Научная статья на тему 'ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ'

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
91
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հետխորհրդային Ադրբեջան / կեղծ պատմագիտական ուսումնասիրություններ / զեղծարարություն / հայերի դիվականացում / հակահայկական քարոզչություն / հայատյացություն / հակագիտական մոտեցումներ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Տոնոյան Արտյոմ

Հոդվածի նպատակն է քննել հետխորհրդային Ադրբեջանում պատմական զեղծարարությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև պատմական կեղծիքների տարածման նպատակները։ Հիմնական խնդիրն է նկարագրել և բացատրել պետության ներգրավ-վածությունը նշված զեղծարարությունների տարբեր ասպեկտներում։ Հոդվածում նկարագրական-վերլուծական մեթոդի հիման վրա քննության են առնվել Ադրբեջանում իրականացվող պատմագիտական զեղծարարություններում նկատվող նոր միտումները, ցույց են տրվել դրանց գլխավոր թիրախները, ինչպես նաև կեղծ պատմագիտական հետազոտությունների օգտագործումը այդ պետության հակահայկական քաղաքականության մեջ։ Թեև Ադրբեջանում արվող պատմական զեղծարարությունների թիրախում են այդ երկրի բոլոր հարևանները, ներառյալ նաև Վրաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը, սակայն հոդվածում շեշտը դրվել է այն զեղծարարությունների ներկայացման ու մասնակի քննության վրա, որոնք վերաբերում են Հայաստանին ու Իրանին։ Ներկայացվել են նաև Ադրբեջանում գործող այսպես կոչված գիտական կենտրոնները, քննվել դրանց կողմից հրատարակված «պատմագիտական» ուսումնասիրությունները, ինչպես նաև դրանցում պատմական փաստերի կեղծմամբ հայ ժողովրդին հասցեագրվող այն կեղծիքները, որոնց նպատակը միայն սեփական հանրության շրջանում հայատյացության քարոզի խորացումն է և հայերի դիվականացումը։ Հոդվածի հիմնական եզրակացությունն այն է, որ հետխորհրդային Ադրբեջանում պատմագիտական հետազոտություններում տեղ գտնող զեղծարարությունները հետևանք են պետական պատվերների և առանձնակի լայն թափ են հավաքել Իլհամ Ալիևի կառավարման երկրորդ շրջանից սկսած։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOME REMARKS ON THE MAIN DIRECTIONS OF FALSIFICATIONS OF THE HISTORY IN POST-SOVIET AZERBAIJAN: THE ROLE OF THE STATE AND NEW TENDENCIES

The objective of the present article is to investigate the main fields of falsifications of the history in post-Soviet Azerbaijan, as well as the aims of spreading historical falsifications. The key issue is the preliminary description and interpretation of the state's involvement in various aspects of mentioned falsifications. The article on the basis of a descriptive-analytical approach examines the new tendencies observed in the historical falsifications in Azerbaijan and shows their prime targets, as well as the use of pseudo-scientific researches in the anti-Armenian policy of that state. On the basis of the descriptive-analytical method, the article examines new tendencies observed in falsifications of history by Azerbaijani scholars and identifies their prime targets, as well as the use of pseudo-scientific researches in the anti-Armenian policy of that state. Although historical falsifications in Azerbaijan target all the neighbors of that country, including Georgia and the Russian Federation, the article emphasizes the presentation and partial examination of the falsifications concerning Armenia and Iran...The objective of the present article is to investigate the main fields of falsifications of the history in post-Soviet Azerbaijan, as well as the aims of spreading historical falsifications. The key issue is the preliminary description and interpretation of the state's involvement in various aspects of mentioned falsifications. The article on the basis of a descriptive-analytical approach examines the new tendencies observed in the historical falsifications in Azerbaijan and shows their prime targets, as well as the use of pseudo-scientific researches in the anti-Armenian policy of that state. On the basis of the descriptive-analytical method, the article examines new tendencies observed in falsifications of history by Azerbaijani scholars and identifies their prime targets, as well as the use of pseudo-scientific researches in the anti-Armenian policy of that state. Although historical falsifications in Azerbaijan target all the neighbors of that country, including Georgia and the Russian Federation, the article emphasizes the presentation and partial examination of the falsifications concerning Armenia and Iran. The article also presents the “scientific” centers dealing with historical falsifications in Azerbaijan, and the “studies” published by them, in which the aim of falsifications addressed to the Armenian people is only the demonisation of Armenians and to deepen the anti-Armenian propaganda in the Azerbaijani society. The article's main conclusion is that falsifications in historiographical research in post-Soviet Azerbaijan are the consequence of state orders, the number of which has increased significantly since Ilham Aliyev's second term of rule.

Текст научной работы на тему «ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ.

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ*

ՀՏԴ 9(55)+9(47.925) DOI: 10.52063/25792652-2021.3-59

ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ,

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն artvom.tonovan@vsu.am

Հոդվածի նպատակն է քննել հետխորհրդային Ադրբեջանում պատմական զեղծարարությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև պատմական կեղծիքների տարածման նպատակները։

Հիմնական խնդիրն է նկարագրել և բացատրել պետության ներգրավ-վածությունը նշված զեղծարարությունների տարբեր ասպեկտներում։

Հոդվածում նկարագրական-վերլուծական մեթոդի հիման վրա քննության են առնվել Ադրբեջանում իրականացվող պատմագիտական զեղծարարություններում նկատվող նոր միտումները, ցույց են տրվել դրանց գլխավոր թիրախները, ինչպես նաև կեղծ պատմագիտական հետազոտությունների օգտագործումը այդ պետության հակահայկական քաղաքականության մեջ։

Թեև Ադրբեջանում արվող պատմական զեղծարարությունների թիրախում են այդ երկրի բոլոր հարևանները, ներառյալ նաև Վրաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը, սակայն հոդվածում շեշտը դրվել է այն զեղծարարությունների ներկայացման ու մասնակի քննության վրա, որոնք վերաբերում են Հայաստանին ու Իրանին։

Ներկայացվել են նաև Ադրբեջանում գործող այսպես կոչված գիտական կենտրոնները, քննվել դրանց կողմից հրատարակված «պատմագիտական» ուսումնասիրությունները, ինչպես նաև դրանցում պատմական փաստերի կեղծմամբ հայ ժողովրդին հասցեագրվող այն կեղծիքները, որոնց նպատակը միայն սեփական հանրության շրջանում հայատյացության քարոզի խորացումն է և հայերի դիվականացումը։

Հոդվածի հիմնական եզրակացությունն այն է, որ հետխորհրդային Ադրբեջանում պատմագիտական հետազոտություններում տեղ գտնող զեղծարարությունները հետևանք են պետական պատվերների և առանձնակի լայն թափ են հավաքել Իլհամ Ալիևի կառավարման երկրորդ շրջանից սկսած։

Հիմնաբառեր' հետխորհրդային Ադրբեջան, կեղծ պատմագիտական ուսումնասիրություններ, զեղծարարություն, հայերի դիվականացում, հակահայկական քարոզչություն, հայատյացություն, հակագիտական մոտեցումներ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 25.12.2021թ.:

է 26.10.2021թ., գրախոսվել' 25.11.2021թ.,

տպագրության

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Ներածություն

Ադրբեջանում պատմագիտության ոլորտում իրականացվող

զեղծարարությունները և ի մասնավորի դրանց ուղիղ առնչությունը հայոց պատմության տարբեր դրվագների ու իրողությունների միտումնավոր նենգափոխման հետ, նորություն չեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մասնագետների համար (տե'ս, օրինակ, Шниерельман 2003) ։

Ադրբեջանի պատմաբանների կողմից պատմության նենգափոխումը և զեղծարարությունները, որոնք դեռևս խորհրդային տարիներից խրախուսվել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողմից (Шниерельман 2003: 160), հետխորհրդային շրջանում և հատկապես Իլհամ Ալիևի նախագահության երկրորդ շրջանից մտել են բոլորովին նոր հուն, ուստի որոշ իրողությունների, տեղի ունեցող փոփոխությունների և տպագրվող նոր աշխատանքների ներկայացումը կարևոր է։

Հետխորհրդային Ադրբեջանում պատմագիտական զեղծարարությունների քաղաքականությունը, որն ունի մի քանի հիմնական ուղղություն և ծառայում է բացառապես քարոզչական ու գաղափարախոսական նպատակների, իրականացվում է պետական ծրագրավորմամբ, բարձր ֆինանսավորմամբ և վերևից իջեցվող հստակ պատվերներով։

Ադրբեջանում հետխորհրդային շրջանում պատմագիտական զեղծարարությունների հարցում պետության ներգրավման և պետական մակարդակով դրանց խրախուսման, պատվերների իջեցման առաջամարտիկներից մեկը հենց Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության և 1992-1993թթ.-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էր, սակայն մոտեցումների, ընտրված թիրախների ու ծավալների առումով վերջինս էապես զիջելու էր հենց իրեն հաջորդած Հեյդար Ալիևին և նրա որդուն՝ Իլհամ Ալիևին։

Թիրախային հիմնական ուղղությունները, նպատակներն ու գործիքները

Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող և իրականացվող կեղծ պատմագիտական հետազոտոտություններում առաջնահերթությունը տրվում է հետևյալ 2 գերակա և թիրախային ուղղություններին՝

• Իրանական ուղղություն,

• Հայկական ուղղություն:

Հիմնական նպատակները, որոնց կյանքի կոչման և գաղափարախոսական հենքի ապահովման համար ստեղծվում են կեղծ պատմագիտական աշխատանքներ, արվում զեղծարարություններ, հետևյալներն են՝

• «Մեծ Ադրբեջանի» և «ազգայնական» գաղափարախոսության տարածում։

• Ադրբեջանականության գաղափարախոսության պատմագիտական հիմքերի փնտրտուք։

• Ազգակերտման գործընթացի արագացում և այսպես կոչված «ադրբեջանցի» էթնոսի վերջնական ձևավորում, ինչպես նաև ադրբեջանական ինքնության արհեստական բյուրեղացում։

• Ադրբեջանական հասարակության մեջ լայն համախմբում ապահովող «թշնամիների» (հայեր, իրանցիներ, ռուսներ) կերպարի ձևավորում և դրա վրա ադրբեջանական՝ արդեն բյուրեղացող ինքնության խարսխում։

Հիմնական գործիքներն ու մեթոդները, որոնք օգտագործվում են պատմական ճշմարտությունների ու փաստերի նենգափոխման գործում և դառնում հենման կետ ազգակերտման և ինքնության բյուրեղացման տևական գործընթացի համար, հետևյալներն են՝

• Հարևան ժողովուրդների պատմության և մշակութային ժառանգության յուրացում։

60

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

• Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմության և մշակութային ժառանգության յուրացում:

• Պատմական հանրահայտ փաստերի կեղծում, միֆերի ստեղծում և կեղծ պատմագիտական «հետազոտություններով» դրանց նյութականացում, իրենց իսկ ստեղծած միֆերին «պատմական իսկության» արժեքի հաղորդում։

Իրանական ուղղություն

Իրանական ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող պատմագիտական զեղծարարություններն ունեն ավելի խորը արմատներ և ժամանակային առումով ներառում են Խորհրդային Միության գոյության և հետխորհրդային ողջ ժամանակաշրջանը։

Հիմնական թեզերը, որոնք գեներացրել է Ադրբեջանի՝ այսպես կոչված «ազգային պատմագիտությունը» խորհրդային ու հետխորհրդային շրջաններում Իրանի ուղղությամբ, հետևյալներն են՝

1. Պատմական Ատրպատականը, որը ադրբեջանցի պատմաբաններն անվանում են «Հարավային Ադրբեջան» (ադրբ. Canubi Azarbaycan, Guney Azarbaycan)1 այսպես կոչված «Միացյալ» կամ «Մեծ Ադրբեջանի» մի մասն է, հարավային մասը, որը հյուսիսայինից, այսինքն՝ ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքից իբր անջատվել է 19-րդ առաջին երեք տասնամյակների ընթացքում:

2. «Մեծ Ադրբեջանի» մաս են կազմել նաև ժամանակակից ԻԻՀ Ղազվին, Համադան, Զանջան, Գիլան, Քրդստան նահանգները և Թեհրանը:

3. Սեֆյան և Ղաջարական դինաստիաները ադրբեջանական են:

Իրանական ուղղությամբ արվող զեղծարարությունների հիմնական նպատակը իրանական պատմական ու մշակութային ժառանգության յուրացումն է (Ասատրյան, Գևորգյան 1990), տարածքային հավակնությունների համար «պատմագիտական հիմքերի ստեղծումը», ինչպես նաև համապատասխան գրականության ապահովումը պանթյուրքական շրջանակների հետ տարվող գաղափարախոսական աշխատանքների, Իրանում պանթյուրքականության տարածման և տեղի թյուրքախոս բնակիչների ինքնության խեղման համար:

Հայկական ուղղություն

Դեռևս 2005թ.-ին Հ. Դեմոյանը նշել է 11 հիմնական քարոզչական թեզ (Դեմոյան 2005: 58-29), որոնք գեներացրել է Ադրբեջանի' այսպես կոչված «ազգային պատմագիտությունը» մասամբ խորհրդային ու հետխորհրդային շրջաններում: Դրանք են՝

1. Հայերի՝ եկվոր և ադրբեջանցիների՝ բնիկ լինելու տեսակետի ամրագրում:

2. Հին ժամանակներից սկսած՝ հայ էթնոսի զավթողական հակումների դրսևորում:

3. Հայկական անկախ պետականության բացակայության տեսակետի ամրագրում:

4. Հին և ժամանակակից հայերի անհամապատասխանելիության տեսակետի զարգացում:

5. Հայոց թագավորների օտարազգի ծագման տեսակետի տարածում,

6. Միջնադարյան հայ հեղինակների «աղվանացում»:

7. Արևեյյան Հայաստանի, մասնավորապես' Արցախի տարածքում հայկական տարրի բնակեցման ժամանակաշրջանի նեղացում:

1 Եզրը լայն կիրառություն է ունեցել նաև Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում և «Իրանական Ադրբեջան» տարբերակի հետ միասին օգտագործվել ոչ միայն ադրբեջանցի պատմաբանների կողմից:

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

8. Հայոց ցեղասպանության պատմական իրողության հերքում:

9. Վերջին 200 տարիների ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության իրականացման մտացածին տեսակետի ամրագրում։

10. Երևանի նահանգի ադրբեջանական ծագումը և Առաջին հայկական պետականությունը ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ այստեղ կազմակերպելու մասին տեսակետ։

11. Հայկական պատմական տեղանունների թրքացում կամ դրանց ադրբեջանական անվանումների հիմնավորման փորձեր (Դեմոյան 2005: 58-29) ։

Անցած 16 տարիների ընթացքում Հ. Դեմոյանի բերած 11 կետերին ավելացել են նաև նորերը, որոնց մի մասը թեև առաջ է քաշված եղել նաև նախկինում, սակայն լայն շրջանառություն է ստացել միայն վերջին տարիներին, իսկ 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո դարձել նաև Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով տարվող հակահայկական քարոզչության, ՀՀ տարածքային

ամբողջականության հանդեպ դրսևորվող նկրտումների հիմնական առանցք։ Դրանք են՝

• Զանգեզուրի՝ իբր պատմական ադրբեջանական տարածք լինելը և այնտեղ 1917-1920թթ.-ին դաշնակցականների կողմից «ադրբեջանցիների ցեղասպանության» իրականացումը (տե'ս, օրինակ, Narimanoglu 2018) :

• ՀՀ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի' իբր պատմական ադրբեջանական տարածքներ լինելը' տեղանվանական կեղծիքների զուգորդմամբ և նշված մարզերը համապատասխանաբար Գյոյչյա (Goyga) և Շորագյալ (§oragal) անվանելով:

• Ընդհանրապես ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» (Qarbi Azarbaycan) և ողջ ՀՀ տարածքը «պատմական ադրբեջանական հողեր» անվանելու միտման խորացում և պատմագիտական զեղծարարություններով լի աշխատանքներում նշված տերմինի լայն շրջանառում։

• Իբր հայերի կողմից իրականացված «թյուրք-մուսուլմանների

ցեղասպանությունների» ժամանակի ու աշխարհագրության ընդլայնում:

Առանձնակի թափ են հավաքել պատմագիտական զեղծարարությունները՝ կապված իբր հայերի կողմից ադրբեջանցիների «կոտորածների և ցեղասպանության» հետ: Առանձնացնում են դրանց երեք շրջան' առաջինը անվանելով «1905-1906թթ. զանգվածային կոտորածներ», «զանգվածային ջարդեր» (ադրբ.' 1905-1906-ci illar kutlavi qirginlari), երկրորդ շրջանը' «1918-1920թթ. ցեղասպանություններ» (ադրբ.'1918-1920-ս illar soyqirimlari), և վերջինը' երրորդը' «Խոջալուի ցեղասպանություն» (ադրբ.' Xocali soyqirimi) եզրերով:

Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի կայքում ներկայացված են 1905-1906թթ.-ը իբր հայերի կողմից ադբրեջանցիների «ջարդերի» ժամանակագրություն և աշխարհագրություն, որը ներառում է 15 վայր' Բաքու, Երևան քաղաք, Նախիջևան, «Շարուր-Դարալագյազ», Երևանի նահանգ, էջմիածին, Սուրմալու, Գանձակ, «Արաշ», Շուշի, Խոջալու, «Ջավանշիր», «Զանգեզուր», Ղազախ, Թիֆլիս (AMEA Tarix institutu 2017a) :

Նույն ինստիտուտի կայքում «1918-1920թթ. ցեղասպանություններ» բաժնում առանձնացված է 9 ենթաբաժին' հետևյալ անվանումներով'

• Մարտի 31-ի ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017b),

• Բաքվի գավառի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017c),

• Շամախիի գավառի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017d),

• Ղուբայի գավառի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017e),

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

• Լենքորանի գավառի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017f),

• Ղարաբաղի շրջանի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017g),

• Զանգեզուրի գավառի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017h),

• Երևանի նահանգի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017i),

• Նախիջևանի գավառի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017j),

• Արևեւյան Անատոլիայի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017k),

• Հարավային Ադրբեջանի թյուրք-մուսուլմանական ցեղասպանություն (AMEA Tarix institutu 2017L)։

Վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանի ԳԱԱ Պատմության, Արևելագիտության ինստիտուտների, Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի աշխատակիցներ Ա. Աբիշովի (Abi§ov 2007; 2014a; 2014b; 2014c), Ա. Իսգանդարովի (isgandarov 1997; 2006; 2012; Isgenderov 2011)1, Կ. Իսմայիլովի (ismaylov 2014), Վ. Գաֆարովի (Qafarov 2016), Բ. Քարիմովի (Karimov 2012), Ն. Մուսթաֆայի (Mustafa 2014), Գ. Նաջաֆլիի (Nacafli 2014; 2015; 2016; 2017), է. Նաջիևի (Naciyev 2017), Ն. Մամմադզադայի (Мамедзаде 2014), Ի. Նիֆթալիևի (Нифталиев 2014), Ս. Ռուստամովա-Թոհիդիի (Рустамова-Тогиди 2009; 2010; 2013a, 2013b), Հ. Սաֆարիի (Safari 2016), ինչպես նաև Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի նախկին դեկան (1994-2004թթ.) և ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախկին տնօրեն (2004-2021 թթ.) Յաղուբ Մահմուդովի կողմից կամ վերջինիս խմբագրությամբ (Махмудов 2013; Mahmudov 2016) լույս են տեսել տասնյակ իբր «գիտական» հետազոտություններ, հոդվածներ ու մենագրություններ, որոնցում պատմական փաստերի կեղծմամբ, տարատեսակ զեղծարարությունների միջոցով հայ ժողովուրդը ներկայացվել է որպես «ցեղասպան» և առանց որևէ պատմական հիմքի' հայերին են վերագրվել վերևում արդեն թվարկված «թյուրք-մուսուլմանական ցեղասպանությունները»։

Կեղծ ցեղասպանությունների թեմայով Ադրբեջանի ԳԱԱ կողմից

հրատարակված գրքերի մեծ մասի դեպքում առաջին էջին որպես «ծրագրի ղեկավար և առաջաբանի հեղինակ» գրված է Յաղուբ Մահմուդովի անունը, իսկ երկրորդ էջին փակցված է շրջանակ, որում գրված է. «Գրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ» (տևս, օրինակ, Mustafa 2014): Սա նշանակում է, որ կեղծ ցեղասպանությունների մասին «հետազոտությունները» և դրանց հաջորդող տպագրությունները արվում են անմիջապես Ադրբեջանի նախագահի հովանավորությամբ և պետական ֆինանսավորմամբ: Հեղինակների հոնորարները և տպագրության ծախսերը երբեմն վճարվում են Հեյդար Ալիևի անվան հիմնադրամից (տևս, օրինակ, Rustamova-Tohidi 2013), որի նախագահը Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան է, նաև Ադրբեջանում քաղհասարակության զարգացման աջակցության հիմնադրամից (տևս, օրինակ, Zulfuqarli 2013): Բացի այդ, թեմայով զբաղվող զեղծարար պատմաբանները արժանանում են պետական պարգևների, մրցանակների, ստանում բարձր պաշտոններ և այլն2:

1 Ա. Իսգանդարովը նաև Ադրբեջանի 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է:

2 Պետական բազմաթիվ պարգևների և մրցանակների են արժանացել Յաղուբ Մահմուդովը, Անար Իսգանդարովը և այլք:

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Թեև Ադրբեջանի պատմագիտական զեղծարարությունների այս ուղղությունը սկսել է սկզբնավորվել 1997թ.-ին1 և պետական քաղաքականության վերածվել արդեն 1998թ.-ից2, սակայն դրա ամենաակտիվ փուլը, դատելով Ադրբեջանում լույս տեսած գրքերի ժամանակագրությունից, եղել է 2011-2016թթ.-ին։ Պատմական

զեղծարարություններ իրականացնող հիմնական «գիտական» կենտրոններն են ԳԱԱ Ա. Բակիխանովի անվան Պատմության ինստիտուտը, ԳԱԱ Զ. Բունիաթովի անվան Արևելագիտության ինստիտուտը, Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և մասամբ նաև Բաքվի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (տե'ս, օրինակ, A§irli 2011):

Հայերին վերագրվող կեղծ ցեղասպանությունների աշխարհագրության միտումնավոր ընդլայնումը, Ադրբեջանի տարբեր վարչական շրջանների

անվանումների հատուկ շեշտադրումը, ինչպես նաև անգամ Ադրբեջանի տարածքից դուրս' Իրանի և ժամանակակից Թուրքիայի տարածքներում «հայերի կողմից իրականացված ցեղասպանությունների» հորինումը ունի երեք հիմնական նպատակ՝

1. Հակահայկական ու հայատյաց քարոզչության թիրախ դարձնել ոչ միայն այսպես կոչված «էթնիկ ադրբեջանցիներին», այլ նաև այդ երկրում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներին, որոնց հանդեպ Ադրբեջանում եղել է և հիմա էլ կա խիստ վերապահ մոտեցում, «անջատողականության» և «հայերի հետ համագործակցության» վախեր։ Եթե Լենքորանի դեպքում թիրախ են թալիշները, ապա Շամախիի և Ղուբայի դեպքում քարոզչության թիրախ են կովկասյան պարսիկները (թաթերը), լեզգիներն ու ավարները։

2. Հակահայկական ու հայատյաց քարոզչության թիրախ դարձնել պատմական Ատրպատականի տարածքում բնակվող և հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունեցող թյուրքախոս իրանցիներին, իսկ նույն տարածքի պանթյուրքական խմբավորումների համար ապահովել հակահայկական քարոզչության նյութ (տե'ս, օրինակ, Nacafli 2015) :

3. Հայ ժողովրդին «ցեղասպան» դարձնելով' աշխարհում ստեղծել հայերի բացասական իմիջ և խոչընդոտել թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Եզրակացություններ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

■/ Հետխորհրդային Ադրբեջանում պատմագիտական հետազոտություններում տեղ գտնող կեղծիքներն ու զեղծարարությունները հետևանք են պետական պատվերների:

1 Ադրբեջանում թեման «գիտական շրջանառության մեջ դրած» առաջին պատմաբանը համարվում է Բաքվի պետական համալսարանի և ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից, այժմ այդ երկրի խորհրդարանի անդամ Անար Իսգանդարովը, ով 1997թ.-ին հրատարակել է իր' «1918-ci il Mart qirgmmrn tarix§Qnasligi» (1918թ. մարտի կոտորածների աղբյուրագիտություն) աշխատանքը' ապահովելով մասնագիտական և քաղաքական կարիերա: Ա. Իսգանդարովը հետագա տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և մեդալների, իսկ իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ շնորհիվ իր կատարած «հետազոտությունների»' Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևը 1998թ.-ին ընդունել է որոշում, որով մարտի 31-ը Ադրբեջանում հայտարարվել է «ադրբեջանցիների ցեղասպանության օր»:

2 Ադրբեջանի նախկին նախագահ Հ. Ալիևի' 1998թ. մարտի 26-ի հրամանագրով մարտի 31-ը Ադրբեջանում նշվում է' որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Բացի այդ' 2013թ. սեպտեմբերի 18-ին ԱՀ գործող նախագահ Ի. Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել իբր 1918թ. հայերի կողմից ԱՀ Ղուբա քաղաքում ցեղասպանված մուսուլմանների հիշատակին նվիրված Ղուբայի ցեղասպանության հուշահամալիրի (ներառյալ թանգարանը) բացումը, ուր ամեն տարի մարտի 31-ին «ցեղասպանության զոհերի ոգեկոչման երթի» շրջանակներում այցելում են ԱՀ քաղաքացիները:

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

■/ Դրանց նպատակներից մեկը հայերի «ցեղասպան» իմիջի ստեղծումն է և սեփական հասարակության շրջանում հակահայկական քարոզչության խորացումը։

■Տ Հակահայկական բովանդակությամբ կեղծ գիտական

ուսումնասիրություններն ու զեղծարարությունները նոր հուն են մտել Իլհամ Ալիևի կառավարման երկրորդ շրջանից սկսած և լայն թափ հավաքել հատկապես 2011-2016թթ.-ի ընթացքում։

Օգտագործված գրականություն

1. Դեմոյան, Հայկ (2005). «ԼՂ հիմնախնդրի շուրջ քարոզչության և հակաքարոզչության կազմակերպման և իրականացման եղանակների մասին». Տարածաշրջան տեղեկագիր հատուկ թողարկում, Նորավանք ԳԿՀ, Երևան, էջ 58-59:

2. Ասատրյան Գառնիկ, Գևորգյան Նիկոլայ (1990), Ադրբեջան. յուրացման սկզբունքը և իրանական աշխարհը, Երևան:

3. Isgenderov, Anar (2011). Realities of Azerbaijan 1917–1920. Bloomington.

4. Мамедзаде, Натиг (2014). Геноцид азербайджанцев в Карабахском регионе Азербайджана (1918-1920). Баку.

5. Махмудов, Ягуб (2013). Геноцид азербайджанского народа 1918 года: организаторы и палачи. Баку.

6. Нифталиев, Ильгар (2014). Геноцид азербайджанцев в Иреванской губернии (1918-1920). Баку.

7. Рустамова-Тогиди, Солмаз (2009). Март 1918 г. Баку. Азербайджанские погромы в документах. Баку.

8. Рустамова-Тогиди, Солмаз (2010). Куба. Апрель-май 1918 г. Мусульманские погромы в документах. Баку.

9. Рустамова-Тогиди, Солмаз (2013a). ШЕМАХА. Март-июль 1918 г. Азербайджанские погромы в документах, том I. Город Шемаха. Баку.

10. Рустамова-Тогиди, Солмаз (2013b). ШЕМАХА. Март-июль 1918 г. Азербайджанские погромы в документах, том II. Селения Шемахинского уезда. Баку.

11. Шниерельман, Виктор (2003). Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. Москва.

12. Abi§ov, Vaqif (2007). Azerbaycanlilarm soyqirimi (1917-1918-ci iller). Baki.

13. Abi§ov, Vaqif (2014a). Bakida 1918-ci il mart soyqirimi. Baki.

14. Abi§ov, Vaqif (2014b). §amaxi qezasmda Azerbaycam xalqma qar§i soyqirim (1918-1920). Baki.

15. Abi§ov, Vaqif (2014c). Quba Qezasmda Azerbaycam xalqma qar§i soyqirim (1918-1920). Baki.

16. AMEA Tarix institutu (2017a). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, 1905-1906-ci illar kutlavi qirginlari.

http://tarixinstitutu.az/page/80/kutleviqirgin.(Accessed: 21/11/2021).

17. AMEA Tarix institutu (2017b). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի կայք, 31 mart soyqirimi. http://tarixinstitutu.az/page/79/31mart_. (Accessed: 21/11/2021).

18. AMEA Tarix institutu (2017c). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Baki qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/82/genocideinbaku.(Accessed: 21/11/2021).

19. AMEA Tarix institutu (2017d). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, §amaxi qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/83/genoicdeinshamakhi. (Accessed 21/11/2021).

20. AMEA Tarix institutu (2017e). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Quba qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/84/genocideinguba. (Accessed 21/11/2021).

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

21. AMEA Tarix institutu (2017f). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Lankaran qazasinda Turk-musalman soyqmmi.

http://tarixinstitutu.az/page/85/genocideinlankaran. (Accessed 21/11/2021).

22. AMEA Tarix institutu (2017g). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Qarabag bolgasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/86/genocideingarabakh. (Accessed 21/11/2021).

23. AMEA Tarix institutu (2017h). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Zangazur qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/87/zengezur. (Accessed 21/11/2021).

24. AMEA Tarix institutu (2017i). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, iravan quberniyasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/88/genocideiniravan. (Accessed 21/11/2021).

25. AMEA Tarix institutu (2017j). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Naxgivan qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/89/genocideinnakhchivan. (Accessed 21/11/2021).

26. AMEA Tarix institutu (2017k). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, §arqi Anadoluda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/90/genocideinanadolu. (Accessed 21/11/2021).

27. AMEA Tarix institutu (2017L). Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի

կայք, Guney Azarbaycanda Turk-musalman

soyqirimi.http://tarixinstitutu.az/page/91/genocideinsouthernazerbaijan. (Accessed

21/11/2021).

28. A§irli, Akif (2011). 31 mart soyqmmi: 1918-1920-ci iller metbuatmda. Baki.

29. ismaylov, Kamran (2014). Zengezurda Azerbaycam xalqma qar§i soyqirim (19181920). Baki.

30. isgandarov, Anar (1997). 1918-ci il Mart qirgmmm tarixgumasligi. Baki.

31. isgandarov, Anar (2006). Azerbaycamda turk-muselmam soyqirimi problemimim tarixgumasligi 1918-1920-ci iller. Bak.

32. isgandarov, Anar (2012). Azerbaycan heqiqetleri: 1917-1920. Baki.

33. Qafarov, Vasif (2016). “§amaxi soyqiriminda Azarbaycanin maruz qaldigi itki va talafatlar (Fovqalada Tahqiqat Komissiyasinin materiallari asasinda).” “Azerbaycan ve §erqi Anadoluda turk-muselman ehaliye qar§i soyqmmlari (1914-1920-ci iller)” movzusuma hesr olummu§ III beymelxalq elmi komframsm materiallari. Baki, ss. 303-311.

34. Karimov, Bahman (2012). “1918-1919-cu illarda Lankaran qazasinda ermanilarin toratdiklari soyqirim.” Baki Umiversitetimim xeberleri. Humanitar elmler seriyasi. №2, ss. 151-160.

35. Mahmudov, Yaqub (2016), elmi redaktor va on sozun muallifi. Azerbaycan xalqma qar§i 1918-ci il soyqmmlari. Baki.

36. Mustafa, Nazim. Irevam quberniyasinda azerbaycamlilarm soyqirimi (1918-1920). Baki, 2014.

37. Narimanoglu, Haci (2018). Zengezur kog, deportasiya, soyqirimi, iggal tarixi. Baki.

38. Nacafli, Guntakin (2014). 1918-1920-ci illerde §erqi Amadolu, Naxgivam ve Irevan bolgesinde ermenilerim turk-muselman ehaliye qargi toretdikleri soyqirimlari (BOA-mm senedleri esasmda). Baki.

39. Nacafli, Guntakin (2015). 1917-1918-ci illerde Urmiya bolgesinde

azerbaycamlilara qargi soyqirimi (ATASE-nin senedleri esasmda). Baki.

40. Nacafli, Guntakin, Eyvazova Nigar (2016). “Azarbaycanda va §arqi Anadoluda turk-musalman ahaliya qar§i soyqirimi alman arxiv sanadlarinda.” “Azerbaycan ve §erqi Amadoluda turk-muselman ehaliye qargi soyqirimlari (1914-1920-ci iller)”movzusuma hesr olummug III beymelxalq elmi komframsm materiallari. Baki, ss. 540-547.

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

41. Nacafli, Guntakin (2017). “Zangazur qazasmda turk-musalman ahaliya qar§i ermani soyqirimlari yeni arxiv sanadlarinda (1918-1920).” AMEA Tarix Institutu “Elmi Qserler” “XX esrde turk-muselman ahaliya qar§i soyqirimlari” movzusunda IV Beynaixaiq elmi konfransin materiallari. Xususi Buraxili§. №, 64, 65, 66. Baki, ss. 77-83.

42. Naciyev, Elnur (2017). “Denikingilarin va ermani da§naklarinm Lankaran qazasinda toratdiyi soyqirim.” AMEA Tarix Institutu “Elmi Qserier” “XX esrde turk-muselman ahaliya qar§i soyqirimlan” movzusunda IV Beynelxalq elmi konfransin materiallari. Xususi Buraxili§. № 64, 65, 66. Baki, ss. 317-321.

43. Rustamova-Tohidi, Solmaz (2013). Quba. Aprel-may 1918-ci il. Muselman qirginlari senedlerde. Baki.

44. Safari, Hasan (2016). Cenubi Azerbaycan: 1918-ci il soyqirimi. Baki.

45. Zulfuqarli, Maharram (2013). §amaxi soyqirimi: 1918. Baki.

Works Cited

1. Demoyan, Hayk (2005). «LL himnaxndri sowrj k‘arozc‘owt’yan ev hakak‘arozc‘owt’yan kazmakerpman ev irakanac‘man etanakneri masin». Taracasrjan» tetekagir hatuk t’otarkum [On the Methods of Organizing and Carrying out Agitation and Anti-propaganda around the Nagorno-Karabakh Problem." Region Bulletin special issue], Noravank‘ GKH, Erevan, ej 58-59:

2. Asatryan Garnik, Gevorgyan Nikolay (1990), Adrbejan. yurac‘man skzbunk‘a ev iranakan asxarha [Azerbaijan: the Principle of Appropriation and the Iranian World], Erevan:

3. Isgenderov, Anar (2011). Realities of Azerbaijan 1917-1920. Bloomington.

4. Mamedzade, Natig (2014). Genocid azerbajdzancev v Karabaxskom regione Azerbajdzana (1918-1920) [The Genocide of Azerbaijanis in the Karabakh rRegion of Azerbaijan (1918-1920)]. Baku.

5. Maxmudov, Jagub (2013). Genocid azerbajdzanskogo naroda 1918 goda: organizatory i palace [The Genocide of the Azerbaijani People in 1918: Organizers and Executioners]. Baku.

6. Niftaliev, Il'gar (2014). Genocid azerbajdzancev v Irevanskoj gubernii (19181920) [The Genocide of Azerbaijanis in the Irevan Province (1918-1920)]. Baku.

7. Rustamova-Togidi, Solmaz (2009). Mart 1918 g. Baku. Azerbajdzanskie pogromy v dokumentax [March 1918 Baku. Azerbaijani Pogroms in the Documents]. Baku.

8. Rustamova-Togidi, Solmaz (2010). Kuba. Aprel'-maj 1918 g. Musul'manskie pogromy v dokumentax [Cuba. April-May 1918. Muslim Pogroms in Documents]. Baku.

9. Rustamova-Togidi, Solmaz (2013a). SEMAXA. Mart-ijul' 1918 g. Azerbajdzanskie pogromy v dokumentax, tom I. Gorod Semaxa [March-July 1918 Azerbaijani Pogroms in Documents, volume I. The City of Shamakhi]. Baku.

10. Rustamova-Togidi, Solmaz (2013b). SEMAXA. Mart-ijul' 1918 g. Azerbajdzanskie pogromy v dokumentax, tom II. Selenija Semaxinskogo uezda [March-July 1918 Azerbaijani Pogroms in Documents, volume II. The Village of Shemakha County]. Baku.

11. Snierel'man, Viktor (2003). Vojny pamjati: mify, identicnost' i politika v Zakavkaz'e [Wars of Memory: Myths, Identity and Politics in Transcaucasia.]. Moskva.

12. Abi§ov, Vaqif (2007). Azerbaycanlilarin soyqirimi (1917-1918-ci iller) [Genocide of Azerbaijanis (1917-1918)]. Baki.

13. Abi§ov, Vaqif (2014a). Bakida 1918-ci il mart soyqirimi. [March 1918 Genocide in Baku] Baki.

14. Abi§ov, Vaqif (2014b). §amaxi qazasinda Azerbaycan xalqina qar§i soyqirim (1918-1920) [Genocide against the Azerbaijani people in Shamakhi district (1918-1920)]. Baki.

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

15. Abi§ov, Vaqif (2014c). Quba Qazasmda Azarbaycan xalqina qar§i soyqirim (1918-1920).[ Genocide against the Azerbaijani people in Guba province (1918-1920)] Baki.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

16. AMEA Tarix institutu (2017a). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, 1905-1906-ci illar kutlavi qirginlari.

http://tarixinstitutu.az/page/80/kutleviqirgin. (Accessed: 21/11/2021).

17. AMEA Tarix institutu (2017b). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, 31 mart soyqirimi. http://tarixinstitutu.az/page/79/31mart_.

(Accessed: 21/11/2021).

18. AMEA Tarix institutu (2017c). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Baki qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/82/genocideinbaku. (Accessed: 21/11/2021).

19. AMEA Tarix institutu (2017d). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, §amaxi qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/83/genoicdeinshamakhi. (Accessed 21/11/2021).

20. AMEA Tarix institutu (2017e). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Quba qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/84/genocideinguba. (Accessed 21/11/2021).

21. AMEA Tarix institutu (2017f). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Lankaran qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/85/genocideinlankaran. (Accessed 21/11/2021).

22. AMEA Tarix institutu (2017g). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Qarabag bolgasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/86/genocideingarabakh. (Accessed 21/11/2021).

23. AMEA Tarix institutu (2017h). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Zangazur qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/87/zengezur. (Accessed 21/11/2021).

24. AMEA Tarix institutu (2017i). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Iravan quberniyasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/88/genocideiniravan. (Accessed 21/11/2021).

25. AMEA Tarix institutu (2017j). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Naxgivam qazasinda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/89/genocideinnakhchivan. (Accessed 21/11/2021).

26. AMEA Tarix institutu (2017k). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, §arqi Anadoluda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/90/genocideinanadolu. (Accessed 21/11/2021).

27. AMEA Tarix institutu (2017L). The Institute of History of the Azerbaijan National

Academy of Sciences, Guney Azarbaycanda Turk-musalman soyqirimi.

http://tarixinstitutu.az/page/91/genocideinsouthernazerbaijan. (Accessed 21/11/2021).

28. A§irli, Akif (2011). 31 mart soyqirimi: 1918-1920-ci illar matbuatmda. [March 31 genocide: in the press of 1918-1920] Baki.

29. ismaylov, Kamran (2014). Zangazurda Azarbaycan xalqma qar§i soyqirim (19181920). [Genocide against the Azerbaijani people in Zangezur (1918-1920)] Baki.

30. isgandarov, Anar (1997). 1918-ci il Mart qirgmmm tarixgunasligi. [Historiography of the March massacre of 1918] Baki.

31. isgandarov, Anar (2006). Azarbaycanda turk-musalman soyqirimi problemimim tarixgunasligi 1918-1920-ci illar. [Historiography of the problem of Turkish-Muslim genocide in Azerbaijan 1918-1920] Baki.

32. isgandarov, Anar (2012). Azarbaycan haqiqatlari: 1917-1920. [Azerbaijan realities: 1917-1920] Baki.

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

33. Qafarov, Vasif (2016). “§amaxi soyqiriminda Azarbaycanin maruz qaldigi itki va talafatlar (Fovqalada Tahqiqat Komissiyasinin materiallari asasinda).” “Azerbaycan va §arqi Anadoluda turk-musalman ahaliya qar§i soyqirimlari (1914-1920-ci illar)” movzusuna hasr olunmu§ III beynalxalq elmi konfransin materiallari. ["The Losses and Casualties that Azerbaijan Suffered during the Shamakhi genocide (based on the materials of the extraordinary Investigation Commission). Materials of the III international scientific conference” genocides against Turkic-Muslim population in Azerbaijan and eastern Anatolia (1914-1920)"] Baki, ss. 303-311.

34. Karimov, Bahman (2012). “1918-1919-cu illarda Lankaran qazasinda ermanilarin toratdiklari soyqirim.” Baki Universitetinin xabarlari. Humanitar elmlar seriyasi. [Genocide committed by Armenians in Lankaran province in 1918-1919] №2, ss. 151-160.

35. Mahmudov, Yaqub (2016), elmi redaktor va on sozun muallifi. Azarbaycan xalqina qar§i 1918-ci il soyqmmlari. [Genocide of 1918 against the Azerbaijani people] Baki.

36. Mustafa, Nazim. Iravan quberniyasinda azarbaycanlilarin soyqirimi (1918-1920). [Genocide of Azerbaijanis in Irevan Province (1918-1920)] Baki, 2014.

37. Narimanoglu, Haci (2018). Zangazur kog, deportasiya, soyqirimi, iggal tarixi. [Emigration to Zangezur, deportation, genocide, occupation history] Baki.

38. Nacafli, Guntakin (2014). 1918-1920-ci illarda §arqi Anadolu, Naxgivan va Iravan bolgasinda ermanilarin turk-musalman ahaliya qargi toratdiklari soyqirimlari (BOA-nin sanadlari asasinda). [Genocides committed by Armenians against Turkic-Muslim population in eastern Anatolia, Nakhchivan and Irevan in 1918-1920 (based on BOA documents)] Baki.

39. Nacafli, Guntakin (2015). 1917-1918-ci illarda Urmiya bolgasinda

azarbaycanlilara qargi soyqirimi (ATASE-nin sanadlari asasinda). [Genocide against Azerbaijanis in the region of Urmia in 1917-1918 (based on the documents of ATASE)] Baki.

40. Nacafli, Guntakin, Eyvazova Nigar (2016). “Azarbaycanda va §arqi Anadoluda turk-musalman ahaliya qar§i soyqirimi alman arxiv sanadlarinda.” “Azarbaycan va §arqi Anadoluda turk-musalman ahaliya qargi soyqirimlari (1914-1920-ci illar)”movzusuna hasr olunmug III beynalxalq elmi konfransin materiallari. [Genocide against the Turkish-Muslim population in Azerbaijan and eastern Anatolia in German archive documents. Materials of the III international scientific conference” genocides against Turkic-Muslim population in Azerbaijan and eastern Anatolia (1914-1920)] Baki, ss. 540-547.

41. Nacafli, Guntakin (2017). “Zangazur qazasinda turk-musalman ahaliya qar§i ermani soyqirimlari yeni arxiv sanadlarinda (1918-1920).” AMEA Tarix Institutu “Elmi Qsarlar” “XX asrda turk-musalman ahaliya qargi soyqirimlari” movzusunda IV Beynalxalq elmi konfransin materiallari. Xususi Buraxilig. №, 64, 65, 66. [Armenian Genocide against Turkish-Muslim population in Zangezur province in new archival documents (1918-1920).“Institute of history of Anas” scientific works “materials of the IV International Scientific Conference” genocides against the Turkic-Muslim population in the XX century] Baki, ss. 77-83.

42. Naciyev, Elnur (2017). “Denikingilarin va ermani dagnaklarinin Lankaran qazasinda toratdiyi soyqirim.” AMEA Tarix Institutu “Elmi Qsarlar” “XX asrda turk-musalman ahaliya qargi soyqirimlari” movzusunda IV Beynalxalq elmi konfransin materiallari. Xususi Buraxilig. [Genocide committed by denikinists and Armenian Dashnaks in Lankaran accidents.“Institute of history of Anas” scientific works “materials of IV International Scientific Conference” genocides against Turkic-Muslim population in XX century". Special Edition] № 64, 65, 66. Baki, ss. 317-321.

43. Rustamova-Tohidi, Solmaz (2013). Quba. Aprel-may 1918-ci il. Musalman qirginlari sanadlarda. [April-may 1918. Muslim massacres in the documents] Baki.

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

44. Safari, Hasan (2016). Cenubi Azerbaycan: 1918-ci il soyqirimi. [South Azerbaijan: genocide of 1918] Baki.

45. Zulfuqarli, Maharram (2013). §amaxi soyqirimi:[ Shamakhi genocide] 1918. Baki.

SOME REMARKS ON THE MAIN DIRECTIONS OF FALSIFICATIONS OF THE HISTORY IN POST-SOVIET AZERBAIJAN: THE ROLE OF THE STATE AND NEW TENDENCIES

ARTYOM TONOYAN

Yerevan State University, Chair of Iranian Studies,

NAS RA, Institute of Oriental Studies, Researcher,

Associate Professor, Ph.D. in Philology,

Yerevan, Republic of Armenia

The objective of the present article is to investigate the main fields of falsifications of the history in post-Soviet Azerbaijan, as well as the aims of spreading historical falsifications.

The key issue is the preliminary description and interpretation of the state's involvement in various aspects of mentioned falsifications.

The article on the basis of a descriptive-analytical approach examines the new tendencies observed in the historical falsifications in Azerbaijan and shows their prime targets, as well as the use of pseudo-scientific researches in the anti-Armenian policy of that state.

On the basis of the descriptive-analytical method, the article examines new tendencies observed in falsifications of history by Azerbaijani scholars and identifies their prime targets, as well as the use of pseudo-scientific researches in the anti-Armenian policy of that state.

Although historical falsifications in Azerbaijan target all the neighbors of that country, including Georgia and the Russian Federation, the article emphasizes the presentation and partial examination of the falsifications concerning Armenia and Iran.

The article also presents the “scientific” centers dealing with historical falsifications in Azerbaijan, and the “studies” published by them, in which the aim of falsifications addressed to the Armenian people is only the demonisation of Armenians and to deepen the anti-Armenian propaganda in the Azerbaijani society.

The article's main conclusion is that falsifications in historiographical research in postSoviet Azerbaijan are the consequence of state orders, the number of which has increased significantly since Ilham Aliyev's second term of rule.

Keywords: Post-Soviet Azerbaijan, pseudo-historical studies, falsification,

demonisation of Armenians, anti-Armenian propaganda, аnti-Armenian sentiment, antiscientific approaches.

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

НЕКОТОРЫЕ НАБЛЮДЕНИЯ КАСАТЕЛЬНО ОСНОВНЫХ НАПРАВЛЕНИЙ ФАЛЬСИФИКАЦИЙ ИСТОРИИ В ПОСТСОВЕТСКОМ АЗЕРБАЙДЖАНЕ: РОЛЬ ГОСУДАРСТВА И НОВЫЕ ТЕНДЕНЦИИ

АРТЕМ ТОНОЯН

доцент кафедры иранистики ЕГУ, научный сотрудник Института Востоковедения НАН РА, кандидат филологических наук, г. Ереван, Республика Армении

Цель статьи - исследовать основные направления и цели распространения исторических фальсификаций в постсоветском Азербайджане.

Ключевым вопросом является предварительное описание и трактование причастности государства к различным аспектам упомянутых фальсификаций.

В статье на основе описательно-аналитического метода исследуются новые тенденции, наблюдаемые в исторических фальсификациях в Азербайджане: показаны их главные цели, а также использование псевдонаучных исследований в антиармянской политике этого государства.

Хотя исторические фальсификации в Азербайджане нацелены на всех соседей этой страны, включая Грузию и Российскую Федерацию, в статье акцент сделан на представление и частичное рассмотрение фальсификаций в отношении Армении и Ирана.

В статье также представлены «научные» центры, занимающиеся историческими фальсификациями в Азербайджане, и опубликованные ими «исследования», в которых целью фальсификаций в адрес армянского народа является только демонизация армян и углубление антиармянской пропаганды в азербайджанском обществе.

Главный вывод статьи заключается в том, что фальсификации в историографических исследованиях в постсоветском Азербайджане являются результатом государственных заказов, число которых значительно выросло со времени второго срока правления Ильхама Алиева.

Ключевые слова: постсоветский Азербайджан, псевдоисторические

исследования, фальсификация, демонизация армян, антиармянская пропаганда антиармянские настроения, антинаучные подходы.

71

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.