Научная статья на тему 'Աբխազիան Թուրքիայի ռազմավարական շահերի համատեքստում'

Աբխազիան Թուրքիայի ռազմավարական շահերի համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
316
73
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գրիգոր Արշակյան, Արման Եւիազարյան

Ռազմավարական տեսանկյունից Թուրքիան հասարակական-տնտեսական կրոնական կապերի ամրապնդման, Կովկասի թուրքական էթնոքաղաքական հաստատման գործընթացում քաղաքական-տնտեսական հենակետ ստեղծելու համար առաջին հերթին հենվում է աբխազական հզոր համայնքի համագործակցության օգնության վրա: Այս համատեքստում հարկ է նշել Թուրքիայի չերքեզական համայնքի գործոնը, որը բավական շոշափելի աջակցություն է ցուցաբերել աբխազներին վրաց-աբխազական պատերազմում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Абхазия, с ее особым местом в черноморском бассейне и в кавказском регионе, имеет важное значение для Турции со стратегической и экономической точек зрения. Руководство этой страны проводит последовательную политику в деле внедрения и расширения турецких культурных элементов в Абхазии. В своей стратегии, нацеленной на укрепление экономических и общественно-культурных связей, создание политико-экономической базы в процессе турецкого этнополитического укрепления на Кавказе, Турция прежде всего опирается на сотрудничество и поддержку мощной абхазской общины: в Турции (преимущественно в восточной и западной Анатолии) проживает около 2 млн. выходцев с Северного Кавказа.В этом контексте надо отметить фактор черкесской общины Турции, которая оказала довольно ощутимую поддержку абхазцам во время грузино-абхазской войны. Наряду с этим, конфликт, начавшийся 14 августа 1992г. со вводом грузинских войск в Абхазию, поставил Турцию перед сложным выбором. С одной стороны, Турция придавала большое значение Грузии в осуществлении своей южно-кавказской политики, с другой – сразу после начала грузино-абхазского противостояния в Турции была зарегистрирована беспрецедентная активность деятельности абхазской и черкесской общин.

Текст научной работы на тему «Աբխազիան Թուրքիայի ռազմավարական շահերի համատեքստում»

ԱԲԽԱԶԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Գրիգոր Արշակյան* ** Արման Եւիազարյան'*

Ռազմավարական տեսանկյունից Թուրքիան հասարակական-տնտեսական և կրոնական կապերի ամրապնդման, Կովկասի թուրքական էթնոքաղաքական հաստատման գործընթացում քաղաքական-տնտեսական հենակետ ստեղծելու համար առաջին հերթին հենվում է աբխազական հզոր համայնքի համագործակցության և օգնության վրա: Այս համատեքստում հարկ է նշել Թուրքիայի չերքեզական համայնքի գործոնը, որը բավական շոշափելի աջակցություն է ցուցաբերել աբխազներին վրաց-աբխազական պատերազմում:

Վրաց-աբխազական պատերազմը և թուրքական գործոնը

Պաշտոնական Անկարան վրաց-աբխազական հակամարտության սկսվելուն պես բավական դժվարին կացության մեջ էր հայտնվել: Մասնավորապես, 1992թ. օգոստոսի 14-ին վրացական զորքերի Աբխազիա ներխուժմամբ սկսված հակամարտությունը Թուրքիային կանգնեցրել էր դժվարին երկընտրանքի առջև: Մի կողմից, Թուրքիան հարավկովկասյան իր քաղաքականությունն իրականացնելիս մեծ կարևորություն էր տալիս Վրաստանին, մյուս կողմից' վրաց-աբխազական հակամարտության սկսվելուն պես' Թուրքիա-յում աննախադեպ ակտիվացավ աբխազական և չերքեզական համայնքների գործունեությունը [1, p. 287]:

Տարիների ընթացքում Թուրքիայում ձևավորվել էր ազդեցիկ հյուսիսկով-կասյան համայնք: Այստեղ բնակվում են մոտ 40 հյուսիսկովկասյան ժողո-վուրդներ' աբխազներ, կաբարդիններ, դաղստանցիներ, ինգուշներ, չեչեններ և այլք, և այս բոլոր ժողովուրդներին անվանում են «չերքեզներ», որոնք իրենք իրենց սովորաբար անվանում են ադիգեյներ: 1990-ականների սկզբներին, ըստ

* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ:

** Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ:

15

ԳԱրշակյան, ԱԵրիազարյան

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ոչ պաշտոնական տվյալների, Թուրքիայում աբխազական սփյուռքը կազմում էր մոտ 500-700 հազար, իսկ ընդհանուր առմամբ այստեղ բնակվում էր մոտ 2 մլն հյուսիսկովկասցի, որոնք մեծ մասամբ բնակվում են արևմտյան և կենտրոնական Անատոլիայում [2, p. 111]։

1992թ. Կովկասյան մշակութային միության նախաձեռնությամբ 20 այլ կազմակերպությունների հետ ստեղծվեց դաշնային մարմին' Կովկասյան միությունը (Kafkas Dernegi), որը շուտով ընդլայնվեց և 23 մասնաճյուղերով վերանվանվեց Կովկասյան մշակութային միություն (Kafkas Kiiltur Dernegi): Այն Թուրքիայում հյուսիսկովկասցիների ամենաազդեցիկ կառույցն է մինչ օրս [3, p. 4-5]:

Հյուսիսկովկասյան համայնքը վրաց-աբխազական հակամարտության ընթացքում ակտիվ լոբբիստական գործունեություն էր տանում ոչ միայն Թուրքիայի հասարակական-քաղաքական, այլև հասարակության լայն շրջանակներում: Հաջող լոբբիստական գործունեության շնորհիվ Թուրքիայում գործող Կովկասաբխազական համերաշխության կոմիտեն ստացավ Թուրքիայի տարբեր քաղաքական կուսակցությունների աջակցությունը: 1992թ. հոկտեմբերին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) թեժ քննարկումներ ծավալվեցին մի կողմից' աբխազներին, մյուս կողմից' վրացական իշխանություններին աջակցող պատգամավորների միջև: Այս քննարկումների արդյունքում Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ձեռք բերվեց փոխզիջում: Թուրքիան աբխազներին և վրացիներին հումանիտար օգնություն էր ցուցաբերելու հավասարապես: Այս հանգամանքը վկայում է, որ Թուրքիայում ձևավորված աբխազ էթնիկ համայնքը խորհրդարանում լոբբիստական գործունեության ճանապարհով կարողացավ ազդել Հարավային Կովկասում թուրքական քաղաքականության վրա [4, p. 33]:

Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները չէին խոչընդոտում Թուրքիայում բնակվող աբխազական և չերքեզական համայնքներին աջակցել աբխազներին, ինչն անհանգստացնում էր պաշտոնական Թբիլիսիին [5, c. 146]: Աբխազական համայնքի ակտիվ գործունեության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ 1992-1993թթ. Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան մի քանի անգամ այցելեց Թուրքիա, ու, թեև երբեք Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ընդունելության չարժանացավ, այնուամենայնիվ, աբխազական լոբբիի ակտիվ ազդեցության արդյունքում Թուրքիայի հասարակական կարծիքի զգալի մասն իր աջակցությունը հայտնեց Աբխազիային [6, p. 195]: Այս ամենը չէր կարող չանհանգստացնել վրացական իշխանություններին, ինչն իր ազդեցությունն էր թողնում թուրք-վրացական հարաբերությունների վրա:

Թեև վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Թուրքիայի հասա-

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԳԱրշակյաե, Ա.Եղիազարյաե

րակության մեծ մասի համակրանքն աբխազների կողմն էր, այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան միշտ էլ հանդես էր գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին, և 1992թ. հոկտեմբերի 13-ին ԹԱՄԺ-ը հանդես եկավ Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին հայտարարությամբ [7, s. 12]:

Ըստ էության, վրաց-աբխազական հակամարտությունում Թուրքիայի ներգրավմամբ էականորեն շահագրգռված էին թե վրացական և թե աբխազական կողմը, ինչը վրաց-աբխազական հակամարտությունում Թուրքիային տալիս էր շատ շահեկան դեր:

Ինչպես վերը նշվեց, Թուրքիայի հյուսիսկովկասյան համայնքը շոշափելի դեր է ունեցել Աբխազիայի համար վրաց-աբխազական հակամարտությունում: Վրացական զորքերի Աբխազիա ներխուժումից 2 օր անց' 1992թ. օգոստոսի 16-ին Կովկասյան միության (Kaf-Der) նախաձեռնությամբ Ստամբուլում և Անկարայում կազմակերպվեցին հզոր ցույցեր' ընդդեմ վրացական զորքերի Աբխազիա ներխուժման և Թուրքիայի կառավարության պասիվ դիրքորոշման: Ցույցերին մասնակցում էին հազարավոր հյուսիսկովկասցիներ [8, էջ 45]: Հյուսիսկովկասցիները մի ակնթարթում դարձան քաղաքական գործոն Թուր-քիայում, իսկ Կովկասյան միությունը սկսեց ակտիվ լոբբիստական քաղաքականություն վարել, որն ուղղված էր Թուրքիայի և Ռուսաստանի դեմ:

1992թ. օգոստոսի 22-ին Թուրքիայի հյուսիսկովկասյան կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ' դատապարտելով Վրաստանի ներխուժումն Աբխազիա: Առաջին անգամ չերքեզական համայնքը հանդես եկավ որպես միասնական ուժ: Հյուսիսկովկասյան կազմակերպությունների նախաձեռնությամբ ոչ միայն հարյուրավոր կամավորներ մեկնում էին Աբխազիա և պայքարում ընդդեմ վրացական զորքերի, այլ նաև մեծ չափերի դրամական և պարենային օգնություն էր ցուցաբերվում Աբխազիային: Դրան հաջորդեց 1992թ. օգոստոսին ադիգեյների և աբխազների միջազգային միության նախագահ Յուրի Կալմիկովի հայտարարությունը, որտեղ նա նախազգուշացնում էր Վրաստանի ղեկավար Էդ.Շևարդնաձեին, որ եթե Վրաս-տանը սկսի համընդհանուր զորահավաք, ապա, ի պատասխան դրա, նա կոչ կանի հյուսիսկովկասցիների համայնքին զինվել ընդդեմ վրացիների [9]:

Ինչպես վերը նշվեց, Թուրքիայի հասարակության մեծ մասը համակրանքով էր վերաբերվում աբխազներին: Այս համատեքստում հիշատակման է արժանի այն, որ, ըստ որոշ տվյալների, թուրքական հետախուզությունը և պանթուրքիստական կազմակերպությունները նույնպես մասնակցել են վրաց-աբխազական հակամարտությանը: Մասնավորապես' Թուրքիայի տարած-

17

ԳԱրշակյաե, ԱԵդիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

քում, թուրքական հետախուզության և պաեթուրքիստակաե կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ ձևավորվում էին կամավորական խմբեր, որոնք, մասնակցելով ռազմական գործողություններին, աջակցել են աբխազական կողմին: Կամավորների հավաքագրումը կատարվում էր Թուր-քիայում բնակվող աբխազ մահմեդականների թվից: Այս գործին ակտիվ աջակցություն է ցուցաբերել թուրքական «Աբխազիայի հետ համերաշխության համայնք» կազմակերպությունը [10, c. 491]:

Այսպիսով, ինչպես Թուրքիայի չերքեզական համայնքի մեծ աջակցությունը, այնպես էլ պաշտոնական Անկարայի անուղղակի աջակցությունն աբխազներին, անկասկած, լուրջ դերակատարություն ունեցավ Աբխազիայում Թուրքիայի ազդեցության ամրապնդման համար:

Բուրք-աբխազակաև կրոնական և քաղաքական-տնտեսական հարաբերությունները

Աբխազիան, որը կարևոր դիրք է գրավում սևծովյան ավազանում և կովկասյան տարածաշրջանում, ռազմավարական և տնտեսական տեսանկյունից մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար: Վերջինի ղեկավարությունը հետևողական քաղաքականություն է վարում Աբխազիայում թուրքական մշակութային տարրերի ներմուծման և ընդլայնման հարցերում: Թուրքական մշակույթի ներթափանցումն Աբխազիա լայն թափ էր ստացել դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ, երբ 16-րդ դարում թուրքական իշխանությունները բռնի ուժով իսլամը ներմուծեցին Աբխազիա, իսկ 17-րդ դարի սկզբին այստեղ իսլամի ազդեցությունը բավական ուժեղացավ: Սակայն Աբխազիայում իսլամը հասարակական մակարդակով այդպես էլ լայն տարածում չստացավ, և ըստ ոչ պաշտոնական տվյալների այսօր երկրի բնակչության միայն 20-30 տոկոսն է իսլամադավան [11, էջ 52]:

Հարկ է նշել, որ Աբխազիայում Թուրքիայի գլխավոր խնդիրը հասարակության գաղափարական-աշխարհայացքային ձևափոխումն է: Խնդիրն այն է, որ Աբխազիայում իսլամի և թուրքական կապիտալի գործոնի հզորացումից բացի, պաշտոնական Ստամբուլը, ինչպես Մոլդովայում կամ Ղր իմում, ակտիվորեն օգտագործում է Աբխազիայում «վերաբնակեցված» հարուստ աբազիններին: Բանն այն է, որ Թուրքիայի աբազինները, որոնց 1820-30թթ. ցարական կառավարությունը աքսորել է իրենց թուրքամետ և հակառուսական կողմնորոշման պատճառով, մեծ մասամբ չեն ցանկանում վերադառնալ իրենց նախնիների հայրենիք: Այսօր Աբխազիայում, որոշ տվյալների համաձայն, ակտիվ գործում են ոչ պակաս, քան 500 աբազին և թուրք, որոնց մի

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԳԱրշակյաե, Ա.Եղիազարյաե

մասն ակտիվորեն հզորացնում է իր տնտեսական, իսկ մյուս մասը' հասարակական, մյուսներն անգամ քաղաքական ազդեցությունն Աբխազիայում [12]: Ակնհայտ է, որ այս անձինք, որոնք արդեն ներկայացված են խորհրդարանում (մեկ աբազին և մեկ թուրք) և պետության կառավարական ապարատում, գործում են հանրապետությունում թուրքական ազդեցության ուժեղացման օգտին: Ավելացնենք, որ աբխազա-թուրքական «խումբն» ակտիվ համագործակցում է Աբխազիայի մահմեդական փոքրամասնությունների հետ: Աբխազիայի մահմեդականները կազմում են բնակչության ոչ ավելի, քան 18 տոկոսը, սակայն հասարակական առումով նրանց դերը զգալիորեն մեծանում է: Մասնավորապես, Թուրքիայի նախաձեռնությամբ Աբխազիայում 2005 թվականից գործում են կրոնական դպրոցներ, իսկ ամենաակտիվ աշակերտներին ուղարկում են Թուրքիա ուսման:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին' ընդգծենք, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում Աբխազիայի տնտեսության մեջ թուրքական կապիտալի ակտիվ ներթափանցմանը, որը բավական աշխուժացավ հատկապես վերջին տասնամյակում: Աբխազիայում թուրքական կապիտալը հատկապես կենտրոնացված է ածխի արդյունահանման ու վերամշակման ոլորտում և անշարժ գույքի առքուվաճառքի բնագավառում [11, էջ 54]:

Մասնավորապես, մինչև 2008թ. Թուրքիան բազմիցս տարբեր միջոցներով ձգտում էր մեծացնել իր դերը չճանաչված պետության տնտեսական և քաղաքական կյանքում. գնվում էին ածխահանքեր, հաստատվել էր, թեև կիսալե-գալ, բայց գործող կապ Սուխումի և Տրապիզոնի միջև: Ավելի շարունակական էին դարձել Թուրքիայում հաստատված և քաղաքական առումով ակտիվ չերքեզական համայնքի ներկայացուցիչների այցերը:

Թուրքիայի նախաձեռնությամբ աբխազա-թուրքական տրանսպորտա-ծովային ուղիների հարցը բազում անգամներ քննարկվել է միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում և թուրք-վրացական պատվիրակությունների փոխայցելությունների ժամանակ: Մասնավորապես, 2007թ. հունիսին Բոննում, Վրաստանի բարեկամ երկրների խմբի շրջանակներում, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայությամբ թուրքական կողմն առաջին անգամ հարց բարձրացրեց թուրք-աբխազական ծովային կապերի' այսպես կոչված լեգալացման վերաբերյալ [12]: Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ պաշտոնական Սուխումը մտադրություն հայտնեց սկսել Հյուսիսային Կիպրոսի հանրապետության ճանաչման գործընթացը, ինչի պատճառով էլ Թուրքիայի և Աբխազիայի միջև դե ֆակտո գոյություն ունեցող հարաբերությունների լեգալացման և իրավական պաշտպանության հար-

19

ԳԱրշակյաե, ԱԵդիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ցը սկսեց ընդունվել որպես Աեկարայի յուրօրինակ պատասխան:

Հետաքրքրական է, որ վրացական կողմը, գիտակցելով Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը, չէր համարձակվում պաշտոնապես արձագանքել առաջարկությանը և մշտապես փորձում էր ինչ-որ ուղղումներ մտցնել' ձգտելով Անկարայի համաձայնությամբ գոնե ղեկավարել Սուխումից Տրապիզոն և հետադարձ գնացող տրանսպորտային նավերի պարունակությունը: Վրացական առաջարկությունը պարունակության վերաբերյալ կասեցվեց ինչպես թուրքական, այնպես էլ աբխազական կողմից: Ծովային կապերի լեգալացման անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ, կապված է Աբխազիայում թուրքական ներդրողների ածխային բիզնեսի հետ, որոնք 1996-97թթ. պետությունից ակտիվորեն գնում կամ վարձում էին հանքեր և զբաղվում էին Թուրքիա հումք արտահանելով: Բացի այդ, 2006-ից սկսած թուրքական գործարարներն ակտիվորեն ներդրումներ են կատարում Աբխազիայում տուրիստական և հյուրանոցային բիզնեսում, որը պետության քայքայված տնտեսության հիմնական շահութաբեր բաժինն է կազմում:

Թուրքական կազմակերպություններն Աբխազիա են բերում տարբեր տեսակի մթերքներ և վառելիք ու դուրս են տանում այնտեղից թանկարժեք փայտանյութ և գունավոր մետաղ: Օրինակ, միայն 1999թ. Աբխազիայից տարվել է 38 հազար մ3 փայտանյութ, 32 հազար տոննա մետաղաջարդոն և 40 հազար տոննա գունավոր մետաղ: 2000թ. Գագրա քաղաքի միայն փայտային տնտեսությունը Թուրքիա է ներմուծել ավելի քան 50 հազար մ3 փայտանյութ [12]:

Սուխումի և թուրքական նավահանգիստների միջև ծովային ուղիների լեգալացման հարցի արագ լուծման մեջ թուրքական արտաքին քաղաքական իսթեբլիշմենթի ակտիվացմամբ աշխուժացավ նաև Աբխազիայի ղեկավարությունը' թուրքական Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում: 2008թ. հունվարին Աբխազիայից Հյուսիսային Կիպրոս ուղևորվեց առաջին պետական պատվիրակությունը' արտգործնախարար Մաքսիմ Գվինջիայի գլխավորությամբ: Պատվիրակության վերադարձին հայտարարվեց, որ Աբխազիան հետաքրքրված է Հյուսիսային Կիպրոսի հետ տնտեսական և մշակութային կապերի հաստատմամբ, որտեղ ապրում է նաև աբխազական սփյուռք, և պատրաստվում է բացել այդ երկրում պաշտոնական ներկայացուցչություն [12]:

Թուրքական քաղաքական-տնտեսական և էթեոդավաեաբաեակաե էքսպանսիան Աբխազիայի հարցում կտրուկ ուժեղացավ 2008թ. օգոստոսյան իրադարձություններից և Ռուսաստանի կողմից այս երկրի ճանաչումից հետո: Տեղեկանալով Ռուսաստանի մտադրությունների մասին և Աբխազիա-

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԳԱրշակյաե, Ա.Եղիազարյաե

յում ձգտելով ստեղծել թուրքամետ ազդեցության կայուն գործոն' Անկարան աբխազական սփյուռքի միջնորդությամբ ծավալեց առանձին խորհրդատվություններ աբխազական ղեկավարության ներկայացուցիչների հետ, իբր թե աբխազական պետականության ճանաչման իրավական գործընթացը սկսելու համար: Մասնավորապես, 2009թ. սեպտեմբերի սկզբին Վրաստան ժամանեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, երկու օր անց' սեպտեմբերի 10-ին, Աբխազիա մեկնեց Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ունալ Չևիքոզը, որը հանդիպում ունեցավ Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամ-բայի հետ: Սա որևէ թուրք պաշտոնյայի առաջին այցն էր Աբխազիա: Ճիշտ է, այս մասին վրացական ղեկավարությունը տեղեկացվել էր նախօրոք. Դավութ-օղլուն այդ մասին բարձրաձայնեց Թբիլիսիում ասելով, որ ինքը ևս պատրաստվում է առաջիկայում այցելել Աբխազիա: Սրանով Անկարան, փաստորեն, ցույց տվեց նաև Վրաստանի և Աբխազիայի միջև հաշտարարի դեր խաղալու իր ցանկությունը [13]: Սուխումում այս այցը խիստ դրական է ընդունվել, բանակցությունները' կառուցողական:

Ակնհայտ է, որ Թուրքիան Աբխազիան դիտում է որպես իր տարածա-շրջանային քաղաքականության կարևոր մաս: Աբխազիայի հետ ուղիղ կապի հաստատումը մի շարք դիվիդենդներ է տալիս Թուրքիային: Նախ' Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ Թուրքիան ավանդաբար է սերտ կապեր հաստատել' հաճախ արժանանալով այստեղ անջատողական տրամադրությունները սատարելու Մոսկվայի մեղադրանքներին: Ուստի, Կովկասում թուրքական ազդեցության տարածման հարցում Հյուսիսային Կովկասը միշտ յուրահատուկ դեր է խաղացել:

Բացի այդ, Անկարան Աբխազիայի հետ հարաբերությունների մեջ է մտնում բացահայտ' նախօրոք այս մասին տեղեկացնելով Թբիլիսիին և հայտարարելով, թե դրա նպատակը Աբխազիայի և Վրաստանի հաշտեցումն է: Դրանով Թուրքիան վերահաստատում է տարածաշրջանային տերության և հաշտարարի իր հավակնությունները, որը կրկին բխում է Կովկասյան պակտի նախաձեռնության տրամաբանությունից: Միաժամանակ, այս քայլը հնարավորություն չի տալիս Թբիլիսիին որևէ կերպ ընդդիմանալ Թուրքիա-Աբխա-զիա կապերին: Թբիլիսիի համար, անշուշտ, ավելի ձեռնտու է Աբխազիայի հետ հարաբերվել Անկարայի, քան Մոսկվայի միջոցով [13]:

Ըստ էության, Թուրքիա-Աբխազիա անմիջական կապին չի կարող բացահայտորեն դեմ դուրս գալ նաև Ռուսաստանը: Վերջինիս համար գրավիչ է Թուրքիայի կողմից Աբխազիայի ճանաչման հնարավորությունը կամ միայն այն փաստը, որ, ուղիղ հարաբերություններ հաստատելով Աբխազիայի հետ,

21

ԳԱրշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Անկարան դե ֆակտո ճանաչում է այն: Բացի այդ, դա կարող է լրացուցիչ շփման գծեր ստեղծել կովկասյան պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված ռուս-թուրքական համագործակցության համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ Անկարան կցանկանար Աբխազիան տեսնել ոչ միայն Վրաս-տանից, այլև Ռուսաստանից անկախ' դրանով մեծացնելով նաև իր ազդեցությունը Սև ծովում:

Միաժամանակ, անիրատեսական է Թուրքիայից սպասել մոտ ապագայում Աբխազիայի ճանաչումը: Անկարան ոչ մի դեպքում չի անի այնպիսի քայլ, որը կհարվածի ԼՂՀ հարցում իր դիրքորոշման «լեգիտիմությանը», չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ժամանակին ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:

Աբխազիան իրականում լուրջ ռազմավարական նշանակություն ունի Ան-կարայի համար: Այստեղ ազդեցության տարածմամբ Անկարան ոչ միայն կամ-բողջացնի իր Կովկասյան քաղաքականությունը, այլև կամրապնդի դիրքերը Սև ծովում: Իսկ դա մեծ առավելություններ կտա վերջինիս դեռևս նոր-նոր ուրվագծվող' Սև ծովի համար մղվող աշխարհաքաղաքական պայքարում:

2008թ. օգոստոսին Վրաստանի ագրեսիվ գործողությունների հետևանքով Թուրքիայի ակտիվացումից հետո կտրուկ ակտիվացան նաև կրոնական հարաբերությունները: «Բլագովեստ-ինֆո»-ի հաղորդմամբ, որը հղում է կատարում թուրքական մամուլին, դեկտեմբերի կեսին Անկարայում կայացել է Թուրքիայում կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Բարդակ-օղլուի հանդիպումը Աբխազիայի մուֆթիի տեղակալ Թիմուր Ձիբայի հետ: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել երկկողմ կրոնական կապերի ամրապնդման մասին: Ի թիվս այլոց խոսք է եղել նաև աբխազերենին տիրապետող թուրքական կրոնական գործիչներին Աբխազիա ուղարկելու մասին [12]: Իրականում, սակայն, դրանք այն գործիչներն են, որոնք ժամանակին ուղարկվել էին Աբխազիայից Թուրքիա սովորելու:

Երկխոսության համար մեկ այլ, ոչ պակաս կարևոր թեմա դարձավ թուրքական կրոնական ֆոնդի հնարավոր մասնակցության քննարկումը, որը մտնում էր Թուրքիայի կրոնական գործերի վարչության կազմի մեջ, Սուխու-մում և Գուդաուտայում մզկիթների կառուցման վերաբերյալ: Թիմուր Ձիբայի խոսքերով' սկզբում պետք է լուծվի պաշտամունքի վայրերի համար աբխազական քաղաքներում հողատարածքներ հատկացնելու խնդիրը, և հետո միայն կարելի է քննարկել մզկիթների կառուցման հարցերը:

Թուրքիայի դավանաբանական ակտիվ գործունեությունն Աբխազիայում նպատակ ունի ամրապնդվել չճանաչված հանրապետություններում' Կարա-չաևո-Չերքեզիայում և Ադիգեյում: Եթե դիտարկենք 2008թ. Թուրքիայի կովկասյան քաղաքականության ակտիվացումը հենց այս տեսանկյունից, ապա

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԳԱրշակյաե, Ա.Եղիազարյաե

կարելի է փաստել Աեկարայի իրական ջաեքերը' ամրապեդել իր ներկայությունն Աբխազիայում' հանրապետությունում քաղաքական էլիտայի և հանրության թուրքամետ էթեոքաղաքակաե կողմեորոշմաե հզորացման համար: Հեռանկարում' աշխարհառազմավարակաե պլաններում, աբխազական հենակետն ի զորու է խաղալ կրոնական ծայրահեղականության հիման վրա անջատողական փարոսի լրացուցիչ դեր ռուսական Հյուսիսային Կովկասի արևմտյան մասում:

Աբխազահայություեը որպես թուրք-աբխազակաե մերձեցման խոչընդոտ

Աբխազիայի հայ համայնքը, ունենալով լրջագույն մասնակցություն վրաց-աբխազակաե հակամարտությունում և թվաքաեակով լինելով Աբխազիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, միշտ էլ դիտվել է որպես սպառնալիք և խոչընդոտ ինչպես Աբխազիայի, այնպես էլ Թուրքիայի ղեկավար որոշ շրջանակների կողմից: Մասնավորապես, Աբխազիայի թուրքամետ ուժերը և հատկապես թուրքամետ քաղաքական էլիտաե, մուսուլմանական առաջնորդները և աբխազները ծայրաստիճան բացասական էին վերաբերվում Աբխազիայում հայկական փոքրամասնության հասարակակաե-քաղա-քակաե ցանկացած դրսևորման: Նրանց հիմնական մասը, մասնավորապես թուրքահպատակ և մուսուլմանական ղեկավարները, ծայրաստիճան բացասաբար եե վերաբերվում Աբխազիայի հնարավոր միացմանը Ռուսաստանին և քարոզում եե, որ եթե երկրի ղեկավարությունն այլևս ի վիճակի չէ միայնակ պահել պետության անկախության ստատուս-քվոե, ապա Աբխազիայի համար ավելի ձեռնտու է միանալ Թուրքիային [14]: Այս եեթատեքս-տում Աբխազիայի հայերը դիտվում եե որպես Թուրքիայի հետ մերձենալու հիմնական արգելք: Որոշ թուրքամետ գործիչներ այսօր արդեն ստեղծում և ֆինանսավորում եե աբխազական երիտասարդական կազմակերպություններ' առաջին հայացքից ազգայիե-հայրեեասիրակաե, սակայն ընդգծված հակահայկական ուղղվածությամբ:

Այս տեսանկյունից, աբխազաբեակ հայության նկատմամբ 2006-ից ուժգնացած հակահայկական դրսևորումները (Սուխումի Հովհ. Թումաեյաեի անվան հայկական դպրոցում իրականացված երկու պայթյունները, հանրապետության ոստիկանության' ազգությամբ հայ շուրջ հարյուր աշխատակիցների ազատվելը զբաղեցրած պաշտոններից, Գագրա և Սուխում քաղաքներում ռուսաց լեզվով հակահայկական բովանդակությամբ թռուցիկների տարածումը և այլն) կարելի է պայմանավորել եաև այդ հանգամանքով: Նախ' թուրքական կողմը, աբխազական զարգացումներում շահարկելով հայկական գործոնը, ձգտում է Աբխազիայում արհեստակաեորեե սերմաեել ազգամիջյան

23

ԳԱրշակյաե, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

հակասություններ, իեչը թույլ կտա չճանաչված հանրապետության քաղաքա-կաե-հասարակակաե կյանքում մեծացնել Աեկարայի լծակները' ի հաշիվ ռուսական դիրքերի:

Միևնույն ժամանակ, թուրքական կողմը հակահայկական քայլերի հրա-հրմամբ հետապնդում է Հարավային Կովկասի հայաթափմաե քաղաքականություն, իեչը Թուրքիայի ռազմավարության կարևոր աեկյուեաքարերից է: Հայտեի է, որ ռուսական կողմե ակտիվ քաղաքականություն է վարում ՌԴ հարավային շրջաեեերիե Աբխազիայի քաղաքակաե-տետեսակաե ու մշակութային ինտեգրման ուղղությամբ' օգտագործելով եաև հայության գործոնը, ուստի Աբխազիայում տեղի ունեցած հակահայկական գործողություեեերե էապես կխթաեեե տեղի հայության արտագաղթը դեպի ՌԴ հարավային շրջաեեեր, իեչե այսօր շահավետ է Թուրքիային:

Իրեեց հերթին աբխազական հանրապետության հայերը, որոնք աջակցություն չեե ստանում ՀՀ-ի կողմից և մոռացության եե մատնված, աստիճանաբար լքում եե Աբխազիաե' դրանով իսկ ակամա նպաստելով Կովկասի այս մասում Թուրքիայի ազդեցության մեծացմանը:

Հոկտեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Roman Szporluk, National Identity and Ethnicity in Russia and the New States of Eurasia, New York, 1994.

2. Rieks Smeets, Circassia.- Central Asian Survey, Vol. 14, No. 1, March 1995.

3. Marje, Sonmez Baykan, Bir Ulus Olmak, Bir Vatana Sahib Olabilmek Igin Birlemek Zorundayiz, October 1992.

4. Gareth M. Winrow, Turkey and the Caucasus: Domestic Interests and Security Concerns. London, Royal Institute of International Affairs, 2000.

5. Коджаман О, Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период, М., «Русская панорама», 2004.

6. Mehmet Tutuncii, The Caucasus Policy of Turkey (1990-1997): Caucasus: War and Peace: New World Disorder in Caucasia, Haarlem: SOTA, 1998.

7. Yedi Yildiz, Aylik Dergisi, Ekim 1994.

8. Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքակաեություեը Հարավային Կովկասում 1991-2001թթ., Երևան, 2009:

9. Egbert Wesselink, The North Caucasian Diaspora In Turkey, http://www.kapba.de/ CaucasianDiaspora.html.

10. Сваранц А, Пантюркизм в геостратегии Турции на Кавказе, Академия гуманитарных исследований, Монографя, М., 2002.

11. Կարեե Վերաեյաե, Աբխազիաե աշխարհաքաղաքակաե շահերի խաչմերուկում, «Նորավանք» ԳԿՀ, 21-րդ ԴԱՐ, 2005, #4:

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԳԱրշակյաե, ԱԵղիազարյաե

12. Էդռւարդ Աբրահամյան, Թուրքիայի ռազմավարական շահերն ու աեկախ Աբխազիաե, http://www.mitq.org/print/?l=arm&dir=2&news=2058.

13. Անահիտ Շիրիեյաե, Թուրքիան կճանաչի Աբխազիաե, http://hetq.am/am/region/ abkhazia-3/.

14. Якубян В., Турция пошла в Абхазию со своей "правдой" об армянах, http:// www.hamshen.org/forum/viewtopic.php?f=9&t=200.

АБХАЗИЯ В КОНТЕКСТЕ СТРАТЕГИЧЕСКИХ ИНТЕРЕСОВ ТУРЦИИ

Григор Аршакян, Арман Егиазарян

Резюме

Абхазия, с ее особым местом в черноморском бассейне и в кавказском регионе, имеет важное значение для Турции со стратегической и экономической точек зрения. Руководство этой страны проводит последовательную политику в деле внедрения и расширения турецких культурных элементов в Абхазии. В своей стратегии, нацеленной на укрепление экономических и общественно-культурных связей, создание политико-экономической базы в процессе турецкого этнополитического укрепления на Кавказе, Турция прежде всего опирается на сотрудничество и поддержку мощной абхазской общины: в Турции (преимущественно в восточной и западной Анатолии) проживает около 2 млн. выходцев с Северного Кавказа.

В этом контексте надо отметить фактор черкесской общины Турции, которая оказала довольно ощутимую поддержку абхазцам во время грузиноабхазской войны. Наряду с этим, конфликт, начавшийся 14 августа 1992г. со вводом грузинских войск в Абхазию, поставил Турцию перед сложным выбором. С одной стороны, Турция придавала большое значение Грузии в осуществлении своей южно-кавказской политики, с другой – сразу после начала грузино-абхазского противостояния в Турции была зарегистрирована беспрецедентная активность деятельности абхазской и черкесской общин.

25

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.