Научная статья на тему 'ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍՔԻԿՅԱՆ ԼԵՌՆԵՐՈՎ ՁԳՎՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԽՆԴԻՐԸ (ԸՍՏ ԿԼԱՎԴԻՈՍ ՊՏՂՈՄԵՈՍԻ "ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ"'

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍՔԻԿՅԱՆ ԼԵՌՆԵՐՈՎ ՁԳՎՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԽՆԴԻՐԸ (ԸՍՏ ԿԼԱՎԴԻՈՍ ՊՏՂՈՄԵՈՍԻ "ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ" Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
102
9
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Կլավդիոս Պտղոմեոս / Մեծ Հայք / Մոսքիկե (Մոսխիկե) / Մոսքական (Մոսքիկյան) լեռներ / հյուսիսարևմտյան սահման / II դար / Ասկուրա / աշխարհագրական կոորդինատներ / Ստրաբոն / Պլինիոս Ավագ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մալխասյան Միքայել

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում նկարագրված Մեծ Հայքի թագավորության հյուսիսարևմտյան սահմանների այն հատվածը, որտեղ հիշատակվում են Մոսքիկյան կամ Մոսքական լեռները: Սա կարևոր է ոչ միայն պետական սահմանազատումների մասին պատկերացում կազմելու, այլև Մեծ Հայք - Կողքիս - Վիրք փոխառնչությունների պատմաաշխարհագրական խնդիրներն ուսումնասիրելու տեսանկյունից: Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել վերհանել Մոսքական լեռներով ձգվող սահմանագծի «պտղոմեոսյան» առանձնահատկությունները, համադրել դրանք Ստրաբոնի Պլինիոս Ավագի տեղեկությունների հետ, քննել նախընթաց ուսումնասիրություններում սահմանագծի վերաբերյալ արված դիտարկումները հանգել սեփական եզրակացություններին: Առաջնորդվելով պատմահամեմատական պատմաքննական մեթոդներով՝ չենք բավարարվել բնագրական քննությամբ, այլ սկզբնաղբյուրների (Ստրաբոնի «Աշխարհագրության» Պլինիոս Ավագի «Բնապատմության») հետ համեմատությամբ, դիտարկել ու վերահաշվարկել ենք Մոսքական լեռների արևմտյան եզրակետի Կոտարզենե վարչամիավորում հիշատակվող Ասկուրա բնակավայրի աշխարհագրական կոորդինատների տվյալները: Ի վերջո, հանգել ենք եզրակացության, որ Պտղոմեոսի ներկայացրած քարտեզագրական համակարգում Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանագիծը իսկապես անցնում է Մոսքական լեռներով՝ Մեծ Հայքի մեջ ներառելով դրանցից հարավ ընկած տարածքները՝ Կոտարզենեի հյուսիսային մասը՝ ներառյալ Ասկուրան: Հետևաբար հայագիտության մեջ գերիշխող տեսակետը, թե այդ տարածքները 37 թվականից հետո չեն եղել Մեծ Հայքի կազմում, ճիշտ չէ այսուհետ պետք է արմատապես վերանայվի:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF THE NORTH-WESTERN BORDERLINE OF GREATER ARMENIA ALONG MOSCHIKIAN MOUNTAINS (ACCORDING TO CLAUDIUS PTOLEMY’S “GEOGRAPHY”)

The purpose of this article is to investigate the part of the north western borderline of Greater Armenia along the Moschikian Mountains, presented in Claudius Ptolemy’s “Geography” (volume II, book V, chapter XIII). This investigation is important not only for clarifying the state borders of the kingdom in the first half of the 2nd century, but also for displaying some points of the historical geographic relations between Greater Armenia, Colchida, and Iberia. For the mentioned purpose of the investigation, the following objectives were put forward: clarification of the Ptolemaic respresentation characteristics of the borderline along the Moschikian Mountains; their comparison with the data presented by Strabo and Pliny the Elder; the analysis of the observation of the borderline in the prior investigations; drawing own final conclusions. Using the method of historical comparative analysis, Ptolemy’s data was compared with other primary sources such as Strabo’s “Geography” and Pliny the Elder’s “Natural History...The purpose of this article is to investigate the part of the north western borderline of Greater Armenia along the Moschikian Mountains, presented in Claudius Ptolemy’s “Geography” (volume II, book V, chapter XIII). This investigation is important not only for clarifying the state borders of the kingdom in the first half of the 2nd century, but also for displaying some points of the historical geographic relations between Greater Armenia, Colchida, and Iberia. For the mentioned purpose of the investigation, the following objectives were put forward: clarification of the Ptolemaic respresentation characteristics of the borderline along the Moschikian Mountains; their comparison with the data presented by Strabo and Pliny the Elder; the analysis of the observation of the borderline in the prior investigations; drawing own final conclusions. Using the method of historical comparative analysis, Ptolemy’s data was compared with other primary sources such as Strabo’s “Geography” and Pliny the Elder’s “Natural History.” In addition, the geographic coordinates of the western limit of the Moschikian Mountains and Askoura, a settlement in Kotarzene province presented by Ptolemy were calculated. The research resulted in conclusion that the north western borderline of Greater Armenia did really cross along the Moschikian Mountains in Ptolemy’s cartographic system. Thus, the kingdom included territories south to the mountains mentioned. The region was a part of Kotarzene province, and the city of Askoura was allocated in its northern part. Therefore, the dominant viewpoint in the Armenian studies that the mentioned territories were excluded from the borders of Greater Armenia after 37 AD, does not match the reality and must be radically revised.

Текст научной работы на тему «ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍՔԻԿՅԱՆ ԼԵՌՆԵՐՈՎ ՁԳՎՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԽՆԴԻՐԸ (ԸՍՏ ԿԼԱՎԴԻՈՍ ՊՏՂՈՄԵՈՍԻ "ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ"»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ' ՄՈՍՔԻԿՅԱՆ ԼԵՌՆԵՐՈՎ ՁԳՎՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԽՆԴԻՐԸ (ԸՍՏ ԿԼԱՎԴԻՈՍ ՊՏՂՈՄԵՈՍԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ»)*104

ՀՏԴ 913(3)

ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն mmalkhasvan&vsu. am

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում նկարագրված Մեծ Հայքի թագավորության հյուսիսարևմտյան սահմանների այն հատվածը, որտեղ հիշատակվում են Մոսքիկյան կամ Մոսքական լեռները: Սա կարևոր է ոչ միայն պետական սահմանազատումների մասին պատկերացում կազմելու, այլև Մեծ Հայք – Կողքիս – Վիրք փոխառնչություն-ների պատմաաշխարհագրական խնդիրներն ուսումնասիրելու տեսանկյունից:

Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել վերհանել Մոսքական լեռներով ձգվող սահմանագծի «պտղոմեոսյան» առանձնահատկությունները, համադրել դրանք Ստրաբոնի և Պլինիոս Ավագի տեղեկությունների հետ, քննել նախընթաց ուսումնասիրություններում սահմանագծի վերաբերյալ արված դիտարկումները և հանգել սեփական եզրակացություններին:

Առաջնորդվելով պատմահամեմատական և պատմաքննական մեթոդներով' չենք բավարարվել բնագրական քննությամբ, այլ սկզբնաղբյուրների (Ստրաբոնի «Աշխարհագրության» և Պլինիոս Ավագի «Բնապատմության») հետ համեմատությամբ, դիտարկել ու վերահաշվարկել ենք Մոսքական լեռների արևմտյան եզրակետի և Կոտարզենե վարչամիավորում հիշատակվող Ասկուրա բնակավայրի աշխարհագրական կոորդինատների տվյալները:

Ի վերջո, հանգել ենք եզրակացության, որ Պտղոմեոսի ներկայացրած քարտեզագրական համակարգում Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանագիծը իսկապես անցնում է Մոսքական լեռներով' Մեծ Հայքի մեջ ներառելով դրանցից հարավ ընկած տարածքները' Կոտարզենեի հյուսիսային մասը' ներառյալ Ասկուրան: Հետևաբար հայագիտության մեջ գերիշխող տեսակետը, թե այդ տարածքները 37 թվականից հետո չեն եղել Մեծ Հայքի կազմում, ճիշտ չէ և այսուհետ պետք է արմատապես վերանայվի:

Հիմնաբառեր' Կլավդիոս Պտղոմեոս, Մեծ Հայք, Մոսքիկե (Մոսխիկե), Մոսքական (Մոսքիկյան) լեռներ, հյուսիսարևմտյան սահման, II դար, Ասկուրա, աշխարհագրական կոորդինատներ, Ստրաբոն, Պլինիոս Ավագ:

* Հոդվածը ներկայացվել է 27.07.2020թ., գրախոսվել' 01.08.2020թ., տպագրության ընդունվել' 20.09.2020թ.:

1 4 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսավորմամբ' 18T-6A357 ծածկագրով «Հայաստանն ըստ անտիկ հեղինակների

պատմաաշխարհագրական տեղեկությունների» գիտական թեմայի շրջանակներում:

40

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Մուտք

Ուշ անտիկ շրջանի քարտեզագրական մտքի առանցքային դեմքը նշանավոր աշխարհագետ, աստղագետ ու մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսն (մոտ 100– 170 թթ.) է: Նրա գիտական ժառանգության մեջ կարևոր տեղ ունի «Աշխարհագրություն» երկը, որտեղ նա ներկայացնում է այդ ժամանակաշրջանում հունա-հռոմեական գիտական մտքին հայտնի աշխարհը՝ Օյկումենը, որ ընդգրկում էր Եվրոպայի ու Ասիայի մեծ մասը, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսը՝ ֆիզիկաաշխարհագրական ու տարածաքաղաքական նկարագրությամբ: Նա աշխարհագրական մտքի պատմության մեջ առաջին մարդն է, որ պետությունների սահմանները և նշանավոր բնակավայրերը հիշատակելիս նշում է դրանց աշխարհագրական կոորդինատները, որոնք, բնականաբար, տարբերվում են ներկայիս ճշգրիտ հաշվարկների արդյունքներից:

Պտղոմեոսն Ասիայի երրորդ քարտեզում («Asiae Tabula Tertia»)՝ երկի երկրորդ հատորի հինգերորդ գրքի տասներեքերորդ գլխում, ներկայացնում է Մեծ Հայքի թագավորության նկարագրությունը: Այդտեղ ուշագրավ է ոչ միայն վարչամիավորների և դրանց բնակավայրերի թվարկումը, այլև սահմանների մատնանշումը:

Սույն հոդվածի շրջանակում նպատակ ենք դրել ուսումնասիրել ու ներկայացնել Մեծ Հայքի «պտղոմեոսյան», հյուսիսարևմտյան սահմանների այն հատվածը, որտեղ հիշատակվում են Մոսքական լեռները: Սա կարևոր է ոչ միայն պետական

սահմանազատումների մասին պատկերացում կազմելու համար, այլև ուշագրավ է Մեծ Հայք – Կողքիս ու Մեծ Հայք – Վիրք փոխառնչությունների պատմաաշխարհագրական խնդիրների ուսումնասիրման տեսանկյունից: Բանն այն է, որ հայագիտության մեջ արմատացել է այն տեսակետը, թե նշված լեռնաշղթայի հարավային ստորոտները հյուսիսային հարևանին են անցել 37 թ.-ին, մինչդեռ դա հաստատող ուղղակի հիշատակություն չկա:

Սկզբնաղբյուրի ուսումնասիրվածության աստիճանը Մոսքական լեռներով անցնող սահմանագծի ճշգրտման տեսանկյունից

Երկի բնագրի հունարեն, լատիներեն և այլ լեզուներով հրատարակությունները հնարավորություն են ընձեռել հայագետներին՝ ուսումնասիրելու Մեծ Հայքի մասին պտղոմեոսյան տեղեկությունները դեռևս XIX դարում, երբ Ա. Սեն-Մարտենը105, Ք. Պատկանյանը106 և Ա. Սուքրյանը107 «Աշխարհացոյց»-ի բնագրային հրատարակությունների առաջաբաններում ու ծանոթագրություններում համեմատել են երկու սկզբնաղբյուրների ընդհանրություններն ու տարբերությունները: Թեպետ XX դարի երևելի հայագետներից շատերն են անդրադարձել Պտղոմեոսի տեղեկություններին, սակայն նրանցից միայն մի քանիսն են ուսումնասիրել Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանի նկարագրությունը՝ փորձելով ճշգրտել պետական սահմանագիծը:

Խնդրին հանգամանալիորեն անդրադարձել է Ս. Երեմյանը108, որ «Աշխարհացոյց»-ին նվիրված իր մենագրության մեջ «Աշխարհագրության» հետ պատմահամեմատական

105 Տե'ս Saint-Martin J., Memoires historiques et geographiques sur l’Armeme, II, Paris, 1819:

106 Տե'ս «Армянская география VII века», изд. - К. Патканов, СПб., 1877:

107 Տե'ս «Աշխարհացոյց Մովսիսի Խորենացւոյ յաւելուածովք նախնեաց» (ընդարձակ խմբագրություն, հայերեն և ֆրանսերեն), հրատ.' Ա. Սուքրյան, Վենետիկ, 1881 (ֆր.՝ Soukry A., Geographie de Moise de Corene d’apres Ptolemee, Venise, 1881):

108 Տե'ս Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963: Նույնի, Մեծ Հայքի տերիտորիան և վարչական բաժանումը մ. թ. I-II դարերում, «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, Երևան, ՀՍՍՌ գԱ հրատ., 1971, էջ 678-689: Նույնի, Մեծ Հայքի պայքարը անկախության համար Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո, «Հայ ժողովրդի

41

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

վերլուծություններ կատարելով' վերակազմել է Մեծ Հայք - Կողիքս և Մեծ Հայք - Վիրք սահմանները: Ավելի ուշ պտղոմեոսյան նշված սահմանները քարտեզագրել է Բ. Հարությունյանը109: Այնուհետև տարածքը նկարագրել է Հ. Հարությունյանը110, խնդրին անդրադարձել ենք նաև մենք111:

Զարմանալի է, որ ուսումնասիրողների աչքից վրիպել է անտիկ հեղինակ Տակիտոսի (մոտ 56-120 թթ.) «Տարեգրություններ» երկը մեկնաբանելիս Հ. Մանանդյանի՝ խնդրին անուղղակիորեն առչվող կարևոր մի դիտարկում112: Հենց վերջինս էլ հիմք է դարձել մեր այս հոդվածի մտահղացման համար, հետևաբար դրան առավել մանրամասն կանդրադառնանք քննարկման մեջ:

Ուսումնասիրության մեթոդաբանությունը

Կիրառելով պատմահամեմատական ու պատմաքննական մեթոդները՝ քննել ենք ժամանակագրորեն մոտ գրված սկզբնաղբյուրների (Ստրաբոնի «Աշխարհագրության»113 և Պլինիոս Ավագի «Բնապատմության»114) հետ դիտարկվող սահմանագծում ընդհանրություններն ու տարբերությունները:

Տասնամյակներ շարունակ հայագիտության մեջ գերիշխող է եղել այն տեսակետը, որ Պտղոմեոսի կոորդինատները մտացածին են115, սակայն ինչպես նկատել են ժամանակակից ուսումնասիրողներ Դ. Ռոույինսը, Լ. Ռուսսոն, Ջ. Բրոթթոնը, Դ. Շչեգլովը, Դ. Գուսևը և այլք, ինչպես նաև Մ. Խաչատրյանը116 և մենք117, վերահաշվարկման դեպքում դրանք օգտակար են ներկա ուսումնասիրողների համար:

պատմություն», հ. I, էջ 703-733: Նույնի, «Ասիայի երրորդ քարտեզը» ըստ Պտղոմեոսի, «Հայկական սովետական հանրագիտարան», հ. 9, Երևան, 1983, էջ 416-417 (ներդիրում):

109 Տե'ս Հարությունյան Բ., Հայաստանն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության» (II դար). քարտեզ, մասշտաբ՝ 1:4 300 000, տե'ս «Հայաստանի պատմության ատլաս», Ա մաս, Երևան, 2005, էջ 34: Նույնի, Հայաստանն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության». քարտեզ^ մասշտաբ՝ 1:7 200 000, տե'ս «Հայաստանի ազգային ատլաս», Երևան, 2008, հ. Բ, էջ 26:

Տե'ս Арутюнян А., Административно-территориальное деление Аршакидской Армении согласно «Географии» Клавдия Птолемея (северные губерни). «Каспийский регион. Политика, экономика, культура», Астрахань, 2014, № 2, С. 14-21:

111 Տե'ս Մալխասյան Մ., Մեծ Հայքը Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում, «Քրիստոնյա Հայաստան», 2016, թիվ 2, էջ 6-7: Նույնի, Մեծ Հայքի թագավորության սահմաններն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկի, «ՀՀ և Մերձավոր արտասահմանի երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները (Թ. Հակոբյանին նվիրված գիտաժողովի նյութեր)», Երևան, 2017, էջ 37-44: Նույնի, Մեծ Հայքի թագավորության արևմտյան սահմանները՝ ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության», «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, 2020, թիվ 1, էջ 41-48:

112 Տե'ս Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Ա, Երևան, 1945, էջ 117:

3 Տե'ս Ստրաբոն, Աշխարհագրություն, քաղեց և թարգմանեց՝ Հ. Աճառյան, «Օտար աղբյուրներ հայերի մասին. հունական աղբյուրներ», № 1, Յերեվան, 1940: Հմմտ. Strabo,

Geography, Vol. 5, Greek text based on Meineke 1852-53, English translation by J. R. S. Sterrett and H. L. Jones, Harvard University Press, 1928:

114 Տե'ս “The Natural History of Pliny”, translated by J. Bostock and H. Riley, Vol. I, London, 1855, Book V, Chapter 20, p. 441-443; Vol. II, London, 1855, Book VI, Chapter 9-10, p. 17-20 (այսուհետ՝ Pliny the Elder):

115 Տե'ս օրինակ՝ Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, էջ 18:

116 Տե'ս Խաչատրյան Մ., Հայկական լեռնաշխարհն ըստ Պտղոմեոսի քարտեզագրական տվյալների, «Պատմա-բանասիրական հանդես», 1980, թիվ 2, էջ 201-202:

1 7 Տե'ս Մալխասյան Մ., Աշխարհագրական կոորդինատների հիմնախնդիրը Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում, «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ», Երևան, 2015, էջ 226-241:

42

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Սույն ուսումնասիրության մեջ առաջնորդվելու ենք բնագրի անգլերեն հրատարակությունների' մեր կողմից արված համեմատական թարգմանությամբ118:

Քննարկում և արդյունքներ

Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանը նկարագրելիս անտիկ հեղինակները սովորաբար հիշատակում են քաղաքական դարձած ֆիզիկաաշխարհագրական այն սահմանը, որ անցնում էր Մոսքիկյան կամ Մոսքական (Մոսխական, Մոսխիկյան, Մոսքիկե, Մոսխիկե, այժմ՝ Աճարա-Մեսխական) լեռներով: Այդ մասին առաջինը հիշատակում է Ստրաբոնը (Ք. ա. 64/63 – Ք. հ. 24 թթ.)119: Նրա կողմից Անտիտավրոսի նկարագրության մեջ առկա տեղեկությունը կամրջում է նրա և Պտղոմեոսի տվյալները. «Յեփրատից այն կողմ, Փոքր Հայքի մոտ, իբր շարունակություն Անտիտավրոսի, դեպի հյուսիս ձգվում է մի մեծ և բազմաճյուղ լեռնաշղթա: Սրանցից մին կոչվում է Պարիադրես, մյուսը Մոսքիկյան և մյուսն էլ ուրիշ անուններով: Սրանք բռնում են ամբողջ Հայաստանը մինչև Վրաստան և Աղվանք»120: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Պարիադրեսյան (Պոնտական) լեռներից հետո Մոսքիկյան լեռները և դրանցից արևելք ծավալվող լեռնաշղթաները Ստրաբոնի կողմից դիտարկվել են որպես սահմանաբաժան Մեծ Հայքի և հարևան պետությունների միջև:

Ստրաբոնը Մոսքական լեռներին ու Մոսքիկեին անդրադառնում է ևս մի քանի առիթներով: Այսպես՝ կովկասյան տարածաշրջանի մասին գրելիս նա նշում է, որ հենիոխներից հետո կոխերի երկիրն է՝ Կողքիսը, որ տարածվում է, իր բնորոշմամբ, Կովկասյան կամ Մոսքական լեռների ստորոտներին121: Ստրաբոնը նույն օրինակով Սև ծովի արևելյան ավազանում հաջորդաբար հիշատակում է մի շարք ցեղեր, որոնց շարքում հենիոխներից և կերկետներից հետո կոխերի կողքին թվում է մոսխերին122: Իսկ հաջորդ հիշատակությամբ նա ցույց է տայիս, որ Կովկասյան լեռների ճյուղավորումները (լեռնաբազուկները)՝ Մոսքական, Սկյուդիսես (Արևելապոնտական) և Պարիադրեսյան լեռնաշղթաներով, «Հայաստանի լեռներով», ձգվել են մինչև Մեծ Հայքի հարավային

118 «Աշխարհագրության» ամբողջական բնագիրը հայերեն չի հրատարակվել: Մեծ Հայքին առնչվող XIII գլուխը հայերեն է թարգմանվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Գ. Մուրադյանի կողմից և տեղանունների մի մասով ու առանց դրանց կոորդինատների ամբողջական ցանկի հրատարակվել է Պ. Հովհաննիսյանի և Ա. Մովսիսյանի կողմից (տե'ս «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», հ. 2, կազմողներ' Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2011, էջ 10-12): Անգլերեն միակ ամբողջական հրատարակությունը հետևյալն է' Geography of Claudius Ptolemy, translation by Ed. L. Stevenson, translator introduction by J. Fischer, New York, first published in 1932, current edition published by Cosimo Classics in 2011: Քանի որ այս թարգմանությունը լատիներենից է, տեղանունները ռոմանականացված են (տե'ս Diller A., Review of E. L. Stevenson’s translation of Geography of Claudius Ptolemy, “Isis”, University of Chicago Press, 1935, Vol. 22, No. 2, էջ 533-539), հետևաբար դրանք ճշգրտելու համար օգտվել ենք նաև հունարեն բնագրի' անգլերեն համեմատական թարգմանությունից' Ptolemaeus, Geography, translated by J. Kiesling from the Greek texts of K. Nobbe (1843-1845) and K. Muller (1883), the ToposText classics, ինչպես և գերմաներեն հրատարակությունից' Ptolemaios Handbuch der Geographie (Griechisch-Deutsch), Vol. 2, bear. von Al. Stuckelberger, G. Grasshoff, F. Mittenhuber, Schwabe Verlag, 2006: Հոդվածում ներկայացնելու ենք համեմատական ճշտումները (այսուհետ' Claudius Ptolemy)' նկատի ունենալով հին հունարենի և լատիներենի տառադարձման սկզբունքները, որոնք հստակեցնելու համար շնորհակալություն ենք հայտնում Ֆորդհեմի համալսարանի (ԱՄՆ) ծիսագիտության դոկտոր Տ. Աբրահամ քհն. Մալխասյանին:

119 Տե'ս Ստրաբոն, էջ 41-45:

120 Նույն տեղում: Հրատարակության մեջ «է» օժանդակ բայը նշված է «ե» գրելաձևով, և հաշվի առնելով ուղղագրական վերափոխումների ժամանակահատվածի այդ դրսևորումը' մեջբերման մեջ փոխել ենք ձևակերպումը «է»-ով:

121 Տե'ս Strabo, Vol. 5, Book XI, Chapter 2, p. 191:

122 Տե'ս նույն տեղում, էջ 207:

43

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

սահմանը հանդիսացող Տավրոսի լեռները' կազմելով ընդհանուր առմամբ լեռնագրական մեկ միավոր123:

Նկատի ունենալով այն, որ Ստրաբոնը Մոսքական ու Կովկասյան լեռները համարել է լեռնագրական մեկ համակարգի ճյուղավորումներ, նրա այս հիշատակությունները պետք է մեկնաբանել հետևյալ կերպ. Մոսքիկեն ծավալվում էր ժամանակակից Աբխա-զիայի ու Վրաստանի մերձսևծովյան մի հատվածում բնակվող հենիոխներից մինչև հյուսիսում՝ Կովկասյան, հարավում՝ Մոսքական լեռների ստորոտներ: Անտիկ

աշխարհագրական մտքի ամերիկացի հետազոտող Վ. Սմիթը Ստրաբոնի այս հիշատակությունները մեկնաբանում է այնպես, որ հենիոխները, մոսխերը, կոլխերը, զիգերը և կերկետները ամենայն հավանականությամբ բնակվել են հենց Կողքիսի տարածքում՝ զբաղեցնելով նրա մեծ մասը և ձգվելով մինչև Դիոսկուրիա124 (այժմ՝ Սուխում), սակայն չի տեղորոշում նրանցից յուրաքանչյուրին:

Ստրաբոնի հաջորդ հիշատակությունն առավել հետաքրքրական է: Նա ասում է, որ Փասիս (այժմ՝ Ռիոն) գետի ակունքները գտնվում են Հայաստանում125, մինչդեռ այն սկիզբ է առնում Կովկասյան լեռներից: Թեև հույն հեղինակը չի նշում Հայաստանում գտնվող աշխարհագրական կոնկրետ օբյեկտը, սակայն մեր կարծիքով՝ նա նկատի ունի Մեծ Հայքի համար սահմանային հանդիսացող Մոսքիկյան լեռներից սկիզբ առնող ներկայիս Խամիս-Ծխալի խոշոր վտակը, որն ապահովում է գետի հոսքի մի զգալի հատվածը: Որևէ այլ տարբերակ պարզապես հնարավոր չէ:

Հաջորդ երկու հիշատակությունները ոչ թե լեռնաշղթայի, այլ երկրամասի մասին են: Նախ Ստրաբոնը Կուր գետի վերաբերյալ հիշատակությունից հետո նշում է, որ նրանից վեր (տվյալ դեպքում՝ հյուսիս)՝ Մոսքական երկրում, գտնվում է Լեուկոթեայի (Լևկոֆեայի) տաճարը, որ հիմնադրել է դիցաբանական կերպար Փռիքսոսը (Ֆրիքսոսը), բայց իր ժամանակներում թալանվել է նախ Փառնակեսի (ըստ երևույթին՝ Փառնակես II Պոնտացու (Ք. ա. 63-47 թթ.) մասին է խոսքը), ապա մի փոքր անց՝ Միհրդատ Պերգամոնցու (խոսքը, ամենայն հավանականությամբ, Միհրդատ I Բոսպորցու մասին է, որ Հուլիոս Կեսարի կողմից Ք. ա. 47 թ. ստացել է Պոնտոսի, Գալաթիայի մի մասի, Բոսպորի թագավորության նկատմամբ իշխանությունը) կողմից, իսկ երկիրը ամայացել է, կորցրել նախկին հարստությունը126: Տաճարի տեղորոշման հարցում կան տարբեր կարծիքներ: Երկար ժամանակ ուսումնասիրողներն այն նույնացրել են Կողքիսի (ներկայումս' Վրաստանի Հանրապետության Իմերեթ տարածաշրջանի) Վանի հնավայրի հետ, քանի որ այդտեղ նույն ժամանակաշրջանի մոնումենտալ շինություններ են հայտնաբերվել, և անտիկ քաղաքը կործանվել է հենց այն նույն ժամանակ, երբ տեղի են ունեցել վերը նշված ավերիչ արշավանքները127: Այդուհանդերձ, վրացի ուսումնասիրողների մի մասը, մասնավորապես Օ. Լորդկիպանիձեն պնդում է, որ Վանին չի կարող համապատասխանել այդ տաճարին, քանի որ Ստրաբոնի հիշատակությունից հնարավոր է եզրակացնել որ գործ ունենք Մեծ Հայքի, Կողքիսի և Վիրքի ընդհանուր սահմանագլխին գտնվող վայրի հետ, իսկ Վանին այդ հատման կետից ավելի հյուսիս է128: Այս մեկնաբանությամբ վրացի հեղինակը հաստատում է մեր այն կարծիքը, որ տաճարը չէր գտնվում Վիրքի կազմում, սակայն միաժամանակ պնդում է, որ Մոսքիկեում

123 Տե'ս նույն տեղում, էջ 209: Հմմտ. Ստրաբոն, էջ 26-27:

124 Տե'ս “Dictionary of Greek and Roman Geography,” edited by W. Smith, Vol. I, Boston, Little Brown and Company, 1870, p. 642:

125 Տե'ս Strabo, p. 213:

126 Տե'ս նույն տեղում:

127 Տե'ս Braund D., Georgia in Antiquity: A History of Colchis and Transcaucasian Iberia 550 BC – AD 562, New York: Clarendon Press – Oxford University Press, 1994, p. 147, note 114:

128 Տե'ս Lordkipanidze O., Vani: An Ancient City of Colchis, “Greek, Roman, and Byzantine Studies”, 1991, № 1 (32), p. 151-195: Տե'ս նաև Braund D., նշվ. աշխ., էջ 148-149, 169-170, 174:

44

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

հիշատակվող վայրը պետք է փնտրել ավե[ի հարավ: Սա մի կողմից փորձ է Կողքիսի սահմաններն ավելի հարավ ներկայացնելու, բայց միաժամանակ հարց է առաջացնում Մոսքիկեի տարածքային ընդգրկման շուրջ:

Շարունակելով խոսել Կողքիսի մասին Պոնտոսում հռոմեական դրածո Պյութո-դորիդա Պոնտացի թագուհու (Ք. ա. 8 – Ք. հ. 38 թթ.) օրոք՝ Ստրաբոնը նշում է, որ այդ ժամանակ Մոսքական երկիրը, որտեղ գտնվում էր վերը նշված տաճարը, բաժանվում էր երեք մասի՝ կողքիսցիների, իբերների ու հայերի միջև129: Հատկանշական է, որ իր մահվանից (24 թ.) առաջ նա ցույց է տալիս, որ Մոսքիկեի մի մասը հայերին է պատկանում130:

Նշյալ սահմանազատմանը I դարում անդրադարձած հաջորդ հեղինակը Պլինիոս Ավագն (23/24-79 թթ.) է: Նա հիշատակում է Մոսքական լեռները և Մոսքիկե երկրամասը նաև «Մոսքի» («Մոսքեր») ձևով: Պլինիոսը կրկնում է Ստրաբոնի այն տվյալը, որ Փասիս գետն սկիզբ է առնում Մոսքիկեից131: Նա նաև գետը համարում է ամենանշանավորը Պոնտոսում132, հետևաբար մենք գործ ունենք այն ժամանակաշրջանի հետ, երբ Կողքիսը հռոմեահպատակ Պոնտոսի վարչական սահմաններում էր: Հատկանշական է, որ Պլինիոսը Տրապիզոնից արևելք և Իբերիայից արևմուտք՝ Սև ծովի ափին, հիշատակում է հենիոխներին133, որոնք, ըստ անտիկ հեղինակի երկի հրատարակիչների, թեպետ նվաճվել էին Հռոմի կողմից, չէին հնազանդվում հռոմեական օրենքներին134: Այս ցեղի հիշատակությունը շատ կարևոր է, հետևաբար նրանց տեղորոշման խնդրին կվերադառնանք Մոսքիկեի վերաբերյալ տեղեկություններն ի մի բերելուց հետո:

Պլինիոսի երկի հրատարակիչները՝ Ջ. Սթոքը և Հ. Ռայլին, մեկ այլ ծանոթագրության մեջ անդրադառնում են Մոսքական լեռներին՝ նշելով, որ դրանք Մեծ Հայքի հյուսիսարևմտյան և արևմտյան սահմանագիծն են կազմել135: Քանի որ նրանք արևմտյան սահմանի դեպքում դեպի հարավ հաջորդը նշում են Անտիտավրոսի լեռները136, հետևաբար պարզ է դառնում, որ նրանք Մոսքական լեռների ներքո նկատի են ունեցել ոչ միայն այդ, այլև Սկյուդիսես և Պարիադրես լեռնաշղթաները137: Սրանում համոզվում ենք, երբ ուշադրություն ենք դարձնում Պլինիոսի մեկ այլ մեկնաբանությանը: Նա Տավրոսյան լեռների նկարագրության մեջ Պարիադրեսյան ու Մոսքական լեռները հաջորդաբար նշում է որպես Կերաունյան լեռնագրական ընդհանուր միավորի առանձին լեռնաշղթաներ138: Հրատարակիչները, հիմք ընդունելով անտիկ պատմական

աշխարհագրության բառարանագիր Վ. Սմիթի կարծիքը, կարծում են, որ Պլինիոսը, Կերաունյան լեռներ ասելով, նկատի է ունեցել Կովկասյան լեռները ճիշտ այնպես, ինչպես նրա սկզբնաղբյուրներից հռոմեացի աշխարհագետ Պոմպոնիոս Մելան (մոտ 15-45 թթ.)139, մինչդեռ Ստրաբոնը այդպես է անվանում Կովկասյան լեռնաշղթայի միայն

129 Տե'ս Strabo, p. 215: Հմմտ. Ստրաբոն, էջ 28-29:

130 Այս մասին յուրովի մեկնաբանություն տե'ս Մովսիսյան Ա., Հայ էթնոսի տարածման աշխարհագրությունը մեր թվականության սկզբին (ըստ Ստրաբոնի վկայությունների), «Պատմություն և մշակույթ», 2020, թիվ 1, էջ 38:

131 Տե'ս Pliny the Elder, Vol. II, VI, 4, p. 10:

132 Տե'ս նույն տեղում:

133 Տե'ս նույն տեղում:

134 Տե'ս նույն տեղում, ծանոթ. 90:

135 Տե'ս նույն տեղում, էջ 17, ծանոթ. 62:

136 Տե'ս նույն տեղում:

137 Այս մասին առավել մանրամասն տե'ս՝ Մալխասյան Մ., Մեծ Հայքի թագավորության արևմտյան սահմանները՝ ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության», էջ 41-48:

138 Տե'ս Pliny the Elder, Vol. I, V, 27, p. 454:

139 Պոմպոնիոս Մելայի աշխատության մասին տե'ս Romer F., Pomponius Mela’s Description of the World, An Arbor: The University of Michigan Press, 1998:

45

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

արևելւան հատվածը140: Թեպետ Պլինիոսը սխալվում է' Կերաունյան լեռները Տավրոսյան համակարգի մասը համարելով, սակայն նա փաստորեն կրկնում է Ստրաբոնից եկող այն միտքը, որ Կովկասյան լեռներից ճյուղավորվող Մոսքական, Պարիադրեսյան և այլ լեռնաշղթաները տարածվում են դեպի հարավ:

Առավել հետաքրքրական է Պլինիոսի տեղորոշիչ հիշատակությունը Մոսքի երկրի մասին: Նա նշում է, որ Պոնտոսի արևելյան հատվածում գտնվող արմենոխալյուբներից հետո՝ մինչև Կյուրոսի (Կուրի) վտակ Իբերոս գետը, ծավալվում էր Մոսքի երկիրը141: Տվյալ դեպքում Իբերոս գետը երկրամասի արևելյան սահմանն է: Գետի անվանումն իսկ հուշում է, որ գործ ունենք Իբերիայի՝ Վիրքի, մասնավորապես նրա արևմտյան եզրագծի հետ նույնականացվող բնական սահմանի հետ: Գետի տեղորոշման համարձակ փորձ է Ռ. Թալբերտի պատմաաշխարհագրական աշխատության մեջ Փարվանա (հրատարակության մեջ նշված է վրացական ձևով՝ Փարավանի) գետի հետ համապատասխանեցումը142, սակայն սա ակնհայտորեն Մեծ Հայքի և Կողքիսի կամ Վիրքի միջև սահմանը դեպի հարավ իջեցնելու փորձ է, քանի որ Փարվանա գետը Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանագիծ հանդիսացող Մոսքական լեռներից հարավ է: Թեև չենք կարող հստակ տեղորոշել Իբերոս գետը, սակայն ներկայացված հիշատակությունից ակնհայտ է դառնում, որ Մոսքի երկիրը, ըստ Պլինիոսի, Վիրքի կազմում չէ:

Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանագիծը Մոսքական լեռների երկայնքով ներկայացնող վերջին հեղինակը Պտղոմեոսն է. «[Մեծ Հայքը սահմանակից է –Մ. Մ.] արևմուտքում Եփրատի [երկայնքով – Մ. Մ.] նշված հատվածով Կապադովկիային և Կապադովկիական Պոնտոսի մի մասին՝ մինչև Կողքիս՝ Մոսքական լեռների գծով»143: Այսպիսով՝ Մոսքական լեռների երկայնքով ձգվող սահմանը կրկնվում է և' Ստրաբոնի, և' Պլինիոս Ավագի, և' Պտղոմեոսի հիշատակություններում:

Մեծ Հայքի «պտղոմեոսյան» սահմանների վերակազմության ուղղությամբ մեծ է Ս. Երեմյանի ներդրումը: Նա Պտղոմեոսի ներկայացրած տվյալների հիման վրա Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանը վերակազմելիս նշում է, որ սահմանագիծն անցնում էր Եփրատից հյուսիս-արևելք տարածվող Մոսքական լեռներով՝ մինչև Կողքիս144: Նա կարծում է, որ Պտղոմեոսի «Ասիայի երրորդ քարտեզ»-ում Մեծ Հայքը ներկայացված է ըստ մինչև 37թ.-ն ունեցած սահմանների145: Նրա կարծիքով՝ Պտղոմեոսի կողմից Մեծ Հայքի հյուսիսում հիշատակվող Գոսարենե (Տոսարենե) նահանգը Գոդերձական կուսակալությունն է, որ, ըստ նրա, 37թ.-ին հռոմեա-պարթևական պայմանագրով տրվել է Վիրքի թագավորությանը, ուստի կուսակալության հիշատակումը Մեծ Հայքի կազմում նշանակում է, որ Պտղոմեոսը ներկայացնում է մինչև 37թ.-ը գոյություն ունեցած պետական սահմանները146: Նրա այս ձևակերպումը հակասություն է ստեղծում իր իսկ կողմից արված մեկ այլ դիտարկման հետ: Ս. Երեմյանը նաև նշում է, որ Եփրատ գետը բաժանում էր Մեծ Հայքը Կապադովկիայի կազմում գտնվող Փոքր Հայքից, քանի որ Պտղոմեոսը, որպես պրովինցիա-վարչամիավոր, հիշատակում է ոչ թե Փոքր Հայքը, այլ Կապադովկիան147: Իսկ Ս. Երեմյանի նշած ժամանակաշրջանում Փոքր Հայքն ինչպե՞ս կարող էր համարվել Կապադովկիայի մաս:

140 Տե'ս Pliny the Elder, Vol. I, p. 454-455, note 4:

141 Տե'ս Pliny the Elder, Vol. II, VI, 11, p. 21:

142 Տե'ս “Map-by-Map Directory to Accompany Barrington Atlas of the Greek and Roman World”, edited by R. Talbert, Princeton University Press, 2000, p. 1260:

143 Claudius Ptolemy, § 5.13.2.

144 Տե'ս «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 839:

145 Տե'ս նույն տեղում, էջ 721 (ծանոթ. 51):

146 Տե'ս նույն տեղում, էջ 725:

147 Տե'ս նույն տեղում, էջ 839:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

46

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Փոքր Հայքի խնդիրը կարող է բացատրվել հետևյալ կերպ. Հռոմի Վեսպասիանոս կայսեր (69-79 թթ.) օրոք՝ 72թ.-ին, Փոքր Հայքը կորցնում է թագավորության կարգավիճակը և վերածվում Հռոմեական կայսրության սովորական երկրամասի՝ ընդգրկվելով Կապադովկիա պրովինցիայի կազմում148, հետևաբար կարծում ենք, որ տրամաբանական է Պտղոմեոսի կողմից Փոքր Հայքի ուղղակի հիշատակության բացակայությունը Մեծ Հայքի արևմտյան սահմանին, և դժվար է համաձայնվել 37թ.-ի դրությամբ սահմանը թվագրելու մոտեցման հետ: Մի շարք հանգամանքներ խոսում են այն տեսակետի օգտին, որ երկում ներկայացված վարչաքաղաքական կացությունը մոտավորապես մեկ դար անց եղած իրողություններն է արտացոլում:

Նախ և առաջ նույն Ս. Երեմյանը Պտղոմեոսի՝ Ասիայի երրորդ քարտեզի բնույթի մասին խոսելիս նշում է, որ Պտղոմեոսն օգտագործել է Պյինիոս Ավագի կողմից ներկայացված սահմանաբաժանումը. «... ցույց է տալիս Մեծ Հայքը նույն սահմաններում, չնայած, որ նա իր ձեռքի տակ ունեցել է նաև նախքան 37 թվականի համաձայնագիրը Մեծ Հայքի թագավորության քաղաքական սահմաններին վերաբերող նյութեր»149: Մեջբերված հատվածում հանդիպող «նաև» բառի առկայությունը և Պլինիոսին հղում կատարելը ցույց են տա[իս, որ մեծանուն պատմաբանը Պտղոմեոսի երկում Մեծ Հայքի ոչ բոլոր սահմանների նկարագրությունն է համարում մինչև 37թ.-ը եղած դրության արտացոլումը: Նրա այս և Գոսարենե նահանգի առնչությամբ ունեցած տեսակետների համադրությամբ կարելի է եզրակացնել, որ, ըստ նրա, Մեծ Հայքի կոնկրետ հյուսիսարևմտյան սահմանն է տեղորոշված մինչև նշված թվականը:

Ժամանակագրական առումով 37թ.-ից հետո Մեծ Հայքի սահմանները ներկայացրած ամենամոտ հեղինակը Պլինիոս Ավագն է: Թեպետ Ս. Երեմյանը կարծում է, որ Պտղոմեոսի «Աշխարհագրության» աղբյուրագիտական հիմքը կառուցվում է Պլինիոսի «Բնական պատմության» վրա, սակայն թեկուզև միայն վարչատարածքային բաժանման համակարգերի տարբերությունը հուշում է, որ գործ ունենք տարբեր ժամանակահատվածների հետ:

Արշակունյաց արքայատոհմի հաստատումից կարճ ժամանակ անց Մեծ Հայքի թագավորության վարչատարածքային բաժանման սկզբունքը փոփոխության է ենթարկվել150: «Ստրատեգիա» կոչվող «պւինիոսյան» 120 պրեֆեկտուրաների151 խոշորացմամբ ի հայտ են եկել «պտղոմեոսյան» 21 նոր վարչամիավորները, այդ թվում' 20 աշխարհները (նահանգները) և մեկ տարածք «Ձեռին իշխանության տունն թագավորի Հայոց» (Հայոց թագավորի ձեռական իշխանություն, Հայկական Ատրպատական, Ատրպատիճք)152, այսինքն' արքայական ժառանգական տիրույթը: Այս

148 Տե'ս Երեմյան Ս., Տրայանոսի արշավանքը և Հայաստանը, «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 768-769: Բադալյան Գ., Հայկական լեռնաշխարհը, «Հայոց պատմություն». դասագիրք բուհերի համար, խմբ.' Հ. Սիմոնյանի, Երևան, 2012, էջ 13: Ուշագրավ է, որ Փոքր Հայքի ուսումնասիրությամբ հիմնովին զբաղված Ն. Ադոնցը թագավորության լուծարումը չի թվագրել' բավարարվելով միայն Վեսպասիանոսի ժամանակաշրջանը նշելով (տե'ս Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում. քաղաքական կացությունը ըստ նախարարական կարգերի, թարգմ. 1908 թ. ռուսերեն հրատարակությունից' Ա. Խոնդկարյանի և է. Խոնդկարյանի, խմբ.' Շ. Սմբատյանի, Երևան, 1987, էջ 81): Նույն կերպ են վարվել նաև Ա. Բոլտունովան և Գ. Սարգսյանը (տե'ս Болтунова А., Саркисян Г., Армения Малая, в «Большая советская энциклопедия», т. 2, Москва, 1970, С. 212):

149 «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 838-839:

150 Տե'ս նույն տեղում, էջ 839-840:

151 Տե'ս Pliny the Elder, Vol. II, VI, 10, p. 19-20:

152 Տե'ս Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց, բնագիրը' Ք. Պատկանյանի, Երևան, 1987, էջ 194, 214: Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, քնն. բնագիրը' Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանցի, Երևան, 1983, էջ 468:

47

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

նոր համակարգն առաջին անգամ նկարագրված է հենց Պտղոմեոսի երկում, իսկ Պլինիոսին այն անծանոթ է:

Թեև Պլինիոսն իր երկի շարադրումն ավարտել է 77թ.-ին, սակայն իր իսկ հաղորդած տեղեկություններով՝ Մեծ Հայքի թագավորության տարածքն ուսումնասիրել ու քարտեզագրել է Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54 թթ.) հրամանով153: Բացի այդ, նա նշում է, որ ձեռքի տակ է ունեցել Հայաստանի ուղղությամբ արշավանքի ժամանակ Կորբուլոնի կողմից կազմված քարտեզ154: Դասականության անգլիացի ուսումնասիրող Ջ. Սենդիսն այս առիթով գրում է. «Նա [իմա՝ Պ[ինիոսը – Մ. Մ.] նշում է Հայաստանի և Կասպից ծովի մերձակայքի քարտեզը, որ Հռոմ է ուղարկվել Կորբուլոնի անձնակազմի կողմից մ. թ. 58 թ.»155: Այստեղից պարզ է, որ Պլինիոսը ներկայացնում է Մեծ Հայքի թագավորության սահմանները և վարչատարածքային բաժանումը մինչև Արշակունյաց հարստության առաջին արքաների կողմից կատարված վարչաքաղաքական վերափոխումները, իսկ Պտղոմեոսը, դրանց արդեն ծանոթ լինելով, չէր կարող մի դեպքում ներկայացնել մինչև 37թ.-ը եղած իրողությունները, մեկ այլ դեպքում էլ՝ Արշակունյաց Հայաստանին բնորոշ երևույթները:

Նշյալ թվականի առնչությամբ Ս. Երեմյանի դիտարկման երկիմաստությունը հստակեցնելու համար պարզապես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Կապադովկիան Հռոմի պրովինցիայի է վերածվել դեռևս 17թ.-ին, իսկ Հռոմից կախյալ Պողեմոնական Պոնտոսի թագավորությունը լուծարվել է 64թ.-ին, մինչդեռ Փոքր Հայքը I դարում թագավորություն է եղել մինչև 72 թ.-ը156: Այս տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ Պտղոմեոսը, այս բոլոր տարածքները ներկայացնելով Կապադովկիայի ներքո, վերը նշված թվականներից հետո՝ Արշակունյաց արքայատոհմի գահակալության շրջանում առկա վարչաքաղաքական իրավիճակն է ներկայացնում: Ինչ վերաբերում է վրացագիտությունից հայագիտություն ներթափանցած խնդրին՝ 37թ.-ին Վիրքին փոխանցված տարածքների տեղորոշմանը, ապա սա չի հաստատվում որևէ սկզբնաղբյուրի տվյալներով:

Ս. Երեմյանը Պտղոմեոսի հիշատակած Գոսարենեն նույնացնում է Ստրաբոնի ներկայացրած Մոսխիկեին՝ դրանք, ինչպես արդեն նշել ենք, հավաքականորեն անվանելով Գոդերձական կուսակալություն, որը, նրա կարծիքով, 37թ.-ին անցել է Վիրք-Իբերիային157: Նախ՝ սկզբնաղբյուրներում նման կուսակալություն չի հիշատակվում, երկրորդը՝ Ստրաբոնը Մոսքիկեն նկարագրում է Կողքիսին և ոչ թե Վիրքին վերաբերող հատվածում, թեպետ նա նաև երեք էթնիկ գոտիներ է նշում: Բացի այդ, Ս. Երեմյանը կարծում է, որ ենթադրյալ կուսակալությունը, որպես առանձին գավառ, գտնվել է Պարիա-դրես լեռների ստորոտին և Գուգարքի ու Խորձյանի հետ Ք. ա. III դարի վերջին անցել Վիրքին, այնուհետև Արտաշես I-ի օրոք (Ք. ա. 189 – մոտ 160 թթ.) վերստին ներառվել է Մեծ Հայքի կազմում158: Այդուհանդերձ, Մոսքիկեն ոչ թե այդ լեռների ստորոտին է, այլ դրանցից հյուսիս-արևելք՝ նույնանուն լեռների շրջանում, իսկ իր նշած ստորոտի հատվածը հենց Խորձյանն է: Համադրելով սկզբնաղբյուրների տվյալները՝ կարծում ենք, որ Պտղոմեոսի հիշատակած Գոսարենեն ընդգրկել է ոչ միայն Գուգարք նահանգի տարածքները, այլև ծավալվել է հյուսիս՝ ներառելով նաև Մոսքիկեի այն հատվածը, որ զբաղեցրել է Մոսքական լեռներից հարավ և հարավ-արևելք գտնվող տարածքները:

153 Տե'ս «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 837:

154 Տե'ս Pliny the Elder, Vol. II, VI, 15, p. 26:

155 Sandys J., Pliny, the Elder, in “Encyclopedia Britannica”, Vol. 21, 11th edition, Cambridge University Press, 1911, p. 842:

156 Տե'ս Հարությունյան Բ., Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը (I-III դդ.), քարտեզ, ՝ 1:3 400 000, «Հայաստանի ազգային ատլաս», հ. Բ, էջ 837:

Տե'ս «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 720, ծանոթ. 47:

Տե'ս Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, էջ 59:

48

մասշտաբ

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Բացի այդ, արևմտյան ուսումնասիրողները 37թ.-ի հռոմեա-պարթևական պայմանագրով Մեծ Հայքի տարածքային փոփոխություններ չեն առանձնացնում և այդ հարցը առկախված են համարում159: Նման պարագայում որտեղի՞ց է գալիս 37թ.-ի վարկածը:

Ս. Երեմյանի տեսակետի հիմքում խորհրդային վրացագիտությունից ներմուծված կոնցեպտուալ մոտեցումներն են: Պատահական չէ, որ 37թ.-ի պայմանագրով տարածքային ենթադրյալ փոփոխությունների առիթով նա նախ հղում է վրացի հեղինակ Գ. Մամուլիային160, այնուհետև նշում Ն. Բերձենիշվիլու այն միտքը, որ մինչև նշված թվականը Կուրի ափին գտնվող Դվիրի գյուղի մոտ է իբրև թե եղել Մեծ Հայքի և Վիրքի սահմանը161: Ս. Երեմյանը հավաստի չի համարում անտիկ պատմիչ Տակիտոսի այն տեղեկությունը, որ Մեծ Հայքում պարթևա-հայ-հռոմեական պատերազմում հռոմեական բանակի հաջողությունից հետո՝ մոտ 60 թ.-ին, Մեծ Հայքի' Վիրքին սահմանակից շրջանների մի մասը կարճ ժամանակով տրվել է վրաց թագավոր Փարսմանին, այլ հղելով Գ. Մեյիքիշվիլուն162' մեջբերում է. «... տարածքային այս անջատումը Հայաստանից պիտի տեղի ունենար արդեն 37 թվականին (թերևս նույնիսկ մ. թ. I դարի սկզբներին), երբ վրացական արքունիքը ակնկալություն ուներ հայկական գահին: Այս ժամանակաշրջանից պետք է Իբերիան' վրաց թագավորությունը, ելք ունենար Պոնտական ծովի ափին' Ճորոխի գետաբերանի շրջանում»163: Այն դեպքում, երբ նշված իրադարձությունների վերաբերյալ միակ պատմական սկզբնաղբյուրը Կոռնելիուս Տակիտոսի երկն է, նրա տեղեկությունների նկատմամբ նման անվստահությունը տարօրինակ է: Բացի այդ, անտիկ հեղինակներ Ստրաբոնը և Պտղոմեոսը Մոսքիկեում հստակ չեն նշում ինքնուրույն էթնոնիմ' ցեղանուն, ավելին' Ստրաբոնը նշում է էթնիկ երեք գոտիները, որտեղ երկրամասի անվանակիր էթնոս չկա: Սակայն Ս. Երեմյանը Տակիտոսի տեղեկությունները մեկնաբանելիս նշում է հետևյալը. «Մեսխերը այն քարթվելական ցեղն էր, որ 37 թվականի պայմանագրով Իբերիա-Վիրքին անցած Գոդերձական երկրի հիմնական ազգաբնակչությունն էր»164: Տակիտոսի նշյալ տեղեկությունը նա մեջբերում է հետևյալ կերպ. «Հռադամիզդին սպանելուց հետո առաջին անգամ մեր կողմը գրավված մոսխերը հարձակվեցին Հայաստանի հեռավոր վայրերի վրա: Այս ցեղն ուրիշներից ավելի հավատարիմ է հռոմեացիներին»165: Նշված հատվածը Ս. Երեմյանից առաջ' 1941 թ.-ին, գրեթե նույն կերպ է հրատարակվել Տակիտոսի երկի' Պ. Սոտնիկյանի կողմից կատարված հայերեն թարգմանության մեջ, որը նույնությամբ տեղ է գտել «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ի 2011 թ. հրատարակության մեջ166 *: «Տարեգրության» (XIII, 37) բնագրային ձևակերպման հետքերով շարժվելով' մենք հանդիպել ենք մի ուշագրավ նյութի. Պ. Սոտնիկյանից և Ս. Երեմյանից տարիներ առաջ երկի այդ հատվածը հայերեն առաջինը թարգմանել է ականավոր պատմաբան Հ. Մանանդյանը: Նրա թարգմանության մեջ ստալինյան շրջանում վերափոխված «մոսքեր-մեսխեր» ձևակերպումը բացակայում է: Նա նշում է, որ 58թ.-ին Կարինի կողմից արևելք շարժվող Կորբուլոնը կարգադրում է Մեծ Հայք ներխուժել Կոմմագենեի Անտիոքոս թագավորին,

159 Տե'ս Ziegler K., Die Beziehungen zwischen Rom und dem Partherreich, Wiesbaden, 1964, pp. 48-64 (n. 62):

160 Տե'ս Мамулия Г., Предания о Сумбате Бибритиане как источник Леонтия Мровели. «Вопросы древней истории (Кавказско-ближневосточный сборник)», Ш, Тбилиси, 1970, С. 147-163:

161 Տե'ս «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 720:

162 Տե'ս Меликишвили Г., К истории Древней Грузии, Тбилиси, 1959, С. 353-354:

163 «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 720, ծանոթ. 48:

164 Նույն տեղում, էջ 733:

165 Նույն տեղում:

166 Տե'ս «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», հ. 2, էջ 424: Հմմտ. Tacitus, The

Annals: The Reigns of Tiberius, Claudius, and Nero, translated by J. Yardley, with an Introduction and Notes by A. Barrett, in the “Oxford World’s Classics” Series, New York: Oxford University Press, 2008, p. 289:

49

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Վիրքի Փարասման արքային, հենիոխներին և, հավանորեն, Փոքր Հայքի ու Ծոփքի նոր թագավորներին167, իսկ Հռադամիզդի սպանությունից հետո Տակիտոսից մեջբերում է նույն հատվածը հետևյալ կերպ. «Եվ այդ ժամանակ առաջին անգամ մեր կողմը գրավված ինսոքները (insochi) – այս ցեղն ուրիշներից ավելի էր դաշնակից հռոմայեցիներին – ասպատակեցին Հայաստանի հեռավոր անկոխ վայրերը»168: Նա ցեղանվան այս և ևս մեկ հիշատակությունը ծանոթագրում է. «Տակիտոսի բնագիրն ունի Insochi (ինսոքներ) անճարված ընթերցվածը, որ սովորաբար կարդում են Moschi (մոսքեր): Սակայն M. Carry-ը Classical Review հանդեսում (XXV, 1911, էջ 107) մատնանիշ է արել, որ նույն ժողովրդի անունը հանդիպում է նաև Տակիտոսի այլ հատվածում (II, 68) և վերոհիշյալ Insochi ընթերցվածը պետք է, հավանորեն, կարդալ Heniochi. տե'ս Cambridge Ancient History, vol. X, էջ 880»169: Հետևելով մեծանուն պատմաբանի ծանոթագրությանը՝ մենք ընթերցել ենք 1911 թ.-ի գրախոսությունը170, որում իսկապես նշված է սկզբնաղբյուրի տարընթերցման ճշգրտման այն տարբերակը, որ ընդունելի է համարել Հ. Մանանդյանը: Նույնը տեղ է գտել անտիկ ժամանակաշրջանի պատմության քեմբրիջյան հրատարակության նախորդ խմբագրության մեջ171: Հատկանշական է, որ Բ. Հարությունյանը Պլինիոսի տվյալներով Մեծ Հայքի քարտեզի վերակազմության մեջ ևս նշում է հենիոխներին, այն էլ՝ Պարիադրեսից հյուսիս՝ մինչև Սև ծով172: Այս տեղորոշումը տրամաբանական է, եթե նկատի ենք ունենում Տակիտոսի կողմից հիշատակված նրանց հարձակումները Մեծ Հայքի վրա:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ բացարձակապես անհիմն ենք համարում Մոսքիկեի դուրսբերումը Մեծ Հայքի կազմից 37 թվականով թվագրելը: Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք. Գ. Մելիքիշվիլու և Ս. Երեմյանի ենթադրությամբ իբրև թե Վիրքին տրված հայկական տարածքում Պտղոմեոսը հիշատակում է Ասկուրա (Ածղուր) բնակավայրը173: Սա միանշանակ փակում է խնդրի շուրջ քննարկումը, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, Պտղոմեոսը նկարագրում է Մեծ Հայքը Արշակունյաց ժամանակաշրջանի սկզբնահատվածում: Հատկանշական է, որ Բ. Հարությունյանը «Հայաստանի պատմության ատլաս»-ում այդ տարածքային գոտին գծանշում է և անվանում «Նախկինում Մեծ Հայքին պատկանած տարածքներ»174, իսկ «Հայաստանի ազգային ատլաս»-ում այդ տարածքը պատկերում է Մեծ Հայքի սահմաններում՝ Ածղուր բնակավայրի տեղորոշմամբ175: Հյուսիսարևմտյան

սահմանագիծը նույն կերպ են ներկայացնում նաև արևմտյան բազմաթիվ

հետազոտողներ176:

Տե'ս Մանանդյան Հ., նշվ. աշխ., էջ 328-329: Տ Նույն տեղում, էջ 330:

169 Նույն տեղում, էջ 329:

170 Տե'ս Caspari M., Note on Tacitus, Annals XIII.37.4, “The Classical Review”, Vol. 25, Issue 4, June 1911, p. 107-108:

171 Տե'ս “The Cambridge Ancient History”, Vol. X: The Augustan Empire 44 B.C. – A.D. 70, edited by S. Cook, F. Adcock, M. Charlesworth, Cambridge: Cambridge University Press, 1934, p. 761: Բացատրությունը տե'ս Anderson J., Two Points of Armenian Topography, in “The Cambridge Ancient History”, Vol. X, Note 5, p. 880:

172 Տե'ս Հարությունյան Բ., Հայաստանն ըստ Պ[ինիոս Ավագի «Բնապատմության». քարտեզ, մասշտաբ՝ 1:7 200 000, «Հայաստանի ազգային ատլաս», հ. Բ, էջ 26:

1 3 Տե'ս Claudius Ptolemy, § 5.13.10:

174 Հարությունյան Բ., Հայաստանն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության» (II դար). քարտեզ, «Հայաստանի պատմության ատլաս», Ա մաս, էջ 34:

175 Տե'ս Հարությունյան Բ., Հայաստանն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության». քարտեզ,տ«Հայաստանի ազգային ատլաս», հ. Բ, էջ 26:

6 Տե'ս Bauer S., The History of the Ancient World: from the Earliest Accounts to the Fall of Rome, New York - London, W. W. Norton & Company Inc., 2007, p. 719, 752; Scarre Ch., The Penguin Historical

50

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Պտղոմեոսի երկում Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանի առնչությամբ տեղեկության ենք հանդիպում նաև Կապադովկիայի մասին հատվածում, որում նշվում է, թե սահմանագիծը Մոսքիկոս լեռների երկայնքով ձգվում էր դեպի 73°00' 44°30' եզրակետը, որտեղից շարժվում է դեպի Ճորոխի գետաբերանը177: Նշված կոորդինատները վերահաշվարկելով Պտղոմեոսի աշխարհագրական երկի ռուս հետազոտող Դ. Շչեգ-լովի մաթեմատիկական մոդելավորման ժամանակակից մեթոդներով, դիտարկելով Հայաստանի հարևանությամբ գտնվող մի քանի քաղաքների աշխարհագրական երկայնությունների վերահաշվարկները178՝ մենք կարծում ենք, որ հյուսիսարևմտյան սահմանը Մոսքական լեռների երկայնքով արևմուտքում հասել է մինչև մոտավորապես 41,71°, այսինքն՝ ներկայիս Բաթում քաղաքից (41,781°) մի քանի (8-10) կիլոմետր հեռավորության վրա՝ Ճորոխի ստորին հոսանքի շրջանը: Բանն այն է, որ, օրինակ, Փասիս (Ռիոն) գետի գետաբերանի երկայնությունը Պտղոմեոսի մոտ 72,5° է, իսկ իրականում՝ 41,636°, այսինքն՝ շեղումը 1,7413 անգամ է179: Նրանից զգալիորեն հարավ-արևմուտք գտնվող Մծբինի (ռուս հեղինակի աշխատանքում՝ Նիսիբիս) երկայնությունը Պտղոմեոսի մոտ 75,17° է, իսկ իրականում՝ 41,217°, այսինքն՝ շեղումը 1,8238 անգամ է180: Արևելք-արևմուտք աշխարհագրական հարաբերակցության տեսանկյունից նրանց միջև գտնվող Տրապիզոնի դեպքում շեղումը 1,7806 անգամ է181: Բերված օրինակներից ակնհայտ է, որ արևմուտքից արևելք ուղղությամբ շեղումը նվազում է: Օգտագործելով մոդելավորման ներկայացված մոտեցումները և Պտղոմեոսի կոորդինատների տվյալները՝ ստացել ենք 1,75 շեղման գործակիցը:

Նույն մոտեցումը կիրառելով Ասկուրայի պարագայում՝ վերահաշվարկել ենք Պտղոմեոսի հիշատակած 74°00' 44°10' կոորդինատները182: Այստեղ շեղումը ներկայիս Ախալցխայի շրջանի Ածղուր գյուղի տեղադրությունից (43°09') 1,715 անգամ է, ինչը հաստատում է Բ. Հարությունյանի կողմից կատարված տեղորոշման ճգշրտությունը:

Պտղոմեոսի երկում Մեծ Հայքի հյուսիսարևմտյան սահմանի վերաբերյալ տեղեկություն ենք հանդիպում նաև Կողքիսի մասին հատվածում: Այստեղ

Կապադովկիական Պոնտոսի հետ սահմանը, ելնելով Կապադովկիա պրովինցիայի հյուսիսարևմտյան սահմանագծի և տարածքների վերաբերյալ նկարագրությունից, անցնում էր Ապսարոսի (Ճորոխի) գետաբերանից մինչև Մոսքիկյան լեռներ՝ մինչև 73° 44°30' տեղադրությամբ եզրակետը, այնուհետև՝ Սկոդիսես լեռներով մինչև Եփրատի հուն այն հատվածից, որտեղից դեպի արևմուտք ճյուղավորվում է Անտիտավրոսի լեռնաշղթան183: Այստեղ, փաստորեն, կրկնվում է Կապադովկիային վերաբերող հատվածում տրված նկարագրությունը:

Այսպիսով՝ Մեծ Հայքի' Ստրաբոնի, Պյինիոսի և Պտղոմեոսի երկերում հիշատակվող հյուսիսարևմտյան սահմանները նույնությամբ կրկնում են միմյանց:

Atlas of Ancient Rome, London: The Penguin Group, Swanson Publishing Limited, 1995, p. 61; Galichian R., A Glance into The History of Armenia: through Cartographic Records, London: Bennet and Bloom, 2015,

p. 21.

177 Տես Claudius Ptolemy, § 5.6.1:

178 Տե'ս Shcheglov D., The Error in Longitude in Ptolemy’s Geography Revisited, “The Cartographic Journal”. Published by The British Cartographic Society, March 2014, DOI: 10.1179/1743277414Y.0000000098, p. 10-12:

179 Տե'ս նույն տեղում, էջ 10:

180 Տե'ս նույն տեղում, էջ 12:

181 Տե'ս նույն տեղում, էջ 10:

182 Տե'ս Claudius Ptolemy, § 5.13.10:

183 Տե'ս Claudius Ptolemy, § 5.10.3:

51

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Եզրակացություն

Այսպիսով' Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում Մոսխիկեի' առնվազն կենտրոնական և հարավային հատվածները, որոնք հյուսիսում և հյուսիս-արևմուտքում եզերվում էին Մոսքական (Մոսքիկյան) լեռներով, ներառված էին Մեծ Հայքի պետական սահմաններում: Դա հաստատվում է ոչ միայն նրանով, որ Պտղոմեոսի և անտիկ մյուս հեղինակների տվյալներով պետական սահմանագիծը եզերվում էր Մոսքիկյան լեռներով, այլև նրա ներկայացրած աշխարհագրական կոորդինատների վերահաշվարկներով: Բացի այդ, պարզվեց, որ հայագիտության մեջ գերիշխող այն տեսակետը, թե 37թ.-ից հետո նշված տարածքները երբևէ չեն եղել Մեծ Հայքի կազմում և եղել են Վիրքի մասը, ներթափանցել է խորհրդային վրացագիտությունից և չի համապատասխանում նրանում հղված անտիկ հեղինակներ Ստրաբոնի ու Տակիտոսի երկերում եղած հիշատակություններին: II դ. առաջին կեսին գրված երկում շատ հստակ նշված է, որ քննարկվող տարածքներում գտնված Ասկուրա բնակավայրը եղել է Մեծ Հայքի Կո-տարզենե նահանգի կազմում, հետևաբար սա ևս մեկ անգամ ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Պտղոմեոսի ժամանակաշրջանում Մոսքիկեի կենտրոնական ու հարավային շրջանները եղել են Մեծ Հայքի կազմում:

THE PROBLEM OF THE NORTH-WESTERN BORDERLINE OF GREATER ARMENIA ALONG MOSCHIKIAN MOUNTAINS (ACCORDING TO CLAUDIUS PTOLEMY’S “GEOGRAPHY”)

MIKAYEL MALKHASYAN

Yerevan State University, Faculty of History, Chair of History of Armenia, Ph.D. in History, Associate Professor, Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to investigate the part of the north-western borderline of Greater Armenia along the Moschikian Mountains, presented in Claudius Ptolemy’s “Geography” (volume II, book V, chapter XIII). This investigation is important not only for clarifying the state borders of the kingdom in the first half of the 2nd century, but also for displaying some points of the historical-geographic relations between Greater Armenia, Colchida, and Iberia.

For the mentioned purpose of the investigation, the following objectives were put forward: clarification of the Ptolemaic respresentation characteristics of the borderline along the Moschikian Mountains; their comparison with the data presented by Strabo and Pliny the Elder; the analysis of the observation of the borderline in the prior investigations; drawing own final conclusions.

Using the method of historical-comparative analysis, Ptolemy’s data was compared with other primary sources such as Strabo’s “Geography” and Pliny the Elder’s “Natural History.” In addition, the geographic coordinates of the western limit of the Moschikian Mountains and Askoura, a settlement in Kotarzene province presented by Ptolemy were calculated.

The research resulted in conclusion that the north-western borderline of Greater Armenia did really cross along the Moschikian Mountains in Ptolemy’s cartographic system. Thus, the kingdom included territories south to the mountains mentioned. The region was a part of Kotarzene province, and the city of Askoura was allocated in its northern part. Therefore, the dominant viewpoint in the Armenian studies that the mentioned territories were excluded from the borders of Greater Armenia after 37 AD, does not match the reality and must be radically revised.

Keywords: Claudius Ptolemy, Greater Armenia (Armenia Maior), north-western border, Moschike, Moschikian (Moschian) Mountains, the 2nd century, Askoura, geographic coordinates, Strabo, Pliny the Elder.

52

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ПРОБЛЕМА СЕВЕРО-ЗАПАДНОЙ ПОГРАНИЧНОЙ ЛИНИИ ВЕЛИКОЙ АРМЕНИИ ВДОЛЬ МОСХИКСКИХ ГОР (ПО «ГЕОГРАФИИ» КЛАВДИЯ ПТОЛЕМЕЯ)

МИКАЭЛ МАЛХАСЯН

доцент кафедры истории армянского народа исторического факультета Ереванского государственного университета, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является исследование проходящей по Мосхикским горам части северо-западной границы Царства Великой Армении, представленной в «Географии» Клавдия Птолемея (том II, книга V, глава XIII). Это исследование важно для уточнения государственной границы царства в первой половине II в., а также для выяснения историкогеографических взаимодействий между Великой Арменией, Колхидой и Иберией.

Для достижения указанной цели мы поставили задачу выяснить птолемеевские особенности представления пограничной линии по Мосхикским горам, сопоставить их с данными Страбона и Плиния Старшего, проанализировать наблюдения пограничной линии в предыдущих исследованиях и прийти к собственным выводам.

Руководствуясь методами исторического сравнения и анализа, мы не только сравнили данные с другими первоисточниками (с «Географией» Страбона и «Натуральной историей» Плиния Старшего), но и пересчитали данные географических координат западного предела Мосхикских гор и населененного пункта Аскура в области Котарзене, представленные Птолемеем.

В заключении мы пришли к выводу о том, что в представленной Птолемеем картографической системе северо-западная пограничная линия Великой Армении действительно проходила по Мосхикским горам, влючая таким образом в состав царства территории, находящиеся южнее этих гор. Этот район входил в состав области Котарзене, на севере которого Птолемей отмечает город Аскура. Таким образом, доминирующая в арменологии точка зрения, что эти территории не входили в состав Великой Армении после 37 г., не соответствует действительности и должна быть кардинально пересмотрена.

Ключевые слова: Клавдий Птолемей, Великая Армения, северо-западная граница, Мосхике, Мосхикские горы, II век, Аскура, географические координаты, Страбон, Плиний Старший.

53

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.