Научная статья на тему 'ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
9
1
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Կազմակերպությունների սոցիոլոգիա / կազմակերպությունների ներքին մշակույթ / երեխա / կյանքի դժվարին իրավիճակ / ցերեկային կենտրոն / այլընտրանքային սոցիալական ծառայություն / երեխայի խնամք / զարգացում / Sociology of organizations / internal culture of organizations / child / difficult life situation / day center / alternative social service / child care / development

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Ամալյա Խադունովա

Ցերեկային կենտրոնները նպաստում են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կրթությանը, դաստիարակության զարգացմանը և դրական վարքագծի ձևավորմանը։ Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի ավելանում են և´ ցերեկային կենտրոնների, և´ վերջիններիս շահառուների թիվը։ Մանկատների ապաինստիտուցիոնալացման գործընթացով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել հանրապետության ողջ տարածքով ցերեկային խնամքի ծառայությունների թվի ավելացման և վերջիններիս համաչափ զարգացման նպատակով։ Գիտական հոդվածի նպատակն է ուսումնասիրել այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեությունը կազմակերպությունների սոցիոլոգիայի համատեքստում։ Սույն նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները` պարզել կազմակերպությունների սոցիոլոգիայի դերը ՀՀ-ում այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման գործում, պարզել այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեության բնութագիրը և զարգացման հեռանկարները, պարզել այս ոլորտում գործառնող կազմակերպությունների ներքին մշակույթը: Մեր առջև դրված նպատակի համապարփակ ուսումնասիրության համար ընտրվել են փաստաթղթերի վերլուծության և փորձագիտական հարցման մեթոդները։ Առաջ են քաշվել հետևյալ վարկածները՝ կազմակերպությունների սոցիոլոգիան Հայաստանում գիտականորեն լայն ուսումնասիրված չէ, այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոններում չեն կիրառվում ոլորտային մշակված մեթոդներն ու ցուցիչները։ Իրականացված տեսական և պրակտիկ հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք նշել, որ ցերեկային կենտրոնների գործունեությունը կարիք ունի լավարկման, ինչի համար առաջարկում ենք իրականացնել ցերեկային կենտրոնների աշխատակիցների աշխատանքային կարիքների գնահատում, մշակել կորպորատիվ վարքագծի ձևավորման, հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություններ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE STUDY OF THE FUNCTIONING OF STRUCTURES PROVIDING ALTERNATIVE SOCIAL SERVICES IN THE CONTEXT OF THE SOCIOLOGY OF ORGANIZATIONS

Day centers contribute to the education, development of upbringing and formation of positive behavior of children in difficult life situations. The number of day centers and their beneficiaries is increasing every year in the Republic of Armenia. In connection with the process of deinstitutionalization of orphanages, the Government of Armenia continues to take steps to increase the number of day care services and their proportional development throughout the republic.The purpose of the scientific article is to study the activities of alternative providers of social services in the context of the sociology of organizations. To achieve this goal, the following tasks were identified: find out the role of sociology of organizations in the development of alternative care services in the Republic of Armenia, learn the specifics of the activities of alternative providers of social services and development prospects find out the internal culture of organizations working in this area. For a comprehensive study of our goal, methods of document analysis and expert survey were chosen, and hypotheses were put forward. The sociology of organizations in Armenia has not received widespread scientific study. Locally developed methods and indicators are not used in day centers providing alternative social services. As a result of the conducted theoretical and practical studies, it can be noted that the activities of day centers need to be improved, for which we propose to assess the labor needs of day center employees, develop the formation of corporate behavior, public relations, and also develop human resource management strategies.

Текст научной работы на тему «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4 (19), 2023

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ, SOCIOLOGY, СОЦИОЛОГИЯ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ *

ՀՏԴ 303/308 DOI: 10.52063/25792652-2023.4.19-159

ԱՄԱԼՅԱ ԽԱԴՈՒՆՈՎԱ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ,

Շիրակի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն amalia. khadunova@edu. isec. am ORCID: 0009-0006-6722-9522

Ցերեկային կենտրոնները նպաստում են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կրթությանը, դաստիարակության զարգացմանը և դրական վարքագծի ձևավորմանը։ Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի ավելանում են և' ցերեկային կենտրոնների, և' վերջիններիս շահառուների թիվը։ Մանկատների ապաինստիտուցիոնալացման

գործընթացով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել հանրապետության ողջ տարածքով ցերեկային խնամքի ծառայությունների թվի ավելացման և վերջիններիս համաչափ զարգացման նպատակով։

Գիտական հոդվածի նպատակն է ուսումնասիրել այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեությունը կազմակերպությունների սոցիոլոգիայի համատեքստում։

Սույն նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները՝

• պարզել կազմակերպությունների սոցիոլոգիայի դերը ՀՀ-ում այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման գործում,

• պարզել այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեության բնութագիրը և զարգացման հեռանկարները,

• պարզել այս ոլորտում գործառնող կազմակերպությունների ներքին մշակույթը:

Մեր առջև դրված նպատակի համապարփակ ուսումնասիրության համար ընտրվել են փաստաթղթերի վերլուծության և փորձագիտական հարցման մեթոդները։ Առաջ են քաշվել հետևյալ վարկածները ՝

• կազմակերպությունների սոցիոլոգիան Հայաստանում գիտականորեն լայն ուսումնասիրված չէ,

* Հոդվածը ներկայացվել է 10.10.2023թ., գրախոսվել' 12.11.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:

• այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոններում չեն կիրառվում ոլորտային մշակված մեթոդներն ու ցուցիչները:

Իրականացված տեսական և պրակտիկ հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք նշել, որ ցերեկային կենտրոնների գործունեությունը կարիք ունի լավարկման, ինչի համար առաջարկում ենք իրականացնել ցերեկային կենտրոնների աշխատակիցների աշխատանքային կարիքների գնահատում, մշակել կորպորատիվ վարքագծի ձևավորման, հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև մարդկային

ռեսուրսների կառավարման ռազմավարություններ:

Հիմնաբառեր' կազմակերպությունների սոցիոլոգիա, կազմակերպությունների ներքին մշակույթ, երեխա, կյանքի դժվարին իրավիճակ, ցերեկային կենտրոն, այլընտրանքային սոցիալական ծառայություն, երեխայի խնամք, զարգացում։

Ներածություն

2003 թվականին Հայաստանի Հանրապետության (այսուհետ' ՀՀ)

Կառավարությունն արձանագրեց այն փաստը, որ մանկատներում և հատուկ հաստատություններում խնամվող երեխաների թիվն աճում է՝ համալրվելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներով: Սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլընտրանքային ծառայությունների բացակայությունը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պատճառներ նպաստում էին մանկատներում և հատուկ հաստատություններում երեխաների թվի անվերահսկելի աճին:

2016 թվականին վերոնշյալ խնդրի լուծման ճանապարհին ՀՀ-ում որոշում ընդունվեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն իրականացնել այլընտրանքային խնամքի հաստատություններում։ Այլընտրանքային խնամքը ներառում է կենսաբանական ընտանիքից դուրս երեխայի խնամքի կազմակերպման բոլոր հնարավոր տեսակները:

ՀՀ կառավարության՝ 2 ապրիլի 2020 թվականի N 432-Լ որոշման համաձայն՝ սահմանված են երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունները, ներառյալ' ցերեկային խնամքի կենտրոնները։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ցերեկային ծառայությունների ծածկույթի համաչափ ընդլայնման նպատակով։

Հետազոտության տեսական հիմքերը

Եվրոպայում (Բելգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Իտալիա) ցերեկային կենտրոնները երեխաների խնամքի համակարգի անբաժանելի մասն են: Վերջիններս խնամքի, կրթության և սոցիալականացման ծառայություններ են

տրամադրում բոլոր երեխաներին' անկախ նրանց ծնողների սոցիալ-տնտեսական կարգավիճակից (Международный опыт организации системы социальной помощи 17-19):

ՀՀ-ում ցերեկային կենտրոնները նպաստում են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կրթությանը, դաստիարակության զարգացմանը և դրական վարքագծի ձևավորմանը։ Տարեցտարի ՀՀ-ում ավելանում են և' ցերեկային կենտրոնների, և' վերջիններիս շահառուների թիվը։ Այդ իսկ պատճառով ցերեկային խնամքի կենտրոնների գործունեությունը մշտապես պետք է ուսումնասիրել և գնահատել հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Ուստի գիտական հոդվածում առաջին անգամ փորձ է արվում ուսումնասիրելու այլընտրանքային

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4 (19), 2023

ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոնները կազմակերպությունների սոցիոլոգիայի համատեքստում։

Կազմակերպությունների սոցիոլոգիան՝ որպես սոցիոլոգիայի առանձին ենթաճյուղ, ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին, որը վերաբերում էր այն ուղիների ըմբռնմանը, որոնցով սոցիալական գործընթացները և կառույցները ձևավորում են անհատների վարքագիծը: «Կազմակերպությունների սոցիոլոգիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի սոցիոլոգ և կազմակերպչական տեսաբան Ֆիլիպ Սելզնիկը 1949 թվականին իր «TVA and the Grass Roots. A Study in the Sociology of Formal Organization» գրքում։ Կազմակերպությունների սոցիոլոգիան հատուկ սոցիոլոգիական և կառավարչական դիսցիպլին է, որը վերաբերում է կազմակերպության և կառավարման ընդհանուր տեսությանը (Попова 5-12):

Կազմակերպությունների վերաբերյալ լայնամաշտաբ հետազոտություններ է իրականացրել նաև Մ. Վեբերը։ Վերջինս իր «Critical Analysis of Organizations Theory» գրքում նշել է. «Անհրաժեշտ է իրականացնել կազմակերպությունների վերլուծություն' կենտրոնանալով վերջիններիս կառուցվածքի, գործունեության և դրանց հիմքում ընկած սոցիալական գործընթացների ըմբռնման վրա»: Մ. Վեբերը ուսումնասիրել է, թե ինչպես են կանոնները, ընթացակարգերը, աշխատանքի բաշխումը և ռացիոնալացումը ազդում կազմակերպչական արդյունավետության վրա: Մ. Վեբերը փորձել է հասկանալ, թե ինչպես են անհատներն իրենց պահում կազմակերպություններում և ինչպիսի արժեքներ և համոզմունքներ են ազդում կազմակերպության վարքագծի վրա (Вебер 24):

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համառոտ վերլուծություն

Այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ընտրել ենք ՀՀ-ում գործող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցերեկային կենտրոնները (թվով 12 կենտրոն, յուրաքանչյուր կենտրոնից 3-4 մասնագետ)1։

Վերջիններիս վերաբերյալ համակողմանի և բովանդակային տեղեկատվություն ստանալու նպատակով կիրառվել են փաստաթղթերի վերլուծության և փորձագիտական հարցման մեթոդները։

Փաստաթղթերի վերլուծության մեթոդը հնարավորություն ընձեռեց մանրամասն վերլուծելու հետազոտության շրջանում ուսումնասիրվող երևույթի, մեկնաբանությունների, վկայությունների կամ իրադարձությունների վերաբերյալ ոլորտային փաստաթղթերը :

Փորձագետներ ընտրելիս կարևորել ենք հետևյալ չափանիշները՝ մինչև երեք տարի մասնագիտական փորձը, պաշտոնը՝ ծրագրի ղեկավար և/կամ օգնական, կառույցի համակարգող և/կամ սոցիալական աշխատող (ձնակույտի մեթոդ՝

հարցազրույցների ընթացքը դադարեցվել է այն ժամանակ, երբ ինֆորմացիան սկսել է կրկնվել)։ Փորձագիտական հարցման մեթոդը հնարավորություն ընձեռեց անմիջապես 1 2

1 Ցերեկային կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ըստ ՀՀ ԱՍՀՆ տվյալների։

2 Փաստաթղթերը ընտրվել են ըստ հետևյալ ցուցիչների՝ պետական ուղենիշներ, ՀՀ կառավարության որոշումներ, ներքին իրավական ակտեր, կանոնակարգեր, մասնագիտական հաշվետվություններ:

տեղեկատվություն ստանալու և վերլուծելու ոլորտում առկա մարտահրավերների, զարգացումների մասին։

Պարզ դարձավ, որ ցերեկային խնամքի ծառայությունները տրամադրվում են մինչև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 18 տարեկան երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով գնահատված սոցիալական կարիքների հիման վրա համարժեք սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրմամբ։ Ծառայությունը տրամադրում են այն

հասարակական կազմակերպությունները, որոնք հաղթող են ճանաչվել ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ պետության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում։ Կենտրոններում խնամքը տրամադրվում է երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա և կենտրոնի նախաձեռնությամբ: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած կենտրոնում ցերեկային խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կամ ցերեկային կենտրոն՝ դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, երեխայի՝ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը, համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) տրամադրած՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը, հաշմանդամության մասին տեղեկանքը' տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե երեխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող երեխա (ՀՀ Կառավարության No. 551-N որոշում)։

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության և այնտեղ խնամքի տրամադրման գործընթացի իրավական հիմքերի ուսումնասիրության նպատակով հետազոտության շրջանակում վերլուծել ենք ՀՀ կառավարության' 26 մայիսի 2016 թվականի N 551-Ն որոշմամբ սահմանված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 25 սեպտեմբերի 2015 թվականի N 1112-Ն որոշումը։

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը խնամքը տրամադրում է կենտրոնում ցերեկային ժամերին՝ կենտրոնի կանոնադրությամբ կամ ներքին իրավական այլ ակտերով։ Ցերեկային կենտրոններում տրամադրվում են հիմնականում հետևյալ սոցիալական ծառայությունները՝ սնունդ (օրական մեկ անգամ), սոցիալ-հոգեբանական օգնություն, այդ թվում՝ երեխայի ընտանիքի

անդամներին, իրավական խորհրդատվություն, ուսումնադաստիարակչական

ծառայություններ, մասնագիտական կողմնորոշում, արվեստի միջոցով թերապիա, օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):

Կենտրոններում կազմակերպվում է նաև աշխատանքային թերապիա, տրամադրվում է բժշկական օգնություն, իրականացվում են մշակութային միջոցառումներ։

Ցերեկային կենտրոններում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կենտրոնի սոցիալական աշխատողները, ինչպես նաև համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող լրացնում են հաշվառման քարտ, որտեղ զետեղված են տվյալներ՝ երեխայի ծննդյան, սեռի, տարիքի, կենտրոնում հայտնվելու պատճառների վերաբերյալ։

Ցերեկային կենտրոնների վերաբերյալ առավել համապարփակ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև կազմակերպությունների սոցիոլոգիայի տեսանկյունից

վերլուծություն կատարելու նպատակով հաջորդիվ կիրառել ենք փորձագիտական հարցման մեթոդը։

Ցերեկային կենտրոնների ծրագրերի ղեկավարները նշեցին, որ իրենց գործունեության արդիականացման և լավարկման նապատակով երբևէ չեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ և չեն իրականացրել փորձի փոխանակման ծրագրեր։ Հարցման մասնակից սոցիալական աշխատողները փաստեցին, որ հաճախ են ունենում աշխատանքային դժվարություններ, հաճախ են բախվում նոր և բարդ դեպքերի։ Չնայած նրան, որ մշտապես մասնակցում են մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող

վերապատրաստումների, բախվում են այնպիսի հարցերի, որոնք հատուկ կոմպետենցիաներ են պահանջում։ Հարցման բոլոր մասնակիցները համակարծիք են, որ այլընտրանքային սոցիալական կազմակերպությունները մեծ դեր ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների զարգացման և սոցիալականացման գործում։ Հարցման մասնակից համակարգողները նշեցին, որ իրենց կառույցներում երբևէ չեն իրականացվել կառույցի, աշխատակիցների կարիքների գնահատում, ինչպես նաև ՈՒԹՀՎ (SWOT) վերլուծություն։ Հարցման մասնակիցներից միայն երկուսն էին ծանոթ «կազմակերպությունների սոցիոլոգիա» եզրույթին։

Հարցման մասնակից սոցիալական աշխատողները նաև նշեցին, որ իրենց կառույցում առկա չեն շահառուների հետ հաղորդակցման, կազմակերպության սոցիոմշակութային, կորպորատիվ վարքագծի ձևավորման, հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություններ։ Հարցման բոլոր մասնակիցները նշեցին, որ կցանկանան անցնել կարողությունների զարգացման վերապատրաստումներ, ուսումնասիրել և կիրառել կազմակերպությունների սոցիոլոգիայի տեսական ցուցիչներն ու մեթոդները շահառուների հետ հաղորդակցման, հասարակայնության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև կորպորատիվ վարքագծի ձևավորմանը նպաստող ռազմավարություններ մշակելիս։

Եզրակացություն

Գիտական հոդվածի տեսական և պրակտիկ ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք եզրակացնել, որ կազմակերպությունների սոցիոլոգիան Հայաստանում մինչ օրս լայնորեն ուսումնասիրված չէ և չի կիրառվում կառույցների գործունեությունը հետազոտելու և զարգացման ծրագրեր կազմելու նպատակով։ Ցերեկային կենտրոնների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեցինք, որ առկա չեն շահառուների հետ հաղորդակցման, կազմակերպության սոցիոմշակութային, կորպորատիվ վարքագծի ձևավորման, հասարակայնության

հետ կապերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություններ։ Նշված փաստաթղթերի առկայությունը խիստ անհրաժեշտ է արդի և միջազգային չափորոշիչներին համապատասխան ծառայություններ մատուցելու տեսանկյունից։ Փորձագիտական հարցման արդյունքում պարզեցինք, որ ցերեկային կենտրոններում երբևէ չեն իրականացվել կառույցի, աշխատակիցների

կարիքների գնահատում, ինչպես նաև ՈՒԹՀՎ (SWOT) վերլուծություն: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք'

> ցերեկային այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոններում կիրառել կազմակերպությունների սոցիոլոգիայի

գործիքակազմը և մոտեցումները,

> յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացնել ցերեկային կենտրոնների աշխատակիցների աշխատանքային կարիքների գնահատում,

> փորձագետների ներգրավվմամբ մշակել կորպորատիվ վարքագծի ձևավորման, հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություններ։

> ՀՀ-ում խրախուսել կազմակերպությունների սոցիոլոգիայի

ուսումնասիրությունը գործիքակազմի տեղայնացման նպատակով։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ Կառավարություն. 26.05.2016թ. No. 551-N որոշում. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների' այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին:

2. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի No. 1112-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

3. Макс, Вебер. Хозяйство и общество: очерки понимающей социологии. Издательский дом Высшей школы экономики Москва , 2019.

4. Международное бюро труда, Международный опыт организации системы социальной помощи. На примере пяти стран. Москва, 2004.

5. Попова, Елена. Социология организаций: некоторые аспекты становления и современная проблематика: Учебное пособие. - Волгоград: Издательство ВолГУ, 2002.

WORKS CITED

1. HH՛ karavarutyun 26.05.2016 tv. No. 551-N voroshum. Kyanki djvarin iravich akum haytnvats՛ erexxaneri aylyntrankayin xnamkI tramadrman npatakov ughghvat՛ kargy՛ ev chaporoshichnery՛ hastatelu masin [On Approval of the Procedure and Standards for Referral of Children in Difficult Life Situation for Alternative Care.] (in Armenian).

2. HH՛ karavarutyan 2015 tvakani septemberi 25-i No. 1112-n voroshman mej popoxutyunner ev lracumner katarelu masin [On making Amendments and Additions to the RA Government Resolution No. 1112 dated September 25, 2015] (in Armenian).

3. Mak s, Veber. Xozajstvo I obshhestvo: Ocherki ponimayushhej՛ sociologii [Economy and Society: Essays of Understanding Sociology], Izdatel ski dom vishhoj shkolyy ekonomiki, Moskva, 2019. (in Russian).

4. Mezhdunarodnoe buro truda, mezhdunarodnij opit organizacii sicial՛noj sistemi socialnoj pomashi. Na primere pit՛ i stran [International Experience of Organization of Social Assistance System. On the Example of Five Countries]. Moskva, 2004. (in Russian).

5. Popova, Elena. Sociologja organizacii. Nekotorie ospekti stanavlenija I sovrimennoja problematika: Uchebnoe posobie [Sociology of Organizations: Some

Aspects of Formation and Modern Problems: Textbook] -Volgograd: Izdatelstvo VolGU, 2002. - 68 s. (in Russian).

THE STUDY OF THE FUNCTIONING OF STRUCTURES PROVIDING ALTERNATIVE SOCIAL SERVICES IN THE CONTEXT OF THE SOCIOLOGY

OF ORGANIZATIONS

AMALIA KHODUNOVA

Shirak State University, Department of Psychology and Sociology, Lecturer National Academy of Sciences of the Republic of Armenia,

Institute of Philosophy, Sociology and Law, Ph.D.Student Gyumri, the Republic of Armenia

Day centers contribute to the education, development of upbringing and formation of positive behavior of children in difficult life situations. The number of day centers and their beneficiaries is increasing every year in the Republic of Armenia. In connection with the process of deinstitutionalization of orphanages, the Government of Armenia continues to take steps to increase the number of day care services and their proportional development throughout the republic.The purpose of the scientific article is to study the activities of alternative providers of social services in the context of the sociology of organizations.

To achieve this goal, the following tasks were identified:

• find out the role of sociology of organizations in the development of alternative care services in the Republic of Armenia,

• learn the specifics of the activities of alternative providers of social services and development prospects

• find out the internal culture of organizations working in this area.

For a comprehensive study of our goal, methods of document analysis and expert survey were chosen, and hypotheses were put forward.

• The sociology of organizations in Armenia has not received widespread scientific study.

• Locally developed methods and indicators are not used in day centers providing alternative social services.

As a result of the conducted theoretical and practical studies, it can be noted that the activities of day centers need to be improved, for which we propose to assess the labor needs of day center employees, develop the formation of corporate behavior, public relations, and also develop human resource management strategies.

Keywords: sociology of organizations, internal culture of organizations, child, difficult life situation, day center, alternative social service, child care, development.

ИЗУЧЕНИЕ ФУНКЦИОНИРОВАНИЯ СТРУКТУР, ПРЕДОСТАВЛЯЮЩИХ АЛЬТЕРНАТИВНЫЕ СОЦИАЛЬНЫЕ УСЛУГИ, В КОНТЕКСТЕ СОЦИОЛОГИИ ОРГАНИЗАЦИЙ

АМАЛИЯ ХАДУНОВА

преподаватель кафедры психологии и социологии Ширакского государственного университета, соискатель Института философии, социологии и права Национальной академии наук Республики Армения г. Гюмри, Республика Армения

Дневные центры способствуют обучению, развитию воспитания и формированию позитивного поведения детей, оказавшихся в трудной жизненной ситуации. С каждым годом в Республике Армения увеличивается количество как дневных центров, так и их бенефициаров. В связи с процессом деинституционализации детских домов правительство Армении продолжает предпринимать шаги с целью увеличения количества услуг дневного ухода и их пропорционального развития по всей территории республики.Целью научной статьи является исследование деятельности альтернативных поставщиков социальных услуг в контексте социологии организаций.

Для достижения поставленной цели были определены следующие задачи:

• выяснить роль социологии организаций в развитии услуг альтернативного ухода в РА,

• получить представление об особенностях деятельности альтернативных поставщиков социальных услуг и перспективы развития

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• получить предстваление о внутренней культуре организаций, работающих в этой сфере

Для всестороннего исследования поставленной перед нами цели были выбраны методы анализа документов и экспертного опроса, а также выдвинуты гипотезы:

> социология организаций в Армении не получила широкого научного изучения.

> разработанные на местах методы и индикаторы не используются в дневных центрах, предоставляющих альтернативные социальные услуги.

В результате проведенных теоретических и практических исследований можно отметить, что деятельность дневных центров нуждается в совершенствовании, для чего мы предлагаем провести оценку трудовых потребностей сотрудников дневных центров, разработать нормы формирования корпоративного поведения, связей с общественностью, а также разрабатывать стратегии управления человеческими ресурсами.

Ключевые слова: социология организаций, внутренняя культура

организаций, ребенок, трудная жизненная ситуация, дневной центр, альтернативная социальная служба, уход за детьми, развитие.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.