Научная статья на тему 'Some questions about the age of a minor victim of violent sexual crimes'

Some questions about the age of a minor victim of violent sexual crimes Текст научной статьи по специальности «Право»

CC BY
57
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Область наук
Ключевые слова
violent sexual crimes against minors / rape of minors / violent sexual acts against minors / age difference / determination of the age of the victim / Հիմնաբաոեր անչափահասների նկատմամբ կատարվող բոնի սեռական հանցագործություններ / բռնաբարություն / սեքսուաքբնույթի բոնի գործողություններ անչափահասի դեմ / տարիքային տարբերություններ / անչափահասի տարիքի որոշման չափանիշներ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Edgar Karapetyan

The article analyzes some problematic issues concerning the age of a minor victim of violent sexual crimes. Determining the age of the victim plays a key role in the qualification of violent sexual crimes against minors. The calendar method for distinguishing adults and minors is, of course, the most reliable, but it works without failures only in the family, school, at work, where people know about the age of their colleagues in studies or work. But crimes in the vast majority of cases are committed against strangers who are unfamiliar to the perpetrator. In cases when minors of different procedural status are involved in one crime (perpetrator and victim), paradoxical situations arise: for example, rape by a fourteen-year-old subject of a “minor” older age. The author, on the basis of foreign experience, proposes to impose responsibility on the qualifying circumstances, providing for increased responsibility for violent sexual crimes against persons under the age of eighteen years, provided that the age difference between the person who committed the crime and the victim for more than two years.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ԲՌՆԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՏԱՐԻՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Հոդվածում վերլուծվել է բռնի սեռական հանցագործություններից տուժող անչափահաս անձանց տարիքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր: Չափահասների և անչափահասների տարիքի որոշման օրացուցային եղանակն, իհարկե, ամենահուսալին է, սակայն այն ոչ միշտ է արդյունավետ: Այս եղանակը կարող է «անխափան» աշխատել ընտանիքում, դպրոցում, բուհում, աշխատավայրում, այսինքն այնտեղ, ուր անձինք որոշակի հստակությամբ տեղյակ են այլ անձանց տարիքային սահմանների վերաբերյալ: Սակայն հանցագործությունները, այդ թվում' անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունները, հաճախ կատարվում են հանցագործներին անծանոթ տուժողների նկատմամբ: Անչափահաս կարող է լինել ոչ միայն տուժողը, այլև հանցանք կատարած անձը, ինչը ևս որոշակի բարդություններ կարող է առաջացնել հատկապես անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների որակման և դրանց համար պատժի սահմանման առումով, հատկապես այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձն ավելի փոքր տարիք ունի քան տուժողը: Օրինակ, երբ տասնչորս տարեկան հանցագործը բռնաբարում կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարում տասնյոթ տարեկան տուժողի նկատմամբ: Հիմնվելով արտասահմանյան փորձին, հեղինակն առաջարկում է քրեական օրենսգքրում առանձին նորմով առավել խիստ պատասխանատվություն սահմանել 18 տարին չլրացած անձի դեմ կատարված բռնի սեռական հանցագործության համար, երբ հանցանք կատարած անձի և տուժողի միջև տարիքային շեղումը երկու տարուց ավելի է:

Текст научной работы на тему «Some questions about the age of a minor victim of violent sexual crimes»

ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՑԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, առաջին դասի խորհրդական

ԲՌՆԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՏԱՐԻՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Հոդվածում վերլուծվել է բռնի սեռական հանցագործություններից տուժող անչափահաս անձանց տարիքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր: Չափահասների և անչափահասների տարիքի որոշման օրացուցային եղանակն, իհարկե, ամենահուսալին է, սակայն այն ոչ միշտ է արդյունավետ: Այս եղանակը կարող է «անխափան» աշխատել ընտանիքում, դպրոցում, բուհում, աշխատավայրում, այսինքն այնտեղ, ուր անձինք որոշակի հստակությամբ տեղյակ են այլ անձանց տարիքային սահմանների վերաբերյալ: Սակայն հանցագործությունները, այդ թվում' անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունները, հաճախ կատարվում են հանցագործներին անծանոթ տուժողների նկատմամբ: Անչափահաս կարող է լինել ոչ միայն տուժողը, այլև հանցանք կատարած անձը, ինչը ևս որոշակի բարդություններ կարող է առաջացնել հատկապես անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների որակման և դրանց համար պատժի սահմանման առումով, հատկապես այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձն ավելի փոքր տարիք ունի քան տուժողը: Օրինակ, երբ տասնչորս տարեկան հանցագործը բռնաբարում կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարում տասնյոթ տարեկան տուժողի նկատմամբ: Հիմնվելով արտասահմանյան փորձին, հեղինակն առաջարկում է քրեական օրենսգքրում առանձին նորմով առավել խիստ պատասխանատվություն սահմանել 18 տարին չլրացած անձի դեմ կատարված բռնի սեռական հանցագործության համար, երբ հանցանք կատարած անձի և տուժողի միջև տարիքային շեղումը երկու տարուց ավելի է:

Հիմնաբաոեր անչափահասների նկատմամբ կատարվող բոնի սեռական հանցագործություններ, բռնաբարություն, սեքսուաքբնույթի բոնի գործողություններ անչափահասի դեմ, տարիքային տարբերություններ, անչափահասի տարիքի որոշման չափանիշներ:

Անչափահասների նկատմամբ կատարվող բռնի սեռական հանցագործությունների պարագայում անչափահասի տարիքային սահմանների ճիշտ որոշումը և ընկալումը հույժ կարևոր նշանակություն ունի քննարկվող հանցագործությունների ճիշտ որակման և իրավակիրառ պրակտիկայում հնարավոր սխալների և չարաշահումների կանխման տեսանկյունից:

Չափահասների և անչափահասների տարիքի որոշման օրացուցային եղանակն, իհարկե, ամենահուսալին է, սակայն այն ոչ միշտ է արդյունավետ: Այս եղանակը կարող է «անխափան» աշխատել ընտանիքում, դպրոցում, բուհում, աշխատավայրում, այսինքն այնտեղ, ուր անձինք որոշակի հստակությամբ տեղյակ են այլ անձանց տարիքային սահմանների վերաբերյալ: Սակայն հանցագործությունները, այդ թվում' անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունները, հաճախ կատարվում են հանցագործներին անծանոթ տուժողների նկատմամբ: Ակներև է, որ տուժողի անչափահաս լինելը պետք է գիտակցվի հանցագործի կողմից, այլապես անչափահասների նկատմամբ կատարվող բռնի սեռական հանցա-

գործությունների մասին խոսք լինել չի կարող: Սակայն, ինչպե՞ս պարզել, որ հանցավորը հստակ գիտակցել է տուժողի անչափահաս լինելու հանգամանքը, չէ՞ որ վերջինս ցույց չի տալիս փաստաթղթեր, իսկ նրա արտաքին տեսքից երբեմն շատ դժվար է որոշել չափահա՞ս է անձը, թե՞ ոչ: Այս առումով պետք է պարզել անչափահասների տարիքային սահմանները, հանցավորի կողմից դրանք գիտակցելու (ակնհայտության կամ նախապես հայտնի լինելու) օբյեկտիվ հնարավորության առ-կայութունը: Կարևոր է նաև հստակեցնել, թե ո՞ր չափանիշը պետք է դիտարկել որպես անչափահասի տարիքային սահմանների որոշման հիմք' նրա օրացուցային տարիքը, թե՞ արտաքին տեսքը: |

Անչափահասության տարիքային սահման- Ջ ներն ընդհանրապես, իսկ անչափահասների դեմ՚|| ուղղված բռնի սեռական հանցագործությունների՛! տեսանկյունից մասնավորապես, մեծ հետաքրք- ^ րություն են ներկայացնում թե տեսական և թե գործ- gj նական առումով: Դրան նպաստում է նաև այն-Ջ^ հանգամանքը, որ պայմանականորեն վերցրած | մարդու կյանքի առաջին քառորդը՝ նորածնությու- Տ նից մինչև երիտասարդություն, քրեաիրավական

կարգավորման առումով դիֆերենցվել է մի շարք առանձին տարրերի, որոնք իրենց արտահայտությունն են գտել տարբեր հոդվածների դիսպոզիցի-աներում: ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք հոդվածներ նկարագրելիս օրենսդիրն օգտագործում է տարբեր հասկացություններ, ինչպես օրինակ նորածին (հոդված 106), մանկահասակ (հոդվածներ 63, 279), տասներկու տարին չլրացած անձ (հոդվածներ 138, 142) տասնչորս տարին չլրացած անձ (հոդվածներ 138, 139, 141), տասնվեց տարին չլրացած անձ (հոդվածներ 140, 141): Բացի այդ պետք է փաստել, որ անչափահաս կարող է լինել ոչ միայն տուժողը, այլև հանցանք կատարած անձը, ինչը ևս որոշակի բարդություններ կարող է առաջացնել հատկապես անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների որակման և դրանց համար պատժի սահմանման առումով, հատկապես այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձն ավելի փոքր տարիք ունի քան տուժողը: Օրինակ, երբ տասնչորս տարեկան հանցագործը բռնաբարում կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարում տասնյոթ տարեկան տուժողի նկատմամբ: Ստացվում է, որ օրենսդրի բավականաչափ տրամաբանական և արդարացված մոտեցումը, համաձայն որի անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների դեպքում սահմանվում են որակյալ տեսակներ' կապված անչափահասների տարբեր տարիքային խմբերի հետ, վեր է ածվում հակառակ պատկերի, երբ ավելի ցածր տարիքի անչափահասը ավելի խիստ պատասխանատվության է ենթարկվում ավելի բարձր տարիքի անչափահասի դեմ ուղղված բռնի սեռական հանցագործության համար:

Հարկ է փաստել, որ անչափահասների տարիքային սահմանների որոշման հիմնախնդրին, հատկապես անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների առումով, քրեա-իրավական տեսության մեջ բազմիցս անդրադարձ է կատարվել: Մասնավորապես, Ա.Ն. Իգնատովը նշում էր, որ անարդարացի և անհիմն է անձին ենթարկել քրեական պատասխանատվության անչա-| փահասի բռնաբարության համար, եթե հանցավո-|| րը հստակ գիտակցում է, որ այդ անչափահասը

■Ց ամուսնացած է կամ գտնվում է այլ անձի հետ փաս-

Ց 1

g տակտն ամուսնական հարաբերությունների մեջ :

5 Այս մոտեցումը թերևս հակասական է, սա-I կայն, իմ կարծիքով, զուրկ չէ տրամաբանությու-■Ջ, նից: Եթե անչափահասն արդեն իսկ ներքաշված է | սեռական հարաբերությունների ոլորտ, ապա վեր-^ ջինիս բռնաբարությունը հազիվ թե կարելի է համարել անչափահասի դեմ ուղղված բռնի սեռական

հանցագործություն, քանզի այս պարագայում անչափահասի բնականոն սեռական հասունացման և բարոյականության ձևավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները, ըստ էության, չեն հանդիսանում տվյալ հանցագործության օբյեկտ: Այլ հարց է, որ նման մոտեցման ամրագրումը կարող է հանգեցնել բազմաթիվ չարաշահումների, կապված այն հանգամանքի հետ, թե ինչ աղբյուրից է ստացվել տեղեկությունը կամ որքան հավաստի էին հանցավորի ենթադրությունները անչափահաս տուժողի ամուսնացած լինելու կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքի կապակցությամբ:

Բացի այդ, որոշ տեսաբաններ առաջարկում են արտասահմանյան փորձի հիման վրա (Շվեդիա, Շվեյցարիա և այլն) կատարել օրենսդրական փոփոխություն, սահմանելով, որ անչափահասների նկատմամբ կատարվող սեռական հանցագործությունը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքով, եթե սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողության մասնակիցների տարիքային տարբերությունը չի գերազանցում երեք 2

տարին :

Այս տեսակետը, կարծում ենք, բավականաչափ առաջադիմական է, սակայն առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքում նմանաբնույթ փոփոխություն կատարելիս տարիքային տարբերության չափը սահմանել երկու տարի, հատկապես, որ մեր օրենսդրության մեջ երկու տարվա «քայլը» վաղուց ընդունված է և կիրառելի (12, 14, 16, 18...): է.է. Պոսկոկովը գտնում է, որ օրենքում «անչափահաս» եզրույթի կիրառումը միանշանակ վկայում է այն մասին, որ հանցանք կատարած անձը հստակ գիտակցում է, որ բռնության է ենթարկում տասնութ տարին չլրացած տուժողին: Մինչդեռ հեղինակի կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ տուժողի տարիքի մասին հստակ իրազեկված են եղել հանցագործների ընդամենը 8%-ը: Արդյունքում, հեղինակը հանգում է հետևության, որ բավական է միայն հանցավորի կողմից տուժողի անչափահաս լինելու գիտակցման հնարավորությունը, որպեսզի անձը ենթարկվի քրեական պատասխանատվության անչափահասների նկատմամբ կատարվող բռնի սեռական հան-

3

ցագործություն կատարելու համար :

Այս տեսակետն, իհարկե, բավականաչափ վիճելի է, քանզի կարող է հանգեցնել բազմաթիվ չարաշահումների: Հարցի նման լուծման պարագայում լրջագույն խնդիրներ կարող են ծագել այն դեպքում, երբ հանցավորը հնարավոր է համարում տուժողի անչափահաս լինելը, սակայն պարզվում է, որ վերջինս չափահաս է: Արդյո՞ք այս դեպքում

նրա արարքը պետք է որակել որպես անչափահասի դեմ ուղղված բռնի սեռական հանցագործության փորձ, թե՞ ավարտված սեռական հանցագործություն չափահասի նկատմամբ:

Մեր կարծիքով, հանցավորը պետք է հստակ գիտակցի, որ հանցանքը կատարվում է անչափահասի նկատմամբ, իսկ եթե այդ գիտակցումը բացակայում է, ապա արարքը պետք է որակել հասարակ հանցակազմով:

Հարկ է փաստել, որ տեսության մեջ գրեթե առկա է միակարծություն այն հարցի շուրջ, որ տուժողի անչափահաս (առավել ևս մանկահասակ) տարիքը պետք է դիտել որպես սեռական հանցագործությունների ծանրացնող հանգամանք: Ընդ որում' այդ հանգամանքը պետք է գիտակցվի հանցավորի կողմից: Սակայն, պարադոքսալ է այն հանգամանքը, որ հանցավորը շատ հազվադեպ է հստակ պատկերացում ունենում տուժողի տարիքի մասին, բացի այն դեպքերից, երբ հանցանքը կատարվում է ծանոթ տուժողի նկատմամբ: ՀՀ քննչական և դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ հանցավորը ծանոթ է լինում տուժողի հետ:

Այսպես, Տիգրան Խանիկի Ասոյանին (Դատական գործ N: ՇԴ/0001/01/12) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 14.10.2011թ ժամը 11:30-ի սահմաններում իր բարեկամներին տեսակցելու նպատակով գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան 231/568 տնակ: Տնակում եղել է միայն հորեղբոր անչափահաս աղջիկը' Սելինե Խաչատուրի Ասոյանը, Տիգրան Ասոյանը փորձել է համբուրել Սելինեին, սակայն վերջինս թույլ չի տվել նրան մի կողմ է հրել: Այնուհետև, ֆիզիկական բռնություն գործադրելով փորձել է սեռական հարաբերություն ունենալ Սելինե Ասոյանի հետ: Վերջինս դիմադրել է, գոռգոռացել, օգնություն կանչել, օգնության վրա են հասել հարևաններ Ա. Ծառուկ-յանը, Ս. Սարգսյանը, Ս. Ղուլոյանը և տեսել են Տիգրան Ասոյանին Մ. Ասոյանի վրա' պառկած անկանոն շարժումներ կատարելիս: Իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասց նել' դիմել է փախուստի:

Գոռ Կիրակոսյանին (Դատական Գործ N: ԵԷԴ/0078/01/11) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 24.05.2010թ. օգտվելով իր ծանոթ' անչափահաս Գ. Ցոգոլակյանի անօգնական վիճակից բռնաբարել է նրան, այնուհետև, սպառ-նալով վերջինիս մասին հրապարակել արատավոր տեղեկություններ' շորթմամբ հափշտակել է 1700000 դրամ արժողության 120 գրամ ընդհանուր կշռով ոսկյա զարդեր®:

Սակայն, այլ քրեական և դատական գործերի

ուսումնասիրությունը (քրեական գործ ԱՐԴ0013/01/10, դատական գործ N: ԿԴ2/0020/01/17 և այլն) ցույց են տալիս, որ անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունը հաճախ կատարվում է հանցավորին անծանոթ տուժողի նկատմամբ:

Մեծամասամբ հանցավորը տուժողի տարիքի մասին պատկերացում է կազմում վերջինիս արտաքին տեսքով, որը կարող է խաբուսիկ լինել: Բացի այդ, տուժողը կարող է կեղծ տվյալներ հայտնել իր ավելի փոքր տարիքի մասին, հույս ունենալով կան-խել հնարավոր բռնությունը:

Հաճախ հանցավորը, գնահատելով իր ապագա զոհին, ներքուստ փորձում է որոշել ոչ թե զոհի տարիքը, այլ նրա սեռական հասունացման աստիճանը: Այս խնդիրը գտնվում է տեսաբանների ուշադրության կենտրոնում, քանզի ինչպես վերը նշվեց, հաճախ զոհի չափահաս կամ անչափահաս լիելը արտաքինից որոշելը շատ դժվար է, սակայն սեռական հասունացման աստիճանը, որպես կանոն, ադեկվատ կերպով գնահատվում է հանցավորի կողմից: Այս առումով ևս տեսության մեջ միակարծություն չկա: Որոշ տեսաբաններ գտնում են, որ որոշիչ նշանակություն ունի տուժողի օրացուցա-

4

յին տարիքը : Ոմանք էլ գտնում են, որ կարևոր է վերջինիս սեռական հասունացման աստիճանը, իսկ օրացուցային տարիքը միայն երկրորդական

5

նշանակություն կարող է ունենալ: Կարելի է համա-ձայնել այն տեսաբանների մոտեցման հետ, ովքեր նշում են, որ օրենսդիրը չի կարող հենվել այնպիսի անհստակ կատեգորիայի վրա, ինչպիսին է սեռական հասունացումը և շատ ավելի ճիշտ և արդյունավետ մոտեցում է օրենսդրորեն թե հանցագործի և թե տուժողի տարիքային չափանիշների հստակ սահմանումը: Այս դեպքում հանցագործության որակման և ապացուցման գործընթացն առավել դյուրին է դառնում, քանզի յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտություն չկա նշանակելու տարաբնույթ փորձաքննություններ' որոշելու համար անձի սեռական հասունացման աստիճանը և հանցավորի կողմից այն գիտակցելու հանգամանքը:

Այսպիսով կարելի է փաստել, որ տուժողի տարիքի որոշման ձևական (տարիքային) չափանիշի | օրենսդրորեն սահմանումն արդյունավետ է, սա- Ջ կայն ոչ միշտ է հնարավորություն ընձեռնվում հա- ՛■§։ մաչափորեն գնահատելու կատարված արարքի ՚| բնույթն ու վտանգավորության աստիճանը: Ինչ վե- ^ րաբերում է սեռական հասունացման չափանիշը gj գնահատելուն, ապա ինչպես արդարացիորեն Ջ, նշում է Տ.Վ. Կոնդրաշովան, սեռական հասունա- | ցումը երկարատև գործընթաց է և կախված է բազ- Տ մաթիվ գործոններից՝ սոցիալական, աշխարհագ-

րական, մշակութային, ժառանգական և այլն: Այս է պատճառը, որ անչափահասների սեռական հասունացման հավաստումը կոնկրետ ժամանակահատվածի (օր.' հանցանքը կատարելու օրվա) առումով բավականչափ բարդ գործընթաց է և ավելի նախընտրելի է օրացուցային տարիքի չափանիշի կիրառումը :

Ամփոփելով վերագրյալը' պետք է նշել, որ «անչափահաս» եզրույթը քրեական իրավունքում շատ բազմաշերտ է և բազմաբովանդակ, քանի որ տարբեր առումներով վերաբերելի է թե հանցանք կատարած անձին և թե տուժողին: Բացի այդ, այս տարիքային խումբը օրենսդրորեն ենթարկվել է բարդ դիֆերենցման, սահմանվել են անչափահասների տարբեր խմբեր և կատեգորիաներ, ինչը, հատկապես, ցայտուն դրսևորվում է անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների օրենսդրական նկարագրման պարագայում:

Քանզի օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է սահմանում անչափահասների դեմ ուղղված բռնի սեռական հանցագործությունների կատարման համար, օրինաչափորեն խնդիրներ են առաջանում հանցագործի կողմից տուժողի տարիքային առանձնահատկությունների հստակ գիտակցման առումով: Խնդիրն ավելի է բարդանում, երբ անչափահաս հանցագործի կողմից կատարվում է անչափահասների դեմ ուղղված բռնի սեռա-

կան հանցագործություն, ընդ որում, երբ հանցագործի և տուժողի միջև տարիքային տարբերությունը չնչին է, իսկ երբեմն էլ հանցագործն ավելի փոքր տարիք ունի քան տուժողը: Գործող քրեական օրենքի վերլուծությունը ցույց է տալիս, որ տուժողի անչափահաս լինելու հանգամանքը որոշվում է վերջինիս օրացուցային տարիքով, մինչդեռ իրական կյանքում շատ քիչ դեպքերում է հանցավորը պատկերացում ունենում տուժողի տարիքի մասին (բացառությամբ հանցավորին ծանոթ տուժողի նկատմամբ հանցանք կատարելու դեպքերի): Առավել հաճախ հանցանք կատարած անձը գնահատում է տուժողի սեռական հասունացման աստիճանը' ելնելով նրա արտաքին հատկանիշներից: Հանցանք կատարած անձի կողմից տուժողի տարիքի և սեռական հասունացման ընկալմանը պետք է մեծ ուշադրություն դարձնել արարքին ճիշտ քրե-աիրավական գնահատական տալու գործընթացի շրջանակներում, սակայն օրենսդրորեն այս հանգամանքը չի կարող սահմանվել, քանզի դա առաջ կբերի անորոշություն, անհստակություն և բազմաթիվ չարաշահումներ' հանցագործությունների որակման և ապացուցման գործընթացում:

Игнатов А.Н. Квалификация половых преступлений, М., 2004 С. 185-187.

Տե ս, Поскоков Э.Э. Проблемы квалификации преступлений, предусмотренных ст. 131 и 132 УК РФ, совершенных в отношении лиц, не достигших восемнадцатилетнего возраста, Коновалов H.H. Потерпевшая от изнасилования: уголовно-правовые и криминологические аспекты ... և այլն:

Տե ս, Поскоков Э.Э. Проблемы квалификации преступлений, предусмотренных ст. 131 и 132 УК РФ, совершенных в отношении лиц, не достигших восемнадцатилетнего возраста, Коновалов H.H. Потерпевшая от изнасилования: уголовно-правовые и криминологические аспекты ...և այլն, էջ 139, 141:

См.: Милюков С.Ф. Российское уголовное законодательство: опыт критического анализа. - СПб.: СПбИВЭСЭП, Знание, 2000, С. 225.

Кондрашова Т.В. Проблемы уголовной ответственности за преступления против жизни, здоровья, половой свободы и половой неприкосновенности, 2000. С. 278.

Кондрашова Т.В. Проблемы уголовной ответственности за преступления против жизни, здоровья, половой свободы и половой неприкосновенности, 2000. С. 278.

а

Эдгар Карапетян

Следственный комитет Республики Армения, следователь по особенно важным делам следственного отдела по административным районам Кентрон и Норк-Мараш города Еревана,

советник первого класса

РЕЗЮМЕ

Некоторые вопросы касающиеся возраста несовершеннолетнего потерпевшего от насильственных половых преступлений

В статье проанализированы некоторые проблемные вопросы касательно возраста несовершеннолетнего потерпевшего насильственных половых преступлений. Определение возраста потерпевшего играет ключевую роль в квалификации насильственных половых преступлений против несовершеннолетних. Календарный способ различения взрослых и несовершеннолетних, конечно, самый надежный, но он работает без сбоев лишь в семье, школе, на работе - то есть там, где о возрасте своего коллеги по учебе или труду люди осведомлены. Но преступления в подавляющем большинстве случаев совершаются в отношении незнакомых насильнику потерпевших. В случаях, когда в одном преступлении задействованы несовершеннолетние различного процессуального статуса (виновный - жертва) возникают парадоксальные ситуации: например, изнасилование четырнадцатилетним субъектом «несовершеннолетней» более старшего возраста. Автор, на основании зарубежного опыта, преддагает вменять в ответственность квалифицирующие обстоятельства, предусматривающие повышенную ответственность за насильственные половые преступления в отношении лиц, не достигших восемнадцатилетнего возраста при условии, если разница возрастов лица, совершившее преступление и пострадавшего (пострадавшей) более чем на два года.

Ключевые слот: насильственные половые преступления против несовершеннолетних, изнасилования несовершеннолетних, насильственные действия сексуального характера против несовершеннолетних, разница возрастов, определения возраста потерпевшего

Edgar Karapetyan

Investigative Committee of the Republic of Armenia, Investigator on Particularly Important Cases of the Investigative Division of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan City

SUMMARY

Some questions about the age of a minor victim of violent sexual crimes

The article analyzes some problematic issues concerning the age of a minor victim of violent sexual crimes. Determining the age of the victim plays a key role in the qualification of violent sexual crimes against minors. The calendar method for distinguishing adults and minors is, of course, the most reliable, but it works without failures only in the family, school, at work, where people know about the age of their colleagues in studies or work. But crimes in the vast majority of cases are committed against strangers who are unfamiliar to the perpetrator. In cases when minors of different procedural status are involved in one crime (perpetrator and victim), paradoxical situations arise: for example, rape by a fourteen-year-old subject of a “minor” older age. The author, on the basis of foreign experience, proposes to impose responsibility on the qualifying circumstances, providing for increased responsibility for violent sexual crimes against persons under the age of eighteen years, provided that the age difference between the person who committed the crime and the victim for more than two years.

Key words - violent sexual crimes against minors, rape of minors, violent sexual acts against minors, age difference, determination of the age of the victim.

1

.5

!

3

.o

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.