ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերւթյունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է առաջ քաշել ու հիմնավորել այն մոտեցումը, որ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգում առաջնահերթ նշանակություն ունի ռիսկերի չափման ու կանխարգելման հիմնահարցը:
Հոդվածի խնդիրն է նախ ներկայացնել «անվտանգային ռիսկ» հասկացության մեկնաբանման տեսական մոտեցումները, ապա չափել ՀՀ ազգային անվտանգության ռազմական, տնտեսական ու ժողովրդագրական ոլորտներում առկա ռիսկերի ներկա վիճակը:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, կառուցվածքային-ֆունկցիոնալ անալիզ), այնպես էլ համեմատական գիտական մեթոդներ:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ այսօր ՀՀ ազգային անվտանգության ռազմական չափման պարագայում Ադրբեջանի հետ առկա է կառավարելի կայունություն: Նույն վիճակը չէ ՀՀ ազգային
անվտանգության տնտեսական ու ժողովրդագրական չափումներում, որտեղ ՀՀ-ն մրցունակ վիճակում չէ: Հակառակն է' այդ ոլորտների կայունության ու զարգացման համար առկա են տեսանելի սպառնալիքներ:
Հիմնաբառեր՝ ռիսկ, անվտանգային ռիսկ, ՀՀ ազգային անվտանգություն, սպառնաիք, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական չափում, զինված ուժեր, Ադրբեջան, Արցախ:
Ժամանակակից ցանցային ու ոչ գծային աշխարհում միջազգային իրավունքի ու հումանիստական նորմերի փոփոխական կարևորության պայմաններում ազգային անվտանգության ավանդական սպառնանքների նշանակությունը ամենևին չի նվազել: Այսօր ընդհամենը որոշակիորեն փոխվել է այդ սպառնալիքների բնույթը, գործընթացային վարքը, խոցման ձևը և ազդեցության ծավալը: Հենց այդ առումով ժամանակակից աշխարհում առաջնահերթ նշանակություն է ստացել սպառնալիքների ու անվտանգային ռիսկերի որոշակիացումը, հաշվառումը, դրանց կառավարումն ու չեզոքացումը: Նշյալը առանձնակի կարևորություն ունի ՀՀ-ի ազգային
անվտանգության առումով, որն այսօր հայեցակարգային փոփոխությունների, ազգային շահերի նորովի ուրվագծման, դրանց սպառնացող ռիսկերի ու վտանգների հստակեցման փուլում է: Նշենք սակայն, որ չնայած արևմտյան մի շարք մտածողներ (Յ.Հայմես, Կ.Յանգ, Ք.Գիերշչի, Ք.Է.Ալթաուս) փորձել են «ռիսկ» ու «անվտանգային ռիսկ» հասկացություններին փոխընդունելի մեկնաբանութուն տալ, սակայն մինչ օրս հայեցակարգային առումով «ռիսկ» հասկացության, դրա դրսևորման ձևերի ու չափման մեթոդաբանության միացյալ մոտեցում առկա չէ: Հենց այս առումով սույն
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 12.12.2019թ.:
12.10.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության
86
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
հոդվածում մենք նախ' անդրադարձ կկատարենք ռիսկերի որոշակիացման ու նրանց սահմանման գործընթացին, ապա կփորձենք ՀՀ-ի մասով անվտանգային չափումներ իրականացնել:
Սոցիալ-քաղաքական ու միջազգային համակարգերում ցանկացած ռիսկ կապված է համակարգի, պետության անվտանգության ու զարգացման հետ և ենթադրում է որոշակի գործոնների հնարավոր ազդեցության կամ դրա բացակայության վիճակ համակարգի անվտանգության բնականոն ապահովման ու կանախատեսելի զարգացման վրա: Այդ առումով ռիսկերի հետազոտությունը ոչ միայն սոցիալական գիտության տիրույթի հիմնախնդիր է, այլև տնտեսության, ժողովրդագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների, բնապահպանության. ուստի բարդ է ոչ միայն սահմանել ռիսկերը, այլև տարբերակել նրա անվտանգային տարատեսակները, քանզի դրանք, ունենալով վերնաշենքային բնույթ, ամփոփում են ոչ միայն բուն անվտագության ոլորտի վիճակը, այլև կրում հարակից ոլորտների ազդեցությունները:
Անդրադառնալով «ռիսկ» հասկացության հայեցակարգային բնորոշմանը՝ նշենք, որ այն ուղղակիորեն կապված է սպառնալիք/վտանգ հասկացությունների հետ: «Սպառնալիք» եզրը նեղ առումով «վնասող գործողություն» է, լայն իմաստով՝ հանգամանք, որը կարող է «վնասել, կորուստներ պատճառել կամ նեգատիվ իրավիճակ ստեղծել»167: Ըստ տեսաբան Ք.Դաասի՝ սպառնալիքները գոյություն ունեն այն դեպքում, երբ պետությունը ֆիքսում-ընկալում է հակադիր շահերի կրող մեկ այլ պետություն (նրանց խումբ), որն ունի հավակնոտ ծրագրած, հանպատրաստի ձգտումներ, ինչպես նաև անհրաժեշտ հզորություններ այդ հավակնությունները իրացնելու համար168: Այսինքն՝ ռիսկը սպառնալիքի հնարավոր առկայությունն է նրա գործընթացային դինամիկայի մեջ, որը կարող է վնասել/չվնասել պետությանը: Մեկ այլ մոտեցման համաձայն՝ ռիսկը «անցանկալի արդյունքների հավանականության և ազդեցության չափում»169 է, որի գլխավոր բաղադրիչը «անորոշություն» եզրույթն է, քանզի եթե գործողության հետևանքները կախված են որոշակի հնարավոր իրադարձություններից, ապա նման գործողությունները բնորոշվում են որպես ռիսկային, որովհետև բարդ է կանխորոշել՝ կոնկրետ իրադարձությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ170 : Այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ պետության համար ռիսկը անորոշության բաղադրիչ ենթադրող, կողմերի խոցելիության հանգամանքով պայմանավորված իրավիճակային այնպիսի զարգացում կամ զարգացման հնարավորություն է, որի դեպքում կարող է վտանգվել պետության անվտանգությունը, զարգացման հնարավորությունը: Ռիսկերի որոշակիացումը և հատկապես դրանց արձագանքումը կարևոր է իրագործել պետության անվտանգային քաղաքականության մեջ, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել պետության պաշտպանավածության մակարդակի թուլացմանը: Այս է պատճառը, որ այսօր անվտանգային քաղաքականությունը վերածվել է ոչ թե վտանգների արձագանքման, այլ ռիսկերի կառավարման քաղաքականության:
Եթե անվտանգային ռիսկերի ու սպառնանքների դիրքերից փորձենք վերլուծել ՀՀ Ազգային անվտանգության ապահովման ու պետականության պահպանման ներկա
167 Carl Young. Metrics and methods for security risk management. Elsevier inc 2010., էջ 20:
168 Christopher Daase. International risks and the perlis of proactive security policy. (Paper prepared for the six pan-european International Relation Conference) Turin, 12-15 September, 2007, էջ 10:
169 Lowrance WW. Of acceptable Risk. Los Altos, CA: William Kaufman, 1976// Yacow Haimes, On the complex definition of risk: A systems-based approach. Risk analysis, Vol 29, No 12, 2009. Էջ 1647:
170 John Copas. “Statistical modeling for risk assessment”. Risk management. Vol. 1, No 1, 1999,
էջ 35:
87
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
վիճակը, պետք է առանձնացնենք հստակ ոլորտային ցուցիչներ, որոնց դիտարկում-վերլուծությունը հնարավորություն կտան պատկերացում կազմելու ռիսկերի ու սպառնալիքների հետ կապված ՀՀ-ում առկա վիճակի, դրա կառավարման ուղիների և, ամենակարևորը, պետության որդեգրած ռազմավարության արդարացվածության վերաբերյալ: Պարզ է, որ նման քանակի ցուցանիշների միաժամանակյա
վերլուծությունը և սցենարների կազմումը, հաշվի առնելով նրանց զարգացման դինամիկ հեռանկարը, բարդ գործընթաց է և մեծածավալ հետազոտության նյութ է, սակայն հիմք ընդունելով նշյալ գիտական ուսումնասիրության ծավալային սահմանափակումները՝ մենք կանդրադառնանք միայն մի խումբ ցուցիչների դիտարկմանը: Այս համատեքստում մեր կողմից որպես ՀՀ անվտանգային ռիսկերի հետազոտման բաղադրիչներ կառանձնացվեն ռազմական, տնտեսական, ժողովրդագրական ցուցիչները, որոնք կդիտարկվեն ՀՀ ազգային անվտանգության առաջնահերթ սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի համանման ցուցիչների հետ հարաբերակցության համատեքստում:
ՀՀ անվտանգային ռիսկերի դիտարկման ու գնահատման առումով առաջնային ցուցանիշ է համարվում ռազմականը, որն ինքը բաղկացած է բազմամակարդակ ու բազմատարր գործոններից: Ռազմական ոլորտում ուժերի հարաբերակցության և դրա դինամիկայի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել մի շարք կառուցվածքային չափումներ, որոնք են՝ զինված ուժերի քանակը, սպառազինությունների քանակական ու որակական ցուցիչները, ռազմական ոլորտի ծախսերը, մարտունակության աստիճանը և այլն: Ռազմական կարողության գնահատման ամենից ընդհանուր չափումը պետության զինված ուժերի (ԶՈՒ) քանակն է: Ըստ հրապարակված տվալների՝ ՀՀ զինված ուժերի կազմում ընդգրկված է 49(46) հազ., Արցախի հանրապետությանը՝ 18-20 հազ. զինվոր, Ադրբեջանի՝ 81 հազ. 171:
Ռազմական հարաբերակցության գնահատման հաջորդ կարևոր չափումը կողմերի ԶՈՒ-ում սպառազինությունների վիճակը և հարաբերակցությունն է հնարավոր հակառակորդի սպառազինությունների հետ: Զինված ուժերում կողմերի սպառազինության տեսակներն ու չափը որոշելը բարդ է, եթե չասենք անհնար: Որպես կանոն՝ այս պարագայում անհրաժեշտ տեղեկատվության հիմնական աղբյուր են միջազգային թեմատիկ զեկույցները 172, մամուլը, ՄԱԿ սպառազինությունների շրջանառությունը կանոնակարգող փաստաթղթերը173, պաշտոնական հայտարարությունները, երբեմն էլ՝ «մասնավոր» բնույթի տեղեկատվությունը: Վերոնշյալի հիմքով վերլուծություն անելով՝ պարզ է դառնում174, որ անվտանգային ռիկերի տեսակյունից ունենք հետևյալ իրավիճակը.
- Կողմերի զիտեխնիկայի զգալի մասը ռուսական է, որը փաստում է՝ կողմերի սպառազինությունների հարաբերակցությունը կառավարելի է տարածաշրջանային տերության կողմից, այսինքն՝ արցախյան հակամարտությունում ռազմական ճանապարհով և կողմերի ընդհանուր մրցակցության վրա երրորդ՝ կողմերի ազդեցությունը շոշափելի է:
- Երկու կողմերն էլ ունեն ինչպես պաշտպանողական (.....), այնպես էլ
հարձակողական զինանոց (....), որի միջոցով կարող են խոցել հակառակորդի՝ շփման
171 Կողմերի զինված ուժերի քանակի վերաբերյալ կան տարբեր տվյալներ. Ադրբեջան 7090 հազար, ՀՀ՝ 46-48 հազար, Արցախի Հանրապետություն՝ մինչև 20 հազար: Այս մասին առավել մանրամասն տե'ս С. Минасян, Сдерживание в карабахском конфликте, Ереван, Инститвут Кавказа, 2016г., с. 266:
172 Military Balance report, SIPRI Arms Transfers Database, Janes world armies և այ լ ն :
173 «The Global Reported Arms Trade», The UN Register of Conventional Arms.
174 Ղևոնդյան Ա., Հայ-ադրբեջանական ուժային հարաբերակցության հիմնահարցը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում,
http://ysu.am/science/hy/1564132129, ԵՊՀ, էջ 19:
88
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
գծին մերձակա, ինչպես նաև խորը թիկունքում (ներառյալ ռազմավարական նշանակության օբյեկտներ) տեղակայված օբյեկտներ ու կենդանի ուժ:
- Կողմերի մոտ ռուսական սպառազինության գերակայությունը ենթադրում է, որ դրանց տեխնիկական սպասարկումը, մատակարարումները կառավարելի են ՌԴ-ի կողմից:
Ռազմական ցուցիչում կարևոր չափում է ռազմական հատկացումների չափը: Ներկայում ՀՀ-ն ռազմական կարիքների համար ծախսում է մոտ 437մլն $, Ադրբեջանը՝ 1,479 մլրդ175: Անկախությունից ի վեր ռազմական ոլորտում ՀՀ-ի և Ադրբեջանի ընդհանուր ծախսերը կազմում են համապատասխանաբար՝ 4.042 և 19.6 մլրդ $176: Այսինքն՝ Բաքուն մոտ 4,85 անգամ ավել միջոցներ է հատկացրել ռազմական ոլորտին, քան Երևանը: Չնայած փորձագիտական շրջանակներում կարծիք կա, թե
Ադրբեջանում կոռուպցիայի հետևանքով ռազմական ոլորտի հատկացումներն օգտագործվում են ցածր արդյունավետությամբ, սակայն անգամ այս պարագայում ակնհայտ է, որ նման դինամիկայի դեպքում քանակական առավելությունն ինչ-որ մի կետից հետո որակականի փոխվելու մեծ ռիսկ է պարունակում: Հարկ է նշել, որ
անվտանգային նման ռիսկի կառավարումը ՀՀ-ն փորձում է իրականացնել միջպետական համաձայնագրերով ստացվող զինատեսակներով՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր օգտվելով ՌԴ-ից կողմից տրամադրած վարկային միջոցներով ներքին գներով սպառազինություններ ձեռք բերելու ֆինանսական արտոնություններից:
Անվտանգային ռիսկերի վրա ուղղակի ու անմիջական ազդեցություն ունի պետության տնտեսական ներուժը: ՀՀ-ն, ի համեմատություն Ադրբեջանի, ունի շոշափելի սուղ տնտեսական հզորություններ, որոնք անդրադառնում են նրա անվտանգային կարողությունների ողջ սպեկտորի սպասարկման ու կառավարման վրա: Առավել լավ պատկերացնելու համար երկրների տնտեսական հզորությունների հարաբերակցման բնույթը, փորձենք մի քանի ցուցանիշներով դիտարկել այն (տե'ս Աղյուսակ 1):
Աղյուսակ 1. ՀՀ և Ադրբեջանի տնտեսական հիմնական ցուցանիշները177:
Տարեթիվ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ
ՀՆԱ, մլրդ, $ Փոփո խու թյուն % ՀՆԱ 1 շնչի հաշ վով, $ Փոփո խու թյուն % ՀՆԱ, մլրդ, $ Փոփո խու թյուն, % ՀՆԱ 1 շնչի հաշ վով, $ Փոփո խու թյուն, %
2018 12,41 7,58 4 149 7,57 45,42 10,09 4 569 8,78
2017 11,54 9,40 3 857 9,38 41,26 9,06 4 200 7,76
2016 10,55 -0,07 3 526 -0,08 37,83 -25,60 3 898 -26,46
2015 10,55 -9,10 3 529 -9,26 50,84 -32,42 5 300 -33,24
2014 11,61 4,40 3 889 4,21 75,24 1,46 7 939 0,17
Աղյուսակ 2-ից երևում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ՀՆԱ-ի հարաբերակցությունը՝ ոչ հօգուտ ՀՀ-ի, 2018-ին կազմել է 6.4 անգամ, 2017-ին՝ 4.8, 2016-ին՝ 3.6, 2015-ին՝ 3.5, 2014-ին՝ 3.6: Սա, իհարկե, շոշափելի հարված է տարածաշրջանում մեր մրցակցային դիրքերին:
175 Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի բազայից, http://www.sipri.org/databases.
176 Ղևոնդյան Ա., նշվաշխ., էջ 23:
177 Мировой Атлас Данных, https://knoema.ru.
89
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Հետազոտելով Ադրբեջանի' առնվազն վերջին մեկ ու կես տասնամյակի արտաքին առևտրային հաշվեկշիռը' պարզ է դառնում, որ նրա տնտեսական հաջողությունները պայմանավորված են էներգետիկ ռեսուրսների արդյունահանմամբ ու արտահանմամբ: Դա առնվազն վերջին 10 տարիներին ուղղակիորեն անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման վրա, որոնք, շնորհիվ վառելիքաէներգետիկ ռեսուրսների, ավելացել են գրեթե տասնապատիկ: Պարզ է, որ Ադրբեջանի նավթին հայկական կողմը հակադրելու անհրաժեշտ տնտեսական միջոցներ չունի մանավանդ վերջին տարիներին երկրում տնտեսական աճի տեմպերի նվազման պարագայում: Մյուս կողմից՝ գերշահութաբեր լինելուց զատ այդ գործոնը Ադրբեջանին դարձնում է խոցելի և միջազգային վառելիքաէներգետիկ շուկաներից կախված: Աղյուսակում պարզ երևում է, որ նավթի գնանկումը միջազգային շուկաներում 2014-16թթ.-ին խիստ բացասական ազդեցություն ունեցավ Ադրբեջանի ՀՆԱ-ի վրա, որը կրճատվեց համապատասխանաբար 32 և 25 %-ով: Դա բացի տնտեսական ազդեցությունից ունեցավ որոշակի ներադրբեջանյան լատենտ սոցիալական դժգոհության: Չնայած վերոնշյալին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի տնտեսական ցուցանիշներն ակնհայտ մրցունակ են, և ՀՀ-ի ու Արցախի իշխանություններն առավել մեծ ջանք պետք է գործադրեն տնտեսական բարեփոխումների և առկա դժվարին պայմաններում ազգային եկամուտը շեշտակիորեն ավելացնելու ուղղությամբ:
ՀՀ-ի անվտանգային ռիսկերի հստակեցման կարևոր հաջորդ ցուցիչը ժողովրդագրականն է: Մարդկային կապիտալի ու ժողովրդագրության ոլորտում Հայաստանն ու Արցախը վերջին 20 տարիների ընթացքում լուրջ հետընթաց են արձանագրել: Ըստ ոլորտի մասնագետների հաշվարկների' ՀՀ-ի բնակչությունն անցած երկու տասնամյակների ընթացքում մոտ 1/3-ով կրճատվել է, ինչը լուրջ մարտահրավեր է պետության համար: Ի տարբերություն ՀՀ-ի' Ադրբեջանում գրանցվում է բնակչության ենթադրելի աճ: Թեև միջազգային փորձագետները վստահեցնում են, որ Ադրբեջանի բնակչության 25-30 տոկոսը աշխատանքային միգրացիայի հետևանքով տեղափոխվել է արտերկիր, սակայն երկրի պաշտոնական վիճակագրությունն այդ մասին լռում է: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ առաջիկայում Ադրբեջանում բնական աճի տեմպերը թեև կնվազեն, սակայն կունենան դրական միտում: Մինչդեռ ՀՀ-ում միջնաժամկետ կտրվածքով սպասվում է բնական աճի բացասական հաշվեկշիռ՝ պայմանավորված առաջին հերթին արտագաղթով (տես աղյուսակ 2):
Աղյուսակ 2. ՀՀ և Ադրբեջանի ընդհանուր և աշխատունակ տարիքի ազգաբնակչության տվյալներ178:___________________________________________
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Տարեթիվ Հայաստան Ադրբեջան
Բնակչություն մլն 15-64 տարեկան անձինք Բնակչություն մլն 15-64 տարեկան անձինք
2010 2,963000 2043000 9095000 6492000
2015 2,989000 2073000 9613000 6939000
2020 2,991000 2048000 10030000 7109000
2025 2,989000 2023000 10309000 7193000
2030 2,970000 1978000 10474000 7261000
178 Տվյալները վերցված են ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի բազայից, http://esa.un.org/wpp/Excel-Data/population.htm:
90
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Ըստ ներկայացվող աղյուսակ 2-ի' եթե Հայաստանի և Ադրբեջանի բնակչության' 19-64 տարեկան (աշխատունակ տարիքի) սեգմենտի հարաբերակցությունը 2010-ին 3.17 էր, ապա ըստ կանխատեսումների՝ 2030-ին կկազմի 3.67: Սա Հայաստանում ինչպես ծնելության տեմպերի նվազման, այնպես էլ արտագաղթի ու բնակչության ծերացման հետևանք է: Աղյուսակ 2-ում ներկայացված տվյալները վկայում են, որ ՀՀ-ն արդեն կանգնած է կարճաժամկետ ու միջնաժամկետ հատվածում ժողովրդագրական ռիսկային իրողությունների առաջ: Ժողովրդագրական խնդրի լուծումը, անշուշտ, ուղղակիորեն կապված է նաև Արցախյան հակամարտության հետ, քանզի ցուցանիշների անկումը դժվարություններ է ստեղծում ինչպես տնտեսության, զինված ուժերի համալրման, այնպես էլ Արցախի՝ ազատագրված տարածքների բնակեցման համար: Շարունակակական արտագաղթը ոչ միայն խոչընդոտում է երկրի
անվտանգությանը և կայուն զարգացմանը, այլև ամենատարբեր ոլորտներում առաջատար մասնագետների արտահոսքի հետևանքով խնդիրներ է ստեղծում մարդկային կապիտալի մեջ ներդրումներ կատարելու գործընթացում: Մինչդեռ այդ ոլորտը 21-րդ դարում պետությունների միջև ռազմավարական առավելություն ստանալու երաշխիքներից մեկն է:
Ամփոփելով անվտանգային ռիսկերի հիմքով ՀՀ ազգային անվտանգության ցուցիչների վերլուծությունը՝ կարող ենք արձանագրել.
- ՀՀ ազգային անվտանգության համակարգը պետք է գործի ոչ այնքան վտանգներին արձագանքելու, որքան դրանք կանխորոշելու, սպառնալքիների համար նպաստավոր պայմանների վերացման, առկա ռիսկերի հստակեցման ու կառավարման տրամաբանությամբ. սա շոշափելիորեն կնվազեցնի պետության համար հնարավոր ոչ կառուցողական գործընթացների անդրադարձը և պայմաններ կստեղծի ռազմական հավասարակշռության պահպանման համար:
- ՀՀ ազգային անվտանգության համակարգում անվտանգային ռիսկերի չափման համատեքստում ռազմական բաղադրիչի մասով մենք ունենք հնարավոր հակառակորդին երբեմն քանակապես ու որակապես զիջող, բայց իրականում դեռևս կառավարելի հավասարակշռություն ապահովող միջոցներ: Սա նշանակում է, որ ուժային հարաբերակցության հնարավոր խախտման ռիսկի նվազեցման ուղղությամբ պետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ հիմք ընդունելով պետության անվտանգության ապահովման հեռահար կարիքներից բխող սցենարները:
- ՀՀ ազգային անվտանգության ապահովման օրակարգում տնտեսական հզորությունների ճգնաժամային ու ժողովրդագրական ռիսկերի բացասական դինամիկայի վտանգավոր ազդեցությունը կայուն մեծ է: Սա կարող է շեմային ինչ-որ սահմանից հետո վերածվել պետականությանը սպառնացող իրական վտանգի, որը անհարժեշտ ու օպերատիվ լուծում չտալու պարագայում միգուցե կառավարելի չլինի:
THE ISSUE OF SECURITY RISK MANAGEMENT IN THE CONTEXT OF NATIONAL SECURITY OF THE REPUBLIC OF ARMENIA
ALEN GHEVONDYAN
Yerevan State University, Faculty of International Relations,
Department of Political Institutions and Processes, PHD in Political Science, Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to put forward and reveal that risk management and risk prevention are of primary importance in the context of National Security of the Republic of Armenia.
91
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
The aim of the article is first of all to present different interpretations of the notion “security risk” and then assess the risk management process in the military, economic and demographic dimensions of the National Security of the Republic of Armenia.
In the course of the study, both scientific (analysis, synthesis, the principle of historicity) and special comparative methods were applied.
As a result of the study, we came to the conclusion that currently there is a manageable stability in the military dimension of the RA National Security. We cannot state the same regarding economic and demographic dimensions of the National Security of the RA, as Armenia is not competitive in these fields. In addition, there are visible threats to the stability and development of these sectors.
Keywords: risk, security risk, national security of the RA, military, economic, demographical component, military forces Azerbaijan, Artsakh.
ПРОБЛЕМА УПРАВЛЕНИЯ РИСКАМИ БЕЗОПАСНОСТИ В КОНТЕКСТЕ ОБЕСПЕЧЕНИЯ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ РА
АЛЕН ГЕВОНДЯН
Ереванский государственный университет, факультет международных отношений, кафедра политических институтов и процессов, кандидат политических наук, доцент, г.Ереван, Республика Армения
Цель статьи – выдвижение и обоснование подхода, согласно которому в процессе обеспечения национальной безопасности РА первостепенное значение имеет проблематика оценки и предотвращения рисков.
Задача статьи – представление теоретического определения категории «риск безопасности» и оценка военных, экономических и демографических рисков национальной безопасности РА.
В ходе исследования были применены как научные (анализ, синтез, структурнофункциональный анализ), так и сравнительный методы исследования.
В результате исследования были выведены следующие заключения: сегодня в сравнении с Азербайджаном в сфере военной составляющей национальной безопасности РА сушествует управляемый паритет. Не аналогична ситуация в сферах экономики и демографии, где Армения не только не конкурентоспособна, но и имеет определенные угрозы стабильности и развития.
Ключевые слова: риск, риск безопасности, национальная безопасность РА, военная, экономическая, демографическая составляющие, вооруженные силы, Азербаийджан, Арцах.
92