Научная статья на тему 'Վրաց-աբխազական հակամարտությունը Եվ հայկական գործոնը'

Վրաց-աբխազական հակամարտությունը Եվ հայկական գործոնը Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
727
75
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան

Աբխազիայում հայերը բնակվել են 17-րդ դարի վերջերից, երբ Օսմանյան կայսրությունը բռնի կերպով սկսեց իսլամացնել հայերին: Դրա հետևանքով Աբխազիա գաղթեցին ավելի քան 100 հազար հայեր: Աբխազիայի հայերի մոտ 95%-ը համշենահայեր են, որոնք եկել են Թուրքիայի մերձսևծովյան Օրդու, Ջենիկ, Տրապիզոն այլ բնակավայրերից: Համշենահայերը Սև ծովի հարավային ռուսական ափերում սկսել են բնակություն հաստատել 1870-ական թվականներից: Համշենահայերի առավել մեծ հոսք է սկսվել 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ համշենահայերի զգալի մասը կոտորվել է, իսկ փրկվածներն ապաստան են գտել Աբխազիայում Սև ծովի ռուսական ափերում [1, с. 195]:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматривается фактор армянской общины Абхазии в грузиноабхазской войне. Дается краткий исторический обзор становления армянской общины Абхазии, ее деятельности, а также внутриобщинных противоречий. Внимание уделяется демографическому облику армянской общины Абхазии в советский и постсоветский периоды.

Текст научной работы на тему «Վրաց-աբխազական հակամարտությունը Եվ հայկական գործոնը»

ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Գրիգոր Արշակյան՛, Արման Եղիազարյան"

Աբխազիայի հայ համայնքի պատմությունից

Աբխազիայում հայերը բնակվել են 17-րդ դարի վերջերից, երբ Օսմանյան կայսրությունը բռնի կերպով սկսեց իսլամացնել հայերին: Դրա հետևանքով Աբ-խազիա գաղթեցին ավելի քան 100 հազար հայեր: Աբխազիայի հայերի մոտ 95%-ը համշենահայեր են, որոնք եկել են Թուրքիայի մերձսևծովյան Օրդու, Ջենիկ, Տրապիզոն և այլ բնակավայրերից: Համշենահայերը Սև ծովի հարավային ռուսական ափերում սկսել են բնակություն հաստատել 1870-ական թվականներից: Համշենահայերի առավել մեծ հոսք է սկսվել 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ համշենահայերի զգալի մասը կոտորվել է, իսկ փրկվածներն ապաստան են գտել Աբխազիայում և Սև ծովի ռուսական ափերում [1, с. 195]: Խորհրդային տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, Աբխազիայում ապրում էր 76 հազ. 541 հայ (239.872 վրացի, 93.267 աբխազ, 74.914 ռուս): 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, ինչպես նաև նրա ավարտից հետո զգալի թվով հայեր հեռացան Աբխազիայից, և այժմ մոտավոր տվյալներով այնտեղ մնացել է 60-70 հազ. հայ* 1:

Աբխազիայի ծովափի երկայնքով սփռված են հայկական բնակավայրեր, որտեղ խոսում են հայերեն, իսկ հայ երեխաների մի մասը հաճախում է հայկական դպրոց: Աբխազիայում հայերը հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, իսկ հարավարևելյան մասում' նաև առողջարանային բիզնեսով:

Աբխազիայի 7 շրջաններից 6-ում հայկական բնակչություն կա, որոնցից երկուսում' Լաբրայում և Հայկական Աթարայում, հայերը մեծամասնություն

* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ։

** Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ։

1 Якубян В, Турция пошла в Абхазию со своей "правдой" об армянах, http:// www.hamshen.org/forum/viewtopic.php?f=9&t=200.

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

եե: 1890թ. հայերի կողմից հիմնադրված Լաբրա գյուղը գտնվում է Սուխումից արևմուտք Օչամչիրայի շրջանում: Լաբրան պատերազմի ժամանակ ամենից շատ վնասված հայկական գյուղերից է: Լաբրայում են բնակվում աբխազական պատերազմի երեք հերոսներ: Մինչև պատերազմն այստեղ բնակվել է 650 ընտանիք, այժմ մնացել է մոտ 150-ը: Օչամչիրայի մյուս հայկական գյուղում' Հայկական Աթարայում, 800 տնտեսություններից միայն 50-ն է մնացել: Մինչ պատերազմը Լաբրայի գլխավոր եկամուտի աղբյուրը ծխախոտն է եղել1:

Աբխազիայի ամենահին բնակավայրերից է Մցարա (Մեծ Արա) գյուղը, որի 130-ամյակը նշվեց 2009թ. սեպտեմբերին: Գյուղն Աբխազիայում համ-շենահայերի կողմից հիմնադրված առաջին բնակավայրերից է:

Աբխազիայի հայ համայնքը և ւխաց ազգայնական շարժումը

Աբխազիայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում երկրի հայ համայնքի դերակատարությունն ու կշիռը հստակ պատկերացնելու համար կարևոր նշանակություն ունի 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմում աբխազահայերի մասնակցության, դրա հիմնական դրդապատճառների և նշանակության ուսումնասիրությունը:

1980-ական թթ. Աբխազիայի հայ համայնքում գործում էին երկու խոշոր հայկական կազմակերպություններ' Սուխումի «Կռունկ»-ը, Գագրայի «Մաշ-տոց»-ը, որոնք ստեղծվել էին որպես մշակութային-բարեգործական կազմակերպություններ, սակայն նրանց միջև կային նաև որոշակի տարբերություններ: Այդ տարբերություններն առավել նկատելի էին դառնում այն ժամանակ, երբ առավել սրվում էին հարաբերությունները Վրացական ԽՍՀ-ի և Աբխազական ԻԽՍՀ-ի միջև:

Ալբերտ Թոփալյանի ղեկավարությամբ գործող Սուխումի հայկական համայնքն ակտիվորեն մասնակցում էր Աբխազիայի քաղաքական կյանքին: Մասնավորապես Սուխումի հայ համայնքը ներկայացնող պատգամավորներ կային հանրապետության Գերագույն խորհրդում: Սուխումի հայկական համայնքը նկատելի քաղաքական ազդեցություն ուներ նաև Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ իր ղեկավարության սերտ կապերի շնորհիվ: Շրջափակման և պատերազմի մեջ գտնվող Հայաստանը' ի դեմս իր պաշտոնական ղեկավարության, դժկամությամբ էր կապեր հաստատում քաղաքականացված «Կռունկ» մշակութային-բարեգործական ընկերության հետ' քաջ գիտակցելով, որ այդ շփումները բարդացնում են երկրի առանց այդ էլ դժվարին իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանի իշխանությունների փոխարեն, Սուխումի հայկական համայնքը հայտնվեց ազգայնական ուղղվածություն ունեցող հայ քաղաքական կուսակցության սևեռուն ուշադրության ներքո:

1 Vahan Ishkhanyan, ABKHAZIA ARMENIANS: HOLDING A HOME IN AN UNSTABLE TERRITORY, 11.01.2004, http://www.agbu.org/publications/article.asp?A_ID=159.

55

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ի տարբերություն Սուխումի համայնքի' Արսեն Չաքրյաեի ղեկավարությամբ գործող Գագրայի հայկական համայնքը հեռու էր մնում Աբխազիայի քաղաքական կյանքին մասնակցելուց: Գագրայի հայկական համայնքն առավել մշակութային-բարեգործական ուղղվածության ընկերություն էր, ակտիվ և բացահայտ կերպով համագործակցում էր Հայաստանի մշակույթի նախարարության հետ և զբաղվում բարեգործական գործունեությամբ:

Գագրայի համայնքը, որպես առավել բազմաքանակ և ռազմավարական առումով առավել նշանակալից համայնք, գտնվում էր հանրապետության ինչպես վրացական, այնպես էլ աբխազական մասի մշտական ճնշման ներքո: Եթե «Կռունկ»-ի հետ կապված ամեն ինչ պարզ էր և այն հստակորեն նշում էր իր քաղաքական համակրանքը հօգուտ Գերագույն խորհրդի աբխազական խմբակցության, ապա <<Մաշտոց»-ը ակտիվորեն դիմագրավում էր իրեն քաղաքականության մեջ ներքաշելու բոլոր փորձերին: Այդ դիմադրությունն առաջ էր բերում Աբխազիայի բոլոր քաղաքական ուժերի դժգոհությունը, քանի որ Գագրայի շրջանում բնակվող ավելի քան 10 հազար հայերը բավական ազդեցիկ ուժ էին և կարող էին օգտագործվել նրանց կողմից1:

Վրացիների և աբխազների միջև բախումները, որոնք տեղի ունեցան 1989թ., այնուամենայնիվ, չբացահայտեցին, թե ում օգտին են հանդես գալիս Աբխազիայի հայերը: Ավելին, աբխազները չէին վստահում Գագրայի հայերին, քանի որ այդ դեպքերից քիչ առաջ նրանք վրացիների հետ կանգնել էին թուրք-մես-խեթների շարասյան ճանապարհին, որը փորձում էր Ադլերով անցնել Վրաս-տան: 1992թ. Աբխազիայում աբխազների և վրացիների հակամարտությունը հասավ գագաթնակետին: Վրաց ազգայնականները հանդես էին գալիս առավել ագրեսիվ կերպով, և զգացվում էր, որ զինված հակամարտությունն անխուսափելի է: Եվ վրացիները, և աբխազները ստեղծեցին քաղաքական շարժումներ, որոնց ղեկավարության կազմի մեջ մտցնում էին ազդեցիկ հայերի:

Վրացիները չէին վստահում հայերին, քանի որ Սուխումի «Կռունկ»-ը համառորեն պաշտպանում էր Հայկական սփյուռքի շահերն Աբխազիայի Գերագույն խորհրդում' առավել հաճախ անցնելով աբխազական խմբակցության կողմը: Աբխազիայի վրաց ազգայնականները Թամազ Նոդարեյշվիլու ղեկավարությամբ, հասկանալով, որ հայերն ազդեցիկ ուժ են և ի վիճակի են փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը հանրապետությունում, հանդես եկան կոշտ ազգայնական կարգախոսներով: Այդ ելույթների նպատակը հայ, ինչպես նաև ռուս բնակչության վրա ճնշում գործադրելն էր, որ-

1 Амшенци Лаврентий, АРМЯНСКИЙ АКЦЕНТ ГРУЗИНО-АБХАЗСКОГО КОНФЛИКТА, Ноябрь 2002, http://www.abkhazia.narod.ru/lavrik-nov.htm.

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

պեսզի վերջիններիս ստիպեն հրաժարվել աբխազներին աջակցելուց1: Սպառնալիքն ազդեց. որոշ հայ գործիչներ հրաժարվեցին աշխատել համայնքներում: Այդ ժամանակ կտրուկ սրվել էր իրադրությունը նաև Լեռնային Ղարաբաղում: Հայկական սփյուռքը մարտնչող հայրենակիցներին օգնելու նպատակով կազմակերպեց միջոցների հավաք և օգնություն ցուցաբերեց' Լեռնային Ղարաբաղ ուղարկելով ռազմական բեռների խմբաքանակ: Բացի այդ, Աբխազիայից Ղարաբաղ մեկնեցին նաև կամավորներ տեղի հայ բնակչությունից:

Այդ ֆոնին Վրաստանում շարունակում էր ուժգնանալ վրաց ազգայնական շարժումը: «Վրաստանը' վրացիներին» կարգախոսները հնչում էին առավել հաճախ, որի հետևանքով սրվում էին վրաց-աբխազական հարաբերությունները: «Մաշտոց» հայկական ընկերության նախկին ղեկավարների կարծիքով հենց վրաց ազգայնական շարժման ծավալումը դարձավ իրենց հիմնական խնդիրը: Գագրայի հայկական համայնքը գաղտնի սկսեց իր կազմակերպչական կառույցի վերադասավորումը: Համայնքի կառուցվածքը վերածվեց ճկուն մեխանիզմի: Գագրայի շրջանում (իսկ Գագրա քաղաքում յուրաքանչյուր փողոցում, որտեղ հոծ բնակվում էր հայ բնակչությունը) նշանակվեց ավագ (հայերեն' «մեծ»): Յուրաքանչյուր ավագին կցվում էր տղամարդկանց խումբ, որոնց խնդիրն էր ազդանշանի դեպքում հավաքվել նշանակված վայրում: Միևնույն ժամանակ, «Մաշտոց»-ը շարունակում էր չեզոքություն պահպանել և ուշադիր հետևել Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը2:

Վրաց-աբխազական հակամարտության խորացումը և այդ հակամարտությանն աբխազահայերի մասնակցության հիմնական դրդապատճառները

Վրաց-աբխազական հակամարտության խորացմանը զուգահեռ, Աբխազիայի հայ համայնքում գործող խոշոր հայկական կառույցների միջև տեղի ունեցան առաջին բախումները, որոնց հիմնական դրդապատճառը վրաց-աբխազական հակամարտությունում աբխազահայության մասնակցել-չմասնակցելու հարցն էր: Աբխազական կողմին ակտիվորեն աջակցող «Կռունկ»-ը փորձեց իրեն ենթարկել «Մաշտոց»-ը: Գագրայում տեղի ունեցած համատեղ ժողովում բախում տեղի ունեցավ «Կռունկ»-ի և «Մաշտոց»-ի ներկայացուցիչների միջև: Ի պատասխան «Կռունկ»-ի ներկայացուցչի' միասնական համաձայնեցված քաղաքականություն վարելու պահանջին' «Մաշտոց»-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ վրաց-աբխազական հակամարտությանը Գագրայի համայնքը

Նույն տեղում։ Նույն տեղում։

57

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

չի մասնակցի, և եթե նույնիսկ հարկադրված լինի մասնակցել, ապա, բացի հայերի շահերից, ոչ մեկի շահերը չի պաշտպանի1: Այդ պահից երկու համայնքների միջև խոր անդունդ ձևավորվեց:

1992թ. օգոստոսի 14-ին վրացական զորքերը մտան Աբխազիայի տարածք, և սկսվեց պատերազմը [2, с. 16]: Առաջին իսկ օրերից Սուխումի համայնքի ղեկավարությունն աջակցեց աբխազական կողմին, որի հետևանքով Վլադիսլավ Արձինբայի գլխավորությամբ երկրի ղեկավարության հետ էվակուացվեց Գուդաուտա: Չնայած «Կռունկ»-ի ղեկավար Ալբերտ Թոփայյանի կոչին, Սուխումի և մերձակա շրջանների հայ բնակչությունը զանգվածային մասնակցություն չցուցաբերեց վրացական ագրեսիայի դեմ կազմակերպված դիմադրությանը: «Կռունկ»-ը կազմալուծվեց, և համայնքի անդամները

սկսեցին ինքնուրույն լուծել ծագած խնդիրները, Ռուսաստան և Հայաստան տեղափոխել իրենց ընտանիքներին, բարեկամներին, ունեցվածքը:

Նույն խնդիրն առկա էր նաև Գագրայում: Սակայն Գագրայի շրջանում հստակորեն աշխատեց համայնքի ճկուն մեխանիզմը: Տղամարդկանց մեծ մասը մոբիլիզացվեց և լիակատար պատրաստ վիճակում էր: Հարկ է նշել, որ թեև հայերը զենք չունեին, տղամարդիկ անընդհատ հետևում էին իրավիճակին, և ամբողջ տեղեկատվությունն ուղղվում էր հատուկ ստեղծված հայկական կենտրոն: Գագրայի շրջանի մեծ մասի' վրացական վարչակազմի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, հայ համայնքի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան: Քաղաք մտած վրացական զորքերը սկսեցին թալանը: Սկզբում կողոպուտի ենթարկվեցին աբխազների լքված տները, իսկ հետո արդեն քաղաքում գտնվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում վրացական զորքերը սկսեցին բռնի գործողություններ հայերի և ռուսների (ավելի ուշ թալանեցին նաև տեղի վրացիներին) նկատմամբ2:

Տեղի հայերը պատրաստվեցին դիմադրության: Սեպտեմբերի սկզբներին վրացիները և հայերը հայտնվեցին զինված հակամարտության եզրին: Լարված հարաբերությունների սկիզբը դարձավ քաղաքում գործող վրաց գվարդիականների կողմից Գագրայի «Մաշտոց» համայնքի ղեկավար Արսեն Չաքր-յանին թալանելը: Երբ համայնքի ներկայացուցիչները փորձեցին այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով և դիմեցին Գագրայի վարչակազմին, նրանց ձերբակալեցին և հանձնեցին իրավապահ մարմիններին: Միայն Գագրայի ղեկավար Միխայիլ Ջինչարաձեի անձնական միջամտությունը հայերին փրկեց մահից: Վախենալով հաշվեհարդարից' «Մաշտոց»-ի ղեկավար Արսեն Չաքրյանը

Նույն տեղում։ Նույն տեղում։

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

հեռացավ քաղաքից' հրաժարվելով հայ համայնքի ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինեց հայկական դպրոցի նախկին ուսուցիչ Խաչիկ Մինասյանը1: Համայնքի նոր ղեկավարը կարողացավ խուսափել հակամարտությունից' հասկանալով, որ անզեն մարդիկ չեն կարող դիմադրել լավ զինված վրաց գրոհայիններին, որոնց աջակցում էր տեղի վրացիների մեծ մասը: Միակը, ինչին գնաց համայնքը, հնչեցված խիստ հրամանի կատարումն էր ոչ մի դեպքում չմասնակցել ռազմական գործողություններին վրացական կողմում:

Հայ համայնքի խնդիրները դրանով չավարտվեցին: Տեսնելով իրենց լիակատար անպատժելիությունը' վրաց գրոհայինները սկսեցին առավել հաճախ հարձակվել հայկական տների վրա' հարկադրելով մարդկանց փախչել քաղաքից' թողնելով իրենց տունն ու ունեցվածքը:

Նոր հակամարտությունը հայերի և վրացիների միջև երկար սպասել չտվեց: Վրաց զինվորականներն անցկացրին առաջին ծրագրված զանգվածային հակահայկական գործողությունը: 1992թ. սեպտեմբերի կեսերին Գագրայի մերձակա Կոլխիդա գյուղի հայկական մաս մտավ վրացական ուժերի զրահատեխ-նիկան: Մարտական մեքենաները շրջափակեցին գյուղի կենտրոնական փողոցը երկու կողմից, իսկ զինվորականները սկսեցին մտնել տները և մարդկանց զգուշացնել, որպեսզի վերջիններս անմիջապես հավաքվեն և հեռանան գյուղից: Դրա հետ մեկտեղ մարդկանց արգելում էին իրենց հետ վերցնել ունեցվածքը: Վրաց զինվորականներն իրենց գործողությունները բացատրում էին նրանով, որ աբխազները պատրաստվում են հրետանային կրակ բացել գյուղի ուղղությամբ, և անհրաժեշտ է շտապ տեղափոխություն: Վախից սարսափահար մարդիկ վերցնում էին առաջին անհրաժեշտության իրերը և փախչում գյուղից: Գյուղում մնացին միայն հայկական համայնքի դիտորդները, որոնք սարսափով հաղորդում էին այն մասին, որ վրաց զինվորականները կողոպտում են լքված տները: Երկու օր անց գյուղի ուղղությամբ կրակ բացեց ծանր հրետանին: Կողոպտված գյուղն ամբողջությամբ հրկիզվեց, տուժեց նաև գյուղի վրացական մասը: Ի պատասխան հուզումներ սկսվեցին Գագրայի շրջանի հայերի մեջ: Վրացական կողմը հարկադրված էր ճակատից բանակային մասեր տեղափոխել և տեղավորել քաղաքում, որպեսզի հայերի բացահայտ ելույթի դեպքում ուժով ճնշի այն2: Օրեր շարունակ տեղի էին ունենում հայ համայնքի ղեկավարության անդադար նիստեր, խորհրդակցություններ վրաց առավել հեղինակավոր քաղաքական գործիչների հետ: Գագրայի շրջանը գտնվում էր հայ-վրացական բախման եզրին, ինչի արդյունքում 1992թ. սեպտեմբերին սկսվեց Աբխազիայից հայերի զանգվածային հոսք դեպի Ռուսաստան:

Նույն տեղում։ Նույն տեղում։

59

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Լարված էր իրավիճակը նաև Արևելյան Աբխազիայում: Գրեթե դատարկվեցին Օչամչիրայի և Գուլրիպշսկի շրջանների հայկական գյուղերը, որոնցում ծավալվել էին մարտական գործողություններ: Աբխազիայի մայրաքաղաքում վրաց գրոհայիններն իսկական որս սանձազերծեցին Սուխումի «Կռունկ» համայնքի ղեկավարների ընտանիքների նկատմամբ: Ձերբակալվեցին բազմաթիվ հայեր, Սուխումի իր բնակարանում սպանվեց «Կռունկ»-ի ղեկավար Ալբերտ Թոփալյանի մայրը1:

Այս ամենը հանգեցրեց նրան, որ հայերը սկսեցին մասնակցել վրաց-աբ-խազական պատերազմական գործողություններին' աջակցելով աբխազական կողմին: Սակայն աբխազահայության մասնակցությունը համակարգված չէր հայկական համայնքի ղեկավարների կողմից և նման էր առանձին մարդկանց ինքնակոչ ելույթների, որոնց մասնակիցները կոչ էին անում աջակցել աբխազներին: Հարկ է նշել, որ վրացական կողմն արդեն հայերին բացահայտ մեղադրում էր նրանում, որ վերջիններս հրաժարվում են աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարին:

1992թ. հոկտեմբերի 2-ին աբխազական աշխարհազորայինները և Կով-կասի լեռնային ժողովուրդների համադաշնության (ԿԼԺՀ) կամավորական ջոկատները մտան Գագրա, և քաղաքի փողոցներում սկսվեցին դաժան մարտեր վրացական զորքերի հետ: Անհրաժեշտ է նշել, որ թեև աբխազական ուժերը հարձակման էին անցնում քաղաքի գերազանցապես հայերով բնակեցված շրջանների միջով, սակայն մարտերի ամբողջ ընթացքում քաղաքում չարձանագրվեցին աբխազական ուժերի կողմից դաժանության և այլ անօրինական գործողությունների փաստեր հայ բնակչության հանդեպ: Անկասկած, դա դրական ազդեցություն գործեց աբխազական կողմի նկատմամբ հայության վերաբերմունքի ձևավորման հարցում: Արդյունքում հայ բնակչությունն օգնում էր աբխազական աշխարհազորայիններին և ԿԼԺՀ-ի կամավորականներին Գանթիադիի մատույցներում:

1992թ. հոկտեմբերին աբխազահայերի ամենագործուն և լուրջ աջակցության շնորհիվ Գագրայի շրջանն անցավ աբխազական իշխանությունների վերահսկողության ներքո, ինչից հետո «Մաշտոց» համայնքը վերսկսեց գործունեությունը: Խմբակցության քաղաքականությունը, ինչպես և նախկինում, լիակատար չեզոքության պահպանումն էր:

Սուխումի ազատագրման համար մղվող 1993թ. հունվարյան առաջին ռազմական գործողություններին աբխազական ուժերի կողմից մարտնչում էին հայ համայնքի գրեթե 100 ներկայացուցիչներ: Նրանք հիմնականում Պիցուն-դա գումարտակի զինվորներն էին, Գուդաուտիի շրջանի բնակիչները: Սա-

1 Նույն տեղում։

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

կայե հայերը մարտական գործողություններին զանգվածային մասնակցություն դեռ չէին ցուցաբերում:

Այդ ժամանակ Աբխազիային աջակցելու նպատակով երկիր ժամանեցին չեչենական գրոհայինների ջոկատներ, որոնք մասնակցել էին Լեռնային Ղարա-բաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: 1993թ. ձմռանն առաջին անգամ հայ բնակչությունը բախվեց չեչենական կամավորականների կողմից իր հասցեին հնչած սպառնալիքներին: 1993թ. ձմռանը հայերի և չեչենների միջև տեղի ունեցավ երկու բախում, որի արդյունքում սպանվեց 2 հայ: Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի անմիջական մասնակցությամբ հարթվեց հայ-չեչենական լարվածությունը և վերջ տրվեց բախումներին1: Բացի այդ, տեղային բախումներն աբխազական ուժերի թիկունքում չվերածվեցին լայնամասշտաբ մարտական գործողությունների հայկական համայնքի ներկայացուցիչների և Աբխազիայի կառավարության ակտիվ գործողությունների շնորհիվ:

Միևնույն ժամանակ, վրաց-աբխազական ռազմական գործողությունների վայրերից շարունակվում էր խաղաղ բնակիչների զանգվածային արտագաղթը, որոնք վրաց զինվորների կողմից ենթարկվում էին կողոպուտի և բռնությունների: Վրացական ռազմական վարչակազմն իր կողմից քայլեր էր ձեռնարկում Վրաստանի հայ բնակչությանը մարտական գործողությունների մեջ ներքաշելու ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար մշակվեց մի համալիր ծրագիր, որի առաջին քայլը եղավ Արևելյան Վրաստանի (հիմնականում Բորժոմի, Քութայիսիի և Թբիլիսիի) հայ բնակչության մոբիլիզացումը: Հայերին ներառում էին այն զորամասերի կազմում, որոնք ուղևորվում էին աբխազական ճակատ: Ուղարկելուց առաջ հայերի նկատմամբ տանում էին համապատասխան գաղափարական աշխատանք: Մասնավորապես հաղորդվում էր, որ «մահմեդական աբխազները հյուսիսային կովկասցիների հետ համատեղ, կազմակերպում և իրականացնում են հայերի երկրորդ ցեղասպանությունն Աբխազիայում, և անհրաժեշտ է շտապ օգնություն ցուցաբերել եղբայրներին»2: Սակայն «քրիստոնյա եղբայրներին փրկելու համար» մոբիլիզացվեց ընդամենը մի քանի տասնյակ հայ: Այսպիսով, հայկական համայնքին վրացական կողմից պատերազմի մեջ ներքաշելու Վրաստանի առաջին փորձը ձախողվեց: Այդ իրավիճակում վրացական իշխանությունները հորինեցին նոր առասպել այն մասին, որ «Աբխազիայի հայերը, ըստ էության, թուրքեր են և այդ պատճառով էլ աջակցում են աբխազներին»:

Աբխազիայի' վրացական կողմից վերահսկվող տարածքներում իրավիճակն առավել բարդ էր, հայ բնակչությունը նախկինի պես հրաժարվում էր զենք վերցնել: Վրացական վարչակարգը Սուխումում սկսեց ստեղծել «ինքնա-

Նույն տեղում։ Նույն տեղում։

61

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

պաշտպանական» ջոկատներ, որոնց խնդիրն էր պաշտպաեել քաղաքի փողոցները' բացահայտորեն գործող վրաց կողոպտիչներից: Ստեղծված «ինքնա-պաշտպանական» ջոկատները չէին կարող կասեցնել հանցավորության ալիքը, քանի որ այդ ջոկատները ստեղծվել էին այլ նպատակով: Դրանց ստեղծման հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ոչ վրացի բնակչությունը, խուսափելով աբխազների վրեժից, ակտիվորեն մասնակցի «Վրաստանի տարածքային ամբողջականության համար» մղվող պատերազմին: Վրացական ռազմական վարչակարգի այդ քայլն արդյունքում ճակատագրական դեր խաղաց:

1993թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին տեղի ունեցավ իրադարձությունների շղթա, որոնք վճռական դերակատարություն ունեցան վրաց-աբխա-զական հակամարտությունում աբխազահայերի դիրքորոշման վրա: Բանն այն է, որ վրացական բանակը մի շարք հարձակումներ իրականացրեց Աբխազիա-յի Սուխումի, Գուլրիպշի, Օչամչիրայի շրջանների հայկական գյուղերի դեմ և դաժան հաշվեհարդար տեսավ հայ բնակիչների նկատմամբ, որոնք բնորոշվում էին որպես ցեղասպանություն:

Վրացիների կողմից Աբխազիայի հայ բնակչության ցեղասպանության մասին լուրն Աբխազիայի հայ համայնքի շրջանում զայրույթ առաջացրեց: Գագրայի «Մաշտոց» համայնքի ղեկավարության շտապ հրավիրած հավաքում որոշվեց աջակցել աբխազական կողմին և զենքը ձեռքերին հանդես գալ վրացական զորքի դեմ: Հավաքում նաև հայտարարվեց հայկական ստորաբաժանման ձևավորման մասին1: Այսպիսով, վրացիների վայրագությունները հարկադրեցին հայերին իրականացնել պաշտպանական միջոցառումներ և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտությանը:

Շտապ գումար հավաքվեց հայկական գումարտակի ձևավորման համար: Հարկ է նշել, որ Աբխազիայի «Մաշտոց» համայնքի ներկայացուցիչները շրջայց են կատարել Ռուսաստանի բոլոր հայ համայնքներով, հանդիպել ազդեցիկ և հայտնի հայ մարդկանց հետ: 1993թ. կեսերին «Մաշտոց» հայկական համայնքը զինամթերք ձեռք բերեց: Այդ ժամանակ արդեն խումբ էր ձևավորվել Գագրայի հայերից (մոտ 100 մարդ):

Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի 1993թ. փետրվարի 3-ի հրամանով ստեղծվեց Հովհաննես Բաղրամյանի անվան հայկական մոտո-հրաձգային գումարտակը (հայկական գումարտակում կար մոտ 300 մարտիկ), որն էլ 1993թ. մարտի 15-ին կազմակերպված ձևով մուտք գործեց Աբխազիայի զինված ուժերի շարքերը1 2:

1 Նույն տեղում:

2 Армянский вопрос” в Абхазии глазами грузинских СМИ, http://www.regnum.ru/news/772350.html.

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

Հայկական գումարտակը համալրվեց նաև Լեռնային Ղարաբաղում մարտնչած աբխազահայ մարտիկներով' գումարտակում զինվորների թիվը հասցնելով 350-ի: Բացի այդ, աբխազահայության անմիջական մասնակցությամբ Գագրայում կազմակերպվեց երկրորդ հայկական գումարտակը: Վրաց-աբխազական պատերազմում Աբխազիայի զինված ուժերի շարքերում կռված աբխազահայերի թիվը, տարբեր տվյալներով, կազմել է ավելի քան 1500 մարդ:

Աբխազական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում շարունակվում էր նաև ակտիվ ներքաղաքական կյանքը: Այդ ժամանակահատվածում Սուխումի «Կռունկ» հայկական համայնքի ներկայացուցիչներն Աբխազիայի իշխանությունների ազդեցության ներքո փորձեցին հերթական անգամ իրենց ամբողջական հսկողության տակ առնել հայկական գումարտակները: Ալբերտ Թոփալյանը կտրուկ հարց բարձրացրեց «Մաշտոց» և «Կռունկ» համայնքներն իր ղեկավարությամբ մեկ ընկերակցության մեջ միավորելու վերաբերյալ: Ներքաղաքական այս իրավիճակը բերեց Աբխազիայի հայ համայնքի պառակտման: Մասնավորապես, Ալբերտ Թոփալյանի ճնշման ներքո Վաղարշը' գան-թիադյան գումարտակի հրամանատարը, հայտարարեց, որ իր ստորաբաժանումը ենթարկվում է Սուխումի «Կռունկ» համայնքին: Միևնույն ժամանակ, Կիվորը' Գագրայի գումարտակի հրամանատարը, կտրականապես հրաժարվեց միավորվելուց1:

Իրավիճակն էլ ավելի բարդացրեց Գուդաուտայում տեղի ունեցած պատահարը: Աբխազական զինվորի կողմից կռվի ժամանակ սպանվեց Ալբերտ Թոփալյանի թիկնապահը: Չցանկանալով այդ կոնֆլիկտին էթնիկ երանգավորում տալ' «Կռունկի» ղեկավարը փորձեց կանխել խնդրի բարդացումը: Սակայն պատահարի մասին լուրը շտապ հասավ Գագրա: Միջադեպը բավական սրեց տեղացի հայերի և աբխազների հարաբերությունները' սպառնալով վերածվել լայնածավալ բախման: Կոնֆլիկտի թեժ պահին «Մաշտոց»-ի ղեկավարների պատվիրակությանն ընդունեց Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբան: Խոսակցության արդյունքում կոնֆլիկտը հարթվեց1 2:

Հարկ է նշել, որ վերոնշյալ միջադեպի հանգուցալուծումից հետո բարելավվեցին հայերի և աբխազների հարաբերությունները: 1993թ. սեպտեմբերին աբխազական կողմը սկսեց վրացական ուժերի դուրսմղման գործողություններն Աբխազիայի տարածքից: Այդ գործողություններին ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում հայկական գումարտակները, որոնք, ականատեսների վկայությամբ, լավ զինված և համալրված էին:

Աբխազիայի մայրաքաղաքի ազատագրումից անմիջապես հետո հայկական գումարտակն ուղարկվեց Կոդորի կիրճ: Գումարտակի խնդիրը Լատա գյուղի և թունելների մոտ գտնվող վրացական հզոր պաշտպանական շրջանի

1 Амшенци Лаврентий, АРМЯНСКИЙ АКЦЕНТ ГРУЗИНО-АБХАЗСКОГО КОНФЛИКТА, ноябрь 2002, http://www.abkhazia.narod.ru/lavrik-nov.htm.

2 Նույն տեղում։

63

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

ոչնչացումն էր: Եռօրյա թեժ մարտերից հետո պաշտպանական շրջանում գտնվող սվանները ջախջախվեցին և փախան Կոդորի կիրճի լեռնաշղթայից այն կողմ: Մարտերի ակտիվ փուլի ավարտից հետո, երբ Աբխազիան արդեն լիովին ազատագրվել էր, նորից սրվեցին հարաբերությունները «Կռունկի» և «Մաշտոցի» միջև: Մոտիկ կանգնած լինելով իշխանություններին' «Կռունկ»-ին հաջողվեց իրականացնել համայնքների միավորման խնդիրն Ալբերտ Թո-փալյանի ղեկավարությամբ, որը բարձր պաշտոն զբաղեցրեց Աբխազիայի կառավարությունում և գլխավորեց միավորված համայնքը1:

Պատերազմի ավարտից հետո Աբխազիայի հայ համայնքը կազմալուծեց երկու հայկական գումարտակները և սկսեց ակտիվորեն զբաղվել Արևելյան Աբխազիայի հայ բնակչության խնդիրներով: Սակայն, չնայած նախաձեռնված անվտանգության միջոցառումներին, 2001թ. հոկտեմբերին չեչեն հրամանատար Ռուսլան Գիլաևի և Կոդորի կիրճում Վրաստանի նախագահի ներկայացուցիչ Էմզար Կվիցիանիի հանցագործ խմբավորումները ներխուժեցին Նաա և Գեորգիևսկ հայկական գյուղերը: Սպանվեց մոտ 14 հայ: Առաջինն այդ խմբավորումների դեմ դուրս եկան Աբխազիայի պաշտպանության նախարարության մարտիկները և Ցեբելդա հայկական գյուղի բնակիչները, որը գտնվում էր Կոդոր գետի ներքին հոսանքի շրջանում1 2: Արդյունքում նրանց հաջողվեց հետ շպրտել հակառակորդին և նախարարությանը ժամանակ տալ այդ շրջան տեղափոխել ռազմական տեխնիկա և զինվորական ստորաբաժանումներ:

Հարկ է նշել, որ վրաց-աբխազական պատերազմում հայերն ակտիվորեն մասնակցել են ոչ միայն «Բաղրամյանի գումարտակում», այլև աբխազական գումարտակներում ևս: Մասնավորապես, հայերը լուրջ մասնակցություն են ունեցել առաջին հրաձգային, երկրորդ մոտոհրաձգային, Գանթիադիի, Սու-խումի, Էշերա-Աֆոնի, Գագրայի «Ասափշ» վաշտերում [3]: Ռազմական գործողություններին մասնակցել է 1500-ից ավելի հայ: Նրանցից 140-ը զոհվել է, ռազմական ծառայությունների համար 11 հայի շնորհվել է Աբխազիայի հերոսի կոչում (Կ.Գուրգենյան, Գ.Տրապիզոնյան, Ա.Ասխանյան, Շ.Կիրակոսյան, Ա.Ասատրյան և ուրիշներ), 5-ը պարգևատրվել են «Լեոնի» շքանշանով, իսկ 10-ը' «Քաջության համար» մեդալներով: Հայկական գումարտակը մասնակցել է նաև 1998թ. մայիսին Գալիի շրջանում վրացիների դեմ իրականացված պատժիչ գործողություններին [3]:

Հարկ է նշել, որ չնայած Աբխազիայի հայ համայնքը լուրջ դերակատարություն է ունեցել վրաց-աբխազական հակամարտությունում, ներկայումս Աբխազիայում հայերի վիճակը բավական անմխիթար է, և մի շարք բնակա-

1 Նույն տեղում։

2 Նույն տեղում։

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Գ. Արշակյան, ԱԵրիազարյաե

վայրերում հայերն իրենց ճնշված և վախեցած եե զգում: Վերջին տարիներին աբխազահայությաե շրջանում նկատվում են արտագաղթի ահագնացող տեմպեր: Դա, ինչ խոսք, լուրջ սպառնալիք է Աբխազիայի հայ համայնքի համար: Թեև հայերն Աբխազիայում թվաքանակով պաշտոնական վիճակագրությամբ գրավում են 2-րդ տեղն աբխազներից հետո, սակայն հայերի իշխանությունը երկրում, իրենց թվի համեմատ, սահմանափակ է: Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Աբխազիայում հայերը զբաղեցրել են բավական բարձր պաշտոններ (մասնավորապես, նախարարների խորհրդի նախագահի տեղակալը հայ է եղել), ներկայումս հայերի զբաղեցրած ամենաբարձր պաշտոնն Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն է: Իսկ ընդհանուր առմամբ հայերը կառավարական մարմիններում ներկայացված են փոխնախարարների և շրջանային ղեկավարների տեղակալների մակարդակով: 2007թ. մարտի 4-ին Աբխազիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Աբխազիայի չորրորդ գումարման խորհրդարանի 35 պատգամավորներից 3-ը ընտրվեցին հայեր' Վալերի Մայրոմյանը, Սերգեյ Մաթոսյանը և Ալբերտ Հովսեփյանը (վերջինս նաև խորհրդարանի փոխխոսնակն է)1:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ Աբխազիայի հայ համայնքը լուրջ դերակատարություն է ունեցել վրաց-աբխազական հակամարտությունում, թեև հակամարտության սկզբնական շրջանում աբխազահայերի մեծ մասը ձգտում էր չեզոքության: Սակայն վրացական ազգայնականների և զորքի ընդգծված հակահայկական քայլերը, վայրագություններն ու թալանը հար-կադրեցին աբխազահայերին անցնել աբխազների կողմը' միևնույն ժամանակ պաշտպանելով սեփական ժողովրդին, նրանց կյանքը և ունեցվածքը:

Հանիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Рафаэл Абрамян, Армянский некрополь Абхазии, «Генеалогия Северного Кавказа», № 2, 2002.

2. Абхазия сегодня, Доклад Крайсис Груп N176 Европа, 15 сентября 2006.

3. Թեմուր Մժավիա, «Կռունկի» հիմնադրումը տեղի ունեցավ «Դաշնակցության» ակտիվ օժանդակությամբ, «Ջորջիան թայմս», 05.10. 2007:

1 Աբխազիայի խորհրդարանում կլինի 3 հայ պատգամավոր, http://www.panorama.am/am/society/2007/03/06/abxazia/7sw.

65

Գ. Արշակյան, Ա.Եղիազարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

ГРУЗИНО-АБХАЗСКИЙ КОНФЛИКТ И АРМЯНСКИЙ ФАКТОР Григор Аршакян, Арман Егиазарян

Резюме

В статье рассматривается фактор армянской общины Абхазии в грузиноабхазской войне. Дается краткий исторический обзор становления армянской общины Абхазии, ее деятельности, а также внутриобщинных противоречий. Внимание уделяется демографическому облику армянской общины Абхазии в советский и постсоветский периоды.

При рассмотрении активности армянства Абхазии дается сравнительный анализ деятельности армянской общины Сухума и Гагры, выявляются их возможности и степень влияния на внутри- и внешнеполитическую жизнь Абхазии.

Детально анализируются причины и предпосылки вовлечения армянства Абхазии в грузино-абхазский конфликт, освещаются позиции и подходы разных частей армянской общины Абхазии к грузино-абхазскому конфликту, а также действия грузинской армии против армянского населения Абхазии.

66

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.