Научная статья на тему 'Անվտանգության միջազգային համակարգերը եվ էներգետիկ աշխարհաքաղաքականությունը'

Անվտանգության միջազգային համակարգերը եվ էներգետիկ աշխարհաքաղաքականությունը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
470
204
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
էներգետիկ անվտանգություն / էներգետիկ աշխարհաքաղաքականություն / էներգետիկ գործոն / գնագոյացման քաղաքականություն / էներգետիկ շահեր։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արմեն Մանվելյան

Անվտանգությունը, հատկապես մեր օրերում, ամենաարդիական հարցն է միջազգային հարաբերությունների օրակարգում։ Առանց անվտանգության հարցի կարգավորման խոսել լիարժեք հարաբերությունների ու ռազմավարական զարգացման մասին անհնար է։ Իզուր չէ, որ աշխարհի հզորագույն պետությունները նույնպես կարիք ունեն անվտանգության գործուն ու լիարժեք համակարգերի, որոնք կայունություն և խաղաղություն են ապահովում։ Այսօր անվտանգության ցանկացած համակարգ կարող է գործուն համարվել, եթե այնտեղ հաշվառված է նաև էներգետիկ բաղկացուցիչը։ Էներգետիկ գործոնի ազդեցությունը անվտանգության համակարգերի վրա լիովին ուսումնասիրված չէ։ Այս համատեքստում հոդվածագիրն անդրադառնում է էներգետիկ անվտանգություն և էներգետիկ աշխարհաքաղաքականություն եզրույթներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERNATIONAL SECURITY SYSTEMS AND ENERGY GEOPOLITICS

Security, especially in modern time, is the most urgent issue in the agenda of international relations. Full-fledged relations and strategic development are hard to imagine without security. Unsurprisingly, the most powerful countries in the world also need effective and full security systems that ensure stability and peace. Currently the security systems may be considered effective only if the energy component is incorporated in them. Impact of the energy factor on security systems is not studied well. In this context the author deliberates on the terms of energy security and energy geopolitics.

Текст научной работы на тему «Անվտանգության միջազգային համակարգերը եվ էներգետիկ աշխարհաքաղաքականությունը»

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արմեն Մաեվեյյաե'

Բանալի բառեր էներգետիկ անվտանգություն, էներգետիկ աշխարհաքաղաքականություն, էներգետիկ գործոն, գնագոյացման քաղաքականություն, էներգետիկ շահեր:

Մյունխենում անվտանգության խնդիրների վերաբերյալ հերթական գագա-թաժողովը մեկ անգամ ևս վկայեց, որ անվտանգությունը, հատկապես մեր օրերում, ամենաարդիական հարցն է միջազգային հարաբերությունների օրակարգում: Առանց այդ խնդրի անվտանգության հարցի կարգավորման, խոսել լիարժեք հարաբերությունների ու ռազմավարական զարգացման մասին անհնար է: Հետևաբար, իզուր չէ, որ աշխարհի հզորագույն պետությունները նույնպես կարիք ունեն անվտանգության գործուն և լիարժեք համակարգերի, որոնք կայունություն և խաղաղություն կբերեն ոչ միայն այդ երկրներին և նրանց դաշնակիցներին, այլև ամբողջական տարածաշրջանների:

Սակայն ներկայումս անվտանգության ցանկացած համակարգ կարող է գործուն համարվել, եթե այնտեղ լիարժեք հաշվառված է էներգետիկ բաղկացուցիչը: Էներգետիկ գործոնի ազդեցությունն անվտանգության համակարգերի վրա ամբողջապես ուսումնասիրված չէ, չնայած առաջին հետազոտություններն այս հարցում սկսվել էին դեռևս անցած դարի 70-ական թվականներին, սակայն այդ խնդիրը շարունակում է մնալ առաջնային և ուսումնասիրության կարոտ:

Անվտանգային համակարգերը լիարժեք էին համարվում, եթե այնտեղ հաշվառված էր էներգետիկ գործոնը, և եթե սկզբնական շրջանում կարևորվում էր էներգետիկ աղբյուրների բազմազանեցումը, ապա հետագայում զուգահեռաբար սկսեց դիտարկվել նաև էներգետիկ ուղիների բազմազանեցման

՚ Պատմական գիտությունների թեկնածու, անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող:

սկզբունքը: Այսիեքե էներգետիկ անվտանգության համակարգերը լիարժեք էիե համարվում թե աղբյուրների և թե ուղիների բազմազաեեցմաե պարագայում, հակառակ դեպքում դրանք թերի էին և ոչ լիարժեք։

Էներգետիկ անվտանգության հիմնախնդիրն այն աստիճան կարևորվեց, որ նույնիսկ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել այդ թեմային իր հետազոտական ինստիտուտներում բացելով այդ խնդրով զբաղվող հատուկ գիտաուսումնական կենտրոններ։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ն սկսեց ակտիվորեն զբաղվել նաև էներգակիրների տեղափոխման ուղիների անվտանգության և վերահսկման կարևորագույն գործով։

Այս թեմայի շուրջ հետազոտությունների արդյունքում հետագայում շեշտվեց, որ էներգետիկ անվտանգությունը բազմաշերտ և բազմափուլ համակարգ է պայմանավորված էներգակիրների բազմազանությամբ նավթ, գազ, միջուկային վառելիք և այլն, և ամեն գործոնի դեպքում պետք է մշակել անվտանգության յուրահատուկ համակարգ ապահովելու համար տվյալ էներգակրի կայուն ներմուծումը և արտահանումը։

Էներգետիկ անվտանգության համակարգը կարող է լիարժեք լինել միայն համընդգրկուն համագործակցության և այսպես կոչված մատչելիության սկզբունքի կիրառման դեպքում։ Լոկալ՝ առանձնացված համակարգերը թերի են, և էներգետիկ անվտանգությունը պետք է ու կարող է գործել միայն ընդհանուր միջազգային մակարդակի վրա։ Մատչելիություն հասկացողության հիմքում դրվում էր այն գաղափարը, որ նավթի և գազի արդյունահանման ցանկացած կենտրոն, անկախ նրա գտնվելու վայրից, պետք է մատչելի լինի միջազգային անդրազգային էներգետիկ ընկերությունների համար այդ հումքի արդյունահանման և տեղափոխման գործին մասնակցելու գործում։

Այսինքն անվտանգության լիարժեք համակարգը կարող է գործել էներգետիկ շուկայի ազատականացման պայմաններում միայն: Էներգետիկ անվտանգության շուրջ մշակումների արդյունքում որոշվեց, որ այդ համակարգը գործում է միայն ազատականացված շուկայի գոյության պայմաններում, և դա առաջին հերթին վերաբերում է նավթի արդյունահանմանը, որն անցած դարի երկրորդ կեսից սկսած ընդհանուր էներգետիկ շուկայի 60%-ն էր կազմում, և հետազոտություններն առաջին հերթին վերաբերում էին հենց այդ էներգակրին։ Անդրազգային նավթային ընկերություններին վերագրվեց նաև էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը ևս. պարտադրվում էր,

որ այդ ըեկերություեեերը տեղական ընկերությունների հետ միասին համատեղ մշակեե նավթի պաշարները և արտահանեն դրանք միջազգային շուկա:

Էներգետիկ անվտանգության լիարժեքության հաջորդ կարևոր պայմանը գնագոյացման քաղաքականությունն է, որը պետք է լինի թափանցիկ և հասկանալի այդ շուկայում գործող բոլոր սուբյեկտների՝ թե արդյունահանողների և թե սպառողների համար: Եվ եթե նավթի դեպքում գնագոյացումը հասկանալի է պայմանավորված այն բանով, որ այդ հումքը բորսային ապրանք է, ապա նույնը հնարավոր չէ ասել գազի մասին, քանի որ վերջինիս գինը ձևավորվում է միջպետական հարաբերությունների արդյունքում։ Այս երևույթը հատկապես պարզ երևում է Եվրամիության օրինակով, որի անդամ պետությունները գազը գնում են տարբեր գներով. օրինակ, Արևելյան Եվրոպայում ռուսական գազը մոտ 30%-ով ավելի թանկ է, քան Արևմտյան Եվրոպայում։ Գնագոյացման այս մեխանիզմն է պատճառը, որ Ռուսաստանը գազը կարող է օգտագործել իր քաղաքական շահերի համար, իսկ նավթը ոչ, քանի որ վերջինիս գինը ձևավորվում է շուկայական հարաբերությունների արդյունքում1։

Այսպիսով, էներգետիկ անվտանգության գլոբալ համակարգը լիարժեք կարող է լինել թափանցիկ գնագոյացման, ազատական շուկայական հարաբերությունների և անդրազգային էներգետիկ ընկերությունների ակտիվ ներգրավման պայմաններում։

Էներգետիկ անվտանգություն և էներգետիկ աշխարհաքաղաքականություն եզրույթները

Էներգետիկ անվտանգություն և էներգետիկ աշխարհաքաղաքականություն տերմինները գիտական ակտիվ շրջանառության մեջ մտան անցած դարի 70-ական թվականներին: 1973թ. հայտնի էմբարգոյից հետո ԱՄՆ-ը և նավթ սպառող այլ պետություններ 1974թ. նոյեմբերի 18-ին ստեղծեցին Միջազգային էներգետիկ գործակալությունը2, որը սկսեց մշակել «էներգետիկ անվտանգության» առաջին համակարգերը:

Էներգետիկ անվտանգության մասնագետներ Կարլոս Պասկուալը և Ջոնաթան Էքինդն իրենց աշխատությունում այդ երևույթը նկարագրում են

1 Ընդհանրապես, նավթի գնի ձևավորումը բավական բարդ գործընթաց է պայմանավորված ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործընթացներով, և այս հարցին կարելի է անդրադառնալ առանձին հոդվածով։

2 International Energy Agency, http://www.iea.org/aboutus/history/

որպես անընդհատ ընտրություն, որը մեեք կատարում եեք տնտեսական զարգացման, ազգային անվտանգության և միջավայրի պաշտպանության միջև [1]: Ըստ նրանց շատերի համար էներգետիկ անվտանգություն և էներգետիկ անկախություն արտահայտությունները հոմանիշներ են, դրանք ակտիվ կերպով օգտագործվում են այս թեմայի շուրջ ծավալվող բանավեճում: Հեղինակները համարում են, որ երկարաժամկետ միտումով էներգետիկ անվտանգությունը ածխաջրածնից կախվածության նվազեցումն է, իսկ ապագայում հրաժարումն ընդհանրապես:

Սակայն կարճաժամկետ հեռանկարում, ինչպես արդեն նշեցինք, էներգետիկ անվտանգությունը սպառող պետությունների համար շարունակում է մնալ բազմազան աղբյուրներից և տարբեր ուղիներով կայուն մատակարարման սկզբունքը: Միաժամանակ, էներգետիկ անվտանգությունն արդի աշխարհում տնտեսական, բնակլիմայական և աշխարհաքաղաքական իրավիճակների համադրությունն է, որոնց կայունությունն ու էներգակիրների նկատմամբ հասանելիությունն էլ ապահովում են էներգետիկ ընդհանուր շուկայի անվտանգ, վստահելի և անխափան աշխատանքը:

Էներգետիկ աշխարհաքաղաքականության սկզբունքը սկսեց մշակվել ԱՄՆ-ում, որը Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) անդամ էր։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ աշխարհաքաղաքական և աշխարհառազմավա-րական ազդեցությունն ու հետաքրքրությունն էներգետիկ գործոնի նկատմամբ, էներգետիկ անվտանգություն հասկացության (որպես միայն ներքին սպառման անվտանգության միջոցի) կողքին, միջազգային էներգետիկ գործակալությունից անկախ, ամերիկյան գիտնականները սկսեցին մշակել և ներկայացնել մեկ այլ համակարգ, որն անվանվեց էներգետիկ աշխարհաքաղաքականություն:

Քաղաքագիտական այս նոր ուղղության մշակմամբ ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը զուգահեռ սկսեց ակտիվորեն զբաղվել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը: Պենտագոնի նմանատիպ մոտեցումը փորձագետները բացատրում էին երկու պատճառով. նախ ռազմական գերատեսչության հետաքրքրությամբ կայուն էներգամատակարարում ապահովելու խնդրով (Պենտագոնը ԱՄՆ էներգակիրներ սպառող ամենախոշոր դաշնային կառույցն է, մոտ 80%), երկրորդ էներգակիրներով հարուստ տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան աշխարհառազմավարական հետաքրքրության կտրուկ ակտիվացմամբ:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը մինչև օրս էլ համարվում է աշխարհի ամենախոշոր նավթ սպառող կառույցներից մեկը: Ըստ ֆրանսիացի գիտնական Սոհբեթ Կարբուզի աշխարհում ԱՄՆ պատշպանական գերատեսչությունից ավելի շատ նավթ է սպառում միայն 35 պետություն, իսկ մեկ շնչի հաշվարկով նավթի սպառման ծավալով այդ գերատեսչությունից առաջ է միայն 3 պետություն [2]:

Էներգետիկ աշխարհաքաղաքականության հայտնի մասնագետ, ամերիկյան Մասաչուսեթս համալսարանի պրոֆեսոր Մայքլ Քլարն իր «Արյուն և նավթ» աշխատությունում անդրադառնալով ԱՄՆ էներգետիկ քաղաքականությանը այն համարում է միահյուսված պետության ռազմական շահերի հետ: «Եվ եթե մենք շարունակենք ապավինել մեր ռազմական ուժերին լուծելու համար մեր էներգետիկ պաշարների խնդիրը, ապա մեզ սպասվում է շատ արյունալի և վտանգավոր դարաշրջան»,- նշում է հեղինակը [3]: Այսինքն ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերը զուգորդվում են նաև նրա էներգետիկ շահերի հետ, և այն տարածաշրջանները, որոնք հարուստ են էներգակիրներով, ԱՄՆ-ի համար դառնում են հետաքրքրությունների առանձնահատուկ գոտիներ:

ԱՄՆ-ում հրատարակվող մի շարք աշխատություններում փորձում են սահմանել էներգետիկ աշխարհաքաղաքականություն տերմինը՝ այն նկարագրելով որպես էներգետիկ հումքով պայմանավորված աշխարհագրական որոշակի տարածքների նկատմամբ մեծ տերությունների աշխարհառազմա-վարական հետաքրքրությունների աճ:

Մասնավորապես, էներգետիկ աշխարհաքաղաքականություն տերմինն ամերիկացի մասնագետներ Մալվին Քոնանտը և Ֆարն Գոլդը նկարագրում են որպես ավելի ընդարձակ գործոն: Վերջիններս շեշտում են, որ էներգետիկ աշխարհաքաղաքականությունն ավելին է, քան ինչ-որ տարածքում էներգետիկ հումքի առկայությունը, այն ամբողջական գործընթաց է, որը ներառում է նաև այդ հումքի արդյունահանման, վերամշակման և տեղափոխման գործընթացի նկատմամբ ամբողջական վերահսկման հաստատումը [4]:

Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը նաև հարաբերությունների նոր որակ է, երբ գերհզոր պետությունները, որոնք, որպես կանոն, այդ հումքի հիմնական սպառողներն են, վերանայում են իրենց հարաբերությունները պետության կամ պետությունների նկատմամբ պայմանավորված վերջիններիս տարածքում էներգակիրների պաշարների առկայությամբ: Այս քաղաքա-

կաեությաե պայմաններում ի հայտ եե գալիս եոր դաշինքներ, որոնք գերհզոր պետությանն ապահովում եե եոր աղբյուրներից էներգակիրների կայուն և աեխափաե մատակարարումներով, իսկ տեղական պետությանը կամ պետություններին տալիս են տնտեսական, քաղաքական և, որպես կանոն, անվտանգային նոր երաշխիքներ:

Սակայն էներգետիկ աշխարհաքաղաքականությունը փոփոխական է պայմանավորված միջազգային շուկայում պահանջարկի և առաջարկի փոփոխմամբ, ինչը կարող է արտահայտվել տնտեսական, բնակլիմայական, քաղաքական և անվտանգային միջավայրի փոփոխությամբ, որոնք որոշակիորեն ազդում են էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա: Մասնավորապես, էներգակիրներով հարուստ պետություններն էներգետիկ շուկայում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում, օրինակ նավթի գնի անկման շրջանում, կարող են դուրս մնալ էներգետիկ աշխարհաքաղաքականության գործընթացից զրկվելով նաև այստեղից բխող բոլոր առավելություններից:

Սա գործընթաց է, որն այսօր տեղի է ունենում մեր աչքի առջև, երբ նավթի գնի անկումը հանգեցնում է ոչ միայն առանձին պետությունների, այլև ամբողջական տարածաշրջանների դերի նվազմանը էներգետիկ աշխարհաքաղաքականության ընդհանուր համակարգում հանգեցնելով անվտանգային ընդհանուր դինամիկայի նվազման և ռազմական բախումների։

Էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոն հասկացությունը

Նավթի և գազի պաշարները հավասարաչափ բաշխված չեն Երկիր մոլորակի վրա, և դրանց կենտրոնացումն աշխարհի այս կամ այն շրջանում այդ տարածքներին հատուկ կարգավիճակ է հաղորդում, որոնք կոչվում են էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոններ։ Այդ կենտրոնները, սակայն, կայուն չեն և կարող են «տեղաշարժվել» պայմանավորված էներգետիկ շուկայում այս կամ այն էներգակրի կարևորության փոփոխմամբ կամ գների անկմամբ։

Օրինակ, եթե նախկինում կարևոր էր նավթի գործոնը, որը դեռևս 2000թ. զբաղեցնում էր ընդհանուր էներգետիկ շուկայի 60%-ը, ապա ներկայումս կարևոր է գազը, որն ավելացրել է իր բաժինն էներգետիկ շուկայում ի հաշիվ նավթի1։ Հետևաբար, հենց այսօր մենք ականատեսն ենք նավթով

1 2010թ. տվյալներով գազի չափաբաժինն էներգետիկ ընդհանուր շուկայում կրկնակի աճել է կազմելով մոտ 24%, այն դեպքում, երբ նավթը նվազել է հասնելով 40%-ի։

հարուստ տարածաշրջանների ռազմավարական նշանակության անկմանը և գազով հարուստ պետությունների ու տարածաշրջանների դերի բարձրացմանը: Եվ եթե դեռ մի քանի տարի առաջ Մերձավոր Արևելքում ցանկացած լարվածություն, քաղաքացիական բախում, առավել ևս պատերազմ կհան-գեցներ նավթի գնի բարձրացմանը, ապա այսօր ականատեսն ենք հակառակ երևույթին, երբ ընթացող և խորացող պատերազմի պայմաններում նավթի գինն անկում է ապրում, ինչն էլ այդ տարածաշրջանի աշխարհառազմավա-րական դերի նվազման ապացույցն է:

Այսինքն էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոն ասելով հասկանում ենք այն պետությունը, պետությունների խումբը, տարածաշրջանը, որը, շնորհիվ էներգակիրների խոշոր պաշարների, դրանց արդյունահանման և արտահանման, ձեռք է բերում համաշխարհային քաղաքական, տնտեսական և այլ գործընթացների վրա էական ազդեցություն գործելու կարողություն [5]:

Ռազմավարական-անվտանգային այն փոփոխությունները, որոնց ականատեսն ենք Միջին Արևելքում և նաև մասամբ Հարավային Կովկասում, պայմանավորված են էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոնի տեղաշարժերով: Այս տարածաշրջանների անվտանգային կարևոր ռեսուրսը էներգետիկ գործոնը, նավթի գների անկման պայմաններում, դառնում է խոցելի կորցնելով այնտեղ կայունություն պահպանելու իր նշանակությունը: Նավթի գների անկման նկատմամբ զգայուն են նաև էներգետիկ պաշարներով և տարանցիկ ուղիներով հարուստ տարածաշրջանները, որոնցից մեկը Հարավկովկասյանն է: Հետևաբար, էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոնի տեղաշարժով պայմանավորված անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունենում, ինչը պետք է հաշվի առնվի տարածաշրջանի անվտանգային միջավայրը գնահատելիս:

Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա այդ փոփոխությունների ազդեցությունը որոշելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.

• նավթի համաշխարհային շուկայում գների անկումը և դրա ազդեցությունը պետությունների ու տարածաշրջանների անվտանգային համակարգերի վրա,

• Իրաեի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայեագրի կնքումը և Իրանի դերի մեծացումը էներգետիկ համաշխարհային շուկայում ու տարածաշրջանում,

• Կասպից ծովից մինչև Եվրոպա ձգվելիք գազամուղների կառուցման ասպարեզում մրցակցության սրումը:

Բացի վերը նշվածից, Հարավային Կովկասի աեվտաեգայիե դինամիկայի վրա ազդում եե եաև Կասպից ծովի անվտանգության ապահովման համար շարունակվող պայքարը, Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի և Եվրամիության վարած քաղաքականությունը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ երաեց հակասությունների սրումը, այդ թվում՝ Եվրամիության էներգետիկ շուկայում Ռուսաստանի դերի եվազմաեե ուղղված Բրյուսելի քաղաքականությունը, Միջիե Արևելքում Իրաեի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև հակասությունների շարունակական խորացումը և այլն:

2004թ. սկսված թերթաքարային գազի, ապա նավթի արդյունահանման կտրուկ աճը, որն էներգետիկ աշխարհառազմավարության առումով հանգեցրեց ԱՄՆ դերի աճին, նպաստեց էներգետիկ շուկայում նավթի գնանկմանը։ Հիշեցնենք, որ եթե 2010թ. ԱՄՆ-ը ապահովում էր նավթի իր ներքին պահանջարկի միայն 66%-ը, ապա 2014թ. այդ թիվը հասցրեց 96%-ի։ Այս փոփոխությունը հանգեցրեց ԱՄՆ դերակատարության կտրուկ աճի էներգետիկ շուկայում նպաստելով իր աշխարհառազմավարական նշանակության մեծացմանն ի հաշիվ Մերձավոր Արևելքի։

Էներգետիկ գլոբալ շուկայում ԱՄՆ դերի մեծացմանը նպաստեց նաև Կոնգրեսի 2015թ. դեկտեմբերի որոշումը վերացնել հում նավթի արտահանման արգելքը և հնարավորություն տալով ամերիկյան նավթային ընկերություններին սկսել նավթ մատակարարել միջազգային շուկա։

Այսինքն էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոնի տեղաշարժը Մերձավոր Արևելքից դեպի հյուսիսային Ամերիկա, հանգեցրել է նաև աշխարհառազմավարական գլոբալ փոփոխությունների։ Մեծ Մերձավոր Արևելքը մասամբ կորցրել է էներգետիկ շուկայի, հետևաբար նաև էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա ազդելու իր ռեսուրսը, ինչը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չունեն նախկին հետաքրքրությունն այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում, քանի որ այն այլևս չունի

նախկին ազդուցությունը նավթի գնագոյացման քաղաքականության վրա։

Հետևաբար, նավթի ցածր գների պայմաններում պատերազմը Մերձավոր Արևելքում դեռ երկար կշարունակվի իր շրջապտույտի մեջ ներառելով հարևան պետություններին։

Փետրվար, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Carlos Pascual, Jonathan Elkind, Energy Security: Economics, Politics, Strategies, and Implications, brookings institution press, Washington, D.C. Copyright © 2010.

2. Sohbet Karbuz, U.S. Military Energy Consumption, Geopolitics, and Energy Security, http:// karbuz.blogspot.com/2007/05/us-military-energy-consumption-facts.html

3. Michael T. Klare, Blood And Oil, https://www.mediaed.org/assets/products/124/ press-kit_124.pdf

4. Malvin A. Conant, Farn Racine Gold, The Geopolitics of Energy, Westview press, Boulder, Colorado, 1978.

5. Մանվել/ան Ա., Էներգետիկ աշխարհառազմավարակաե փոփոխությունների ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային դինամիկայի վրա և ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում դրանց հաշվառման կարևորությունը, http://www.psaa.am/am/activity/publications/armen-manvelyan/157-armen-manvelyan-impact-of-changing-energy-geostrategy-on-the-south-caucasus-security-dynamics-and-its-relevance-in-the-ra-strategic-defense-review

անվտանգության միջազգային համակարգերը եվ էներգետիկ աշխարհաքաղաքականությունը

Արմեն. Մաևվեըաև

Ամփոփագիր

Անվտանգությունը, հատկապես մեր օրերում, ամենաարդիական հարցն է միջազգային հարաբերությունների օրակարգում։ Առանց անվտանգության հարցի կարգավորման խոսել լիարժեք հարաբերությունների ու ռազմավարական զարգացման մասին անհնար է։ Իզուր չէ, որ աշխարհի հզորագույն պետությունները նույնպես կարիք ունեն անվտանգության գործուն ու լիարժեք համակարգերի, որոնք կայունություն և խաղաղություն են ապահովում։

Այսօր անվտանգության ցանկացած համակարգ կարող է գործուն համարվել, եթե այնտեղ հաշվառված է նաև էներգետիկ բաղկացուցիչը։ Էներգետիկ գործոնի ազդեցությունը անվտանգության համակարգերի վրա լիովին ուսումնասիրված չէ։ Այս համատեքստում հոդվածագիրն անդրադառնում է էներգետիկ անվտանգություն և էներգետիկ աշխարհաքաղաքականություն եզրույթներին։

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Ա. Մաեվելաե

международные системы безопасности и энергетическая геополитика

Армен Манвелян

Резюме

Безопасность, особенно в наши дни, наиболее актуальный вопрос повестки международных отношений. Невозможно говорить о полноценных отношениях и стратегическом развитии без урегулирования вопроса безопасности. Не случайно, мощнейшие государства мира также нуждаются в действенных и полноценных системах безопасности, обеспечивающих мир и стабильность. Сегодня любая система безопасности может считаться действенной, если в ней учтен и энергетический компонент. Влияние энергетического компонента на системы безопасности до конца не изучено. В этом контексте автор статьи рассматривает термины «энергетическая безопасность» и «энергетическая геополитика».

international security systems and energy geopolitics

Armen Manvelyan

Resume

Security, especially in modern time, is the most urgent issue in the agenda of international relations. Full-fledged relations and strategic development are hard to imagine without security. Unsurprisingly, the most powerful countries in the world also need effective and full security systems that ensure stability and peace. Currently the security systems may be considered effective only if the energy component is incorporated in them. Impact of the energy factor on security systems is not studied well. In this context the author deliberates on the terms of energy security and energy geopolitics.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.