ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Տիգրաե Մարտիրոսյաե
Արցախում ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ Ադրբե-ջանի ղեկավարության բազմիցս հնչեցրած սպառնալիքները, Ադրբեջանի բացահայտ նախապատրաստությունը Հայաստանի1 դեմ պատերազմին առիթ են տայիս մտածելու ապագա հնարավոր պատերազմի ընթացքի, դրա հետևանքների և դրանք Հայաստանի համար հնարավորինս նպաստավոր դարձնելու մասին: Հոդվածում ներկայացնում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համախումբ պաշտպանական հզորությունների գնահատումը, որը կատարվել է փոքր պետությունների համար մեր կողմից առաջարկվող նորացված մեթոդաբանությամբ:
Մեծ տերությունների համար համախումբ հզորություններն սկսել են լրջորեն ուսումնասիրել դեռ անցյալ դարի 50-ական թվականներին: Համախումբ հզորություն ասելով մասնագետները նկատի են ունեցել պետության կողմից իր բոլոր կարողությունների համախմբումը և օգտագործումը' իր պաշտպանությունն ապահովելու և հնարավոր պատերազմում հաջողության հասնելու նպատակով: Փորձագետների շրջանում առավել հաջողված է համարվում առաջին անգամ Ռեյ Քլայնի կողմից առաջարկված հետևյալ բանաձևը.
Pp = (C + E + M)x(S + W), (1)
որտեղ' Pp-ն տերության համախումբ հզորությունն է, C-ն' կրիտիկական զանգվածը (բնակչություն + տարածք), E-ն' տնտեսական հզորությունը, M-ը' ռազմական հզորությունը, S-ը' ռազմավարական հայեցակարգը (դոկտ-րինը), W-ն' պետական կամքը [1]:
Ըստ Կառլոս Մատոսի' այս բանաձևում անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ փոփոխական' պետության ղեկավարների հեղինակության աստիճանը' P-ն [2]: Ուստի (1) բանաձևը կստանա հետևյալ տեսքը.
1 Հայաստան ասելով նկատի ունենք ՀՀ-ն և ԼՂՀ-ն:
90
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոպաե
Pp = (C + E + M)x(S + W + P): (2)
Այս դասական մեթոդը մշակվել է սառը պատերազմի տարիներին և այժմ, կապված արտաքին ու ներքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխման հետ, մասամբ է համապատասխանում իրականությանը: Ավելին, փոքր պետությունների հզորությունը հաշվարկելու համար այն կիրառելի չէր անգամ սառը պատերազմի տարիներին, քանի որ մանր պետությունների համար կենսական մի շարք գործոններ, որոնց մասին կխոսվի ավելի ուշ, հաշվի չէին առնվել սույն բանաձևում: Այդ ժամանակաշրջանի (ինչպես նաև ավելի ուշ շրջանի) ուսումնասիրողները գնահատում էին միայն տերությունների (ԱՄՆ, ԽՍՀՄ/ՌԴ, ՉԺՀ, Բրազիլիա և այլն) հզորությունը, իսկ փոքր պետությունների դեպքը չէր արժանանում նրանց ուշադրությանը։ [Այս հոդվածի մշակման համար մեծ կարևորություն ունեցավ սույն թեմայի շուրջ վերջին ուսումնասիրություններից մեկը հանդիսացող, ՌԱՆԴ կորպորացիայի ազգային անվտանգության հետազոտությունների բաժնի հրատարակած Գ.Ֆ. Թրևերթոնի և Ս.Գ. Ջոնսի, «Չափելով ազգային հզորությունը» (Measuring National Power, 2005, Santa Monica) անգլերեն աշխատությունը]: Այդ մասնագետների ուսումնասիրությունները և նրանց մշակած մեթոդները նաև փոքր պետությունների համար կիրառելի դարձնելու նպատակով մենք որպես վարկած առաջարկում ենք բանաձևի մեջ ներմուծել որոշ նոր բաղադրիչներ' պահպանելով դասական բանաձևի տրամաբանությունը, քանի որ դրա հիման վրա պետք է կատարվեն համեմատական վերլուծություններ ու որոշակի եզրակացություններ: Առանձնակի կարևորություն է տրվում «կոշտ հզորության» (hardpower) և «մեղմ հզորության» (soft power) բաղադրիչների ուսումնասիրությանը, գործիքներ, որոնց հաշվառմամբ Ադրբեջանը և Հայաստանը կառուցում են իրենց պետական քաղաքականությունը: Ամեն դեպքում անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն ուսումնասիրությունը պարունակում է որոշակի սուբյեկտիվիզմ: Այն պայմանավորված է հայ իրականությունում թեմայի չուսումնասիրվածությամբ և արտասահմանյան աղբյուրների սահմանափակ պարունակությամբ հրապարակումներով, ինչը հնարավորություն չի տալիս ավելի մանրամասն ծանոթանալ հատկապես արևմտյան և լավագույններից մեկը համարվող չինական հզորության ուսումնասիրման դպրոցների աշխատանքներին: Դա, կարծում ենք, տվյալ երկրների կողմից անվտանգության ոլորտի որոշակի ուսումնասիրությունների սահմանափակման նպատակներ է հետապնդում:
91
Տ. Մարաիրոպաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Հայաստանի և Այրբեջանի պաշտպանական հզորությունների գնահատում
Արցախյան հակամարտության կողմերի կարողությունները գնահատելու համար անհրաժեշտ է կատարել խոր հետազոտություն' որոշակի մեթոդների կիրառմամբ և արդյունքների բաղդատմամբ: Ինչպես նշվեց, պետության համախումբ հզորության գնահատման մեթոդները փորձարկված են մեծ տերությունների համախառն հզորության որոշման նպատակով: Համախումբ հզորություն ասելով մասնագետները նկատի են ունեցել պետության կողմից իր բոլոր կարողությունների համախմբումը և օգտագործումը' սեփական պաշտպանությունն իրականացնելու և հնարավոր պատերազմում հաջողության հասնելու նպատակով: Փոքր պետությունների դեպքում պատերազմին նրանց պատրաստվածության գնահատման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք կարևոր առանձնահատկություններ ու փոփոխականներ ու ավելի հստակեցնել դրա անվանումը1: Ելնելով դրված խնդրից' այսուհետև կխոսենք փոքր պետությունների պաշտպանական հզորության մասին1 2: Այսպես, փոքր պետությունների համար, հատկապես երբ նրանք գտնվում են հակամարտային իրավիճակում, մեծ նշանակություն են ստանում'
• ռազմական տեխնիկայի, զինամթերքի, մարդկային ու պարենային, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների առկայության և դրանք մոբիլիզացնելու կարողության չափը' Mr (Mobilization resource),
• ռազմաքաղաքական իրավապայմանագրային հենքը, այդ թվում' անդամությունը ռազմաքաղաքական դաշինքներին' Tr (treaty),
• հաղորդակցության ուղիների վիճակը և հարաբերություններն անմիջական հարևանների հետ' Rr (relations and roads) աշխարհառազմա-վարական գործակիցը,
• պետության բնակչության ընդհանուր թվում իշխող ազգի (ազգերի) բաժնեմասը' Tn (Title nation),
1 Սույն մեթոդաբանության մշակման համար օրինակ են ծառայել ինչպես Իսրայելի և արաբական երկր-ների միջև մղված պատերազմները, այնպես էլ Արցախյան ազատամարտը:
2 Պետության պաշտպանական հզորությունը նրա նյութական ու հոգևոր ներուժի ամբողջությունն է և պատերազմի նպատակներին հասնելու համար դրանք մոբիլիզացնելու կարողությունը: Պաշտպանական հզորությունը ձևավորվում է քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական և գիտատեխնիկական ներուժից (գործոններից): Եղել են ժամանակաշրջաններ, երբ պաշտպանական հզորությունը նույնացվել է ռազմական հզորության հետ: Այժմ դրանք տարբերվում են, թեև պաշտպանական հզորության մեջ գերակա դեր խաղում է ռազմական գործոնը (տե ս В.А. Золотарев, Любая война обходится дороже содержания мощной армии: необходимо провести в жизнь новые принципы формирования оборонного бюджета. (http://www.vpk-news.ru/redir.asp?pr_sign=article: archive.2005.106.articles.names_0).
92
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոպաե
• մեծ ու տարածաշրջաեայիե տերությունների շահերի համընկնումը տվյալ պետության անվտանգության շահերի հետ Pt (powers՚ interests coincidence),
• ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը և պետության շահերի համար պայքարելու պատրաստակամությունը' W (Will),
• ռազմավարական հայեցակարգը' S (Strategy),
• տվյալ պետության ղեկավարների հեղինակության աստիճանը' P (Power authority),
• բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և մարդկային զարգացման գործակիցը' D (Human Development Index and level of socio-economic development):
Այսպիսով' պետության պաշտպանական հզորության' Sdp-ի (State defense power) համար բանաձևը կունենա հետևյալ տեսքը'
Sdp=(C+E+M+Mr)x(Tr+Tn+Pt+Rr+S+D+W+P): (3)
Քլայնի բանաձևի սկզբունքին համապատասխան առաջին փակագծում ամփոփված են պետության կոշտ հզորության բաղադրիչները, երկրորդ փակագծում նույն սկզբունքով հավաքված են մեղմ հզորության բաղկացուցիչները, որոնք բնութագրում են փոքր երկրի համար էական այն գործոնները, որ կարող են ուժեղացնել կամ թուլացնել առաջին փակագծում տրված բուն կոշտ հզորության արդյունքները:
Ուսումնասիրենք (3) բանաձևի անդամները:
1. C(Criticalmass)' կրիտիկական զանգված: Կրիտիկական զանգվածը հաշվարկվում է հետևյալ բանաձևով'
C N S Nd • K
105 103 2-105
որտեղ' N-ը տվյալ պետության բնակչության թիվն է, S-ը' նրա տարածքը, ND-ն' սփյուռքի թվաքանակը: Ընդ որում բնակչության յուրաքանչյուր հարյուր հազար մարդ գնահատվում է 1 գործակցով, տարածքի յուրաքանչյուր հազար քառակուսի կիլոմետրը' 1 գործակցով, իշխող ազգի սփյուռքի յուրաքանչյուր հարյուր հազար մարդ' 1 գործակցով: K-ն սփյուռքի կազմակերպվածության գործակիցն է (գնահատվում է 1-6 ընկած միջակայքում, օրինակ. թույլ կազմակերպված' 1, միջին կազմակերպվածության' 2, լավ կազմակերպված' 4, գերազանց' 6): Բանաձևի վերջին բաղադրիչը հեղինա- 93
93
Տ. Մարաիրոպաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
կի կողմից նորամուծություն է և ձևավորվում է քաղաքական միջոցներով այլ երկրների կառույցների վրա տվյալ ազգի «մեղմ հզորության» ներգործության հաշվառմամբ, այն է' ըստ այլ պետությունների կողմից ընդունվող քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործելու հնարավորության: Այս ներգործությունը պայմանավորված է տվյալ երկրի պետական մարմիններում ներգործող ազգի ներկայացուցիչների կամ կողմնակիցների ընդգրկվածությամբ, տնտեսության մեջ նրանց ներթափանցման աստիճանով և ԶԼՄ-ում կարևոր պաշտոններում առկայության մակարդակով, այսպես կոչված «անտեսանելի ձեռքի» ռազմավարության այլ մեթոդների կիրառմամբ և այլն: Քանի որ, ըստ սփյուռքի մասնագետների, գաղութների բնակչության գրեթե կեսը հիմնականում չի մասնակցում ազգային հոգևոր-մշակութային և քաղաքական կյանքին' ձգտելով առավելագույնս արագ մերվել, իսկ որոշ դեպքերում անգամ ձուլվել ռեզիդենտ երկրի իշխող էթնիկ զանգվածի հասարակությունում, ուստի սույն ուսումնասիրության շրջանակներում որոշվեց վերցնել ND-ն' սփյուռքի թվաքանակը (ընդ որում քանի որ բնակչության յուրաքանչյուր հարյուր հազար մարդը գնահատվում է 1 գործակցով, ապա սփյուռքի բնակչությունը նույնպես հաշվարկվում է նման ձևով), բաժանելով երկուսի: Սակայն սփյուռքի մասնագետների մեծամասնությունը իբրև դրա մեղմ հզորության կարևորագույն տարր նշում է տվյալ համայնքի կազմակերպվածության աստիճանը, իսկ ընդհանուր տվյալ ազգի սփյուռքի հզորությունը որոշվում է սփյուռքի գաղութների կազմակերպվածության միջին կշռված ցուցանիշով, որը հաշվարկվում է առանձին համայնքների կազմակերպվածության ցուցանիշները կշռելով այդ համայնքների քանակով: Օրինակ, եթե «А» համայնքում ND-ն հավասար է մեկի (հարյուր հազար մարդ), կազմակերպվածության աստիճանը երկուսի (միջին), իսկ «В» համայնքում ND-ն հավասար է երկուսի (երկու հարյուր հազար մարդ), իսկ կազմակերպվածության աստիճանը չորսի (լավ), ապա
K _ Nda ՜ Kda + Ndb ՜ Kdb _ 1-2 + 2 • 4 10
Nda + Ndb 1 + 2 3
Սակայն անհրաժեշտ ենք գտնում նշել, որ թեև բնակչությունը կոշտ հզորության (hardpower) բաղադրատարր է, իսկ մի երկրի պետական մարմիններ մեկ այլ երկրի լոբբիստների ներթափանցումը' մեղմ հզորության (softpower), այնուամենայնիվ, փոքր երկրների պայմաններում գրեթե միշտ 94
94
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոսյաե
խոսքը վերաբերում է փոքր երկրի իշխող ազգի սփյուռքի ներկայացուցիչների տերությունների պետական և հասարակական այլ մարմիններ ներսպրդմանը: Տերությունների կողմից մեղմ հզորության գործադրման պարագայում այդ լոբբիստները զուրկ են ազգային դիմագծից և կամ որոշակի գլոբալ գաղափարախոսությունների կրողներ են, կամ այս կամ այն կերպ տերության ազդեցության ոլորտում հայտնված (օրինակ' կաշառված) մարդիկ, որոնք առաջ են տարվում իշխանական աստիճաններով' օգտվելով տվյալ տերության հովանավորական գործունեությունից (այդ թվում տերության հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հատուկ կամ այլ բնույթի գործողությունների միջոցով): Մանր պետությունների պարագայում նրանք այդ երկրների իշխող ազգի ծագում ունեցող, սակայն այս կամ այն պատճառով արտագաղթած և տվյալ տերության հասարակությունում իրենց տեղն ինքնուրույն գտած ազդեցիկ մարդիկ են, որոնք իրենց ազգային (սփյուռքի) կառույցներով կարողանում են կազմակերպվել տվյալ տերության հասարակությունում և, իրենց ներհամայն-քային շահերից ու հայրենասիրությունից դրդված, վարել լոբբիստական գործունեություն հօգուտ իրենց ծագման երկրի: Եվ ամենակարևորը սփյուռքը չի ղեկավարվում մայր երկրից, ի տարբերություն մեղմ հզորության դրսևորումների: Սփյուռքի այդ գործիչները չունեն հովանավորներ դրսից, որոնց հրահանգներին անվերապահորեն կենթարկվեն: Ուստի
նրանք, ըստ էության, ոչ թե տվյալ փոքր երկրի մեղմ հզորության բաղադրիչ են, այլ բնակչության (իմա ' կրիտիկական զանգվածի) արտագաղթած մասը, որը կարողանում է կազմակերպվել և որոշակի դեր ստանձնել հօգուտ իրեն և իր հայրենիքի:
Տեղադրելով Հայաստանի և Ադրբեջանի համար համապատասխան թվային արժեքները
N S Nd • K
C = jo5 + jo3 + շ 105 բանաձևում' կստանանք.
Cz=178 պայմանական միավոր,
^=174 պայմանական միավոր: 95
95
Տ. Մարաիրոպաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
2. E (Economic)' տնտեսական հզորության ցուցանիշ: Փոքր պետությունների համար տնտեսական հզորության ցուցանիշը կարելի է հաշվարկել հետևյալ բանաձևով1.
G5 + F3 - Fa +
I G i+1 - G i
G f f 5 f
G i 1 3Ո1 5 1 • 5 Y»ri i
E =
i=i
++
G 5 G
I
5i
1G
x G
10
5
5
8
որտեղ' G-ն համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) է, Рш-ն' արտաքին առևտրի հաշվեկշիռը, Рц-ն' երկրի արտաքին պարտքը, Pարդ-ը' արդյունաբերության և Fգ-ե' գյուղատետեսությաե համախառն արդյունքներն են, Pեեր-ը' կապիտալ ներդրումների ծավալը վերջին հինգ տարում: Հայաստանի և Ադրբեջանի դեպքում կստանանք'
Ez(2006)=162,5 պայմանական միավոր [3]:
Eu(2006) = 573,2 պայմանական միավոր [4]:
3. M(military)' ռազմական հզորության ցուցանիշ: Բանակում առկա յուրաքանչյուր հազար զինծառայող կամ հարյուր փող ծանր ռազմական տեխնիկա ու սպառազինություն (տրամաչափը' 100 մմ և ավելի) գնահատվում են որպես պայմանական 1 միավոր, 1 «Սմերչ» կամ «Ուրագան» կայանքը' 1, 1 «Գրադ» կայանքը' 0,2, 1 «WM-80» ՀԿՌՀ-ն' 0,4, 1 «Բ-17»օպե-րատիվ-մարտավարական հրթիռային կայանքը' 0,5, 5 ռազմական
ուղղաթիռը' 1, 5 ռազմական ինքնաթիռը' 1, ՀՕՊ-ի C-300 տիպի 1 կայանքը' 0,3 միավոր: Ռազմական հզորության ստացված ցուցանիշին պետք է նույն սկզբունքով գումարվի դաշնակից պետության այն զորքը, որը գտնվում է տվյալ երկրի տարածքում: (Հաշվարկման նման ձևը մշակվել է Քլայնի բանաձևի հիման վրա, որում կատարվել են փոփոխություններ համաձայն ռազմական մասնագետների առաջարկությունների, որոնք հիմնված են հաշվարկվող միավորների մարտավարատեխնիկական տվյալների և հատկապես կրակային հզորությունների համեմատական վերլուծությունների վրա):
1 Սույն բանաձևը մշակվել է Քլայնի բանաձևի հաշվարկման ձևի հիման վրա, որում կատարվել են փոփոխություններ համաձայն Համաշխարհային բանկի Վաշինգտոնյան և Երևանյան գրասենյակների ենթակառուցվածքների ավագ մասնագետներ Գ.Սարգսյանի և Ա.Բալաբանյանի հետ խորհրդատվական հանդիպումներում հեղինակին տրված առաջարկությունների ու խորհուրդների: Այս ցուցանիշները հաշվարկվում են վերջին (հինգերորդ) տարվա ՀՆԱ ցուցանիշի նկատմամբ' տոկոսային ցուցանիշից վերածվելով ԱՄՆ դոլարով արտահայտված արժեքի, ընդսմին $100 մլն-ը հաշվարկվում է իբրև մեկնարկային ցուցանիշ:
96
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոպաե
աՀ=(աՀՀ+աւՂՀ)+ԱՌԴԶԽ1 = 192,5+31,5=224 պայմանական միավոր, Mu=232 պայմանական միավոր (հիմք ընդունելով արևմտյան և ռուսական փորձագիտական գնահատականները) [5, сс. 139-142]:
4. Tr (treaty)' ռազմաքաղաքական իրավապայմաևագրայիև, այդ թվում' ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակից: Փոքր պետությունների անվտանգության ապահովման համար մեծ նշանակություն ունեն երկկողմ ու բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքները: Այս գործակիցն ստանում ենք' այլ պետության հետ տվյալ երկրի ռազմաքաղաքական դաշինքի գործակիցը բազմապատկելով համընդհանուր կամ տա-րածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակցով: Գերտերության հետ ռազմաքաղաքական դաշինքը գնահատվում է 3, միջուկային տերության հետ' 2,5, տարածաշրջանային տերության հետ' 1,7, տարածաշրջանի երկրների հետ' 1,2, այլ երկրների հետ' 1 գործակցով, համընդհանուր ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակիցը գնահատվում է 3, տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքներին անդամության գործակիցը' 1,7 պայմանական միավորով:
Trz=2,5x1,7=4,25,
Tru=0:
Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել ՌԴ-ի հետ 1997թ. պայմանագիրը և անդամությունը ՀԱՊԿ-ին:
Ադրբեջանի կնքած ռազմաքաղաքական դաշինքների վերաբերյալ տեղեկություններ չկան, ուստի Tru=0, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի հետ բարեկամությունը և ենթադրելով, որ հնարավոր է, որ կնքվի նման պայմանագիր, նրան կարելի է տալ Tru =1,7 գործակից: Կարելի է նաև հաշվի առնել նրա հարաբերություններն արևմտյան միջուկային տերությունների հետ, սակայն այդ գործակիցը պետք է առայժմ հաշվարկել ոչ թե որպես ռազմաքաղաքական բնույթ ունեցող դաշինք, այլ Pt գործակցում, որն արտացոլում է միջպետական հարաբերությունները:
5. Pt (powersinterests coinsidence)' փոքր պետության անվտանգության ապահովման հետ մեծ ու տարածաշրջանային տերությունների շահերի համընկնման գործակից: Pt-ն մեծ տարածաշրջանի շրջանակներում գործող տերությունների հետ հարաբերությունների ցուցանիշների (շատ վատ' 0,2, վատ' 0,5, միջին' 1, լավ' 1,3, գերազանց' 1,5) միջին թվաբանականն է: * 97
1 Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության զորքերի խմբավորում:
97
Տ. Մարաիրոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Միջուկային զենք ունեցող տերության հետ հարաբերությունների ցուցանիշը բազմապատկվում է 1,3, գերտերության հետ' 1,5, ոչ միջուկային տերության հետ' 1,2, այլ պետության հետ' 1 գործակցով:
Ըստ այս սահմանման' 2Հ-ԱՄՆ=1,3ճ1,5=1,95, ՀՀ-ՌԴ=1,5ճ1,3=1,95, ՀՀ— ՉԺՀ=1,3ճ1,3=1,69, ՀՀ—Մեծ Բրիտանիա=1ճ1,3=1,3, 2Հ-ՖրՀ=1,5ճ1,3=1,95, ՀՀ— Հնդկաստան=1ճ1,3=1,3, 2Հ-Պակիստան=0,5ճ1,3=0,65, ՀՀ-ԹՀ=0,2ճ1,2= 0,24, ՀՀ—ԻԻՀ=1,3ճ1,2=1,56, ՀՀ—Իսրայել=^1,3=1,3, ուստի'
PU=1,389,
ԱդրՀ—ԱՄՆ=1,3ճ1,5=1,95, ԱդրՀ–ՌԴ=1ճ1,3=1,3, ԱդրՀ–ՉԺՀ=1ճ1,3=1,3, ԱդրՀ—Մեծ Բրիտանիա=1,3ճ1,3=1,69, ԱդրՀ—ՖրՀ=1ճ1,3=1,3, ԱդրՀ—Հնդկաս-տան=0,7ճ1,3=0,91, ԱդրՀ–Պակիստան=1,3ճ1,3=1,69, ԱդրՀ– ԹՀ=1,5ճ1,2= 1,8, ԱդրՀ—ԻԻՀ=1,3ճ1,2=1,56, ԱդրՀ—Իսրայել 1,3x1,3=1,69, ուստի'
Pta=1,519:
6. Tn (Titlenation)' պետության բնակչության մեջ իշխող ազգի (ազգերի) բաժնեմաս: Պետության բնակչության ընդհանուր թվաքանակում իշխող ազգի (ազգերի) տոկոսը շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ լավ պատկերացում է տալիս երկրի կայունության մի կարևոր կողմի մասին. որքան ավելի մեծ է այդ ցուցանիշը, այնքան արդյունավետ է տվյալ երկրի հզորությունը պատերազմական շրջանում: Այս հանգամանքի գիտակցումը վաղուց է ձևավորվել: Որոշ դեպքերում այն հանգեցրել է այդ ցուցանիշն արհես-տականորեն փոփոխելու քաղաքականության, որն իրագործվում է ազգային փոքրամասնությունների ուծացման կամ ցեղասպանության միջոցով:
Այս հանգամանքի գիտակցումը վաղուց է ձևավորվել քաղաքագիտության և քաղաքական գործիչների շրջանում: Որոշ դեպքերում այն հանգեցրել է այդ ցուցանիշի արհեստական փոփոխման քաղաքականության' ուծացման կամ ցեղասպանության միջոցով: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, վտանգավոր է, երբ իշխող ազգի թվաքանակը պակաս է, քան ընդհանուր բնակչության թվաքանակի 3/5-ը: Առավել վտանգավոր է, երբ այդ ցուցանիշը նվազ է, քան 2/5-ը. այդ պարագայում իշխող ազգը շուտով ձուլվում է մշակութապես ավելի հզոր ազգերի հետ կամ կորցնում է իշխանությունը' այն զիջելով այլ ազգի (ընդ որում իշխանության կորուստը կարող է տեղի ունենալ և արագ' հեղափոխական, և դանդաղ' էվոլյուցիոն, ճանապարհներով): Դրա վառ օրինակներ են մոնղոլների, մանջուրների, բոլղարների և այլ նվաճողների ձուլվելը նվաճված ժողովուրդներին: (Հիմա քչերն են հիշում, որ սկյութների այն հսկա զանգվածը, որ եկավ 98
98
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոսյաե
Հայաստան մ.թ.ա. 1-իե հազարամյակի ընթացքում, ամբողջությամբ ձուլվեց հայության հետ, թեև իշխող խավն ու թագավորները սկյութներից էին: Օրինակ, Պարույր Սկայորդին (սկյութի որդի), որն այլ աշխարհին հայտնի է Պարտատուա սկյութ անունով, որը քսանհինգ տարի իշխել է Առաջավոր Ասիայում)։
Քաղաքական իրականության մեջ հնարավոր է նաև երկու իշխող ազգերի ընտրանիների համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս հմտորեն լուծել ազգային խնդիրները, թեև այդ գործընթացը կատարվում է քողարկված կամ ակներև բարդ պայքարի պայմաններում և հիմնականում տեղի է ունենում ժողովուրդներին միավորող վերազգային գաղափարախոսության հիման վրա (օրինակները շատ են' Բյուզանդիա, մոնղոլ-թաթարական պետություն, ԱՄՆ, Ավստրո-Հունգարիա, ժամանակակից Իրան, Հնդկաստան, Պակիստան և այլն): Անհրաժեշտ է մտցնել նաև հետևյալ ճշգրտումը. եթե ազգային փոքրամասնությունը գերազանցում է 1/5 ցուցանիշը, ապա տվյալ պետության քաղաքական դաշտում նա ձեռք է բերում որոշակի կշիռ. այդ ազգային փոքրամասնության քաղաքական ընտրանին կա մ ներառվում է երկրի ղեկավար շրջաններում, կա մ դառնում է երկրի քայքայման պատճառ' պայքարելով իր ազգային իրավունքների համար: Թերևս, հաշվեկշիռը վտանգավոր չէ, երբ ազգային փոքրամասնություններն առանձին վերցված չեն գերազանցում 1/20 ցուցանիշը:
Նման բանաձևի կիրառման վառ օրինակ է Իրանը, որտեղ Ատրպա-տականի թյուրքախոս տարրը կազմում է բնակչության ավելի քան 1/5-րդը և լայնորեն ընդգրկված է երկրի կառավարման մարմիններում: Քրդերը, որոնք գրեթե 1/10-րդն են կազմում, դեռևս չեն կարողանում պետության կյանքում ակտիվ դեր խաղալ, սակայն նրանց գործունեության մեջ կան որոշակի ապակառուցողական միտումներ: Արաբները, բելուջները, լուրի-ները, գիլանիները, մազանդարանցիները և գորանցիները, քաշքայներն ու թուրքմենները, որոնց թվաքանակն առանձին-առանձին վերցված տատանվում է ընդհանուր բնակչության 4%-ի սահմաններում, երկրի քաղաքական կյանքում որպես ազգային հանրություն գրեթե դեր չեն խաղում, թեև ընդհանուր առմամբ կազմում են բնակչության մոտ 1/3-ը: Պարսիկները, որոնք համարվում են գլխավոր պետութենակերտ ազգ, կազմում են բնակչության մոտ 2/5-րդը, ուստի վարում են այլ իրանական ազգերին միավորելու քաղաքականություն (իրանական ցեղախմբին պատկանող բոլոր ժողովուրդները պետական-քաղաքական առասպելաբանություններում նույնացվում են իբրև մի ընդհանուր պարսկաիրանական էթնիկական հան-
99
Տ. Մարաիրոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
րություն, իսկ թյուրքական տարրը ներկայացվում է իբրև թյուրքալեզու իրանցիներ, որոնք ունեն արիական ծագում):
Այս առումով առավել բարդ իրավիճակ է Ադրբեջանում: Մահմեդական ազգային փոքրամասնությունների թվաքանակն արհեստականորեն նվազեցվում է, իրականացվում է ձուլման և ուծացման քաղաքականություն: Այսպես. ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պաշտոնական տվյալների' դաղստանյան (իրականում' աղվանից) ազգերը կազմում են Ադրբեջանի բնակչության ընդամենը 2,2%-ը, որոնք ներկայացվում են միայն որպես լեզգիերենի կրողներ [4]: Այսինքն' ավարները, ծախուրները, ուդիները, բածբիները և այլ կովկասալեզու (մոտ 500 հազար մարդ) ու իրանալեզու (թաթեր, թալիշներ' մոտ 300-400 հազար մարդ) ժողովուրդները ներկայացվում են իբրև ազերիներ և հաշվի չեն առնվում սույն պատկառելի կազմակերպության կողմից [6]: Սա Ադրբեջա-նի պաշտոնական աղբյուրների կողմից մատուցված իրական պատկերի աղավաղումն է, որը փոխառված ու ներկայացված է ԿՀՎ կայքէջում: Եթե հաշվի առնենք Ադրբեջանում այլ ազգային փոքրամասնությունների թվա-քանակը, ապա պարզ կդառնա, որ 6 մլն (պաշտոնապես' 8 մլն) բնակչություն ունեցող Ադրբեջանում ապրում է մեկ միլիոնից ավելի այլազգի, որոնցից ընդամենը 120 հազարը' հայ: ԿՀՎ հրապարակած նյութերում, ըստ երևույթին, նշվում է ԼՂՀ հայերի թիվը, քանի որ 1990 թվականից ի վեր Ադրբեջանում հայեր գործնականում չկան [4]: Մինչդեռ 1989թ. մարդահամարի պաշտոնական տվյալներով հայերն այնտեղ կազմել են 478 հազար մարդ: Այսինքն' հայերի և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ պետական մակարդակով կատարվել է ցեղասպանություն, ինչի հետևանքով բնակչության 4/5 մասն արդեն դարձել է ադրբեջանցի թուրք: Հայաստանում ազգային փոքրամասնությունների թվաքանակի ցուցանիշը չի գերազանցում բնակչության 1/20-ը, ուստի որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ ՀՀ բնակչությունը միատարր է:
Այսպիսով' Тп=1, Тпц=0,85:
7. Rr (relations and roads)' հաղորդակցության ուղիների վիճակ և հարաբերություններ անմիջական հարևանների հետ1. * 100
1 Քննության առարկա ենք դարձրել միայն ցամաքային կապուղիները, քանի որ տվյալ դեպքում հաշվի է առնվում նշված երկրների ծովային ելքի բացակայությունը:
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոսյան
Աղյուսակ 1
Rr աշխարհաոազմավարակաև գործակցի ձևավորման համեմատական ցուցակ
Հաղորդակցության ուղիների վիճակը և հարաբերությունները անմիջական հարևանների հետ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ
A Й C ՀՈ £ ավտոճանապարհներ 3 x 2 =6 2 x 2 =4
երկաթգիծ 1 x 3=3 1 x 3 =3
հարաբերությունները 1,3 1,3
արդյունքը 6 + 3 + 1,3 =10,3 4 + 3 + 1,3 = 8,3
ԱԴՐԲԵՋԱՆ ավտոճանապարհներ 8 (բոլորը փակ)=0 -
երկաթգիծ 2 (բոլորը փակ) =0
հարաբերությունները 0,2
արդյունքը 0,2
]\ր ]\ր СГ J 1 £ ավտոճանապարհներ - 8 (բոլորը փակ)=0
երկաթգիծ 2 (բոլորը փակ) =0
հարաբերությունները 0,2
արդյունքը 0,2
tr "■Ձ Й Й ավտոճանապարհներ 2 x 2= 4 2 x 2= 4
երկաթգիծ 0 2 x 3= 6
հարաբերությունները 1,3 1,3
արդյունքը (4+0+1,3)x1,3=5,3x1,3= 6,89 (4 + 6 + 1,3)x1,3=11,3x1,3=14,69
$ Ծ V "■Ձ fo tr й ավտոճանապարհներ 2 (բոլորը փակ)=0 1 (Նախիջևանի հետ) x 2= 2
երկաթգիծ 1 (փակ)=0 0
հարաբերությունները 0,5 1,5
արդյունքը 0,5 x 1,3=0,65 3,5 x 1,3=4,55
ՌՈՒՍԱՍՏԱՆ ավտոճանապարհներ - 1 x 2 = 2
երկաթգիծ 1 x 3 = 3
հարաբերությունները 1
արդյունքը 6 x 1,3 = 7,8
Ъ Ծ •՜Ձ tfo Հ СГ ՀՈ ավտոճանապարհներ - 0
երկաթգիծ 1 (Կրասնովոդսկի հետ լաստանավային կապը)=3
հարաբերությունները 1
արդյունքը 4
Ընդհանուր արդյունքը Z£rt= 10,3+0,2+ +6,89+0,65 =18,04:4=4,51 ԱդրՀտւ= 8,3+0,2+14,69+ +4,55+7,8+4 = 39,54:7=6,59
101
Տ. Մարաիրոպաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Այս ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ կերպ. ճանապարհային ցու-ցաեիշեերը (հարևան երկրի հետ գործող ավտոճանապարհը գնահատվում է «2», երկաթգիծը' «3» միավոր) գումարվում են հարևանների հետ հարաբերությունների ցուցանիշներին (շատ վատ' 0,2, վատ' 0,5, միջին' 1, լավ' 1,3, գերազանց' 1,5, տերության հետ հարաբերությունների ցուցանիշը բազմապատկվում է «1,3» գործակցով), և ըստ երկրների ցուցանիշների ու թվի' արտածվում է միջին թվաբանականը (տե ս Աղյուսակ 1):
8. Առավել բարդ է պետական կամքի հավաքական գործակցի որոշումը (S+D+W+P) (ռազմավարական նպատակ, բնակչության զարգացում ու աջակցություն և ղեկավարության հեղինակություն1 [7]: Վերջին երեք ցուցիչները ձևավորում են ժողովրդի կռվելու կամքի ցուցանիշները: Այդ կամքը, ինչպես վկայում են արաբա-իսրայելական պատերազմներն ու Ղարա-բաղյան հակամարտությունը, պատերազմական իրադրությունում հաղթելու համար խիստ կարևոր գործոն է:
Այնուամենայնիվ, նպատակահարմար ենք համարում նշել, որ այս բաղադրիչները պարունակում են որոշակի սուբյեկտիվություն' կախված այս կամ այն հետազոտողի իրականության ընկալումից, աշխարհայացքից ու աշխարհընկալումից: Ուստի այս պարագայում առավել կարևոր է հետազոտողի անաչառ գիտական մոտեցումն այս գործակիցների ճշգրիտ մշակման և հաշվառման առումով:
8.1. S(strategy)' ռազմավարական նպատակ: Ռազմավարական նպատակ ասելով հասկանում ենք պետության ազգային անվտանգության և ազգային շահերի դաշտին պատկանող նպատակ-խնդիրները: Եթե նպատակները ներառում են առավելապես տարածքային, միջազգային կամ նախկին այլ կարգավիճակների վերականգնման միտումներ, ապա գործակիցն ընդունում է բացասական արժեք, եթե զարգացման միտումներ, ապա դրական (ցուցանիշների գործակիցը 0-2 միջակայքում է): Ուստի Ադրբեջա-նի պարագայում S=-1 (ԱԱՌ) (բացասական է, քանի որ որպես ռազմավարության գերակա նպատակներից մեկը դիտվում է ԼՂ վերադարձը Ադրբե-ջանի Հանրապետության կազմի մեջ, ինչը նախկին կարգավիճակի վերականգնման նպատակ է):
8.2. D (development)' բնակչության սոցիալ-տնտեսական վիճակ և մարդկային զարգացման ցուցանիշ: Այս գործակիցը նախկինում ևս կիրառ- * 102
1 (S+D+W+P) գործակիցները պայմանավորված են հետևյալ գործոններով' բնակչության սոցիալ-տնտե-սական վիճակ և զարգացածության աստիճան, համամասնական ցուցակով իշխող ուժին (դաշինք կամ կուսակցություն) բնակչության կողմից տրված ձայների չափաբաժին, իշխանության օրինականություն (եթե դրական է' 1, եթե բացասական' 0):
102
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոսյաե
վել է այս խմբի գնահատման համար, սակայն' ներառված լինելով W գործակցի մեջ: Փոքր պետությունների համար կարևորելով մարդկային զարգացման ցուցիչը' մենք այն առանձնացրել ենք' պահպանելով նրա տեղը հավաքական գործակիցների շարքում: ՀՀ-ի համար այն կազմում է 0,76, Ադրբեջա-նի համար' 0,74 [7, էջ 63]:
8.3. P (power authority)' իշխանության հեղինակություն, կամ ավելի ճիշտ կլինի այն անվանել օրինականություն (լեգիտիմություն): ՀՀ-ի համար այս գործակիցը, ըստ 2007թ. ԱԺ ընտրությունների, հավասար է 1-ի (օրինական կամ լեգիտիմ), Ադրբեջանի համար' 0 (ոչ օրինական կամ ոչ լեգիտիմ): Այս գնահատականները հիմնվում են միջազգային մի շարք կառույցների կողմից արված գնահատականների վրա, սակայն այստեղ, անշուշտ, պետք է հաշվի առնել ընդդիմության նկատմամբ երկրի վարած քաղաքականության ծայրահեղության աստիճանը, ինչպես նաև տվյալ երկրի օրենքի տառին և ոգուն համապատասխան իշխանության ձևավորումը:
8.4. W(will)' համամասնական ցուցակով իշխող ուժին (դաշինք կամ կուսակցություն) բնակչության կողմից տրված ձայների չափաբաժին: ՀՀ-ի համար այն կազմում է 62% (2007թ.), այսինքն' գործակիցը հավասար է 0,62 պայմանական միավորի [8]: Այս դեպքում'
S+D+W+P=3,38:
Համամասնական ցուցակով Ադրբեջանում իշխող ուժին բնակչության կողմից տրված ձայների չափաբաժինը' 64% (2005թ.), այսինքն' գործակիցը հավասար է 0,64 պայմանական միավորի [9]: Այս դեպքում'
S+D+W+P=0,38:
Ամփոփում
Այսպիսով, ստացված արժեքները տեղադրելով (3) բանաձևի մեջ' գնահատում ենք երկու պետությունների պաշտպանական հզորությունները. Sdpz=(C+E+M)x(Tr+Tn+Pt+Rr+S+D+W+P)=8203, SdpԱ=(C+E+M)x(Tr+Tn+Pt+Rr+S+D+W+P)=9080,348:
Այստեղ նպատակահարմար ենք գտնում անել մեկ ենթադրություն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական ու ռազմական դաշինքը խզվում է, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվում է այդպիսի դաշինք: Այդ դեպքում'
SdpՀ=5582
Sdpa=10810,4: 103
103
Տ. Մարտիրոպան
21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (19), 2008թ.
Աղյուսակ 2
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական հզոյաւթյունների գնահատում
Գործակիցներ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ
C 178 174
E 162,5 573,2
M 224 /ՀՀ-ԼՂՀ'192,5; ՌԴ' 31,5/ 232
Tr 4,25 0 (1,7)
Pt 1,389 1,519
Tn 1 0,85
Rr 4,51 6,59
S+D+W+P 3,38 0,38
Sdp 8203 (Առանց ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի և ՀՀում նրա ռազմական ցուցանիշների' 5582) 9080 (Եթե լինի Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք'10810)
Եվ այսպես, ստացված տվյալների համաձայն' Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական հզորությունների տարբերությունը տասից քսան տոկոսի սահմաններում է' հօգուտ Ադրբեջանի, իսկ եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի հետ դաշինքը ռազմաքաղաքական բնույթի չէ (չկա կնքված համապատասխան պայմանագիր), ապա տարբերությունը դառնում է չնչին: Առանց Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի Ադրբեջանը կորցնում է իր գերակշռությունը, սակայն անհրաժեշտ է նշել, որ առանց Ռուսաստանի հետ դաշինքի Հայաստանի համար այդ ցուցանիշը հավասար կլիներ 5582 միավորի, և այս դեպքում Ադրբեջանի Sdp-ի ցուցանիշը կգերազանցեր Հայաստանի Sdp-ի ցուցանիշը մոտ 1,6 անգամ, ինչը ցույց է տալիս մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից քաղաքական մեկուսացման միջոցների կիրառման հսկայական արդյունավետությունը, և ՌԴ-ի հետ դաշինքի շնորհիվ ինչ-որ կերպ պահպանվում է մոտավոր հավասարակշռությունը: Անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանի հզորության հիմնական բաղադրիչներն են E տնտեսական ցուցանիշը և Rr աշխարհառազմավարա-կան գործակիցը: Առանց վերջինի Ադրբեջանի հզորության առասպելը, անգամ բարձր տնտեսական ցուցանիշների պայմաններում, հօդս է ցնդում, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ մեկուսացման քաղաքականությունն Ադրբեջանի ձեռքին չափազանց հզոր գործիք է:
Հայտնի է, որ հաղթանակի հասնելու համար գրոհող կողմին անհրաժեշտ է զուտ ռազմական հզորության ցուցանիշի գերազանցություն առնվազն 2 անգամ, իսկ ամրացված շրջանների ուղղությամբ' 2,5-3 անգամ: Ադրբեջանի ռազմական ցուցանիշն այս առումով նշանակալիորեն չի գերազանցում աՀ ցուցանիշը, սակայն առանց ՀՀ-ում ռուսական խմբավոր- 104
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Տ. Մարաիրոպաե
ման' տարբերությունը 1/6-ով մեծանում է: Այնուամենայնիվ, մեր գնահատումները ցույց են տալիս, որ ներկա դրությամբ Ադրբեջանն ի վիճակի չէ ինքնուրույնաբար լուծել պատերազմում ռազմական հաղթանակ տանելու խնդիրը: Հայաստանի խնդիրն է պահպանել այդ հաշվեկշիռը, ինչը հնարավոր է, որ հանգեցնի սպառազինությունների մրցավազքի: Այս հեռանկարը տնտեսական լճացման սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի համար, եթե դրա ֆինանսավորումը կատարվի պետբյուջեից, սակայն եթե հայկական կողմին հաջողվի գործի դնել այլ միջոցներ, այդ թվում' դիվանագիտական, մասնավորապես' դաշնակցային կապերի կամ սփյուռքի ներուժի օգտագործումը, ապա դա բավական արդյունավետ կլինի երկրի հզորացման և Ադրբեջանի հետ հաշվեկշռի պահպանման առումով:
Ինչպես նշեցինք, Ադրբեջանի հզորության կարևորագույն բաղադրիչն է E ցուցանիշը, որը հիմնականում ձևավորվում է նավթի գործոնի շնորհիվ, սակայն, մասնագետների ամենալավատեսական կանխատեսումներով անգամ, նավթի պաշարը Ադրբեջանին կբավականացնի ընդամենը քսան տարի, դրանից հետո այդ երկիրը կհայտնվի տնտեսական ցնցումների վտանգի առջև, իսկ Հայաստանը, եթե այդ քսան տարում կարողանա հաղթահարել ընթացող սպառազինությունների մրցավազքը, այլևս չի կանգնի արևելքից հակառակորդի անմիջական ներխուժման վտանգի առջև և եթե խուսափի մինչ այդ տնտեսության գերծանրաբեռնվածությունից, ռազմական ծախսերի առումով, բավական ակտիվ մրցունակ տնտեսություն կունենա տարածաշրջանում:
Փետրվար, 2008թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Ray S. Cline, World power assessment: A calculus of strategic drift, 1977:
2. Carlos de Meira Mattos, The Evolution and Evolution of the Concept of power. «Military Review», 1977, June, նաև' Пуденко С., Комплексная мощь государства (нации), Почему рухнул СССР и развивается Китай? “Восток”, #5(41), декабрь, 2006.
3. www.cia.gov/liberary/publications/the-world-factbook/geos/ am.html:
4. www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/aj.html.:
5. Военно-политический баланс на Южном Кавказе в 2005г, Ежегодник КИСМИ, Ереван, 2007.
6. Ибрагимов F.X, Этнический состав Алазанской долины в прошлом и настоящем. Доклад на конференции «Государственность Кавказской Албании и ее этнокуль- 105
105
Տ. Մարաիրոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
турное наследие», Е., 3-5 сентября 2007.
7. Սարգսյան Ա, Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները, «21-րդ դար», # 2 (4), 2004:
8. www. elections. am/index.php?go=par_resbyparti&elid=1982&pullid=1980, 26.09.2007):
9. www.en.wikipedia.org/wiki/Azerbaijan_parliamentary_election,_2005, http:// transparentelections.org/cgi-bin/e-cms/vis/vis.pl?s=001&p=0045&n= 000027&g=:
КОМПАРАТИВНЫЙ АНАЛИЗ ОБОРОННЫХ МОЩНОСТЕЙ АРМЕНИИ И АЗЕРБАЙДЖАНА
Тигран Мартиросян
Резюме
В статье сделана попытка развить теорию Рейа Клайна по расчету совокупной мощи державы. В связи с тем, что она была разработана в начале Холодной войны и не была приспособлена для расчета мощи малых государств (т.е. не учитывались факторы, имеющие огромное значение для мощи малых государств и не являющиеся таковыми для держав), а геополитические реалии в мире значительно изменились, автором выдвигается новая теория по расчету оборонной мощи малых государств на примере готовности Армении и Азербайджана к возможной войне. Указываются те, по мнению автора, основные факторы, которые могут повлиять на готовность к войне или к «холодному конфликту» и на среднесрочную геополитическую деятельность по нейтрализации современных вызовов и угроз для малых государств в сфере их внешнеполитических интересов. Выдвигается более применимая, по мнению автора, форма расчета оборонной мощи малых государств, предлагается новая общая формула и новые подформулы для расчета составляющих основной формулы в соответствии с предложениями специалистов. В соответствии с новой теорией и ее формулой расчета проведен компаративный анализ оборонных мощностей Армении и Азербайджана и их составляющих. 106
106