Научная статья на тему 'Հայաստանի անկախության գաղափարը «Սամիզդատ» թերթերում'

Հայաստանի անկախության գաղափարը «Սամիզդատ» թերթերում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
315
161
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
այլախոհական շարժում / «սամիզդատ» / ընդհատակյա տպագրու- թյուն / հակախորհրդային հայացքներ / անկախության գաղափար / ԽՍՀՄ փլուզում

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արման Գալոյան

Նախկին ԽՍՀՄ-ում 1960-ական թթ. ծավալված այլախոհական շարժումը լուրջդրսևորումներ ունեցավ Հայաստանում: Սակայն հայկական այլախոհական խմբերնէապես տարբերվում էին խորհրդային մյուս երկրներում գործող նման կազմակերպություններից: Ի տարբերություն Ռուսաստանում 1960-ական թթ. ծավալված այլա-խոհական շարժման, որը հիմնականում իրավապաշտպան ուղղություն ուներ,Հայաստանում այլախոհ գործիչների պայքարն ավելի շատ ազգային բնույթ ուներ:Հայ այլախոհներն առաջնահերթ խնդիր էին համարում միակուսակցական ռեժիմիդեմ պայքարը, ազգային կերպարի և հայոց լեզվի անաղարտության պահպանումը,ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալն ու անկախ պետականության հռչակումը,ինչն էլ իր արտահայտությունն է գտել «սամիզդատ» թերթերում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IDEA OF INDEPENDENT ARMENIA IN “SAMIZDAT” PUBLICATIONS

The dissident movement of 1960s in the former USSR had serious manifestations in Armenia. However, the Armenian dissident groups significantly differed from similar organizations in other countries. Unlike the dissident movement that emerged in 1960s in Russia that was mostly directed to defending the human rights, the activities of dissidents in Armenia were more national in their character. For Armenian dissidents, the primary objectives included the struggle against the single-party system, maintaining the national image and purity of the Armenian language, Armenia’s secession from the Soviet Union and declaration of independence, all of which were reflected in samizdat publications.

Текст научной работы на тему «Հայաստանի անկախության գաղափարը «Սամիզդատ» թերթերում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ «ՍԱՄԻԶԴԱՏ» ԹԵՐԹԵՐՈՒՄ

Արման Գալոյան’

Բանալի բաոեր այլախոհական շարժում, «սամիզդատ», ընդհատակյա տպագրություն, հակախորհրդային հայացքներ, անկախության գաղափար, ԽՍՀՄ փլուզում։

Նախկին ԽՍՀՄ-ում 1960-ական թթ. ծավալված այլախոհական շարժումը լուրջ դրսևորումներ ունեցավ նաև Հայաստանում: Սակայն հայկական այլախոհական խմբերն ու խմբակներն իրենց բնույթով էապես տարբերվում էին խորհրդային մյուս երկրներում գործող նմանատիպ կազմակերպություններից: Ռուսաստանում 1960-ականների կեսին սկիզբ առած այլախոհական շարժումն ուներ հիմնականում իրավապաշտպան բնույթ, և դա արտացոլվում էր նաև նրանց տպագրած «սամիզդատ» թերթերում (հայերեն օգտագործվում է նաև ինքնահրատ տերմինը): Ամենահայտնի «սամիզդատը», որ ընդհատումներով տպագրվեց 15 տարի շարունակ 1968-1983թթ., «Хроника текущих событий» («Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրություն») ամսագիրն էր, որը հիմնականում անդրադառնում էր խորհրդային տարիների քաղբանտարկյալներին, ներկայացնում նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները, դատավարությունները:

Հայաստանում այլախոհ գործիչների պայքարն ավելի շատ ազգային բնույթ ուներ: Հայ այլախոհների գերակշիռ մեծամասնությունն առաջնահերթ խնդիր էր համարում միակուսակցական ռեժիմի դեմ պայքարը, ազգային կերպարի և հայոց լեզվի անաղարտության պահպանումը, ինչպես նաև ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալն ու անկախ պետականության հռչակումը: Պատմական գիտությունների դոկտոր Արմենակ Մանուկյանն այս առթիվ գրում է. «Հայ ժողովուրդն իր գիտակցության մեջ կրում էր հայկական պատմական տարածքների կորստյան չմարող գաղափարը, և հենց այդ հողի վրա դրսևորվեցին հանրապետությունում սկիզբ առած այլախոհական (հա-

՚ Բանասիրական գիտությունների թեկնածու:

85

Ա. Գաչոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

կախորհրդային) կազմակերպությունները, որոնք, բնականաբար, առաջ էին քաշում նաև անկախության և ազատության կարգախոսներ» [1, էջ 33]:

Անկախության ձգտումը հատուկ էր նաև խորհրդային մյուս հանրապետությունների այլախոհներին: Մասնավորապես, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուկրաինայում և Վրաստանում գործող այլախոհական շարժումները ևս իրենց գործունեության առաջնային նպատակներից մեկը հռչա-կել էին ազատությունն ու անկախությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԽՍՀՄ այլախոհության պատմությանը նվիրված գրքի հեղինակ Լյուդ-միլա Ալեքսեևան գրում է հետևյալը. «Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություններից միակն էր, որտեղ գործում էր կուսակցություն1, որն իր առաջ նպատակ էր դրել Հայաստանի անջատումը ԽՍՀՄ-ից, և այդ գաղափարը հասարակության համակրանքն էր վայելում: 15 տարվա մեջ ՊԱԿ-ը հնարավորություն ունեցավ համոզվելու Ազգային միացյալ կուսակցության անկոտրում լինելու մեջ. ձերբակալությունների յուրաքանչյուր ալիքից հետո նորանոր հետևորդներ էին ի հայտ գալիս» [2, с. 63]:

Այլախոհների գործունեության հիմնական մեթոդը թռուցիկների, «սամ-իզդատ» թերթերի, գրքերի և բրոշյուրների ընդհատակյա տպագրությունն ու տարածումն էր: Այդ մասին են վկայում այլախոհների քրեական գործերը: Դրանցում որպես ապացույց հիմնականում ներկայացված են «սամիզդատ» թերթերը, բրոշյուրները, թռուցիկները, որոնցում հեղինակները քննադատում էին խորհրդային կարգերը, ինչպես նաև պահանջում Հայաստանի անկախության հռչակում1 2:

Հայաստանի անկախացման պահանջ հանդիպում ենք առաջին այլախոհական խմբակների պատրաստած թռուցիկներում:

1 Նկատի ունի ընդհատակյա «Ազգային միացյալ կուսակցություն» կազմակերպությունը, որն ուներ կանոնադրություն, ծրագիր:

2 Խորհրդային տարիներին այլախոհ գործիչները բացահայտ գործունեություն ծավալելու հնարավորություն չունեին և ստիպված էին գործել ընդհատակյա պայմաններում, ոչ լեգալ: Բացահայտ-վելու դեպքում նրանց սպառնում էր երկարատև բանտարկություն կամ աքսոր: ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածը պատիժ էր սահմանում «հակասովետական ագիտացիայի կամ պրոպագանդայի», 67-րդ հոդվածը «առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեության, ինչպես նաև հակասովետական կազմակերպությանը մասնակցելու», իսկ 206.1 հոդվածը «սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու» համար: Այլախոհների դատավարությունն իրականացվում էր Գերագույն դատարանում, որի դատավճիռը բողոքարկման ենթակա չէր: Իսկ այդ հոդվածով դատապարտվածները կոչվում էին «առանձնակի վտանգավոր պետական հանցագործներ» (մանրամասն տե ս [3])։

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա Գաչոյան

1955թ. նախկին Լենինականում (այժմ Գյումրի) փորձ է արվեչ ձևավորեչ այչախոհական առաջին խմբակը: Վերջինիս անդամները տպագրեչ ու տա-րածեչ են թռուցիկներ: Սակայն խմբակը շատ արագ բացահայտվեչ է, և բոչոր 4 անդամները 1958թ. դատապարտվեչ են տարբեր տարիների ազատազրկման: Թռուցիկների հիմնական հեղինակը և կազմողը եղեչ է Աշոտ Ղա-զարյանը, որն իր արարքի համար դատապարտվեչ է 5 տարվա ազատազրկման: Հետագայում 1991թ., խմբի բոչոր չորս անդամները հանցակազմի բացակայության պատճառով արդարացվում են: Ա.Ղազարյանի կազմած թռուցիկը հետևյաչ բովանդակությունն ունի. «Հայ ժողովուրդ, արդեն ժամանակն է պատռեչու դեմոկրատիայի քողի տակ թաքնված սուտն ու կեղծիքը, որը ստիպված ենք եղեչ երկար ժամանակ չուռ կերպով տանեչու և մեզ խաբե-չու: Այժմ հասեչ է այն ժամը, որ մենք պետք է թոթափենք կոմունիստական բռնապետության ստրկացնող չուծը, որը մեր հայերիս ուսերին այսքան ծանր է դրված: Ժամանակն է արդեն, որպեսզի գիտակցենք անկախ ու ինքնուրույն հայկական միասնական պետություն ստեղծեչու մասին: Իմ սիրելի ազգ, իմ սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնիր, պատրաստ մնա պաշտպանեչու քո միասնության շահերը: Քո հարցը քննարկվում է ամենուրեք, նույնիսկ ՄԱԿ-ում, և յուրաքանչյուր հայրենասեր հայ մտահոգված է քո երջանիկ բախտով, քո ապագայով: Թող կորչի այս ստոր ու կեղծ կոմունիստական բռնակաչությու-նը, որը խոչընդոտ է հանդիսանում մեր հայ ազգի վերամիավորմանը: Կեցցե ապագա հայկական ազատ ու ինքնուրույն պետությունը» [2, 3, էջ 29-30]:

Հայաստանի անկախացման գաղափարը չայնորեն արծարծվեչ է նաև հետագայում:

1967թ. հիմնված Ազգային միացյաչ կուսակցության կանոնադրության 6-րդ հոդվածում ամրագրված էր. «ԱՄԿ-ի հիմնական խնդիրն է ազատագրեչ ազգը օտարի չծից, դուրս գաչ Ռուսաստանի ստրկատիրական գերիշխանությունից, Հայաստանը դարձնեչ ազատ, անկախ, քաղաքական չեզոք հանրապետություն» [3, էջ 80]:

ԱՄԿ-ն ստեղծման առաջին իսկ տարում հրատարակում է հայկական առաջին «սամիզդատ» թերթը «Փարոս» վերնագրով: Այստեղ հանդիպում ենք հետևյաչ արձանագրման. «Հայ մտավորականության սրբազան պարտքն է ժողովրդի հետ միասին կարճ ժամանակում չուծեչ Հայկական հարցը նոր և

87

Ա Գաչոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

ճիշտ ձևով, հայ ժողովրդի իղձերը իրականություն դարձնելու, այսինքն Հայաստանն ազատագրել ռուսական լծից, դուրս գալ այսպես կոչված «սովետական կազմից» և հայտարարել Հայաստանն անկախ, չեզոք պետություն» [4]:

«Փարոս»-ի անդրանիկ համարի մեկ այլ հոդվածում ևս անկախանալու կոչ էր արվում: «Այսօր մեր բոլորիս սրբազան պարտքն է ազատագրել Հայ ժողովրդին Ռուսաստանի լծից, որի համար ներկայումս ստեղծված են միջազգային լայն հնարավորություններ հատկապես առաջադեմ ազգերի համար: Դրա համար ոչ մի դժվարությունների առաջ չենք կանգնի: Միայն միասնական վճռականությունն իրականություն կդարձնի հայ ժողովրդի դարավոր իղձը և հետագայում վերջ կդնի Հայկական դժվարամարս հարցին, որից Ռուսաստանը սնվում և մարսում է իրեն յուրահատուկ գայլի ախորժակով» [4]:

1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հոդվածում նույնպես հանդիպում ենք նման պնդման. «Ժողովուրդ հայոց, քո սրբազան պարտքն է հավատարիմ մնալ քո նախնիների սրբազան գործին, պահպանե լ ազգային էությունը, պայքարե լ նրա անկախության համար: Ապրիլի 24-ը պետք է նշվի յուրաքանչյուր տարի և պետք է հանդիսանա Հայ ժողովրդի ցասումնալի բողոքի օր անցյալի և ներկա բռնությունների ԴԵՄ» [4]:

«Փարոս» «սամիզդատի» առաջին համարի տպագրումից ու տարածումից հետո ԱՄԿ հիմնադիրները Ստեփան Զատիկյանը, Շահեն Հարությունյանն ու Հայկազն Խաչատրյանը, բացահայտվել ու դատապարտվել են ազատազրկման: «Փարոս»-ի երկրորդ համարը լույս է տեսել 1971թ. որպես մեկ էջանոց մեքենագիր թռուցիկ, 1973թ. այն վերահրատարակվել է նույն տեսքով: 1974թ. տպագրվում են «Փարոս-3», իսկ 1981թ. «Փարոս-4» «սամիզդատները»: 1969թ. ԱՄԿ-ականները տպագրել են ևս մեկ «սամիզդատ» «Երկունք» վերնագրով1: Այստեղ ևս կարևորվում էր Հայաստանի անկախացման գաղափարը: «Սամիզդատի» առաջին էջում տպագրված «Անկախությունը որպես կենսական պահանջ» հոդվածում հեղինակը կարևորում էր Հայաստանի անկախության հռչակումը, և այս հարցը փորձ է արվել լուսաբանել ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:

«Անգամ հեղափոխության մեծ երգիչ Եղիշե Չարենցը կյանքի վերջին տարիներին ամբողջ խորությամբ ճանաչեց «պրոլետարիատի դիկտատուրա»

1 Այդ ժամանակ հրատարակվել է նաև «Ցասում» վերնագրով սամիզդատ թերթ, որից, սակայն, որևէ նմուշ չի պահպանվել, սակայն «Ցասում»-ի մասին հիշատակումներ կան այլ սամիզդատներում:

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա Գաչոյան

հասկացողության ողջ էությունն ու բռնատիրական սկզբունքները: Նա, որ իր ազգի փրկությունը կապում էր հեղափոխական Հայաստանի հետ, զգաչով կոմունիստական գաղափարախոսության բուն էությունը, մարգարեաբար ավանդեց. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» [5]:

Հաճախ խորհրդային կարգերի նկատմամբ բացասական տրամադրվա-ծությունն ինքնըստինքյան հանգեցնում էր ռուս ժողովրդի հասցեին քննադատության, չնայած ակնհայտ է, որ տվյաչ դեպքում բացասական այս խոսքերն ուղղված էին իշխանություններին: «Ձեզ համար պարզ է, թե ռուս (եղբայրն) ինչպիսի նողկաչի դավեր է նյութեչ հայ ժողովրդի դեմ, ինչպիսի դժոխային, բազմաթիվ ոճրագործություններ, որոնցից ամենադժոխայինները կատարվեցին XX դարում, մի դարաշրջան, երբ աշխարհի ամենահետամնաց և փոքրիկ ազգերն անգամ դարձան անձեռնմխեչի պետություն, իսկ հայն այսօր դեռ մնում է ստրկական վիճակում, այն էչ մի գծուծ, ապերախտ ազգի չծի տակ»,-նման ձևակերպման ենք հանդիպում «Փարոս»-ում:

Հատկանշական է, որ խորհրդային կարգերը քննադատեչիս այչախոհնե-րը, որպես կանոն, օգտագործում էին նույն արտահայտությունները. խորհրդային իշխանությունը նրանք համարում էին «կոմունիստական բռնապետության ստրկացնող չուծ», «օտարի չուծ», «Ռուսաստանի ստրկատիրական գերիշխանություն»: Իսկ այդ «չծից» ազատվեչը, այսինքն ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գաչն ու անկախ պետականության հռչակումը նրանք որակում էին «հայ ժողովրդի և մտավորականության սրբազան պարտք»:

Նշենք, որ ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն, վերջինիս կազմի մեջ գտնվող պետությունները ցանկացած պահի ինքնորոշվեչու իրավունք ունեին, սակայն գործնականում դա հնարավոր չէր իրականացնեչ. ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գաչու և անկախության հռչակման գաղափարն այդ տարիներին թվում էր ցնորական միտք, անիրականանաչի ծրագիր, իսկ նման կոչեր հնչեցնողներն առնվազն ռոմանտիկներ:

Պատահական չէ, որ 1960-ական թթ. գործող այչախոհական կազմակերպություններից մի քանիսը, ի տարբերություն ԱՄԿ-ի, որն անկախություն հռչակեչու գաղափարը դարձրեչ էր իր գործունեության անկյունաքարը, ուղղակի հպանցիկ էին անդրադառնում այս թեմային կամ մերժում էին այն:

89

Ա. Գաչոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Այս կապակցությամբ Վարդան Հարությունյանի գրքում հանդիպում ենք հետևյալ հիշատակումները: 1961-1962թթ. Երևանում գործող «Հայ երիտասարդական միություն»-ը «չի եղել հակախորհրդային կամ հակակոմունիստական կառույց, բայց սա չի նշանակում, որ դրան անդամակցող առանձին անձինք չէին կարող այս կամ այն չափով դեմ լինել խորհրդային երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության առանձին դրսևորումների, ունենալ ընդգծված հակախորհրդային հայացքներ, անգամ խոսել կամ գրել անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին» [3, էջ 31]:

1969թ. գործող «Հանուն Հայրենիքի» խումբը, որ հրատարակեց նույնանուն «սամիզդատ» ամսագիրը, բացահայտ խոսում, գրում էր նաև խորհրդային կարգերի դեմ: «Ճիշտ է, հստակ երևացող անկախական միտումներ դեռ չկային, բայց արդեն նշմարվում էին դեպի անկախություն տանող զարգացումները» [3, էջ 102]:

Հայաստանում մինչև 1980-ական թթ. վերջը Ղարաբաղյան շարժման սկսվելը, «սամիզդատ» թերթերի քանակը քիչ էր. 1967-1987թթ. Հայաստանում լույս են տեսել հետևյալ «սամիզդատ» թերթերը «Փարոս», «Երկունք», «Ցասում», «Հանուն Հայրենիքի»: Նշվածներից միայն «Փարոս» «սամիզդատն» է, որ 14 տարվա ընթացքում չորս համար է տպագրվել, մյուսները տպագրվել են մեկական համար: ՊԱԿ-ին հաջողվում էր բացահայտել հրատարակիչներին ու դադարեցնել «սամիզդատների» տպագրությունը: 1980-ական թթ. վերջին, պայմանավորված Ղարաբաղյան շարժմամբ, բոլորովին նոր որակներ և մեծ թափ ստացավ այլախոհական պայքարը, դրան ներդաշնակ, մեծ ծաղկում ապրեց «սամիզդատ» մամուլը: Արդեն 1987-90թթ. Հայաստանում լույս տեսած «սամիզդատների» թիվն անցնում է երեք տասնյակից [6, էջ 35]:

1960-70-ական թթ. անկախության գաղափարը քիչ էր տարածված, միայն որոշակի նեղ խմբեր էին ակտիվորեն քննարկում այդ հարցը: Հայաստանում ԽՍՀՄ-ից անջատվելու և անկախ պետություն հիմնելու մասին լայնորեն սկսեց խոսվել Ղարաբաղյան շարժման ժամանակ: Ընդ որում, այս հարցում մտածելակերպի փոփոխություն տեղի չունեցավ միանգամից, ան-կախացման մասին զանգվածաբար սկսեցին բացահայտ խոսել քաղաքական իրադրության փոփոխությանը զուգահեռ, երբ վերջապես ժողովրդի առաջ բացվել էր ինքնորոշման իրավունքի իրականացման դուռը:

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա. Գաչոյան

ԱՄԿ հենքի վրա ձևավորված «Ազգային ինքնորոշում միավորումը» 1987թ. հրատարակեց «Անկախություն» շաբաթաթերթը: Ի տարբերություն իր նախորդների, այս «սամիզդատը» տպագրվում էր ամեն շաբաթ (քիչ դեպքեր են եղեչ, երբ պարբերականությունը խախտվեչ է) և համեմատաբար երկար կյանք ունեցավ: «Սամիզդատի» վերնագիրն արդեն հուշում էր հրատարակիչների առջև դրված գերխնդիրը: Այդ գերխնդիրն արձանագրված էր նաև պարբերականի առաջին էջում «մեր նպատակն է ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը Խ.Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով»: «Անկախություն» «սամիզդատի» առաջին իսկ համարից կարևորվում էր հայոց պետականության վերականգնման գաղափարը. «Ազգն ինքն է իր ճակատագրի տնօրենը, և ամեն մի միջամտություն ապօրինի է ու հակամարդկային, եթե դրա օգտին չի արտահայտվում ազգի մեծամասնությունը համաժողովրդական հարցման ռեֆերենդումի միջոցով... Հայաստանի անկախության կողմնակիցները կարող են համաժողովրդական հարցման միջոցով որոշակիորեն իմանաչ ժողովրդի կարծիքը և ենթարկվեչ նրան» [7]: «Սամիզդատի» երկրորդ համարում արդեն հանդիպում ենք հետևյաչ տողերին. «ԽՍՀՄ-ը չի արդարացնում արդարության նկատմամբ հայության ունեցած սպասելիքները, այդ պատճառով ավելի ու ավելի հրամայական է դառնում ազգային անկախության անհրաժեշտությունը» [8]: «Միայն մի միջոց կա դուրս պրծնեչու կառավարական սադրանքի այդ փակ շրջանակից: Այն է ազգային դիմակ հագած սովետական, վերակառուցողական շարժումը վերա-ծեչ ազգային-ազատագրական պայքարի, հրաժարվեչ ենթարկվեչ Մոսկվային, անօրինական հայտարարեչ խորհրդային իշխանությունը Հայաստանում և Հայաստանի բռնակցումը Խորհրդային Միությանը, ազգերի ազատ ինքնորոշ-ման իրավունքով, հանրաքվեի միջոցով, Հայաստանը հայտարարեչ անկախ, ստեղծեչ ազգային կառավարություն, ստեղծեչ ազգային բանակ» [9]:

1988թ. չույս տեսած «Ինքնորոշում» «սամիզդատում» ևս անխնա քննադատվում էր խորհրդային իշխանությունը. «Ազգային շարժման սկզբից մինչև օրս մենք միշտ ենթարկվեչ ենք Մոսկվայի կողմից կազմակերպված հոգեբանական և մարմնական ահաբեկչության: 1988 թվականը հայ ժողովրդի համար եղավ քաղաքական հասունացման և ճշմարտության հետ հաղորդակց-վեչու տարի: Ոչ մի կոտորած, ոչ մի սադրանք մեզ չպետք է կարողանա ետ պահեչ մեր պայքարից»: Այնուհետև արվում է հետևյաչ եզրակացությունը.

91

Ա. Գաչոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

«Դժվար չինի դա, թե հեշտ, իրականությունն այն է, որ հանրաքվեի միջոցով անկախանաչուց բացի ուրիշ ոչ մի նպատակ մշակել մենք չենք կարող: Հայ ազգի համար համազգային գաղափար կարող է լինել միայն անկախությունը, նպատակը ինքնորոշումը ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ կետով» [10]:

1988թ. փետրվարին սկիզբ առած Հայոց համազգային շարժումը և վերջինիս ղեկավար «Ղարաբաղ» կոմիտեն գործունեությունը սկսեցին Արցախը Հայաստանին միավորելու պահանջով, սակայն որոշ ժամանակ անց 1989թ. ամռանը, նրանց պահանջներին ավելացավ ևս մեկը Հայաստանի անկախության հռչակումը: Այդ ժամանակ արդեն քաղաքական իրադրությունը փոխվել էր, և ստեղծվել էր հստակ հնարավորություն ԽՍՀՄ-ից անջատվելու և անկախ պետություն հիմնելու համար:

Այս առումով ուշագրավ վկայությունների հանդիպում ենք Թոմաս դը Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում, որտեղ հեղինակը մեջբերել է 2000թ. մայիսի 24-ին ՀՀ առաջին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից հատվածներ. «Առաջին Ղարաբաղ կոմիտեն Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը և մյուսները, մտածում էր միայն Ղա-րաբաղի մասին: Նրանց համար պարզապես գոյություն չունեին այնպիսի հարցեր, ինչպես ժողովրդավարությունը կամ Հայաստանի անկախությունը: Այս հողի վրա էլ տեղի ունեցավ պառակտումը: Երբ զգացին, որ մենք վտանգավոր ենք դառնում խորհրդային համակարգի համար, նրանք հեռացան: Բնական փոփոխություն տեղի ունեցավ: Նրանք կարծում էին, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվեր խորհրդային համակարգի միջոցով: Իսկ մենք հասկանում էինք, որ այդ համակարգը երբեք չի լուծելու Ղարաբաղի հարցը, և ճիշտը հակառակն է այս հիմնահարցը լուծելու համար պիտի համակարգը փոխես»,- ասել է ՀՀ առաջին նախագահը [11, էջ 93]: Լևոն Տեր-Պետրոսյանը նույն հարցազրույցում նաև նշել է, թե ինքը անկախության մասին լրջորեն մտածում էր արդեն 1989թ. ամռանը: «Թերահավատությամբ էի վերաբերվում Բալթյան հանրապետություններում, Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում կատարվող իրադարձություններին: Ասում էին, որ մենք առայժմ չենք կարող մտածել անկախության մասին: Մինչև նույնը չսկսվեր Ռուսաստանում, ոչ մի անկախություն չէր լինի: Ես հասկացա, որ Խորհրդային Միությունը մոտ է փլուզմանը, և որ մենք կարող ենք հասնել անկախության միայն Ռուսաստանում 1989թ. հանքա-

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա Գաչոյան

փորների գործադուլից հետո: Այդ շուրջ միլիոն մարդ ընդգրկած գործադուլներն անմիջապես քաղաքականացվեցին Սախարովի և մյուսների կողմից: Հզոր շարժում էր: Դրանից հետո էր, որ ասացի. «Ժամանակն է: Պետք է պայքարենք անկախության համար»: Որովհետև շատ վտանգավոր կլիներ, եթե Խորհրդային Միությունը փլուզվեր, իսկ մենք դրան պատրաստ չլինեինք»,- Տեր-Պետրոսյանի խոսքերն է մեջբերում նա [11, էջ113]:

Կարճ ժամանակ հետո Հայաստանի անկախությունն այլևս իրականություն էր. 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, իսկ արդեն 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ 2 միլիոն 43 հազար մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ն «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Հափս, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մանուկյան Ա, Քաղաքական այլախոհությունը Հայաստանում. 1950-1988թթ., Երևան, 2005:

2. Алексеева Л, История инакомыслия в СССР, M., 1992.

3. Հարությունյան Վ, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում, Երևան, 2014:

4. Փարոս, N 1, Երևան, 1967:

5. Երկունք, N1, Երևան, 1969:

6. Գալոյան Ա, Սամիզդատը Հայաստանում, Երևան, 2013:

7. «Անկախություն» շաբաթաթերթ, N1, Երևան, 1987:

8. «Անկախություն» շաբաթաթերթ, N 2, Երևան, 1987:

9. «Անկախություն» շաբաթաթերթ, N 1923 (84), Երևան, 1989:

10. «Ինքնորոշում», N 2, Երևան, 1989:

11. Թոմաս դը Վաալ, Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով, Երևան, 2007:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ «ՍԱՄԻԶԴԱՏ» ԹԵՐԹԵՐՈՒՄ

Արման Գալոյաե

Ամփոփագիր

Նախկին ԽՍՀՄ-ում 1960-ական թթ. ծավալված այլախոհական շարժումը լուրջ դրսևորումներ ունեցավ Հայաստանում: Սակայն հայկական այլախոհական խմբերն էապես տարբերվում էին խորհրդային մյուս երկրներում գործող նման կազմակեր-

93

Ա. Գաչոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

պություններից: Ի տարբերություն Ռուսաստանում 1960-ական թթ. ծավալված այլա-խոհական շարժման, որը հիմնականում իրավապաշտպան ուղղություն ուներ, Հայաստանում այլախոհ գործիչների պայքարն ավելի շատ ազգային բնույթ ուներ: Հայ այլախոհներն առաջնահերթ խնդիր էին համարում միակուսակցական ռեժիմի դեմ պայքարը, ազգային կերպարի և հայոց լեզվի անաղարտության պահպանումը, ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալն ու անկախ պետականության հռչակումը, ինչն էլ իր արտահայտությունն է գտել «սամիզդատ» թերթերում:

идея независимости Армении в самиздатовских газетах

Арман Галоян

Резюме

Развернувшееся в СССР в 1960-х гг. диссидентское движение довольно ощутимо проявилось и в Армении. Однако армянские диссидентские группы существенно отличались от подобных организаций, действующих в других советских республиках. В отличие от российского диссидентского движения, имевшего преимущественно правозащитную направленность, в Армении борьба инакомыслящих деятелей носила в первую очередь национальный характер. Армянские диссиденты считали приоритетной борьбу против однопартийного режима, за сохранение национального облика и неза-мутненность армянского языка, выход Армении из состава СССР и провозглашение независимой государственности, что отразилось в публикациях самиздата.

THE IDEA OF INDEPENDENT ARMENIA IN “SAMIZDAT” PUBLICATIONS

Arman Galoyan

Resume

The dissident movement of 1960s in the former USSR had serious manifestations in Armenia. However, the Armenian dissident groups significantly differed from similar organizations in other countries. Unlike the dissident movement that emerged in 1960s in Russia that was mostly directed to defending the human rights, the activities of dissidents in Armenia were more national in their character. For Armenian dissidents, the primary objectives included the struggle against the single-party system, maintaining the national image and purity of the Armenian language, Armenia’s secession from the Soviet Union and declaration of independence, all of which were reflected in samizdat publications.

94

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.