ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 1
ՀՏԴ 338․1
DOI: 10.52063/25792652-2024.3.22-205
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության
կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների
ֆակուլտետի մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ,
ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
ORCID: 0000-0002-3692-3259
Հոդվածի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետությունում
առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) համակարգի
ներդրման հնարավոր սոցիալական հետևանքները ներառականության
ապահովման տեսակետից և գնահատել բնակչության տարբեր շերտերի
եկամուտների վրա դրանց հնարավոր ազդեցությունները։
Հետազոտության խնդիրներն առնչվում են առողջության համապարփակ
ապահովագրության
ներդրմամբ
պայմանավորված
ազդեցությունների,
ինչպես քանակական, այնպես էլ որակական գնահատման հիմնահարցերի
ուսումնասիրության
ու
այդ
համատեքստում
բարեփոխումների
համապատասխան առաջարկությունների մշակմանը։
Հետազոտության ընթացքում կիրառվել են վիճակագրական, ինդուկտիվ
և դեդուկտիվ, բաղդատական, սիմուլյացիոն վերլուծության մեթոդներ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ ԱՀԱ ներդրումը այն տեսքով,
ինչպիսին առաջարկվում է շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով,
էականորեն բարձրացնելու է բնակչության ցածր եկամտային խմբերում
ընդգրկված հարկ վճարողների հարկային բեռը։ Հիմնավորվել է, որ նախքան
հարկումը եկամուտների անհավասարության Ջինիի գործակիցը 0․5724 է,
հարկումից հետո՝ հաշվի առնելով միայն եկամտային հարկը՝ 0․5722,
աշխատանքի հարկման մյուս ռեգրեսիվ բաղադրիչների՝ սոցիալական և
դրոշմանիշային վճարների ազդեցություններով՝ 0․5911։ Իսկ եթե հաշվի ենք
առնում ապահովագրական դրույքաչափի ներդրման ազդեցությունը, ապա
Ջինիի գործակիցը հարկումից հետո կլինի 0․6088, ինչը նշանակում է, որ զուտ
այս համակարգի ներդրմամբ եկամուտների բաշխման տեսակետից
անհավասարությունը երկրում էլ ավելի կխորանա։ Հետազոտության
շրջանակներում
առաջարկվում
է
ներդնել
բժշկական
պարտադիր
ապահովագրավճարի պրոգրեսիվ սանդղակ, ինչպես նաև բնակչության ցածր
եկամուտ ունեցող խմբերի համար կիրառել պետական համավճարների
որոշակիորեն տարբերակված մեխանիզմներ։
Հոդվածը ներկայացվել է 12.09.2024թ., գրախոսվել` 29.09.2024թ., տպագրության
ընդունվել` 31.10.2024թ.:
1 Հոդվածը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ ԲԿ և ԳԿ 23AA-5B025 թեմայի ֆինանսավորման
շրջանակներում։
205
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Հիմնաբառեր` առողջության համապարփակ ապահովագրություն, գրպանից
դուրս ծախսեր, անհավասարություն, դեցիլային խմբեր, Ջիննի գործակից,
եկամտային հարկ, պրոգրեսիվ համակարգ, ռեգրեսիվ համակարգ։
Ներածություն
Հանրային
առողջապահական
բարեփոխումների
արդյունավետությունը
հատկապես զարգացող շուկաներ ունեցող ու համակարգային կերպափոխում
իրականացնող երկրներում և հասարակություններում չափազանց կարևոր
նշանակություն ունի։ Մարդկային կապիտալի շարունակական զարգացումը և նրա
վերածումը ստեղծարար ու բարձրարտադրողական գործոնի, ի վերջո, հանգեցնում է
հասարակության բարեկեցության և կյանքի որակի բարձրացմանը։ Այս տեսանկյունից
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգը բացառություն չէ։
Խորհրդային միությունից ժառանգված համընդհանուր պետական սեփականության
վրա հիմնված համակարգը տակավին 1990-2000-ական թվականներին գրեթե
ամբողջությամբ
ապապետականացվեց-մասնավորեցվեց,
ինչը,
սակայն,
սկզբունքորեն չլուծեց բնակչության բոլոր շերտերի համար մատչելի, բարձրորակ
բժշկական ծառայությունների ստեղծման ու մատուցման հիմնախնդիրը։ Ու այս
համատեքստում
շարունակում
է
լրջորեն
չլուծված
հիմնախնդիր
մնալ
առողջապահական
հաստատությունների/ծառայությունների
արդյունավետ
ֆինանսավորման հիմախնդիրը։
Այն հարցը, թե ինչ աղբյուրների, ինչպիսի ռեսուրսների ու ֆինանսական
սխեմաների վրա պետք է հիմնված լինի առողջապահական համակարգերի
ֆինանսավորումը մշտապես թեժ բանավեճերի ու քննարկումների առարկա է։ Այս
իմաստով ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի
(ԱՀԱՀ) ներդրման պետական ծրագի ներդրման ու ֆինանսավորման հիմնախնդիրը
այսօր շարունակում է քննարկումների օրակարգում լինել։
Սույն հոդվածում քննարկվում են ՀՀ-ում ԱՀԱՀ ներդրման ու գործողության
հիմնախնդիրները՝ ներառականության, բնակչության բոլոր շերտերի եկամուտների
ստացման ու բաշխման, ինչպես նաև բարեկեցության վրա ազդեցությունների
համատեքստում։
Հետազոտության մեթոդաբանություն եվ տվյալների բազա
Սույն վերլուծության համար տեղեկատվական բազան ՊԵԿ տվյալների
շտեմարանում 2023 թ․ եկամտային հարկ վճարողների վերաբերյալ տարեկան
անհատական վիճակագրությունն է, որը ձևափոխվել է ամսական տեսքի,
ստրատիֆիկացվել և խմբավորվել է ըստ 10 դեցիլային խմբերի և ներկայացվել է
յուրաքանչյուր դեցիլային խմբում ընդգրկված սուբյեկտների ամսական միջին
եկամուտը, եկամտային հարկը, ինչպես նաև հաշվարկվել են միջինում վճարված
սոցիալական և դրոշմանիշային վճարների, ինչպես նաև հիփոթեքային վարկի
փոխհատուցման նպատակով եկամտային հարկի հետվերադարձի մեծությունները։
ՊԵԿ տվյալների բազայի հիման վրա հաշվարկված միջին եկամուտների
մեծությունները ըստ դեցիլային խմբերի հիմնականում համադրելի են ՀՀ ՎԿ կողմից
իրականացվող «Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված
հետազոտության»
(ՏՏԿԱՀ)
շրջանակներում
իրականացվող
հարցումների
արդյունքում ձևավորված մեծություններին, բացառությամբ վերին եկամտային
խմբերի, որոնց պարագայում ՊԵԿ տվյալների բազան անհամեմատ ավելի հուսալի
աղբյուր է, քանի որ ՎԿ հարցումների ընթացքում սույն եկամտային խմբերը հաճախ
թերհայտարարագրում են իրենց եկամուտները՝ էականորեն նվազեցնելով տվյալ
դեցիլային խմբերի եկամուտների վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը
206
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
(«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական զեկույց
2023թ․78)։ Զուգահեռաբար հոդվածում իրականացվել է սիմուլյացիոն վերլուծություն,
ինչը հնարավորություն է տվել գնահատելու ներկայումս հասանելի Առողջության
համապարփակ
ապահովագրության
(ԱՀԱ)
մասին
օրենքի
նախագծում
(«Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մասին» ՀՀ
օրենքի
նախագիծ 2023 թ․) զետեղված ֆինանսավորման մեխանիզմի ներդրման հնարավոր
ազդեցությունները
հարկման
արդյունավետության
և
անհավասարության
հաղթահարման համատեքստում։
Գրականության և աղբյուրների վերլուծություն
Տնտեսագիտական գրականության մեջ բավականին ընդարձակ անդրադարձ
կա աշխարհի տարբեր երկրների առողջապահական համակարգերում գործող
ֆինանսավորման մոդելներին ու մեխանիզմներին։ Երկրների մի որոշակի խմբում
(Ավստրալիա, Կանադա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա,
Լատվիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ
Թագավորություն) ավանդաբար գործում է առողջապահական ծառայությունների
ամբողջական պետական ֆինանսավորման մոդելը, որը շատ հետազոտողների
կողմից քննադատության է ենթարկվում։ Հետազոտողների մի մասը (Chung 2017) այդ
մոդելի առավելություններից նշում են (Բժշկական օգնության և սպասարկման ցածր
սակագներ, եկամուտների ձևավորման աղբյուրների լայն շրջանակ (Chung 2017),
կառավարման պարզ համակարգ, ֆինանսավորում պետական բյուջեի հարկային
եկամուտների հաշվին (Wang 2012)։ Սակայն այս խնդրով զբաղվող տեսաբաններից
շատերը ավելի շուտ ընդգծում են ԱՀԱՀ-ի պետական բյուջետային ֆինանսավորման
թերությունները՝ հարկային բեռի ավելացումը բոլորի համար՝ անկախ նրանից, թե ինչ
չափով է տվյալ քաղաքացին օգտվում առողջապահական ծառայություններից,
առողջապահական ծածկույթի ֆինանսավորման մեծ կախվածությունը քաղաքական
որոշումներից (Smith 2018), պետական բյուջեի եկամուտների մեծության
փոփոխությունից, դրանցով պայմանավորված նաև՝ առողջապահական համակարգի
անարդյունավետության մեծ հավանականությունը (Kutzin 2011)։ Այսպիսի
համակարգում, որպես կանոն, առողջապահական ծառայությունների տեսակարար
ֆինանսավորման ծավալը (Office for National statistics of UK 2019) և որակը, ինչպես
նաև ժամանակային առումով հասանելիությունը (Smith 2018) զգալիորեն զիջում է
շնչի հաշվով եկամտով համադրելի երկրների համանման ցուցանիշներին։
Միասնական պետական հիմնադրամի մոդելի հիման վրա առողջապահական
ծառայությունների ֆինանասավորման համակարգը գործում է թերևս ավելի փոքր
թվաքանակով երկրներում (Էստոնիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Կորեա,
Լիտվա, Լյուքսենբուրգ, Լեհաստան, Սլովենիա, Թուրքիա և այլն)։ Հետազոտողները
այս համակարգի առավելությունների շարքում նշում են դրան շահառուների
աջակցության ավելի ուժեղ խթանների առկայությունը, ինչպես նաև ռիսկերի ավելի
արդյունավետ բաշխումն ու կառավարումը։ Սակայն այս համատեքստը անհրաժեշտ,
սակայն ոչ բավարար պայման է առողջապահական համակարգի ներառականության,
բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության խնդիրները ամբողջապես
լուծելու համար։ Մասնավորապես, տվյալ խնդրով զբաղվող փորձագետները առկա
թերությունների շարքում մատնանշում են եկամուտների ձևավորման աղբյուրների
նեղ շրջանակը՝ հարկման համեմատաբար փոքր բազան այն երկրներում, որտեղ կա
ստվերային շրջանառությունների մեծ ծավալ կամ որտեղ հարկերից խուսափելը
207
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
տարածված երևույթ է (Hussey and Anderson 2003), տնտեսության ֆորմալ
հատվածից դեպի ոչ ֆորմալ հատված աշխատողների հոսքի, ինչպես նաև իրական
աշխատավարձը թաքցնելու մեծ հավանականությունը (Bitran 2014), գործազրկության
մակարդակի աճի մեծ հավանականությունը (Wang 2012), բնակչության ծերացման
զգալի ազդեցությունը (Cylus 2019) և այլն։
Համապարփակ ապահովագրական ծածկույթ ունեցող մոդելների շարքի երրորդ
մոդելը
բազմաթիվ
մասնավոր
ապահովագրական
ընկերությունների
և
կազմակերպությունների միջոցով առողջապահրական ծախսերի համակարգի
ֆինանսավորումն է։ Այդ երկրների շարքին են դասվում հիմնականում զարգացման
բարձր մակարդակ ունեցող երկրները (Ավստրիա, Բելգիա, Չիլի, Չեխիայի
Հանրապետություն, Գերմանիա, Իսրայել, Ճապոնիա, Մեքսիկա, Նիդեռլանդներ,
Սլովակիա, Շվեյցարիա և այլն)։ Հետազոտողները առողջապահական այս
համակարգի առավելությունների մեջ հատկապես ընդգծում են ապահովագրական
ընկերությունների
մրցակցության
առկայությունը
և
դրա
հետևանքով
ծառայությունների զգալիորեն բարձր որակը, բազմազանությունը, տեխնոլոգիական
նոր մոտեցումների ու նորամուծությունների կիրառությունը (World Bank Group 2022)։
Բացի դա՝ այս համակարգի առավելությունների շարքին հետազոտողները
ավելացնում են ապահովագրական ընկերությունների կողմից ռիսկայնության
տարբեր աստիճան ունեցող ապահովադիրների հարուցած ռիսկերի մեղմումը՝
պետության կողմից հատուցումների և համավճարումների մեխանիզմների միջոցով
(Jeurissen and Maarse 2021)։ Այս համակարգի դեպքում տեսաբանները նաև
առանձնացնում են դրա խոցելի կողմերը, որոնք կապված են հատկապես շատ
դեպքերում ռիսկերի բարձր մակարդակի առկայության, առողջապահական
ծառայությունների
թանկության,
բնակչության
որոշակի
խմբի
համար
առողջապահական ծառայությունների փաթեթների անհասանելիության և այլ
հանգամանքների հետ (De Vries et al. 2020)։
Վերլուծություն և արդյունքներ
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գաղափարը,
բնականաբար, ածանցվում է Հայաստանում առողջապահության ոլորտում առկա
իրողություններից։ Ասվածը փաստում է շուրջ 200-ից ավելի երկրների պարագայում
բնակչության սեփական միջոցների հաշվին՝ այսպես կոչված «գրպանից դուրս
կատարված»
առողջապահական
ծախսերի՝
ընդհանուր
առողջապահական
ծախսերում ունեցած տեսակարար կշռի ուսումնասիրությունը։ «Գրպանից դուրս»
կատարված առողջապահական ծախսերը վերաբերում են անհատների կողմից
բժշկական ծառայությունների, բուժման և դեղերի ձեռքբերման նպատակով
կատարվող ուղղակի ծախսերին, որոնք չեն փոխհատուցվում ապահովագրությամբ,
պետական
կամ
ֆինանսական
օժանդակության
այլ
միջոցներով:
Այս
ուսումնասիրության հիման վրա մեր կողմից մշակված բաշխման դիագրամման
(սկատերը) ներկայացնում է այդ ոլորտի համաշխարհային միտումները (տես
գծապատկեր 1)։
208
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Գծապատկեր 1․ Ընդհանուր առողջապահական ծախսերում «Գրպանից դուրս»
կատարված ծախսերի մասնաբաժնի և շնչի հաշվով ՀՆԱ համադրությունը ըստ աշխարհի
երկրների*
* Գծապատկերը կազմվել է հեղինակի կողմից Համաշխարհային բանկի տվյալների շտեմարանում
զետեղված առողջապահական ծախսերի և շնչի հաշվով ՀՆԱ տվյալների համադրմամբ։ Գծապատկերում
ներկայացված է 2021 թ․ դրությամբ առկա իրավիճակը, քանի որ գրպանից դուրս կատարված
առողջապահական ծախսերի վերաբերյալ ամենաթարմ հասանելի տվյալը վերաբերում է 2021թ․։
Գծապատկերի ուսումնասիրությամբ կարելի է փաստել, որ աշխարհում շնչի
հաշվով ՀՆԱ աճին զուգահեռ «գրպանից դուրս կատարված» առողջապահական
ծախսերի տեսակարար կշիռը նվազում է։ Այս երևույթը հիմնականում
պայմանավորված է զարգացած երկրներում ինչպես մասնավոր ապահովագրական
շուկայի և ինստիտուտների առավել բարձր զարգացման մակարդակով
(ապահովագրական ընկերությունների ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին
Հայաստանում մոտ 1% է, այնինչ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվում
է 80-100%-ի միջակայքում, որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է 100%-ը
(Worldbank, 2021)), այնպես էլ այդ երկրներում պետական բյուջեի՝ ներառական աճին
և զարգացմանը միտված կառուցվածքը, մասնավորապես՝ պետական ծախսերի
կառուցվածքում առողջապահական ծախսերի առավել մեծ տեսակարար կշիռը
(Գծապատկեր 2)։ Այս առումով Հայաստանը գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում
և «գրպանից դուրս» կատարված առողջապահական ծախսերի տեսակարար կշիռը
ընդհանուրի մեջ մոտ 79% է, որը 200 և ավելի երկրների ընտրանքում առավելագույն
մեծությունն է (նաև բացարձակ արտահայտությամբ ՀՀ ցուցանիշը 1513 դոլար (PPP),
համաշխարհային միջինը՝ 329 դոլար (PPP), գերազանցում է շուրջ 4.6 անգամ), իսկ
ահա պետական ծախսերի տեսակարար կշիռը ընդհանուրում բավականին ցածր է՝
մոտ 18% (Worldbank 2021)։
209
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Գծապատկեր 2․ Ընդհանուր առողջապահական ծախսերում պետական ծախսերի մասնաբաժնի և
շնչի հաշվով ՀՆԱ համադրությունը աշխարհում *
* Գծապատկերը կազմվել է հեղինակի կողմից Համաշխարհային բանկի տվյալների շտեմարանում
զետեղված առողջապահական ծախսերի և շնչի հաշվով ՀՆԱ տվյալների համադրմամբ։ Գծապատկերում
ներկայացված է 2021 թ․ դրությամբ առկա իրավիճակը, քանի որ պետական առողջապահական ծախսերի
վերաբերյալ ամենաթարմ հասանելի տվյալը վերաբերում է 2021 թ․։
Այս համատեքստում, առանձնակի ուշադրության են արժանի վերոնշյալ
ցուցանիշների դինամիկ տեղաշարժերը ՀՀ-ում (տես գծապատկեր 3)։
Գծապատկեր 3․ Ընդհանուր առողջապահական ծախսերում «Գրպանից դուրս կատարված
ծախսերի» մասնաբաժնի, ՀՆԱ-ում պետական բյուջեի առողջապահական ծախսերի մասնաբաժնի
և միջին վիճակագրական տնային տնտեսության ծախսերում առողջապահական ծախսերի կշռի
շարժընթացը ՀՀ-ում 2008-2023 թթ․*
210
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
*Գծապատկերը կազմվել է հեղինակի կողմից Համաշխարհային բանկի տվյալների շտեմարանում
զետեղված գրպանից դուրս կատարված առողջապահական ծախսերի վիճակագրության, ՀՀ
վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող «Հայաստանի սոցիալական պատկերը և
աղքատությունը» վիճակագրական զեկույցներում, ինչպես նաև տվյալների բազայում զետեղված
պետական բյուջեի ցուցանիշների համադրմամբ։ Գծապատկերում ներկայացված է գրպանից դուրս
կատարված առողջապահական ծախսերի շարժընթացը մինչև 2021 թ․, քանի որ տվյալ ծախսերի
վերաբերյալ ամենաթարմ հասանելի տվյալը վերաբերում է 2021 թ․։ Միջին վիճակագրական տնային
տնտեսության ծախսերում առողջապահական ծախսերի կշռի շարժընթացը ևս սահմանափակվում է 2022
թ․, քանի որ ամենաթարմ՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2023 թ․
վիճակագրական զեկույցում զետեղված է 2022 թ․ վերաբերող հարցումների արդյունքում ձևավորված
տվյալները։
Գծապատկերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում
«գրպանից դուրս կատարված» առողջապահական ծախսերի աճը պայմանավորվել է
տնային տնտեսությունների՝ առողջապահական ծառայությունների նկատմամբ աճող
պահանջարկով, ինչը տեսանելի է միջին վիճակագրական տնային տնտեսության
սպառման կառուցվածքում առողջապահական ծառայությունների թրենդային աճից՝
2008 թ․ 3․6%-ի համեմատ 2022 թ․ առողջապահական ծառայությունների կշիռն
ընդհանուր ծախսերում կազմել է շուրջ 5․6%: Սակայն, ի հեճուկս այս
իրողությունների, մասնավոր պահանջարկի աճը չի ուղեկցվել պետության և
ապահովագրական շուկայի թիրախային արձագանքով։ Մասնավորապես՝ կարելի է
նկատել, որ պետական առողջապահական ծախսերի թրենդը դիտարկվող
ժամանակահատվածում
դրսևորել
է
կայուն
միտումներ՝
դիտարկվող
ժամանակահատվածում կազմելով միջինում 1․6% իսկ ընդհանուր բյուջետային
ծախսերում՝ միջինում 6․2%, իսկ ահա ապահովագրական ընկերությունների
ակտիվների ծավալները տատանվել են 0․5-1%-ի միջակայքում, ինչն էլ մեծամասամբ
բացատրում է «գրպանից դուրս կատարված» առողջապահական ծախսերի
շարունակական աճը դիտարկվող ժամանակահատվածում:
Վերոնշյալից առավել քան ակնառու և հիմնավոր է դառնում պետության
միջամտության
անհրաժեշտությունը
առողջապահական
ծառայությունների
շուկայում։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ցանկացած
մեխանիզմով իրականացվող միջամտությունն անպայմանորեն հանգեցնելու է մի
շարք սոցիալ-տնտեսական ազդեցությունների, որոնք դրսևորվելու են ինչպես
միկրոմակարդակում առողջապահական ծառայությունների հասանելիության, որակի,
գնագոյացման,
այնպես
էլ
մակրոմակարդակում
հիմնական
տնտեսական
ֆունդամետալների՝ զբաղվածության, ՀՆԱ-ի, եկամուտների ձևավորման և բաշխման
կոնտեքստում։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատումները հանգում
եմ ԱՀԱ ներդրման դրական մակրոտնտեսական ազդեցությունների (Macroeconomic
effects of financing universal health coverage in Armenia 50): Այս հետազոտության
արդյունքում դիտարկվում են ԱՀԱ ներդրման ֆինանսավորման մի շարք հարկային
մեխանիզմներ, որոնք հանգում են ՀՆԱ վրա ունեցած ազդեցության տարբեր
սցենարների։ Այնուամենայնիվ, սույն գնահատումը պարունակում է քննարկման
ենթակա և որոշ դեպքերում վիճարկելի ասպեկտներ.
➢ Տնտեսության վրա հնարավոր ազդեցությունները կարող է առավել ճշտգրիտ
մոտարկել եկամտային հարկի աճի միջոցով ապահովագրական ծածկույթի
ֆինանսավորման սցենարը, որի պարագայում ազդեցությունը գրեթե
զրոյական է՝ 0.05% (Macroeconomic effects of financing universal health
coverage in Armenia 24):
➢ Ամենամեծ դրական ազդեցությունը (1.36%) վերաբերում է տնային
տնտեսությունների ոչ աշխատավարձային, պասիվ եկամուտների հարկման
միջոցով ԱՀԱ ֆինանսավորմանը, որի անիրատեսական լինելու փաստը
արձանագրված է նաև զեկույցի եզրակացություններում:
➢ ԱՀԱ ներդրման արդյունքում առողջապահական ոլորտում ընդհանուր
գործոնային արտադրողականության տարեկան 0.7% և մինչև 2050 թվականը
211
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
կուտակային 20%-ով բարելավման վերաբերյալ` մեթոդաբանական որևէ
հիմնավորում չպարունակող ենթադրության կիրառում: Սա վերջնարդյունքում
հանդիսանում
է
մոդելում
հարկերի
բարձրացման
խեղաթյուրող
ազդեցությունը զսպող՝ արտահանելի սեգմենտի արտադրողականությունը
խթանող, հիմնական գործոն (Macroeconomic effects of financing universal
health coverage in Armenia 23):
Հարկային գործիքակազմի կիրառման ազդեցության դինամիկան փաստում է,
որ դիտարկվող ժամանակահատվածում մեծ մասամբ ազդեցությունները
բացասական են և միայն դիտարկվող ժամանակաշրջանի վերջում են (2045
թ.-ից սկսած) նկատվում չնչին, գրեթե զրոյական դրական ազդեցություններ,
որոնք չեն փոխհատուցում հարկման խեղաթյուրող ազդեցությունը
(Macroeconomic effects of financing universal health coverage in Armenia 24):
➢
Եվ ահա այս համատեքստում է, որ սույն հետազոտության շրջանակներում
խնդիր է դրվել գնահատել ԱՀԱ ներդրման ռեֆորմի հնարավոր ազդեցությունները
եկամուտների համաչափ բաշխման և անհավասարության տեսանկյունից և, հստակ
քանակական գնահատումների վրա հիմնվելով, բացահայտել ներկայիս առաջարկվող
ԱՀԱ ֆինանսավորման մեխանիզմի հիմնական ռիսկերն ու առավելությունները։
Աղյուսակ 1․ ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ազդեցությունների
գնահատման ամփոփ աղյուսակ **
Փաստացի
հարկ+ապ.վճա
ր
Աշխատա
նքի
հարկի
արդյունա
վետ
դրույքաչ
ափ
Արդյունավետ
դրույքաչափ
(Փաստացի եկ.
հարկ+ապ․
վճար)
(4)=(2)+սոց․վճ
ար+
դրոշմանիշ․եկ․ հարկի
հետվերադրա
ձ
(5)=(3)+սոց․վճա
ր+ դրոշմանիշ․եկ․ հարկի
հետվերադրաձ
(6)=
(4)/(1)
(7)=
(5)/(1)
13,700
4,770
15,394
30%
96%
13,700
11,666
17,520
28%
43%
12,867
18,347
18,733
24,213
28%
36%
18,798
24,278
26,514
31,994
27%
33%
Եկ. հարկ
Եկ. հարկ
+
ապահով
ագրավճա
ր
Փաստացի
հարկ
(1)
(2)
(3)=(2)+(13
700r%*(13700)
)
1
15,968
3,076
2
41,144
7,846
3
67,576
4
97,349
Եկամուտ
Հաշվարկում r-ի՝ ապահովագրավճարից՝ 13700 դրամից որոշակի մասնաբաժնի
նվազեցման դրույքաչափի ներառումը համահունչ է ներքոնշյալ օրենքի նախագծով
սահմանված սանդղակի տրամաբանությանը։ Մասնավորապես՝ մինչև 150,000 դրամ եկամտի
պարագայում սուբյեկտին հնարավորություն է ընձեռվում ստանալու փոխհատուցում իր իսկ
վճարած եկամտային հարկից ապահովագրավճարի 60%-ի չափով՝ 8220 դրամ, 150,000-300,000
միջակայքի պարագայում՝ 40%՝ 5480 դրամ, 300,000-450,000 դրամի պարագայում՝ 20%՝ 2740
դրամ, 450,000 և ավելի՝ 0%: Քանի որ 1-ին և 2-րդ դեցիլների պարագայում
ապահովագրավճարի՝ 13700 դրամի 60%-ը՝ 8220դրամը, գերազանցում է եկամտային հարկի
մեծությունը, ապա նշված երկու դեցիլների պարագայում սիմուլյացիոն վերլուծությունում
ապահովագրավճարից նվազեցվել է միայն փաստացի վճարված եկամտային հարկի չափով,
այդ իսկ պատճառով տվյալ երկու դեցիլների պարագայում ապահովագրավճարի և եկամտային
հարկի գումարային մեծությունը համապատասխանաբար 13700 դրամ է։ Այսինքն՝ փաստացի
1-ին և 2-րդ դեցիլների պարագայում բանաձևն ընդունել է հետևյալ տեսքը՝ (3)=(2)+(13700-(2))։
212
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
5
118,593
23,489
28,969
32,934
38,414
28%
32%
6
150,150
29,818
38,038
41,127
49,347
27%
33%
7
195,481
38,824
47,044
53,304
61,524
27%
31%
8
266,415
52,879
61,099
73,185
81,405
27%
31%
9
403,785
79,989
90,949
107,164
118,124
27%
29%
1
0
1,235,722
241,306
255,006
229,920
243,620
19%
20%
**Գնահատումները կատարվել են հեղինակի կողմից՝ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա
տվյալների համադրման արդյունքում, https://www.src.am/am։
Գծապատկեր 4․ Աշխատանքի հարկի արդյունավետ դրույքաչափի ապագրեգավորումը ՀՀ-ում ԱՀԱ
ներդրման ազդեցությունների համատեքստում *
* Գնահատումները կատարվել են հեղինակի կողմից՝ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների
համադրման արդյունքում, https://www.src.am/am
ԱՀԱ մասին օրենքի նախագծում ներկայացված է վճարման տարեկան 164,400
դրամ միասնական համահարթ դրույքաչափ (ամսական՝ 13,700դրամ) («Առողջության
համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 12, մաս
1), ինչպես նաև օրենքի նախագծով հնարավորություն է տրվում հարկային տարվա
213
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ընթացքում վճարված ապահովագրավճարը ճանաչելու որպես սոցիալական ծախս և
Հարկային օրենսգրքի դրույթներին համապատասխան ստանալու հետվերադարձ
(փոխհատուցում) տվյալ սուբյեկտի վճարած եկամտային հարկից («Առողջության
համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 13)։ Սա
ենթադրում է որոշակի պրոգրեսիվության տարրեր, մասնավորապես՝ նախագծով
հնարավություն է տրվում եկամտային հարկից ստանալու փոխհատուցում․
➢ ապահովագրավճարի 60 տոկոսի չափով, եթե եկամտային հարկով հարկման
ամսական բազան փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75,000
դրամի կրկնապատիկից, այսինքն փոքր է 150,000 դրամից («Նվազագույն
աշխատավարձի մասին» ՀՀ օրենք, հոդված 1),
➢ ապահովագրավճարի 40 տոկոսի չափով, եթե եկամտային հարկով հարկման
ամսական բազան փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի
քառապատիկից՝ գտնվում է 150,000 և 300,000 դրամի միջակայքում,
➢ ապահովագրավճարի 20 տոկոսի չափով, եթե եկամտային հարկով հարկման
ամսական բազան փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի
վեցապատիկից՝ 300,000 և 450,000 դրամի միջակայքում է,
➢ Առավել բարձր եկամուտների պարագայում նվազեցում չի նախատեսվում
(«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի
նախագիծ, հոդված 13, մաս 7, կետ 1-4)։
Այնուամենայնիվ, վերոնշյալ պրոգրեսիվության մեխանիզմը դեռևս բավարար չէ
սույն
համահարթ
դրույքաչափի
կիրառման
ազդեցությունները
մեղմելու
տեսանկյունից։
Գծապատկերից ակնհայտ է դառնում, որ ԱՀԱ ներդրումը էականորեն
բարձրացնում է ստորին եկամտային խմբերում ընդգրկված հարկ վճարողների
հարկային բեռը՝ արդյունավետ դրույքաչափը՝ որոշ դեպքերում հասնելով ընդհուպ
ամբողջ եկամտին։ Մասնավորապես՝ կարելի է նկատել, որ 13700 դրամի չափով
ամսական ապահովագրավճարի ներդրումը գրեթե համապատասխանում է 1-ին
դեցիլային խմբում ընդգրկված տնային տնտեսությունների ամսական եկամտին և
եկամտային հարկն էլ բավարար չէ, որպեսզի սույն դրույքաչափի նվազեցման միջոցով
փոխհատուցի ԱՀԱ ներդրման բեռը (Եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը
1-4 դեցիլային խմբերում ցածր է ստանդարտ համահարթ 20% դրույքաչափից, քանի
որ տվյալների բազայում ներառված են նաև միկրոձեռնարկատիրության հարկային
ռեժիմում նվազեցված դրույքաչափի պայմաններում գործող հարկատուները, որոնք
սկսել են վճարել եկամտային հարկ ստանդարտ դրույքաչափով 2023 թ․ 2-րդ
կիսամյակից («ՀՀ հարկային օրենսգիրք», հոդված 271): Ռեգրեսիվության այս
փաստացի դրսևորումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ
աշխատանքի հարկի մյուս բաղադրիչները ևս՝ սոցիալական և դրոշմանիշային
վճարները, հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկման նպատակով եկամտային
հարկի հետվերադարձի տրամադրումը բնույթով ակնհայտորեն ռեգրեսիվ բնույթ
ունեն։ Այս համատեքստում կարելի է զուգահեռներ անկացնել ԱՀԱ և պարտադիր
կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջև՝ երևույթի ֆիսկալ
ազդեցությունների տեսանկյունից։
Ըստ էության, ապահովագրության պարտադիր կուտակային բաղադրիչը ևս
աշխատավարձային եկամուտների հարկման բաղադրիչ է և դեռևս համակարգի
ներդրման սկզբնական շրջանում բարեփոխման ընդիմախոսները փաստարկում էին,
որ միասնական դրույքաչափի ներդրումը անհավասարության խորացման
տեսանկյունից հղի է էական ռիսկերով՝ անկախ պետության և անհատի միջև
վճարումների բաշխման համամասնությունից, որը 2023 թ․ դրությամբ 5-ական տոկոս
է։ Հարկ վճարողների վերաբերյալ տվյալների վերոնշյալ ուսումնասիրությունը
214
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
փաստում է, որ ներկայումս վերոնշյալ ռիսկերը առարկայացել են և միասնական
դրույքաչափով սոցիալական վճարներն ազդեցությամբ ռեգրեսիվ բնույթի են և այս
համատեքատում, բնականաբար, պետության մասնակցությունը որոշակիորեն
մեղմում է անհատի հարկային բեռը։ Սակայն, այնուամենայնիվ, այստեղ նաև
անհրաժեշտ է հաշվի առնել արդեն իսկ առկա բյուջետային սահմանափակումները,
քանի որ, օրինակ՝ 2023 թ․ կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով
բյուջետային ծախսերն աճել են 20.9%-ով՝ կազմելով 143.6 մլրդ դրամ՝
պայմանավորված մասնակիցների թվի և միջին ամսական անվանական
աշխատավարձի աճով («Հայաստանի Հանրապետության 2023 թվականի Պետական
բյուջեի կատարման վերլուծություն» 196)։
Հարկման
ազդեցությունների
վերաբերյալ
առավել
համապարփակ
պատկերացում կազմելու նպատակով սույն վերլուծության շրջանակներում
իրականացվել է Ջինիի գործակցի հաշվարկ՝ հիմնվելով վերոնշյալ ՊԵԿ
տեղեկատվական բազայի վրա, ինչպես նաև կառուցվել են Լորենցի կորեր՝
արտապատկերելու ԱՀԱՀ ներդրմամբ համահարթ դրույքաչափի սահմանման
հնարավոր ազդեցությունները։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նախքան հարկումը
ՀՀ-ում եկամուտների անհավասարության Ջինիի գործակիցը 0․5724 է, հարկումից
հետո՝ հաշվի առնելով միայն եկամտային հարկը՝ 0․5722, աշխատանքի հարկման
մյուս ռեգրեսիվ կոմպոնենտների՝ սոցիալական և դրոշմանիշային վճարների
ազդեցություններով՝ 0․5911։ Իսկ ահա եթե հաշվի ենք առնում առողջության
համապարփակ ապահովագրության դրույքաչափի ներդրման ազդեցությունը, ապա
Ջինիի գործակիցը հարկումից հետո 0․6088 է, զուտ բացասական ազդեցությունը
անհավասարության խորացման տեսանկյունից՝ 3%:
Գծապատկեր 5․ Լորենցի կորը ԱՀԱ ներդրման ազդեցությունների համատեքստում *
* Գնահատումները կատարվել են հեղինակի կողմից՝ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների
համադրման արդյունքում, https://www.src.am/am
𝑮𝒊𝒏𝒊
𝒄𝒐𝒆𝒇 =
𝑵+𝟏
𝑵
−
𝟐 ∑𝑵
𝟏 (𝑵+𝟏−𝒊)𝒙𝒊
𝑵 ∑𝑵
𝟏 𝒙𝒊
𝐺𝑖𝑛𝑖𝑐𝑜𝑒𝑓 – Ջինիի դիսկրետ գործակից,
𝑥𝑖 i-րդ դեցիլում ընդգրկված տնային տնտեսության միջին ամսական եկամուտ,
N – ընտրանքում ներառված միավորների քանակն է, որը հաշվարկում
համապատասխանում է դեցիլների քանակին՝ 10։
215
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Վերոնշյալ հաշվարկի գրաֆիկական արտապատկերման՝ Լորենցի կորի
ուսումնասիրությունը փաստում է, որ համահարթ դրույքաչափով՝ նույնիսկ որոշակի
պրոգրեսիվության տարրերի համադրմամբ, ապահովագրավճարի ներդրումը
էականորեն բացասաբար է ազդում եկամուտների բաշխման տեսանկյունից և ավելի
է խորացնում անհավասարությունը՝ կորին հաղորդելով էլ ավելի ուռուցիկ տեսք։
Եզրակացություն
Ամփոփելով կարելի է փաստել, որ ԱՀԱ ներդրման ներկայիս նախագծի հիմքում
դրված ֆինանսավորման մեխանիզմը, մասնավորապես՝ համահարթ դրույքաչափի
կիրառումը կարող է էականորեն խորացնել եկամուտների անհավասար բաշխումը և
սոցիալական լարվածության ռիսկեր է պարունակում։ Այս համատեքստում լուծում
կարող է լինել ապահովագրավճարի պրոգրեսիվ դրույքաչափի սահմանումը, ինչպես
նաև սոցիալապես խոցելի ստորին եկամտային դեցիլների ապահովագրավճարի
փոխհատուցումը
պետության
կողմից։
Զուգահեռաբար
մասնավոր
ապահովագրական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը և խթանների
ստեղծումը կարող է ինչպես էականորեն թեթևացնել համակարգի ներդման
արդյունքում առաջացող պետական բյուջետային ծախսերի բեռը, այնպես էլ առավել
հասանելի դարձնել որակյալ և ավելի լայն ծածկույթով ապահովագրական
փաթեթները սպառողներին։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2023 թ․
վիճակագրական զեկույց: https://armstat.am/am/?nid=82&id=2617․ Հասանելիություն՝
08․08․2024։
2. «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի
նախագիծ, 2023 թ․, https://www.e-draft.am/projects/5665/about։ Հասանելիություն՝
11․07․2024։
3. «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենք,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23369։ Հասանելիություն՝ 12․06․2024։
4. «ՀՀ հարկային օրենսգիրք», 2016 թ․
https://www.irtek.am/views/act.aspx?tid=156204#p4416։ Հասանելիություն՝ 18․07․2024։
5. ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա՝ https://www.src.am/am։ Հասանելիություն՝
13․08․2024։
6. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի Պետական բյուջեի
կատարման վերլուծություն»
https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2023t_tarekan։
Հասանելիություն՝ 08․09․2024։
7. Chung, Mimi. “Health care reform: learning from other major health care
systems”,
2017.
In:
Princeton
Public
Health
Review.
https://pphr.princeton.edu/2017/12/02/unhealthy-health-care-a-cursory-overview-ofmajor-health-care-systems/․ Available: 12.07.2024․
8. Wang, Hong et al. “Health insurance handbook : how to make it work”. World
Bank
working
papers,
2012.
ISSN
1726-5878.
https://documents1.worldbank.org/curated/ar/182251468329069521/pdf/662340PUB0EPI
00ndbook09780821389829.pdf․ Available: 11.07.2024․
9. Smith, Peter. “Advancing Universal Health Coverage: What Developing Countries
Can Learn from the English Experience?”, 2018. Universal Health Coverage Series No.
40,
World
Bank
Group,
216
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
https://profiles.imperial.ac.uk/peter.smith/publications?limit=5&id=00606044&person=true
&respub-action=search.html&page=8, Available: 11.07.2024․
10. Kutzin, Joseph. “Bismarck vs. Beveridge: is there increasing convergence
between health financing systems?”. Presented at the 1st annual meeting of
SBO
network
on
health
expenditure
(OECD),
2011.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6927281/․ Available: 11.07.2024․
11. “How does UK healthcare spending compare with other countries?”. Office for
National statistics of UK. (2019).
https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/healthandsocialcare/healthcar
esystem/articles/howdoesukhealthcarespendingcomparewithothercountries/2019-08-29․
Available: 09.07.2024․
12. Hussey, Peter&Anderson, Gerard. “A comparison of singleand multi-payer health
insurance systems and options for reform”. Health Policy 66, 2003.
doi: 10.1016/s0168-8510(03)00050-2. Available: 11.07.2024․
13. Bitran, Ricardo. “UNIVERSAL HEALTH COVERAGE AND THE CHALLENGE OF
INFORMAL EMPLOYMENT: Lessons from Developing Countries”. HNP Discussion
Paper.
2014.
https://documents.worldbank.org/en/publication/documentsreports/documentdetail/698041468180275003/universal-health-coverage-and-thechallenge-of-informal-employment-lessons-from-developing-countries․
Available:
11.07.2024․
14. Wang, Hong et al. “Health insurance handbook : how to make it work”. World
Bank
working
papers,
2012.
ISSN
1726-5878.
https://documents.worldbank.org/en/publication/documentsreports/documentdetail/182251468329069521/health-insurance-handbook-how-to-makeit-work․ Available: 11.07.2024․
15. Cylus, Jonathan., et al. “Sustainable health financing with an ageing population:
implications of different revenue raising mechanisms and policy options”. WHO The
economics
of
healthy
and
active
ageing
series,
2019.
https://iris.who.int/handle/10665/331977․ Available: 10.08.2024․
16. World Bank Group (2022). World Health Organization Global Health Expenditure
database.
https://data.worldbank.org/indicator/SH.XPD.CHEX.GD.ZS․
Available:
10.08.2024․
17. Jeurissen, Patrick and Maarse, Hans. “The market reform in Dutch health
careResults, lessons and prospects”, 2021. https://iris.who.int/handle/10665/348071․
Available: 10.08.2024․
18. Hein de Vries et al. “Effects of the reform of the Dutch healthcare into managed
competition: Results of a Delphi study among experts”. Health Policy 125, 2020. DOI:
10.1016/j.healthpol.2020.10.010․ Available: 10.08.2024․
19. “Macroeconomic effects of financing universal health coverage in Armenia”. 2021,
The World Bank Group, 1818 H Street NW, Washington, DC 20433, p. 50.
https://documents.worldbank.org/en/publication/documentsreports/documentdetail/612711636036424116/macroeconomic-effects-of-financinguniversal-health-coverage-in-armenia ․ Available: 10.08.2024․
20. “Dudu, Hasan; Chukwuma, Adanna; Manookian, Armineh; Aghazaryan, Anastas;
Zeshan, Muhammad. 2021. Macroeconomic Effects of Financing Universal Health
Coverage in Armenia. © World Bank, Washington, DC. http://hdl.handle.net/10986/35688
License:
CC
BY
3.0
IGO.”
https://openknowledge.worldbank.org/entities/publication/dca7de9a-0684-5b70-a643a51cb8dac2f5․ Available: 10.08.2024․
217
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
21. World Health Organization Global Health Expenditure database. The data was
retrieved on April 15, 2024. https://data.worldbank.org/indicator/SH.XPD.OOPC.CH.ZS ․
Available: 10.08.2024․
22. World Development Indicators database, World Bank | Eurostat-OECD PPP
Programme.
https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD ․ Available: 10.08.2024․
23. ՀՀ
Կենտրոնական
բանկի՝
ֆինանսական
կազմակերպությունների
վիճակագրություն։
https://www.cba.am/am/SitePages/statfinorg.aspx ․ Հասանելիություն՝ 08․10․2024։
24. Insurance Company Assets To GDP Wb Data.htm - By Country․
https://tradingeconomics.com/country-list/insurance-company-assets-to-gdp-wbdata.html ․ Available: 10.08.2024․
25. World
Health
Organization
Global
Health
Expenditure
database
(apps.who.int/nha/database). The data was retrieved on April 15, 2024.
https://data.worldbank.org/indicator/SH.XPD.GHED.CH.ZS
26. Պետական ֆինանսների հիմնական ցուցանիշներն ըստ ցուցանիշների և
տարիների: ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների բազա։
https://statbank.armstat.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__1%20Econnomy%
20and%20finance__14%20Government%20Finances/EF-gf-3.px/?rxid=9ba7b0d1-2ff840fa-a309-fae01ea885bb ․ Հասանելիություն՝ 08․10․2024։
27. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բյուջե և հաշվետվություններ»։
https://www.src.am/am։ Հասանելիություն՝ 08․10․2024։
WORKS CITED
1. «Hayastani socialakan patkery' ev aghqatut'yuny'» 2023t'․ vitwakagrakan zekuyc:
https://armstat.am/am/?nid=82&id=2617 [«Armenia's Social Image and Poverty»,
statistical report] 2023 (in Armenian).
2. «Ar'oghjut'yan hamaparp'ak apahovagrut'yan masin» HH o'renqi naxagic', 2023t',
https://www.e-draft.am/projects/5665/about [Draft RA Law "On Universal Health
Insurance"] 2023(in Armenian).
3. «Nvazaguyn ashxatavard'i masin» HH o'renq,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23369 [Law of the Republic of Armenia "On
Minimum Wage"], (in Armenian).
4. «HH
harkayin
o'rensgirq»,
2016t'․
https://www.irtek.am/views/act.aspx?tid=156204#p4416 ["Tax Code of RA"] 2016 (in
Armenian).
5. HH PEK teghekatvakan baza՝ https://www.src.am/am [ Information Base of RA
State Revenue Committee] (in Armenian).
6. Hayastani Hanrapetut'yan 2023 t'vakani Petakan byujei katarman verluc'ut'un»
[Analysis of the Execution of the State Budget of the Republic of Armenia for 2023],
https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2023t_tarekan (in Armenian)
218
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
THE EFFECTS OF THE UNIVERSAL HEALTH INSURANCE SYSTEM IN THE
CONTEXT OF INCLUSIVE DISTRIBUTION OF INCOME OF THE RA
POPULATION AND OVERCOMING INEQUALITY
ANDRANIK MARGARYAN
Armenian State University of Economics, Faculty of Economic Regulation and
International Economic Relations, Department of Macroeconomics, Ph․D․ Student
Yerevan, the Republic of Armenia
The purpose of the article is to discuss the possible social consequences of the
implementation of the universal health coverage (UHC) system in the Republic of
Armenia from the point of view of ensuring inclusiveness and to evaluate their possible
effects on the incomes of different strata of the population.
The problems of the research are related to the study of the issues of both
quantitative and qualitative assessment of the effects caused by the introduction of UHC
and the development of relevant recommendations for reforms in that context.
During the research, statistical, inductive and deductive, analytical, simulation
analysis methods were used.
According to the results of the research, the introduction of UHC in the form
proposed by the draft law will significantly increase the tax burden of taxpayers included
in the lowest income groups of the population, in some cases even reaching up to the
entire income. Within the framework of the research, it was substantiated that the Gini
coefficient of income inequality before taxation in the Republic of Armenia is 0.5724, after
taxation, taking into account only income tax, 0.5722, with the effects of other regressive
components of labor taxation: social and stamp fees, 0.5911. And here, if we take into
account the impact of the introduction of the Universal health coverage rate, the Gini
coefficient after taxation will be 0.6088, which means that the inequality from the
viewpoint of income distribution will be deepened even more with the introduction of this
framework of the system. In order to solve the problems, identified within the framework
of the research, it is proposed to introduce a progressive scale of mandatory medical
insurance premiums, as well as to provide somewhat different mechanisms of state copayments (subsidies) for socially vulnerable and low-income groups of the population.
Keywords: universal health insurance, out-of-pocket costs, inequality, decile
groups, Gini coefficient, income tax, progressive system, regressive system.
ЭФФЕКТЫ ВСЕОБЩЕЙ СИСТЕМЫ МЕДИЦИНСКОГО СТРАХОВАНИЯ В
КОНТЕКСТЕ ИНКЛЮЗИВНОГО РАСПРЕДЕЛЕНИЯ ДОХОДОВ
НАСЕЛЕНИЯ РА И ПРЕОДОЛЕНИЯ НЕРАВЕНСТВА
АНДРАНИК МАРГАРЯН
аспирант кафедры макроэкономики факультета регулирования экономики и
международных экономических отношений Армянского государственного
экономического университета,
г.Ереван, Республика Армения
Цель статьи - обсудить возможные социальные последствия внедрения
системы всеобщего медицинского страхования (ВМС) в Республике Армения с
точки зрения обеспечения инклюзивности и оценить их возможное влияние на
доходы различных слоев населения.
219
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Задачи исследования связаны с изучением вопросов как количественной, так
и качественной оценки эффектов, вызванных введением всеобщего медицинского
страхования, и выработкой соответствующих рекомендаций по реформированию в
этом контексте.
В ходе исследования использовались статистические, индуктивнодедуктивные, аналитические, симуляционные методы анализа.
По результатам исследования, внедрение ВМС в предлагаемой
законопроектом
форме
значительно
увеличит
налоговую
нагрузку
налогоплательщиков, входящих в самые низкие доходные группы населения. В
рамках исследования обосновано, что коэффициент Джини неравенства доходов
до налогообложения в Республике Армения составляет 0,5724, после
налогообложения, с учетом только подоходного налога, 0,5722, с учетом влияния
других регрессивных компонентов налогообложения труда: социальных и гербовых
сборов, 0,5911. И если учесть влияние введения ставки всеобщего медицинского
страхования, то коэффициент Джини после налогообложения составит 0,6088, а это
значит, что неравенство с точки зрения распределения доходов еще больше
углубится с введением данной системы. Для решения проблем, выявленных в
рамках исследования, предлагается ввести прогрессивную шкалу взносов
обязательного медицинского страхования, а также предусмотреть несколько иные
механизмы государственных доплат (субсидий) для социально уязвимых и
малообеспеченных слоев населения.
Ключевые слова: универсальное медицинское страхование, личные
расходы, неравенство, децильные группы, коэффициент Джини, подоходный
налог, прогрессивная система, регрессивная система.
220