Научная статья на тему 'Չինաստանի ազգային շահերի դրսեվռրումներն Իրանում'

Չինաստանի ազգային շահերի դրսեվռրումներն Իրանում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
154
80
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հայկ Նազարյան

Արդի միջազգային քաղաքականության տրամաբանության մեջ այսօր կարևորնշանակություն ունի էներգետիկ պաշարների տիրապետումը: Հումքային պա-շարների նվազման, նավթի գազի պահանջարկի մեծացման պայմաններումպետությունների համար մեծապես կարևորվում է էներգետիկ պաշարներիձեռքբերումը, էներգետիկ անվտանգության ապահովումը, որպես ինքնիշխա-նության պահպանման կենսական գրավական` ստիպում է վերջիններիսխառնվել իրենց համար անցանկալի քաղաքական գործընթացներին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В последние годы резкий рост энергетических потребностей Китая стал важным фактором международного экономического и политического развития. Потребность в обеспечении энергоресурсами, сохранении энергетической безопасности, одновременно рост спроса нефти и газа на мировом рынке заставляют Китай вмешиваться в политическое и экономическое развитие Ближнего и Среднего Востока, что втягивает его в омут региональных политических противоречий, обусловленных неизбежным соперничеством с США, Японией и Европой. Особенно отчетливым становится столкновение интересов США и Китая. Сегодня обеспечение безопасности импорта энергоресурсов приобрело для Китая жизненную важность. Официальный Пекин ясно осознает важность сотрудничества и союза с такой богатой ресурсами страной, как Иран, для сохранения собственного благополучия и безопасности. Одновременно, богатый природными ресурсами, но имеющий проблемы на международной арене Иран также осознает необходимость сотрудничества и союза с Пекином, в особенности в контексте противоречий между Вашингтоном и Пекином. Следовательно, Китай вынужден сотрудничать со странами, имеющими проблемы на международной арене и нежелательными для стран-конкурентов, каковым и является Иран.

Текст научной работы на тему «Չինաստանի ազգային շահերի դրսեվռրումներն Իրանում»

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԴՐՍԵՎՌՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

Հայկ Նազարյան

Արդի միջազգային քաղաքականության տրամաբանության մեջ այսօր կարևոր նշանակություն ունի էներգետիկ պաշարների տիրապետումը: Հումքային պա-շարների նվազման, նավթի և գազի պահանջարկի մեծացման պայմաններում պետությունների համար մեծապես կարևորվում է էներգետիկ պաշարների ձեռքբերումը, էներգետիկ անվտանգության ապահովումը, և որպես ինքնիշխանության պահպանման կենսական գրավական' ստիպում է վերջիններիս խառնվել իրենց համար անցանկալի քաղաքական գործընթացներին:

Չինաստանի պատմությունը, մշակույթը և սովորույթները, գրաված տարածքի չափը, տնտեսության և ինքնորոշման դինամիկան մղում է երկրին զբաղեցնել գերիշխող դիրք արևելյան Ասիայում: Այս ամենը, իհարկե, արդյունք է երկրի տնտեսության արագ զարգացման [1, с. 366]: Չինաստանի պես արագ տեմպերով աճող տնտեսությամբ պետության համար էներգիայի նոր աղբյուրների ձեռքբերման պահանջարկը ստիպեց համառ ջանքեր գործադրել տարածաշրջանի երկրների շահագործման բնագավառում առաջատար դիրքերի հասնելու համար: Չինաստանն ավելի մեծ հետաքրքրություն սկսեց դրսևորել Ասիայի ռեսուրսներով հարուստ երկրների նկատմամբ [2, c. 198]: Մերձավոր և Միջին Արևելքը, Կասպից ծովը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Աֆրի-կան այն շրջաններն են, որոնք գտնվում են Պեկինի էներգետիկ շահերի ոլորտում, որտեղ նկատվում է չինական ներդրումների զգալի աճ:

1980-90-ական թվականներից երկրի տնտեսության դինամիկ աճը, համաշխարհային նշանակության տնտեսական նվաճումները, բարեփոխումների քաղաքականության հետևողական իրագործումը մեծապես նպաստեցին Չինաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչը վերջինիս համար ազդեցության լծակներ և իրավունք ապահովեց գլոբալ, մասնավորապես' մերձավոր և միջինարևելյան էներգետիկ պաշարների նկատմամբ [3]:

Տնտեսական արագ զարգացման պայմաններում, 1993-2003թթ. մեկ տասնամյակի ընթացքում, Չինաստանի նավթի սպառումն ավելացավ 90%-ով

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Հ. Նազարյան

[4]: Չկարողանալով ներքին սպառման պաշարներ ապահովել' կարևորվեց ներմուծման անհրաժեշտությունը: 1996թ. տվյալներով նավթի սպառումը 20 մլն տոննայից հասավ 70 մլն տոննայի' 2002թ., իսկ 2005թ.' 100 մլն տոննայի: Տեսաբաններն այն կարծիքին են, որ 2010թ. այն կհասնի 150 մլն տոննայի [5]: Գազի սպառումը ևս հսկայական քանակության կհասնի մոտ ապագայում և 2010թ. կհասնի 120, իսկ 2020թ.' 200 մլրդ մ3-ի: 1980-90-ական թվականներից ՉԺՀ-ում սկիզբ առած նավթարդյունահանման խնդիրները, չինացի փորձագետների կարծիքով, գագաթնակետին կհասնեն 2010 կամ 2015թթ.: Առաջիկա երկու տասնամյակներին նավթարտադրությունը կբավարարի երկրի վառելիքի պահանջարկի 50%-ը, իսկ մնացածը կախված կլինի ներկրումից [6]:

Չինաստանի տնտեսական զարգացման տեմպերին (չինական տնտեսության աճի ամենամյա տեմպերը տատանվում են 8.5-10%-ի սահմաններում) այլևս չհամապատասխանող վառելիքային անբավարարության պայմաններում Պեկինի համար կենսական նշանակություն ունեցավ Էներգետիկ պա-շարներով հարուստ մերձավոր և միջինարևելյան տարածաշրջանի նավթար-դյունահանող երկրներում ազդեցության խոշոր լծակների ապահովումը: Մեծ խթան հանդիսացավ 1999թ. ՉԺՀ նախագահ Ձյան Ձեմինի կողմից Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի հետ Չինաստանի հարաբերությունների զարգացման ռազմավարության հռչակումը, ինչն էլ տարածաշրջանից նավթի առաքումն ապահովելու ուղղությամբ վերջինիս ջանքերի առավել ակտիվացման պատճառ հանդիսացավ [7]:

Մերձավոր և Միջին Արևելքում Պեկինի էներգետիկ քաղաքականության ակտիվացման պատճառն այն էր, որ այնտեղ էին գտնվում համաշխարհային 19 խոշոր նավթահորերից 14-ը, որոնք կազմում են համաշխարհային էներգետիկ ընդհանուր պաշարների 68%-ը: Իրանի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Կենտրոնական Ասիայի շահագործման ենթակա պաշարները կազմում են 70 մլրդ բարել: Համաշխարհային նավթի արտահանման 35%-ը պատկանում է Մերձավոր Արևելքին, որն ապագայում կարող է ավելանալ: Իրանը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Եմենը, 2005թ. տվյալներով, մատակարարում են Չինաստան ներկրվող նավթի 60%-ը [7]:

Պեկինի էներգետիկ հետաքրքրությունների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Պարսից ծոցը' որպես էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջան: Ծոցն առանցքային նշանակություն ունի էներգետիկ մատակարարման և էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Որպես ասիական խոշոր էներգետիկ ներմուծող երկիր Չինաստանը մեծ կախվածություն ունի ռեսուրսների ներկրման, տարածաշրջանի անվտանգության հարցում, ուստի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներից Պեկինն առաջնահերթ է համարում Իրանի Իսլամական Հանրապետության' որպես տարածաշրջանում առանց-

109

Հ. Նազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

քային դեր ունեցող, նավթի և գազի պաշարներով հարուստ երկրի հետ հարաբերությունների զարգացումը [8]:

Միաժամանակ, բնական պաշարներով հարուստ, սակայն միջազգային խնդիրներ ունեցող մերձավոր և միջինարևելյան խոշոր տերություն հանդիսացող Իրանը փոխադարձաբար գիտակցում է Պեկինի հետ դաշնակցության և համագործակցության անհրաժեշտությունը, ինչն առավել ակնհայտ է դառնում Վաշինգտոն-Պեկին հակասությունների համատեքստում: Իսկ Արևմուտքի Թեհրանին ուղղված մեղադրանքները, թե վերջինս փորձում է ստեղծել միջուկային զենք, ինչպես նաև նրա նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, իրենց հերթին ամրապնդում են Պեկին-Թեհրան փոխհամաձայնեցված քաղաքականությունը: «Քանի դեռ շարունակվում է մուսուլմանական ժողովրդագրական և ասիական տնտեսական աճը, գլոբալ քաղաքականության մեջ Արևմուտքի հետ առճակատումը ձեռք կբերի առավել մեծ նշանակություն: Շատ հավանական է, որ մուսուլմանական երկրների իշխանությունները հետագայում ավելի ու ավելի քիչ բարեկամանան Արևմուտքի հետ: Նման պայմաններում կոնֆուցիական և իսլամական աշխարհների միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն»,- նշում է Սամուել Հան-թինգթոնը [1, c. 383]:

Էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանը, որպես Չինաստանի ազգային շահերի դրսևորման կարևոր լծակ, Պեկինի համար, բնականաբար, առաջնահերթ է դարձնում տարածաշրջանի էներգետիկ անվտանգության թեման [8]:

Մերձավոր Արևելքի հետ համագործակցության զարգացումը Չինաստանին ներքաշում է քաղաքական հակասությունների և տարածաշրջանային խնդիրների հորձանուտը' պայմանավորված մերձավորարևելյան շուկայում ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Եվրոպայի հետ Պեկինի անխուսափելի մրցակցությամբ: Հետևաբար, Չինաստանը հարկադրված է որոնել իր մրցակիցների համար անցանկալի շուկաներ, այսինքն' միջազգային խնդիրներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Իրաքը, Սուդանը: 1990-ական թթ. Չինաստանի Ազգային նավթային կորպորացիան (CNPC-ՉՄՆԿ) նավթային կոնցեսիաներ ձեռք բերեց Իրանում, Իրաքում, Ադրբեջանում, Ղազախստանում, Սուդանում, Ինդոնեզիայում, Կանադայում: 1996-97թթ. սահմանային անվտանգության վերաբերյալ պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի հետ' ամրագրելով, որ Չինաստանն ապահով է Սիբիրի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ անվտանգության հարցում ևս:

Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհաքաղաքական իրադրությունը հանգեցնում է ՉԺՀ-ԻԻՀ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական համագործակցության ընդլայնմանը: Ինչպես գրում է «EurasiaNet>-' «Չինաստանի և

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Հ. Նազարյան

Իրանի երկկողմանի հարաբերությունների ընդլայնումը կողմերին կբերի տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտներ» [9]: Կողմերի միջև հարաբերությունների զարգացման կարևոր գործոն հանդիսացավ ԱՄՆ «միակողմանիության» քաղաքականության ընդհանուր անհանգստությունը1 * 111: Ինչպես չինական, այնպես էլ իրանական ներկայացուցիչներն անհանգստություն հայտնեցին Իրաքում, Աֆղանստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում տեղակայված ամերիկյան ուժերի կողմից իրենց երկրների հնարավոր «շրջափակման» առիթով: Երկկողմանի հարաբերությունները մեծ թափ ստացան հատկապես 2003թ. հետո: Իրաքյան պատերազմը ստիպեց Թեհրանին և Պեկինին սկսել բանակցություններ։ Ռազմական գործողությունների ժամանակ իրանական և չինական կողմերը պարբերական կապ պահպանեցին: Այդ կապերի զարգացման վառ վկայությունն են ԻԻՀ նախագահ Մուհամադ Խա-թամիի Պեկին և ՉԺՀ նախկին նախագահ Ձյան Ձեմինի այցերը Թեհրան: 2004-ը դարձավ այն տարին, երբ Չինաստանն անցավ բավական լուրջ ներդրու-մային քաղաքականության Կենտրոնական Ասիայում և Կասպյան ավազանում: Այդ թվականին էր, որ նախանձելի թվացին Վաշինգտոնի հաջողություններն Իրաքում: Հենց այս տպավորությունը Լիբիային ստիպեց 2003թ. հրաժարվել միջուկային ծրագրից, իսկ Իրանին' 2004թ. դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: Չինաստանը հենց 2004թ. ակտիվացրեց մերձավորարևելյան նավթի և գազի որոնման աշխատանքները: Փաստորեն, 2004թ. Չինաստանի ակտիվացման պատճառները տնտեսական և քաղաքական նշանակություն ունեին:

Ինչպես հայտնում է չինական «Սինխուա» լրատվամիջոցը, Իրանի համար Չինաստանի հետ համագործակցությունը շահավետ է, քանի որ Թեհրա-նը կարող է դառնալ դիվանագիտական լծակ Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհաքաղաքական ասպարեզում, էներգիայի ներկրման հարուստ աղբյուր զարգացող Չինաստանի համար և չինական արտադրանքի արտահանման նոր շուկաներ ձեռք բերել: 2002թ. ԻԻՀ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրի ծավալը կազմեց $4.5 մլրդ, իսկ 2003թ.' մինչև $5 մլրդ: Մոտ 40 չինական կազմակերպություններ մասնակցեցին էներգետիկ, արդյունաբերական և շինարարական նախագծերում, այդ թվում նաև $400 մլն արժողության «Նեքքա-Թեհրան» խողովակաշարի կառուցմանը, որի նպատակն է Ղազախստանի և Թուրքմենս-տանի հետ նավթային առևտրի ընդլայնումը: Այդ տարիներին ընդլայնվեց համագործակցությունը նաև տեխնիկական, գյուղատնտեսական ապրանքների առևտրի բնագավառում, հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը [9]:

1 Դեռևս 1990-ական թթ. ԱՄՆ-ի համար լուրջ անհանգստության պատճառ հանդիսացավ, թերևս, Թեհրանի և

Պեկինի միջև համագործակցությունը ատոմային էներգիայի բնագավառում: Սակայն ԱՄՆ ուժեղ ճնշումների ներքո Պեկինը համաձայնեց 1997թ. տապալել ատոմային համագործակցության ծրագիրը Թեհրանի հետ:

111

Հ. Նազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Իրան-Չինաստան կապերի զարգացումը կնպաստի նոր առևտրային ուղիների ձևավորմանը կողմերի միջև (այսպես կոչված «հյուսիս-հարավ մի-ջանցք»-ը, որը կապում է Հնդկաստանը, Իրանը և Ռուսաստանը): ՉԺՀ նախկին նախագահ Ձյան Ձեմինի 2002թ. ապրիլյան այցի ժամանակ իրանական վերլուծաբանները նշեցին, որ «հյուսիս-հարավ» միջանցքը մեծ ձեռքբերում է երկկողմանի հարաբերություններում: Ոմանց կարծիքով այդ «միջանցքը» կարևոր է ոչ միայն տնտեսական զարգացման, այլև աշխարհաքաղաքական առումով, այն ուղղված է ամերիկյան «միակողմանիության» քաղաքականության դեմ: «Իրան-Չինաստան հարաբերությունների կարևորագույն հարցերից մեկը բազմակողմանի համագործակցությունն է Թեհրանի, Պեկինի և Մոսկվայի միջև, որը նպատակ ունի հաստատել խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- նշում է «Իրան Նյուզը» [9]:

2004թ. մարտին չինական «Զհուհաի Զհենրոնգ Քորփ» նավթային ընկերությունը քսանհինգամյա համաձայնագիր կնքեց Իրանից 110 մլն տոննա բնական գազ արտահանելու մասին, որից հետո, 2004թ. հոկտեմբերին, ևս մեկ խոշոր $100 մլրդ արժողության գործարք կնքվեց «Սինօփեք» նավթային ընկերության հետ [10]: Չինացի գործարարները մեծ ներդրումներ արեցին Իրանում էներգառեսուրսների հայտնաբերման համար: Չինաստանը դարձավ իրանական նավթի արտահանման գլխավոր շուկան: Բացի բնական գազի և նավթի արտահանման գործարքներից, չինական ընկերությունների խոշոր ներդրումներն իրանական էներգետիկ ոլորտում խափանում են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ.

• Չինաստանի ազգային շահերը մղում են իշխանություններին լուրջ քայլեր ձեռնարկել ասիական էներգառեսուրսներով հարուստ երկրների հետ համագործակցության ուղղությամբ,

• ներմուծելով անհրաժեշտ էներգետիկ պաշարներ' Չինաստանը կկարողանա հետագայում ևս ապահովել երկրի տնտեսական վերելքը,

• ազգային շահերի դրսևորման և հատկապես էներգառեսուրսների ներ-կրման հարցում Պեկինը շահագրգռված է համագործակցելու մրցակիցների համար անցանկալի, նրանց հետ հակասություններ ունեցող երկրների հետ: Այս համատեքստում Իրանի հետ Չինաստանի համագործակցության շահավետությունն ակնհայտ է,

• Պեկինը ցանկանում է կայուն տեսնել մերձավոր և միջինարևելյան տարածաշրջանը, քանի որ դա համապատասխանում է Պեկինի որդեգրած քաղաքականությանը,

• Պեկինի նավթագազային քաղաքականությունը մերձավոր և միջինարևելյան տարածաշրջանում կանխում է մրցակցի ԱՄՆ տարածա-շրջանային դիրքերի ամրապնդումը,

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Հ. Նազարյան

• Պեկինը կողմ չէ Թեհրանի դեմ ռազմական գործողությունների կիրառմանը, ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում, Թեհրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառմանը: Վաշինգտոնի կողմից պատերազմական գործողությունները կապակայունացնեն տարածաշրջանը, որն էլ կխաթարի Չինաստանի էներգետիկ անվտանգությունը (ՉԺՀ-ն նավթի 12%-ը ներմուծում է Իրանից) [11],

• Պեկինի աջակցությունը Թեհրանին, նրա հետ տնտեսական և ռազմական համագործակցությունը խափանում է ԱՄՆ' Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը: Հավանական պատերազմի կանխումը կնպաստի նաև տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Պեկին֊Մոսկվա֊Թեհրան համագործակցությունը. - Վերածվելով նավթ և գազ ներմուծող պետության' ՉԺՀ զարգացումը մեծապես կախման մեջ ընկավ արտաքին շուկաներից, ներկրվող կապիտալից, ինչն էապես նվազեցրեց լայն ռազմավարական և աշխարհաքաղաքական ընտրության հնարավորությունները: «Ռուսաստանի հետ Չինաստանի տնտեսական և քաղաքական սերտ դաշինքը ոչ հեռանկարային համարվեց, քանի որ Ռուսաստանի համար այն կարող էր նշանակել պարզապես «ենթարկվել Չինաստանին» (չինացիների համար «Ռուսաստան» բառը նշանակում էր «սոված հող»): Չինաստանի համար առավել ամուր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նշանակություն ունի Իրանի և Պակիստանի հետ համագործակցությունը, սակայն դա էլ չի կարող ծառայել որպես մեկնարկային կետ համաշխարհային մեծ ձեռքբերումների հասնելու համար: Որպես համագործակցության լուրջ հիմք կարող է ծառայել միայն հակաամերիկյան կոալիցիան, եթե Չինաստանը զգա, որ իր ազգային և տարածաշրջանային շահերը շրջափակվում են Միացյալ Նահանգների կողմից» [2, c. 222],- նշում է Զբիգնև Բժեզինսկին: Սակայն Բժեզինսկու այն տեսակետը, թե ռուս-չինական սերտ դաշինքը չի կարող հեռանկարային համարվել, շատ վիճելի է վերջին տարիներին նկատվող Պեկին-Մոսկվա-Թեհրան համագործակցության համատեքստում:

Այսօր խիստ արդիական է դարձել Ռուսաստան, Չինաստան և Իրան քաղաքական հարաբերությունների ուսումնասիրությունը, քանի որ դրանք էականորեն ազդում են համաշխարհային քաղաքական գործընթացների վրա: Վերոհիշյալ համագործակցությունը դիմակայում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միաբևեռ աշխարհ ստեղծելու նկրտումներին և մեկ անգամ ևս հաստատում բազմաբևեռ աշխարհի ստեղծման անհրաժեշտությունը: Նկատելի է Իրանի հետ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը տարբեր բնագավառներում' քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային:

113

Հ. Նազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Հատկապես կարևոր է Ռուսաստանի դերը Իրանի խաղաղ ատոմային էներգիա ստանալու գործում, ռազմական ոլորտում, որով նա փորձում է մեղմել ԱՄՆ-Իրան զարգացող հակամարտությունը: Չինաստանը նույնպես շահագրգռված է Իրանի հետ հարաբերություններով, հատկապես էներգետիկ և ռազմական ոլորտում, միաժամանակ կողմ է նաև բազմաբևեռ աշխարհ ստեղծելուն:

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հանգեցրեց նշանակալի փոփոխությունների աշխարհաքաղաքական դաշինքներում, և վերջին տարիներին այն լուրջ հակազդեցություն է ստանում եվրասիական այս երկրների' Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից: Այդ փոփոխություններից ամենանշանակալիդ, թերևս, Ռուսաստան, Չինաստան, Իրան «եռանկյունու» հնարավոր ձևավորումն է: Նկատելի է, որ այդ հակազդեցությունը ժամանակի ընթացքում ավելի համակարգված բնույթ է ստանում, որն արտահայտվում է կողմերի միջև փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականությամբ, փոխ-շահավետ համագործակցությամբ, երկկողմանի խորհրդատվություններով, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության ձևաչափով: Ռուս-չինական համագործակցությունը քաղաքական իրական հարթությունում մասնավորապես արտահայտվում է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ կողմերի ունեցած դիրքորոշումով: Այդ երկրների համաձայնեցված դիվանագիտական քայլերի շնորհիվ է, որ առ այսօր Իրանի դեմ Միավորված Ազգերի Կազմակերպության մակարդակով չեն ընդունվել ծանր պատժամիջոցներ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի հետ բանակցություններում դեռևս չի հասել այս պետության միջուկային ծրագրերի նկատմամբ ամբողջական վերահսկման և թափանցիկության իրականացմանը: Ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների և նրա կողմնակիցների կոշտ դիրքորոշմանը և Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու նրանց առաջարկներին հակադրվում են Ռուսաստանը և Չինաստանը [12]:

Իսլամական հանրապետության իշխանությունների համար անընդունելի է Արևմուտքի որդեգրած քաղաքականությունը: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բազմիցս նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի և ուղղված է երկրի էներգետիկ պահանջների բավարարմանը, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են Իրանի հասցեին, անտեղի են: «...Այդ քարոզչությունը մեծ կեղծիք է: Մենք գործում ենք օրենքի սահմաններում, իսկ Բուշի վարչակարգը վարում է երկակի ստանդարտների և խտրական քաղաքականություն: Կարծում ենք' ԱՄՆ-ը կընդդիմանար նման պետությանը, որը կվարեր նմանատիպ քաղաքականություն: ...Հետաքրքիր է այն, որ երկրները, որոնք ունեն միջուկային զենք, մեզ փորձում են ստիպել, որպեսզի հրաժարվենք խաղաղ միջուկային ծրագրից» [13]:

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Հ. Նազարյան

Պեկինը, ինչպես նաև Մոսկվան, սկսած 1980-ական թվականներից, Իրանին ապահովում են ժամանակակից հրթիռներով, տարբեր տեխնոլոգիաներով: Չինաստանն Իրանին վաճառեց «Սիլքվորմ» տեսակի հրթիռներ, թևավոր «ցամաք-ցամաք» հրթիռներ, օգնեց պատրաստել բալիստիկ հեռահար հրթիռներ: Այդ աջակցությունը ներառում էր 2000 կմ շառավղով «Շահաբ-3» և «Շա-հաբ-4» հրթիռներ։ «Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը «չարիքի առանցք»-ն են, հեռահար հրթիռներով զինված եռյակ»,- գրում է «Washington Times»-g [14]:

Ռուսաստանը և Չինաստանը Վաշինգտոնի «դեմոկրատական բարեփոխումների ծրագիրն» ընդունում են որպես սեփական երկրի դիրքերն ամրա-պնդելու նպատակով վատ քողարկված մեթոդ: Իսկ Պեկինի, Մոսկվայի և Թեհրանի դաշնակցությունը կարող է դիտվել որպես հակահարված Վաշինգ-տոնի աշխարհակալական հավակնություններին: Այս տեսանկյունից Իրանը կարևոր օղակ է տարածաշրջանում ամերիկյան վարչակարգի արտաքին քաղաքական նպատակները խափանելու համար: Այդ իսկ պատճառով Պեկինը և Մոսկվան ուժեղացնում են տնտեսական, ռազմական և դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ: Մոսկվայի և Պեկինի աջակցությունը Իրանի խաղաղ ատոմային ծրագրին մատնանշում է Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքում առկա հզոր ուժը: Այն, իհարկե, ուղղված է ԱՄՆ «միաբևեռ» քաղաքականության հակազդմանը, այդ կողմերի համագործակցությունն ամերիկյան ազդեցության թուլացում է նշանակում Մերձավոր և Միջին Արևելքում:

2007թ. նոյեմբերի 19-ին Չինաստանն ընդհատեց «վեցնյակի»' Իրանի միջուկային ծրագրի քննարկումը: Նախատեսված «վեցնյակի»' ԱՄՆ, Ռուսաստան, Չիանստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, հանդիպումը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ հետաձգվեց, քանի որ Չինաստանը հրաժարվեց մասնակցել: Ինչպես նշում են եվրոպական դիվանագետները, Չինաստանի այս քայլը բացատրվում է վերջինիս բացասական վերաբերմունքով Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ [15]:

Իր հերթին, Վաշինգտոնին մեծապես մտահոգում են Չինաստանի նվաճումները, քանի որ վերջինս այսօր տիրապետում է այնպիսի բալիստիկ հրթիռների, որոնք կարող են հասնել մինչև ԱՄՆ տարածք: Չինաստանը շարունակում է ստեղծել արբանյակային հակազդեցության միջոցներ, որոնք կարող են խանգարել արդի կոմունիկացիոն միջոցներին: Այս հանգամանքը ևս ԱՄՆ-ին մտահոգվելու առիթ է տալիս [16]:

2008թ. սկզբներից Չինաստանը կրկին հայտնվեց հումքային ապրանքներ ներկրող երկրների ուշադրության կենտրոնում' կապված նավթամթերքների պահանջարկի արագ աճի հետ: Այն դեպքում, երբ Չինաստանում նավթի

115

Հ. Նազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

պահանջարկը շարունակում էր բարձրանալ, ԱՄՆ-ում այն ընկնում էր: Ըստ երկրի մաքսային վիճակագրության տվյալների' հում նավթի ներմուծման պահանջարկը 2008թ. հունիսին ավելացել է 3.2%-ով' մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Միջազգային էներգետիկ գործակալության 2008թ. տվյալների համաձայն, ՉԺՀ-ում նավթի օգտագործումը 2008թ. աճել է 5.6%-ով և կշարունակի աճել 2009թ. [17]: Այս համատեքստում Պեկին-Թեհրան միջպետական հարաբերությունները զարգանում են փոխշա-հավետ համագործակցության հիմքերի վրա, ինչը և թույլ է տալիս ենթադրել, որ կողմերը կշարունակեն ամրապնդել հարաբերությունների բարելավումը' տնտեսական փոխհամագործակցության և աշխարհաքաղաքականության հողի վրա: «Երկու երկրները փոխադարձաբար լրացնում են միմյանց: Նրանք ունեն արդյունաբերություն, իսկ մենք ունենք էներգետիկ պաշարներ» [18],-նշում է ԱԷՄԳ Իրանի նախկին ներկայացուցիչ Ալի Աքբար Սահելին:

Ինչ վերաբերում է Պեկինի քաղաքականությանը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ապա Չինաստանը որդեգրել է հարցի լուծման դիվանագիտական ճանապարհը և կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը: «Իրանի միջուկային հարցը մտել է զգայուն փուլ, և շահագրգիռ բոլոր կողմերը պետք է առավել քան երբևէ ճկունություն ցուցաբերեն: Չիանաստանի մշտական դիրքորոշումն այն է, որ Իրանի միջուկային խնդիրները պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով» [19],- հայտարարել է ՄԱԿ զինաթափման հարցերով Չինաստանի ներկայացուցիչ Վանգ Չունը:

Պաշտոնական Պեկինի նման դիրքորոշման և հայտարարությունների տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ Պեկինի համար շահավետ չէ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի առավել ամրապնդումը: Թեհրանի հզորությունը կնշանակի վերջինիս կապերի զարգացում տարածաշրջանի երկրների հետ: Կայուն և հզոր Իրանի հետ համագործակցությունը ցանկալի կդառնա նաև այնպիսի պետությունների համար, որոնք մինչ այդ զգուշանում էին սերտ հարաբերություններ հաստատել Իրանի հետ: Այս դեպքում Չինաստանը կկորցնի իր նախկին դիրքերը: Հատկապես Թեհրանի կողմից միջուկային ծրագրերի կենսագործումը (հետագայում, հավանական է, նաև միջուկային զենքի ձեռքբերումը) մեծապես կնպաստի դիրքերի ամրապնդմանը1:

1 2007թ. «Կոմերսանտ» թերթում լույս տեսավ «ԱՄՆ-ին և Չինաստանին մտերմացնում է Իրանը» վերնա-գրով հոդվածը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեթսը Պեկին այցելության ժամանակ, չինական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, հայտարարեց. «Մենք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է ազդեցություն գործել Իրանի վրա և ստիպել նրան փոխել դիրքորոշումը միջուկային հարցի շուրջ»: Պեկին կատարած այցից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հանդես եկան հայտարարությամբ, որ Չինաստանը պատրաստ է հանդես գալ ԱՄՆ-ի հետ միասին' թույլ չտալու համար, որպեսզի Իրանն ատոմային զենք ստեղծի։

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Հ. Նազարյան

Ընդհանուր առմամբ կարելի է նկատել, որ.

• Պեկինի, ինչպես նաև Մոսկվայի փոխհամաձայնեցված քաղաքականությունը թույլ չի տալիս ՄԱԿ ԱԽ կողմից Իրանի դեմ ավելի ծանր պատժամիջոցների կիրառումը: Դա մեծապես կվատթարացնի Իրանի ներկայիս վիճակը, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում ազդեցությունների ոլորտների փոփոխման,

• երեք կողմերի միջև համագործակցությունը նշանակում է ամերիկյան ազդեցության թուլացում Մերձավոր և Միջին Արևելքում,

• Պեկինի, Մոսկվայի և Թեհրանի դաշնակցությունը դիտվում է որպես հակահարված Վաշինգտոնի աշխարհակալական հավակնություններին, նրա «միաբևեռ» քաղաքականությանը,

• Պեկինի և Մոսկվայի հետ համագործակցությամբ Թեհրանի միջուկային խնդիրների խաղաղ լուծումը կնպաստի Իրանում, ինչպես նաև տարածաշրջանում լարված մթնոլորտի թուլացմանը և կայունության հաստատմանը:

Մայիս, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Хантингтон С, "Столкновение цивилизаций”, глава 9, “Глобальная политика цивилизаций”, пер. Т. Велимеева, Ю. Новикова, Москва, 2003.

2. БжезинскийЗ, "Великая шахматная доска”, пер. О.Ю. Уральской, 1998.

3. Հարությունյան Ա, «Չինաստանը' որպես մերձավորարևելյան էներգետիկ շուկայի դերակատար», www.noravank.am/file/article/П

4. Laverett and Badder, “Managing China-US Energy Competition in the Middle East” The Washington Quarterly, Winter 2005-6.

5. Calder K, “East Asia and the Middle East: AFateful Energy Embrace ”The China and Eurasia Forum Quarterly, Volume 3. No. 3.

6. U.S. Department of Energy, Energy information Administration, July 2004.

7. Energy Information Administration, Official Energy Statistics from the US Government, China Country Analisis Brief August2005 www.eia.doe.gov/emeu/cabs/china.html

8. Mohammad Vaezy, “Vabastegy- e motakhabel-e iran va chin” (Իրանի և Չինաստանի փոխհարաբերությունների կապը), www.csr.ir, 20 farvardin, 1385 (11.04.2006).

9. ПейманиХуман, комментарий EurasiaNet http://www.eurasianet.org 06.XII.2007.

10. Калмычек П, Теплое отношение Пекина и Москвы к Тегерану, www.inosmi.ru -10 июня 2005.

11. Габуев А., Америку и Китай сблизил Иран, Газета «Коммерсантъ», № 204 (3780) от 07.11.2007 www.kommersant.ru/doc.aspx?DocsID=822670

12. Հովհաննիսյան Դ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, www.noravank.am, 12 նոյեմբեր 2007թ.։

117

Հ. Նազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

13. Ra’is-e jomhuri dar goftogu ba ruzname-ye Los Angeles Times (նախագահի հարցազրույցը «Լոս Անջելես Թա]մզ» թերթին), www.namanews.com 29/10/2008

14. Стэкелбек Ф, “Триада с баллистическими ракетами” (Washington Times) http:// centrasia.ru/news, 14.06.2007.

15. “Китай сорвал обсуждение “шестерки” по Ирану” www.regnum.ru/news/17.11.2007.

16. Блэр Д, “Россия и Китай предостерегают от войны в Иране” www.inopressa.ru/ telegraph/2007/09/19/09:59:24/china

17. Кочетков А, “Китай и Иран нарушают спокойствие: обзор рынка нефти, ИА "РосФинКом" “http://rosfincom.ru/analytics/23608.html,10.07.2008.

18. China-Iran Relations” http://www.absoluteastronomy.com/topics/Iran-China_relations

19. “IRIB world service” Entekhad-e Iran az 5 qeshvar-e dara-ye salah-e atomi, www.iribnews.ir 08.10.2008.

ПРОЯВЛЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ИНТЕРЕСОВ КИТАЯ В ИРАНЕ

Айк Назарян

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Резюме

В последние годы резкий рост энергетических потребностей Китая стал важным фактором международного экономического и политического развития. Потребность в обеспечении энергоресурсами, сохранении энергетической безопасности, одновременно рост спроса нефти и газа на мировом рынке заставляют Китай вмешиваться в политическое и экономическое развитие Ближнего и Среднего Востока, что втягивает его в омут региональных политических противоречий, обусловленных неизбежным соперничеством с США, Японией и Европой. Особенно отчетливым становится столкновение интересов США и Китая. Сегодня обеспечение безопасности импорта энергоресурсов приобрело для Китая жизненную важность. Официальный Пекин ясно осознает важность сотрудничества и союза с такой богатой ресурсами страной, как Иран, для сохранения собственного благополучия и безопасности. Одновременно, богатый природными ресурсами, но имеющий проблемы на международной арене Иран также осознает необходимость сотрудничества и союза с Пекином, в особенности в контексте противоречий между Вашингтоном и Пекином. Следовательно, Китай вынужден сотрудничать со странами, имеющими проблемы на международной арене и нежелательными для стран-конкурентов, каковым и является Иран.

118

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.