանրույթի համակեցության պայմանների ձևավորմանն ու վերարտադրմանը: Այն քարացած երևույթ չէ և վերարտադրության գործընթացում անընդհատ թարմացվում է կա մ նոր արժեքներով, կա մ հների վերանայման և նոր պայմաններին հարմարեցման միջոցով:
Հանրային կապիտալի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ այն ձևավորվում է հանրույթի կառուցողական բնույթ ունեցող կայուն արժեքների հենքի վրա և ապահովում է հենց այդպիսի արժեքների հարա-շարժ (դինամիկ) վերարտադրությունը: Եթե տվյալ հանրույթում ինչ-որ կերպ վերանան սեփական կայուն արժեքները, ապա այն կզրկվի իր հանրային կապիտալից և կկորցնի իր ինքնուրույնությունը: Հետևաբար, հանրային կապիտալի կարևորագույն բաղկացուցիչներից են նրա վերարտադրության բաղադրիչները և դրանց գործառությունը պայմանավորող հաստատություններն ու մեխանիզմները:
34
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
1. Ավանդույթների հիմնահարցը արժեքային տեսանկյունից ազգայինի խմբակայնացման իրավիճակում
Հանրային կապիտալի կարևորագույն տարրերն են կառուցողական ավանդույթները2: Սրանք այն ավանդույթներն են, որոնք որպես ձևավորված և վերարտադրված փորձ կարգավորիչ դեր են կատարում հանրույթի կյանքում մարդու արժևորման և հասարակական համագործակցության կազմակերպման ու վերարտադրության գործում:
Հայկական միջավայրում3 հանրային կապիտալի ոլորտում փոխակերպումները զգալի փոփոխությունների են ենթարկվել դեռևս խորհրդային ժամանակաշրջանում: Այս ժամանակաշրջանը, չնայած Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում ունեցած դրական դերակատարությանը, ունեցել է նաև բավականին լուրջ բացասական հետևանքներ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է համայնական ու հասարակական կյանքի կազմակերպման էթնոմշակութային ավանդույթների կազմալուծմանը: Անշուշտ, հարցն այն չէ, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հասարակական կյանքի կազմակերպման ավանդույթները կարելի է այսօր արդիական համարել: Սակայն հասարակական ու համայնական կարգի կոմունիստական դոգմատիկ միաչափությունը և այլընտրանքի հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականությունը պարզապես այլափոխեցին մեր սոցիոնորմատիվ մշակույթի հիմնական առանցքային տարրերը, ինչի ամենից բացասական հետևանքը եղան սեփական, ավանդականի հիման վրա նորույթների ձևավորման առկա բարդությունները: Այսինքն' Հայաստանում այսօր հասարակական կյանքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ ողջ խորհրդայինն արժեզրկվել է, իսկ ազգային շատ ավանդույթներ փոխակերպման (մուտացիայի) են ենթարկվել խորհրդայինին պատվաստման հետևանքով և ազգայինի անվան տակ գործառվում են իրականում անբնական ճանապարհով փոխակերպված տարրեր:
2 Ավանդույթների վերաբերյալ այսօր հայաստանյան հասարակությունում, հատկապես երիտասարդության շրջանում ձևավորվում է թյուր պատկերացում, ըստ որի դրանք նույնացվում են տիրազոր (ավտորիտար) դոգմաների ու կարծրատիպերի հետ նպաստելով դրանց վերաբերյալ, որպես հետադիմականի, ավելի ու ավելի արհամարհական վերաբերմունքի ձևավորման: Սակայն, մեր կարծիքով, դա սխալ մոտեցում է, քանի որ ավանդույթներում կան սոցիալ-մշակու-թային այնպիսի համընդհանրական (ունիվերսալ) փաստեր, որոնք իրենց կառուցողական բովանդակության շնորհիվ համամարդկայինի տարրն են ազգայինում: Նկատենք, որ համամարդկային ասելով մենք նկատի ունենք ոչ միայն ներկան, այլ նաև պատմականը:
3 Սույն վերլուծությունում հայկական եզրույթի տակ նկատի են առնվելու ներկայիս Հայաստանի Հանրապետության ազգային մշակութային տարածքին առնչվող երևույթները, ինչը պայմանավորված է մեզ համար հայկական Սփյուռքի իրողությունների արձանագրման ու հետազոտման փորձառական (էմպիրիկ) անմատչելիությամբ:
35
Ա.Թադևոպաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Սա ստեղծել է մի իրավիճակ, երբ նորույթների վերարտադրությունը Հայաստանում ընթանում է հիմնականում երկու ճանապարհով' կա մ օտար միջավայրից դրանց ներմուծման և գավառայնացման եղանակով տեղայնացման, կա մ խորհրդայինին պատվաստված ու աղավաղված ազգայինի հենքի վրա նույնքան աղավաղված նորույթների ձևավոր-մամբ:
Վերարտադրության գործընթացում ավանդույթի ու նորույթի միջև կապը թույլ է ոչ միայն քաղաքային, այլև' գյուղական մշակույթում: Ավելին, օտար միջավայրերից գյուղական մշակույթ նորույթների ներթափանցումը հաճախ տեղի է ունենում ուղղակիորեն4, այլ ոչ քաղաքային մշակույթի միջնորդավորման միջոցով, ինչի հետևանքով գյուղական երիտասարդությունը արհամարհական վերաբերմունք է ձևավորում երրորդ սերնդի արժեքների նկատմամբ: Իսկ քանի որ ազգայինի տակ հասկացվում են հիմնականում երրորդ սերնդի արժեքները, ապա գյուղական երիտասարդության մեջ հաճախ ձևավորվում են ազգայինին հակադրվելու միտումներ: Հատկանշական է, որ հակադրումը հանգեցնում է ո չ միայն հասարակական կյանքում երրորդ սերնդի կարգավորիչ դերակատարության թուլացմանը, այլ նաև' ձևավորում գյուղերից երիտասարդության հեռանալու աճի միտումներ: Անշուշտ, դրանք ունեն նաև սոցիալ-տնտեսական պատճառներ կապված գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների հետ: Սակայն հատկանշական է, որ երիտասարդությանը արտագաղթի մղող հիմնական դրդապատճառը ո չ միայն սոցիալ-տնտեսական, այլև մշակութային իրավիճակն է5: Արժե-քային տեսանկյունից չլինելով գրավիչ ներկայիս գյուղական միջավայրը, անցումային շրջանում փոխակերպված և կործանարար գործառույթ ստացած արժեքների ազդեցությամբ ստեղծված իշխող տիրազոր (ավ-տորիտար) խմբակային իր մթնոլորտով, վանում է երիտասարդությանը, որն անհատի համար առավել ստեղծագործ և ազատ միջավայրերի է ձգտում:
Հասարակական տեսանկյունից խորհրդային-ազգային արժեքներն ունեն խմբակային ու դոգմատիկ բնույթ: Դրանք հիմնականում «ձևով ազգային, բովանդակությամբ խորհրդային» կոմունիստական այն այլափոխումներն են, որոնք առավելապես դոգմատիկ բնույթ ունեցող ազգա-
4 Դրա պատճառը գյուղերից արտասահմանյան երկրներ արտագաղթի հետևանքով ռուսական ու արևմտաեվրոպական միջավայրի հետ ուղղակի կապերն են և այդ կապերի միջոցով նորույթների ուղղակի ներթափանցումը:
5 Նման դատողության հիմքը մեր կողմից հատկապես 1999-2003թթ. գրանցված դաշտային ազգագրական:
36
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
յիեի կերպերին հարմարեցրել եե նույնքան դոգմատիկ խորհրդային բովանդակություն: Այս պատվաստման հետևանքով ստացվել են խմբակային բնույթի կործանարար արժեքներ, որոնց աշխարհընկալման հիմքում ընկած է ոչ թե յուրային - օտար հակադրամիաuեություեը, այլ յուրային - թշնամի հակադրությունը: Ստեղծված իրավիճակում հասարակական կյանքում ազգայինի անվան տակ այսօր հիմնականում վերարտադրվում են խմբակային բնույթ ունեցող արժեքներ:
Որպեսզի ասվածը վերացական չթվա, բերենք մի քանի բնութագրական օրինակներ: Այսպես, օրինակ' պատիվ, հարգանք, շնորհք սոցիո-նորմատիվ մշակույթի տարրերը հայկական ավանդական մշակույթում ունեին «լինել ո չ միայն ընտանիքին, այլ նաև համայնքին օգտակար մարդ» իմաստաբանությունը, որի համաձայն, հայկական սոցիոնորմա-տիվ մշակույթում, օրինակ, արհեստավորները պատվարժան մարդկանց շարքում ունեցել են առաջնային տեղ: Դրա հիմնական բացատրությունն այն է, որ «նրանք իրենց աշխատանքով ո չ միայն նյութական բարեկեցություն են ապահովել իրենց ընտանիքներին, այլ նաև օգտակար են եղել ողջ համայնքին' պատրաստելով համայնքի գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ գործիքներ»: Այսինքն պատվի, հարգանքի, շնորհքի վճռորոշ տարր է համարվել ինչպես մասնավոր բարեկեցություն ստեղծելը, այնպես էլ հանրօգուտ գործունեությունը:
Խորհրդային շրջանում պատվի, հարգանքի, շնորհքի ազգային բովանդակությունը փոխակերպվեց: Դրանց իմաստաբանությունում ներարկվեց առաջին հայացքից համարյա թե աննշան տարր: Դա ձևավորեց պատվի, հարգանքի, շնորհքի այն ընկալումը, որում առանցքային էր խորհրդային կարգին ու դրա տեղական ներկայացուցիչներին նվիրվածությունը: Այսինքն դատապարտելի դարձավ մասնավոր շահը և գերա-կայելի' համակարգի շահը: Թվում էր, թե հասարակությունը և համակարգը նույնական են: Սակայն հասարակության խորհրդային համակարգի կողմից յուրային չհամարվող անդամներին ծառայելը կամ օգտակար լինելը ո չ միայն պատվաբեր չէր, այլև դատապարտելի էր: Այսինքն պատվի ու հարգանքի արժանի էր համարվում նա, ով իր մասնավոր շահն ու հասարակական շահը պատրաստ էր ծառայեցնել կոմու-նիստական-խորհրդային վարչակարգի խմբակային շահերին: Թեկուզ միայն այս օրինակի վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդային ժամանակաշրջանում ազգային արժեքներում ներմուծված իմաստային այ-
37
Ա.Թադեոպաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
լափոխումեերը ձեով ազգային արժեքներին ե արժեքայիե ընկալումներին հաղորդեցիե գլխավորապես խմբակային բնույթ6:
Խորհրդային խմբակայնության արտացոլումն անկախության շրջանի փոխակերպումներում ստացավ «պատվարժան է այն մարդը, ով հանուն հատվածական շահի կարող է ստորադասել թե մասնավորը ե թե հասարակականը» բովանդակությունը: Ըստ մեր հետազոտական նյութերի, այսօր հասարակական տարածում ունի հասարակականի, ազգայինի նկատմամբ մասնավոր շահի գերակայության թյուր ընկալումը: Դրա պատճառը հասարակությունում առկա գնահատման չափանիշներում մասնավորի ու հատվածական-խմբակայինի նույնականաց^^ է: Սակայն, իրականում, մասնավորն ու հատվածականը ո չ միայն նույնական չեն, այլե գտնվում են հակադիր շահերի բևեռներում: Հակառակ դեպքում մասնավոր շահը չէր կարող այդ աստիճանի արհամարհված լինել ՀՀ-ում արտոնյալ ու ազդեցիկ դիրք գրավող խմբակային շրջանակների կողմից: Յուրաքանչյուր սեփականատեր, եթե ինտեգրված չէ այս կամ այն արտոնյալ ու ազդեցիկ խմբին, ապա նա, որպես սեփականատեր, լրջորեն վտանգում է իր գործունեության ու սեփականության վերարտադրման հնարավորությունները:
Ավելին, ազգային կերպերի ներքո խմբակային բովանդակության հարմարեցումը վտանգում է հենց ազգայինը, քանի որ ազգայինը չի կարող հատվածական ու խմբակային լինել: Հայոց սոցիոնորմատիվ մշակույթին ավելի խոր ծանոթացումը մեզ թույլ է տալիս ասել, որ այն, իր էությամբ, խմբակային չէ. այն հանրային բովանդակություն ունեցող մշակույթ է, որը հագեցած է եղել մասնավորի ե համայնականի ներդաշնակությունն ապահովող հանրային կապիտալի կարեոր մասը հանդիսացող ազգային ավանդույթներով:
Եզրափակելով ազգային ավանդույթների որպես հանրային կապիտալի բաղկացուցիչի, դերակատարությանը վերաբերող վերլուծության այս հատվածը կցանկանայինք ասել, որ արժեքային փոխակերպումների ոլորտում առկա միտումների հարուցած առանցքային հիմնախնդի-րը' սոցիոնորմատիվ մշակույթի կերպերի բովանդակային խմբակայնա֊ ցումն է, ինչը ավանդույթներին հաղորդում է դոգմատիկ ե կործանարար բնույթ: Այս գործընթացը նպաստավոր չէ նրանով, որ կարող է հասարա-
6 1987-2003թթ. գրանցված դաշտային ազգագրական նյութերը, որպես փորձառական (Էմպիրիկ) հենք, նմանատիպ վերլուծությունների հնարավորություն են տալիս նաե շնորհք, հարգանք, հավատ, վստահություն ե սոցիոնորմատիվ մշակույթի այլ բաղկացուցիչների վերաբերյալ:
38
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
կակաե հարաբերություններում, որպես հաերայիե կապիտալի բաղկացուցիչ, գործառնությունից զրկել (դեֆուեկցիոեալիզացեել) ավանդույթը:
Ստեղծված իրավիճակում հուսալ, թե հնարավոր է պայքարել խմբա-կայնացման դեմ ինչ-որ արգելակիչ միջոցառումների միջոցով անիրա-տեսական ու անիմաստ կլինի:
Խնդիրն ազգային ավանդույթների հիմքի վրա այնպիսի բովանդակություն կրող սոցիոնորմատիվ նորույթների ձևավորմանը նպաստելն է, որոնք ուղղված են մասնավորի ու հանրայինի ներդաշնակեցմանը: Դրա իրականացման քաղաքական ուղին պետական ու ազգային մակարդակով խնդրի կարևորությունը գիտակցելու և ոլորտում հստակ քաղաքականություն մշակելու կամքի դրսևորումն է. Այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել համապատասխան գիտական շրջանակներին ազգագրագետներին, մշակութաբաններին և հասարակագետներին նպատակային պատվերներ իջեցնելը: Պատվերի նպատակը պետք է լինի ազգային ավանդույթների հենքի վրա մարդու հանրային կյանքն արժևորող ու ներդաշնակող կառուցողական արժեքների ու հասարակական կյանք դրանց ներդրման կոնկրետ առաջարկների մշակումն ու ներկայացումը: Ներկայումս մեր ազգային ավանդույթները, որպես հանրային կապիտալ, համարյա թե կորցրել են իրենց դերն ու գործառույթը և կառուցողական ավանդութային հենքի վերականգնումը, ինչը մեզ համար, որպես ազգային հանրույթի, ունի առանցքային կարևորություն: Այս հասարակական կապիտալը, որպես ազգայինն այլափոխող խմբակայինին այլընտրանք, հասարակական կյանք պետք է ներդնել կրթական համակարգում պետականորեն ուղղորդվող քաղաքականության միջոցով: Հանձինս վերը նշված մասնագիտական ունակությունները կրող գիտական ռեսուրսների Հայաստանը նշված ծրագրի իրագործման ներուժը դեռևս ունի: Ուշացումը կարող է մեզ նաև դրա իրականացման ներկայիս հնարավորությունը ստեղծող ամենակարևոր մասնագիտա-կան-գիտական ռեսուրսից էլ զրկել (նկատենք նաև, որ մասնագիտա-կան-գիտական ռեսուրսը նույնպես մեր հանրային կապիտալի թերևս ամենից կարևոր բաղադրիչներից է, և դրա վերարտադրության ապահովման հիմնահարցը ինքնուրույն խնդիր է):
39
Ա.Թադեոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
2. Ըևտանիքը և սոցիոեորմատիվ մշակույթը որպես հանրային կապիտալ: Խմբակային արժեքներիքրեականացումն ու հանցագործության (կրիմինափ) ազգայնացումը
Հանրային կապիտալի մեկ այլ առանցքային բաղադրիչ ընտանիքի ինստիտուտն է: Աշխարհում, մասնավորապես Արևմուտքում, հասարակական ինստիտուտների արդիականացման գործընթացները (որոնք հիմնականում տանում են այդ ինստիտուտի դերի նվազեցմանը), այսպես թե այնպես, մուտք են գործում նաև Հայաստան: Ընտանիքի հիմնա-խնդիրը դարձել է քննարկման առարկա ինչպես գիտական շրջանակների, այնպես էլ հիմնականում միջազգային կառույցների դրամաշնորհներով գործող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից [2-4]: ՀՀ են մուտք գործում սեռերի սոցիալական դերերը կարգավորող սոցիոմշակութային նորույթներ, որոնցում առանցքային բաղադրիչը կնոջ սոցիալական դերի փոխակերպման հարցն է: Ըստ այդմ, գերակայությունը տրվում է կնոջ տնտեսական ինքնուրույնության խնդրին: Հատկապես քաղաքային երիտասարդության մեջ սկսում է աճել այն մտայնությունը, թե կինը պետք է առաջնահերթորեն կարևորի սեփական կյանքով ապրելու և տղամարդուց տնտեսական անկախություն ձեռք բերելու խնդիրը: Վերջինիս համեմատ ստորադաս կարևորություն է տրվում ընտանիք ունենալու, ամուսնանալու, մայրանալու ու երեխաներ դաստիարակելու խնդրին:
Արժևորման տեսանկյունից քաղաքային միջավայրում նկատվում է կին-մայր սոցիալական դերի ստորադասման միտում ազատ կին սոցիալական դերին: Այս միտումը դեռևս չի մտել գյուղական միջավայր. ավելին, մեր դաշտային ազգագրական հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական միջավայրում վերջին 5-6 տարիներին նկատվում է հակառակ միտում' մոտ 2-3 տարով իջել է աղջիկների ամուսնական տարիքը: Շատ աղջիկներ գերադասում են ամուսնանալ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Արժեքային տեսանկյունից հայկական գյուղը ընտանիքի և ամուսնության հարցում մնում է պահպանողական դիրքերում: Սակայն գյուղերում այս միտումը ժողովրդագրական առումով շոշափելի դրական ցուցանիշների չի հանգեցնում այն պատճառով, որ չափազանց մեծ է գյուղերից երիտասարդության արտահոսքը, ինչը գյուղերում բնական աճի անկման հիմնական պատճառն է: Իսկ գյուղական միջավայրից դուրս արդեն ամուսնական տարիքը կտրուկ աճում է: Հատկանշական է, որ մարզային, քաղաքային բնակավայրերում, չնայած
40
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
հեարավորիես վաղ տարիքում ամուսնանալու աղջիկների ձգտմանը, տղաների սեռատարիքային համապատասխան խմբում նկատելի է հակառակ միտումը: Վերջինս բացատրվում է հայկական սոցիոնորմա-տիվ մշակույթում տղամարդու ընտանիք պահելու դերի իրականացման ներկա սոցիալ-տնտեսական պայմանների հարուցած դժվարություններով7: Ըստ մեր դիտարկումների, Երևան քաղաքում ներկայումս ամուսնական տարիքի վերին սահմանի աճի միտում է նկատվում:
Մի կողմից ամուսնական տարիքում գտնվող տղաների սեռատարի-քային խմբում սոցիալ-տնտեսական պատճառներով ամուսնությունից խուսափելու գործոնը, մյուս կողմից նույն սեռատարիքային խմբից ժամանակավոր կամ մշտական արտագաղթի գործոնը, առաջացրել են ամուսնական տարիքի հասած տղաների պակաս8, ինչն էլ ձևավորում է ամուսնությունների թվի կրճատման միտում: Այսինքն ստեղծված իրավիճակում, աղջիկների սեռատարիքային խմբում, նույնիսկ ընտանիք կազմելու ցանկության ու ձգտման դեպքում, առաջանում է դրա իրագործման դժվարություն: Ստեղծված իրավիճակում, բնականորեն, աղջիկներից շատերի մոտ ձևավորվում է կին-մայր սոցիալական դերի ստորադասում ազատ կին սոցիալական դերին: Փաստորեն, կնոջ սոցիալական դերին վերաբերող արժեքային այս փոխակերպումը հայաս-տանյան միջավայրում պայմանավորված է ոչ միայն արևմտյան սոցիո-մշակութային նորույթների ազդեցությամբ, այլ նաև սեռատարիքային համապատասխան խմբերում տեղի ունեցող արդի ժողովրդագրական գործընթացներով:
Սակայն ընտանիքի ոլորտում ներկայացվածը հիմնական փոխակերպումը չէ: Կան մի շարք այլ առանցքային փոխակերպումներ: Մասնավորապես խոսքը վերաբերում է ընտանիքի հասարակական գործառույթի խնդրին: Վերջին տարիներին նկատվում է հասարակական համագործակցության համատեքստում ընտանիքի դերի նեղացման միտում: Դա պայմանավորված է հատկապես հասարակական համագործակցության մեջ գոյատևման հիմնահարցի գերակայությամբ: 1991 թվականից ի վեր Հայաստանը վեր է ածվել միմյանց հետ գոյատևման մրցավազքում մրցակցող ընտանիքների այնպիսի մի ամբողջության, որում հասարա-
7 Մեր կողմից գրանցված նյութերի համաձայն, շատ տղաներ խուսափում են ամուսնանալ տղամարդու ընդունված սոցիալական դերից բխող ընտանեկան պատասխանատվությունն իրականացնելու հնարավոր անկարողության վախի պատճառով, նշելով. «Ինքս ինձ չեմ կարողանում պահել, ուր մնաց ամուսնանամ, ընտանիք պահեմ»:
8 Այս երևույթը հատկապես ակնառու է ՀՀ փոքր ու միջին քաղաքներում, որտեղ կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը, ըստ մեր գրանցած նյութերի, երբեմն մոտենում է 65% և
35%-ի:
41
Ա.Թադեոպաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
կակաե կապերն առավելապես կրում եե խմբակային բնույթ: Ընտանիքը, որպես հասարակական բջիջ, առավելապես իր գործունեության նպա-տակուղղվածությունը կենտրոնացնելով գոյատևման հիմնախնդիրների լուծման վրա, հաճախ, հանուն այդ գերակայության, հակադրվում է հասարակական ե պետական կարևորության արժեքներին' ստորադասելով դրանք իր գոյատևման հնարավորությունը երաշխավորող խմբակայինին: «Ընտանիք պահելու» գերակայության դիրքերից, հասարակական կարծիքը փաստորեն արդարացնում է հասարակական համագործակցությունը խարխլող այնպիսի երևույթներ, ինչպիսիք կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումներն են: Հարկ է նկատել, որ ընտ-րակաշառքների տարածումը, որոշ առումով, նույնպես պայմանավորված է ընտանիքի գոյատևման և դրա հասարակական գործառույթի նե-ղացմամբ: Ընտանիքն այսօր վերածվել է դրանում միավորված մարդկանց գոյատևման և ինքն իր վերարտադրության համար ամեն գնով երաշխիքներ ու պայմաններ ստեղծող միավորի: Չափազանց հազվադեպ է նկատվել, որ ընտանիքները, բացի նեղ ընտանեկան խնդիրներից, իրենց գործունեությունը նպատակաուղղեն թաղային, համայնական, հասարակական և ազգային խնդիրներին9: Այսինքն ընտանիքը, որպես հանրային կապիտալի կարևորագույն տարր և վերարտադրողական օղակ, ներկա շրջանում աստիճանաբար կորցնում է իր հանրային գործառույթը և առավելապես խմբակայնանում է: Ավելի հստակ արտահայտվելով ընտանիքը, գործառութային առումով լինելով հանրույթի սոցիոնորմատիվ մշակույթի վերարտադրության առանցքային օղակը, այսօր հիմնականում վերարտադրողն է հասարակական առումով կործանարար և բնույթով մեխանիկական խմբակային շրջանակների10[5] նորմերի ու առավելապես կործանարար արժեքների, որոնք սխալմամբ ներկայացվում են որպես ազգային արժեքներ:
Պատահական չենք օգտագործում համայնական եզրույթը: Համայնքը, ընտանիքի հետ միասին, եղել է հայկական սոցիոնորմատիվ մշակույթի և կառուցողական արժեքների վերարտադրությունն ապահովող հանրային կապիտալի կարևորագույն բաղադրիչը: Ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջանում, գործառում են դրացիական համայնքի որոշ տարրեր: Սակայն, քանի որ այս ոլորտում բացակայում է անհատի, ընտանիքի և հանրույթի ներդաշնակ համակեցու-
9 Խոսքը վերաբերում է ինչպես գյուղական, այնպես էլ դրացիական համայնքին:
10 Մեխանիկական եզրույթն օգտագործվում է ստեղծագործականությունը և անհատականությունը մերժող խմբակային համագործակցությունը բնութագրելու տեսանկյունից, և նա, իր բովանդակությամբ, մոտ է է. Դյուրքհեյմի կողմից այս եզրույթի տակ հասկացվող բովանդակությանը:
42
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոպաե
թյաեը եպատակուղղված պետական ուղղորդված քաղաքականությունը մի կողմից, իսկ մյուս կողմից սոցիոնորմատիվ ազգային մշակույթը խորհրդային և հետխորհրդային շրջանում այէափոխվեէով վեր է ածվել խմբակայինի, որում ազդեցիկ դիրք է սկսում զբաղեցնել խմբակային տեսանկյունից առավել ինքնակազմակերպված ու ազդեցիկ, այսպես կոչված, «թաղային հեղինակությունների» ինստիտուտը, ներկայիս սո-ցիոնորմատիվ մշակույթը նույնպես գնալով ներծծվում է քրեական և քրեամերձ նորմերով, և ընտանիքն էլ, որպես սոցիոնորմատիվ մշակույթ վերարտադրող, վեր է ածվում հանցագործ որակի խմբակային սոցիո֊ նորմատիվ մշակույթի կրողի. Ստեղծվել է մի իրավիճակ, երբ խմբակային նշված մշակույթը, ձեռք բերելով քրեամերձ բնույթ, համեմվում է ազգայինին և ներկայացվում որպես ազգային: Տարօրինակ է, որ ազգայինի հետ որևէ կապ չունեցող հանցագործ աշխարհին բնորոշ նորմերն այսօր հարմարեցվում են ազգային բարոյական այնպիսի առանցքային արժեքների, ինչպիսիք են պատիվը, շնորհքը, հարգանքը, տղամարդկությունը և այլն: Սա ստեղծում է ազգայինի և քրեականի տարօրինակ մի խառնուրդ, որը վտանգում է լցնել խորհրդահայ սոցիոնորմատիվ մշակույթի մերժումից հետո ստեղծված մշակութային դատարկ տարածքը: Սա մեր ազգային հանրային կապիտալի վերարտադրությանն սպառնա-ցող լրջագույն վտանգ է, քանի որ կարող է ազգային սոցիոնորմատիվ մշակույթում նպաստավոր միջավայր ստեղծել քրեական նորմերի տարածման ու վերարտադրության համար հայաստանցիներիս վերածելով քրեական արժեքներով և նորմերով ապրող ազգի11: Սա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ: Սոցիալական վարքի հիմքում ընկած պատիվ, շնորհք և բարոյական այլ հասկացություններ երիտասարդության շրջանում այսօր կրում են քրեական բովանդակություն և խիստ հակադիր են ազգայինին: Հայ ազգայինն իր սոցիոնորմատիվ մշակույթում երբեք չի եղել քրեական արժեքների և բարոյականության ջատագովն ու վերարտադրողը: Առավել ևս' հայ ընտանիքը չի իրականացրել նման գործառույթ' իր դաստիարակչական բարոյական նորմերով:
Մեր բարձրացրած խնդրի տեսակետից մենք ոչ թե ճգնաժամի շեմին ենք, այլ հենց ճգնաժամի մեջ ենք, քանի որ քրեական հակամշակույթը և թվացյալ արժեքներն արդեն ուղղորդում են ոչ միայն քաղաքային, այլև նույնիսկ գյուղական երիտասարդության սոցիալական վարքը: Այսօր
11 Նման վիճակում ներկայումս հայտնվել են Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, որտեղ ազգաբնակչության ստվար հատվածը սպասարկում է թմրանյութերի ու մարմնավաճառության հանցագործ բիզնեսին:
43
Ա.Թադեոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
այն ներթափանցում է եաե բուհակաե երիտասարդության միջավայր [6], այսինքն կրթական համակարգ: Հանցագործությունը մուտք է գործել նաե մեր քաղաքական մշակույթ, ե ընտրությունների շրջանում քրեական ու քրեականին հարող երիտասարդությունն է տոն տվողը ընտրատարածքներում, այսպես կոչված, «դաբրո» ունեցող թեկնածուների հաջողությունն ապահովելու գործում:
Ստեղծված իրավիճակում հիմնախնդիրն այն է, որ հասարակության առաջնային միավորներում' գյուղական ու դրացիական համայնական միջավայրերում ձևավորվել են, ժողովրդական լեզվով ասած «վլաստ» (իշխանություն) ունեցողների քրեամետ խմբեր, որոնք վերահսկիչ դեր են ստանձնել արժեքների ե համայնքում հարգի (պրեստիժա-յին) դերերի ձեավորման ու վերարտադրության գործում: Լինելով խմբակային արժեքների կրողն ու վերարտադրողը այս խումբը թաղային միջավայրերում, մասնավորապես երիտասարդության մեջ, կողմնորոշում է նաե անհատական արժեքների ձեավորումը:
Անցումային շրջանում գտնվող ՀՀ ներկայիս հասարակությունը, չունենալով ինքնակազմակերպման այլ կուռ կառույցներ, չի կարողանում ինքնուրույն դիմակայել այս քրեամերձ թաղային հեղինակությունների «փաստին» ե, վախի ազդեցության տակ, դառնում է դրանց կործանարար արժեքների ընդօրինակողը:
Քրեական-ազգայինի խառնուրդը ստեղծել է ազգայինի փոխակերպման մի անորոշ հեռանկար: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսականորեն բարդ չէ ազգայինի հակադրումը ե հակակշռումը քրեականին, այսինքն թույլ չտալ քրեականին խառնվել ազգայինի հետ ե իր կործանարար արժեքներն ու նորմերը ներկայացնել ազգայինի կերպերի տակ: Այս առումով, հարկավոր է ազգայինի տակ ներկայացվող քրեական բարոյական ու սոցիալական նորմերին հակադրել ազգային ինքնագիտակցությունից բխող բարոյական ու սոցիալական այնպիսի նորմեր, որոնց նույնականացումը հայկականին դեռես մարդկանց սոցիալական գիտակցությունում պահպանվում է. օրինակ քրեականի պատվի ե շնորհքի' «թասիբի» բարոյական նորմին հակադրել պատվի ե շնորհքի ազգային նորմը: Եթե քրեական նորմերով խաբելու միջոցով մեկ այլ հայ մարդուն (նույնիսկ եթե նա հարեան է) շորթելը կամ հասարակությունում տարածված արտահայտությամբ «քցելը», համարվում է շնորհք, ապա ազգային բարոյական նորմերով դա համարվում է խիստ դատապարտելի, ե հակառակը' շնորհք ու պատիվ է համարվում «խոսքի տեր լինելը»:
44
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
Ի դեպ, ազգային ավաեդութայիեը շատ ավելի խոր հիմքեր ունի մարդկանց արխետիպային կամ ենթագիտակցական մտածողության մեջ, քան թաղային համայնքներում գերիշխանություն հաստատած քրեականը [7]:
Նշված քաղաքականությունն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի պայման.
ա. ազգագրական դաշտային և լաբորատոր աշխատանքների իրագործում երեք նպատակով.
1. սոցիոնորմատիվ մշակույթի ազգային տարրերի վերամշակման,
2. ազգայինում քրեականի ներթափանցման աստիճանի, ձևերի ու դրսևորումների բացահայտման ու վերլուծության,
3. քրեականի կործանարար արժեքներին ու նորմերին ազգային կառուցողական հակակշիռների, դրանք հասարակական կյանք ներդնելու մեխանիզմների ու քաղաքականության առաջարկների մշակման,
բ. պետական իշխանության քաղաքական կամքը' ուղղված հասարակական կյանք ներթափանցած քրեականի դեմ պետականորեն ազգային շարժում նախաձեռնելուն և այդ ճանապարհով ազգային սոցիոնոր-մատիվ մշակույթի որպես պետականության զարգացման և ազգային անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ հանրային կապիտալի առանցքային բաղադրիչի վերակաեգմաեը^.
Վերադառնալով ընտանիքի որպես հանրային կապիտալի հիմնարար տարրի, կարևորության խնդրին, նկատել տանք, որ սոցիոնորմա-տիվ մշակույթի խմբակայնացումը, քրեականացումը և դրա միախառնման գործընթացը ազգայինին ուղղակիորեն անդրադարձել են հայկական ընտանիքի ամրության վրա: Ինչպես արդեն վերը նկատեցինք, նշված սոցիոնորմատիվ մշակույթի մղումն իր արմատներով գնում է դեպի գոյատևման հիմնախնդիր: Իսկ քանի որ գոյատևման հիմնա-խնդիրների լուծման ժամանակ առաջացող բախումներից դուրս գալը կարգավորվում է գլխավորապես քրեական-ազգային խմբակային նորմերով, ապա, հատկապես տղամարդիկ, մասամբ նաև այն կանայք, ովքեր իրենք են հոգում ընտանիքի գոյատևման հիմնախնդիրը, ստիպված են, առանց խորապես գիտակցելու, ընդօրինակել և կիրառել նշված որակների խմբակային նորմերը դառնալով դրանց կրողն ու ամենօրյա վերարտադրողը մի կողմից հասարակությունում, մյուս կողմից ընտանիքում: Հատկապես այն ընտանիքները, որոնք ներքաշված են գոյա-
45
Ա.Թադեոպաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
տեմաե մրցապայքար12, եշված սոցիոեորմատիվ մշակույթի վերարտադրողներն եե ընտանիքներում: Այսինքն այս ընտանիքներում երեխաների դաստիարակությունն իրականացվում է ներկայացված ոգով: Մյուս կողմից այս ընտանիքներում սկսում եե տարածվել եաե հայկական սոցիոեորմատիվ մշակույթի համար խորթ ու անսովոր ըետաեեկաե բռնությունների դեպքերը: Ներկայացված խմբակային ե քրեակաե-ազգայիե նորմերը լրջորեն խաթարում եե եաե տղամարդու ե կեոջ սոցիալական դերին վերաբերող պատկերացումները ե ընդհանրապես բացասաբար անդրադառնում եերըետաեեկաե հարաբերությունների էթիկայի նորմերի վրա: Իր հերթին, սա խարխլում է ըետաեեկաե բարոյականության հիմքերը ե նպաստում հայկական ընտանիքի եոր, վերոեշյալ խմբակային նորմերից բխող մոդելի ձեավորմաեը, որտեղ սեռերի փոխհարաբերություններն ու գերակայությունը (դոմիեաետություեը) կառուցվում եե ոչ թե ըետաեեկաե կյանքում սեռերի սոցիալական դերի նկատմամբ եղած հարգանքի, այլ' ուժի ե ֆիեաեսակաե ազդեցության գործոնի հիման վրա: Ըետաեեկաե էթիկայի նորմերի փոխակերպումը հանգեցնում է ըետաեեկաե հարաբերությունների թուլացմանը, բռեություեեերի աճիե: Հատկանշական է, որ ըստ մեր դաշտային հետազոտությունների ե այս ոլորտում իրականացված այլ հետազոտությունների ըետաեեկաե բռեություեեերի աճ է նկատվում հատկապես հարբեցող, թմրանյութերի դիմող ե քրեամետ, ժողովրդական լեզվով ասած «ռաբիզ» ու «գողակաե» ոճի, կործանարար արժեքայիե միջավայրերին հարող տղամարդկանց ընտանիքներում [8]:
Նկատելի է մեկ այլ միտում ես. դա ընտանիքի որպես հասարակական հաստատության, ե հաերայիե կապիտալի դերի ըեկալմաե անկումն է հասարակությունում ե երիտասարդության մեջ. հատկապես կրթական ե մասնագիտական բարձր որակավորում ունեցող աղջիկների շրջանում առկա է ամուսնության նկատմամբ բացասական միտում, որը նպաստում է եաե վերոեշյալ կիե-մայր ե ազատ կիե սոցիալական դերերի մեջ հակասության խորացմանը, այլ ոչ դրանց եերդաշեակեցմաեը: Այսիեքե Հայաստանի հասարակության սոցիոեորմատիվ մշակույթի խմբակայեացումը, քրեակաեացումը ե վերջինիս ազգայինի եերքո ներկայացումը բացասաբար է անդրադառնում հաերայիե ամեեակարեոր կապիտալի' ընտանիքի ինստիտուտի վրա, մի կողմից քայքայելով այե
12 Իսկ այդպիսիք ՀՀ-ում կազմում եե մեծամասնություն' իեքեազբաղվածեերի, մաեր ու միջիե ձեռներեցությամբ զբաղվածների հիմնական մասը: Ըստ որոշ հետազոտությունների գոյատեմաե մրցապայքարում ներքաշվածները կազմում եե բնակչության տեսակարար կշռի 80 տոկոսից ավելին:
46
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
ներքուստ, մյուս կողմից վեասելով ընտանիքի որպես հանրային ինստիտուտի, ձևավորման ու վերարտադրության գործընթացին:
Նշված բացասական գործընթացների կանխման ուղին, ինչպես վերն ասվեց, սեփական ազգային սոցիոնորմատիվ մշակույթի հիման վրա կառուցողական հակակշիռների ձևավորումը, դրանք հասարակական կյանքում ներդնելն ու այդ ուղղությամբ պետականորեն ծրագրված քաղաքականության իրականացումն է:
Ամփոփում
Վերը ներկայացված վերլուծությունը ցույց է տալիս, որ արժեքների խմբակայնացումը և ազգայինի աստիճանական քրեականացումը խարխլում են ինչպես մակրոմակարդակի ինստիտուտները' ընդհուպ մինչև պետությունը, այնպես էլ միկրոմակարդակի հասարակական ինստիտուտները' ընդհուպ մինչև ընտանիքը: Սա լրջագույն ահազանգ է հասարակության և պետության համար: Հուսալ, թե ինքն իրեն ամեն ինչ կկարգավորվի սխալ է: Ճիշտ չէ նաև այն մոտեցումը, թե արժեքային ճգնաժամը, որն աստիճանաբար թուլացնում է մեր ազգային ու պետական վերարտադրության համար առանցքային կարևորություն ունեցող հանրային կապիտալը, արտաքին ուժերի, մասնավորապես արևմտյան արդի քաղաքակրթության կողմից տարվող քաղաքականության, մասնավորապես համաշխարհայնացման գործընթացների հետևանքն է: Համաշխարհայնացումը (գլոբալիզացիան) փաստ է, և դրան ՀՀ-ի նման պետությունը եթե նույնիսկ որոշի դիմակայել, չի կարող: Եթե մենք ինքներս չունենք պետական ու ազգային-մշակութային զարգացման ռազմավարություն, ո չ միայն համաշխարհայնացումը, այլև արտաքին ծագմամբ ամեն գործընթաց կարող է բացասաբար ազդել մեր պետական ու ազգային ինքնության վերարտադրության վրա: Հանրային կապիտալի պահպանման ու հարաշարժ (դինամիկ) վերարտադրության հիմնա-խնդիրը եթե պետական քաղաքականության ռազմավարության առաջ-նահերթություն չի համարվում պետականության առկայության պայմաններում ստորադասվելով այլ խնդիրների, ապա այդ կապիտալը կարող է փոշիացվել: Այսինքն այս հարցում պատճառները պետք է ոչ թե դրսում փնտրել, այլ' ներսում: Ներկայացվող վերլուծությունում մենք հանրային կապիտալի բոլոր բաղադրիչներին չենք կարողացել անդրադառնալ, սակայն առանցքայիններից մի քանիսի ներկա վիճակը փորձել ենք ներկայացնել և բարձրացրել ենք հիմնական ահազանգերը:
47
Ա.Թադեոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Դրանք մի քանիսն եե.
I. Մարդու որպես հանրային կապիտալի հիմեաքարայիե միավորի, արժեքի անտեսումը ե հանրապետության մարդկային ռեսուրսների ինչպես ֆիզիկական (բնական աճ), այնպես էլ որակական վերարտադրության խնդիրները: Սրա պատճառը հիմնականում ներկայումս տարածվող խմբակային, քրեական կործանարար արժեքների գերիշխումն է, որում հանուն հատվածականության անտեսվում են ինչպես մարդը, այնպես էլ ազգայինն ու պետականը:
II. Ընտանիքի որպես հանրային կապիտալի հասարակական ու ազգային առաջնային միավորի, կարևորության անտեսումը, ինչը նույնպես հանգեցրել է հասարակական այդ կարևորագույն ինստիտուտի վերարտադրության բարդությունների հանրային-խմբակայինի ճնշման տակ ընտանեկան արժեքների խմբակայնացումն ու մարդու արժեորման տեսանկյունից կործանարարությունը:
III. Ազգային ինքնությունը ե ազգային ինքնագիտակցությունը պայմանավորող, սեփական նորույթների ձևավորման համար անհրաժեշտ ազգային կառուցողական ավանդութային հենքի հեղինակազրկման միտումը ազգային ավանդութային նորմերի բովանդակության խմբակայ-նացման, որոշ դեպքերում նաև քրեականացման ճանապարհով: Սրա հետևանքը, ազգայինի ու մարդու, ազգայինի ու համամարդկայինի, ազգայինի ու ստեղծագործականի միջև խորացող անջրպետն է: Վերջինս ազգային արժեքներին հաղորդում է կործանարար բնույթ, քանի որ գերիշխող են դառնում անհատի ստեղծագործական ազատությունը կաշկանդող դոգմատիզմը և տիրազորությունը (ավտորիտարիզմը): Դա նկատելի է ինչպես հասարակական, քաղաքական, տնտեսական, այնպես էլ մշակութային կյանքում: Ազգայինի խմբակայնացումն աստիճանաբար օտարում է ստեղծագործական ներուժ ունեցող անհատներին ազգային մշակույթի կարևոր բաղադրիչից' ավանդույթներից ու դրանց վերարտադրության գործընթացից: Ավանդույթի ստեղծագործական վերարտադրության հիմնական պայմաններից մեկը դրա խմբակայնեց-մանն ու քրեականացմանը հակակշռելու ստեղծագործական ներուժ ունեցող դերակատարների խթանումն է, այսինքն վերարտադրության գործընթացներում ստեղծագործ անհատների ու շրջանակների ներգրավմանը նպաստող պետական ու ազգային քաղաքականության որդեգրումը: Առավել գործնական' հայկական ֆինանսական կապիտալի հիման վրա այնպիսի գիտակրթական ու մշակութային ֆոնդերի ձևավորումը, որոնք կարող են ՀՀ-ում առկա գիտակրթական ու մշակութային
48
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոպաե
մարդկային ներուժի գործունեությունն ակտիվացնելու ֆինանսական հիմքեր ստեղծել և այդ միջոցով նպաստավոր պայմաններ ձևավորել պետական ու հասարակական կյանքում կառուցողական արժեքների «արտադրության» համար: Ազգայինում ստեղծագործական ներուժի գործունեության խթանումը սեփական դեմքը և ոգին վերարտադրելով տնտեսապես զարգանալու լավագույն ելքն է.
IV. Պետության, պետական ինստիտուտների ու խորհրդանիշների, որպես մարդու ստեղծագործորեն ապրելու ու վերարտադրվելու երաշխիքի արժեզրկումը: Հենց այս հարցում է, որ պետությունը որպես հանրային կապիտալ, մարդկանց կյանքում կորցրել է իր արժեքը: Այն մեծ մասամբ գնահատվում է որպես կաշկանդող, քան խթանող հաստատություն: Անհրաժեշտ է մարդու, հասարակության և ազգի առումով պետական ռազմավարության հստակեցումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դաոնա այնպիսի պետություն, որտեղ աոանձին վերցրած յուրաքանչյուր հայաստանցի և հայ մարդ կունենա իր ունակությունները բացահայտելու, զարգացնելու և ստեղծագործորեն իրացնելու հավասար հնարավորություններ: Յուրաքանյուրի բարգավաճման հնարավորությունների ու պայմանների ձևավորումն ու երաշխավորումը պետության հիմնական խնդիրն է ներքին ու արտաքին քաղաքական առումներով: Այսինքն' պետության հիմնական ռազմավարական նպատակը պետք է լինի այնպիսի միջավայրի ձևավորումը, որը նպաստավոր ու բոյորի համար հավասար հնարավորություններ ու պայմաններ կստեղծի մարդկային կապիտալի (ունակությունների ու ֆինանսների ձևով) ձևավորման և այն հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում շրջանառության մեջ դնելու համար: Կարծում ենք սա, մի կողմից, պետության որպես հանրային կապիտալի արժևորման և, մյուս կողմից պետությունը խմբակային արժեքից հանրայինի վերածելու հիմնական երաշխիքն է:
Աղբյուրներ և գրականություն
1. Թադևոսյան Ա., Արժեքային գործընթացներն ու միտումները Հայաստանում, Երևան, 1998:
2. Ընտանիքի հետազոտման հիմնախնդիրները, հոդվածների ժողովածու, Երևան, 2001:
3. Կանայք հայոց նոր դարի շեմին, Երևան, 2000:
4. Զեկույց կանանց իրավիճակի մասին. անցումային շրջանի ազդեցությունը,
49
Ա.Թադեոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Երեաե, 1999:
5. ДюркгеймЭ, О разделении общественного труда, М., 1996, с. 189.
6. Մարտիրոսյան Ա, Ուսանողության խնդիրները միայն սոցիալական բնույթի չեն, Տեսակետ, Երևան, 2003, թիվ 12, էջ 24։
7. Platz S, Society, Nation, State: Ethnographic Perspectives on Armenia - State Building and the Reconstruction of Shattered Societies (Conference Report), University of California, Berkeley, 1999, p. 10.
8. Թադևոսյան Ա, Գաբբիելjաե Մ, Աղքատության ու գոյատևման պատկերը. հասարակության շերտավորման գործընթացները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2003, էջ 116:
9. Ընտանեկան բռնությունները Հայաստանում. սոցիոլոգիական հետազոտություն, Երևան, 2002, էջ 48:
17 մարտի, 2004թ.
ВЛИЯНИЕ ЦЕННОСТНЫХ ОРИЕНТАЦИЙ НА ПРОЦЕСС ФОРМИРОВАНИЯ СОЦИАЛЬНОГО КАПИТАЛА В АРМЕНИИ
Агаси Тадевосян
Резюме
Текущий переходный период относится не только к сферам экономической и политической жизни Армении, но и к ценностной сфере. После приобретения Арменией независимости, когда ценности советского периода потеряли свою актуальность, одной из первых прослеживаемых тенденций был переход ценностей из общественной сферы в область групповых интересов, которые в свою очередь столкнулись с личностными и общественными. Вместе с этим была замечена некоторая тенденция криминализации национальных ценностей и ценностных ориентаций. Вследствие подобных процессов, ценности могут приобрести деструктивное значение, тем самым угрожая основам социального капитала постсоветского армянского общества. Это относится к институтам как макро, так и микро уровней, от государства до семьи.
В данной ситуации разработка ценностной политики государства становится необходимым и неотложным делом, в котором основное значе-
50
<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.
Ա.Թադևոսյաե
ние должно уделяться стимуляции творческого потенциала. Основной ценностью разрабатываемой политики должен считаться человек, а приоритетом — создание общественно-политической среды, характеризуемой равными и благоприятными условиями для выявления и реализации творческих способностей человека.
51