Научная статья на тему 'Ազգային բրենդի կարեվորութցունը'

Ազգային բրենդի կարեվորութցունը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
102
57
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Տիգրան Սարգսյան

Աշխարհի յուրաքանչյուր երկիր եզակի է: Խնդիրը, սակայն, այն է, որ ոչ բոլորերկրները կարող են օգտվել այդ ուրույնությունից այն վերածել ինքնատիպռազմավարական զենքի` մարդկանց մտքերին տիրելու պայքարում: Հոդվածումներկայացված են այն հետազոտությունների արդյունքները, որոնց նպատակն էեղել ի հայտ բերել ինչպես արտասահմանյան մի շարք երկրների, այնպես էլՀայաստանի հետ կապվող զուգորդությունները վերոնշյալի համատեքստում:Զարգացման գերակա ուղղություններ ընտրելով` պետությունը մրցակցայինառավելություն է ստանում մրցակից երկրների հանդեպ: Ի հայտ բերելով ևթիրախային սպառողներին պատշաճ մատուցելով երկրի առավելությունները`այն, անկասկած, արժանի տեղ կգրավի գլոբալ շուկայում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Каждая страна мира уникальна. Вся проблема заключается лишь в том, что не все из них могут выявить эту уникальность и сделать из нее стратегическое оружие (свою «фишку») для битвы за умы людей. В статье представлены результаты проведенных исследований, суть которых заключается в том, чтобы выявить ассоциации, связанные как с рядом зарубежных стран, так и с Арменией. Избирая для себя приоритетные направления развития, государство получает конкурентное преимущество над странами-соперниками. Выявив и красиво преподнеся преимущества страны своим целевым потребителям, она, несомненно, займет свое достойное место на глобальном рынке. Цель данной статьи заключается в том, чтобы выявить свое видение развития сильных сторон Армении. Все мы хотим одного: чтобы глядя на карту мира, мы так же могли бы восхищаться своей страной, как те люди, которые живут в наиболее развитых странах мира.

Текст научной работы на тему «Ազգային բրենդի կարեվորութցունը»

ԱԶԳԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՑՈՒՆԸ

Տիգրան Սարգսյան1

Աշխարհի յուրաքանչյուր երկիր եզակի է: Խնդիրը, սակայն, այն է, որ ոչ բոլոր երկրները կարող են օգտվել այդ ուրույնությունից և այն վերածել ինքնատիպ ռազմավարական զենքի' մարդկանց մտքերին տիրելու պայքարում: Հոդվածում ներկայացված են այն հետազոտությունների արդյունքները, որոնց նպատակն է եղել ի հայտ բերել ինչպես արտասահմանյան մի շարք երկրների, այնպես էլ Հայաստանի հետ կապվող զուգորդությունները վերոնշյալի համատեքստում: Զարգացման գերակա ուղղություններ ընտրելով' պետությունը մրցակցային առավելություն է ստանում մրցակից երկրների հանդեպ: Ի հայտ բերելով և թիրախային սպառողներին պատշաճ մատուցելով երկրի առավելությունները' այն, անկասկած, արժանի տեղ կգրավի գլոբալ շուկայում:

Աշխարհի շատ երկրներ մեծ հաջողությամբ կարողանում են բացահայտել և գեղեցիկ մատուցել միայն իրենց երկրին բնորոշ յուրահատկությունները' դրանով իսկ գրավիչ դարձնելով իրենց հայրենիքը զբոսաշրջիկների, խոշոր ներդրողների և միջազգային կազմակերպությունների համար: Տարածաշրջա-նային մարքեթինգի մասին խոսելիս առաջին հերթին նկատի պետք է ունենանք պետության դերն այդ գործընթացում: Հոդվածում խոսվում է տարբեր երկրների գրագետ մարքեթինգային քաղաքականությունների' մարդկության գիտակցության վրա թողած ազդեցության մասին: Նյութը փաստարկված դարձնելու նպատակով ներկայացնում ենք անցկացված մարքեթինգային հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց' բացահայտվել են տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հետ կապված' հարցվողների առաջնային ասոցիացիաները:

Երբեմն պատահում է, երբ որևէ ապրանք ընտրելիս անպայման փաթեթի

ռ

վրա փնտրում ենք արտադրող երկիրը: Ինչո ւ ենք դա անում: Բանն այն է, որ արտադրող երկիրը մեզ տալիս է բավական մեծ տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ' ենթագիտակցական կամ էմոցիոնալ մակարդակում: Օրինակ, սուրճի մասին խոսելիս մենք առաջին հերթին պատկերացնում ենք

1 Մարքետոլոգ, ”JTInternational Luxemburg S.A." հայաստանյան ներկայացուցչություն։

41

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Բրազիլիաե, իսկ հետո արդեն բոլոր հնարավոր երկրեերը, որտեղ աճեցնում եե սուրճը: Եվ երբ սուրճի տուփերը դիտարկելիս կարդում ենք «Բրազիլիա» բառը, դա կարող է լուրջ ազդակ հանդիսանալ, որպեսզի գնենք սուրճի հենց այդ տուփը: Իսկ, օրինակ, Էլեկտրատեխնիկայի մասին խոսելիս մարդիկ առաջին հերթին մտաբերում են ճապոնական բրենդերը, իսկ հետո, իհարկե, նաև եվրոպական և այլ երկրների արտադրանքը: Եվ այսպես, ամեն մի պետություն հստակ ասոցիացվում է գոյություն ունեցող բրենդերի հետ: Դրա հիմքում ընկած է ոչ միայն այն, որ, օրինակ, Գերմանիան կարողանում է արտադրել բարձրորակ ավտոմեքենաներ և կենցաղային տեխնիկա, այլ նաև այն, որ պետություններն իրենց համար ընտրում են զարգացման այնպիսի ուղղություններ, որտեղ նրանք կունենան առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Սա շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող հանգամանք է:

Այս տրամաբանությամբ մենք կարող ենք ամեն մի երկիր փոխարինել մեկ կամ մի քանի բառերով: Եվ պատկերացնենք, որ այդ բառերը նույնպիսի ապրանքներ են, ինչպիսին են լուցկին կամ գիրքը: Ասվածի իմաստն այն է, որ ըստ էության այդ բառերն իրոք բնութագրում են շատ մրցունակ ապրանքներ: Օրինակ, այդ ապրանքներից մեկը բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող ամենամյա կառնավալն է: Իրականում դա ապրանք է, որը մեծ պահանջարկ է վայելում ամբողջ աշխարհում և «վաճառվում» է ուղղակի հրաշալի ձևով: Այդ գեղատեսիլ միջոցառումը դիտելու և մասնակից դառնալու համար այստեղ գալիս են մարդիկ աշխարհի ամենատարբեր երկրներից: Իսկ զբոսաշրջիկների այդպիսի մեծ հոսքն արդեն իսկ մեծ եկամուտ ստանալու նախանշան է քաղաքի կամ պետության համար:

Ստորև բերված աղյուսակում ցույց է տրված, թե որ երկիրն առաջին հերթին ինչ ասոցիացիաներ է առաջացնում մարդկանց մեջ: Անց է կացվել մարքեթինգային հետազոտությունների հետևյալ ձևը. որոնողական մարքե֊ թինգային հետազոտություն, անցկացման մեթոդաբանություն խորքային հարցազրույց (չկառուցվածքայնացված, ուղիղ, անձնական հարցազրույց, որտեղ մեկ հարցվողի հետ որոշակի թեմայի շուրջ հարցազրույց է անցկացվում հիմնական դրդումները, հույզերը, վերաբերմունքը և համոզմունքները բացա-հայտելու համար): (Հարցվողների ընտրության մեթոդաբանությունը պատահական ընտրազանգված - հարցվողների խումբ տեղաբնակ հայեր, 50 մարդ): Եվ այսպես, հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվողների մեծամասնության (75%) ասոցիացիաները հետևյալն են.

42

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ. Տ.Սարգսյաե

Բրազիլիա սուրճ կառնավալ ֆուտբոլ Կորկովադո

Ճապոնիա էլեկտրատեխ- նիկա նորագույն տեխնոլոգիաներ ռոբոտներ սամուրայներ

Գերմանիա բարձրորակ ավտոմեքենաներ գարեջուր

Նիդեռլանդեր վարդակակաչ (տյուլպան) ակումբային կյանք ազատ ապրելակերպ

Շվեյցարիա բանկային համակարգ ժամացույցներ պանիրներ

Իտալիա Կոլիզեյ Վատիկան նորաձևություն երաժշտություն

Ֆրանսիա ԷյֆեԱան աշտարակ նորաձևություն օծանելիք

Մեծ Բրիտանիա Բիգ Բեն երկհարկանի ավտոբուսներ ռազմական նավեր

Հնդկաստան Թաջ Մահալ թեյ փղեր

Չինաստան ցածր գին ունեցող ապրանքներ Մեծ չինական պատ Շաոլինի վանք արևելյան մար-տարվեստներ

Ցեյլոն թեյ

Մեքսիկա թեքիլա սոմբրերո

Ռուսաստան գազ ռազմական արդյունաբերություն Սիբիր Կարմիր հրապարակ

Նույնը մենք կարող ենք կատարել միայն մեկ ուղղումով, եթե այս բնութագրող ասոցիատիվ բառերի փոխարեն տեղադրենք այդ պետությունների հետ ասոցիացվող բրենդեր: Օրինակ, Գերմանիա Mercedes, BMW, Adidas և այլն, Ճապոնիա Sony, Toshiba, Mitsubishi, Panasonicև այլն:

Վերոնշյալ պետությունների հետ գուցե կլինեն նաև ուրիշ ասոցիացիաներ թե բնութագրող բառերի և թե բրենդերի տեսքով: Բայց վստահ եմ, որ այդ երկրների մասին մտածելիս թվարկված ասոցիատիվ բառերը շատերիս մոտ կհամընկնեն:

Որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղություններով պետք է զարգանա Հայաստանը միջազգային ասպարեզում իր կայուն տեղը զբաղեցնելու համար, նախ պետք է կարողանանք պատասխանել հետևյալ հարցերին.

ռ

• Ինչո վ է յուրահատուկ Հայաստանը:

ռ

• Ինչ ունենք մենք, որ չունի ոչ մի ուրիշ պետություն:

ռ

• Ինչպե ս է պետք դիրքավորել Հայաստանը համաշխարհային շուկայում:

ռ

• Ինչի հետ է ասոցիացվում Հայաստանը օտարերկրացիների մոտ:

ռ

• Որ բրենդն են առաջին հերթին մտաբերում մարդիկ, երբ լսում են Հայաստանի մասին:

43

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Նախեակաե պատկերացում կազմելու համար աեց է կացվել հետազոտություն օտարերկրացիների շրջանում, ովքեր հետազոտությունն իրականացնելու ժամանակ գտնվում էին Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետազոտության նպատակն էր պարզել այդ մարդկանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ միայն ասոցիատիվ մակարդակում: (Հետազոտության տեսակը որոնողական մաբքեթինգային հետազոտություն: Անցկացման մեթոդաբանությունը խորքային հարցազրույց: Հարցվողների ընտրության մեթոդաբանությունը պատահական ընտրազանգվածի սկզբունք: Հարցվողների խումբը օտարերկրացիներ, 35 մարդ):

Եվ այսպես, հետազոտության արդյունքում պարզվեց, որ հարցվողների 85%-ի մոտ Հայաստանն առաջին հերթին ասոցիացվում է Արարատ լեռան հետ, հարցվողների մոտ 10%-ը Հայաստանն ասոցիացնում է առեղծվածային հայկական կոնյակի հետ (իմիջիայլոց, հենց «Արարատ» կոնյակի հետ), իսկ մնացած 5%-ի մոտ Հայաստանը կապվում է դուդուկի, խաչքարերի, ծիրանի և այլնի հետ:

Արարատ լեռը միշտ եղել է ազատության, զորության և ուժի խորհրդանիշը հայ ժողովրդի համար: Արարատը ողջ մարդկության պլացդարմն է, քանի որ Աստվածաշնչում գրված ջրհեղեղի և Նոյի պատմությունն անմիջապես կապված է այս տեղանքի հետ: Ըստ Աստվածաշնչի' հենց այս լեռան գագաթին փրկություն գտան Նոյը, նրա մեծ ընտանիքը և տապանում մնացած բոլոր կենդանիները: Մինչև օրս գիտնականները հետազոտում են Արարատը' Նոյան տապանի ապացույցները հայտնաբերելու նպատակով: Առաջին անգամ Արարատ լեռան բարձրությունը հաղթահարվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր, 37-ամյա Իոհան Ֆրիդրիխ վոն Պարոտի կողմից 1829թ.1:

Այս լեռը եղել և մնում է շատ ու շատ մտավորականների, գրողների և նկարիչների, կոմպոզիտորների և քանդակագործների ստեղծագործական նոր մտքերի ներշնչման աղբյուրը: Չնայած Արարատ լեռը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում (1921 թվականից), այն միշտ եղել է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը: Եվ այնքան ժամանակ, որքան Արարատը կապրի ամեն մի հայի սրտում, ոչ մի տարածքային ապացույց չի կարողանա խլել նրան հայ ժողովրդից: Որպես ապացույց կուզենայի ներկայացնել որոշ վիճակագրական տվյալներ այն մասին, թե որքան տարածված է «Արարատ» հասկացությունը Հայաստանում: Եվ այսպես, ՀՀ-ում գրանցված է «Արարատ» բառը պարունակող 250 ֆիրմային անվանում: Ազգային ընթացակարգով գրանցվել է 16 ապրանքային նշան, իսկ միջազգային ընթացակարգով իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանների թիվը 12 է1 2: Ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը (տե ս նկարները):

1 http://ru.wikipedia.org

2 http://www.aipa.am ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն:

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՏՍարգսյաե

արարատբանկ4-!

ARARATBANK’-I

Բայց ամեեահատկաեշակաեե այե է, որ ապրանքային եշաեեերը, որոնց աեվաեումեերը պարուեակում եե «Հայաստաե» բառը, իրեեց վրա պատկերում եե եաև Արարատ լեռը: Եվ այսպես, «Հայաստաե» բառը աեվաեմաե մեջ պարուեակող ապրաեքայիե եշաեեերի թիվը կազմում է 124, որից 18 ապրաե-քայիե եշաեեեր կրում եե Արարատ լեռաե պատկերը: Ստորև բերված եե այդ եշաեեերից մի քաեիսը1 (տես եկարեերը):

Հեեց այս էր աեցկացված հետազոտություեեերի եպատակը, այսիեքե' ցույց տալ և ապացուցել, որ «Հայաստաե» և «Արարատ» հասկացություեեերը շատ մոտ եե իրար թե կոմերցիոե, թե հոգևոր տեսակետից: Եվ որքաե խորը մեեք գիտակցեեք այդ փաստը, այդքաե հեշտ կլիեի «Հայաստաե» բրեեդի դիրքավորումը գլոբալ շուկայում:

Վերջիե տարիեերի ըեթացքում Հայաստաեի Հաերապետությաե կառա-վարություեը սկսել է պատշաճ ուշադրություե դարձեել Հայաստաեում զբո-սաշրջությաե ոլորտի զարգացմաեը: Գործըեթացե սկիզբ առավ, երբ կառա-վարություեը հաստատեց զբոսաշրջությաե զարգացմաե հայեցակարգը, որը և հիմք հաեդիսացավ այս բեագավառի զարգացմաե համար:

Եթե դիտարկեեք այս հաեգամաեքը հեռաեկարայիե տեսաեկյուեից, ապա կտեսեեեք, որ զբոսաշրջությաե ոլորտի զարգացումը Հայաստաեում ուեի մի քաեի ուղղություե.

• պատմամշակութայիե,

• կրոեակաե,

• իրադարձություեեերի:

1 Նույե տեղում:

45

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Առաջին պատմամշակութային ուղղությամբ Հայաստանն ուղղակի պարտավոր է բարձրացնել զբոսաշրջության գրավչությունը, քանի որ համարվում է հարուստ պատմություն և պահպանված մշակույթ ունեցող երկիր: Ինչ վերաբերում է կրոնական զբոսաշրջությանը (կամ երբեմն էլ անվանում են ուխտագնացական զբոսաշրջություն), ապա Հայաստանն ունի անհամեմատ գրավիչ մի փաստ: Հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Ուխտագնացությունն իր հիմնական բացատրությամբ նշանակում է այցելություն Սուրբ երկիր: Այս ուղղությամբ տուրիզմի զարգացման օրինակներից են Իսրայելը, Չինաստանը, Հնդկաստանը և այլն1:

Եվ վերջապես, աշխարհում շատ արագ զարգանում է իրադարձությունների զբոսաշրջությունը: Այս ուղղությունը զարգացնելու քաղաքականությունը որդեգրած երկրների ցանկը բավական մեծ է: Օրինակ, վերցնենք Սինգա-պուրը: Արդեն մի քանի տարի շարունակ նոյեմբերին Սինգապուր գետի ջրի գույնը անսպասելի ձևով ստանում է բաց դեղին կամ նարնջագույն երանգներ: Դա երկրի համար ևս մեկ անգամ հրաշալի PR կազմակերպելու շատ լավ առիթ է հանդիսանում: Նոր զվարճանքը կոչվում է բադերի մրցարշավ: Դրան մասնակցում են ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ պետական գործիչներ, խորհրդարանականներ, նախարարներ, ձեռներեցներ և ձեռնարկատերեր, աշխարհի տարբեր երկրներից հատուկ այս առիթով ժամանած զբոսաշրջիկներ: Ըստ էության, բադերի մրցարշավը հասարակ վիճակախաղ է ներկայացնում: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Դրա համար պետք է գնել մեկ պլաստմասսե բադ, որի գինը 10 ամերիկյան դոլար է, վրան գրել մասնակցի անունը կամ դնել որևէ տարբերակիչ նշան և հանձնել այդ բադը միջոցառման կազմակերպիչներին: Մնում է միայն սպասել, թե ում կժպտա բախտը և որ հաջողակը կստանա մրցանակը $1 մլն:

Նշանակված օրը մի քանի մեքենաների մեջ բարձած բադերին նավամատույցից լցնում են գետը: Ջրի հոսքն արագ քշում է ուղիղ 100 հազ. հատ պլաստմասսե բադիկներին դեպի վերջնագիծ: Երբ դրանցից մեկը հասնում է նշանակետին, վե'րջ, հաղթողը որոշված է1 2:

Նմանատիպ իրադարձություն է Ամստերդամ քաղաքում անցկացվող ամենամյա դիսկոտեկը: Միջոցառումը հայտնի է նրանով, որ բոլոր մասնակիցները պարտավոր են կրել այդ տարվա համար ընտրված գույնի՝ սև կամ սպիտակ հագուստ: Ստեղծվում է աննկարագրելի տեսարան: Բաց երկնքի տակ սպիտակ կամ սև գույնի անծայրածիր մի զանգված է երևում, որին ուղեկցում են հատուկ լուսային էֆեկտները և երաժշտության խելակորույս ռիթմերը: Աշխարհի ակտիվ երիտասարդության երազանքն է գոնե մեկ անգամ զգալ հոգու այդպիսի ազատություն: Սյս իրադարձության մասնակիցների թիվը հասնում է մինչև 30 հազարի3:

1 Боголюбов В.С, Орловская В.П., Экономика туризма Москва: Академия, 2005.

2 http://www.vokrugsveta.ru

3 http://www.amsterdam-dance-event.nl

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ՏՍարգսյան

Կարծես թե Հայաստանում նույնպես հիմք է դրվել զբոսաշրջության այս տեսակին: Դրա լավագույն նախապայման կարող է հանդիսանալ Հայաստանի և մի շարք գործընկեր երկրների միջև անցկացվող միջոցառումը «Հայաստանի օրերը ներկրում», ինչը շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ այդ միջոցառման ընթացքում մեր բարեկամ երկրների բնակիչները հնարավորություն են ստանում ծանոթանալ Հայաստանի մշակույթին: Սա նաև նպաստում է այդ երկրների հետ ունեցած հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանն ու ջերմացմանը:

Գոյություն ունի նաև մեկ այլ իրադարձություն «Համահայկական խաղեր»: Այդ միջոցառմանը մասնակցություն են ունեցել աշխարհի 26 երկրներից ժամանած սփյուռքահայեր1: Ընդհանուր առմամբ այդ խաղերի կազմակերպման նպատակով պետական բյուջեից հատկացվում է տարեկան մոտ 80 մլն դրամ: Միանշանակ այս իրադարձությունը միայն դրական ազդեցություն է ունենում երկրի բիզնես կլիմայի վրա: Այստեղ համընկնում են երկու կարևոր բաղադրիչներ քաղաքատնտեսական և մարզամշակութային:

Չնայած դրան, այստեղ գոյություն ունեն նաև երկու անհամատեղելի փաստարկներ:

Առաջինն այն է, որ եթե մենք խոսում ենք միջազգային զբոսաշրջության շուկայում դիրքավորվելու մասին, ապա ակնհայտ է, որ միջոցառումը նախատեսված է լոկ հայ ժողովրդի միասնականության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման նպատակով (համարում ենք սա շատ կարևոր քայլ Հայաստանի համար): Սակայն Հայաստանն այս իրադարձությամբ չի կարողանա հանդես գալ համաշխարհային հանրության առջև և դիրքավորվել նրանց գիտակցության մեջ որպես օլիմպիական կամ զվարճալի խաղեր կազմակերպող երկիր:

Երկրորդ գործոնը ասոցիացիաներն են, իսկ ավելի ճիշտ' դրանց բացակայությունը: Եթե Ամստերդամի դեպքում դիսկոտեկը և ակումբային մթնոլորտն ասոցիացվում են Նիդեռլանդների հետ, կամ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող կառնավալը և թեժ լատինական պարերը ասոցիացվում են Բրա-զիլիայի հետ, ապա Հայաստանի և խաղերի միջև ոչ մի կապող ասոցիացիա գոյություն չունի: Սա ավելի շատ կարող է կապ ունենալ Հունաստանի, Աթենքի, քան Հայաստանի հետ (եթե չլինի «համահայկական» բառը):

Դրա համար, մեր կարծիքով, Հայաստանի զբոսաշրջության ոլորտը պետք է միավորի իր մեջ բոլոր երեք ուղղությունները միաժամանակ: Այսինքն' պատմամշակութային, կրոնական կամ ուխտագնացային և դրանց հիման վրա ձևավորված իրադարձությունների զբոսաշրջության ուղղությունը (ինչպես եղավ «Քրիստոնեության 1700-ամյակ»-ին): Եվ հատկանշականն այն է, որ Արարատը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում:

Հայաստանին անհրաժեշտ է ամենամյա որևէ իրադարձություն, որը կվերաբերվի ամբողջ աշխարհին և հետաքրքրություն կառաջացնի «առողջ» մտածելակերպ ունեցող մարդկության մեծամասնությանը: Ըստ իս, Հայաստանը դրա համար ունի հրաշալի երեք նախապայման: Հայաստանն ունի հա-

1 http://www.armtown.com/news

47

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

րուստ և հետաքրքիր պատմություն, հայերն առաջիեե եե ընդունել քրիստոնեությունը (լինել առաջինը արդեն առավելություն է), և միայն Հայաստանից է հնարավոր տեսնել աստվածաշնչյան Արարատ լեռն իր ողջ գեղեցկությամբ: Եվ վերջ: Այս երեք նախապայմանների հիման վրա էլ պետք է կառուցել լուրջ ռազմավարական ծրագրեր զբոսաշրջության գրավչութան մակարդակը բարձրացնելու նպատակով, որն էլ իր հերթին թույլ կտա Հայաստանին ուրույն տեղ զբաղեցնել միջազգային զբոսաշրջության ոլորտում:

Մինչև հիմա ներկայացվել և անընդհատ մշակվում են նոր նախագծեր և ծրագրեր զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ: Դրանցից մեկը մի նախագիծ է, ըստ որի' պետք է ստեղծվի հին բնակավայր հիշեցնող մի քաղաք: Այստեղ պետք է կառուցվի և տեղադրվի տապան, որի չափերն ամբողջությամբ կհամապատասխանեն նրա բնօրինակ Նոյան տապանին: Պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ զբոսաշրջիկը, քաղաք մտնելով, կորցնի ժամանակի զգացողությունը և ամբողջությամբ ընկնի իր հույզերի աշխարհը: Նրա առջև կբացվեն վեհաշուք Արարատ լեռը, Նոյան տապանը, նա ականատես կդառնա մարդկության փրկման բեմական ներկայացմանը:

Այս իրադարձությունը բեկում կմտցնի Հայաստանի զբոսաշրջության ոլորտում և հետաքրքրություն կառաջացնի ողջ քրիստոնյա աշխարհում:

Ապրիլ, 2009թ.

ЗНАЧИМОСТЬ НАЦИОНАЛЬНОГО БРЕНДА Тигран Саркисян1

Резюме

Каждая страна мира уникальна. Вся проблема заключается лишь в том, что не все из них могут выявить эту уникальность и сделать из нее стратегическое оружие (свою «фишку») для битвы за умы людей. В статье представлены результаты проведенных исследований, суть которых заключается в том, чтобы выявить ассоциации, связанные как с рядом зарубежных стран, так и с Арменией. Избирая для себя приоритетные направления развития, государство получает конкурентное преимущество над странами-соперниками. Выявив и красиво преподнеся преимущества страны своим целевым потребителям, она, несомненно, займет свое достойное место на глобальном рынке.

Цель данной статьи заключается в том, чтобы выявить свое видение развития сильных сторон Армении. Все мы хотим одного: чтобы глядя на карту мира, мы так же могли бы восхищаться своей страной, как те люди, которые живут в наиболее развитых странах мира.

1 Маркетолог, армянское представительство ”JTInternational Luxemburg S.A. ".

48

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.