Научная статья на тему 'Տարածաշրջանացին ռազմաքաղաքական զարգացումները Եվ լեռնացին Ղարաբաղի խնդիրը'

Տարածաշրջանացին ռազմաքաղաքական զարգացումները Եվ լեռնացին Ղարաբաղի խնդիրը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
136
36
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սարդիս Հարությունյան

Լեռեայիե Ղարաբաղի խնդիրը հայտնվել է Հարավային Կովկաս-Կաս- պյաե ավազան - Կենտրոնական Ասիա գծում ընթացող աշխարհաքաղաքա- կաե զարգացումների կենտրոնում ստաեձեելով տարածաշրջաեայիե փոխ- դասավորվածությաե ձևափոխման հիմնական մեխանիզմի դերակատարությունը: Հոդվածում փորձ է արվում վերլուծել տարածաշրջաեայիե ռազմաքաղաքական շարժերի ազդեցությունը Ղարաբաղյաե հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացների վրա, ներկայացնել միջնաժամկետ հեռանկարում խեդրիե վերաբերող հավանական զարգացումները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В евразийском пространстве сегодня происходит активное формирование новых геополитических матриц. В этом плане процессы, происходящие в Восточной Европе, бассейне Черного моря, на Ближнем Востоке, Кавказе, Каспии и в Центральной Азии, имеют системный характер. В контексте вышеизложенного идет процесс создания новых интеграционных механизмов на Южном Кавказе, в бассейне Каспия и Центральной Азии — главным образом путем расширения американского военно-политического присутствия, осуществления геополитических и геоэкономических проектов и изменения регионального status quo. Между тем, любые процессы на Южном Кавказе (в частности, односторонние действия в отношении НКР), которые могут нарушить баланс сил, приведут к дестабилизации всего региона.

Текст научной работы на тему «Տարածաշրջանացին ռազմաքաղաքական զարգացումները Եվ լեռնացին Ղարաբաղի խնդիրը»

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Ս.Հարությունյան

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՑԻՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ

Սարդիս Հարությունյան

Լեռեայիե Ղարաբաղի խնդիրը հայտնվել է Հարավային Կովկաս-Կաս-պյաե ավազան - Կենտրոնական Ասիա գծում ընթացող աշխարհաքաղաքա-կաե զարգացումների կենտրոնում ստաեձեելով տարածաշրջաեայիե փոխ-դասավորվածությաե ձևափոխման հիմնական մեխանիզմի դերակատարությունը: Հոդվածում փորձ է արվում վերլուծել տարածաշրջաեայիե ռազմաքաղաքական շարժերի ազդեցությունը Ղարաբաղյաե հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացների վրա, ներկայացնել միջնաժամկետ հեռանկարում խեդրիե վերաբերող հավանական զարգացումները:

1. Տարածաշրջանային ռազմաքաղաքական հիմնական շարժերի ընղհանուր պատկերը

Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում ու Կեետրոեակաե Ասիայում իրականացվող նախագծերից ամեեածավալուեը ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպա - Սև ծով - Հարավային Կովկաս - Կասպյաե ավազաե-Կեետրոեակաե Ասիա աշխարհառազմավարակաե գծի ձևավորումն է («Տրաեսեվրասիակաե նախագիծ»), որե ուեի աշխարհաքաղաքակաե ու աշխարհատնտեսական հստակ նպատակներ:

Հատկապես հետխորհրդայիե տարածքի մասով հաճախ Միացյալ Նահանգների հետ եույե դիրքերից է հանդես գալիս եաև Եվրամիությունը (ԵՄ): Այե նպատակ ուեի լուծել Հիե աշխարհի առջև ծառացած էներգետիկ անվտանգությանը և կից տարածաշրջաններում սեփական ազդեցության հաստատմանն առնչվող մի շարք հարցեր: Վաշիեգտոեի պատկերացմամբ, նմանատիպ նախագծերում եվրոպացիների եերգրավվածություեը կարող է ամ-րապեդել աեդրատլաետյաե փոխգործակցություեը' առաջին հերթիե ԱՄՆ-իե ապահովելով գլոբալ մակարդակում գործելու լրացուցիչ ռեսուրսներ:

Կովկաս, Կասպյաե ավազան ու Կեետրոեակաե Ասիա ուղղություններով մյուս լուրջ նախագիծը ձգտում է իրագործել տնտեսական զգալի կարողություններ կուտակած Ռուսաստանը: Վերջինս մտահոգված է իրեե սահմանակից այդ հատվածներում ամերիկա-եվրոպակաե ազդեցության աճով և փորձում է իրավիճակը փոխել գլխավորապես հյուսիս-հարավ ուղղվածությամբ տարաբեույթ նախագծերի իրակաեացմամբ:

99

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ վերջին տարիներն այդ նախագծերի իրականացման համար բեկումնային էին։ Նշենք ռուս-ադրբեջա-նական պայմանավորվածությունների փաթեթը, իշխանափոխությունները Վրաստանում, Ուկրաինայում և ռազմական ոլորտում ամերիկա-վրացա-կան և ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած «ճեղքումները», նոր իրավիճակի ի հայտ գալը Կենտրոնական Ասիայում ու այդ համատեքստում Մոսկվա-Տաշքենդ ռազմավարական փոխգործակցու-թյան պայմանավորվածության կայացումը և վերջապես' նախագահական ընտրությունների արդյունքներն Իրանում։

Հեռանկարային առումով վերը ներկայացված զարգացումների աշխարհագրական կիզակետ է դառնում Կասպիցը։ Մեծ է հավանականությունը, որ իրադրությունն ավազանում և նրա շուրջ ընթացող գործընթացները հանդես են գալու եվրասիական ռազմավարական հարթությունում ուժերի փոխդասավորվածության գլխավոր ցուցիչների շարքում։ Արդեն այսօր Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում առկա աշխարհաքաղա-քական շարժերը կրում են Կասպիցում ընթացող գործընթացների ազդեցությունը։ Կասպիցը դառնում է այն վայրը, ուր աշխարհաքաղաքական ու էներգետիկ հսկայական շահերի պատճառով կարող են որոշակի առումով անմիջականորեն շփման մեջ մտնել ամերիկյան ու ռուսական ուժերը' ի հավելումն Ղրղըզստանում առկա իրավիճակի։

Այս համատեքստում իրանական հարցը ձեռք է բերում նոր իմաստ։ Վաշինգտոնի համար իրանական խնդրի հանգուցալուծումը, մերձավոր-արևելյան ու էներգետիկ հարցերից բացի, հանդես է գալիս որպես Կասպիցում ուժերի փոխդասավորվածությունն էապես փոխելու միջոց։

Այսօր ընդհանուր պատկերը ձևավորող առաջնային գործոններից կարելի է առանձնացնել ամերիկյան ռազմաքաղաքական ծրագրերը Կաս-պյան ավազանում, նույն տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի համեմատաբար նոր նախաձեռնություններ-նախագիծը և վերջապես' Իրանի շուրջ առկա ռազմաքաղաքական զարգացումները։

Ամերիկյան գործոնը

Արևելյան Եվրոպա - Սև ծով - Հարավային Կովկաս-Կասպյան ավա-զան-Կենտրոնական Ասիա հատված ամերիկյան ներթափանցման նպատակներն ակնհայտ են։ Ռազմավարական առումով դրանք ուղղված են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ, ինչպես նաև նպատակ ունեն գերազանցապես ամերիկյան վերահսկողություն սահմանել Կենտրոնական Ասիա-Կասպյան ավազան շրջանում առկա էներգակիրների (նավթ, գազ, ուրան) նկատմամբ։

100

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

Ամերիկյան քաղաքական, տնտեսական ու ռազմական ներկայության հաստատումը Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա գծում նշանակում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին կից շրջաններում այնպիսի համակարգերի ստեղծում, որոնք միտված են լինելու ամերիկյան բազմամակարդակ նախագծերի սպասարկմանը։

Էներգետիկ հարթության տեսանկյունից հանգամանքները նույնպես հայտնի են։ Արդեն այս տարի նախատեսվում է շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) 1.767 կմ-ոց նավթամուղը, որը կարող է տարեկան Արևմուտք տեղափոխել 50 մլն տոննա նավթ։ Նավթամուղին Ղազախստանի և Թուրքմենստանի միանալու հարցը ներկայում գտնվում է բանակցությունների ակտիվ փուլում։ Եվ եթե իրականություն դառնան ԲԹՋ նավթամուղին Աստանայի և Աշգաբադի միանալու ծրագրերը, ապա Կասպիցի նավթը1 էներգակիրների միջազգային շուկայում կարող է գրավել շոշափելի տեղ։

Բացի այդ, գոյություն ունի նաև գազի գործոնը, որն այսօր հատկապես կարևորվում է 2005թ. վերջին ծավալված ռուս-ուկրաինական գազային ճգնաժամի ֆոնին։ 2006թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազամուղը։ Այն կարող է տարեկան տեղափոխել 20 մլրդ մ3 գազ1 2։ «Statistical Review of World Energy2005» հետազոտության համաձայն, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկս-տանը միասին ունեն 9.13 տրիլիոն մ3 գազի պաշարներ (ողջ աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների ավելի քան 5.08%-ը)3։

Քաղաքական և տնտեսական (գլխավորապես էներգետիկ ոլորտում) բաղադրամասերից բացի, Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտ-րոնական Ասիա գծում ամերիկյան ներկայության հաստատման հաջորդ կարևորագույն տարրը ռազմականն է։ Հարավային Կովկաս - Կասպյան ավազան - Կենտրոնական Ասիա գծում Միացյալ Նահանգների ռազմական

1 Բրիտանական «British Petroleum» նավթային ընկերության «Statistical Revew of World Energy 2005» անվամբ հետազոտության համաձայն, 2004թ. վերջի տվյալներով Ադրբեջանն ուներ 7 միլիարդ բարել նավթ (ողջ աշխարհի նավթի ապացուցված պաշարների 0.6%-ը), Ղազախստանը' 39.6 միլիարդ բարել (3.3%), Թուրքմենստանը' 0.5 միլիարդ բարել (0.04%), իսկ Ուզբեկստանը' 0.6 միլիարդ բարել (0.05%)։ Համեմատության համար նշենք, որ նույն աղբյուրի հավաստմամբ, 2004թ. վերջի տվյալներով Ռուսաստանն ուներ 72.3 միլիարդ բարել նավթ (ողջ աշխարհի նավթի ապացուցված պաշարների 6.1%-ը) [1]։ 2005թ. սեպտեմբերին «France Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը նշում է, թե ըստ որոշ հետազոտությունների Կասպիցի միայն ղազախական ու ադրբեջանական հատվածներում առկա է ընդամենը 37 մլրդ բարել նավթ [2, 3]։

2 Համեմատության համար նշենք, որ 2003թ. փետրվարից փաստացի գործող Ռուսաստանից Թուրքիա տանող «Երկնագույն հոսք» գազամուղն ի վիճակի է տարեկան մատակարարել 16 մլրդ մ3 գազ [4]։

3 Ըստ նույն աղբյուրի Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, Օմանը և Բահրեյնը միասին ունեն 12.58 տրիլիոն մ3 գազի պաշարներ (ողջ աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների ավելի քան 7%-ը)։ Ռուսաստանը' 48 տրիլիոն մ3 գազ, իր պաշարներով աշխարհում գրավում է առաջին տեղը (ողջ աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների 26.7%-ը), երկրորդ տեղում Իրանն է' 27.5 տրիլիոն մ3 (ողջ աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների 15.3%-ը), երրորդում' Կատարը' 25.78 տրիլիոն մ3 (ողջ աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների 14.4%-ը) [1, p. 20]։

101

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

ներկայությունը չի կրում սոսկ տարածաշրջանային տրամաբանություն, այլ, փաստորեն, հանդիսանում է (և առաջին հերթին) ռազմական ոլորտում ԱՄՆ գլոբալ վերափոխումների բաղկացուցիչը։

2006թ. մարտին հրապարակված «Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում, որպես Վաշինգտոնի ռազմավարության առաջնություն, ներկայացված է ԱՄՆ ռազմական կարողությունը կանխարգելիչ հարվածներ հասցնելու գործում, ինչն, անշուշտ, ենթադրում է այդ կարողության մակարդակն աշխարհի մյուս երկրների համար անհասանելի վիճակում պահելը [5]։ Այդ համատեքստում, թերևս, կարելի է որպես առաջնություններ առանձնացնել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի և շարժուն զորամիավորումների ու օդային գլոբալ փոխադրումների համաշխարհային ցանցի ստեղծման աշխատանքները։ Բնականաբար, Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա գծում ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը հարկ է դիտարկել նաև այդ առաջնությունների համատեքստում (տե ս Հավելված)։

Եթե ուզբեկական «Քարշի-Խանաբադ» ռազմակայանը 2005թ. նոյեմբերին կորցնելուց հետո Կենտրոնական Ասիայում Պենտագոնը բախվեց սեփական ռազմուժի օպերատիվ հնարավորությունների սահմանափակման հարցին և, ըստ որոշ տեղեկությունների, ներկայում բավական ակտիվ ջան-քեր է թափում տարածաշրջանում նոր հանգրվանների ձեռքբերման (Թուրքմենստան) և հների ընդլայնման (Ղրղըզստան) ուղղությամբ, ապա վիճակն այլ է Կասպիցում, ուր ամերիկյան ռազմուժի հաստատման և հետագա ընդլայնման թիվ մեկ հանգրվան է ծառայում Ադրբեջանը։

Բաքվի հետ Պենտագոնի ռազմական համագործակցությունը, փաստորեն, բաժանվում է երեք մասի' շարժուն զորամիավորումներ, Վրաստա-նում կիրառված «Վարժեցրու և զինիր» ծրագրի օրինակով ծավալվող համագործակցություն' ուսումնավարժական կենտրոններ, ուր հեռանկարում պետք է վերապատրաստվի ադրբեջանական բանակի սպայական կազմի զգալի մասը, և հիմնական' «Caspian Guard» ծրագիրը։ Ամերիկյան աղբյուրները նշում են նաև չորրորդ բաղադրամասի մասին. Ապշերոնյան թերակղ-զում' Բաքվի մոտ, հիմնադրվելիք արագ արձագանքման հատուկ նշանակության զորամիավորում, որը պետք է տեղակայվի համեմատաբար երկարատև հիմքերի վրա' փաստորեն, ընդունելով «ռազմակայան» հասկացության դասական ձևակերպումը [6]։

Ըստ ամենայնի, Ադրբեջանում ամերիկյան շարժուն զորամիավորումների (գերազանցապես օդուժ) տեղակայման ընթացքը սկսվեց 2003թ. դեկտեմբերից, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի

102

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

Բաքու կատարած երկրորդ այցից1 հետո Ադրբեջաեե ընդունեց ամերիկյան ռազմական մասնագետներին, որոնք պետք է զբաղվեին երկրի օդանավակայանների (ռազմական ու քաղաքացիական) տեխնիկական կարողությունների ուսումնասիրությամբ1 2 [7]:

Ներկայում խոսքն Ադրբեջանի երեք օդանավակայանների մասին է' Քյուրդամիրի3 (որպես Ադրբեջանում ամերիկյան շարժուն զորամիավորումների, օդուժի տեղակայման հիմնական հանգրվան), Սումգայիթի մոտ գտնվող «Նասոսնի»4 և Բաքվից հյուսիս-արևմուտք ընկած Գյուլահի5 (Դա-վաչի շրջան) օդանավակայանների մասին' չհաշված Բաքվի «Բինա» միջազգային օդանավակայանը որպես վերալիցքավորման կետ օգտագործելու ամերիկյան օդուժի հնարավորությունը: Համաձայն որոշ հրապարակումների, Քյուրդամիրի ռազմական օդանավակայանը (որտեղ ավարտվել են օդանավակայանի թռիչքուղու, օդանավակայանին հարակից զորանոցների վերանորոգման և օդանավակայանի համար նախատեսված հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքները) տեխնիկական կարողություններով արդեն պատրաստ է ընդունել ամերիկյան ռազմական իքնաթիռներ [8, 9]: Պետք է ենթադրել, որ առաջիկայում պատրաստ կլինեն կամ արդեն իսկ պատրաստ են6 Գյուլահի և «Նասոսնի» օդանավակայանները7:

1 Ընդհանուր առմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Բաքվում եղել է չորս անգամ' 2001թ. դեկտեմբերի 15-ին, 2003թ. դեկտեմբերի 3-ին, 2004թ. օգոստոսի 11-12-ը և 2005թ. ապրիլի 12-ին:

2 Հատկանշական է, որ այդ ժամանակ ադրբեջանական մամուլ սպրդած տեղեկության համաձայն, ադրբեջանական օդանավակայանների նկատմամբ Վաշինգտոնում ուշադրություն էին դարձրել դեռևս 2001թ., երբ ամերիկյան ռազմական հետախուզության պատվերով «RAND Corporation»-ը հատուկ ուսումնասիրություն էր անցկացրել' պարզելու մերձավորարևելյան ռազմական կամպանիաների ժամանակ հարավկովկասյան օդանավակայանների պիտանելիությունը ԱՄՆ ռազմուժի համար: Վրաս-տանում, Հայաստանում ու Ադրբեջանում առանձնացվել էին ավելի քան 20 օդանավակայաններ («համապատասխանում են նվազագույն պահանջներին»), որոնցից վեցին տրվել էին առաջին ու երկրորդ կարգեր [7]:

3 Քյուրդամիրի ռազմական օդանավակայանում ԽՍՀՄ օրոք տեղակայվում էին «Ту-22М» ծանր ռմբակոծիչներ [6]:

4 «Նասոսնի» օդանավակայանում խորհրդային ժամանակներում տեղակայվում էին տրանսպորտային «Ил-76» ինքնաթիռները: Ամերիկյան փորձագետների կարծիքով, վերանորոգումից հետո «Նասոսնին» շարունակելու է կրել նույն գործառույթը' հանդիսանալով Եվրոպայից Հարավային Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա ընթացող Կասպյան օդային միջանցքի հիմնական հանգրվանը: Նախատեսվում է սկզբնական շրջանում «Նասոսնիում» տեղակայել ամերիկյան հատուկ նշանակության ուժեր տեղափոխող տրանսպորտային ինքնաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ (ենթադրվում է ամերիկյան «Boeing» ընկերության արտադրած «AWACS» ինքնաթիռներ, որոնք ավելի վաղ (2003թ.) նկատվել էին Վրաստանում), ինչպես նաև մարտական <^-16»-եր [6]:

5 Խորհրդային տարիներին Գյուլահում եղել է ռազմական օդանավակայան [6]:

6 Ռուսական աղբյուրները նշում են, որ երեք օդանավակայաններն, իրենց վերանորոգված թռիչքուղիներով, արդեն պատրաստ են ընդունել ամերիկյան ռազմաօդային ուժերին [9]:

7 Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի 2005թ. ապրիլի 12-ին Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական կողմը համաձայնել է թույլատրել ամերիկյան ռազմուժի (որոնք պետք է կոչվեն «Ժամանակավորապես տեղաբաշխված շարժուն զորամիավորումներ»' «Temporarily Deployed Mobile Forces») տեղակայումն իր տարածքում: Միակ հարցը, ըստ «Stratfor»-., տեղակայման սկիզբն է [6, 10]:

103

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

2004թ. նոյեմբերին, ադրբեջանական «Այնա» թերթի հրապարակման համաձայն, Ադրբեջանի Սալյանի շրջանի Չուխանլի բնակավայրի մոտ գտնվող այդ երկրի պաշտպանության նախարարության ուսումնավարժա-կան կենտրոնում հանգրվանել էին ՆԱՏՕ-ական (գերազանցապես' ամերիկյան) ավելի քան 50 զինվորականներ, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի «Համագործակցություն հանուն խաղաղության» («Partnership for Peace», PfP) ծրագրի շրջանակներում 2005թ. պետք է ձեռնամուխ լինեին Վրաստանում անցկացված «Վարժեցրու և զինիր» ծրագրի նմանությամբ զորավարժանքների իրականացմանն ադրբեջանական զինվորականության նկատմամբ1 [12, 13]։ Ամերիկյան աղբյուրները նշում են, որ իրականում այդ ծրագիրն ընդգրկում է ուսումնավարժական երկու կենտրոններ' մյուսը Բաքվի մոտ1 2 [6]։

Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հիմնական միջոց է, սակայն, «Caspian Guard» ծրագիրը, որը, հենակետ ընտրելով Ադրբեջանը, տարածվել է նաև Ղազախստանում և Թուրքմենստանում3։

Ըստ որոշ տեղեկությունների «Caspian Guard» ծրագիրը Պենտագո-նում մշակվել էր դեռևս 2001թ. փետրվարին։ Ամերիկյան աղբյուրները նշում են, որ 2001թ. հունիսին «Caspian Guard»-՝ որպես «Կասպիցում անվտանգության ապահովման» հայեցակարգային մոտեցում, իր արտացոլումն էր գտել անվտանգության բնագավառում արտերկրին ամերիկյան աջակցության 2004-2009թթ. բյուջեում [11, 15]։ Ներկայում հայտնի է, որ 2005-2011թթ. ընթացքում ԱՄՆ-ը «Caspian Guard» ծրագրի իրականացման համար նախատեսում է ծախսել $130 մլն4, որից միայն $90 մլն-ն ադրբեջանական կողմի համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանում և Ղազախստանում հիմնել հրամանատարական-վերահսկողական կետեր' ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (The Homeland Security

1 Ըստ էության, այդ նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է ծրագրի միջոցով անցկացնել ադրբեջանական զինված ուժերի (ներառյալ սահմանապահ զորամիավորումների) մոտ 400 սպաների վերապատրաստում, ինչն իր հերթին առնչություն ունի «Caspian Guard» ծրագրի հետ [11]։

2 Ենթադրվում է, որ խոսքը Բաքվի մոտ գտնվող Գարաեյբաթե բնակավայրի հարևանությամբ առկա ադրբեջանական ՊՆ ուսումնավարժական կենտրոնի մասին է [13]։ Այստեղ 2004թ. սեպտեմբերի 14-16-ը ՆԱՏՕ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում պետք է կայանային «Լավագույն համատեղ ջանք-2004» («Cooperative Best Effort-2004») զորավարժությունները։ Դրանք 2004թ. սեպտեմբերի 13-ին ՆԱՏՕ զորքերի գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ջեյմս Ջոնսի կողմից չեղյալ հայտարարվեցին, այն բանից հետո, երբ պաշտոնական Բաքուն անզոր գտնվեց ապահովել հայ սպաների մասնակցությունը։

3 Չնայած Թուրքմենստանը պաշտոնապես ընդգրկված չէ «Caspian Gurd-ում, սակայն ամերիկյան կողմն աջակցում է Կասպիցում առկա թուրքմենական ռազմածովային ուժերի կայացմանը և իրականացնում Թուրքմենստանի առափնյա պաշտպանության ուժերի վարժանքը [14, 22, 26-28]։

4 Թեև 2005թ. սեպտեմբերին «France Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը նշում է $135 մլն-ի մասին և ավելացնում, որ Ադրբեջանի առափնյա պաշտպանության բարելավման համար ամերիկյան կողմն արդեն իսկ ծախսել է մոտ $30 մլն [2, 3]։

104

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Ս.Հարությունյան

Department) համապատասխան կեետրոեեերի նմանությամբ1, օդային և ծովային հատուկ գործողությունների իրականացումն ապահովող կառույցներ, վարժեցնել ադրբեջանական սահմանապահ ծառայության մոտ 400 սպաների [17]։ Բացի այդ, նախատեսվում է Բաքվի մոտ հիմնել ռազմածովային ուժերի հրամաեատարակաե-վերահսկողակաե «ժամանակավոր» կեետրոե1 2, որե ուղղակիորեն ենթարկվելու է ԱՄՆ ռազմուժի եվրոպական հրամանատարությանը (շտաբը գտնվում է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում) [6, 11,17,19]: Դրա աշխատանքները կոորդինացվելու եե Ադրբեջա-եի Աստարայի (Իրաեի սահմաեիե մոտ) և Խիզայի (Բաքվից հյուսիս-արև-մուտք) շրջաններում արդեն իսկ տեղակայված3 և 2006թ. առեվազե ևս երկու վայրերում բացվող ռադիոտեղորոշիչ կայանների հետ4: Այդ կայաեեե-

1 Այդ հանգամանքը պատահական չէ, քաեի որ «Caspian Guard»-ում իրեեց շոշափելի ներկայությունն ուեեե ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության Առափնյա պաշտպանության ծառայության Միջազգային կապերի վարչության Վարժանքի և տեխնիկական աջակցության բաժեի (Coast Guard’s International Affairs Training and Technical Assistant Division of The Homeland Security Department) աշխատակիցները [16]:

2 Որոշ աղբյուրների համաձայն, խոսքը Բաքվի շրջանում գտնվող Ալյաթ բնակավայրում տեղակայված զորամասի մասիե է, ուր պետք է զետեղվի ռազմածովային ուժերի հրամաեատարակաե-վերահսկողակաե կեետրոեը' բաղկացած 350 սպաներից [11]: Չի բացառվում, որ Ալյաթում առկա կեետրոեե իրականացնելու է Ադրբեջաեում ամերիկյան բոլոր տեսակի զորամիավորումների համակարգող-կառավարող շտաբի գործառնությունը (ուշագրավ է, որ Ալյաթը գտնվում է ԲԹՋ նավթամուղի սկզբնամասը համարվող Սաե-գաչալի տերմիեալի գրեթե հարևանությամբ): Նույն աղբյուրների մատուցմամբ, շտաբն իր մասնաճյուղն է ունենալու Բաքվում գտնվող Ադրբեջաեի ռազմածովային ուժերի հրամանատարական կենտրոնում: Եեթաշտաբի օգտագործմանն է տրամադրվելու «AEI-759» տեսակի ռադիոտեղորոշիչ համակարգը [11]: Նշենք, որ դեռևս 2004թ. ապրիլին հայտեի էր դարձել, թե ամերիկյան «Motorola» ընկերությունը Ապշերո-եյաե թերակղզում' Բաքու քաղաք և հարակից շրջաններ, հաջորդ կես տարում պետք է տեղայակեր «Di-metra TETRA» աեվամբ ռադիոցանց, որը հատուկ կապի հնարավորություն էր ըեձեռելու ադրբեջանական հատուկ ծառայություններին և պետական այլ հաստատությունների [18]:

3 Աղբյուրների մի մասը նշում է, որ Աստարայի և Խիզայի շրջաններում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայաններն ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած «AN/FPS-117» տեսակի կայաններ են' թռչող օբյեկտները միջինը 340կմ շառավղով հայտնաբերելու ունակությամբ, իսկ մյուս մասի հավաստմամբ իրականում տեղակայվել եե եվրոպական «EADS» կորպորացիայի արտադրած «TRML-3D» կայաններ' թռչող օբյեկտներն առավելագույնը 200կմ շառավղով հայտնաբերելու ունակությամբ [2, 3, 8, 12, 13, 20]:

4 2006թ. հունվարին հայտեի դարձավ, որ ամերիկյան ռազմուժի եվրոպական հրամանատարության (EUCOM) մասնագետներն արդեն իսկ ուսումնասիրել եե Ադրբեջաեի Լերիկի (սահմանակից է Իրանին) և Աղստաֆայի (սահմանակից է Հայաստանին) շրջաններում դեռևս խորհրդային ժամանակներից առկա ռադիոտեղորոշիչ կայանն ու ռադիոհեռախոսային հետևման կայանը, որոնք ենթակա եե արդիականացման ամերիկացիների կողմից' Հարավային Կովկասում ռադիոտեղորոշիչ կայանների և էլեկտրոնային հետախուզության այլ միավորների «Caucasus Net» համակարգի մեջ մտնելու համար: Որոշ աղբյուրներ նշում եե, որ ներկայում ամերիկյան ռազմական գերատեսչությունը ծրագրում է ռադիոտեղորոշիչ երեք կայաններ հիմնել Վրաստանում և էլ ավելի ըեդլայեել Ադրբեջաեում առկա կայանների քանակը: Պետք է ենթադրել, որ խոսքը Նախիջևանում նմանատիպ կայանի կամ կայանների հիմնման մասիե է: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. համաձայն մի քաեի հրապարակումների, Պեետագոեը նպատակ ունի մինչև 2015թ. Վրաստանում ու Ադրբեջաեում գործածության մեջ դնել «Caucasus Net» համակարգը (նմանատիպ մի համակարգ բալթյաե երեք երկրեերում' Էստոնիա, Լատվիա, Լիտվա, գործում է 2000թ.), որի բաղկացուցիչ մասն եե կազմելու Վրաստաեի ու Ադրբեջաեի օդային տարածքներով կանոնավոր թռիչքներ կատարող ամերիկյան «AWACS» հետախուզական իքեաթիռեերը («AWACS»A\h^Q. կարող եե թռիչքի ժամանակ 360 աստիճան կտրվածքով հետախուզել 320կմ շառավղով տարածքը) [2, 3, 21]: Չպետք է բացառել, որ Ադրբեջաեում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանների ստեղծմանը կարող է հաջորդել հակաօդային ժամանակակից համակարգի հիմնումը, որը հեռանկարում, իր հակահրթիռայիե հարվածային միջոցներով հանդերձ, կարող է մտնել ԱՄՆ հակահրթիռայիե պաշտպանության գլոբալ համակարգի մեջ' որպես պաշտպանության առաջին մակարդակի համար նախատեսված տարր:

105

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

րը, փաստորեն, միտված են անմիջական վերահսկողություն իրականացնելու Կասպից ծովի զգալի հատվածի, Ռուսաստանի հյուսիսկովկապան տարածքների, ինչպես նաև Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ1:

«Caspian Guard»-ի մյուս բաղկացուցիչը Ղազախստանում իրականացվող ծրագրերն են։ Ադրբեջանի օրինակով այնտեղ նույնպես նախատեսվում է Կասպիցի ղազախական հատվածի առափնյա շրջաններում տեղակայել ռադիոտեղորոշիչ կայաններ (տե ս Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հայտարարությունը [24, 25])։ Ղազախական ռազմածովային ուժերի (ՌԾՈԻ) և առափնյա պաշտպանության ուժերի սպաների համար նախատեսվում է անցկացնել ուսումնավարժական տարաբնույթ ծրագրեր և ֆինանսական ու ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Կասպիցում ղազախական ռազմական նավատորմի կայացմանն ու հզորացմանը1 2:

Թուրքմենստանը նույնպես դուրս չի մնացել ամերիկյան ուշադրությունից. այդ երկիրը Պենտագոնի ուշադրության կենտրոնում է միաժամա-

1 Ամերիկյան աղբյուրների ներկայացմամբ, 2006թ. «Caspian Guard» ծրագրի շրջանակներում Ադրբեջա-նին ԱՄՆ կողմից ցուցաբերված օգնությունը հիմնականում ուղղվելու է ադրբեջանական ռազմածովային ուժերի արդիականացմանը և հզորացմանը: Նշենք, որ դեռևս 2000թ. ամերիկյան կողմը Ադրբեջանի ՌԾՈւ-ին էր փոխանցել առափնյա պաշտպանության երկու ռազմանավակներ, որոնց 2003թ. սեպտեմբերի 20-ին միացավ «Point Brower» 27 մետր երկարությամբ առափնյա պաշտպանության ռազմա-նավակը (ադրբեջանական կողմն այն վերանվանել է «Տ-201»): Ըստ որոշ տեղեկությունների ամերիկյան կողմը նախատեսում է առաջիկայում Ադրբեջանին փոխանցել ևս երեք ռազմանավակ, նոր հիդրոտեղ-որոշիչ կայաններ (այդ կայանները նախատեսված են ստորջրյա շարժվող օբյեկտների ուղղությունը, խորությունը, արագությունը և կայանից նրանց գտնվելու հեռավորությունը որոշելու համար), արդիա-կանացնել ադրբեջանական ՌԾՈւ ծովային հենակետերում առկա ռադիոտեղորոշիչ կայանները, ինչպես նաև Բաքվին հանձնել փոքր ջրատարողությամբ սուզանավեր, որոնք պետք է պաշտպանեն Կասպիցի ադրբեջանական մասում գտնվող նավթագազային հանքերը, օրինակ իրանական ստորջրյա ուժերի հարձակումներից: Ադրբեջանին փոքր ջրատարողությամբ սուզանավերի հավանական մատակարարման առումով պետք է ուշադրություն դարձնել գերմանական «206А» տեսակի 500 տոննա ջրածավալով սուզանավերին, որոնք համարվում են աշխարհում հարվածային ամենափոքր սուզանա-վերը և կարող են գործել անգամ 20 մետր խորության պայմաններում: Ռազմական ոլորտում Գերմանիայի հետ Ադրբեջանը հաստատել է համագործակցություն. գերմանական ՊՆ ուսհաստատություննե-րում սովորում են ադրբեջանցի սպաներ, բացի այդ, հայտնի է, որ Բեռլինը որոշակի փորձ ունի կաս-պյան երկրներին ցուցաբերվող ռազմատեխնիկական աջակցության գործում. ժամանակին ամերիկյան կողմի հետ միասին Գերմանիան Ղազախստանին է փոխանցել առափնյա պաշտպանության 10 ռազմանավակներ [3, 15, 20, 22, 23, 36]:

2 Ղազախստանը համեմատաբար ուշ ձեռնամուխ եղավ սեփական ՌԾՈւ ձևավորմանը' ղազախական ՌԾՈւ ստեղծման մասին հրամանագիրն այդ երկրի նախագահ Նազարբաևը ստորագրել է 2003թ. մայիսի 7-ին: Նույն 2003թ. ամռանից ԱՄՆ-ը սկսեց Ղազախստանի նավթային մայրաքաղաք համարվող Աթիրայու նավահանգստային քաղաքում ռազմածովային բազայի շինարարության ֆինանսավորումը: 2004թ. հունվարի 1-ից մեկնարկեց Կասպիցի ղազախական առափնյա հատվածի պաշտպանական համակարգերի արդիականացման ամերիկյան ծրագիրը: Հայտնի է, որ ամերիկյան կողմն Աստանային է փոխանցել «Dauntless» և «Guardian» տեսակի վեց ռազմանավակներ, 2005թ. ապրիլի տվյալներով պետք է փոխանցեր հազար տոննա ջրածավալով ևս մեկ ռազմանավ: Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների Աստանային պետք է հանձնվեն «Huey-2» տեսակի հինգ ուղղաթիռներ (2003թ. մայիսին հանձնվել է առաջին «Huey-2»-\\) և «С-130» տրանսպորտային մեկ ինքնաթիռ: Ընդհանուր առ-մամբ, ղազախական ՌԾՈւ զարգացման ծրագիրը նախատեսում է Աթիրայու, Աքթաու (նախկինում' Շևչենկո), Բաուտինո և Քուրյակ (նախկինում' Երալիևո) նավահանգիստներում ստեղծել բազաներ, որոնց մեջ գլխավորը հանդիսանալու է Քուրյակի բազան [22, 26-34]:

106

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

եակ թե կեետրոեաասիակաե1, թե կասպյաե զարգացումների համատեքստում: Ամերիկյան կողմը թուրքմենական առափնյա պաշտպանության ուժերի համար անցկացնում է ուսումեավարժակաե ծրագիր1 2 և «Արտահանվող վերահսկողություն ու սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակներում տեխնիկական սպասարկման աջակցություն է ցուցաբերում թուրքմենական ՌԾՈւ-իե3 [22, 26-28, 34, 37]:

Այսպիսով, Կասպյաե ավազանի երկրեերիե ռազմական աջակցություն ցուցաբերելիս Վաշիեգտոեը նվազեցնում է այդ երկրեերի Ռուսաստանից ունեցած կախվածությունը: Երկրորդ' այդ երկրեերի պաշտպանական համակարգերում ստեղծում և ընդլայնում է ամերիկյան նյութատեխնիկական բազան: Եվ վերջապես' քաղաքական, իսկ հետո եաև տնտեսական առումներով նոր հարթություն է տեղափոխում Կասպյաե ավազանի տվյալ երկրեերի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները: Այդ բոլորի հանրագումարն ամերիկյան ազդեցության աճե է տարածաշրջանում:

Ռուսաստանի նախագիծը

Կասպյաե ավազանում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության հաստատումը և հետագա ընդլայնումը (ի հավելումն տարածաշրջանում արդեն մի քանի տարի գործող արևմտյան տարատեսակ եավթագա-զայիե ընկերությունների) Մոսկվայի համար ունեն հստակ ուրվագիծ ունեցող առնվազն երկու իրողություն.

• աշխարհառազմավարակաե առումով Միացյալ Նահանգներն ավելի է ամրապնդում սեփական նախագծով ձևավորվող Արևելյան Եվրոպա -Սև ծով - Հարավային Կովկաս - Կասպյաե ավազաե-Կեետրոեակաե Ասիա շղթան,

• մյուս կողմից տարածաշրջանի էներգակիրների նկատմամբ ամերիկյան ռազմական վերահսկողության հաստատում, ինչը կարող է կրել երկարատև կամ մշտական բնույթ:

Հատկանշական է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որը ստեղծված է այդ թվում ամերիկյան ազդեցության ըեդլայեմաե դեմ պայքարի համար, Կասպիցի պարագայում չկարողացավ պահանջված արդյուեավետությամբ իրականացնել իր գործառնությունը:

1 2005թ. օգոստոս-սեպտեմբերի ռուսական մամուլի տեղեկությունների համաձայն, Պեետագոեը ցանկանում է ուզբեկական «Քարշի-Խաեաբադ» ռազմակայանից իր օդուժի մի մասը տեղափոխել թուրքմենական «Մարի-2» (հայտեի է եաև «Հյուսիսային Մարի» աեվամբ) ավիաբազա [35]:

2 2005թ. ամռանը թուրքմենական Թուրքմեեբաշի (նախկինում' Կրասեովոդսկ) եավահաեգստում մեկեարկել էր անվտանգության ապահովման ամերիկա-թուրքմեեակաե ուսումնական ծրագիրը [27]:

3 Հայտեի է, որ 2001թ. ԱՄՆ-ը Թուրքմեեստաեիե է փոխանցել «Point Jackson» աեվամբ մեկ ռազմաեավակ [22, 26]:

107

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Ընդհանուր տպավորությունն այն է, որ Հարավային Կովկաս-Կաս-պյան ավազան-Կենտրոնական Ասիա եռյակում Կասպիցը դարձել է այն բաղադրամասը, որը կարող է առաջիկայում էականորեն փոխել աշխար-հաքաղաքական իրադրությունը Ռուսաստանի համար հարավային ուղղությունում։ Այդ հանգամանքը կարող է հետևանքներ ունենալ թե Հարավային Կովկասում (համեմատաբար ավելի շատ), թե Կենտրոնական Ասիայում (համեմատաբար ավելի քիչ)։

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան մեկ տասնամյակ Ռուսաստանը հանդես էր գալիս Կասպիցն ապառազմականացված գոտի տեսնելու դիրքերից, քանի որ ավազանում ռազմական հիմնական ուժը ռուսաստանյան Կասպյան նավատորմն էր։ Սակայն Կասպյան ավազան ամերիկյան ռազմական ներթափանցման առաջին նշանների երևան գալու պես Մոսկվան ակտիվորեն ձեռնամուխ եղավ տարածաշրջանում սեփական ռազմուժի հզորացման գործին։ Ավելին, իր բոլոր նավատորմերի' Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային, Բալթյան, Սևծովյան և Կասպյան, շարքում վերջինիս վերազինմանն ու արդիականացմանը տրվեց առաջնային բնույթ։

2002թ. հուլիսին շարք մտավ Կասպյան նավատորմի հրամանատարական նոր նավը' «Гепард» տեսակի «Татарстан» ֆրեգատը1։ Նույն տեսակի «Дагестан» ֆրեգատը նախատեսվում է ջուրն իջեցնել 2007թ. [38, 40, 41]։

2006-2015թթ. ընթացքում նախատեսվում է ռուսական Կասպյան նավատորմը համալրել «գետ-ծով» տեսակի («Буян») 10 հատ հրանոթային նավերով1 2 [40, 41]։ Այդ շարքի առաջին նավը' «Астрахань»-ը, ծառայության է անցնելու 2006թ., երկրորդը' «Каспийсюу-ը, 2007թ.3 [44, 45]։

Ըստ որոշ տեղեկությունների վերջին երեք տարիներին համալրվել է նաև Կասպյան նավատորմի օդուժը' «Ми-8», «Ми-24», «Ка-25», «Ка-27» և «Ка-29» տեսակի ուղղաթիռներով, ինչպես նաև «Су-24» ու «Су-25» ռազմական ինքնաթիռներով4։ Օդուժին զուգահեռ «С-300» համալիրներով ուժեղացվել է նաև շրջանի հակաօդային պաշտպանության համակարգը։ 2005թ. նոյեմբերին Ռուսաստանի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Վլադիմիր Մասորինի ներկայացմամբ, առաջիկայում Կասպյան շրջանը պետք է զինվի առափնյա պաշտպանության հրանոթային նոր համալիրներով [26, 33, 46]։

1 «Татарстан» ֆրեգատը զինված է «Уран» տիպի 8 թևավոր հրթիռներով, «Оса» տիպի զենիթային 20 հրթիռներով, 76.2 մմ-ոց հրանոթային ունիվերսալ 1 համակարգով, մոտ տարածության համար նախեսված 30 մմ-ոց զենիթահրանոթային 2 համակարգերով, ինչպես նաև գնդացրային զենքերով, ձեռքի նռնականետերով և հակադիվերսիոն սարքավորումներով։ «Татарстан»- կարող է ընդունել և օդ բարձրացնել ուղղաթիռ։ Ֆրեգատի անձնակազմը մոտ 100 հոգի է [38, 39]։

2 Նախատեվում է մինչև 2010թ. ջուրն իջեցնել այդ տեսակի առաջին հինգ նավերը [41, 42]։

3 500 տոննա ջրածավալով, 62մ երկարությամբ ու 9.6մ լայնությամբ այդ ռազմանավերը կառուցվում են «Stealth» տեխնոլոգիայի հիման վրա և զինված են լինելու հրանոթային հուժկու համակարգերով [43, 44]։

4 Ռուսաստանյան աղբյուրների մատուցմամբ, Ռուսաստանի Կասպյան նավատորմի օդուժը բաղկացած է մարտական 20 ինքնաթիռներից և 18 ուղղաթիռներից [26]։

108

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՍՀարություեյաե

2005թ. հուլիսին պաշտոնական Մոսկվաե հայտարարեց, որ երկու տարվա ընթացքում Կասպիցն առաջնահերթ կարգով մտնելու է «գլոբալ վերահսկողության և իրավիճակի արտացոլման ազգային համակարգի մեջ»1, որի գործառնությունն է ստորջրյա, վերջրյա և օդային վերահսկողության իրականացումն ու անհրաժեշտության դեպքում' Ռուսաստանի ՊՆ, ՆԳՆ և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) համապատասխան կառույցների համալիր փոխգործակցության ապահովումը [47]։

Նույն' 2005թ. հուլիսին Ռուսաստանը հայտարարեց, թե իր հարավային սահմանների ղազախական, կասպյան ու կովկասյան հատվածների ամրապնդման, այդ հատվածներում ժամանակակից սահմանապահ կառույցների հիմնման համար ծախսելու է ավելի քան $2.3 մլրդ [48]։

Զուտ ռազմական բնույթի ջանքերից զատ Կասպիցում ռուսական նախաձեռնությունների առանցքը դարձավ ավազանում ռազմաքաղաքական հարթության համագործակցության հիմնումը, ընդ որում հնարավո-րինս ինստիտուցիոնալացված ձևով։

Մոսկվայի նման նախաձեռնության մասին առաջին լուրն ի հայտ եկավ 2005թ. ապրիլի 12-ին Բաքու ԱՄՆ պաշտպանության նախարար Դո-նալդ Ռամսֆելդի կատարած այցից հետո։ Քիչ ավելի ուշ' 2005թ. ապրիլի վերջերին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ՊՆ Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչությունում ռուսաստանյան ԱԳՆ աշխատակիցների մասնակցությամբ ընթանում են Կասպիցում արագ արձագանքման համատեղ ուժերի կառուցվածքի նախագծի մշակման աշխատանքներ։ Արդեն 2005թ. սեպտեմբերին Մոսկվան Կասպյան ավազանի հինգ երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադր-բեջան) ուժերից բաղկացած օպերատիվ հակազդման ռազմածովային համատեղ խմբավորման («Կասֆոր») ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը հանձնել էր ավազանի մյուս բոլոր երկրներին [28, 49-51]։

Ներկայում հայտնի է, որ «Կասֆորի» գաղափարին կողմ են արտահայտվել Ղազախստանն ու Իրանը։ Ըստ էության, առայժմ այն անընդունելի է Ադրբեջանի1 2 և Թուրքմենստանի համար։

Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է Կասպիցում աշխարհաքաղաքա-կան նոր նախագծի միջոցով առնվազն սահմանափակել ամերիկյան ռազ-

1 Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ուղղությունն այդ համակարգի մեջ է 2003-ից [47]։

2 Թեև սույն թվականի հունվարի 24-ին Բաքվում եղած ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, փաստորեն, պաշտոնապես առաջարկել էր Բաքվին անդամակցել «Կասֆո-րին», սակայն ադրբեջանական կողմը' այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ներ-կայացմամբ, նախ կարևորել էր Կասպիցի բաժանման հետ կապված բոլոր հարցերի կարգավորումը' ըստ էության, ներկա փուլում մերժելով ռուսական առաջարկությունը [20, 50]։

109

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

մաքաղաքական ներթափանցումը Կասպյան ավազան:

Երկրորդ' ռուս-իրանական միջուկային (Բուշեհրի ատոմակայան) և ռազմատեխնիկական համագործակցությանը «Կասֆորի» միջոցով գալիս է գումարվելու ռազմաքաղաքական ինստիտուցիոնալացված փոխգործակ-ցությունը։ Փոխգործակցության այդ նոր տարրը ոչ միայն կարող է հանդիսանալ նախորդ երկու բաղադրամասերի տրամաբանական շարունակությունը, այլև որակական նոր հարթություն տեղափոխել Մոսկվա-Թեհրան կապը (չնայած Կասպիցի բաժանման խնդրում և միջազգային մի շարք այլ հարցերում առկա ռուս-իրանական որոշ հակասություններին)։

Իրանական գործոնը

Միջազգային համակարգում «իրանական հարցը» ձեռք է բերել միջնաժամկետ նշանակության հերթական փոփոխություններն արտացոլող առաջնային գործոնի կարգավիճակ։ Ուժերի տարածաշրջանային փոխդա-սավորվածության վրա ներազդելուց բացի այն ունի նաև գլոբալ իմաստ և այդ առումով «Հարավսլավիա (1999թ.) - Աֆղանստան (2001թ.) - Իրաք (2003թ.) - Ուկրաինա (2004թ.)» շղթայի մյուս տարրն է։

Իրանական հարցի «կարգավորումը» ամերիկյան աշխարհաքաղաքականության համար խնդիրներ է լուծում թե գլոբալ, թե տարածաշրջանային հարթություններում։

Պատահական չէ, որ 2006թ. «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում» Իրանը նշված է որպես Միացյալ Նահանգներին մարտահրավեր նետող առաջնային երկիր։

Տարածաշրջանային առումով «իրանական հարցն» իր անմիջական ազդեցությունն է թողնում միանգամից չորս հատվածներում' Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Կասպյան ավազան և Կենտրոնական Ասիա։ Հետևաբար, Վաշինգտոնի որոշումը տեղեկատվական-հոգեբանական և դիվանագիտական ընդհանուր ճնշումից բացի, աշխարհաքաղաքական հնարավորինս ամուր օղակի մեջ վերցնել Իրանը, իր ենթակառուցվածքա-յին տարածումն է ունենում հենց այդ հատվածներում։

Ռուսաստանի և Չինաստանի համար խնդիրը, գլոբալ բնույթ կրող աշխարհաքաղաքական և տնտեսական հարթություններից բացի, ունի տարածաշրջանային նշանակություն։

Մոսկվայի պարագայում վարչակարգի փոփոխությունը Թեհրանում նշանակում է Հարավային Կովկասի, Կասպիցի ու Կենտրոնական Ասիայի

110

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

ուղղություններով կարևոր գործընկերոջ կորուստ: Այդ հանգամանքը կարող է բացասաբար ազդել հյուսիս-հարավ նախագծերի վրա։ Հեռանկարային առումով նման իրադրությունն ի վիճակի է թուլացնել այդ տարածաշրջանների ընդհանուր փոխկապվածությունը Ռուսաստանի հետ։

Իր հերթին, իրանական կողմի համար էական նշանակություն են ձեռք բերել հատկապես սահմանակից երկրներում ամերիկյան ենթակա-ռուցվածքների ստեղծման խոչընդոտումն ու սեփական ներկայության ամրապնդումը։ Այդ առումով դասական օրինակ կարող է ծառայել Իրաքը։ Անշուշտ, նշված տրամաբանությանն է ենթարկվում նաև 2005թ. մայիսի 16-ին Իրանի ու Ադրբեջանի միջև կնքված «Չհարձակման պակտը», ինչպես նաև իրանա-ադրբեջանական ու իրանա-հայկական հարաբերությունների ընդհանուր խորացմանն ուղղված Թեհրանի ջանքերը1 [54]։

Պետք է ենթադրել, որ այս փուլում (2006թ. գարուն-աշուն) Վաշինգ-տոնը Թեհրանի նկատմամբ կիրառվող տեղեկատվական ու դիվանագիտական ընդհանուր ճնշումից և Իրանի շուրջ ռազմաքաղաքական ենթակա-ռուցվածքների ձևավորումից այն կողմ չի անցնի1 2։ 2006թ. նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ Իրանի դեմ լայնա-մասշտաբ ցամաքային գործողությունները, որոնց արդյունքում ամերիկյան ռազմուժը կկրի մարդկային կորուստներ, բացասաբար կանդրադառնան Բուշ-կրտերի3 և հանրապետականների վարկանիշի վրա։

Մյուս կողմից զուտ օդային և հատուկ նշանակության գործողություններով անհնար է փոխել Իրանի ներկայիս քաղաքական համակարգը, վերահսկողություն սահմանել իրանական նավթահանքերի նկատմամբ ու Օրմուզի նեղուցով Պարսից ծոցից արտահանվող նավթի անխափան

1 Այդ ջանքերի մեջ զգալի տեղ է հատկացված իրանական էներգետիկ քաղաքականությանը։ 2005թ. դեկտեմբերի 20-ին Նախիջևանում Մահմուդ Ահմադինեժադի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Նախիջևան գազատարի բացումը։ Շինարարության փուլում է Իրան-Հայաստան գազատարը։ Բացի այդ, ուշագրավ էր փետրվարի 14-ին Երևանում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հայտարարությունը' կապված երկու երկրների միջև երկաթգծային հաղորդակցության վերականգնման հետ [52, 53]։

2 Ըստ էության, Բուշ-կրտսերի վարչակազմն «իրանական հարցը» վերածել է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն առնչվող նախընտրական առաջնային թեմայի' չեզոքացնելու համար «իրաքյան թեմայի» բացասական էֆեկտը։ Նաև այս առումով պետք է դիտարկել ԱՄՆ Սպիտակ տան հանրապետական վարչակազմի նախաձեռնությունը' մեծացնել տեղեկատվական ակտիվությունն իրանական հարցի շուրջ։

3 Ամերիկյան CNN հեռուստաընկերության և «USA Today» օրաթերթի պատվերով «Gallup» կազմակերպության կողմից 2006թ. մարտի 10-12-ն անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջորջ Բուշ-կրտսերի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների միայն 36%-ը, ինչը մեկ տոկոսով պակաս է 2005թ. նոյեմբերի ցուցանիշից։ Բուշ-կրտսերի նախագահության ողջ ընթացքում այդ ցուցանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Հարցվածների 67%-ի կարծիքով (ամենաբարձր ցուցանիշը 2003թ. մարտին սկսված իրաքյան կամպանիայից ի վեր) Սպիտակ տունն Իրաքում իրավիճակը շտկելու հստակ ծրագիր չունի [55]։

111

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

առաքման ապահովումը1:

Ընդհանուր առմամբ, առնվազն կարճատև ժամանակահատվածի կտրվածքով իրանական հարցը միջազգային ճարտարապետության աշ-խարհաքաղաքական ամենաակտիվ մատրիցաներից մեկի1 2 կենտրոնական բաղադրատարրն է, որով էլ մի մեծ մասով պայմանավորված է այդ մատրիցայի գործառնական համակարգի տրամաբանությունը։

2. Լեռնային Ղարաբադիխնդիրը աշխայւհաքաղաքական տիրույթում

Վաշինգտոնի պատկերացմամբ, սեփական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նախագծերի անխափան գործառնության համար անհրաժեշտ են նոր իրողություններին համապատասխան տարածա-շրջանային ինտեգրացիոն կառույցներ, որոնք պետք է ինստիտուցիոնա-լացնեն առաջիկա փոխդասավորվածությունը։ Այդ առումով հայ-ադրբեջանական հակամարտությունը խոչընդոտ է տարածաշրջանի նոր համակարգի ձևավորմանը։

Այսօր Հարավային Կովկասում Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է այն առաջնային գործոններից մեկը, որը համակարգային առումով կարող է ապակայունացնել ողջ տարածաշրջանը։

Մյուս կողմից իրադրության փոփոխությունը Ղարաբաղյան խնդրում ի վիճակի է ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Այդ հարաբերությունների վերականգնումը կարող է դրական հետևանքներ ունենալ Հարավային Կովկասում ԱՄՆ ինտեգրացիոն ծրագրե-

1 Որոշ հաշվարկների համաձայն, եթե Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին կապող Օրմուզի նեղուցը ներկայում փակվի երեք ամսով, ապա Միացյալ Նահանգներին այն կարող է արժենալ համախառն ներքին արդյունքի 4-5%-ի անկում և գործազրկության աճ 2%-ով։ Ճիշտ է, Իրանի դեպքում նավթի արտահանման (որի հիմնական քանակն անցնում է Օրմուզի նեղուցով) դադարեցումը կարող է ունենալ տնտեսական ավելի մեծ հետևանքներ, քանի որ իրանական արտահանման մոտ 80%-ը կազմում է նավթը (2005թ. վերջի տվյալներով Իրանն օրական արդյունահանում էր գրեթե 4 մլն բարել նավթ (1 բարել = 159 լիտր), արտահանում' 2.5 մլն բարել), և նավթի վաճառքից ստացված եկամուտները կազմում են իրանական մոտ $60 միլիարդանոց պետական բյուջեի եկամուտների կեսը, սակայն խնդիրներ ունեցող ամերիկյան տնտեսության համար կարող է անհաղթահարելի լինել նավթի միջազգային շուկայում սև ոսկու մեկ բարելի դիմաց $100 գինը։ Նախնական հաշվարկների համաձայն կպահանջվի մոտ $2 մլրդ Պարսից ծոցում առկա նավթահանքե-րից դեպի Սաուդյան Արաբիայի' Կարմիր ծովի ափ տանող նոր նավթամուղերի կառուցման համար, որից հետո' Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման դեպքում, Պարսից ծոցի նավթը մի մեծ մասով կշարունակի հոսել դեպի արևմտյան շուկաներ։ Այդ պարագայում, օրինակ, Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների արդյունքում Օրմուզի նեղուցի փակվելը (նույն երեք ամսով) Միացյալ Նահանգներին կարող է արժենալ համախառն ներքին արդյունքի ընդամենը 1%-ի անկում և գործազրկության անհամեմատ ավելի փոքր աճ։ Հետևությունն այն է, որ Պարսից ծոցից էներգակիրների տեղափոխման վիճակը և, հետևաբար, նավթի միջազգային գները կարող են հանդես գալ որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանական սկսման ցուցիչ [56]։

2 Նկատի ունենք Մերձավոր Արևելք-Սև ծով-Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա հատվածը։

112

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

րի հարցում1:

Ի հավելումն' ամերիկյան մոդելի իրականացումը հնարավորություն կըեձեռի Վաշինգաոնին վերահսկողություն սահմանել հայ-իրանական ու ադրբեջանա-իրանական հարաբերությունների նկատմամբ' շարունակելով իսլամական հանրապետության աշխարհաքաղաքական շրջափակման քաղաքականությունը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների լարված վիճակը, Վաշինգաոնի պաակերացմամբ, հնարավորություն է ընձեռում Թեհրանին իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում:

Այսպիսով, ամերիկյան դիվանագիտությունը Հարավային Կովկասում հանդես է գալիս որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոխ-դասավորվածությունը փոխելու առաջնային ազդակ: Այդ հանգամանքն այսօր զգալի չափով ձևավորում է հարավկովկասյան հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը: Ղարաբաղյան բանակցություններն այդ հարաբերությունների կենտրոնական բաղադրատարրն են' ստանձնելով հարավկովկասյան փոխդասավորվածության շարժերի ցուցիչի դեր:

Ղարաբաղյան խնդրում ԵՄ-ը այսօր սատարում է ամերիկյան ջանքե-րին: Նման մոտեցումն, ընդհանուր առմամբ, նախկին Խորհրդային Միության տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ գործելու և Ռուսաստանի ներկայությունը առնվազն սահմանափակելու Բրյոաելի ռազմավարության մաս է կազմում: Վերջինս Հարավային Կովկասը տեսնում է Եվրամիությանը հարակից հատվածներում անվտանգության գոտու սկզբունքով կառուցվող տարածաշրջանների մի ամբողջ շարքի մեջ: Այդ առումով եվրոպական ռազմավարությունը հիմնականում արտահայտված է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում:

Հեռանկարային առումով, սակայն, սպասելի է ամերիկա-եվրոպական հակասությունների աճը, մասնավորապես, Հարավային Կովկասում: Այդ են վկայում նաև Վրաստանի և Ուկրաինայի զարգացումները:

Ռուսաստանի քաղաքականության նպատակն է թույլ չտալ հակամարտության status quo-ի վերաձևակերպումը: Նման զարգացման դեպքում գերազանցապես եվրոպական (ՆԱՏՕ-ական) երկրների զորամիավորումներից կազմավորված «խաղաղապահների» մուտքը հակամարտության գոտի կարճաժամկետ կտրվածքով Ռուսաստանին զրկում է հետհակամարտային իրավիճակում ազդեցությունից (մարտավարական կորուստ): Իսկ միջին ժամանակահատվածի կտրվածքով Մոսկվան զրկվում է Հարավային Կովկասում ներկա գտնվելու միակ լուրջ կարողությունից' Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններից: Գաղտնիք չէ, որ ի հավելումն

1 Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի տարծաշրջանային վերջին այցը (2006թ. մարտի 13-17) ուներ «Ադրբեջաե-Чրասաաե-Հայաս-տան-Թուրքիա» ձևաչափը:

113

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

թուրքական գործոնի, Ղարաբաղյան տարրը հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մյուս կարևորագույն բաղկացուցիչն է։

Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների կորստի դեպքում քիչ հավանական է, որ առաջիկայում Ռուսաստանը վերադառնա Հարավային Կովկաս։

Իրանը դեմ է իրադրության փոփոխությանը Ղարաբաղյան հարցում։ Թեհրանում նման զարգացումը դիտարկում են որպես ամերիկյան ռազմաքաղաքական ճնշման ուժեղացում իրենց նկատմամբ։ Երկարատև ժամանակահատվածի կտրվածքով փոփոխությունները Լեռնային Ղարաբաղի խնդրում և նոր իրավիճակի ի հայտ գալը Հարավային Կովկասում կարող են զգալիորեն կրճատել իրանական աշխարհաքաղաքականության ներկայությունը տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԲԹՋ նավթամուղի և ԲԹԷ գազամուղի գործարկումից ու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումից հետո թուրքական ազդեցությունը տարածաշրջանում կարող է, ընդհանուր առմամբ, աճել։ Այդ իմաստով փոփոխությունները Լեռնային Ղարաբաղում պետք է որ ձեռնտու լինեն Անկարային։

3 Ղարաբաղյանբաեակցայիե գործընթացի ներկա փույը. իրավիճակային դիտարկում

Պետք է ենթադրել, որ առնվազն 2005թ. ամռանը սահմանվել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի «կարգավորման» ժամանակային վերջնագիծը։ Խոսքը վերաբերում է 2006թ. համար օգտագործվող «հնարավորությունների պատուհան» ձևակերպմանը։

Նախաձեռնության շուրջ

Որպես իրավիճակի ապասառեցմանն ուղղված ընդհանուր նախաձեռնություն, տեղեկատվական ապահովման առաջամաս հանդես եկան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի 2006թ. հունվարի 9-ին Ստրասբուրգում ներկայացրած զեկույցը (կապված 2005թ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ) և ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դը Գուխտի հայտարարությունները (2006թ. փետրվարին Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի հավանական կնքման ու հակամարտության գոտում խաղաղապահ զորամիավորումների հաստատման վերաբերյալ), ինչպես նաև հունվարի 24-26-ը տեղի ունեցած նրա հարավկովկա-

114

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Ս.Հարությունյան

սյաե այցը [57]:

Տեղեկատվական նախապատրաստման խնդիրներ էիե իրագործում իեչ-որ տեղ այդ գործում առաջնությունը ստաեձեած «ոչկառավարական»1 կազմակերպությունները' «International Crisis Group», «Eurasia Group» և «Jane’s Information Group», որոնց ներկայացուցիչներն էլ հիմնականում տեղեկատվական դաշտ եետեցիե հավանական կարգավորման մեխանիզմի հետևյալ դրույթները.

• Հայկական զորամիավորումները դուրս եե բերվում ԼՂՀ ազատագրված տարածքներից «անվտանգության գոտուց»,

• այնտեղ տեղակայվում եե միջազգային խաղաղապահ զորամիավորումներ, որոնք չպետք է լիեեե ԵԱՀԿ Միեսկի խմբի համաեախագա-հող երկրեերի և Հարավային Կովկասիե անմիջական հարևան երկր-եերի զորամիավորումներ,

• տեղի է ունենում փախստականների վերադարձ,

• որոշ ժամանակ աեց Արցախում պետք է կայանա հանրաքվե, որե էլ կհստակեցեի հանրապետության միջազգային կարգավիճակը [58, 71]:

Ուշադրություն է գրավում այե հանգամանքը, որ ներկայացվածը ոչ թե դատողությունների ընդհանուր շարադրանք էր, այլ' Արցախի խնդրի «կարգավորման» կոնկրետ եախագիծ-պայմաեագրի կետեր1 2, որոնց շուրջ, այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ, Հայաստանի ու Ադրբեջաեի համապատասխան պաշտոնյաներն արդեն իսկ տվել էիե իրեեց համաձայնությունը:

Այդ համատեքստում պետք է դիտարկել եաև փետրվարի 10-11-ը Փարիզից մոտ 40կմ հեռավորության վրա գտնվող Ռամբույե ամրոցում տեղի ունեցած Քոչարյաե-Ալիև բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտու-ղար Քոեդոլիզա Ռայսի հեռախոսազաեգերը Ադրբեջաեի և Հայաստանի նախագահներին [60]:

Ռուսաստանի մոտեցումները

Ռուսաստաեյաե գործոնը կարևորվում է այե առումով, որ վերը ներկայացված ողջ զարգացումներում Մոսկվայի քաղաքականությունը հաե-

1 Արևմտյան դիվաեագիտություեեերի կողմից «ոչկառավարակաե», վերլուծական կազմակերպությունների ներգրավումը միջազգային հիմեախեդիրեերում դեռ կուեեեա իր շարունակությունը, և այստեղ նկատելի եե մեթոդաբանական եմաեություեեեր այլ երկրեերում ամերիկյան կամ եվրոպական հովանավորությամբ գործող հասարակական կազմակերպություեեերի աշխատանքի բեույթի հետ:

2 Մասնավորապես, եմաե ենթադրության կարելի է հաեգել եյույորքյաե «Eurasia Group» խորհրդատվական ընկերության նախագահ Յաե Բրեմերի հայտարարությունից. «Բուշի վարչակազմի մարդկանց հետ իմ խոսակցություններից պարզ է, որ կողմերը շատ մոտ եե եախեակաե համաձայնության կեքմաեը: Կարծում եմ, որ պայմանագիրը, փաստորեն, պատրաստ է» [59]:

115

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

դես էր գալիս որպես ազդեցություն ունեցող միակ այլընտրանքային ուղղություն, ինչն էլ Բաքվին ու Երևանին քաղաքական խուսանավում կատարելու հնարավորություն էր տալիս1։

Այս տարվա հունվարին Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտվեց ավելի որոշակի ձևով' ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունների տեսքով։

Հունվարի առաջին կեսին Բորդյուժան «Независимое военное обозрение» թերթին տված հարցազրույցում նշեց, թե ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի (տվյալ դեպքում նկատի ունենալով Հայաստանը) դեմ ռազմական հարձակումը մեխանիկորեն կդիտարկվի, որպես հարձակում կազմակերպության մյուս անդամների դեմ, ճիշտ է ընդգծելով հավանական հակամարտության նախ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը [61]։

Հունվարի 23-ին պաշտոնական այցով գտնվելով Բաքվում Սերգեյ Իվանովը հայտարարեց, թե Ղարաբաղյան հակամարտության քաղաքա-կան-դիվանագիտական կարգավորումից հետո միայն «կարելի կլինի խոսել խաղաղապահ առաքելության, այդ թվում Ռուսաստանի հավանական մասնակցության մասին»։ Ի դեպ, նույն տրամաբանությամբ պետք է դի-տարկել Սերգեյ Իվանովի Բաքվում արած մեկ այլ հայտարարություն, թե Ռուսաստանը պատրաստ է զինել և Հայաստանին, և Ադրբեջանին, ինչն անհանգստություն էր առաջացրել Վաշինգտոնում [62]։

Եվ վերջապես, հայկական մամուլում հայտնված լուրերի համաձայն, Ռամբույեի բանակցություններից առաջ կայացել էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի մեծ մասը նվիրված էր Ղարաբաղյան խնդրին [63]։

Դիտարկումներ Ռամբույեից հետո

Ըստ էության, Ռամբույեից առաջ դեռ չէին ձևավորվել այն դիվանագիտական, տեղեկատվական ու հոգեբանական պայմանները, որոնք անհրաժեշտ են խնդրի կարգավորման համար։ Այդ առումով Ռամբույե տանող ողջ նախաձեռնությունը, թերևս, որոշակի առումով կրում էր իմիտացիոն բնույթ։ Այլապես Ռամբույեից դեռ շատ առաջ և անգամ մինչև 2005թ. ամառը (մինչև հակամարտության հանգուցալուծման համար հստակեցված վերջնաժամկետի հաստատումը) կառաջադրվեր կողմերի միջև առկա շփումների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի ներհասարա-

1 Անշուշտ, այս դեպքում գոյություն ունի նաև Իրանի գործոնը, սակայն խնդիրը հանգում է միջազգային համակարգում այդ երկրի ունեցած ազդեցությանը, ինչը դժվար է համեմատել Ռուսաստանի կարողությունների հետ։

116

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

կակաե հարաբերությունների հոգեբաեակաե-տեղեկատվակաե մշակման իրականացման խնդիրը։ Բացի այդ, եմաե նպատակի առկայության պարագայում, թե Հայաստանում, թե Ադրբեջաեում մեեք ականատես կլինեինք եերիշխաեակաե, ինչպես եաև իշխաեություե-ըեդդիմություե փոխգործակ-ցությաե տրամաբաեություեեերի որոշակի փոխոփությաեը, իեչը չնկատվեց Ռամբույեից առաջ1:

Ռամբույեում տեղի ունեցած բաեակցություեեերի գլխավոր արդյունքն այե եղավ, որ ԵԱՀԿ Միեսկի խմբից, փաստորեն, առանձնացավ ամերիկյան դիվանագիտությունը: Ռամբույեի արդյունքները Վաշիեգտոեի համար կարծես թե դարձան հարմար փաստարկ հիմնավորելու սեփական միակողմանի քայլերը Ղարաբաղյաե հարցում:

Ռամբույեի բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջաեի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների արտահայտած, ընդհանուր առմամբ, լավատեսության ֆոեիե' կապված հետագա բաեակցություեեերի հետ, առաջին հերթին առաեձեացաե եվրոպական ու ամերիկյան ներկայացուցիչների դժգոհություեեերը: Այդ հանգամանքը' ամերիկյան դիվանագիտության ակտիվացման համատեքստում, հետագայում հանգեցրեց պաշտոնական Բաքվի ու Երևանի նկատմամբ ճնշամիջոցների1 2 [65-67]: Այս առումով պետք է հատկապես առանձնացնել տեղեկատվական դաշտում ի հայտ եկած եոր տիպի լարվածությունը3:

Միևեույե ժամանակ, ակնհայտ դարձավ, որ Երևանի պես Բաքվում նույնպես համաձայն չէիե «խաղաղապահ առաքելության» գաղափարին: Հետևաբար, երկուստեք առաջանում է խուսանավելու հնարավորություն: Նախագահներ Ռոբերտ Քոչարյաեի ու Իլհամ Ալիևի հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն ԼՂՀ խնդրում հավանական եոր բաեակցություեեերիե ընդառաջ սեփական դիրքերն ամրապեդելու փորձ, այլև վերոհիշյալ ճնշամիջոցների ու խուսանավելու համատեքստում:

Լեռեայիե Ղարաբաղի խնդրի համատեքստում շատ կարևոր եե Կոսո-

1 Հետևությունն այե է, որ խեդրի վերաբերյալ ադրբեջանական կամ հայկական տեղեկատվական դաշտերում նկատվող «որակական» տեղաշարժը կամ տվյալ երկրի քաղաքական ու հասարակական ուժերի միջև առկա փոխգործակցությաե տրամաբանության փոփոխությունը կարող եե ընկալվել որպես Ղարաբաղյաե խեդրի կարգավորման գործընթացի' իրավիճակը բնութագրող ցուցիչներ:

2 Մասնավորապես, եմաե եեթատեքստով հայտարարություններ արվեցին Եվրամիության (Երևաեիե ու Բաքվիե ուղղված ԵՄ կոչը «նախապատրաստել սեփական ժողովուրդեերիե հավասարակշռված համաձայնության») և ԱՄՆ (Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով օգ-եակաե Դեեիել Ֆրիդի հայտարարությունը' Վաշիեգտոեը «կոչ է աեում Հայաստանի և Ադրբեջաեի նախագահներին բաց չթողնել պահը և վերջ տալ Ղարաբաղյաե հակամարտությանը», և երա այցը տարածաշրջան) կողմից [64]:

3 Օրինակ, Ռամբույեից հետո լրահոսքում մի պահ տիրապետող դարձավ այե լուրը, թե Ռամբույեում Հայաստանի նախագահը կիսատ թողնելով բանակցությունները մեկնել է: Այդ տեղեկությունը, Ադրբեջաեի արտգործեախարար Էլմար Մամեդյարովի այե հայտարարության հետ, թե փոխհամաձայնություն է ձեռք բերվել բաեակցություեեերի սեղաեիե առկա իեը կետերից յոթի վերաբերյալ, տեղեկատվական դաշտում, առաջին հերթիե, ներկայացվեց որպես հայկական կողմի թուլության եշաե [66, 68]:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

117

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

վոյի շուրջ ընթացող զարգացումները: Հունվարի 31-ին Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբի Լոնդոնում կայացած նիստի արդյունքում որոշում է կայացվել արդեն 2006թ. ընթացքում ավարտին հասցնել երկրամասին միջազգային կարգավիճակի շնորհման գործընթացը1։ Այդ առումով հարկ է հիշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Կոսովոյի հարցի լուծումը պետք է կրի ունիվերսալ բնույթ' այլ չճանաչված պետություններ նույնպես կարող են ստանալ միջազգային կարգավիճակ։ Ենթադրելի է, որ ռուսական դիվանագիտությունը կարող է Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններում ակտիվ կերպով օգտագործել այդ բանաձևը [70]։

Հետևություններ

«Տրանսեվրասիական նախագծի» շրջանակներում ընթացող աշխար-հաքաղաքական վերադասավորումներն իրենց նշանակությամբ կարող են հավասարվել սառը պատերազմի ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած շարժերին։

Այդ իմաստով Հարավային Կովկասում, Կասպյան ավազանում և Կենտրոնական Ասիայում ընթանում է նոր մեխանիզմների ստեղծման գործընթաց' գերազանցապես ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության ընդլայնման, աշխարհատնտեսական նախագծերի (էներգակիրներ1 2 և այլն) իրականացման և տարածաշրջանային իրադրության փոփոխման միջոցով։

Ինստիտուցիոնալ առումով շրջանառության մեջ է դրվել «Բալթիկայից մինչև Կասպից ժողովրդավարությունների միության» ստեղծման գաղափարը, և այդ առումով նոր իմաստ է ստացել ՎՈւԱՄ կազմակերպությունը։

Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մեջ մուտք է գործել նոր էական տարր' այսպես կոչված «Մարշալի պլան Հարավային Կովկասի համար» [72]։ Այն, ըստ էության, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տեսքով արդեն իսկ իրագործվում է։ Այդ հանգամանքը կարող է վկայել տարածաշրջանում ԱՄՆ հովանու ներքո ինտեգրման ինս-տիտուցիոնալացված կառույցներ ստեղծելու մտադրության մասին։

Ամերիկյան «հարավկովկասյան Մարշալի պլանը», թերևս, նշանակում է ԵՄ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևանություն» ծրագրի ազդեցության սահմանափակում։ Չնայած հեռանկարային առումով չպետք է բացա-

1 Ի դեպ, մարտի 30-ին հայտնի դարձավ, որ Սերբիայի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Վուկ Դրաշկովիչը հայտարարել է, թե պաշտոնական Բելգրադը համաձայնել է Կոսովոյի կառավարումը հանձնել ալբանացիներին։ Կոսովոն կարող է իր ներկայացուցչություններն ունենալ միջազգային բոլոր կառույցներում, բացառությամբ ՄԱԿ-ի [69]։

2 Խոսքը չի վերաբերում սոսկ ԲԹՋ նավթամուղին և ԲԹԷ գազամուղին։ Արդեն գոյություն ունի Կասպյան ավազանից Վրաստանի և Ուկրաինայի տարածքով' շրջանցելով Ռուսաստանը, դեպի Եվրոպա գազամուղի կառուցման (ըստ որոշ հաշվարկների $2 մլրդ արժողությամբ) նախնական նախագիծը [71]։

118

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

ռել, որ դրանք կարող եե փոխլրացեել միմյանց:

Կասպյաե ավազանում սեփական զինված ուժերի հզորացմանն ուղղված քայլերը և տարածաշրջանի առնչությամբ աշխարհաքաղաքակաե նոր նախաձեռնությունը («Կասֆոր») Ռուսաստանը ներկայում դիտարկում է որպես Հարավային Կովկաս-Կասպյաե ավազաե-Կեետրոեակաե Ասիա գծում ամերիկյան նախագծերին խոչընդոտող հիմնական մեխանիզմ:

Ընդհանուր առմամբ, Ղարաբաղյաե խնդրում առկա status quo-ի փոփոխության հիմնական նպատակը Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ազդեցության վերացումն է:

Մեծ է հավանականությունը, որ արդեն այս տասնամյակի վերջին Ադրբեջաեը որպես իր անվտանգության առաջնային սպառնալիք դիտարկի ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը (Հայաստանի ռազմուժը), այլ էներգակիրներով հարուստ (որոնք ուղղակի անփոխարինելի եե ադրբեջանական պետության կենսագործունեության համար) Կասպյաե տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Ղարաբաղյաե իրադրության վերանայումն իր հետևանքներն է ունենալու ողջ Հարավային Կովկասի փոխդասավորվածությաե վրա' դառնալով նոր իրավիճակի ստեղծման հիմք: Այս առումով հայ-ադրբեջաեակաե և հայ-թուրքակաե հարաբերություններում առկա հակասությունների անգամ ժամանակավոր մեղմումը հնարավորություն կըեձեռի արմատապես փոխել ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում' համաձայն «Տրաեսեվրա-սիակաե նախագծի»:

Նման իրավիճակը հանգեցնելու է Երևանում ու Բաքվում ամերիկյան ազդեցության աննախադեպ աճին, քանի որ Հայաստանի ու Ադրբեջաեի աեվտաեգություեեերի համար էական Լեռնային Ղարաբաղի հարցում նոր status quo-ի երաշխավորը դառնալու է Միացյալ Նահանգները:

Հայաստանի պարագայում ավելանում է եաև հայ-թուրքակաե հարաբերություններում երաշխիքներ տալու հանգամանքը, ինչը կարող է էլ ավելի մեծացնել Երևանի կախվածությունը Վաշիեգտոեից:

Այսպիսով' Լեռնային Ղարաբաղի խնդրում առկա իրադրության փոփոխությունն օբյեկտիվորեն նպաստելու է միջին ժամանակահատվածի կտրվածքով Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի հետ հարավկովկասյաե երկրեերի ռազմաքաղաքական փոխգործակցությաե խորացմանը:

Գալիք ժամանակահատվածում առաջնային կարևորություն եե ձեռք բերելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և

119

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Ռուսաստանի միջև տարվող բանակցությունները1: Այս առումով նույն եռյակի իրանական հարցի կապակցությամբ տարվող բանակցությունները նույնպես կարող են իրենց ազդեցությունն ունենալ ղարաբաղյան գործընթացի վրա։ «Իրանական հարցին» առնչվող նոր բնույթի որոշակիացումը կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա զարգացումների վրա1 2։

ԼՂՀ խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության հիմնասյուներից մեկն է։ Էական կորուստներն այդ հարցում կարող են հասարակական-քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական և, ընդհանուր առմամբ, համակարգային (այդ թվում արժեհամակարգային) լուրջ ճգնաժամի պատճառ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար։

Այս առումով կարևոր է, որպեսզի ղարաբաղյան բանակցությունների վերջնական նպատակը լինի ոչ թե փոխզիջումային կարգավորման ինչ-որ փաթեթի ձեռքբերումը, որը կարող է հետագայում ներքին անկայունության պատճառ հանդիսանալ հակամարտ կողմերի համար և այդպիսով ապակայունացնել տարածաշրջանը, այլ այնպիսի համակարգային մեխանիզմների ձևավորումը, որոնք օբյեկտիվորեն կխոչընդոտեն հակամարտությունների վերսկսմանը տարածաշրջանում' համագործակցության ու զարգացման բնական հարթություն հանդիսանալով ապագայի համար։

Մարտ, 2006թ.

1 Թերևս, այդ բանակցությունները սկսվել էին դեռևս փետրվարի 15-ին, Վիեննայում. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու «Եվրոպական եռյակի» (ներկայացնում էին Եվրամիության ներկա և ապագա նախագահներ Ավստրիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Ուրսուլա Պլասնիկն ու Էրկի Տուոմիոյան, արտաքին կապերի և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, ինչպես նաև ընդլայնման և անվտանգության հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան) միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում' Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Մարտի 7-ին Վաշինգտոնում կայացած Քոնդոլիզա Ռայս-Սերգեյ Լավրով հանդիպման ժամանակ կրկին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը [73]։

2 Իրանական հարցի շուրջ առկա իրավիճակը միգուցե պետք է ընկալել որպես ցուցիչ Ղարաբաղյան բանակցություններն ավելի լավ հասկանալու համար։

120

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյան

Հավելված

Ինչպես հայտեի է, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը բաղկացած է լինելու երեք մակարդակներից: Առաջին մակարդակը միտված է լինելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ոչնչացմանը' մինչև միջուկային մարտագլխիկների առանձնանալը' ալդ հրթիռների թռիչքի սկզբնական մասում:

Երկրորդ մակարդակի դեպքում օբյեկտները պետք է ոչնչացվեն միջմայրցամաքային հրթիռների թռիչքի, այսպես կոչված, միջին հատվածում, ուր տեղի է ունենում մարտագլխիկների առանձնացումը և թիրախների որոշակիացումը:

Եվ վերջապես, երրորդ մակարդակով նախատեսված է մարտագլխիկների ոչնչացում նրանց թռիչքի վերջնական մասում [74]:

Ակնհայտ է, որ նախընտրելի է հրթիռների և թռչող այլ օբյեկտների ոչնչացման գործում սահմանափակվել առաջին մակարդակով: Հետևաբար, էական նշանակություն է ձեռք բերում հրթիռային զինանոց ունեցող ԱՄՆ հավանական հակառակորդներին հարակից տարածքներում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի հիմնումը' ռադիոտեղորոշիչ կայաններ, հակահրթիռային հարվածային միջոցներ և այլն: Այդ իմաստով Արևելյան Եվրոպա-Սև ծով-Հարա-վային Կովկաս - Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա գծի երկրները Պենտա-գոնում ընկալվում են որպես հարմար թեկնածուներ:

Զուգահեռ, Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա հատվածի վրա մեծ ազդեցություն է թողնում ԱՄՆ ռազմական գերատեսչության մեկ այլ նախաձեռնություն' շարժուն զորամիավորումների և օդային գլոբալ փոխադրումների համաշխարհային ցանցի ստեղծումը:

Հայտնի է, որ Պենտագոնի շարժուն զորամիավորումները պետք է բավական կարճ ժամանակահատվածում օդային ճանապարհով նետվեն որևիցե թեժ կետ և լուծեն իրենց առջև դրված ռազմական խնդիրը: Մասնավորապես, այդ գաղափարն է դրված ամերիկյան բանակում վերջերս ստեղծված «Stryker» հատուկ նշանակության զորաջոկատների հիմքում, որոնք հիմնականում բաղկացած են միջինը 3.5 հազար մարտիկներից և իրենց տրամադրության տակ ունեն մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա: Ըստ որոշ տեղեկությունների ներկայում ամերիկյան ռազմական գերատեսչությունը նման զորաջոկատներ է տեղակայել Գերմանիայում և Իրաքում [74]:

Պենտագոնի շարժուն զորամիավորումների հայեցակարգի մյուս կարևոր տարրը աշխարհագրական լայն տարածում ունեցող ռազմաօդային ուժերի հենակետերն են: Այդ հենակետերը պետք է ոչ միայն ապահովեն ցանցակենտրոն պատերազմների պայմաններում «առաջին գծին» հնարավորինս մոտ գտնվող ամերիկյան գերազանցապես մարտավարական օդուժի գործառնությունը, այլև պետք է հանդիսանան նաև շարժուն զորամիավորումների տեղափոխման համար նախատեսված օդային գլոբալ փոխադրումների բաղկացուցիչ մասերը' որպես հանգրվաններ [75]: Ինչպես հայտնի, է նման հենակետեր արդեն իսկ կան Կենտրոնական Ասիայում, նախատեսվում է դրանց ընդլայնում նաև Հարավային Կովկասում:

121

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. BP Statistical Review of World Energy, June 2005, p. 4.

2. Сумеринли Дж, Байрамова А, Радарная политика Соединенных Штатов, Зеркало, 8 октября, 2005.

3. Мамедов Д, Нам видно и слышно все, Военно-промышленный курьер, 19 - 25 октября, 2005.

4. Крашаков А, Турция играет на двух трубах, Независимая газета, 6 февраля, 2006.

5. The National Security Strategy of the United States of America, March 2006, p. 18.

6. Stratfor, Azerbaijan: U.S. Forces Already on the Ground, April 15, 2005.

7. Багиров М, Алекперов Э, Военспецы США уже осматривают азербайджанские аэродромы, Эхо, 6 декабря, 2003.

8. Миркадыров Р, Плугатарёв И., В Азербайджане появятся военные базы США, Независимая газета, 18 августа 2004.

9. Дадашев Г., США и Азербайджан подписали договор о дислокации американских военных, РИА Новости, 21 мая, 2005.

10. Stratfor, Azerbaijan: U.S. Forces, Bases Moving in This Year, April 12, 2005.

11. Мамедов Д, Азербайджан перед выбором: революция или базы, Военно-промышленный курьер, 27 апреля - 10 мая 2005.

12. Миркадыров Р, Теймурханлы Р, Азербайджан маневрирует между «молотом и наковальней», Зеркало, 20 января, 2005.

13. Миркадыров Р, Американские солдаты высадились в Азербайджане, Независимое военное обозрение, 19 ноября, 2004.

14. Александров С., Туркменские ориентиры военно-технического сотрудничества с Украиной, Независимое военное обозрение, 27 мая, 2005.

15. http://www.globalsecurity.org, Caspian Guard, June 2005.

16. Lackey S, International Affairs Team is «Hidden Jewel», Seapower Magazine, The Official Publication of Navy League of the United States, Vol. 48, Number 8, August 2005.

17. Rizzo R, Pentagon Aims to Bolster Security in Caspian Sea Region, Stars and Stripes, August 10, 2005.

18. Алекперов Э, Алиев Н, Радиосвязь для служб безопасности, Эхо, 29 апреля, 2004.

19. Rizzo R, Catching Drug Traffickers a New Priority, Stars and Stripes, August 10, 2005.

20. Мамедов С, Пентагон укрепляется в Азербайджане, Независимое военное обозрение, 17 февраля, 2006.

21. ИА Regnum, США собираются модернизировать в Азербайджане две радиолокационные станции, 10 января, 2006.

22. Алексеев А, Вооруженные силы Туркменистана, Экспорт Вооружений, № 3 (май-июнь) 2002.

23. Аксенов П, Das Boot, http://www.lenta.ru, 27 января, 2006.

24. ИА Regnum, Ричард Перл: «Азеpбайджан не может быть независим в волосах безопасности», 2 мая, 2005.

25. Матвеев А, Иран окружают, Военно-промышленный курьер, 7 - 13 сентября, 2005.

122

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

26. Чуприн К., Одно море на пять флотов, Независимая газета, 25 июля, 2003.

27. Мясников В., Удар по американской стратегии однополярного мира, Независимая газета, 26 августа, 2005.

28. http://www.dumaem.ru, Иран-США: Каспийский узел, 6 июня, 2005.

29. Матвеев А, Тройственный союз, Военно-промышленный курьер, 1 – 7 июня, 2005.

30. На Каспии начинается гонка вооружении, Зеркало, 31 января, 2004.

31. ИА Regnum, Каспийская флотилия будет развиваться, 28 мая, 2003.

32. Гафарлы М, Мина с нефтяным запалом, Новые Известия, 20 октября, 2003.

33. Мухин В., Военные вызовы Каспийского региона, Независимое военное обозрение, 16 января, 2004.

34. Иванов В., Мухин В., Каспийский страж примеряет американскую форму, Независимое военное обозрение, 22 апреля, 2005.

35. Панфилова В., Удивительные переселения американцев в Центральной Азии, Независимая газета, 29 августа, 2005; Дубнов А, Американцы обустраиваются в Туркмении, Время новостей, 5 сентября, 2005; Иванов В., Плугатарёв И., Панфилова В, Невероятные приключения американцев и русских в Туркестане, Независимая газета, 6 сентября, 2005.

36. Мамедов Д, Азербайджанский план действии, Военно-промышленный курьер, 13 - 19 апреля, 2005.

37. Александров С, Полезная стратегия, Независимое военное обозрение, 27 мая, 2005.

38. СыроежкинК, «Море мира-2002», Континент, 4 - 17 сентября, 2002.

39. http://www.lenta.ru, У Каспийской флотилии появился новый флагман, 31 августа, 2003.

40. ИА Regnum, Каспийский флот пополнится новыми кораблями, 9 марта, 2004.

41. РИА Новости, Иванов: проведение учений РФ с ВМС прикаспийских государств возможно, 5 июля, 2005.

42. Данилова Д, Петербургская судостроительная фирма «Алмаз» до 2010 года построит для ВМФ России пять малых артиллерийских кораблей, РИА Новости, 30 января, 2005.

43. ИА Regnum, Петербургский «Алмаз» 7 октября спустит на воду корабль для Каспийской флотилии, 6 октября, 2005.

44. ИА Regnum, Первый артиллерийский корабль для Каспийской флотилии прибудет в Астрахань в 2006 г., 16 ноября, 2005.

45. Ничипоренко М, В Петербурге состоится закладка корабля для ВМФ России, РИА Новости, 25 февраля, 2005.

46. Иванов И, Главком ВМФ пообещал защитить Астрахань, Коммерсант, 17 ноября, 2005.

47. РИА Новости, Каспийское и Баренцево моря включат в систему глобального контроля, 28 июля, 2005.

48. РИА Новости, На обустройство южной границы РФ будет выделено 65 млрд рублей, 16 июля, 2005.

49. Плугатарев И, Военным блоком - по браконьерам и террористам, Независимое

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

123

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

военное обозрение, 27 января, 2006.

50. Пулин Г, Россия делится с Закавказьем даже снегом, Военно-промышленный курьер, 1 - 7 февраля, 2006.

51. Матвеев А, Щупальца Пентагона тянутся к Каспию, Военно-промышленный курьер, 20 - 26 апреля, 2005.

52. Оруджев Р, Махмуд Ахмади Нежад доволен развитием азербайджано-иранских отношений, Эхо, 21 декабря, 2005; Состоялась официальная церемония поставки иранского газа в Нахчыван, Зеркало. 21 декабря, 2005; Мамедов С., Иранская страховка для Ильхама Алиева, Независимая газета, 21 декабря, 2005.

53. http://www.panarmenian.net, Հայաստանի և Իրանի միջև կարող է երկաթուղային հաղորդակցություն հաստատվել, փետրվարի 14, 2006թ.։

54. Stratfor, Azerbaijan: A Field of Combat for Washington and Tehran?, May 16, 2005; Мамедов Д, Иранская дилемма Азербайджана, Военно-промышленный курьер, 25 - 31 мая, 2005.

55. http://www.cnn.com, Iraq drives Bush's rating to new low, March 14, 2006; Mem-mott M, Poll: Bush approval rating hits new low, USA Today, March 14, 2006; CNN/ USA Today/Gallup Poll: March 10-12, 2006 - Final Topline.

56. LaFranchi H, On Iran, West looks for a Plan B, The Christian Science Monitor, January 18, 2006; CIA, The World Factbook 2005.

57. ИА Regnum, Полномочия временной комиссии ПАСЕ по Нагорному Карабаху предлагается продлить, 10 января, 2006; ИА Regnum, Глава ОБСЕ: Кочарян и Алиев могут подписать соглашение уже в феврале 2006 года, 12 января, 2006.

58. Հարությունյան Ա, Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվի հանրաքվեով, Ազգ, դեկտեմբերի 23, 2005թ.; ИА Regnum, Армения должна быть готова к возвращению территорий и неопределенности статуса Карабаха, 9 января, 2006; ИА Regnum, Азербайджан «окончательно одобрил идею нового референдума в Нагорном Карабахе», 11 января, 2006; Chivers C. J, Hopeful Signs Appear in Solving a Post-Soviet Impasse, The New York Times, February 2, 2006.

59. ИА Regnum, Eurasia Group: Рамочное соглашение по Карабаху фактически готово?, 10 февраля, 2006.

60. Համաձայնություն ձեռք չի բերվել, Հայաստանի Հանրապետություն, փետրվարի 14, 2006թ.; ИА Regnum, Перед встречей с Кочаряном Алиев поговорил с Кондолизой Райс, 9 февраля, 2006.

61. Плугатарев И, Москва зовет Грузию и Украину в «союз шестерых», Независимое военное обозрение, 13 января, 2006.

62. РИА Новости, Армяно-азербайджанский конфликт: возможно участие миротворцев РФ, 24 января, 2006; РИА Новости, Россия готова поставлять вооружение как в Армению, так и в Азербайджан, 23 января, 2006.

63. Իրավունք, էջ 2, փետրվարի 24 - մարտի 2, 2006թ.։

64. http://www.panarmenian.net, ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին նախապատրաստել իրենց ժողովուրդներին Ղարաբաղի վերաբերյալ հավասարակշռված համաձայնության, մարտի 3, 2006թ.; http://www.panarmenian.net, Վա-

124

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՍՀարություեյաե

շիեգտոեը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջաեի իշխաեություեեերիե վերջ տալ ղարաբաղաե հակամարտությանը, մարտի 9, 2006թ.։

65. ИА Regnum, В Ереване положительно оценивают факт продолжения переговоров президентов Армении и Азербайджана, 13 февраля, 2006; ИА Regnum, Глава МИД Азербайджана: Мы готовы к продолжению переговоров, 26 февраля, 2006; ИА Regnum, США и ПАСЕ сожалеют по поводу провала в переговорах по Карабаху, 14 февраля, 2006; http://www.panarmenian.net, ԵՄ-ե հուսով է, որ 2006 թվակաեը վճռորոշ կդառեա ղարաբաղաե հակամարտությաե կարգավորմաե համար, փետրվարի 17, 2006թ.:

66. http://www.panarmenian.net, Ս.Մաեե. «Եթե 2006 թվակաեիե համաձա]եութ]ուե ձեռք չբերվի ղարաբաղաե խեդրի շուրջ, դա իսկակաե ողբերգություե կլիեի», փետրվարի 22, 2006թ.:

67. http://www.panarmenian.net, Ն.Բըրես. «ԱՄՆ Պետդեպարտամեետը հիասթափ-ված է Ռամբույեի բաեակցություեեերի արդյուեքեերից», փետրվարի 27, 2006թ.:

68. ИА Regnum, Новруз Мамедов: «Кочарян покинул переговоры незавершенными», 13 февраля, 2006; ИА Regnum, Кочарян и Алиев согласовали 7 из 9 обсуждавшихся вопросов, 12 февраля, 2006.

69. http://www.lenta.ru, Сербия согласилась на самостоятельность Косово, 30 марта, 2006.

70. РИА Новости, Статус Косово обсудят в Лондоне главы ведомств шести государств, 31 января, 2006; Колесников А, Владимир Путин поставил задачи дипломатии и армии, Коммерсант, 31 января, 2006; ИА Regnum, Контактная группа: статус Косово решится в 2006 году и может стать прецедентным, 5 февраля, 2006.

71. Украина и Грузия будут тянуть трубу в Европу, Украинская правда, 16 марта, 2006.

72. Palacio A, TwiningD, Russia's Shadow Empire, The Washington Post, March 11, 2006.

73. http://www.panarmenian.net, ԵՄ «Եռյակը» և ՌԴ ԱԳՆ ղեկավարը քեեարկել եե ղարաբաղաե կարգավորմաե հարցը, փետրվարի 16, 2006թ.; ИА Regnum, Лавров и Райс обсудили проблематику «замороженных» конфликтов, 7 марта, 2006.

74. Смирнов Р, «Звездные войны»: новая версия, Независимое военное обозрение, 15 октября, 2004; Соловьев В., Иванов В, Военно-базовая удавка, Независимое военное обозрение, 27 февраля, 2004; Graham B, U.S. May Halve Forces in Germany, The Washington Post, March 25, 2004; http://www.defensenews.com, U.S. EUCOM to Remain in Germany Despite Changes, 19 August, 2004; http://www.menewsline.com, U.S. Continues Operation Along Syrian Border, December 7, 2004.

75. Тимоненков Р, Силы глобальных перевозок, Независимое военное обозрение, 12 августа, 2005; http://www.defenseindustrydaily.com, Delayed Pentagon Mobility Study Finally Offers a Preview, November 14, 2005.

125

Ս'.Հարությունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

РЕГИОНАЛЬНЫЕ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЕ РАЗВИТИЯ И ПРОБЛЕМА НАГОРНОГО КАРАБАХА

Саргис Арутюнян

Резюме

В евразийском пространстве сегодня происходит активное формирование новых геополитических матриц. В этом плане процессы, происходящие в Восточной Европе, бассейне Черного моря, на Ближнем Востоке, Кавказе, Каспии и в Центральной Азии, имеют системный характер.

В контексте вышеизложенного идет процесс создания новых интеграционных механизмов на Южном Кавказе, в бассейне Каспия и Центральной Азии — главным образом путем расширения американского военно-политического присутствия, осуществления геополитических и геоэкономических проектов и изменения регионального status quo. Между тем, любые процессы на Южном Кавказе (в частности, односторонние действия в отношении НКР), которые могут нарушить баланс сил, приведут к дестабилизации всего региона.

126

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.