Научная статья на тему 'ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)'

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ) Текст научной статьи по специальности «Психологические науки»

CC BY
112
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ЭМОЦИОНАЛЬНЫЙ ИНТЕЛЛЕКТ / ЭМПАТИЯ / САМОРЕГУЛЯЦИЯ ЭМОЦИЙ / ИДЕНТИФИКАЦИЯ / ЭМОЦИОНАЛЬНАЯ ОСВЕДОМЛЕННОСТЬ / САМОМОТИВАЦИЯ / EMOTIONAL INTELLIGENCE / EMPATHY / SELF-REGULATION OF EMOTIONS / IDENTIFICATION / EMOTIONAL AWARENESS / SELF-MOTIVATION / հուզական ինտելեկտ / ապրումակցում / սեփական հույզերի կառավարում / նույնականացում / հուզական տեղեկացվածություն / ինքնամոտիվացիա

Аннотация научной статьи по психологическим наукам, автор научной работы — Սևումյան Արմինե

Կառավարչական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլև դրանք իրականացնող անձի հոգեբանական որակներով: Այսպիսով, խոսելով ղեկավարի հոգեբանական կարևոր որակների մասին՝ հանգում ենք հետևյալին՝ կառավարչական գործունեությունը պահանջում է հոգեբանական մեծ ներուժ, որն իր ազդեցությունն է գործում ղեկավարի գործունեության արդյունավետության վրա: Հոգեբանական պահանջվող կամ ցանկալի որակները մի կողմից լուծում են գործունեության արդյունավետության խնդիրը, մյուս կողմից՝ ղեկավարի մասնագիտական անձնային զարգացման խնդիրը: Համապատասխան հոգեբանական որակների առկայության կամ դրանց զարգացման ներուժի դեպքում կառավարչական գործունեությունը նպաստում է ղեկավարի լիարժեք ինքնաիրականացմանը, աշխատանքային գործունեությանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ANALYSIS OF THE INDICATORS OF EMOTIONAL INTELLIGENCE IN MANAGERS (ON THE EXAMPLE OF THE REPUBLIC OF ARTSAKH)

The effectiveness of management is due not only to professional skills, but also to the psychological quality of person. Thus, speaking about the psychological qualities of the manager, we come to the following: management work requires a great psychological ability that affects the effectiveness of the leader. The required or desirable qualities in psychological terms solve on the one hand the problem of efficiency, and on the other - the problem of professional and personal development of the manager. In case of adequate psychological qualities or opportunities for their development, management activity contributes to the full self-realization of the head and his work.

Текст научной работы на тему «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)

ԱՐՄԻՆԵ ՍԵՎՈՒՄՅԱՆ

Կառավարչական պաշտոնների հիմնական ընդհանրությունը, անկախ գործունեության ոլորտից, աշխատանքի իրականացումն է մարդ-մարդ համակարգում: Այս համակարգի աշխատանքը ենթադրում է ոչ միայն

մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետում, այլ նաև հոգեբանական որոշակի որակների առկայություն՝ գործունեությունն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար: Արցախի Հանրապետությունում ղեկավարների ընտրության գործընթացը հիմնականում հենված է մասնագիտական գիտելիքների և հմտությունների, աշխատանքային փորձի վրա, թեպետ ժամանակակից աշխարհը ղեկավարին դիտարկում է իբրև այնպիսի մասնագետ, ով համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին ոչ միայն մասնագիտական, այլև հոգեբանական որակների առկայության տեսանկյունից:

Ղեկավարի ընտրությունը պահանջում է համակարգային մոտեցում, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում անձի հոգեբանական դիմանկարը: Կառավարչական պաշտոնների գնահատման միջոցով բացահայտվում են տվյալ պաշտոնին համապատասխանող անձին ներկայացվող հոգեբանական պահանջները: Ակնհայտ է, որ միևնույն մասնագիտական կարողություններ ունեցող անձինք կառավարչական գործունեությունն իրականացնում են տարբեր կերպ և արդյունավետությամբ: Ժամանակակից կառավարման և հոգեբանական

տեսություններում հաճախ է քննարկվում անձի դերակատարության հարցը:1

Արցախի Հանրապետությունում հասարակության մեջ բազմիցս արծարծվում է մասնագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին հոգեբանական համապատասխանության հիմնահարցը: Նշելով, որ աշխատանքային գործունեության մեջ մասնագիտական գիտելիքների և հմտությունների առկայությունը բավարար չէ, և անհրաժեշտ են համապատասխան հոգեբանական որակներ, որոնց զուգակցումն կապահովվի ղեկավարի գործունեության արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի հանրապետությունում ղեկավար պաշտոնի նշանակման հարցում իրականացվի նաև մասնագիտական հոգեբանական ընտրություն, որը հնարավորություն կընձեռնի բացահայտել մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հոգեբանական որակները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ղեկավարների ընտրության գործընթացում կարևոր փուլերից է համարվում թեստավորումը, թեստային մեթոդիկաների ցուցանիշների հարաբերակցության վերլուծությունը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հաստատել մի մեթոդիկայի թեստավորման արդյունքները մյուսի միջոցով, նաև բացահայտվում է հետազոտվողների ամբողջական դիմանկարը, մեր կողմից իրականացվել է հետազոտական վերլուծական աշխատանք: Ուսումնասիրության համար կիրառվել է Ն.Հոլի

հուզական ինտելեկտի հարցարանը, հետազոտվողների քանակը՝ 47 մարդ: Որպես հետազոտության օբյեկտ ընտրել ենք Ահ պաշտոնատար անձանց: Հետազոտությանը մասնակցել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը, պատգամավորները, պետական նախարարը, կառավարության անդամները, ԱՀ նախագահի աշխատակազմի աշխատողներ, ստորաբաժանման ղեկավարներ:

1 Ռուբեն Աղուզումցյան, Լաուրա Պետրոսյան, Սոնա Պողոսյան, Անի Խաչատրյան,Կառավարիչների հոգեբանական ընտրության գործընթացի առանձնահատկությունները, Երևան 2016թ.:

419

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Հետազոտության նպատակն է, պարզաբանել ԱՀ ղեկավարների և պաշտոնյաների հուզական ինտելեկտը, մատնանշել ղեկավարների հուզական տեղեկացվածության, սեփական հույզերի կառավարման, ինքնամոտիվացիայի, ապրումակցման և այլ մարդկանց հուզերի ճանաչման գործոնների զարգացման մակարդակը, բացահայտել ԱՀ ղեկավար անձի՝ փոխհարաբերությունները հասկանալու ընդունակությունը, որը դրսևորվում է հույզերում, ինչպես նաև որոշումներ ընդունելու հիման վրա հուզական ոլորտը կառավարելու ունակությունը: «Հուզական ինտելեկտ» հասկացությունը մշակվել է այնպիսի հեղինակների կողմից, ինչպիսիք են Է.Թորնդայկը (Thorndike, 1920), Ջ.Գիլֆորդը (Guilford, 1967), Հ.Այզենկը (Айзенк, 1995): Նշենք՝ հուզական ինտելեկտն առավել հանգամանալից ուսումնասիրել է Հ.Գարդները, ով բազմաթիվ ինտելեկտների տեսության շրջանակներում բնութագրել է ներանձնային և միջանձնային ինտելեկտը (Gardner, 1983): Նրա կողմից այս հասկացության մեջ ընդգրկված ընդունակություններն անմիջականորեն առնչվում են հուզական ինտելեկտին: Հուզական ինտելեկտը կամ հուզական կոմպետենտությունն իր մեջ միավորում է անձի՝ արդյունավետ շփման հնարավորությունը՝ շրջապատողների հույզերը հասկանալու և նրանց հուզական վիճակին հարմարվելու հաշվին: Անձի մասնագիտական հաջողությունները,

անկասկած, կապված են գիտելիքների, հմտությունների և կարողությունների, ընդհանուր զարգացվածության, այսինքն՝ ինտելեկտի հետ: Սակայն դեպքերի մեծ մասում ընդհանուր ինտելեկտի բարձր մակարդակը բավարար չի լինում: Հուզական ինտելեկտը սոցիալական ինտելեկտի մասին գաղափարների զարգացման արդյունք է:

Գիտական գործածության մեջ «հուզական ինտելեկտ» հասկացությունը ներմուծվել է 1990 թվականին ամերիկացի հոգեբաններ Պիտեր Սոլովեյի և Ջոն Մեյերի կողմից, ովքեր էլ մշակել են հուզական ինտելեկտի առաջին մոդելը: Հուզական ինտելեկտի ներքո հեղինակները հասկանում էին սեփական և այլոց զգացմունքներին ու հույզերին հետևելու, դրանք տարբերակելու և այդ տեղեկատվությունը, մտածողությունն ու գործողություններն ուղղորդելու համար օգտագործելու ընդունակությունը:1

Հուզական տեղեկատվության մշակման հետ կապված ընդունակությունների վերլուծությունը թույլ տվեց Պիտեր Սոլովեյին և Ջոն Մեյերին առանձնացնել չորս բաղադրիչներ, որոնք անվանվեցին «ճյուղեր»: Այդ բաղադրիչները դասավորվում են որպես աստիճանակարգ, որի մակարդակները, ըստ հեղինակների, յուրացվում են աստիճանաբար օնտոգենեզի ընթացքում:

Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր բաղադրիչ վերաբերում է ինչպես անձի սեփական հույզերին, այնպես էլ այլ մարդկանց հույզերին:

Հույզերի նույնականացումը իր մեջ ընդգրկում է մի շարք փոխկապակցված ընդունակություններ, ինչպիսիք են հույզերի ընկալումը (այսինքն՝ հույզերի գոյության բուն փաստը նկատելու ընդունակությունը), դրանց նույնականացումը, համապատասխան դրսևորումը, իրական և շինծու հույզերի տարբերակումը:

Հույզերի դերը մտածողության և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար իր մեջ ընդգրկում է կարևոր իրադարձությունների վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար հույզերի օգտագործման, հույզեր առաջացնելու ընդունակությունը, որոնք նպաստում են խնդիրների լուծմանը, տրամադրության տատանումները որպես խնդրի նկատմամբ տարբեր տեսանկյունների վերլուծության միջոց օգտագործելը:

1 Фетискин. Н. П., Козлов В. В., Мануйлов Г. М., Социально-психологическая диагностика развития личности и малых групп, М., изд-во института психотерапии, 2002, с. 490.

420

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Հույզերի հասկացումը հույզերի համադրությունները, դրանց միջև կապերը, մեկ հույզից մյուսին անցումները, հույզերի պատճառները հասկանալու ընդունակությունը, հույզերի մասին խոսքային տեղեկությունը:

Հույզերի կառավարումը' հույզերի վերահսկման, բացասական հույզերի ուժի նվազեցման, սեփական հույզերի գիտակցման ընդունակությունը, հուզականորեն հագեցած խնդիրների լուծման ընդունակությունը՝ առանց դրանց հետ կապված բացասական հույզերը ճնշելու: Նպաստում է անձնային աճին և միջանձնային հարաբերությունների լավացմանը1 2:

Այս մոդելի հիման վրա մշակվել է Դ. Գոուլմանի մոդելը: 1995 թվականին հրատարակված նրա «Հուզական ինտելեկտ» գիրքը նոր ազդակ հանդիսացավ հիմնախնդրի ուսումնասիրության համար (Goleman, 1995): Դ. Գոուլմանը վերը նշված հեղինակների կողմից առանձնացված բաղադրիչներին ավելացրել է այնպիսի որակներ, ինչպիսիք են խանդավառությունը, համառությունն ու սոցիալական հմտությունները : Առավել տարածված մոդելներից մեկն էլ Ռ. Բառ-Օնի

հայեցակարգն է, որում հուզական ինտելեկտը սահմանվում է որպես հուզական և սոցիալական բանիմացությունների, ընդունակությունների և գիտելիքների ամբողջականությունը, որն ապահովում է շրջապատող մարդկանց հետ հաջող փոխազդեցություն, ինչպես նաև տարբեր կենսական իրավիճակների հաղթահարում [Bar-On, 2006]:

Հետազոտության արդյունքներից պարզվում է, որ ԱՀ ղեկավարների հուզական ինտելեկտի բաղադրիչներից ցածր արտահայտվածություն ունի սեփական հույզերի կառավարումը, (ընդհանուրը՝ 464 միավոր) որը թույլ է տալիս ենթադրել, որ ղեկավարների հուզական ճկունությունը թույլ է արտահայտված, այլ կերպ ասած՝ սեփական հույզերի կամային կառավարման ընդունակությունը թույլ է զարգացած: Կառավարչական գործունեությանը բնորոշ սթրեսային

իրավիճակներում սեփական հույզերի կառավարման ցուցանիշի ցածր դրսևորվածությունը կարող է հանգեցնել խառնաշփոթի, կողմնորոշվելու անկարողության, որը, կարելի է ենթադրել, երբեմն լրացվում է փորձի միջոցով:

Հետազոտական խմբում միջին դրսևորվածություն ունի ինքնամոտիվացիայի ցուցանիշը, (ընդհանուրը՝ 516 միավոր) որն իրենից ենթադրում է սեփական վարքի կառավարում՝ հույզերի կառավարման հաշվին:

Հուզական ինտելեկտի մյուս բաղադրիչների՝ հուզական տեղեկացվածության, ապրումակցման, այլ մարդկանց հույզերի ճանաչման ցուցանիշները գտնվում են բարձր մակարդակում:

Հուզական տեղեկացվածության ցուցանիշի բարձր արտահայտվածությունը (ընդհանուրը՝ 596 միավոր) վկայում է, որ ղեկավարները բոլոր իրավիճակներում են կարողանում հասկանալ և գիտակցել սեփական հույզերը, գիտակցում են իրենց ներքին հոգեկան վիճակները:

Ապրումակցումն իրենից ենթադրում է այլ մարդկանց հույզերի հասկացում, այլ մարդու հուզական վիճակը հասկանալու կարողություն, ինչպես նաև օգնություն ցույց տալու պատրաստակամություն: Այն մարդու հուզական վիճակն ըստ դիմախաղի, ժեստերի, խոսքի երանգի, մարմնի դիրքի հասկանալու կարողությունն է: Ապրումակցման բարձր մակարդակի դրսևորվածությունը (ընդհանուրը՝ 610 միավոր) դիտարկելիս պարզում ենք՝ թեպետ ղեկավարները ոչ միշտ են հակված հասկանալու դիմացինի հուզական ապրումները, սակայն կառավարչական

1 Люсин Д. В., Ушаков Д. В., Социальный интеллект: Теория, измерение, исследования. М., Институт психологии РАН, 2004.

2 Гоулман Д., «Эмоциональный интеллект. Почему он может значить больше, чем IQ» 2013, 538с.

421

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

գործունեության տեսանկյունից ապրումակցման բարձր ցուցանիշը չի կարելի համարել գործունեության համար նպաստավոր պայման:

Իսկ այլ մարդկանց հույզերը ճանաչելու ցուցանիշների բարձր մակարդակից (ընդհանուր՝ 596 միավոր) կարելի է ենթադրել, որ ղեկավարները հիմնականում կարողանում են ազդել այլ մարդկանց հուզական վիճակների վրա: Ընդգծենք՝ այլ մարդկանց հուզական վիճակների վրա ազդեցությունն արդյունավետ կառավարելու պայմաններից մեկն է:

Այսպիսով Արցախի Հանրապետության թվով 47 ղեկավար անձանց մոտ՝ հուզական ինտելեկտի ցածր ցուցանիշը գրանցված է 7 ղեկավարի մոտ, միջին ցուցանիշը՝ 32 ղեկավարի մոտ, բարձր ցուցանիշը՝ 10 ղեկավարի մոտ:

Հուզական ինտելեկտի ցածր մակարդակը (թվով 7) նշանակում է, որ տվյալ ղեկավարը չի կարողանում գործ ունենալ իր և այլ մարդկանց հուզական վիճակների հետ, տեղեկացված չէ իր հուզական ապրումների մասին, չի կարողանում կառավարել ինչպես իր սեփական հույզերը, այնպես էլ ուրիշներինը:

Հուզական ինտելեկտի միջին մակարդակը (թվով 32) նշանակում է, որ ղեկավարները և պաշտոնյաները մասամբ են կարողանում գիտակցել և հասկանալ իրենց հույզերը. իրենց հույզերի մասին ավելի քիչ տեղեկություն ունեն: Որոշ իրադրություններում կարող են դժվարությամբ հասկանալ ուրիշ մարդկանց հուզական դրսևորումները:

Հուզական ինտելեկտի ցուցանիշի բարձր դրսևորվածությունը(թվով 10) նշանակում է, որ ղեկավար անձինք բավական տեղեկացված են իրենց հուզական վիճակների մասին, կարողանում են գիտակցել և հասկանալ իրենց հույզերը, կառավարել դրանք, ինչպես նաև կարողանում են հասկանալ ուրիշ մարդկանց հույզերը, կարեկցել, աջակցել նրանց, կարողանում են կառավարել ուրիշների հույզերը:

Այսպիով ԱՀ ղեկավարների և պաշտոնյաների հուզական ինտելեկտի ցուցանիշը գտնվում է միջին մակարդակում, այսինքն՝ նրանք մասամբ են կարողանում կառավարել հույզերի և զգացմունքների դրսևորումը, սակայն լավ հասկանում են ուրիշ մարդկանց հուզական դրսևորումները:

Երկար ժամանակ համարվել է, որ մեր զգացած և արտահայտած հույզերն անհրաժեշտ է վերահսկել, և շատ կարևոր է հետևել դրանց՝ իրականացնելով աշխատանքային գործունեություն, առավել ևս՝ եթե այն կապված է մարդկանց կառավարելու հետ: Համարվում էր, որ աշխատավայրում հույզերն արտահայտելը մասնագիտական չէ: Սակայն հիմնախնդրի վերաբերյալ տեսական և գործնական մոտեցումների վերլուծությունից, պարզվում է, որ երկրում հուզական ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող ղեկավարների և պաշտոնյաների համար հույզերը ոչ միայն կարևոր են, այլ նաև պարտադիր՝ ճիշտ որոշումներ ընդունելու, բարդ իրավիճակից դուրս գալու, փոփոխությունները հաղթահարելու և հաջողության հասնելու համար:

Այսպիսով ԱՀ ղեկավարների և պաշտոնյաների հուզական ինտելեկտի բարձր արտահայտվածությունն առավել պետք է կարևորվի, քանի որ ժամանակակից կառավարչական գործունեությունը ղեկավար անձին ներկայացնում է ինչպես իր, այնպես էլ դիմացինի հուզական վիճակները հասկանալու, կառավարելու ընդունակությունների զարգացվածություն:

422

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Արմինե Սևումյան

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՑՈՒՆ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)

Բանալի բառեր' հուզական ինտելեկտ, ապրումակցում, սեփական հույզերի կառավարում, նույնականացում, հուզական տեղեկացվածություն, ինքնամոտիվացիա

Կառավարչական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլև դրանք իրականացնող անձի հոգեբանական որակներով: Այսպիսով, խոսելով ղեկավարի հոգեբանական կարևոր որակների մասին՝ հանգում ենք հետևյալին՝ կառավարչական գործունեությունը պահանջում է հոգեբանական մեծ ներուժ, որն իր ազդեցությունն է գործում ղեկավարի գործունեության արդյունավետության վրա: Հոգեբանական պահանջվող կամ ցանկալի որակները մի կողմից լուծում են գործունեության արդյունավետության խնդիրը, մյուս կողմից՝ ղեկավարի մասնագիտական և անձնային զարգացման խնդիրը: Համապատասխան հոգեբանական որակների առկայության կամ դրանց զարգացման ներուժի դեպքում կառավարչական գործունեությունը նպաստում է ղեկավարի լիարժեք ինքնաիրականացմանը, և աշխատանքային գործունեությանը:

Armine Sevumyan

ANALYSIS OF THE INDICATORS OF EMOTIONAL INTELLIGENCE IN

MANAGERS (ON THE EXAMPLE OF THE REPUBLIC OF ARTSAKH)

Keywords: emotional intelligence, empathy, self-regulation of emotions, identification, emotional awareness, self-motivation

The effectiveness of management is due not only to professional skills, but also to the psychological quality of person. Thus, speaking about the psychological qualities of the manager, we come to the following: management work requires a great psychological ability that affects the effectiveness of the leader. The required or desirable qualities in psychological terms solve on the one hand the problem of efficiency, and on the other - the problem of professional and personal development of the manager. In case of adequate psychological qualities or opportunities for their development, management activity contributes to the full self-realization of the head and his work.

Армине Севумян

АНАЛИЗ ПРОЯВЛЕНИЙ ЭМОЦИОНАЛЬНОГО ИНТЕЛЛЕКТА РУКОВОДИТЕЛЕЙ (НА ПРИМЕРЕ РЕСПУБЛИКИ АРЦАХ)

Ключевые слова: эмоциональный интеллект, эмпатия, саморегуляция эмоций, идентификация, эмоциональная осведомленность, самомотивация

Эффективность управленческой деятельности обусловлена не только профессиональными навыками, но и психологическими качествами человека, реализующего их. Говоря о психологических качествах руководителя, мы приходим к следующему: управленческая работа требует большой психологической способности, которая влияет на эффективность деятельности лидера. Требуемые или желательные в психологическом плане качества, с одной стороны, решают проблему эффективности, а с другой – проблему профессионального и личностного развития руководителя. В случае адекватных психологических качеств или возможностей для их развития управленческая деятельность способствует полной самореализации руководителя и его трудовой деятельности.

423

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.