Научная статья на тему 'Ինտերնետ-կառուցցները հետժողռվրդավարութցան Եվ տեղեկատվական անվտանգութցան համատեքստում'

Ինտերնետ-կառուցցները հետժողռվրդավարութցան Եվ տեղեկատվական անվտանգութցան համատեքստում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
83
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Սկզբնապես պրոֆեսիոնալների հաղորդակցման համար ստեղծված Ինտերնետն ընդամենը մի քանի տասնամյակում (իսկ որոշ այլ չափանիշների հաշվարկով՝ ոչ լրիվ քսան տարում) հասանելի դարձավ միլիարդավոր մարդկանց, իսկ նրա ներսում սկսեցին ստեղծվել տարբեր գործառնական ծանրաբեռնվածություն ունեցող սոցիալական կառույցներ։ Այս ամենը պերմանենտ տեղեկատվական հեղափոխության հերթական պտույտն է՝ այդ բարդ հասկացությունից բխող դրական բացասական բոլոր հետևանքներով։ Հարկ է նաև փաստել, որ Ինտերնետը, հատկապես ներառված սոցցանցերով ու բլոգոսֆերայով, արդեն պասիվ տեղեկատվական-հաղորդակցային, սոցիալ-հոգեբանական բիզնես-սերվիսային երևույթ չէ։ Այն ավելի ավելի է դուրս գալիս մեր համակարգիչների մոնիտորների սահմաններից դառնում իրական, խիստ կարևոր հասարակական ռազմաքաղաքական գործոն։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Сегодня происходит интенсивное взаимодействие между реальным и информационно-виртуальным мирами. Граница между ними становится условной, а понятие «виртуальный» теряет свой первоначальный смысл. Этому особо способствует бурное развитие соцсетей и блогосферы в Интернете, что содержит в себе как большие возможности, так и серьезные риски, из которых отметим следующие: Социальные сети и блогосфера в Интернете способны как минимум тормозить процессы дедемократизации, столь характерные для современных постдемократических обществ. В определенных случаях – в контексте тенденции к доминированию наднационального капитала на государственном и глобальном уровнях – действия подобных структур могут быть направлены на защиту «национального государства» и цивилизационных ценностей общества. Таким образом, при определенных сценариях развития интернет-структуры способны стать глобальными демократическими институтами. Социальные сети и блогосфера в Интернете являются инструментом для ведения информационно-сетецентрических войн, т.е. в известных обстоятельствах эти структуры являются в некотором смысле оружием массового поражения, обладание которым увеличивает искушение проведения экспансионистской политики. В этом контексте очевидно, что интернет-структуры и их действия следует изучать и оценивать также и в терминах информационной безопасности, с использованием методик по определению и защите критических инфраструктур технического и контентного сегментов.

Текст научной работы на тему «Ինտերնետ-կառուցցները հետժողռվրդավարութցան Եվ տեղեկատվական անվտանգութցան համատեքստում»

ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱՌՈՒՑՑՆԵՐԸ ՀԵՏԺՈՂՌՎՐԴԱՎԱՐՈՒԹՑԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՑԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ1

Գագիկ Հարությունյան՛

Սկզբնապես պրոֆեսիոնալների հաղորդակցման համար ստեղծված Ինտերնետն ընդամենը մի քանի տասնամյակում (իսկ որոշ այլ չափանիշների հաշվարկով ոչ լրիվ քսան տարում) հասանելի դարձավ միլիարդավոր մարդկանց, իսկ նրա ներսում սկսեցին ստեղծվել տարբեր գործառնական ծանրաբեռնվածություն ունեցող սոցիալական կառույցներ։ Այս ամենը պերմանենտ տեղեկատվական հեղափոխության հերթական պտույտն է այդ բարդ հասկացությունից բխող դրական և բացասական բոլոր հետևանքներով։ Հարկ է նաև փաստել, որ Ինտերնետը, հատկապես ներառված սոցցանցերով ու բլոգոսֆե-րայով, արդեն պասիվ տեղեկատվական-հաղորդակցային, սոցիալ-հոգեբա-նական և բիզնես-սերվիսային երևույթ չէ։ Այն ավելի և ավելի է դուրս գալիս մեր համակարգիչների մոնիտորների սահմաններից և դառնում իրական, խիստ կարևոր հասարակական և ռազմաքաղաքական գործոն։

Մենք այն կարծիքին ենք, որ համաշխարհային սարդոստայնը դարձել է մեզ շրջապատող միջավայրի բաղկացուցիչ մասը, և դրա համար Ինտերնետում այս կամ այն երևույթին միանշանակ գնահատականներ տալն այնքան էլ կոռեկտ չէ։ Իսկ հետազոտողների առաքելությունն է ընդլայնել իրենց և հանրության պատկերացումներն այդ երևույթի մասին և փորձել հասկանալ նրա դինամիկայի մեխանիզմը։ Դա որոշակիորեն թույլ կտա, հասարակության շահերի տեսակետից, աջակցել ցանկալի միտումներին կամ էլ դիմակայել ոչ այնքան ցանկալիներին։

Այս հոդվածում մենք կփորձենք ներկայացնել Ինտերնետը (սոցցանցա-յին հանրույթի և բլոգոսֆերայի հետ միասին) որպես ժողովրդավարության նոր, վիրտուալ, բայց գործուն ձև, որը սոցիալական առումով կոնֆլիկտի մեջ է մտնում արդի ժողովրդավարության իրողությունների հետ և որը միանգա- 1 * 3

1 Զեկույց' կարդացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովում, Հռոդոսյան համաժողով, VIII ամենամյա նստաշրջան, 2010թ. հոկտեմբերի 7-11, Հռոդոս (Հունաստան) ։

* «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն։

3

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մայե դիպուկ բնորոշվում է «պոստդեմոկրատիա» տերմինով: Միևնույն ժամանակ, մեեք կդիտարկենք նաև Ինտերնետի և սոցցանցերի դերը տեղեկատվական անվտանգության համատեքստում, քանի որ այդ համալիրն արդի տեղեկատվական ցանցակենտրոն պատերազմների և ընդհանրապես աշխարհա-քաղաքական դիմակայության բավական հզոր զենք է հանդիսանում:

Սոցիալական ցանցերն Ինտերնետում. Հայտնի է, որ սոցցանցերն ու բլոգները Ինտերնետի առավել բուռն զարգացող հատվածն են: Ըստ որոշ գնահատականների այսօր Ինտերնետի լսարանի ավելի քան 70%-ն այցելում է այդ կառույցներ: Ժամանակը, որ 2009թ. Ինտերնետի այցելուներն անցկացրել են սոցիալական ցանցերում, Nielsen ընկերության տվյալների համաձայն, 2008թ. համեմատ ավելացել է 82%-ով: Սոցիալական ցանցեր այցելությունների թվի աճը տպավորում է. 2007թ. 210 մլն, 2008թ. 242 մլն, իսկ 2009թ. դեկտեմբերին սոցցանցեր է այցելել ավելի քան 307 մլն այցելու: Facebook-ը նախկինի պես սոցցանցերի մեջ համաշխարհային առաջատարն է մնում. նրա լսարանը 2009թ. դեկտեմբերին գերազանցել է 206 մլն մարդը (սոցցանցերից բոլոր օգտվողների 67%-ը): Բայց արդեն 2010թ. այդ թիվն աճել է, ինչպես հետևում է Նկ. 1-ից, մինչև 520 մլն-ի, ընդ որում 50 մլն-ի ավելացում է դիտվել ս.թ. ամռան 3 ամիսների ընթացքում1, իսկ ընկերության կապիտալացումն աճել է մեկ երրորդով (կազմել է մոտ $34 մլրդ) և դրանով իսկ առաջ անցել Google-ից.

Նկար 1

01,07,2010 01,08,2010 01,08,2010

1 http://www.facebakers.com/countries-with-facebook/

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ԳՀարություեյաե

Այ ս նոր ձևերի սոցցաեցերի և բլոգոսֆերայ ի ի հայ տ գալն Ինտերնետը տեղեկատվական ծառայ ությ ուններ ստանալու օգտակար, բայ ց պասիվ գործիքից վերածել է ինտերակտիվ տեղեկատվական սոցիալական միջավայրի, որը ոչ միայն հանգեցնում է տեղայնացման և մեկուսացման իրական կյանքից (շատ հետազոտողներ նշում են ցանցային լսարանի որոշակի հատվածի «կտրվելն իրականությունից»), այլև շրջակա, իրական միջավայրի հետ փոխգործակցու-թյան մեջ մտնելու (հաճախ բավական բուռն) միտում ունի։ Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչպիսին է այդ միջավայրը ներկայումս։

Ժողովրդավարություններ. իրական և վիրտուալ. Անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչն իր վերջերս լույս տեսած «Պոստդեմոկրատիա» գրքում ներկա դարաշրջանը, կարծես պոստմոդեռնի հետ համադրելով, սահմանում է որպես «պոստդեմոկրատական» [1]: Նման համակարգում քաղաքական գործիչները պարփակված են իրենց սեփական միջավայրում և հասարակության հետ կապը պահպանում են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով հագեցած PR-ի միջոցով: Ընդ որում, պահպանվում է ձևական ժողովրդավարական ատրիբու-տիկան. ընտրություններ, իշխանության բաժանումը ճյուղերի և այլն, սակայն պոստդեմոկրատական հասարակությունում, ինչպես մինչժողովրդավարա-կան ժամանակներում, բոլոր գործերը տնօրինում է քաղաքական և ֆինանսական էլիտայի սիմբիոզը, ընդ որում գերիշխողը վերջին բաղադրիչն է: Բնութագրական է, որ որոշ մեկնաբաններ նման կացութաձևն անվանում են «նեո-տոտալիտարիզմ»:

Ժողովրդավարության դասական սահմանումներին ներկա ժողովրդավարական հասարակությունների ադեկվատության վերաբերյալ թերահավատությունն առաջացել է բազմաթիվ հետազոտողների մոտ (մենք, օրինակ, երբեմն օգտվել ենք քվազիդեմոկրատիա տերմինից): Բայց Քրաուչը, թերևս, ոչ միայն ամենասրամիտ տերմինն է գտել, այլև գիտական հիմնավորում է տվել այդ ամենին:

Մասնավորապես, նա կարծում է, որ ժողովրդավարության մասին արդի պատկերացումները ենթադրում են «կառավարության սահմանափակ հնարավորություններ անսահմանափակ տնտեսությունում» և ժողովրդավարական բաղադրիչը հանգեցնում են ընտրությունների անցկացմանը, որոնք, ի դեպ, այդպես կարելի է անվանել միայն մեծ վերապահությամբ: Այս պայմաններում, համաձայն Քրաուչի, «կառավարությունը դառնում է մի տեսակ ինս-տիտուցիոնալ ապուշ», որին մշտապես մեղադրում են արդյունավետ քաղաքականություն իրականացնելու անհնարինության մեջ այդ հնարավորությունը վերագրելով միայն «մասնավոր բիզնեսին»: Նշենք, որ նման իրավիճակն, ըստ էության, բովանդակային առումով հավասարեցնում է արդի մեկնաբան-

5

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մամբ այսպես կոչված «զարգացած» ժողովրդավարական երկրեերը նրանց հետ, որոնցում ժողովրդավարական իեստիտուտեերը դեռևս երկար պատմություն չունեն:

Վիրտուալ աշխարհում, ի տարբերություն պոստդեմոկրատակաե իրողությունների, չկան կառավարման հստակ արտահայտված հիերարխիկ կառույցներ, կարծես թե իշխում եե դասական, պրոտոդեմոկրատակաե բարքերը (բայց դա ընդամենը որոշակի չափով, մենք դրան դեռ կվերադառնանք), այե-պիսիք, որոնք, հնարավոր է, եղել եե անտիկ Աթեեքում:

Միևնույն ժամանակ «վիրտուալ ժողովրդավարական հասարակության քաղաքացիները», իրենց բոլոր հայտեի և ոչ այնքան հայտեի առանձնահատկություններով հանդերձ, իրական աշխարհի ածանցյալներն եե, ուստի վիր-տուալ և իրական հասարակությունների միջև որոշակի փոխգործակցություեը և նույնիսկ կոնֆլիկտն անխուսափելի եե: Դա հատկապես բնորոշ է այն ցաե-ցայիե կառույցներին, որոնք ձևավորվում եե գաղափարական նախասիրություններից ելնելով: Որքան մեզ հայտեի է, այդօրինակ առաջին կոնֆլիկտը մեղադրական վճռի կայացմամբ, Ռուսաստանում (բլոգում ոստիկանության մասին արտահայտվելու համար) տեղի է ունեցել 2008թ., բայց ներկայումս նման կոնֆլիկտները գրեթե առօրեական եե դարձել [2]: Հավանաբար, իմաստ չունի խորանալ բոլորին հայտեի «Խիմկիի գործի» (Մոսկվայում) կամ Пожар_ру սոցցաեցի միջոցով Ռուսաստանում հրդեհների վերացմանն իրապես մասնակցելու մաերամասեերի մեջ: Նման մի երևույթ է տեղի ունեցել եաև Երևանում, երբ ճարտարապետական արժեք ներկայացնող կինոթատրոնի քանդման, իսկ այնուհետև եաև կրթության բարեփոխման մասին օրենքի դեմ բլոգոսֆերայում բազմաթիվ ստորագրություններ հավաքվեցին «գործը» Facebook-իե փոխանցելով, ինչն էլ հարկադրեց իշխանություններին փոխել կամ էլ խմբագրել իրենց նախնական որոշումները: Իրական աշխարհում բողոքի գործողությունների համար «վիրտուալ քաղաքացիների» համախմբման և «նյութականացման» (այս կամ այն հաջողությամբ) օրինակները բազմաթիվ եե, ընդ որում հատուկ եշեեք, որ այս հոդվածում մենք չենք դիտարկում «էկոլոգիական» ահաբեկչության դրսևորումները:

Հայաստանի վերաբերյալ մեր սոցիոլոգիական գնահատականները ցույց եե տալիս, որ այս առումով առավել արդյունավետ և կառուցողական եե շրջակա միջավայրի և մշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչը, որպես կանոե, շատ բարյացակամորեն է ընկալվում «իրական հասարակության» կողմից: Այս համատեքստում ցաեցա-յիե հանրույթների գործողությունները կարելի է ներկայացնել որպես «պոստ-դեմոկրատիայի» պայմաններում ժողովրդավարության պակասը կոմպենսացնելու մի յուրահատուկ մեխանիզմ: Սոցցաեցերի նման գործողությունները

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ԳՀարություեյաե

փաստորեն ամրապնդում եե ժողովրդավարական խարխլված ինստիտուտները: Կարող է տարօրինակ թվալ, բայ ց իշխանությ ունների դեմ հանդես գալով սոցցանցերը «պոստդեմոկրատական պայ մաններում» որոշ իմաստով ամրապնդում են «ազգային պետության» ինստիտուտները վերազգային կապիտալի հանդեպ հարաբերություններում (եթե, իհարկե, իշխանություններն ունեն դրա ցանկությունն ու կամքը)։ Միևնույն ժամանակ, վիրտուալ հանրույթները զբաղվում են ոչ միայն մշակույթի և էկոլոգիայի հարցերով։

Բոլորովին վերջերս ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ հանրույթները վրդովվել էին WikiLeaks ռեսուրսի իսլանդական «տեղեկատվական օֆշո-րում» տեղ գտած ակցիայից. վերջինիս կայքում ներկայացված էր Պենտագոնի ավելի քան 75 հազար գաղտնի փաստաթուղթ Աֆղանստանում ռազմական կամպանիայի ընթացքի մասին։ Հայտնի է, որ դրանից հետո սկսվեցին հետապնդումները. տարբեր երկրներում, ԱՄՆ ռազմական գերատեսչության առանձնապես այնքան էլ չքողարկվող փոխանցմամբ և ավելի շուտ արհեստական մեղադրանքներով, ձերբակալություններ իրականացվեցին, հարցաքննության կանչվեցին WikiLeaks-ի աշխատակիցներ։ Նշենք, որ հազիվ թե Վիետնամում պատերազմի դեմ շարժումը ժամանակին կարողանար զանգվածային նման լսարան համախմբել և ամերիկյան կառավարության դեմ ուղղված հակապատերազմական այնքան փաստարկներ հավաքել, որքան դա կարողացավ անել WikiLeaks-ը. Հայտնի է նաև, որ, չնայած Աֆղանստանի և Իրաքի պատերազմները (վերջինը շարունակվում է չնայած հայտարարվում է, թե այն ավարտվել է) «ժողովրդականություն» չեն վայելում, իրական աշխարհն ընդհանուր առմամբ բավական պասիվ է արձագանքում այդ գործընթացներին։ Պատճառները շատ են, բայց դրանց մեծ մասն այդ նույն հասարակության հմուտ մանիպուլացմամբ օժտված «պոստդեմոկրատիայի» հարթությունում է (ԶԼՄ-ի, իշխանության և օլիգարխաթի ներկա սիմբիոզի պայմաններում հնարավոր գլոբալ-համընդհանուր քարոզչություն, խոշոր դրամական փոխհատուցումներ զոհված զինծառայողների ընտանիքներին և այլն) [3]։

Միևնույն ժամանակ, և դա կարող է փոքր-ինչ տարօրինակ հնչել, ավելի շուտ հենց արդի ԶԼՄ (այդ թվում և վիրտուալ) բավական մեծ մասի մանիպու-լյատիվ բնույթն է, որ թույլ է տալիս որոշ վերլուծաբանների առաջ քաշել այն վարկածը, թե WikiLeaks-ի քայլերը ծավալուն և լավ պլանավորված տեղեկատվական գործողության մասն են կազմում։ Դրանով իսկ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, ելնելով ներկա իշխանությունների տեսանկյունից, ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ ազգային շահերին, որն այսօր փորձում է ազատվել Ջ.Բուշի վարչակազմի նեոկոնսերվատիվ ժառանգության գոնե մի մասից։ Մինչդեռ, հարցի այսօրինակ առաջադրումը հրատապ է դարձնում սոցցանցերի և բլոգոսֆերայի թեման տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության տերմիններով։

7

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ցաեցայիե կառույցները և ցաեցակենւռրոե պատերազմները տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների համատեքստում. Հատուկ մեկ-եաբաեություեեեր չի պահանջում այն փաստը, որ անցյալ դարի իեեսուեակաե թվականների սկզբին տեղեկատվական պատերազմների (ՏՊ) և տեղեկատվական գործողությունների (ՏԳ) հայեցակարգային հիմքերի ձևավորումը համընկավ, ավելի շուտ պայմանավորվեց հենց Ինտերնետի ի հայտ գալով։

ՏՊ և ՏԳ տեսությունը և պրակտիկան, ինչպես և Ինտերնետն ընդհանրապես, միանգամայն դինամիկ են զարգանում։ Անցյալ դարի 90-ական թթ. RAND-ի փորձագետները մշակեցին «տեղեկատվական պատերազմների» (ՏՊ) և «ցանցակենտրոն պատերազմների» (ՑՊ) հայեցակարգերը [4]։ «Ցանց» հասկացությունը ենթադրում է հրաժարում «կենտրոն-ծայրամաս» հիերարխիկ կառավարման մեթոդից և հստակ կառուցվածք չունեցող, այսինքն ոչ կառուցվածքային համակարգի ձևավորում, որը ենթարկվում է ինքնազարգացման և ոչգծային գործընթացների տրամաբանությանը։ Նման համակարգում «կենտրոնը» ձևականորեն բացակայում է, բայց համակարգ մտնող օղակներից յուրաքանչյուրը կարող է ստանձնել ղեկավարող «կենտրոնի» գործառույթները։

ՏՊ հայեցակարգերի հիմքում ընկած են այն պատկերացումները, որոնց համաձայն պետության հզորությունն առաջին հերթին կախված է տեղեկացված լինելու, տեղեկատվություն ստանալու և դրան ադեկվատ արձագանքելու հնարավորությունից։ ՏՊ նպատակն է «համոզել կամ հարկադրել թիրախային լսարանին ընդունել սեփական ազգային շահերն առաջ տանելուն նպաստող որոշումներ», իսկ ՏՑՊ խնդիրը որոշ վերլուծաբաններ մեկնաբանում են որպես «պայմանական բարեկամի կամ մրցակցի հանրությունում իր մշակութային կոդի պատվաստում»։

Նշենք, սակայն, որ ՏՑՊ-ն գործիք է, որից կարող են օգտվել ամենևին էլ ոչ բոլորը, քանի որ դրա արդյունավետ կիրառման համար ենթադրվում է.

• բարձր մտավոր ռեսուրսներ և գաղափարախոսական գայթակղող միջավայր ունեցող համակարգի առկայություն, որի բաղադրիչները կարող են լիարժեք տեղեկացվել, ինչպես նաև արագ և ադեկվատ արձագանքել ստացված տեղեկատվությանը,

• ռազմական իրադրության գիտակցում (այս հասկացության լայն մեկնա-բանմամբ և նկատի չունենալով զուտ ռազմական իրադրությունը) և աշխատանքի ու գործողությունների համապատասխան մոբիլիզացիոն ոճ [5]։

Նոր հայեցակարգերը գրավեցին քաղաքական և ռազմական ստրատեգ-ների ուշադրությունը։ Շատ շուտով ՏՊ-ն և ՏՑՊ-ն դարձան ԱՄՆ և առաջատար այլ պետությունների արտաքին և ռազմական արդի քաղաքականությունների անկյունաքարային տարրերը։ Այս առումով դժվար չէ նկատել, որ

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ԳՀարություեյաե

վիրտուալ սոցիալական ցանցերն իրենց շատ դրսևորումներում կարող եե գործիք ծառայ ել ՏՊ և ՏՑՊ վարելու համար:

Դա դրսևորվում է խաղաղ ժամանակ, երբ վիրտուալ սոցցանցերն իրականացնում են, օրինակ, «գունավոր հեղափոխությ ունների» տեղեկատվա-կան-կազմակերպական ապահովում (ինչպես վերջերս տեղի ունեցավ Իրանում): Սոցցանցերն ակտիվ դեր են խաղում նաև մարտական գործողությ ուն-ների ժամանակ. օրինակ, իսրայ ելա-պաղեստինյ ան կամ էլ հայ-ադրբեջանական ռազմական դիմակայ ութ ան ընթացքում: Այ սպիսով, սոցցանցերը ՏՊ գործիքներ են, և դրանց քննարկման համար տեղին է տեղեկատվական անվտանգության (ՏԱ) ոլորտի տերմինաբանությունը, որտեղ առանձնացվում են տեխնիկական և բովանդակային մասերը:

ՏԱտեխնիկական մասի գերակա խնդիրն է համարվում այսպես կոչված «կրիտիկական ենթակաոուցվածքների» կառավարման, էներգա- և ջրամատակարարման, հաղորդակցային-տեղեկատվական, ֆինանսական և այլ համակարգերի անվտանգության ապահովումը: Կարծում ենք այս ցանկում հարկ է ներառել նաև սոցցանցերը:

Մասնավորապես, Ponemon Institute-ի տվյալների համաձայն սոցիալական վեբ-կայքերի այցելուների շրջանում անցկացված հարցախույզի մասնակիցների մոտ 65%-ը չի օգտվում անվտանգությունն ու մասնավորությունն ապահովող կարգավորիչներից, 90%-ը ցանցում գրանցվում է չբարեհաճելով ծանոթանալ նրա անվտանգության քաղաքականությանը, իսկ 40%-ը գրանցվելիս նշում է սեփական հասցեն և խախտում է գաղտնաբառի գաղտնիությունը: Բնականաբար, նման իրավիճակում կրիմինալը սոցցանցերում բարգավաճում է, ինչպես Չիկագոյում, գանգստերների համար լավագույն ժամանակներում: Նշենք նաև, որ սոցցանցերի տվյալների շտեմարանները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն քրեական կառույցների, այլև իրենց մի փոքր հարգող հատուկ ծառայությունների համար: Ավելորդ է խոսել նաև այն մասին, որ միանգամայն խնդրահարույց է մնում ցանցի ադմինիստրատորը, որն աստիճանաբար ձեռք է բերում օրուելյան «Մեծ եղբոր» կարգավիճակ:

Շատ ավելի բարդ է, մեր կարծիքով, բովանդակային մասի ապահովումը, որտեղ ՏԱ մակարդակը հիմնականում որոշվում է հասարակության իր հիմնարար արժեքները պաշտպանելու կարողությամբ: Դա հատկապես կարևոր է ՑՊ «պայմանական բարեկամի կամ մրցակցի հանրությունում իր մշակութային կոդը պատվաստելու» սկզբունքի համատեքստում: Որպես պաշտպանության մեթոդիկա, ՏԱտեխնիկական մասում ընդունված սահմանումների նմանությամբ, մեր կարծիքով հարկավոր է սահմանել նաև բովանդակային (կոն-տենտ) ոչ միշտ ակնհայտ «կրիտիկական եեթակաոուցվшծքեերը»: Գործնականում դա նշանակում է, որ ազգային արժեքների համակարգից պետք է 9

9

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ընտրվեն և հատուկ ուշադրության ու պաշտպանության առարկա դառնան այն թեզիսները, որոնց աղավաղումը կարող է հանգեցնել ազգային բարոյալքման և դեգրադացիայի։

Հնարավոր սցենարներ ե մեկնաբանություններ. Վերջին ժամանակներս ի հայտ են եկել Ինտերնետի զարգացման վերաբերյալ բազմաթիվ կանխատեսումներ, և դա վերաբերում է ինչպես տեխնիկական, այնպես էլ սոցիալական ոլորտին: Մասնավորապես, Cisco-ի և Monitor Group-ի փորձագետները կարծում են, որ առաջիկա 15 տարիներին ինտերնետ-լսարանը կավելանա հիմնականում զարգացող երկրների բնակիչների հաշվին, իսկ Ինտերնետի սահմանները կվերանան1: Այս պարագայում Ինտերնետ այցելուները ողջ աշխարհում կկարողանան ցանց մտնել մատչելի բազմաթիվ սարքերից, իսկ Ինտերնետը կդառնա ծառայությունների մատուցման կենտրոն: Միևնույն ժամանակ, Ինտերնետին սպասվում է վերածվել վտանգավոր ցանցի կիբերգրոհների աճող քանակության պատճառով և, որպես հետևանք, կարող են ի հայտ գալ Ինտերնետի անվտանգ անալոգներ, որոնց հասանելիությունն էժան չի լինի: Այս առումով հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում չեն բացառում կիբերգրոհներին ի պատասխան ռազմական հարվածի հնարավորությունը1 2, այսինքն գործողություններն Ինտերնետում կարող են casus belli ծառայել, իսկ ծագած պատերազմները կարող են, ըստ էության, հանգեցնել ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ աշխարհների համընդհանուր կործանման:

Շվեդ հետազոտողների կանխատեսումներով ինտերնետ-ցանցերի զարգացումն արդյունքում կհանգեցնի ինտելեկտուալ net էլիտայի ձևավորման, որն էլ հենց կկառավարի իրական գլոբալացված հասարակությունը [6]: Այնինչ, արդի սոցցանցերի ինտելեկտուալ մակարդակը միշտ չէ, որ լավատեսության հիմք է տալիս, և դա վերաբերում է ոչ միայն տարբեր տեսակի խաղերով համատարած տարվածությանը, ինչը հանգեցնում է net հանրության ինքնատիպ մանկամտության [տե ս, օրինակ, 7]: Easy music արտահայտությունից հետո կարելի է շրջանառության մեջ մտցնել easy information տերմինը, որը միևնույն ժամանակ փոխանցվում է խիստ պարզունակացված, «գլոբալացված» լեզվով3: Այդ հեշտ տեղեկատվությանը բնորոշ է որոշակի սիներգիզմ, քանի որ այն, ի տարբերություն պրոֆեսիոնալ բարդ տեղեկատվության, օժտված է որոշակի գերհոսունությամբ4 և հեշտությամբ ռեզոնանսի մեջ է մտնում իր նմանների հետ, ճյուղավորվում է, իսկ արդյունքում ստանում ենք սիներգե-տիկ, բայց հաճախ անմխիթար էֆեկտ:

1 http://lenta.ru/news/2010/08/26/future/.

2 Зарубежное военное обозрение, #6, с. 96, 2010.

3 McCrum Robert, Globish, London/New York City.: Viking/Norton, 2010.

4 Самвел Мартиросян, Сверхтекучесть информации в социальных сетях, http://www.noravank.am/rus/articles/ detail.php?ELEMENT_ID=4810&sphrase_id=1076

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ԳՀարություեյաե

Որոշ եզրակացություններ. Կարելի է փաստել, որ այ սօր տեղի է ունենում ինտենսիվ փոխգործակցությ ուն իրական և տեղեկատվական-վիրտուալ աշխարհների միջև։ Դրանց միջև սահմանը դառնում է պայմանական, իսկ «վիրտուալ» հասկացությունը կորցնում է նախնական իմաստը։ Դրան առանձնապես նպաստում է սոցցանցերի և բլոգոսֆերայի բուռն զարգացումն Ինտերնետում, ինչը պարունակում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ ռիսկեր, որոնցից նշենք հետևյալները.

1. Սոցիալական ցանցերը և բլոգոսֆերան Ինտերնետում կարող են առնվազն արգելակել ապադեմոկրատացման գործընթացները, որոնք այնքան բնորոշ են արդի պոստդեմոկրատական հասարակություններին։ Որոշակի դեպքերում, պետական և գլոբալ մակարդակներում վե-րազգային կապիտալի գերիշխանության միտման համատեքստում, նման կառույցների գործողությունները կարող են ուղղվել «ազգային պետության» և հասարակության քաղաքակրթական արժեքների պաշտպանությանը։ Այսպիսով, զարգացման որոշակի սցենարների դեպքում ին-տերնետ-կառույցները կարող են դառնալ գլոբալ ժողովրդավարական ինստիտուտներ։

2. Սոցիալական ցանցերը և բլոգոսֆերան Ինտերնետում գործիք են հանդիսանում տեղեկատվակաե-ցաեցակեետրոե պատերազմներ վարելու համար, այսինքն հայտնի հանգամանքներում այդ կառույցները որոշ իմաստով զանգվածային ոչնչացման զենք են հանդիսանում, որոնց տիրապե-տելը մեծացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու գայթակղությունը։ Այս համատեքստում ակնհայտ է, որ ինտերնետ-կա-ռույցները և դրանց գործողությունները հարկ է ուսումնասիրել և գնահա-տել նաև տեղեկատվական անվտանգության տերմիններով տեխնիկական և բովանդակային մասերի կրիտիկական ենթակառուցվածքների որոշման և պաշտպանության մեթոդիկաների օգտագործմամբ։

Սեպտեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Крауч Колин, Постдемократия, М.: Гос.ун-т, Высшая школа экономики, 2010.

2. Юлия Таратуга, Михаил Зыгарь, Вы у нас еще попишите, Русский Newsweek, #18-19, (287), с. 13, 2010.

3. Գագիկ Հարությունյան, ԱՍՆ ռազմավարության որոշ խնդիրների մասին իրաքյան հիմնախնդրի համատեքստում, «21-րդ ԴԱՐ», #3(5), էջ 105, 2004; Гагик Арутюнян, Переходное состояние: геоидеологический фактор в глобальных развитиях, «21-й Век», #2, с. 3, 2005. 11

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

4. СергейГриняев, Поле битвы - киберпространство, Мн.: Харвест, 2004.

5. Гагик Арутюнян, Проблемы информационной безопасности и цивилизационный фактор // кн. «О некоторых проблемах информационной безопасности», с. 5, Ереван, 2009, НОФ «Нораванк».

6. А. Берд, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма, Стокгольмская школа экономики, СПб, 2005.

7. Глеб Павловский, Интернет есть, счастья нет, Эксперт, # 30-31(715), с. 15, 2010.

ИНТЕРНЕТ-СТРУКТУРЫ В КОНТЕКСТЕ ПОСТДЕМОКРАТИИ И ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ

Гагик Арутюнян

Резюме

Сегодня происходит интенсивное взаимодействие между реальным и информационно-виртуальным мирами. Граница между ними становится условной, а понятие «виртуальный» теряет свой первоначальный смысл. Этому особо способствует бурное развитие соцсетей и блогосферы в Интернете, что содержит в себе как большие возможности, так и серьезные риски, из которых отметим следующие:

1. Социальные сети и блогосфера в Интернете способны как минимум тормозить процессы дедемократизации, столь характерные для современных постдемократических обществ. В определенных случаях – в контексте тенденции к доминированию наднационального капитала на государственном и глобальном уровнях – действия подобных структур могут быть направлены на защиту «национального государства» и цивилизационных ценностей общества. Таким образом, при определенных сценариях развития интернет-структуры способны стать глобальными демократическими институтами.

2. Социальные сети и блогосфера в Интернете являются инструментом для ведения информационно-сетецентрических войн, т.е. в известных обстоятельствах эти структуры являются в некотором смысле оружием массового поражения, обладание которым увеличивает искушение проведения экспансионистской политики. В этом контексте очевидно, что интернетструктуры и их действия следует изучать и оценивать также и в терминах информационной безопасности, с использованием методик по определению и защите критических инфраструктур технического и контентного сегментов.

12

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.