Научная статья на тему '«Հայկական տաբուն» Թուրքիայում. Հոգեվերլուծական դիտարկման փորձ '

«Հայկական տաբուն» Թուրքիայում. Հոգեվերլուծական դիտարկման փորձ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
211
29
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Լիլիթ Եփրեմյան

Հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդն իր աշխատություններում առաջարկել է մի շարք մեթոդաբանական բանալիներ, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության հետևանքների ուսումնասիրության հարցում: Հոգեվերլուծական մոտեցումների տեղափոխումը ցեղասպանագիտություն նոր իմաստ է տալիս հայտնի փաստերին: Ըստ Ֆրոյդի, միջառարկայական (միջդիսցիպլինար) ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ առումով կարող են թերանալ ամեն մի առանձին բնագավառի տեսանկյունից, սակայն ստացված արդյունքները հետագայում հնարավոր է խորացնել` արդեն նոր, առավել ամբողջական ընկալման մակարդակով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

«

В статье с психоаналитических позиций рассматриваются особенности «армянского табу» в Турции. В вопросе соответствия табуированной темы Геноцида всеобщим принципам табу рассматриваются как совпадения, так и противоречия. Последние касаются глубоко осознаваемых (а не загадочных) причин табуирования, которые в конечном итоге приводят к вопросу притязаний армян. Однако даже такая серьезная угроза для турецкого общества не останавливает процесс преодоления «армянского табу», поскольку табу есть требование совести, а «армянское табу», напротив, направлено против этой важнейшей составляющей человеческой личности. Это приводит к болезненным явлениям в турецкой идентичности, которая закрепляет преступление геноцида как норму, где зверское, животное начало побеждает в человеке Человека.

Текст научной работы на тему ««Հայկական տաբուն» Թուրքիայում. Հոգեվերլուծական դիտարկման փորձ »

«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱԲՈՒՆ» ԹՈՒՐՔԻԱՑՈՒՄ. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՓՈՐՁ

Լիյիթ Եփրեմյան'

Հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդն իր աշխատություններում առա-ջարկել է մի շարք մեթոդաբանական բանալիներ, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության հետևանքների ուսումնասիրության հարցում: Հոգե-վերլուծական մոտեցումների տեղափոխումը ցեղասպանագիտություն նոր իմաստ է տալիս հայտնի փաստերին: Ըստ Ֆրոյդի, միջառարկայական (միջդիսցիպլինար) ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ առումով կարող են թերանալ ամեն մի առանձին բնագավառի տեսանկյունից, սակայն ստացված արդյունքները հետագայում հնարավոր է խորացնել' արդեն նոր, առավել ամբողջական ընկալման մակարդակով [1, с. 365]:

Անդրադառնանք, օրինակ, «տաբու» հասկացությանը' Ֆրոյդի հոգե-վերլուծական պարզաբանմամբ [2, с. 363-528]: Թուրք պատմաբան Թաներ Աքչամի վկայությամբ' «Հայոց ցեղասպանության թեմայից խուսափումը և սուր կերպով այդ մասին բարձրաձայնողների քննադատությունը բացատրվում են հատկապես այն իրողությամբ, որ այս հարցն իսկապես մեզանում ամենաարգելվածն է»* 1 * 111: Չժխտելով թուրքական հասարակության մեջ տարաբնույթ խնդիրների առկայությունը' Աքչամը հստակորեն առանձնացնում է Հայոց ցեղասպանության խնդիրն իբրև ամենատաբուացվածը: Թեև վերջին ժամանակներում որոշ թուրք մտավորականների կողմից շեշտվում է հայկական տաբուի հաղթահարման փաստը, այն, ինչ տեղի է

* Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, միջազգային հոգեբանների «Հայք» հիմնադրամի նախագահ։

1 Акчам Т, Турецкое национальное “я” и армянский вопрос.

http: //www.armenianhouse.org/akcam/akcam-ru.html

111

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ուեեեում երկրում Հայկական հարցի առնչությամբ, դժվար է հաղթահարում համարել, ավելի ճիշտ' սա հաղթահարման իմիտացիա է քաղաքական նպատակներով: Այսպես կոչված «տաբուն» մնում է թուրքական պետության օրակարգում:

Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում կատարյալ լռության է մատնվել 1920-ականների վերջից, ընդ որում, կես դարից ավելի հասարակությունը չէր էլ փորձում փնտրել պատմության այս փակ էջի բանալիները: Հարցի բարձրաձայնման դեմ ուղղված օրենսդրական արգելքների նույնիսկ անհրաժեշտությունը չկար. պաշտպանական բնազդային մի

ռ

ուժով ցեղասպանությունը «մոռացված» էր: Սակայն արդյո ք լռության պահպանման այդ իմպերատիվ արգելքն անբացատրելի էր, իռացիոնալ,

ռ

արդյո ք սերում էր անհայտ հանգամանքներից: Կարծում եմ' ոչ, լռության խորքային պատճառները Թուրքիայում գիտակցված են եղել բոլոր ժամանակներում. դա կատարվածի համար պատասխանատվությունից խուսափելու միջոց է:

Այն, որ ցեղասպանությունը կործանարար ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի և հոգեկերտվածքի վրա, անհերքելի փաստ է: Սակայն չանտեսենք և մյուս հանգամանքը. սա նաև թուրքական պետության և հասարակության համար ծանրագույն փորձություն կարելի է համարել: Քաղաքական, նյութական, տարածքային և այլ տիպի ձեռքբերումների հետ մեկտեղ Օսմանյան կայսրությունը ձեռք բերեց ոչ միայն ցեղաս-պան պետության [3, էջ 38] համբավ, այլ նաև ինքնագիտակցություն: Ցեղասպանության ուսումնասիրության նյույորքյան ինստիտուտի տնօրեն Հելեն Ֆայնը առաջարկել է ցեղասպանության կարևոր բնորոշիչներից համարել այն հանգամանքը, երբ որևէ մարդկային խմբի զանգվածային ոչնչացման քաղաքականություն «սպանության դիտավորությամբ» ի հայտ է բերում վկայություններ առ այն, թե իշխանությունները «ծրագրել են, կազմակերպել են կամ էլ գիտակցում են իրենց ցեղասպանական գործողությունները» (ընդգծումը' Լ.Ե.) [4, p. 4-5]: Սա գիտակցված հանցավոր ծրագիր էր, ինչը կարևորվում է ոչ միայն իրավաբանական, այլև հոգեբանական տեսանկյունից: Այդ առումով ցեղասպան պետության պիտակն ան-

112

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

խուսափելիորեե տարածվում է հասարակության վրա մանավանդ հաշվի առնելով հասարակության որոշակի շերտերի անմիջական մասնակցությունը Հայոց ցեղասպանության պարագայում:

Ցեղասպանությունն ալեկոծեց համաշխարհային հասարակական կարծիքը: Տարբեր ազգությունների, դավանանքների, քաղաքական հայացքների տեր մարդիկ, իրենց պատվի և խղճի թելադրանքով, դատապարտում էին այդ եղեռնագործությունը: Օտարների կողմից թուրքական պետության, ինչպես նաև ազգային հոգեկերտվածքի վերաբերյալ չափազանց նվաստացուցիչ գնահատականների («դաժան», «բարբարոս», «գազան») մասին են վկայում հենց թուրք գիտնականները, որոնք երբեմն փորձում են արդարացնել այդ բնորոշումները և նույնիսկ ներկայացնել դրանք իբրև բնական, օրինաչափ երևույթ: «Փառապանծ անցյալի և անհրապույր ներկայի միջև ընկած ահռելի անդունդն անցյալի վերադարձի ձգտումը դարձնում է համազգային գաղափար: Ընդ որում, որքան ավելի վատ է ներկայիս վիճակը, այնքան մեծ է անցյալի իդեալականացման միտումը: Այդ իրավիճակը մարդկանց մեջ անասնական բնազդների զարթոնքի պատճառ է հանդիսանում, նրանք վայրի գազաններից էլ վտանգավոր են դառնում»1: Ահմեդ Ինսելի վկայությամբ, «տասնհինգ տարեկան էի, երբ բացահայտեցի Դողան Ավջըօղլուի գիրքը' «Թուրքիայի կարգը»: Ձախակողմյան ազգայնական այդ հեղինակը չի հիշատակում հայերի տեղահանումները, սակայն մի փոքրիկ էջ է նվիրում Ադանայում հայերի թողած ունեցվածքի սեփականության փոխանցմանը տեղի մուսուլման բուրժուազիային: Այդ ժամանակ աղոտ զգացողություն ունեցա, որ այդ գործում թերևս ինչ-որ խնդիր կա: Սակայն դա ինձ չափից ավելի չցնցեց, քանի որ հիշեցնում էր օսմանյան պատմության մեջ հաճախ հանդիպող' սուլթանի կողմից հրամայված բռնագրավումները» [5, էջ 45]: Առաջին ցեղասպանության իրագործումը, նույնիսկ դաժանություններին սովոր հասարակության ընկալմամբ, «սովորական բարբարոսությունից» դուրս երևույթ է: Թուրքական պետության համար սա մինչ այսօր կործանիչ, ցավոտ, տհաճ ապրումների աղբյուր է:

1 Акчам Т, Турецкое национальное “я” и армянский вопрос. http: //www.armenianhouse.org/akcam/akcam-ru.html

113

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Ինչպես հայտեի է հոգեվերլուծակաե ուսումնասիրություններից, ծանր, անցանկալի ապրումները, անկախ այն հանգամանքից, թե ում են դրանք վերաբերում' զոհին, թե դահճին, հոգեբանական նմանօրինակ մեխանիզմների օգնությամբ վերամշակվում են Մարդը լիցքաթափվելու հնարավորություն է տալիս զգացմունքներին արցունքների, գործողությունների, հեգնանքի, ստեղծագործության, պաշտպանական ռեակցիաների միջոցով' դրանով իսկ սպառիչ կերպով մշակելով այդ ապրումները: Եթե ազատ դրսևորվելու հնարավորություն չկա, ապա մարդը մշակում է դրանք մտահայեցողական (ինտելեկտո^լ) կերպով. կատարվում են եզրակացություններ, կշեռքի վրա են դրվում փոխառնչությունները, վարքագիծը որոշակիորեն գնահատվում է, և ընտրվում են հետագա քայլերը: Երբ բացասական ապրումներն ի սկզբանե արգելափակվում են, «ներս են գցվում», մերժվում են, մոռացության են տրվում, դրանք մղում են դեպի բացառիկ ուժգին հետագա գործողության և հետևանքների: Նման դեպքերում ապրումների ասոցիատիվ «վերակենդանացումն» առավել ինտենսիվություն և լայն ընդգրկում է դրսևորում:

Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը Թուրքիայում լուրջ քննարկումների է ենթարկվել: Եվ մտահայեցողական մշակման հետևանքով թուրքական հասարակությունը ռացիոնալ, այլ ոչ անգիտակցական մղումով, դրսևորել է բացառիկ միասնականություն' որոշում կայացնելով «մոռացության տալ» այս խնդիրը, պարզապես վերացնել այն պատմությունից, գիտակցությունից' խուսափելով ժողովրդի զգայական որևէ անդրադարձից: «1918 թվականի զինադադարից հետո Ստամբուլում դատավարություններ են կազմակերպվում «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարների դեմ, որոնց թուրք իշխող շրջանակները մեղադրում են 1915 թվականին կատարած հանցագործությունների համար: Դժբախտաբար, թուրքերը շատ շուտ այն զգացումն են ունենում, որ դաշնակից տերությունները շահարկման գործիք են դարձնում Հայկական հարցը' Օսմանյան կայսրության անդամահատումն արդարացնելու համար: Արդյուն-

114

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

քում Ստամբուլում և Անատոլիայում հակադարձ շարժում է սկսվում, թուրք մտավորականներն ու ղեկավար մարմինները մերձենում են «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը' մեղադրելու փոխարեն: Մե-կուկես տարվա ընթացքում նույն մարդիկ ամբողջովին փոխում են իրենց դիրքորոշումը։ [...] Թուրք-մուսուլմանական համերաշխությունն առաջնային է դառնում: [...] Ազգայնականները համախմբում են նրանց [բնակչությանը]' ասելով, որ գյավուրները' անհավատները, վերադառնում են իրենց հողերը գրավելու: Եվ որ բոլոր նրանք, ովքեր պետության ղեկին կանգնած կամ Անատոլիայում, քշել են հույներին և հայերին, չեն կարող սխալ համարվել, նրանք ազատվում են պատասխանատվությունից: Ազգային ազատագրական պայքարը կրոնական երանգավորում ունեցող ազգային պատերազմ է» [5, էջ 64-65]:

Հետևաբար, արգելքների անբացատրելիության տեսանկյունից, որը գիտնականների կողմից առանձնացվում է իբրև տաբուի կարևորագույն հատկանիշ, «տաբու» բնորոշումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ճիշտ չէ, քանի որ չի արտահայտում երևույթի իմաստը:

Հոգեվերլուծական դիտարկմամբ կատարվածն ավելի ճիշտ կլիներ արտամղում, ռեպրեսիա անվանել: Հասարակության մակարդակով ռեպրեսիան դարձել է պարտադրված քաղաքականություն, թուրքական մշակույթի ադապտիվ ռազմավարություն, ազգի առաջնորդերի օրինակին հետևելու բնազդային անհրաժեշտություն: Այս պաշտպանական մեխանիզմը զարգանում է իրեն հատուկ տրամաբանությամբ: Այսինքն' տերմինաբանական պարզ մի աճպարարության մասին չէ խոսքը, այլ հարցի խորքային ընկալման և դրա' ժամանակի մեջ զարգացման օրինաչափությունների մասին: Եթե տաբուի խախտումն է վտանգավոր, ապա ռեպրեսիվ իրողության դեպքում վտանգավոր է անվերջ անտեսումը:

ռ

Ինչպե ս է գործում արտամղման պաշտպանական մեխանիզմը: Գիտակցությունից վտարվում է այն, ինչը խանգարիչ հանգամանք է, այն, ինչը չես ուզում իմանալ, տեսնել, լսել և գիտակցել: Սակայն, անցանկալի իրողության արտամղմանը հաջորդում է մի իրավիճակ, երբ «մոռացված»

115

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

երևույթը սկսում է այն աստիճանի միջամտել իրականությանը' խանգարելով մարդու, պետության կամ հասարակության անդորրը, որ այլևս անհնարին է այն չնկատել. հարկ է պայմանավորվածություն ձեռք բերել այդ խնդրի շուրջ:

Ռեպրեսիվ գործողության հետևանքով գաղտնիքի սերնդեսերունդ անցումը «ձեռքից ձեռք փոխանցվող տաք կարտոֆիլից» (Ֆանիտա Ինգլիշ) ազատվելու միտում ունի: Այն նման է ռումբի, որը շուտ թե ուշ, միևնույն է, պայթելու է, և այդ վտանգն ուղղվում է հենց գաղտնիքը կրող հասարակության դեմ: Ինչպես որ հայ ժողովրդի համար անհնարին է այս կամ այն հրա-հանգչի կարգադրությամբ վերացնել իր միջից ցեղասպանության հետ կապված հետևանքները, այնպես էլ թուրքական պետությունն ի զորու չէ առանց իր համար սարսափելի հետևանքների' մոռացության մատնել և «մարսել» կատարվածը, նույնիսկ այն դեպքում, եթե հաջողվեր այս թեմայի շուրջ ընդմիշտ լռեցնել ամբողջ աշխարհը: Այս պարագայում գործում են հոգեբանների կողմից նկարագրված հստակ օբյեկտիվ մեխանիզմներ, դրանք վեր են մեր կամ նրանց ցանկություններից: Ինչպես որ 2 անգամ 2-ը հավասար է միմիայն 4-ի, այնպես էլ միանշանակ են գործում հոգեվերլուծական օրենքները, ընդ որում' Ֆրոյդի մեծությունն, առաջին հերթին, մարդկային ցեղի հոգեբանական ընղհանուր օրենքների բացահայտման մեջ է' առանց ազգության կամ ցեղի տարբերակման: Վերջիններս, անշուշտ, կարևոր են, սակայն ստորադաս են համընդհանուրի համեմատությամբ:

Ըստ Ֆրոյդի' տաբուի մյուս կարևոր բնորոշումն այն է, որ չնայած սկզբնական շրջանում տաբուն հարկադրված է վերադաս ատյանների կողմից, հետագայում այն պահպանվում է գլխավորապես ոչ թե ուրիշ անձերի կամ պետության կողմից պատժվելու վախից, այլ ներքին համոզմունքից, որ տաբուի խախտումը հղի է ահռելի աղետներով: Այս առումով հայկական տաբուն նույնպես այնքան էլ «տաբու» չէ, քանի որ դրա պահպանման նպատակով մինչև վերջերս լուրջ պատժամիջոցներ են կիրառվել: Թեև 301 հոդվածի կիրառումը ներկայումս, փաստորեն, սառեցված է, սակայն ոչ ուղղակի կերպով արգելքները շարունակում են գործել: Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը կրելու տեսանկյունից թուրքական

116

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

հասարակությունը հարկ է պայմանականորեն բաժանել մի քանի խմբերի (ակնհայտ է, որ այդ առումով հասարակությունը շերտավորված է).

• Անմիջականորեն Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերում հայերի տներում անցյալ դարի 20-ականներից բնակվող և անձնապես հայերին ոչնչացրած կամ կողոպտած, ժառանգաբար հայերի մշակութային և նյութական հարստությունը վայելող քրդերի, թուրքերի ընտանիքները: Այստեղ սերնդեսերունդ փոխանցում են ընտանեկան պատմությունները, ինչպես նաև վարձահատույց լինելու վտանգը և ժխտողականությամբ այդ պահը գիտակցաբար հեռացնելու ձգտումը:

• Կտրուկ տարբերվում է 20-ականներից այդ հողերը գրաված և համեմատաբար նոր վերաբնակեցված գեղջուկների վարքագիծը: Եթե առաջինները չեն ժխտում հայերի ներկայությունը, ապա եկվորները մերժում են անգամ իրենց գյուղում փաստացի գոյություն ունեցող հայկական վանքերից ու եկեղեցիներից մնացած քարեղեն վկայությունների' հայերին պատկանելու փաստը. «Այստեղ մենք ապրել ենք դարեր շարունակ, սա մեր հողն է»:

• Ոչ հայկական բնակավայրերում, ինչպես նաև մեծ քաղաքներում ապրող և հայերի ոչնչացման կամ կողոպուտի գործընթացին անձնապես չմասնակցած Թուրքիայի քաղաքացիների ժառանգները, որոնք պետական ժխտողականության քաղաքականության հետևանքով կարող են և տեղյակ չլինել կատարվածի մասին և ունենալ ժխտողական դիրքորոշում:

• Անկախ բնակավայրից, հայերի հետ կատարված իրողությունը բացահայտ կերպով ընդունող, սակայն «ցեղասպանություն» բառից, այսինքն' հայկական պահանջատիրությունից խուսափող և այդ ձևով ժխտողականություն քարոզող Թուրքիայի քաղաքացիները:

• Ցեղասպանությունը և հայկական պահանջատիրությունը բացահայտ կերպով ընդունող, այդ պատճառով հասարակության կողմից մերժված Թուրքիայի քաղաքացիները:

• Ցեղասպանության հետևանքով հայերի հոգեբանական խեղման երևույթը բազմաթիվ դրևորումներ կարող է ունենալ, ընդհուպ մինչև ժխտողականության և «ագրեսորի հետ նույնացման» մղում:

117

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Այսպիսով, ժխտելով ցեղասպանության իրողությունը' թուրքական հասարակական հիշողությունից արտամղման փորձ է կատարվում գրեթե ամբողջ հասարակության մասշտաբով:

Ֆրոյդի բացահայտումերին հետևելով' մի շարք գիտնականներ կրկին խոսում են արտամղման և չվերբալացված գաղտնիքի տրանսգեներացիոն, այսինքն' սերնդեսերունդ փոխանցման մասին [6, с. 185]: Այն գաղտնիքի, որի մասին երեխաների հետ չեն խոսում, որովհետև «լեզվով չի պատմվի» եղածը, սակայն այդ իրողությունը դեռևս կարելի է պատկերացնել զգայական մակարդակով, և այն անգիտակցաբար փոխանցվում է երկրորդ սերն-դին: Երրորդ սերունդը, սակայն, այդ գաղտնիքի մասին ոչ միայն չի խոսում, այլև նույնիսկ պատկերացնել դա չի կարող: Եվ փոխանակ ընդհանրապես մոռացվելու, դուրս մղված իրողությունը վերադառնում է ուրվականի, դեմո-նիկ ոգու նշանակությամբ, որն անբացատրելի սիմպտոմներով անընդհատ ապացուցում է իր անկանխատեսելի գոյությունը: Սա վերաբերում է ոչ միայն ընտանեկան, այլ նաև հասարակության մասշտաբով այն գաղտնիքներին, որոնք միգուցե նույնիսկ հայտնի են իբրև պատմական իրողություն, բայց որոնց մասին ընդունված չէ խոսել անգամ ընտանիքներում:

Այստեղ է, որ առաջ են գալիս իռացիոնալը, առեղծվածայինը, անբա-ցատրելին: Ֆրոյդն Առաջին համաշխարհային պատերազմի վերջում առաջ է քաշում այսպես կոչված «տագնապալի տարօրինակության» (Das Unheim-lich, тревожащая странность) գաղափարը, որը բնութագրվում է որպես «անսպասելի վերադարձ այն տարրերի, որոնք վաղուց ի վեր պետք է հաղթահարված կամ ջնջված լինեին ժամանակակից մարդու միջից, որոնք հասել են մեզ նախնադարյան մարդու ինքնազգացողությունից: Դրանք արխայիկ երևույթների կամ սարսափ, զզվանք, տագնապ և վախ հարուցելու հետևանքով դուրս մղված տարրերի վերադարձն են և արդյունքն են այն ժամանակի, որում մենք ապրում ենք»,– գրում է Ֆրոյդը [7, p. 219-220]:

Հայոց ցեղասպանության զոհերի այսօրինակ «վերադարձը» հանգիստ չի տալիս ոչ միայն հայորդիներին, ցեղասպանության զոհերի ժառանգներին: Այս նույն «տագնապալի տարօրինակության» հոգեվիճակը մեծ սրությամբ դրսևորվում է թուրքերի և քրդերի ինքնազգացողության մեջ:

118

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

Այդ տեսակետից ցուցադրական օրինակ է Հրաետ Դիեքի 2005 թվականի Ստամբուլի «Բիլգի» համասարաեում ելույթի արձագանքը [8]: Դիե-քը, ավարտելով իր զեկույցի գիտական մասը, պարզ պատմություն է պատմում Ֆրանսիայից Սեբաստիա եահաեգ եկած Բեատրիս աեուեով 70-ամյա մի կեոջ մասին, որը հերթական անգամ իր հայրենի գյուղ այցելելիս, այնտեղ կնքել էր իր մահկանացուն: Եվ թե ինչպես տեղի հայերը Բեատրիսի զավակներին հորդորել էիե թաղել մորը հայրենի հողում, քաեի որ ամեե ջուր իր ճամփան է գտնում: «Մեեք բոլորս գալու եեք այստեղ մեռեելու»,-ավելացեում է Դիեքը, և լսարանում իսկական իրարանցում է սկսվում: Ժամանակակից զենքով մինչև ատամները զինված թուրքական բաեակե անպաշտպան է այս պարագայում:

Եվս մի օրինակ:

Մի քաեի տարի առաջ, ապրիլի 24-ի տարելիցին, Հայկական հեռուս-տաըեկերություեեերից մեկը տեսաեյութ ցուցադրեց Արևմտյան Հայաստանի գյուղերի և դրանց այսօրվա բնակիչների մասին1: Նկարահանումների ընթացքում օպերատորին' Արամիե աեուեով դիմելով, լրագրողն ապշահար էր եղել. այս աեվաեե արձագանքել էր քուրդ տանտերը: Նա շտապ դուրս էր վազել տեից այե հստակ զգացումով, որ Արամը' տաե իսկական տերը, որիե իր պապը դաժանաբար սպանել էր հեեց տաե բակում, վերադարձել է: Եվ զարմացած իր այդ անսպասելի բնազդային պոռթկումից եա ծիծաղով, թեթևացած կիսում է իր հույզերը հայ լրագրողների հետ' որպես մտերիմ, իրեե հաստատ հասկացող բարեկամներ:

Մի ուրիշ օրինակ. «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» գրքի նախաձեռնող, շվեցարացի լրագրող Արիաե Բոեգոեը նախաբանում գրում է. «Ես չգիտեի, որ Միշել Մարյաեե ու Ահմեթ Իեսելը1 2 միայնակ չէիե գալու 2009թ. գարեաեայիե մեր հանդիպումներին: Իմ հյուրասրահում, սեղանի շուրջ, ձայնագրիչը միացնելուց հետո, թվում էր, թե միայն երկու մեր

1 Տեսաեյութի հստակ տվյալները վերակաեգեել չհաջողվեց, այնուամենայնիվ, ներկայացնում եմ օրինակը' ցցուե հոգեբանական բովանդակությամբ:

2 Միշել Մարյաեը փիլիսոփա է, ֆրանսիական «Նուվել լ’Արմեեի» ամսագրի աշխատակից, մեկն է Սփյուռքի այե ներկայացուցիչներից, որ շնորհակալություն հայտնեց թուրք մտավորականներին: Ահմեթ Իեսելը ներողության ստորագրահավաքի նախաձեռնողներից է, տնտեսագետ, հրատարակչությունների տնօրեն:

119

ԼԵփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ժամանակների մարդիկ չէին նստած դեմ-դիմաց, այլ նաև անցյալից եկած կերպարների մի բազմություն, որոնց առաջին շարքում նրանց պապերն էին' Գառնիկ Ասլանյանը' Էրզրումի մեծավորի որդին, որը հրաշքով փրկվել էր ցեղասպանությունից, և Ահմեթ Ֆաիկը' «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամը և առաջին քեմալականներից մեկը: Ինձ հաճախ թվում էր, թե հենց նրանք են արտահայտվում իրենց թոռների միջոցով» [5, էջ 10]:

Ստացվում է, որ ոչ միայն ցեղասպանության զոհերի, այլև դահիճների ոգիներն են անհանգիստ: Սա մեր ընդհանուր անցյալն է, որը խիստ տարբեր կերպով, սակայն նույն ուժգին ազդեցությամբ գոյատևում է ներկայում:

«Մեր հիստերիայով տառապող հիվանդներն իրականում տառապում են հիշողություններով,- փաստում է Ֆրոյդը:- Նրանց ախտանիշները' հայտնի (տրավմատիկ) հույզերի մնացորդներն են կամ խորհրդանիշները: [...] Նրանք [ոչ միայն] հիշում են վաղուց անցած ցավագին հույզերը, այլև աֆեկտիվ (հուզական) մակարդակով կապված են դրանց հետ: Նրանք չեն կարող ազատվել անցյալից և հանուն դրա անուշադրության են մատնում իրականությունը և ժամանակակից իրողությունը: Հոգեկերտվածքի այդօրինակ սևեռվածությունը պաթոգեն տրավմաների վրա նևրոզի կարևորագույն հատկանիշներից է» [1, с. 320-321]:

Թուրք և քուրդ բնակչության նևրոտիկ դրսևորումների մասին է վկայում նաև Ա.Ինսելը. «Զբոսաշրջությունը [Արևմտյան Հայաստանում] կարող է իսկապես կարևոր միջնորդ լինել, սակայն մի մեծ խոչընդոտ կա: Երբ այդ շրջանի բնակիչները հայ զբոսաշրջիկների խմբեր են տեսնում, նրանք համոզված են, որ վերջիններս եկել են իրենց ունեցվածքի, իրենց հողերի, իրենց տների հետևից:

«Որտեղից էլ ծագում է այն հարցը, որը քեզ եմ ուղղում,- դիմում է Ահ-

ռ

մեթ Ինսելն իր զրուցակցին' Միշել Մարյանին:- Ինչպե ս կարելի է նրանց

ռ

կասկածները փարատել, ինչպե ս կարելի է ցույց տալ նրանց, որ այդ հայերն արշավանք չեն կազմակերպում' գտնելու համար վերադարձի ենթակա իրենց ունեցվածքը»:

120

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

Եվ Միշել Մարյաեը հայերի աեուեից իրեե իրավունք է վերապահում բուժական ներգործություն կատարել' թուրք և քուրդ բնակչության եևրոզը չեզոքացնելու նպատակով. «[Հայաստանի և Սփյուռքի] աջ և ձախ ուժերը համաեմաե դիրքորոշումներ եե ցուցաբերում. Թուրքիայից պահանջել ցեղասպանության ճանաչում հստակ նշելով, որ ներկայիս թուրքական պետությունը պատասխանատու չէ 1915 թվականի իրադարձությունների համար1: Հայերը չեե գալիս իրեեց ունեցվածքը պահանջելու, սակայն գալիս եե դրանց «հետևից», երաեք ուզում եե գտնել իրեեց ըետաեեկաե տունը: Հայերի կողմից այդ պարտավորության ստանձնումը' մասնավոր ունեցվածքի վերադարձից հրաժարումը ստանալու համար պետք է կոլեկտիվ փոխհատուցում լիեի' մշակութային ծրագրերի ֆինանսավորման, եկեղեցիների, գերեզմանոցների և հուշարձանների վերականգնման տեսքով: Այդ դեպքում երկու երևույթները կհավասարակշռվեն, և ոչ ոք թուրքական կողմից իրեե վտանգված չի զգա» [5, էջ 79, 124-126]:

Նմանօրինակ պրագմատիկ մոտեցման կողմնակից է եաև լրագրող Արմեե Խաեբաբյաեը. «Մեեք պաշտոնապես հաստատուն և ոչ երկիմաստ կերպով պետք է բացառենք մեր կողմից որևէ պահաեջատիրությաե դրսևորում,- գրում է Խաեբաբյաեը,- լիեի դա ֆիեաեսակաե փոխհատուցման, տարածքների վերադարձի կամ այլ տեսքով: Միայն այդ քայլը ճանապարհ կհարթի դեպի իրական երկխոսություն: Կարծում եմ, որ երկխոսության կարևորագույն մասը կկազմի Արարատ լեռաե կարգավիճակի քննարկումը: Իդեալական է թվում այե տարբերակը, երբ լեռը կդադարի պատկաեել այս կամ այե երկրիե' դառնալով համաշխարհային հաերայիե սեփականություն' իբրև մարդկության բեօրրաե: Միաժամանակ Արարատը շրջա-պատող ոչ մեծ տարածքը կարող է հռչակվել ազատ միջազգային տնտեսական գոտի, իեչը մեծ թափ կհաղորդի այս տարածքի զարգացմանը:

[...] Նեգատիվիզմը կործանիչ է: Մշտապես հիշելով ցեղասպանության փաստը մեեք, միաժամանակ, ամեե քայլով, ամեե գործողությամբ

1 Բոլորովին հակառակ տեսակետ է ներկայացված հայկական պահաեջատիրությաե խեդրի շուրջ Կիպրո-սում 2008թ. կայացած կոնֆերանսի գրեթե բոլոր մասնակիցների ելույթներում (Ա.Մելքոեյաե, Հ.Մարությաե, Ռ.Մելքոեյաե, Ա.Պապյաե և ուրիշներ), ուր կա իսկապես համակարգված համահայկական ծրագրի նախանշում [9]: Երևանում դրա մասիե առաջին աեգամ խոսվեց 2010-ի ապրիլյաե կոնֆերանսում:

121

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ներքին և արտաքին քաղաքականության մեջ պետք է արտամղենք, վերացնենք մեր միջից դրա հետևանքները, քանզի ժամանակ կա շիրիմների վրա սգալու, և ժամանակ կա հարազատ տունդ կառուցելու համար»,- եզրակացնում է լրագրողը [10]:

Սա առավել քան պարզունակ մոտեցում է: Ասես մարդը սովորական համակարգիչ լինի, որն ընդունելով տվյալ պահի անհրաժեշտ պատվերը' կարող է անջատել հույզերը, միացնել բանականությունը, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով' խաղաքարտ դարձնել պահանջատիրության հարցը կամ հակառակը' միանշանակ և վերջնականապես հրաժարվել բոլոր պահանջներից: Այսպիսի մոտեցումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ անտեսվում են հարցի հոգեբանական եզրերը. Մինչդեռ, եթե նույնիսկ ամբողջ հայ ժողովուրդն ընդմիշտ հրաժարվի թուրքական պետության հանդեպ որևէ պահանջատիրությունից, դա խորքային մակարդակով ոչ միայն չի վերացնի Ինսելի ակնարկած «պահարաններում պահված դիակների» հանդեպ թուրքական հասարակության անհուն սարսափը, այլև նոր' անբուժելի հիվանդության երանգներ կհաղորդի ցեղասպան պետությանը: «Անգիտակցականը լավ հիշողություն ունի, և, ինչպես մեզ է թվում, այն [...] նշում է կենսական ցիկլի կարևոր երևույթները տարեթվի ներգործությամբ. դա կարելի է անվանել տարեչիցի սինդրոմ» [6, с. 92]: Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին տարելիցի սինդրոմից չենք խուսափի մենք, և առավել ևս չեն խուսափի թուրքական պետությունն ու հասարակությունը: Դրա համար, Ֆրոյդի տեսակետից, կա ևս մեկ պատճառ:

Ֆրոյդը վարկած է առաջ քաշում «տաբու» և «խիղճ» հասկացությունների ընդհանրության վերաբերյալ [2, с. 435-437]: Վերլուծելով գերմաներենում “Gewissen” բառի ծագումնաբանական, խորքային իմաստը Ֆրոյդը եզրակացնում է, որ խիղճն ընդգրկում է այն, ինչը քաջ հայտնի է (“Gewissen”), գիտակցված: Հայերենում խիղճն արտահայտում է մարդու կողմից գիտակցված անթույլատրելի ցանկությունների ներքին արգելքները, ընդ որում, այդ արգելքներն աքսիոմատիկ են, անվիճելի, դրանք հիմնավորման ոչ մի կարիք չունեն: Ցանկացած մեկը, ով խիղճ ունի, պետք է մեղքի զգա-

ռ

ցում ունենա տաբուի խախտման հետևանքով: «Ո րն է այդ անթույլատրելի

122

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

ցանկությունը,- հարցնում է Ֆրոյդը և պատասխանում,- օրինակ, մարդասպանության մղումը»: Եթե այն գոյություն չունենար, ապա «մի սպանիր» պատվիրանն էլ չէր լինի: Տաբուի արգելքն անիմաստ է տաբուացված երևույթի հանդեպ իրական ցանկության, ձգողական մեծ ուժի բացակայության պարագայում: Ֆրոյդի ուսումնասիրության առարկա դարձած վայրի ցեղերի վերաբերմունքը տաբուի հանդեպ չի տարբերվում վերը նկարագրվածից. տաբուն խղճի պարտադրանք է, դրա խախտումը հղի է մեղավորության զգացումով, որն անհուն և անբացատրելի սարսափով է ուղեկցվում: Այլ կերպ ասած տաբուն բարոյական նորմերի հաստատման ամենահին միջոցն է: Այդ նորմերի խախտումը մեկ հոգու կողմից ինք-նապաշտպանական բնազդով առաջացնում է ամբողջ ցեղի ընդվզումը, և հասարակությունը հաշվեհարդար է տեսնում այդ մեկ հոգու հետ, որպեսզի հնարավոր դառնա ամբողջ ցեղի հետագա անվնաս գոյատևումը:

ռ

Ինչ է ստացվում մեր պարագայում: Եթե տաբուն նույնիսկ նախնադարյան հասարակությունում մարդ մնալու, կենդանական կործանիչ ներքին մղումներից խուսափելու միջոց է եղել, ապա Թուրքիայում Հայոց ցեղասպանության տաբուն հակառակ իմաստն ունի' օրինականացնում է վայրագության վերջին աստիճանն անցած ցեղասպան պետության հանցագործությունները: Այսպիսի իրողության պահպանման դեպքում այլևս ոչ մի հնար չկա մարդկային կերպարը պահպանելու: Ավելորդ անգամ հիշեցնենք, որ խոսքը ոչ թե վայրի ցեղերի, այլ եվրաընտանիքում ընդգրկվելու ցանկություն դրսևորող ժամանակակից Թուրքիայի մասին է:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Այսպիսով, հանցագործներին ու նրանց ժառանգներին մեղքը քավելու ոչ մի հնարավորություն չի տրվում պետության կողմից, տաբուն հակառակ ' ցեղասպան պետության անբարոյականության և միս ու արյուն դարձած գազանության հաստատումն է նշանակում Ուրեմն' ցանկացած անձ, որն իր մեղքը կգիտակցի և կուզենա մարդ մնալու հնարավորություն ունենալ, դուրս կմղվի թուրքական հասարակությունից: «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսը Թուրքիայում նշանակում է «հայ» և «մարդ» հասկացությունների նույնացում (իդենտիֆիկացիա): «Ես «ուրիշ» թուրքերից եմ, որոնց հայ են անվանում»,- խոստովանեց 2010-ի դեկտեմբերին երևանյան կոնֆերանսի մասնակից Թաներ Աքչամը:

123

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լռություն պահպանել այս հարցում ժամանակակից աշխարհում այլևս հնարավոր չէ: Ֆրոյդի համեմատությունից օգտվելով' անցանկալի վտարված իրողությունն այնքան ուժգին է դոփում թուրքական ինքնության դուռը, որ վերջապես անհրաժեշտ է առերեսվել ճշմարտության հետ: Սակայն ուղիղ իմաստով «ծանր հիվանդ», հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող Թուրքիան, ապաքինվելու փոխարեն, իր իսկ դեմ է դուրս գալիս դիմադրության դրսևորմամբ: Սա նորից հոգեվերլուծությանը հայտնի հնարք է. իրականությանը հակադրվելու և իրականությունը ժխտելու դիմադրական հզոր ուժը նորանոր, կատաղի ագրեսիվ ձևեր է ընդունում: «Հիմա Թուրքիայի ժողովրդավարները եկել են այն գիտակցության, որ պետք է տեսնել, չժխտել' ինչ է եղել անցյալում: [...] Բայց այս պատկերը տեսնելով' չկարծեք' Թուրքիան ամբողջովին փոխվել է դրական առումով: [...] Այս առումով հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում, որովհետև եթե ցեղասպանության հետ կապված նախկինում կար լռություն, որևէ մեկը բարձրաձայն այդ մասին չէր խոսում, տեղի հայերն էլ չէին խոսում այդ մասին' չվտանգելու համար իրենց կյանքը, բնականաբար երիտասարդ թուրքերն էլ այդ մասին չգիտեին, բայց հիմա ավելի վտանգավոր է, որովհետև սուտ տեղեկատվություն են տարածում: Օրինակ, եթե անցյալում թուրք երիտասարդը Եվրոպա գնար, և նրան հարցնեին' քո նախնիները

ռ

ցեղասպանությո ւն են իրականացրել հայերի նկատմամբ, կապշեր և կանհանգստանար, բայց եթե հիմա նույն երիտասարդը Եվրոպա գնա (մանավանդ եթե պետական կրթություն է ստացել), նա կպատասխանի, որ հայերն են կոտորել թուրքերին»1:

Հայտնի չէ, թե Ֆրոյդը տեղեկություն ուներ արդյոք դարասկզբին Արևմտյան Հայաստանում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ, բայց իր աշխատություններում նա հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել թշնամու հանդեպ դրսևորվող առանձնակի դաժանության հոգեվերլուծական հիմքերը' իբրև օրինակ դիտարկելով վայրի ցեղերի ավանդույթներն ու ծեսերը:

«Եթե մենք սովորություն ունեինք վայրի ցեղերին վերագրելու թշնա-մու հանդեպ առանձնակի անզուսպ դաժանության դրսևորումներ,- ասում

1 Զարաքօղլու Ռ. Դոն Քիշոտի պես ենք: http: //www.lragir.am/armsrc/home39378.html

124

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

է Ֆրոյդը,- ապա մեզ կհետաքրքրի այն փաստը, որ նույնիսկ իրենք մարդասպանությունից հետո, տաբուի պարտադրանքից ելնելով, պետք է կատարեն որոշակի անհրաժեշտ, անխուսափելի գործողություններ, որոնք բաժանվում են չորս խմբի»: Մարդասպանից պահանջվում է.

1. սպանվածի հետ հաշտվելու ունակություն,

2. դահճի կողմից իր իսկ հանդեպ որոշակի սահմանափակումներ պա-րունակող վարք,

3. դահճի մեղանչական, մաքրման գործողություններ,

4. ծիսական արարողությունների կատարում:

Ֆրոյդի դիտարկմամբ, Բոռնեոյի վայրի ցեղերն իրենց նախկին թշնամիներին հետմահու ընկեր, պահապան, պաշտպան դարձնելու անհրաժեշտություն են զգում: Եթե նշված ցեղերը որպես տարած հաղթանակի խոսուն վկայություն, արշավից կտրած գլուխ էին տուն բերում, ապա նրանք մի ամբողջ ամսվա ընթացքում այդ գլխի հանդեպ վերին աստիճանի բարեհամբույր վերաբերմունք էին ցուցաբերում' անվանելով գլուխն իրենց լեզվում գոյություն ունեցող գեղեցկագույն և նրբաճաշակ անուններով: Անշունչ գլխի բերանն էին դնում ճաշի ամենահյութեղ պատառները, քաղցրեղենն ու սիգարները: Գլխին խնդրում էին ատելությամբ լցվել նախկին համախոհների, ցեղակիցների, այսինքն' իրենց թշնամիների հանդեպ և նվիրվել նոր տերերին, որոնց միջավայրում է այսուհետ, մահից հետո, շարունակվելու նրա գոյությունը: Մեծագույն սխալ կլիներ, նշում է Ֆրոյդը, մեր տեսակետից այս սահմռկեցուցիչ, զարհուրելի վերաբերմունքը մեկնաբանել իբրև ծաղր [2, с. 404-405]:

Իմ կարծիքով, թուրքերի կամ քրդերի կողմից հայ մշակութային ժառանգության սեփականացումն ունի և այդ' վերը նշված նշանակությունը' դրսևորվող անգիտակցական մակարդակով: Օրինակ, քրդական կամ թուրքական որևէ շինության, հատկապես սեփական տան պատերի մեջ խաչքարերի օգտագործումը մեզանում ընդունված է համարել վայրագության, վանդալիզմի դրսևորում: Սակայն շատ հնարավոր է, որ Ֆրոյդի կողմից նկարագրված վերաբերմունքը կտրած գլուխների հանդեպ նույնն է

125

Լ.Եփրեմյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

այդ պարագայում: Այսինքն հենց այդ խաչքարերն եե դաոնում նոր տերերի հուսալի պաշտպանը, որին խնդրում են ատելությամբ լցվել նախկին ցեղակիցների, այսինքն' իրենց թշնամիների հանդեպ և նվիրվել նոր տերերին, քանի որ նրանց միջավայրում է այսուհետ շարունակվելու խաչքարի գոյությունը: Հայկական այն կոթողներն ու շինությունները, որոնց դեմ Թուրքիայում իսկական պատերազմ է հայտարարված, ոչնչացվում են, բայց չեն փոշիանում: Եվ մեկ քարաբեկորն անգամ ի զորու է փոխարինելու (замещение) հայկական մշակութային հետք բացահայտող ամբողջ կաոույ-ցը: Անհնարին է հայերին հաղթել այսպիսի պատերազմում, պետք է պայմանավորվելու ձևեր գտնել: Հակաոակ այն տեսակետին, որ խաչքարերը, ինչպես նաև հայկական ավերված հուշարձաններից իրենց սեփական կա-ոույցի համար օգտագործված քարաբեկորները տանտիրոջ աչքերում ոչնչով չեն տարբերվում այլևս հասարակ կաոուցապատման նյութից, փաստերը հաճախ հակաոակն են վկայում. «Երբ Մշո Սբ Կարապետ ավերակ վանքի մոտ կանգնած, տխուր ու անճար, դիտում էի վանքի արձանագրությունների, խաչքարերի, զարդաքանդակների բեկորները, որոնք տեղադրված էին սրբատաշ քարերով կաոուցված դիմացի տան պատին, հանկարծ տանտերը (մոտ 40 տարեկան մի տղամարդ) դուրս եկավ, դիմելով ինձ' հեովից, ինքնարդարացնող տոնով բացականչեց. «Այդ տարիներին ես դեո ծնված չէի, հետևաբար մեղավոր չեմ» [11]:

«Ենթադրելի է նաև, որ թուրք ժողովրդի այն բարեպաշտ հատվածը, որ օրը հինգ անգամ աղոթք (նամազ) է անում մզկիթի վերածված հարյուրավոր եկեղեցիներում, եթե անգամ չի աղոթում այդ շինությունը կաոուցող հայերի համար, գոնե հիշում է նրանց երբեմնի ներկայության մասին: Եվ կամ իր տունը հայկական եկեղեցու սրբատաշ քարերով կաոուցած, ինչպես նաև հայի հիմնադրած տանը բնակություն հաստատած թուրք և քուրդ բնակչությունը, ամեն գիշեր անկողին մտնելիս կամ ճաշելիս, հիշում է հայերին ու զգում նրանց ներկայությունը: Անգամ Թուրքիայի ղեկավարությունն Անկարայում ամեն օր հանրապետության նախագահի «Չանքայա» պալատ մտնելիս հիշում է այդ տարածքի հայազգի տիրոջ մասին: Այս վկայակոչումների շարքն ամբողջացնում են նաև նախկինում հայապատ-

126

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

կան բազում դպրոցներ, ուսումեարաեեեր, թատրոնի շենքեր, մեծահարուստ հայերի շքեղ առանձնատներ, հիվանդանոցներ, գործարաններ ու արհեստանոցներ, անգամ հսկա կալվածքներ, որոնք այսօր էլ ծառայում են թուրք ժողովրդին, և որոնց պատկանելության մասին «աղաղակում» են անգամ այդ բազմաբնույթ շինությունների պատերն ու քարերը» [11]:

Ես հեռու եմ այն մտքից, որ ամեն գիշեր անկողին մտնելիս թուրք և քուրդ բնակչությունը հիշում է հայերին' դա անտանելի, անհնարին կդարձներ նրանց կյանքը: Հակառակը' սրա մասին անհրաժեշտ է ամեն գնով մոռանալ, գիտակցությունից դուրս վանել: Սակայն, իսկապես, անգիտակցականը լավ հիշողություն ունի: Այն ցնցում ապրեց Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջերս մատուցված պատարագի հետևանքով: Եվ գործի դրվեց Ֆրոյդի կողմից դիտարկված հոգեբանական մեխանիզմը:

«Անիի Մայր տաճարի հանդեպ թուրքերը մի տեսակ հարազատության զգացողություն ունեն»,- ասաց ինձ զրույցի ընթացքում հուշարձանա-գետ Սամվել Կարապետյանը' նկատի ունենալով 1064 թվականի օգոստոսի 16-ին' քաղաքի գրավումից չորս օր հետո զավթիչների կողմից եկեղեցու խաչը տապալելով' ուրբաթօրյա նամազ կատարելու փաստը: 946 տարի հետո այս կերպ «իրենցով արված», իրենց ընկալմամբ' արդեն նոր տերերին հպատակ «հարազատ» այս տաճարում «Ազգայնամոլական շարժում» կուսակցության կողմից նամազի կազմակերպումը նմանվում է

ռ

գլխատված թշնամու հանդեպ («գլխատված» եկեղեցի ) վայրի ցեղերի վերաբերմունքի Ֆրոյդի նկարագրությանը: Նամազի միջոցով հաստատվում է Մայր տաճարի «հուսալի պաշտպանի առաքելությունը» սրված հայկական վտանգի առջև: Իսկ եթե ավելացնենք, որ նամազի կազմակերպիչ, ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բախչելիի հորական տատը հայ է եղել [12], ապա թուրք ազգայնամոլների ընկալմամբ' հայկական եկեղեցում հայի կողմից կազմակերպված նամազը երկակի «վերափոխության» նշան կարող է հանդիսանալ:

Եթե տաբուացված երևույթի որոշ նշված հատկանիշները չեն արտահայտում ցեղասպանության' «հայկական տաբուի» իմաստը, ապա մի շարք հատկանիշներ լիովին համապատասխանում են Ֆրոյդի բնութագր-

127

Լ.Եփրեմյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

մանը: Դրաեցում ևս Ֆրոյդը հստակ ընդհանրություն է նկատում կպչուն մտքերի նևրոզի և տաբուացված երևույթի միջև.

• անվերջ փոխակերպման, ընդլայնման հնարավորություն և վարակման վտանգ,

• արգելքների հետևանքով գոյացած մաքրման ծիսական գործողությունների շարք,

• օբյեկտի կամ գործողության հանդեպ երկակի վերաբերմունք [2, с. 396-397]:

Տաբուները տարբերակվում են ըստ վտանգավորության աստիճանի' անցանկալի լինելուց մինչև ծայրահեղ վտանգավոր: Ամեն մի անձ, ով հաղթահարելով արգելքները' հաղորդակից է դառնում տաբուին, այդ պահից հենց ինքն է ձեռք բերում վտանգավոր լինելու կնիքը, ինչպես սուր վարակիչ հիվանդը, որին անհրաժեշտ է անմիջապես մեկուսացնել, չեզոքացնել կամ ուղղակի ոչնչացնել: Նման պարագայում այդ անձի նկատմամբ ցանկացած դաժանություն, որպես կանոն, արդարացվում է, քանի որ խոսքը տաբուն պահպանող հասարակության հիմքերի խարխլման և ավելին' այդ հասարակության լինել կամ չլինելու մասին է:

Նևրոզի, ինչպես և տաբուի հիմնական արգելքը կպչելու վտանգն է, որից էլ ստեղծվել է նևրոզի անվանումը' կպչելու վախ (боязнь прикосновения - dilire de toucher): Ընդ որում, կպչելու ոչ միայն ձեռքով կամ մարմնով, այլ նաև փոխաբերական իմաստով. վտանգավոր է այն ամենը, ինչն ուղղում է միտքը դեպի արգելված երևույթը:

Կպչուն մտքերը չափազանց շարժունակ են, դրանք առարկայից առարկա, երևույթից երևույթ անվերջ տեղափոխման ունակություն ունեն' ամեն մի նոր երևույթ հայտարարելով «անհնարին»: Ի վերջո, «անհնարին» է դառնում կամ դրանով «վարակվում» է ամբողջ աշխարհը: Այսպիսի անսահմանության հատկանիշով են օժտված ինչպես տաբուն, այնպես էլ քննարկվող նևրոզը:

Կպչուն արգելքներն առօրյա կյանքում բերում են խստագույն սահմանափակումների: Սակայն կպչուն մտքերի որոշ մասը հնարավոր է հաղ-

128

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

թահարել հատուկ գործողությունների միջոցով (այսպես կոչված, կպչուն գործողություններով), որոնք իրենց էությամբ մաքրվելու, ներողամտություն հայցելու, պաշտպանվելու բովանդակություն ունեն: Ամենատարածված օրինակը նևրոզների դեպքում' ջրով մաքրվելու, անվերջ լվացվելու գործողությունն է (навязчивые умывания):

Հայոց ցեղասպանության տաբուացված երևույթի ընդլայնումն ակներև է, ընդ որում, ոչ միայն տարբեր երկրների կողմից ցեղասպանության փաստի ընդունման հետևանքով, այլև Թուրքիայի բոլոր պրոբլեմատիկ հարցերն իբրև այս մեկ' գլխավոր պրոբլեմի շարունակությունը դի-տարկելու հակվածությամբ: Այսպես, օրինակ, քրդական շարժումը Թուր-քիայում հաճախ մեկնաբանվում է իբրև Հայկական հարցի դրսևորում. չկա քրդական հարց, կա Հայկական հարց. իբրև թե հայերը, այս անգամ արդեն քրդերի կերպարանքով, փորձում են խարխլել թուրքական պետության հիմքերը: Թուրքագետ Ռուբեն Մել^ոնյանն անդրադարձել է Թուրքիայում լայն տարածում ստացած, այսպես կոչված, «էթնիկ հիվանդության»^: Թուրքական թերթերից մեկում տպագրված հետևյալ նախազգուշացումը երկրի քաղաքացիներին կարելի է որակել իբրև իրական վարակման վտանգ. «Նրանք, ովքեր այսօր հակահայկական կոչեր են անում, պետք է պատրաստ լինեն անակնկալների, քանի որ այն տեղանքների բնակիչները, ուր կոտորածներ են եղել, իրենց ծագման մաքրության հարցում վստահ չեն կարող լինել»1: Այսինքն' ամեն մի քրդի կամ թուրքի հայ լինելու վտանգ է սպառնում, ինչը չափազանց անցանկալի է այդ երկրում և նշանակում է կարիերայի ու անձնական կյանքի մասնակի կամ ամբողջական տապալում և ազգային ինքնագիտակցության վերին աստիճանի ծանր, ճգնաժամային փոփոխություն:

Մաքրման ծիսական գործողությունները նորանոր դրսևորումներ ունեն: Լրագրող Արտյոմ Երկանյանին թուրք արհեստավորի ուղղած խոսքերից' «Ես կմաքրեմ քո կոշիկները և իմ խիղճը», մինչև «Ներողություն, հայեր» կամ «Մենք բոլորս հայ ենք» մասսայական ակցիաները: Այդպիսի մաքրման գործողության օրինակ կարելի է համարել նաև հայկական տնե-

Мелконян Р, О проявлениях армянского происхождения в Турции. //www.noravank.am/rus/issues/detail.php

129

Լ.Եփրեմյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

րում բնակվող նոր տերերի երբեմն ընդգծված հյուրընկալ վերաբերմունքը հայերի նկատմամբ1. «Երբ մտա բանջարանոց ու մի ափ հող վերցնելով' տոպրակի մեջ լցրի, թրքուհին այլայլվեց, անմիջապես մի վարդ քաղեց, քնքշությամբ երկարեց ինձ: Հետո արագ-արագ լոլիկ, վարունգ, կանաչ պղպեղ հավաքեց, գոգս լցրեց: Անդրադարձա, որ նախանձի չար աչքից վախեցավ, մտածեց' բանջարանոցը կչորանա: Նույնիսկ հարցրեց.

ռ

- Ուրիշ որևէ բան չէի ք ուզի:

- Շատ շնորհակալ կլինեմ,- ասացի,- եթե ձեր եփած ծիրանի անուշից մի քիչ տաք, հորս տանեմ:

Թրքուհին ուրախացավ, շտապ տուն գնաց, փակ ամանով ծիրանի անուշ բերեց» [13]:

Հայերի ցեղասպանությունն առանձնանում է ոչ միայն իբրև մարդկության պատմության մեջ առաջին էթնոսպանդը, այն առանձնահատուկ է նաև իրագործման դաժանության աստիճանի տեսակետից: Մինչդեռ մասնագետները հիմնականում հակված չեն դիտարկել այս հանգամանքն իբրև Հայոց ցեղասպանությունը բնութագրող կարևորագույն հատկանիշ: Օրինակ, ցեղասպանագետ Հասմիկ Գրիգորյանը1 2 Եղեռնի 95-ամյակին նվիրված ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի երևանյան կոնֆերանսին իր զեկուցման մեջ խոսում էր համայն մարդկությանը բնորոշ փսիխոզի, անասնական բնազդների նույնանման դրսևորումների մասին, որոնք որոշակի իրավիճակում բոլոր ժողովուրդների մեջ ի հայտ են գալիս բացարձակ նույն կերպով [14]:

Սակայն ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ, քանի որ այն ոչ միայն չի բացահայտում Հայոց ցեղասպանության խորքային պատճառները, այլև հակառակը' քողարկում է դրանք: Փաստ է, որ ամբողջ մարդկության ձեռքերը չեն թաթախված էթնոցիդի արյան մեջ, և դա բացատրվում է ոչ թե որոշակի պայմանների առկայությամբ, այլ տվյալ հանրությունը կազմավորող հոգեկերտվածքի ռացիոնալ և իռացիոնալ մեխանիզմների ներգործությամբ:

Տաբուի կարևորագույն հատկանիշն այն է, որ վախը տաբուացված երևույթի հանդեպ ներառում է միանգամից երկու հակառակ (ամբիվա-

1 Բարյացակամությունը, ավելի շուտ, բացառություն է, գերիշխում է թշնամական վերաբերմունքը:

2 ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող:

130

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Լ. Եփրեմյաե

լենտ) մղում' աստվածացում և ծայրահեղ նվաստացում: Ըստ Վունդտի' հստակ գործում է հետևյալ մեխանիզմը. որևէ երևույթի հանդեպ պաշտամունքի հաղթահարման հետևանքով այն արժանանում է քամահրանքի կամ զզվանքի, սակայն անգիտակցաբար փոխակերպված ձևով ներառում է նույն երևույթի հանդեպ անցյալում եղած պաշտամունքի, աստվածացման զգացողությունը [2, с. 386]:

Դիտարկենք մի պարզ օրինակ. 10 տարեկան Անահիտը, որը հաճախում է նկարչական ստուդիա, մեծ սիրով ու պաշտամունքի հասնող զգացողությամբ պատկերել էր հանրահայտ Winx ակումբի մուլտհերոսուհի Ստելլային: Սակայն որոշ ժամանակ անց, հաղթահարելով այդ վերաբերմունքը, նա մոտենում է սենյակում կախված նկարին և փոխանակ պոկի-հանի այն, ցուցադրաբար խզբզում է: Երկակի վերաբերմունքն ակներև է. պաշտամունքը վերածվել է ատելության, բայց ոչ անտարբերության:

Եթե փորձենք տեղափոխել այս բնորոշումը ցեղասպանագիտություն, ապա առանց դժվարության կգտնենք այն երևույթը, որը ժամանակակից Թուրքիայում հենց այդպիսի վերաբերմունքի է արժանանում: Դա ոչ այնքան «հայկական տաբու»-ն է, որքան ավելի խորքային մի հասկացություն: Խոսքը «հայ»-ի մասին է' այն ծայրահեղ քամահրանքի արժանացած առեղծվածային ֆենոմենի, որը թուրքական միջավայրում իրականում առաջացնում է ամբիվալենտ վերաբերմունք' ներառելով նաև հակառակ զգացողություն: Սակայն սա արդեն առանձին ուսումնասիրության թեմա է:

Դեկտեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ФрейдЗ, О психоанализе // Я и Оно. М.-Харьков, 1998.

2. Фрейд З, Тотем и табу // Зигмунд Фрейд. Я и Оно. М.-Харьков, 1998.

3. Սաֆրաստյան Ռ, Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության երկու ծրագիր (1876 և 1915), ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2007:

4. Fein N, Denying Genocide: from Armenia to Bosnia: A lecture delivered at the London School of Ekonomics and Politikal Science on 22 January 2001. - London School of Ekonomics and Politikal Science: Occasional Papers in Comparative and International Politics 1, London: Department of Government, [2001].

5. Ինսել Ա, Մարան Մ, Երկխոսություն հայկական տաբուի շուրջ, Եր., 2010:

6. Шутценбергер А, Синдром предков, М., 2001.

131

ԼԵփրեմյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

7. Freud, S, The “Uncanny”, S.E., XYII, London, Hogarth.

8. Каждая вода находит свою расщелину (публикация Ж.Исраелян).Ц Газета “Еркрамас”, 25.01.2009.

9. Основополагающие правовые требования западного армянства. Сборник научных докладов (Международная научно-практическая конференция. 18-19 апреля, 2008г.), М., 2009.

10. Ханбабян А, Время строить свой дом (память о геноциде будет жить вечно, но она не должна формировать психологию грядущих поколений). // “Ноев Ковчег”, июль 2005.

11. Տ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Առաջնորդ Գուգարաց թեմի, «Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան», ԱԶԳ օրաթերթ, #9, 12-09-2009: Տե ս նաև http: //akunq.net/am/2010/02/27.

12. ЕрканянА, Армянин Девлет Бахчели // “Новое Время”, 05.10.10.

13. Գարագաշյան Մ., Ծաղկանշով տունը // Ժամկոչյան Հակոբ, «Հիշատակ մնացողներին», Եր., 2003:

14. Grigoryan H, The Main Motivation of the Large-Scale Participation in Genocides. The case of the Armenian genocide. // Cultural genocide, International Conference, Yerevan, April 20, 2010.

«АРМЯНСКОЕ ТАБУ» В ТУРЦИИ:

ПОПЫТКА ПСИХОАНАЛИТИЧЕСКОГО ЭКСКУРСА

Лилит Епремян

Резюме

В статье с психоаналитических позиций рассматриваются особенности «армянского табу» в Турции. В вопросе соответствия табуированной темы Геноцида всеобщим принципам табу рассматриваются как совпадения, так и противоречия. Последние касаются глубоко осознаваемых (а не загадочных) причин табуирования, которые в конечном итоге приводят к вопросу притязаний армян. Однако даже такая серьезная угроза для турецкого общества не останавливает процесс преодоления «армянского табу», поскольку табу есть требование совести, а «армянское табу», напротив, направлено против этой важнейшей составляющей человеческой личности. Это приводит к болезненным явлениям в турецкой идентичности, которая закрепляет преступление геноцида как норму, где зверское, животное начало побеждает в человеке Человека.

132

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.