Научная статья на тему 'ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ՓԱՍՏԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ'

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ՓԱՍՏԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
8
2
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
համայնքային բյուջե / տարեկան աշխատանքային պլան / համայնքային բյուջեի եկամուտներ / համայնքային բյուջեի ծախսեր / համայնքային բյուջեի պակասուրդ / համայնքային բյուջեի ավելցուկ / բյուջեի կատարողական / municipal budget / annual work plan / municipal budget revenues / municipal budget expenditures / municipal budget deficit / municipal budget surplus / budget execution

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Լուսյա Գալոյան

Հոդվածի նպատակն է գնահատել Գյումրի համայնքի 2023 թ. տարեկան ֆինանսական պլանի կատարման վիճակը և բացահայտել առկա խնդիրները: Հոդվածում առաջադրված խնդիրները հիմնականում վերաբերում են բյուջեի պլանային, ճշտված ցուցանիշների համեմատական վերլուծությանը, ինչպես նաև դրանց կատարողական ցուցանիշների գնահատմանը, ինչը հնարավորություն է տվել բացահայտելու առկա խնդիրները և դրանց հիման վրա եզրահանգումներ կատարելու: Նշված վերլուծություններն ու գնահատումները իրականացնելու համար հիմնականում կիրառվել են վերլուծության և համեմատության մեթոդները: Այսպիսով՝ ուսումնասիրությունը բացահայտում է՝ թե՛ եկամտային և թե՛ ծախսային հոդվածների գծով կան էական թերակատարումներ, ցուցանիշի փաստացի շեղումներ ունեցող բազմաթիվ ծրագրեր: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ որոշ դեպքերում շեղման չափը ցուցանիշի թիրախային արժեքի գերակշիռ մասն է։ Հետևաբար, լրջագույն անելիքներ կան թե՛ զարգացման ծրագրերում խնդիրների, նպատակների և թիրախների սահմանման և գնահատման ուղղությամբ, թե՛ դրանց կատարման ապահովման ուղղությամբ։ Այս առումով հատկապես կարևորվում են բյուջետային պլանավորման հիմնավորված, փաստարկված իրականացումը, մասնավորապես ցուցանիշների, դրանց նպատակային արժեքների սահմանման առումով, քանի որ կատարողականի նույնիսկ բարձր ցուցանիշները հաճախ դեռևս չեն երաշխավորում սահմանված նպատակների ձեռքբերում և խնդիրների լուծում, եթե ճշգրիտ սահմանված չեն դրանց հաշվարկման և գնահատման ցուցանիշները։ Այս խնդիրների արձանագրումը և դրանց կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը չափազանց կարևոր է առավել գրագետ, նպատակային և արդյունքային պլանավորում և գնահատում իրականացնելու տեսանկյունից։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

IN THE SPIRIT OF EVALUATING BUDGET IMPLEMENTATION OF GYUMRI COMMUNITY, 2023: FACTS AND CONCLUSIONS

The article aims at evaluating the annual financial state of Gyumri Community in 2023 and identifying existing issues. The issues identified in the article are primarily associated with the comparative analysis of the planned budgetary indicators and the evaluation of their implementation. This approach enabled the identification of existing challenges and the formulation of conclusions based on these findings. The methods of analysis and comparison were employed primarily for the purpose of conducting the aforementioned study and evaluations. Thus the study demonstrates that a considerable number of projects exhibit absolute deviations in the index. It is noteworthy that, in certain instances, the magnitude of the deviation constitutes a significant proportion of the target value of the index. Consequently, there is a significant undertaking to be carried out in the identification and assessment of problems, goals and objectives within development projects, as well as in the assurance of their implementation. In this regard, it is particularly important to carry out budget planning in a sound, reasoned manner, particularly in terms of indicators and the determination of their target values, since even high-performance indicators often still do not guarantee the achievement of objectives and the solution of problems if the indicators for their calculation and evaluation are not precisely defined. Fixing these problems and taking the necessary steps to address them is extremely important in terms of more competent, targeted and efficient planning and evaluation.

Текст научной работы на тему «ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ՓԱՍՏԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ՓԱՍՏԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ 

ՀՏԴ 336.1

DOI: 10.52063/25792652-2024.3.22-195

ԼՈՒՍՅԱ ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու

մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր

տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դոցենտ,

տնտեսագիտության թեկնածու,

ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն

[email protected]

ORCID: 0009-0007-3301-6673

Հոդվածի նպատակն է գնահատել Գյումրի համայնքի 2023 թ. տարեկան

ֆինանսական պլանի կատարման վիճակը և բացահայտել առկա խնդիրները:

Հոդվածում առաջադրված խնդիրները հիմնականում վերաբերում են

բյուջեի պլանային, ճշտված ցուցանիշների համեմատական վերլուծությանը,

ինչպես նաև դրանց կատարողական ցուցանիշների գնահատմանը, ինչը

հնարավորություն է տվել բացահայտելու առկա խնդիրները և դրանց հիման

վրա եզրահանգումներ կատարելու:

Նշված վերլուծություններն ու գնահատումները իրականացնելու համար

հիմնականում կիրառվել են վերլուծության և համեմատության մեթոդները:

Այսպիսով՝ ուսումնասիրությունը բացահայտում է՝ թե՛ եկամտային և թե՛

ծախսային հոդվածների գծով կան էական թերակատարումներ, ցուցանիշի

փաստացի շեղումներ ունեցող բազմաթիվ ծրագրեր: Հետաքրքրական է նաև

այն փաստը, որ որոշ դեպքերում շեղման չափը ցուցանիշի թիրախային

արժեքի գերակշիռ մասն է։

Հետևաբար, լրջագույն անելիքներ կան թե՛ զարգացման ծրագրերում

խնդիրների, նպատակների և թիրախների սահմանման և գնահատման

ուղղությամբ, թե՛ դրանց կատարման ապահովման ուղղությամբ։ Այս առումով

հատկապես կարևորվում են բյուջետային պլանավորման հիմնավորված,

փաստարկված իրականացումը, մասնավորապես ցուցանիշների, դրանց

նպատակային արժեքների սահմանման առումով, քանի որ կատարողականի

նույնիսկ բարձր ցուցանիշները հաճախ դեռևս չեն երաշխավորում

սահմանված նպատակների ձեռքբերում և խնդիրների լուծում, եթե ճշգրիտ

սահմանված չեն դրանց հաշվարկման և գնահատման ցուցանիշները։ Այս

խնդիրների

արձանագրումը

և

դրանց կարգավորման

ուղղությամբ

անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը չափազանց կարևոր է առավել գրագետ,

նպատակային և արդյունքային պլանավորում և գնահատում իրականացնելու

տեսանկյունից։

 Հոդվածը ներկայացվել է 22.07.2024թ., գրախոսվել` 15.09.2024թ., տպագրության

ընդունվել` 31.10.2024թ.:

195

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Հիմաբառեր՝ համայնքային բյուջե, տարեկան աշխատանքային պլան,

համայնքային բյուջեի եկամուտներ, համայնքային բյուջեի ծախսեր, համայնքային

բյուջեի պակասուրդ, համայնքային բյուջեի ավելցուկ, բյուջեի կատարողական:

Ներածություն

Համայնքի զարգացման ծրագրերը, ֆինանսական պլանները և դրանց

կատարման վիճակը մշտադիտարկելն ու վերլուծելը չափազանց կարևոր են և

արժեքավոր դրանցում առկա խնդիրներն ու բացթողումները ուշադրության

կենտրոնում պահելու և հանրային վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից:

Այս առումով առաջադրված թեման մշտապես արդիական է, քանի որ նմանատիպ

վերլուծություններն ու գնահատումները թույլ են տալիս բացահայտելու առկա

անհամապատասխանությունները, որոնք կարող են հետևանք լինել կա՛մ ոչ ճշգրիտ

պլանավորման, կա՛մ աշխատանքի թերակատարման: Երկու դեպքում էլ պատկան

մարմինները առավել մեծ ուշադրության և ջանքերի կարիք ունեն, ինչը պետք է

ապահովել նաև նմանատիպ հետազոտությունների, ինչու ոչ, նաև հանրային

քննարկումների ու «ճնշումների» արդյունքում:

Վերլուծություն

Առաջադրված խնդիրները համակողմանի քննարկելու և արդյունքները

ներկայացնելու համար կարևոր է համայնքի բյուջետային ցուցանիշների տարեկան

ճշտված պլանների և վերջիններիս կատարողականների գնահատումն ու

վերլուծությունը: Այսպես, Գյումրի համայնքի 2023 թ. բյուջեի ընդամենը եկամուտների

տարեկան ճշտված պլանը շուրջ 6.588 մլրդ. Դրամ է, որից շուրջ 1.262-ը մլրդ. դրամը

եղել են հարկերի և տուրքերի գծով մուտքերը, իսկ շուրջ 4.477 մլրդ. դրամը՝

պաշտոնական դրամաշնորհները, այլ եկամուտների գծով մուտքերի տարեկան

ճշտված պլանը շուրջ 849 մլն. դրամ է: Համայնքի բյուջեի եկամտատեսակները և

դրանց բաշխման տարեկան ճշտված պլաններն ու փաստացի մուտքերն ըստ

ֆոնդային և վարչական բյուջեների ներկայացված են աղյուսակ 1-ում (ՀՀ Շիրակի

մարզի Գյումրի համայնքի ավագանի, N39-Ա որոշում 2024).

Աղյուսակ 1. («Հաշվետվություն համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ (02/10/2331/12/23 թ․ժամանակահատվածի համար)», 2024 թ.)

Եկամտատեսակները՝ ըստ տարեկան ճշտված

պլանի, հզ. դրամ

Ընդ. եկամ.

Այդ թվում՝

Հարկ. և

Պաշտոն.

Այլ

տուրքեր

դրամաշն.

եկամ.

Ընդամենը

տարեկան

ճշտված պլան,

2023 թ., այդ

թվում՝

Վարչական

բյուջե

Ֆոնդային

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

բյուջե

Եկամտատեսակների գծով փաստացի մուտքերը, 2023

թ., հզ. դրամ

Ընդ. եկամ.

Այդ թվում՝

Հարկ. և

Պաշտոն.

Այլ

տուրքեր

դրամաշն.

եկամ.

6588356

1262045

4477047

849263

6432652

1238267

4380456

813928

4674186

1262045

2589174

822966

4633665

1238267

2588469

806928

2261054

-

1887873

373181

1948986

1791986

157000

Հետաքրքրական է հատկապես 2023 թ. ճշտված բյուջեի եկամուտների

կատարողականի ցուցանիշները. Ընդամենը եկամուտների կատարողականը կազմել

է 97.6%, հարկերի և տուրքերի գծով՝ 98.1%, պաշտոնական դրամաշնորհների գծով՝

97.8%, իսկ այլ եկամուտների գծով մուտքերի կատարողականը կազմել է 95.8%:

Բյուջեի փաստացի մուտքերի համեմատականը 2022-2023 թթ․ համար և 2023

թ․ ճշտված և 2022 թ․ փաստացի մուտքերի համեմատականը ներկայացված են

196

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

գծապատկեր 1-ում (ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի, N39-Ա որոշում

2024).

Գծապատկեր 1. («Հաշվետվություն համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ

(02/10/23-31/12/23թ․ժամանակահատվածի համար)», 2024թ.)

Ինչ վերաբերում է համայնքի բյուջեի ծախսերի վերլուծությունը, ապա այն

կատարվել

է

և՛

գործառնական

և՛

տնտեսագիտական

դասակարգման

տեսանկյուններից: 2023 թ․ բյուջեի փաստացի ծախսերն և տարեկան ճշտված

պլանները ըստ գործառնական դասակարգման ներկայացված են աղյուսակ 2-ում (ՀՀ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի, N39-Ա որոշում 2024): Համեմատության

համար նշենք, որ ընդամենը փաստացի ծախսերը 2022 թ․ կազմել են շուրջ 5.544 մլրդ.

դրամ:

Աղյուսակ 2. («Հաշվետվություն համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (02/10/23-31/12/23 թ․

ժամանակահատվածի համար)», 2024 թ․)

Գործառնական դասակարգման բյուջետային

ծախսերի տարեկան ճշտված պլանը, 2023թ., հզ.

դրամ

Այդ թվում՝

Ընդամենը

Վարչական

Ֆոնդային

Ընդհ. բն.

հանր. ծառ.

Պաշտպ.

Հաս. կարգ,

անվտ., դատ.

գործ.

Տնտես. հար.

Շրջ. միջ.

պաշտ.

Բնակ. շին. և

կոմ. ծառ.

Առողջապ.

Հանգիստ,

մշակ. և կրոն

Կրթություն

Սոց. պաշտպ.

Հիմն. բաժ.

չդասվ. պահ.

Ֆոնդ.

Գործառնական դասակարգման բյուջետային

փաստացի ծախսերը, 2023թ., հզ. դրամ

Ընդամենը

Այդ թվում՝

Վարչական

Ֆոնդային

938027

882078

55949

882136358

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

856789758

25346600

300000

300000

0

260000

260000

0

0

0

0

0

0

0

827423

165245

662178

1707096

161066

1546029

870950

773805

97145

776800

771504

5296

2285447

343587

1941860

1134808

335770

799038

0

0

0

0

0

0

1402327

1391627

10700

1384208

1382038

2170

796161

39477

796161

39477

0

0

756558

34047

756558

34047

0

0

0

346884

0

0

150000

0

Ինչպես ներկայացված է աղյուսակում, փաստացի ծախսերի գծով առաջին

եռյակում են տնտեսական հարաբերությունների, հանգստի, մշակույթի, կրոնի և

197

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

բնակարանային շինարարության ու կոմունալ ծառայությունների ուղղությամբ

կատարված ծախսերը:

Հատկանշական է, որ 2023 թ․ գործառնական դասակարգմամբ ճշտված

բյուջեի ծախսերի կատարողականի գնահատումը ակնհայտ է դարձնում, որ

կան էական թերակատարումներ:

Բյուջեի փաստացի ծախսերի համեմատականը 2022-2023 թթ․ համար և 2023

թ․ ճշտված և 2022 թ․ փաստացի ծախսերի համեմատականը ներկայացված են

գծապատկեր 2-ում (ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի, N39-Ա որոշում

2024).

Գծապատկեր 2. («Հաշվետվություն համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (02/10/2331/12/23թ․ժամանակահատվածի համար)», 2024 թ․)

Բյուջեի ծախսային մասի դիտարկումները ամբողջացնելու համար կարևոր է

նաև այն ներկայացնել տնտեսագիտական դասակարգման տեսանկյունից: Այսպիսով,

2022 թ. փաստացի ընդամենը ծախսերը շուրջ 5.544 մլրդ. դրամ է, որից շուրջ 3.951

մլրդ. դրամը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, շուրջ 1.852 մլրդ. դրամը՝ ոչ

ֆինանսական ակտիվների գծով ծախսերին:

Իսկ 2023 թ․ արդեն տնտեսագիտական դասակարգման բյուջետային ծախսերի

տարեկան ճշտված պլաններն և բյուջետային փաստացի ծախսերը ներկայացված են

աղյուսակ 3-ում (ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի, N39-Ա որոշում

2024).

198

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Աղյուսակ 3. («Հաշվետվություն համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (02/10/2331/12/23թ․ժամանակահատվածի համար)», 2024թ․)

Տնտեսագիտական դասակարգման

բյուջետային ծախսերի տարեկան ճշտված

պլանը, 2023 թ., հզ. դրամ

Ընդամենը

Այդ թվում՝

Վարչական

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ֆոնդային

Ընդամենը

ծախսեր, այդ

թվում՝

Ընթացիկ

ծախսեր

Ոչ ֆինանսական

ակտիվների գծով

ծախսեր

Ոչ ֆինանսական

ակտիվների

իրացումից

մուտքեր

Ընդամենը

ծախսեր, այդ

թվում՝

Տնտեսագիտական դասակարգման բյուջետային

փաստացի ծախսերը, 2023 թ., հզ. Դրամ

Ընդամենը

Այդ թվում՝

Վարչական

Ֆոնդային

7160115

4739166

2767833

6675916

4448035

2377880

4392282

4739166

0

4298035

4448035

0

5221911

5221911

2839367

2839367

-2454078

-2454078

-461486

-461486

2767833

6675916

7160115

4739166

4448035

2377880

Տնտեսագիտական դասակարգմամբ բյուջետային ծախսերի ճշտված բյուջեի

կատարողականի ցուցանիշները ևս մտահոգիչ են, մասնավորապես՝ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի մասով՝ 54.4%: Վերջինս հիմնականում պայմանավորված

է հիմնական միջոցների հոդվածով նախատեսված ծախսերի թերակատարմամբ,

հատկանշվում է շենքերի և շինությունների կառուցման ու կապիտալ նորոգման գծով

արձանագրված թերակատարումը (համապատասխանաբար 24,1% և 57,2%),

մեքենաների և սարքավորումների գծով թերակատարումը (33,5%), ինչպես նաև այլ

հիմնական միջոցների գծով թերակատարումը (աճեցվող ակտիվների ուղղությամբ՝

64,9% և նախագծահետազոտական ծախսերի ուղղությամբ՝ 75,6%)։

Բյուջեի փաստացի ծախսերի համեմատականը 2022-2023 թթ․ համար և 2023

թ․ ճշտված և 2022 թ․ փաստացի ծախսերի համեմատականը ըստ տնտեսագիտական

դասակարգման ներկայացված են գծապատկեր 3-ում (ՀՀ Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանի, N39-Ա որոշում 2024).

Գծապատկեր 3. («Հաշվետվություն համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (02/10/2331/12/23թ․ժամանակահատվածի համար)», 2024թ․)

199

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Ամփոփելով անդրադառնանք նաև բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի

ցուցանիշների վերլուծությանը. հավելուրդի/պակասուրդի տարեկան ճշտված պլանը

շուրջ -571.7 մլն. դրամ է, իսկ փաստացի ցուցանիշը՝ շուրջ 243.2 մլն. դրամ: Տարեկան

ճշտված պլանի և փաստացի ցուցանիշների բաշխումը ըստ վարչական և ֆոնդային

բյուջեի ներկայացված են գծապատկեր 4-ում (ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանի, N39-Ա որոշում 2024).

Գծապատկեր 4. («Հաշվետվություն համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ

պակասուրդի (Դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների (02/01/23-31/12/23 թ․ժամանակահատվածի

համար)», 2024 թ․)

Ինչ վերաբերում է տարեկան աշխատանքային պլանի ծրագրային

վերլուծությանը և գնահատումներին, ապա պետք է փաստել, որ 2023 թ․ տարեկան

աշխատանքային պլանի դիտարկումների արդյունքում արձանագրվել են առանձին

ծրագրերի գծով թե՛ դրական և թե՛ բացասական շեղումներ: Հատկանշական է, որ

թիրախային արժեքը չապահովված հիմնական ծրագրերից են գործարար միջավայրի

բարելավման և ձեռնարկատիրության խթանման, նախադպրոցական կրթության և

արտադպրոցական դաստիարակության կազմակերպման, համայնքի մշակութային

կյանքի կազմակերպման, համայնքի բնակչության սոցիալական պաշտպանության,

համայնքում մարզական կյանքի կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի և առողջ

ապրելակերպի խրախուսման, համայնքի բնակավայրերի կառուցապատման,

բարեկարգման և կանաչապատման, համայնքի աղբահանության և սանիտարական

մաքրման, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովման, պետության

պաշտպանության իրականացմանն աջակցության ուղղություններով նախատեսած

ծրագրերը: Այս հանգամանքը մտահոգիչ է, քանի որ համայնքային կարևոր

նշանակություն և առաջնահերթություն ունեցող ուղղություններում նախատեսված

արդյունքները չեն ապահովվել, ինչի արդյունքում արձանագրված խնդիրները մնում

են դեռևս ամբողջովին չհաղթահարված և լրացուցիչ բեռ ու դժվարություններ

ստեղծում հաջորդ տարիների համար:

Պակաս կարևոր չեն նաև դրական շեղում (թիրախային արժեքի գերազանցում)

արձանագրած ուղղությունների դիտարկումները, քանի որ որոշ դեպքերում այդ

գերազանցումը կարելի է բնութագրել որպես բացասական երևույթ՝ կապված,

օրինակ, սխալ պլանավորման հետ: Հետաքրքրական է այն փաստը, որ գրեթե բոլոր

200

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

գերազանցումները արձանագրվել են հատկապես ծախսային գերակատարում

ենթադրող հոդվածներում (մանկապարտեզների շենքերի ընթացիկ նորոգում, գույքի

ձեռքբերում, համայնքապետարանի կազմակերպված մշակութային միջոցառումների

թիվ, այցելություններ այլ մշակութային օջախներ, համերգների, փառատոնների

կազմակերպում, մարզական միջոցառումների կազմակերպում, մանկապատանեկան

մարզադպրոցների գործունեության ապահովում, մարզադպրոցների ջեռուցման և

ջերմամեկուսացման համակարգերի ստեղծում, մարզադպրոցների շենքերի մասնակի

նորոգում, մարզագույքի ձեռքբերում և այլն): Շինարարական, ջեռուցման և

ջերմամեկուսացման

աշխատանքների

ուղղությամբ

արձանագրված

գերակատարումները հիմնականում մեկնաբանվել են աշխատանքների ընթացքում

հավելյալ աշխատանքնեի առաջացման պատճառով, իսկ մարզամշակութային

միջոցառումների թվի աճը՝ նոր համագործակցությունների, հրավերների թվի աճով։

Իհարկե, այս հանգամանքը էական դժվարություններ կառաջացնի բյուջեի

կատարման տեսանկյունից արդեն իսկ պլանավորված բյուջեից լրացուցիչ միջոցներ

հատկացնելու

առումով:

Բացի

այդ,

գերակատարում

արձանագրած

ուղղություններում բավական շատ էին նաև տարաբնույթ միջոցառումների

կազմակերպման

համար

հավելյալ

տրամադրված

միջոցները,

իսկ

այդ

միջոցառումների՝ համայնքի բնակչության համար առաջնահերթություն և կարևոր

խնդիրներ լուծելու կարողություն ունենալու հանգամանքը, բնականաբար, խիստ

կասկածելի է:

Եզրահանգումներ

Այսպիսով՝ իրականացված դիտարկումների արդյունքում բացահայտվեցին

խնդիրներ, որոնք հետևանք են նախ՝ զարգացման առանձին ծրագրերում

ձևակերպված նպատակի, խնդրի, անմիջական արդյունքների, ինչպես նաև

ելակետային

և

թիրախային

արժեքների

որոշման

և

սահմանման

անհամապատասխանությունների: Կան նաև նման անհամապատասխանություններ

զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի միջև:

Ինչ վերաբերում է մասնավորապես 2023 թ․ բյուջեի, տարեկան

աշխատանքային պլանի դիտարկումների արդյունքներին, ապա այն թույլ է տալիս

եզրակացնելու, որ կան ցուցանիշի փաստացի շեղումներ ունեցող բազմաթիվ

ծրագրեր, ընդ որում՝ հետաքրքրական է այն փաստը, որ որոշ դեպքերում շեղման

չափը ցուցանիշի թիրախային արժեքի գերակշիռ մասն է։ Մտահոգիչ է այն փաստը,

որ 2023 թ․ ևս թերակատարվել են նույնիսկ սոցիալական խնդիրների լուծմանն

ուղղված որոշ ծրագրեր։

Այսպիսով՝ ամփոփելով փաստենք, որ դեռևս լրջագույն անելիքներ կան թե՛

զարգացման ծրագրերում խնդիրների, նպատակների և թիրախների սահմանման

ուղղությամբ, թե՛ դրանց կատարման ապահովման ուղղությամբ։ Այս առումով

հատկապես կարևորվում են բոլոր ցուցանիշների, դրանց նպատակային արժեքների,

վերջիններիս ապահովան համար անհրաժեշտ գործողությունների և ռեսուրսների

առավել հիմնավորված, փաստարկված սահմանումը, քանի որ կատարողականի

նույնիսկ բարձր ցուցանիշները դեռևս չեն երաշխավորում սահմանված նպատակների

ձեռքբերում և խնդիրների լուծում, եթե ճշգրիտ սահմանված չեն դրանց հաշվարկման

և գնահատման ցուցանիշները։ Այս խնդիրների արձանագրումը և դրանց

կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը չափազանց կարևոր է

առավել գրագետ, նպատակային և արդյունքային պլանավորում և գնահատում

իրականացնելու տեսանկյունից։

Պետք է փաստել նաև այն հանգամանքը, որ կատարողականների նման

ցուցանիշներ գրանցվել են նույնիսկ տարեկան ճշտված բյուջեի գնահատումներ

իրականացնելիս:

Իհարկե,

պատկերն

առավել

մտահոգիչ

կլիներ,

եթե

201

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

կատարողականի գնահատումն իրականացվեր ոչ թե ճշտված, այլ պլանավորված՝

սկզբնական ցուցանիշների նկատմամբ:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի․N40-Ա որոշում, «2023 թ.

Գյումրի համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման

վերաբերյալ» հաշվետվություն․15 մարտ 2024։

2. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի. N39-Ա որոշում,

«Հաշվետվություն համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (02/10/2331/12/23 թ․ժամանակահատվածի համար)». 15 մարտ 2024։

3. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի. N39-Ա որոշում

«Հաշվետվություն համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ

(02/10/23-31/12/23 թ․ժամանակահատվածի համար)». 15 մարտ 2024։

4. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի. N39-Ա որոշում

«Հաշվետվություն համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների

կամ պակասուրդի (Դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների (02/01/23-31/12/23

թ․ժամանակահատվածի համար)». 15 մարտ 2024։

5. Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ․ «Բյուջեի կատարման հաշվետվություններ և

անկախ աուդիտորի եզրակացություն». 02 մարտ 2024 թ․։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի. N 266-Ն որոշում, «Շիրակի

մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջե». 26 դեկտ․2022 թ․։

WORKS CITED

1. HH Shiraki marzi Gyumri hamaynqi avagani․ N40-A oroshum․15 mart 2024

«2023t'. Gyumri hamaynqi tarekan ashxatanqayin plani irakanacman veraberyal»

hashvetvut'yun [Report on the Implementation of the Annual Work Plan of the Gyumri

Community in 2023]. (in Armenian).

2. HH Shiraki marzi Gyumri hamaynqi avagani, N39-A oroshum 15 mart 2024

«Hashvetvut'yun hamaynqi byujei c'axseri katarman veraberyal (02/10/23-31/12/23t'.

jhamanakahatvac'i hamar ["Report on the Execution of the Community Budget

Expenses (for the period 02/10/23-31/12/23]. (in Armenian).

3. HH Shiraki marzi Gyumri hamaynqi avagani, N39-A oroshum 15 mart 2024

«Hashvetvut'yun hamaynqi byujei ekamutneri katarman veraberyal (02/10/2331/12/23t'. jhamanakahatvac'i hamar) [Report on the Implementation of Income of the

Municipal Budget (for the period 10.02.23-31.12.23]. (in Armenian).

4. HH Shiraki marzi Gyumri hamaynqi avagani, N39-A oroshum․15 mart 2024

«Hashvetvut'yun hamaynqi byujei havelurdi o'gtagorc'man ughghut'yunneri kam

pakasurdi

(Deficiti)

finansavorman

aghbyurneri

(02/01/23-31/12/23t'․

jhamanakahatvac'i hamar). ["Report on the Directions of Using the Surplus of the

Community Budget or Sources of Financing the Deficit (for the period 02/01/2331/12/23]. (in Armenian).

5. Qrou y'nd Asatryans SPY', 02 mart 2024t'․ Byujei katarman hashvetvut'yunner

ev ankax auditori ezrakacut'yun. ["Budget Execution Reports and Independent

Auditor's Report"]. (in Armenian).

6. HH Shiraki marzi Gyumri hamaynqi avagani, N266-N oroshum 26

dekt․2022t'․ «Shiraki marzi Gyumri hamaynqi 2023 t'vakani byuje»։ ["2023 Budget of

Gyumri Community of Shirak marz]. (in Armenian).

202

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

IN THE SPIRIT OF EVALUATING BUDGET IMPLEMENTATION OF

GYUMRI COMMUNITY, 2023: FACTS AND CONCLUSIONS

LUSYA GALOYAN

Armenian State University of Economics, Gyumri Branch,

Department of General Economics, General Economics and Natural Sciences,

Ph.D. in Economics, Associate Professor,

Gymuri, the Republic of Armenia

The article aims at evaluating the annual financial state of Gyumri Community in

2023 and identifying existing issues.

The issues identified in the article are primarily

associated with the comparative analysis of the planned budgetary indicators and the

evaluation of their implementation. This approach enabled the identification of existing

challenges and the formulation of conclusions based on these findings.

The methods of analysis and comparison were employed primarily for the purpose

of conducting the aforementioned study and evaluations.

Thus the study demonstrates that a considerable number of projects exhibit

absolute deviations in the index. It is noteworthy that, in certain instances, the magnitude

of the deviation constitutes a significant proportion of the target value of the index.

Consequently, there is a significant undertaking to be carried out in the

identification and assessment of problems, goals and objectives within development

projects, as well as in the assurance of their implementation. In this regard, it is

particularly important to carry out budget planning in a sound, reasoned manner,

particularly in terms of indicators and the determination of their target values, since even

high-performance indicators often still do not guarantee the achievement of objectives

and the solution of problems if the indicators for their calculation and evaluation are not

precisely defined. Fixing these problems and taking the necessary steps to address them

is extremely important in terms of more competent, targeted and efficient planning and

evaluation.

Key words: municipal budget, annual work plan, municipal budget revenues,

municipal budget expenditures, municipal budget deficit, municipal budget surplus,

budget execution.

ОЦЕНКА ИСПОЛНЕНИЯ БЮДЖЕТА ОБЩИНЫ ГЮМРИ В 2023 ГОДУ:

ФАКТЫ И ВЫВОДЫ

ЛЮСЯ ГАЛОЯН

доцент кафедры общей экономики и естественных наук факультета общей

экономики Гюмрийского филиала Государственного экономического

университета Армении, кандидат экономических наук,

г. Гюмри, Республика Армения

Цель статьи – оценить состояние выполнения годового финансового плана

общины Гюмри на 2023 год и выявить существующие проблемы.

Вопросы, поднятые в статье, главным образом касаются сравнительного

анализа плановых и уточненных показателей бюджета, а также оценки их

фактического выполнения, что позволило выявить существующие проблемы и

сделать выводы на их основе.

203

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Для проведения указанных анализов и оценок в основном использовались

методы анализа и сравнения.

Таким образом, исследование выявляет, что, как по доходным, так и по

расходным статьям, имеются значительные недовыполнения, а также множество

программ, по которым показатели фактически отклоняются от целевых значений.

Интересен также тот факт, что в некоторых случаях степень отклонения составляет

большую часть целевого значения.

Следовательно, существуют серьезные задачи как по определению и оценке

проблем, целей и целевых показателей в программах развития, так и по

обеспечению их выполнения. В этом отношении особенно важно обоснованное и

аргументированное бюджетное планирование, особенно в части определения

показателей и их целевых значений, поскольку даже высокие показатели

выполнения зачастую не гарантируют достижения поставленных целей и решения

задач, если показатели их расчета и оценки не определены точно. Фиксация этих

проблем и принятие необходимых мер для их устранения чрезвычайно важны с

точки зрения более грамотного, целенаправленного и результативного

планирования и оценки.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ключевые слова: муниципальный бюджет, годовой рабочий план, доходы

муниципального бюджета, расходы муниципального бюджета, дефицит

бюджета, избыток бюджета, исполнение бюджета.

204

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.