Научная статья на тему 'Corelation of the rights to data protection and the rights to inviolability ofprivate life'

Corelation of the rights to data protection and the rights to inviolability ofprivate life Текст научной статьи по специальности «Право»

CC BY
152
37
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Область наук
Ключевые слова
personal data / right to privacy / constitutional law / interrelated rights / անձնական ավյաւներ / մասնավոր կյանքի անձեոնմխեւիության իրավունք / սահմանադրական իրավունք / փոխկապակցված իրավունքներ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Lusine Minasyan

The emergence of the right to personal data protection as a category in the constitutional law and in law in general is closely related to the idea of protecting private life and privacy, which is exposed to various kinds of constant threats in this developing information society. It is the desire to ensure the proper level of protection of the individual against information threats that is the main objective why it is important to discuss the correlation of the rights to personal data protection and personal life.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Անհատական տվյալների պաշտպանության իրավունքը, սահմանադրական իրավունքում և ընդհանրապես իրավունքում շատ սերտ փոխկապակցված է անձի մասնավոր կյանքի պաշտպանության գաղափարի հետ, ինչը տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգընթաց շատ ավելի հաճախ է ենթարկվում տարբեր տեսակի սպառնալիքների: Հենց նման սպառնալիքներից անձի պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը հիմք հանդիսացավ անձի մասին տեղեկատվության շրջանառության նկատմամբ վերահսկողության գաղափարի առաջացման' այն դարձնելով պաշտպանության կարիք ունեցող տեղեկատվության առանձին տեսակ: Հաշվի առնելով այս ամենը' անհնար է խոսել անձնական տվյալնների իրավական բնույթի մասին առանց անձնական կյանքի անձեռնմխելիության հետ հարաբերակցության մասին խոսելու:

Текст научной работы на тему «Corelation of the rights to data protection and the rights to inviolability ofprivate life»

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՑԱՆ

ՀՀ հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետի խորհրդական

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Անհատական տվյալների պաշտպանության իրավունքը, սահմանադրական իրավունքում և ընդհանրապես իրավունքում շատ սերտ փոխկապակցված է անձի մասնավոր կյանքի պաշտպանության գաղափարի հետ, ինչը տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգընթաց շատ ավելի հաճախ է ենթարկվում տարբեր տեսակի սպառնալիքների: Հենց նման սպառնալիքներից անձի պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը հիմք հանդիսացավ անձի մասին տեղեկատվության շրջանառության նկատմամբ վերահսկողության գաղափարի առաջացման' այն դարձնելով պաշտպանության կարիք ունեցող տեղեկատվության առանձին տեսակ: Հաշվի առնելով այս ամենը' անհնար է խոսել անձնական տվյալնների իրավական բնույթի մասին առանց անձնական կյանքի անձեռնմխելիության հետ հարաբերակցության մասին խոսելու:

Հիմնաբաոեր- անձնական ավյաւներ, մասնավոր կյանքի անձեոնմխեւիության իրավունք, սահմանադրական իրավունք, փոխկապակցված իրավունքներ:

Անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությունը սահմանադրական իրավունքի տեսության առանցքային հարցերից է, որոնց իրավական բնորոշման, պատշաճ օրենսդրական կարգավորման և իրականացման կառու-ցակարգերի բացակայության պայմաններում մարդու համար էապես կդժվարանա նաև այլ իրավունքների իրականացումը:

Անձնական կյանքի մասին հիշատակում, որ-

1

պես այդպիսին, առկա է դեռևս Արիստոտելի մոտ , բայց իր ուրույն մեկնաբանմամբ' որպես հասարակությունից և աստվածներից առանձնանալու միայն փիլիսոփաներին հասանելի երևույթ: Իսկ մնացած քաղաքացիները ենթադրվում է, որ ապրում էին միայն պետության համար, և իրենց անձնական կյանքը ընդամենը սեփական քաղաքացիական պարտավորությունները կատարելու միջոց էր: Միջին դարերում' ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, փոխադարձ կախվածության և խիստ ավանդապաշտության պայմաններում անձնական կյանքը շատ հաճախ բնորոշվում էր հասարակական խավի պատկանելիությամբ: Ընդհանուր առմամբ մարդը այն ժամանակ չէր տարանջատում, թե երբ է հանդես գալիս որպես «հանրային անձ» և երբ «մասնավոր անձ»: Այսպես, պետական և քաղաքային իշխանությունների ծառայողները հաճախ պարտավորված էին իրենց թիկնոցները հագնել որպես առօրյա հագուստ, որը ցույց կտար իրենց կարգավիճակն ու դերը հասարակության մեջ: Ինչ վերաբերում է ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա վերջիններս իրենց «հանրային» պար-

տականությունները կատարում էին առավոտից

2

երեկո :

Այսօր, գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերում, երբ խոսվում է մարդու հիմնարար իրավունքների մասին, արդեն ավանդաբար անդրադարձ է կատարվում նաև մադու անձնական կյանքի անձեռնմխելիությանն ու անձնական տվյալնե֊ րի պաշտպանությանը:

Սակայն, այս իրավունքի համընդհանուր ճանաչումը չի հանգեցնում մի շարք իրավական և գործառնական խնդիրների լուծմանը: Ամենից կարևոր հարցերից դեռ շարունակում է մնալ «մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք», «մասնավոր կյանք» և «անձնական տվյալներ» հասկացությունների իրավական բովանդակության բացա-հայտումը:

Անձի մասնավոր կյանքը հարգելու անհրաժեշտության մասին, որպես այդպիսին առաջին անգամ խոսվել է 1890թ. դատավոր Ըուիս Բրանդեյզի և Ս.Դ. Ուորենի համահեղինակությամբ հրատարակված «Փրայվեսի ունենալու իրավունքի մասին» հոդվածում: Այս հոդվածի հրատարակությունից հետո առանձին նահանգներ սկսեցին ընդունել | մասնավոր կյանքի պաշտպանության քաղաքացի- Ջ աիրավական նորմեր, որպես ոչ նյութական արժե- ՚|յ քի պաշտպանություն: Այլ երկրները նույնպես բա-՚| վականին արագ ընդունեցին այդ գաղափարը: Սա- ^ կայն այն համաշխարհային հնչեղություն ստացավ | միայն Մարդու իրավունքների համընդհանուր հռ-Ջ. չակագրում և° քաղաքացիական, և° քաղաքական | իրավունքների մասին միջազգային դաշնագրում Տ ամրագրվելուց հետո:

Որոշ գիտնականներ պնդում են, որ մասնավոր կյանքի հարգանքը կամ անձեռնմխելիությունը ուղղակի փոխկապակցված է կարծիքի արտահայտման ազատության, մտքի, խղճի և կրոնի ազատության, հավաքների և միավորումների ազատության, անձնական ազատության, արդար դատաքննության, ընտանիք կազմելու իրավունքների հետ: Շատ դեպքերում այս հեղինակները այդպիսով միավորում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ

3

և 12-րդ հոդվածների դրույթները :

Այլ հեղինակներ մասնավոր կյանքի հարգանքի կամ անձեռնմխելիության իրավունքի բովանդակությունը կապում են անձնական կյանքի և հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի, անձի պաշտպանության և անձնական

4

կարգավիճակի հարգանքի իրավունքի հետ :

Արտասահմանյան հեղինակների մեծ մասը մասնավոր կյանքի իրավունքը դիտարկում են որպես անձի իրավունքի (droit/droits de la personalite. - ֆրանս.) անբաժանելի բաղադրիչ, որի հավասարազոր մասն են կազմում կյանքի իրավունքը, անձնական անձեռնմխելիությունը, սեփական անվան, պատվի, համբավի, մասնավոր կյանքի հարզան-

5

քը : Նման մեկնաբանման համատեքստում մասնավոր կյանքի իրավունքը կապվում է նաև սեփական պատկերի և ձայնի, ինչպես նաև անձին անհատականացնող և մյուսներից առանձնացնող հատկանիշների իրավունքի հետ: Օրինակ պրոֆեսոր Ն.Ն. Լեբեդևան իր հետազոտությունների մեջ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը նույնացնում է անձնական տվյալների պաշտ-

6

պանության իրավունքին :

Սակայն, ուսումնասիրելով բոլոր նշանակալի տեսակետները, դժվար է չհամաձայնել պրոֆեսոր Ի.Լ.Բաչիլոյի հետ այն հարցում, որ «անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը իր բնույթով շատ բարդ իրավական ինստիտուտ է, որն իր մեջ ներառում է անհատի բազում առանձին իրա-

7

վունքներ» : Ընդ որում այդ իրավունքների ցանկը, որոնք մատնանշվում են տարբեր միջազգային և ներպետական իրավական ակտերում, չի կարելի | համարել սպառիչ, հաշվի առնելով այդ ոլորտում || զարգացող հարաբերությունների արագությունը: Մասնավորապես, պրոֆեսոր Ռ.Բ. Գոլովկինը '| անձնական կյանքի անձեռնմխելիության իրավուն-5 քը դիտարկելով որպես «առանձնանալու և հարա-I զատ մարդկանց հետ հանգիստ և առանց որևէ կա-■Ջ, մայական միջամտության շփվելու, պետության | կողմից ապահովված և բարոյաիրավական նորմե-^ րով սահմանափակված մարդու բնական, անօտարելի իրավունք» ներկայացնում է իրավունքների

հետևյալ ցանկը' «ընտանեկան հարաբերությունների ազատության իրավունք, անձնական բնույթի միջանձնային հարաբերությունների գաղտնիության պաշտպանության իրավունք, տեղեկատվության արգելափակման իրավունք (նամակագրության, հեռախոսազրույցների, փոստային և հեռախոսային հաղորդագրությունների, համացանցի, ԶԼՄ-ների), այլ անհատների հետ հաղորդակցման իրավունք, վնասակար տեղեկատվությունից պաշտպանվելու իրավունք, խղճի ազատության և ապաշխարանքի գաղտնիության իրավունք» : Այլ հեղինակներ, օրինակ' ի.զ.թ. Ա. Կլիմչիկը անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին են հիմնականում վերագրում անձի ներքին տեղեկատվական ազատությունը, այսինքն իր և իր մասնավոր կյանքի մասին տեղեկատվության պահպանության իրավունքը և անձնական ու ընտանեկան գաղտնիք ունենալու իրավունքը :

Անզլոսաքսոնական իրավական գիտության ներկայացուցիչները անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի բնորոշումը տալիս, հիմնականում օգտագործում են վերը նշված «փրայվեսի» privacy. ֊ անգ.) տերմինը, որը մեկնաբանվում է որպես «մենակ մնալու իրավունք » (to be left alone. ֊ անգ.): Միևնույն ժամանակ կան նաև այլ տեսա-կետներ: Պրոֆեսոր Ալան Ուեստինը «փրայվեսին» մեկնաբանում է որպես անհատի ազատ ընտրելու ցանկություն, թե ինչ հանգամանքներում և ինչ աստիճանի անձը պատրաստ է իր ներքինը, իր սովորույթներն ու վարքագիծը ներկայացնել մարդկանց : Իսկ ահա Ռաթգերս համալսարանի նախագահ պրոֆեսոր էդուարդ Բլոուշտայնը նշում էր, որ «փրայվեսին» շատ սերտ կապված է մարդու անհատականության հետ և նշանակում է անձի անձեռնմխելիության իրավունք, անհատական

ազատություն, մարդու անկախություն և արժանա-

12

պատվություն : Մեկ այլ հայտնի գիտնական պրոֆեսոր Ռ. Գեվինսոնը գտնում էր, որ «փրայվեսին» բաղկացած է երեք տարրերից' գաղտնիություն, անանիմություն և մենություն: Սա մի կարգավիճակ է, որը կարող է անհետանալ ինչպես մարդու ցանկությամբ, այնպես էլ արտաքին ներգործության

13

արդյունքում :

Վերադառնալով «մասնավոր կյանք» հասկացությանը' հարկ է նշել, որ այստեղ ևս հստակ բնորոշումներ չկան: Հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսու-հետ' ՍԻԵԴ) նշված հասկացության մեկնաբանմանը շատ լայն մոտեցում է ցուցաբերել' «մասնավոր կյանքը» անվանելով «տարողունակ կատեգորիա, որին հնարավոր չէ բավարարող բնորոշում տալ: Ակնհայտ է, որ «մասնավոր կյանք» հասկա-

ցությունը ավելի լայն է քան անձնական կյանքի իրավունքը և այն վերաբերում է այնպիսի ոլորտներին, որտեղ յուրաքանչյուր մարդ ազատ է և ինքնուրույն զարգացնելու այդ հասկացությունը և որոշա-

14

կի իմաստ տալու դրան» :

1992թ. ՍԻԵԴ-ը հայտարարեց, որ «աններելի կլիներ (անձնական/մասնավոր կյանքի) հասկացությունը սահմանափակել «ներքին շրջանով», որտեղ անհատը կարող է ապրել իր անձնական կյանքով, որը ինքն է ընտրել, և այնտեղից ամբողջությամբ բացառել այդ շրջանում չտեղավորվող արտաքին աշխարհը: Անձնական/մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքը պետք է նաև ներառի իրավունքների որոշակի քանակ մարդու կյանքի մյուս ասպեկտներում' հարաբերությունների կառուցման և զարգացման համար» :

Այսպիսով, անձնական կյանքի հասկացությունը ներառում է նաև այլ մարդկանց և արտաքին աշխարհի հետ հարաբերություններ ունենալու իրավունքը:

Դատարանը նաև փաստել է, որ մասնագիտական և աշխատանքային գործունեությունը որոշ դեպքերում կարող է տեղավորվել անձնական կյանքի հասկացության մեջ, ինչպես դա պարզ դարձավ Նիմիցն ընդդեմ Գերմանիայի գործում: Այդ հասկացության մեջ կարող է տեղավորվել նաև անձի էկոլոգիական անվտանգությունը, որի մասին խոսվել է մի շարք դատական գործերում: Այս հարցում աչքի է ընկնում Լոպեզ Օստրան ընդդեմ Իս֊ 16

պանիայի գործը , որտեղ հաստատվել էր կապը էկոլոգիական միջավայրի վատթարացման և կյանքի որակի, այդ թվում անձնական կյանքի միջև: Պրոֆեսոր Բեռնար Բենյեն ևս ընդունում է այն փաստը, որ վերջին ժամանակներս մասնավոր կյանքի հասկացության սահմանները լայնացել են: Այն դադարել է սահմանափակվել միայն անձի գաղտնի և ուրիշներին անհայտ գործունեության ոլորտներով և այսօր պետք է տարանջատել «անձնական կյանք» և ավելի լայն «մասնավոր կյանք» հասկացությունները: Վերջինս իր մեջ ներառում է

17

«մասնավոր հասարակական կյանքը» :

Այսպես, «մասնավոր կյանք» և «մասնավոր կյանքը հարզելու իրավունք» հասկացությունների բնորոշումը տալու բարդությունները չեն խանգարում հեղինակների մեծ մասին ընդունել այն փաստը, որ մասնավոր և անձնական կյանքը արագընթաց զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում ավելի շատ է սպառնալիքների ենթարկվում: Շատ ավելի մտահոգիչ են անձի մասին տվյալների ավտոմատիզացված մշակման նոր հնարավորությունների օգտագործումը, ընդհուպ մինչև առանց անձի մասնակցության վերջինիս վե-

րաբերյալ փաստացի որոշումների ընդունում, որոնք ունենում են լուրջ իրավական հետևանքներ: Որպես օրինակ կարելի է բերել այսօր Երևանում

տեղադրված թվով 533 անշարժ և 135 շարժական

18

տեսա նկարահանող սարքերի օգտագործումը , որով մարդիկ տարբեր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության են ենթարկվում' հիմք ընդունելով տեսանկարահանող կամ լուսանկարահանող և արագաչափ սարքերից ստացված տվյալները:

Մարդու իրավունքների և ազատությունների խախտման բազմաթիվ նման սպառնալիքները կանխարգելելու համար, իրավունքում առաջացան հատուկ նորմեր, որոնք ֆիզիկական անձի տվյալների տարածման և վերամշակման սահմանափակումներ նախատեսեցին: Արդյունքում, դա էլ պատճառ հանդիսացավ հատուկ իրավական ռեժիմով ֆիզիկական անձի մասին առանձնահատուկ տեղեկատվության, այսինքն նոր իրավական կատեգորիայի' «անձնական տվյալների» առաջացման համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված էր մարդու իրավունքների և ազատությունների հնարավոր շատ լուրջ խախտումներից պաշտպանությամբ:

Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում նշված իրավական կատեգորիան շրջանառվում է երեսուն տարուց ավելի, սկզբում որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության և հարգանքի իրավունքի շատ կարևոր բաղադրատարր: Այսօր աշխարհի ավելի քան 43 երկրներում ընդունվեի է օրենսդրություն անձնական տվյալների մասին : Բոլոր այս երկրներում անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը դիտարկում են որպես տեղեկատվական տեխնոլոգիաներով զարգացած ժամանակակից հասարակությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բաղադրիչ: Իր հերթին հարց է առաջանում այդ կատեգորիաների հարաբերակցության մասին:

Պրոֆեսոր Վ.Ն. Լոպատինը ուղղակիորեն նշում է, որ անձնական տվյալներթ դա մասնավոր կյանքի իրավունքի ինստիտուտ է :

Վերջին ժամանակներս այդ հարցին շատ ու- |

սումնասիրություններ են նվիրված արտասահման- Ջ

յան գրականությունում: Օրինակ' պրոֆեսորի

Ի.Ա.Վելդերը անձնական տվյալները համարում է ՚|

«կոմպլեքսային և ինքնուրույն երևույթ», նոր խոս- ^ շւ 13

վական ինստիտուտ : Հարկ է նշել նաև, որ որոշ հե- j֊j

ղինակներ գտնում են, որ անձնական տվյալների

պաշտպանության իրավունքը հանդիսանում է ան- |

22 £ ձի հիմնարար իրավունք : Իսկ ահա պրոֆեսորներ ՜

Ն.Գ.Բելգորոդցևան և Ա.Ս.Ֆեդոսինը «անձնական

ճ

տվյալների պաշտպանությունը» և «անձնական տվյալների պաշտպանության իրավունքը» դիտարկում են որպես մարդու սահմանադրական իրավունքների իրավական երաշխիքի տարատեսակ :

Սակայն, տարբեր տերմինալոգիայի օգտագործումը այս հարցում ոչ մի ձևով չի նվազեցնում այն գաղափարի արժեքը, որ անձնական տվյալների շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը առանձնանում են որպես ինքնուրույն իրավական ինստիտուտ: Գրեթե համանման դիտարկումներ կարելի է հանդ|ալել արտասահմանյան շատ հեղինակների մոտ , որը ևս մեկ անգամ ընդգծում է այս ուղղությամբ իրավունքի զարգացման ընդհանուր վեկտորը:

Վերցնենք օրինակ' Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Խորհրդի մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության և անձնական տվյալների միջ-սահմանային փոխանցումների ուղեցույցի դրույթները և անձնական տվյալների ավտոմատ մշակումից անհատների պաշտպանության մասին 1981 թվականի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նախաբանները: Երկու դեպքում էլ անձնական տվյալների պաշտպանության նպատակ է նշված ազգային օրենսդրության ներդաշնակեցումը' անձի իրավունքների պաշտպանության և առաջին հերթին անձնական տվյալների ավտոմատիզացված մշակման դեպքում մասնավոր/անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության երաշխիքների ամրագրումը:

ՍԻԵԴ-ը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պրակտիկայում նույնպես ընդունել է, որ անձնական տվյալների հրապարակայնության պաշտպանությունը հանդիսանում է մասնավոր և անձնական կյանքը հարգելու անձի իրավունքների կարևորագույն

25

բաղադրատարր :

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ոչ մի տեղ չի սահմանում անձնական տվյալնների պաշտպանության և անձնական կյանքի հարգանքի/ անձեռնմխելիության իրավունքի կապի մասին: Օրինակ' 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 23-րդ հոդվածը անուղղակիորեն խոսելով անձնական տվյալների մասին' նշում էր միայն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման, օգտագործման կամ տարածման արգելքի, իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու, իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունքի, ինչպես նաև նամակագ-

րության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի մասին, ուղղակի չնշելով, որ այդ անձնական տվյալնների պաշտպանության նպատակը մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն է: Այդ կապը բացակայում է նաև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 34-րդ հոդվածում և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:

Այսպիսով, վերլուծելով վերոշարադրյալը, կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները'

• անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը իր բնույթով շատ բարդ իրավական ինստիտուտ է, որն իր մեջ կարող է ներառել անհատի բազում առանձին իրավունքներ, ինչպես նաև առավել բարդ և բազմաբովանդակ մեկնաբանու-թյունների հիմք հանդիսանալ:

• «անձնական կյանք» իրավական հասկացությունը չի կարող սահմանափակվել միայն իր ներքին շրջանով և իր մեջ ներառում է նաև այլ մարդկանց և արտաքին աշխարհի հետ հարաբերություններ ունենալու իրավունքը, մասնագիտական և աշխատանքային գործունեությունը, էկոլոգիական անվտանգությունը և այլն:

• անձնական տվյալների պաշտպանության իրավունքը ժամանակակից աշխարհում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հենասյուներից է և հանդիսանում է սահմանադրաի-րավական պաշտպանության ենթակա մասնավոր կյանքի առանձին իրավունքի ինստիտուտ:

• անձնական տվյալների պաշտպանությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապացված տարրեր:

'Аристотель. Политика / Соч.: в 4 т. /Аристотель. М.: Мысль, 1994. Т. 4. С. 398 400.

Beigner В. La protection de la vie privee / B. Beigner // Libertes et Droits fondamentaux. Paris: Dalloz, 2003. P. 160.

Гомьен Д. Европейская конвенция о правах человека и Европейская социальная хартия: право и практика / Д. Гомьен, Д. Харрис, Л. Зваак. М.: Изд-во МНИМП, 1998. С. 290.

J liomcp Ф. Конституционная защита прав и свобод личности / Ф. Люшер. М.: ПГ Прогресс, 1993. С. 91.

Beigner В. La protection de la vie privee / B. Beigner // Libertes et Droits fondamentaux. Paris: Dalloz, 2003. P. 161-163. Лебедева H.H. Биометрия и право на неприкосновенность частной жизни / Н.Н. Лебедева // Обеспечение прав граждан и интересы государства в современном обществе: Мат-лы науч.-пракгич. конф. (17-18 дек. 2004). Муром, 2004. С. 148 Бачило И.Л. Информационное право / И.Л. Бачило, В.Н. Лопатин, М.А Федотов. СПб.: Юридический центр Пресс, 2005. С. 220

Ешовкин Р.Б. Правовое и моральное регулирование частной жизни в современной России: дис. ... д-ра юрид. наук: 12.00.01 / Р.Б. Еоловкин. Н. Новгород, 2005. С. 117.

Климчик А Свобода информации и право на частную жизнь в международном праве: дис. ... канд. юрид. тук: 12.00.10 / А Климчик. М., 2003. С. 62.

Warren S.D. Right То Privacy / S.D. Warren, L.D. Brandeis // Harvard Law Review. 1890. 10 December. No. 5. Vol. IV ^http://www.cs.comell.edu/~shmat/courses/cs5436/warren-brandeis.pdf). Վերջին այցելություն' 26.09.2018.

Westin, A.F. Privacy and Freedom / A.F. Westin. New York: Atheneum, 1967. P. 7

Bloustein E. Privacy as an Aspect of Human Dignity / E. Bloustein // New York University Law Review. 1964. No 39. P. 971.

13

Gavison R. Privacy and the Limits of Law / R. Gavison//Yale Law Journal. 1980. No 89. P.421,428.

14

Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Costello-Roberts v. the United Kingdom - 13134/87, Judgment 25.3.1993 (http://hudoc.echrxoe.int/eng#%7B%22funtext%22:%5B%22No13134/87%22%5D,%22itemid%22:%5B% 22002-9660%22%5D%7D ). Վերջին ատելություն' 26.09.2018.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Niemietz v. Germany - No 13710/88, Judgment 16.12.1992 (http://hudoc.echrxoe.int/eng#%7B%22funtext%22:%5B%22No13710/88%22%5D,%22itemid%22:%5B%22001-661 %22%5D%7D ). ֊ Վերջին այցելություն' 26.09.2018.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Lypez Ostra v. Spain - 16798/90, Judgment 9.12.1994 (http://hudoc.echrxoe.int/eng#%7B%22funtext%22:%5B%22No16798/90%22%5D,%22itemid%22:%5B%22002-10606%22%5D%7D ). Վերջին այցելություն' 26.09.2018.

Beigner В. La protection de la vie privee / B. Beigner 11 Libertes et Droits fondamentaux. ֊ Paris: Dalloz, 2003. P. 172-173. Երևան քաղաքի' տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների ցանկ (http://\\\w\.police.am/ne\\ s/\ ie\\/|uiusiibpnd|(Uipli-giu(R| 080620l8.html) Վերջին այցելություն' 08.06.2018.

Савинцева М. Правовая защита персональной информации граждан в России / М. Савинцева // Законодательство и практика масс-медиа. М., 2006. No 9 (сент.). С. 12-13.

Бачило И.Л. Информационное право / И.Л. Бачило, В.Н. Лопатин, М.А. Федотов. СПб.: Юридический центр Пресс,

2005. С. 243.

21

Вельдер И.А Система правовой защиты персональных данных в Европейском союзе: дис. ... канд. юрид. наук: 12.00.10 / И.А. Вельдер. Казань, 2006. С. 10.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Вельдер И.А Система правовой защиты персональных данных в Европейском союзе: дис. ... канд. юрид. наук: 12.00.10 / И.А. Вельдер. Казань, 2006. С. 33.

Белгородцева Н.Г. Теорешко-правовые аспекты защиты персональных данных: автореф. дис. ... канд. юрид. наук / Н.Г. Белгородцева. М., 2012. С. 10-11. Федосин, А.С. Защита конституционного права человека и гражданина на неприкосновенность частной жизни при автоматизированной обработке персональных данных в Российской Федерации: автореф. дис. ... канд. юрид. наук: 12.00.14 / АС. Федосин. Саранск, 2009. С. 7.

24 Beigner В. Le droit de la personnalite / В. Beigner // Collection “Que sais-je?” ֊ P.U.F., 1992. ֊ n°2703; Hustinx, P.J. Right to privacy and data protection: mission impossible? / P.J. Hustinx // European Data Protection Day. - 2010. - 28 January. - ( https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent? documentId=09000016802fa384). - Վերջին այցելություն ' 08.06.2018.

Килкэли У. Европейская конвенция о защите прав человека и его основных свобод. Статья 8: Право на уважение частной и семейной жизни, жилища и корреспонденции. Прецеденты! и комментарии / У. Килкэли, Е.А. Чефранова. - М., 2001. С. 56.

Գրականություն

1. Аристотель. Политика / Соч.: в 4 т.- М.: Мысль, 1994. Т. 4.

2. Beigner B. La protection de la vie privee // Libertes et Droits fondamentaux. - Paris: Dalloz, 2003.

3. Гомьен Д. Д., Харрис Л., Зваак. Европейская конвенция о правах человека и Европейская социальная хартия: право и практика / М.: Изд-во МНИМП, 1998.

4. Люшер Ф. Конституционная защита прав и свобод личности - М.: ИГ Прогресс, 1993.

5. Лебедева Н.Н. Биометрия и право на неприкосновенность частной жизни // Обеспечение прав граждан и интересы государства в современном обществе: Мат-лы науч.-практич. конф. (17-18 дек. 2004). Муром, 2004.

6. Бачило И.Л., Лопатин В.Н., Федотов М.А. Информационное право / СПб.: Юридический центр Пресс, 2005.

1

.5

!

3

7. Головкин Р.Б. Правовое и моральное регулирование частной жизни в современной России: дне. ... д-ра юрид. наук: 12.00.01 /- Н. Новгород, 2005.

8. Климчик А Свобода информации и право на частную жизнь в международном праве: дис. ... канд. юрид. наук: 12.00.10 / М., 2003.

9. Warren, S.D. L.D. Brandeis , Right To Privacy // Harvard Law Review. -1890. - 10 December. - No. 5. - Vol. IV -(http://www.cs.cornell.edu/~shmat/courses/cs5436/warren-brandeis.pdf ). м»сзЗЭ 3Ыу»ЙбхГЫбхЭ ' 26.09.2018.

10. Westin, A.F. Privacy and Freedom / - New York: Atheneum, 1967.

11. Bloustein, E. Privacy as an Aspect of Human Dignity // New York University Law Review. - 1964. No 39.

12. Gavison R. Privacy and the Limits of Law // Yale Law Journal. - 1980. - No 89. - P 421, 428.

13. Costello-Roberts v. the United Kingdom /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, - 13134/87, Judgment 25.3.1993 http://hudoc.echr.coe.int/eng#%7B%22fuUtext%22:%5B%22No13134/87%22%5D,%22itemid%22:% 5B%22002-9660%22%5D%7D ). Վերջին ատելություն' 26.09.2018.

14. Niemietz v. Germany /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, - No 13710/88, Judgment 16.12.1992 (http://hudoc.echr.coe.int/eng#%7B%22funtext%22:%5B%22No13710/88%22%5D,%22itemid%22:%5B%22001-661%22%5D%7D ). - Վերջին այցելություն' 26.09.2018.

15. L6pez Ostra v. Spain /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, - 16798/90, Judgment 9.12.1994 (http://hudoc.echr.coe.int/eng#%7B%22funtext%22:%5B%22No16798/90%22%5D,%22itemid%22:%5B%22002-10606%22%5D%7D ). - Վերջին այցելություն' 26.09.2018.

16. Երևան քաղաքի' տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների ցանկ (http://www.pohce.am/news/view/խաչմերուկների-ցանկ_08062018.htmւ) Վերջին այցելություն' 08.06.2018.

17. Савинцева М. Правовая защита персональной информации граждан в России // Законодательство и практика масс-медиа. М., 2006. No 9 (сент.).

18. Вельдер И.А. Система правовой защиты персональных данных в Европейском союзе: дис. ... канд. юрид. наук: 12.00.10 / Казань, 2006.

19. Белгородцева Н.Г. Теоретико-правовые аспекты защиты персональных данных: автореф. дис. ... канд. юрид. наук /. -М., 2012.

20. Федосин А.С. Защита конституционного права человека и гражданина на неприкосновенность частной жизни при автоматизированной обработке персональных данных в Российской Федерации: автореф. дис. ... канд. юрид. наук: 12.00.14 / Саранск, 2009.

21. Килкэли У., Чефранова Е.А. Европейская конвенция о защите прав человека и его основных свобод. Статья 8: Право на уважение частной и семейной жизни, жилища и корреспонденции. Прецеденты и комментарии, М., 2001.

Лусине Минасян

Консультант начальника юридического департамента аудиторской палаты Республики Армения

РЕЗЮМЕ

Соотношение правя на защиту персональных данных и права на неприкосновенность частной жизни

Возникновение права на защиту персональных данных как категории в конституционном праве и в праве в целом тесно связано с идеей защиты частной жизни, которая в условиях развития информационного общества все чаще подвергается различного вида угрозам. Именно желание обеспечить должный уровень защиты личности от информационных угроз является основной целью почему важно обсудить соотношение прав на защиту персональных данных и личную жизнь.

Ключевые слова: личные данные, право на неприкосновенность частной жизни, конституционное право, взаимосвязанные права.

а

Lusine Minasyan Audit Chamber of the Republic of Armenia Consultant to the Head of the Legal Department

SUMMARY

Corelation of the rights to data protection and the rights to inviolability ofprivate life The emergence of the right to personal data protection as a category in the constitutional law and in law in general is closely related to the idea of protecting private life and privacy, which is exposed to various kinds of constant threats in this developing information society. It is the desire to ensure the proper level of protection of the individual against information threats that is the main objective why it is important to discuss the correlation of the rights to personal data protection and personal life.

Key words: personal data, right to privacy, constitutional law, interrelated rights.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.