Научная статья на тему 'ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ'

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
45
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
դեպրիվացիա / ագրեսիա / կանխարգելում / հասարակություն / տնտեսություն / ուղղորդում / արժեքային սպասումներ / արժեքային հնարավորություններ / հայատյացություն / DEPRIVATION / AGGRESSION / PREVENTION / SOCIETY / ECONOMY / DIRECTING / VALUE BASED EXPECTATIONS / VALUE BASED OPPORTUNITIES / ARMENIA-PHOBIA / ДЕПРИВАЦИЯ / АГРЕССИЯ / ПРЕДОТВРАЩЕНИЕ / ОБЩЕСТВО / ЭКОНОМИКА / КАНАЛИРОВАНИЕ / ЦЕННОСТНЫЕ ОЖИДАНИЯ / ЦЕННОСТНЫЕ ВОЗМОЖНОСТИ / АРМЯНОФОБИЯ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ղեվոնդյան Ռոբերտ, Հայրապետյան Տաթեվիկ

Հոդվածի հիմնական նպատակն է բացահայտել Ադրբեջանի հասարակության նկատմամբ ազդեցություն գործելու մեխանիզմների գործարկման միջոցով հայության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մեղմացման հնարավորությունները: Այս համատեքստում խնդիր է դրված հետազոտել Ադրբեջանի հասարակական տրամադրությունները, վերհանել հայկական կողմերի ազդեցության ուղիներն ու առաջնահերթությունները: Հետազոտությունն իրականացվել է ընդհանուր գիտական, պատմական քաղաքագիտական մի շարք միջոցների կիրառմամբ, որոնք են պատմահամեմատական, համակարգային վերլուծության, հերմենևտիկայի այլ մեթոդները: Հետազոտությունը ցույց է տվել, որ հայատյացությունը Ադրբեջանում շարունակում է լինել իշխանության պաշտոնական գաղափարախոսություն: Այն ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ, այլ իր նշանակետում ունի ամեն մի հայի ու հայկականությանն ընդհանրապես: Այս իրավիճակում Ադրբեջանի հասարակության շրջանում քաղաքական արժեքային սպասումները տրանսֆորմացվում են միջազգային փոխհարաբերությունների: Այլ կերպ ասած՝ հասարակության սոցիալական, տնտեսական այլ պահանջմունքների բավարարմանը զուգահեռ քաղաքական հարթությունում սպասումները կազմակերպված ձևով ուղղորդվում են դեպի հայատյացություն: Հետազոտության արդյունքում եզրակացրել ենք, որ հայկական կողմերն ունեն ազդեցություն գործելու մի շարք տարբերակներ, որոնք կնվազեցնեն հնարավորությունների ընկալումը՝ հասարակության դժգոհությունը ուղղորդելով դեպի Ադրբեջանի ներքաղաքական դաշտ, ինչը կանխարգելիչ նշանակություն կունենա հակահայկական ագրեսիայի համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PREVENTION OF AZERBAIJANI AGGRESION WITH REDIRECTION OF SOCIAL EXPECTACIONS

The aim of the article is to explore the possibilities to decrease the aggression of Azerbaijan towards Armenians with the use of certain mechanisms. In this context the focus is to examine the mood of Azerbaijani society and underline the tools and priorities of Armenian sides to impact on those moods. The research is based on scientific, historical and political analysis with use of methods of historical comparison, structural analyze, hermeneutic and so on. The research shows that Armenophobia still remains the official ideology of Azerbaijani state. It is not just against Armenian and Artsakh, but against all Armenians in general. In this case, the political expectations of Azerbaijani society turn into international relations. In other words, while trying to fulfill the socio-economic expectations of the society the government turns the political expectations into anti-Armenian moods. As a result of the research we summed that Armenian sides have opportunities for the influence, which will help to redirect the social disappointment into domestic politics of Azerbaijan, which might prevent the aggression.

Текст научной работы на тему «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ' ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ*

ՌՈԲԵՐՏ ՂԵՎՈՆԴՅԱՆ

քաղաքական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի հիմնական նպատակն է բացահայտել Ադրբեջանի

հասարակության նկատմամբ ազդեցություն գործելու մեխանիզմների գործարկման միջոցով հայության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մեղմացման հնարավորությունները: Այս համատեքստում խնդիր է դրված հետազոտել Ադրբեջանի հասարակական տրամադրությունները, վերհանել հայկական կողմերի ազդեցության ուղիներն ու առաջնահերթությունները:

Հետազոտությունն իրականացվել է ընդհանուր գիտական, պատմական և քաղաքագիտական մի շարք միջոցների կիրառմամբ, որոնք են

պատմահամեմատական, համակարգային վերլուծության, հերմենևտիկայի և այլ մեթոդները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հայատյացությունը Ադրբեջանում շարունակում է լինել իշխանության պաշտոնական գաղափարախոսություն: Այն ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ, այլ իր նշանակետում ունի ամեն մի հայի ու հայկականությանն ընդհանրապես: Այս իրավիճակում Ադրբեջանի հասարակության շրջանում քաղաքական արժեքային սպասումները տրանսֆորմացվում են միջազգային փոխհարաբերությունների: Այլ կերպ ասած' հասարակության սոցիալական, տնտեսական և այլ

պահանջմունքների բավարարմանը զուգահեռ քաղաքական հարթությունում սպասումները կազմակերպված ձևով ուղղորդվում են դեպի հայատյացություն:

Հետազոտության արդյունքում եզրակացրել ենք, որ հայկական կողմերն ունեն ազդեցություն գործելու մի շարք տարբերակներ, որոնք կնվազեցնեն հնարավորությունների ընկալումը' հասարակության դժգոհությունը ուղղորդելով դեպի Ադրբեջանի ներքաղաքական դաշտ, ինչը կանխարգելիչ նշանակություն կունենա հակահայկական ագրեսիայի համար:

Հիմնաբառեր՝ դեպրիվացիա, ագրեսիա, կանխարգելում, հասարակություն, տնտեսություն, ուղղորդում, արժեքային սպասումներ, արժեքային

հնարավորություններ, հայատյացություն:

Ադրբեջանական հասարակական ու քաղաքական դաշտում նկատվում են միտումներ՝ ադրբեջանական կողմի «ձախողումները» կապելու բանակցային գործընթացում և հակամարտության համատեքստում երկրում ավտորիտար

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 26.11.2019թ., գրախոսվել' 08.12.2019թ., տպագրության

93

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

վարչակարգի գոյության հետ: Խաղաղությանը նախապատրաստելու,

պատերազմական հռետորաբանությունը մեղմելու կոչերը միանշանակ չեն ընկալվել Ադրբեջանում: Հայաստանի ժողովրդավարական գործընթացները ադրբեջանցի ընդդիմադիրները համարում են լուրջ մարտահրավեր179 և շարունակ պնդում, որ ավտորիտար Բաքուն միջազգային ասպարեզում տանուլ է տալիս

ժողովրդավարական Հայաստանի ֆոնի ներքո: Նույն համատեքստում են դիտարկվում սոցիալ-տնտեսական խնդիրների շարունակականությունը, հասարակական կյանքում սոցիալական աստիճանով վերելքի սահմանափակվածությունը, էթնիկ փոքրամասնությունների և այլակարծության նկատմամբ ճնշումները և այլն: Իշխանությունները փորձում են ներհասարակական կյանքի այս ամբողջ խնդրահարույց գունապնակը փոխպայմանավորել հայկական կողմի «դավադրական» գործունեությամբ, ինչը տեղի է ունենում հայության նկատմամբ ատելություն սերմանելու միջոցով: Սակայն ադրբեջանական հասարակությունում աստիճանաբար ընդգծվում են իշխանությունների նկատմամբ անվստահության միտումները:

Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի պատկերը: Ստեփանակերտում տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի ընդդիմադիր, ազգայնական ուղղվածություն ունեցող «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերեմլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով հետևյալը. «Փաշինյանի կողմից Խանքենդիում ԱԽ նիստի անցկացումը մարտահրավեր է ոչ միայն Ադրբեջանի համար: Փաստացի սա ջանք է

օրինականացնելու օկուպացիան: Արդյունքում Ադրբեջանը վերածվում է թույլ կողմի: Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն, գող ու ավազակային գործելակերպը մեծապես հարվածում է մեր երկրի իմիջին, թշնամին ամեն օր նոր հաջողություններ է գրանցում: Հայաստանը խաղաղ հեղափոխությունից հետո իր քաղաքական կապիտալը վերածել է Ղարաբաղի հարցում դիվիդենտներ շահելու ռեսուրսի: Նախ պետք է իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, որ հետո կարողանանք Ղարաբաղը ետ բերել»: Քերիմլիի այս գրառումը լայն տարածում էր ստացել և ակտիվ քննարկումներ առաջ բերել սոցցանցերում: Դրան հաջորդեց ադրբեջանական քարոզչական կայքի haqqin.az-ի հոդվածը, որ Քերեմլին դավադրություն է նախապատրաստում պետության դեմ180: Այնուհետև մարտի 16-ին ակնկալվող համաներման շրջանակներում Ադրբեջանի նախագահն անսպասելի քայլ կատարեց՝ ազատ արձակելով աննախադեպ թվով քաղբանտարկյալների՝ մոտ 50 հոգի: Նշենք, որ նախորդ տարիներին համաներման շրջանակներում ազատ էր արձակվում առավելագույնը մեկ տասնյակ քաղբանտարկյալ: Սա մի կողմից՝ կարելի է պայմանավորել երկրում ստեղծված իրավիճակով, մյուս կողմից՝ միջազգային ճնշմամբ, քանի որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի ժամանակ կար առանձին զեկույց Ադրբեջանում քաղբանտարկյալների իրադրության վերաբերյալ:

Դրանից հետո՝ մարտի 19-ին, վարչապետ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած կոչը՝ ուղղված հայերին ու ադրբեջանցիներին՝ հայհոյելուց բացի մտածել առարկայական հնարավոր քննարկումներ ունենալու մասին181, ադրբեջանական սոցցանցերում տարածում էր գտել գերազանցապես ընդդիմադիր մամուլի միջոցով: Մասնավորապես Meydan.tv կայքն այդ խոսքերը ադրբեջաներեն լեզվով տեղադրել էր

179 Տաթևիկ Հայրապետյան, Ի՞նչ մարտահրավերներ առաջ բերեց հայկական

ժողովրդավարությունը ավտորիտար Բաքվի համար, հունվար 3, 2019:

https://www.aniarc.am/2019/01/03/tatev-hayrapetyan-article-analyticon/, 27.07.2019:

180 Эйнулла Фатуллаев, Али Керимли и Гаджи Талех готовят беспорядки в Азербайджане, 14 марта 2019, https://haqqin.az/dictatorship/146629, 28.07.2019.

181 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, 19.03.2019,

https://www.primeminister.am/hy/videos/item/uGz4tufeoXc/, 28.07.2019:

94

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

իր ֆեյսբուքյան էջում' քննարկումների առիթ տալով182, սակայն շատ շուտով հեռացրեց: Մեկնաբանություններն ընդհանուր առմամբ կարելի է պայմանականորեն բաժանվել մի քանի խմբի.

• Քննադատություններ սեփական իշխանությունների հասցեին, օրինակ՝. «Ճիշտ է ասում Հայաստանի վարչապետը, հերիք է դատարկ խոսեք, գործի անցեք և ետ բերեք հողերը», «Մեր իշխանությունները դատարկ խոսելուց բացի այլ բան չեն կարող անել»:

• Հայ-ադրբեջանական խաղաղ համակեցության մասին հիշատակումներ, օրինակ. «Ռուսաստանում խաղաղ ապրել ստացվում է հայերի ու ադրբեջանցիների շրջանում», «այլ երկրներում կարողանում ենք խաղաղ ապրել, ինչպե՞ս է ստացվում», «Իրավացի է, պետք է սկսենք խոսել, աշխարհի շատ ժողովուրդներ հաղթահարել են հակամարտությունները, միգուցե մենք էլ կարողանանք»:

• Կոչեր էին հնչում չհավատալ ՀՀ վարչապետի խոսքերին, օրինակ. «Այ միամիտներ, չե՞ք հասկանում, որ հատուկ է ասում, ժամանակ են շահում, ևս քսան տարի էլ անցնի, մենք հույսներս կկտրենք մեր հողերից», «Որքան ուզում է խոսենք, միևնույն է դուք հողերը ետ չեք տալու»:

• Խոսակցության կոչեր միայն «հողերը տալուց հետո», օրինակ. "Հողերը վերադարձրեք, նոր հետո կմտածենք ձեզ հետ խոսելու մասին»:

• Մեղադրանքներ Meydan.tv-ի հասցեին՝ Հայաստանի իշխանություններին պրոպագանդելու համար:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշ մեկնաբանություններ ուղղորդված են, կեղծ պրոֆիլներով, այդուհանդերձ խոսքերը տարածելու փաստն իսկ կարևոր է ու հետաքրքրական:

Վարչապետի ելույթի այդ հատվածին անդրադարձել էր նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը183, նաև կայքի youtube-յան ալիքը184: Ըստ էության, Փաշինյանի ելույթները ադրբեջանական հանրությանն են հասնում ընդդիմադիր աղբյուրների միջոցով՝ նպաստելով հնարավոր քննարկումների առաջացմանը, որոնք հաճախ ուղղորդվում են Ա[իևի իշխանության դեմ:

Դրա հետ մեկտեղ որոշ ընդդիմադիր լրագրողների հրապարակումներում կոչեր են հնչում ընդդիմադիր գործիչների դեմ պայքարելու փոխարեն, պայքարել Ղարաբաղի համար: Մասնավորապես լրագրող, հրապարակախոս Ռովշան Հաջիբեյլին

«Meydan.tv» կայքում հրապարակած «Կռվախնձորը» և ընդդիմադիր «պահակները» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով Դավիթ Գարեջայի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշում է. «Պարոն նախագահ, չգիտեմ՝ որքանով է ճիշտ մի երկրում, որի տարածքի 20%-ը օկուպացված է, շարունակ խոսել անվտանգությունից և կայունությունից, անվտանգությունը ավարտվել է, փոխանակ ղեկավարությունը ուշադրություն դարձնի այդ հարցի վրա, զբաղված է այլ հարցերով, որովհետև ձեր նպատակը ոչ թե թշնամու դեմ պայքարն է, հողերը օկուպացիայից ազատելը, այլ պայքարը անուժ ընդդիմության, ձեզ քննադատողների դեմ: Այդ պայքարը հարուստ է պարադոքսներով: Մի կողմից՝ քննադատում եք ընդդիմությանը,

182 https://www.facebook.eom/MeydanTelevision/photos/a.498789073501490/2078322792214769/ ?type=3&theater, 21.03.2019:

183 Nikol Pa^inyan sosial ^obokobrdo soyu^mobr haqda, Mart 21, 2019,

https://www.azad1iq.org/a/niko1-pashinyan-sosia1-shebeke1erde-soyush1er/29834732.htm1, 28.07.2019:

184 Nikol Pa^inyan: azsrbaycanhlarla ermonibrbr niyo soyu^ur?, Mar 21, 2019, https://www.youtube.com/watch?v=9A7KoFnpX7g, 28.07.2019:

95

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

մյուս կողմից' ֆինանսավորում ձեզ համար «ցանկալի» ընդդիմադիրներին...»185: Հեղինակի մեկ այլ հոդվածում, որը վերնագրված է «Աշխատավարձի բարձրացում և խաղաղության կոչեր», նշվում է, որ հունիսի 18-ը հարուստ է եղել նախագահ Ալիևի հրամանագրերով, որոնք վերաբերում էին աշխատավարձի՝ սպասվող բարձրացումներին: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 1-ից Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա' 180 մանաթից դառնալով 250 մանաթ (106$-ից 148$), կավելանա նաև թոշակը՝ 160 մանաթից դառնալով 200 մանաթ (95$-ից 118$)186: Հեղինակը նշում է, որ սրանք կեղծ փոփոխություններ են, որոնց ներքո «քողարկվում են խաղաղության կոչերը»: Հոդվածում մասնավորապես նշվում է. «Ուշագրավ է, որ այս օրերին, երբ կառավարությունը խոսում է աշխատավարձերի բարձրացման մասին, խաղաղության հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցով: Օրինակ, Զաքիր Հասանովը վերջերս հայտարարեց, որ միջազգային իրավիճակը թույլ չի տայիս պատերազմ սկսել: ԱԳՆ մամլո խոսնակ Աբդուլաևան էլ ասում է, որ շարունակվում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գործընթացը"187: Կարող ենք ենթադրել, որ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունն իսկ «սվիններով» է ընդունվում Ադրբեջանի հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից:

Դրան զուգահեռ խոսվում է նաև տնտեսական բացթողումների մասին: Մասնավորապես ադրբեջանցի տնտեսագետ, ընդդիմադիր հայացքներ ունեցող Նաթիգ Ջաֆարլին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ադրբեջանի ՀՆԱ-ն 2018թ.-ին կազմել է 46 միլիարդ 900 միլիոն դոլար' մեկ շնչի հաշվով 4690 դոլար: 2018թ.-ին օկուպանտ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 12 միլիարդ 400 միլիոն դոլար' մեկ շնչի հաշվով 4275 դոլար: 5 տարի առաջ Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 74 միլիարդ 240 միլիոն դոլար' մեկ շնչի հաշվով 7500 դոլար: 5 տարի առաջ Ռուսաստանի ֆորպոստ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11 միլիարդ 610 միլիոն դոլար' մեկ շնչի հաշվով 4146 դոլար: վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի ՀՆԱ-ն փաստացի նվազել է 27 միլիարդ 340 դոլարով' մեկ շնչի հաշվով 2900 դոլար, իսկ մեր թշնամի Հայաստանինը ավելացել է 800 միլյիոն դոլարով' մեկ շնչի հաշվով 130 դոլար: Սրանք զուտ թվեր են, թվերը չեն խաբում...»188: Մեկ այլ ընդդիմադիր հայացքներով տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի' հունիսի 9-ի գրառման մեջ նշվում է. «Ադրբեջանի պետական բյուջեի' պաշտպանությանը հատկացված ծախսերը հետևյալ կերպ են փոխվել 20 տարվա ընթացքում. 1992 թ.-ին'11,1 միլիոն դոլար, 1993 թ.-ին' 77,5 միլիոն դոլար: 2012թ.-ին' 3 միլիարդ 246 միլիոն դոլար, 2013թ.-ին' 3 միլիարդ 368 միլիոն դոլար: Արդյունքում ոչինչ չկա»189: Այսպես իշխանությունների ռազմական հսկայական ծախսերը համարվում են ոչ արդարացված, իսկ պատերազմի վերսկսումն այս պահի դրությամբ' քիչ հավանական' հատկապես մթնոլորտի առողջացմանն ուղղված կոչերի համատեքստում:

Ի պատասխան' Բաքվի իշխանական շրջանակները մեղադրում են ընդդիմության գործիչներին հակապետական ու դավաճանական գործողություն–

185 Rov^sn Hacibsyli, Ke^ikfidag vs muxalifst "ke^ikfilsri", 18 Iyul 2019,

https://d9mc3ts4czbpr.cloudfront.net/az/article/kesikcidag-ve-muxalifet-kesikcileri/?fbclid=IwAR2VD MnD 1xFU _MaBHwrkVlr4G28ahOxpcLo-KViVOhDT9a7ZdDrGBDQq0o, 27.07.2019:

186 Azerbaijan raises minimum wage by $41, and minimum pension by $23, June 20, 2019, https://jam-news.net/azerbaijan-raises-minimum-wage-by-41-and-minimum-pension-by-23/, 28.07.2019:

187 Rov^sn Hacibsyli, Maa§ artimi vs sulh fagirujlari, 24 June 2019,

https://d9mc3ts4czbpr.cloudfront.net/en/article/maas-artimi-ve-sulh-cagirislari/?ref=article-related-artciles, 27.07.2019:

188 Natig Jafarli https://www.facebook.com/natig.jafarli/posts/10217720327813630, 28.07.2019:

189 Gubad Ibadoglu https://www.facebook.com/gubad.ibadoglu/posts/10217139414749226, 28.07.2019:

96

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ներում, ինչպես նաև անձնական վարկաբեկող տեղեկություններ են հրապարակում' փորձելով ազդել հանրային կարծիքի վրա: Այսպես, իշխանամետ պատգամավոր Իլհամ Մամեդովն Ալի Քերիմլիին անվանում է «դավաճան և ժողովրդի թշնամի»190: Իսկ իշխանամետ լրագրող Էլշադ Մամեդլին տարածում է վարկաբեկող տեղեկություններ ընդդիմադիր Ալի Իսանովի և Վահաբաձեի վերաբերյալ191:

Միևնույն ժամանակ պետական լրահոսը առավելապես տարածում է տնտեսական հաջողությունների, առաջընթացի վերաբերյալ նյութեր192, որոնց միջոցով փորձում է նվազեցնել հասարակության մեջ առկա դժգոհության մակարդակը: Մյուս կողմից՝ պաշտոնական Բաքուն շարունակում է տարածաշրջանային ու ներքին տնտեսական խնդիրների գոյությունը փոխկապել Դարաբաղյան հակամարտության հետ193: Հակահայկական քարոզչությունը օգտագործվում է նաև այս ուղղությամբ' հանդիսանալով Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական ներքաղաքական խնդիրների լուծման ևս մեկ գործիք:

Կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական հասարակությունը չի հավատում պաշտոնական Բաքվի կողմից տարածքների վերադարձի վերաբերյալ

հայտարարություններին, ինչպես նաև իշխանությանը մեղադրում է տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականություն վարելու համար: Մի կողմից՝ ռազմական ծախսերի հսկայական ծավալը խլում է տնտեսության առողջացմանն անհրաժեշտ ռեսուրսների առյուծի բաժինը, մյուս կողմից՝ այդ ծախսերը չեն ապահովում այնպիսի ռազմական առավելություն, որը հնարավորություն կտար ուժի միջոցով լուծելու խնդիրը:

Նման իրավիճակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը, որը դրսևորվում է սահմանային սրացումներով ու

հայտարարություններով, այնուամենայնիվ որոշակիորեն ստանում է հասարակության աջակցությունը: Այդ աջակցությունը հիմնականում բացատրվում է խնդիրը մեռյալ կետից շարժելու, լուծման և հետագայում տնտեսության մեջ փոփոխություններ իրականացնելու հույսով: Սակայն հասարակությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է սկսում հասկանալ կորստի անդառնալիությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի հասարակության շրջանում տեղի ունեցող գործընթացը կարելի է նկարագրել «նվազող դեպրիվացիայի» երևույթի միջոցով:

Նվազող դեպրիվացիայի խթանումը' որպես ագրեսիայի կանխարգելման միջոց: Արժեքային սպասումների և արժեքային հնարավորությունների ընկալումների անհամապատասխանությունը կազմում է հարաբերական դեպրիվացիայի երևույթը: «Նվազող դեպրիվացիան» սպասումների ընկալման համեմատական հաստատուն լինելու պայմաններում հնարավորությունների ընկալման աստիճանական նվազումն է: Ադրբեջանի հասարակության շրջանում Արցախի հարցում սպասումները հանգում են այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնման»

հայեցակարգին, իսկ հնարավորությունները ընդգրկում են խաղաղ

190 Али Керимли - наглядный пример предательства, враждебности к народу https://www.trend.az/azerbaijan/politics/3153401 .html, 25.11.2019:

191 Исфандияр Вахабадзе, примкнувший к Али Исанову, превратил гостевой дом

Азербайджана в Молдове в гнездо любовных утех

https://www.trend.az/azerbaijan/politics/3153788.html, 25.11.2019:

192 «Азеригаз»: За девять месяцев зарегистрировано 65 тысяч 124 новых абонента

https://azertag.az/ru/xeber/Azerigaz_Za_devyat_mesyacev_zaregistrirovano_65_tysyach_124_novyh_abon enta-1340815; В Азербайджане увеличился обьем грузоперевозок

https://www.trend.az/business/economy/3154066.html, 25.11.2019:

193 Продолжение оккупации Арменией азербайджанских территорий создает препятствия полноправному региональному сотрудничеству https://azertag.az/ru/xeber/Prodolzhenie_okkupacii_ Armeniei_azerbaidzhanskih_territorii_sozdaet_prepyatstviya_polnopravnomu_regionalnomu_sotrudniches tvu-1095352, 21.09.2019:

97

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

բանակցություններից մինչև լայնածավալ պատերազմն ընկած գործողությունների ողջ շրջանակը:

ԺԱՄԱՆԱԿ

■ սպսումևերի ընկալում □ հնարավորությունների ընկալում

Գծանկար. Ադրբեջանի հասարակության շրջանում Արցախի հարցում ժամանակի ընթացքում սպասումների ու հնարավորությունների ընկալման տարբերության աճը («Նվազող դեպրիվացիայի» երևույթը)':

Ինչպես տեսնում ենք գծագրում, Արցախի հարցում Ադրբեջանի հասարակության սպասումները ժամանակի ընթացքում հաստատուն են, ենթադրում են տարածքների վերադարձ: Սակայն այդ նպատակի իրականացման

հնարավորությունների ընկալումը ժամանակի ընթացքում նվազում է: Համակարգային տեսության շրջանակներում դիտարկելով այս գործընթացը՝ կարող ենք նկատել, որ ժամանակի ընթացքում հասարակության շրջանում տնտեսական ու սոցիալական առաջընթացի սպասումները խորացող դժգոհություն են ձևավորում իշխանության նկատմամբ: Իսկ այդ դժգոհությունը հիմնավորվում է Արցախի հարցում

հնարավորությունների նվազման համատեքստում ռեսուրսների վատնմամբ:

Այսպիսով՝ Ադրբեջանի հասարակությունն արդեն որոշակիորեն հասկանում ու արտահայտում է իշխանության կողմից արժեքային համակարգի առանցքային կողմնորոշիչների մանիպույյատիվ դրսևորումները: Այդ դրսևորումների միջոցով Ադրբեջանի իշխանությունը պահպանում է որոշակի լեգիտիմության մակարդակ, փորձում է նվազեցնել դժգոհությունը անարդյունավետ տնտեսական

քաղաքականությունից, կանխել սոցիալական բողոքի ակցիաները, իսկ ներքին ագրեսիան ամբողջովին ուղղորդում է դեպի «դուրս»՝ հայությունն ու հայկականը. «Որոշակի կամ անորոշ աղբյուրներ ունեցող դժգոհության տարբեր տեսակները, որոնք առաջանում են տնտեսական, միջանձնային, ինչպես նաև իշխանական դեպրիվացիաների հետևանքով, կարող են ուղղորդվել դեպի հստակ, նեղ ուղղվածությամբ քաղաքական բողոքի գործողությունները»194:

Ադրբեջանական իշխանությունները ամբողջապես օգտվում են ուղղորդման հնարավորությունից, ինչը բավական վտանգավոր է, քանի որ հասարակության

* Գծագրում բերված արդյունքները հարաբերական են, արտացոլում են երևույթի ֆունկցիոնալ արտապատկերումը:

194 Г арр Т., Почему люди бунтуют, СП, 2005, с. 241.

98

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ինքնագիտակցության աճը կարող է ժամանակի ինչ որ պահի դուրս գալ վերահսկողությունից, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով. «Եթե ռեժիմի կողմից ներքին թշնամանքը նույնիսկ հնարավոր է լինում ուղղորդել դեպի արտաքին օբյեկտներ, այդպիսի գործողության գինը կարող է շատ թանկ լինել»195: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հակադարձ ազդեցություն գործել Ադրբեջանի հասարակության վրա՝ փորձելով նպաստել արժեքային համակարգի մանիպուլյատիվ երևույթների վերհանմանը. «Շրջակա միջավայրի հետ արժեքների սինխրոնիզացիան կարող է նվազել փոփոխության էկզոգեն աղբյուրների ազդեցության, այսինքն՝ տարբեր տիպի արտաքին ցուցադրական էֆեկտների հետևանքով»196: Տվյալների վերհանման ու ներկայացման միջոցով էլ ավելի արդյունավետ կլինի խորացող դեպրիվացիոն միտումները դեպի ներհասարակական խնդիրների դաշտն ուղղորդելը: Այդ

նպատակով անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ և Արցախի կողմից Ադրբեջանի հասարակության վրա ազդեցության հնարավոր բոլոր միջոցները:

Ադրբեջանի հասարակության հետ հաղորդակցման միջոցները: Արտաքին ազդեցությունը հնարավոր է իրականացնել և' Հայաստանից, և' Արցախից, և' միջնորդավորված՝ աշխարհի տարբեր երկրներում համանման գործընթացների վերհանման ու զուգահեռների անցկացման միջոցով: Այդ ազդեցությունը կարելի է իրականացնել նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, հիմնականում' թալիշների ու լեզգիների միջոցով' խթանելով նրանց քաղաքական պահանջների ձևավորումն ու ներկայացումը Ադրբեջանում: «Ժողովրդավարական երկրները ստեղծում են ֆորմալ ուղիներ, որոնցով կարող են ներկայացվել քաղաքական պահանջները, ինչը նպաստում է դեպրիվացիայի ոչ բռնի մեթոդներով նվազմանը: Իսկ տարբեր խմբերի նկատմամբ խտրական քաղաքականությունը ավելի հաճախ հանդիպում է ավտորիտար երկրներում»197: Ադրբեջանը դժվար է ժողովրդավարական երկիր անվանել, իսկ ներքին խտրական վերաբերմունքը, ըստ էթնիկ պատկանելիության, ակնհայտ է: Հայաստանի ու Արցախի կողմից թալիշների և լեզգիների դեպրիվացիոն գործընթացների մատնանշումը կարող է Ադրբեջանի հասարակությունում մտածելակերպի փոփոխություն հարուցել: Այս առումով կարևոր օրինակ է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի կողմից ամենամյա թալիշագիտական գիտաժողովների անցկացումը198:

Հայաստանից Ադրբեջանի հասարակության սպասումների վրա ազդեցություն գործելու հնարավորություն է նաև ՀՀ վարչապետի' Ադրբեջանի ժողովրդի հետ չմիջնորդավորված խոսելու մասին ցանկությունը199: Փաշինյանը նշում է, թե ցանկալի կլիներ, որ այդ հաղորդակցությունը երկկողմանի բնույթ ունենար, սակայն ՀՀ ղեկավարի և իշխանության ամենաբարձր օղակի այլ ներկայացուցիչների պարբերական ուղերձները Ադրբեջանի հասարակությանը կարող են որոշակի նստվածքային էֆեկտ ունենալ: Այս հաղորդակցական ուղին կարելի է օգտագործել Ադրբեջանի իշխանությունների ներքին լսարանի համար տարածվող ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկությունների հերքման, Հայաստանի տեսակետի տարածման համար: Ընդ որում, այդ տեղեկատվությունը կարող է պարունակել ինչպես Արցախի հարցում, այնպես էլ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսական, սոցիալական և այլ

5 Նույն տեղում, էջ 388:

196 Նույն տեղում, էջ 195:

197 Koos C., Does Violence Pay? The Effect of Ethnic Rebellion on Overcoming Political Deprivation, Giga working papers, N244, 2014, p. 16.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

198 Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողով, 24-25 մայիսի, 2019թ. https://haydzayn.com/am/page/talisnerin-nvirvac-gitajoxov-ereanoum, 30.07.2019:

19 Կուզեի հնարավորություն ունենայի խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց չեմ ուզում, որ դա լինի միակողմանի. Փաշինյան https://www.tert.am/am/news/2019/04/

11/Pashinyan/2971273:

99

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ոլորտներին վերաբերվող լայնամասշտաբ խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ, փորձագիտական վերլուծություններ, կարծիքներ և այլն: Ցանկալի կլիներ, որ նման նախաձեռնությամբ հանդես գար նաև Արցախը՝ տարբեր պաշտոնյաների մակարդակով:

Ադրբեջանական հասարակությանը իրական տեղեկատվության տրամադրման ևս մեկ կարևոր մեխանիզմ կարող է լինել քաղաքացիական հասարակության կառույցների միջև փոխհարաբերությունների ձևավորումը: Այդ հարթակը կարող է իրականանալ ինչպես ուղղակիորեն՝ լրագրողների փոխայցերի օրինակով, այնպես էլ միջազգային ձևաչափերում մասնակցության մակարդակի աճի միջոցով:

Ադրբեջանի հասարակության վրա ազդեցության կարևորագույն միջոց է ադրբեջանագիտական հետազոտությունների անցկացումը Հայաստանում և դրանց հեռարձակումը սոցիալական ցանցերով ու տեղեկատվահաղորդակցական այլ միջոցներով: Կովկասյան տարածաշրջանում սոցիալական ցանցերը, հատկապես facebook, twitter, vkontakte ռեսուրսները քաղաքական ու սոցիալական գործընթացների վրա ազդեցության հսկայական ներուժ են պարունակում: Այդ եղանակով կարելի է տեղեկատվությունն ուղղակիորեն հասցնել Ադրբեջանի հասարակությանը՝ շրջանցելով իշխանական մանիպույյացիոն դաշտը: Տնտեսության, սոցիալական, ներքաղաքական հարցերի շուրջ նվազող դեպրիվացիան խթանել կարելի է Ադրբեջանի ներքին սոցիալական իրավիճակի ներկայացմամբ, ռազմական ծախսերի ու տնտեսական իրավիճակի համեմատական վերլուծություններով, Արցախի հարցում ուժերի իրական դասավորության մեկնաբանություններով և այլն: Առավել արդյունավետ կլիներ այս գործընթացներն իրականացնել Արցախում գրանցված օգտատերերի կողմից, որոնք կարող էին տեղային օրինակներով փաստարկել համեմատական հետազոտությունների արդյունքները: Կոնֆլիկտների սլովակ

մասնագետ, պրոֆեսոր Ռաստիսլավ Կազանսկին, ուսումնասիրելով էթնիկ կոնֆլիկտները, դրանց կանխարգելման հարցում մեծ նշանակություն է հատկացնում մեդիա-հաղորդակցութան հնարավորություններին: Նա նշում է, որ միջազգային բազմաէթնիկ հեռարձակումները, ինչպես նաև այլընտրանքային ռեսուրսների գոյությունը կարող են նշանակալի նվազեցնել կոնֆլիկտի սրման հավանականությունը200: Մեր դեպքում ևս այս պնդումը առարկայական է: Նույնիսկ ՀՀ վարչապետի երկկողմանի հաղորդակցման ցանկությունը կարող է ժամանակի ընթացքում առարկայական դառնալ՝ տեղեկատվահաղորդակցական նորագույն միջոցների կիրառմամբ: Ավելորդ չի լինի նշել, որ Արցախի ու Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացումն ու հզորացումը նշանակալի կավելացնեին գործողությունների արդյունավետությունը:

Ամփոփենք. Ադրբեջանի ընդդիմադիր դաշտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ դեպրիվացիոն միտումներն իշխանության մանիպուլւացիաների միջոցով հիմնականում ուղղորդված են հայության դեմ: Սակայն ժամանակի ընթացքում խորանում է ներքաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում փոփոխությունների պահանջը: Արցախի հարցում նվազող

դեպրիվացիայի ընթացքին զուգահեռ աճում են դեպրիվացիոն միտումները հանրության տնտեսական ու սոցիալական կարիքների բավարարման խնդիրներում:

Այդ իրավիճակը հնարավորություն է տալիս նպաստելու հասարակության մեջ հայության նկատմամբ ագրեսիայի կերպափոխմանը սեփական իշխանություններից ներքին փոփոխությունների պահանջին: Այլ կերպ ասած, հայկական կողմերի ազդեցության արդյունավետությունը պետք է գնահատել Ադրբեջանի

հասարակությունում Արցախի հարցում հնարավորությունների ընկալման նվազման խորացման և ներքին խնդիրների վրա սևեռման ինտենսիվությամբ:

200 Kazansky R., The theory of conflicts, Banska Bystrica, 2015, p. 137.

100

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Այդ համատեքստում Ադրբեջանի հասարակություն վրա ազդեցության գործիքակազմը պարունակում է մի շարք հնարավորություններ, որոնցից կարևորագույներն են.

1. Տեղեկատվահաղորդակցական միջոցները, առանձնապես սոցիալական ցանցերը,

2. Տարբեր մակարդակի պաշտոնյաների հարցազրույցներն ու

հայտարարությունները,

3. Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ, ինչպես նաև նրանց

ներկայացուցիչների ներգրավմամբ գիտակրթական ու մշակութային

խոշորածավալ միջոցառումների պարբերական իրականացումը,

4. Քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների միջև երկխոսության հարթակների ստեղծման նախաձեռնություններն ու իրական հնարավորությունների ձևավորումը:

THE PREVENTION OF AZERBAIJANI AGGRESION WITH REDIRECTION OF SOCIAL EXPECTACIONS

ROBERT GHEVONDYAN

PhD in politics Yerevan, Republic of Armenia

TATEVIK HAYRAPETYAN

PhD in history, MP of National Assembly of RA,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to explore the possibilities to decrease the aggression of Azerbaijan towards Armenians with the use of certain mechanisms. In this context the focus is to examine the mood of Azerbaijani society and underline the tools and priorities of Armenian sides to impact on those moods.

The research is based on scientific, historical and political analysis with use of methods of historical comparison, structural analyze, hermeneutic and so on.

The research shows that Armenophobia still remains the official ideology of Azerbaijani state. It is not just against Armenian and Artsakh, but against all Armenians in general. In this case, the political expectations of Azerbaijani society turn into international relations. In other words, while trying to fulfill the socio-economic expectations of the society the government turns the political expectations into anti-Armenian moods.

As a result of the research we summed that Armenian sides have opportunities for the influence, which will help to redirect the social disappointment into domestic politics of Azerbaijan, which might prevent the aggression.

Key words: deprivation, aggression, prevention, society, economy, directing, value based expectations, value based opportunities, Armenia-phobia.

101

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ПРЕДОТВРАЩЕНИЕ АЗЕРБАЙДЖАНСКОЙ АГРЕСИИ ПОСРЕДСТВОМ КАНАЛИРОВАНИЯ ОЖИДАНИЙ ОБЩЕСТВА

РОБЕРТ ГЕВОНДЯН

кандидат политических наук, г. Ереван, Республика Армения

ТАТЕВИК АЙРАПЕТЯН

Депутат Национального Собрания РА,

Кандидат исторических наук г. Ереван, Республика Армения

Основная цель статьи - раскрыть возможности смягчения азербайджанской агрессии против армянства путем эффективного использования механизмов влияния на общество Азербайджана. В этом контексте поставлена задача исследовать общественные настроения Азербайджана, выявить пути и приоритеты влияния армянских сторон.

В исследовании использованы общие научные, исторические и политологические методы, которые включают в себя историко-сравнительные и герменевтические методы, системный анализ и т.д.

Исследование показало, что армянофобия в Азербайджане продолжает являться государственной идеологией. Она направлена не только против Армении и Арцаха, но и нацелена на любого армянина и армянское в целом. В такой ситуации политические ожидания у общества Азербайджана трансформируются в международные отношения. Другими словами, параллельно удовлетворению ожиданий в социальных, экономических и других сферах, политические ожидания организованно каналируются в армянофобию.

В результате исследования был сделан вывод о том, что у армянских сторон есть ряд вариантов влияния. Воспользовавшись этими вариантами, можно умерить восприятие возможностей по карабахскому вопросу, направляя негодование общества во внутриполитическое поле Азербайджана. Это может снизить вероятность антиармянской агрессии.

Ключевые слова: депривация, агрессия, предотвращение, общество, экономика, каналирование, ценностные ожидания, ценностные возможности, армянофобия.

102

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.