Научная статья на тему '«ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ» ՊԱՀՊԱՆՈՒՄԸ՝ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ'

«ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ» ՊԱՀՊԱՆՈՒՄԸ՝ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
16
3
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Амберд
Ключевые слова
«ուժերի հաշվեկշիռ» / հարձակողական ռազմավարություն / ինքնիշխանություն / պետություն / պաշտպանական մարտավարություն / անվտանգություն / պետական սահման

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հովհաննիսյան Սիրակ

Միջպետական հարաբերություններում, որպեսզի հետևողականորեն պահպանվի «ուժերի հաշվեկշիռը», հեղինակն առաջարկում է որդեգրել «զսպանակված հարձակողական ռազմավարություն», քանզի վերջինս հաղթողների մարտավարություն է, իսկ միայն պաշտպանողականը՝ պարտվողներին բնորոշ։ «Ուժերի հաշվեկշռի» պահպանման հիմնադրույթը, որպես անվտանգային գերխնդիր, ժամանակակից պետությունների արտաքին քաղաքականության հիմքում է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MAINTAINING A «BALANCE OF POWER» AS A COMPONENT OF STATE SECURITY

In inter-state relations, maintaining a balance of power requires an implementation of offensive strategy, as the latter is a winning strategy, while adhering only to defensive strategy will lead to defeat. Consistent maintenance of the «balance of power» in interstate relations is the main problem of the security of any state. The principle of maintaining a «balance of power» underlies the foreign policy of modern states.

Текст научной работы на тему ««ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ» ՊԱՀՊԱՆՈՒՄԸ՝ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ»

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Սիրակ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

1988 թ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, իսկ 1992 թ.' ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպի-րանտուրան:

2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել քաղաքագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2003 թ.' դոցենտի գիտական կոչում: Երկարամյա

մանկավարժական-դասախո-սական գործունեությանը զուգահեռ, կատարել է նաև տարբեր վարչական աշխատանքներ, համատեղությամբ դասա-վանդել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և այլ բու-հերում:

Հեղինակ է երկու մենագրության, երկու ուսումնական ձեռնարկների, 10-ից ավելի գիտական հոդվածների, համահեղի-նակ' երկու ուսումնական ձեռնարկների և քաղաքագիտական երկու գրքի:

JPk https://orcid.org/0000-0003-, W 1029-3620

«ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ» ՊԱՀՊԱՆՈՒՄԸ'

ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԲԱՂԱԴՐԻՉ

DOI: 10.52174/2579-2989_2022.4-102

Հիմնաբառեր. «ուժերի հաշվեկշիռ», հարձակողական ռազմավարություն, ինքնիշխանություն, պետություն, պաշտպանական մարտավարություն, անվտանգություն, պետական սահման

Միջպետական հարաբերություններում, որպեսզի հետևողականորեն պահպանվի «ուժերի հաշվեկշիռը», հեղինակն առաջարկում է որդեգրել «զսպանակված հարձակողական ռազմավարություն», քանզի վերջինս հաղթողների մարտավարություն է, իսկ միայն պաշտպանողականը' պարտվողներին բնորոշ: «Ուժերի հաշվեկշռի» պահպանման հիմնադրույթը, որպես անվտանգային գերխնդիր, ժամանակակից պետությունների արտաքին քաղաքականության հիմքում է:

Վերջին տարիներին աշխարհում և հարավ-կովկասյան տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի բազմաբնույթ ու բազմաշերտ իրադարձություններ, որոնք ստիպում են և վերաիմաստավորել, և վերանայել հայկական քաղաքական-պետական միտքը: Վերջինս, խորքային իմաստով, իր վրայից պետք է մի կողմ նետի հազարամյա խեղճության «թիկնոցը» և կամք ու ուժ ունենա վերջապես վերաքննելու, վերաարժևորելու, վերագնահատելու բովանդակային որոշ բաղադրիչներ՝ նոր հեռանկարներ նախանշելով XXI դարի համար: Քա -ղաքական փիլիսոփայության տեսանկյունից, գտնվելով հիմնականում բարոյական ըմբռնումների շրջանակում (որոշ բացառություններ չհաշված), հայ քաղաքական և պետական միտքն անհրաժեշտ է օժտել նոր բովանդակությամբ՝ XXI դարի պահանջներին և մարտահրավերներին համահունչ: Իսկ ավելի հստակ ու որոշակի՝ Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է թարմ ռազմավարական պետական-քաղաքական գաղափարախոսություն, որն իր «ուսերին» կվերցնի մոտ ապագայում ձևավորվելիք աշ-խարհաքաղաքական նոր բևեռների և ուժային կենտրոն-

102

ների հետ տարվելիք ծանր ու դժվարին բանակցությունների բեռը: Որպեսզի կարողանանք շահած դուրս գալ այդ գործընթացներից (տանուլ տալու դեպքում՝ կդառնանք լուսանցքային պետություն), մեզ անհրաժեշտ է որդեգրել մի նոր՝ մանևրող գաղափար՝ զսպանակված հարձակողական ռազմավարություն, որն էլ, կարծում ենք, նոր ազդակ կհաղորդի Հայաստանի՝ որպես փոքր պետության հզորացման գործընթացին:

Իսկ ի՞նչ է զսպանակված հարձակողական ռազմավարությունը, և ինչ նպատակ է այն հետապնդում:

Հանրահայտ է՝ Մեծ Հայքի անկախության կորստից հետո (1045 թ.) թե Հայրենիքում մեացած և թե աշխարհով մեկ սփռված հայության տարբեր հատվածներ ունեին մեկ գերխնդիր՝ անել հնարավոր ամեն բան Հայի ինքնությունը պաշտ-պանելու համար: Պատմական հանգամանքների բերումով՝ հայ մարդը ստեղծված չափազանց ծանր ու դժվարին պայմաններում ստիպված էր պաշտպանել և իր ֆիզիկական գոյությունը, և իր մշակութային տեսակը: Այլ կերպ ասած, դարեր շարունակ լինելով պետականազրկված, նախորդ հազարամյակում նա պարտադրված էր և' պաշտպանել, և' պաշտպանվել: Ծանրագույն պայմանները ստիպել էին նրան լուծել միայն գոյատևման խնդիրը (ընդհանուր առմամբ)՝ խեղճությունը դարձնելով «բնական» վիճակ: Ուստի պատահական չէ, որ նա իր փրկությունը որոնում էր բարոյական պատկերացումեե-րում՝ անսահմանորեն նվիրվելով քրիստոնեական հավատին: Իրերի նման դասավորությունն էլ յուրօրինակ հիմք դարձավ հայ քաղաքական մտքի բարոյականացված ընկալման համար: Քաղաքական իրականության հենց այդ կրոնա-բարոյականացված ըմբռնումն էր հիմեա-կան պատճառը, որ հայ քաղաքական միտքը որդեգրեց բացառապես գոյատևումն ապահովագրող պաշտպանողական մարտավարություն: Ուստի չափազանց կարևոր է, որ դարերից եկած ու խեղճությունից վերարտադրվող պաշտպանողական մարտավարության փոխարեն՝ փորձենք որդեգրել զսպանակված հարձակողական ռազմավարություն:

Զսպանակված հարձակողական ռազմավարությունը ենթադրում է.

• տվյալ պահի քաղաքական իրականության մեջ հաստատված ստատուս քվոն հռչակել բացառապես ժամանակավոր, հետևաբար՝ անընդունելի, եթե չի համապատասխանում Հայաստանի (նաև' ողջ հայության) ազգային-պե-տական ռազմավարական շահերին,

• մշտապես և հետևողականորեն առավելագույնին ձգտումը դարձնել մարտավարական միջոց, որի կիրառումից ակնկալվող անհրաժեշտ նվազագույն արդյունքը կնպաստի ռազմավարական նպատակին հասնելուն,

• մարտավարությունների մանևրականության ապահովում' «նահանջի» և նախահարձակ լինելու միջոցով, միաժամանակ ' երաշխավորելով ռազմավարական նպատակին հասնելու և ճկուն, և կայուն ճանապարհ,

• հայեցակարգային մակարդակում մըշ-տապես ունենալ նախապես մշակված ռազմաքաղաքական ծրագիր' առնվազն միջնաժամկետ միջակայքի համար, որի առկայության պայմաններում ստատուս քվոյի անակնկալ փոփոխությունը չի սպառնա հայոց ազգային-պետա-կան ռազմավարական շահերին։ Զսպանակված հարձակողական ռազմավարության որդեգրման պարագայում' ա) պետությունը որոշակի խնդիրներ լուծելիս չի գտնվի անպատրաստ վիճակում,

բ) անակնկալներից խուսափելու ռիսկի աստիճանը կտրուկ կնվազի, գ) մարտավարական պլանում տեղի կունենա հետևողականորեն ամրապնդվող պաշտպանունակության վերարտադրում:

Ընդ որում, զսպանակված հարձակողական ռազմավարական նպատակին հնարավոր է հասնել միայն հարձակողական մարտավարությամբ: Անլուծելի տրամաբանական հակասություն կառաջանա միայն այն դեպքում, երբ զսպանակված հարձակողական ռազմավարությունը հիմ-նըվի բացառապես (կամ՝ հիմնականում) պաշտպանական մարտավարական քայլերի վրա: Կարծում ենք՝ պաշտպանողական մարտավարությամբ ապրելու, գոյատևելու և մտածելու (կենսափիլիսոփայա-

Ю

О

ւՕ

Ю

q

сг

Р

со

сг

Р

՜յ

>

ԾՅ

m

73

Ծ

ԾՅ

C

>

£

Ծ1

5

I

Ծ"

103

о

о

о

О

о

<

I

о

о

Z

<

н

3

о

_0

со

о

£2

_0

со

о

0

1

о

<

с

о

со

с_

3

р

с_

3

zf

3

с_

V

3

со

с_

3

ь

■J1

3

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

կան իմաստով) պատմական չափաբա-ժինը (մի ամբողջ հազարամյակ) բազում անգամներ արդեն սպառել ենք: Հետևաբար' եկել է ժամանակը, որ և' հայ ազգային պետական-քաղաքական միտքը, և' ղջ ազգը հիմնականում հարձակողական ռազմավարությամբ ապրելու և զարգանալու մտածելակերպ ու գործելակերպ որ-դեգրի՝ որպես XXI դարի մարտահրավերներին դիմակայելու այլընտրանքային հնարավորություն:

Որդեգրել զսպանակված հարձակողական ռազմավարություն նշանակում է նաև, որ հայ պետական-քաղաքական միտքը պետք է լինի նախաձեռնողական, տնտեսությունը՝ արագընթաց զարգացող, հո-գևոր-մշակութային ոլորտը՝ համարձակ ու ստեղծագործ, իսկ քաղաքական-քարոզ-չական ձևերն ու տեսակները՝ ազգային շահերը մնկնաբանող ինստիտուտներ և այլն:

XXI դարը ոչ միայն տնտեսությունների մրցունակության, այլև ազգերի կենսունակության մրցակցության դար է: Իսկ մնր կենսունակության ու դիմադրողականության պահպանման հիմնական երաշխավորը պետք է լինի նախաձեռնողականու-թյամբ աչքի ընկնող պետական-քաղաքական միտքը: Այլ կերպ ասած, եթե հարձակողականը հաղթողների ռազմավարությունն է, ապա հիմնականում կամ բացառապես պաշտպանողականը՝ պարտվողների մարտավարությունը։ Այդպես եղել է միշտ և ոչ միայն XXI դարում: Եթե հարձակողական պետական-քաղաքական միտքն ինքնավստահություն է ներշնչում սեփական ազգին և հասարակությանը, ապա միայն պաշտպանողականը՝ անվստահության և թերարժեքության բարդույթ է ձևավորում սեփական ուժերի նկատմամբ: Այսինքն՝ եթե հարձակողական ռազմավարության իրականացումը բնորոշ է ռազմատնտեսապես զարգացած գերտերություններին, հզոր երկրներին, ապա զսպանակված հարձակողական ռազմավարությունը, պատկերավոր ասած, «խմբագրված» և խորամանկ ռազմավարություն է փոքր պետության համար, ինչ-պիսին Հայաստանի Հանրապետությունն է:

Եթե արտահայտիչ կերպով ներկայ աց-

նենք զսպանակված հարձակողական ռազմավարության նպատակը, ապա դա կունենա հետևյալ բնութագիրը. հայ պետական-քաղաքական միտքը հայեցա-կարգային մակարդակում «պահեստավորում» է հարձակողական մարտավարական քայլեր, որոնք, ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության, դուրս է բերում «պահեստից»՝ գործադրե-լով արտաքին քաղաքականության մնջ: Այսինքն, պայմանավորված տվյալ պահի իշխանությունների գործելաոճով, համապատասխան մարտավարական քայլը կամ «սեղմվում է դեպի պահեստ» (զսպանակի նման), կամ «բաց է թողնվում»՝ վերածվելով գործնական քաղաքականության բաղադրիչի: Նման ռազմավարության գործադրմամբ այլևս կարիք չի լինի «հորինել» հարձակողական բնույթի մարտավարական քայլեր, քանի որ դրանք հիմնականում կլինեն «պատրաստի վիճակում» և, առանց ժամանակ կորցնելու, կներառվեն ընթացիկ քաղաքական զարգացումների տրամաբանության մնջ: Այդ-պիսով՝ հնարավորություն է ընձեռվում նաև մշտապես և հետևողականորեն ուժեղացնելու սեփական պետության ռազմական կարողությունները: Որպես գրված ու չգրված օրենք, ինչպես նաև իրատեսական քաղաքականության հրամայական պահանջ՝ որևէ իշխանություն, և' պատմական, և' քաղաքական, և' իրավական, և' բարոյական առումներով, որևէ պարագայում իրավունք չունի կատարելու ազ-գային-պետական ռազմավարական շահերին չհամապատասխանող քայլ: Ու եթե, այնուամենայնիվ, գործ ունենանք նման մի իշխանության հետ, ապա վերջինս իր ոչ ազգանպաստ քայլերը չի կարող հիմնավորել որպես այլընտրանքի բացակայության հետևանք: Ազգի և պետության անվտանգության հիմնախնդիրները միշտ պետք է ունենան լուծման այլընտրանքային տարբերակներ:

Ազգային անվտանգության և, հատկապես, տարածքային ամբողջականու-թյան պաշտպանության համար հարկ է համախմբել գրեթե բոլոր ռեսուրսները՝ անկախ դրանց բնույթից: Օրինակ՝ պետության (երկրի) տարածքային ամբողջականության պահպանումը վերաբերում է ազգա-

104

յին-կենսական կարևորագույն շահերի շըր-ջանակին: Այսպես' պետության սահմանը մի պարզ դադար է քաղաքական-ուժա-յին հարաբերությունների զարգացման համատեքստում' արձանագրելով այդ քա-ղաքական-ուժային հարաբերությունների վիճակը տվյալ պահին: Սահմանին վերաբերող յուրաքանչյուր փոփոխություն հանգեցնում է քաղաքական-ուժային հարաբերությունների փոփոխության: Ուստի

պատահական չէ, որ աշխարհաքաղաքականությունն անբաժանելի է պետության ազգային շահերի մասին որոշակի պատկերացումների համակարգից և շոշափում է տվյալ պետության քաղաքական շահերի հաշվեկշիռն ընդհանրապես: Ահա թե ինչու՝ աշխարհաքաղաքականության գործառույթները, որպես ոլորտի բաղկացուցիչ մաս, մշտապես շոշափում են արտաքին քաղաքականության հայեցակար-գային սկզբունքները: Ազգային-պետական շահերի օբյեկտիվ ու ճիշտ ընկալումը, գնահատումն ու արժևորումը չափազանց կարևորվում են այն հիմնավոր պատճառով, որ շոշափում են պետության կենսագործունեության գլխավոր օրենքներն ու հիմնարար սկզբունքները, ազգի հոգևոր-բարոյական «առողջությունը»: Ընդհանրապես, ազգային-պետական շահերում մարմնավորված է տվյալ Պետության և Ազգի ապրելու, գոյատևելու, զարգանալու, հզորանալու բարձրագույն Բանականությունը: Դրանցում ժողովրդի' որպես մշա-կութային-պատմական ինքնատիպ էթնոսի (հանրույթի) ինքնապահպանման, հա-սարակական-քաղաքական, պետական ինստիտուտների գործունեության կայունության ապահովումն է, որն էլ, իր հերթին, երաշխավորում է տվյալ երկրի ներքին և արտաքին անվտանգությունը: Ազգային-պետական շահերն ունեն բնական, օբյեկտիվ պայմանավորվածություն (նույնացված բնության հետ) և կախված չեն տարբեր կուսակցությունների կամ որոշակի անհատների կամքից ու սուբյեկտիվ ձըգ-տումներից: Ազգային-պետական շահերն իրենց բնույթով բացարձակապես գերակա են նեղ կուսակցական ծրագրային-գաղափարախոսական դրույթների և վերջիններիցս բխող տարբեր գործելակեր-պերի, մեկնաբանությունների և գործա-

դրումների ոճերի ու ձևերի նկատմամբ: Պատահական չէ, որ բոլոր ժամանակնե րում ազգային-պետական շահերի հիմնական կրողը եղել և մնում է Պետությունը' որպես տարաբնույթ կոտորակված շահերի (խավերի, շերտերի, կազմակերպությունների և այլնի) հանրագումարային արտահայտիչ և հետևողական պաշտպան: Իսկ պետությունը, առանց ինքնիշխանության, պետություն չէ: Ինքնիշխանությունը միասնականն ու անբաժանելին է' գերագույն իշխանությունը: Առանց միասնական և անբաժանելի պետական կամքի, չեն կարող լինել միասնական ազգային-պետական շահեր: Նույնիսկ երբ իսկական ինքնիշխան պետական իշխանությունը հետևողականորեն վարկաբեկվում է' լինի դա երկրի ներսում թե դրսում, այդու-ամննայնիվ, նա պետք է ցուցաբերի բավարար չափով և' համարձակություն, և' վճռականություն գործելու համար: Այս դեպքում իշխանությունը գործում է հանուն ազգային-պետական շահերի պաշտպանության, որից առավել բարձր շահ ազգի, երկրի, պետության համար գոյություն չու-նի:

Պետության ազգային շահերի առանձնահատկությունները մնծապես պայմանավորված են տվյալ երկրի աշխարհաքա-ղաքական դիրքով: Պետության արագընթաց զարգացումն ու հզորացումը հիմնականում թելադրված են արտաքին քաղաքական բազում հանգամանքներով: Չնայած այսօրվա աշխարհն անընդհատ փոխում է իր դեմքը, սակայն պետությունների միջև հարաբերությունների սկըզ-բունքները չեն փոխվում, մնալով նույնը, ինչպես 200 կամ 2000 տարի առաջ: Ինչու: Քանի որ դրանց հիմքում պետության ուժն է՝ ըստ ուժերի հաշվեկշռի: Սա քաղաքականության օրենքն է: Ուժերի հաշվեկշռի խախտումն այս կամ այն պետության (պետությունների) կողմից հանգեցնում է շատ ծանր հետևանքների' ընդհուպ պատերազմի: «Ուժերի հաշվեկշիռը ոչ մի կապ չունի այս կամ այն կառավարողի կամ էլ պետության հետ,- ասում է Ու. Չերչիլը:-Դա պարզապես քաղաքականության օրենքն է..., և ոչ թե պարզ ու հասարակ նպատակահարմարություն' թելադրված պատահական հանգամանքներով, հա-

Ю

О

ւՕ

Ю

մի

(=

q

сг

со

сг

՜յ

>

£

сл

5

I

Ծ"

105

■մի

о

о

О

о

<

I

о

о

Z

<

н

3

о

_0

со

о

£2

_0

со

о

0

1

о

<

с

о

со

с_

3

р

с_

3

zf

3

с_

V

3

со

с_

3

ь

■J1

3

մակրանքներով ու հակակրանքներով կամ էլ նմանատիպ զգացմունքներով»1: Պրագմատիզմի և քաղաքական ռեալիզմի արևմտյան դպրոցի ղեկավար, տեսաբան Հանս Յոհախիմ Մորգենթաուն, որի աշխարհաքաղաքականության մասին մշա-կած հայեցակարգի անկյունաքարն է «ուժերի հաշվեկշիռ» հասկացությունը, գրում է. «Գերակշիռ և տիրապետող դիրք ձեռք բերելու ձգտումը մի քանի պետությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրը փորձում է կամ պահպանել, կամ էլ խախտել առկա ստատուս քվոն, հանգեցնում է նոր փոխակերպումների»2: Դինամիկ հավասարակշռության սկզբունքը (օրենքը) ունի համընդհանուր բնույթ և գործում է բոլոր ամբողջական համակարգերի պարագա-յ ում: Սա համընդհանրական օրենք է և' բնության, և' հասարակության համար: «XX դարում,- նշում է անգլիացի հայտնի աշխարհա-քաղաքագետ-հետազոտող Բատերֆիլդը,- հաճախ մոռանում են, որ գոյություն ունի երկու այլընտրանք՝ կա'մ պետք է պահպանել ուժերի համադրման հաշվեկշիռը, կա'մ էլ ենթարկվել համ-ընդգրկուն կայսրությանը, ինչպես եղել է Հին Հռոմի ժամանակ, իրողություն, որ գիտակցվել է նաև նախորդ դարերում»3: Իսկ Ֆ. Շիլլերն (գերմանացի քաղաքագետ, պատմաբան) իր «Երեսնամյա պատերազմները» գրքում արդարացիորեն նշում է. «... անվտանգությունը, որն ապահովվում է ուժերի հավասարակշռությամբ, ապագայում կարող է պահպանվել դարձյալ նույն հավասարակշռության օգ-նությամբ»4: Իսկապես, քանի դեռ կան պետություններն իրենց էապես տարբեր ազ-գային-պետական շահերով, այլ ճանապարհ, քան նրանց միջև ուժերի հավասարակշռության պահպանումը, գոյություն չունի: Քննելով ուժերի հավասարակշռության խախտման և նոր հիմքերի վրա վերականգնվող և անվերջ կրկնվող միջպետական հարաբերությունները՝ Հ. Յ. Մորգենթաուն հավելում է. «Պետություն-

ները մշտապես զբաղված են նրանով, ինչը սահմանափակում է որևէ այլ պետության ուժերը: Հարցի էությունն այն է, որ այս կամ այն պետությունը շահագրգռված է, որ տեղի ունենա հաշվեկշռի փոփոխություն, միայն թե՝ իր օգտին: Ոչ միայն հավասարակշռություն, այլև էական գերազանցություն. ահա նրանց իրական նպատակը: Ենթադրյալ հակառակորդի հանդեպ ուժային հավասարության դեպքում չկա և չի կարող լինել իսկական ան-վտանգություն: Անվտանգությունը երաշխավորվում է միայն այն դեպքում, երբ դուք ինչ-որ չափով ուժեղ եք: Անհնար է ձեռնարկել ինչ-որ գործողություն, եթե ձեր ուժն ամբողջովին հավասարակշռում է հակառակորդին: Դրական արտաքին քաղաքականություն հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ առկա է որոշակի գերազանցություն ուժային ոլորտում, որը կարելի է ազատորեն գործադ րել: Անկախ տեսական դատողություններից, տեսություններից և այլ պատրվակներից, պետության (կամ պետությունների) նպատակը եղել ու մնում է նույնը' մշտապես մնծացնել սեփական ուժային կարողությունները: Այս պայմաններում արտաքին քաղաքականությունը ձգտում է այնպիսի հաշվեկշռի ստեղծմանը, որն ի զորու կլինի չեզոքացնելու մյուս պետությանը և, միաժամանակ, կապահովի հնարավորություն՝ լինել որոշիչ ուժ և ունենալ որոշիչ ձայն նման հաշվեկշռի պայմաններում: Ուժերի հաշվեկշիռը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ պետությունները կցանկանան պահպանել իրենց քաղաքական անկախությունը, և այնքան ժամանակ, որքան ժամանակ նրանք ստիպված կլինեն սեփական ուժերի վրա հեն-վե լով' ձգտել պաշտպանել այդ անկախությունը»5:

Դժվար է չնկատել, որ ազգային-պե-տական շահերի պաշտպանության հետ կապված մտահոգությունն աշխարհաքա-ղաքական ռազմավարության օրակարգա-

1 Տրուխանովսկի Վ. Գ., Ուինսթոն Չերչիլ, Երևան, 1972, էջ 383:

2 Morgenthau H. Politics Among Nations. The Struggle for Power and Place, 1960: N. Y. 4-th, Ed. P. 167.

3 Bebtley, Michael, The Life and Thought of Herbert Butterfield, History, Scince and God, Cambridge University Press, 2011, p.

76-77.

4 Шиллер Ф. История тридцатилетней войны.-М., Мысль, 1970, с.63.

5 Morgenthau Hans J. America’s Stratgy in World Politics: The United States and the Balance of Power, New York, Harcount, Brace and Company, 1948, p.p. 220-221.

106

յ ին թիվ մեկ գերխնդիրն է: Հ. Յ. Մորգեն-թաուի «ուժերի հաշվեկշռի» տեսության մեջ միջպետական հարաբերությունները հիմեվում են բացառապես հարձակողական ռազմավարության վրա: Իսկ պաշտպանողական ռազմավարություն (որը ենթադրում է նաև պաշտպանողական մարտավարություն) որդեգրած պետությունը հակառակորդ (թշնամի) պետությանը «նվիրում» է ուժերի հաշվեկշիռը մշտապես խախտելու և սեփական ազգային անվտանգության շահերի հաշվին գերազանցություն ունենալու իրական հնարավորություն:

Սակայն, ինչպես վկայում է պատմական փորձը, դեպի ապագա դարեր անվտանգ տանելու պատասխանատվություն կարող է ստանձնել միայն հարձակողական ռազմավարությունը, բայց ոչ երբեք պաշտպա-

նողական մարտավարությունը:

Որդեգրել զսպանակված հարձակողական ռազմավարություն երբեք էլ չի նշանակում լինել ռազմատենչ կամ պատե-րազմատենչ կամ սպառնալ որևէ երկրի: Այս առումով, առաջարկվում է, որ հայոց պետական - քաղաքական միտքը գործի նախահարձակի տրամաբանությամբ, ինչը հակառակորդին (թշնամուն) մշտապես հեռու կպահի «ուժերի հաշվեկշիռը» խախտելու գայթակղությունից' ստիպելով մեալ ողջախոհության շրջանակում:

Կարծում ենք' եթե XX դարը ռազմական մրցավազքի դարաշրջան էր (հատկապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո), ապա XXI դարը' հատկապես քաղաքական տեխնոլոգիաների համատարած կիրառման ժամանակաշրջան:

Ю

О

ւՕ

Ю

մի

ր

q

TO

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

сг

՜Օ

<z>

сг

>

СП

5

I

сг

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Տրուխանովսկի Վ. Գ., Ուինսթոն Չերչիլ, Երևան, 1972, էջ 383:

2. Morgenthau H. Politics Among Nations. The Struggle for Power and Place, 1960: N. Y. 4-th, Ed. P. 167.

3. Bebtley, Michael, The Life and Thought of Herbert Butterfield, History, Scince and God, Cambridge University Press, 2011, p. 76-77.

4. Шиллер Ф. История тридцатилетней войны.-М., Мысль, 1970, с.63.

5. Morgenthau Hans J. America’s Stratgy in World Politics: The United States and the Balance of Power, New York, Harcount, Brace and Company, 1948, pp. 220-221.

Сирак ОГАНЕСЯН

Доцент кафедры общественных наук АГЭУ, кандидат политических наук

БЕЗОПАСНОСТЬ И ВЫЗОВЫ

СОХРАНЕНИЕ «БАЛАНСА СИЛ» КАК СОСТАВЛЯЮЩАЯ ЧАСТЬ ГОСУДАРСТВЕННОЙ

БЕЗОПАСНОСТИ

Чтобы последовательно сохранить «баланс сил»в межгосударственных отношениях, необходимо осуществить наступательную стратегию концептуального плана, потому что последняя является стратегией побеждающих, а только защитная тактика присуща проиграющим. Последовательное поддержание «баланса сил» в межгосударственных отношениях — главная проблема безопасности любого государства. Принцип поддержания «баланса сил» лежит в основе внешней политики современных государств.

Ключевые слова: «баланс сил», наступательная стратегия, защитная тактика

безопасность, государство, суверенитет, государственная граница.

107

<

н

3

о

_D

CO

о

£0

_0

CO

Sirak HOVHANNISYAN

Associate Professor at the Chair of Social Sciences, ASUE

PhD in Political Science

SECURITY AND CHALLENGES

MAINTAINING A «BALANCE OF POWER» AS A COMPONENT OF STATE SECURITY

In inter-state relations, maintaining a balance of power requires an implementation of offensive strategy, as the latter is a winning strategy, while adhering only to defensive strategy will lead to defeat. Consistent maintenance of the «balance of power» in interstate relations is the main problem of the security of any state. The principle of maintaining a «balance of power» underlies the foreign policy of modern states.

Key words: «balance of power», offensive strategy, sovereignty, state, defense tactics, security,

state border

о

0

1

о

<

с

о

со

с_

3

р

с_

3

zf

3

с_

V

3

со

с_

3

ь

■J1

3

£

с

SL

&

§

со

zf

§

io8

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.