Научная статья на тему 'ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ'

ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
142
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
անչափահաս / հարցաքննություն / արդարադատություն / երեխայի լավագույն շահ / մասնագետի ներգրավում / մանկավարժ / հոգեբանի գործառույթներ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Խաչատրյան Լամիռա

Տվյալ հոդվածի նպատակն է առանձնացնել և հստակեցնել հոգեբանի դերը և հիմնական գործառույթները անչափահասների մասնակցությամբ հարցաքննությունների ժամանակ։ Աշխատանքի խնդիրն է տեսական վերլուծության արդյունքում մատնանշել նախևառաջ այն մասնագետի նպատակահարմարությունը, ով պետք է ներկա գտնվի անչափահասների հարցաքննությունների ժամանակ, ինչը կապահովի տարվող աշխատանքի արդյունավետությունը՝ օժանդակելով արդարադատությանը, ինչպես նաև չի վնասի անչափահասին։ Աշխատանքում ներկայացված են մի շարք հեղինակների տեսակետների վերլուծություններ՝ կապված անչափահասների հարցաքննության ժամանակ հոգեբանի դերի և գործունեության հետ, ինչպես նաև հոգեբանի ներգրավումն անչափահասների մասնակցությամբ հարցաքննությունների արտասահմանյան փորձը։ Որպես հետազոտության տեսական մեթոդներ՝ օգտագործվել են համադրությունը, ինդուկցիան, վերլուծությունը։ Այսպիսով՝ աշխատանքում կատարված տեսական վերլուծությունները ցույց են տալիս որոշ հեղինակների կողմից մանկավարժի ու հոգեբանի մասնագիտությունների նույնացում, մինչդեռ այլ հեղինակներ նախապատվությունը տալիս են այն մասնագետին ով ունի գիտելիքներ հոգեբանության տարբեր ոլորտներում։ Արևմտյան և ռուսաստանյան փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս հենց հոգեբանի ներգրավման կարևորությունը՝ առաջին հերթին անչափահասի կրկնազոհականացումից խուսափելու նպատակով։ Հիմնվելով նաև օրենսդրական գալիք փոփոխությունների վրա, որոնցում հոգեբանի ներգրավումն անչափահասների մասնակցությամբ հարցաքննություններին լինելու է պարտադիր, հոգեբանի դերի և գործառույթների հստակեցման համար անհրաժեշտ տեսական և հետազոտական աշխատանքների իրականացումը էլ ավելի կհստակեցնի հոգեբանի դերն ու գործառույթները, որոնք վերջինս կօգտագործի իր առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ROLE OF A PSYCHOLOGIST DURING MINOR PARTICIPATION INVESTIGATIONS

This article aims to highlight and clarify the role of the psychologist and the main functions during the interrogation of minors. The task of the work is to bring out the expediency of the specialist who should be present during the interrogation of minors as a result of theoretical analysis, which will ensure the efficiency of the work done, supporting justice, as it will not harm the juvenile. The paper presents analyzes of the views of a number of authors related to the role and activities of the psychologist during the juvenile interrogation, as well as the psychologist's involvement and the foreign experience of the juvenile interrogation. Synthesis, induction and analysis were used as a theoretical research method. Thus, the theoretical analyzes performed in the work show that some authors identify the professions of pedagogue and psychologist, while other authors prefer a specialist who has knowledge in different areas of psychology. The study of Western and Russian experience shows the importance of involving a psychologist, first of all, in order to avoid re-victimization of a minor. Based on the forthcoming legislative changes, where the involvement of a psychologist in interrogations involving minors will be mandatory, the implementation of theoretical and research work necessary to clarify the role and functions of the psychologist will further clarify the role and functions of the psychologist, who will use it to solve problems.

Текст научной работы на тему «ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ*

ՀՏԴ 159.98 DOI: 10.52063/25792652-2022.2.13-264

ԼԱՄԻՌԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ Ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկայի հոգեբան, Երևանի պետական համալսարանի մագիստրոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն khachatryanlamira@gmail. com

Տվյալ հոդվածի նպատակն է առանձնացնել և հստակեցնել հոգեբանի դերը և հիմնական գործառույթները անչափահասների մասնակցությամբ հարցաքննությունների ժամանակ։ Աշխատանքի խնդիրն է տեսական վերլուծության արդյունքում մատնանշել նախևառաջ այն մասնագետի նպատակահարմարությունը, ով պետք է ներկա գտնվի անչափահասների հարցաքննությունների ժամանակ, ինչը կապահովի տարվող աշխատանքի արդյունավետությունը՝ օժանդակելով արդարադատությանը, ինչպես նաև չի վնասի անչափահասին։ Աշխատանքում ներկայացված են մի շարք հեղինակների տեսակետների վերլուծություններ՝ կապված անչափահասների հարցաքննության ժամանակ հոգեբանի դերի և գործունեության հետ, ինչպես նաև հոգեբանի ներգրավումն անչափահասների մասնակցությամբ հարցաքննությունների արտասահմանյան փորձը։ Որպես հետազոտության տեսական մեթոդներ՝ օգտագործվել են համադրությունը, ինդուկցիան, վերլուծությունը։

Այսպիսով՝ աշխատանքում կատարված տեսական վերլուծությունները ցույց են տալիս որոշ հեղինակների կողմից մանկավարժի ու հոգեբանի մասնագիտությունների նույնացում, մինչդեռ այլ հեղինակներ նախապատվությունը տալիս են այն մասնագետին ով ունի գիտելիքներ հոգեբանության տարբեր ոլորտներում։ Արևմտյան և ռուսաստանյան փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս հենց հոգեբանի ներգրավման կարևորությունը՝ առաջին հերթին անչափահասի կրկնազոհականացումից խուսափելու նպատակով։

Հիմնվելով նաև օրենսդրական գալիք փոփոխությունների վրա, որոնցում հոգեբանի ներգրավումն անչափահասների մասնակցությամբ հարցաքննություններին լինելու է պարտադիր, հոգեբանի դերի և գործառույթների հստակեցման համար անհրաժեշտ տեսական և հետազոտական աշխատանքների իրականացումը էլ ավելի կհստակեցնի հոգեբանի դերն ու գործառույթները, որոնք վերջինս կօգտագործի իր առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։

Հիմնաբառեր՝ անչափահաս, հարցաքննություն, արդարադատություն, երեխայի լավագույն շահ, մասնագետի ներգրավում, մանկավարժ, հոգեբանի գործառույթներ։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 15.05.2022թ., գրախոսվել'

18.06.2022թ., տպագրության

264

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Ներածություն

Անչափահասների մասնակցությամբ հարցաքննությունների ժամանակ հոգեբանի դերի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ քննիչները և այն մասնագետները, որոնք ունեն իրավահարաբերություններ անչափահասների հետ, հնարավոր է՝ չունենալով բավարար գիտելիք տարիքային հոգեբանության բնագավառում՝ անզգուշությամբ առաջացնեն մի շարք բարդություններ՝ թե' իրենց գործունեության, թե' անչափահասների վրա բացասական ազդեցության

տեսանկյունից։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքը անչափահասների հարցաքննության համար պարտադիր պայման է համարում հոգեբանի կամ մանկավարժի ներգրավումը։ Մասնավորապես ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207 հոդվածի երկրորդ մասի՝ «մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի կամ որակավորված հոգեբանի մասնակցությամբ:...» (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք)։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս երկու մասնագետները կարող են, ունենալով համընդհանուր մասնագիտական նպատակներ, օժանդակել արդարադատությանը՝ չվնասելով անչափահասին, քանի որ փաստացի նրանք համարվում են տարբեր գործառույթներ իրականացնող մասնագետներ։ Գործող քրեական դատավարության օրենսգրքի՝ վերը նշված հոդվածի որոշ մասերի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ հոգեբանի և մանկավարժի գործառույթները անչափահասների հարցաքննության ժամանակ ամբողջությամբ չեն նույնացվում։ Հատկանշական է սույն հոդվածի հինգերորդ մասի բովանդակությունը, որտեղ նշվում է երեխայի լավագույն շահի կարևորությունից ելնելով՝ հենց հոգեբանի՝ հարցեր տալու հնարավորության մասին։ Իսկ վեցերորդ մասում նշվում է, թե որ դեպքերում հենց հոգեբանը կարող է հարցեր տալ անչափահաս վկային կամ տուժողին։ Կարելի է գալ այն ենթադրության, որ մանկավարժի ու հոգեբանի գործառույթները հավասարապես բաշխված չեն տվյալ գործընթացում։ Վերլուծելով վերը նշվածը՝ գալիս ենք այն եզրակացության, որ ինչպես մանկավարժի, այնպես էլ հոգեբանի դերն անչափահասների հարցաքննության գործընթացում սահմանափակվում է երեխայի լավագույն շահի պաշտպանությամբ, այնինչ մենք կարծում ենք, որ ներգրավված մասնագետի դերն ավելի մեծ է, իսկ գործառույթների շրջանակը՝ ավելի լայն։ Սույն կարծիքն արտացոլվում է նաև մի շարք հեղինակների կողմից կատարված գիտական աշխատանքներում, որոնց մենք կանդրադառնանք ստորև։

Հոգեբանի և մանկավարժի դերը քրեադատավարական գործընթացում. համեմատական վերլուծություն

Որոշ ռուս հեղինակներ կարծում են, որ մանկավարժը և հոգեբանը մասնագետի դատավարական գործառույթ են կատարում, քանի որ նրանք ունեն հատուկ գիտելիքներ տարիքային հոգեբանությունից ու մանկավարժությունից։ Ե.Վ. Ստրելցովան, նշելով, որ նրանք, լինելով հատուկ գիտելիքների կրող, ներգրավվում են հարցաքննությանը որպես մասնագետներ (Стрельцова)։ Նույն կերպ մտածում է Ս. Վ. Մատվեևը մանկավարժի մասին, որ մասնագետ է, ոչ թե գործընթացի մասնակից, քանի որ նրան հարցաքննությունից առաջ ներկայացվում են մասնագետի իրավունքներն ու պարտականությունները, ինչը կարգավորվում է տվյալ պետության քրեական դատավարության օրենսգրքով (Матвеев): Օ. Յու. Սկիչկոն առաջարկում է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում «մանկավարժ» տերմինը փոխարինել «տարիքային և մանկավարժական հոգեբանության ոլորտի մասնագետ» տերմինով և պարտադիր ներառել նրանց բոլոր քննչական այն գործողություններում, որոնցում ներգրավված են անչափահասներ (Скичко): Ըստ Մակարենկոյի՝

քրեադատավարական գործընթացին մասնակցող այն մանկավարժը, որը ճանաչում է

265

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հարցաքննվող անչափահասին և հեղինակություն ունի վերջինիս մոտ, պետք է համարել ինքնուրույն մասնակից, այսինքն՝ ոչ մասնագետ (Макаренко 9):

Է. Բ. Մելնիկովան կարծում է, որ ավելի օգտակար կլինի հարցաքննության համար հատուկ գիտելիքները ոչ թե մանկավարժի, այլ հոգեբանի կամ հոգեթերապևտի, ով ներկա է գտնվում անչափահասների մասնակցությամբ հարցաքննությանը, ինչն էլ ապահովում է ճիշտ ձևակերպված հարցերը (Мельникова)։ Մամայչուկը նաև նշում է, որ մանկավարժի՝ որպես անչափահասի հարցաքննության մասնակցի գործառույթը կարող է ավելի արդյունավետ իրականացնել մանկական հոգեբանը կամ մասնագետը, որ երեխաների ու դեռահասների հոգեբանության բնագավառում գիտելիքների և երեխաների հետ շփման մասնագիտական հմտությունների է տիրապետում (Мамайчук)։ Ս. Գ. Բաշիրովան տարանջատում է հոգեբանի ու մանկավարժի դերերն ու գործառույթները քննչական գործընթացում։ Նա նշում է, որ անչափահասի հարցաքննության ժամանակ քննիչը պետք է ապահովի մանկավարժի կամ օրինական նեկայացուցչի ներկայությունը՝ անչափահաս հարցաքննվողի օրինական շահերը և իրավունքները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակին ծառայում է նաև դատապաշտպանի ներկայությունն անչափահաս մեղադրյալի հարցաքննությանը։ Ինչ վերաբերվում է հոգեբանին, ապա նա կարծում է, որ մինչև հարցաքննություն սկսելը քննիչն իր ցանկությամբ կարող է հոգեբանից ստանալ խորհրդատվություն այն տարիքի երեխաների ու դեռահասների հոգեբանական առանձնահատկությունների մասին, որոնք համարվում են տուժողներ կամ վկաներ։ Հոգեբանի օգնությունն օգտակար կարող է լինել նաև հարցերի ձևակերպման մեջ, որոնք, ենթադրվում է, հարցվելու են անչափահասին։ Ս. Գ. Բաշիրովան հարկ է համարում նշել, որ հոգեբանի հիմնական գործառույթը անչափահաս տուժողի կամ վկայի մասնակցությամբ նախաքննության ժամանակ կայանում է հոգեբանական գիտելիքների օգտագործման, հարցաքննվողի հետ հոգեբանական կոնտակտի ձևավորման, հարցերի ճիշտ ձևակերպման, նրա հոգեկան առողջության պաշտպանման, նրա համար անսովոր իրավիճակում և միջավայրում տրավմատիկ ազդեցությունից զերծ պահելու մեջ։ Հոգեբանի օգնությունը նաև կարող է օգտագործվել քննչական գարծունեության

արձանագրություն կազմելիս հարցաքննվող անչափահասի խոսքի մանրամասն նկարագրման, նրա ցուցմունքների ու վարքի ճիշտ գնահատման համար (Баширова):

Ե.Վ. Միշենկոն (Мищенко 142) կարծում է, որ մանկավարժի մասնակցությունը անչափահասների հարցաքննության գործընթացին պայմանավորված է ինչպես «..հարցաքննության բարդությամբ, այնպես էլ՝ այդ կատեգորիայի քրեական գործերում մանկավարժական և հոգեբանական գիտելիքների կիրառման անրաժեշտությամբ»: Նա նշում է, որ ցանկացած քննչական գործողության արդյունք կախված է նրանից՝ որքանո՞վ է քննիչը հաշվի առնում անչափահասի տարիքային, մտավոր ու հոգեբանական առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով քննիչի առջև դրված նպատակներից մեկն է լիարժեք հոգեբանական կոնտակտի ձևավորումն անչափահասի հետ։ Հոգեբանական կոնտակտը ենթադրում է ոչ միայն հոգեբանական որոշակի մթնոլորտի ստեղծում, այլ նաև պատրաստակամությունը քննիչի ու մեղադրյալի հետ շփման։

Ե. Վ. Միշենկոն (Мищенко) նաև բարձրացնում է այն հարցը, թե ում է հարկավոր ներգրավել տվյալ գործընթացում որպես մասնագետ՝ հոգեբանին կամ մանկավարժին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ անչափահասը և մասնագետը պետք է ծանոթ լինեն, և վերջինս պարտադիր պետք է հեղինակություն հանդիսանա անչափահասի համար, հակառակ դեպքում հարցաքննության արդյունավետությունը կասկածի տակ կդրվի:

Այստեղ մենք նույնպես տեսնում ենք հոգեբանի և մանկավարժի՝ հարցաքննության գործընթացում դերի նույնացում, բացի այդ, մի փոքր խեղաթյուրված պատկերացում վերջիններիս մասնագիտական գործառույթների

266

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

վերաբերյալ: Նաև չի քննարկվում այն, որ անչափահասի մասնակցությամբ հարցաքննության ժամանակ մասնագետի՝ անչափահասին ծանոթ լինելը կարող է բացասական ազդեցություն ունենալ վերջինիս վրա, հատկապես կարող է լինել պիտակավորման, կրկնակի զոհականացման (անչափահաս տուժողի դեպքում) ռիսկ։ Սա չի նշանակում, որ մանկավարժի կամ հոգեբանի՝ անչափահասին ճանաչելը կամ հեղինակություն ունենալը միակ պատճառն է, որը կարող է բերել բացասական հետևանքների։ Հետևաբար հարկ ենք համարում հասկանալ և առանձնացնել հոգեբանի կամ մանկավարժի գործառույթները քրեադատավարական գործընթացում և այն խնդիրները, որոնք նրանք կարող են լուծել։

Հոգեբանի և մանկավարժի տարբերության մասին նաև խոսել են Ի. Ա. Ֆոմինան և Ե. Վ. Գորբաչյովան (Фомина и Горбачева)՝ մասնավորապես նշելով, որ հոգեբանը մասնագետն է, ով զբաղվում է անձի հոգեկան երևույթների դրսևորումները, ձևերը մարդկային գործունեության տարբեր ոլորտներում գիտահետազոտական և կիրառական խնդիրների լուծման, ինչպես նաև հոգեբանական օգնության, աջակցության նպատակով։ Մանկավարժը

մանկավարժության մասնագետն է, ով զբաղվում է դաստիարակչական և դասապատրաստական աշխատանքով։ Այս կերպ, եթե մանկավարժի համար անչափահասը դաստիարակչական ազդեցության օբյեկտ է, հոգեբանի համար նա անձ է հոգեբանական խնդիրներ լուծելու համար։ Հենց հոգեբանն է կարողանում տարբերել հուզական վիճակները, որոնցում գտնվում է անչափահասը, օգնում հաղթահարել քննիչի և անչափահասի շփման բարդությունները հարցաքննության ժամանակ, կանխել մոլորությունները և անհասկացվածությունը, սահմանել երևակայելու հակումները և գնահատել դրա աստիճանը։ Մանկավարժին նպատակահարմար է ներգրավել միայն որպես վկա, այսինքն՝ մարդու, ով անձնապես ճանաչում է անչափահասին. օրինակ՝ դասավանդում է և այդ առումով կարող է գնահատել նրա անձնային որակները, պատմել հասակակիցների և այլ մանկավարժների հետ փոխհարաբերությունների մասին, տեղեկացնել

առաջադիմության հետ կապված հարցերի մասին և այլն։ Հոգեբանին հարկավոր է դիտարկել որպես մասնագետ հոգեբանության ոլորտում, հետևաբար հենց նրա ներգրավումն անչափահասի հարցաքննությանը կնպաստի անչափահասի

հարցաքննության նպատակներին։

Այնուհետև նրանք շեշտում են, որ հոգեբանի մասնակցությունը հարցաքննությանը նպաստում է այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝

• Քննիչի և անչափահասի միջև հոգեբանական կոնտակտի ստեղծման օգնությունը

• Անչափահասների վարքում ագրեսիայի նվազեցում, ինչպես նաև քննիչի և անչափահասի միջև անհասկացվածության կանխում

• Նախապատրաստական փուլում ճիշտ ու նպատակային հարցերի ձևակերպում

• Հարցաքննության ընթացքում անչափահասի վարքի ու արձագանքների դիտում ինչպես ազատ պատմելու, այնպես էլ հարցերին պատասխանելու ժամանակ

• Քննիչին օգնության տրամադրում անչափահասի կողմից տրվող ցուցմունքի հավաստիության գնահատման հարցում և այլն (Фомина и Горбачева)։

Այսպես՝ Մ. Ֆ. Լիֆանովան (Фомина и Горбачева) կարծում է, որ մանկավարժը կամ հոգեբանը անչափահասի հարցաքննության շրջանակներում կատարում են երկու հիմնական գործառույթ՝

1. օժանդակում են քննչական գործունեությանը,

2. պաշտպանում են անչափահասների իրավունքներն ու շահերը:

Առաջին գործառույթի շրջանակներում հոգեբանի կամ մանկավարժի հիմնական խնդիրները հետևյալն են՝

267

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

• օժանդակում են քննիչին հոգեբանական կոնտակտի հաստատման գործընթացում,

• ի վիճակի են օգնել քննիչին անչափահասի անձի, անհատական առանձնահատկությունների վերհանման հարցում,

• անչափահաս մեղադրյալին ուղղված համապատասխան հարցերի

ձևակերպումների հարցում օգնություն քննիչին,

• աջակցում են քննիչին ապացույցների ամրապնդման հարցում, մասնավորապես վերահսկում են ցուցմունքների շարադրումը,

• կարող են օգնել քննիչին հարցաքննության արդյունքների գնահատման հարցում:

Ինչ վերաբերվում է երկրորդ գործառույթին, մանկավարժի կամ հոգեբանի առջև դրված խնդիրներից է անչափահասի վրա բացասական ազդեցության կանխումը, ինչի արդյունքում կպաշտպանվեն անչափահասների իրավունքներն ու շահերը։

Կարծում ենք՝ առաջին գործառույթից ակնհայտ բխում է, որ համապատասխան մասնագետը, որի առջև դրված են վերոնշված խնդիրները, պետք է օժտված լինի գիտելիքներով տարիքային և ներազդման հոգեբանությունից, ինչպես նաև հոգեդիագնոստիկայից։ Եթե քննիչին անչափահասի հետ հոգեբանական կոնտակտի հաստատման օժանդակման համար մանկավարժի կրթությունն ու որոշակի փորձառությունը բավարար են (եթե վերացարկվենք այն փաստից, որ որոշ քննիչների՝ հարցաքննելու բազում տարիների փորձը նրանց թույլ է տալիս առանց որևէ մեկի օգնության հարցաքննվողի հետ համապատասխան կոնտակտ հաստատելու), ապա վերոշարադրած մնացած խնդիրների լուծման համար պահանջվող գիտելիքները մանկավարժական գիտության տիրույթից դուրս են, քանի որ հարցաքննությունն ուսումնական կամ դաստիարակչական ասպեկտներ չի պարունակում։ Վ. Մ. Լիֆանովայի նշած հոգեբանի/մանկավարժի երկրորդ գործառույթը, ըստ էության, կարծում ենք ներկայացնում է իրենից առաջինի տրամաբանական շարունակությունը, քանի որ առաջին գործառույթի շրջանակներում նշված խնդիրները լուծելիս հնարավոր է բացահայտել, գնահատել և, հետևաբար, կանխել համապատասխան բացասական ազդեցությունները՝ պաշտպանելով անչափահասի իրավունքներն ու շահերը։

Այստեղ հարկ ենք համարում խոսել նաև հարցաքննվող անչափահասի կարգավիճակի (մեղադրյալ, տուժող և վկա) հետ կապված հարցաքննության անցկացման առանձնահատկությունների, ինչպես նաև տարիքային այն շեմի մասին, որից սկսած անչափահասը կարող է մասնակցություն ունենալ հարցաքննության գործընթացին։ Ըստ Մ. Ի. Ենիկեևի՝ երեխան պետք է հարցաքննվի այն դեպքում, երբ մասնագետ-հոգեբանը կորոշի՝ տվյալ երեխայի մտավոր զարգացման, ընկալման, հիշողության զարգացման մակարդակը բավարար է հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանցման համար (Еникеев и Черных):

Ի. Ա. Ժուրավյովան, իր «Անչափահաս վկաների և տուժողների հարցաքննության մարտավարությունները» աշխատությունում խոսելով երեխայի հարցաքննության գործընթացում օրենսդրությամբ նախատեսված մասնակիցների մասին, որպես պրոցեսուալ մասնակից շեշտում է մանկավարժին (Журавлёва), թեպետ ՌԴ ՔԴՕ 191 հոդվածում նշված են և' մանկավարժը, և' հոգեբանը (Уголовнопроцессуальный кодекс Российской Федерации)։ Վերոնշված հեղինակը հոգեբանին հարցաքննության գործընթացի շրջանակներում տեսնում է մասնագետի դերում և կարծում է, որ երեխային կարելի է հարցաքննել այն ժամանակ, երբ «...մասնագետ-հոգեբանը կորոշի, արդյոք երեխայի մտավոր զարգացման մակարդակը, ընկալման, մտապահպանման և վերարտադրման կարողությունները կարող են ապահովել նախաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը» (Журавлёва 75)։ Ի. Ա Ժուրավյովան նաև շեշտում է անչափահասների հարցաքննությանը

268

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հոգեբանի մասնակցության առավելությունը մանկավարժի համեմատ' թե' քննիչի հետ հոգեբանական կոնտակտի հաստատման հարցում, թե' երեխաների գործունեության արդյունքների վերլուծության և մեկնաբանության կարողությունների հետ կապված։ Հեղինակը նշում է, որ պրակտիկայում երեխաների հարցաքննությանը մասնակցելու համար քննիչները հիմնականում հրավիրում են մասնագիտացված մանկական հոգեբանների և եզրակացնում է, որ հոգեբանների ներգրավվումը վերոնշված գործընթացում առավել արդարացված է։

Ինչպես տեսնում ենք, անչափահասի մասնակցությամբ անցկացվող հարցաքննություններում մասնագետ ներգրավելու հարցը՝ մանկավարժի՞, թե՞ հոգեբանի, քննարկվում է մի շարք հեղինակների կողմից։ Հասկանալով, որ ակադեմիական կրթական ծրագրում առավել հավանական է, որ ներազդման, տարիքային/զարգացման, մանկան հոգեբանության, հոգեդիագնոստիկայի մասին գիտելիքի ստացումը տեղի է ունենում տարբեր բուհերի հենց հոգեբանության ֆակուլտետներում, կարծում ենք, որ սա այն պատճառներից մեկն է, որը հիմք է հանդիսանում նման գործունեության մեջ ներգրավել այն մասնագետին, ով ունի հոգեբանության մասնագիտության բարձրագույն կրթություն (մագիստրոսի

աստիճան), մասնակցել է հատուկ վերապատրաստումների, ինչպես նաև ունի մասնագիտական աշխատանքային փորձ, ինչի շնորհիվ կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք առաջարկվում են տարբեր հեղինակների կողմից։

Չնայած որ ռուս հեղինակների՝ տվյալ հիմնախնդրի վերաբերյալ գիտական հոդվածներում բավականաչափ նյութեր կան անչափահասների հարցաքննության վերաբերյալ, սակայն այնտեղ հիմնականում ներկայացվում են դեռահասության տարիքի անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները, իսկ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հարցաքննության անցկացման վերաբերյալ նյութերը սակավ են։ Ամեն դեպքում որոշ հեղինակներ անդրադարձել են տվյալ հիմնախնդրին, որոնց կարծիքը կներկայացնենք ստորև։

Լ Վ. Բերտովսկին, խոսելով մինչև յոթ տարեկան երեխաների հարցաքննության մասին, օգտագործում է «հարցազրույց» հասկացութունը՝ նշելով, որ վերջինս կարող է լինել մի քանի տեսակ՝ կառուցվածքային, կիսակառուցվածքային և ոչ կառուցվածքային։ Արդեն փակագծերում նա հավելում է, որ «..Ռուսաուստանի Դաշնության քրեադատավարական գործընթացում նման հարցազրույցները ձևակերպվում են որպես հարցաքննություններ» (Бертовский 116)։ Վերոնշյալ կառուցվածքային հարցազրույցի օրինակ, որտեղ քննիչին հստակ տրված է՝ ինչպես իրեն պահել, ինչ խոսել, ինչ հարցնել երեխայից, կարող է ծառայել լայն տարածում ունեցող աշխատանքը, որը կազմվել է երեխայի առողջության և մարդու զարգացման ազգային ինստիտուտի (NICHD) հետազոտողների կողմից։ Երևի դա արդարացի է այն դեպքերի համար, երբ քննիչը, չունենալով բավարար գիտելիք մանկան հոգեբանության ոլորտում, ինքնուրույն է իրականացնում երեխայի

հարցաքննությունը։ Նման դեպքերն ավելի տարածված են։ Բավականին բարդ է բոլոր քննչական բաժիններում մանկան հոգեբանության համապատասխան գիտելիքներով աշխատակիցների ապահովումը։ Այդ իսկ պատճառով նախապես պատրաստված, ձևակերպված հարցերը, որոնք երեխայի համար հասկանալի լեզվով են, անհրաժեշտ տեղեկատվության ստացման համար անգնահատելի օգնություն են։ Սակայն կիսակառուցվածքային կամ ոչ կառուցվածքային հարցազրույցի առավելություններից է առաջին հերթին մեծ ծավալով տեղեկատվության ստացման հնարավորությունը, ինչը դժվար է կառուցվածքային հարցազրույցի դեպքում։ Օրինակ՝ ՌԴ Մոսկովյան և Սանկտ Պետերբուրգյան Քննչական կոմիտեի բաժիններում, երբ անհրաժեշտություն է առաջանում երեխայի մասին տեղեկատվություն ստանալու, օգտագործում են հատուկ սարքավորումներով հագեցած սենյակներ այնպես, որ երեխան չզգա անհարմարություն անծանոթ միջավայրում։ Այնտեղ կան խաղալիքներ, թղթեր,

269

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

մատիտներ և այլն: Քննիչի մոտ զրույցի ժամանակ կա աննշան ականջակալ, որի միջոցով նա լսում է մանկական հոգեբանի առաջարկները (ինչպես նշվեց վերևում, ՌԴ-ում անչափահասների հարցաքննության ժամանակ քննիչից բացի պարտադիր ներկա են լինում հոգեբաններ), ով գտնվում է հայելու հետևում (Бертовский):

Անդրադառնալով արևմտյան հեղինակների աշխատություններում

ներկայացված տեղեկատվությանը անչափահասների հարցաքննության անցկացման առանձնահատկությունների վերաբերյալ՝ կարելի է նշել, որ բավականին քիչ տեղեկություն կա անչափահաս մեղադրյալների հարցաքննությունների մասին՝ ի համեմատ անչափահաս տուժողի և վկաների, և այդ տեղեկատվության մեծ մասը վերաբերում է բռնության դեպքերին։ Հարկ է նշել, որ 20-րդ դարի 70-ական թվականներից ԱՍՆ-ն փոփոխությունների ենթարկեց վերոնշված կարգավիճակում հայտնված անչափահասների հարցաքննության մոտեցումները: Ընթացակարգը տարբերվում էր դասական հարցաքննությունից թե' մասնակիցների, թե' անցկացման առանձնահատկությունների տեսանկյունից: Տուժողի կամ վկայի կարգավիճակում հայտնված անչափահասների հետ հարցաքննությունն անցկացնում էր ոչ թե ոստիկան-քննիչը, այլ հենց այդ գծով հատուկ պատրաստված մասնագետը՝ «դատական հարցազրուցավարը» (“forensic interviewer”): ԱՍՆ-ում առաջին

«դատական հարցազրուցավարները» հոգեկան առողջության ոլորտում կրթություն ստացած և աշխատանքային փորձ ունեցող անձինք էին, սակայն նրանք երեխայի սեռական բռնության դեպքեր վարող լիազորված մասնագետներ չէին, ինչպես երեխայի պաշտպանության աշխատակիցը (child protection worker) և իրավապահ մարմինների ծառայողները (law enforcement officer): Կարելի է ասել, որ այս հարցազրույցի նպատակը համընկնում է հարցաքննության նպատակին' կատարվածի վերաբերյալ երեխայից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալը' քրեական արդարադատությանը աջակցելու նպատակով: Հետագայում Children’s Advocacy Center շարժումը ԱՍՆ-ում 1980-ականներին առաջնորդեց մի խումբ հատուկ վերապատրաստած «դատական հարցազրուցավարների», որոնց սկզբնական դերը սեռական բռնության ենթարկվելու կասկածով հայտնաբերված երեխաների հետ հարցազրույց անցկացնելն էր, իսկ ժամանակի հետ նրանց արդեն վստահվեցին ընդհանուր առմամբ այլ տեսակի բռնության ենթարկված և անտեսված երեխաների հետ հարցազրույցները (Faller):

Սի քանի Եվրոպական երկրներում 2000-ականներից սկսեցին առաջնահերթություն տալ այսպես կոչված երեխայակենտրոն արդարադատությանը (child-friendly justice): Չեխիայի Հանրապետությունում 2007 թվականին

նախաձեռնվեց սեռական և այլ բռնության արդյունքում տուժած կամ վկա

հանդիսացող երեխաների դատական հարցազրույցի համար նախատեսված հատուկ սենյակների պատրաստում: Սենյակում տեղադրված էին համապատասխան

ձայնագրող սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս խուսափել կրկնակի հարցադրումներից, որոնք երեխայի կրկնազոհացման ռիսկ են պարունակում: Նմանատիպ նախագծեր մեկնարկեցին Բուլղարիայում ու Լեհաստանում: Դրանցից մեկը' «Չայլդ-Ֆրենդլի-Ինտերվյու» նախագիծը, միտված էր բռնությունից տուժած և վկա երեխաների պաշտպանության ուժեղացմանը: Դատական հարցազրույցի համար նախատեսված սենյակները պետք է ունենային համապատասխան կահավորում և հագեցած լինեին տեսա և լսաձայնագրող սարքավորումներով: Երեխայի հետ հարցազրույցը անցկացնում է դատավորը' հոգեբանի մասնակցությամբ, այլ անձինք (հավանաբար ոստիկանության աշխատակիցները, օրինական ներկայացուցիչը, պաշտպանը) գտնվում են առանձին սենյակում և մասնակցում են համապատասխան հաղորդակցման համակարգի միջոցով (European Union):

270

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Եզրակացություն

Այսպիսով' մեր կողմից կատարված տեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ մասնագետների ընտրության հարցում որոշ հեղինակներ նույնացնում են մանկավարժի ու հոգեբանի մասնագիտությունները, իսկ որոշ հեղինակներ նախապատվությունը տալիս են այն մասնագետին, ով ունի գիտելիքներ տարիքային, մանկական հոգեբանության, ինչպես նաև ներազդման հոգեբանության ոլորտում։ Ինչպես նաև ուսումնասիրելով արևմտյան և ռուսաստանյան փորձը՝ գալիս ենք այն եզրակացության, որ հենց հոգեբանի, այլ ոչ թե մանկավարժի մասնակցությունն է կարևորվում։ Մենք կարծում ենք, որ հոգեբանի դերն ու գործունեությունը հասկանալու համար հարկավոր է առանձնացնել հենց հոգեբանի ու մանկավարժի մասնագիտությունների տարբերությունը, ինչն արվել է աշխատանքում։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը նոր օրենսդրական կարգավորումներ է նախատեսում անչափահասների հարցաքննության առանձնահատկությունների, ինչպես նաև անգործունակներին և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար, որտեղ հենց հոգեբանի մասնկացությունը պարտադիր է, մեզ համար նոր տեսական վերլուծությունների և հետազոտությունների իրականացման հիմք է հանդիսանում, որպեսզի ավելի հստակեցնելով հոգեբանի դերը և գործունեությունը քննչական, ինչպես նաև քրեադատավարական գործընթացներում՝ վերջինս կարողանա հստակ լուծել իր առջև դրված խնդիրները։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. European Union. Local and regional good practices on victims’ rights. Brussels, 2011.

2. Еникеев, Марат, и Эмма Черных. Психология допроса. Москва, 1994.

3. Журавлёва, Ирина. Тактика допроса несовершеннолетних свидетелей и потерпевших: учеб. пособие. ИПК СФУ, Красноярск, 2009.

4. Курмаева, Наталья. Использование специальных психологических знаний в уголовном судопроизводстве по делам с участием несовершеннолетних. Автореф. дис. ... канд. юрид. наук, Саранск, 2010.

5. Макаренко, Илона. Криминалистическое учение о личности несовершеннолетнего обвиняемого. Автореф. дис. ... доктора юрид. наук, Саратов, 2006.

6. Мамайчук, Ирина. Экспертиза личности в судебно-следственной практике: Учебное пособие. Санкт-Петербург, 2002.

7. Матвеев, Сергей. Получение информации от несовершеннолетних, ее оценка и использование в уголовно-процессуальном доказывании. Автореф. дис. ... канд. юрид. наук, Москва, 2003.

8. Мельникова, Эвелина. Ювенальная юстиция: Проблемы уголовного права, уголовного процесса и криминологии: Учеб. пособие. 2-е изд., испр., доп., Москва, 2001.

9. Скичко, Ольга. Тактико-психологические основы допроса несовершеннолетних свидетелей и потерпевших на предварительном следствии. Юрлитинформ, Москва, 2006.

10. Стрельцова, Елена. Тактические и психологические основы допроса несовершеннолетних подозреваемых, обвиняемых. Автореф. дис. ... канд. юрид. наук, Саратов, 2007.

11. Faller, Kathleen Coulborn. “Forty years of forensic interviewing of children suspected of sexual abuse, 1974–2014: Historical benchmarks. Social Sciences, 4, 2015, pp. 34-65, doi: 3390/socsci4010034.

271

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

12. Баширова, Сагадат. «Психологические основы получение показаний от малолетних свидетелей и потерпевших на предварительном расследовании: некоторые замечание и рекомендаци». Вестник ВУиТ, № 1, том 2, 2017.

13. Бертовский, Лев. «Особенности допроса детей в возрасте до 7 лет». Вестник РУДН, серия 1, Юридические науки, № 3, 2015, с. 113-133.

14. Фомина, Инна, и Елена Горбачева. «Отдельные аспекты участия педагога и психолога в тактике допроса несовершеннолетнего». Сибирский юридический вестник, (3), 2018, с. 94-99.

15. Лифанова Марина. «Участие педагога и психолога в допросе несовершеннолетнего подозреваемого, обвиняемого». Эксперт-криминалист, № 3, 2011, с. 18-19.

16. Мищенко, Елена. «Процессуальные и психологические особенности допроса несовершеннолетних обвиняемых (Электронный ресурс)». Вестник Оренбургского государственного университета, № 3-1 (41), 2005, с. 139-142.

17. ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք. 1 Հուլ. 1998,

https://www.arlis.am/documentview.aspx?docid=68011

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

18. Уголовно-процессуальный кодекс Российской Федерации. № 174-ФЗ. 18.12.2001, (ред. от 02.08.2019), Собрание законодательства РФ. 24.12.2001. № 52, ч. I.

WORKS CITED

1. Enikeev, Marat i Jemma Chernyh. Psihologija doprosa. Moskva. [Psychology of interrogation. Moskow] 1994. (In Russian)

2. European Union. Local and Regional Good Practices on Victims’ Rights. Brussels, 2011.

3. Kurmaeva, Natal'ja. Ispol'zovanie special'nyh psihologicheskih znanij v ugolovnom sudoproizvodstve po delam s uchastiem nesovershennoletnih. Avtoref. dis. ... kand. jurid. nauk, Saransk. [The Use of Special Psychological Knowledge in Criminal Proceedings in Cases Involving Minors. Abstract of the thesis. dis. ... cand. legal sciences, Saransk] 2010.

4. Makarenko, Ilona. Kriminalisticheskoe uchenie o lichnosti nesovershennoletnego obvinjaemogo. Avtoref. dis. ... doktora jurid. nauk, Saratov. [Forensic Doctrine of the Personality of a Minor Accused. Abstract dis. ... Dr. legal sciences, Saratov] 2006.

5. Mamajchuk, Irina. Jekspertiza lichnosti v sudebno-sledstvennoj praktike: Uchebnoe posobie. Sankt-Peterburg. [Examination of Personality in Forensic and Investigative Practice: Textbook. St. Petersburg] 2002.

6. Matveev, Sergej. Poluchenie informacii ot nesovershennoletnih, ee ocenka i ispol'zovanie v ugolovno-processual'nom dokazyvanii. Avtoref. dis. ... kand. jurid. nauk, Moskva. [Obtaining Information from Minors, its Evaluation and Use in Criminal Procedure Evidence. Abstract dis. ... cand. legal sciences, Moscow] 2003.

7. Mel'nikova, Jevelina. Juvenal'naja justicija: Problemy ugolovnogo prava, ugolovnogo processa i kriminologii: Ucheb. posobie. 2-e izd., ispr., dop., Moskva. [Juvenile justice: Problems of Criminal Law, Criminal Procedure and Criminology: Textbook. 2nd ed., corrected, supplemented, Moscow] 2001.

8. Skichko, Ol'ga. Taktiko-psihologicheskie osnovy doprosa nesovershennoletnih svidetelej i poterpevshih na predvaritel'nom sledstvii. Jurlitinform, Moskva. [Tactical and Psychological Bases of Interrogation of Juvenile Witnesses and Victims during the Preliminary Investigation. Yurlitinform, Moscow] 2006.

9. Strel'cova, Elena. Takticheskie i psihologicheskie osnovy doprosa

nesovershennoletnih podozrevaemyh, obvinjaemyh. Avtoref. dis. ... kand. jurid. nauk,

272

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Saratov. [Tactical and Psychological Bases of Interrogation of Juvenile Suspects, Accused. Abstract dis. ... cand. legal sciences, Saratov] 2007.

10. Zhuravljova, Irina. Taktika doprosa nesovershennoletnih svidetelej i poterpevshih: ucheb. posobie. IPK SFU, Krasnojarsk. [Tactics of Interrogation of Juvenile Witnesses and Victims: A Study Guide. IPC SFU, Krasnoyarsk] 2009. (In Russian)

11. Bashirova, Sagadat. “Psihologicheskie osnovy poluchenie pokazanij ot maloletnih svidetelej i poterpevshih na predvaritel'nom rassledovanii: nekotorye zamechanie i rekomendacii”. Vestnik VUiT, № 1, tom 2. [“Psychological Foundations for Obtaining Testimony from Juvenile Witnesses and Victims during the Preliminary Investigation: Some Remarks and Recommendations”. Bulletin of Volzhsky University after V. N. Tatischev, No. 1, Volume 2] 2017. (In Russian)

12. Bertovskij, Lev. “Osobennosti doprosa detej v vozraste do 7 let”. Vestnik RUDN, serija 1, Juridicheskie nauki, № 3, s. 113-133. [“Peculiarities of Interrogation of Children under the Age of 7 Years”. RUDN Journal, series 1, Legal Sciences, № 3, pp. 113-133] 2015. (In Russian)

13. Faller, Kathleen Coulborn. “Forty Years of Forensic Interviewing of Children Suspected of Sexual Abuse, 1974–2014: Historical benchmarks. Social Sciences, 4, 2015, pp. 34-65, doi: 3390/socsci4010034.

14. Fomina, Inna i Elena Gorbacheva. “Otdel'nye aspekty uchastija pedagoga i psihologa v taktike doprosa nesovershennoletnego”. Sibirskij juridicheskij vestnik, (3), s. 94-99. ["Separate Aspects of the Participation of a Teacher and a Psychologist in the Tactics of Interrogating a Minor". Siberian Legal Bulletin, (3), pp. 94-99] 2018. (In Russian)

15. Lifanova Marina. “Uchastie pedagoga i psihologa v doprose nesovershennoletnego podozrevaemogo, obvinjaemogo”. Jekspert-kriminalist, № 3, s. 18-19. ["Participation of a Teacher and a Psychologist in the Interrogation of a Minor Suspect, Accused". Forensic expert, No. 3, pp. 18-19] 2011. (In Russian)

16. Mishhenko, Elena. “Processual'nye i psihologicheskie osobennosti doprosa nesovershennoletnih obvinjaemyh (Jelektronnyj resurs)”. Vestnik Orenburgskogo gosudarstvennogo universiteta, № 3-1 (41), s. 139-142. ["Procedural and Psychological Features of the Interrogation of Juvenile Accused (Electronic resource)". Bulletin of the Orenburg State University, № 3-1 (41), pp. 139-142.] 2005. (In Russian)

17. HH Qreakan datavarowt'yan o'rensgirq. [RA Criminal Procedure Code]. (In Armenian) 01.07.1998, https://www.arlis.am/documentview.aspx?docid=68011

18. Ugolovno-processual'nyj kodeks Rossijskoj Federacii. № 174-FZ. 18.12.2001, (red. ot 02.08.2019), Sobranie zakonodatel'stva RF. 24.12.2001. № 52, ch. I. [The Criminal Procedure Code of the Russian Federation. № 174-FZ. 18.12.2001, (ed. from 02.08.2019), Collection of Legislation of the Russian Federation. 24.12.2001. № 52, part I]. (In Russian)

THE ROLE OF A PSYCHOLOGIST DURING MINOR PARTICIPATION

INVESTIGATIONS

LAMIRA KHACHATRYAN

Police Polyclinic of Republic of Armenia, psychologist,

Yerevan State University, Master of Science,

Yerevan, the Republic of Armenia

This article aims to highlight and clarify the role of the psychologist and the main functions during the interrogation of minors. The task of the work is to bring out the expediency of the specialist who should be present during the interrogation of minors as a

273

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

result of theoretical analysis, which will ensure the efficiency of the work done, supporting justice, as it will not harm the juvenile. The paper presents analyzes of the views of a number of authors related to the role and activities of the psychologist during the juvenile interrogation, as well as the psychologist's involvement and the foreign experience of the juvenile interrogation. Synthesis, induction and analysis were used as a theoretical research method.

Thus, the theoretical analyzes performed in the work show that some authors identify the professions of pedagogue and psychologist, while other authors prefer a specialist who has knowledge in different areas of psychology. The study of Western and Russian experience shows the importance of involving a psychologist, first of all, in order to avoid revictimization of a minor.

Based on the forthcoming legislative changes, where the involvement of a psychologist in interrogations involving minors will be mandatory, the implementation of theoretical and research work necessary to clarify the role and functions of the psychologist will further clarify the role and functions of the psychologist, who will use it to solve problems.

Keywords: juvenile, interrogation, justice, best interests of the child, involvement of specialist, pedagogue, functions of psychologist.

РОЛЬ ПСИХОЛОГА В ПРОЦЕССЕ ДОПРОСА С УЧАСТИЕМ НЕСОВЕРШЕННОЛЕТНЕГО

ЛАМИРА ХАЧАТРЯН

магистрант Ереванского государственного университета, психолог в Поликлинике полиции Республики Армения, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является определение и уточнение истинной роли и основных функций психолога при допросе несовершеннолетних. Главная задача работы состоит в том, чтобы путём теоретического анализа работ на данную тему выявить целесообразность специалиста, присутствие которого при допросе

несовершеннолетних повысит эффективность исхода данного процесса как в плане содействия осуществления правосудия, так и в плане убережения допрашиваемых несовершеннолетних от потенциальных негативных психологических влияний в процессе допроса. В качестве теоретического метода исследования использовалась синтез, индукция, анализ.

Таким образом, проведенный в работе теоретический анализ точек зрения ряда авторов о роли и деятельности психолога при допросе несовершеннолетних показывает, что некоторые из них в этом плане отождествляют профессии педагога и психолога, а превалирующее число авторов отдают предпочтение специалисту, обладающему фундаментальными знаниями в разных областях психологии. Изучение западного и российского опыта показывает важность привлечения психолога, прежде всего, во избежание повторной виктимизации несовершеннолетнего.

В связи с предстоящими законодательными изменениями, по которым участие психолога в допросах несовершеннолетних станет обязательным, проведение теоретической и исследовательской работы, необходимой для уточнения роли и функций психолога, позволит дополнительно уточнить эту деятельность специалиста, психолога, который будет использовать его для решения проблем.

Ключевые слова: несовершеннолетний, допрос, правосудие, наилучшие интересы ребенка, привлечение специалиста, педагога, функции психолога.

274

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.