Научная статья на тему 'Վիլսոնցան նախագիծը Եվ Թուրքիան'

Վիլսոնցան նախագիծը Եվ Թուրքիան Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
314
50
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Լեռն Շիրիեյաև

Մինչ XX դարասկզբին երկու խմբավորումներ՝ Եռյակ միությունը Անտանտն,արնաքամ էին լինում՝ 1-ին աշխարհամարտի ռազմաճակատներում արձանա-գրելով փոփոխական հաջողություններ, ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսո-նը (Thomas Woodrow Wilson) (1856.28.XII–1924.3.II) հանդես եկավ աշխարհի միջ-ազգային-իրավական վերակազմավորման վիթխարի ծրագրով. Հին աշխարհիհակասությունները, հանուն նրա հիմնավոր ու տևական խաղաղության ընդգր-կուն անվտանգության, անհրաժեշտ էր լուծել նոր սկզբունքների հիմքի վրա ուաննախընթաց նախաձեռնություններով: Այդ մասին Վիլսոնն արտահայտվեցԱՄՆ Սենատին հղած 1917թ. հունվարի 22-ի ուղերձում: Այնտեղ շարադրվեցինՎիլսոնի հիմնական պատկերացումները հետպատերազմյան աշխարհակառույ-ցի վերաբերյալ, որը պետք է ցնցեր առկա աշխարհակարգի հիմքերը հիմնավորա-պես: Հոդվածում անդրադարձ է կատարվում աշխարհակարգի վիլսոնյան նախա-գծին նրա նոր պրոյեկցիային՝ ասիական Թուրքիային։Մինչ XX դարասկզբին երկու խմբավորումներ՝ Եռյակ միությունը Անտանտն, արնաքամ էին լինում՝ 1-ին աշխարհամարտի ռազմաճակատներում արձանագրելով փոփոխական հաջողություններ, ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը (Thomas Woodrow Wilson) (1856.28.XII–1924.3.II) հանդես եկավ աշխարհի միջազգային-իրավական վերակազմավորման վիթխարի ծրագրով. Հին աշխարհի հակասությունները, հանուն նրա հիմնավոր ու տևական խաղաղության ընդգրկուն անվտանգության, անհրաժեշտ էր լուծել նոր սկզբունքների հիմքի վրա ու աննախընթաց նախաձեռնություններով: Այդ մասին Վիլսոնն արտահայտվեց ԱՄՆ Սենատին հղած 1917թ. հունվարի 22-ի ուղերձում: Այնտեղ շարադրվեցին Վիլսոնի հիմնական պատկերացումները հետպատերազմյան աշխարհակառույցի վերաբերյալ, որը պետք է ցնցեր առկա աշխարհակարգի հիմքերը հիմնավորապես: Հոդվածում անդրադարձ է կատարվում աշխարհակարգի վիլսոնյան նախագծին նրա նոր պրոյեկցիային՝ ասիական Թուրքիային։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Европа вступила в ХХ век с целым клубком противоречий. Тройственный союз (Германия, Австро-Венгрия, Турция) во главе с Германией предъявил заявку на передел мира и мировое господство, противопоставив себя возглавляемой Англией Антанте (Англия, Франция, Россия, Япония). Язык взаимопонимания, к сожалению, был заглушен развязавшейся войной. Старый Свет двигался по давно известным ему из истории тропинкам. Вопреки ожиданиям «молниеносной победы» (блицкрига), война стремительно обрела затяжной характер и мировой масштаб. Одной из первых жертв войны, что вполне предсказуемо, стала Армения.

Текст научной работы на тему «Վիլսոնցան նախագիծը Եվ Թուրքիան»

ՎԻԼՍՈՆՑԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

Լեռն Շիրիեյաև

«Ինչ որ արգելք կը հանդիսանալ մեր աշխարհի կորստեան, ալն ափ մը անշահախնդիր մարդիկ են, զորս ան կը պարունակէ»:

ՎՎ

Մինչ XX դարասկզբին երկու խմբավորումներ Եռյակ միությունը և Անտանտն, արնաքամ էին լինում 1-ին աշխարհամարտի ռազմաճակատներում արձանագրելով փոփոխական հաջողություններ, ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսո-նը (Thomas Woodrow Wilson) (1856.28.XII-1924.3.II) հանդես եկավ աշխարհի միջ-ազգալին-իրավական վերակազմավորման վիթխարի ծրագրով. Հին աշխարհի հակասությունները, հանուն նրա հիմնավոր ու տևական խաղաղության և ընդգր-կուն անվտանգության, անհրաժեշտ էր լուծել նոր սկզբունքների հիմքի վրա ու աննախընթաց նախաձեռնություններով: Այդ մասին Վիլսոնն արտահայտվեց ԱՄՆ Սենատին հղած 1917թ. հունվարի 22-ի ուղերձում: Այնտեղ շարադրվեցին Վիլսոնի հիմնական պատկերացումները հետպատերազմյան աշխարհակառույ-ցի վերաբերյալ, որը պետք է ցնցեր առկա աշխարհակարգի հիմքերը հիմնավորապես: Հոդվածում անդրադարձ է կատարվում աշխարհակարգի վիլսոնյան նախագծին և նրա նոր պրոյեկցիային ասիական Թուրքիային:

1. Վիլսոնյան աշխարհակարգը

Եվրոպան XX դար թևակոխեց սուր հակասությունների թնջուկով: Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա) Գերմանիայի գլխավորությամբ աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հայտ էր ներկայացրել հակադրվելով Անգլիայի կողմից գլխավորվող Անտանտին (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ճապոնիա): Իրարհասկացողության լեզուն, դժբախտաբար, գտնվել էր պատերազմի սանձազերծման մեջ: Հին աշխարհն ընթանում էր պատմությունից իրեն քաջածանոթ արահետներով: Հակառակ «կայծակնային» (բփցկրիգ) հաղթանակի ակնկալիքին, պատերազմն արագորեն ձեռք բերեց տևական ընթացք և համաշխարհային ընդգրկում: Պատերազմի հրձիգների վառած կրակին հրո ճարակ դարձավ քաղաքակիրթ աշխարհը, ինչպես և սպասելի էր' առաջին հերթին Հայաստանը: 97

97

ԼՇիրիեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Խոշոր տերություններից միայն ԱՄՆ-ե էր, որ Եվրոպայից հեռու և ապավինած «Մոերոյի վարդապետությանը», ընդհուպ 1917թ. ապրիլի 6-ը, զերծ մնաց համաշխարհային սպանդից: Իսկ պատերազմի մեջ մտավ Անտանտի կողմից ոչ որպես «դաշնակից», այլ նրան «հարող» («to beat, to churn») երկիր, որպես դաշնակիցներին «զուգորդված (ասոցիացված) տերություն»:

Մեր հմայքն ու մեր հզորությունը, ազդարարում էր ԱՄՆ նախագահը, պետք է միացվեն մյուս ժողովուրդների հմայքին ու հզորությանը' ողջ աշխարհում խաղաղությունն ու արդարությունն ապահովելու համար: Դրա համար, ակնարկում է նախագահը, անհրաժեշտ է այն ապահովել ողջ մարդկության «կազմակերպված ուժի կողմից», որն է Ազգերի դաշնակցությունը: Ըստ Վիլսոնի, քաղաքական աշխարհը կանգնած է երկընտրանքի առաջ. այժմյան

ռ

պատերազմն արդյո ք պատերազմ է արդար և կայուն խաղաղության համար,

ռ

թե պայքար է միայն հանուն տերությունների միջև նոր հավասարակշռության: Եթե դա պայքար է հանուն քաղաքական հավասարակշռության նոր

ռ

համակարգի, ապա այդ դեպքում ո վ կարող է երաշխավորել համակարգի նոր հավասարակշռությունը: Եվրոպան կարող է կայուն լինել, երբ այն հանգիստ է: «Այդտեղ,- ասում է նախագահը,- պետք է ոչ թե հավասարակշռություն, այլ ուժերի ընդհանրություն, ոչ թե մրցակցություն, այլ ընդհանուր խաղաղություն»: Արդի աշխարհում «չպետք է լինի ուժերի հաշվեկշիռ, ազգերի մի հզոր խմբավորման հակադրություն մյուսին, այլ պետք է ձևավորվի ազգերի միասնական խումբ, որոնց ձեռքում պետք է լինի խնամակալությունն աշխարհի խաղաղության վրա»:

Վիլսոնի կարծիքով, հետպատերազմյան աշխարհը պետք չէ, որ ձևավորվի երկու խմբավորումներից որևէ մեկի հաղթանակի հիման վրա: Խաղաղությունը կլինի տևական («Peace Without Victory»), ամուր, եթե կնքվի հավասարների միջև, որն ամբողջությամբ հիմնված կլինի հավասարության սկզբունքի և ընդհանուր բարօրությանը հավասար մասնակցության վրա: Ճշմարտության զգացումը, համաշխարհային արդարության զգացումն այնքան է անհրաժեշտ կայուն խաղաղության հաստատման համար, որքան անհրաժեշտ է «տարածական, ցեղային կամ ազգագրական բնույթի հրատապ հարցերի ճիշտ լուծումը»: Ազգերի հավասարությունը, որի վրա պետք է հանգչի կայուն խաղաղությունը, պետք է արտահայտվի նրանց իրավահավասարության մեջ: Իրավունքը պետք է հենվի բոլոր ազգերի ընդհանուր հզորության վրա, որոնց համաձայնությունից է կախված լինելու բոլոր ազգերի ընդհանուր հզորությունը, այլ ոչ թե նրանցից մեկի հզորությունից:

Իհարկե, դա չի նշանակում տարածքների և այլ պաշարների հավասարություն, և ընդհանրապես, բարիքների բաշխման հավասարություն, քանզի դրանք ժողովուրդների սովորական համաշխարհային զարգացման արդյունք

98

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՇիրիեյաե

չեն եղել: «Սակայն,- գտնում է նախագահը,- ոչ ոք չի սպասում և չի էլ պահանջում ոչինչ, բացի իրավունքների հավաստությունից: Այժմ մարդկությունը ծարավ է գոյության ազատության և ոչ թե ուժերի հավասարության»: Կազմակերպված ժողովուրդների միջև չի կարող և չպետք է լինի կայուն խաղաղություն, որը չի բխում այն սկզբունքից, թե «կառավարությունն իր բոլոր արդարացի իրավասությունները փոխ է առնում միայն ժողովրդի կամքից, և ոչ մեկը իրավունք չունի ժողովուրդներին հանձնելու մի պետությունից մյուսին, կարծես թե նրանք իրեր լինեն»: Իսկ այն ժողովուրդների համար, որոնք ապրել են այլ հավատ դավանող և նույնիսկ նրանց նկատմամբ թշնամական նպատակներ հետապնդող ժողովուրդների իշխանության տակ, առաջիկայում պետք է ապահովվի գոյության, հավատի, արդյունաբերության և հասարակական զարգացման ազատություն։

Ուշադրության է արժանի նախագահ Մոնրոյի վարդապետության «վիլ-սոնյան» ընթերցումը, որը «վիլսոնյան աշխարհակարգի» հաստատման ճանապարհին խոչընդոտից վերածվում էր իր հակադրությանը: Վիլսոնն առաջարկում էր, որ բոլոր ազգերը «ընդհանուր համաձայնությամբ» ընդունեն այն, որպեսզի «ոչ մի ազգ չձգտի իր գերիշխանությունը տարածել ուրիշների վրա, այլ որպեսզի յուրաքանչյուր ժողովրդի հնարավորություն տրվի ազատ ինքնորոշվելու, ինչպես նաև իրավունք հետևելու իր ընտրած զարգացման ուղուն առանց արգելքների և առանց սպառնալիքի. թույլերին նույնպես, ինչպես որ ուժեղներին»:

Վիլսոնը միջազգային հարաբերությունների որակապես նոր համակարգի օգտին որոշակիությամբ արտահայտվում է Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի խաղաղության առաջարկի պատասխան ուղերձում, 1917թ. օգոստոսի 29-ին: Դեմ լինելով պատերազմից հետո կայսրությունների տրոհմանը Վիլսոնը միաժամանակ հռչակում է ժողովուրդների «մեծ» ու «փոքր», ինքնակառավարման, անվտանգության ու աշխարհի գործերին իրավահավասար մասնակցության իրավունքը:

Այդուհանդերձ, գլոբալ մտածողության ճանապարհին և տեսական-քա-ղաքական իմաստով, և ընդհանուր ռազմավարության տեսանկյունից, և գործնական քաղաքականության առումով վերափոխիչ նշանակություն ունեցան ԱՄՆ Սենատի միացյալ նիստում Վիլսոնի հռչակած «14 կետերը», որոնք, ըստ էության, նախատեսում էին հետպատերազմյան աշխարհակառույցի հաստատում' համապատասխան «ազատականության սկզբունքների և հակաիմպե-րիալիզմի» [1, с. 124]: Ուստիև, միջազգային քաղաքականության տեսակետից Վիլսոնի պլանը ոչ այլ ինչ էր, եթե ոչ «դաշնակցային (ֆեդերալիստական) ծրագիր համաշխարհային մասշտաբով, միաժամանակ' համաշխարհային ազատականության ամենաավարտուն ծրագիրը» [2, с. 107]: 99

99

ԼՇիրիեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Գլոբալ նախագծի վեց կետերը [1-5, 14 կետեր; 1. բաց խաղաղ դաշնագրեր, 2. խաղաղ և պատերազմական ժամանակ լրիվ ազատություն առևտրական նավագնացությանը, 3. միջազգային առևտրին խանգարող խոչընդոտների վերացում, 4. զենքի կրճատումն ապահովող երաշխիքների հաստատում, 5. գաղութային հարցերի կարգավորում, 14. Ազգերի դաշնակցության ստեղծում] վերաբերում էին աշխարհակառույցի միջազգային իրավական վերակազմավորման գլխավոր տեսանկյուններին, իսկ ութը (6-13 կետեր)' հրատապ ու արմատական լուծում պահանջող, սակայն լոկալ (տեղական) հիմեախեդիրեերիե: Դրանով իսկ նախագահ Վիլսոնի ծրագիրը ձեռք էր բերում, հիրավի, «տիեզերական» ընդգրկում. արմատական փոփոխությունների գլխավոր ուղղությունները լրացվում էին ցնցումներից հոգեվարք ապրող աշխարհի տարածքային, ազգագրական, մշակութային-քաղաքակրթական անլուծելի թվացող կնճիռների հաղթահարումով: Հետպատերազմյան ռազմավարական աշխարհի առջև բացվում էին անվտանգ ու իրավահավասար զարգացման դռները:

Խաղաղության վեհաժողովին ԱՄՆ պատվիրակությանը հաջողվեց «Վիլ-սոնի վարդապետությունը» Դաշնակիցներին դիտել տալ որպես բանակցությունների հիմք: Նրանք ստացան գնդապետ Էդուարդ Հաուզի հանձնարարությամբ «Ուորլդ» թերթի խմբագիր Ֆրենկ Կոբի կողմից (Ուոլտեր Լիպմանի օգնությամբ) մշակված և նախագահի կողմից հաստատված 14 կետերի «պաշտոնական մեկնաբանությունները» (1918թ. օգոստոս) որպես «խաղաղության պայմաններ»: Այստեղ ևս, աշխարհի լոկալ (արյունահոս) վերքեր էին դիտվում և հանուն աշխարհի խաղաղության ու քաղաքակրթության անվտանգության հրատապ լուծում պահանջում Ռուսաստանի (կետ 6), Բելգիայի ազատագրության (կետ 7), Գերմանիայի' Ֆրանսիայից բռնազավթած տարածքների, Էլ-զաս-Լոթարինգիայի վերադարձի (կետ 8), Իտալիայի սահմանների ուղղման (կետ 9), Ավստրո-Հունգարիայի ժողովուրդների ինքնավար զարգացման (կետ 10), Բալկանյան թերակղզու երկրների ու ժողովուրդների կյանքի կարգավորման (կետ 11), լեհական անկախ պետության ստեղծման (կետ 13) և, վերջապես, Օսմանյան կայսրության ճակատագրի և «թրքական ջրուղիների» (կետ 12) թնջուկները:

2. Մերձավոր Արևեյքի վերակազմման վիլսոնյան ծրագիրը. Հայաստանը որպես անկյունաքար

Մեր հետաքրքրության կիզակետն, անշուշտ, կետ 12-ն է: Նախ որովհետև թուրքական թնջուկը արնածոր էր, իսկ Օսմանյան կայսրությունը վերածվել էր պատմական անաքրոնիզմի մահ ու ահաբեկչություն տարածելով աջ ու ձախ, երկրորդ քրիստոնեական (արևմտյան) քաղաքակրթության հետ թյուրք-իսլա-մական ենթաքաղաքակրթության դիմաբախման դասական գոտի էր, և եր-

100

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՇիրիեյաե

րորդ հաղթական Անտանտի կրտսեր դաշնակից հռչակված Հայաստանի խնդիրը քննարկվում էր Օսմանյան կայսրության լուծարում-անդամահատ-ման ենթատեքստում: Ուստիև, ամբողջությամբ մեջ ենք բերում ճակատագրական 12 կետը, որն ասում էր. «Օսմանյան կայսրության թուրքական մասերը, իրենց ներկա կազմով, պետք է ստանան ապահովված և կայուն վեհապետություն, սակայն մյուս ազգությունները, որոնք այժմ գտնվում են թուրքերի իշխանության տակ, պետք է ստանան գոյության աներկբա երաշխիքներ և ինքնավար զարգացման բացարձակապես անխախտ պայմաններ: Դարդանելը պետք է մշտապես բաց լինի նավերի ազատ անցումի և բոլոր ազգերի առևտրի համար միջազգային երաշխիքներով»: Իսկ մեկնաբանություններում, որոնք ամենաշատն էին արտացոլում «պաշտոնական ամերիկյան ծրագիրը», թուրքական բուն տարածք էր դիտվում Անատոլիան (նույնն է և Սևրի դաշնագրում). «Հայաստանին պետք է տրամադրվեր նավահանգիստ Միջերկրական ծովում որևէ տերության հովանավորությամբ»: Նշվում էր, որ դրան կհավակ-նի, հավանաբար, Ֆրանսիան, «սակայն հայերը կգերադասեին Անգլիային»:

Չէին անտեսված, ի դեպ, Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների հույների, արաբների և այլն, իրավունքները, դրանով, կարծես թե, տուրք էր տրվում քաղաքակրթական ու պատմական անհրաժեշտության պահանջներին: Վիլսոնյան ծրագրով առաջարկվում էր խաղաղության դաշնագրում «ներգրել» «երաշխիքների ընդհանուր կոդեքս» իմպերատիվ հատկանիշով: Պարտադրվում էր կնքվելիք դաշնագրում ապահովել փոքրամասնությունների իրավունքներն ու բաց դռների սկզբունքը, իսկ գլխավոր երկաթուղագծերը պետք է միջազգայնացվեին: Նեղուցներն ու Կ.Պոլիսը, թեկուզև անվանապես, կարող էին մնալ թուրքական, սակայն պետք է ենթարկվեին կոլեկտիվ կամ Ազգերի դաշնակցության իրավարար որևէ տերության «միջազգային վերահսկողության»:

Հայաստանի կենսական շահերն առկա էին նաև «ռուսական հարցի» (կետ 6) «կովկասյան» առաջարկներում «հավանաբար» «որպես Թուրքական կայսրության պրոբլեմի մաս»: Սկզբունքային նշանակություն ուներ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի չեղյալ հայտարարման պահանջը որպես «ակնհայտորեն սրիկայական պայմանագրի»1:

Հայտնի է, որ ամերիկյան պատվիրակությունը ներկայացավ Փարիզի խաղաղության վեհաժողով կատարելապես նախապատրաստված ձեռքի տակ ունենալով բազմաթիվ տեղեկանքներ և փաստաթղթեր, խորհրդականների ու փորձագետների նշմարելի քանակ, պետքարտուղար Ռ.Լանսինգի կողմից մշակված հատուկ հրահանգ, որն, ըստ էության, պարունակում էր * 101

1 Այդուհանդերձ, «սրիկայական» այդ դաշնագրի տրամաբանության շրջանակում էլ տեղի ունեցավ Հայաստանի մասնատումը 1920թ. աշնանը, Քեմալ-Լենին տանդեմի կողմից:

101

ԼՇիրիեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

բոլոր հիմնական հարցերի լուծման նախագծերը: ԱՄՆ ծրագիրն իր արտացոլումը գտավ նաև պետական դեպարտամենտի կողմից 1919թ. հունվարի 21-ին կազմված քարտեզներում: Այդ քարտեզներով, որոնք արտացոլում էին «Վիլսո-նի վարդապետությունը», Օսմանյան կայսրությունը բաժանվում էր երեք պետության' 1) Թուրքիա, 2) Հայաստան, 3) Կ.Պոլիս: Թուրքական պետությունը պետք է ընդգրկեր ողջ Անատոլիան, արևելքից Անտի-Տավրոսից մինչև Բուր-սա քաղաքով անցնող գիծը զուգահեռ Բոսֆոր և Դարդանել նեղուցներին: Նախատեսվում էր Թուրքիայի մայրաքաղաքը դարձնել Կոնիա քաղաքը [3, с. 294]: «Կ.Պոլսի» պետության մեջ պետք է մտնեին եվրոպական տարածքները' Բոսֆոր և Դարդանել նեղուցներով, Մարմարա ծովի ողջ ծովափը, ինչպես նաև Անատոլիայի արևմտյան մասերը Բուրսա և Բանդրմա քաղաքներով: Պոլսական պետության կազմում հետագայում պետք է ընդգրկվեր, ըստ քարտեզի մեկնաբանությունների, ինչպես ամբողջ Արևելյան, այնպես էլ Արևմտյան Թրակիան (այն պետք է անցներ Բուլղարիային):

Լանսինգի հրահանգի համաձայն, Կ.Պոլիսն ու նեղուցները պետք է առանձնացվեին որպես առանձին պետություն միջազգային վերահսկողության տակ, կամ Ազգերի դաշնակցության անունից տրվեին որևէ տերության որպես ենթահոգատար տարածքի: Եվրոպայից թուրքերը պետք է վերաբնակեցվեին Անատոլիայում: Անատոլիայի մերձափնյա տարածքներում, որոնք բնակեցված էին հույներով, պետք է հաստատվեր միջազգային վերահսկողություն և դրվեին Հունաստանի տրամադրության տակ որպես ենթահոգատար տարածք: Պա-ղեստինի, Միջագետքի և Արաբիայի համար հոգատար էր դիտվում Անգլիան, Սիրիայի համար Ֆրանսիան: Հայաստանի, Կ.Պոլսի ու նեղուցների, Անատո-լիայի հոգատար երկիրը չէր նշվում [4, pp. 172-175]:

1919թ. ամերիկյան կառավարությունը մանրակրկիտ քննության ենթարկեց Օսմանյան կայսրությունը (Քինգ-Քրեյնի հանձնաժողով, Հարբորդի առաքելություն և այլն) նրա հանդեպ մանդատ հաստատելու նպատակահարմարության և հնարավորության հարցը պարզելու համար: Այսպիսով, 1919թ. ամռանն ու աշնանը հետազոտվեցին Սիրիան, Անատոլիան, Հայաստանը, Անդրկովկասը [5, 6]:

Ակնհայտ է, որ Վիլսոնի ծրագրերը հակասում էին եվրոպական գլխավոր դաշնակից երկրների Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի Օսմանյան կայսրության տրոհման (գաղտնի) պայմանագրերին: Ուստիև, նախագահը հաստատեց տվյալ պայմանագրերն անիրական համարող ամերիկյան դիվանագիտական թեզիսը [7, p. 231]: Եվ հանդես եկավ Միջին Արևելքի արմատական վերակազմման արմատական ու հեռատես ծրագրով:

Վիլսոնը հետևողական էր:

Ամերիկյան կողմի ճնշման տակ անգլիական պատվիրակությունը 1919թ. 102

102

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՇիրիեյաե

մայիսի 13-իե «Երեքի խորհրդի» (4.4իլսոե, Դ.Լլոյդ Ջորջ, Ժ.Կլեմաեսո) քննարկմանը ներկայացրեց Օսմաեյաե կայսրությաե տրոհմաե սխեմաե, որը եախա-տեսում էր Միացյալ Նահանգներին հաեձեել Հայաստանի, Կ.Պոլսի և նեղուցների (Բոսֆոր և Դարդաեել), Մարմարա ծովի ու մերձափնյա ոչ մեծ տարածքի հոգատարությունը (մանդատը) [8, p. 622]: Միաժամանակ, սխեմայի մեջ առաջարկվում էր Աեատոլիայի բաժանումը Ֆրանսիայի, Իտալիայի ու Հունաստանի միջև: Վիլսոեե իր պաշտոնական պատրաստակամություեը հայտնեց ԱՄՆ աեուեից ընդունել նեղուցների հետ միասին Կ.Պոլսի և Հայաստանի հոգատարությունը ԱՄՆ Սենատի համաձայնությունը ստանալու պայմանով [8, p. 614]: Ըեդսմիե, նախագահը դեմ արտահայտվեց Աեատոլիայի բաժանմանը:

Լլոյդ Ջորջի եոր առաջարկում, որը ներկայացվեց մայիսի 21-իե, «Երեքի խորհրդի» քեեությաեը, հաշվի առնվեցին ամերիկյան պահանջները «թեթև հոգատարությունը» Աեատոլիայիե և նույնիսկ «ժամանակավոր հոգատարությունը» ռուսական Հայաստանին, Ադրբեջաեիե և Կովկասի ամբողջ շրջաեիե ընդհուպ խնդրի լրիվ լուծում [8, pp. 770-771]: Այսպիսով, քաղաքակրթությունների այս խառնարանում հայ ժողովուրդը, թվում է, դուրս էր պրծնում թուրքական գեհենից և կարող էր, ի վերջո, վերականգնել իր հայրենիքը աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը (301թ.), տևականորեն վայելելու ամերիկյան երիտասարդ ու կենսունակ ժողովրդավարության պաշտպանությունը: Սակայն ուրիշ էիե եվրոպական մեծերի հաշիվները: Մասնավորապես, Ֆրանսիան պնդեց Աեատոլիայի հանդեպ ֆրանսիական հոգատարության նախագծի վրա, չէր թաքցնում Կիլիկիայի հանդեպ իր երկրի բացառիկ հետաքրքրությունները:

Դեռևս 1919թ. մարտի 7-իե Լլոյդ Ջորջի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահ Վիլսոեի ընկեր ու հավատարմատար, գնդապետ Էդուարդ Հաուզը Հայաստանի ու Կ.Պոլսի հոգատարության հարցի առնչությամբ հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է իր վրա վերցնել Աեատոլիայի «հսկողությունը» [9, p. 228]: Իսկ 1919թ. մայիսի 20-իե «Չորսի խորհրդի» (Վուդրո Վիլսոե, Դեյվիդ Լլոյդ Ջորջ, Ժորժ Կլեմաեսո, Վիտորիո Օռլաեդո) նիստում նախագահ Վիլսոեը շարադրեց ԱՄՆ պլանները Հայաստանի վերաբերյալ: Նա հայտարարեց. քաեի որ Ռուսաստանը ջախջախվել է, ապա փոխվում է 1916թ. պայմանագրերի հիմքը (Վիլսոեը նկատի ուներ Սայքս-Պիկո համաձայեագիրը-Լ.Շ.), և դա թույլ է տալիս «Հայկական հարցը» դիտել ավելի լայե պլանով: Վիլսոեը պահանջում էր Հայաստանի կազմի մեջ ըեդգրկել եաև Կիլիկիաե, քաեզի այլ կերպ «Հայաստանը կկտրվի Միջերկրական ծովից» [9, p. 9]:

Քաղաքակրթական առումով ողջախոհ և հեռանկարային դիրքորոշումը չէր կարող ոգևորել 1916թ. պայմանագրերը երկեած ֆրանսիական և անգլիական կողմերին: Սակայն Գերմանիայի հետ «խաղաղության պայմանագիրը» դեռևս չէր կնքված և, ըստ էության, վիլսոեյաե տեսակետը մերժող գլխավոր 103

103

ԼՇիրիեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

դաշնակիցները դեռևս պետք է հաշվի նստեին ամերիկյան դիրքորոշման հետ: Ինչքան էլ տարօրինակ թվա, <14 կետերի» սեփական մեկնաբանությունն ունեին խոշոր եվրոպական տերությունների տարաձայնությունների ու խուլ հակասությունների վրա հավերժորեն դրեյֆող թուրքերը: Նկատի ունենալով կայսրությունները չտրոհելու վիլսոնյան տեսակետը հայ կանանց և անհաշիվ որբերի դահիճ, «արևմտականացած» Հալիդե Էդիպը հանդես է գալիս Թուրքիայի նկատմամբ ամերիկյան հոգատարության օգտին [10, pp. 10-11]: Սույն ճիզվիտը այն հույսն է հայտնում, որ Վիլսոնի «14 կետերը» թույլ են տալիս հուսալ, թե «թուրքերին կթողնվեն այն հողերը, որտեղ նրաեք կազմում են անվիճելի մեծամասնություն» (ընդգծումը Լ.Շ.), ընդսմին նկատի ունենալով, որ այդ հողերը հենց վերջերս ցեղային մաքրագործման («epuration ethnique») հետևանքով ամայացած Հայաստանն են, ուստիև դաշնակիցները չեն գնա «Հայաստանի ստեղծմանը Թուրքիայի արևելքում և հարավում» [9, p. 3]: Նշանակում է կդառնան լուռ հանցակիցը թուրքական հանճարի ստեղծագործության ցեղասպանության ակտի կիրառմանը որպես Հայրենիք և Մշակույթ կողոպ-տելու ու սեփականելու միջոցի: Սկսված էր, ինչպես և հասկանալի է, Մեծ ոճիրի արդյունքների իրացման և ուրացման շրջանը: Օրինակ, այսպես, «հայկական տարրից» 1915թ. մայիսին մաքրագործված հայկական Երզնկա քաղաքի կառավարական շենքի «սանդուղքներու վրա», Հարբորդի առաքելությունը դիմավորելիս (1919թ. սեպտեմբերի 23), «խոշոր գիրերով «Viva L’Art. 12 des Principes de Wilson» գրված լաթը կցուցադրվեր» [6, #3, էջ 130]:

Ուշագրավ է Կ.Պոլսի ամերիկյան կոմիսար Լ.Հեկի (Lewis Heck) 1919թ. հունվարի 4-ի հաղորդումը Ֆրանսիայում ամերիկյան դեսպանին առ այն, թե թուրքերը շատ են վախենում խաղաղության վեհաժողովում դաշնակից գլխավոր տերությունների, բացառությամբ ԱՄՆ-ի, իրենց հանդեպ սպասվելիք չափազանց խիստ վերաբերմունքից և ապավինում են բացառապես Վիլսոնին ու նրա «14 կետերին» [8, Vol. II, p. 282]: Անշուշտ, թուրքերը վախենալու հիմք ունեին. անդամահատման սեղանի վրա էր ոճիրների մեջ թաղված ենիչերիների բռնակալությունը, իսկ վերնախավ կոչված թուրք կառավարիչների, զինվորականների ու մտավորականների գլխին կախված էր Անտանտայի գլխավոր երկրների Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի 1915թ. մայիսի 24-ի հայտարարության սպառնալիքը։ Կոտորածների համար գլխավոր դաշնակից երկրները հրապարակավ անձնապես պատասխանատու էին հռչակում օսմանյան կառավարության բոլոր անդամներին և տեղական այն պաշտոնյաներին, որոնք մասնակցել էին ոճրագործություններին, գործողություններ, որոնք որակվել էին որպես «ոճիր մարդկության և քաղաքակրթության դեմ»: Պարզ է, որ թուրքերը նպատակ էին դրել օգտվել XX դարի խոշորագույն քաղաքական գործչի ահռելի հեղինակությունից, ապականել մեծ մարդասեր-քրիստոնյայի 104

104

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՇիրինյան

անունն ու աշխարհի վերակազմման հուսատու ծրագիրը' բովանդակազրկե-լով այն սեփական մեկնաբանությամբ: Նրանք ամերիկյան հովանոցի տակ թաքնվելու նպատակով ստեղծում են, այսպես կոչված, «Ազգային կոնգրես» և համանման այլ կազմակերպություններ, որոնք, այդուհանդերձ, մեծ ազդեցություն չեն կարողանում ձեռք բերել: Սակայն այս կազմակերպությունների առկայությունը Վիլսոնին թույլ է տալիս ապացուցել, որ թուրքերը գերադասում են ամերիկյան հոգատարությունը: Այդպիսով, թերևս «Վիլսոնի վարդապետությունը», իր ամբողջության մեջ, բացում էր հակասություններից բզկտվող Մերձավոր ու Միջին Արևելքի աոջև իրավահավասար, անվտանգ և ներդաշնակ զարգացման հեռանկար, ստեղծում էր քաղաքակրթությունների սինքրոն երկխոսության նախադեպ: Իրոք որ «հարատև» խաղաղությունն այստեղ դաոնում էր շոշափելի ներկայություն:

Բայց, սկսած 1919թ. երկրորդ կեսից, եվրոպական գլխավոր դաշնակից երկրները, երբ արդեն կնքված էր հաշտության դաշնագիրը Գերմանիայի հետ (28 հունիսի, Վերսալ), այլևս չվերադարձան մայիս-հունիսին քննարկված Թուրքիայի հանդեպ ամերիկյան հոգատարության նախագծին և վերցրին Կ.Պոլսի ու Անատոլիայի հանդեպ ամերիկյան հոգատարության վերաքննության հաստատուն ուղղություն: Այժմ խոսք կարող էր լինել միայն Հայաստանի հոգատարության մասին: Հայաստանն այսպես առանձնացվեց և, բնականաբար, մեկուսացվեց օսմանյան ընդհանուր թնջուկից, որն, ըստ էության, ամբողջության մեջ իրենով ծածկում էր Մերձավոր Արևելքը: Վատթարն այն էր, որ նույն շրջանում էր (1919թ. նոյեմբեր), որ ծայրակետին հասավ խզումը Վիլսոնի և հանրապետականների ղեկավարության միջև, երբ Սենատը հրաժարվեց վավերացնել Վեր-սալյան դաշնագիրն ու թույլ տալ Միացյալ Նահանգներին դաոնալ Ազգերի դաշնակցության անդամ: (Վավերացման հասնելու երկրորդ փորձը, ձայների 2/3-ի գերազանցության պահանջով, անհաջողության մատնվեց 1920թ. մարտին) [11, с. 120]: Առաջիկայում տապալվելու էր, ներքին թե արտաքին ազդակների ճնշման տակ, վիլսոնյան խոյանքը դեպի համաշխարհային հզորության շողացող բարձունքներ, երևակայությունից զուրկ քաղքենուն անըմբռնելի էր մնալու նախագահի մտքի թռիչքը, որը, թերևս, սեփական անձի ներքին ծալքերի հակասությունների մեջ խճճված Զիգմունդ Ֆրոյդին առիթ էր տալու նախագահի անձը և մտային ոստյունները հետագայում տեղավորել «հոգեվերլուծու-թյան» (պսիխոանալիզ) կասկածելի եզրահանգումների շրջանակներում: Մինչդեռ Վիլսոնի մահից ինը տարի հետո ԱՄՆ նոր նախագահ Ֆրանկլին Դ.Ռուզ-վելտը «հպվելու» էր Վիլսոնի ժառանգությանը, ցավոք, առանց Թոմաս Վուդրո Վիլսոնի և առանց «Վիլսոնյան Հայաստանի»:

Վիլսոնը ձախողվեց:

Գլխավորը նրա ձախողման մեջ, նկատենք, այդուհանդերձ, եվրոպական 105

105

ԼՇիրինյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

գլխավոր դաշնակից երկրեերի ռազմական գերազանցությունը չէր և ոչ էլ նույնիսկ նրանց բազմամիլիոն բանակների հզորությունը: Խարդավանքը «եվրոպական համանվագի» գործողության մեխանիզմի մեջ էր: Վիլսոնը և Լլոյդ Ջորջը 1918թ. հայտարարեցին. «ցարիզմի կործանումը արմատապես փոխեց արևելյան խնդիրը «գլանակը» կանգնեց, պայթեց պատերազմից ու հեղափոխությունից... Ռուսական վտանգը վերացավ: Առաջին հետևությունը Թուրքիան այլևս պետք չէ, Թուրքիան իր հերթին ենթակա է ոչնչացման» (Ե.Ա.Ադամով): Չքացավ «եվրոպական համանվագը»: 1919թ. հունվարի 30-ին եվրոպական տերությունները հանդիսավոր կերպով հայտարարեցին. Օսմանյան կայսրությունը դադարեցրեց իր գոյությունը: Իսկ Վիլսոնն ազդարարեց. «Անցյալին վերադարձ չկա»: Այդպես, սակայն, թվում էր միայն:

Մինչ Վիլսոնը ուժերի բարդ հարաբերակցության մեջ ուրվագծում էր «կայուն համաշխարհային հավասարակշռություն», կարդինալ Ռիշելիեի հայրենակից Կլեմանսոն մարտնչում էր «ուժերի նոր հաշվեկշռի» համար, մինչ Վիլսոնը պայքարում էր հանուն «միջազգայնորեն կազմակերպված աշխարհի», «իրավունքին ընդհանուր հավատարմության», Կլեմանսոն «իր առջև տեսնում էր միայն Ֆրանսիային», որի «նկատմամբ տածում էր նույն զգացմունքները, ինչ որ Պերիկլեսը Աթենքի. այն ամենը, ինչ որ գին ունի, ամփոփված է նրա մեջ, մնացածը ոչինչ չարժե...», որ «ուժի վրա հիմնված քաղաքականությունը անխուսափելի է» (Ջ.Մ. Քեյնս):

Փարիզի խաղաղության վեհաժողովում, գրում է Ջոն Մ. Քեյնսը, «համաշխարհային հարաբերությունների ապագա կառուցվածքի վերաբերյալ միմյանց միջև պայքարում էին երկու հակադիր պլաններ' Վիլսոնի Տասնչորս կետերը և Կլեմանսոյի Կարթագենյանխաղաղությունը: Սակայն միայն նրանցից մեկն է, որ իրականացման իրավունքն ուներ...» (ընդգծումը Լ.Շ.) [12, с. 25]: Այն իր դաժանությամբ արտացոլվում էր թուրքական հարցի շուրջ ընթացող համաշխարհային դավերի շրջանակում' «վերսալյան գործընթացի»

գլխավոր խարդավանքներում: Եվ ժամանակի ընթացքում սկսեց գերակշռել «Կլեմանսոյի Կարթագենյան խաղաղությունը». Եվրոպան հակվեց «երջանիկ անցյալին», շրջվեց դեպի անցյալի «մեծ տիպարները», դեպի «եվրոպական համանվագ», որի ծնունդն էր համաշխարհային առաջին սպանդը և բոլոր ժամանակների Մեծ ոճիրը Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան առաջիկայում Արևմուտքի համար ձեռք էր բերելու ռազմավարական ավանդական նշանակությունը: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը դառնում էր հմուտ բանաձև սեփական շահի տեսանկյունից ուժերի հավասարակշռությունը վերադասավորելու համար:

Մինչ նախագահի հայրենիքում նրան սպասում էր դաժան և անզիջում պայքար խաղաղության դաշնագրի վավերացման, «ազգերի համաշխարհային 106

106

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՇիրիեյաե

խորհրդարանի» Ազգերի դաշնակցության ու Հայաստանի հոգատարության համար, Փարիզում իր վճռին էր սպասում «թուրքական թնջուկը»: Աշխարհի հզորները պետք է լուծեին ա) Կ.Պոլսի և նեղուցների, բ) Օսմանյան կայսրության փոքրասիական տիրույթների, մասնավորապես արնածոր Հայաստանի, գ) արաբական տարածքների Պաղեստին, Սիրիա, Միջագետք, ճակատագրերը: Անգլիան ու Ֆրանսիան, անտեսելով ԱՄՆ-ին, արագացրին իրենց քայլերը Թուրքիան բաժանելու ուղղությամբ: Դեկտեմբերի 11-ին Լոնդոնում գումարվեց անգլո-ֆրանսիական համաժողովը, որտեղ քննվեցին մերձավորարևելյան նավթի, Կ.Պոլսի համատեղ գրավման, Անատոլիայում ազդեցության ոլորտների ձեռքբերման հարցերը: Իսկ 1920թ. փետրվարին, խաղաղության վեհաժողո-վի պաշտոնական փակումից (1920թ. հունվարի 21) անմիջապես հետո, Լոնդոնում տեղի ունեցավ անգլո-ֆրանս-իտալական համաժողովը (Լլոյդ Ջորջ, Միլերան, Նիտտի): ԱՄՆ-ից մասնակցում էր միայն դիտորդ: Այս անգամ թուրքական հարցի վերաբերյալ ընդունվեցին կոնկրետ որոշումներ, որոնք այնուհետև ընկան Սան Ռեմոյի (1920թ. ապրիլի 18-26) համաձայնության և Սևրի (1920թ. օգոստոսի 10) դաշնագրի հիմքում: Այստեղ արդեն պաշտոնապես մերժվեցին Թուրքիային վերաբերող ամերիկյան առաջարկները, բացառությամբ Հայաստանի հոգատարության: Նախատեսվում էր, առանց սահմանները նշելու, Հայաստանը ստեղծել Էրզրումի (Կարին), Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի (Բաղեշ) նահանգներում դեպի Սև ծով ելքով, որն իր չափերով արդեն շատ էր հեռու «Մեծ Հայաստանի» («Larger Armenia») վիլսոնյան նախագծից: Կիլիկիան դառնում էր Ֆրանսիայի «ազդեցության գոտի»:

Աշխարհում ռազմավարական հաշվեկշռի արմատական փոփոխության պայմաններում ԱՄՆ-ի համար «նախատեսվում» էր, մասնավորապես, Հայաստանի հոգատարության և նրա սահմանների որոշման հարցը: Նկատենք, որ ԱՄՆ-ի որպես հոգատարակիր երկրի, վերաբերյալ առաջին հրապարակային խոսքը եղել էր դեռևս 1919թ. մարտի 7-ին, երբ Գերմանիայի զինաթափման հարցի քննարկման ընթացքում շոշափվել էր նաև Թուրքիայի հարցը: Լլոյդ Ջորջը Կլեմանսոյի ներկայությամբ նախագահ Վիլսոնի «անպաշտոն

о

խորհրդական» գնդապետ Հաուզին հարց էր տվել. կարո ղ է ԱՄՆ-ը իր վրա վերցնել Օսմանյան կայսրության, հատկապես Կ.Պոլսի և Հայաստանի հոգատարությունը: Հաուզը պատասխանել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է իր վրա վերցնել Կ.Պոլսի և Հայաստանի հոգատարությունը, որ ԱՄՆ-ը կարող է նույնիսկ իրականացնել Անատոլիայի «ընդհանուր հսկողությունը» [9, p. 288]:

Նախագահ Վիլսոնն իր հերթին, փետրվարի 26-ին, արտաքին գործերի սենատական հանձնաժողովի հետ կոնֆերանսում, երբ քննվում էր նաև Հայաստանի հոգատարության հարցը, Սպիտակ տանը հայտարարել էր. եթե ԱՄՆ-ը երբևէ հանձն առնի որևէ հոգատարություն Ազգերի դաշնակցու- 107

107

ԼՇիրիեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

թյունից, ապա դա կլինի առաջին հերթին Հայաստանը [13, p. 54; 14, p. 26]: Եվ ահա, Սան Ռեմոյում ընդունված ռազմավարության համաձայն, Թուրքական պայմանագրի տեքստ պետք է մտցվեր հատուկ մի կետ, որը դաշնագիրը ստորագրած բոլոր կողմերին պարտավորեցնում էր կանխավ ընդունել այն սահմանները, որոնք պետք է «գծագրվեին» նախագահի կողմից օսմանյան նախկին նահանգների սահմաններում: Եվ դեռևս հոգատարության հարցը չլուծված, նախագահը, որպես յուրատեսակ պատասխան Դաշնակիցների գերագույն խորհրդի առաջարկի, ստեղծել էր հատուկ կոմիտե գծելու համար ապագա («Սևրյան») Հայաստանի սահմանները: Որոշումը պետք է կայացվեր «բանականության սահմաններում» հիմնված ազգագրական (էթնիկական), աշխարհագրական, տնտեսական, ռազմավարական և այլ նկատառումների վրա1: «Կոմիտեի այդ աշխատանքի մեջ էլ ստեղծվել է «Վիլսոնյան Հայաստանի» ուրվագիծը» [11, с. 119]:

1920թ. ապրիլի 25-ին Սան Ռեմոյի խորհրդաժողովը որոշում է դիմել նախագահ Վիլսոնին ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հոգատարությունը ստանձ-նելու առաջարկով, իսկ ձախողման դեպքում հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատման իրավարար (արբիտր) հիշյալ նահանգներում [15, p. 271]: Հայաստանի կառավարությունը ևս ԱՄՆ հոգատարության հաստատման ուղղությամբ լայնածավալ աշխատանք էր տանում: Ամերիկյան կողմի հետ նա Փարիզում պատրաստել էր ԱՄՆ-ՀՀ համաձայնագրի նախագիծ (1919թ. հուլիսի 18) հոգատարության հարցի դրական լուծման դեպքում [16, էջ 32-34]: 1919թ. փետրվարի 4-ին Եվրոպա և ԱՄՆ էր գործուղվել, նույն առաքելությամբ, ՀՀ առաջին (նախկին) վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

1920թ. մայիսի 17-ին Վիլսոնը Փարիզում ԱՄՆ դեսպանի միջոցով Անտանտի Գերագույն խորհրդին հայտնում է իր համաձայնությունը լինել ապագա Հայաստանի սահմանների իրավարարը (միջնորդ դատավոր - Լ.Շ.) [17, pp. 783, 793]: Եվ մայիսի 24-ին դիմում է ԱՄՆ Կոնգրեսին ուղերձով Հայաստանի հոգատարությունն ընդունելու առաջարկով [13, p. 97]: Վիլսոնը նկատելով, որ Կոնգրեսի մեծամասնությունը հանդես է գալիս Հայաստանի հոգատարության դեմ' այն հիմնավորումով, թե ԱՄՆ-ը Հայաստանում չի կարող պահել 100 հազարանոց խոշոր բանակ, ինչպես գտնում էր Հարբորդի առաքելությունը, հարցնում է ռազմական փորձագիտական կարծիք հոգատարությունն իրականացնելու մասին: Նոր հաշվարկով Հայաստանում ԱՄՆ հոգատարությունն իրականացնելու համար բավարար է դիտվում 27 հազար մարդը, պայմանով, որ երեք տարի հետո այն հասցվի մինչև 10 հազար մարդու: Սակայն այդ քայլը ևս հաջողություն չի բերում նախագահին: 108

1 Նախագահ Վիլսոնի ընդունած սահմանները' Վաշինգտոնում ՀՀ դեսպան Գարո Փաստրմաճյանի կողմից ներկայացված և պաշտպանված գիծը, մոտավորապես նույնն էին, ինչ նախատեսել էր Փարիզի ազգային համագումարի (1919թ. փետրվարի 24-ապրիլի 22) սահմանորոշ հանձնախումբը (Տե ս Փափազյան Վ, Իմ հուշերը, Կահիրե, 1957, հ. III, էջ 47):

108

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՇիրիեյաե

3. Վիլսոեը Հայաստանի իրավարար

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 1920թ. մայիսի 27-իե պատրաստում է մի բանաձև, որով 4 դեմ, 11 կողմ ձայնով Կոնգրեսի երկու պալատներին էլ հանձնարարում է Հայաստանի հոգատարությունն ստանձնե-լու իրավունք չտալ գործադիր իշխանությանը: Որպես հանձնարարականի կատարում Սենատը երկար վիճաբանությունից հետո, 23 դեմ, 52 կողմ ձայնով, հուլիսի 1-ին ընդունում է հանձնախմբի նախագահ (հանրապետական) Լաջի (Henry Cabot Lodge) բանաձևը, որը «հարգանքով կհրաժարվի նախագահին տալ իրավասություն' ընդունելու Հայաստանի հոգատարությունը»:

ԱՄՆ-ում այսպես տապալվում է Վուդրո Վիլսոնի «Հայաստանի հոգատարության» ռազմավարությունը: Այստեղ ևս, ի վերջո, հաղթում է «Կլեման-սոյի կարթագենյան խաղաղությունը»: Արևմուտքն անկասելիորեն մղվում է ուժերի հավասարակշռության նոր հարթություն: Հայ զինվորականության կողմից Կարսի ամրոցը «հաջողությամբ» Կարաբեքիրին հանձնելուց հետո անգլիական «Daily Herald-ը 1920թ. նոյեմբերի 13-ի համարում գրում է. «Սկզբնապես պլանը ամփոփված էր Վրաստանն ու Հայաստանը Բաքուն գրավելու համար օգտագործելու մեջ: Սակայն Քեմալ փաշան իրեն ցույց տվեց ավելի ուժեղ, քան սպասում էին: Թուրքական բանակը մխրճվեց Հայաստանի սիրտը: Դրանով վերջանում է հին քաղաքականությունը (ընդգծումը Լ.Շ.): Պարզ է, որ թույլ Հայաստանը չի կարող Բաքվից դուրս մղել կարմիրներին:

ռ ռ

Ո վ կանի դա: Ինչո ւ ոչ Քեմալը: Պետք է ճանաչել Քեմալին, նրան տալ փոխհատուցում... և նա կհամաձայնի վռնդել կարմիրներին Բաքվից» [18, с. 131]: Անշուշտ, Քեմալը կարմիրներին Բաքվից չվռնդեց և չէր էլ պատրաստվում վռնդել: Քեմալն էր 1920թ. ապրիլի 26-ին Լենինին առաջարկում իրար միջև բաժանել Հայաստանի հանրապետությունը (կարդա' Արևելյան Հայաստանը)' փոխարենը նվիրաբերելով Բաքուն: Իսկ Արևմուտքը Սևրին դավաճանելուց հետո և լքելով Հայաստանը, ըստ էության, կացնահարեց արևմտյան քաղաքակրթության Աոաջադիրքի հիմքերը տեղում բացելով վերջինիս անընդհատ (պերմանենտ) նահանջի ճանապարհն Առաջավոր Ասիայում և Միջին Արևելքում, ստեղծելով տարածաշրջանում քաղաքակրթությունների անհավասարակշռություն ու նրանց հավանական բախման անկանխատեսելի նախադեպ, հեռանկարի մեջ ցանելով ռազմավարական աղետի թունավոր սերմեր, ինչի մասին վերջին շրջանում հիշեցնում է Սամուել Հանթինգթոնը (Samuel Huntington): Այս առումով, սակայն, պարզվում է, Հաեթիեգթոեե առաջինը չէ: Հայաստանի հոգատարության հարցի քննարկման ժամանակ, 1920թ. հունիսի 1-ին Արքանզասից սենատոր ՋոզեՖ Ռոբինսոնն ասում էր. եթե Կոնգրեսը մերժի նախագահ Վիլսոնի առաջարկը, ապա «քրիստոնեությունն իր արևելան ճակատում կստանա ջախջախիչ հարված»:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

109

ԼՇիրիեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Թերևս, այս նկատառումով էր, որ Թոմաս Վուդրո Վիլսոեը, առաքյալի պայծառատեսությամբ, հավատալով Հայաստանի լուսե ապագային, Հայաս-տաե-Միացյալ Նահանգներ անխզելի բարեկամությանը, միջազգային իրավունքի օրեեսդրի արդարամտությամբ ու վստահ ամերիկյան ժողովրդի ժողովրդավար կամքին, կատարեց հաեձե առած իրավարարի (arbitrator) պարտականությունը' սահմանափակված (այդուհանդերձ' հօգուտ Թուրքիայի) Վաե, Բաղեշ (Բիթլիս), Կարին (Էրզրում), Տրապիզոե նահանգներով: Տեղին է նշել, որ իրավարարության բնույթով իրավարարի որոշումը կողմերն ընդունում եե «ապրիորի, այն պարտադիր է նրանց համար և վավերացման կարիքը չունի» (Յու.Բարսեղով): Սևրի դաշնագրի ստորագրումը' կատարված աշխարհի ազգաբնակչության 66%-ը ներկայացնող 14 երկրեերի կողմից, ստեղծել էր միջազգային բազմակողմանի պարտավորություն' ընդունել իրավարարության պայմանները [19, էջ 63]: Ըեդսմիե, այդ կարգի պարտավորություեեերի վերանայումը «հնարավոր է միայն բոլոր կողմերի և հատկապես այն կողմի, որի օգտիե կայացվել է իրավարարական որոշումը, համաձայնությամբ» (Յու.Բարսեղով), ինչը, բնականաբար, Սևրի դաշնագիրը ստորագրելուց հետո, մասնավորապես ՀՀ կողմից, տեղի չի ունեցել:

Վիլսոեը, մշակված ընթացակարգի համաձայն, իրավարարության առաջարկն ստաեալուց յոթ ամիս հետո, իսկ հոշոտված Հայաստանի բռեի խորհրդայնացումից յոթ օր առաջ, 1920թ. նոյեմբերի 22-իե կայացրեց ու հռչակեց իրավարարական իր վճիռը, որը, ինչպես ամեն մի իրավարարական վճիռ, ծնել ու ծնում է «որոշակի իրավական հետևանքներ նրա մասնակիցների համար» [8, Vol. III, pp. 790-804]: Գլխավոր դաշնակից երկրեերը, երբ դիմում էին իրավարարության, տվյալ դեպքում ևս, անշուշտ, համաձայն էին, որ «իրավարարի կարգադրությունները, որքանով այն վերաբերում է իրենց, լինելու եե վերջնական և, համապատասխանաբար, պայմանավորվեցին հարգել այդ իրավաձևավորող (правооформляющий) միջազգային համաձայնությունը» (Յու. Բարսեղով): Ըեդսմիե, նախագահ Վիլսոեի բացատրությամբ, իրավարարական վճիռը կայացվել է ամեեահավաստի տեղեկատվության և «արդարության բարձրագույն շահերի գիտակցումով» [8, p. 796]:

Վիլսոեի վճիռը պետք է հրապարակվեր դեկտեմբերի 17-իե, սակայն անգլիական կողմը, որը որոշ տեղեկություններով քեմալակաեեերի հետ շփման ուղիներ էր որոնում դեռևս 1919թ. սեպտեմբերից և նրանց հետ գործարքի մեջ էր 1920թ. աշնանը, քաղաքական ճնշում էր գործադրում ամերիկյան կողմի վրա վճռի հրապարակումը կաեխելու համար, իբր թե մինչև «որոշ նկատառումների» ներկայացում [20, с. 28]: Անգլիացիներին, սակայն, հաջողվեց միայն վճռի հրապարակումը որոշ ժամանակով հետաձգել: Վիլսո-եի իրավարարական վճիռը հրապարակվեց 1921թ. հունվարի 22-իե, 110

110

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Լ.Շիրիեյաե

Վաշիեգտոեում' դրանով իսկ ընդգծելով վճռի անշրջելիությունն ու աևբեկա-եելիություեը (Հայաստանն արդեն բռնությամբ խորհրդայնացվել էր), հայ ժողովրդի' իր հայրենիքի հանդեպ, միջազգայեորեե հռչակված սահմաններում, իրավունքի աեժամաեցելիություեե ու վերաեցակաեություեը (transcendental):

Այսպիսով, ԱՄՆ 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոեը (դեմոկրատ, կալվիեիստ), XX դարի բարոյապես անբասիր Աշխարհի քաղաքացին, անկաշառ և նյութապես անշահախնդիր բարեփոխիչը, խորունկ ու խստապահանջ կրոնասերը, գաղափարապաշտն ու քաղաքական իրապաշտը պայծառ մտքով, կրքոտ, երբեմն անկոտրում մարտիկն այե բաեի, իեչը համարում էր բարի գործ (Կլաուս Շվաբե), մեկնելով աեվտաեգ աշխարհակարգի ու քաղաքակրթության արմատական ու հեռագեա շահերից և իրավագիտակցության բարձր սկզբունքներից, անկողնում գամված վիճակում էլ (1919թ. հոկտեմբերի 2-իե ուղեղի արյուեազեղմաե հետևանքով անդամալուծվել էր նախագահի աջ կողմը) մեաց հարազատ Հայաստան ստեղծելու իր տեսլականին, թերևս, որպես միակ և իրական հուշարձանը Հայաստանի կորուստների ու տառապանքների, հայ ժողովրդի' քաղաքակրթությանը մատուցած հազարամյա անգնահատելի ծառայություեեերի, Դաշնակիցների հաղթասեղաեիե բերած նշմարելի մարտական նպաստի:

Վիլսոեը կռահում էր պատմական հեռանկարը:

Կենսագիրը գրում է. թողնելով Սպիտակ տունը եա հաճախ, նստած բուխարու դիմաց, Սուրբ գիրքը ձեռքին, հիշում էր Փարիզը, այե, թե ինչպես Կլեմաեսոե ու Լլոյդ Ջորջը շողոքորթելով թախանձում էիե իրեե: Մահվանից ոչ շատ առաջ եախկիե նախագահն, ի խորոց սրտի, ասում էր, որ իեքը ցանկանում է ապրել մինչև այե պահը, երբ Գերմանիան վերջնականապես կջախջախի Ֆրանսիային [21, p. 354]:

Դեկտեմբեր, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Мальков В.Л, Вудро Вильсон и новая Россия, февраль 1917- март 1918г., «Новая и новейшая история», # 6, 1999.

2. Ключников Ю.В, На великом историческом перепутии, Берлин, 1922.

3. Кунина А.Е, Провал американских планов завоевания мирового господства в 19171920гг., Изд. 2-е, М., 1954.

4. Lansing R, The Peace Negotiations. A Personal Narrative, London, 1921.

5. Howard H. N, The King-Crane Commission. An American Inquire in the Middie East, Beirut 1963; «The King-Crane Riport on the Near East. A suppressed official document of the US government». Editor and Publisher, LV. #27 (December 2.1922), I-XVII; Papers relating to the Foreign Relations of the U.S. The Paris Peace Confereance, 1919, 13

111

ԼՇիրիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

vols. Vol. XII, pp. 747-848; Report of the American Military Mission to Armenia 16/X 1919. International Conciliation, June 1920, #151, pp. 275-312, Foreign Relations 1919, Vol. II, pp. 841-879.

6. Խաչատրյան Հ.Հ., Ամերիկյան զինվորական առաքելությունը դեպի Հայաստան, «Հայրենիք», 1940, #1-3, 1941, #4-7:

7. HowardH.N., The Partition of Turkey, a Diplomatic History 1913 - 1923, Oklahoma, 1931.

8. Papers Relating to the Foreign Relations of the U.S. The Paris Peace Conference, 1919, Vol. V.

9. Lloyd George D, The Truth About the Peace Treaties, 2 vols., London, 1938, Vol. I.

10. Halide Edib, The Turkish Ordial. London, 1928.

11. Ованнисян Р, США и Армения: мандат и границы, 1920г., Պատմա-բանասիրա-կան հանդես, #2, 1995:

12. Кейнс Дж.М., Экономические последствия Версальского мирного договора, М.-Л., 1924.

13. Logan R. W, The Senate and the Versailles Mandate System, N. Y., 1945.

14. America as Mandatory for Armenia, N. Y., 1919.

15. Batsell W R., The United States and the System of Mandates. N. Y., 1925.

16. Բանբեր Հայաստանի արխիվների, #2, 1965:

17. Foreign relations of the U. S. 1920, Vol. III.

18. Шпилькова В.И., Империалистическая политика США в отношении Турции. 19141920гг., М., 1960.

19. Սահակ]աե Տ.Ղ. Վուդրո Վիլսոն. մարդը և քաղաքագետը, Ե., 2006:

20. Бюллетень НКИД, 1921, #104.

21. LawrenceD, The True Story of Woodrow Wilson. N.Y., 1924.

ВИЛЬСОНОВСКИЙ ПРОЕКТ И ТУРЦИЯ Левон Ширинян

Резюме

Европа вступила в ХХ век с целым клубком противоречий. Тройственный союз (Германия, Австро-Венгрия, Турция) во главе с Германией предъявил заявку на передел мира и мировое господство, противопоставив себя возглавляемой Англией Антанте (Англия, Франция, Россия, Япония). Язык взаимопонимания, к сожалению, был заглушен развязавшейся войной. Старый Свет двигался по давно известным ему из истории тропинкам. Вопреки ожиданиям «молниеносной победы» (блицкрига, война стремительно обрела затяжной характер и мировой масштаб. Одной из первых жертв войны, что вполне предсказуемо, стала Армения.

112

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.