Научная статья на тему 'Հայաստան-վրաստան էներգետիկ համագործակցության հարցի շուրջ'

Հայաստան-վրաստան էներգետիկ համագործակցության հարցի շուրջ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
176
56
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
Վրաստան-Հայաստան էներգետիկ համագործակցություն / աշխարհաքաղաքական շահեր / էներգակիր սպառող և արտահանող պետություններ / էներգետիկ համաշխարհային շուկա։

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Արմեն Մանվելյան

Հնարավոր ճգնաժամերի պայմաններում ամենախոցելին երկրների էներգետիկ համակարգերն են։ Դրանց անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է ցանկացած պետության համար: Էներգակիրների ներմուծումից կախում ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսին են Վրաստանը և Հայաստանը, այս խնդիրներն առավել կարևոր են, և նրանք պետք է փորձեն այս հարցերը լուծել համատեղ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ON THE ISSUE OF ARMENIA-GEORGIA ENERGY COOPERATION

In potential crises the energy systems of countries are most vulnerable. Increasing their security level is a priority for any state. For countries dependent on energy imports, like Armenia and Georgia, these problems are crucial and they have to try resolving those jointly.

Текст научной работы на тему «Հայաստան-վրաստան էներգետիկ համագործակցության հարցի շուրջ»

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Արմեն Մանվեյյաե'

Բանալի բաոեր Վրաստան-Հայաստան էներգետիկ համագործակցություն, աշ-խարհաքաղաքական շահեր, էներգակիր սպառող և արտահանող պետություններ, էներգետիկ համաշխարհային շուկա:

Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգության համակարգերը. ըեդhանյшւթյmեեեր և տարբերություններ

Հետխորհրդային շրջանում Հարավային Կովկասում ձևավորվել է էներգետիկ անվտանգության երկու համակարգ, որոնք ստեղծվել են տարբեր խնդիրների լուծման համար: Մի համակարգը կարելի է կոչել տարածաշրջանային, որտեղ ընդգրկված են Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև մասամբ Թուրքիան, որի հիմնական նպատակն է ադրբեջանական էներգակիրների արտահանումն Արևմուտք, և որն ապահովում է տարանցիկ պետությունների էներգետիկ անվտանգությունը: Երկրորդ համակարգը լուծում է տեղային խնդիր և ուղղված է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգի պահպանմանը:

Թե Ռուսաստան-Հայաստան և թե հետագայում կառուցված Իրան-Հայաստան գազատարները նախատեսված են ՀՀ-ում և Արցախում էներգետիկ անվտանգության համակարգի մակարդակի բարձրացմանը: Նույն խնդրի լուծմանն են ուղղված նաև ՀՀ տարածքում գործող էլեկտրաէներգիայի գեներացնող համակարգերը' Մեծամորի ատոմակայանը և կառուցված ու կառուցվող ջերմա- և հիդրոկայանները:

Համագործակցությունը վերը նշված երկու համակարգերի' տարածա-շրջանայինի և տեղայինի միջև գրեթե զրոյական էր, քանի որ դրանք սկզբից ևեթ տարբեր նպատակներ էին հետապնդում. առաջին դեպքում մաս կազմել էներգակիրների տարանցման գործընթացին և այսպիսով ապահովել նաև

՚ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության և անվտանգության մասնագետ:

սեփական էներգանվտանգության համակարգը, երկրորդ դեպքում, դուրս լինելով տարանցիկ ուղիներից վերածվել էներգասպառման կարևոր բաղկա-ցուցչի և ապահովել սեփական էներգետիկ անվտանգության համակարգի մակարդակը խուսափելու համար էներգաճգնաժամերի կրկնությունից։

Ինչպես ցույց տվեց վրաց-ռուսական հակամարտությունը, էներգանվտանգության հայկական համակարգը բավական կենսունակ է, և որոշակի թերությունների վերացման դեպքում կարող է լինել բավական կայուն։ Հնգօրյա այդ կոնֆլիկտի ժամանակ հիմնական խնդիրն առաջացավ բենզինի մատակարարման հետ կապված, սակայն այդ հարցը կարճ ժամանակ անց հնարավոր եղավ լուծել բենզինի և դիզվառելիքի մատակարարումներ կազմակերպելով Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Էներգետիկ աշխարհաքաղաքական ջահերը և Կովկաս-կասպյաե տարածաշրջանում մեծ տերությունների դերակատայաւթյունը

Էներգանվտանգության նշված համակարգերի ձևավորումը պայմանավորված էր ոչ միայն առկա հակամարտություններով, ինչն անհնար էր դարձնում ՀՀ համագործակցությունը էներգակիրներով հարուստ Ադրբեջանի հետ, այլև մեծ տերությունների շահերով, որոնք ԽՍՀՄ քայքայումից հետո ակտիվորեն ներգրավվեցին տարածաշրջանում ընթացող գործընթացներում:

Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար տարածաշրջանը հետաքրքիր էր որպես տրասնպորտային միջանցք առաջին հերթին Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, որն իր աշխարհագրական դիրքով աշխարհառազմա-վարական նշանակություն ունի վերջինիս համար: Պակաս կարևոր չէր նաև էներգակիրների առկայությունն այդ տարածաշրջանում:

Հետագայում, էներգակիրների գների կտրուկ բարձրացման շրջանում, առաջնային դարձավ նաև էներգետիկ բաղկացուցիչը, և տարածաշրջանը սկսեց դիտարկվել որպես դեպի Արևմուտք Ադրբեջանի և ապա Կենտրոնական Ասիայի էներգակիրների արտահանման կարևորագույն ուղի:

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը նախ դիտարկվում է որպես անվտանգության կարևորագույն տարածք, որտեղ արևմտյան տերությունների ակտիվությունը գնահատում է որպես սպառնալիք իր շահերին: Ռուսաստանը նույն կերպ անվտանգության կարևոր բաղկացուցիչ էր դիտարկում նաև Կասպից ծովի ավազանը:

Կովկաս-կասպյան տարածաշրջանի նկատմամբ իր քաղաքականությունը մշակելիս ԱՄՆ-ը առաջին հերթին շարժվում էր էներգետիկ աշխարհաքաղաքականության հայտնի սկզբունքով վերահսկել էներգակիրների ոչ միայն արդյունահանման, այլև դրանց տարանցման ուղիները1։

Տարածաշրջանի նկամամբ Եվրամիության, ԱՄՆ և Ռուսաստանի մոտեցումների այս տարբերությունները և հակադրություններն ուղղակիորեն իրենց հակասությունների մեջ են ներքաշում տարածաշրջանի պետություններին, որոնք շատ դեպքերում հայտնվում են տարբեր ճամբարներում, ինչը խանգարում է նաև հետագա համագործակցությանը։

Իրանի դեմ պատժամիջոցների չեդարկումը և էներգակիրների ցածր գների ազդեցությունը տարածաշրջանի էներգետիկ և անվտանգային դինամիկայի վրա

Հարավային Կովկասում ընթացող փոփոխությունները պայմանավորված են Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող խորքային ճգնաժամով, որը նախ և առաջ արտահայտվում է Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմներով և դրա շուրջ մեծ տերությունների միջև ծավալվող նոր մրցակցությամբ: Իսկ էներգետիկ շուկայում առկա փոփոխություններն արտահայտվում են երկու երևույթով' միջազգային սակարաններում նավթի գների անկմամբ և Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմամբ: Ի դեպ, այս երկու գործընթացը կարելի է գնահատել որպես նույն գործողության երկու տարբեր կողմ, որոնք միմյանց հետ կապված են և նպատակ են հետապնդում արմատական փոփոխություն իրականացնել նավթի համաշխարհային շուկայում' նվազեցնելու համար նավթի գները: Սա էլ, իր հերթին, էականորնե ազդում է ոչ միայն էներգետիկ անվտանգության գլոբալ, այլև տեղային համակարգերի վրա:

Այս փոփոխությունները հատկապես էական ազդեցություն են գործում Հարավային Կովկասի հանրապետությունների վրա, երբ էներգետիկ համաշխարհային շուկայում նկատելի է դառնում Իրանի դերակատարության աճը, որի ազդեցությունը տարածաշրջանի պետությունների էներգետիկ անվտանգության համակարգերի վրա դեռևս մինչև վերջ ուսումնասիրված և գնահատված չէ:

Իրանի մուտքը Հարավային Կովկասի էներգետիկ շուկա, եթե, իհարկե, այն ճիշտ գնահատվի և օգտագործվի, կարող է զգալիորեն փոխել այդ դաշտը

1 Malvin A. Conant, Farn Racine Gold, The Geopolitics of Energy. Westview press. Boulder, Colorado. 1978.

75

այն հավասարակշռելով և բարձրացնելով էներգակիրներ սպառող պետությունների դերակատարությունն ու նվազեցնելով նրանց կախվածությունը տարածաշրջան էներգակիրներ ներկրող հիմնական պետություններից' Ռուսաստանից և Ադրբեջանից:

Էներգետիկ համագործակցության նոր ձնաչափերի ձևավորման օրինաչափությունները

Վերը նշված փոփոխությունները հուշում են, որ էներգակիրներ սպառող պետությունները պետք է մշակեն համագործակցության նոր ձևաչափ, որը կհամապատասխանի և համահունչ կլինի էներգետիկ համաշխարհային շուկայում առկա նոր մարտահրավերներին: Իսկ այդ մարտահրավերներն առաջին հերթին արտահայտվում են էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոնների տեղաշարժով, այսինքն, երբ էներգետիկ գործոնի, հատկապես դրա գնագոյացման վրա ազդելու ռեսուրսներն այդ տարածաշրջանները սկսում են կորցնել: Սա հատկապես նկատելի է Մեծ Մերձավոր Արևելքի օրինակով, երբ վերջինս շարունակաբար կորցնում է նախկին նշանակությունը որպես համաշխարհային շուկա նավթի հիմնական մատակարարի և գնագոյացման քաղաքականության վրա ազդող կարևորագույն տարածաշրջանի: Բացի այդ, էներգետիկ հզորությունների ստեղծման հարցում նոր տեխնոլոգիաների կիրառումը' այսպես կոչված վերականգնողական էներգետիկայի զարգացումը, էապես ազդում է էներգետիկ հումքի դասական մատակարար պետությունների վարքագծի վրա' շարունակաբար նվազեցնելով նրանց նշանակությունը որպես էներգետիկ շուկայի հիմնական խաղացողների:

Հիբրիդային և էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների արտադրության կտրուկ աճը և այդ տեխնոլոգիաների էժանացումը սկսում են արմատապես փոխել նաև այդ շուկան անընդհատ նվազեցնելով նավթ արդյունահանող պետությունների կշիռը մեքենաշինության համաշխարհային շուկայում:

Էներգակիրներ սպառող և արտահանող պետությունների շահերի բախման օրինաչափության և համագործակցության անհրաժեշտության մասին

Գործուն և արդյունավետ էներգետիկ անվտանգության համակարգերն անհրաժեշտ են ինչպես էներգակիրներ արդյունահանող, այնպես էլ սպառող

պետություններին: Եթե առաջինների համար կարևոր են էներգակիրների արտահանման կայունությունը և շուկաների բազմազանությունը, ապա երկրորդների համար էական է ներմուծման նոր աղբյուրների և տարանցիկ ուղիների բազմազանեցումը:

Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների միջոցով էներգատար արտադրությունում էներգակիրների սպառման ծավալների նվազեցումը և առկա միջոցների ավելի արդյունավետ օգտագործումը բարձրացնելու հարցը:

Միջազգային հարաբերություններում արդյունահանող և սպառող պետությունների միջև առկա ու խորացող հակասություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային կառույցների ստեղծմամբ, ինչպես, օրինակ, ՕՊԵԿ-ը (The Organization of the Petroleum Exporting Countries (OPEC)1 և Միջազգային էներգետիկ գործակալությունը (The International Energy Agency(IEA)2: Եթե առաջինը ստեղծվեց նավթ արտահանող պետությունների շահերի պաշտպանության համար, ապա երկրորդը 1973թ. հայտնի էմբարգոյից հետո նպատակ է հետապնդում պաշտպանել էներգակիրներ սպառող պետությունների շահերը:

Արտահանող և սպառող պետությունների միջև ձևավորված հակասությունները և ընթացող հակամարտությունը հաճախ դառնում են վճռական և էապես ազդում են միջպետական և միջազգային հարաբերությունների վրա: Վերը նշված կառույցներն էներգակիրների արդյունահանման, տարանցման, բաշխման և այդ բնագավառում նոր տեխնոլոգիաների ներմուծման հարցում ձեռք են բերել կարևոր խաղացողի նշանակություն: Այդ կազմակերպությունների անդամ պետությունների շահերի ընդհանրությունը միջազգային և էներգետիկ անվտանգության հարցերում ստիպում է համատեղել սեփական ջան-քերը ստեղծված իրավիճակում առավելագույն օգուտը ստանալու մղումով:

Միջազգային էներգետիկ շուկայում վերջին երկու տարիներին տեղի ունեցող փոփոխությունները մեկ անգամ ևս փաստում են, որ էներգակիրներ արտահանող պետությունները սկսում են կորցնել կարևոր խաղացողի իրենց կարգավիճակը և այն զիջում են նոր տեխնոլոգիաների տիրապետող, սակայն էներգակիրներով աղքատ պետություններին, վերջիններիս նշանակությունն էներգետիկ շուկայում շարունակ աճում է փոխելով միջազգային էներգետիկ շուկայի ընդհանուր պատկերը: 1

1 The Organization of the Petroleum Exporting Countries (OPEC), http://www.opec.org/opec_web/en/

2 The International Energy Agency(IEA)http://www.iea.org/

Հայաաոաե-հրաստաե էներգետիկ համագործակցության հեռանկարները և դրանց կարևորությունը տարածաշրջանում ռազմավարական էներգետիկ հավասարակշռության ձևավորման համար

Վերը նշված փոփոխություններն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա, և համեմատելով Հարավային Կովկասում էներգակիրներ սպառող հիմնական պետությունների Վրաստանի և Հայաստանի շահերը էներգետիկ բնագավառում, նկատելի են դառնում այն ընդհանրությունները, որոնք կան այդ պետությունների միջև, և որոնք հնարավորություն են տալիս կառուցել միասնական մոտեցումներ էներգետիկ անվտանգության հարցում, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ ընդհանուր քաղաքականության մշակման համար այդ բնագավառում:

Առաջին նկատելի ընդհանրությունն էներգակիրներ սպառող պետությունների կարգավիճակն է, ինչը նշանակում է, որ էներգետիկ անվտանգության կայուն և ճգնաժամերի դեպքում աշխատող համակարգ ստեղծելու համար երկու պետություններն էլ կարիք ունեն հետևյալ առաջնահերթություն-ների. առաջին հերթին էներգակիրների ներմուծման աղբյուրների բազմազա-նեցման, երկրորդ հերթին էներգակիրների ուղիների բազմազանեցման և, վերջապես, պետության ներսում էներգետիկ նոր հզորությունների թողարկման: Սրանք այն ուղղություններն են, որոնք հավասարապես կարևոր են երկու պետությունների համար, և որոնք համագործակցության լայն հնարավորություն են տալիս կողմերին:

Եթե համեմատենք իրավիճակն այդ երկու պետությունների' Վրաստա-նի և Հայաստանի էներգետիկ ոլորտում ձևավորվող ընդհանրությունների առումով, ապա նկատելի է առանձին վերցրած մեկ պետության գերիշխանությունն այդ բնագավառում. Հայաստանի դեպքում դա Ռուսաստանն է, Վրաս-տանի դեպքում Ադրբեջանը: Նման իրավիճակը խորքային կախվածություն է ստեղծում այդ պետություններից ազդելով ոչ միայն էներգետիկ քաղաքականության, այլև ընդհանրապես պետության անվտանգային համակարգի վրա ստիպելով վերջիններիս ամեն անգամ հաշվի առնել մատակարար պետության շահերն իրենց քաղաքականության մեջ:

Նկատելի է նաև, որ երկու պետություններն էլ էներգետիկ կարողությունների հզորացման համար կարիք ունեն էլեկտրաէներգիայի գեներաց-ման նոր հզորությունների շահագործման, որի ամենամատչելի և արդյունա-

վետ ձևերից է նոր ջերմակայանների կառուցումը, ինչը, սակայն, միաժամանակ նշանակում է գազ մատակարարող հիմնական պետություններից կախվածության մեծացում:

Էներգակիրներ արտահանող պետությունների թելադրանքից ազատվելու անհրաժեշտության և համագործակցության ձների մասին

Վրաստան-Հայաստան էներգետիկ համագործակցության նոր ժամանակաշրջան է սկսվում, որի հիմնաքարը, կարելի է ասել, դրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ1: Համաձայն այդ հուշագրի կողմերը սկսում են էլեկտրահաղորդակցման նոր համակարգի կառուցումը, ինչը հնարավորություն կտա միմյանց կապել չորս պետությունների էներգահամակարգերը:

Այս ծրագրի իրականացումը նպաստավոր պայման է ստեղծում, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերն իրար հետ աշխատեն սինքրոն ռեժիմով, ինչն իր հերթին նպաստում է, որ իրականացվեն ներդրումներ էներգետիկ ոլորտի հզորացման և թողունակության բարձրացման համար:

Այս ներդրումների արդյունքում արդեն 2018թ. շահագործման պետք է հանձնվի Հայաստանից Վրաստան և Իրան մինչև 400 կվտ լարման էլեկտրա-հաղորդագիծ: Այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հզորությունը մինչև 2021թ. դեպի Վրաստան հասցնել 700 մվտ-ի, իսկ դեպի Իրան առնվազն 1200 մվտ-ի:

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում կստեղծվի հյուսիս-հարավ էներգամիջանցք, ինչն, իր հերթին, հնարավորություն կտա միաժամանակ աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ: Չորս պետությունների էներգահամակարգերի միջև համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս ձևավորել տարածաշրջանային էլեկտրաէներգիայի շուկա: Այս ծրագրի իրականացումը տարածաշրջանում աննախադեպ է թե մասշտաբով և թե հատկապես իր հեռանկարով: Սինքրոն աշխատող համակարգերը հնարավորություն կտան նաև էականորեն փոխել էլեկտրաէներ-

1 Քառակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ, 23.12.2015, See more at: http://www.minenergy.am/article/520#sthash.QW7vK4le.dpuf

գիայի գնագոյացման համակարգը և նույնիսկ նպաստել դրա կայունացմանն ու հնարավոր կորուստների նվազմանը:

Սա հնարավորություն կտա եռապատկել, նույնիսկ քառապատկել գազի ներմուծումն Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչն, իր հերթին, կնպաստի ՀՀ-ում գեներացնող նոր հզորությունների շահագործմանը:

Ընդհանրապես, պետք է վերագնահատել Իրանի դերը որպես տարածաշրջանի էներգետիկ մատակարարման համակարգում Ռուսաստանին և Ադրբեջանին այլընտրանք: Նոր խաղացողի մուտքը և այս հարցում բանիմաց քաղաքականության իրականացումը հնարավորություն կտան վերջինիս հետ իրականացնել ռազմավարական նշանակության ծրագրեր:

Ամփոփում (երկկողմհամագործակցության չօգտագործված հնարավորությունները)

Մեծ Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունը' անվտանգային դինամիկայի նվազումը և էներգետիկ շուկայում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները, հուշում են, որ տարածաշրջանի պետությունները պետք է մշակեն առկա մարտահրավերներին դիմակայելու նոր քաղաքականություն, ինչը հնարավորություն կտա զարգացնել և կայուն պահել անվտանգության համակարգն ընդհանրապես և էներգետիկ համակարգերը մասնավորապես:

Հնարավոր ճգնաժամերի պայմաններում միշտ էլ ամենախոցելին լինում են էներգետիկ համակարգերը, հետևաբար դրանց անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է ցանկացած պետության համար: Իսկ էներգակիրների ներմուծումից կախում ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսին են Վրաստանը և Հայաստանը, այս խնդիրներն առավել ևս կարևոր են, և նրանք պետք է փորձեն այս հարցերը լուծել համատեղ: Հետխորհրդային շրջանում Վրաստան-Հայաստան հարաբերություններում էներգետիկ գործոնը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել, սակայն, միաժամանակ, չի մշակվել համակարգված քաղաքականություն այս ոլորտում, ինչը հնարավորություն կտար նվազեցել կախումն էներգակիրների ներմուծման պետություններից և դիմակայել առկա մարտահրավերներին:

Կատարվող փոփոխություններն էներգետիկ համաշխարհային շուկայում ընդհանրապես և տարածաշրջանում մասնավորապես, համապա-

տասխան քաղաքական կամքի առկայության պայմաններում, լավ հնարավորություն են ստեղծում ընդհանուր շահերին համահունչ քաղաքականության մշակման և իրականացման համար:

Մարտ, 2016թ.

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Արմեն Մանվեյյան

Ամփոփագիր

Հնարավոր ճգնաժամերի պայմաններում ամենախոցելին երկրների էներգետիկ համակարգերն են։ Դրանց անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է ցանկացած պետության համար: Էներգակիրների ներմուծումից կախում ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսին են Վրաստանը և Հայաստանը, այս խնդիրներն առավել կարևոր են, և նրանք պետք է փորձեն այս հարցերը լուծել համատեղ:

ОБ ЭНЕРГЕТИЧЕСКОМ СОТРУДНИЧЕСТВЕ АРМЕНИЯ-ГРУЗИЯ

Армен Манвелян

Резюме

В условиях возможных кризисов наиболее уязвимыми являются энергетические системы государств. Повышение уровня их безопасности — приоритетная задача любой страны. Для таких зависящих от импорта энергоносителей стран, как Грузия и Армения, эти вопросы особенно важны, и им стоит попытаться решить их совместными усилиями.

ON THE ISSUE OF ARMENIA-GEORGIA ENERGY COOPERATION

Armen Manvelyan

Resume

In potential crises the energy systems of countries are most vulnerable. Increasing their security level is a priority for any state. For countries dependent on energy imports, like Armenia and Georgia, these problems are crucial and they have to try resolving those jointly.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.