Научная статья на тему 'Կրթությունը' պետության բրենդի ձեվավորման գործոն'

Կրթությունը' պետության բրենդի ձեվավորման գործոն Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
211
96
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Կարեն Բաբաջաեյաե

Պետությունների համար կրթությունը մշտապես ռազմավարական նշանակու-թյան ոլորտ է հանդիսացել, որի նպատակաուղղված զարգացումը բարձրաց-նում է երկրների գրավչությունը օժտում մրցակցային առավելություններով:Գիտելիքի կուտակումը յուրահատուկ ներդրման ձև է, որի արդյունքներըշատ հաճախ սպասվածից ավելին են լինում: Հետարդյունաբերական դարա-շրջանում գիտելիքն ընկալվում է որպես ապրանք, որը շուկայում ունի իր հա-մապատասխան գինը, այդ ապրանքի որակից է կախված այսօրվա վաղվապետությունների մրցունակությունը:Հոդվածում ներկայացված է կրթության դերը պետության բրենդի ձևավոր-ման խնդրում: Քննարկվում են այն հիմնական խնդիրները բացթողումները,որոնք առկա են մեր կրթական համակարգում: Միաժամանակ, փորձ է արվումհիմնավորել Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ան-արդյունավետությունը, առաջարկվում են ելքեր ստեղծված իրավիճակիցդուրս գալու համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Для государств во все времена образование являлось сферой стратегического значения, целенаправленное развитие которой повышает их привлекательность и дает им конкурентные преимущества. Накопление знаний — это вид уникального вложения, результаты которого порою бывают намного больше ожидаемых. В постиндустриальном периоде знание воспринимается как товар, имеющий на рынке соответствующую цену, и от качества этого товара зависит сегодняшняя и завтрашняя конкурентоспособность того или иного государства. В статье представлена роль образования в вопросе формирования бренда государства. Ставятся на обсуждение первоочередные задачи и упущения, имеющиеся в образовательной системе Республики Армения, делается попытка обосновать неэффективность перемен в системе образования и предложить пути выхода из сложившейся ситуации.

Текст научной работы на тему «Կրթությունը' պետության բրենդի ձեվավորման գործոն»

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ' ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Կարեն Բաբաջաեյաե

Գիտելիքը ուժ է, սակայն ուժ է ոչ ամեն գիտելիք, ուժ է միայն ճշմարիտ գիտելիքը, իսկ ճշմարիտ գիտելիք հնարավոր է ստանալ միալն փորձով:

Ֆրենսիս Բեկոն

Պետությունների համար կրթությունը մշտապես ռազմավարական նշանակության ոլորտ է հանդիսացել, որի նպատակաուղղված զարգացումը բարձրացնում է երկրների գրավչությունը և օժտում մրցակցային առավելություններով:

Գիտելիքի կուտակումը յուրահատուկ ներդրման ձև է, որի արդյունքները շատ հաճախ սպասվածից ավելին են լինում: Հետարդյունաբերական դարաշրջանում գիտելիքն ընկալվում է որպես ապրանք, որը շուկայում ունի իր համապատասխան գինը, և այդ ապրանքի որակից է կախված այսօրվա և վաղվա պետությունների մրցունակությունը:

Հոդվածում ներկայացված է կրթության դերը պետության բրենդի ձևավորման խնդրում: Քննարկվում են այն հիմնական խնդիրները և բացթողումները, որոնք առկա են մեր կրթական համակարգում: Միաժամանակ, փորձ է արվում հիմնավորել Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ան-արդյունավետությունը, և առաջարկվում են ելքեր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Ժամանակակից աշխարհն առաջ է ընթանում նախադեպը չունեցող արագությամբ, որտեղ շրջապատող իրականությունը փոփոխվում է ժամ առ ժամ' իր հետ վերափոխելով նախկին գիտելիքների շտեմարանները: Այս բնական գործընթացով են պայմանավորված երկրների, ազգությունների, անհատների թռիչքային զարգացումները, որոնք իրենց հերթին առաջացնում են նոր հասարակություններ, նոր տեխնոլոգիաներ, նոր վարչակարգեր և նոր մտածողություն: Ահա այս նոր մտածողությունը մշտական պայքարի մեջ է հնի հետ: Նախորդ սերունդների' երբեմն հնացած մտածողությունը հաճախ չի ընդունում իր պարտությունը և չի ցանկանում զիջել դիրքերն այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի գիտակցում սեփական մտքի անհամապատասխա-նեցումն օբյեկտիվ իրականությանը: Շատ հաճախ այդ զգացողությունն էլ է

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ԿԲաբաջաեյաե

անզգայանում: Սոկրատեսե ասում էր, թե պատանիները պետք է սովորեն, մեծերը' իրենց վարժեցնեն բարի գործեր կատարելու, ծերերը' հեռանան ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական ամեն տեսակ գործերից և իրենց հայեցողությամբ ապրեն առանց որոշակի պարտականությունների [1, էջ 284]: Իհարկե, նման եզրահանգումներն անհատների մոտ երբեմն առաջ են բերում հուսահատության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, սակայն աշխարհի փոփոխություններին ժամանակին արձագանքելը դարձել է օրվա հրամայական: Այս առիթով, կարծում ենք, տեղին է մեջբերել հայտնի փիլիսոփայական մի դատողություն, որի մասին ժամանակին բարձրաձայնել են այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Կ.Պոպերը, Ա.Բեր-դյաևը, Կ.Յասպերսը, Գ.Նժդեհը: Խոսքը վերաբերում է «Որդիների պայքարը հայրերի դեմ» դրույթին, որն իր կենսունակությամբ կարող է ուսուցողական լինել դեռ բազում սերունդների համար: Այս պայքարը մշտական է, այն չունի կյանքի պարբերաշրջան, այն անդադար մարտնչում է նորը բացահայտելու անսպառ ցանկությամբ: Սա նման է Հեգելի դիալեկտիկային, որը բացատրում է շարժման երևույթը, որտեղ առանց հակադրության, առանց բացասման բացասումի և պայքարի օրենքի շարժում տեղի չի ունենում: Սակայն Ժան-Ժակ Ռուսոն առաջ է քաշում ամբողջովին իրարամերժ դրույթ, որտեղ կոչ է արվում վերադառնալ բնությանը, քանի որ գիտության զարգացումը կործանարար է մարդկության համար, այն դժբախտացնում է անհատին' թելադրե-լով կեղծ արժեքներ, որով էլ բանական մարդը հեռանում է իր նախնական բնությունից: Ռուսոն մարդու երջանկությունը տեսնում էր բնության սկզբնաղբյուրում, որն այսօր, կարելի է փաստել, այլևս գոյություն չունի իր նախնական ձևով, կամ էլ գոյություն ունի միայն լուսանկարների, հիշողությունների և գրերի տեսքով: Այն անճանաչության աստիճան փոփոխման է ենթարկվել մարդու կողմից: Ի հակադրություն Ռուսոյի գաղափարների, Կանտն անհատի և հասարակության երջանկությունը, որն այսօր շատերը շփոթում են կյանքի որակի հետ, տեսնում էր գիտության առաջընթացի միջոցով:

Նմանօրինակ գաղափարական հակամարտություններն ավելի խորաթափանց ուսումնասիրելու արդյունքում հնարավոր կլինի մոտենալ այն հարաբերական ճշմարտությանը, որն առկա է մեր օրերում: Ըստ Հեգելի, զար-

ռ

գացման նպատակն ազատության ընդլայնումն է: Ի նչ անել, շարժվել առաջ-

ռ ռ ռ

ընթա ց, թե հետընթաց զարգացման ճանապարհով: Իսկ ի նչ ասել է հետընթաց զարգացում: Այստեղ մենք կարող ենք հասկանալ գիտակցված ավանդապաշտություն, որը ներառում է ազգային մշակույթը որպես մարդկային մտքի բարձրակետ կամ նախնիների գիտելիքների և արվեստների նկատմամբ մեծ հետաքրքրասիրություն: Այսինքն' հետընթաց զարգացումը ենթադրում է հետ նայելով զարգանալ կամ արժևորելով անցյալը' գնալ դեպի ապագա: Իսկ

63

ԿԲաբաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

երկրորդի դեպքում զարգացումը տեղի է ունենում' հաշվի չառնելով անցյալը, այն նմանվում է ծաղրածուի նմանակումների: Այս պարագայում շատ հաճախ արժեքները ներկրվում են առանց տեղայնացման, և վիրահատությունը տեղի է ունենում' հաշվի չառնելով բժշկական փոխպատվաստման առանձնահատ-

ռ

կությունները: Չէ որ, նախքան օտար մարմնի պատվաստումը, հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ: Օրինակ' արյունատուի արյան խումբը, հյուսվածքահամատեղելիության ամբողջությունը և այլն:

Մեզանում այսօր տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը: Մենք ներկրում ենք արժեքներ' առանց ուսումնասիրելու դրանց բաղադրությունը, ծագումը, օգտագործման եղանակը, և արդյունքում ստացվում է այն, որ մեր հանրապետության անցման շրջանն այդպես էլ չի անցնում, այլ հակառակը, ավելի խորն ենք գլորվում դեպի անհայտություն: Դժբախտաբար, մենք Սելինջերի «Անդունդի եզրում» էլ չենք գտնվում, որտեղ դեռ հնարավոր է կանգ առնել նախքան գլորվելը:

Այսօր վիճակագիրները փաստում են, որ ներմուծման ծավալները եռակի գերազանցում են արտահանման ծավալները, այսինքն' առևտրային հաշվեկշիռը բացասական է, սակայն դեռ ոչ ոք լրջորեն չի բարձրաձայնել արժե-

ռ

համակարգերի բացասական հաշվեկշռի մասին: Ի նչ արժեքներ և մտածողություն ենք մենք ներկրում և արտահանում մեր երկրի սահմաններից այն կողմ,

ռ ռ ռ

ովքե ր են մեր արժեքների սպառողները, ինչպե ս և հատկապես ե րբ պետք է ներկայացնենք այդ արժեքները միջազգային հանրությանը: Այս հարցերի շարանը, թերևս, մտահոգում է միայն անհատ մտածողներին, այն իրականում դեռ չի դարձել համազգային գաղափար, ծրագիր: Միայն օտար արժեքներ ներկրող ազգությունները դատապարտված են աստիճանական ոչնչացման, իսկ մեզ նման, այսպես կոչված' «երրորդ աշխարհի» երկրները' ինչպես Արևմուտքում ընդունված է ասել, մշտապես գոյություն են ունեցել «առաջին աշ-

ռ

խարհի» երկրների հարմարավետության համար: Բայց ով է այդ շերտավորումը, բևեռվածությունը մտցնում ազգերի մեջ: Ոմանք կարծում են, թե գերտերությունները, սակայն իրականությունն այլ է: Ազգություններն իրենք են հաճախ իրենց թշվառության, աղքատության, մերժվածության պատճառը, որից էլ օգտվում են աշխարհիս ուժեղները: Այդ շահագործումը հետևանք է, բայց ոչ երբեք պատճառ: Եվ շատ հաճախ ազգերն իրենք իրենց մտքով տկարանում են կորչելու աստիճան:

Ցանցային դարաշրջանում այս խնդիրն ավելի սուր է դրված փոքր ազգերի առջև: Այսօրվա տնտեսությունում գիտելիքը նոր արժույթ է, իսկ տեխնոլոգիան' այն գործիքը, որն օգտագործվում է հիմնականում գիտելիքը փոխանցելու, տարածելու և կիրառելու նպատակով: Որպես հետևանք' տեխնոլոգիայի մատչելիությունը և հմտությունները դառնում են տնտեսության կենսու-

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ԿԲաբաջաեյաե

եակությաե բանալիները [2, էջ 94]:

Հետարդյուեաբերակաե տնտեսություն կառուցելու համար հարկավոր է բարձր արժեքների մասին մտածող հասարակություն: Սակայն այստեղ հարկ չկա համարել, թե հասարակության բոլոր անդամները պետք է փայլատակեն իրենց մտավոր ունակություններով: Բնավ ոչ, խոսքը վերաբերում է անհրաժեշտ տոկոսային հարաբերությանը, որով պայմանավորված է ազգի, պետության թռիչքային, վերընթաց զարգացումը: Օրինակ' ԱՍՆ Սահմանադրության մեջ սեփական կրթական համակարգի ձևավորման իրավունք ունի յուրաքանչյուր նահանգ, միասնական պետական համակարգ որպես այդպիսիե գոյություն չունի: Բացի այդ, նշվում է, որը կրթությունը ԱՍՆ տնտեսության հզորության, կյանքի որակի և միջազգային շուկայում վերջինիս մրցունակության հիմքն է հանդիսանում: ԱՍՆ-ում գոյություն ունի շուրջ 120 հազ. դպրոց, որից 27 հազարը մասնավոր եե: Շրջանավարտների մոտ 30%-ե է մուտք գործում բարձրագույն ուսումնական հաստատություններ [3]: Սա հասարակության այն հատվածն է, որոնցով և պայմանավորված է երկրի առաջընթացը: Սրանք մարդկային ուղեղներ եե, որոնք մրցունակ եե ամբողջ աշխարհում: Բացառապես այս ուղեղներով եե պայմանավորված երկրի հաջողությունները թե' արտաքին, թե' ներքին քաղաքականությունն իրականացնելիս: Սակայն չի կարելի անտեսել եաև այն 70%-ի կարողությունները, որոնք պակաս արժեքավոր

ռ

չեն պետության համար: Չէ որ կառավարիչներից ոչ պակաս կարևոր է եաև կատարողների դերը, և այդ համամասնությունը որոշողը հիմնականում պետությունն է լինում: Այսպես, օրինակ՝ զարգացած արդյունաբերական երկրեե-րի կառավարությունները հստակ պատկերացնում եե իրենց երկրի մասնագիտական պահանջարկը: Քաղաքակիրթ աշխարհը երբեք ծախս չի կատարում այն մասնագետների պատրաստման համար, որոնք իրեն հարկավոր չեն: «Ճապոնական հրաշքը» մեկնաբանող հանրահայտ մասնագետ Ս.Պորտերե իր

ռ

«Ճապոնական տնտեսական մոդելը: Կարո ղ է արդյոք Ճապոեիաե մրցակցել» աշխատության մեջ հստակ ներկայացնում է այն ահռելի դերը, որն ունեցել է կրթությունը երկիրը միջազգային շուկայում դիրքավորելու և պետության բրեեդը ձևավորելու համար: Տեխնոլոգիայի դարաշրջանում բուհակաե համակարգը դառնում է արդյունաբերական և հետարդյուեաբերակաե երկրեերի տնտեսական մրցակցության գլխավոր բաղադրիչներից մեկը: Բայց նման համակարգված մոտեցում ցուցաբերելու համար, եախևառաջ, հարկավոր է մշակել «պետության դիրքավորման ծրագիր», որից հետո միայն հնարավոր կլինի կողմեորոշվել մասնագետների պատրաստման հարցում:

Համալսարանները շատ արագ վեր եե ածվում գիտահետազոտական կենտրոնների, որոնք նոր կազմակերպությունների ստեղծման գլխավոր շարժառիթն եե հանդիսանում: Օրինակ' 1980-1997թթ. ժամաեակահատվա-

65

ԿԲաբաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ծում ընդամենը 3 ամերիկյան համալսարան' Մասաչուսեթսի տեխնոլոգիական իեստիտուտը, Սթենֆորդի և Կալիֆորնիայի համալսարանները, խթան են հանդիսացել 245 կազմակերպությունների ստեղծմանը [4, с. 198]: Վերջապես համալսարանները կարևոր օղակ են հանդիսանում ազգի գիտական ներուժի և մասնավոր հատվածի միջև: Կրթական համակարգը, որը հիմնված է մեխանիկական ուսուցման վրա, նոր պայմաններում այլևս չի կարող արդյունավետ գործել: Մեզ հարկավոր են ստեղծագործող մասնագետներ, ովքեր ունակ են առաջարկելու նոր լուծումներ, նոր մոտեցումներ, իսկ այդպիսի կադրեր Հայաստանի բուհերն առայժմ չեն կարող թողարկել: Ցավոք, այսօր մեր Ազգային ակադեմիայի բազմավաստակ տարեց գիտնականների գերակշռող հատվածն ինտերնետից և համակարգչից օգտվելու հմտություններին չի տիրապետում կամ դժվարանում է օգտագործել նոր ժամանակների այդ գործիքը, իսկ սա նշանակում է, որ պետության համար հույժ կարևոր հաստատության անդամները զրկված են ցանցային տնտեսությանն ինտեգրվելու հնարավորությունից: Օրինակ' 2000թ. հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Ճապոնիայում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 17 միլիոնի, իսկ ԱՄՆ-ում այդ թիվը գերազանցում է 92 միլիոնը: Անցած հարյուրամյակում Ճապոնիան գիտության բնագավառում ստացել է ընդամենը 5 Նոբելյան մրցանակ, ԱՄՆ-ը' 180 մրցանակ, Գերմանիան' 60, իսկ Դանիայի և Ավստրիայի պես ոչ մեծ երկրներն իրենց ակտիվում ունեն 9-ական մրցանակներ [4, с. 201]: Այս թվերը վկայում են նշված երկրների մտավոր ներուժի մասին, որի հենքը գիտահետազոտական ինստիտուտներում աշխատող մասնագետներն են: Իսկ մեզանում այն գիտնականները, որոնք համատեղում են գիտությունը մեկ այլ գործունեության հետ և բավականաչափ պրակտիկ փորձ, տարիների ընթացքում կուտակած ժամանակակից գիտելիքներ ունեն, շահագրգռված չեն մուտք գործել բուհական հաստատություններ, որովհետեև բուհերում գործող կանոնադրությունների համաձայն' համատեղությունն առավել ցածր է վարձատրվում, որի արդյունքում էլ ուսանողները զրկվում են իրական, պրակտիկ գիտելիքներով օժտված մասնագետների հետ շփումից: Իսկ մեր երկրի սահմաններից այն կողմ պատկերն ամբողջովին այլ է: Օրինակ' «Lego», «Yahoo», «Taco Bell», «Kmart» կազմակերպությունների առաջատար մասնագետները մի շարք ամերիկյան հեղինակավոր բուհերի պրոֆեսորներ են, ովքեր իրենց տարիների կուտակած գիտելիքի պաշարը հաղորդում են ուսանողներին և մասնակիցն են դարձնում իրենց ամենօրյա գործունեությանը: Այս եղանակով ուսանողների մեջ եռաչափ պատկերացում է ձևավորվում ուսումնասիրվող առարկայի վերաբերյալ, և բուհն ավարտելուց հետո նրանք' որպես պատրաստի կադրեր, առանց ավելորդ բարդությունների, գտնում են այն ոլորտը, որտեղ պետք է ցուցադրեն իրենց մասնագիտական հմտությունները:

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ԿԲաբաջաեյաե

о

1. Իեչպե ս դասավաեդել

Խոսել գիտելիքահեեք տնտեսություն ունենալու մասին' անօգուտ է, քանի դեռ բուհերի ուսանողների միջև բացակայում է մրցակցության գաղափարը: Այսօր մեր բուհական համակարգում հիմնականում գործում է հետևյալ տրամաբանությունը' սովորել բարձրագույն բուհի որակավորման վկայական ստանալու համար' առանց խորամուխ լինելու այն բանի մեջ, որ այդ վկայականը համապատասխանի շրջանավարտի ստացած գիտելիքներին: Դա, թերևս, անար-դյունավետ և ինքնանպատակ գործունեության տեսակ է, որն արդյունք է խորհրդային ժամանակներում ձևավորված և ժառանգված հայկական մտածողության: Դրա պատճառներից են նաև միջին մասնագիտական կրթահամա-լիրների, ուսումնարանների ոչ բավարար քանակը և անկախությունից ի վեր անձրևից հետո սնկի նման բազմացած, մեծ մասամբ անորակ մասնագետներ թողարկող մասնավոր բուհերը: Արդյունքում ստացվում է այնպես, որ բուհը տարեկան թողարկում է հինգ հազարից ավելի «մասնագետներ», որոնց 80%-ը հետագայում բոլորովին այլ գործունեությամբ է զբաղվում, որը որևիցե առնչություն չունի իրենց մասնագիտության հետ: Սա նշանակում է, որ մերօրյա բուհական համակարգը դադարել է արդյունավետ լինելուց, այն դուրս է եկել հիմնական մայրուղուց և այժմ մեծ արագությամբ սլանում է դեպի անհայտ, բայց ակնհայտորեն ոչ ճիշտ ուղղությամբ:

Նմանօրինակ հետընթաց զարգացումը ոչ մի ընդհանրություն չունի վերը շարադրված հետընթաց զարգացման դատողության հետ: Այն վտանգավոր զարգացում է, որը բազմապատկչի սկզբունքով տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա' վարակելով այդ ճյուղերի հիմնական հատվածները: Այս համաճարակի դեմ պայքարելու համար հարկավոր է կանխարգելիչ միջոցառումների համախումբ մշակել, որն ուղղակիորեն կնպաստի պետության բրեն-դի ձևավորմանը: Այստեղ կուզենայինք նշել, որ առանց որակյալ ուղեղների պետության բրենդի ստեղծման ծրագիրը նմանվում է չիրականացող երազանքի: Ինչպես ժամանակին այդ մասին բարձրաձայնում էր ուտոպիզմի վառ ներկայացուցիչ Թոմաս Մորը, որի երազած քաղաքն այդպես էլ չկառուցվեց:

Ուտոպիայի բացակայությունը հանգեցնում է ազգային արժեքների խեղմանը, այն ուղղություն է, որին քչերն են ձգտում, սակայն այդ երազանքի բացակայության հետ մեկտեղ վերանում է նաև այն քայլերի հերթականությունը, որն առհասարակ անհատին, հասարակությանը բարձրացնում և հասցնում է ցանկալի վիճակի:

Պետության բրենդ ստեղծելու ուղղությամբ կառավարության կողմից կատարվող բոլոր քայլերն ապարդյուն են, եթե կրթական համակարգն ի վիճակի չի լինելու ոտքի կանգնել: Այն մեր օրերում կքած հիվանդի պես չի կարողանում արդյունավետ գործել, որովհետև էական համակարգային փոփոխու-

67

ԿԲաբաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

թյուեեեր տեղի չեն ուեեեում: Պետք է նշել, որ մեզանում կրթական համակարգը ճկուն չէ, իսկ սա նշանակում է, որ այն չի համապատասխանում ժամանակակից աշխատանքային շուկայի պահանջներին: Այն չի կարողանում ժամանակին արձագանքել արտաքին միջավայրի փոփոխություններին' դրանով կորցնելով իր դերն ու նշանակությունը: Եվ արդյունքում ստացվում է այն, որ որակյալ կադրերի պահանջ ունեցող երկիրն այդպես էլ չի կարողանում բավարարել իր աշխատանքային շուկայի պահանջները, իսկ այն բացառիկ անհատականությունները, որոնց, այնուամենայնիվ, հաջողվում է ինքնակրթության միջոցով դառնալ «իրական» մասնագետներ, շատ հաճախ պանդխտության ճանապարհն եե ընտրում' ակնկալելով համարժեք վարձատրություն և կյանքի բարձր որակ: Ստեղծված իրավիճակում, բժշկական տերմինաբանությամբ ասած, հարկավոր է «վիրահատական միջամտություն»: Ներկայումս կատարվում եե ոչ խորքային, կոսմետիկ բնույթի վերափոխումներ: Շատ հաճախ ձևը փոփոխվում է, սակայն բովանդակությունը մնում է նույնը: Այսպես, օրինակ' կրեդիտայիե համակարգի ներմուծումը ՀՀ կրթական համակարգ առաջ բերեց ձևի, բայց բնավ ոչ բովանդակության փոփոխություն: Մերօրյա ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը չգիտի ինչպես օգտագործել այդ գործիքը: Եվրոպացիները փոխանցել եե մեզ այն առանց վերջինիս օգտագործման եղանակը ներկայացնելու' ենթադրելով, որ մեզ մոտ կլինի այդ գործիքի օգտագործման վերաբերյալ ամբողջական պատկերացում, բայց մեզ մոտ ոչ միայն չկա այդ պատկերացումը, այլ եաև մենք

ռ

չգիտենք, թե այն ինչպես պետք է տեղայնացնենք մեր բուհերում: Չէ որ այդ

ռ

համակարգը հարմարեցված է եվրոպական մտածողությանը: Արդյո ք մեր այսօրվա մտածողությունը և կրեդիտայիե համակարգը համապատասխանում եե միմյանց: Մեր կարծիքով, նախքան համակարգեր ներկրելը հարկավոր է պարարտ հող մշակել: Հակառակ պարագայում, պատկերավոր ասած' սերմերը կընկնեն քարքարոտ ժայռի վրա, և բերքահավաքի ժամանակն այդպես էլ չի գա: Մենք ցանկանում ենք բերք աճեցնել առանց համապատասխան միջավայր ունենալու, որտեղ ոչ ոռոգման համակարգ գոյություն ունի, ոչ էլ գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Սա վկայում է այն մասին, որ կրթական արժեհամակարգերի միջև աեհամապատասխաեեցումը թույլ չի տալիս, որպեսզի այդ համակարգերը նույն արդյուեավետությամբ գործեն բոլոր միջավայրերում:

Մերօրյա դասավանդման մեթոդները ոչ մի դեպքում չի կարելի համատեղել եվրոպական մեթոդների հետ, ավելին, դրանք հակասում եե միմյանց: Դասաժամի ընթացքում դասախոսի հոգեեցուցիչ ընթերցման կամ թելադրման ուսուցման եղանակը հարկավոր է վերանայել: Թող ուսուցիչը երեխայից պահանջի ոչ միայն սերտած դասի բառերը, այլև դրա իմաստն ու բուն էությունը և

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ԿԲաբաջաեյաե

իր տված օգուտի մասին դատի ոչ թե ըստ սաեի հիշողության ցուցաեիշեերի, այլ ըստ երա կյաեքի: Եվ թող աշակերտիե իեչ-որ բաե բացատրելիս դա ցույց տա երաե հարյուրավոր կողմերից և կիրառի բազում տարբեր առարկաեերի եկատմամբ, ստուգելու համար, թե արդյոք աշակերտը հասկացել է հարկ եղա-ծիե պես և որքաեով է յուրացրել դա, և իր բացատրություեեերի հետևողակա-եությաե հարցում թող ղեկավարվի Պլատոեի օրիեակով: Եթե մեկը կերակուրը փսխում է եույե տեսքով, իեչ տեսքով կուլ է տվել, ապա դա վկայում է կերակրի դժվարամարսությաե և ստամոքսի աեմարսողությաե մասիե: Եթե ստամոքսը չի փոխել իր մարսելիքի որակե ու ձևը, ուրեմե չի կատարել իր գործը [1, էջ 177]: Գլխավորե այե է, որ աշակերտը, ուսաեողը, ասպիրաետե իմաեաե իրեեց իմացածը: Մեր համոզմամբ, աեհրաժեշտ է եերդեել, այսպես կոչված' «երկխոսությաե և քեեարկմաե» մեթոդը, որի ժամաեակ ուսաեողեերը եախա-պես տեղեկացվում եե քեեարկվող թեմայի մասիե և դասաժամի ըեթացքում առողջ բաեավեճի միջոցով պարզաբաեում եե իրեեց հուզող հարցերը: Դասախոսեերը պետք է զրուցեե, այլ ոչ թե թելադրեե, իսկ ուսաեողեերը կարդաե գրքեր և հետազոտեե, այլ ոչ թե գրեե և արտագրեե:

«Մեզ աեըեդհատ կրկեումեե միևեույեբաեը, տալիս եե զաեազաե գիտե-լիքեեր, լցեումդրանք մեր գլուխը, իեչպեսջուրը ձագարի մեջ, և մեր պարտա-կաեություեը սոսկ այդ լսածը կրկնելե է: Ես կուզեի, որ ձեր որդու ուսուցիչդ հրաժարվեր այդ սովորակաե եղաեակից և հեեց սկզբից, համակերպվելով իրեե վստահված երեխայի հոգեկաե հակումնեբիե, երաե հեարավորություե տար ազատորեե դրսևորել այդ հակումները, աոաջարկելովճաշակել տարբեր բաեեր, ինքնուրույն զանազանել դրանք, երբեմն ցույց տալով ուղղություն, երբեմն, ընդհակառակը, թույլ տալով, որ ինքը գտնի ճանապարհը: Ես չեմ ուզում, որ ուսուցիչը մենակ վճոի ամեն բաե և միայն ինքը խոսի, ես ուզում եմ, որ նա լսի նաև իր սանին: Իեչ-որ բաե սովորել ցանկացողներին ամենից աոաջ խոչընդոտում է սովորեցնողների հեղինակությունը»,- ասում է Մոետեեը: Սոկրատեսը, իսկ հետագայում նաև Արկեսիլայոսը ստիպում էին, որ սկզբում խոսեն աշակերտները և հետո նոր խոսում էին իրենք:

2. Առաջարկություններ

Ավանդաբար Եվրոպայում քաղաքացիները, ուսանողները, ծնողները կամ գործատուները հատուկ ազդեցություն կրթության զարգացման վրա չունեին: Հասարակության շահերը ներկայացնում էր պետությունը, որը չէր տարբերակում բուհերը վատերի և լավերի: Բարձրագույն կրթական հաստատություններում բացակայում էր ուսանողների համար մրցակցային պայքարը: Ուսումնական պլանը հաստատվում էր կրթության նախարարությունում: Այս բնագավառում որոշիչ դերը պատկանում էր իշխանության կենտրոնացված

69

ԿԲաբաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

մարմնին: ԽՍՀՄ-ում և եվրոպական մի շարք երկրեերում գործում էր միասնական կրթական ծրագիր: Բուհերն ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից զրկված էին: Սակայն անցյալ դարի 80-ականների կեսերին իրերի դասավորվածությունը էապես փոխվեց: Բուհական համակարգը նպա-տակաուղղվեց դեպի շուկան, իսկ պետությունը հանդես եկավ միջնորդի դերում: Այն դարձավ դինամիկ տնտեսության հիմնարար և նախաձեռնող, ով, իհարկե, ուներ կարգավորման իր լծակները, որոնք, սակայն, հակասության մեջ չէին շուկայի պահանջների հետ: Հիմնարար և կիրառական գիտությունները վերածվեցին մտքի մատակարարների, ովքեր սպասարկում էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածին: Ապրանքայնացումն էր գիտնականի գերնպատակը:

XX դարի սկզբում քաղաքակիրթ աշխարհում գլոբալ փոփոխությունները բարձրագույն կրթական համակարգերում շարունակվում էին, բացառությամբ որոշ էլիտար բուհերի, որոնք գործում էին հիմնականում պետության հովանավորության ներքո, սակայն կրթական հաստատությունների գերակշռող հատվածը ներգրավվեց շուկայական հարաբերությունների մեջ, որտեղ ուղեղների մրցակցություն էր: Համալսարանները, ինչպես առևտրային կազմակերպությունները, իրենք են որոշում իրենց կառուցվածքը: Եվրոլենդի, ԱՄՆ հասարակությունը և շրջակա միջավայրը փոխեցին իրենց պահանջները բուհերի նկատմամբ: Այդ իսկ պատճառով առաջացան նոր կազմակերպչական ձևեր, որոնք էապես տարբերվեցին նախկին ավանդական մեթոդներից:

Մենք այժմ կանգնած ենք համակարգային փոփոխությունների ընտրության առջև: Հայաստանի Հանրապետությունն այլևս հապաղելու ժամանակ և իրավունք չունի: Ժամանակն է ազդարարել կրթական իրական բարեփոխումների մեկնարկը:

Այսպիսով' տրամաբանական վերլուծության ճանապարհով փորձենք ազատվել մի շարք նախապաշարումներից և համարձակ քայլեր կատարելով ստեղծենք համապատասխան միջավայր, որն ունակ կլինի ընդունել արժեքներ' լինելով այդ արժեքների մի մասը:

Պատմությունը գալիս է հիմնավորելու այն, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է դառնան առևտրային կազմակերպություններ, որոնք կվերահսկեն պետական մարմինները: Կրթությունը պետք է դառնա բիզնես, իսկ բուհում սովորելն ընկալվի որպես երկարաժամկետ ներդրում: Թերևս, նմանատիպ ներդրումները ամենաարդարացված, տնտեսապես նպատակահարմար և նվազ ռիսկային են համարվում:

Անգլիալեզու գրականության մեջ գոյություն ունեն մեծ թվով հրապարակումներ համալսարանների կառուցվածքային տիպերի վերաբերյալ: Օրինակ' Ռ.Միլդլհարստը համալսարանների կառուցվածքային տիպերը դասակարգում է հետևյալ կերպ.

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ԿԲաբաջաեյաե

• համալսարանները' որպես պրոֆեսիոնալների միություն,

• համալսարանները' որպես քաղաքական բյուրոկրատիա,

• կիբեռնետիկ, էլեկտրոնային համալսարաններ:

Այս կառուցվածքային տիպերից յուրաքանչյուրն իր դերն ու նշանակությունն ունի երկրի տնտեսության առանձին ճյուղերի զարգացման համար: Ուրեմն, ուսումնասիրելով միջազգային փորձը' առաջարկում ենք ստեղծել «հայկական կրթական համակարգ», որը կներառի բոլոր ազգային առանձնահատկությունները և, միևնույն ժամանակ, էապես չի հակասի արևմտյան աշխարհի մտածողությանը, այլ, ընդհակառակը, այն փոխլրացման տարբերակով կդառնա մեր սեփականը: Այստեղից հետևություն, որ այն ամենը, ինչը հատուկ է մարդկությանը, հատուկ է նաև մեզ, սակայն այն ամենը, ինչը հատուկ է հային, հատուկ չէ մնացածին: Հիմնականում այս դրույթով են պայմանավորված ազգերի միջև եղած տարբերությունները, այլապես բոլորս կունե-

ռ

նայինք մեկ մշակույթ, մեկ հավատք և մեկ դրոշ: Բայց ինչպե ս ստեղծել այդ համակարգը' կհարցնեն ոլորտի մասնագետները և առաջ կքաշեն մի շարք «անլուծելի» խնդիրներ: Սակայն, մեր կարծիքով, այդ հարցի պատասխանը մեկն է. ցանկություն: Բայց միայն ցանկությունը բավարար չէ, հարկավոր է նաև համառություն և նպատակաուղղված քայլերի հերթականություն: Խնդրի լուծման հոգեբանական և փիլիսոփայական դատողություններից զատ, կարևորում ենք նաև բուհերի և կազմակերպությունների միջև արդյունավետ ու բազմակողմանի համագործակցությունը: Նախքան համալսարան ավարտելը ուսանողները պետք է հստակ իմանան, թե որ կազմակերպությունում են աշխատելու, ինչպիսի կառուցվածք և կորպորատիվ մշակույթ ունի այդ կազմակերպությունը, բացի այդ, երրորդ կուրսից արդեն հստակ պետք է կարողանան կողմնորոշվել իրենց նեղ մասնագիտության հարցում: Ժամանակն է, որ առևտրային կազմակերպություններն ուղղակիորեն մուտք գործեն կրթական համակարգ, բուհերում ունենան իրենց լսարանները և կապ հաստատեն մասնագիտական ամբիոնների հետ, իսկ արհեստավարժ մասնագետների մուտքը լսարան հարկ է հնարավորինս խրախուսել, որպեսզի իրական մրցակցություն առաջանա ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների միջև: Այս մեթոդով, կարծում ենք, հնարավոր կլինի ուսանողների մթագնած գիտակցությունը պայծառացնել: Այլ կերպ ասած' բուհերում հարկավոր է ստեղծել առողջ մրցակցության մթնոլորտ, որտեղ կրթություն ստանալ ցանկացողները փոքրամասնություն չեն կազմի, և գիտելիքի կուտակման գործընթացը կդառնա ոչ արտասովոր երևույթ և, որ ամենագլխավորն է, կառաջանա սահուն ճանապարհ «ուսանողական կյանքից» դեպի «գործնական կյանք»: Շրջանավարտներն անակնկալի չեն գա, երբ պարզվի, որ իրենց 5 տարվա ստացած գիտելիք-

71

ԿԲաբաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

եերը չեե համապատասխանում գործատուների պահանջներին, քաեի որ գործատուները հեեց իրեեք եախքաե ուսանողի բուհե ավարտելը կհայտնեն վերջիններիս իրեեց պահանջները: Արդյունքում կունենանք մի կրթական համակարգ, որը սերտ կապի մեջ լինելով շուկայի հետ' կկարողանա բավարա-րել երա խստապահանջ կարիքները:

Ամփոփելով' եշեեք, որ շուկայի պահանջներին չհամապատասխանող կրթությունը դատապարտված է վերացման, դա կրթության վերացող տեսակ է, որե այլևս ուեակ չէ վերարտադրելու իեքե իրեե, այե գտնվում է իր պարբերաշրջանի աեկմաե փուլում, որտեղ կապիտալ ներդրումներն այլևս չեե կարող փրկել ստեղծված իրավիճակը, հարկավոր է «որակապես եոր ապրանք» մշակել: Այդ «եոր ապրանքի» նախագծումը հաջողությամբ կարող է պետության բրեեդի հեեքը հանդիսանալ, առաեց որի երկրի տնտեսական աճը մակրոտնտեսական ցուցանիշից վեր է ածվում քաղաքական շահարկման, որը զուրկ է հիմնավոր փաստարկներից: Վաղուց արդեն ժամաեակե է քանակականից անցում կատարենք որակականի, էքստենսիվից' ինտենսիվի, անգիտությունից' գիտության և վերջապես կարևորենք պետության բրեեդի գաղափարը, որը իրավամբ հանդիսանում է երկրի ամենաթանկ կապիտալը: Սակայն այդ կապիտալը ենթակա է փոփոխման, այե կարող է ինչպես մեծ արժեք ուեեեալ, այնպես էլ արագ արժեզրկվել: Կախված այե բանից, թե որքանով արդյունավետ եե գործում այե ինստիտուտները, որոնք ուեակ եե ձևավորել երկրի բրեեդը: Մասնավորապես, կրթական համակարգը, առաեց որի հնարավոր չէ ձևավորել պետության դրական կերպարը:

Հունվար, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Միջել Մոետեե, Փորձեր, Երևան, 1991:

2. Վարդանյան Գ, Գիտելիքահեեք տետեսություե. հեարավորություեեեր և մարտահրավերներ, Երևան, 2008:

3. Система Образования Соединенных Штатов Америки,2008, http://www.intem.ru/sc/ р/372/

4. Портер Майкл, Хиротака Такеути, Японская экономическая модель: Может ли Япония конкурировать?, Москва, 2005.

5. http:// www.quality.edu.ru/quality/

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. Филип Котлер, Маркетинг для государственных и общественных организаций, Москва, 2008.

7. Пашутин С.Б., Как создать национальный бренд, Москва, 2007.

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ԿԲաբաջաեյաե

8. Филип Котлер, Маркетинг мест: привлечение инвестиций, предприятий, жителей и туристов в города, коммуны, регионы и страны Европы, Стокгольмская школа экономики в Санкт-Петербурге, 2005.

9. Портер Майкл, Конкурентная стратегия, Методика анализа отраслей и конкурентов, Москва, 2006.

10. Наоми Кляйн, NO LOGO: Люди против брендов, Москва, 2008.

ОБРАЗОВАНИЕ КАК ФАКТОР ФОРМИРОВАНИЯ БРЕНДА ГОСУДАРСТВА

Карен Бабаджанян

Резюме

Для государств во все времена образование являлось сферой стратегического значения, целенаправленное развитие которой повышает их привлекательность и дает им конкурентные преимущества. Накопление знаний — это вид уникального вложения, результаты которого порою бывают намного больше ожидаемых. В постиндустриальном периоде знание воспринимается как товар, имеющий на рынке соответствующую цену, и от качества этого товара зависит сегодняшняя и завтрашняя конкурентоспособность того или иного государства.

В статье представлена роль образования в вопросе формирования бренда государства. Ставятся на обсуждение первоочередные задачи и упущения, имеющиеся в образовательной системе Республики Армения, делается попытка обосновать неэффективность перемен в системе образования и предложить пути выхода из сложившейся ситуации.

73

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.