Научная статья на тему 'Պետության տեղեկատվական քաղաքականության հիմնախնդրային ասպեկտների շուրջ'

Պետության տեղեկատվական քաղաքականության հիմնախնդրային ասպեկտների շուրջ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
201
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Արմաե Սաղաթեյյաե

Հոդվածը շոշափում է պետության տեղեկատվական քաղաքականության հիմեախեդիրեերը պետությունը որպես խումբ դիտարկելու կտրվածքով։ Ուսումնասիրվում են տարբեր պետություններում կիրառվող հասարակության իրազեկման և հաղորդակցության կառավարման պետական մոդելները: Առաջարկվում են նաև պետության տեղեկատվական քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Одной из отличительных особенностей нашей реальности является то, что практически все субъекты геополитики ведут войну друг с другом, однако не в традиционном понимании этого слова, а посредством новых технологий, среди которых особого внимания заслуживают технологии формирования или реформирования (корректирования) общественного сознания. Несмотря на различие в функционировании и устройстве государств, их объединений, транснациональных компаний, международных, общественных, религиозных и прочих организаций, между ними есть характерная общность – все они по своей сути являются группами. Главным для любой группы, включая государство, является факт ее существования. Следовательно, основная задача группы – выжить как можно дольше. При этом критическими факторами являются долговечность, эффективность и способность к развитию. А цивилизационные изменения в ХХ столетии повлекли за собой иной статус информационной составляющей в современном обществе. Коренным образом изменилась зависимость общества от информации, и оно более уязвимо в этом отношении. В Армении первым и, пожалуй, единственным нормативным документом, регламентирующим деятельность структур, ответственных за информационную работу органов государственного управления, является принятое 6 мая 2004г. правительственное постановление «О типовом уставе подразделений по связям с общественностью органов исполнительной власти, о функциях пресс-секретаря руководителя органа исполнительной власти». Однако, учитывая существующие реалии, очевидно, что для решения ряда задач требуется пересмотреть основные положения и подходы к реализации информационной политики государства. Подобные преобразования возможны лишь при наличии выработанной концепции, в которой должны быть определены задачи и объекты информационной политики Армении, основные направления и механизмы ее реализации, а также результаты воздействия информационной политики на социально-экономическое, политическое и культурное развитие Армении в условиях нынешних реалий.

Текст научной работы на тему «Պետության տեղեկատվական քաղաքականության հիմնախնդրային ասպեկտների շուրջ»

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթեըան

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Արմաե Սաղաթեյյաե

Հոդվածը շոշափում է պետության տեղեկատվական քաղաքականության հիմեախեդիրեերը պետությունը որպես խումբ դիտարկելու կտրվածքով։ Ուսումնասիրվում են տարբեր պետություններում կիրառվող հասարակության իրազեկման և հաղորդակցության կառավարման պետական մոդելները: Առաջարկվում են նաև պետության տեղեկատվական քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունները։

Ներածությոմւ

Մեր իրականության առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխարհաքաղաքականության բոլոր սուբյեկտները գործնականում պայքարում են մեկը մյուսի դեմ, սակայն ոչ այդ բառի ավանդական իմաստով, այլ նոր տեխնոլոգիաների միջոցով: Դրանց թվում առանձնահատուկ ուշադրության են արժանի հասարակական գիտակցության ձևավորման կամ վերափոխման (ճշտման) տեխնոլոգիաները: Խորհրդային Միության փլուզումը, իրադարձությունները Վրաստանում և Ուկրաինայում նման տեխնոլոգիաների կիրառման ցայտուն օրինակներն են, որոնց մասին վերջին ժամանակներս բավական շատ վերլուծական և այլ կարգի հրապարակումներ են եղել: Նոր, տեղեկատվական պատերազմների գլխավոր նպատակը միշտ չէ, որ նոր տարածքների և նույնիսկ նոր պաշարների տիրանալն է, այլ հարձակման օբյեկտի մենթալության փոփոխումը նվաճողի համար շահավետ ուղղությամբ: Այս փաստը ստիպում է այլ տեսանկյունով դիտարկել ազգային անվտանգության հարցը և վերանայել դրա իրականացման նախկին մոտեցումները:

Գլոբալացման և տեղեկատվական հասարակության զարգացման պայմաններում, տնտեսությունների ինտեգրմանը զուգահեռ, տեղեկատվական դաշտը նույնպես դառնում է միասնական: Ընդ որում որպես նոր իրողությունների «գործող անձինք», բացի որոշակի պետություններից, կարող են հանդես գալ նաև բնույթով և կառուցվածքով տարբեր այլ սուբյեկտներ, ինչպիսիք են զանազան միջպետական միություններն ու միավորները, միջազգային կառույցները, վերազգային ընկերությունները, կրոնական, ահաբեկչական և այլ կազմակերպությունները: Մեր պետության

107

Ա. Սաղաթեըաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

զարգացման ժողովրդավարական ուղին ևս ենթադրում է քաղաքացիական հասարակության կայացում, որտեղ պետական կառավարման մարմինների կողքին որոշումների քննարկման և ընդունման գործընթացին ակտիվ մասնակցություն կարող են ունենալ նաև քաղաքացիներն ու քաղաքացիական միավորումները։ Ցանկացած հասարակական կազմակերպություն կարող է ունենալ պաշտոնականից տարբերվող տեսակետ։ Այն իրավունք ունի պաշտպանել իր դիրքորոշումները և իր օգտին քարոզչություն իրականացնել օրենքով նախատեսված բոլոր միջոցներով։ Հասարակական կազմավորումների այս իրավունքների և ազատությունների սահմանափակումը իրավաբանական նորմերով քիչ հավանական է, մանավանդ որ որոշակի պահի սկսում է հակասել ժողովրդավարական կարգի հիմնական սկզբունքներին և կարող է լուրջ վնաս հասցնել զարգացման ժողովրդավարական ուղի որդեգրած պետության հեղինակությանը։ Բացի նման մոդելն անվերապահորեն ընդունելուց, հաճախ ստեղծվում են իրավիճակներ, երբ գործի են դրվում չքաղաքականացված նման կազմավորումները. նպատակը հասարակական տրամադրությունների և, որպես հետևանք, վարքագծի վրա ներգործելն է։ (Կարելի է բերել նույն Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակը, երբ ազդեցության գործակալներ էին հենց հասարակական և ոչ թե քաղաքական կառույցները)։

Ելնելով վերոնշյալից կարելի է փաստել, որ պետությունը գտնվում է ներքին և արտաքին կոշտ մրցակցության պայմաններում, որտեղ գործընթացների կարգավորման և ճշգրտման ուժային մեթոդների կիրառումն օրեցօր պակաս հնարավոր է դառնում։ Սակայն, չնայած նշված սուբյեկտների (պետություններ, նրանց միավորումներ, վերազգային ընկերություններ, միջազգային և հասարակական կազմակերպություններ և այլն) գործառնությունների և կառուցվածքային տարբերությանը, դրանք բոլորն ունեն բնութագրական մի ընդհանրություն. այդ բոլոր սուբյեկտներն, ըստ էության, խմբեր են։ Դրանց կառուցվածքային և գործառնական հատկանիշների տեսակետից էլ հենց դիտարկենք հիմնախնդիրը։

1. Տեղեկատվական, խմբեր և կաոուցվածքներ

Կառուցվածքի տեսակետից խումբը կարելի է սահմանել որպես սոցիալական ագրեգացում, որն ունի արտաքին և գոնե մեկ ներքին սահման [1, c. 5]։ Ընդ որում արտաքին սահմանը խմբի անդամներին զատում է անդամ չհանդիսացողներից, իսկ ներքին սահմանը անդամին զատում է առաջնորդից։ Ասվածը կառուցվածքայնորեն կարելի է պատկերել հետևյալ կերպ (տե ս գծանկար 1, ըստ Է.Բերնի).

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթելաե

Հարկ է եշել, որ հնարավոր եե եաև սոցիալական ագրեգացմաե տեսակներ արտաքին սահմաեով եերքիե սահմաեի բացակայությամբ (երե-կույթեեր, ընդունելություններ և այլե), եաև այեպիսիեեր, որոնք չուեեե ո չ արտաքին, ոչ եերքիե սահմաններ (ամբոխներ և զանգվածներ): Ելնելով, սակայն, երանից, որ եմաե խմբերի գործառնությունն ու դինամիկան տարբերվում եե կազմակերպված խմբերից, իեչպիսիե է պետությունը, ապա մեր դիտարկումը կշարունակենք հեեց կազմակերպված խմբերի տեսանկյունից: Եվ այսպես, պետությունը որպես խումբ պայմանականորեն կարելի է ներկայացնել հետևյալ սխեմայով (տե ս գծանկար 2).

Պետության կաոուցվածքը որպես խմբային կաոույց

Գծանկար 2.

Այստեղ արտաքին սահմանը բաժանում է քաղաքացիներին ոչ քաղաքացիներից, եերքիեը իշխանությունը շարքային քաղաքացիներից: Քաեի որ պետությունը որպես խումբ ուեի ոչ միայն առաջնորդներ և աեդամեեր, այլև երաեց տարբեր կարգատեսակեեր, ապա երա համար բնութագրական է երկրորդական կառուցվածքը, որը տարբերակում է հիե-

109

Ա. Սաղաթելաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

րարխիկ դասերը: Նմաե խմբերն ընդունված է աեվաեել բաղադրյալ և կարելի է պատկերել համակենտրոն (կոեցեետրիկ) դիագրամով: Պետությունը միաժամանակ եաև, այսպես կոչված, համալիր խումբ է, քաեի որ երա կառուցվածքի մեջ մտնում եե հորիզոնական (հոմոլոգիկ) դասեր (օրինակ գորիսցիեեր, ապարաեցիեեր, գյումրեցիեեր և այլե), ինչպես եաև, այսպես կոչված, բարդ խումբ է, քաեի որ առաջնորդության գոտում (իշխանությունում) ուեի մի շարք երկրորդական սահմաններ, այե է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների սահմանազատումը:

Վերե ասվածը համակարգված ձևով կարելի է պայմանականորեն պատկերել հետևյալ դիագրամով (տե ս գծանկար 3).

Գծանկար 3

Պետության որպես բաղադրյալ, համալիր և բայդ խմբի կաոուցվածքը

Ցանկացած խմբի (ներառյալ պետության) համար գլխավորը երա գոյության փաստե է: Այլապես խումբը պարզապես դառնում է պատմական երևույթ, ինչպես, օրինակ, Հիե Հունաստանը: Հետևաբար, խմբի հիմնական խնդիրը որքան հնարավոր է երկար գոյատևելն է: Ըեդ որում խիստ կարևոր եե համարվում երկարատևության, արդյունավետության և զարգանալու կարողության գործոնները: Նվազագույնը երկու տեսակ ազդեցություններ կաե, որոնք սպառեում եե խմբի գոյությանը կործանարար ուժերը դրսից և կազմալուծիչ ուժերը եերսից: Հեեց այս սպառնալիքների տեսանկյունից էլ առաջարկում եեք դիտարկել ազգային անվտանգության էությունը:

Այսպիսով, հիմնական սպառնալիքների դեմ պետության պայքարում հարկ է հաշվի առնել երեք կարևոր գործոն. արտաքին ոտնձգություններ, ներքին հուզումներ և հեեց խմբի դրանց դիմակայող ուժը: Ըեդ որում ընդունված է տարբերել խմբի գոյատևման երեք տեսակ ֆիզիկական, գաղափարախոսակաե և արդյունավետ:

Ֆիզիկական գոյատևումն անհրաժեշտ է խմբի գոյությունը շարուեա-

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթելաե

կելու համար: Այլապես, անհատական կառուցվածքի ոչնչացման պարագայում, խումբը կարող է գոյություն ունենալ որպես գաղափարախոսական պատկերացում, բայց ի վիճակի չի լինի գործառել։

Գաղափարապես խումբը կարող է գոյություն ունենալ իր անդամների գիտակցության մեջ անգամ այն բանից հետո, երբ դադարում է գոյություն ունենալ որպես կազմակերպված ուժ։ Գաղափարախոսապես գոյություն ունենալն անհրաժեշտ նախապայան է բարենպաստ իրավիճակում խմբի կազմակերպված գործառնության վերականգնման համար։ Այսպես, բազմաթիվ ժողովուրդներ ունեցել են և ունեն իրենց պետականության գաղա-փարախոսական պատկերացումը, և հաճախ հենց այդ պատկերացումն է նրա վերածննդի հնարավորություն տալիս պատմական որոշակի ժամանակաշրջանում (օրինակ Իսրայելի պետությունը)։

Խմբի արդյունավետ գոյատևումը նրա կազմակերպված գործունեության ունակությունն է։ Բնականաբար, խմբի արդյունավետությունը կախված է գաղափարախոսական և ֆիզիկական ներուժից, բայց վճռորոշ դերը խաղում է կազմակերպչական կառուցվածքը։

Ասվածից ելնելով կարելի է առանձնացնել խմբի գոյությանն սպառ-նացող հիմնական սպառնալիքների երեք տեսակ.

1. Խումբը կարող է գաղափարապես դադարել գոյատևել, եթե թույլ է մասնավոր կառուցվածքը և խմբի անդամները շահագրգռված չեն խմբի պահպանման հարցում։ Այն փլուզվում է ֆիզիկապես և դադարում է արդյունավետ լինել միավորող ուժերի բացակայության պատճառով։ Նման գործընթացն ընդունված է անվանել քայքայում։

2. Եթե վերանում է անհատական կառուցվածքը, նույնիսկ ուժեղ գաղափարախոսության առկայության պայմաններում խմբի կազմակերպչական կառուցվածքը նույնպես չի կարող արդյունավետ լինել։ Այս գործընթացը հենց ոչնչացումն է։

3. Խմբային կառույցի ոչնչացման դեպքում, նույնիսկ խմբի անդամների խումբը պահպանելու ցանկության և ֆիզիկական ու գաղափարախո-սական ռեսուրսի առկայության պայմաններում, խումբը դադարում է գործառել։ Այս երևույթը կործանումն է [1, c. 18-22]։

Այստեղից հետևում է, որ պետության վրա ապակառուցողական ներգործության սովորական մարտավարությունը հետևյալն է. գաղափարախո-սական հարձակում և ինտերվենցիա, որոնք հանգեցնում են քայքայման (էռոզիայի), ֆիզիկական հարձակում, որ հանգեցնում է մասնակի ոչնչացման (մաշվածության), խմբային սահմանների հաղթահարում և ոչնչացում (ներխուժում)։ 111

111

Ա. Սաղաթելաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Պետության պարագայում ֆիզիկական քարտեզը և կազմակերպչական կառուցվածքն առավել սերտ են կապված։ Գլխավոր արտաքին սահմանը ոչ միայն սահմանադրական, այլև աշխարհագրական սահմանն է։ Գոյություն ունեցող խմբային ուժերը կարելի է ներկայացնել հետևյալ սխեմայով (տե ս գծանկար 4) [1, c. 21].

Խմբային ուժեր

Գծանկար 4.

Ինչպես երևում է գծանկարից, հարվածն արտաքին սահմանին ներքին սահմանի վրա հարձակման առաջին քայլն է։ Ներգործությունն առաջնորդների վրա խմբի անդամների կողմից, ըստ էության, հարձակում է գլխավոր ներքին սահմանի վրա։ Եվ, վերջապես, սպառնալիքների երրորդ տեսակը անհատ անդամների կամ տարբեր խմբավորումների միջև հակամարտությունն է երկրորդական ներքին սահմաններին առանց իշխանությունների անմիջական ներգրավման (զանազան ինտրիգներ, խոշոր քրեական հաշվեհարդարներ և այլն)։ Այս կարգի դիմակայությունը կարող է զգալի վնաս հասցնել պետության կազմակերպչական կառուցվածքին։

Հարկ է կատարել մի կարևոր նկատառում. պետության արտաքին ֆիզիկական և տեղեկատվական սահմանները տվյալ պահին նույնական չեն։ Խորհրդային Միության տարիներին պետությունը գաղափարախոսա-կան ինտերվենցիայի կանխման և ֆիզիկական ու տեղեկատվական սահմանների նույնացման միջոցներ էր ձեռնարկում։ Օրինակ պետության տարածքում ամենուրեք գործի էին դրվում արտաքին տեղեկատվական աղբյուրների (ասենք «Ազատություն» ռադիոկայանի) «լռեցման» տեխնիկական միջոցներ, արտասահմանյան տեղեկատվական արտադրանքի վե-րահեռարձակման, ներմուծման կամ արտահանման մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Հայաստանում նույնպես, ինչպես և երկրների մեծամասնությունում, արտաքին ֆիզիկական սահմանների պաշտպանությունը չի

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթեըաե

երաշխավորում պաշտպանությունը տեղեկատվական և գաղափարախո-սակաե ինտերվենցիայից, քանի որ երկրի տարածքում եթեր են վերահե-ռարձակվում օտարերկրյա բազմաթիվ հեռուստա- և ռադիոհաղորդումներ ու ալիքներ, ներմուծվում են բազմաթիվ տպագիր հրատարակություններ, իսկ Ինտերնետի ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը մեր երկրում, ի տարբերություն, ասենք, արաբական շատ պետությունների, անսահմանափակ է: Ընդ որում երկրում, բնականաբար, միանգամայն օրինական ձևով, գործում են տարբեր ուղղվածության բազմաթիվ կազմակերպություններ (միջազգային բարեգործականից մինչև կրոնական), որոնք իրականացնում են իրենց տեղեկատվական քաղաքականությունը, ունեն իրենց զանգվածային լրատվամիջոցները: Այս նկատառումը պարտավորեցնում է վերանայել վտանգի հնարավոր աղբյուրները և, հետևաբար, ընդլայնել անվտանգության մասին պատկերացումը:

Տեղեկատվական սահմանների թափանցելիության պատճառով ցանկացած ներխմբային կազմալուծիչ գործընթաց կարող է հրավիրվել և քաջալերվել տեղեկատվական-հոգեբանական ագրեսիայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրի կողմից: Ընդ որում «պոտենցիալների տարբերությունը և անհատական հակվածությունների (սոցիալական, քաղաքական, հոգևոր, կրթական բևեռացում կամ դեգրադացիա, կոռուպցիա, անհանդուրժողականություն, օտարում և այլն) հակամարտությունը, ինչպես նաև արտաքին ճնշման դեմ պայքարի պարագայում ծայր առնող հուզումներն ու համախմբվածության ներուժի նվազումը կարող են ենթարկվել ներգործության ու շտկումների պետության վերահսկողությունից դուրս աղբյուրների կողմից, տեղեկատվական-հոգեբանական գործողությունների միջոցով: Հետազոտող Գեորգի Պոչեպցովը (հաղորդակցությունների ոլորտ) նշում է, որ քաղաքակրթական փոփոխությունները XX դարում հանգեցրին ժամանակակից քաղաքակրթության տեղեկատվական բաղադրիչի այլ կարգավիճակի: Արմատապես փոխվեց հասարակության կախվածությունը տեղեկատվությունից, հասարակությունն այս առումով ավելի խոցելի է: Հետազոտողը նշում է այս գործընթացի հետևյալ բնութագրական առանձնահատկությունները.

• հասարակության հաջող զարգացման ուժեղացված կախվածությունը տեղեկատվական հոսքերից ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության բնագավառներում,

• հաղորդակցության գլոբալացումը նոր տեխնիկական հնարավորություններից ելնելով, երբ այլևս դժվար է թաքցնել տեղի ունեցող իրադարձություններն ինչպես ամբողջ աշխարհից, այնպես էլ սեփական ժողովրդից,

113

Ա. Սաղաթելաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

• կառավարությունների հարաճուն կախվածությունը բնակչությունից. այսօր ծավալվող ժողովրդավարության տարբերակը զգալի չափով հենվում է որոշակի տեղեկատվական մեխանիզմների վրա և անհնար է առանց դրանց [2]։

Հաշվի առնելով վերը շարադրվածը տեղեկատվական-հոգեբանական բնույթի սպառնալիքների մանրամասն նկարագրությունը և համակարգումը մեր իրողություններից ելնելով, պահանջում են հետագա համակողմանի հետազոտություն։ Հաղորդակցական նոր գործոնը, որ ազդում է քաղաքականության, տնտեսության և այլ ոլորտների վրա, պահանջում է ստեղծել և իրականացնել կառավարման նոր մեթոդներ։ Ակնհայտ է, որ պետական մարմինները պետք է վերանայեն տեղեկատվական քաղաքականության որոշ դրույթներ տեղեկատվական դաշտում ազդեցության մակարդակի և մրցունակության բարձրացման նպատակով։ Այս խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև գրեթե բոլոր պետություններին, որոնք ձգտում են կայունության և զարգացման։ Նման հարցերի լուծումը չի կարող ունիվերսալ բնույթ ունենալ և, բնականաբար, զգալիորեն կախված է հայրենական մենթալիտետի առանձնահատկություններից, որը ձևավորվել է աշխարհագրական, պատմական, սոցիոհոգեբանական և այլ գործոնների ազդեցությամբ։ Սակայն համաշխարհային պատմությանը հայտնի են պետական մարմինների տեղեկատվական աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերի հաջող լուծման մի շարք օրինակներ։ Այսպես, հատուկ ուշադրության է արժանի հասարակության իրազեկման իրականացման և հաղորդակցական կառավարման մասնագիտական շրջանակներում չափազանց արդյունավետ ճանաչված մոդելը, որը գործադրվել է Մեծ Բրիտանիայում։

2. Աևգւիակաև փորձը

Հասարակության իրազեկման համակարգը Մեծ Բրիտանիայում վերջին 20 տարիների ընթացքում զգալի փոփոխությունների է ենթարկվել։ «Կառավարությունը ոչ միայն պետք է արդյունավետ աշխատի, այլև բոլոր քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն արդյունավետ է աշխատում»,- հայտնի այս արտահայտությունն արել են հենց բրիտանացի մասնագետները։ Հասարակական հաղորդակցությունների ոլորտի վերջին բարեփոխումը սկսել է Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Թոնի Բլե-րը 1997թ.։ Հենց նա էլ 1998թ. նախաձեռնեց պետության իմիջի վերակառուցման «Panel2000» նախագիծը։ Վարչապետը դժգոհ էր այն բանից, որ երկիրն ըստ արժանվույն չի գնահատվում այն իրական ավանդի առումով, որ

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթելաե

ներդնում է համաշխարհային առաջընթացում: Մեծ Բրիտաեիաե, նախագծի հեղինակների կարծիքով, դեռևս իբրև Վիկտորյա թագուհու ժամանակների Բրիտանական կայսրություն է ընկալվում:

Մեծ Բրիտանիայի պետական տեղեկատվական քաղաքականության առաջին և հիմնական խնդիրն է հասարակության համակողմանի իրազեկումը ամենատարբեր հարցերի շուրջ: Ընդ որում հաշվի առնելով պահանջվող տեղեկատվության ծավալն ու թեմաների բազմազանությունը (սոցիալական արտոնություններից ու նպաստներից մինչև արտաքին քաղաքականության հարցեր), հասարակության հետ կապերի ծառայությունների խնդիրն է նվազագույն ծախսերով, ճիշտ ժամանակին և սպառիչ ձևով ներկայացնել այդ տեղեկատվությունը, քանի որ այդ ծառայությունները գործում են ի հաշիվ հարկատուների: Նշյալ ծառայությունների երկրորդ խնդիրը պետության և իշխանության որոշակի իմիջի ստեղծումն ու պահպանումն է ինչպես սեփական քաղաքացիների շրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Առաջին բաժիններից մեկը, որ կոչված էր իրականացնելու վերոնշյալ գործառույթները, ձևավորվել է դեռևս Երկրորդ աշխարհամարտի տարիներին և կոչվում էր Տեղեկատվության նախարարություն: Այս կառույցի հիմնական գործառույթը բնակչությանն իրազեկելն էր մարտական գործողությունների ընթացքի մասին, ընդ որում ընտրովի մատուցելով այս կամ այն իրադարձությունը և տեղեկատվությունը ներկայացնելով կառավարությանը ձեռնտու տարբերակով, հատկապես ռազմական ակնհայտ անհաջողությունների ժամանակ: 1949թ. Տեղեկատվության նախարարությունը, իմիջի վերաբերյալ նկատառումներից ելնելով, վերանվանվեց Տեղեկատվության կենտրոնական բյուրոյի ՏԿԲ (Central office of Information - CO) ՏԿԲ-ն կառուցվածքով տարբերվում է Տեղեկատվության նախարարությունից (տե ս գծանկար 5): Այսպես, նրա կազմում ընդգրկվեցին յուրաքանչյուր նախարարությանն ու գերատեսչությանն առընթեր ստեղծվող մամուլի ծառայությունները: Այդ ծառայությունները յուրաքանչյուր նախարարությունում և գերատեսչությունում միանման են և ունեն 3 բաժին.

1. Մամուլի գրասենյակ (Press Office) կամ տեղեկատվական ծառայություն: Այս բաժնի հիմնական խնդիրն է կենտրոնական, շրջանային և տեղական ԶԼՄ-ի հետ փոխգործակցությունը:

2. Հասարակության հետ կապերի բաժին, որն ունի առանձնահատուկ գործառույթներ և, որպես կանոն, առանձին բյուջե, որը ծախսվում է հատուկ կամպանիաների անցկացման և նախագծերի համար: Յուրաքանչյուր նախարարություն վարում է իր կամպանիան. օրինակ, Առողջապահության նախարարությունը վարում է ծխելու, Տրանս-

115

Ա. Սաղաթելաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

պորտի նախարարությունը անսթափ վիճակում մեքենա վարելու դեմ կամպանիաներ և այլն։

3. Քաղաքացիների նամակների և դիմումների հետ աշխատանքի բաժինը (Enquiry Office) զբաղվում է քաղաքացիների նամակներով և դիմումներով։

Գծանկար 5.

Տեղեկատվության կեետյmեակաեբյուրոյի կաոուցվածքը

Հասարակական հաղորդակցությունների կառավարման այս կառույցը գոյատևեց բավական երկար, սակայն այն էական թերություններ ուներ: Համակարգի գործառնության արդյունավետության հիմնական խնդիրներն էին հեռուստատեսության, թերթերի և այլ լրատվամիջոցների հետ շրջանային բաժանմունքների կարգավորված կապերի բացակայությունը, կենտրոնական և շրջանային գրասենյակների վատ համաձայնեցված գործունեությունը, ինչի հետևանքով շրջանային բաժանմունքները հաճախ աշխատում էին մեկը մյուսից անջատ և անտեղյակ:

Համակարգի վերակազմավորումը 1997թ. վարչապետ Բլերն սկսեց տեղեկատվության նախարարի պաշտոն մտցնելով, որի պարտականությունների մեջ են մտնում Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունների գործունեության համակարգումն ու կատարելագործումը:

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթեըաե

Հարկ է նշել, որ տեղեկատվության նախարարն ընդամենը համակարգում է մամուլի ծառայությունների գործունեությունը, իսկ համակարգի մարտավարական ղեկավարությունն իրականացնում է վարչապետի մամուլի քարտուղարը։ Բլերը ՏԿԲ-ն վերանվանեց Տեղեկատվության և հաղորդակցության կառավարական գործակալության ՏՀԿԳ (Governmental Information and Communication Service – GICS), որում Տեղեկատվության կենտրոնական բյուրոն ընդգրկվել է ընդամենը որպես կառուցվածքային բաժանմունք։

ՏՀԳԿ կենտրոնական կառույցը Ռազմավարական հաղորդակցությունների կոմիտե ՌՀԿ (Strategic Communication Unit – SCU) հատուկ բաժինն է, որ ստեղծվել է վարչապետի կաբինետին կից։ Այս կոմիտեի կազմում ընդգրկված են տեղեկատվության շրջանային բոլոր 12 բաժինների տնօրենները, յուրաքանչյուր նախարարի մամուլի քարտուղարները և տարբեր կուսակցությունների 6 ներկայացուցիչ։ Հենց այս կոմիտեն է որոշում տեղեկատվական գերակայությունները և այն տեղեկատվությունը, որը կառավարությունը պետք է ներկայացնի հասարակությանը։

ՏՀԳԿ նոր կառույցն ունի ենթաբաժին, որը համապատասխան աշխատանք է կատարում ֆոկուս խմբերի հետ և ամեն շաբաթ տվյալները ներկայացնում է ՌՀԿ քննարկմանը։ Եվս մեկ հետազոտական բաժանմունք, նախարարությունների դեպարտամենտների հետ համատեղ, զբաղվում է, այսպես կոչված, «մարդասպան փաստերի» («killer-facts») որոնմամբ և հրապա-րակմամբ։ Հետազոտական խումբը որոնում է հասարակության համար առավել հրատապ հարցերի վերաբերյալ փաստեր և գտնելով դրանք «գիտելիքների ցանցի» (համակարգչային ցանց և տեղեկատվական փոխանակման ծրագրեր, փեյջերներ, որոնք ունեն կառավարության բոլոր անդամները) միջոցով տրամադրում է կառավարության և խորհրդարանի անդամներին։

Ռազմավարական հաղորդակցությունների կոմիտեն իրականացնում է նաև կառավարության բոլոր կառույցների տեղեկատվության հրապարակման ոճի և ժամանակի համաձայնեցման գործառույթը։ Այս նպատակով գործում են հատուկ բաժին և համակարգչային համալիր, որ կոչվում է «Agenda» (օրակարգ)։ Այն սահմանում է կառավարական տեղեկատվության հրապարակման կարգն ու գրաֆիկը։ Այս համակարգը բացառում է, որ մի հաղորդագրությունն առավելություն ունենա մեկ այլ հաղորդագրության նկատմամբ։ Օրինակ առողջապահական ոլորտի հաղորդագրությունը չպետք է առավելություն ունենա արտաքին քաղաքական ոլորտի առավել նշանակալի տեղեկատվության նկատմամբ։ «Agenda» համակարգչային համալիրն անվանում են նաև «արագ արձագանքման» համակարգիչ, քանի որ այն ունի ամենազանազան թեմաների շուրջ քաղաքական գործիչների արտահայտած մտքերի, ինչպես նաև քաղաքականության վերաբերյալ թերթերի

117

Ա. Սաղաթելաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ու հեռուստատեսության նյութերի ընդարձակ բազա: Համակարգային այս համալիրը հաշված րոպեներում կարող է տեղեկություն տալ այն մասին, թե ով, երբ և ինչպես է արտահայտվել այս կամ այն հարցի շուրջ։ Այն կապված է շրջանների բոլոր կառավարական դեպարտամենտների, Տեղեկատվության կենտրոնական բյուրոյի և նրա շրջանային բաժանմունքների հետ։

Ռազմավարական հաղորդակցությունների կոմիտեի բոլոր որոշումներն ուղարկվում են սփին-դոկտորների բաժին, որոնք տեղեկատվությունը հասարակությանն են ներկայացնում առավել ձեռնտու ձևով։ Գործում է նաև սփիչ-ոայթըրների բաժինը, ովքեր պատրաստում են նախարարների ելույթները և գրում են նյութեր մամուլի համար, որոնք հրապարակվում են կառավարության անունից:

Բնականաբար, ամբողջ համակարգի աշխատանքի առավելագույն արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է ԶԼՄ մշտական մոնիթորինգ: Այս խնդիրն իրականացնում է առանձին դեպարտամենտ ԶԼՄ մոնիթորինգի կոմիտեն (Media Monitoring Unit - MMU): Այս բաժինն անցկացնում է ԶԼՄ շուրջօրյա մոնիթորինգ կառավարությանը վերաբերող հրապարակումների և հաղորդումների նույնականության նպատակով, ինչն ապահովում է կառավարության օպերատիվ արձագանքելու հնարավորությունը:

Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության և հաղորդակցության կառավարական ծառայության կառուցվածքն ընդգրկում է այլ դեպարտամենտներ և բաժիններ ևս, սակայն համակարգի հիմնական կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ սխեմայով (տե ս գծանկար 6) [3].

Գծանկար 6.

ՄեծԲրիտաևիայի հասարակության հետ կապերի կառավարական համակարգը

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթելաև

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հասարակության հետ կապերի համար պատասխանատու կառույցների համակարգման և արդյունավետության բարձրացման հիմևախևդիր-ները տեղեկատվական հոսքերում պետության ներկայության ավելացման նպատակով, հրատապ են դարձել նաև նախկին սոցիալիստական երկրևե-րի համար։ Մի շարք նախագծեր են մշակվել ներքին և արտաքին տեղեկատվական հարթություններում պետության իմիջի կայացման և առաջխաղացման համար։ Նման նախագծեր ձեռնարկվել են Էստոնիայում, Լեհաստանում, Ուկրաինայում [4]։ Էստոնական նախագիծը նպատակ ուներ «առավել նկատելի» դարձնել փոքրիկ Էստոնիան, լեհական նախագծի խնդիրն էր ցրել պետության հետամնաց կաթոլիկ երկրի իմիջը, ուկրաինականը պիտի պայքարեր կոռումպացված երկրի իմիջի դեմ, որը լրջորեն թուլացնում էր իշխանության նկատմամբ վստահությունը և վնասում ներդրումների ներգրավմանը։ 2001թ. սկսած Ղազախստանում, հանրապետության կառավարության որոշման համաձայն, իրականացվել է «Ղազախս֊ տաեի Հանրապետության պետական մարմինների գործունեության լուսաբանման ծրագիրը»: Ծրագրի նպատակներն ու խնդիրներն էին հայտարարվել Ղագախստաևի Հանրապետության պետական մարմինների դրական իմիջի ամրապնդումը, Ղագախստաևի Հանրապետության պետական մարմինների մամուլի ծառայությունների և հասարակության հետ կապերի ծառայությունների գործունեության նորմատիվ իրավական բազայի կատարելագործումը, Ղագախստաևի Հանրապետության պետական մարմինների դրական իմիջի ձևավորմանն ուղղված կազմակերպչական և գործնական միջոցաոումևերի համախմբի իրականացումը, Ղագախստաևի Հանրապետության պետական մարմինների գործունեության տեղեկատվակաև֊քա֊ րոգչական ապահովման միասնական համակարգի ստեղծումը, Ղագախստաևի Հանրապետության կենտրոնական և տեղական պետական մարմինների տեղեկատվակաև֊քարոգչակաև գործունեության արդյունավետ փոխ-գործակցությաև և համակարգման մեխաևիգմևեբի մշակումը [5]։

3. Տեղեկատվական քաղաքականությունը ՀՀ-ում

Հայաստանում պետական կառավարման մարմինների տեղեկատվական աշխատանքի համար պատասխանատու կառույցների գործունեությունը կանոնակարգող առաջին և, թերևս, միակ նորմատիվ փաստաթուղթը 2004թ. մայիսի 6-իև ընդունված «Գործադիր իշխանության հասարակության հետ կապերի բաժանմունքների տիպային կանոնադրության, գործադիր իշխանության մարմևի ղեկավարի մամուլի քարտուղարի գործառնությունների մասին» կառավարության որոշումն է [6]։ Ընդհանուր դրույթներին զուգահեռ այս որոշմամբ սահմանվում են իշխանության գործադիր

119

Ա. Սաղաթեըաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

մարմինների հասարակության հետ կապերի գերատեսչությունների հիմնական խնդիրներն ու գործառույթները, ինչպես նաև գործադիր իշխանության մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարի պարտականություններն ու լիազորությունները. ըստ էության, փաստաթուղթը պետք է պարզություն մտցնի իշխանության գործադիր մարմինների հասարակության հետ կապերի գերատեսչությունների և ղեկավարների մամուլի քարտուղարների գործառույթների, լիազորությունների և ենթակարգության (սուբորդինա-ցիայի) հարցերում։ Բացի այդ, հասարակության հետ կապերի գերատեսչությունների արդյունավետ գործունեության ապահովման համար թվարկվում են տեխնիկական ապահովման ամենաանհրաժեշտ նվազագույն միջոցները. մեկ հեռուստացույց, մեկ տեսաձայնագրիչ, մեկ համակարգիչ, մեկ տպիչ, մեկ ֆաքս և մեկ ձայնագրիչ։ Սակայն, չնայած այս փաստաթղթի անհրաժեշտությանը, դեռևս չլուծված են մնում մի շարք հարցեր։ Այսպես, PriceWaterHouseCoopers կազմակերպության և Հասարակության հետ կապերի հայկական ասոցիացիայի հետազոտությունների համաձայն, պետական հաստատությունների և գերատեսչությունների հասարակության հետ կապերի ոլորտում զբաղված մասնագետները այլ հիմնախնդիրների թվում նշում են նաև կոնկրետ միջոցառումների և ծրագրերի անցկացման ֆինանսավորման բացակայությունը, տեխնիկական ապահովման, մասնավորապես Ինտերնետից օգտվելու և We-լայքերի ստեղծման հնարավորության անբավարարությունը, հրապարակման համաձայնեցման մեխանիզմների, մասնագիտական որակավորման բարձրացման մշտական ծրագրերի, տվյալ մասնագիտությամբ կադրեր պատրաստող հաստատությունների բացակայությունը (ներկա պահին Հասարակության հետ կապերի հայկական ասոցիացիայի աջակցությամբ մշակվել և Հայաստանի մի շարք բուհերում դասավանդվում են բնագավառի վերաբերյալ առարկաներ ընդամենը որպես առանձին գիտաճյուղեր):

Ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է վերանայել պետության տեղեկատվական քաղաքականության իրականացման հիմնական դրույթներն ու մոտեցումները: Նման վերափոխումները հնարավոր են միայն մշակված հայեցակարգերի առկայության պայմաններում: Այն պետք է որոշի Հայաստանի տեղեկատվական քաղաքականության խնդիրներն ու օբյեկտները, դրա իրականացման հիմնական ուղղություններն ու մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման վրա տեղեկատվական քաղաքականության ներգործության արդյունքները ներկա իրողությունների պայմաններում:

Տեղեկատվական քաղաքականության խնդիրներից մեկը նաև պետու-

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթեըան

թյաե և իշխանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացումն է երկրի քաղաքացիներին և Սփյուռքին մշտապես և օբյեկտիվորեն իրազե-կելով հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների և իրական ձեռքբերումների մասին։ Պետության տեղեկատվական քաղաքականության շրջանակներում պետք է դրվեն այնպիսի կարևոր խնդիրների լուծման հիմքերը, ինչպիսիք են միասնական տեղեկատվական դաշտի ստեղծումը և Հայաստանի մուտքը համաշխարհային տեղեկատվական դաշտ, հասարակության և պետության տեղեկատվական անվտանգության ապահովումը, կառուցողական կողմնորոշում ունեցող զանգվածային գիտակցության ձևավորումը։

Խիստ կարևոր այս խնդիրների լուծման անհրաժեշտությունը պահանջում է բոլոր կադրերի և տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական-հեռահաղորդակցային ենթակառուցվածքի բաղադրատարրերի արդյունավետ կառավարում, գոյություն ունեցող էլեկտրոնային և տպագիր պետական լրատվամիջոցների գործունեության կանոնակարգում և նորերի ստեղծում։

Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը պետք է արտացոլի և հաշվի առնի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և շարժումների, իշխանության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու միությունների շահերը։ Այն պետք է ուշադրության կենտրոնում պահի նաև Հայաստանի մարզերի և սփյուռքյան կազմավորումների սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային զարգացման տարբեր մակարդակները։ Ուստի, տեղեկատվական քաղաքականության որոշակիացման, զարգացման և իրականացման համար անհրաժեշտ է դառնում բոլոր շահագրգիռ քաղաքացիների և կառույցների ակտիվ մասնակցությունը։

Ակնհայտ է, որ պետության առանց սոցիալական պայթյունների և ցնցումների զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը համարժեք արձագանքի իշխանության գործողություններին, իսկ հասարակության համապատասխան բարոյահոգեբանական վիճակի ձևավորումը հնարավոր է հասարակության հետ իշխանության մարմինների ողջ համակարգի լրացուցիչ տեղեկատվական փոխգործակցության, իրենց որոշումների ու գործողությունների հրապարակային պարզաբանման պայմաններում։

Հոկտեմբեր, 2005թ.

121

Ա. Սաղաթելաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Берн Э, Лидер и группа, Екатеринбург, 2001, с. 5.

2. Почепцов Г., Психологические войны, 2000, с. 45.

3. Кит Хэмпсон, Материалы лекции «Правительство Великобритании. Координация связей с общественностью», семинар новосибирской Школы Гражданского Общества, май 2003г., Новосибирск.

4. Сагателян А., Проблемные аспекты государственной информационной политики стран переходного периода. Материалы Всероссийской научно-практической конференции, Киров, 2005, том II, с. 181.

5. Постановление Правительства Республики Казахстан от 24 мая 2001 года № 712, http://www.adilsoz.kz/old/l&l/2001/010/02/page04.htm , 30.09.2005.

6. Քաղվածք Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի արձանագրությունից, 6 մայիսի 2004թ., N17:

К ВОПРОСУ О ПРОБЛЕМНЫХ АСПЕКТАХ ИНФОРМАЦИОННОЙ ПОЛИТИКИ ГОСУДАРСТВА

Арман Сагателян

Резюме

Одной из отличительных особенностей нашей реальности является то, что практически все субъекты геополитики ведут войну друг с другом, однако не в традиционном понимании этого слова, а посредством новых технологий, среди которых особого внимания заслуживают технологии формирования или реформирования (корректирования) общественного сознания. Несмотря на различие в функционировании и устройстве государств, их объединений, транснациональных компаний, международных, общественных, религиозных и прочих организаций, между ними есть характерная общность – все они по своей сути являются группами. Главным для любой группы, включая государство, является факт ее существования. Следовательно, основная задача группы – выжить как можно дольше. При этом критическими факторами являются долговечность, эффективность и способность к развитию. А цивилизационные изменения в ХХ столетии повлекли за собой иной статус информационной составляющей в современном обществе. Коренным образом изменилась зависимость общества от информации, и оно

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Սաղաթելան

более уязвимо в этом отношении.

В Армении первым и, пожалуй, единственным нормативным документом, регламентирующим деятельность структур, ответственных за информационную работу органов государственного управления, является принятое 6 мая 2004г. правительственное постановление «О типовом уставе подразделений по связям с общественностью органов исполнительной власти, о функциях пресс-секретаря руководителя органа исполнительной власти». Однако, учитывая существующие реалии, очевидно, что для решения ряда задач требуется пересмотреть основные положения и подходы к реализации информационной политики государства. Подобные преобразования возможны лишь при наличии выработанной концепции, в которой должны быть определены задачи и объекты информационной политики Армении, основные направления и механизмы ее реализации, а также результаты воздействия информационной политики на социально-экономическое, политическое и культурное развитие Армении в условиях нынешних реалий.

123

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.