Научная статья на тему 'Չափավորոիթյոինը' արդի իսլամական մտքի զարգացման ուղղություն'

Չափավորոիթյոինը' արդի իսլամական մտքի զարգացման ուղղություն Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
97
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Արաքս Փաշայաե

Հոդվածում ուրվագծվում են արդի շրջանի իսլամական չափավոր գաղափարախոսության, իսլամական ռազմավարության մեջ դրա նշանակության, ինչպես նաև առանձին չափավոր շրջանակների գործունեությանն առնչվող հարցեր:Իսլամական աշխարհում գաղափարախոսական ուղղության հիշյալ դրսևորումը գալիս է հիմնավորելու «հետիսլամիզմի» ժամանակակից արևմտյան տեսությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Ислам имеет достаточный идейный потенциал, чтобы избежать конфронтации и предложить действенную и основанную на исламских подходах формулу, позволяющую сочетать приверженность исламским ценностям с активным освоением достижений современной цивилизации. Умеренность подтверждает приемлемость расхождений во мнениях в общих рамках исламских ценностей. Она сможет стать главным гарантом преодоления религиозного фанатизма и начала активного диалога с представителями других вер и культур. Называя изолированность и замкнутость одной из главных причин исламского фанатизма, концепция умеренности подчеркивает необходимость открытости ислама к остальному миру и обращает внимание на то, что требуются новые подходы, особенно за пределами мусульманского сообщества, отражающие современные реалии. Реализации концепции умеренности в большой степени зависит от того, сумеет ли исламский мир включиться в мировые процессы, сохранив свою приверженность исламским ценностям и обогатив ими современную цивилизацию.

Текст научной работы на тему «Չափավորոիթյոինը' արդի իսլամական մտքի զարգացման ուղղություն»

ՉԱՓԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ' ԱՐԴԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Արաքս Փաշայաե

Հոդվածում ուրվագծվում են արդի շրջանի իսլամական չափավոր գաղափարախոսության, իսլամական ռազմավարության մեջ դրա նշանակության, ինչպես նաև առանձին չափավոր շրջանակների գործունեությանն առնչվող հարցեր:

Իսլամական աշխարհում գաղափարախոսական ուղղության հիշյալ դրսևորումը գալիս է հիմնավորելու «հետիսլամիզմի» ժամանակակից արևմտյան տեսությունը:

Իսլամական սպաոնափք, թե սպաոնափքիսլամին

20-րդ դարից ի վեր իսլամական մտքի զարգացումն ընթանում է հիմնականում մի քանի ուղղություններով, որոնցից ամենաարմատականը իսլամիզմն է (կամ իսլամական ֆունդամենտալիզմը):

Իսլամիզմի տեսաբանների կարծիքով իսլամական աշխարհը պետք է զարգանա սեփական զուտ իսլամական ուղով: Առաջ է քաշվում շարիաթով կառավարվող իսլամական տիպի պետությունների ստեղծման գաղափարը: Ֆունդամենտալիստները դեմ են իսլամական աշխարհում օտար արժեքների, հատկապես արևմտյան ժողովրդավարության ներդրմանը, ինչը համարվում է սպառնալիք, քանի որ մահմեդականներին պարտադրում է այլ աշխարհընկալում և արժեհամակարգ, ինչպես նաև հաստատում է Արևմուտքի ռազմական գերիշխանությունն իսլամական աշխարհում:

Արևմուտքի նկատմամբ իսլամական հասարակությունների և հատկապես իսլամիզմի անհանդուրժողականության պատճառներից է նաև իսրայելա-պաղեստինյան (առհասարակ մերձավորարևելյան) հիմնա-խնդիրների հանդեպ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի իսրայելամետ դիրքորոշումը: Իսլամիզմը չի բացառում բռնության մեթոդների ու կոշտ միջոցների, այդ թվում ահաբեկչության կիրառումը իսլամական քաղաքակրթության շահերի պաշտպանության համար:

Իսլամիստական կազմակերպությունների գաղափարախոսությունն ու գործունեությունը ելակետ ընդունելով Արևմուտքը, նաև զանգվածային

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Փաջայաե

լրատվամիջոցների և փորձագիտական վերլուծությունների միջոցով, ուռճացնում է իսլամական աշխարհից եկող վտանգի չափը հասարակական գիտակցության մեջ ամրագրելով որոշակի կարծրատիպեր «իսլամական սպառնալիքի», «իսլամական ահաբեկչության», «իսլամական կրոնական մոլեռանդության», «քաղաքակրթությունների բախման» մասին, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ աշխարհաքաղաքական հետաքրքրություններով: Այսօր Մերձավոր Արևելքում ԱՄՆ որդեգրած ուղեգիծը քննադատում են ամերիկյան մի շարք առաջատար քաղաքագետներ ու վերլուծաբաններ (այդ թվում Զ.Բժեզինսկին ու Ֆ.Ֆուկույաման), որոնց կարծիքով Մերձավոր Արևելքում ժողովրդավարության տարածման ԱՄՆ քաղաքականությունն ավելի կենսունակ ու մարտնչող դարձրեց արմատական իսլամը, ընդլայնեց ահաբեկչության չափերը:

Իր հերթին, իսլամական հանրությանը մտահոգում են հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իսլամական աշխարհի նկատմամբ ձևավորված մարտահրավերները, որոնք փորձում են աղճատել իսլամի նկարագիրը, խորացնել ներհակությունն իսլամական քաղաքակրթության նկատմամբ: Աստիճանաբար իսլամական հասարակություններում ակնհայտ են դառնում չափավոր մոտեցումներին տուրք տալու, ինչպես նաև կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության դեմ պայքարելու միտումներ: Իսլամական աշխարհի լիբերալ շրջանակները փորձում են ուղիներ գտնել Արևմուտքից եկող մարտահրավերները դիմագրավելու համար:

Չափավորությունը և «հեւռիսլամիզմի» արևմտյան հայեցակարգը

Արևմտյան վերլուծաբաններից շատերի կարծիքով սառը պատերազմի ավարտից հետո, քանի դեռ «նոր» աշխարհը բնութագրող չափորոշիչները մշուշապատ են ու փոփոխական, ապա կարիք ունեն սահմանվելու «հետ» նախդիրով [1]: Այս տեսանկյունից հետաքրքրական է «հետիսլամիզմ» (Post-Islamism) եզրի նշանակությունը:

Արևմտյան արևելագիտության կողմից բնութագրված «հետիսլամիզ-մը» սկսեց ձևավորվել 1990-ականներից և պատմականորեն համարվում է երրորդ փուլը նախաիսլամիզմից (կամ ազգայնականությունից) և իսլամիզմից հետո: Ընդ որում յուրաքանչյուր շրջան նախորդի էվոլյուցիայի արդյունքն է: «Հետիսլամիզմի» ֆրանսիացի տեսաբան Ժիլ Կեպելի համոզ-մամբ 20-րդ դարի վերջին քառորդը նշանավորվեց իսլամիստական շարժումների վերելքով, ապա և մայրամուտով, ինչը որքան տպավորիչ, նույնքան անսպասելի էր [2]:

Համարձակ և վիճարկելի է թվում այն տեսակետը, թե իսլամիզմը կա-

65

Ա.Փաշայաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

րելի է հաղթահարված համարել այն դեպքում, երբ վերջինս, ինչպես նշում է ամերիկացի ուսումնասիրող Դանիել Փայփսը, դեռևս կենսունակ է և ձգտում է իշխանության գալ [3]: Իսլամիստական շարժումների գծով եգիպտացի փորձագետ Դիա Ռաշվանի համոզմամբ «հետիսլամիզմի» ի հայտ գալն ամենևին չի նշանակում, թե իսլամիզմը սպառվել է: Նրա կարծիքով թե «իսլամիզմը» և թե «հետիսլամիզմը», որպես հայեցակարգեր, կարող են հանդես գալ միաժամանակ [1]:

Կասկածից վեր է, սակայն, որ վերջին շրջանում քաղաքական իսլամի գաղափարախոսական դաշտում տեղի են ունեցել առանցքային փոփոխություններ, ի հայտ են եկել զարգացման նոր միտումներ, ինչն էլ բնորոշում է «հետիսլամիզմի» տեսությունը: Այս իմաստով «հետիսլամիզմը» կարելի է դիտարկել որպես մի տարողունակ հասկացություն, որ իսլամիզմի համեմատ աչքի է ընկնում գաղափարախոսական նոր բաղադրիչներով:

«Հետիսլամիզմի» տեսաբանները նոր իրողություն են համարում այն, որ մարտնչող իսլամիզմը նահանջ է ապրել ընդհանուր առմամբ հրաժարվելով մի շարք սկզբունքներից ու մեթոդներից, այդ թվում բռնությունից ու հեղափոխությունից: Ֆրանսիացի ուսումնասիրող Օլիվեր Ռոյը «Քաղաքական իսլամի ձախողումը» գրքում նշում է, որ իսլամիստները, պարտություն կրելով «մերձավոր թշնամուց», այսինքն սեփական վարչակարգերից, իրենց պայքարն ուղղորդեցին «հեռավոր թշնամու», այն է Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի դեմ [4]:

Օ.Ռոյի կարծիքով 1990-ականներին ձախողվեց նաև «իսլամական ինտերնացիոնալը» և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իսլամիս-տական շարժումները «ազգայնականացվեցին» [5]: Ասվածի ապացույցը 1990-ականներից սեփական երկրներում իսլամիստական մի շարք շարժումների որդեգրած ուղեգիծն էր, որոնցից ուշագրավ է «Հիզբալլահի» օրինակը: Վերջինս Լիբանանի քաղաքացիական պատերազմի ավարտից և քաղաքական դաշտ մտնելուց հետո հրաժարվեց Լիբանանում իսլամական պետություն ստեղծելու գաղափարից և պայքարում էր իսրայելական օկուպացիայի դեմ համագործակցելով նաև քրիստոնեական առանձին շրջանակների հետ [5]:

Իսլամիզմն այժմ հանդես է գալիս չափավոր դիրքերից և հայտ է ներկայացրել' գործելու քաղաքական դաշտում, ինչպես Ժիլ Կեպելն է նշում վերաճելով ժողովրդավարական շարժումների [6]: Ասվածի ապացույցը, «հետիսլամիզմի» մեկ այլ տեսաբան Ասեֆ Բայաթի կարծիքով, Եգիպտոսում, Սիրիայում, Ալժիրում, Քուվեյթում, Սուդանում «Մահմեդական եղբայրների» կամ իսլամական լիբերալների որդեգրած ուղեգիծն է Սաուդյան Արաբիայում [7-9]:

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Փաջայաե

Բացի այդ, կարևորվում է արևմտյան մի շարք հիմնարար արժեքների ներդրումն իսլամական հասարակություններում: «Հետիսլամիզմի» շրջանակներում հանդես եկող առանձին ուղղությունների բնորոշ է դառնում նաև որոշակի աշխարհիկ ուղղվածությունը: Ասվածի ապացույցը եգիպտական «Մահմեդական եղբայրներից» 1995թ. առանձնացած «Ալ-վասատ» կուսակցության գաղափարախոսությունն է [10]:

Ամերիկացի ուսումնասիրող Ջոն Էսպոզիտոյի կարծիքով անկախ «իսլամիզմ» և «հետիսլամիզմ» եզրերի կիրառությունից, ակնհայտ է, որ քաղաքական իսլամն այժմ աչքի է ընկնում ավելի սոցիալական, քան քաղաքական շեշտադրմամբ [3]: Իսկ դա նշանակում է, որ իսլամիզմը ձեռք է բերել նոր հատկանիշներ:

Փաստորեն, «հետիսլամիզմն» իսլամական մտքի մեջ ի հայտ է բերել մի նոր մոտեցում, որն աչքի է ընկնում չափավոր ու ազատական ուղղվածությամբ: Այն էապես նոր որակ է ստեղծում ժամանակակից իսլամական գաղափարախոսության մեջ:

Չափավորության գաղափարախոսական հենքը

Չափավորությունն իսլամում ամրագրված մոտեցում է: Ղուրանում նշված է.«Եվ այսպես, մենք ստեղծեցինք ձեզ որպես միջին ժողովուրդ (ումմաթա վասատա)...» (2;143): Հայտնի են նաև Մուհամեդ մարգարեի խոսքերը, թե լավագույնը միջին ճանապարհն է:

Արդի շրջանում իսլամական ամենատարբեր շրջանակները գրեթե չեն դադարում խոսել այն մասին, որ մահմեդականությունը չափավոր կամ միջին կրոն (դին ալ֊վասատ)է: Ըստ այդմ հանդուրժողական կրոն համարվող իսլամը կրոնական, քաղաքական, սոցիալական և գաղափարախոսա-կան կողմերով լիովին համատեղելի է արդիականության հետ և կարող է ընդառաջ գնալ 21-րդ դարի պահանջներին:

Եթե իսլամիզմին հատուկ են կրոնական ճշմարտության բացարձակացումը, իսլամի բացառիկության սկզբունքը և իսլամական արժեհամա-կարգն աշխարհում գերակա դարձնելու այլընտրանք չունեցող անհրաժեշտությունը, ապա չափավոր տեսանկյունից իսլամին հատուկ են տարակարծությունը, բազմազանությունը, փոխհամաձայնությունը, ինչպես նաև անհանդուրժողականության և կրոնական մոլեռանդության ժխտումը:

Իսլամական չափավոր ուղղության ներկայացուցիչները (վասա֊ ւոիյուն) ժամանակակից աշխարհի արժևորման սեփական տեսակետն ունեն հիմնված շարիաթի ընդհանուր սկզբունքների վրա: Ըստ այդմ շարիաթը ոչ թե քարացած տեքստ է, այլ որոշակի արժեքների վրա հիմնված ուղի, որը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նոր իրողությունները:

67

Ա.Փաշայաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Չպետք է կուրորեն հետևել արդեն հնացած կարծրատիպերիե կամ որոշակի կրոեաիրավակաե ուղղության: Քաջալերվում է ստեղծագործական միտքը, կարևորվում իջթիհադը:

Բազմակարծության իրականացման համար առաջարկվում է հիմնավոր փաստարկումներով ամրագրված երկխոսությունը' ինչպես ներիսլա-մական միջավայրում, այնպես էլ այլ կրոնների և մշակույթների շրջանակներում: Անընդունելի են համարվում իսլամական սկզբունքների միակողմանի մեկնությունները և այդ համատեքստում' ընդդիմախոսներին անհավատության մեջ մեղադրելն ու նրանց սեփական տեսակետները պարտադ-րելը: Իսլամական մոլեռանդության հիմնական պատճառներ են համարվում ինքնամեկուսացումն ու ներփակվածությունը:

Նշենք, որ իսլամական չափավորության պատմական ակունքներում 19-րդ դարի վերջին սկիզբ առած իսլամական իսլահի (բարեփոխման) շարժումն է, համաձայն որի իսլամը պետք է ընդառաջ գնա ժամանակի պահանջներին: Գաղափարախոսության առաջատարներից մեկի եգիպտացի նշանավոր հասարակական-կրոնական և մշակութային գործիչ Մուհամադ Աբդոյի (1849-1905) կարծիքով պետք է հրաժարվել կրոնական և հասարակական գիտակցության մեջ առկա կարծրատիպերից և ամբողջությամբ վերականգնել իջթիհադը իսլամական սկզբունքների ռացիոնալիստական, ազատ մեկնության մեթոդը:

Չափավորությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպության օրակարգում

Չափավոր դիրքերից է հանդես գալիս իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), ինչն առավել ակնհայտ է դրսևորվում կազմակերպության վերջին շրջանի հանդիպումների ժամանակ: Ասվածի ապացույցն է 2005թ. դեկտեմբերին ԻԿԿ Մեքքայի գագաթաժողովում (որի խորագիրն էր «21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ. համերաշխությունը գործադրման մեջ») ընդունված փաստաթուղթը, որտեղ նշված է, որ աշխարհում խաղաղության կարելի է հասնել փոխհամաձայնության և ժողովուրդների հավասարության վրա հիմնված քաղաքակրթական երկխոսության միջոցով [11]:

Կարելի է ասել, թե չափավորությունն ընկած է իսլամի հեռանկարի հայեցակարգում, որն այսօր արդեն ուրվագծվում է, սակայն որքանով այն կդառնա ուղենիշ խայտաբղետ մահմեդական աշխարհի համար և կներդրվի գործնականում դժվար է ասել: Դժվար է նաև ենթադրել, թե որքանով չափավորության ելակետից ընտրված իսլամական նոր հայեցակարգը կնպաստի Արևմուտքի հետ իսլամի խաղաղ գոյակցությանը' հաշվի առնե-

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Փաջայաե

լով այն, որ արմատական գաղափարախոսություններին տուրք տալու միտումներն այսօր հատուկ են նաև Արևմուտքին, որի էքսպանսիան դեպի «Մեծ Մերձավոր Արևելք» շարունակվում է:

Մեքքայի գագաթաժողովում իսլամական աշխարհի առաջնորդները վերստին հայտարարեցին, թե իսլամը չափավոր կրոն է, որ մերժում է մոլեկրոնությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդությունը:

Մեքքայի հանդիպումը լուրջ փորձ արեց վերջ դնել հատկապես Արևմուտքից եկող այն դիրքորոշմանը, որը, ինչպես նշում են մահմեդական աշխարհի գործիչները, հիմնված է իսլամի նկատմամբ կեղծ պատկերացումների և մեկնաբանությունների վրա: Նշվում է, որ հակաիսլամական քարոզչության մեջ բացասական դեր են խաղացել միջազգային զանգվածային լրատվամիջոցները: Ուստի, իսլամի վերաբերյալ ճշմարիտ պատկերը վերականգնելու համար առաջարկվեց հիմնել միջազգային իսլամական լրատվացանց:

Հանդիպմանն ընդունված փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «...Իսլամական քաղաքակրթությունը մարդկային քաղաքակրթության մի ամբողջական հատված է, որը հիմնված է երկխոսության, չափավորության, արդարության, արդարակեցության և հանդուրժողականության իդեալների վրա, որոնք մարդկային վեհ արժեքներ են.» [12]:

Ըստ այդմ դատապարտելի են իսլամն ահաբեկչության հետ նույնացնելու փորձերը, ինչպես նաև այն մահմեդականների արարքները, ովքեր ահաբեկչական գործողությունները փորձում են հիմնավորել իսլամի անունով, սադրում կամ էլ ֆինանսավորում են բռնությունը:

Այս համատեքստում գագաթաժողովն իսլամական աշխարհին կոչ է անում պայքարել կեղծկրոնականության և աղանդավորական ծայրահեղականության դեմ, չենթարկվել այն գործիչների ֆեթվաներին, ովքեր լիազորված չեն դրանք հրապարակելու:

Նշվում է, թե ահաբեկչությունը սխալ է վերագրել որևէ կոնկրետ կրոնի, ռասայի կամ երկրի և որևէ կերպ արդարացնել այն: Իսլամական կոնֆերանսը, ինչպես միշտ, անհրաժեշտ է համարում տարբերակում մտցնել ահաբեկչության և ազատագրական պայքարի միջև, վեր հանել ահաբեկչությանը նպաստող պատճառները:

Իսլամական առաջնորդների համոզմամբ աշխարհում խաղաղության կարելի է հասնել փոխադարձ հարգանքի, փոխհամաձայնության և ժողովուրդների հավասարության վրա հիմնված քաղաքակրթական երկխոսությունների միջոցով:

Իսլամական աշխարհի ամենահեղինակավոր համաժողովը կոչ է անում մահմեդականներին չանջրպետվել աշխարհի մնացյալ հատվածից,

69

Ա.Փաշայաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

այլ ներդաշնակ քայլել աշխարհի գիտատեխնիկական նվաճումների հետ, գործել չափավորության և հանդուրժողականության սահմաններում:

Ուշագրավ է, որ Մեքքայի գագաթաժողովն ընդունեց «Միացյալ իսլամական գործողության» տասը տարվա ծրագիր, որը նախատեսում է պայքարել կրոնական ծայրահեղականության դեմ, ինչն էլ, մահմեդական գործիչներից շատերի համոզմամբ, հանգեցրել է ճգնաժամի: ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի համոզմամբ չափավորությունը կօգնի պայքարել ծայրահեղականության դեմ, իսկ արդիականությունը հետամնացության:

Ակնհայտ է, որ ԻԿԿ մոտեցումներում և հարցադրումներում նոր շեշտադրումներ կան: Մինչդեռ մեկ անգամ չէ, որ կազմակերպությունը կոշտ մոտեցում է որդեգրել առանձին հիմնահարցերի նկատմամբ: Ասվածի ապացույցը 1979թ. Աֆղանստան ԽՍՀՄ ներխուժումից հետո ԻԿԿ հայտնի դիրքորոշումն էր [13]: Այսօր իսլամական աշխարհի նկատմամբ առկա լարվածության պայմաններում կազմակերպությունը ձգտում է ապացուցել, որ իսլամական աշխարհը քայլում է մնացյալ աշխարհի հետ ներդաշնակ, իսկ մահմեդականներին առնչվող հիմեախեդիրեերե ու ամենասուր հակամարտություններն անգամ կոչ է արվում լուծել խաղաղ ճանապարհով [12]:

Չափավորությանը որպես պետական քաղաքականություն

Վերջին շրջանում չափավոր շեշտադրմամբ հայեցակարգեր սկսել են ձևավորվել մահմեդական առանձին երկրների պաշտոնական շրջանակներում, ինչը ձեռք է բերում հանգուցային նշանակություն ինչպես ազգային, այնպես էլ համաիսլամական քաղաքականության մեջ: Ասվածի ապացույցն է Քուվեյթի Վակֆերի և իսլամական գործերի նախարարության մշա-կած «Ցենտրիզմը կենսակերպ» տեսությունը [14]: Համաձայն դրա' ցենտ-րիզմը պետք է ընկալել որպես իսլամական հավասարակշռված ու չափավոր մոտեցում արդի աշխարհում: Միայն չափավորության ելակետից ընտրված իսլամական սկզբունքները կարող են ընդառաջ գնալ ժամանակի հրամայականին: Ցենտրիզմը միջին ճանապարհ է և կողմ է գիտակցական հավատքին:

Հայեցակարգի մեջ նշված է, որ իսլամական քարոզչությունը (կամ դավան) ներկայումս պահանջում է այնպիսի մոտեցումներ, որոնք արտացոլեն ժամանակի իրողությունները: Իսլամը պետք է բաց լինի աշխարհի առաջ: Որպես հայեցակարգի ներդրման երաշխավոր հանդես է գալիս պետությունը, որն իր վրա է վերցնում վերոհիշյալ սկզբունքների ներդրումը ամ-րապնդելու ազգային միասնությունը և հաղթահարելու արմատականությունը: Պետությունը հանգուցային դեր պետք է կատարի համակարգե-

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Փաշայան

լու և մերձեցնելու իսլամական գիտելիքի տարբեր կենտրոնների և մտածողների տեսակետները [14]:

Ուշագրավ է, որ չափավորականությունն իր համար ճանապարհ է հարթում Սաուդյան Արաբիայում, որն ավանդականորեն համարվել է իսլամի արմատական ուղղության տարածողը և քարոզիչն իսլամական աշխարհում: Ներկայումս սաուդյան վարչակարգն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ոչ միայն պայքարում է մարտնչող իսլամիստների, այլև կրոնական մոլեռանդության դեմ: Կրոնական հանդուրժողականությունն արմատավորելու համար իրականացվում են տարբեր միջոցառումներ, ներառյալ հասարակական դիսկուրսները:

Չափավորությունը ոչ իսլամական հասարակություննեյւում իսլամական համայնքների ինտեգրման նախապայման

Չափավորության ելակետից ընտրված ռազմավարությունը համընկնում է նաև ոչ իսլամական երկրներում մահմեդական փոքրամասնությունների հետաքրքրությունների հետ: Այս տեսանկյունից ուշագրավ է Բոսնիայի և Հերցեգովինայի մուֆթի Մուստաֆա Ցերիչի կազմած վերջերս հրապարկ-ված «Եվրոպայի մահմեդականների հռչակագիրը» [15]:

Հռչակագրում հավաստիացվում է, որ Եվրոպայի մահմեդականները նվիրված են եվրոպական հիմնարար արժեքներին և ցանկանում են ինտեգրվել բարգավաճ եվրոպական հանրությանը իրենց ներդրումն անելով նրա սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում:

Եվրոպայի մահմեդականներն ակնկալում են, որպեսզի եվրոպական երկրներում իսլամն ունենա ինստիտուցիոնալ ներկայացվածություն, մահմեդական համայնքն ապրի լիարժեք կյանքով, օգտվի քաղաքական ազատություններից, ինչը հնարավորություն կտա ունենալ սեփական ներկայացուցիչները եվրոպական երկրների խորհրդարաններում:

Հռչակագիրը կոչ է անում բարեփոխել եվրոպական ներգաղթի քաղաքականությունը, պաշտպանել մահմեդականներին իսլամաֆոբիայից և էթնիկ խտրականությունից:

Եվրոպացի մահմեդականները պատրաստ են երկխոսության, ինչը կնպաստի համընդհանուր տեսակետների մշակմանը և տարբեր էթնոդա-վանական խմբերի հնարավորություն կտա ապրել բարի կամքի մթնոլորտում' հարգելով միմյանց արժեքները: Եվրոպայում ապրող մահմեդականները պետք է հանդես գան որպես նոր ձևավորվող եվրոպական միասնական իսլամական մշակույթի կրողներ:

Հռչակագրում մեծ պատասխանատվություն է դրված մահմեդական նոր սերնդի վրա, որը պետք է փորձի հաղթահարել այն կարծրատիպերը,

71

Ա.Փաշայաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

որոնք գոյություն ուեեե հեեց իսլամական աշխարհում: Հռչակագրում մահմեդականներին կոչ է արվում ընդառաջ գնալ գլոբալ գործընթացներին, քանի որ իսլամն իր բնույթով ունիվերսալ կրոն է և համաշխարհային երևույթ: Ահա այս համատեքստում էլ իսլամին գլոբալ գործառույթ է վերապահված համաշխարհային գործընթացներում: Հռչակագրում նշված է, որ իսլամը պետք է ձգտի լիդերության մասնակից դառնալով մարդկության առաջ կանգնած հիմնահարցերի լուծմանը:

Ուշագրավ է, որ Եվրոպայի մահմեդականները կոչ են անում համայն աշխարհի իրենց հավատակիցներին գործուն մասնակցություն ունենալ աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին: Հռչակագիրն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իսլամը ճշմարիտ, խաղաղասեր և արդարադատ կրոն է: Այս տեսանկյունից սխալ է ահաբեկչությունը վերագրել մի ամբողջ քաղաքակրթության, դրա մեղավորությունը պետք է կրեն առանձին անհատներ, իսկ մահմեդականները պետք է բոլոր ջանքերը գործադրեն պայքարելու իսլամաֆոբիայի դեմ [15]:

Փաստորեն, հռչակագիրը Եվրոպայի մահմեդականներին կոչ է անում գործել չափավորության դիրքերից և ձգտել ինտեգրվել եվրոպական հանրությանը:

Մայիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Diaa Rashwan, Wishful thinking, present and future, Al-Ahram Weekly Online, 713 February 2002, Issue No.572, http://weekly.ahram.org.eg/2002/572/op2.htm

2. Жиль Кепель, Джихад. Экспансия и закат исламизма, М., 2004, с. 19.

3. www.meforum.org/article/447

4. Olivier Roy, The Failure of Political Islam, Cambridge MA: Harvard University Press, 1995.

5. http://www.ssrc.org/sept11/essays/roy.htm:

6. Gilles Kepel, Islamism Reconsidered, Harvard International Review, vol. 22, No. 2, p. 24.

7. Манукян С, Зигзаги развития исламистского движения в Сирии в 1982-2000гг., Страны и народы Ближнего и Среднего Востока, т. XXIV, Ер., 2005, с. 181-194.

8. http://www.crassh.cam.ac.uk/events/abstracts/revolution/ABayat.pdf; Ասեֆ Բայաթ, What is Post-Islamism?, ISIM Review, No. 16, Autumn, Leiden, 2005, p.5.

9. Stephane Locroix, Between Islamists and Liberals: Saudi Arabia’s New «Islamo-Liberal» Reformists, Middle East Journal, vol. 58, No. 3, Summer, 2004, p. 349.

10. Joshua A. Stacher, Post-Islamist Rumblings in Egypt: the Emergence of the Wasat party, The Middle East Journal, Summer, 2002, v.56, i3 p415(18), http://arabist.net/ post-islamist-rumblings-in-egypt-the-emergence-of-the-wasat-party.

11. Newsletter, OIC Research Center for Islamic History, Art and Culture, September-

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Փաշայան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

December, 2005, No.68, p. 29-32.

12. Final Communique’ of the Third Extraordinary Session of the Islamic Summit Conference «Meeting the challenges of the 21th Century, Solidarity in action» Makkah al -Mukarramah, 5-6 Dhul Qa’adah, 7-8 December, 2005, http://www.oic-oci.org/ english/fm/29/29%20icfm-final-e.htm

13. Փաշայաե Ա, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Եր., 2003, էջ 137:

14. Сюкияйнен Л, Умеренность как стратегия современного ислама, Мусульманская мысль ищет ответ на глобальные вызовы времени, Независимая газета,

01.03.2006.

15. Декларация мусульман Европы, www.islam.ru

УМЕРЕННОСТЬ КАК СОВРЕМЕННОЕ ИДЕЙНОЕ НАПРАВЛЕНИЕ ИСЛАМА

Араке Пашаян

Резюме

Ислам имеет достаточный идейный потенциал, чтобы избежать конфронтации и предложить действенную и основанную на исламских подходах формулу, позволяющую сочетать приверженность исламским ценностям с активным освоением достижений современной цивилизации.

Умеренность подтверждает приемлемость расхождений во мнениях в общих рамках исламских ценностей. Она сможет стать главным гарантом преодоления религиозного фанатизма и начала активного диалога с представителями других вер и культур. Называя изолированность и замкнутость одной из главных причин исламского фанатизма, концепция умеренности подчеркивает необходимость открытости ислама к остальному миру и обращает внимание на то, что требуются новые подходы, особенно за пределами мусульманского сообщества, отражающие современные реалии.

Реализации концепции умеренности в большой степени зависит от того, сумеет ли исламский мир включиться в мировые процессы, сохранив свою приверженность исламским ценностям и обогатив ими современную цивилизацию.

73

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.