Научная статья на тему 'Միգրացիոն գործընթացների ազդեցությունը հայաստանյան ներհամայնքային խնդիրների վրա'

Միգրացիոն գործընթացների ազդեցությունը հայաստանյան ներհամայնքային խնդիրների վրա Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
428
181
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
միգրացիա / համայնքներ / հաղորդակցում / վերազգային միգրա- ցիոն ցանցեր:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արթուր Աթանեսյան, Մարիա Զասլավսկայա, Արեմ Մկրտչյան, Գագիկ Թումանյան

Հոդվածում ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտու-թյան պետական կոմիտեի հատկացրած գիտական դրամաշնորհի շրջանակներում(2013-2015թթ.) իրականացված ուսումնասիրության արդյունքների մի մասը: Ար-դյունքները վերաբերում են հայաստանյան տեղական համայնքների ներքին խնդիր-ների ծագման և լուծման, համայնքային ինքնության փոխակերպման վրա միգրա-ցիոն գործընթացների ազդեցությանը, ինչպես նաև համայնքի գործերին միգրանտնե-րի մասնակցության և միգրացիոն ցանցերի ներսում շփման միջոցների և նպատակ-ների հիմնահարցերի բացահայտմանն ու քննարկմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMPACT OF MIGRATION PROCESSES ON THE LOCAL COMMUNITY ISSUES IN ARMENIA

The article presents some conclusions of the research conducted in the framework of a grant provided by the State Committee of Science of the Ministry of Education and Science of Armenia (2013-2015). The research results pertain to the impact of labor migration on both the causes and solutions for the modern problems of local Armenian communities. The local identity transformations and changes in relations between community members are discussed, along with peculiarities of communication between the local community members and their emigrant representatives, who still have certain influence on their local communities, including through financial support, participation in local events, in their family affairs, and dissemination of information.

Текст научной работы на тему «Միգրացիոն գործընթացների ազդեցությունը հայաստանյան ներհամայնքային խնդիրների վրա»

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ

Արթուր Աթաեեսյաե", Մարիա Զասլավսկայա",

Արեմ Մկրտչյաե, Գացիկ Թումաեյաե***

Բանալի բաոեր ' միգրացիա, համայեքեեր, հաղորդակցում, վերազգայիե միգրա-

ցիոե ցաեցեր:

Որոշ տեսամեթոդակաե մռտեցռւմեեր

Ժամաեակակից հասարակություեեերը բեութագրվում եե մի շարք հատկու-թյուեեերով, այդ թվում' տեղեկատվակաե տեխեոլոգիաեերի սրըեթաց զար-գացմաե ազդեցությաե արդյուեքում առաջ եկող սոցիալակաե հաղորդակցմաե միջեորդավորվածությամբ և դրաեով իսկ' մարդկաեց միջև հարաբերություե-եերի փոխակերպմամբ: Ժամաեակակից հասարակություեեերի համար բեու-թագրակաե է դառեում ատոմիզացիաե' մարդկաեց միջև սոցիալակաե հեռա-վորությաե մեծացումե ու աեհատակաե շահերի գերակայություեը կոլեկտիվ գործուեեությաե և շահերի հաեդեպ: Այս ամեեի հետևաեքով փոխակերպվում է ավաեդակաե համայեքը' որպես հայ հասարակությաե և հայկակաե իեքեու-թյաե պահպաեմաե կարևորագույե օղակ: Մյուս կողմից, արդի Հայաստաեում տեղի ուեեցող սոցիալ-տետեսակաե և քաղաքակաե գործըեթացեերի արդյուեքում շարուեակվող աշխատաեքայիե միգրացիաե և արտագաղթը' մշտակաե բեակմաե եպատակով, եույեպես փոխակերպում եե համայեքայիե սոցիալա-կաե կապերե ու հարաբերություեեերը Հայաստաեի եերսում' դրաեք տեղափո-խելով Հայաստաեից դուրս, ժամաեակակից հաղորդակցմաե մեթոդեերի օգ-տագործմաե միջոցով ստեղծելով վերազգայիե (տրաեսազգայիե) հաղորդակցմաե, կապերի և փոխհարաբերություեեերի եոր' վերազգայիե մակարդակ:

՚ ԵՊՀ կիրառակաե սոցիոլոգիայի ամբիոեի վարիչ, ք.գ.դ.:

՛՛ ԵՊՀ կիրառակաե սոցիոլոգիայի ամբիոեի դոցեետ, ս.գ.դ.: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրաետեեր:

96

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասչավսկայա, ԱՄկրտչյան, ԳԹումանյան

Վերոնշյալ սոցիալական գործընթացներն իրենց բնույթով փոխակերպում են հայաստանյան հասարակության ներսում տեղի ունեցող սոցիալական կապերն ու հարաբերությունները' դրանք դարձնելով վերազգային, ընդ-գրկելով Հայաստանից դուրս գտնվող հին և նորաստեղծ հայկական համայնքները:

Ընթացիկ միգրացիոն հոսքերը հատկանշվում են համաշխարհային վերազգային էթնիկ տարածություններ ձևավորելու ունակությամբ: Նման տարածությունների ձևավորումը բնորոշ է հայերին [1, p. 69-85], որոնց կանոնավոր միգրացիոն տեղաշարժերը պատմականորեն ուղեկցվել են տարածա-շրջանային անկայունություններով, ինչպիսիք են պատերազմական իրավիճակները և տարատեսակ այլ կոնֆլիկտները: Պատմական Հայաստանից և դեպի պատմական Հայաստան ուղղություններով միգրացիոն գործընթացների համար խթան հանդիսացած խոշորամասշտաբ պատմական իրադարձությունների շարքում, թերևս, ամենաակներևը 19-րդ դարի վերջին տասնամյակը և 20-րդ դարի առաջին տասնամյակը ներառող Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունն է, ինչպես նաև 20-րդ դարի վերջում ԽՍՀՄ փլուզումը, որը հանգեցրեց տնտեսական, սոցիալական, քաղաքական համակարգերի կազմաքանդմանը առաջ բերելով նոր միգրացիոն հոսքեր: Հայկական վերջին միգրացիոն ալիքները դեռևս գործում են, որոնց հիման վրա կառուցակցված նոր միգրացիոն ցանցերն ու ճյուղերը ներկայումս գործառնման փուլում են:

Վերազգային ցանցերի ուսումնասիրության մոտեցումներից մեկը ապատարածականացման մոտեցումն է, որը կիրառվում է էթնիկ խմբերի [2] մոբիլության նկարագրության համար և դառնում է համախմբման նոր ձևերի (ներառյալ հին ձևերի փոփոխությունը), ինչպես նաև սոցիալական ցանցերի կառուցակցման հիմք: Սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք միգրացիան դիտարկում են որպես միգրացիոն տարածությունների կառուցակցման հիմնարար եղանակ, կիրառելի են նաև վերազգային միգրացիոն ցանցերի դեպքում [3]:

Սոցիալական համախմբվածության հայեցակարգը հաճախ կիրառվող մոտեցումներից է, որն օգնում է հասկանալ վերազգային սոցիալական ցանցերի գործառնման ներքին մեխանիզմները: Սոցիալական համախմբվածու-

97

Ա.Աթանեսյան, ՄԶասչավսկայա, Ա.Մկրաչյան, Գ.Թումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

թյունը սահմանող և կոնցեպտուալացնող կարևոր մոտեցումները մշակվել են Ջ.Ջենսոնի և ավելի ուշ' Փ.Բեռնարդի կողմից, ովքեր վեց բաղկացուցիչ տարր են համաբաշխում առանձնացված երեք կատեգորիաներում.

1. տնտեսական (ներառվածություն և հավասարություն),

2. քաղաքական (լեգիտիմություն և մասնակցություն),

3. սոցիոմշակութային (հանդուրժողականություն և պատկանելության գիտակցում) [4]:

Այնուհետև, ինչպես նշում են Բաուվայսը և Ջենսոնը, սոցիալական կապիտալի և սոցիալական ցանցերի կարևոր բաղկացուցիչներից մեկը համայնական և ընտանեկան միավորների միջև ծավալվող փոխգործողությունն է, ինչպիսին են, օրինակ, քաղաքացիական ներգրավվածությունը, միութենական գործունեությունը և համատեղ նախաձեռնությունների հետ կապված խնդիրների լուծման դյուրինությունը [5]:

Միգրացիոն ցանցերի վերազգային գործառնության ուսումնասիրման ժամանակակից մոտեցումներից մեկը սփյուռքի ուսումնասիրություններում հայրենիք-սփյուռք կապի դիտարկումն է' որպես միգրացիոն ցանցի գոր-ծառնման արդյունավետության չափման մոտեցում: Այս համատեքստում կարևորվում են հայրենիքի և ձևավորված սփյուռքի (արտերկրում գործող տարբեր ազգային համայնքների) միջև տնտեսական, քաղաքական և մշակութային ազդեցությունները [6, p. 29-59]:

Այս իմաստով առանձին հետազոտություններում հատուկ ուշադրության է արժանացել այն, թե արդյոք ուղարկող երկիրը միգրանտների հին և նոր սերունդների կողմից դեռևս ընկալվում է որպես բնօրրան, մասնավորապես, երբ համեմատության եզրեր ենք անցկացնում միգրանտների ծագման երկիր-հայրենիքի և այն երկրի միջև, որտեղ հին և նոր սերնդի միգրանտները փաստացիորեն ապրում են [7, p. 117-137]:

Միգրացիոն ցանցերի և սփյուռքը ներկայացնող համայնքների ուսումնասիրությանը նվիրված ժամանակակից հետազոտությունները մեծ տեղ են հատկացնում ուղարկող երկրի տնտեսության և զարգացման վրա սփյուռքի ազդեցության դիտարկմանը [8, p. 154-171; 9, p. 549-599]: Այսպես, գոյություն ունեն ուղարկող երկրի վրա միգրացիոն ցանցերի ազդեցության որոշ առանձնահատկություններ, որոնք կարող են պայմանավորել ուղարկող երկրի

98

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասչավսկայա, ԱՄկրտչյան, ԳԹումանյան

տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը և դրանց հետ կապված գործընթացները դառնալով միգրանտների ծագման երկրի տնտեսական քաղաքականության և այլ ձեռնարկումների խթանիչներից մեկը [10, p. 1-90; 11, p. 76-90]: Որոշ դեպքերում ուղարկող պետությունն իր տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով մշակում է հատուկ բարենպաստ քաղաքականություն և ռազմավարություն' արտերկրում գործող հայրենակիցների համայնքներին իր զարգացման մասնակիցը դարձնելու նպատակով [12, p. 75-95]: Միգրացիոն ցանցերը և նրանց գործառույթները, հանդիսանալով հիմնականում ընդունող երկրի միգրացիոն քաղաքականությանը վերաբերվող քննարկումների խնդրո առարկա, գտնվում են պետական որոշ մարմինների, ինչպես նաև միգրացիոն խնդիրների շուրջ գործառնող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ուշադրության կենտրոնում [13, p. 1-8]: Արդի ուսումնասիրությունների ուղղություններից մեկն է միգրացիոն գործընթացների հետևանքով արտերկրում ձևավորված ազգային համայնքների դերակատարման խնդիրը ծագման երկրի քաղաքական կյանքում [14, p. 281-296]: Մասնավորապես, ուսումնասիրությունների մի մասում քննարկվում է միգրանտների հիմնական բնակության երկրի և ծագման երկրի միջև քաղաքական հարաբերությունների զարգացմանը նպաստելու հանգամանքը, որտեղ ազգային համայնքները դիտվում են որպես միջնորդ բնակության և ծագման երկրների միջև: Որոշակի պայմաններում ազգային համայնքն արտերկրում ծագման պետության համար կարող է դառնալ միջոց' այլ պետություններում իր շահերն ամրապնդելու, արտաքին քաղաքական նպատակներն իրականացնելու համար [15, p. 232-252, 16, p. 103-126]: Սփյուռքի համայնքների ուղղությամբ իրականացված հանգամանալից ուսումնասիրությունների թվում են նաև ընդունող երկրում սփյուռքի ներկայացուցիչների կողմից էթնիկ ցանցերի միջոցով իրագործվող քաղաքական լոբբինգի վերաբերյալ դիտարկումները [17, p. 340-357]:

Հետազոտությունների այդ ուղղության մեջ էական դեր ունեն Հայաս-տան-Սփյուռք ուսումնասիրությունների համապատասխան գիտական մշակումները: Տվյալ հարցի վերաբերյալ առկա մոտեցումների շարքում կարելի է առանձնացնել հայկական սփյուռքի' որպես ՀՀ և հայ ազգային շահերն արտերկրում պաշտպանող ինստիտուցիոնալ համակարգի, գործառնմանն ուղղված ուսումնասիրությունները, ինչպես նաև ՀՀ տնտեսական ու քաղա-

99

ԱԱթաեեսյան, ՄԶասչավսկայա, ԱՄկրաչյան, Գ.Թումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

քական կյանքում հայկական սփյուռքի ունեցած դերին և հնարավորություններին նվիրված հետազոտությունները [18, p. 503-512; 19; 20, p. 15-32; 21]:

Սույն հետազոտության1 նպատակն է բացահայտել միգրացիոն գործընթացների հետևանքով հայաստանյան համայնքների ներսում անդամների միջև ավանդական սոցիալական փոխկապվածությունների, ներքին համայնքային սոցիալական ցանցերի փոխակերպման, վերազգային միգրացիոն ցանցերի ձևավորման և գործառնման առանձնահատկությունները:

Հետազոտության հիմնական խնդիրն է բացահայտել հայկական վերազգային միգրացիոն ցանցի երկու օղակների փոխկապվածության բնույթը և վերհանել այն իրական-գործառնական և սիմվոլիկ-պայմանական նպատակները, որոնք միավորում են միգրացիոն ցանցի ներքին և արտաքին օղակների ներկայացուցիչներին և նպաստում ցանցի գործառնմանը: Ակնկալվել է բացահայտել աշխատանքային միգրանտների կապը ՀՀ ներհամայնքային խնդիրների լուծման հետ, ազդեցությունը Հայաստանի համայնքների բնակիչների վրա: Կարևորվել է Հայաստանի համայնքներում առկա ընկալումների և գնահատումների բացահայտումը' այդ համայնքների բնակիչների կարծիքն իրենց հարազատների, բարեկամների, համագյուղացիների մասին, որոնք ապրում և աշխատում են արտերկրում և կարող են դիտվել որպես ոչ միայն ավանդական տնտեսական, այլև քաղաքական, սոցիալ-հոգեբանական աջակցության աղբյուր իրենց ներքին խնդիրների լուծման համար: Ուշադրություն է դարձվել ՀՀ համայնքների և արտերկրում հայկական միգրացիոն ցանցերի ինստիտուցիոնալ և անհատական ներկայացուցիչների միջև կապի և հաղորդակցման միջոցների, այդ կապի հաճախականության, կապն իրականացնելու նպատակների և դրդապատճառների բացահայտմանը, որի օգնությամբ հնարավոր է նկարագրել վերազգային միգրացիոն ցանցերի գոր-ծառնման ներքին մեխանիզմները, եղանակները:

Հետազոտության ընթացքում կիրառվել է հայաստանյան վերազգային միգրացիոն ցանցերի տեղային ենթացանցերի համալիր սոցիոլոգիական հետազոտության մեթոդական հարացույցը' ներառյալ կիսաձևայնացված հար-

1 Սույն հոդվածում ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից հատկացված 13-5D408 գիտական դրամաշնորհի շրջանակներում (2013-2015թթ.) իրականացված ուսումնասիրության արդյունքների մի մասը:

100

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրտչյան, ԳԹումանյան

ցազրույցների, խորին հարցազրույցների և առանցքային տեղեկատուների հետ հարցումների մեթոդները։ Որպես հետազոտության գլխավոր համախմբություն սահմանվել են ՀՀ և ԼՂՀ այն համայնքները, որոնք առավել ներգրավված են վերազգային գործընթացներում: Ընտրանքի ծավալը կազմել է 782 տնային տնտեսություն, որն ապահովում է միջինը 4,2% ընտրանքի սահմանային սխալը: Իրականացվել է քառաստիճան կլաստերային շերտավորված ընտրանք: Տնային տնտեսությունների բաշխումն ըստ բնակավայրերի իրականացվել է շրջանի (մարզի) բնակչության և բնակավայրի մեծությանն ուղիղ համեմատական: Ընտրանքի չորրորդ աստիճանում հարցվողի ընտրությունն իրականացվել է համապատասխան «ունիկալ հարցվողի» ռազմավարությանը, այսինքն ընտրվել է տնային տնտեսության առավել տեղեկացված ներկայացուցիչը։

Հետազոտության ընթացքում իրականացվել է նաև շուրջ 72 խորին հարցազրույց Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի վարչական շրջանների, ինչպես նաև ԼՂՀ համայնքների բնակիչների, այդ թվում' 12 տեղային համայնքների գյուղապետերի' որպես առանցքային տեղեկատուների հետ:

Հայասաանյան համայնքները և էմիգրացիան

Հետազոտության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակչության զգալի մասն անորոշ պատկերացումներ ունի իր համայնքի ապագայի վերաբերյալ, ինչը պայմանավորված է առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով և դժվարություններով: Հարցվածները հիմնականում համանման պատասխաններ են տվել իրենց համայնքի հեռանկարների վերաբերյալ.

«Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, մի բան, որ չկա, ես ոնց կարող եմ ասել ' կփոխվի , թե չի փոխվի: Հնարավոր էլ չի, որ փոխվի: Եթե մի մարդ աշխատանք չունի, նա չի կարող հետագայի մասին մտածել: Համայնքի վիճակն էլ պիտի գնալով վատանա: Քանի էրեխեքը մեծացան, էնքան կարիքները շատանալու են»:

«Էս վիճակով ես մեր երեխաների համար ապագա չեմ պատկերացնում: Եթե մի երեխան աշխատանք չունի, մի գործ չունի, ի նչ ապագա: Նա ի ՞նչ կարող է իր էրեխին սովորեցնել»:

101

ԱԱթաեեսյան, ՄԶասչավսկայա, Ա.Մկրաչյան, ԳԹումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Առանցքային տեղեկատուները նշել են նաև, որ տեղական համայնքներում արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե աշխատանքի պակասն է, այլ այն հանգամանքը, որ առաջարկվող աշխատանքային պայմաններն այստեղ անշահավետ են:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների շրջանում ապագայի նկատմամբ ընկալումները որոշակիորեն կապվում են միգրացիայի հետ: Համայնքի ապագայի տեսլականը հարցվածների պատկերացումներում, ի թիվս այլ գործոնների, ամբողջանում է նաև սպասելիքներով, որոնք, ըստ վերջիններիս, կապված են արտաքին միգրացիոն ցանցում ընդգրկվածների ցուցաբերած աջակցության հետ, մասնավորապես կարևորվում է ֆինանսական օժանդակությունը:

Պատասխանելով հետևյալ հարցին. «Եթե հնարավորություն ունենաք, կմեկնեք Ձեր համայնքից: Հիմնավորեք Ձեր պատասխանը», հարցվածներից շատերը նշեցին, որ իրենց ապագան տեսնում են Հայաստանում, սակայն հա-վելեցին նաև, որ խնդիրը իրավիճակային բնույթ ունի և կախված է իրենց արտաքին ռեսուրսներից և ցանցերից: Հարցվածների պատասխաններից կարելի է եզրակացնել, որ եթե նրանք արտերկրում աշխատող և գումար ուղարկող որևէ ազգակից չունենան, ապա տեղի համայնքն ապագա չի ունենա: Մյուս կողմից, տեղացիներից շատերը ցանկություն էին հայտնում մնալ և աշխատել իրենց համայնքում, բայց վճռորոշ գործոնը, որն ազդում է նրանց գնալու կամ մնալու որոշման վրա, դա համապատասխան աշխատանքն է. այստեղ հատկանշական է մեջբերել հարցվածներից մեկի պատասխանը.

«Ոչ, ես սիրում եմ իմ այստեղի աշխատանքը, ես նախընտրում եմ ապրել գյուղումիմ հողի վրա, իմ տան կողքին,ես ուրիշ տեղ չունեմ գնալու»:

Խոսելով համայնքային կյանքի և համայնքի ներսում ընկալումային փոխակերպումների մասին պետք է նշել, որ ըստ համայնքի բնակիչների վերջին փոփոխություններն իրենց արտացոլումն են գտել գլխավորապես սո-ցիալ-տնտեսական, սոցիալ-կառուցվածքային, բարոյական և հոգեբանական մակարդակներում: Նշենք, որ այժմ հարցվողներին առավել հուզում են տնտեսական և միջավայրի բարեկարգվածության խնդիրները, իսկ քաղաքական և մշակութային հիմնախնդիրները պակաս ուշադրության են արժանանում։ Ինչպես նշում էին առանցքային տեղեկատուները, ԽՍՀՄ փլուզումից

102

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրտչյան, ԳԹումանյան

հետո համայնքային կյանքում տարբերությունը հարուստների և աղքատների միջև է լ ավելի է ընդգծվել, ինչը պայմանավորված էր հետխորհրդային հասարակություններում ձևավորված նոր սոցիալ-տնտեսական հարաբերություններով: Ինչպես նշեց հարցվողներից մեկը.

«Գյուղական բնակչությանը կարելի է բաժանել երկու խմբի ' հարուստներ և աղքատներ: Հարուստներն ավելի են հարստանում և առանձնանում մյուսներից ունենալով իրենց կարգավիճակին հարիր սիմվոլիկ բնութագրիչներ, ինչպիսիք են իրենց տների բարձր դարպասները, որոնք բաժանում են այդ տները համայնքի մյուս տներից և թույլ են տալիս նրանց չշփվել հարևանների հետ»:

Հարցվածների մեծ մասը, հետխորհրդային փոխակերպումները կապելով ընդունված արժեհամակարգի և, մասնավորապես, բարոյականության քայքայման ու կենսական չափորոշիչների հետընթացի հետ, կարծիք է հայտնել, որ տեղային համայնքներում հետխորհրդային փոխակերպումները գլխավորապես բացասական հետևանքներ են ունեցել: Պատասխանելով հարցին, թե ինչ տարբերություններ կան ներկայիս գյուղացու և այն գյուղացու միջև, որն ապրել է այստեղ նախկինում, հարցվածներից շատերը միանման պատասխաններ են տվել: Մասնավորապես, ինչպես հարցվածներից մեկը նշեց.

«Շատ տարբերություններ կան, ներկայումս շատ խնդիրներ են առաջացել, որոնք չենք ունեցել նախկինում: Նախկինում խանքն ավելի բարվոք էր, բայց հիմա ամեն բան դժվարացել է, աշխատանք չկա: Այս փոփոխություններն ամենուրեք իրենց ազդեցությունն են թողել, գործազրկությունը բացասական անդրադարձ է ունեցել տեղացիների բնավորության վրա»:

Խոսելով արտագաղթի հիմքում ընկած պատճառների մասին հարցվածներն առաջին հերթին նշել են տնտեսական շարժառիթները, որոնց թվում են գյուղատնտեսական արտադրանքի իրացման անբարենպաստ պայմանները, տեղական շուկայի փոքր լինելը, ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սահմանափակ հնարավորությունները: Ինչպես հարցվածներից մեկը նշեց. «Համայնքի բնակիչներից շատերը հիմա մեկնում են համայնքից: Դա պայմանավորված է աշխատատեղերի պակասով: Մի շնչի համար գոնե քա-ռասուն-հիսուն հազար դրամ պիտի ունենալ, որ հնարավոր լինի գոյատևել: Դրա համար էլ մարդիկ ձգտում են դեպի դուրս: Եթե ընտանիքից մեկը գոնե հարյուր հիսուն հազար եկամուտ ունենա, չի լքի գյուղը»:

103

Ա.Աթանեպան, ՄԶասչավսկայա, ԱՄկրտչյան, Գ.Թումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Հարցվածներից շատերը նշում էին, որ միգրացիոն գործընթացների պատճառով զգացվում է բնակչության որակական անկում, ինչը համայնքի ներսում զուգորդվում է սոցիալական և կառուցվածքային փոփոխություններով: Ինչպես հենց հարցվողներն են արտահայտվում, փոխվում է համայնքի «կառուցվածքային որակը»: Մասնավորապես, համայնքի առավել նախաձեռնող բնակիչները դիմում են միգրացիայի, իսկ մնացած բնակիչները լավագույնս չեն ներկայացնում համայնքը, քանի որ նրանք նախկինում երբեք չեն ունեցել կարևոր դեր ու գործառույթներ համայնքում: Արդյունքում համայնքի կերպարը փոխվում և անգամ կորչում է: Ինչպես այս առնչությամբ նշել է հարցվածներից մեկը.

«Բոլորը գեացիե: Գյումրին արդեն այն չէ, ինչ առաջ էր: Բոլոր լավ մարդիկ գնացին, իսկ նրանք, ովքեր մնացել են, ուղղակի չունեն ֆինանսական միջոցներ արտասահման տեղափոխվելու համար»:

Հատկանշական է նաև, որ որոշ շրջաններում (օրինակ Գեղարքունի-քում) միգրացիան ընկալվում է որպես առավելապես բացասական գործոն, քանի որ այն բացասաբար է ազդում մարդկային ռեսուրսների վրա: Այս տեսակետը լայնորեն կիսում են համայնքների տարեց ներկայացուցիչները, ովքեր պնդում են, որ միգրացիան փոխում է մարդկանց' նրանց դարձնելով ավելի հիասթափված, ծույլ և թուլացնում է մարդկանց ցանկությունը աշխատել իրենց հողում, իրենց երկրի համար:

Շատ հարցվողներ հաստատել են, որ արտագաղթի հետևանքով իրենց տեղական համայնքները կորցրել են որակյալ աշխատողներ և մասնագիտացված աշխատանքային ռեսուրսներ, և այս փոփոխություններն ուղղակիորեն ազդում են լոկալ ներուժի վրա.

«Տեղացին աշխատասեր է, բայց հենց լավ արդյունք չի ստանում հուսահատվում է և թողնում-հեռանում է»:

«Մեր գյուղացիները ստեղծող, աշխատող, արարող մարդիկ են: Վատն էլ այն է, որ ստիպված թողնում-գնումեն այստեղից»:

Բացի այդ, հարցվողների կողմից նշվեց, որ համայնքի առավել մոբիլ և ակտիվ անդամների էմիգրացիան իր անմիջական բացասական ազդեցությունն ունի նաև համայնքային խնդիրների լուծման և որոշումների ընդունման վրա: Քանի որ նվազ ակտիվ և նվազ հմուտ բնակչությունն է դառնում մեծա-

104

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրտչյան, ԳԹումանյան

մասնություն, համայնքի գործերի կազմակերպման հարցում լրացուցիչ խնդիրներ են ծագում: Մարդկային ռեսուրսների բացասական տեղաշարժն ազդում է տեղական կառավարման, ինչպես նաև տեղական տնտեսության վրա:

Հետաքրքիր է նշել համայնքների աշխատանքային շուկաների վրա միգրացիոն գործընթացների հնարավոր ազդեցության մասին, երբ միգրացիոն ցանցը հնարավորություն է տալիս համեմատել համայնքում և արտերկրում առաջարկվող միևնույն տեսակի աշխատանքի եկամտաբերությունը: Շատ դեպքերում համայնքի անդամները միգրացիոն ցանցերի միջոցով մշտապես տեղեկացվում են Հայաստանից դուրս առաջարկվող հաստիքների և հնարավորությունների մասին, որոնք հաճախ ներկայացվում են որպես շահավետ (անգամ եթե դա օբյեկտիվորեն այդպես չէ): Ինչպես նշեց հարցվածներից մեկը.

«Միշտ ասում են աշխատատեղ չկա, մարդիկ գնում են աշխատելու: Բայց, օրինակ, գյուղում հովիվ ու նախրապան չունենք ու այղ պատճառով անասուն չենք կարողանում պահել: Գնացել ենք եզդիներին խնդրել, երկու ընտանիք ենք բերել գյուղ, որ մեգ մոտ հովիվ ու նախրապան աշխատեն: Կամ մեկին առաջարկեցինք գյուղի աղբահանությամբ զբաղվել ' սարսափելի վիրավորվեց, բայց արի ու տես, որ դրսում այդ նույն աշխատանքը կկատարեն: Անգամ անասնապահությունից են հրաժարվում: Հողերն էլ քիչ են վարում վառելիքի թանկացման պատճառով»:

Մյուս կողմից, ինչպես նշեց մեկ այլ հարցված գյուղապետ.

«Կենսականն այսօր միայն նյութականն է, որն օրեցօր պակասում է: Ով աշխատող ձեռք ունի ' հեռանում է, գյուղում մնացել են անճարները: Այս հսկայական տները, որ տեսնում եք, դատարկ են: Սրանց տերերը Ռուսաստանում են ապրում: Առիթից առիթ են գալիս: Նյութական միջոցներն այսօր միայն Ռուսաստանից են գալիս, արտագնա աշխատանքի միջոցով»:

Հատկանշական է, որ մեկնածների մեջ կան այնպիսի միգրանտներ, որոնք արտասահմանյան աշխատաշուկայում հասնելով որոշակի կարգավիճակի և ունենալով որոշակի ազդեցություն համայնքի բնակիչների վրա' նպաստում են սեզոնային միգրացիոն հոսքերում վերջիններիս ներգրավմանը: Տեղական համայնքներում այդպիսի նախաձեռնող անձանց անվանում են «հրավիրողներ» կամ «տանողներ»: Վերջիններս, արտերկրի աշխատաշուկայում տիրապետելով որոշակի ռեսուրսների, նախընտրում են աշխատուժ

105

Ա.Աթանեսյան, ՄԶասչավսկայա, Ա.Մկրտչյան, ԳԹումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ներկրել այն համայնքից, որից մեկնել են և որի բնակիչների հետ կապված են ազգակցական կամ այլ մերձավորական կապերով (հարևան, ընկեր և այլն): Այս երևույթը համայնքի բնակիչների ընկալումներում միարժեքորեն համարվում է երկուստեք օգտակար գործընթաց:

«Մեեք գյուղից մարդ ունենք, ով տարեկան տասը հոգու տանում է իսկ մնացածները տարբեր մարդկանց մոտ են գնում: Հիմնականում սեզոնային աշխատանքի են մեկնում, որ օգնեն հարազատներին»:

«Ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով մեկնածներից ոչ ոք իրապես չի օգնում իր համայնքին առաջնային խնդիրների լուծման համար: Երբեմն, երբ նրանց ընկերներից մեկը վատառողջ է լինում կամ դժբախտության մեջ է հայտնվում, թեթևակի օգնություն են ցուցաբերում: Անգամ երբ նրանք կանչում են իրենց ընկերներին կամ հարազատներին աշխատելու համար, հիմնականում լավություն անելու համար չէ, որ կանչում են, այլ դիտում են իրենց համայնքի բնակիչներին որպես էժան աշխատուժ»:

Պետք է փաստել, որ միգրանտները բավական մեծ ներդրում ունեն հայրենիքում մնացած ընտանիքների տնտեսական կյանքում։ Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, միգրանտ ունեցող ընտանիքների գրեթե կեսի համար միգ-րանտն ընտանիքի եկամտի հիմնական մասի ձևավորողն է, սակայն ընտանիքների մոտ մեկ հինգերորդ մասի համար միգրանտներն ընդհանրապես չունեն տնտեսական ներդրումներ։

Աղյուսակ 1

Միգրանտի ներդրումն ընտանիքի ընդհանուր եկամտի ձևավորման մեջ

%

1. Ապահովում է ընտանիքի եկամտի հիմնական մասը 48.6

2. Ապահովում է ընտանիքի եկամտի փոքր մասը 31.1

3. Ոչ մի ներդրում չունի 20.3

Ընդամենը 100.0

Հետաքրքրական է, որ միգրանտներն առավել ներգրավված են ընտանիքին վերաբերող կարևոր որոշումների ընդունման գործընթացում։ Ինչպես երևում է Աղյուսակ 2-ից' հարցվողների 80%-ից ավելին նշել է, որ նրանց ընտանիքի միգրանտ անդամները շարունակում են ակտիվորեն մասնակցել ըն-

106

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրաչյան, ԳԹումանյան

տանեկան որոշումների կայացման գործին, կայացնում են վերջնական որոշումներ ընտանիքում (26%) կամ էլ մասնակցում են խորհուրդներով (54,5%)։

Աղյուսակ 2

Միգրանտի մասնակցությունն ընտանեկան որոշումների ընդունմանը

%

1. Ընդհանրապես չի մասնակցում 19.5

2. Մասնակցում է իր խորհուրդներով 54.5

3. Կայացնում է վերջնական որոշում 26.0

Ընդամենը 100.0

Երբ միգրանտն ընտանիքի հայրն է կամ ավագ որդին, նրանց ավանդական առաջնորդող դերն ընտանիքում գլխավորապես մնում է նույնը և տեղե-կատվահաղորդակցական ցանցի միջոցով իրականացվում է հեռավորությունից: Տեղեկատվական և այլ ժամանակակից հեռահաղորդակցական տեխնոլոգիաների' հեռախոսազանգերի, գումարային փոխանցումների, տեղեկատվության փոխանակման և խորհրդատվությունների միջոցով տղամարդ միգ-րանտներն իրենց մասնակցությունն են ապահովում ընտանիքի և համայնքի որոշումների կայացմանը: Ինչպես նշել է հարցվածներից մեկը.

«Սովորաբար ամեն հարց մենք հեռախոսով քննարկում ենք նրա հետ, նա ֆիզիկապես չի կարող մասնակցել, բայց փոխարենը մենք ամեն հարց պարզաբանում ենք նրա հետ»:

Հետաքրքիր է նշել, որ ըստ հարցվածների' նրանց բարեկամները և ընկերները պահում են կապերն իրենց հետ ոչ այնքան ֆինանսատնտեսական պատճառներով, որքան ավելի հաճախ' հուզական բնույթի շարժառիթներով. միգրանտները կարոտում են իրենց երկիրը, բնակավայրը, իրենց տունն ու ընտանիքը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ արտագնա աշխատանքներով զբաղված քաղաքացու' ընտանիքի անդամների հետ կապը հիմնականում սերտ է, հաճախ է իրականացվում։ Ինչպես տեսնում ենք Աղյուսակ 3-ից' հարցվողների ավելին քան 36%-ը ամեն օր շփվում է իրենց ազգականների հետ, և ընդհանուր առմամբ, հարցվողների 70%-ից ավելին շփվում է առնվազն շաբաթը մեկ անգամ կամ ավելի հաճախ։

107

Ա.Աթանեպան, ՄԶասչավսկայա, Ա.Մկրաչյան, Գ.Թումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Աղյուսակ 3

Արտագնա աշխատանքային միգրանտների հետ շփման հաճախականությունը

% %

• Երբեք .3 •

• Ամեն օր 36.6 • Ամիսը մի քանի անգամ 18.3

• Շաբաթը մի քանի անգամ 21.5 • Ամիսը մեկ 7.7

• Շաբաթը մեկ անգամ 11.6 • Հազվադեպ 4.0

Ընդամենը 100

Վիրտուալ հաղորդակցության եղանակները, այդ թվում հեռախոսակապը, Skype-ը, սոցիալական ցանցերը, ինչպես, օրինակ' Facebook-ը կամ հատկապես դրան փոխարինող ռուսական Odnoklassniki.ru, vkontakte.ru սոցիալական կայքերը, ակտիվորեն օգտագործվում են միգրանտների ընտանիքների կողմից: Անգամ երբ օգտվողները չունեն տարրական համակարգչային գիտելիքներ, բավական հաճախ նրանք օգտվում են Skype-ից:

Մյուս կողմից, շփման առավել արդիական միջոց է մնում հեռախոսակապը, միգրանտների և նրանց ընտանիքների (համայնքների) ներկայացուցիչների միջև շփման նպատակով այն միջինն օգտագործվում է շաբաթը մեկ անգամ։ Ինչ վերաբերում է համացանցային միջոցներին, ինչպիսին են Skype-ը կամ սոցիալական ցանցերը, ապա դրանք օգտագործվում են միջինը տարին մի քանի անգամից մինչև ամիսը մի քանի անգամ։

«Փաոք Աստծո, կա հեռախոսը, որով ես կապվում եմ արտասահմանում աշխատող իմ ամուսնու հետ: Ամուսնուս հետ խոսում ենք գործից ու փողից, հետո ուզում եմիմանալ արդյո ք նա դեռ սիրում է ինձ»:

Ինչ վերաբերում է միգրացիոն գործընթացների ազդեցությանը ներհա-մայնքային կապերի և հարաբերությունների վրա, ապա հարցվածներից առավել լավատեսները նշում են, որ իրենք դեռևս ամուր համայնք են կազմում, որը շարունակում է իր կենսագործունեությունը բնականոն հունով: Համայնքային իրադարձությունները դրդում են բնակիչներին համախմբվել, օգնել միմյանց դժվար պահերին, այնպես որ այս հարցերի շուրջ որևիցե մտահոգություն չկա: Ինչպես հարցվածներից մեկը նշեց.

«Միշտ էլ այդպես է լինում: Երբ հարկավոր է գյուղի բնակիչները համախմբվում են. հարազատները և հարևաններն այցելում են հարսանեկան և թաղման արարողություններին: Երեխաների դաստիարակման հարցում ըն-

108

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրտչյան, ԳԹումանյան

տանիքը դեոևս իր դիրքերում է, և հեռուստատեսությունը, բարեբախտաբար, մեծ ազդեցություն չի գործում նրանց վբա»:

Սակայն, մյուս կողմից, հարցվածների մի մասը նկատում է հակառակ միտումներ' միգրացիայի հետևանքով ներհամայնքային կապերի խեղում, համագործակցության պակաս, համայնքային ինքնության փոխակերպում ընդհուպ մինչև դրա կորուստը: Մասնավորապես, մեկնածներից շատերը դադարում են մասնակցել համայնքի կյանքին, իսկ արտագնա աշխատանքով զբաղվող և արտագաղթող երիտասարդ սերունդը, համայնքի բնակիչների հավաստմամբ, կորցնում է իր ազգային ինքնությունը.

«Եթե իրենց անձնական հարցը չէ, դժվար է համախմբել: Իսկ, ասենք, թաղումների կամ հարսանիքների ժամանակ բոլորն են խմբվում, քանի որ փոքր գյուղ է և իրար բոլորը ճանաչում են»:

«Ժամանակակից երիտասարդները ուրիշ կերպ են մտածում: Ծույլ են, ոչ մի բանի ձգտում չունեն: Վերջին քսան տարիների դաստիարակությունը վատ անդրադարձավ նրանց վրա: Գերադասում են նպաստ ստանալ ու վատ ապրել, քան թե աշխատել: Համայնքում աղքատության մշակույթ է ձևավորվել»:

Երիտասարդներին առնչվող խնդիրները կապված են միգրացիոն հոս-քերում նրանց ակտիվ ներգրավվածության փաստի հետ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում տեղի բնակիչների շրջանում, քանզի հարցվածները նշում են, որ երիտասարդության զգալի մասն իր ապագան տեսնում է համայնքից և, առհասարակ, Հայաստանից դուրս: Կենտրոնացած լինելով սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման վրա երիտասարդները քիչ ուշադրություն են դարձնում համայնքային ինքնության պահպանմանը: Բնակչության երիտասարդ մասի միգրացիան խախտում է կապը սերունդների միջև առաջացնելով անջրպետ, ինչն ուղեկցվում է տեղի համայնքային ինքնության որոշ կարևոր տարրերի կորստով.

«Երիտասարդները, որոնք դպրոցն ավարտելուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել, հոգ չեն տանում իրենց տեղային ինքնության համար: Երիտասարդներն այստեղ ստիպված են կամ զբաղվել գյուղատնտեսությամբ, կամ մեկնել Ռուսաստան»:

«Չնայած երիտասարդները տեղյակ են տեղի ավանդույթներից և հետևում են դրանց, այնուամենայնիվ միակ բանը, որի մասին մտածում են, թողնել-գնալն է»:

109

ԱԱթաեեսյան, ՄԶասչավսկայա, Ա.Մկրտչյան, ԳԹումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Մյուս կողմից, չնայած վերոնշյալ կարծիքին և միտմանը, հատկապես գյուղաբնակ երիտասարդները հիմնականում բնութագրվում են որպես, առաջին հերթին, հյուրընկալ և ընտանիքապաշտ, այնուհետև ընկերասեր և աշխատասեր:

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ակներև է կապն աշխատանքային միգրանտին ընդունող երկրի և հայաստանյան համայնքներում ապրող միգրանտի ընտանիքի քաղաքական հայացքների միջև. այն համայնքի բնակիչները, որոնց ընտանիքի անդամ(ներ)ը մեկնել են և աշխատում են այս կամ այն երկրում, հակված են այսպես թե այնպես պաշտպանել միգրանտին ընդունած երկրի շահերը (ներառյալ վերջինիս գերակայությունը, քաղաքական գործունեությունը և գաղափարախոսությունը) և համապատասխանաբար խրախուսում են Հայաստանի քաղաքական կողմնորոշումը (հատկապես համագործակցային բնույթի) այդ երկրի նկատմամբ: Ինչպես հարցվածներն են նշում.

«Մեր երկրի և մեր համայնքի ապագան կապված է Ռուսաստանի հետ. հայերը լավ հարաբերությունների մեջ են ռուսների հետ և նախընտրում են այնտեղ մեկնել գումար աշխատելու համար»:

«Իմ ավագ որդին արտասահմանում է աշխատում, նրա հետ այնտեղ այլ մարդիկ էլ են աշխատում, և մեր բարեկեցությունն ուղղակիորեն կապված է այն երկրի բարեկեցության հետ, որտեղ նա աշխատում է: Մենք օրհնում ենք այդ երկիրը, որն օգնում է մեզ լավ ապրել»:

Մայիս, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Mkrtichyan A. (2004), Ethnonationalitat und ethnokulturelle Konflikte bei der Bildung von Diasporagemeinden, In: Berliner Blatter: Ethnographische und ethnologische Beitrage, Heft 33, Munster: LIT.

2. AppaduraiA. (1997), Modernity at Large: Cultural Dimensions in Globalization, Minnesota, University of Minnesota Press.

3. Kivisto P, Faist Th. (2010), Beyond a Border: The Causes and Consequences of Contemporary Immigration. Pine Forge Press.

4. Jenson J. (2010), Defining and Measuring Social Cohesion, Commonwealth Secretariat and UN Instituted for Social Development; Bernard Paul (1999), Social Cohesion: A Critique CPRN Discussion Paper F09, Canadian Policy Research Networks.

5. Beauvais C, J Jenson (2002), Social Cohesion: Updating the State of the Research CPRN, Discussion Paper F22, Canadian Policy Research Networks.

110

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրաչյան, ԳԹումանյան

6. Kaloudis G. (2008), The Influence of the Greek Diaspora on Greece and the United States. International Journal on World Peace, Vol. XXV, No. 3, September.

7. Golob T (2010), The Meaning of «Home» and «Homeland» in Slovene Diasporic Communities. Lithuanian Ethnology: Studies in Social Anthropology & Ethnology, Issue 10.

8. Trotz A. D, andMullings B. (2013), Transnational Migration, the State, and Development: Reflecting on the "Diaspora Option”. Small Axe: A Caribbean Journal of Criticism, No. 41, July.

9. Munshi K (2003), Networks in the Modern Economy: Mexican Migrants in the U. S. Labor Market. The Quarterly Journal of Economics, May.

10. KatseliL. T, Lucas R. E.B. andXenogiani Th. (2006), Effects of Migration on Sending Countries: What Do We Know? OECD Development Centre Working Paper No. 250, June.

11. Careja R. (2013), Emigration for Development? An Exploration of the State’s Role in the DevelopmentMigration Nexus: The Case of Romania. International Migration, Vol. 51 (5).

12. Brinkerhoff J. M (2009), Creating an Enabling Environment for Diasporas' Participation in Homeland Development. International Migration, Vol. 50 (1).

13. Networks and their Influence on Migration Policy Conclusions from the Romanian-Spanish Migration Space. Focus Migration, Policy brief, 2008, N 11, October.

14. Zhu Zh. (2007), Two Diasporas: Overseas Chinese and Non-resident Indians in Their Homelands’ Political Economy. Journal Of Chinese Political Science, vol. 12, no. 3, Fall.

15. Waxman D, Lasensky S. (2013), Jewish Foreign Policy: Israel, World Jewry and the Defence of “Jewish Interests”. Journal of Modern Jewish Studies Vol 12, No. 2 July.

16. Ziegler Ch. E (2006), The Russian Diaspora in Central Asia: Russian Compatriots and Moscow’s Foreign Policy. DEMOKRATIZATSIYA, Vol. 14, No. 1, Winter, Heldref Publications.

17. Singh A. (2012), The Diaspora Networks of Ethnic Lobbying in Canada. Canadian Foreign Policy Journal, Vol. 18, No. 3, September.

18. Zarifian J (2014), The Armenian-American Lobby and Its Impact on U.S. Foreign Policy. Society, Springer, N 51.

19. Gyulumyan G. (2008), Enhancing the Role of the Diaspora in Promoting Armenia’s Sustainable Development. Duke Center for International Development, Terry Sanford Institute of Public Policy, Duke University, available at http://www.aiprg.net/UserFiles/File/annual08/ papers/Gohar_Gyulumyan.pdf, accessed 22.02.2015.

20. Kotanjian H. (2004), Armenian Security and U.S. Foreign Policy in the South Caucasus. The Quarterly Journal, VOL. III, NO 2.

21. Armenia-Diaspora Relations: 20 Years since Independence (2010). Policy Forum Armenia,

available at http://www.pf-armenia.org/sites/default/files/documents/files/PFA%

20Diaspora%20Report.pdf , accessed 22.02.2015. 111

111

ԱԱթաեեսյան, ՄԶասչավսկայա, ԱՄկրաչյան, ԳԹումանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ

Արթուր Աթանեպան, Մարիա ՏԶսսլավսկայա,

Արեմ Մկրւռչյաե, Գազիկ Թումաեյաե

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի հատկացրած գիտական դրամաշնորհի շրջանակներում (2013-2015թթ.) իրականացված ուսումնասիրության արդյունքների մի մասը: Արդյունքները վերաբերում են հայաստանյան տեղական համայնքների ներքին խնդիրների ծագման և լուծման, համայնքային ինքնության փոխակերպման վրա միգրացիոն գործընթացների ազդեցությանը, ինչպես նաև համայնքի գործերին միգրանտնե-րի մասնակցության և միգրացիոն ցանցերի ներսում շփման միջոցների և նպատակների հիմնահարցերի բացահայտմանն ու քննարկմանը:

ВОЗДЕЙСТВИЕ МИГРАЦИОННЫХ ПРОЦЕССОВ НА ВНУТРИОБЩИННЫЕ ПРОБЛЕМЫ В АРМЕНИИ

Артур Атанесян, Мария Заславская,

Арем Мкртичян, Гагик Туманян

Резюме

Статья отражает часть результатов исследования, проведенного в рамках научного проекта, осуществленного при финансовой поддержке Государственного комитета по науке Министерства образования и науки РА (2013-2015гг.). В работе обсуждаются проблемы участия мигрантов в решении внутриобщинных вопросов в Армении, а также возникновение тех или иных проблем в результате эмиграции населения. Анализируются вопросы трансформации общинной идентичности и взаимосвязей внутри общины, а также способы и цели общения и взаимодействия между мигрантами и представителями локальных общин Армении, из которых мигранты выехали.

112

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԱԱթանեսյան, ՄԶասլավսկայա, ԱՄկրաչյան, ԳԹումանյան

THE IMPACT OF MIGRATION PROCESSES ON THE LOCAL COMMUNITY ISSUES IN ARMENIA

Arthur Atanesyan, Maria Zaslavskaya,

Arem Mkrtchyan, Gagik Tumanyan

Resume

The article presents some conclusions of the research conducted in the framework of a grant provided by the State Committee of Science of the Ministry of Education and Science of Armenia (2013-2015). The research results pertain to the impact of labor migration on both the causes and solutions for the modern problems of local Armenian communities. The local identity transformations and changes in relations between community members are discussed, along with peculiarities of communication between the local community members and their emigrant representatives, who still have certain influence on their local communities, including through financial support, participation in local events, in their family affairs, and dissemination of information.

113

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.